PDA

Դիտել ողջ տարբերակը : Ահա և ես՝ laro-ս!!!



laro
09.12.2011, 21:08
Այստեղ կփորձեմ ամփոփել անցածս օրերը, գրել մտորումներիս ու խոհերիս մասին :):

laro
10.12.2011, 15:11
Վաղը կիրակի է: Նոր հիշեցի, որ ես վաղը լուրջ գործի եմ, ոնց կարող էի մոռանալ :o: Ես հիմա պետք ա այ էս :read գործին լինեմ... Գիտեմ,զգում եմ, որ ամեն ինչ լավ կլինի վաղը... Ընդհանրապես չեմ անհանգստանում:o, էս ինձնից չի: Կամ էլ դեռ պահը չի եկել անհանգստանալու, չգիտեմ:think... Մի խոսքով. Աստված ջան, ինչպես միշտ, վաղն էլ ինձ հետ եղիր, մտքիս պայծառություն տուր, որ իմացածս լարվածությունից չմոռանամ: Միշտ էտ պահերին օգնում ես ինձ. ես նստում եմ, ու եթե անգամ ուղեղս բան չի հիշում, ձեռքս իրեն-իրեն գրում ա:) ... Շնորհակալ եմ, որ միշտ իմ հետ ես...

laro
11.12.2011, 21:49
Ինչ գրեմ...ոնց որ ամեն ինչ լավ եմ գրել էսօր: Ինչ գիտեի թղթին եմ հանձնել.... մի հարց կար, պիտի ցեղատեսակի անունը հիշեի. զգամ արդեն բարձր ասում եմ.« Ինչ ոչխար էր:8... ինչ էր է՜... ինչ ոչխար էր.....» : Մեկ էլ. « Էվրիկա... «դոլի» ցեղատեսակի :D»: Մի խոսքով ուրախ օլիմպիադա էր, թեթև :):Երանի էսպես հեշտ լինի հենց բուն(քաղաքային, մարզային, հանրապետական) օլիմպիադան: Տեսնենք ինչ արդյունք կտա էսօրվա Մանկավաժականի օլիմպիադան...
Մի պահ կար, անջատվել էի, պենետի ցանցում սխալ էի արել ու պատասխանը չէի ստանում: Արդեն հուսահատվել էի, բայց որոշեցի խնդիրս նորից սկսել լուծել և ի ուրախություն ինձ՝ ստացվեց :):... Գիտեք, դասարանցիս էլ իմ ետևում էր նստած ու ինչ գրել եմ, իրեն էլ եմ ասել :): Գիտեմ,որ դա ճիշտ չի, բայց խիղճս կտանջեր հետո, չեմ կարող(եթե ասեն էս հարցի պատասխանը գիտես ու ես իմանալով հանդերձ ասեմ չէ, հաստատ ինձ չեմ ների: Չէ որ մի օր արածս ամեն ինչի համար կփոխհատուցվեմ)... Դա ինձ վնաս ա, հասկանում եմ, բայց սա ա իմ բնավորությունը, ինչ անեմ :esim: Բա, բա... էսօր էլ էսպիսի բաներ եղան Անժելի,էէէ՜ laro-ի հետ...

laro
12.12.2011, 12:02
Վաաաա՜յ... էս երբ ա գալու էսօրվա ժամը յոթը: Հոգնեցի արդեն, առավոտվա յոթից կարդում եմ, գլուխս ո՜նց ա ցավում: Է՜, Անժել, Անժել. տեսնես էտ ում ես բողոքում... բա չսովորես, որ ընդունվես: Դրա համար չարչավել ա չէ պետք :): Լավ, գնամ մնացածն էլ անեմ, դեռ նոր կեսին եմ հասել :):

laro
13.12.2011, 20:00
:D Էսօր էնքան եմ ծիծաղել, որ հիշում եմ էլի ծիծաղս գալիս ա: Էսօր դպրոցում նենց ուրախ էր, նենց ուրախ.... Էէէ՜ Գրիշիկ, կյանքս 20 տարով երկարեց, ա՛յ տղա: Վաղուց էսքան երեխա չէինք եղել :): Մի ամբողջ երրորդ հարկ էսօր չորրորդ ժամին նորմալ դաս չի արել :D մեր դասարանի՝ ավելի ճիշտ հոսքի երեսից : Էսօրվա էտ դեպքերից « ամենաթեթևը» փոշոտ բարձիկն էր.... վա՜յ, ավելի լավ ա չպատմեմ ( խեղճ Լիան :(): Բայց հետաքրքիրն էն ա, որ երբ մեր հոսքը իրոք խելոք նստում ա դասերին, նորմալ սովորում ա, ասում են անկարգ են, դաս չեն անում..... բայց էսօր ոչ մի բողոք տնօրինությանը, անգամ դասղեկին չի հասել: Էտ տղան ամբողջ դասարանին դարձրել ա Real Madridi երկրպագու, Էնքան ա խոսում, էնքաաաա՜ն,որ թեկուզ խաղերը չեն նայում, բայց ամբողջ խաղի ընթացքին տեղյակ են, գիտեն օրհներգը և ընդհանրապես Ռեալին վերաբերվող բոլոր երգերն ու....ամեեեն ինչ....
Ուրախ էր էսօր օրս... Հաաա՜ մոռացա գրեմ :) Դասարանով որոշել ենք քեֆ անենք ու հենց ծննդյանս օրը,ուուու՜խ ...

laro
14.12.2011, 14:13
Պլանները փոխվել են :(: Քեֆը ծննդյանս նախորդ օրը կլինի:

laro
14.12.2011, 22:06
Բարևներ բոլորին. բոլոր նրանց, ովքեր հետևում են օրագրիս, հայտնում եմ իմ խորհին շնորհակալությունը :love: Այսօր արտասովոր դեպքեր չեն եղել, ոնց որ.... Բայց չէ, վաղուց էսպիսի լավ , ուրախ պարապունք չէր եղել :love: Իսկ պարապունքից հետո ավելի լավ ժամանակ անց կացրինք.... Լիքը քայլել ենք քաղաքում, վաղուց մենք-մերոնցով չէինք հավաքվել: Մանանիս, Մանուշիս շաաաատ կարոտել էի, լիքը նկարվել ենք, էն խոստացածս նկարների հետ կգցեմ երևի :): Սիրում եմ ընկերներիս, իրենց հետ շատ լավ է ...
Էս ինչ շատ եմ բազմակետեր օգտագործում, սովորություն է դարձել : Ու գրառումներումս անպես է ստացվում, որ շատ է օգտագործվում «ուրախ» բառը: Անպիսի տպավորություն է, որ ամբողջ օրը ուրախ-զվարթ ապրում եմ :)....
Ծննդյանս օրն է մոտենում ու ինչքան մոտենում է, էնքան ավելի եմ ուզում, որ շուտ գա....(էլի բազմակետեր :D)
Մոտենում է Նոր տարին ու ինչքան մոտենում է, էնքան ավելի եմ ուզում,որ շուտ գա...
Մոտենում են արձակուրդները ու ինչքան մոտենում են, էնքան ուզում եմ ուշ վերջանան...
Գիտեք հեշտ ա՞, դիմանալ էսքան:angry: Լրիվ դասատուները բողոքավոր են, գիտեն թե վունդերկինդ եմ: Բայց ապրի պատմությանս դասատուն. գնահատում ա մարդը ու ես էլ իրեն եմ գնահատում: Բա քիմիայիս դասատուին ինչքաաաան եմ սիրում :love. Մարդ պիտի իր նման մանկավարժ լինի, թե չէ ով տեղից վեր ա կենում, որոշում ա դպրոցում աշխատի ( հարգարժան տնօրենի հետ բարեկամական կապեր ունեն):
Ի՜ էս ինչի բողոքավոր դառա՞... Լավ ժող նկարներս ուղարկեցին, գնամ զննեմ, թե չէ ուշքս էստեղ ա :D

laro
16.12.2011, 21:42
Էօրվանից կասեմ, որ փախել ենք դասերից: Անգլերեն էր, քիմիա, հետո էլ ֆիզկուլտ... Դե իմ գլուխն էր ցավում, որոշել էի դասղեկիս ասեմ ու տուն գնամ: Հետո մեր տղաներից մեկն ասեց ես ել գործեր ունեմ տուն եմ գնալու էս ժամից.... ու էտպես լրիվս որոշեցինք գնալ՝ փախնել էլի :): Դե գնացինք տուն լրիվս ( քանի որ լավ ցուրտ էր ու ամեն մեկս մի գործ ունեինք անելու) : Երեխեքը տան ու ձեռքի հեռախոսները լրիվ անջատել էին, որ չգտնեն. հետո դասղեկս մի կերպ մեզ գտավ ու կանչեց դպրոց: Մի տաս հոգի հավաքվեցինք, գնացինք դպրոց: Էնպես էլ թարս ժամանակ էինք որոշել փախնել... Ինչ-որ տեսուչներ էին եկել դպրոց. մի խոսքով լավ խոսացին մեր վրա ու երկուշաբթի օրը ծնողներին են կանչել,բա...

Երևի տարիներ հետո կկարդամ ու հաճելի հիշողություններ կարթնացնեն էս գրառումներս մեջս :)...

laro
16.12.2011, 21:56
Գիտեք ինչ հիշեցի. Հիշեցի, թե ոնց էի ես սպասում Ձմեռ պապին :D: Ոնց էի սպասում ես էտ պապիկիիիի՜ն... բա նամակներս: Միշտ խղճում էի, ասում էի էտքան նվեր ա բերում բոլորին, գոնե ես շատ բան չուզեմ, նեղություն չտամ :)... հետո հասկացա,որ Ձմեռ պապ չկա ու հավատում էի Santa Claus-ներին: Հետո էլ մտածում էի տեսնես Լապլանդիայում էտ Santa Claus ները մորուքով են ծնվում, կամ էտ Լապլանդիան քարտեզի որ մասում ա, որ ես չգիտեմ.... երևի Ալյասկայի մի մասում ա, կամ էլ Կանադայի հյուսիսում :think...Ու վերջապես հասկացա, որ տենց տեղ քարտեզի վրա չկա, ուրեմն իրենք էլ չկան էլի....Բայց կուզեի լիներ :DԼիքը-լիքը լավ բաներ կուզեի ինձ համար :)...

laro
17.12.2011, 21:16
Դպրոցի տնօրենը ջղայինացած ա: Ծնող ա կանչել ու առանց իրենց չի թողնելու դպրոց մտնենք: Սխալ բան արեցինք, առանց էն էլ մեր հանդեպ լարված էր... հիմա լաաաա՜վ խոսելու առիթ տվեցինք: Գոնե քիմիան նստեինք նոր փախնեինք: Ասելու ա եթե հոսքային առարկաները ձեզ պետք չեն, մի մնացեք էտ հոսքում ու ընդհանրապես դպրոցում: Երևի դասղեկիս վրա էլ ա լիքը խոսել... Լրիվին խոսելու առիթ տվեցինք. եթե առաջ խոսում էին մեր վրա վերջում ապացույց չգտնելով ու մենք կարողանում էինք մեզ արդարացնել, ապա այս անգամ հաստատ վատ ա լինելու մեր համար:

laro
18.12.2011, 16:21
Ալարում եմ տնից դուրս գամ, էսպես որ գնա կուշանամ .......

laro
19.12.2011, 15:04
:[ Աստված ի՜մ...ինչքան պետք ա մարդ ընկնի, իրեն էտ ձևի ատահայտություն թույլ տա :[ ....ու դեռ դասատու եք կոչվում, ուզում եք, որ ձեզ հարգեն: Հետո էլ խոսում եք աշակերտի որակական հատկանիշներից: Ինչ եք ուզում ինձնիիիի՜ց :angry.... դուք ձեր էս քայլերով էնքան եք ընկել, էնքաաա՜ն: Ինձ դուք նեղացնել չեք կարող, կներեք արտահայտությանս համար, բայց արհամարհելու եմ: Ձեր պատիվն ու հարգանքն ա հողին հավասարվում աշակերտների մոտ, ուրիշ ոչինչ: Մի քիչ մտածեք ձեր քայլերի մասին ընկեր Պ.:

Իրոք. ամեն ինչ սպասում էի էտ դասատուից, բայց որ էսքա՜ն կեղծավոր ա ու.... ախր ոնց կարելի ա նման բան ասել աշակերտին, ձեզնից ինչ մանկավարժ :[

laro
20.12.2011, 14:54
Լիքը մտքեր կան կուտակված մեջս,իրար հետ կապ չունեցող, ասեցի գամ գրեմ:):

Երեկ երեկոյան. Ցուրտ ա, մրսում եմ: Մտածում եմ միայն տուն հասնելու ու հաց ուտելու մասին:nyam... եթե տեղիցս չշարժվեմ, կկպնեմ գետնից: Չսպասելու համար, ինչպես միշտ, բարձրացանք մի կանգառ վերև (Արևիկ): Եկավ մեր հարգարժան երթուղայինը ու Անժելին բերեց տուն: Գրիպ ընկա: Իսկ ես որ ընկնում եմ, հետո շատ ուշ ա անցնում: Եկա տուն, մինչև մաման գար տուն, հաց եմ սարքում:viannen_10:: Քուրս դաշնամուր ա նվագում ու ինձ ջղայինացնում: Քննության ա երկու օր հետո, պարապում ա շատ արագ, առանց հաշվելու ու տեմպից ընկած (ով ունի երաժշտական կրթություն, ինձ կհասկանա): Չկա ոչ մի նյուանս,ոչ մի.... մի կերպ էնպես արեցի, որ իմ ուզածով նվագի.... Եկավ մամաս: Տրամադրությունս բարձրացավ շատ, քրոջինս էլ հետը: Նոր տարվա խաղալիքնե՜ր, պուպուշ երգող-պարող Ձմեռ պապիկ:viannen_12:.... Անցած տարվա կարմիրով զարդարված տոնածառին այս տարի ոսկեգույնն էլ ա ավելանալու... Քրոջս ծննդյան նախօրյակն ա: Մտածում ա, որ մաման էս ամեն ինչի հետ իր նվերն էլ ա բերել: Կար մի անհայտ արկղիկ, որը մաման դեռ չէր բացել. մտածում ա իր նվերն ա: Բացեց տեսավ սոսկայով տիկնիկ: Էն ոնց տրամադրությունը գցեց... ասում ա.«Մեծ աղջիկ եմ, ինձ տիկնիկ պետք չի...» ( տասնմեկ տարեկան ա դառնում ) ու հինգ ա պակաս լաց լինի: Էտ պահին ծիծաղս գալիս էր ճիշտն ասած:D: Մեկ էլ մաման եկավ, ասեց ինչ ա եղել, ասեցի ոչ մի բան (քուրս ասել էր չասես,որ նվերս բացել եմ): Մեկ էլ մաման ասեց. «Էն արկղիկը մի հատ բեր»: Բացեց ու ասեց. «Սիրուն ա՞: Մեր Տաթևի (մորքուրիս յոթամյա աղջիկն ա) համար ա, լավն ա չէ՞. նայեք երգում-պարում ա...»: Ես ու քուրս չդիմացանք ծիծաղեցինք հավեսով:D....
Առավոտյան յոթն ա. Արթնանում եմ քրոջս ձայնից. իր ուզած նվերը ձեռքին... Մար քեզ ո՜նց եմ սիրում համովսսսս
Ա՜յ էսպիսի բաներ...


Էսօր զգացի, թե ինչքան եմ կարոտել երաժշական դպրոցս. ընկեր Անահիտ ձեզ ո՜նց եմ կարոտե՜լ: Ինչ լավ օրեր էին...ամենադժվար դասերն էիք տալիս ինձ ու ամբողջ տարին տանջում: Մանավանդ յոթերորդ՝ ավարտական դասարանի Բախի եռաձայն ինվենցիաս ոնց չէի սիրու՜մ. դժվար էր շատ: Կարոտել եմ ձեզ:cry... կյանքում չեմ մոռանա, ոնց էիք լացում երբ ավարտեցինք: Շատ դժվար համակերպվեցինք երկուսս էլ, որ ավարտել եմ ու էլ դասի չեմ գալու...
Բա խոռս ո՜նց եմ կարոտել... Կարծեմ էլի եմ գրել ակումբում, բայց նորից կասեմ. տասնութ-քսան երեխա էինք խոռում, բայց քառաձայն էինք երգում: Դա շատ դժվար ա, գիտե՞ք. նամանավանդ երբ ստեղծագործությունները շատ բարդ էին ընտրված: Հիշում եմ էն օրը, որ քաղաքում առաջին տեղը գրավեցինք. մեր խոռը կյանքում էտ հզորությունը չէր ունեցել ու հիմա էլ չունի: Խոռը կազմող «կորիզն» արդեն ավարտել ա դպրոցը ու հիմա էնտեղ նորեկներ են... ա՜խ, եթե ժամանակս ներեր... էլի կգայի, կերգեի...
Սոլֆեջո. Ընկեր Սյուզիկ ջան գալու եմ ձեզ տեսնեմ, իմ կյանքում հանդիպած ամենալավ, պոզիտիվ, մարդկային բազում արժանիքներով օժտված մարդկանցից եք դուք.ո՜նց էիք պայքարում իմ բալերի համար: Ես գիտեմ, որ հպարտանում էիք ձեր մեջ, որ էտքանի մեջ ձեր պատիվը գոնե ես բարձր պահեցի, բայց էլի ցածր էին դնում (Խնամի,ծանոթ,բարեկամ :D)... կյանքում չեմ մոռանա, թե ինչ ասեցիք ավարտական քննության ժամանակ...բա ոնց գրկեցիք դաշնամուրիս պետական քննության նախօրյակին. ձեզ երբեք չեմ մոռանա :kiss:
Էսօր բարձր տրամադրություն ունեմ,շաա՜տ... Տեսնեմ քուրս երբ ա դպրոցից տուն գալու, կարծեմ էսօր քննության ա խեղճը :)...

laro
21.12.2011, 22:14
Ես եկա :) Մտել էի ֆորում, որ օրագրումս գրեմ, էն էլ նոր գրառումներ տեսա ու «տարվեցի» :D, մոռացա, թե ինչի համար եմ մտել...
Էսօր հիվանդ եմ մի քիչ :) Էս գրիպը որ գալիս ա, էլ էտ չի գնում: Էսօր ամենաուրախ պարապունքներից մեկն էր, ինչպես միշտ անցավ հետաքրքիր: Բայց էնքա՜ն բան ա տվել սովորելու... Էլի դասի չեմ գնացել: Քառորդներս լավ են փակվում :) Համարյա լրիվ ինը բալ են փակվում. ապրի ընկեր Հարությունյանը, շնորհակալ եմ. լիարժեք չեմ աշխատել, բայց դրել ա...Վաղվանից էլ դպրոց չեմ գնալու :yahoo ազատ ենք,ու՜խ : Վոնց եմ քնելուուու՜....էս արձակուրդին շատ եմ սպասել:

Վա՜յ ժող, էսօր իմ ամանօրյա խաղն էի խաղում. Քուրս գտավ մեր մանկության խաղը՝ դոմինոն: Նենց հաճելի հիշողություններ արթնացան մեջս :) էտ խաղը մեզ տարիներ առաջ պապիկս է նվիրել. էն Նոր Տարվա գիշերը պապիկիս հետ էնքան խաղացինք....
Պապիկի ու տատիկի անշնորք թոռնիկը (ես էլի ) շուտով գնալու ա տեսնի: Իրան տվել ա գիր-գրականությանը ու տատիկ-պապիկին վաղուց չի այցելել: Կարոտել եմ ձեզ :kiss
Երևի մի օր էլ էս գրառումներ հաճելի հիշողություններ կարթնացնեն մեջս....

laro
22.12.2011, 13:41
Օրագիր ջան ես էլի եկա: Եկա ասեմ հրաշալի օր ա :) անսպասելի ու անակնկալներով լի: Օրվա վերջում կգրեմ էս օրվա մասին. Սվետ քեզ եմ սպասում արի....

laro
24.12.2011, 13:46
Ինչ գրեմ....ախր հավես չկա գրելու: Ծննդյանս օրվանից կգրեմ էն, որ լավ անցավ: Լիքը անակնկալներով օր էր, անսպասելի շատ բան եղավ.....գիտեք չէ ինչքան եմ սիրում նվերներ ստանալ..... Մաաա՜ր, քուրս, ինչ ջիգյար ես դու աղջի :love, առանց քեզ ես ոնց էի ապրելու....
Սվետ, միշտ էլ իմացել եմ, որ հետս ես. իրար հետ ինչերի միջով ենք անցել... շատերը կնախանձեն մեր նման ընկերուհիներ լինեն, հաստատ:
Մաա՜մ, պապ ձեզ շաաաա՜տ-շաաաաա՜տ եմ սիրում :love
Տասներկուսին զանգեցին ինձ իմ բոլոր հարազատ մարդիկ: Հետո մտա ակումբ ու ոչինչ չտեսնելով, խելոք գնացի քնելու :lazy Առավոտս շաա՜տ լավ սկսվեց. ընտանեկան ամենաաաաջերմ մթնոլորտում, շնորհավորանքների, պաչիկների ու անակնկալներ ներքո: Զանգեց իմ սիրելի քիմիայի դասատուն՝ ընկեր Ե...... ու շնորհավորեց ամենաջերմ կերպով, հետո դասղեկս զանգեց....հետո էլ համարյա ամբողջ դասարանը: Էնքան լավ խոսքեր եմ լսել հասցեիս, որ արդեն ամաչում էի :oy ...զարմանալին էն ա, որ համարյա բոլորը հիշում էին էտ օրն առանց իմ ասելու...
Հետո ակումբում գրառում արեցի ու «արագ» խմբագրեցի. էն էլ մեր Smokie-ի աչքից չվրիպեց ու թեմա բացվեց :) ակումբցիներ ջան իրոք հաճելի էր նման խոսքեր լսել ձեզնից, իրոք զգացված եմ:
Մի խոսքով. ամեն ինչ լավ էր....էլսքանը էս օրվա մասին :)

laro
25.12.2011, 14:40
Աաաաա՜ էս ինչ լավ ա իմ տրամադրությունը :yahoo Ամեն ինչ լավ ա լինելու, մտածելու բան չկա :yahoo
Երանի միշտ էսպես լինի :love
Գնալու եմ տատիս-պապիս տեսնեմ, ու՜խ....գնամ Անժելասեր հասարակությանն անակնկալ անեմ: Էսօր ոչ մեկ իմ տրամադրությունը չի կարող փչացնել, որովհետև ես ուրախ եմ, ՈՒՐԱԽ, բա :) Վաղն էլ գրավոր ունեմ գրելու պարապունքի ժամանակ ու որոշել եմ մինիմում ինը ստանամ. ինչքան ուժ ունեմ գրելու եմ, մտքիս դրել եմ, պիտի ստանամ :) :Հո՜վ ժպտում եմ, Ժպտում, նայի :):):), ասեմ ավելին. :)):)):))

laro
26.12.2011, 19:30
Էսօր էլի լավ օր էր. ճիշտ ա, վատ արթնացա,բայց կարևորը օրս լավ անցավ: Պետք է չորսին պարապունքի գնայի ու գրավոր կար գրելու, ես էլ պիտի անցածս կրկնեի ու մոտ 200 հատ թեստ գրեի (էտ մի քանի ժամվա գործ ա): Նշանակում ա պիտի շուտ վեր կենայի: Մաման արթնացրել էր, բայց աչքս կպել էր էլի: Մեկ էլ վեր թռա տեսնեմ տասներկուսն անց ա....ոնց վեր թռա.....հետո պարզվում ա պատի ժամացույցը գիշերվա տասներկուսից անց կանգնել ա :D Մի խոսքով գնացի սկսեցի կարդալ, ու հասցրեցի, գնացի պարապունքի ու կարգին գրավոր գրեցի. ԿԱՐԳԻՆ:
Քաղաքը տոնական տրամադրության մեջ ա, ո՜նց եմ սիրում էս օրերը....
Լավ, եկա կյանքս պատմեցի, այսինքն միսիաս համարեմ ավարտված ու գնամ. հաջողություն օրագիր ջաաաա՜ն:

laro
27.12.2011, 19:33
Էսօր նվեր եմ ստացել պապայից... շատ լավն ա, էնքաաաա՜ն գոհ եմ, էնքաաաաաաաա՜ն :love սիրում եմ ձեզ, շատ,շատ ու շաատ :love....էնպիսի նվեր ա, որ ....չգիտեմ, շատ ա դուրս եկել. մի հատ էլ էստեղ եմ գրում. պապ ջաաա՜ն շատ-շատ մերսի, ես քո ու մամայի երազանքները ԲՈԼՈՐՆ ի կատար եմ ածելու, հաստատ ձեզ հուսախաբ չեմ անի: Մենակ դուք առողջ եղեք, ես էլ բան չեմ ուզում,լավ ;)

laro
08.01.2012, 18:31
Ես եկա :) Երկար ժամանակ չէի երևում. հավես չունեի գրելու, չնայած լիքը բան կար պատմելու :) : Էսօր լավ օր ա, ուրախ եմ էսօր :) Լավ երաժշտություն եմ սկսել սովորել. " Leyenda"-ն...ոնց-որ ստացվում ա :))
Վաղը դասի եմ. նորից կսկսվի հին առօրյաս :).... Էս ինչ շատ ժպտացող ու ծիծաղող սմայլիկներ կան գրառմանս մեջ :love Լավ գնամ պարապմունք ունեմ անելու, էն էլ շատ :) Առայժմ. վաղը հաստատ մի գրելու բան կունենամ. էնպես որ մինչ վաղը ;)

laro
09.01.2012, 09:32
Վաղն եկել ա ու ես դպրոց չեմ գնացել ....«Ներքին կարգով» իմացել եմ, որ դպրոցը չի ջեռուցվում ու աշակերտներին տուն են ուղարկելու, բա՜ :)
Եվս մեկ ազատ օր :)

laro
17.01.2012, 13:34
:) Ես եկա օրագիր ջան: Էսօր դպրոց չեմ գնացել. գնալու եմ բժշկի մոտ (ավելի լավ կլինի էտ մասին չխոսեմ): Գիտեք երեկ ինչ եմ արել. մինչ այսօր կենսաբանբւթյան պարապմունքներիս անցած թեմաներն եմ ցուցակագրել ու հերթով, կրկնելով գնում եմ :) մամաս էլ արդեն համակերպվել ա իմ բժիշկ դառնալու հետ, էնպես որ ինձ ոչինչ չի խանգարում դրա համար :) Բայց մեկ-մեկ մտածում եմ. կարող ա սխալ քայլ եմ անում :think կարող ա բժիշկ լինելն ինձ համար չի.... չգիտեմ... է՜ էլի հիմար մտքեր են պտտվում գլխումս: Բժշկական են ընդունվելու գրեթե բոլոր ընկերներս :) միասին ենք սովորելու:
Էսօր հետաքրքիր երազ եմ տեսել. Ակումբի John-ի հետ էր կապված: Բայց երազս ամբողջությամբ չեմ հիշում....
Իմ տեսած երազների 80%-ը խորհրդավոր են ու որոշ ժամանակ անց կատարվում են: Մի անգամ էլ էսպիսի երազ եմ տեսել.
Ես ու մամաս խանութ էինք մտնում ու ես բավական թանկարժեք ինչ-որ զգեստ էի հավանում: Էտ զգեստի հետ ինձ գլխարկ էին տալիս. էնքա՜ն ծանր էր ու մեծ, որ մի կերպ էի վրաս պահում: Բայց շաաա՜տ սիրուն էր :love Հետո գալիս էր քիմիա պարապող դասատուս իր աղջկա հետ: Իրա աղջիկը բժշկականում ա սովորում: Հենց էն զգեստն էին հավանում, որ մենք էինք հավանել ու պատրաստվում էինք գնել: Ես ասեցի.« Բայց դու դրանից արդեն ունես, թող էս մեկն էլ ես վերցնեմ...»: Ու շատ մտերմիկ ու ջերմ զրուցում էինք (մենք իրար հետ ծանոթ չենք ): Իմ կարծիքով էս երազը ցույց ա տալիս, որ բժշկական եմ ընդունվելու....
Լավ գնամ, որ չուշանամ, հաջողություն :)

