PDA

Դիտել ողջ տարբերակը : Համակարգիչը չի գնտում սկաների դրայվերները



Invicble
10.12.2011, 12:50
Բարև ձեզ: Ես ունեմ Genius HR-Silim 2400TA սկաներ, որի հետ տրամադրել են նաև դրայվերները: Սակայն երբ install եմ անում դրայվերները, դրանք սկաները չեն գտնում: Ի՞նչ կարող եմ անել::(:(

VisTolog
10.12.2011, 14:42
windows 7-ա?

armen9494
10.12.2011, 14:42
Բարև ձեզ: Ես ունեմ Genius HR-Silim 2400TA սկաներ, որի հետ տրամադրել են նաև դրայվերները: Սակայն երբ install եմ անում դրայվերները, դրանք սկաները չեն գտնում: Ի՞նչ կարող եմ անել::(:(

Ինտերնետում ման արի, կարող ա գտնես: Ես նոր նայեցի, մի հատ տեսա՝
http://drivers.softpedia.com/get/SCANNER-Digital-CAMERA-WEBCAM/GENIUS/GENIUS-HR-Slim2400TA-Driver-10.shtml

Invicble
10.12.2011, 18:48
windows 7-ա?
Հա Winows 7 է


Ինտերնետում ման արի, կարող ա գտնես: Ես նոր նայեցի, մի հատ տեսա՝
http://drivers.softpedia.com/get/SCA...river-10.shtml

Ես դրայվերները ունեմ, ուղակի չի գտնում:

VisTolog
10.12.2011, 20:56
Հա Winows 7 է


Մի հատ սա փորձի:

http://download.geniusnet.com/2008/Scanner/SW5_RUS_V6.50.zip

Վահե-91
10.12.2011, 23:12
Հա Winows 7 է

եթե 64 բիթնոցա, ուրեմն դրայվեր չկա

Invicble
10.12.2011, 23:50
եթե 64 բիթնոցա, ուրեմն դրայվեր չկա

Չէ 86 է. իսկ դրայվերը նորից չեղավ: Ես դրայվերը ունեմ, առաջ էլ չեր լինում,մտնում էի Управление->Диспечер Устройств->Другие Устройства ու ռուչնոյ գտնում էի, բայց մի անգամ կոմպս հանեցի մաքրեցի,հետո լարերը միացրեցի, բայց չգտավ:

AoF
11.12.2011, 01:43
առաջ էլ չեր լինում,մտնում էի Управление->Диспечер Устройств->Другие Устройства ու ռուչնոյ գտնում էի, բայց մի անգամ կոմպս հանեցի մաքրեցի,հետո լարերը միացրեցի, բայց չգտավ:
Փորձի դրայվերները ջնջես նորից ինստալ անես: Այնպիսի սկաներներ, վեբ-կամերաներ կան, որ դրայվերները ինստալիացիա անելուց հետո միշտ պետք է համակարգչին ֆիզիկապես կպած թողես իրանց` հենց լարերն անջատեցիր էլ չեն աշխատի: Չգիտեմ էս անելուց հետո ավտոմատ կհայտնաբերի սկաները թե ոչ, բայց նկարագրածդ ձևով, ամենայն հավանականությամբ կարաս նորից գտնես սարքը:
Մեկ էլ, եթե հետները մանուալ կա, էտ աչքի տակով կարելի է նայել: Կարող է խախտումների պատճառներն այնտեղ նկարագրված լինեն: