PDA

Դիտել ողջ տարբերակը : Քվեարկենք մեր մարզիկների օգտին

Ambrosine
29.11.2011, 22:30
Երեխեք, քվեարկեք Յուրա Մովսիսյանի` մեր հավաքականի ֆուտբոլիստի օգտին. 2011թ. Ռուսաստանի լավագույն խաղացողին են որոշում: Անգամ չգիտեմ` հաղթելը ինչ արդյունք կունենա, բայց քանի որ հայ կա ցուցակում, ինքը պիտի հաղթի :))
http://www.sovsport.ru/polls-item/1491

Մոդերատորական. թեման առաձնացվել է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեմայից:

Vaio
29.11.2011, 22:51
Երեխեք, քվեարկեք Յուրա Մովսիսյանի` մեր հավաքականի ֆուտբոլիստի օգտին. 2011թ. Ռուսաստանի լավագույն խաղացողին են որոշում: Անգամ չգիտեմ` հաղթելը ինչ արդյունք կունենա, բայց քանի որ հայ կա ցուցակում, ինքը պիտի հաղթի :))
http://www.sovsport.ru/polls-item/1491

Տարբեր browser-ներով կարող եք մի քանի անգամ քվեարկել միևնույն մարդուն:

Ambrosine
07.12.2011, 01:47
Երեխեք, Յուրան առաջատարն է :)) Ապրեն հայերը :hands:

Տարբեր browser-ներով կարող եք մի քանի անգամ քվեարկել միևնույն մարդուն:
Լավ միտք էր, բայց այս հոդվածը կարդացեք`

SovSport.ru կայքն ապշած է. Յուրա Մովսիսյանը՝ լավագույն ֆուտբոլիստ

Ռուսական SovSport.ru կայքն ապշած է, քանի որ հայտարարված լավագույն ֆուտբոլիստի քվեարկության ժամանակ շատ արագ առաջատար է դարձել «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը։

«Անշուշտ՝ Յուրան Մովսիսյանը գերազանց մրցաշրջան անցկացրեց, բայց զարմանալի է, որ նա առաջին տեղում է, քանի որ առաջին անգամ է առաջատար դառնում մի ֆուտբոլիստ, ում թիմը 9-րդ տեղն է գրավել», - գրում է կայքը։

Կայքի ղեկավարությունը ամենահավանական բացատրությունը համարում է հայ ֆուտբոլասերների աննախադեպ ակտիվությունը՝ ենթադրելով, որ ձայների մի մասը Յուրան այդպես է ստացել։

«Նման ակտիվություն ենք մաղթում նաև այն երկրների ֆուտբոլասերներին, որոնց ֆուտբոլիստները ևս հանդես են գալիս Պրեմիեր լիգայում», - գրում է կայքը՝ հավելելով, որ իրենց մասնագետները ստուգում են՝ արդյոք լցոնումներ եղե՞լ են, թե՞ ոչ։ Մեկ մարդու կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքեր բացահայտելու դեպքում կայքը չի հաշվի այդ ձայները։

Հիշեցնենք, որ քվեարկության ավարտը դեկտեմբերի 27-ին է։

http://lurer.com/sporttop/3860-%C2%ABsovsport%C2%BB-%D5%A8-%D5%A6%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D6%81%D5%A1%D5%AE-%D5%A7

Ով չի քվեարկել, թող քվեարկի: Իսկ քվեարկությանը արդեն մասնակցածները թող ուրիշ բրոուզերով չքվեարկեն. մենք լրիվ արդար ճանապարհով էլ կարող ենք հաղթանակ պարգևել մեր հայրենակցին ;):

Guest
09.12.2011, 17:36
Քվեարկություններ բավականին հաճախ են լինում Աստղ ջան, ասենք տուրի լավագույն ֆուտբոլիստ, կամ ամսվա, լավագույն գոլ և այլն... կարծում եմ՝ իմաստ ունի բացել թեմա, բայց մյուս կողմից էլ ինչքանո՞վ է ճիշտ սուբյեկտիվ քվեարկությունը, այսինքն ազգային խտրականության հողի վրա՝ եթե Յուրան է, ուրեմն ինքն է լավագույնը, կապ չունի, որ ասենք Վորոնինը ավելի լավ է խաղացել ամբողջ տարի...

Ես էլ չեմ սիրում արհեստական արդյունքներ, բայց սիրում եմ, երբ որ քվեարկությունը լավ չի սարքաց լինում ու կարելի ա մի րոպեում միլիոնավոր ձայներ տալ :) Երևի մի հատ ծրագիր գրեմ ԲԿՄԱ-ի Հոնդաին խոսքի հանեմ առաջին տեղ: :B

John
09.12.2011, 17:39

Հայկ ջան, ստուգել են իրանք, մի կոմպից մեկից ավել չքվեարկելու կանոնը խախտելու միջոցով ստացած ձայները հանել են Յուրայից 889 ձայն
աղբյուր՝ http://www.totalfootball.am/2011/12/82521/

Guest
09.12.2011, 17:45
Հայկ ջան, ստուգել են իրանք, մի կոմպից մեկից ավել չքվեարկելու կանոնը խախտելու միջոցով ստացած ձայները հանել են Յուրայից 889 ձայն
աղբյուր՝ http://www.totalfootball.am/2011/12/82521/

Դե որ էտքան խելոք են, թող չթողնեն, որ ավել ձայներ տան, այլ ոչ թե ստուգեն ու հանեն հետո :)

John
09.12.2011, 17:48
Դե որ էտքան խելոք են, թող չթողնեն, որ ավել ձայներ տան, այլ ոչ թե ստուգեն ու հանեն հետո :)
բա չլնե՜ին, ես կասկածում եմ, որ իրանք տենց ստույգ հաշվել են քանի ձայնն ա եղել կեղծ՝ մոտավոր հանել են էլի... ի դեպ, մենակ Յուրայից են հանել, երևի մենակ հայերն են ֆայմել մի քանի անգամ քվեարկել...

Ambrosine
09.12.2011, 18:11
Երեխեք, էդ խելքի հետ մի կապեք, էլի. հլը մեր ու իրանց ազգերի վիճակին նայեք, կտեսնեք` ովքեր են խելոք :)):
Մենք ընդամենը սովոր ենք ամեն ինչ շրջանցել. ինչպես մեր երկրում ենք մեր օրենքները շրջանցում, որովհետև հենց օրենք ստեղծողներն են առաջինը դա անում, նույնն էլ փորձում ենք անել ուրիշների մոտ: Սա էլ մեր վարքագծի փոքրիկ մոդել է: Փոխանակ մոբիլիզացնենք ուժերը, որ ավելի շատ մարդ քվեարկի, մի քանիսով լավ միջոց ենք գտել ու ուզում ենք հաղթել :)): Մենք պետք ա սովորենք արդար միջոցներով, բայց համառությամբ հաղթել: Տեսնենք այս անգամ ինչ կստացվի. ես լավատես եմ :):

Ambrosine
09.12.2011, 18:48
Ես Ֆեյսբուքով լայնամասշտաբ արշավ եմ սկսել :)):
Հայերն արդեն ANTI sovsport.ru խումբ են ստեղծել :D:

Ահա խմբի հղումը` http://www.facebook.com/pages/ANTI-sovsportru/332885840071134?sk=wall#!/pages/ANTI-sovsportru/332885840071134

Varzor
09.12.2011, 19:37
բա չլնե՜ին, ես կասկածում եմ, որ իրանք տենց ստույգ հաշվել են քանի ձայնն ա եղել կեղծ՝ մոտավոր հանել են էլի... ի դեպ, մենակ Յուրայից են հանել, երևի մենակ հայերն են ֆայմել մի քանի անգամ քվեարկել...
Քվեարկման IP-ներն են ստուգել?

AMzone
09.12.2011, 19:52
Ժողովուրդ էլ ծանոթ չմնաց որ չասեմ քվեարկեն, անգամ մտածել եմ ֆորումով բոլոր անդամներին անձնական նամակ ուղարկեմ խնդրանքով, ինչը նաև կխնդրեյ Արտակին այս ֆորումում անել:

Ambrosine
09.12.2011, 20:09
Ժողովուրդ էլ ծանոթ չմնաց որ չասեմ քվեարկեն, անգամ մտածել եմ ֆորումով բոլոր անդամներին անձնական նամակ ուղարկեմ խնդրանքով, ինչը նաև կխնդրեյ Արտակին այս ֆորումում անել:
Անհատապես բոլորին տեղեկացնելու կարիք չկա: Եթե մարդիկ թեկուզ մի քիչ հետաքրքրվում են սպորտով, անպայման կկարդան մեր գրառումները, կկարդան այս թեման, որովհետև բավականին խոսուն վերնագիր է ընտրված: Ֆեյսբուքի շնորհիվ էլ մոտ 10 ակումբցի քվեարկել են այն դեպքում, երբ սպորտ բաժինը կյանքում չէին բացի: Մի խոսքով, դեռ լավ ա ընթանում ամեն ինչ :):

Համ էլ` ապրես ;)

John
10.12.2011, 10:47
Քվեարկման IP-ներն են ստուգել?
չգիտեմ ճիշտն ասած

John
10.12.2011, 10:53
Յուրա Մովսիսյան («Կրասնոդար») 4495 (25.0%)
Անդրեյ Վորոնին («Դինամո») 3841 (21.4%)
Սեյդու Դումբիա (ԲԿՄԱ) 3139 (17.5%)
Առայժմ Յուրան առաջատարն է...
ի դեպ, պատկերացնո՞ւմ եք ինչքան ա էդ սայթի հաճախելիությունը մեծացել էս հարցման շնորհիվ :D մոտ 18.000 հոգի մենակ քվեարկությանն է մասնակցել :D

Ambrosine
10.12.2011, 21:16
ի դեպ, պատկերացնո՞ւմ եք ինչքան ա էդ սայթի հաճախելիությունը մեծացել էս հարցման շնորհիվ :D մոտ 18.000 հոգի մենակ քվեարկությանն է մասնակցել :D
Հայերին պետք է հատուկ Շնորհակալագիր տան. սև փիառն էլ ենք ապահովում :)):

Ambrosine
10.12.2011, 22:00
Երեխեք, Հ. Մխիթարյանն էլ էս հարցման առաջատարն ա :)) Եկեք ավելացնենք միավորների տարբերությունը ճճ
http://shakhtar.com/ru/vote/?votename=1323206722332

Arpine
11.12.2011, 00:41
Երեխեք, Հ. Մխիթարյանն էլ էս հարցման առաջատարն ա :)) Եկեք ավելացնենք միավորների տարբերությունը ճճ
http://shakhtar.com/ru/vote/?votename=1323206722332
Հենրիխ Մխիթարյան 653 (43.02%)
Ալեքսանդր Ռիբկա 528 (34.78%)
Վիլլիան 146 (9.62%)
:))

John
15.12.2011, 00:10
Ժող, Շախտյորը լավագույն ֆուտբոլիստին ա ընտրում 2011-ի... դե, ավելորդ ա երևի ասել, թե ով է :) իհարկե մեր Հենոն
http://shakhtar.com/ru/vote/?votename=1323874498302

արդյունքները ներկա պահին՝
Հենրիխ Մխիթարյան 550 (44.14%)
Ալեքսանդր Ռիբկա 304 (24.40%)
Վիլլիան 204 (16.37%)

Ambrosine
15.12.2011, 13:40
Ստացվում է, որ մեկից ավելի անգամ կարող ենք քվեարկե՞լ: Լավ չի, խաբուսիկ ա: Քվեարկելուց հետո ես տեսա, որ հարցման ներքևում խնդրվում էր մեկ անգամ քվեարկել: Հատկապես, որ Յուրայի շուրջ նման աղմուկ կա, էստեղ էլ Հենոյի ձայներն են ստուգելու ու պակասեցնեն, եթե երկրորդ անգամ քվեարկենք :think:

Ambrosine
15.12.2011, 14:30
Կարճ ասած` չհասկացա` ում օգտին գնաց ձայնս, բայց երկրորդ անգամ ոնց-որ թե հնարավոր չի քվեարկելը: Լավ է, էս մի գլխացավանքից ազատվեցինք:

Բայց ես չհասկացա, թե սա ինչպես պատահեց. ինչպես՞ պատահեց, որ Հենոն չհաղթեց նախորդ հարցման արդյունքներով`

Երեխեք, Հ. Մխիթարյանն էլ էս հարցման առաջատարն ա :)) Եկեք ավելացնենք միավորների տարբերությունը ճճ
http://shakhtar.com/ru/vote/?votename=1323206722332

Արդեն կասկածում եմ էս արդյունքների վրա:

John
16.12.2011, 10:14
Ես էլ սկսեցի կասկածել Շախտյորի սայթի արդարությանը...
Աստղ ջան, այ էդ նույն ձև ա ստացվել, ոնց որ էս՝
2011թ. լավագույն խաղացողը
Ալեքսանդր Ռիբկա 2239 (35.32%)
Հենրիխ Մխիթարյան 2169 (34.21%)
Վիլլիան 1181 (18.63%)

Ժող, ակտիվացեք, քվեարկեք, ընկերներին էլ տեղյակ պահեք... թե չէ նստած օնլայն խաղեր եք խաղում...
http://shakhtar.com/ru/vote/?votename=1323874498302

Ambrosine
16.12.2011, 15:03

Էէէ, դրանց հախից պիտի գանք :angry:

Պատկերը այս պահին`
Ալեքսանդր Ռիբկա 2635 (35.86%)
Հենրիխ Մխիթարյան 2621 (35.66%)

Շատ հետ չի Մխիթարյանը, կարելի է շատ կարճ ժամանակում կարթ գցել ու Ռիբկային բռնել:

Ambrosine
16.12.2011, 15:24
Այս պահին`
Ալեքսանդր Ռիբկա 2665 (35.88%)
Հենրիխ Մխիթարյան 2660 (35.81%)