laro
29.01.2012, 22:17
Ինչքան ժամանակ է օրագրումս չեմ գրառել: Ակումբում էի, դուրս եկա մի հինգ րոպե, հետո էլ մտնեմ տեսնեմ չի բացվում, ինչ-որ սերվերի հետ էր կապված .... սկսեցի ինտերնետիս վրա զայրանալ: Հետո Ամելին էլ ասեց, որ իր մոտ էլ չի բացվում. էստեղ հարց առաջացավ. ինչ եղավ մեր Ակումբի հետ ( առաջ համարձակությունս չէր ներում «մեր» բառն օգտագործեմ, իսկ հիմա...):Ախր ուզում էի օրագրումս գրեի...Տխուր գնացի քնելու: Հաջորդ օրը իմացա, որ սերվերը «կախվել ա» : Մտածում էի. ոնց անեմ, որ թաղմանը գնամ....ու հանկարծ հայտնաբերեցի, որ ֆեյսբուքում Դարն սկսել է ակտիվ գործունեություն ծավալել: Արփինեն խմբում ընդգրկեց ինձ ու թեև անհարմար պայմաններում, բայց և այնպես տեղեկանում էի իրադարձությունների զարգացմանն ու մասնակցում քննարկումներին: Ես հենց միացնում եմ համակարգիչս անմիջապես Ակումբի հասցեն եմ հավաքում, իսկ էտ ժամանակ նենց դժվար էր.... Ռեֆլեքսորեն մտնում էի ու հավաքում Ակումբի հասցեն: Ու հանկարծ են զարհուրելի արտահայտությունն էի տեսնում: Ավելի էր խոցում ինձ էտ արտահայտությունը... Եվս մեկ անգամ համոզվեցի, որ այս կարճ ժամանակահատվածում շատ կապվեցի Ակումբի հետ ու սիրեցի այն: Հետո մի ամբողջ օր Ֆեյսբուք էլ չկարողացա մտնել խիստ զբաղված լինելու պատճառով (դրա մասին հետո ): Ու երեկ միամիտ հավաքեցի հասցեն, ու տեսնեմ բացվեց էտքան կարոտած «Դար Ակումբ» էջը: Ուրախացել էի շատ, չափ ու սահման չկար.... էն էլ չկարողացա կարոտս առնել, որովհետև հոգնած էի շատ ու դեռ պիտի դաս անեի....Իսկ ա՜յ էսօր երեկվա տեղը հանեցի :) ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԱԿՈՒՄԲ :love




Ասեմ, որ որոշ ժամանակ անհանգիստ էի: Սկսել էի մտածել կյանքի մասին և արժևորել այն: Ամեն վայրկյանն էր թանկ դարձել ինձ համար: Իսկ երբ վերացավ անհանգստությանս պատճառը, ես ինքս ինձ խոստացա լինել լավ բժիշկ: Էնքան զայրացած էի....ինչևէ ամեն ինչ անցյալում է:
Երեկ շատ լավ օր էր: Դասարանով քեֆի էինք: Շատ լավ անցավ, նկարները կտեղադրեմ երևի: Էնքան ծիծաղ կար էտ օրվա մեջ: Դասղեկս ռեպ երգեց, բազմոցը մի պատից մյուսը տեղափոխեց, սեղանի տակով անցավ (:D ), լեզգինկա պարեց ու էլի նման լիքը բաներ արեց: Աղջիկներից մեկը աղ կերավ ստիպված, մյուսը՝ տաս կտոր երշիկ միանգամից: Մեկն էլ մեկ շիշ լիմոնադ միանգամից խմեց....ու լիքը էսպիսի հետաքրքիր բաներ եղան :) Հետաքրքիրն էն ա, որ միշտ ամենահետաքրքիր ու դժվար բաները դասղեկիս էին ընկնում, խեղճ կինն էլ լինելով էտ «ֆունծիկի» տերը, անում էր պահանջվածը: Ճիշտ ա, ոչ բոլորն էին եկել, բայց շա՜տ հետաքրքիր անցավ: Ես ինքս ինձ ասել էի. « Թող էս ֆունծիկի տերը տաս անգամ գլուխը նենց պատին խփի, որ ձայնը գա...»: Հետո որ չիմացա ես եմ... (:D ): Արեցի դասղեկիս «ձևերը», ըստ ֆունծիկի կանոնների: Ով ում ասեց պաչիկ արեց, ով ում ինչ պետք էր ասեց... մի խոսքով լավ օր էր :) Էնքա՜ն վիդիոներ, նկարներ ենք արել....
Վա՜յ հոգնեցի, գնամ, հետո էլի կպատմեմ, լա՞վ:

laro
02.02.2012, 21:21
Էսօր շատ լավ, հետաքրքիր օր էր: Աշխատում եմ օրագրումս գրեմ միայն էն ժամանակ, երբ ամեն ինչ լավ է, որ տխրություն չլինի մեջը :)
Դպրոցում էսօր հետաքրքիր անցավ ժամանակը: Արագ անցան ժամերը. մի ժամն ազատ էինք մեր կես խմբով՝ բնագետներով :) Երաժշտություն էինք միացրել ու ամեն մեկս մի բան անում էինք խելոք: Էն էլ էտ ազատ ժամի կեսից եկավ մեր ուսմասվարը ու երեկվա հերոսությունների համար պատասխան տվեցինք... Մեր մյուս խումբը՝ ֆիզմաթները իրենց համար հանգիստ ֆիզիկա էին անում, իսկ մենք պատասխան էինք տալիս հիմնականում իրենց արածների համար....Ինչևէ. տնօրենը չի իմացել ամենակարևորը, թե չէ մեր տղաներին արած «խիստ նկատողությանը» հետևելու էր դպրոցից հեռացումը:
Գիտեք ինչ եմ արել դասերից հետո. գնացել եմ երաժշտական դպրոցՍ . մանրամասն գրելու եմ, չեմ ուզում էս օրը հենց էնպես կորչի Գնացի, բացեցի դուռը. էնպիսի լավ զգացողություն էր, զգացի ձգող, կապող մի բան, կարոտ.... Մտա տեսա մեր խոռի Ամալյային. մեծացել էր, առաջ պուճուր- մուճուր էր: Որոշեցի առաջինը մտնեմ դաշնամուրիս դասատուի մոտ: Անակնկալի եկավ ընկեր Անահիտը :love Բան չէ փոխվել. կարևորը Բեթհովենիս նկարը իր տեղում կախված էր: Իր մոտ նվագող աղջիկը գնաց ու ես նստեցի դաշնամուրի մոտ, հին ու բարի օրերի նման :)
Ընկեր Անահիտ- Գիտեի, թե ինձ կմոռանաս...
Ես- Ո՞նց կարող եմ...
Ընկեր Անահիտ- Շատ են ասել, բալես, բայց ավարտել են, ու չեն էլ հիշում մեզ:
Ես- Ավելի լավ ա մի բան նվագեմ լսեք, լա՞վ
Ընկեր Անահիտ- Էս դու դաշնամուր էլ ես բացում, ժամանակ գտնու՞մ ես...Նվագի ցավդ տանեմ, բալես...կարոտել եմ :)
Ես- Անպայման նոտաները կբերեմ, հաստատ կհավանեք...
Մատերս սառել էին, չէի կարում նորմալ շարժեմ, դանադաղ ստացվեց, իմ ուզած չէր
Վերջացրի, տեսնեմ դաշնամուրային բաժնի վարիչն էլ ա դասարանում...
Ընկեր Անահիտ- Բալես, հպարտանում եմ քեզնով, ապրես: Գիտե՞ս ինչի համար ա սիրտս ցավում. ո՞նց քեզ կարողացան ութ նշանակել ավարտականդ քննությունդ :angry
Վարիչ- Ու էսքանը մենակ ես սովորել, առանց օգնելու՞....զարմացած եմ:
Ընկեր Անահիտ- Երանի էն օրերը Անժել...
Էտ պահին էնքա՜ն ուժեղ գրկեց, ոնց որ ավարտական քննությանս օրը :(
Ես- գնամ ընկեր Սյուզիկին տեսնեմ, էլի կգամ:
Ընկեր Անահիտ- Էս ինքան ուրախացրիր բալես, ուրախ եմ, որ հիշում ես ինձ, նոտաները չմոռանաս: Ու ապրես դու ցավդ տաեմ, չգիտեի որ էտպես լուրջ զբաղվում ես: Քեզ Լիքը լավ նոտաներ կուղարկեմ քրոջդ հետ, « Ռոմեոն և Ջուլիետան» ունե՞ս:
Ես- Չեք տվել :)
Ընկեր Անահիտ- Կուղարկեմ Անժել ջան : Գնա, շուտ- շուտ կգաս:
Մի հատ ջերմ պաչիկ ստացա ու միջանցք գնացի, տեսնեմ ընկեր Սյուզիկն էնտեղ ա : Դուք պիտի տեսնեիք իր դեմքը. զարմացած էր, չէր սպասում :)
- Անժել :o ....էս դու՞ էիր նվագում :) հաճույքով լսում էի: Էս ինչքա՜ն ես նիհարել, վերջը հատնելու ես: Մի քիչ հաց կեր Անժել ջան: Արի գնանք իմ մոտ, քրոջդ դասն ա, գնանք մի հատ էլ ինձ համար նվագի :)
Ու ճանապարհին ասում ա,- Դու միակն ես ձեր խմբից, որ իր խոստումը կատարում ա :)
Մեկ էլ էն մյուս սոլֆի դասատուին տեսանք.
Ընկեր Սյուզիկ- Տես ով ա մեզ հյուր եկել :)
Ընկեր Գայանե- Վա՜յ Ես մեր մոտ ա ավարտել: Դու փայլուն քննություն տվեցիր, ապրես...
Ընկեր Սյուզիկ- Եվ ինչի հիման վրա ատեստատում ութ դրեցին, ու՞մ դրեցին, ինչի՞ համար: Ինչքա՜ն պայքարեցի ես քո իննի համար... ախր ամենալավ պատասխանն էր քոնը... տնօրենը ինչ էր ուզու քեզնից:
Ուրեմն էս մեր տնօրենը ինչքան հարց գիտեր, տվեց, որ չպատասխանեմ (չգիտեմ ինչի...): Ու ես նենց պատասխանեցի քննությունս, որ ուղղակի ելք չուներ ինը չդնելու: Բեթհովեն եմ պատմել գրեթե կես ժամ, էնպիսի բաներ, որ անգամ ինքը չգիտեր... Ընկել էր ամենաբարդ վարժությունը երգելու, ամենա մաքուրը ես երգեցի, կարգին թելադրություն գրեցի....Ինը դրեց էտ պահին, բայց ատեստատումս ութ էր անցկացրել սոլֆեջոն :[
Ընկեր Գայանե- Ազիզ ջան ոչինչ, մի մտածի, մեկ ա էտ թղթի կտորը բաժինք տանելուց բացի, էլ քեզ ուրիշ տեղ պետք չի գալու :D....
Գնացինք դասարան, նվագեցի:
Ընկեր Սյուզիկ- Մենակ ես սովորե՞լ , մալադեց աղջիկ :hands Գիտես ինչ անցավ մտքովս. ասում եմ մի հատ համերգ կազամկերպենք, ավարտած աշակերտների մասնակցությամբ: Խոստանում եմ առաջարկեմ տնօրինությանը :
Էտ երեխաներն էլ զարմացել էին, ուզում էին իմ նման նվագեին, չէր ստացվում : Ընկեր Սյուզիկը մի լավ ինձ գովեց էտ երեխաների մոտ.... քուրս էլ ուշացած մտավ, ինքն էլ զարմացավ, որ ինձ էնտեղ տեսավ: ( Ափսոս չհասցրի մնամ, տեսնեմ ո՞նց ա սովորում. էլ չեմ կարողանում հետևել դասերին ): Ամենաջերմ ձևով հրաժեշտ տվեցինք իրար ես ու ընկեր Սյուզիկս :love Էնքա՜ն բարի կին ա, շատ եմ սիրում իրեն:
Եկա տուն հրաշալի տպավորություններով ու զգացողությամբ... Շաբաթ օրն էլ խոռի կգնամ երևի, եթե ժամանակ գտնեմ....Էնքա՜ն հավես ա քառաձայն խոռում երգելը... լրիվ տարբեր բան են երգում, բայց հրաշալի երաժշտություն ա ստացվում: Ամեն մի նոտան կարևոր ա, որ ֆալշ չստացվի....
Էս ինչ շատ գրեցի... Հաջողություն :)

