PDA

Դիտել ողջ տարբերակը : Օրերից մի օր



Էջեր : [1] 2 3

Smokie
09.12.2011, 18:21
Օրերից մի օր







Բոլորը այս արտահայտությունը լսելիս, կամ ասելիս՝ կտեսնենսպասում, հույս, հավատ, կտեսնեն ապագան:

Իսկ ավելի ուղիղ իմաստո՞վ… Այստեղ կա ե՛ւ անցյալ ե՛ւ ներկաե՛ւ ապագա: Ապրածդ օրերից ամեն մեկն ունի իր կարեւորությունը, իր նշանակությունը,իր դերը՝ յուրաքանչյուրն իր չափով: Մի օր մի շատ կարեւոր ձեռքբերում ես ունենում, միօր կորցնում ես մի կարեւոր բան, մի ուրիշ օրը նման է ապրածդ հազարավոր օրերին, երբ ոչ մի փոփոխություն չկա՝ քո սովորական առօրյա կյանքն է: Ամեն մի օրն անցնում է` ետեւից թողնելով իր իմաստը,նշանակությունը:

Ինչպես նաեւ յուրաքանչյուր միտք քեզ այցելում է օրերից մի օր::)

Smokie
10.12.2011, 17:11
Էսօր առաջին անգամ հոգեբանության դաս էր մեր մոտ, էլի օպերատորների հետ էր՝ ընդհանուր::) Դասախոսը բացատրում էր ժեստերի նշանակությունը, թե ո՞ր ժեստի ժամանակ մարդ ի՞նչ է մտածում, կամ զգում: Ես մեծ հետաքրքրությամբ էի լսում դասը, բայց հաճախ էի ինքս ինձ բռնացնում բացասական ժեստերի վրա` լարվածության ժեստ, ինքդ քո մեջ փակվելու ժեստ (չնայած դասին շատ ակտիվ մասնակցում էի) ինչպես միշտ հորանջելս գալիս էր` հաստատ գիտեմ, որ դա լարվածությունից է, որովհետեւ ինձ համար այս դասերը երբեք ձանձրալի չեն եղել: Ընդհանրապես, երբեք չեմ կարողանում ձեռքերս հանգիստ թողնել, միշտ խաղում եմ հագուստիս հետ, կամ մի բան եմ պահում ձեռքւմս: Մշտապես լարված վիճակ::( Համենայն դեպս էսօր հետաքրքիր օր էր, լավ անցավ դասը::)

Smokie
13.12.2011, 13:41
Դաժանություն, անխղճություն, անմարդկություն, այսպիսի բաների մասին լսելիս, կամ դա տեսնելիս հաճախ մտածում եմ, որ անգամ նրանք չեն գիտակցում, թե ի՞նչ են անում, ինչու՞ են դա անում: Ծեծում, ջարդում, այրում են մարդուն ու այն էլ ինչի՞ համար... ոչնչի, ուղղակի հաճույք են ստանում: Որտեղի՞ց նրանց այդքան չարություն::( Չեմ կարող անտեսել, չկարդալ նման բաների մասին, ինչու՞ է ինձ հետաքրքրում դա: Արյուն, տառապանք, ցավ, կոտորած, մինչեւ ու՞ր է հասել իմ երեւակայությունը: Հաճախ ինքս եմ նման տեսարաններ պատկերացնում, աչքերիս առջեւ տեսնում եմ այդ ամենը ու... կարծես հենց ի՛մ հետ է լինում, կամ ես այդ պահին այն մարդու կողքին եմ, ով որ ապրում է այդ ամենը, կամ ապրել է ու հիշողությունից չի ջնջվել: Այ քեզ խենթություն... սարսափելի է, այնպիսի տպավորություն է, որ երբեմն նման բաներ տեսնելու ցանկություն եմ ունենում՝ պահանջ,:( թեեւ առանց հառաչանքների չեմ կարող նայել ու այդ պահին մտածում եմ, որ երկրորդ անգամ դժվար թե դա դիտեմ:



Իսկ երգը դուրս եկավ
http://youtu.be/6Ejga4kJUts

Smokie
18.12.2011, 17:16
Ինչքան էլ վիճել ենք իրար հետ, ինչքան էլ իրար չենք հասկացել, այդ ամենը շատ շուտ է անցել, մի քանի րոպեից արդեն շատ հանգիստ ենք, կարծես ոչինչ չի եղել: Բայց... այդ ամենը իսպառ չի անհետանում, վերքը մնում է երկար ժամանակ: Ամիսներ առաջ էր` անցել գնացել է, բայց հաճախ եմ հիշում դա, որովհետեւ ցանկությունը դեռ կա: Ճիշտ էին ասում հոգեբանության դասին՝ «եթե մի բան եղել ա քո ենթագիտակցության մեջ, ուրեմն կմնա, ինչքան էլ ժամանակն անցնի»::(
Սխալ է մարդուն անընդհատ քննադատելը, սխալ է ամեն մի անհաջողությունը երեսով տալը, մարդիկ կարծում են դրանով կփոխե՞ն որեւէ բան... ո՛չ, դիմացինը այդ ժամանակ տրամադրված չի լինում լսել դա, հասկանալ դա, ինչքան էլ ճիշտ լինի իրենց ասածը, որովհետեւ... որովհետեւ դիմացինն ուզում է որ, գոնե մեկ-մեկ իրեն լավը հիշեցնեն, լավի մասին խոսեն... այ այդ ժամանակ գուցեեւ ինքն էլ ուզենա փոխել բնավորության որոշ գծեր: :)
Այ այդ ժամանակ ամեն ինչ կհարթվի, կկարգավորվի ու վստահ եմ, կիրականանա վաղուց փայփայած երազանքս::)

Smokie
25.12.2011, 22:03
Հետաքրքիր







Հետաքրքիր է՝ ամեն ինչը շատ հետաքրքիր է:

Հետաքրքիր է կյանքը՝ իր բազմաթիվ անակնկալներով, զուգադիպություններով, հետաքրքրություններով: Բայց մարդը սովորաբար ուշադրություն չի դարձնում այդ ամենի վրա,«հասարակ բան է՝ անցավ գնաց, պետք չէ հիշել…» ու կյանքը կորցնում է հետաքրքրությունը:

Մարդիկ տարբեր են՝ դա էլ է հետաքրքիր: Տարբեր մտքեր, տարբեր բնավորություններ, տարբեր նախասիրություններ: Բայց մարդը այդքան էլ ուշադրություն չի դարձնում դիմացինի մտածածի վրա, նրա համար կարեւոր է միայն իր կարծիքը, դիմացինինը անհետաքրքիր է:

Հետաքրքիր են եւ՛ թեթեւությունը եւ՛ բարդությունը, եւ՛ ուրախությունը եւ՛ տխրությունը, եւ՛ սերը եւ՛ ատելությունը՝ քանզի առանց երկրորդի մարդը կյանքից շատ քիչ բան կսովորեր: Բայց մարդը հիմնականում սիրում է առաջինը՝ չի ուզում պայքարել, չի տեսնում երկրորդի մեջ թաքնված խորիմաստությունը, նրան դա չի հետաքրքրում:

Այս ամենն էլ է հետաքրքիր::)

Smokie
29.12.2011, 14:45
Վաղուց էր: Տարիներ առաջ էր երբ առաջին անգամ լսեցի նրանց... դա եղավ պապաիս շնորհիվ::)

12-ից 13 տարեկան էի: Փորձում էի սիրել, փորձում էի հասկանալ նրանց երաժտությունը, բայց մի տեսակ չէր ձգում, այդ աստիճանի դուրս չէր գալիս: Հիշում եմ պապաս ո՜նց էր սիրում ու ընդհանրապես միշտ ա սիրել էդ խմբին՝ հատկապես «Shine on you crazy diamond»-ը::love

http://youtu.be/n1Ww_GhGAB0

Իսկ ես առաջին օրերին այ էս երգը սիրեցի, որովհետեւ մյուսներին նման չէր՝ ավելի աշխույժ էր ու ամենակարեւորը՝ կարճ::))
http://youtu.be/s7JpbWq_OGQ

Իսկ մի երկու տարուց սիրեցի սա::)
http://youtu.be/YaEynHTHIiw

Ու ընդհանրապես ժամանակի ընթացքում ավելի ու ավելի հոգեհարազատ դարձավ՝ ավելի հաճույքով էի լսում քան առաջ` հատկապես այն երգերը, որոնք էն ժամանակ էլ քիչ թե շատ դուրս գալիս էին::love

http://youtu.be/AxgGAnLvMwQ

http://youtu.be/QCQTr8ZYdhg

http://youtu.be/VHhzi8PvDYw

Երկու տարի առաջ էլ նայեցի The wall-ը, այդքան էլ շատ տպավորված չէի, մտածում էի, ե՞րբ է վերջանալու...

Ինչու՞ եմ հիմա պատմում այս ամենը, որովհետեւ իմ մոտ հիմա Pink Floyd-յան ժամանակաշրջան է՝ ուզում եմ լսել: Եւ՛ վաղուց ծանոթ երգերը եւ՛ այն երգերը, որոնք ինձ համար նորություն կլինեն, բացահայտում: Հիմա չեմ կարող ասել, թե ո՞ր երգն եմ ամենաշատը սիրում, բոլորն էլ լավն են յուրովի, «Shine on you crazy diamond»-ը իրոք շա՜տ լավն է::roll

Սա գրելուս ընթացքում մի բան հասկացա՝ Pink Floyd-ը ավելի շատ երիտասարդների ու մեծահասակների համար է: Փոքր տարիներին կարող է սիրես Beatles, կարող է սիրես Queen, բայց Pink Floyd-ը մի տեսակ հեռու է էդ տարիքից, կարծես մի քիչ մռայլ է:

Մոտ օրերս երեւի էլի նայեմ The wall-ը::)

Smokie
09.01.2012, 16:10
mus` իմ ավելի քան երկու տարեկան երաժշտական մեծ ֆոլդեռը::love


Մոտ օրերս սկսել եմ ուրիշ երաժշտությամբ հետաքրքրվել, որին առաջ քիչ էի ծանոթ: Չեմ ուզում ասել, ճաշակս փոխվել ա՝ եթե ես այս ամենը մի-չորս տարի առաջ լսեի, էլի դուրս գալու էր: Հիմա շատ եմ ոգեւորված նոր բացահայտումներովս:

Հիշու՞մ եք, որ Արսը մի անգամ փաստերով եկավ ու խոստովանեց, որ ինքը գող ա... դե հիմա ինձ լսեք:))

Pink Floyd- Օրեցօր ավելի ու ավելի շատ եմ սիրում: Ինչպես վերը նշեցի, այս խմբին հասկանալու համար, պետք է որոշ չափով մեծ լինես (իմհկ)::)
Jean Michel Jarre- Հիացած եմ բառիս բուն իմաստով::love Դեռ շատ բաներ ունեմ նրանից բացահայտելու: Ավելորդ էլ է նշել, թե ում շնորհիվ եմ գտել:))
Lacromisa- CactuSoul-ի շնորհիվ բացահայտած հերթական խումբը: Երբեմն զգում եմ նման մռայլաագրեսիվախառը երաժշտությունների կարիքը, ցանկություն եմ ունենում լսելու: Այսօր «Elodia» ալբոմն եմ լսելու, հուսով եմ, որ չեմ հիասթափվի::roll
Gentle Giant- Երեկ «The power and the glory» ալբոմը լսեցի... անկեղծ ասած այնքան էլ դուրս չեկավ::( Ամեն դեպքերում, այս խումբն էլ ունի իր հետաքրքիր կողմերը, գուցե ժամանակի ընթացքում ավելի հաճույքով լսեմ: Շնորհակալ եմ Ֆոտոնից::hi

Դեռ ուրիշ նորություններ էլ ունեմ ինձ համար, որոնց այնքան էլ լավ չեմ ուսումնասիրել՝ Leonard Cohen, (շատերի շնորհիվ); Tim եւ Jeff Buckley-ներ, (c) Ռուֆուս; Screamin՛ Jay Hawkins՝ Ձայնալարի եւ մյուսների շնորհիվ (http://www.akumb.am/showthread.php/13189-Նույն-երգի-տարբեր-կատարումներ?p=2036041&viewfull=1#post2036041):

Smokie
14.01.2012, 18:55
Վերջիվերջո օրերից մի օր պետք է դա լիներ,
պետք է կարգավորվեր ամեն ինչ::)





Չգիտեմ թե ինչպե՞ս է շարունակվելու այս ամենը, ի՞նչ է փոխվելու իմ կյանքում, բայց հիմա ավելի մեծ հույսեր եմ փայփայում քան առաջ::) Ինքս էլ պետք է փոխվեմ, պետք է փոխեմ վերաբերմունքս, պետք է մոռանամ թշնամանքս ու... ու ավելի շատ ժամանակ տրամադրեմ օգտակարին: Որքա՜ն կուզեի երկար տեւեր փափկածությունս, այլեւս չշարունակվեր առաջվանը, այդ ժամանակ իսկապես ինչ որ բան կփոխվեր::)

Smokie
11.02.2012, 17:25
Կյանքը հաճախ այնպիսի անակնկալներ է մատուցում, որոնց մասին մտքովդ անգամ կարող է չանցնի::)

Օրինակ՝ հիմա, հենց այս պահին դու սկսում ես մի կարևոր գործ ու հանկարծ մի այնպիսի բան է լինում, ինչը ամենաանսպասելին էր քեզ համար, ինչը առաջ երբեք չէր եղել ու ինչը ստիպում է կիսատ թողնել չսկսածդ գործդ: Սա կարծես նշան է:

Կյանքը լի է այսպիսի «նշաններով», շատ բաներ լինում են ամենապատահական ձևերով:

Smokie
18.02.2012, 15:27
Ի՞նչ պարտադիր է, որ խոսելու առիթ լինի, որ խոսակցության թեման նախօրոք պատրաստ լինի, պարզապես ուզում եմ խոսել: Միշտ այդպիսինն եմ եղել, հաճախ նույնիսկ չգիտակցելով դա:


Չկա մի մարդ, որ սովոր լինի միայնակ ապրելուն, որքան էլ հերքեն (թե ինչու՞, չեմ հասկանում) միևնույնն է բոլորը զգում են ընկերոջ կարիք... անգամ չգիտակցելով դա:

Smokie
20.02.2012, 14:40
Երբ ինչ-որ բանի վրա մեծ հույսեր ես փայփայում, երբ շատ ես ուզում որևէ բան, դա լինում է այնքան հանկարծակի, այնքան անսպասելի, որ քո մտքով իսկ չէր անցնի::love

Հաճելի անակնկալ, որը կարծեսապագան ցույց տվող մի նշան է::)

Smokie
13.03.2012, 23:32
Վերջանում է, մոտ է ավարտը: Ավարտ՝ որից հետո գալու է նոր սկիզբ::)

Հանգիստ եմ՝ համոզված, որ ամեն ինչ լավ է լինելու գործս համարյա վերջացրել եմ, իսկ հետո... վստահ եմ, որ շատ բան է փոխվելու իմ կյանքում, փոխվելու է դեպի լավը: Միշտ սիրել եմ կառուցել ապագան, պատկերացնել, նաև աշխատել: Դեռ չվերջացրած այս գործս, արդեն նոր հետաքրքրություններ եմ գտել՝ հեծանիվ, ժանգլյորություն, անպայման պարապելու եմ, անպայման սովորելու եմ::love

Իսկ մի օր էլ... լավ, դա էլ թող անակնկալ լինի::))

Smokie
18.03.2012, 21:26
Ուզում եմ ապրել



Արկածներ եմ ուզում: Ուզում եմ շատ բան տեսնել, զգալ, քայլել, կատարելագործվել... ժպտալ::roll

Ուզում եմ շատ մարդկանց ճանաչել, շատերի հետ շփվել, խոսել:


Ուզում եմ անգամ բախումներ ունենալ, վիճել, կոնֆլիկտներ ունենալ անարդարների հետ:

Ուզում եմ զարգանալ :)

Smokie
04.04.2012, 13:30
Շատ հաճելի զգացողություն ա երբ հասկանում ես, որ ընկեր ունես: Որ միայն դու չես իր հետ խոսում, ինքն է՛լ կզանգի քեզ վերջիվերջո օրերից մի օր:


Հիշեց:)

Smokie
11.04.2012, 13:18
Նա և Lisa Hannigan-ը...
http://get-tune.net/artist_images/5254.jpeg
http://chordsandchaos.com/wp-content/uploads/2012/02/LisaHannigan.jpg
http://userserve-ak.last.fm/serve/_/285494/Damien+Rice++Lisa+Hannigan.jpg
Ամեն ինչ սկսվեց I remember-ից, որը տեսա FB-ում, (շնորհակալություն Կարինե Իոնեսյանին;) ) ինձ շատ ագրեսիվ թվաց, այնքան էլ դուրս չեկավ:

http://youtu.be/mYPCYboEpmk
Բայց զգում էի, որ ինչ որ հոգեհարազատ բան կա, որ եթե մի քանի երգ էլ լսեմ հաստատ կսիրեմ: Չսխալվեցի::)

http://youtu.be/5YXVMCHG-Nk

http://youtu.be/cgqOSCgc8xc
Հաճելի, հանգիստ երգեր, որոնց լսելու ցանկություն... ավելի ճիշտ պահանջ հաճախ եմ ունենում: Հետաքրքիր գեղեցիկ ձայներ և կատարումներ: Damien Rice-ը երբ բարակացնում է իր ձայնը շատ է նմանվում James Blunt-ին՝:love այսօր բացահայտած երգս վառ օրինակ:

http://youtu.be/DbIKsUybL2k

Հիմա նրանք միասին չեն՝ 2007թ.ին Lisa Hannigan-ը գնացել է խմբից: Հաճույքով կլսեի նրա առանձին երգերը, կատարումները::)

Smokie
16.04.2012, 21:20
Զգում էի: Զգում էի որ կաս, ուղղակի համոզված էի, պարզապես ուզեցի իմ աչքով տեսնել՝ ավելի մոտիկից զգալ ջերմությունդ::) Ու տեսա ավելին, քան ուզում էի՝ այնտեղ միայն դու էիր, ուրիշ ոչ ոք չկար::love Ճիշտ է դա շատ կարճ տևեց, ճիշտ է դա ամենահասարակ պատրանք էր, բայց ամեն դեպքերում պատահեց: Հենց դու էիր, միակն էիր... կարծես հրաշք լիներ ու այն փաստը, որ դա սխալմունք էր, որ դա ընդհամենը երկու վայրկյան տևեց նույնիսկ ավելի էր ուրախացնում, ավելի էր ոգևորում, որովհետև եթե այդպես չլիներ, կամ դա պատրանք չլիներ, ես այսքան չէի ուրախանա::)






Ուրախ եմ նաև, որ երկրորդ էջիս առաջին հերոսը դու դարձար՝ ևս մի հաճելի անակնկալ::)

Smokie
23.04.2012, 13:47
Երգերն էլ կարող են ճակատագրական լինել, անգամ կարող ես վախենալ նրանցից, կամ զգուշանալ (ոչ մի կերպ չեմ համաձայնվում, որ այս երկու բառերը տարբեր իմաստ ունեն, եթե զգուշանում ես, ուրեմն վախենում ես՝ առաջին բառը երկրորդին արդարացնելու համար է): Այո՛, թող տարօրինակ չհնչի:
Երբեք մտքիցս դուրս չի գա, թե ինչպես երկու տարի առաջ բարձր տրամադրությամբ պարում էի այս երգի տակ: Արդյունքում՝ մի անզգույս շարժում ու ոտքս դուրս ընկավ... Հենց այս երգը լսեմ, բոլորովին մեխանիկորեն հիշողությունս թարմանալու է:


http://youtu.be/fG_Blk0P_Nc

Smokie
10.05.2012, 20:33
Ակամա ընկել է ծովը ու հիմա չի ուզում դուրս գալ:
Ոտաբոբիկ վազում է քարքարոտ ճանապարհով՝ կարծես ցավից հաճույք է ստանում:
Անգամ կրակը հիմա նրան չի վախեցնում...

Ամեն ինչի պատրաստ է միայն թե «չընկնի ցեխի մեջ»: Միայն թե չխայտառակվի ոտից գլուխ:

Ինքն էլ չզգաց, թե ինչպես սիրեց այսպիսի կյանքը:

Smokie
15.05.2012, 09:59
Զայրույթի պահին դու ինքդ էլ չպիտի հավատաս դիմացինին ուղղված քո խոսքերին...

Smokie
17.05.2012, 12:53
Լույսը կբացվի բարին հետը... ասացի երեկ քնելուց::)

Առավոտը սկսվեց լավ նորություններով, կարծես ամեն ինչ նորմալ է, ախր չէր էլ կարող այլ կերպ լիներ, ինչպե՞ս կարող էր այդքան հանկարծակի, մի վայրկյանում փչանալ այն, ինչ ունեցել ենք շաա՜տ երկար ժամանակ...:)

Իսկ մինչ դա եղավ եւ դրանից հետո... այդ ամենի հետ կապ չունեցող հաճելի մտքեր, պատկերացումներ, երազանքներ եւ իմ սիրելի գիրքը՝ «Վեսլի Ջեքսոնի արկածները» (Վիլյամ Սարոյան): Որքա՜ն եմ ուզում սիրել, գտնել նրան, ով կարող է օգնել ինձ եւ ում կողքին որ ես կլինեի կյանքիս ամեն վայրկյանին: Գտնել ու երջանիկ լինել՝ ինչպես Վեսլին իր Ջիլի հետ::love Հաճախ եմ ցանկություն ունենում կարդալ որեւէ գրքի միջի սիրածս հատվածները: Գիտեմ, մի օր անպայման կլինի դա, կյանքը հո միայն երա՞զ չի՝ երազը կյանքի մասնիկն է, որ օգնում է հասնել նպատակիդ: Երազը ապագայի արտացոլանքն է:

Օրը կգա, բարին հետը... ասելու եմ միշտ:)

Smokie
27.05.2012, 14:51
Մենակություն... Չիմանալ քո անելիքը...
Զգալ որեւէ բանի, կամ որեւէ մեկի կարիք...

http://youtu.be/PCNJp1X0N5Q
Հաճելի, տխուր մեղեդի: Հրաշք... երազներում:

Smokie
01.06.2012, 22:12
Tears In Heaven-ը երբեմն ինձ օգնում է զգալ մութ գիշերվա հաճույքը: Նստած ես բալկոնում, բոլորովին ցուրտ չի, բայց դու այն զգում ես... պատկերացնում ես քեզ դողալուց: Նայում ես խավարին ու... ու ժպտում: Հաճելի է::)
http://youtu.be/VRsJlAJvOSM Իսկ այսօր ուրիշ էր՝ որոշեցի հեռադիտակով նայել լուսնին: Հենց երգը միացրեցի ու սկսեցի նայել, լուսինը շարժվեց, անցավ թափանցիկ ամպերի ետևը՝ այնտեղ էլ էր երևում շարժումը, բայց շատ թույլ: Գեղեցիկ էր նաև լուսնի երկար շողքը ամպերի վրա: Հենց երգը մոտեցավ ավարտին, լուսինը իսպառ կորավ մութ ամպերի ետևում::) Քիչ հետո արդեն շողքն էլ չէր երևում:

Smokie
06.06.2012, 16:34
Զարմանալի ա: Սիրում եմ երգը, միշտ հաճույքով եմ լսում, բայց ի՞նչն ա որ ինձ էդքան հրապուրում ա, էդքան դուր ա գալիս: Ամեն անգամ շատ պարզ, հասարակ երաժշտության տպավորություն ա թողել՝ իրար հետևից կրկնվող տողեր, որ որպես երաժշտություն շատ լավ են հնչում, անընդհատ ուզում եմ էլի' լսել:) Ինչքան էլ պրիմիտիվ թվա, մեկ ա լավն ա: Ես երբևէ ինձ չեմ ստիպել սիրել որևէ երգ, մի քիչ նեղվել եմ, երբ դուրս չի եկել, բայց չեմ ստիպել, ինքնաբերաբար ա եղել: Ուզում եմ հասկանալ այս երաժշտության կախարդական ուժը, Էսքա՜ն հասարակ ա ու էսքա՜ն սիրելի::love Էլ չեմ ասում էսքա՜ն հայտնի՝ պոպուլյար, ինչքա՜ն քավր տարբերակներ ունի ու այն էլ ի՜նչ երաժիշտների կատարմամբ: Մի խոսքով Բոբ Դիլանի ամենաամենաերգը::)
Ի դեպ, ես տասնմեկ-տասերկու տարեկանում ուզում էի ոստիկան դառնալ:)) Կարծում եմ ճիշտ ժամանակին միտքս փոխեցի:)

http://youtu.be/cJpB_AEZf6U

Smokie
16.06.2012, 23:21
Հիմա ինձ ամենից շատ աշխատանք է պետք... Այդ ժամանակ նորից կգա մեե՜ծ հեղափոխությունը իմ կյանքում: Որքա՜ն նպատակներ ունեմ:) Երազը դեռ ամեն ինչ չի, իսկ այ նրա իրականացումը... ավելի քան ամեն ինչ է:roll

Թող տարօրինակ չթվա, բայց հենց այս երգի շնորհիվ աշխատանքի անհրաժեշտության մասին հիշեցի::pardon

http://youtu.be/yhfz2kTLglY

Караченцов:love

Smokie
18.06.2012, 15:46
Մանկությանս խմբերից մեկը: Մի ժամանակաշրջան կար, որ ամեն օր նրանց կասետն էինք լսում :) Հիմա էդ նույն երգերը համակարգչում են, նույն հերթականությամբ: Մի այլ կարգի հաճելի է Նիկոլյա Ռեյեսի զրնգուն ձայնը, երգելաոճը, հաճելի են գիթարները, երաժշտությունը...մի խոսքով իսկական GipsyKings:love

http://youtu.be/Usxz6d2EJRY

http://youtu.be/A_wVqazEoxo

Անգամ որեւէ երգի քավր տարբերակի ժամանակ ունեն սեփական ոճը:hands

http://youtu.be/avGAe9EVkjc

http://youtu.be/oNgSeJzLJFc

http://youtu.be/yVTmEWXS5ZI

Էլ չեմ խոսում իրենց ամենահայտնի երգի մասին, համաշխարհային հիթ

http://youtu.be/mifnMC_Kn1Q


Եւ իհարկե այստեղ չեմ կարող չհիշել այն մարդուն, ում շնորհիվ հիշեցի Gipsy Kings-ին: Երբ նրան տեսա Youtube-ում ուղղակի հիացած էի:) Թե՛ գիթարը, թե՛ իսպաներենը իր մոտ շատ լավ են ստացվում:roll Ցանկության դեպքում անպայման ուսումնասիրեք::) ELENA

http://youtu.be/uU-XtwUa4No

http://youtu.be/3Pi1A03SOhE

http://youtu.be/el6VUMLIwr4

Smokie
01.07.2012, 18:07
Մի տեսակ արդեն հոգնել եմ նույնությունից ու կրկնությունից:

Կամքի ուժ VS ժամանակի կորուստ
Ձգտում VS ծուլություն
Աշխատանք VS խոսքեր
Պայծառ ապագա VS միօրինակ ներկա

Բոլոր առաջին նշածներին իրար հետ կապում է գիտակցությունը:)

Smokie
05.07.2012, 17:17
Քանի՜ տարի է, ոչ տեսել էի այդ մարդուն, ոչ էլ որևէ բան գիտեի իր մասին: Դպրոցական տարիներին էի երբեմն հանդիպում փողոցում: Լուսանկարիչ էր, իսկ հիմա տաքսի էր քշում:) Երբեմն հիշում էի, անգամ մտածում կա՞ հիմա ինքը թե՞... բայց մտքովս չէր անցնում, որ երբևէ էլի կհանդիպեմ ժպտերես ու շաա՜տ բարեսիրտ Սահակ ձյաձյային:roll :love

Smokie
12.07.2012, 11:13
Սուտը մարդուն անընդհատ լարված վիճակի մեջ է պահում, մինչև ճշմարտությունը չի պարզվում՝ ինչն էլ անխուսափելի է: Սուտը ծնվում է վախից ու բացահայտվելուց հետո ավելի վատ է լինում, քան միանգամից ճշմարտությունն ասելիս: Այն կարող է լինել ամենուր, ամեն մարդու մեջ: Երբեմն մարդու մտքով չի անցնում, որ իր ասածը սուտ է:

Smokie
20.07.2012, 19:57
Եւ կրկին երաժշտությունից

Շատ հաճախ ես հետաձգում եմ նորություն հանդիսացող երգի, կամ խմբի ունկնդրումը՝ հաճելի ու անակնկալ նորությունը թողնում եմ հետոյին, ավելի հարմար պահի եմ սպասում, երբ իրոք ցանկությունը շա՜տ մեծ լինի:) Գուցեև վախենում եմ հիասթափվե՞լ... երբեմն պատահում ա, երբ գտածս նորությունը դուրըս չի գալիս:(
Սիրում եմ և՛ աշխույժ պարել երգի տակ և՛ թախտին պառկել ու հանգիստ լսել ընտրածս երաժշտությունը:love

Smokie
25.07.2012, 12:41
Սև թելով սպիտակ թևերս կարեցի:
Ինձ ասում էին չե՜ս թռչի, կջարդվե՜ս... ցատկեցի:



Արթուր Մեսչյան:sulel

Smokie
30.07.2012, 10:51
Էնքա՜ն հաճելի ա, երբ նոր բարեկամներ ես գտնում: Իրանք հենց առաջին պահերին կարող են քեզ համար ավելի հարազատ դառնալ, քան շատ ուրիշները, որոնց երկար ժամանակ ես ճանաչում: Սրտաբաց ընդունելություն, սեր, ուրախություն, ժպիտներ:
Ինչպես Կարեն ձյաձյան ասեց հանդիպման վերջին պահերին՝ «վերջից հետո կլինի մի նոր սկիզբ, մի ուրիշ հանդիպում»: Մենք հաստատ նրանց չենք կորցնի::love

Հ.Գ. Ի՜նչ լավ եղավ, որ Սվետիկին մեզ հետ տարանք Կապան::love

Smokie
31.07.2012, 10:32
Շատ եմ սիրում «խենթ» երաժիշտներին՝ իրենց համերգային շոուերը և հետաքրքիր կերպարները:hands Նրանք բացի հենց իրենցից ոչ մեկի նման չեն:

Շատ երկար ա, բայց շաա՜տ լավն ա:love

http://youtu.be/M58wE8GTGp4

Հեծանիվ:love Մի օր անպայման սովորելու եմ քշել

http://youtu.be/eMwn_hnoS5Y
Առանց մեկնաբանության...

http://youtu.be/Kh80jJNgRrY

Smokie
01.08.2012, 16:02
Տրամադրության, երևակայության, հնարավորության պակաս: Փոփոխականություն, անկողմնորոշվածություն... և երաժշտություն:


Իմ սրտում
Իմ մտքում,
Իմ հոգում:

http://youtu.be/JLZMMk8KZSU

Այս ամենի հետըստ երևույթին կապ ունի ամպամած եղանակը:

Smokie
02.08.2012, 21:32
Կբացեմ լուսամուտը, կնայեմ դուրս: Իսկ այնտեղ... փակ տեսադաշտ, շենքեր, հորիզոնը համարյա չի երևում:
Ո՜նց կուզեի հիմա դրսում լինել:love ականջակալներիս ու իմ սիրելի մթության հետ:)


http://youtu.be/0YTh1Wsqo2c

Smokie
03.08.2012, 18:18
Առավոտ շուտ տեսնում ես քեզ հայելու մեջ... սթափվի՜ր... նորի՞ց զայրացածես ու դժգոհ:acute

Smokie
06.08.2012, 19:58
Երբեք չես կարող ասել թե վաղը ինչ կլինի: Գուցե ամեն ինչ շատ հանկարծակի կատարվի, հենց այն պահին երբ բոլորովին չես սպասում:

Ես գնում եմ, չեմ կարող ասել երբ կգամ:;) Լավ մնացեք:bye



Էս քանի օրը կվայելեմ վերջին օրերին քաշածս երգերը, ավելի ճիշտ ալբոմները:love


http://youtu.be/A3adFWKE9JE

Smokie
07.09.2012, 12:40
Սերը պինդ է կպչում: Գուցե դու կորցնես քո սիրելիին ու հետագայում գտնես մեկ ուրիշին, կկարծես թե առաջինին մոռացել ես, բայց երբ օրերից մի օր տեսնես, կարդնանան հին զգացմունքներդ, երկմտանք... սերը հավերժակա՞ն է, մի՞թե երկրորդ սիրելիդ ընդամենը մխիթարանք էր: Փորձում ես ինքդ քեզ համոզել որ այդպես չի, որ իսկապես սիրում ես նրան, բայց ի՞նչանես... արդեն տեսել ես առաջինին:

Բաժանվող զույգ... իսկ ու՞մ համար էին ասում «մի բարձի ծերանաք»: Գուցե հենց սկզբից էլ համապատասխան չէին իրար: ՉեՄ կարող հասկանալ այն մարդկանց՝ ովքեր սիրում են, բայց բաժանվում՝ թեկուզ որոշելով մնալ ուղղակի ընկերներ: Նրանք երկար չեն դիմանա... Առավել ևս անհասկանալի են այն մարդիկ, ովքեր ամուսնանում են ուղակի ամուսնանալու համար՝ արհամարհելով սերը... այդ հրաշքը:

Smokie
11.09.2012, 19:17
Ամեն մի վերելք, ամեն մի հռչակավոր քայլ կախված է մի փոքր դրվագից, նույնիսկ րոպեական պահից, մարդն ամբողջ կյանքում հանճար չի լինում, մտքի հանկարծակի փայլատակումով է գալիս սկիզբը: Մարդ հանճար չի դառնում հարմար պահին սպասելով՝ այլ այն ստեղծելով: Ունի բազու՜մ գաղափարներ, հետաքրքիր ծրագրեր, որոնց իրագործումը հետաձգելով՝ կարող է ժամանակի կորցնել, մոռանալ այդ ամենի մասին:
Աշխարհահռչակ մարդիկ շատ կան, իսկ այ նրանց «աստեղային ժամերը» (Ստեֆան Ցվայգ:) ) այդքան էլ հայտնի չեն:

Smokie
14.09.2012, 20:41
Գիշերը մութ, գիշերը ջինջ
Կծանրանա քո աչերին
Եւ հեքիաթներ գունեղ, դյութիչ
Քեզ կայցելեն կեսգիշռրին:

Գիշերով մութ, գիշերով ջինջ,
Քեզ չի տանջի ոչ մի կարոտ,
Միտքդ անհոգ, մարմինդ դինջ,
Դու կժպտաս մինչ առավոտ:
:sulel



http://youtu.be/yt7aSfgvkek

Հերթական բացահայտում,ևս մեկ անհայտ արտիստ:love Բազմաոճ, հետաքրքիր ալեհեր Էդուարդ Զորիկյանը:)


http://youtu.be/LZjlf2VuZEU

http://youtu.be/aPKvKLSdyjM

http://youtu.be/1u5-puixI3Y

Հաճելի ունկնդրում;)

Գիշերը մութ, գիշերը ջինջ...:sulel

Smokie
19.09.2012, 10:55
Սպասողական վիճակ: Չգիտեմ ինչ ա լինելու հետո: Համարյա միշտ էսպես ա՝ անորոշ վիճակ, անհագ ցանկություն, կարոտի զգացում, ազատության ձգտում: :noti
Իսկ եթե մի քիչ խորը մտածե՞մ: Իրականում կան դրական փոփոխություններ՝ հետաքրքիր, ժամանցային ու օգտակար: Ուղղակի գլխավորը դեռ չկա՝ ամենացանկալին: Վերջին հանգամանքն էլ ա պլյուս՝ նպատակ կա:))

Կարող եմ դրականները համատեղ օգտագործել և հիմա և հետագայում:;)

Smokie
19.09.2012, 13:55
Նրանք ոչ միայն մատուցում են երաժշտությունը այլև օգնում են քեզ աշխատել այդ ուղղությամբ: Իրենց լսելիս ինքդ էլ ես ստեղծում երաժշտական հետաքրքիր հատվածներ, դրվագներ:sulel

http://youtu.be/ferr6-8j7b8

http://youtu.be/uxLodoZoLW8

Էֆեկտներ, նորություններ:)

http://youtu.be/_JWeHdtk4Tc
Մալխաս Ջազ ակումբից մեծ սպասելիքներ ունեմ, երբեք այնտեղ չեմ եղել::roll

http://youtu.be/1arPBdYP9Sc

Իսկ իմպրովիզացիաներն էլ ավելի հետաքրքիր են::hands

Smokie
21.09.2012, 15:44
Պատահական հանդիպումները ինձ համար երբեք պատահականություն չեն եղել... միշտ կարծես ինչ-որ նշան եմ տեսել դրանց մեջ, ճակատագիր եմ տեսել::) Իսկ երբ այդ հանդիպումները լինում են հենց այն պահին, երբ դու՛ ես ուզում, երբ մտածում ես տվյալ մարդու մասին... չէ, սա հաստատ պատահականություն չի, սա կարծես հաճելի զուգադիպություն է, որը եղավ որովհետև շատ էիր ուզում:roll

Smokie
23.09.2012, 17:55
Բա կարող ա՞ ես իմ օրագրում Օլդֆիլդի մասին չգրեի:))

Իր երաժշտությունը մի տեսակ ուրիշ է, այնտեղ երբեմն այնքա՜ն թաքնված բաներ կարող են լինել, ավելի ճիշտ իր ստեղծագործական տաղանդն է գաղտնիքներով լի, ո՞նց է այդպիսի հրաշք երաժշտություն գրում: Արդեն մի երկու ամիս է ինչ ինքն ինձ համար կենդանի լեգենդ է, գերագույն հաճույք եմ ստանում իրեն լսելուց ու մի լավ հանգստանում հոգեպես::roll Ինքն ու Ժան Միշել Ժառը ինձ համար երաժշտական հրաշագործներ են:D

Ամենասիրածս ալբոմի ամենասիրածս երաժշտությունը:)

http://youtu.be/4MNbRgNUVnM
Արևի երգը:sulel

http://youtu.be/Yt1tTWFDch0
Սա էլ Islands-ը Bonnie Tyler-ի (:love) կատարմամբ

http://youtu.be/GFVqtHBPcmY

Smokie
24.09.2012, 11:21
Հերթական բարի լույս, հերթական երկուշաբթի, որ կարող ա էնքա՜ն իմաստալից լինի ու հետաքրքիր:love


Իսկ մազոխիզմս էլի բռնել ա:)) Դժվար բան չի դեգրադացիա մեջ գեղեցկություն գտնել, Beautified project-ն էլ էստեղ ա օգնում:

http://youtu.be/SDp3J1EuuBw
Թվում ա էնքա՜ն անելիք ունեմ էսօր և՛ հետաքրքիր և՛ կարևոր: Երկուշաբթին միշտ էլ իմ համար նոր մաքուր էջ ա եղել: Արդարացնել հույսերը, հասնել նպատակներին... Համարձակություն ու կամքի ուժ:goblin

Smokie
24.09.2012, 20:53
Եղածն եղած է, ժամանակը կանցնի ու գուցե որոշ խնդիրներ, կամ հին ցանկություններ մոռացվեն, որոշներն էլ ընդմիշտ կմնան քեզ հետ ու կպահանջեն իրականացնել իրենց::)

Ես հիմա ուղղակի երջանիկ եմ, որ երեք տարի առաջ չգնացի թատերական ինստիտուտ, որ խանգարող հանգամանքներ եղան, որովհետև հիմա ավելի ճիշտ ուղու վրա եմ ու զգում եմ, որ սա ինձ էլ ավելի հոգեհարազատ է::love

Մի ժամանակ ակումբային ուրիշ օրագիր ունեի, որի մասին հիմա չեմ էլ հիշում այդքան ու որտեղ շատ գրառումներ չեմ էլ արել,հիմա սա է իմ ակումբային օրագիրը ու ես այն շատ ավելի եմ սիրում քան նախորդը: Ժամանակի հետ մենք էլ ենք աճում, զարգանում::sulel

Հիմա է՛լ հետաքրքիր ցանկություններ ու նպատակներ ունեմ ու ճիշտն ասած ընդհանրապես չեմ ուզում, որ տարիների ընթացքում մոռացվեն, մարեն::sm Ինչպես մի ժամանակ չէի ուզում, որ մարեն ցանկություններս: Քեռի Մուկուչն ասում էր «Բալքին հենց լավը դա էր» (http://www.facebook.com/notes/լուսին-ամարա/լավատեսության-դաս-բալքի-հենց-լավը-դա-էր/491242324221478) Ես ինձ երբեմն համարում եմ լավատես, բայց այդ խոսքերը հաստատում եմ միայն ժամանակի անցնելու հետ: Նշածս հին ձգտումները փոխարինվեցին նորերով ու լավն անկասկած դա էր: Բայց այն ինչ ուզում եմ հիմա, անփոխարինելի է թվում այս պահին:hands

Smokie
25.09.2012, 11:35
Նոր մաքուր էջը թող սկսվի մաքուր տողից: Գուցե այս էջի ամեն մի գրառում ունենա իրեն համապատասխան գույնը:

Smokie
27.09.2012, 12:16
Մի քանի օր առաջ Աբովյան քաղաքի «Աբիո» խանութում: Լիքը բույսեր, մեկը մեկից սիրուն:love Փոքրի՜կ լիմոնի ծառը արդեն պտուղ էր տվել, մինչդեռ ես մեծ ծառ գիտեմ, որը ոչ մի կերպ պտուղ չի տալիս` երևում էր որ այնտեղ մասնագետներ են աշխատում, ամեն ինչ գիտեն բույսերի մասին: Կակտուսների հետաքրքիր տեսականի, ինձ ամենաշատը դեղինները դուր եկան:hands Մի այլ կարգի հավես էր այնտեղ, ինչքա՜ն բույսեր կային, որ քեզ համար նորություն էին: Ամենաձգողն ու գերողը կանաչ գույնն էր, թե՛ աջից, թե՛ ձախից:roll

Smokie
28.09.2012, 10:52
Ամեն մի առավոտս սկսվում է 107,7 ձևաչափով:
:)


«Մենք և մեր բառերը»: Հետաքրքիր մեկնաբանություններ, հայկական բառերի պատմություններ, ճշգրիտ օրինակներ::hands Հաղորդավարի ձայնը լսելուց պատկերացնում եմ բարի հումոր: Հենց ամենասկզբից էլ այդպիսի տպավորություն է թողնում իր առոգանությամբ՝ թեկուզ ռադիոյով լսես՝ հեշտ է պատկերացնել այդ պահին նրա դեմքին գծագրված ժպիտը::) Իր տված ինֆորմացիան շատ հետաքրքիր, մատչելի ուօգտակար է մեզ՝ հայերիս համար::aha Իսկ հաղորդումը եզրափակող խոսքերով հիշեցնում է «Ստերեո ստուդիայի» Կարեն Վարդանյանին... «Մնացեք սիրով և խաղաղությամբ՝ հարգանքներով Վարդգես Ավետիսյան»:love

Smokie
28.09.2012, 22:54
Ինչ լավ ա որ էս զբաղմունքից չեմ ձանձրանում, չեմ ուզում թարգել, ամեն պահի ուզում եմ էլի սկսել: Իսկ համաչափ երաժշտության տակ պինգ-պոնգը շատ ավելի հավես ա:dance չնայած մոտս դեռ էդքան լավ չի ստացվում, բայց ձգտումն ու ոգևորությունը ամեն վայրկյան հետս են, էլ չեմ խոսում Փիթեր Գեբրիելիգիշերվա ժամին հնչող աշխույժ երաժշտության մասին:jagi ի՞նչը կարող ա ավելի լավ լինի::roll Ու ընդհանրապես էս մի շաբաթը էնքան իմաստավորվեց իմ համար, որ անգամ գիշերները համեմատաբար ուշ եմ քնում: Տրամադրությունս բարձր ա, ինձ թվում ա քիչ բանի չեմ հասել էս կարճ ժամանակահատվածում::cool Դա իհարկե կարող էր ավելի շուտ լինել, ինչն ինձանից էր կախված, բայց դե հիմա հաստատ անցյալի մասին մտածելու ժամանակ չի՝ հիմա ներկան ու ապագան կարևորելու պահն ա::yahoo Հետաքրքիր գաղափարներ, նախագծեր, աշխատանք, որոնց մասին դեռևս միայն ես գիտեմ::hands

Smokie
29.09.2012, 21:15
«Barev music band»ը վաղուց ա ինչ ինձ համար առանձնահատուկ խումբ ա, իր հետաքրքիր երաժշտությամբ (շնորհակալություն Կակտուսիկին:kiss): Գիշերը քնելուց միացնես ու լսես,:love Սկզբից իրար շատ էի նմանեցնում «The lie» ու «Goodbye» երգերը, իսկ «Mom»ի համար խոսքեր չէի գտնում՝ գերել էր բառիս բուն իմաստով: Հիմա գործի բերումով էնքան լսեցի, որ սկսեցի բոլոր երգերի մեջ եմ ընդհանուր բան տեսնել:D Շատ լավն են:roll


And the world will never be the same:sulel


http://youtu.be/xs0rBI6bgx8

You're sing your favoraite song,
You're walking just to walk,
You're looking to the sun,
You're trying to not cry.
(«Dream» երգը)

Smokie
01.10.2012, 14:54
Ինչքա՜ն բաներ եմ բաց թողել: Ինչե՜ր կարող էի տեսնել ու զգալ, ապրել դրանով: Այդ ամենը դեռ էլի է լինելու, բայց կարող է էլի չկարողղանամ վայելել: Հոգնել եմ արդեն էս չորս պատերի մեջտեղը, կեցցե՜ ազատությունը::goblin Ինձ ուղղակի մի քանի օրվա համբերություն ա պետք::)

Smokie
01.10.2012, 23:20
Գազմանով ա միացրած սենյակում: Ինչքա՜ն էի սիրում ես Գազմանովին փոքր ժամանակ:love անկասկած իմ ամենասիրելի երգիչն էր: Կարծում եմ էդ սերը երբեք չի կորի, մի՜շտ սիրելու եմ էդ էներգիայի աղբյուրին, ինչքան էլ մեծանում ա ինքը, մեկ ա մնում ա նույնը` Танцует пока молодой:)) չէ՞ որ հենց ինքն ա ասում
Но не гаснет огонек
Нашей юности мятежной,
Тот не будет одинок
Чья душа горит как прежде
:aha


Ամենաշատը Мотылек-ն էի սիրում ու մինչև հիմա իր ռեպերտուարից ամենասիրածս ա:
Мотылек куда же ты летишь,
Погоди ведь ты в огне сгоришь,
Беззаботно взлетая, жизни не зная,
Прямо в пламя угодишь

:stop

Ձայնը դուրեկան ու զիլ երգերը շեդեվր, մեկը մյուսից լավը, խոսքերը պարզ, բայց խորիմաստ, փիլիսոփայական:
Если воин бреется,
Значит он надеется,
На любовь надеется,
Значит будет жить
:hands


Բա տխուր երգերում ճչացող էմոցիաա՜ն:

Мы же братья!!
Мы одной крови
Ты и яяя!!
Нам друг без друга
Не прожииить!!
:cry


Ուղղակի պաշտում եմ: Համ ու հոտ կա իր կատարումների ու ստեղծագործությունների մեջ: Ինձ որ հիմա մնար մի դափոն վիդեո կլցնեի էս գրառման մեջ,:D բայց դե ավելի լավ ա խոսքերով

Найди мой остров затонувших кораблей,
Он затерялся среди городских огней,
Давай сбежим с тобой туда на много лет,
Исчезнем словно корабли летяшие на свет
:roll

Բա ամենահայտնիին:

Ты морячка я моряк,
Ты рыбачка, я рыбак,
Ты на суше я на море,
Мы не встретимся никак
:russian

Մի խոսքով և՛ բնություն և՛ սեր և՛ կյանք և՛ հայրենիք և՛ ընկերություն և՛ արդարություն vs անարդարություն և էլի շա՜տ սուրբ գաղափարներ ու թեմաներ:

Я измеряю жизнь количеством друзей,
А расстояния – тревогами разлук,
И оставляя в моем сердце каждый звук,
Взлетают в небо птицы музыки моей
:scen

И в сплетении рук,
И в сиянии глаз
Мы вместе!
Бьётся колокол сердца
В ладонях моих
Мы вместе!
Всё, сметая преграды,
Разрушая все стены,
Мы вместе!
О-оо!
Мы вместее!
:friends:


Բա իր նշանաբանը՝ որ ամեն մի համերգի ժամանակ ասում ա «Выше руки, больше жизни»:hands



Ինքը երիտասարդ ա ու միշտ կմնա երիտասարդ:aha

Снова годы за спиной,
Только не угнаться им за мной
:dance

Smokie
03.10.2012, 12:04
100%-ով համոզված չեմ որ էդպես ճիշտ ա: Չգիտեմ նույնիսկ ինչու ա էդպես, բայց ես ոչ մի անգամ չեմ թողել որ իմ մտքերի մեջ հայտնվի «իսկ եթե չստացվի»ն, մի ակնթարթ էլ չի մնում, իսկույն կորչում ա: Չեմ խրատվում անգամ երբ նախորդ փորձը չի ստացվում, էս անգամ փորձում եմ ավելի լավ անել ու եթե սա էլ չստացվի, կանցնեմ հաջորդին: Խի՞ եմ ես էսքան դինջ::D Բայց իսկականից վերջը ոնց էլ լինի շահելու եմ, հասնելու եմ ուզածիս՝ դադոտելով ու լացելով հաստատ ոչինչ չի փոխվի: Բայց էս անդարդ վիճակը էնքան ինքնաբերաբար ա գալիս: Մի կողմից էլ... հաստատ համոզված չեմ, որ շատ չեմ տխրի, ախր էնքա՜ն ժամանակ եմ տրամադրել էս գործին::unsure Ինչևէ, ամեն ինչի վերջը հաստատ լավ ա լինում:))

Smokie
05.10.2012, 20:20
Ուրախ եմ::roll Մանավանդ ինքնավստահության կոչից հետո շատ ավելի լավ եմ զգում ինձ: «Մի խեղճացի, մի թերագնահատի ու մի արդարացի, մանավանդ եթե ինքը ասում ա, որ շատ լավն ա»:
Էս հաստատ վերջինը չէր, դեռ էլի եմ նման գործեր անելու, ընթացքում ավելի ու ավելի լավ կստացվի::yahoo

Smokie
09.10.2012, 15:48
Գաղտնիքներ: Ամեն մարդ կարող է գաղտնիք ունենալ, որևէ բան թաքցնել, ոչ ոքի չասել: Տարբերություն չկա այդ գաղտնի երևույթը նրան ուրախացնու՞մ է, թե՞ ցավ պատճառում, այդ մասին ուզում է միայն ինքը իմանալ, այն ամբողջությամբ իրենն է:) Ես էլ հաճախ մտածում եմ, որ չափից դուրս անկեղծ եմ, իսկ իրականում այդպես չի և դա ճիշտ է՝ պետք չի ամեն ինչ ասել դիմացինին՝ չափից դուրս անկեղծանալ, ոչ էլ պետք է ամեն ինչ թաքցնել՝ անընդհատ ինքդ քո մեջ փակված մնալ: Պետք է ընտրել ոսկե միջինը;)
Երբեմն էլ գաղտնիքները քեզ ստիպում են... ստել:oy Որքան էլ քեզ հարազատ մարդ լինի դիմացինը, նա իրավունք ունի գաղտնիքներ պահել:
:B

Smokie
10.10.2012, 14:04
Եկել եմ էլի ասեմ՝ «Я улетаю, но обещаю вернутся»:love:bye


http://youtu.be/01bmYcq0odg

Smokie
16.10.2012, 21:25
Սիրում եմ քեզ:
Էնքա՜ն եմ ուրախանում երբ ընդհանուր կարծիքներ ենք ունենում, երբ նույն կերպ ենք մտածում մի բանի մասին, կամ իմեր ձեռագրերի մեջ նմանություններ եմ տեսնում:
Ուզում եմ գտնել քեզ ու չկորցնել: Հրաշք եմ ուզում` իսկական հրաշք, որի իրականացումից հետո ինձ կզգամ աշխարհիս ամենաերջանիկ մարդը: Դու և՛ պայծառ արև ես և թախծոտ մառախուղ: Դու անչափ թանկ ես, հրեշտակ ես:love

Smokie
17.10.2012, 22:59
Ես քեզ հետ հաճախ եմ զրուցում ու ամեն անգամ տրամադրությունս բարձրանում է, դու հիանալի ընկեր ես, անչափ հարազատ անձնավորություն, բայց... բայց խիղճս ինձ հաճախ է տանջում: Մեր զրույցները միշտ ուրախ նոտայով են գնում, բայց ես չեմ կարող ներել ինձ, որ չխոսեցի քեզ հետ այն կորուստի մասին, որ դու ունեցել ես ժամանակին: Ոչ էլ խոսելու եմ՝ չեմ ուզում վերքդ ավելի բացել, ցավը խորացնել: Գիտեմ, դու դեռ չես մոռացել ու երբեք չես մոռանա... դու արժանի չէիր այդ կորստին, նա էլ արժանի չէր... շատ շուտ հեռացավ կյանքից:

Smokie
21.10.2012, 15:14
Չգիտեմ ինչպե՞ս անվանեմ սա, մեծահոգությու՞ն, բարությու՞ն, մարդամոտությու՞ն, ասպետությու՞ն, իսկ միգուցե բոլորը միասի՞ն: Բայց մի բան փաստ է` Ջորջ Հարիսոնը եզակի անձնավորություն էր, իր նմաններին մանրադիտակով փնտրելուց էլ դժվար կլինի գտնել: Նա չդադարեց հարգել Էրիկ Քլեփթոնին անգամ այն ժամանակ երբ իր կինը դավաճանեց վերջինիս հետ: Երկու երաժիշտները մինչև վերջ մնացին լավ ընկերներ: «Ես ուրախ եմ, որ հիմա կինս նրա հետ է, ոչ թե ինչ-որ ուրիշ հիմարի»::) Մի այլ կարգի հարգում եմ նման մարդկանց :love
Ընդհանրապես շաա՜տ լավ բաներ են պատմում Ջորջ Հարիսոնի մասին՝ բարության մարմնացում, հումորի ծով, տաղանդավոր երաժիշտ:roll

Smokie
22.10.2012, 11:27
Trouble is her only friend
And he's back again
Makes her body older
Than it really is
:sulel


http://youtu.be/sxpDsb1-lcM


Կգա ժամանակ երբ էլ չեմ սպասի::) Կամ կսպասեմ, բայց բոլորովին ուրիշ բանի՝ գուցե ավելի կարևոր: Չգիտեմ, հիմա բացասականը չափազանցնու՞մ եմ թե՞ չէ:
Ճակատագիրը միշտ հանդուրժող է եղել, բարի է եղել իմ հանդեպ, երբեքխստորեն չեմ պատժվել այս տիպի սխալների համար՝ բախտս բերել է վտանգավոր պահին, հետո նոր հնարավորություն է տրվել: Գուցե մի օր վերջնականապես ուշանա՞մ, էլ չկարողանամ ոչինչ անել: Նստել ու կրկնել «Ուշքի արի, ուշքի արի, դու ինքդ էլ ըստ երևույթին չես հասկանում, թե ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես անում: Ախր խոսքերն ու մտքերը շատ քիչ են»: Գործել...

Smokie
22.10.2012, 14:23
Բայց էս գույներն ինձ իրոք շա՜տ դուր եկան:) Գրառումս վկա:))

http://s02.radikal.ru/i175/1210/45/b8d8f85d4a3a.jpg
(Նոր մաքուր էջը թող սկսվի մաքուր տողից: Գուցե այս էջի ամեն մի գրառում ունենա իրեն համապատասխան գույն)

Շատ ավելի հետաքրքիր, ճիշտ ու գեղեցիկ ա մտքերդ իրենց ձևով ներկայացնելը:D

Smokie
23.10.2012, 10:51
Մի տարի առաջ էր, էսօրվա պես եմ հիշում:love Չեմ հասկանում ո՞նց եմ մեկ-մեկ մոտս հաջողացնում զարմանքն ու ուրախությունը թաքցնել... մեջս պահել: Էնպես եմ մանթո ընկնում, որ չեմ կարողանում մատնել ինձ ո՛չ դիմագծերով, ո՛չ խոսքերով, շատ հանգիստ եմ ինձ պահում, էն պահին, երբ մեջս ամեն ինչ տակնուվրա ա լինում: Էդ ամենը լրիվ ինքնաբերաբար ա ստացվում:D Դեռ չես ջնջվել իմ հիշողությունից ու չես ջնջվի::)


Հ.գ սիրում եմ 5 թիվը::sulel

Smokie
24.10.2012, 14:14
***



Ի՞նչն է, որ այսքա՜ն գրավում է Մեսչյանի մեջ::love Ինչպես միշտ ինձ համար առաջնայինը երաժշտությունն է, որն էլայնքա՜ն խորհրդավոր է, միշտհամահունչ էխոսքերի հետ: Մեսչյանը շատ լավ է հասկանում թե երգի ո՞ր պահին ո՞ր խոսքն ասի: Այնպես է, որ երբ ուզում եմ մեջբերելերգի խոսքերը իրականում մեջբերում եմ երաժշտության համար, բայց դրա հետ մեկտեղ մեջբերված խոսքերն էլ են ամենալավը... կամ կախարդական երաժշտությունն է ստիպում այդ տողերն առանձնացնել:love Իսկ երբ չեմ կարողանում կողմնորաշվել խոսքերի մեջ, պետք է մեջբերեմ ամբողջությամբ:))
Մեսչյանին լսում եմ, երբ իմ մոտ մի տեսակ տարօրինակ տրամադրություն է: Ո՛չ տխուր է, ո՛չ բարկացած՝ ավելի շուտ մտածկոտ տրամադրություն է: Գիրք կարդալուց էլ է շատ հետաքրքիր իր երաժշտությունն ու միտքը: Կամ կարող եմ այդ պահին բոլորովին այլ բանի մասին մտածել, բայց իր երաժշտությունը այստեղ էլ է օգնում ինձ: Իհարկե բոլոր սիրածս երգերի դեպքում է այդպես, բայց Մեսչյանը էլի առանձնանում ա բոլորից՝ յուրօրինակ է, փիլիսոփայական ու խորհրդավոր::)


Ասում են կարճ է կյանքը՝
Շուտ կմարի սրտի զարկը,
Բայց արևի տակ ծիրանի
Երիտասարդ ու ծերունի
Ահա կանգնած
Շարան-շարան կձանձրանան:

http://youtu.be/2CB4X7fcpoI

Երկնքում անթիվ աստղեր են լողում,
Բայց մարդիկ երբեք վերև չեն նայում,
Հայացքները կախ միշտ նայում գետնին,
Քարացած սրտով ինչ հրաշք երկինք

http://youtu.be/l87sad2nfKM

Նույնն է հիմա դար ու վայրկյան,
Երբ որ չկա երթ ու գալիք,
Համայնական նույնն է ճամփան,
Երբ որ չկա կյանքի ալիք:
(«Հինգ դար առաջ»)

Իբրև երազ, իբրև կարոտ,
Իբրև հրաշք կապույտ երկնի,
Դու՛, մարդկային ոգու տաղանդ,
Դու չես ժպտում ամեն մեկին:
Հազար երգերի մեջ տանջված,
Գրքերի մեջ ճզմված թիթեռ,
Երեք տառից է բաղկացած
Հրաշքը, որ կոչվում է սեր:
(«Օրեր»)


***


Ինչքա՜ն եմ ուզում աշխատել իմ սիրելի երաժիշտների հետ: Առաջին հայացքից կարող է այդ ամենը հեռու թվալ, բայց դա ինձանից է կախված ու իրականում այնքան էլ բարդ չի: Oaksenham-ին (նաև Բամբիռին) լսելուց հաճախ եմ մտածել, որ հետագայում անպայման սովորելու եմ ֆլեյտա նվագել: Վալերի Տոլստովը ինձ գրավել է բառիս բուն իմաստով::sulel Water spark-ն ինչքան էլ լսեմ, չեմ հոգնի: Մեզ հիմա շատ են պետք խմբի անդամների նման տաղանդավոր անձինք::)


http://youtu.be/yYIftZIcXdY




«Շանթ»ն էլ էնպատակներիցս մեկը՝ իր հետաքրքիր նախագծերով: Հաճույքով կհամագործակցեի նաև նրանց հետ: Իրենց բացահայտած շատ երիտասարդներ իսկապես տաղանդավոր են ու հետաքրքիր: Ճիշտ չէ՞ր լինի, եթե մի նոր նախագիծ սկսեին՝ հայերի մեջ գտնեին տաղանդավոր երաժիշտ գործիքավորողների: Կարծում եմ այդ նախագծով է՛լ ավելի մեծ հաջողության կհասնեն, թե չէ հաճախ են կրկնվում, նույն բանը մի քանի անգամ լինում է, նորություն էլ է պետք:aha

Smokie
26.10.2012, 13:05
Լեգենդը երկար է ապրում::) Հետաքրքիր է լսել այն ամենի մասին, ինչն առեղծվածային է, անիրական ու գերող: Կուզեի տեսնել Ատլանտիդան՝ այդ երկիրը, որի մասին հիմա միայն պատմում են: Ինչքա՜ն հետաքրքիր կլիներ չէ՞ երկիրը ծովի հատակին, մի քանի օր էլ այնտեղ ապրեիր Կուզեի մի անգամ, մի, կամ կես տարով իրականը անհետանար՝ իր տեղը զիջեր երևակայականին: Մարդիկ հրաշք տեսնեին, տեսնեին կախարդանք, տեսնեին այն, ինչի մասին լսել են: Ապրեին այնտեղ, որտեղ հնադարյան մարդիկ էին ու ժամանակն անցնելուց հետո ո՛չ մոռանային այդ ամենը, ո՛չ տառապեին կարոտից: Հիշեին առանց ափսոսանքի::sulel

Մի ժամանակ ես կարծում էի, որ Լապլանդիան էլ է անիրական, հեքիաթային երկիր: Երբ իմացա, բավականին ուրախացել էի, ինձ մոտ մինչև հիմա նույն տպավորությունն է թողնում, ոչ միայն, որպես Ձմեռ Պապի հայրենիք, այլև հեքիաթային անունով քաղաք:roll


Կար մի քաղաք: Մայրաքաղաք: Դա շատ վաղուց էր, հիմա այնտեղ ավերակներ են: Դա մեր քաղաքն էր՝ Անին, որ հիմա կործանված է::(

Smokie
27.10.2012, 21:47
Երկար ժամանակ չէի խոսում քեզ հետ, ինձ ծանր էի պահում... նեղացած: Բայց միևնույն ժամանակ շատ լավ հասկանում էի, որ դու ինձ համար անչափ հարազատ ես: Խոսում էի հիմնականում հեգնանքով, երբեմն կոպիտ, բայց ամեն անգամ քեզ տեսնելուց սրտի խորքում ուրախանում էի: Ուզում էի խոսել քեզ հետ... թեկուզ վիճելով: Ուզում էի մի լուծում տայինք խնդրին, ուզում էի որ ամեն ինչ լավ լիներ, բայց հենց ինքս էի խանգարում այդ ամենին, կարծում էի տվյալ պահին այդպես ավելի ճիշտ կլինի: Հոգնել էի «անտարբերությունիցդ» ու ինքս էլ էի անտարբեր ձևանում: Դու երևի հասկանում էիր, որ իրականում չեմ զգում այն՝ ինչ ասում եմ: Ես հասկանում էի, որ ամեն ինչ այնպես չէր՝ ինչպես ես էի մեկնաբանում: Բայց էլի չէի ուզում ոչինչ փոխել՝ ժամանակ էր պետք: Հիշում եմ էդ օրերը ամեն մի պահով: Ինքս էլ չհասկացա թե ինչպես հաշտվեցինք, ամեն ինչ ինքնստինքյան ստացվեց: http://rugame.mobi/smile/zest/pozhali.gif
Տարիներ են անցել: Դու հիմա շատ ես փոխվել՝ առաջվա կատակներիցդ քիչ բան է մնացել: Այն օրից ինչ ամուսնացել ես այլ կերպ ես խոսում բոլորի հետ` ավելի ջանով-ղուրբանով::)) Մի տեսակ կարոտել եմ առաջվա Դավիթին: Ախպե՜րս::)

Smokie
30.10.2012, 11:52
Վերջերս հաճախ եմ լսում էդ բառը: Այ հիմա եմ, թե ինչի կարիք եմ զգում էսքան ժամանակ: Ինքնահաստատման::) Կամաց-կամաց (դանդաղորեն) տեղն եմ բերում, թե ինչ ա հետս կատարվում` մեծ առաջխաղացում ա:D:hands Անցնենք դանդաղորեն կարգավորմանը::D

Smokie
01.11.2012, 11:01
Պատանեկության տարիներին իմ ու քույրիկիս ամենաշոշափվող թեման::) Notre-Dame de Paris:love

http://userserve-ak.last.fm/serve/500/38269303/NotreDame+de+Paris+450768462_450768462forumtonnel.jpg

http://youtu.be/-XB7aftz6zY

Smokie
03.11.2012, 21:48
Հիմա՝ քանի դեռ ոչ մի տեղ չեմ աշխատում, քանի դեռ ապագաս երազներիս մեջ ա, անհամեստություն չլինի ասելը մոտս երևակայությունս ծով ա::)) Գաղափարներ, մտահղացումներ երաժշտության հետ կապված, որոնք ինձ շատ են ուրախացնում::hands Ես հիմա ոգևորվում եմ էնպիսի բաներից, ինչը որոշ մարդկանց կարող ա մանրուք թվա: Կարող ա՞ հետագայում՝ աշխատելիս շատ ավելի թեթև ու հանգիստ նայեմ ամեն ինչին::8 Էդ դեպքում գուցե կկորեն ձգտումն ու հաջողությունը, ամեն ինչ կկորի:

Smokie
08.11.2012, 18:01
Էս շաբաթս մի տեսակ տարօրինակ ա անցնում:)) Երկուշաբթի օրվանից, երբ ուզում եմ օրս հետաքրքիր բաներով անցկացնել, մի խանգարող անհետաձգելի հանգամանք բուսնում ա,:D Մեկ էլ տեսար, հենց առավոտից պլաններս խափանվեցին: Գիտեմ, էս շաբաթը չստացվեց, հաջորդը կստացվի, պարզապես ես չեմ սիրում սպասել: Բայց որ մտածում եմ թե ի՞նչ պիտի անեի... երեւի էլի միօրինակություն լիներ, մյուս շաբաթների նման, ընդամենը ժամանց, որ չգիտես թե ուրիշ ինչ անես::( Գուցե էս շաբաթն էլ ուներ իր դրական կողմերը, բայց սրտովս չէր մի տեսակ: Շատ եմ ուզում փոփոխություն մտցնել կյանքումս, դրական փոփոխություններ: Հոգնել եմ: Բայց ոչ էլ մոտեցնում եմ սպասված պահը... առաջ կարծում էի, թե այդ աստիճանի ուժեղ չեմ, հիմա հասկանում եմ, որ հարցը ինքնավստահության մեջ չի, այլ գործողությունն անելու հավեսի: Ինչքան գործը հետաձգեմ, այնքան նպատակս կհեռացնեմ...

Smokie
09.11.2012, 18:20
Էտում են մեր բարդիները:(:cry

Անասելի ծանր ա տեսնել, թե ոնց ա մի քանի տարվա գեղեցկությունը չքվում, մի քանի տարվա վիթխարին փոքրանում: Էնքա՜ն սիրուն ու... ափսոս էին::( Հերթով թափում են մեծ ճյուղերը, թողնում սեւ բունը: Հիմա քանի՞ տարի պիտի սպասենք, որ էլի գեղեցկանան, փարթամանան, աճեն, դառնան այնպիսինն ինչպիսին այս առավոտ էին:

Մեր շենքի ձախ կողմում գտնվող նախկին բարդին...
http://i049.radikal.ru/1211/27/2e1c77a626d5.jpg
http://s61.radikal.ru/i173/1211/c6/a46afd112782.jpg


Մեր դիմացի բարդին կտրելուց առաջ, ընթացքում եւ հետո:cry2
http://s48.radikal.ru/i121/1211/b4/2773126cb65b.jpg
http://s48.radikal.ru/i121/1211/fa/83199dcbbe6e.jpg
http://s017.radikal.ru/i430/1211/2f/c8e004ed3e42.jpg
http://s017.radikal.ru/i411/1211/15/b964a10e7404.jpg
http://s48.radikal.ru/i119/1211/aa/1726a5b1d23c.jpg
http://s42.radikal.ru/i096/1211/30/2c1ad462027c.jpg
http://i052.radikal.ru/1211/39/b2964c347141.jpg
http://s017.radikal.ru/i400/1211/fe/acb238e320e1.jpg



Սա էլ ձախ կողմի դեռ կանաչ ծառը, որ հնարավոր է վաղը նույն ճակատագրին արժանանա...
http://s017.radikal.ru/i423/1211/96/420166504d31.jpg
http://s017.radikal.ru/i425/1211/af/b529813e453b.jpg
http://s017.radikal.ru/i423/1211/fe/dd433916a38c.jpg



Մի կողմից էլ մտածում եմ, լավ ա, որ տեսնելու ենք, թե ոնց են մեր ծառերը նորից ծաղկում, վերածնունդ ենք տեսնելու

Smokie
11.11.2012, 00:44
http://s40.radikal.ru/i088/0906/b5/87ea7ff91504.jpg


Մի ժամանակ մտքովս էլ չէր անցնում, որ կարող ա հետագայում սիրեմ աղմկոտ, ղժղժան երաժշտական խմբերի: Հիմա մոտս ուսումնասիրելու ցանկություն կա՝ պարզվում ա որոշ խմբեր կարող ա հավանեմ:aha
Երևի դեռ անցած տարի եմ լսել «Հեքիաթն Թոշիկին» ու դուրս եկել ա::) Հետո փորձել եմ Նաիրի լսել, էդ աստիճանի չեմ հավանել ու էլ չեմ լսել: Գուցե ևս մեկ անգամ փորձեմ: Բայց «Հեքիաթ»ը արդեն անջնջելի հետք ա թողել:love

http://youtu.be/kDEdlh_JVKI

Ժամանակին կարծում էի երբեք չեմ սիրի System Of A Down, կամ Սերժ Թանկյան: Բայց վերջերս պարզվեց շատ էլ հաճելի են: Աղմուկը էդքան շատ չի, երգերն էլ լավն են, չնայած դեռ քիչ եմ լսել:

http://youtu.be/PQtRXqBQETA

http://youtu.be/CSvFpBOe8eY

Բայց հիմա էլ դեռ խմբեր կան, որ չեմ ուզում լսել, վստահ լինելով, որ շատ ծանր են ու դուրս չեն գա (Rammstein, Metallica, AC/DC....)

Հ.Գ. ատրաստվեք անակնկալի, մի քանի օրից թեմա է բացվելու մի երաժշտական խմբի մասին:))

Smokie
12.11.2012, 11:29
Ain't no sunshine when she's gone.
It's not warm when she's away.
Ain't no sunshine when she's gone
And she's always gone too long anytime she goes away.
:love

http://youtu.be/tIdIqbv7SPo
Բառիս բուն իմաստով հաճելի ա ականչին ու տրամադրություն ա տխրում, թեկուզ տխուր, բայց գեղեցիկ: Ինչքա՜ն լավ ու հայտնի երաժիշտներ ունեն Whiters-ի երգի cover-ը:)

Հ.Գ. Նման ա չէ՞:))


http://youtu.be/KkNFz51Ox10

Smokie
12.11.2012, 17:18
- Կրակի պրծի: Վերջ տուր դրան:
- Չեմ կարող:
- Թուլամոո՜րթ::)) Կրակի ասում եմ::angry
- Ես մարդասպան չեմ::(
- Դու ծիծաղելի վիճակում ես դնում ինքդ քեզ: Հիշի թե ինչ ա քեզ արել հիմա՜ր...
- Ա՜ռ, ստացի՜, էս էի՞ր ուզում, դե կե՜ր::aggressive
- :oԻ՞նձ ինչի կրակեցիր: Ես քեզ ի՞նչ էի արել...:o
- Ինչքան քիչ լինեն դաժան տականքներն, էդքան լավ
Գցեց ատրճանակը գետնին ու գնաց ուղիղ ոստիկանություն:

Smokie
13.11.2012, 14:25
Օրեցօր ավելի ու ավելի եմ հիանում քեզանով::love Այդքան թանկ, այդքան խելացի ու զգացմունքային: Հաճախ էնքա՜ն եմ ուզում տեսնել քեզ, զրուցել քեզ հետ, զվարճանալ, արկածների հանդիպել քեզ հետ: Ինձ դուր է գալիս այն, ինչ դու անում ես: Հիանում եմ քեզանով հեռվից հեռու::roll Ամեն ինչ անասելի հեռու է թվում չեմ կարողանում հասնել:
Ոչ ոք չգիտի, իմ մի գաղտնիքը, երկար ժամանակ է ինչ մեջս եմ պահում ու չեմ կարողանում ասել: Ծանր է մի տեսակ, բայց չեմ կարող ասել, թե ի՞նչ կլիներ հակառակ դեպքում: Երազներ, երկարատև երազներ: Հույս, սեր, հավատ:: Ու անսահմա՜ն մեծ ցանկություու՜ն::aaa


Solo ciao, il tuo sorriso solo ciao
per cominciare solo ciao, per dirti amore
ma come piove, ma va là
ti bagni tutta vieni qua
chi se ne frega e intanto già nasceva il sole.
:sulel

http://youtu.be/2SFi8hVz1-M


Ես էսօր էլի իտալոմանիայի մեջ եմ ընկել:)) Տպավորություն ա, որ վաղուց չեմ լսել սիրածս իտալական ռետրո երաժիշտներին, ում թեմաները բացել եմ վախտին::) Մի օր ես անպայման իտալերեն եմ սովորելու::aha

Smokie
19.11.2012, 19:08
Գիշերը արթնացա, էլի մտքերով ընկա, տրամադրությունս էլ հետը ընկավ... Առավոտյան վեր եմ կենում նեղված, էլի մտքերով, իսկ երկուշաբթի օրերը սովորաբար ինձ համար նոր մաքուր շաբաթվա էջ են բացում, ես այս օրերին մեծ նշանակություն եմ տալիս:Երեւի առաջ երբեք չէր եղել, որ ուզեմ մի գրառում անել, հետո փոշմանեմ ու չտպեմ, անգամ դրա տրամադրությունը չունեի: Հեչ կմտածե՞ի, որ օրվա առաջին ժամերից մի լա՜վ ծիծաղելու ու ուրախանալու եմ ակումբում: Ամբողջ օրս լի էր դրական էմոցիաներով ու բարձր տրամադրությումբ:dance Ձեր նոստալգիայով ինձ էլ հավեսի գցեցիք::hands


:flower

Smokie
20.11.2012, 17:55
Միօրինակությունից սկսում եմ ավելի ու ավելի հոգնել... հատկապես երբ գիտեմ թե ինչ եմ ուզում իրականում, բայց չեմ կարող հասնել: Իսկ հիմա շատ ավելի ծանր ու անհամբեր վիճակ է՝ տանը մենակ եմ... ճնշող դատարկություն ու լռություն (չնայած երաժշտությանը): Հիմա մի քանի րոպե չեմ կարող համբերել, բայց երբեմն ինքս եմ առանձնանում, մտքերով ընկնում:

Միայն երաժշտությունն է, որ ինչքան էլ կրկնվի, չի հոգնեցնի: Հաճելի հնչյուններ կպարգեւի ու դրական լիցքեր կհաղորդի::ckck


http://youtu.be/6Hxz6qJi-9k


http://youtu.be/_Xa_1KxR-8M

Noublies jamain (երբեք չմոռանաս:) )



Սիրեցի «Առավոտը Շանթով»-ի «Մելոդիկա» էջը: Իմ սիրելի Aint no sunshine-ի կատարողին հենց այնտեղ եմ բացահայտել ու էդ օրվանից սկսեցի շատ ավելի հաճախակի լսել երգը: Կարելի է մի լավ ուսումնասիրել Bill Withers-ի երգացանկը::love

Smokie
20.11.2012, 21:06
Երևակայությունը կկախարդի մարդուն, կտանի հեռու՜-հեռու: Դեպի արկածներ, դեպի հեքիաթ ու սեր::roll


Մարդը կարող է խոսել տարբեր թեմաներից, խոսել երկա՜-երկար: Խոսել ու գերել ունկնդրին, վերջինիս ուշադրությունն ամբողջությամբ իր կողմը գրավելով: Դեռ ոչինչ չկարդացած ու չլսած արդեն ամբողջությամբ կլանվել եմ նոր ձեռքբերումի մեջ ու վստահ եմ, որ դուրս գալու է: Վաղուց էի կարդացել ու անչափ սիրել էի impression-ի պատմածը, (http://www.akumb.am/showthread.php/56073-Իբր-թե?p=2263119&viewfull=1#post2263119) շատ անգամ եմ հիշել, իսկ այսօր կարդացիերրորդ անգամ ու ինձ անչափ հետաքրքրեց Բորիս Գրեբենշիկովը իր Аэростат-ով (http://aerostat.rpod.ru/) ու հեքիաթով և հետաքրքիր անձնավորություն Կարպիս Սուրենյանը::roll Փնտրեցի Аэростат-ը՝ է՛լ ավելի գրավեց, երևում է, որ հետաքրքիր բաների մասին է խոսում, անպայման պետք է ուսումնասիրել: Եթե անգամ ինտերնետի mb-ները թույլ չտան (ցավոք սրտի) քաշել mp3-ները, ապա կարդալ միշտ էլ կարող եմ: Մի բան էլ ասեմ՝ ինձ անչափ երջանիկ եմ զգում, երբ տեսնում եմ, որ արտասահմանում խոսում են մեր արվեստի մասին: Հաղորդումներից մեկը՝ Музыка Армении:) (http://www.aquarium.ru/misc/aerostat/aerostat307.html)

Հ.գ. Ու ընդհանրապես հենց Բորիս Գրեբենշիկովն էր երգում



Под небом голубым
Есть город золотой


Ուղղակի պաշտում եմ:love


http://youtu.be/W6vZTKEM5H0

Smokie
21.11.2012, 23:07
Եթե ես գայլ տեսնեի, կաշխատեի չկորցնել ինձ,չվախենալ: Հնարավորինս քնքուշ վարվել հետը::love Գիտեմ, նա էլ ինձ չէր վնասի այդ դեպքում: Мы с тобой одной крови, ты и я::aha

Smokie
23.11.2012, 12:12
Պուճուրիկները ոչ միայն սիրում են, երբ իրանց հետ քնքշորեն ես վարվում, այլև իրանք էլ են նույն կերպ պատասխանում::love Ճիշտ ձևով են գնահատում մեծերի վերաբերմունքը::)) Քեֆս տալիս ա, երբ մի կամ երկու տարեկան երեխան, որ դեռ նորմալ չի խոսում, վազում գրկում ա քեզ, կամ անընդհատ ուզում ա հետդ խաղալ::love

Մեկ էլ շատ եմ ուրախանում երեխաների միամիտ (ի նկատի ունեմ սրամիտ) հարցերից:roll

Smokie
24.11.2012, 18:30
http://i023.radikal.ru/1211/93/257c051517ff.jpg
Ես կամաց-կամաց սկսում եմ համոզվել, որ Eagle-ները իրականում ըստ արժանվույն չեն գնահատվում...
Հո ամեն ինչ Hotel California-ով չի՞ ավարտվում, նրանք էնքաա՜ն հրաշալի երգեր ունեն, բայց ինչու՞ այդքան տարածված չեն::8 Ես ուղղակի հիացած եմ վերջերս դիտած 1994թ.ի համերգով, խոսել էլ եմ այդ մասին: Բայց ի զարմանս ինձ համերգը YouTube-ում չկար: Գուցե իրենց շատերն են սիրում ու գնահատում, բայց... էլի քիչ է: Իրենց անունը այդքան չի շոշափվում, ինչքան օրինակ՝ Scorpions-ինը, կամ Rolling stones-ինը: Վերջին նշածս խմբի շատ երգեր այդ աստիճանի դուրս չեն գալիս, շատ անգամ փորձել եմ լսել նրանց ու ուզածիս չափ հաճելի երգեր չեմ գտել, (Angie-ն ու As tears go by-ը բացառություն են:love) Eagles-ը շատ ավելիին է արժանի քան ստանում է:(

Ինչքան ասես կլսեմ այս երգը, որը Don Henley-ի սոլո կարիերայի ժամանակ է գրվել:love

http://youtu.be/ncF6q3QeltU

Եւ էլի շատ ու շատ ուշադրության արժանի երգեր նշածս համերգից:aha
http://s019.radikal.ru/i611/1211/50/cda94b2106c2.jpg

Smokie
26.11.2012, 15:07
Սովորաբար երգը չես ընտրում, այն տվյալ պահին լսելու ցանկությունը ինքնաբերաբար է գալիս: Որտեղից որտեղ հանկարծ կզգաս, որ ուզում եմ լսել հենց դա: Չեմ կարող ասել, որ այդ երգը մարմնավորում է տվյալ պահին ունեցածս տրամադրությունս, կամ մտքերս... սա անբացատրելի է, ուղղակի ուզում եմ ու վերջ::sulel


Մոլորված ու կորած մի սեր,
Որ փնտրում էր տեր,
Եկել է ու գտել է ինձ:
:love

http://youtu.be/NCSNQviYqO4
Ինձ գտիր երազիդ էջերում՝ այնտեղ եմ,
Արթնացրու՝ մենության ճանկերից փրկիր:
:oy

http://youtu.be/rPD38hGTHd4
Վերջապես երկնքում ես տեսա
Հայելին՝ որտեղ քեզ չգտա,
Շրջվեցի ու քեզ փնտրել փորձեցի,
Արթնացա, տեսա, ամեն ինչ հասկացա:
:(

http://youtu.be/bi-1liMNRHc
What a beautiful sunday,
What a beautiful day
:roll

http://youtu.be/JGZg4G6OaBk


Նույն ձեւով էլ տեսահոլովակներն են դիտվում:)

Smokie
28.11.2012, 15:28
Երջանկության փոքրիկ մասնիկ:

Ինչքա՜ն կուզեի տեսնել ապագան, տեսնել թե տվյալ գործողությունից հետո ի՞նչ կլինի, ինչի՞ կհասնեմ, տեսնեի թե ինչո՞վ կվերջանա այս ամենը: Ամեն օր աչքերիս առաջ, մտքերիս մեջ տեսնում եմ ուզածս ապագան, բայց դեռ երկար ճանապարհ պետք է կտրել: Ուզում եմ իմանալ, որը ինչի՞ց հետո է լինելու, հասկանալ շատ բաներ: Հասնել մեծ երջանկությանս, որ էսքա՜ն ժամանակ փայփայել եմ:) Իմ մոտ արդեն այնպիսի վիճակ է, որ չեմ կարողանում կողմնորոշվել իրականում լավատե՞ս եմ, թե՞ մտատանջվող մազոխիստ::))
Ամեն օր ես տեսնում եմ ինքս ինձ: Ուզում եմ ինձ երջանի՞կ զգալ, հայելին միշտ կա ու կա, տես քո ժպիտը տրամադրությունդ կրկնակի կբարձրանա: Երկրորդ տարբերակն էլ կա, որը շատ ավելի բնական է՝ հանկարծ անկախ իմ կամքից կանգնում եմ հայելու առաջ... բարկացած հայացք: Այստեղ տեսնում եմ իրականությունը, որն առաջինի պես քաղցր չի: Երբեմն ձանձրանում եմ արհեստականությունից, երբեմն էլ խիստ զգում եմ դրա կարիքը: Շատ եմ ուզում համոզվել, որ արհեստական հայելին, դա նույն ինքը սպասված ապագան է: Ոչ թե հավատալ, այլ համոզվել...

Հ.գ. իսկ առավոտային Մելոդիկան այ այսպիսինն էր:dance

http://youtu.be/eLaqXOeNlDA

Smokie
29.11.2012, 23:56
Որտեղից որտեղ բերանիցս դուրս թռավ, «ժպտա, երջանիկ եղիր,»... ուղղակի էդ պահին ուզում էի մի բանի մասին մտածել, ինքս էլ չգիտեի, թե ինչի՞ մասին: Նշածս խոսքերն ինձ հիշեցեցին կատակերգությունը: Հենց նույն «Մարդկային կատակերգությունը,» պարզ, մատչելի, բայց ծանր «կատակերգությունը»: Հիշեցի Արայի խանութի հատվածը... հիշեցի այդ խեղճ մարդուն, իր փոքրիկ որդու հետ միասին, հիշեցի չամիչով բլիթ խնդրող հաճախորդին... «Իմ եղբոր տղան հիվանդ է: Նա լաց է լինում, բլիթ է ուզում»: Հիմա՛ եմ հիշում թե ո՜նց էի ճնշվում, նեղվում ժամանակին, երբ կարդում էի գրքի էս գլուխը... «Երջանիկ եղիր, երջանիկ եղիր»: Ոնց էին աչքիս առաջով գնում տեսարանները ու ես տխրում էի, ինչպես և հիմա տխրեցի::cry «Եթե ես այդպիսին եմ, դու իմ որդին ես, պետք է ինձնից լավը լինես: Երջանիկ եղիր: Ես դժբախտ եմ, բայց դու պետք է բախտավոր լինես»:
Հանճարեղ ստեղծագործություն է... հանճարեղ::roll


«Մարդկային կատակերգության» հետ պարտադիր պետք է հիշեի «Վեսլի Ջեքսոնի արկածները»: Վեսլին ու Ջիլը:)... Ինչքա՜ն լավն էին: Հաճախ եմ ցանկություն ունենում վերընթեցելու սիրածս հատվածները: Վերին աստիճանի վախեցել էի վերջին հատվածներում... ես էլ էի համարյա աղոթում, որ այդպիսի վերջաբան չունենա գիրքը: Իսկական գրողը հենց այդպիսինը պիտի լինի, որ ընթերցողին էլ դնի նույն հոգեվիճակում: Սակայն ի՜նչ մեծ երջանկություն եղավ վերջում ու ո՜նց այն արտահայտվեց: «Դե, ի՞նչ ես անում, երբ Աստված իր խոստումը կատարում է: Ի՞նչ ես անում երբ նա խոստացածից էլ ավելին է կատարում: Ի՞նչ ես անում, երբ հասկանում ես, որ նա մտքինդ միշտ իմանում է, անգամ եթե ինքդ դա կարգին չգիտես, ու իր խոստումին միշտ էլ հավատարիմ է մնում: Ի՞նչ ես անում. նրան փառք ես տալիս, չէ՞»: Անգամ էս պահին՝ երբ արտագրում էի էս տողերը, դեմքիս ժպիտ էր փայլում::roll
Շնորհակալ եմ քեզանից, վարպետ::love

http://hovikcharkhchyan.files.wordpress.com/2012/02/sar.jpg?w=490

Smokie
30.11.2012, 17:27
Դատարկ տարածություն: Ամբողջովին սպիտակ սենյամ, որտեղ անգամ ստվերդ չես տեսնում: Ամրություն կա ոտքերիդ տակ, բայց քեզ զգում ես ինչպես օդում: Ընթանում ես առաջ, չես վազում, թռչում ես՝:angel առարկայի աներևույթությունը բերում է երևույթի անէությանը::)) Ամեն ինչ էնքա՜ն թեթև ա: Բայց դու ուրիշ բան ես փնտրում, գույներ ես ուզում: Թռնում ես առաջ ու կամաց-կամաց դու էլ ես մտնում էդ սպիտակի մեջ, աստիճանաբար աներևութանում ես: :8


http://youtu.be/jwAop6MVxa4
Հենց էդտեղ երաժշտությունը ավարտվում ա ու դու քեզ տեսնում ես քո սենյակում, որից մի տեսակ... ձանձրացել ես...:(

Smokie
02.12.2012, 22:10
1. Վաղվա օրվա համար պատրաստակամությունս ու տվյալ պահի տրամադրությունս խոստումնալից են::hands
2. Էս ինչքա՜ն քիչ ուսումնասիրված երաժիշտների folder-ներ են իրանք իրանց ոտով եկել իմ մոտ:))
3. Ժամանակը սուղ ա, ինքը չի սպասում ինձ պես: Հանկարծ չուշանամ:::acute
4. Ճիշտ ձևով օգտագործեմ օգտակարն ու անօգուտը:;)
5. Բարի գիշեր բոլորին:)

Smokie
04.12.2012, 18:25
Վերջերս խղճի խայթն ու ամոթի զգացումն իհարկե որոշ չափով անում ա իրանը՝ ստիպում ա աշխատել::) Բայց դա քիչ ա, ես ինքս ինձ պետք ա խոստանամ՝ պետք ա պայմաններ դնեմ ինքս իմ վրա, որպեսզի կամաց-կամաց կատարելագործվեմ: Էդ դեպքում պատասխանատվությունս շատ ավելի ա մեծանում, իսկ եթե հանկարծ խոսքիս տերը չեմ լինում... օօօ՜, էդ ժամանակ ինչ վատ բան ասես չեմ մտածի իմ մասին, չափազանց ծանր վիճակում կլինեմ: Էս ամենը հաստատ օգնելու ա ինձ հասնել ուզածիս:hands

Smokie
05.12.2012, 22:34
Էս գիշեր էլ դու օգնեցիր ինձ: Էլի հիշեցի քեզ: Էս գիշեր ես ինձ իրոք երջանիկ զգացի: Օրեցօր ավելի ու ավելի թանկ ես դառնում ինձ համար: Շնորհակալ եմ քեզանից այն ամենի համար, ինչ որ դու ինձ պարգևել ես... անգիտակցաբար::)

Երբեմն թվում է, թե դու քեզ թերագնահատում ես: Դրական ես գնահատում համարյա բոլորին, իսկ քեզ, քո վրա կարծես այդքան վստահ չես: Քո մի հայացքից էլ մարդ կարող է մոռանալ փոթորիկի մասին, որը ոռնում է իր հոգում, կհանդարտվի ու կժպտա::roll

Smokie
06.12.2012, 14:00
Սիրում եմ, երբ խմբում միայն գործիքավորողներ են: Հետաքրքիր է լսել լարերի, ստեղների, կամ հարվածայինների լեզուն::)
Մի խմբի հաճելին վիրտուոզային կատարման մեջ է, մյուսինը խորհրդավորության, մյուսինը պարզ երաժշտության: Խորհրդավոր... ինչու՞ հենց այդ բառն անցավ մտքովս, որովհետև հիմա Apocalyptica եմ լսում::)) Իրոք այս գործիքները տարօրինակ ձայն ունեն, որը ձգում է, ուզում է, որ բացես իր գաղտնիքը, բայց միևնույն ժամանակ թաքցնում են իրենց էությունը: Ընտրեցի հենց առաջին ալբոմը, արդյունքում մտածեցի «իսկ ի՞նչ կլինի եթե Metallica էլ փորձեմ լսել, մեկ էլ տեսար դուրս եկավ»::) Գուցե ինձ ժամանակ էր պետք շատ երաժշտություններ սիրելու համար:

http://youtu.be/K3Hb2EffbYA

Ապոկալիպտիկան ապոկալիտիկա, հիմա անդրադառնանք երեկվա հեքիաթային սկզբին: Քանի գնում ավելի ու ավելի բազմաոճ եմ դառնում:))

http://youtu.be/9YIJbxtlz0U

Եթե չիմանայինք թե այս երաժշտությունը որտեղից է, բոլորովին այլ բան կարող է պատկերացնեինք: Ես սա էլ կդասեի խորհրդավոր հաճելի դասականների շարքում (օրինակ կնմանացնեի Վանգելիսին::) )

http://youtu.be/ZEjspScmaEw

А напоследок... :)

http://youtu.be/P5veGuULOso

Smokie
07.12.2012, 15:36
Կյանքը տարբեր էտապներից կազմված միասնություն է...

Դեռ օրեր առաջ թվում էր ամեն ինչ էնքա՜ն լավ ա, ինձ երջանիկ էի զգում: Մտքովս չէր անցնում, որ կարող ա դրան հաջորդի անկումը, գիտակցոումը որ ոչինչ չի ստացվի: Հիմա ամեն ինչ նման է մենախոսության, հուսահատության հասցնող, տխրեցնող վիճակ... Կարծես, ուրիշ ոչ ոք չկա, մենակ եմ: Ծանր վիճակ էր: Իսկ վերջին հույսը, որն իրականում հերթական վերջինն է չի ուզում հանգիստ թողնել: Այդ հույսը արդեն այնքա՜ն արհեստական է թվում, որ մեկ-մեկ ուզում ես ազատվել նրանից: Անգամ երբ մտադիր չես ուրախ նոտաներով եզրափակել խոսքդ, ուղեղումդ տպվում է հենց նոր լսածդ աշխույժ երաժշտությունը: Արդյունքում անընդհատ կրկնվում եմ, միշտ նույն ձեռագիրը... հոգնել եմ:D Никак, ну никак не получается полностью грустить :lol Կուզեի շարքից հանել վերջին չորս ու կես տողերը, բայց դե ի՞նչ անեմ... սա ա իրականությունը::hands


http://youtu.be/VO7p0A5dcG8

Smokie
26.12.2012, 11:24
Zoom: Zoom քո ամեն մի նկարում` քո ժպտացող աչքերի ու աչքի ընկնող ժպիտի վրա::) Որքա~ն էի ուրախանում, երբ նկարի որակը լավն էր լինում ու տեսնում էի հենց այն, ինչ ուզում էի:Առաջին նկարները ինձ էլ էին ստիպում ժպտալ, կախարդական ուժ կա նրանց մեջԼ Այդ ամբողջ ընթքցքում Wasted Time-ն ինձ հետ էր: Թվում է, թե ոչ-ոք ու ոչինչ այդքան ներդաշնակ ու համահունչ չի նման երգերի հետ, որքան դու::love

http://youtu.be/Fvt-Fc6uQjc
Իսկ մի պահը առհավետ տպվել է ուղեղումս` կենդանի պահը` անչափ իրական: Ֆոտոապարատ չկար ինձ մոտ ու պետք էլ չէր: Կար մեծ տպավորություն, դու էլ էիր տպավորված, այսօրվա պես եմ հիշում: Այդ ժամանակ քո ժպիտն ու աչքերը շատ բան էին ասում, ես ինձ երջանիկ էի զգում: Մտքումս չխկացրեցի քեզ ու մինչև հիմա պահում եմ իմ սրտում:

So you can get on with your search, baby, and I can
Get on with mine
And maybe someday we will find , that it wasn't really
Wasted time
:love

Smokie
01.02.2013, 20:22
Երեկոյան ժամին անջատի սենյակիդ լույսը, վառի սեղանի լամպը ու բառիս բուն իմաստով վայելի սիրածդ համերգը::roll Չես պատկերացնի ինչքան կայֆ ա, ոնց որ դու էլ նույն մութ համերգային դահլիճում լինես առաջին շարքերում նստած, երբ դահլիճը ծափ ա տալիս, կամ երգում իրանց հետ, դու էլ ես անպայման միանում::jagi

http://youtu.be/XF6hsZk4lQA
Ջեկ Սոնին... խոսքեր չեմ գտնում, ուղղակի խզարում ա:hands

Smokie
04.02.2013, 20:43
Սիրեցի:love Ուղղակի խոսքեր չեմ գտնում, երաժշտությունն ու խոսքերն արդեն ամեն ինչ ասում են


http://youtu.be/tGO8snK98l0

Ինչ որ նմանություն կա Johnny Cash-ի հետ, բայց էն դեպքերից ա, որ չեմ կարողանում գտնել էդ նմանությունը: Ուղղակի, չգիտեմ ինչու հենց լսում եմ առաջինին, երկրորդին եմ հիշում, և հակառակը::sulel
Իր Knockin' on Heaven's Door-ն էլ առաջվա պես խորհրդավոր ա ինձ համար, լսում ես ու չես հասկանում թե ի՞նչն ա քեզ էդքա՜ն գրավել էդ երաժշտության մեջ, որի ամեն մի տողը նման ա մյուսին, բայց երգը լսելուց գերագույն հաճույք ես ստանում: Մի տեսակ խորհրդավոր երգիչա::8


How many roads most a man walk down
Before you call him a man ?
How many seas must a white dove sail
Before she sleeps in the sand ?
Yes, how many times must the cannon balls fly
Before they're forever banned ?
The answer my friend is blowin' in the wind
The answer is blowin' in the wind.
:russian

Smokie
05.02.2013, 12:18
Ուղղակի երջանիկ է, որովհետև այդպես է ուզում: Իրեն միշտ կտեսնես ժպիտը դեմքին՝ ժպտում է առանց պատճառի::) Իր համար չկան վատ մարդիկ, անգամ չար նախանձով իրեն նայող հայացքին կպատասխանի բարի ու ներողամիտ ժպիտով::roll


Իսկ այս երևակայություններով ու «հրաշքով» լի գիշերն ավելի քան իրական էր թվում::love

Smokie
06.02.2013, 11:58
Երբեմն պատահում ա, որ ուզում եմ մի բանից խոսել, բայց հանգամանքների բերումով, ցանկությունս մեխանիկորեն փոխվում ա::D Առաջինին դեռ կանդրադառնանք:))
Երգերի պատմություններն ուսումնասիրելու միտքն իրոք դուրըս եկավ, եթե նույնիսկ հետագայում էս ամենը գործի պահով ոչ մի օգուտ չտա, կյանքումս հաստատ պետք կգա, շատ բան կսովորեցնի, կկատարելագործի:hands



When A Man Loves A Woman!!!:love

http://youtu.be/_nghD1bw4s0

Smokie
11.02.2013, 12:03
Կեսգիշեր: Քնելուց առաջ մտա բալկոն ու հեռախոսովս միացրի երգս... Ոչինչ չէի նախատեսել, ուղղակի մեխանիկորեն ընտրել էի հենց այդ երգը ու հենց առաջին խոսքերից պարզվեց, որ հենց այդ պահը բնութագրող երգ է:
When the night has come
And the land is dark
And the moon is the only light we'll see
No I won't be afraid
Oh, I won't be afraid
Just as long as you stand, stand by me
:sulel
Բնականաբար էլի սկսեցի քո մասին մտածել... Գիտե՞ս, եթե անգամ այս բոլոր ապրումները իզուր լինեն, միևնույն է ես երևի երբեք չեմ զղջա ու շնորհակալ կլինեմ քեզանից քո պարգևած հեքիաթի համար: Չգիտեմ... գուցե այնպես ստացվի, որ դու երբեք ոչինչ չիմանաս, բայց հիմա իմ երազները կանգ չեն առնում: Ես երկար եմ սպասել: Շատ եմ ուզում, որ դու ինքդ հասկանաս, կասկածես, գլխի ընկնես:



http://youtu.be/Vbg7YoXiKn0
Հենց երգը մոտենում էր ավարտին, փողոցային լույսերն էլ հանգեցին:love

Smokie
13.02.2013, 12:28
Կյանքի ամեն մի դրվագ ինձ մոտ շատ լավ է հիշվում՝ երբեմն պարունակելով իր մեջ մանրուքները, որոնք ժպիտ կառաջացնեն դեմքիս:
Կյանքը կազմված ա տարբեր ժամանակաշրջաններից, տարբեր էտապներից, ամեն մի էտապի հետ դու նորից ես ծնվում, սկսվում է նոր կյանքը, թեև դու դա չես զգում:
Կար ժամանակ, որ չէի ուզում նայել նոր բացվող դռան կողմը, հայացքս փակ դռան կողմն էի պահում: Նոր բաց դուռը երբեմն ինքնստինքյան է հայտնվում:
Սկզբի պահերին հավատս էնքան էլ չի գալիս, որ վերջիվերջո բախտս կբերի, բայց հաստատ գիտեմ, որ դա անելու եմ, փորձելու եմ: Ու չգիտեմ որտեղից, զգացողություն կա, որ էս անգամ գործը գլուխ եմ բերել:
Գուցե սխալը նրանումն էր, որ միշտ մի ուղղությամբ, մի բանի վրա էի աշխատում, պետք էր այլ ուղղություններ էլ ընտրել:


Իսկ օրը սկսվում է Օսկար ձյայի հետ:jagi

http://youtu.be/7gFu7NXrYDU

Smokie
13.02.2013, 18:51
Դե раз արդեն խոսք ա գնացել էդ մասին, ուրեմն որտեղ Dylan այնտեղ Johnny:
Իր բասերը շատ ազդեցիկ են, իսկ երգերը կլանում ես ամբողջությամբ: Իր ձայնի հանդարտությունը վայելելով ինքդ էլ ես հանդարտանում: Փորձում ես ընկնել խոսքերի հետևից՝ ըմբռնել իմաստը: Իմ սիրելի Johnny:love


http://youtu.be/F7_kpLa3fyI



***


Ինքս էլ չզգացի, թե ինչպես օրվա մեջ երրորդ անգամ երաժշտությամբ անդրադարձա Հիսուս Քրիստոսին: Պատահեց ամենահետաքրքիր ձևով, ուղղակի որտեղից որտեղ որոշեցի հենց այդ երաժշտությունները վայելել:

1. Որպես անցյալ՝ Jesus Christ Superstar ռոք օպերան, որ արդեն երգել է:
2. Որպես ներկա՝ Peter Gabriel-ի «Passion» ալբոմը, որպես «The Last Temptation of Christ» ֆիլմի soundtrack:
3. Որպես ապագա՝ Johnny Cash-ի «Spiritual» երգը, որ winamp-ում դրած, սպասում է իր հերթին:


http://youtu.be/2unYJQOiV84

Smokie
19.02.2013, 17:57
Սխալվում ես, ես չեմ կորում, ես խաղում եմ::P Այ հենց հիմա էլ, էս պահին խաղում եմ: Փորձարկվում է քո անհանգստությունը::))

Smokie
21.02.2013, 13:09
Երազից նեղվում, անճարությունից խեղճանում, սպառվելուց ցնդում:
Մի օր կարող է շատ ավելի վատ լինել: Մի պահմտածեցի, որ ուզում եմ տեսնել ապագան՝ տեսնել ինչպիսի՞ն կլինի ավարտը, բայց... գուցե էդ դեպքում չդիմանայի ցավին, ստանայի վերջին հարվածը:

Երազից նեղվում, անճարությունից խեղճանում, սպառվելուց ցնդում:

Smokie
24.02.2013, 21:58
Ոգևորված, երջանիկ, խաղաղ, հավատով:roll Լավ կլնի:hands

Smokie
27.02.2013, 11:14
Վախենում եմ, մի օր իսկականից ցնդեմ:crazy

Մեկ-մեկ մտածում եմ, որ որոշ մարդիկ իմ մասին շատ բան չգիտեն, բայց թե ի՞նչ չգիտեն չեմ կարողանա իրենց ասել, որովհետև ինքս էլ չեմ կարող պատասխանը գտնել: Էդ խոսքերն ընդհամենը արդարացում են: Ճիշտ ա ամեն մարդ փոխվելու հնարավորություն ունի, բայց ես դա չեմ անում, միշտ հետաձգվում ա... երևի վստահության եմ սպասում:

Երկար ժամանակ եմ մնում ինքս իմ մեջ փակված, շատ քիչ եմ խոսում երազներիցս, իսկ երբ ասում ա, որ բացի երաժշտությունից ուրիշ ոչ մի բանի մասին եմ կարող խոսալ... ոչ ուզում եմ համաձայնել, ոչ էլ կարող եմ հակաճառել... երևի վախենում եմ, որ դա ճիշտ լինի ու էլի մնում եմ ինքս իմ մեջ փակված: Հենց վերջինի հետևանքներն էլ կարող են վտանգավոր լինել...

Ցավոտ ա

Smokie
04.03.2013, 18:25
Չգիտեմ ե՞ս եմ վերջերս ինչ-որ բան ճիշտ արել, թե՞ ուղղակի համաձայնվել ա առանց պատճառի:)

Գուցե ես փոփոխական եմ, կամ ինքն ա փոփոխական: Ինչևէ, կարևորը դրական փոփոխության վրա ենք կանգնել:

Երջանիկ եղիր, շատ եմ ուզում որ ամեն օր լինես այսօրվա պես: Ես էլ կփոխվեմ, անպայման կփոխվեմ:kiss

Smokie
05.03.2013, 17:14
***

Ռադիոն երգում էր ֆրանսերեն, ես էլ դուրս էի նայում թափվող ձյանը: Հաճելի, սիրուն երգ էր:sulel


***

Անտանելիության աստիճանի բարդ ա, երբ չգիտեմ ի՞նչ անել: Մի տեսակ մենակություն եմ զգում ու դա իհարկե վատ ա ազդում վրաս: Ամեն ինչ էնքան գորշ ա թվում: Խիղճս տանջում ա, որ ոչ մի գործով չեմ զբաղվում, ինչքան էլ ուզում եմ փախչել: Դաժան ա: Գորշ ու ամպամած եղանակն էլ ա տրամադրության վրա ազդում: Գարուն ա, բայց ձմեռաաշունախառը... շատ մռայլ ա թվում: Ի՞նչ եմ մտածում, ինչի՞ մասին, ինչպե՞ս եմ մտածում: Ոչինչ չգիտեմ...

Smokie
07.03.2013, 22:44
Հաճախ երաժշտությունը ստեղծվում է որպես ֆիլմի soundtrack, կամ գրվում է գրքի հիման վրա ու երբեմն մինչեւ երաժշտությունը լսելը գաղափար անգամ չես իմանում հիմքի մասին ու հենց երաժշտությունն է քո մոտ ցանկություն առաջացնում ուսումնասիրել:love

Smokie
11.03.2013, 13:45
Վերադառնանք երաժշտությանը...

Եւս մի հին ու բարի երգիչ-երաժիշտ՝ Alan Price:) Կյանքիս էս ժամանակահատվածն էլ կակպեմ իր հետ, որ դառնա հաճելի հիշողություն, հնացած նորություն...


http://youtu.be/ZST1CfromQM

O Lucky Man!:love

Smokie
11.03.2013, 16:35
http://youtu.be/E8KnTBeNWaQ

Յարս միշտ սրտիս մեջ է
Բայց անունը տալ չեմ կարող:



Այս անգամ երգի խոսքերը միացան մտքերիս, ոչ թե հակառակը...

Smokie
14.03.2013, 12:33
***


Էստեղ են ասել, մի արա դիմացինին էն, ինչ չէիր ուզի, որ քեզ անեն:aha


http://youtu.be/qSk5K3wfHlg

Ախր շատ եմ սիրում:love


***

«Օմօ» ջան, (քեզ երբեք անունով չէի դիմել չէ՞:oy) ես մի քանի անգամ ասել եմ, որ նեղվում եմ կրկնվելուց, երբ մտքումս միայն մի բան ա լինում ու շատ եմ ուրախանում, երբ նորություն եմ գտնում: Պետք ա ասեմ, խոսքս երաժիշտներին էլ ա վերաբերվում, բազմազանությունը շատ լավ բան ա:roll

Երեք տեսահոլովակ, որոնք միշտ իրար կողքի եմ դնում, որովհետեւ միաժամանակ եմ սկսել վայելել:hands


http://youtu.be/4JkIs37a2JE

http://youtu.be/Urdlvw0SSEc

http://youtu.be/RiEcvCeuGN8


***


Ժամանակին կարծում էի, թե Roxette-ը Rihanna-ի, Beyonce-ի ու Shakira-ի մակարդակի ա, չնայած իրենցից լսածս միակ երգը (It must have been love) ինձ դուր էր եկել: Էդ կարծիքը երեւի էդպես էլ մնար, եթե երկու բարձրաճաշակ ու հարգարժան մարդիկ չխոսեին այդ խմբի մասին: Հիմա արդեն երկու երգ եմ իրենց ռեպերտուարից լսել:)) Էս տեսահոլովակից հետո ես իրենց նմանացրեցի The Cranberries-ին:good


http://youtu.be/ktRsl2hAPhY




***


Հ.գ. :sulel


http://youtu.be/QUGqt_q8FII

Smokie
14.03.2013, 16:58
ELO:love Eldorado:roll

Դեռ առաջին օրվանից հեքիաթի տպավորություն թողեց: Հեքիաթ սկզբից մինչև վերջ, ոչ թե փոխաբերական, այլ բնական, իսկական հեքիաթ: Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի սկսեցի սիրել՝ բառիս բուն իմաստով կախարդական երաժշտություն է, ամեն մի երգի ամեն մի հատվածում, ամեն մի գործիքի մեջ, հրաշքի, հեքիաթի երանգ կա: Գրավիչ հեքիաթի::love


http://youtu.be/i5hM3q_SMU4


http://youtu.be/ZrffDM3hHk8


Իզուր չի, որ ալբոմներն ընտրում եմ ըստ հետաքրքրող վերնագրերի, արդյունքում իրոք շատ եմ հավանում::hands Eldorado-ն Eldorado, իսկ էսօր Time ալբոմի առաջին ունկնդրումն էր:dance


Հա, մեկ էլ ասեմ, շատ եմ սիրում, «գունավոր վերնագրով» երգեր, հենց վերնագրից արդեն հասկանում եմ, որ լավը կլինի:roll Սրան դեռ կանդրադառնանք:

Smokie
15.03.2013, 00:18
Հիշում եմ, շա՜տ փոքր ժամանակ տեսածս Pinocchio-ն: Այդ անգամ ամբողջ մուտֆիլմից միայն մի բան էր տպավորվել, միայն մի բան էր աչքերիս առաջ, բայց այսօրվա պես հիշում եմ այդ փոքրիկ պատկերը: Մի երկու-երեք տարի հետո ավելի ուշադիր նայեցի Pinocchio-ն, բայց առաջին տպավորությունը չկորավ: Քարացած, դեռ չկենդանացած, անշարժ Pinocchio-ն, երբ մյուս հերոսները շարժվում էին, իսկ նա հանգիստ նստած էր: Իմ մոտ տպավորվել էր, որպես ապշած դեմք: Տարիներ անց նկատեցի, որ ժպտում է::) Հիմա նոր զգում եմ, ավելի ճիշտ հիշում եմ որ առաջին տպավորված Pinocchio-ին շա՜տ-շատ էի սիրում:love

Smokie
15.03.2013, 14:14
Պատասխանատվությունը մեծ ա...

Էլի մի քանի գործողությունների արանքում եմ ու երեւի էլի ամեն ինչ կիսատ մնա: Ճիշտ ձեւով կառավարել ժամանակը... ես շատ անգամ եմ հասկացել, որ իձ դա ա պետք, բայց այդքան ուժ ունեցե՞լ եմ, որ չխճճվեմ ամեն ինչի մեջ, կարողանամ ստեղծել, անել այն ինչ ուզում եմ: Չեմ կարող ասել, թե ի՞նչ եմ անելու մի քանի րոպե անց, գուցե բոլորովին այլ բան անեմ ու արդյունքում սպասեմ հաջորդ հնարավորությանը... Ու՜ֆ, արածս էլ մի լուրջ բան գոնե լիներ...

Շատ եմ ուզում, որ հիմա իմ կողքին լինես...

Smokie
18.03.2013, 17:21
- Վեր կաց ու քայլիր::victory:
- Պատկերացնում եմ ինչքան քիչ քայլեր են պետք սահմանին հասնելու համար::D
- Սահմանը միշտ էլ մոտ է թվում, քանի դեռ չես փորձել::sm
- Էլ մի սկսիր: Ես վաղուց եմ համոզվել, որ պիտանի չեմ ոչնչի::bl
- Դու մի օր ինքդ ես ձանձրանալու: Տվյալ պահին իսկապես անպիտան ես: Դու ի՞նչ է, խղճահարության կարի՞ք ես զգում::cool
- :oy

Smokie
20.03.2013, 10:19
Իբր Pinocchio-ն քիչ էր, հիմա էլ ուրիշ կադրեր են միտս ընկել:))

Խանութի առյուծը: Մի տեսակ վախենում էի էդ մեծ խաղալիքից, բայց ուրախանում էի երբ պապայի հետ գնում էինք խանութ: Ուզում էի տեսնել՝ մի քանի րոպե նայել դրան, ինչ-որ խորհրդավոր բան էի ուզում գտնել իր մեջ: Ուզում էի հասկանալ, ի՞նչն էր վախենալու, կամ ի՞նչն էր էդքան ձգում էդ խաղալիքի մեջ: Հիմա հիշում եմ դեմքը ու մտաբերում, որ ավելի շատ խեղճացած ու բարի առյուծ էր, քան վախենալու, բայց քանի-որ առյուծ էր, ինձ վախացնում էր: Մի կողմից էլ մենք տանը մի ուրիշ առյուծ ունենք՝ ավելի փոքր, բայց ավելի ջղայն, իրանից էդքան չէի վախենում, խանութի առյուծը ավելի էր վախացնում, գրավում ու ձգում:

Smokie
20.03.2013, 13:12
Ինչու՞ ես այդքան լավը ու ինչու՞ ես այդքան հեռու:love


http://youtu.be/o3SWiFOZb4c

Smokie
22.03.2013, 14:55
Որքա՜ն կարևոր է քեզ համար քո սիրելի անձնավորության հեղինակավոր կարծիքը: Նրա տեսակետը քեզ համար ավելի կարևոր է, քան շատ ուրիշ խելացի մարդկանցը, որովհետև նա ամենալավն է, ամենախելացին է, ամենա-ամենա-ամենա:sulel

Smokie
24.03.2013, 11:13
Օմօն գրիչը ձեռքին
Երկար փնտրեց էվրիկին:
:sulel



Օրը սկսվեց «O Lacky Man!» ֆիլմով, իսկ վերջինս ոչ թե սկսվում էր, այլ շարունակվում ու էդպես էլ մնաց շարունակելի: 1 ժամն անցյալում էր, (օր) 1 ժամում տեղավորվեց ներկան, 1 ժամն էլ մնաց ապագային:

Լույսը բացվեց Beatles-ով, վաղուց չէի լսել: Հանճարներ կան, որ հանճարագույն են, որ սիրված են բոլոր-բոլորի կողմից, իսկ մի ժամանակ ամենա-սիրվածն էին ու ամենա-պոպուլյարը:


Ի՞նչ ա լինելու հետո, չգիտես: Էս ամենը պարզ ա, հասարակ, ամեն տեղ հանդիպող, բայց դու շատ ես ուզում մեծացնել, այդ ամենը դարձնել անչափ կարեւոր: Մի բան հաստատ է, որ մտքերդ կանգ առնել չեն կարող, ժամանակի պես միշտ առաջ են գնում:

Ոչ վաղ անցյալ Beatles-ից հետո գալիս ա Oldfield-ը:

Smokie
24.03.2013, 15:57
Ինձ միշտ հետաքրքրել է որեւէ մրցութային նախագծի, կամ հեռուստատեսային ծրագրի, անգամ սերիալների վերջաբանը՝ եզրափակիչ հատվածը: Իրենց գեղեցիկ ավարտով, հրաժեշտի հաճելի խոսքերով, բարեմաղթանքներով, ժպիտներով: Երբեմն նույնիսկ կարող են տխրեցնել այդպիսի ավարտով, երբ համոզված ես, որ նոր սեզոն չի բացվելու, բայց էլի առանց կասկածելու կասեմ, որ այդ վերջին հատվածներն ամենակազմակերպված, ամենագեղեցիկ պատրաստվածն են: Մեկ էլ նախագիծը սկսելուց են ոգեւորված, հույսով լցված, այդ պատճառով սկզբի հատվածներն էլ են շատ հետաքրքրում, առաջին տպավորություններն էլ են ամենալավը: Տպավորություն է ստեղծվում, որ ծրագրի ամբողջ անձնակազմն էլ է գործին ավելի լրջորեն վերաբերվում նախաբանի վերջաբանի ժամանակ, քան ամբողջ նախագծի ընթացքում: Իհարկե ամբողջ ընթացքում էլ են շատ ջանք գործադրում ու հիմնականում որակյալ նախագիծ է ստացվում, բայց վերջաբանի ժամանակ իրենց աչքի առաջով անցնում են այն ամենը ինչ փորձեցին անել մի քանի ամսում: Հիշում են, հիշեցնում ու ժպիտը դեմքին հրաժեշտ տալիս::bye

Smokie
27.03.2013, 21:28
Իմ բարի ու համբերատար Օմ, ես նորից վերադարձա քո գիրկը:;)
Ժպտում ես. ուզում ես մի բան ասել, բայց լեզու չունես
Ուզում ես. փորձում ես ժեշտերի լեզվով խոսել
Փորձում ես. բայց չգիտես որ ես չեմ հասկանում այդ լեզուն
Չգիտես. ծիծաղում ես այդ ամենի վրա` այնքա՜ն միամիտ, հիմարավարի է թվում
Ծիծաղում ես. ինչն էլ մի քանի րոպեից խաղաղ ժպիտի է վերածվում
Ժպտում ես....

Smokie
28.03.2013, 22:06
Վաղուց չէի լսել էս ալբոմը ու ընդհանրապես չէի հիշել էս խմբին: Lacrimosa-ի սկզբնական, բացահայտական շրջանում միակ ալբոմն էր, որ լսեցի: Վերապրեցի էսօր մեկուկես տարվա զգացողությունները: Վերապրե՞լ, բայց ախր երգեր կային, որ բոլորովին անծանոթ էին թվում, կարծես երբեք չէի լսել, չէի հիշում վերջին երեք երգերը, իսկ առաջին հինգը ընդհակառակը, ի սկզբանե տպավորվել էին թողել: Գոթական ժանրի առաջին ու դեռ վերջին խումբը, որ լսել եմ: Այս ալբոմից դուրս մյուս երգերն էլ ինչ-որ չեմ հիշում, շատ չեմ լսել: Վախենում եմ դուրս չգա՞ն: Դժվար թե, չէ՞ որ Elodia-ն արդեն հասցրել ա դրական ազդեցություն թողնել::victory: Lacrima Mosa...

Գոթիկա՝ մռայլագրեսիվախառը ժանր:8

Էս թեմայից դուրս... ա դե լավն ա է՛լի Last.fm-ը:))



http://youtu.be/h0dDZE8fuoM


http://youtu.be/8M2p8u2CdaM


http://youtu.be/QrE8O9UArlI

Smokie
02.04.2013, 19:49
85 տարի: Անգամ եթե իրեն տեսած չլինես որևէ ֆիլմում, միևնույնն է գրավում է, մոտդ զգացողություն է արթնացնում, որ համաշխարհային կինոյի մեծերից է ու իրեն կարելի է դասել հին համաշխարհային դերասանների ու ռեժիսորների կողքին, որոնց հետ ու ում մոտ խաղացել է::) Իր աչքերը, տարիների հետ անփոփոխ խիստ ու խորաթափանց հայացքը տեսնելուց հետո, որոշում ես նայել իր շատ ու շատ ֆիլմեր::love Իր անկրկնելի Կվազիմոդոն, իր ծերուկ Բենը («Բլեֆ») արդեն ամեն ինչ արժեն: Այդ երկու ֆիլմերն էլ բավական են, որպեսզի տեսնես տաղանդավոր, մեծ դերասանի: Իր շնորհիվ էլ ժամանակակիցը կսիրի հին կինոն, սև-սպիտակ, հին ու բարի: Նկարահանվել է 1936-ից մինչև 2001 թվականը՝ մինչև իր մահը: Նաև գրող ու նկարիչ՝ մի խոսքով հանճարեղ Anthony Quinn::love

http://ia.media-imdb.com/images/M/MV5BMTY2MTAxMzIxMV5BMl5BanBnXkFtZTYwODc3OTE2._V1._SX214_CR0,0,214,314_.jpg

http://4.bp.blogspot.com/-4aMVqePnK3A/ULvQY_QZkII/AAAAAAAB2ho/_TiQtG4JCPI/s1600/anthony_quinn_photo3.jpg

Կվազիմոդո
http://www.misternostalgia.com/images/hunchbackquinn.jpg

Smokie
03.04.2013, 12:22
Իսկ գուցե ես վախկո՞տ եմ իրականում::8 Ոչ թե չեմ ուզում կռվել, վիճել այլ խուսափում եմ, իսկ գուցե այդ վեճի ժամանակ չիմացածովս հանդերձ հասնեմ ծայրահեղ հիմարությանը ու հետո չկարողանամ տակից դուրս գալ: Թուլամորթ: Զգուշանու՞մ եմ... հա հաստատ: Գիտեմ որ շատ բաներ չեմ հասկանում, շատ բաների մասին չգիտեմ: Գիտեմ, որ չեմ կարողանում ճիշտ ղեկավարել ժամանակս: Գիտեմ, որ դեռ այդքան ուժ չունեմ վիճաբանելու:

Smokie
04.04.2013, 15:49
Վերջերս մի գրառում էի հիշել ու կարդում: Մի տեսակ չէի պատկերացնում ո՞նց ա հնարավոր հաճույք չզգալ երաժշտությունից, բայց ասել, որ լավն ա, որ ձգում էր, գերում էր: Ասեմ ավելին հեղինակը վախ էր զգում լսելուց, բայց երաժշտությունը շարունակում էր գրավել: Չէի պատկերացնում: Առաջ որ փորձել էի ես էլ լսել նույնը, չէի հավանել ու էնքան որ գրառման մեջ ասվում էր «ինչ զգացողություն ասես չունեցա, բացի հաճույքից» կարծել էի իրեն էլ դուր չի գալիս:8
Իսկ երեկ ես ապրեցի նման մի բան: Լսում էի երգը, թվում էր հաճելի չի, բայց մտքովս էլ չէր անցնի դադարեցնել: Հաճելի չլինելով հանդերձ հանգստացնող էր: Լսում էի ու հոգեկան հավասարակշռության զգացողություն էր արթնանում, արդյունքում սկսում էի մտածել, որ դուր է գալիս: Այ քեզ պարադոքս՝ հաճույք չես զգում, բայց հավանում ես::think Հանգստանում ես:)



Համ էլ ալբոմի վերնագիրն էր White (Nino Katamadze), իսկ ես սիրում եմ գունավոր վերնագրեր::sulel

Smokie
05.04.2013, 20:21
Երբ պանտերային վերաբերվող ինչ-որ բան եմ գտնում պարտադիր հետաքրքրում ա: Ախր շատ եմ սիրում այդ խիստ աչքերով, սեւ կենդանուն:love Գիշատիչին:))
Վերջերս փորձել էի լսել Al Di Meola-յի ալբոմներից, լսում էի ու չէի կարողանում ոչինչ ասել, թվում էր ոչ վատն է, ոչ լավը, կամ մի քանի անգամ պետք է լսեմ, որ հասկանամ այդ երաժշտությունը: Ուսումնասիրությունս որոշեցի սկսել «Orange & Blue» ալբոմից, չեմ էլ հիշում, թե ինչու՞ հետո ուզեցի կրկնել երկրորդ անգամ, ոչ էլ տպավորությունս եմ հիշում, էլ չեմ խոսում երաժշտության մասին:
Իսկ այսօօ՜ր:love Այսօր պանտերան արդարացրեց հույսերս:hands Երբեմն գիթարի արագությունը զարմացնում ա, իսկ ընդհանուր առմամբ ուղղակի լսում ես ու վայելում: Այս ալբոմից հետո մի բառ կարող եմ ասել Meola-յի մասին: ՎԻՐՏՈՒՈԶ:aha


http://www.covershut.com/covers/Al-Di-Meola-Electric-Rendezvous-Front-Cover-28150.jpg

Smokie
09.04.2013, 16:11
«Վա՛յ իմ խե՜ղճ Կորոծ-մոլորած»: Հանկարծ հիշեցի Սելինջերին, հիշեցի այս խոսքերը: Մի տեսակ չեմ հավանում իր տարօրինակ ու բարդ գրելաոճը, մի տեսակ ծանր ա թվում, մինչև հասկանամ, ավելի ճիշտ հասնեմ հասկանալի հատվածին, հոգիս դուրս կգա: Էնքան էլ չեմ սիրում երբ հեռվից են մոտենում բուն թեմային, սկսում են գաղտնիքներից: Հաճախ կարող ա տեղում կանգնեմ, փորձեմ հասկանալ հենց էդ պահը, ոչ թե շարունակեմ կարդալ:

Հիշում եմ, ժամանակին էլ դժվարությամբ էի կարդում Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիներ» эа8яը, թե ի՞նչն էր բարդ մինչև հիմա չեմ հասկանում, բայց չէի կարողանում առաջ գնալ: Հա՛, «Էվելին»ն էր, որ շատ արագ կարդացի ու շա՜տ սիրեցի: Իսկ մյուս պատմվածքները հիմա էդքան էլ չեմ հիշի
-Էվելի՜ն, Է՜վի:
Ֆրանկը անցավ արգելագիծը և այժմ կանչում էր մյուս կողմից, որ նա հետևի իրեն:


Զգում եմ, շուտով վերադառնալու եմ հին ոճիս, երբ դեռ նորեկ էի ակումբում: Սկսելու եմ ստեղծել երաժշտական թեմաներ, դրա համար հիմա չեմ ուզում խոսել երաժիշտներիս մասին: Բայց էս անգամ ես ուրիշ եմ լինելու, կարծես Սմոքին փոխվել ա: Հիմա բոլորովին այլ թեմաներ են լինելու, ավելի «Դար ակումբ»ային, ավելի ուրիշ, քան էէ՜ն բացածներս: Ժամանակները փոխվել են: Թվում է թե հիմա ավելի ծավալուն եմ, ավելի բազմաոճ, բայց առաջվա պես թեմայախեղդ չեմ անի: Համ էլ արդեն բաց թեմաներ կան:

Smokie
10.04.2013, 18:25
Դիտելիս հաճախ թվում էր, թե հաղորդման հերոսներից մեկը սրքի նկատմամբ իր սիրով վերին աստիճանի ծայրահեղության է հասել, «խենթացել է»: Կյանքի ամբողջ իմաստը տեսնում է միայն գրքի մեջ: Իրականում ամեն մարդ էլ ունի իր նախասիրությունը, որը կարող է իրեն «խենթացման» հասցնել: Մեե՜ծ գրապահարանները, լի գրադարակները տեսնելուց միայն հիացմունք էի զգում:love Պատկերացնու՞մ եք բոլոր չորս պատերը գրադարակներով, առանց պատուհանների սենյակ:roll


http://youtu.be/nviXQZGdcwc

Smokie
10.04.2013, 19:49
Թվում ա թե անգլերեն երգերը մյուս բոլոր լեզուներովից ավելի եմ սիրում՝ կապ չունի բրիտանացի երաժիշտ, թե՞ ամերիկացի: Որովհետև էդ լեզուն իմ համար և՛ պարզ ա և' ոչ: Իսկ գաղտնիքներով երգերը գրավում են: Լսում ես, խոսքերը էդքան չես հասկանում, բայց որոշ անծանոթ լեզուների պես ականջդ չի սղոցում, վերջիններս լսելուց նույնիսկ հաճելի երաժշտության էֆեկտը կկորի: Իսկ ասենք ռուսերեն, կամ հայերեն խոսքերը ուզեմ թե չուզեմ հասկանալու եմ ու երբեմն սովորական տպավորւթյուն եմ ստանում, պարզ, հասարակ խոսքեր են լինում:

Անգլերենը անգլերեն, գաղտնիքը գաղտնիք՝ բայց իմ կարծիքով միայն դա չի պատճառը, որ այդ լեզվով երգերը ավելի եմ սիրում: Ինչքան էլ սիրում եմ ռուսականները, անգլիականներին ավելի բարձր եմ դասում... Միշտ հիշում եմ, որ Եւրոպաներում ու Ամերիկաներում երաժշտական հետաքրքիր գյուտերը, տարօրինակ ու հետաքրքիր երաժշտական գործիքները ավելի շատ են, էլ չեմ խոսում հանրահայտ խմբերի մասին:

Բայց վերջերս լսած մի-երկու երգեր ինձ էն աստիճանի են գրավել, որ անգամ մտովի հավասարեցնում եմ իմ սիրելի անգլերեններին (մանավանդ առաջինը): Մի բան ինձ ասում է, որ թեկուզ այդ մի երգը արժանի էր նշածս բարձր դասին, որ պետք է թարգմանվի անգլերեն ու հայտնի դառնա այդ ավելի բարձրաճաշակ երկրներում:

Цветут, цветы, ни я, ни ты
Уже не можем их сорвать,
Цветут цветы среди зимы,
Считаю дни, я должен ждать.
Цветут цветы среди огней,
Среди чужой большой любви,
Цветы глаза, цветы слова
С холодным запахом зимы.
:love

http://youtu.be/M_hol7bpIjE

Էս էլ երկրորդը:)

http://youtu.be/WraRRVbDWlw

Smokie
11.04.2013, 11:10
Ուզում եմ քո կողքին լինել: Ոչինչ չասել, բայց լինել քո կողքին, գուցե դա քեզ թեթևացնի գոնե մի քիչ: Ուզում եմ, որ դու քեզ մենակ չզգաս, մեղավոր չզգաս: Լինեմ քեզ հետ երբ դու լաց ես լինում, լաց լինել քեզ հետ...

Գոնե հեռախոսով... գոնե այդպես հնարավոր լիներ: Եթե ուզեիր, էլի կլռեի, ոչինչ չէի ասի, բայց դու կզգայիր, որ քեզ հետ եմ, ես կլսեի քո լացը, դու կզգայիր իմ շնչառությունը: Կհանգստանայինք, դու էլ, ես էլ:

Smokie
13.04.2013, 23:05
Փորձեցի մի բառով բնութագրել Վանգելիսին: Ստացվեց հրաշագործ: Երաժիշտ հրաշագործ:aha Ու հանկարծ հիշեցի... ախր Մայք Օլդֆիլդին էլ էի ես նույն կերպ բնութագրել, երբ ամբողջությամբ խրված էի իր երաժշտության մեջ, երբ գերել էր ինձ: Նույն խոսքերը, նույն մտքերը, տարբեր մարդիկ: Հիմա տպավորություն ա, թե Վանգելիսին ավելի եմ սիրում::love Օլդֆիլդին արդեն հաճախ չի, որ լսում եմ...:8

Smokie
15.04.2013, 14:43
Հաճախ ուրիշների հետ կատարվածն էնքա՜ն ես նմանեցնում քոնինի հետ, կամ ուղղակի էդ պատմությունը լսելուց հետո քոնն ես հիշում:

Նստած էինք սենյակում, մտքերով էի: Հանկարծ լեզվիցս դուրս թռցրեցի ինձ համար շատ հարազատ դարձած անուն... ինչե՜ր մտածեց, մինչեւ հիմա հիշում եմ ապշած հայացքը: Մոտ կես րոպե նայելուց հետո ոչինչ չասեց, իսկ ես... ստիպված էի խաբել, պատճառաբանություն հորինել, որ հանգստանա: Հաջորդ օրն էլ մի ուրիշ բան եղավ... թվաց թե մոտենում ա էն օրը, երբ բոլորն իմանալու են ճշմարտությունը: Բայց անցավ գնաց:
Չեմ կարող ասել, թե քանի՜ անգամ եմ հիշել...

Smokie
16.04.2013, 12:38
Spirit...Ինչու՞ է ինձ միշտ թվացել, որ դա նշանակում է բազե:8 Ու որպես բազե ես շատ ավելի եմ սիրում այն, քան որպես հոգի, մինչեւ հիմա պատկերացումս չի փոխվել: Հաճախ թվում է թե Ֆինիքս անունով բազեի հետ եմ շփոթում: Բայց մի բան հաստատ ա, եթե բազե, կամ արծիվ ունենայի (անհնարին բան մը բնականաբար:D) անունը հենց Spirit կդնեի::love Շատ եմ սիրել այդ բառը::) Իսկ sparrow, նշանակում է ճնճղուկ::roll

Smokie
17.04.2013, 11:49
Մ (http://www.facebook.com/photo.php?v=349594388475748)ի բառ էլ կա, որ շա՜տ-շատ եմ սիրում, որովհետեւ սիրուն բառ ա:roll Երեկ իմացա բառի նշանակությունը ու... ջհանդամը թե դուրըս չեկավ,:beee դա ինձ չի խանգարի սիրել սիրուն բառը: Լիմբո:sulel

Smokie
25.04.2013, 13:01
Ոչ մի կերպ չէի կարողանում ու չեմ կարողանում պատկերացնել որ կին է: Մտածում էի կնոջ անուն է, իսկ ինքը տղամարդ: Անգամ մի երկու անգամ նկարը տեսնելուց հետո կարծում էի երկար մազերով տղամարդ է:D Ախր ձայնը... իսկական տղամարդու է: Ու ընդհանրապես չէի պատկերացնում, որ նման խորհրդավոր, սարսափաախառը, գորշ տեսահոլովակ կլինի: Խոսքերի մասին էլ չէի մտածել, պարզվում է ոչ պակաս խորհրդավոր են, (երնեկ անգլերենին տիրապետողներին):


Look my eyes are just holograms
Look your love has drawn red from my hands
From my hands you know you'll never be
More than twist in my sobriety
:love:roll


http://youtu.be/wXSTe9YMCKo

Smokie
05.05.2013, 12:30
Zoom: Zoom քո ամեն մի նկարում` քո ժպտացող աչքերի ու աչքի ընկնող ժպիտի վրա::) Որքա~ն էի ուրախանում, երբ նկարի որակը լավն էր լինում ու տեսնում էի հենց այն, ինչ ուզում էի:Առաջին նկարները ինձ էլ էին ստիպում ժպտալ, կախարդական ուժ կա նրանց մեջԼ Այդ ամբողջ ընթքցքում Wasted Time-ն ինձ հետ էր: Թվում է, թե ոչ-ոք ու ոչինչ այդքան ներդաշնակ ու համահունչ չի նման երգերի հետ, որքան դու::love

http://youtu.be/Fvt-Fc6uQjc
Իսկ մի պահը առհավետ տպվել է ուղեղումս` կենդանի պահը` անչափ իրական: Ֆոտոապարատ չկար ինձ մոտ ու պետք էլ չէր: Կար մեծ տպավորություն, դու էլ էիր տպավորված, այսօրվա պես եմ հիշում: Այդ ժամանակ քո ժպիտն ու աչքերը շատ բան էին ասում, ես ինձ երջանիկ էի զգում: Մտքումս չխկացրեցի քեզ ու մինչև հիմա պահում եմ իմ սրտում:

So you can get on with your search, baby, and I can
Get on with mine
And maybe someday we will find , that it wasn't really
Wasted time
:love



:love:roll
Կյանքիս էն փոքրիկ դրվագներից ա եղել, որոնք հաճախ կրկնելու ցանկություն եմ ունենում: Desperado-ն էլ ա անպայման երգում:sulel

Մի տեսակ արդեն դժվար ա... ուզում եմ մեկնումեկին ասել գաղտնիքս, կիսվել հետը, նույնիսկ գիտեմ թե ում: Վստահելի մարդ ա::aha

Երբ մտքերով ես ընկնում, կամ հիշողությունների գիրկը, փորձի էդ ընթացքում նայել ժամացույցի վայրկյանաչափին՝ հանգստությունն ու ներդաշնակությունը ապահովում ա: Հենց վերջերս եմ հասկացել դա:

Գիշերը մտքերս թեքվեցին ուրիշի ուղղությամբ: Ինքն էլ ա շատ լավը, ես դա գիտեմ: Բայց ախր էսպես ես դավաճանելու եմ... առաջին հերթին ինքս ինձ եմ դավաճանելու, որովհետև էդ ամենը իրական չէր: Սիրելի ու անչափ հաճելի երազ::)

Իհարկե պետք էր կրկնել նկարներն ու երգերը, որ չկորեր երազը:

Smokie
07.05.2013, 12:15
Ժամանակին էդքան համարձակ չէի, հաճախ էի ինձ անհարմար զգում, ազատ չէի, վախենում էի ձանձրացնել շրջապատիս, բայց շփվելու ցանկությունը կար ու ես փորձում էի: էն ժամանակ ինձ համար ամեն մի մանրուքն էր կարևոր՝ բոլորի կատարած փոքրիկ քայլերը ամեն մի մանրուքով, իմ քայլերում էլ էի աշխատում զգույշ լինել:
նցավ ժամանակ, հիմա ես ինձ ավելի համարձակ եմ զգում, այս ամենն ինձ համար սովորական բան է դարձել, բայց... զգում եմ, որ առաջ ավելի լավ էր, առաջ անհամարձակորեն փորձում էի շփվել, զրուցել, գործողություններ անել ու արդյունքի հասնում էի, հիմա նվազել ա էդ դրական արդյունքը: Գուցե իրոք зануда եմ ու ժամանակի ընթացքում ճանաչել են ինձ, հիմա առաջվա պես չեմ ունենում խոսելու ցանկություն, բայց դրանով հանդերձ զգում եմ, որ ինձ հետ էլ չեն խոսի, եթե ես չխոսեմ:

Հատկապես մի ընկերոջս եմ հիշում (բավականին հաճախ), որը ժամանակին հետս շա՜տ լավ էր, երևում էր, որ հաճույքով է խոսում, իսկ հիմա դարձել է անտարբերության մարմնացում: Հիմա, որ թերթում եմ հին էջերը՝ հիշելով կարդում, թեկուզ երբ իր ներկա ժամանակի եսն եմ տեսնում, զգում եմ, որ մարդամոտ անձնավորություն է, ուղղակի... ուրիշների հետ:

:(:cry

Smokie
08.05.2013, 13:02
Չգիտեմ, ինչքանո՞վ եմ ճիշտ, ինչքանո՞վ եմ ազնիվ, բայց էս ամենն ինձ ուղղակի դուր է գալիս Ես չեմ ուզում որևէ վատություն անել, ցավ պատճառել, այէն ինչ անում եմ՝ հետաքրքրությունից դրդված եմ անում, ես էլ ի՛մ ձևով եմ սիրում իմ շրջապատը, միջավայրը՝ որտեղ հայտնվել եմ: Սիրում եմ իմ մանրուքներն ու անկարևորությունները:Հաճախ թվում է, թե շատ եմ ինքս իմ մեջ փակվում, հաճախ էլ այնքա՜ն անկեղծ եմ լինում: Ուղղակի ես չեմ մեծացել, կանգ եմ առել մի տարիքում ու....