Ամբողջ դպրոցս խառնել եմ իրար :)) Ժող, քվեարկեք :aaa :crazy

Ambrosine
16.12.2011, 15:37
Այոոոոոոոոոոո՜ :dance

Հենրիխ Մխիթարյան 2710 (36.09%)
Ալեքսանդր Ռիբկա 2691 (35.83%)

Ambrosine
16.12.2011, 20:07
Ամբողջ դպրոցս, կուրսս, Արցախում ով ինտերնետ ունի... բոլորը քվեարկում են, բայց ձայները ոնց-որ Ռիբկային են գնում: Կարո՞ղ ա էդ ռիբկա չի, ակուլա ա :sad

:( Քվեարկությունը գրած չի, թե երբ ա փակվելու: Ինչ-որ մեկը գիտի՞:

Նաիրուհի
16.12.2011, 21:15
Հենրիխ Մխիթարյան
3340

Ալեքսանդր Ռիբկա
3247

Ֆո՜ւ, մի քիչ պոկվեցինք

Ambrosine
17.12.2011, 18:58
Երեխեք, զգու՞մ եք` ինչ մրցավազք ենք սադրել :))

Տվյալները այս պահին`

Հենրիխ Մխիթարյան 4504 (39.04%)
Ռիբկա 4493 (38.94%)

http://shakhtar.com/ru/vote/?votename=1323874498302

Շարունակեք քվեարկել ;):

Նաիրուհի
18.12.2011, 19:40
Ժող, Յուրան ՍովՍպորտի քվեարկությամբ երկրորդ տեղում է հայտնվել։

Մոբիլիզացրեք ուժերը, էս էլ հո դրոշ վառել չի՞ ;)

Էս էլ հղումը։ (http://www.sovsport.ru/polls-item/1491,Yuran)

Ambrosine
19.12.2011, 17:10
Հենոյին էլ չթողեցին` հաղթի :angry`

Ռիբկա 6685 (41.77%)
Հենրիխ Մխիթարյան 6636 (41.46%)

http://shakhtar.com/ru/vote/?votename=1323874498302

Էս ո՞նց սարքեցին: Ես գիշերը չեմ էլ հիշում անգամ քնել եմ, թե չէ, վերջին անգամ որ նայեցի, Մխիթարյանը բավականին առաջ էր :angry: Ու ո՞նց որոշեցին, որ հենց էսօր ա քվեարկությունը փակելու օրը, դա ո՞րտեղ էր նշված: Հիմա էլ անտի.շախտար.քոմ շարժում ա պետք սկսել:[:
Սրանից հետո նոր տակտիկա ենք մշակելու: Չենք քվեարկելու մինչև վերջին մի քանի օրը: Վերջին օրերին էլ մեր անելիքը կանենք: Կամ էլ ընդհանրապես կբոյկոտենք նման քվեարկությունները` անընդհատ աչքները մտցնելով էս վերջին քվեարկությունները: Վայ, ոնց ջղայնացա :sad:

John
19.12.2011, 17:36
Ուշադրություն. սա կայքի այցելուների տարբերակն է: Տեղի կունենա նաև վետերանների և լրագրողների հարցում: Արդյունքում ո՞վ կդառնա տարվա լավագույն խաղացող, դուք կիմանաք «Шахтер» ամսագրի հունվար ամսվա համարում:

http://shakhtar.com/ru/news/20174

Աստղ ջան, շատ մի ջղայնացի՝ մեկ ա ավելի ծանրակշիռ ա լինելու վետերանների ու լրագրողների կարծիքը՝ այնպես որ պետք չի հուսահատվել ու եթե նույնիսկ Հենոն հաղթեր երկրպագուների քվեարկության արդյունքում՝ մեկ ա էդ չէր լինելու որոշիչը ;)

Ambrosine
20.12.2011, 19:23
Նայեք` հայերը ինչ են անում :))`

http://www.sovsport.ru/polls-item/1491#beginOfAList

Նաիրուհի
21.12.2011, 05:19
Առանց լցոնումների, թափանցիկ և ժողովրդավարական ձևերով քվեարկում ենք Յուրա Մովսիսյանի օգտին։ «Կրասնոդարը» որոշում է իր լավագույն ֆուտբոլիստին։ Հարցումը բաց է մինչև 30.12.2012 թ.։
Հարցումը (http://www.fckrasnodar.ru/) գտնվում է առաջնության մրցաշարային աղյուսակի ներքևում, Յուրայի անունն էլ վերջինն է :)

Այս պահին քվեարկել է 1368 մարդ, Յուրան 51 տոկոսով առաջատարն է :hands

Ambrosine
21.12.2011, 06:54
Էս մեկում պիտի հաղթենք :)):

John
22.12.2011, 22:49
http://www.sovsport.ru/polls-item/1491#beginOfAList էս սովետսկի սպորտ ա ինչ ա, Յուրայի անունը հանել են ցուցակից...