laro
07.02.2012, 19:07
Հերթական ուրախ գրառումներից մեկն իմ օրագրում :) Էսօր լավն էր օրս: Դպրոցում լավ անցավ շատ, հետաքրքիր :)
-Տետրդ քեզ պե՞տք ա...
- Այո...:D (Մի խորացեք, չեք հասկանա)
Սկսել եմ սիրել էս օրգանական քիմիան, առաջ տանել չէի կարողանում: Այն շատ հեշտ է, բայց էտ անգիրը չեմ սիրում էլի...Վերջին ժամն ազատ էինք. ամեն երեքշաբթի մենք երրորդ հարկի էտ փոքր դասարանում ենք լինում մեր կես հոսքով՝ բնագետներով: Ամեն էտ օրը շատ ուրախ ու թեթև ա անցնում մեր դասերը :) Էսօր էլ ազատ էինք էտ ժամը. դասարանի դուռը փակեցինք, երաժշտություն միացրինք ու մի լա՜վ պարեցինք, ուրախացանք :) Էնքան էինք ծիծաղել, չէինք կարողանում խոսել. մենք ԴԵՄՔ ենք: Նենց եմ ուզում էքսկուրսիա գնանք...երբ ա գալու հունիսը, ուզում եմ շուտ գա :love
Բա էս երկու օրվա ակումբյան «հերոսություններս»: Ավելի լավ է չխոսեմ: Ուղղակի խորհուրդ ապագա Դիմակին. ամեն քայլդ ուշադիր արա, լավ նայի, որ բրաուզերները չշփոթես ;) Ա՜յ եթե ես բրաուզերներս չխառնեի, հիանալի խաղ կստացվեր:
Հաջողություն :)

laro
15.02.2012, 22:07
Ուրբաթ օրն օլիմպիադան ա կենսաբի, քաղաքայինը....Չգիտեմ ոնց կլինի, լավ կգրեմ, թե վատ, բայց բուսաբանությունից ու կենդանաբանությունից (5-րդ,6-րդ,7-րդ դասարանի դասագրքեր ) ինչ հարց ընկնի, կպատասխանեմ երևի :oy Խնդիրների լուճման ձևերը պետք ա վերհիշել: Անցած տարի էլ էի էսքան անվստահ, բայց որ քաղաքայինը գնացի, մարզայինի համար էլ չէի անհանգստանում, չնայած դժվար էր ավելի :) Շատ լավ կլինի, եթե լավ գրեմ....Հաջողություն ինձ :)

laro
22.02.2012, 19:06
:) Եկա ես....
Հերթական ուրախ ու հաջողակ օրն իմ կյանքում: Ճիշտ ա գրիպ եմ մի քիչ, բայց տրամադրությանս վրա չի ազդում :) Էսօր ուրախ ու հավեսով պարապմունք ենք արել: Մեր պարապողներից մեկը ռեպ ա գրում: Խնդրել էի, որ բերեր կարդայինք: Էսօր բերել էր. էնքա՜ն ենք ծիծաղել բոլորս....խեղճ Ավիկ :D Էտ տղային զոռով սիրահարված ենք դաձրել....Էտ ինչ դիպուկ ու լավ էր գրել էտ ռեպը :love Սիրում եմ ընկերներիս, շաաա՜տ :) Ի՜նչ ուրախ ու լավ ա անցնում օրս, երբ իրենց եմ տեսնում : Մի անգամ նենց ստացվեց, որ մի պարապմունք չարեցինք, ու մոտ հինգ օր չտեսանք իրար: Անգամ հասցրել էինք էտ կարճ ժամանակահատվածում իրար կարոտել :love Սկզբում հինգն էինք մենք, հետո էնքան ավելացան, որ դարձանք տասներկուսը: Ստիպված խումբը կիսվեց :( Էնքան կապված էինք էտ հներով, որ .... ո՜նց եմ կարոտել ձեզ :(
Որ իրար տեսնում ենք, մենք-մերոնցով ( «հներով» ) հավաքվում, ոնց որ աշխարհը մերը լինի :)
Բա դասատուիս ո՜նց ենք սիրում....ասում ա, որ մեր խումբը «սուպերխումբ ա», թույլ մարդ չկա ու ինքը մեր խմբում ինքը պարապելիս հագստանում է, բա՜ :) ԼԱՎ ընկերներ ունենալը շատ լավ բան ա :)

laro
26.02.2012, 14:59
Երեկ խոռի էի գնացել: Ընդունեցին ինձ շատ ջերմ, կարոտել էինք իրար շաաա՜տ: Ընկեր Արմինեն շատ ուրախացավ, անակնկալ էր իր համար մեր գնալը :) Ես էի ու Մերին :love Իրար հետ մենք մինչև հիմա կապ ենք պահպանում: Նստեցինք վերջում: Դե քանի որ շաբաթ օր էր, ամբողջ խոռը ներկա չէր. վեցն էին. առաջին ալտ երկու երեխա էին, նույնքան էլ երկրորդ ալտ ու սոպրանո: Ուրեմն մնացել էի զարմացած. էտ ութ-ինը տարեկան երեխաները նենց էին երգում.....էտ նյութերը նախատեսված էին էս տարվա երևանյան մի կոնկուրսի մեծերի համար: Խոռի ավարտից հտո դասատուիս հետ մոտ մի ժամ խոսեցինք :) Խնդրեց, որ գնամ ալտերին օգնեմ: Նյութերը տվեց, որ սովորեմ, հաշվետու համերգին գնամ: Նենց լավն ա, իր դժվարության մեջ շատ սիրուն ա: Համ էլ ասեց, որ իր աշակերտները կիթառ նվագել են սովորեցնում ու կպայմանավորվի, որ ամառը գնամ, ու՜խ :love
Հաջողություն :)

laro
01.03.2012, 23:02
Ծանրաբեռնված օր էր շատ: Դպրոց գնացի առավոտյան: Էսօր ոնց որ լրիվ դասատուները խոսքները մեկ արած լինեին. գրեթե լրիվ առարկաներից թեմատիկներ ենք գրել: Էսօր մեր պարոն մայորը «կյանքներս կերավ»: Էտ ինչքան ծիծաղեցինք խեղճի վրա :) Դպրոցում տագնապ էր. երկրաշարժի «նախապատրաստություն» էինք տեսնում: Ասեմ. ես առաջին բուժօգնություն ցույց տվողն էի, բեկակալ պիտի դնեի...ու էլի լիքը բաներ անեի :) Էս մեր մայորը էսօր դասերի ամբողջ ընթացքում, ամեն ժամի մտել ա ու նույն բանը մի քանի անգամ կրկնել :)) Արդեն որ մտնում էր ծիծաղներս էլ չէինք թաքցնում :)) Չնայած պատերազմ տեսած մարդ ա, ոչինչ, կպատահի :)
Քիմիայիս դասը նորմալ անցավ: Ուղղակի դասատուիս աչքերին չէի կարողանում նայել :( Իսկ ինքն ինձ հետ նորմալ ձևով էր վերաբերվում, ինչպես առաջ (բայց իհարկե զգում էի, որ հոգին տխուր ա ու ես իրեն նեղացրի, ինչն ինձնից չէր սպասում) : Առաջին անգամ գնացի քիմիայիս պարապմունքին: Էնքա՜ն բան ունեմ սովորելու...մենակ երկուս ու կես ժամ արտագրել եմ սովորելուս նյութը, հետո ինչը չէի անցել, չգիտեի, բացատրեց շաաա՜տ մատչելի :) Ասեց, որ չնեղվեմ, ամեն ինչ էլ կհասցնեմ: Ասեց, որ զրոյից նորից կսկսի պարապել: Մեկ էլ ասեց, որ պետք ա գրեթե անգիր պատմեմ ու պետք ա էնպես անեմ, որ կենսաբիս դասատուի ասածների ճշմարտացիությունն ապացուցեմ: Երանի ամեն ինչ լավ լինի.... Խնդիրները մի քիչ ուրիշ ձևով բացատրեց. էն մի դասատուիս բացատրածն էլ որ հիշում եմ, չի ստացվում լուծել, ուշ եմ կողմնորոշվում...Բայց իմ ուզած վմբում եմ. մեր կենսաբի պարապողներով ենք հիմնականում: Ուղղակի ուշ ենք վերջացնում. վեցին նստում ենք, ու չգիտեմ երբ հելնում :) Էսօր օրինակ երեք ժամից ավել ենք նստել, արդեն շատ ուշ էր, որ տուն էի գալիս: Երանի ամեն ինչ էլ կարողանամ ու լավ լինի, հասցնեմ....