Smokie
15.05.2013, 12:33
Բարև Օմ ջան;) Հիմա կասես թե, քեզ մոռացել էմ, էլ չեմ երևում:

Երևամ ի՞նչ անեմ, ի՞նչ պատմեմ, պատմելիք կա՞ որ: Առաջ ես հաճախ էի ուզում զրուցել քո հետ, թեկուզ սպառված վիճակում: Վերջերս լրիվ անկախ, մեխանիկորեն մոռացա... գրելու ցանկությունն էլ էր կորել::)

Գիտե՞ս կամաց-կամաց վերադառնում եմ անցյալ, կամաց-կամաց նույն բանն եմ վերապրում, ինչքան էլ վատ զգացողություն լինի՝ զգում եմ, որ դա լավ բանի ա բերելու:

Տեսար չէ՞ Օմ ջան... հիմա էլ էնպես ստացվեց, որ վերջին անգամ եմ էստեղ գրում... չէ, ես քեզ չեմ մոռացել ու չեմ մոռանա, ուղղակի.. ի նկատի ունեի, որ սա է՛ս էջի վերջին գրառումն ա լինելու:pardon

Smokie
18.05.2013, 11:43
Էն պահերից՝ երբ 90% ա հավանականությունը, որ ցանկությունդ վեր ա ածվել նախանձի՝ բարի նախանձի:

Էն պահերից՝ երբ սպասելու դեպքում 100% ա ուշանալու հավանականությունը:

Էն պահերից՝ երբ կամաց-կամաց հասկանում ես, որ կործանման եզրին ես:

Հետաքրքիր ա, եթե նոր էջը էսպիսի նոտայով բացվի, քանի՞ % ա հավանականությունը, որ կփակվի հակադարձ նոտայով

Smokie
18.05.2013, 13:19
Երիտասարդ, գրավիչ, հաճելի, հետաքրքիր: Է՜հ Amy, ախր լավն էիր...

Մի կողմից մարդ գիտի, որ դու էիր մեղավոր, մյուս կողմից ափսոսանքն ու խղճահարությունը.... Ու՜ֆ: Դեռ ինչքա՜ն նոր երգեր կարող էիր ունենալ:


http://youtu.be/czlq1jeaDEg


http://youtu.be/TJAfLE39ZZ8

Smokie
22.05.2013, 19:24
Անշահախնդրությու՞ն... այնքան էլ այդպես չի... ախր քո լավ վերաբերմունքը փոխադարձին արժանանալու համար է: Որ մտածում էլ ես, ասում ես որ ուզածդ մեծ բան չի, բոլորովին դժվար չի սիրել դիմացինին, հարգել, ոնց էլ լինի գոնե մի դրական հատկանիշ կգտնի: Երբ հանդիպում ես անմիջական, անկեղծ, մարդամոտ անձնավորության, ոնց որ ամբողջ աշխարհը քեզ տան: Մարդու մասին հենց ամենասկզբից այդպիսի կարծիք ես կազմում, այդ ամենին գումարելով իր բանիմացությունը, խելքը... վստահ եմ, նա շատ է ուզում լսել այդ խոսքերը: Յուրաքանչյուր մարդու համար անչափ կարեւոր է դիմացինի կարծիքը:

Smokie
01.06.2013, 15:29
Հրաշք: Մոտ մեկ շաբաթվա սպասվող հրաշքը, որ քեզ դարձնում է ամենաերջանիկը:yahoo Ու դա հենց էս հրաշք ամիս-ամսաթվին պիտի լիներ:roll Շնորհավորում եմ բոլոր երեխաներին ու նրանց, ովքեր իրենց երեխա են համարում:kiss


Հիմա ավելի քան վստահ եմ, որ հետո լավ կլինի:) Էլ ուրիշ ոչինչ չեմ ուղում:love

Smokie
02.06.2013, 23:44
- Այն ինչ դու հիմա ես տեսնում ու վերապրում, այն ինչով այսօր ես ուրախանում դեռ սկիզբն են:) Առջեւում կան շաա՜տ օրեր, շատ անգամ ես դու զգալու նույնը, դրական լիցքերով լի է լինելու կյանքդ, վստահ եղիր::)l
- Գուցե ճիշտ ես, բայց ես չէի ուզի, որ հետագայում այս ամենը ինձ համար սովորական բան դառնա, դառնա մանրուք, սովորական ապրելակերպ: Ուզում եմ միշտ զգալ այն՝ ինչ այսօր եմ զգում::roll
- Գիտե՞ս, ճիշտ են ասում, որ դու դեռ երեխա ես, փոքրիկ երեխա::acute
- Ինձ այսպես դուր է գալիս:aha


http://youtu.be/CC5ca6Hsb2Q

Smokie
11.06.2013, 13:59
Քանի՞ անգամ եմ ես «սպանել» ինձ, կամ «վիրավորել»: Հաճախ ուզածս հատվածը մի քանի վերադիտել եմ, կամ մոնտաժել, չեմ ուզեցել բաց չթողնել այդ տեսարանից ոչ մի փոքրիկ դրվագ: Ապրել եմ այդ պահերը, տեսել եմ այն ամենն ինչ տեղի է ունեցել: Չեմ զգացել ցավը, որովհետեւ մտածում էի բոլորովին այլ բանի մասին, ապրում էի ուրիշ զգացողություններ, ուրիշ մարդկանց աչքերով:


http://youtu.be/LLD5CUgLjI

Smokie
12.06.2013, 12:26
Կան բառեր, որ սկսել եմ հաճախ օգտագործել՝ սերն արտահայտելու համար::love
Երազները շարունակվում են, գաղտնիքները դեռ մնում::viannen_15:
Իրականությունը սպասում է...:unsure

Smokie
13.06.2013, 22:29
Էն որ հուզվում ես, բայց չես արտասվում, որ լցվում ես էմոցիայով ու սիրով: Որ մտածում ես մամայիդ մասին ու ուզում ես գոռա՜լ երգչի հետ, ուզում ես երգել երգը հենց հարազատ մորդ առջեւ, ի՞նչ անենք, որ չես զգում կրկներգի վերջին տողերի կարիքը (մնացած խոսքերը լավ չեմ հասկանում): Դու պաշտում ես նրան, զգում ես, որ երգելուց իր առջեւ երգելուց լացելու ես ու ինքն էլ ա հուզվելու: Սիրում ես աշխարհի չափ:love



http://youtu.be/-MoGU3VNkJI

Smokie
14.06.2013, 14:18
Էդքան դինջ, էդքան բարեսիրտ անձնավորություն, որ ուզած ժամանակ կմոտենա ու կսիրի, որ պետք եղած ժամանակ անպայման կաջակցի, որի ժպիտը, հումորները տրամադրությունդ հազար կհասցնեն: Կարող եմ իր առջեւ անկեղծանալ, մինչեւ վերջ մեծ հետաքրքրությամբ կլսի, խորհուրդներ կտա, կօգնի: Հազվադեպ եմ իրեն տեսնում ջղայնանալիս: Մի խոսքով, պաշտում եմ քեզ ՊԱՊ:love


http://youtu.be/i8WoZOdin-k

Smokie
16.06.2013, 16:33
Կես ժամ, որը ոչ ավարտվում է, ոչ մոռացվում: Որ քո ապրած տարիներում մեծ տեղ է զբաղեցնում՝ կյանքիդ 5%-ն է:8

Smokie
20.06.2013, 18:24
Եւ դու՞ Բրուտոս:(


Չեմ ուզում վատը մտածել, շարունակում եմ սպասել՝ հուսալով, որ գոնե մի անգամ ինքդ կունենաս նույն ցանկությունը: Դու ինձ համար հեղինակություն ես ու ես հիմա զգում եմ քո օգնության կարիքը: Զգում եմ, բայց չեմ կարող ասել:
Բայց տարօրինակ մարդ եմ, ախր ինքս էլ եմ զգում, որ հույսերս իզուր են, ինչու՞ եմ շարունակում սպասել... որովհետեւ քանի դեռ օրը չի եկել, 100%-ով համոզված չեմ, որ ամեն ինչ ուզածիս պես կլինի: Ինքս էի ասում, որ պետք ա հանգստանալ ու համբերել, մեկ էլ տեսար... բայց դե էդ օրը ուղղակի ուրախացել էի մանր հրաշքներից:
Հասիր խնդրում եմ՝ օգնիր ինձ:

Smokie
22.06.2013, 19:20
«Քիչ մնաց, հույսը վերջինն է մահանում, այդ ամենը փուչ խոսքեր են, ստից բաներ: Պետք չի ոչնչի սպասել, գոնե չի ցավա»... Ես շատ ավելի ուրախ կլինեի, եթե այդ խոսքերը ի՛նձ ուղղված լինեին: Այդ դեպքում ես կհանգստանայի՝ իմանալով, որ քեզ հետ ամեն ինչ լավ է: Հուսամ շուտով փոխեցիր կարծիքդ...



Ինչի՞ մինչեւ էսօր ես էդպես չեմ մտածել: Նենց տպավորություն ա, որ էդ երազներով միշտ պատին եմ դեմ առնում, բայց ճանապարհս չեմ փոխում, շարունակում եմ նույն ուղղությամբ: Կարծում եմ, որ մի օր պատը կքանդվի՞...



Համառագույն մտքեր, բացակայող խոսքեր/գործեր...

Smokie
23.06.2013, 17:38
Մեկ-մեկ անկլավային վիճակը վերին աստիճանի սրտովդ ա լինում:
Ոչինչ չես լսում, ոչինչ չես խոսում, ոչինչ չես մտածում, ոչինչ չգիտես:

Smokie
01.07.2013, 18:44
Հետաքրքիր է մի օր վերջակետը կդրվի՞: Կհրաժարվեմ ամեն ինչից,՝ կհեռանամ երազանքներիցս: Թարգեմ, այրեմ, ոչնչացնեմ... ենթարկվեմ քամիների կամքին:

Smokie
03.07.2013, 15:16
Չգիտեմ... եթե այդ ամենը այսօր լիներ երևի էլի վիրավորվեի, չկարողանայի կատակի տալ, հումորով պատասխանել: Բայց եթե անգամ կարողանայի, միևնույնն է տարիներ անց կարծիքս չի փոխվել, չգիտեմ իրենք փոխվե՞լ են, թե՞ ոչ, բայց իմ ատելությունն ու վատ հիշողությունները չեն պակասել ու չէի ուզի այսօր նրանց տեսնել... իրենց ժպիտի ու քաղցր խոսքի մեջ ես կեղծավորություն կտեսնեի, սուտ կտեսնեի: Ես այն ժամանակ ինքս խուսափեցի նման ընկերությունից:
Այսօրվա դրությամբ դեռ անփոփոխ է ու հարց է ծագում՝ որտե՞ղ է երաշխիքը, որ ուրիշների հետ շփվելուց էլ նույն կերպ չի լինի...

Smokie
04.07.2013, 17:43
Սահմանագիծ... պահը հիմա է... մոտ է ավարտը... չգիտես թե հետո ի՞նչ կլինի... ոչ ոքչգիտի:


Ու հենց այդ ավարտով է դրվում մի նոր սկիզբ, բացվում նոր տասնյակ:

Smokie
04.07.2013, 19:07
Ջերմս:roll

Գիտե՞ս, որ այդ բառը ես վայելում եմ իր ամբողջությամբ, իր վիթխարի նշանակությամբ: Այդ բառի հետ իրոք զգում եմ սերը:love Հատկապես, երբ քեզանից եմ «լսում»:

Smokie
18.07.2013, 17:43
Չուզեցի շարունակել հինը, արդեն դրել էի նոր սկիզբը: Գուցե հիասթափվեի՝ վատ հետեւանքներ ունենար այդ ամենը: Ինքնասիրության պակա՞ս, թե՞ անտեղի նեղացկոտություն: Իսկ գուցե առաջինը ստիպում է մտածել, որ երկրորդն է ճիշտը: Ամեն դեպքերում սիրտս նորից ինձ ասում է «հանդուրժիր՝ շարունակիր առաջվա պես»: Ինձ ուղղակի դուր է գալիս այս ամենը:

Smokie
21.07.2013, 11:27
Երբ թվում ա, թե շատ բան ունես ասելու ու շատերին... չես կարող, պիտի լռես:( Անասելի ծանր ա: Ճնշում ա լռությունը, գժվացնում ա գոռալու աստիճանի: Կարող ես ճիչերիդ ազատություն տալ, երբ քեզ մոտ մարդ չկա, բայց... գիտակցում ես, որ դրանից ոչինչ չի փոխվի, ընդհակառակը՝ վիճակն ավելի կբարդանա, որովհետեւ քեզ միայն դու ես լսում: Գժվում ես...

Smokie
27.07.2013, 21:47
Գիշերվա հազար. սենյակի վառ լույս. Usb-ի ու հեռուստացույցի կոնտակտ
Արեւոտ անձրեւը մեղմ
Երգում է քեզ համար
:love

http://youtu.be/yuUFFEsTfPM


Պայծառություն, ջերմություն, չքնելու մեծ ցանկություն: Վայելիր լուսավոր գիշերը:


Իմ երազների աշխարհը
Ինչ դատարկ է առանց քեզ

Եթե դու միայն իմանայիր

:sulel

http://youtu.be/aF9gnEn0xs8



Մի պահ հիշում եմ, որ ուզում էի պայծառ, ուրախ նոտաներով եզրափակել: Ուրախ ես:)

Smokie
15.08.2013, 12:09
Տեսահոլովակը նայել եմ շա՜տ տարիներ առաջ, բայց էնքա՜ն են ցույց տվել ու էնպե՜ս եմ սիրահարվել երաժշտությանը, որ ամեն մի մասնիկը, ամեն մի հնչյունը, պահը մնացել ա հիշողությանս մեջ: Բայց չէի կարողանում գտնել այն, որ ուզածդ պահին լսեմ:

Օրհնյա՜լ լինի այն ձմեռային օրը՝ երբ վերջապես, կրկին անգամ տեսա հեռուստացույցով, իմացա թե ո՞վ է կատարում ու կյանքումս առաջին անգամ (չհաշված դրա նախորդ օրը :)) ) կաբելային, դանդաղ, անհարմար ինտերնետով մոտ մի ժամում քաշեցի mp3-ը :love


http://youtu.be/_W9dP1BfNRY

Smokie
20.08.2013, 14:37
Ոնց էլ լինի երևի ամեն մարդ իր կյանքն ավելի ա «ուսումնասիրում», իր քայլերի մասին ավելի շատ ա մտածում, քան դիմացինի՝ ինչքան էլ վերջինս հարազատ, թանկ, կամ թեկուզ ատելի, անտանելի անձնավորություն լինի:
Վերջերս մտածում էի թե տարիների ընթացքում ինչպիսի՞ տպավորություն թողած կլինեմ ծանոթներիս վրա, ի՞նչ են մտածում իմ մասին: Ճիշտ է՝ ոչ ոք իմ հետ էդ մասին չի խոսել, դա չի ասել, բայց ես հիմքեր ունեի մտածելու, որ շատերի համար ես խորհրդավոր մարդ եմ (հիմքերն էլ քիչ չէին): Ինձ չեն ասել, բայց ես դա գիտեմ: Չգիտեմ, գուցե նկատել են, գուցեև ոչ, վերջիվերջո իրանց ի՞նչ խնդիրն է՝ ընկնեն ծերից ծեր մի մարդու «ուսումնասիրեն»: Ինձ մեկ-մեկ զգում եմ չափից դուրս անկեղծ, չափից դուրս անմիջական ու դա ինձ դուր է գալիս, հաճախ էլ մանրուքների հետեւից եմ ընկնում: Բայց մեկ-մեկ էլ տեսնում եմ, որ շատ բաներ եմ գաղտնի պահել, այդ մասին միայն ես եմ իմացել... կարևոր բաներ:
Տարօրինակ երիտասարդ, թվում է թե միայն դու ես քեզ հասկանում... եթե իհարկե հասկանում ես::esim

Smokie
24.08.2013, 14:35
Ասելիք չունես, փորձում ես խոսելու համար գոնե մի բառ գտնել ու որտեղից-որտեղ մտքումդ հայտնվում ա բառերից ամենաանսպասելին... էն որ չգիտես ինչու՞ հենց էդ բառը հայտնվեց ու ինչու՞ չի անհետանում: Գիտես, որ ոչինչ էլ չես կորցրել, այդ դեպքում ինչու՞մն է խնդիրը: Գուցե դու՞ ես կորել, հեռացել ինչ-որ մեկից (բանից)... Անվերադարձ:

Smokie
29.08.2013, 18:56
Քույր իմ մարի լույսը իմ տան
Օրոր երգիր, որ քնեմ
Այնպե՜ս կուզեմ մանկանամ
Այնպե՜ս ուզում եմ քնեմ:

(c) Դավիթ Ամալյան


Այնպես ստացվեց, որ չապրեցի սա՝ հիշեցի: Ուղղակի էսօր....
:sulel



Այո՝ էսօր մանկական օր ա, մանկական երգերի, մանկական ապրումների, կողքից էլ զվարճանքի՝ ջրիկության, ժպիտների: Էսօր ուզում ես պուճուրների հետ լինես: Իրանք քո գրկում են, քո կողքին են, քեզ սիրում են, որովհետեւ դու իրենց ես սիրում: Պարն ու ուրախությունը անպակաս են, էլ չեմ խոսում, բարի, պայծառ, ջերմ երգերի մասին:


:love

Հետո՞: Դե հետո քնելու ժամանակն ա ու էստեղ մեզ օգնության կհասնեն Ռուբեն Հախվերդյանի խոսքերը:
«Իսկ հետո փոքրիկ թզուկը, ուսն առավ պարկապզուկն ու անհետացավ գիշերվա մեջ: Նրան ուղեկցում էին արծաթե թիթեռնիկները եւ գիշերին ոգիները շշնջում «Բարի գիշեր»: Իսկ առավոտյան՝ փչակում նրան քնած գտան արեւի ոսկե շողերն ու համբուրեցին նրա ժպիտը»:


:roll

Smokie
07.09.2013, 13:20
Շատ անգամ եմ մտքումս ասել, «որ իմանամ հետո ամեն ինչ անցնելու ա, փոխվելու ա դեպի լավը, էլ ներկայով չեմ անհանգստանա: Միայն թե տեսնեմ ապագան»: Թվում ա թե հիմա տեսնում եմ:aha Միայն ես կարող եմ ինքս ինձ օգնել:)

Smokie
11.09.2013, 12:56
Չգիտեմ ինչքանո՞վ ա ճիշտ հուսալը, որ էս փոփոխությունը քո օգտին ա լինելու, օգնելու ա քեզ: Բայց սպասի... ախր քեզ դուր ա եկել էդ փոփոխությունը, էլ ինչու՞մն ա կասկածը::8 Ուղղակի ուզում ես դրա հաշվին հասնել նպատակներիդ, թվում ա թե դա նոր հնարավորություն ա, չես ուզում միայն վայելել փոփոխությունը, ուզում ես իսկապես օգուտ քաղել դրանից: Համատեղել հաճելին ու օգտակարը:

Հետաքրքիր ա կստացվի՞:think Մի տեսակ վախ էլ կա, չեմ ուզում հիասթափվել երկրորդ անգամ:

Smokie
18.09.2013, 22:34
Սեփական կարծիքը փոխելը էդքան էլ վատ բան չի: Եթե դու ժամանակին անտարբեր էիր այդ ամենի հանդեպ, հիմա ուրախ ես, որ այլ կերպ ես մտածում, արդեն դու էլ ես սկսում, մտածել, որ եթե շարունակեիր առաջվա պես, կկործանվեիր: Կարևորը արդեն լավ ես տրամադրված::aha

Քանի գնում ավելի ու ավելի եմ համոզվում, որ Սարոյանը տվյալ ժամանակահատվածում իմ ամենասիրելի գրողն ա:love

Ու ընդհանրապես...