Ambrosine
23.12.2011, 02:54
Երեկ իր օգտին 10.000-ից ավելի ձայն կար: Ինձ թվում ա` հայերի աննախադեպ ակտիվությունն ա պատճառ հանդիսացել: Ուֆ, ջղայնացնում են: Իրանք էլ, իրանց քվեարկություններն էլ...

Նաիրուհի
24.12.2011, 12:28
Յուրայի օգտին քվեարկելու հնարավորություն այլևս չկա, բայց ինչքան գիտեմ՝ նրա ձայները չեն զրոյացվել։ Հետևում եմ. նման տեմպերով շարունակվելու դեպքում Վորոնինը պարզապես չի կարող մնացած 3 օրում 1300-ից ավել ձայն հավաքել, որովետև էս երկու օրում մոտ 100 ձայն է ստացել։ Իսկ Յուրան 10549 ձայն ուներ։ Էնպես որ էս քվեարկությունում (http://www.sovsport.ru/polls-item/1491), մեկ է, Յուրան է հաղթելու :hands :P

John
24.12.2011, 12:46
Ժող, էդ սով.սպորտի քվեարկության քոմմենթներն էի կարդում, տղեքն ուսումնասիրել են՝ ոչ մի անգամ սրանց քվեարկություններին 7-8 հազարից ավել մարդ չի մասնակցում, ու հիմա, հանկարծ 30.000ից ավել... ու մեծամասամբ հայերի շնորհիվ :)) տղեքից մեկն էլ ասում ա, որ 10 հոգով համարյա միաժամանակ քվեարկել են ու ոչ մի ձայն Յուրայի օգտին չի ավելացել :))) իսկ Յուրայի անունը քվեարկությունից հանելը, էդ լրիվ դիվանագիտական քայլ է՝ իրանք լավ գիտեին, որ Հայաստանում շատ ԶԼՄ-ներ կխոսեն էդ մասին ու արդյունքում իրանց կայքի հաճախելիությունը էլի կաճի :) ու ես ՉԵՄ ԶԱՐՄԱՆԱ, եթե <հրաշք> տեղի ունենա ու Վորոնինը վերջին երկու-երեք օրում 1000ից ավելի ձայն ստանալով հաղթի :) ու պետք չի դրան էնքան կարևորություն տալ, որտև մեր համար ա քիչ թե շատ հեղինակություն էդ կայքը, բայց Ռուսաստանի մասշտաբով ինքը լավագույն սպորտային պորտալներից չի :)

Ambrosine
17.10.2012, 18:19
Ժող, IFFHS-ին հարցում է անցկացնում, որի մեջ ներառված է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Հարցման արդյունքներով որոշվելու են աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և տարվա հայտնություն անվանակարգում ընդգրկված ֆուտբոլիստները:

Աջակցենք մեր հավաքականի խաղացողին (Հենրիխ Մխիթարյանի անունը Եվրոպան ներկայացնողների ցուցակում է, բնականաբար :Ճ) և

քվեարկենք այս հղումով (http://www.iffhs.de/?b002ec70a804f4cd003f09)

Ambrosine
18.10.2012, 12:09
Երեխեք, հնարավորություն կա՞ իմանալու, թե որ մարզիկի օգտին քանիսն են քվեարկել:

Ambrosine
28.10.2012, 00:35
Երեխեք, էլի եմ հիշեցնում` Մխիթարյանի օգտին քվեարկելու մասին`

http://www.iffhs.de/?b002ec70a804f4cd003f09 (http://www.iffhs.de/?b002ec70a804f4cd003f09)

Կարծես թե հնարավոր է մի քանի անգամ քվեարկելը:

Ambrosine
04.12.2012, 17:25
Այոոո :dance :))

Մխիթարյանը այս փուլում առաջին տեղում է ու մոտ 20.000 ձայնով առաջ է երկրորդ տեղում ընթացող մարզիկից`

https://fbcdn-sphotos-d-a.akamaihd.net/hphotos-ak-snc7/598618_451895064869903_740515286_n.jpg

Աղբյուր (http://www.iffhs.de/?32a00e42f0ae2300bf10d00ee2d17f7370eff3702bb1c2bbb6e20e05)

John
04.12.2012, 17:56
Աստղ ջան, որ խնդրեմ կբացատրե՞ս էս քվեարկությունը ոնց ա ընթանում, ովքե՞ր են քվերակում, որտե՞ղ :) ու մեկ էլ ամենակարևորը` էս ի՞նչ մրցույթ ա: Ասենք ընտրում են ամենասիմպո ֆուտբոլիստին, կամ ամենաաշխատասեր ֆուտբոլիստին, կամ եսիմում... ոչ մի տեղ հստակ պատասխան չգտա էլի էս հարցերին, գուցե դո՞ւ օգնես...