laro
25.03.2012, 20:26
Ինչի՞ եմ էսքան անհավես դարձել վերջերս....ի՞նչն ա պատճառը :( Ինչ-որ մի բան պակասում ա իմ կյանքում: Չէի ուզի, նման գրառում լիներ օրագրումս, բայց գրել եմ ուզում :( Ի՞նչ անեմ....ոչ դաս սովորելս ա գալիս, ոչ նվագելս, որ տնից դուրս գալս....Ամեն ինչ անհետաքրքիր ա դարձել :( Ի՜նչ ամոթ ա. օրինակ վաղը գրավոր ունեմ գրելու ամբողջ արյուն թեմայից դեռ մի երեք պարապմունք էլ բացակա եմ եղել ու չսովորած բաներ ունեմ: Ու հիմա հանգիստ նստած եմ, ոչ կրկնել եմ,ոչ սովորելունս սովորել.... :( Ուրիշ ժամանակ արդեն եսիմորերորդ անգամ կրկնած կլինեի....ու թե պատճառը որն ա, չեմ հասկանում: Քիմիաս էլ լավ չեմ սովորում, ոչ ես եմ գոհ, ոչ դասատուս.... Ի՞նչ եմ մտածում ես ընդհանրապես: Կիսամյակի վերջ ա, դասի հազարից մեկ եմ գնում, արդեն որ տեսնում են ինձ դպրոցում, չեն հավատում....Կյանքս շրջել ու փոխել ա պետք, լիովին: Ճգնաժամային վիճակ ա մոտս, գժվել եմ լրիվ....... Այ հիմա ես քեզ հասկանում եմ Լ.... ջան :( Ուշ, բայց հասկանում եմ: Ախր ես երկար ժամանակ ա քո հետ խոսում եմ էս թեմայով. բացատրում,որ կյանքը լավն ա, վայելել ա պետք ամեն վայրկյանը: Իսկ հիմա ես ինքս թուլացել եմ: Անընդհատ քնելու ու լռության,մենության կարիք եմ զգում: Ու ո՜նց եմ ներվայինանում, որ ասում են դու պարապմունք չունե՞ս անելու :angry Լրիվ փչանում ա տրամադրությունս ու ինչքան ուզում ա ինձ տրամադրեմ դասին, չեմ կարում նստեմ անեմ:
Հա, հենց ես եմ գրել էսքանը :angry ուուուուու՜ֆֆֆֆ, ու՜ֆ.......

laro
31.03.2012, 23:10
Հըմ...Ես ուզում եմ էսօրվա մասին խոսել :) Էսօր օրս լավ սկսվեց ու էտպես էլ շարունակվեց: Առավոտյան շուտ զարթուցիչիս զանգեց ու դա բնականաբար իմ վրա վատ անդրադարձավ :)) Ես չեմ կարողանում հարմար զանգ գտնել զարթուցիչիս համար. գտնողին խոստանում եմ դրամական պարգև :)) Արտաքին տվյալներն են. չքնացնող, չներվայինացնող, և միառժամանակ հաճելի ու տրամադրող երաժշտություն. դա շատ կարևոր ա իմ օրն սկսելու համար :) Հա՜, ինչ էի ասում. քիմիա պիտի կարդայի, նոր դպրոց գնայի: Բայց քնեցի :( Ամոթ Անժելին, ալարկոտ, քնկոտ Անժելին: Հետո վեր կացա ու խելոք գնացի դպրոց :) Ես սենց ուրախ դպրոցական օր չգիտեմ երբ եմ ունեցել. Դե գիտեք, շաբաթ օրերը դասի չենք գնում, ուղղակի էսօր բաց թողած օր ունեինք: Քիչ էինք տասնվեց աշակերտ էր ներկա: Դասղեկս առավոտ շուտ եկավ սովորականի նման ջղայինացավ ու գնաց: Նախորդ օրը մեր դասարանի աղջիկները դասարանը մաքրել էին ու նստարանները աշակերտների քանակով դրել: Ավելորդներն էլ դասարնի վերջում դրել: Դասղեկս էլ ասեց,որ չեք օգտագործում իջեցրեք առաջին հարկ: Մեր տղաներն էլ էտ բոլոր նստարանները վերցրեցին ու երկու շարքով շարեցին. մի շարքը համարյա պատունանին կպած, մյուսը՝ պատին: Մեր դասարնն էլ լավ մեծ ա ու արևոտ :) Վերջում էլ երկու նստարան դրեցին, դասարանի ծաղիկ-մաղիկներից բերեցին, էտ մասերը զարդարեցին, դառավ մեր « բիսետկան»՝ քննարկուների և որոշումների կայացման վայրը :) նենց լավն ա, նստես, հավեսդ գալիս ա, կանա՜չ, արև... քանի որ շարքերը երկուսն էին, էն էլ դասարանի ծայրերում, միջին մասը մնացել էր դատակ: Իսկ դասղեկիս էն հարցին, թե էտ ազատ տեղն ինչի համար ա թողած, պատասխանեցինք. «բասեինի տեղն ա», բալկոնի հաշվին խոհանոցն առաջ ենք տալու, ձեր սեղանը մեզ պետք չի, իջեցնելու ենք առաջին հարկ......գժվել էինք էսօր :)) Մարդիկ իրենց դասարաններում մրսում են, մենք պատուհաններն ենք բացում, որ չշոգենք :) Դրա համար տնօրենը խոսեց մեր վրա: Շատ ու շատ ծիծաղել ենք էսօր, ուրախ էր շատ :) Ֆիզկուլտ չարեցինք, դասացուցակը խառնվեց, յոթերորդ դասանցիների հետ դաս արեցինք. աշխարհի չափ ծիծաղեցինք, հիմա անգամ չեմ հիշում ինչի վրա: Էտ տարիքային խմբին պատկանող տղա երեխաների հոգեբանությունն ուրիշ ա, իրանց ինքնաձևավորման տարիքն ա, բավականին չար են ու «լեզվանիկ», մեծերի հետ խոսելու ձև չգիտեն :oy Ուրեմն էտ երեխաները կարծրաթևավորներ էին պատմում: Ով գալիս ա, խոսում ա,որ մեկ միլիոն տեսակ միջատ կա ու թվարկում հերթով էն տեղերը, որտեղ միջատ կարող է լինել....պատկերացնում եք, չէ՞ :D Ու ոնց էին զարմացել մեր պատմելու վրա, մեր օգտագործած տերմինների......Ու մի պահ հիշեցի ինձ էտ տարիքում ու ժպիտ եկավ դեմքիս :) Հետո բիսետկայում աղջիկներով հավաքվեցինք ու որոշեցինք ճշտել մեր միջին դպրոցի դասղեկի ծննդյան օրն ու մի մե՜ծ նվեր անել իրեն, որովհետև էտ կնոջը բացի նեղացնելուց, ուրիշ ոչինչ չենք արել..... Հա՜, ու մի բան էլ. մեր աղջիկներով որոշել ենք մեր տոնը՝ միամսյակը, նշել, դասղեկին էլ կհրավիրենք ու մի լավ կուրախանանք: Տուն եկա բարձր տրամադրությամբ, քիմիաս պիտի անեի, մեկ էլ խոռիս դասատուն զանգեց խնդրեց որ գնամ խոռի: Ոչ կարող էի ասել չեմ կարող գալ, ոչ էլ քիմիաս թողնեի ու գնայի: Մի քիչ քիմիա արեցի, գնացի երգեցի ու եկա տուն :) Էլ չասեմ, թե էնտեղ ինչ լավ էր....Ես զարմանում եմ. էտ փոքր երեխաները ո՞նց են կարում էտ բարդության նյութերը տենց կայուն ու լավ երգել.... Հետո վազելով եկա քիմիաս արեցի, գնացի պարապմունքի. լավ եմ պատմել, երկու ժամ քառասունհինգ րոպե պատմել եմ :) հաջորդ անգամվա համար էլ երկու հարյուր թեստ տվեց :( Ինն անց էր, պարապմունքս վերջացրի մոտ երեք ժամ և ավելի նստեցի ու դուրս եկանք: էտ ի՜նչ ցուրտ էր...կարկուտա-անձրևա-քամիախառը եղանակ էր, քշում էր ինձ :)) Մրսած, քշված մի կերպ մարշուտկա նստեցի: Ի ուրախություն ինձ, ճաշակով երաժշտություն էր :) Տուն եկա, մամաս բլինչիկ էր սարքել, կերա ու եկա,որ բլբլամ մի քիչ :)
Հիմա արդեն գնամ, բլբլացի լիքը .....

laro
20.05.2012, 10:17
Վաղուց չեմ գրել էստեղ.....էնքա՜ն բան ա փոխվել, լիքը պատմելու բան կա :) Բայց հավես չկա .... ինչ հիմար օր ա: Չեմ ուզում գոնե մի քիչ պարապեմ, վաղը քննության եմ բայց: Քիմիան ա: Սկզբում բանավոր էր, քսան տոմսով: Էտ տոմսերն արդեն սովորած էր, պատրաստ, մեկ էլ մի շաբաթ էլ չէր մնում քննություններին, ՀԱՆԿԱՐԾ որոշեցին որ գրավոր ա լինելու :[... Ու՜ֆ, էս ինչ բողոքավոր եմ. հաջողություն ինձ, գնացի պատրաստվեմ:

laro
15.06.2012, 21:36
Ու ինչի եմ ես քեզ հիշում... Չնայած մեղավորը ես եմ,հա... Ինչքան սխալվեցի ես քո հարցում, ուր էին աչքերս: Ինչքան ժամանակ է անցել ու ես ամեն օր հիշում եմ սխալներիս մասին. սխալներ, որ ինձ «չեն սազում», ինձ բնորոշ չեն:Ինձ իմ նման չեմ զգում: Ախր եթե մի քիչ արդարանալու տեղ ունենայի....ինչքան կուզեի մեկին գտնել ու պատմել, հանգստանալ ու էտ մեկն ինձ չմեղադրեր: Ուղղակի չեմ կարողանում կյանքիս էտ մի էջն էլ շրջել ու առաջ անցել: Ես գիտեմ, որ սրանից էլ ավելի վատ իրավիճակներում եմ գտնվել ու հաղթահարել եմ, իսկ հիմա. հիմա ես մեղավոր եմ ու շատ, դրա համար էլ չեմ կարողանում մոռանալ: Երևի էտպես էլ կա.....

laro
21.07.2012, 22:32
Մի ժամանակ կար, գրեթե ամեն օր գրում էի էստեղ....իսկ հիմա...հիմա հավես չկա :( Ոչ մի բանի հավես չկա :( Ես ավելի լավ ա տխուր բաներից չխոսեմ. պատմեմ, թե էս ընթացքում ինչն ա փոխվել իմ կյանքում. ասեմ, որ քիմիաս արդեն լավ ա, շատ առաջընթաց կա: Շատ եմ ուրախանում, որ....մի խոսքով, ես մտածում էի, որ կտրվելու եմ, բայց ոնց տեսնում եմ չէ :)) Աստված տա, անվճար նստեմ, շատ եմ ուզում: Ու երևի էսքանը, նույնություն, նույնություն, նույնություն.....հեչ լավ բան չի էտ: Հա ու մեկ էլ սկսել եմ կարոտել դպրոցը: Մեկ-մեկ որ մտածում եմ, որ վերջին տարին ա, մի ձև կարոտում եմ բոլորին :( Հետո որ ավարտենք, ուրիշ կյանք կլինի, ուրիշ շրջապատ, նոր ընկերներ....հաստատ կկարոտեմ անգլերենի ժամերը, ընկեր Հարությունյանին՝ հանր-երկրաչիս դասատուին, անգամ դասղեկիս, Մամո ձյաձյաին ու Մարին ծյոծյային՝ պահակներին, Ասյա տատիին՝ բուֆետչիկին...բոլորին: Բա Վարդանյանին, Մանթաշյանին....Էլ չեմ ասում ընկերներիս ինչքան շատ: Վայ անգլերենի ժամերին էլ չեմ նստի....էտ ինչեր էինք անում, խեղճ, ԽԵՂՃ Արզումանյան....Այ էսպես ամեն, ամեն ինչն աչքիս դեմով անցնում ա, լրիվ հիշողություններ են, մնաց մի տարի հնարավորինս կվայելեմ դպրոցը: Մեր դասարանի արևը, «բիսետկան», ամեն օրվա մեր ծաղիկներ ջրելը, բարձիկ թափ տալը, մազեր հուսելը, հարսնիքները...: Կյանքում չեմ մոռանա հարսանիքը. վայ, փեսան անհետաքրքիր մարդ էր, փախավ կեսից: Ժակետս հարսի քողն էր, էտ կարծեմ նկարել են, գտնել ա պետք....Կենսաբի դասարանի կմախքը բա, Քիսոի վախենալը: Գանգեր ունեինք դասարանում. դրանով մեր դասարանի Քիսոյի հետևից էինք ընկնում, էն ոնց էր գոռում....լավ օրեր էին: Կարոտում եմ անգամ դպրոցի կազմակերպած միջոցառումները, կարոտում եմ այս տարվա շրջանավարտներին, որոնց հետ էինք էտ միջոցառումները կազմակերպում:
Դեռ հիմա եմ կարոտում, մյուս տարի էս ժամանակ բա ինչքան կկարոտեմ....Ուֆ վերջին զանգ, թե ուխ վերջին զանգ....արդեն դա էլ չեմ կարողանում տարբերեմ, ուրախ եմ, թե՞ չէ :) Բայց մի բան հաստատ ա. ինչքան էլ վատ բաներ ենք արել, ինչքան էլ մեր վրա բարկացել են, ինչքան էլ քեն են պահել, թեկուզ մեկը իմ նկատմամբ, էլի սիրում եմ, կարոտում եմ ու կարոտելու եմ դպրոցս, հա :(

laro
12.08.2012, 14:18
Ամառն անցավ: Ու թե ոնց՝ չհասկացա: Ամբողջ ամառ պարապեցի, արձակուրդս արձակուրդի նման չէր: Առաջ մինչև գիշերվա հազարը երեխեքով պախկվոցի էինք խաղում, հալամոլա: Երանի էն ժամանակներին: Էնքան էի վեր ընկնում, որ ծնկներիս վերքերը չէին լավանում: Հիմա անհետաքրքիր օրեր են, նույնություն ա: Որոշել եմ արձակուրդ չվերցնեմ ընդհանրապես: Մեկ ա բան չմնաց արձակուրդիցս, երևի էլ չվերցնեմ: Կմնամ, մի գիրք էլ կավարտեմ ու կգա սեպտեմբերն ու դասերը ու ես կդիմանամ ևս տաս ամիս, մինչև չարաբաստիկ քննություններս տամ, դպրոցս ավարտեմ ու ընդունվեմ: Ոչ ուզում եմ դաս անեմ, ոչ նվագեմ, ոչ կոմպին մոտիկ գամ, ոչ քնեմ.....ոչ մի բան: Արդեն արձակուրդ էլ չեմ ուզում: Սենց բան կլինի՞ :esim Անգույն օր ա....Հեսա դպրոց էլ կգնամ ու «ամեն ինչ իր տեղը կընկնի»: Դասեր, չարացած դասատուներ, պարապմունքներ..... ու տենց հիմար բաներ:

laro
05.10.2012, 10:46
Որոշել եմ գրել :) Դասի չեմ գնացել էսօր: Ասեցի մնամ մի քիչ կենսաբի պարապմունք անեմ: Ուրեմն անցած պարապմունքին վատ բան ենք արել.....առաջին անգամ, իրոք առաջին անգամ մեր վրա ջղայինացել ա: Էս յոթ խելոքներով Էն ինչ արտագրելու էր արեցինք ու մեզնից գոհ վեր կացանք որ գնանք: Հասանք դռան մոտ մեր դասատուն կողքի սենյակից դուրս եկավ ու ասեց էս ու՞ր :)) Մենք էլ թե տուն: Մի խբսքով ջղայինացավ թե առանց հանձնարարություն ստանալու գնում եք, մյուս դասին փորձեք չպատմել էն, ինչ տվել եմ: Դուրս եկանք ու մեր արածի վրա շշմել էինք. ախր իրոք մեզնից անկախ ա եղել. էտ գրելու ընթացքում լրիվս սոված էինք, մտածում էինք որ տուն հասնենք ինչ ախորժակով հաց կուտենք: Հետո քիմիայից խոսեցինք, բողոքվեցինք որ լիիիքը քիմիա ունենք ոնց ենք հասցնելու: Ու տենց անջատված, հոգնած առանց տնային իմանալու արդեն դուրս էինք եկել: Մեկ մտածեցինք հետ գնանք ներողություն խնդրենք ու հանձնարարությունն իմանանք, մեկ էլ ամաչեցինք: Արդեն մարշուտկա էինք նստում որ գանք, մեկ էլ զանգեց, թե հետ եկեք....լրիվ երեխեքին զանգեցինք, հավաքվեցինք ու գնացինք: Ինչ չէր ասել, մտքում էր պահել բոլորն ասավ, ջղայինացավ ու ուղարկեց տուն....հիմա էսօ ո՞նց ենք պարապմունք անելու մենք էլ չգիտենք...
Էսօր դասատուների տոնն ա: Որոշել ենք իրեն էլ, մեր քիմիայի դասատուին էլ անակնկալ անենք, տեսնենք ինչ կլինի :) Ժող, քիմիան նենց առաջ եմ գնացել, իմ վրա զգում եմ արդեն :) Գնամ արդեն, հին գրառումներս էի կարդում հավեսս եկավ, ասեցի գրեմ :) Պականեր :kiss