kivera
04.12.2012, 18:16
Օյ ինչ լավա, իմ տղուկն էլ արդեն Ռեալով ու Ռոնալդուով չի ապրում, այլ` Շախտյոր ու Հենրիխ Մխիթարյան :hands

Ambrosine
04.12.2012, 21:23
Աստղ ջան, որ խնդրեմ կբացատրե՞ս էս քվեարկությունը ոնց ա ընթանում, ովքե՞ր են քվերակում, որտե՞ղ :) ու մեկ էլ ամենակարևորը` էս ի՞նչ մրցույթ ա: Ասենք ընտրում են ամենասիմպո ֆուտբոլիստին, կամ ամենաաշխատասեր ֆուտբոլիստին, կամ եսիմում... ոչ մի տեղ հստակ պատասխան չգտա էլի էս հարցերին, գուցե դո՞ւ օգնես...

Անպայման, Հովսեփ ջան:
Այս հարցումը անցկացնում է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS): Նպատակը հետևյալն է` պարզել, թե ներկայումս` 2012թ., ակտիվ ֆուտբոլիստներից ով է ամենից ժողովրդականություն վայելողը (The World's Most Popular Footballer Amongst Currently Active Players in 2012):

Հարցումը անց է կացվում 3 փուլով.
1) IFFHS անդամները իրենց աշխարհամասերից առաջադրել են թեկնածու ֆուտբոլիստներ: Թեկնածուները ցուցակագրվել են` ըստ աշխարհամասերի. սա իրականացվել է այն հաշվով, թե որ երկրի ազգային հավաքականում է տվյալ ֆուտբոլիստը հանդես գալիս, և ոչ թե այն ակումբով, որտեղ խաղում է:
2) Այնուհետև սկսեցինք քվեարկել` ամենա հանրահայտ ֆուտբոլիստի օգտին` 2012թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 30-ը (ես գրեթե ամեն օր քվեարկել եմ :secret :D):
3) 5-ական մարզիկ Աֆրիկայից, Ասիայից և Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Ֆուտբոլի Կարիբյան ասոցիացիայի տարածքներից, 8-ական մարզիկ Եվրոպայից և Հարավային Ամերիկայից, 1 մասնակից Օվկիանիայից կլինեն համաշխարհային քվեարկության թեկնածուներ: Քվեարկությունը կընթանա 2012թ. դեկտեմբերի 1-ից 2013թ. հունվարի 3-ը, որտեղ կորոշվի 2012թ. ամենահայտնի ֆուտբոլիստի անունը:

Այսպես, Մխիթարյանը 2-րդ փուլի արդյունքներով է դարձել առաջատար, որ իրավունք վաստակի` երրորդ փուլի քվեարկությանն էլ մասնակցելու:

Քվեարկության վերջին փուլը այս հասցեով`

http://www.iffhs.de/?b002ec70a804f4cd003f09 (http://www.iffhs.de/?b002ec70a804f4cd003f09)

Ambrosine
04.12.2012, 21:26
Օյ ինչ լավա, իմ տղուկն էլ արդեն Ռեալով ու Ռոնալդուով չի ապրում, այլ` Շախտյոր ու Հենրիխ Մխիթարյան :hands

Շախտյորը փոփոխական մեծություն է` այս դեպքում :)): Այնպես արա, որ շատ չտարվի Շախտյորով, մեկ էլ տեսար Մխիթարյանը տեղափոխվի այլ թիմ, տղադ էլ ծանր տանի ;):

Ambrosine
10.12.2012, 01:45
Քվեարկու՞մ եք :)):

Ambrosine
12.12.2012, 21:45
:)):
Հլը նայեք, թե երբ են մեր լրատվամիջոցները տեղեկանում, որ Մխիթարյանը ինչ-որ քվեարկության եզրափակիչ է անցել ու այն էլ հղում են կատարում կակոյ նիբուձ Շախտյորի կայքի, չնայած որ Մխիթարյանը որպես հայ և ՀՀ հավաքականի խաղացող է առաջադրված :D:

Հենրիխ Մխիթարյանը` ամենահայտնիների եզրափակչում
12/12/2012

Հենրիխ Մխիթարյանը Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) անցկացրած քվեարկության եզրափակչում է հայտնվել:

Քվեարկությունը կավարտվի 2013թ. հունվարի 3-ին: Հայաստանի ազգային հավաքականի եւ «Հանքափորների» կիսապաշտպանը հայտնվել է Լիոնել Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի, Ռադամել Ֆալկաոյի, Անտոնիո Վալենսիայի, Էդին Ձեկոյի, Ֆրանչեսկո Տոտտիի, Տիմ Կենխիլի, Լորիկ Ցանայի եւ այլոց կողքին: Այս մասին հայտնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Աղբյուր (http://www.football365.am/wp/?p=41225)