laro
13.12.2012, 21:05
Տարվա սկզբից մեր մեծ, արևոտ, տնօրինությունից հեռու հրաշք դասարանը մեր ձեռքից վերցրել էին.... ու մենք էլ դասարան չունեինք....ամեն դասին գնում էինք ուրիշ կաբինետ: Մի շաբաթ առաջ պատմական արդարությունը վերականգնվեց :love Մի օր ուշացած (:oy) մտա դասարան լրիվ իրար հետ ասեցին Անժել բա չես իմացել (ու արդեն լրիվի ձայները խառվել էին), մեզ աշխարհի դասարանն են տվել արդեն կաբինետային ա, էտ ա մեր դասարանը.....էտպես, ճիշտ ա բողոքում էինք, որ մեր հին դասարանը չի, բայց համակերպվեցինք: Ու տնօրինությունից մտան, ասեցին, դուք էտ դասարանը կփչացնեք, պլակատներ կան, կճղեք..(վայրենու տեղ են դրել լրիվ.....): Մենք էլ նջաղինացանք, թե մեծ մարդիկ ենք, ինչի պիտի պոկենք :angry Ու մեզ տվեցին ցրտագույն դասարան, անկյունային խոնավ, անշուք....մի խոսքով բողոքեցինք, կյանքի գնով մեր հին ու բարի ռուսերենի մեծ, արևոտ, տնօրինությունից հեռու հրաշք դասարանը մեզ հետ տվեցին: հիմա նե՜նց լավ ա էնտեղ...ինչ ուզում անում ենք. ուրեմն էտ առաջին օրը, որ հետ տվեցին մեր հողերը, որոշեցինք մաքրենք...հիմա պահարանը անգլի ժամին բացեցին, ինչքան պլակատ-մլակատ կար հանեցինք....հետաքրքիր նկարներ կային, երկու հատ ընյուխտի նկար կար..նենց ա դուրս եկել :)) Կապիկներ էլ կային...ու էլի լիքը կենդանական աշխարհի ներկայացուցիչներ, որոնք մեզ մի լավ ուրախացրին: Էտպես մտածել ենք շատ լավ բաներ մեր դասարանը սիրունացնելու համար...էս տղաները իրենց-իրենց վեր կացան պատերին գրիչով բանծիկներ նկարեցին....մեկը ինձ դուր չեկավ, ասեցի էտ մաքրենք մի ձև օղակներ անենք մեծ ու փոքր, տարբեր գույնի, խառը.....բայց էտ բանծիկները ոնց էտպես թողնեինք: Երեկ գուաշ էի տարել, պլակատի վրա բան էինք ներկելու, ձեռքի հետ էլ մտածեցինք էտ բանծիկները ներկենք: Ներկեցինք :( Ուզում էինք սիրունացնենք, էն էլ: ես էլ գժվեցի, ասեցի էն կողքի պատին մի երկու հատ կլոր անեմ. առաջինը շատ սիրուն ստացվեց. երկրորդն օալախառը եղավ էլ երրորդից չասեմ :)) Երեխեքը մի ձև էտ վրձինը ձեռքիցս վերցրեցին, չէ կարելի ա ասել խլեցին :)) Երեկ ամբողջ օրը դարդ էի անում, թե էտ պատը ոնց կարելի ա մաքրել, որ վրաս չխոսեն: Հերթով մի հատ զնագում եմ ընկերներիս,ասում եմ ինձ խեղդելու են վաղըըը. իրանք էլ ձայնները մեկ արած «Ով կարա քեզ խեդիիի՜ :))»: Էտպես էսօր գնացի դասի, ֆիզկուլտին մաքրեցինք բոլորով էտ պատերը, բանծիկները ներառյալ: Մեր տղաներից մեկն էլ ասէց վաղը կբերեմ էս պատերը մի հատ կներկենք....բա , Լավ ստացվեց :) Հետո որոշել նք մեր նկարներից հանենք, անկանոն պատերին կպցնենք: Համ էլ տոնածառ ենք դնելու :P Պատուհաններին էլ նկարելու ենք....
Մեր վերջին տարին ա դպրոցում..Հիմա չգիտեմ ուրախանամ, թե տխրեմ, որ էլ գիժ չենք լինելու, էլ էսքան երեխա չենք լինելու....Սիրում եմ ձեզ երեխեք....անկախ ամեն ինչից: Հիմիկվանից կարոտում եմ: Էն օրը մտովի գնացի քննության օրը, ընդունելության քննության էի մտքերով: Էն ոնց էր սիրտս խփուուուու՜մ....վախում եմ: Ես էտ իմ վախից չեմ կարողանալաու կողմնորոշվեմ :(
Մեկ-մեկ կտրվում եմ դասարանից աա՜յ էսպես. էսօր հարմարացրել, նկարել էին.http://i.imgur.com/hBl4C.jpg
Զարմացել էի. միշտ ես եմ լավ պահերը ֆիքսում, նկարում: Ամենալավ նկարներն ու վիդիոներն իմ մոտ են, բա: Մենակ չասել գլուխդ շատ ես մոտ պահել, գիտեմ, ուղղակի յոթերորդ ժամ էր, գլուխս վրաս չէր մնում...ես ընդհանրապես ուղիղ եմ նստում :)
Գնացի ես, արդեն շուտ-շուտ եմ գալու ;)

laro
17.06.2013, 20:44
Երկարատև ընդմիջումից հետո գրում եմ. ուղղակի ուզում եմ գրեմ....անկապ գրեմ, ինչ միտք ունեմ ասեմ:Հիմա ես նստած եմ բազմոցին ու վայլում եմ, անկեղծ վայլում եմ իմ մի բաժակ ջակոբսը: էս երկու օր ա ես հասկացել եմ որ շատ հրաշալի է կյանքն առանց դպրոցի ու ինչ լավ եղավ որ պրծա վերջապես: Թե չէ որ մի քիչ էլ էի մնացել մարդկանց ավելի լավ էի ճանաչելու ու նեղվելու էի:Երանի քիմիաս էլ 19,25 ստանամ շատ եմ խնդրում :) Գիտեմ որ դա էնքան հեռու ա ինձնից բայց ես շատ եմ ուզում շաատ-շատ: Մեկ էլ երանի էս ջակոբսիս բաժակը չվերջանար....ալարում եմ նորից դնեմ բացի էտ էլ չի կարելի մի բաժակից ավել, իսկ ես իրան էնքան շատ եմ սիրում, որ թռել եմ էս անձրևին պեղել եմ խանութից...Մեկ էլ էսքան շատ իմ հաշվիչին եմ սիրում ու վերմակիս: Ես մեկ-մեկ իրանց հետ խոսում էլ եմ :oy :)) Պրծավ իմ ջակոբսը :cry Ուզում եմ հավերժ մոռանամ որ քիմիայի լիքը պարապմունք ունեմ անելու, զզվել եմ արդեն հավես չունեմ էսօր տասյոթ ստացա, նենց եմ նեղվել, չեմ ուզում ես տասյոթ: Ես էնտեղ պիտի շատ լավ գրեմ, բարձր ստանամ, որ հետո հանգիստ խղճով տուն գամ, ինձ համարեմ ընդունված ու քաշեմ ինտերնետից նոտաներս իմ ուզած պրինտ անեմ ու հավեսով սկսեմ սովորել: Թե չէ քիմիա, կենսաբ, արդեն որ գրքերը տեսնում եմ ինֆարկտ եմ ստանում :( Ոնց որ երեք օրից իմ քննությունը չլինի, անհանգստանալս էլ չի գալիս: Հեսա պրծնեմ էս քիմիայից, սրանք բոլորը սովորելու եմ, շատ են դուրս գալիս.... Ես ուզում էի երկար գրեմ, ջակոբսս պրծավ, նեղվեցի :(
http://www.youtube.com/watch?v=JRDAeUJMqHw&list=RD02Z48HwHAym3k
http://www.youtube.com/watch?v=9vEYY-W04Gk&list=RD02Z48HwHAym3k
http://www.youtube.com/watch?v=hk4FRHrXgs8
http://www.youtube.com/watch?v=Z48HwHAym3k
http://www.youtube.com/watch?v=9fAZIQ-vpdw

laro
09.08.2013, 20:33
Ես փոշմանել եմ, որ էս թեման բացել եմ: Մոռացության եմ մատնում ու չեմ էլ ուզոմ գրեմ, իսկ առաջ ցանկությունս մեծ գրելու: Երևի ես իրեն փոխարինեմ իրական օրագրով, միշտ ուզել եմ ունենամ: Հիմա իմ կյանքն առավել քան գունավոր ա ու հավես: Ես ինձ էսպես լավ եմ զգում: Ազատ եմ ու ինչ ուզում, էն էլ անում: Չկա պարտավորության զգացում, պլանավորված օր: Բայց կամաց արդեն էս վիճակից էլ կհոգնեմ: Չհոգնեմ, ճարս ի՞նչ:
Ես գտել եմ մեկին ով կյանքս փոխեց էս մի ամիս ա: Չմտածեք սիրահարվել եմ :)) Չէ, մի ընկերուհի ունեի, կորել էր, երեք տարի իրար չէինք տեսել: Ինքը ամռաը գալիս էր իր տատիկի տուն, ես էլ իմ :) Ու ամեն տարի էսպես: Իրար կարոտում էինք փոքր ժամանակ. որ գալիս էր, տոն էր մեր մոտ: Մենք երբեք չենք կռվել, չգիտեմ ինչի ա տենց, երևի որ իրար քիչ ենք տեսնում: Չնայած նրան, որ ինքը Երևանից ա ես Կիրովականից, շատ լավ ենք իրար հետ լեզու գտնում: Չգիտեմ, թե ինչով ա պայմանավորված երևանցու ու կիրովականցու թշնամանքը. չեմ հասկանում, բայց մեկը մյուսին չեն սիրում: Կիրովականցին չի սիրում երևանցու բնավորությունը և հակառակը. ինչի՞, որն ա տարբերությունը: Լավ շեղվեցի արդեն :)) Հիմա ամբողջ օրս իր հետ ա անցնում, որովհետև էստեղ աաա :love Մեկը մեկից լավ սերիալներ ենք նայում, քննարկում....զարմանում եմ, թե ոնց կարելի էդպիսի սցենարներ գրել, լուրջ մտածված, որ կապի քեզ կոմպին: Նախ սերիաներն են քիչ 20 ամենաշատը, շատ արագ ա զարգանում ու անչափ հետաքրքիր ա: Արդեն նայել եմ.
1.Anjell ты прекрасен
2.Я скучаю по тебе
3.Цветочки после ягодок
Նայելու եմ
4.Книга девяти домов
Նայում եմ
5.король двух сердец
Շարքս հետո էլ եմ շարունակելու, դրա համար հիմա գրում եմ: Ով ազատ ա, թող նայի, իրոք շատ հավես ա :)
Հեսա կսկսվեն դասերը. որոշել ենք մեր խմբով դիմում գրենք, որ մի համալսարանում էլ մի խմբում լինենք, չգիտեմ կստացվի, թե չէ, բայց շատ կապված ենք իրար հետ: Ոնց էսպես ստացվեց, որ էսքան մտերիմ դարձանք. հիմա մեկս մյուսիս համար ամեն ինչ ենք, ես հասկանում եմ, թե ովքեր են իրական ընկերները:
Ինչ մտքիս եկավ գրեցի :))