Մինչդեռ ակումբում արդեն դեկտեմբերի 4-ից քվեարկում ենք: Չեն ձգում, չեն հասնում, էլի ակումբին :inqnahavan :)):

John
15.12.2012, 11:17
Շնորհակալ եմ մանրակրկիտ բացատրության համար Աստղ ջան) բայց ամեն դեպքում մի տեսակ չեմ կարողանում լուրջ վերաբերվել էս մրցույթին :oy
Lorik Cana օրինակ Եվրոպայի ամենահայտնի ութ ֆուտբոլիստների՞ց է ու ես նրա մասին չեմ էլ լսե՞լ, մի տեսակ անհավանական է :)

Ambrosine
15.12.2012, 17:33

Լորիկը դեռ ոչինչ, նախորդ փուլում Ադրբեջանի Գարաբաղ :)) թիմից ֆունտբոլիստ էլ կար :D:
Առանց քվեարկելու էլ կարելի է ասել, թե որ ֆուտբոլիստներն են աշխարհում այսօր առաջատար, բայց այս հարցման իմաստը նրանում է, որ ընտրում են տարվա ամենաժողովրդականություն վայելող (ամենից շատ քննարկվող, հարցազրույցներ տվող, պոպուլյար...) ֆուտբոլիստին: Այսինքն` Մեսսին կարող ա Արգենտինայում այդքան քննարկման թեմա չէ, ուշադրության կենտրոնում չի հայտնվում, ինչքան` Մխիթարյանը Հայաստանում: Ու իրոք դա կարող է այդպես լինել. քվեարկությունը ցույց կտա: Ես մեռա լցոնելով, միացեք :)):

John
12.01.2013, 16:41
Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի ամենաճանաչված ֆուտբոլիստ. IFFHS

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է Եվրոպայի և աշխարհի տարբեր մայրցամաքների ամենաճանաչված ֆուտբոլիստների ցուցակը։ Սա քվեարկության վերջին՝ 3-րդ փուլի արդյունքներն են։

Եվրոպայում ամենաճանաչված ֆուտբոլիստ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ստացել է 35.063 ձայն։ Երկրորդ տեղում Էդին Ջեկոն է՝ 17.391 ձայն (Բոսնիա, Մանչեսթեր Սիթի), երրորդը՝ Միրոսլավ Կլոզեն՝ 12.679 ձայն (Գերմանիա, Լացիո)։ Լավագույն տասնյակում տեղ է գտել նաև Կրիշտիանո Ռոնալդուի անունը, ով հավաքել է 8.584 ձայն և 5-րդն է։
sportarmenia.com

Sagittarius
12.01.2013, 19:58
անիմաստ, ոչինչ չասող հարցում ա:
իսկ IFFHSն էլ անիմաստ, ոչինչ չասող «ֆեդերացիա» է:

Ambrosine
13.01.2013, 00:16
Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի ամենաճանաչված ֆուտբոլիստ. IFFHS

Իսկ "Ֆեդերացիայի" կայքում այլ թվեր են նշված. իհարկե առաջատարը նույնն է :think`

Արդյունքներ (http://www.iffhs.de/?32a00e42f0ae2300bf10d00ee2d17f7370eff3702bb1c2bbb6e20e05)

Կարևորը անիմաստ ֆեդերացիան չի, այլ` ձայների քանակը նայելը: Հենրիխի օգտին բավական թվով մարդ է քվեարկել, ավելի` քան, օրինակ, Մեսսիի օգտին :)): Միայն Իրանը ներկայացնող ֆուտբոլիստներն են ավելի շատ ձայն ստացել, որոնց, բնականաբար, չենք ճանաչում:

Ամեն դեպքում` շնորհավոր, ամենևին էլ վատ չի :)):

Ambrosine
11.03.2013, 21:39
Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի լավագույն գոլն են ընտրում, որի "թեկնածուներից" է, իհարկե, նաև Յուրայի խփած գոլը: Այս պահին ընդգծված առաջատարը հենց մեր հայրենակիցն է (75,58%): Դուք էլ կարող եք ձեր ներդրումը բերել :))

Քվեարկություն (http://forum.sportbox.ru/index.php?showtopic=286325&st=)

հ.գ. էստեղ կարևորը այն է, որ հայերով չենք հավաքվել ու քվեարկում մեր հայրենակցի օգտին: Եթե կարդաք մեկնաբանությունները, մեծ մասը հայեր չեն. շատ ուրախ եմ, որ մեր հայերին օտարներն էլ են սկսում ավելի շատ գովել ու գնահատել: Արազի գոլն էլ է "մասնակցում" քվեարկությանը, բայց 4-րդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, տուրի լավագույն գոլի ընտրություն, 5 թեկնածու, որից 2-ը մեր հավաքականի խաղացողներ, որոնցից 1-ն էլ առաջատար. վատ չի :)

Sagittarius
11.03.2013, 21:57
Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնությունների ռմբարկունները հայեր են, էտ էլ վատ չի մեղմ ասած :))

Մենք էլ Հենոյի ու Յուրայի համար շատ լցոնելու կարիք չունենք, իրանք արդեն իրանց համար անուն են հանել: Հայ երկրպագունների ասած՝ Yura luchi, Heno luchi: Հիմա պտի Սպարտակի ու Շախտարի երկրպագուները վիճեն, թե ով ա "Սամիյ լուտշիյ իզ առմյան": :))

Ambrosine
01.09.2013, 22:18
Չեք կասկածում, չէ՞, որ քվեարկելու գործ կա :)):

Քվեարկում ենք, թե ով է բունդեսլիգայի այս տարվա առաջնության 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը: Կարծում եմ` մենք գիտենք` ով է :)):
Ահա հղումը` http://www.bundesliga.de/de/spielerdesspieltags/2013/spieltag4.php

Եթե ճիշտ եմ հասկանում, 18 ժամ է տևելու քվեարկությունը:

John
01.09.2013, 23:08

Մամե Դիուֆը հլը որ դիմանում է մրցակցությանը, բայց երկար չի ձգի ինձ թվում է )))
ի դեպ, իմ հիշելով Պապե Դիուֆ էլ կար ֆուտբոլիստ :D

Ambrosine
02.09.2013, 00:14
Մամե Դիուֆը հլը որ դիմանում է մրցակցությանը, բայց երկար չի ձգի ինձ թվում է )))
ի դեպ, իմ հիշելով Պապե Դիուֆ էլ կար ֆուտբոլիստ :D

Շուտով Գերմանիայում էլ կհասկանան, որ եթե որևէ հարցման մեջ հայ կա, ուրեմն մնացածները դատապարտված են :D:

John
02.09.2013, 00:15
Շուտով Գերմանիայում էլ կհասկանան, որ եթե որևէ հարցման մեջ հայ կա, ուրեմն մնացածները դատապարտված են :D:

ու ափսոս ոսկե գնդակը ինտերնետային քվեարկությամբ չի որոշվում, թե չէ ի՞նչ Մեսսի–Ռոնալդու հակամարտություն... :D

Ambrosine
02.09.2013, 00:19
ու ափսոս ոսկե գնդակը ինտերնետային քվեարկությամբ չի որոշվում, թե չէ ի՞նչ Մեսսի–Ռոնալդու հակամարտություն... :D

Ինշալլահ. արդեն հոգնել ենք էդ ստանդարտ անուններից:

John
05.09.2013, 10:03
Մեր Հենոն քվեարկության արդյունքում ճանաչվեց 4րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ (http://www.bundesliga.de/de/liga/news/2012/0000268267.php) :hands

V!k
18.10.2013, 01:11
Քվեարկում ենք Հենրիխ Մխիթարյանի գոլի օգտին.... :)
http://goal-best.com/

Նաիրուհի
18.10.2013, 03:16
Քվեարկում ենք Հենրիխ Մխիթարյանի գոլի օգտին.... :)
http://goal-best.com/

Մի ապակողմնորոշեք մարդկանց :)) Գոլը Յուրայինն է, Հենոյի փոխանցման օգտին ենք քվեարկում։ Նենց չլինի՝ գոլերի մեջ չգտնեք, առանց քվեարկելու դուրս գաք :)

Ambrosine
18.10.2013, 12:54
Քվեարկում ենք Հենրիխ Մխիթարյանի գոլի օգտին.... :)
http://goal-best.com/

Իհարկե, Մխիթարյանը բացարձակ առաջատարն է, բայց, խոսքը մեր մեջ, մեկից ավելի անգամ լինում է քվեարկել. սա իմիջիայլոց :)):

Ռուֆուս
18.10.2013, 12:59
Տուֆտա սայթ ա, ոնց էլ չեք ափսոսում ձեր ժամանակը, որ ծախսում եք դա բացելու, քվեարկելու ու փակելու վրա։

Ambrosine
17.12.2013, 23:31
Советский спорт-ը որոշում է տարվա լավագույն ֆուտբոլիստին: Յուրա Մովսիսյանը այս պահին երկրորդ տեղում է`

http://www.sovsport.md/news/text-item/668400
http://www.sovsport.ru/polls-item/2517

Mephistopheles
17.12.2013, 23:39
Советский спорт-ը որոշում է տարվա լավագույն ֆուտբոլիստին: Յուրա Մովսիսյանը այս պահին երկրորդ տեղում է`

http://www.sovsport.md/news/text-item/668400
http://www.sovsport.ru/polls-item/2517

եղաձ է Աստղո ջան…