Where have you been?
Where are you going to?
I want to know what is new
I want to go with you
:roll


Լավ, Chris-ին դեռ կանդրադառնանք;)

Smokie
21.09.2013, 22:40
Դու իսկապես ուրիշ ես՝ քո ձեռագիրը, քո խոսքերը ինձ համար մի ամբողջ աշխարհ են: Չեմ կարծում, որ պատճառը քո հանդեպ ունեցած զգացմունքս է, եթե այն չլիներ, ես երևի էլի զգայի նույնը, ինչ հիմա եմ զգում: Ամեն անգամ երբ քեզ տեսնում եմ՝ դառնում եմ երջանիկների երջանիկը: Երբ թախծոտ ես, նախընտրում եմ ոչինչ չասել, երբեմն էլ սկսում եմ վախենալ... վախենում եմ, որ ամեն ինչ այնպես չի լինի, ինչպես ես եմ ուզում: Ուզում եմ, որ դու իմանաս՝ հասկանաս ամեն ինչ:



Նա էլ է շատ թանկ ու հարազատ անձնավորություն՝ վստահելի ընկեր: Դուք իրար շատ եք նման, անչափ ուրախ եմ, որ այդքան մոտ ընկերուհիներ եք: Երկուսդ էլ արժանի եք մեծ երջանկության:

Smokie
22.09.2013, 23:38
Գուցե մի օր ես ասեմ այն, ինչ ուզում ես իմանալ: Գուցեև հետո քեզ համար դա կարևոր չլինի: Խոստացել եմ՝ կկատարեմ, բայց ուզում եմ իմանաս՝ որոշ բաներ ինքս ինձ էլ եմ խոստացել ու առաջին հերթին պետք է այդ նպատակիս հասնեմ:

Գիտեմ... հասկանում եմ... ես է՛լ չեմ սիրում սպասել:


;)

Smokie
29.09.2013, 18:55
Գիտե՞ս, էսօր ես վախեցա: Հանկարծ մտքովս անցավ, որ կարող ա մի օր կորցնեմ քեզ, որ կուշանամ ու քեզ չեմ հասնի: Չէի ուզում շարունակել, ծանր մտքերից միշտ խուսափել եմ՝ հաճախ ինքս էլ չեմ զգացել, ոնց եմ թարգում:
Կյանք, սեր, ջորմություն, պայծառ ժպիտ: Կրկնվող ցանկություն: Տարիների երազ:

Չեմ մոռանա:


http://youtu.be/KO7UmXFhKcQ

:love

http://youtu.be/eHQG6-DojVw

Smokie
03.10.2013, 20:02
Սիրել եմ ձեզ, սիրում եմ ու սիրելու եմ մի՜շտ: Գուցե շատ եմ ուշացել էդ առումով՝ բայց պիտի ասեմ «Բարի վերադարձ իմ «Կարիճներ»:roll


http://youtu.be/FQSZWAStqcY
Ես դեռ շատ բան չգիտեմ ձեր մասին, դա նշանակում ա, որ առջևում հետաքրքիր օրեր են սպասվում:hands


http://youtu.be/TVI7A7YOho4

«For You, Yes I Do!
Yes I Doooo!!!»

:love

Smokie
07.10.2013, 20:26
Ահավոր անորոշ վիճակ՝ երբ չգիտես որի՞ն անդրադառնաս: Առջևդ թղթերի մի մեծ կույտ, հոգումդ մեծ վախ, որ դրանցից որևէ մեկի մասին կարող ես մոռանալ: Ու այդ ամենն ինչի՞ համար... հոգու: Խիղճդ չի հանգստանա, իսկ եթե ուշանաս ավելի՛ կկուտակվի ու բոլորովին կմոլորվես: Ծանր ա, դժվար, ժամանակի կորու՞ստ, բայց ախր ցանկությունդ, անհրաժեշտությունը, խիղճդ քեզ թույ չեն տալիս ձեռ քաշել: Որովհետև թվում է, թե կկորցնես քո եսը:

Ուրիշ ժամանակ կարծում ես սպառվել ես, էլ ոչինչ չես կարող անել, դե հիմա դիմացիր:viannen_09:


Հ.գ.:sulel

http://youtu.be/jhdFe3evXpk

Smokie
14.10.2013, 18:24
Էն որ և երաժշտությունը և երգչի ձայնը հենց առաջին պահերից ցույց են տալիս տարիների հնությունը:love Էն որ որոշ չափով Ազնավուրյան երանգներ ես տեսնում ձայնի մեջ: Էն որ մեկ-մեկ կարող ա ռաբիզի տպավորություն թողնի, բայց դա է՛լ անտեսվի, որովհետև լավն ա: Էն որ համոզվում ես, որ հինը տոննաներով լավն էր ժամանակակիցից: Էն որ ուղղակի վայելում ես::sulel


http://youtu.be/i3-EjjZm33o


http://youtu.be/FQqMDV9lUF8


http://youtu.be/iRldRz2NmZU


http://youtu.be/koqWDaQd5FA


http://youtu.be/728Xfbwtc5c

Ու մի հատ էլ ֆիլմ ես գտնում:aha

http://youtu.be/USUhVY6rpMg

Smokie
22.10.2013, 10:57
Դու շատերին ես սիրել որպես ընկերոջ, շատերից ես նեղվել, բայց մեղադրե՞լ... թվում է երբեք: Սիրում եմ քո բարությունը: Եթե որևէ մեկին սիրում ես, նա քեզ համար իդեալ է, ինքդ քեզ կմեղադրես, բայց նրան երբեք: Չգտեմ թե որքանով ես ճիշտ, բայց մի բան հաստատ գիտեմ, դու արժանի ես փոխադարձ սիրուն ու հարգանքին::love Գուցե ես եմ սխալ, որ քիթս խոթում եմ քո գործերի մեջ, բայց ի՞նչ կարող եմ անել, դու ինքդ էլ չես պատկերացնում, թե որքան հարազատ մարդ ես ինձ համար: Թվում է մի օր չեմ դիմանա ու քեզ ամեն ինչ կասեմ... գուցեև դա լինի իմ կործանումը:

Smokie
23.10.2013, 12:39
Չէ, ես էն չեմ ինչ որ դու ես մտածում: Ես շատ խռովկան եմ ու մեկ-մեկ կարող ա ահավոր կոպիտ խոսամ, էն ինչ մտածում եմ, մեջս չպահեմ... Պայթե՜մ:

Ես ինքս ինձ երբեք թույլ չեմ տա դավաճանել ընկերոջս, փոխել վերաբերմունքս քանի դեռ նա չի փոխել իրենը:
Ինչու՞ պիտի նրա պատճառով տուժի մեկ ուրիշը: Ինչու՞ պիտի մարդ ամբողջ բարկությունը թափի անմեղի վրա:

Ինչու՞ չեմ կարող իմ համար հանգիստ լսեմ երգերս...

Smokie
25.10.2013, 19:44
Նորից դու... նորից ու նորից: Նորից քո մասին: Հիմա ես շատ անհամբեր եմ՝ երկու օրն իմ համար անասելի երկար է: Թվում է թե քեզ վերաբերվող ամեն ինչ իմ համար թանկ է, հարազատ ու հաճելի: Քեզ է հիշեցնում::roll Մեկ-մեկ թվում է թե կրակի հետ եմ խաղում ու վերջում մոխիր եմ դառնալու:

Չեմ դադարում մեղադրել ինքս ինձ, բայց ոչ էլ խելքի եմ գալիս: Թուլամո՜րթ:(

Smokie
29.10.2013, 13:03
Էտում են մեր բարդիները:(:cry

Անասելի ծանր ա տեսնել, թե ոնց ա մի քանի տարվա գեղեցկությունը չքվում, մի քանի տարվա վիթխարին փոքրանում: Էնքա՜ն սիրուն ու... ափսոս էին::( Հերթով թափում են մեծ ճյուղերը, թողնում սեւ բունը: Հիմա քանի՞ տարի պիտի սպասենք, որ էլի գեղեցկանան, փարթամանան, աճեն, դառնան այնպիսինն ինչպիսին այս առավոտ էին:

....................................................................

Մի կողմից էլ մտածում եմ, լավ ա, որ տեսնելու ենք, թե ոնց են մեր ծառերը նորից ծաղկում, վերածնունդ ենք տեսնելու

Դեռ կլոր տարին չի բոլորել, արդեն սենց են մեր դիմացկունները:love

http://s34-temporary-files.radikal.ru/e53c8ba806e642e79acb867213828266/-88693455.jpg
http://s37-temporary-files.radikal.ru/9fd77ed6052049f4a7d4929ffdbce05d/-88693455.jpg
http://s31-temporary-files.radikal.ru/35336ee2dc3c4297bdb60cc1d7daaddc/-88693455.jpg

http://s37-temporary-files.radikal.ru/36e1c8c9039945aaab0a097393401e46/-88693455.jpg
http://s34-temporary-files.radikal.ru/7c6db7522ed043a586309f072a225f93/-88693455.jpg

http://s37-temporary-files.radikal.ru/3251b99f971c4005b25fc8c5ff776f33/-88693455.jpg
http://s32-temporary-files.radikal.ru/a6a7793c00e24fdabaa384512c83841d/-88693455.jpg
http://s31-temporary-files.radikal.ru/fb9de2d5da824d508135410c8ad2aaca/-88693455.jpg

Smokie
08.11.2013, 11:11
Չգիտեմ ու՞մ ու ինչի՞ վրա հույս դնեմ, համոզված չեմ, որ էդ ձևով գործը գլուխ կբերեմ, բայց գիտեմ, որ հիմա է՛դ ա ելքը՝ հնարավորությունը: Վախենում եմ չհասնեմ, կոտրվեմ: Փոփոխական եմ: Արդեն սկսել եմ կասկածել, որ ինքս ինձ ավելի լավ եմ ճանաչում, քան դիմացինս: Ու դա ինձ բոլորովին դուր չի գալիս::( Նույնիսկ երգեր լսելուց չեմ կարողանում կողմնորոշվել: Կուտակել եմ ու շարունակում եմ կուտակել: Համ ծանր ա, համ թեթև: Համ պարզ ա, համ անհստակ: Ուզում եմ, շատ եմ ուզում, որ էս տարի դա լինի, բայց ինքնավստահությունն ու հավատը պակասում են: Ե՛ս, որ ասում էի «վստահիր» հիմա արդեն ինքս չեմ վստահում: Ցավում ա:

Smokie
11.11.2013, 15:44
Երաժշտությամբ լցված բեղուն օրս արդեն կարելի ա համարել հաջողված:hands Դզու՜մ են բացահայտումներս: LTE-ից ծուխի ու կրակի հաճելի հոտ ա գալիս՝ էն որ չի խեղդում: Ու պարտադիր ասոցացնում ես այն մարդու հետ, ում շատ ես սիրում: Մինչ էդ եղած հանգստությունն էլ էնքա՜ն համահունչ ա ծուխի հետ: Խոսքերիս հետ նաև հիշում եմ «The Legend Of Pianist»-ի սիրածս հատվածը, էն որ նվագի արագությունից դաշնամուրի լարերը տաքանում են ու սիգարետը վառում:love

Smokie
13.11.2013, 14:35
Ուժեղ եղի, երջանիկ եղի խնդրում եմ: Ուզում եմ հասնեմ քեզ, օգնեմ ու ուզում եմ, որ դու է՛լ դա ուզես՝ չմերժես: Ուզում եմ պինդ լինես, մենակ չզգաս քեզ իմ կողքին (եթե իհարկե դա լինի): Տեսնում եմ, որ տանջվում ես, դրանով ավելի ու ավելի ես հեռանում ինձանից՝ կորցնում եմ քեզ: Ու ընդհանրապես, էս ամենը էնքան անռեալ ա, վախենում եմ էդպես էլ մնա: Էգոիստական ա՝ բայց եթե մի օր իմանամ, որ էլ ոչ մի հույս չպիտի ունենամ, չգիտեմ էլ ինչ կլինի... ու դրանից հետո ո՞նց եմ ինձ հեռու պահելու:

Smokie
14.11.2013, 16:06
Մեկ-մեկ զարմանում եմ, թե ի՜նչ հանճարեղ երաժշտություններ կարող են ստեղծվել: Էն որ կախարդական ա, էն որ ուղղակի հեքիաթ ես լսում`:love հիշում ես ELO-ի Eldorado ալբոմից ստացած տպավորությունդ ու Genesysճյան էլեմենտներ ես գտնում (ի դեպ, իրանց ամենասիրածս ալբոմը «A Trick Of The Tal»-ն ա): Խոսքերի մեջ կարող ա չլինի էդ հեքիաթը, բայցդա քո համար նշանակություն չունի: Մի խոսքով Էլդորադոյից հետո մի ուրիշ երկիր ես այցելում ու էնտեղ էլ զգում ես նույնը, ինչ առաջինում: Շատ եմ սիրում, երբ երգերը իրար շարունակում են, երբ ուշ ես զգում, որ փոխվել են, ոնց որ շաա՜տ երկար պոպուրի լինի:love Ու ընդհանրապես, վաղուց էի նկատել, որ իրանց ամենասիրածս երգի տեսահոլովակը շատ նման ա ELO-ի «Midnight Blue»-ին:


Ես հետագայում անպայման անդրադառնալու եմ էդ թեմային՝ կստեղծեմ ի՛մ հեքիաթը ու ամեն ինչ կանեմ, որ հաջողվի:roll

Վերջում էլ մի ուրիշ խմբի «հեքիաթային» ալբոմանկար::))
http://s37-temporary-files.radikal.ru/4c50039616ae45f5b4e39165fcac8931/-88693455.jpg

Smokie
16.11.2013, 23:57
Ամեն ինչ լավ կլինի, ես այդ գիտեմ:roll

Համ չեմ ուզում շտապել՝ ուզում եմ վայելել հոգեպես պատրաստվելուս երազային պահերը, համ էլ ուզում եմ տեսնել, որքանո՞վ ա երազը իրական՝ չնայած էնքան էլ չեմ կասկածում:yahoo

Smokie
23.11.2013, 11:15
Վերջ: Կորցրել եմ, բայց ցավ չեմ զգում: Բարի գալուստ իրական աշխարհ... եթե այսպես շարունակեի, գուցե տառապեի կորուստից: Պետք էր լիներ մեկը, որ թափ տար ինձ, հասկացներ, որ սխալվելու եմ: Չգիտեմ, հետո պարզապես ընկերներ կլինե՞նք, թե՞ ոչ: Կհիշե՞մ հետո երազներս: Դատարկվել եմ, թեթևացել: Գուցե բարին այս էր: Ուզում եմ դու ժպտաս::)

Անտանելի գիշեր էր, ոչ մտքեր կային, ոչ հաշվելն էր օգնում, անհամբեր սպասում էի, թե ե՞րբ ա լուսանալու: Ամենից շատ ուզում էի գրել ձեռքի օրագրումս: Բա ժամացույցի անտանելի չխկչխկոցը, որ չէր թողնում շուռ գալ մյուս կողմի վրա:

Smokie
24.11.2013, 13:01
Երկար ժամանակ էի հույսեր փայփայում՝ երազում: Հիմա չեմ զղջում՝ չեմ համարում, որ ժամանակս անիմաստ է անցել: Եթե այն ժամանակ անկեղծանայի, այդքան ապրումներ չէին լինի: Չեմ գտնում, որ այդ ամենը իզուր էր, բայց հիմա գիտեմ, որ անցած էտապ է: Ես գուցե սխալվեի, եթե շարժվեի այդ ուղղությամբ՝ անեի այդ քայլը: Դեռ չգտած, արդեն մտածում էի կորցնելու մասին: Հիմա ընդամենը ուզում եմ, որ դու՛ գտնես քո ուղին: Ամեն ինչ լավ է, հետո ավելի լավ կլինի::)

Smokie
27.11.2013, 16:50
Երբ ուզում ես տարբերվել որև բանով, անել այնպես, ինչպես ուրիշը չի արել, այդտեղ վատ բան չկա: Բայց ամեն ինչի համար էլ ժամանակ կա, չես կարող անընդհատ վարվել նույն կերպ, կձանձրացնես, պետք է կանգ առնես երբ ժամանակն է, երբ պետք լինի ձեռագիրդ փոխել գիտակցես:
Հերթական անգամ համոզվում եմ, որ շատ դյուրահավատն եմ, շատ արագ եմ ոգևորվում: Քիչ չի եղել, որ տուժել եմ, բայց չգիտես ինչի չեմ փոխվում: Ուզում եմ մի օր այնպես կոտրվեմ, այնպես հուսահատվեմ, որ դրանից հետո այլ կերպ նայեմ ամեն ինչին, տարբերեմ թացն ու չորը:
Ես ինքս էլ չէի սպասում, որ այսքան շուտ, այսքան հեշտությամբ ու առանց կոտրվելու կփոխվեմ: Բայց դա երևի ընդամենը մի էտապն էր՝ իսկական հեղափոխությունը հետո է լինելու:
Երբ շաբաթդ լի է երգերով՝ արդյո՞ք դա երջանկության գրավականն է...

Smokie
28.11.2013, 14:19
Իրականում ես շատ եմ նեղվում, երբ քեզ դուր չի գալիս իմ ընտրած երաժշտությունը, իսկ քեզ համարյա երբեք դուր չի գալիս: Քեզ չի հետաքրքրում թե ի՞նչ երգ եմ լսում քեզ հոգին է հետաքրքրում ու սիրտը, իսկ ես երգի մեջ հոգի եմ դնում ու քո կարծիքն իմ համար կարևոր է, չնայած այն չի կարող փոխել իմը: Ես երգերով եմ ուզում անկեղծանալ քո հետ՝ ուզում եմ հասկանաս ինձ:
Ինձ համար հոլիվուդյան երկար ֆիլմերը հիմնականում ձանձրալի են, մանավանդ գիշերվա ժամերին: Երբ դու ինձ առաջարկում ես քո հետ նայել՝ ի՞նչ կարող եմ անել: Անկեղծ ասած այս պահին էլ ե՛ս քեզ չեմ հասկանում, ի՞նչ դժվար բան կա ֆիլմն առանց ինձ նայելու մեջ, ես հետաքրքիր դիտորդ չեմ, քեզ դրանից ի՞նչ օգուտ: Ես էլ ամբողջ ժամանակ սպասում եմ, թե ե՞րբ է ավարտվելու, ոնց որ դու ես ըստ երևույթին սպասում իմ երգերի լռելուն:

Smokie
03.12.2013, 20:25
Աբրա-կադաբրա:viannen_09:...
Սիմ սալաբիմ http://www.doodoo.ru/smiles/ghost/s09.gif.....

Ֆոկուս-մուկուսhttp://yoursmileys.ru/tsmile/magic/t123019.gif
http://youtu.be/g4ouPGGLI6Q


:yahoo

http://youtu.be/nO7tSHkyt-E

Smokie
06.12.2013, 16:35
Ոչ նեղանալ, ոչ հիշել, ոչ շփվել: Արհամարհանք: Նոր չի, որ ճանաչում եմ՝ գիտեմ քո բնավորությունը: Ինձ համար բոլորովին միևնույնն է, թե ինչ ես անելու հետո: Կան մարդիկ, ում կարծիքն իմ տեսակետը փոխելու աստիճանի կարևոր է ինձ համար: Դու ու քո լեզուն իհարկե նրանց թվում չեք::P Չեմ սիրում նման մարդկանց:

Smokie
13.12.2013, 12:11
Չգիտեմ ինչքանո՞վ է լավ, որ սկսել եմ հանդուրժել աղմուկը, առաջվա պես չեմ նայում դրան: Գուցե հետագայում լուրջ ազդեցությու՞ն թողնի՝ ագրեսիվանամ: Անցյալում դա ինձ համար անտանելի էր, ներկայում քիչ թե շատ նորմալ է, իսկ եթե ապագայում սիրե՞մ:
Ոչ մի կերպ չի ստացվում՝ չեմ կարողանում մոռանալ հին պատմությունը ու ինչքան էլ փորձում եմ այլ ուղով շարժվել, այլ ելք գտնել, միշտ կանգնում եմ նույն կետի վրա՝ չեմ կարողանում հաշտվել, հասկանալ: Թվում է, թե ինքս եմ այդպես ուզում, ինձ դուր է գալիս: Ձևականություն ու արհեստականություն, սուտ ու կեղծիք իհարկե չեմ սիրում, բայց չգիտեմ անգամ, ուզու՞մ եմ իմանաս այս ամենի մասին: Գուցե չեմ սիրում երբ ինձ հետ են այդպես վարվում, իսկ ես իմ հերթին չեմ ուզում վիրավորել: Հաշվի չեմ առնում, որ դիմացինն էլ ինձ չի ուզում վիրավորել: Քեզ է՛լ դուր չէր գա, եթե իմանայիր, որ չեմ մոռացել ու լռել եմ: Իմ կյանքում հորինվածն ավելի շատ է, քան իրականը...

Ամեն մարդու մեջ էլ քիչ թե շատ կա եսասիրության զգացում:

Smokie
17.12.2013, 12:10
Ամեն ինչ փոխվել ա: Չէի սպասում իհարկե, որ երկար ժամանակ հույսեր կփայփայեմ ու մեկ էլ հոպ... ամեն ինչ կգոլորշիանա: Կամաց-կամաց վերջ եմ տալիս ինքնամփոփությանս՝ բայց վստահ չեմ, որ դա լավ բանի կհանգեցնի: Ոչ ծանրություն, ոչ ցավ: Կյանքը գնում ա իր սովորական հունով՝ առանց երազի, թե չէ հետո գլուխս պատովն էի տալու: Երբ գործել էր պետք, չկարողացա ու հիմա էլ չեմ կարող: Դեռ համոզված էլ չեմ, որ դա անելուց հետո հաջողությունների կհասնեմ:
Բնավորությանս էս գծերը նոր չի, որ ձևավորվում են՝ ես անհիշելի ժամանակներից նեղացկոտ եմ եղել: Տանել չեմ կարողացել երբ մարդու ներվերի հետ խաղացել են՝ հաստատ իմանալով, որ դա իրեն դուր չի գա: Չեմ սիրել, երբ «հարազատ» մարդը անտարբեր ա եղել ու երբ պաշտոնապես հայտարարվել ա «чужой», փորձել ա վերականգնել հարաբերությունները՝ խաբելով ինքն իրեն:
Ասում են՝ «մարդն ինքն ա իր ձեռքով կյանքը բարդացնում:» Իմ կարծիքով այլ կերպ անհնար ա՝ էդ ամենը անկախ մարդու կամքից ա լինում:

Smokie
18.12.2013, 19:46
Պիտի ինչքան կարաս շուտ իմանաս հետագայում սպասվող անակնկալ խոչընդոտի մասին՝ գոնե ժամանակ կունենաս ուրիշ պլաններ դնելու, ara5inը չստացվեց, երկրորդը կստացվի:;)
Դե, իսկ եթե սկզբից չես կարում թեթև նայել էդ ամենին, ներվայնացի մի քիչ` մինչև հոգնես, տրամադրվես էս անփոփոխ վիճակին, հետո նոր մտածի, թե էլ ի՞նչ կարայիր անեիր:P

Smokie
24.12.2013, 16:11
Եթե դու չլինեիր, հիմա ես էդքան չէի սիրի երաժշտությունը::love Քո շնորհիվ մեծացա Beatles-ի տակ ու էսօրվա դրությամբ ամենաշատը քո հետ եմ կիսում իմ սիրելի երաժշտությամբ: Ոմանց գուցե ձանձրացնեմ, բայց դու չես հոգնի, վստահ եմ:aha Երբեմն ամաչում եմ, անընդհատ նույն թեմային անդրադառնալուց, բայց միշտ էնքա՜ն եմ ոգևորվում հերթական նորությամբ: Հիմա ուղեղիս ու կոմպիս playlist-ում ինչ ասես չկա ու դեռ էլի շատ բաներ պիտի ավելանան: Էլ ուրիշ ու՞մ հետ եմ կարող առանց քաշվելու խոսել էդ ամենից: Էլ ու՞մ player-ում պիտի դնեմ Cat Stevens-ի ալբոմը, որ միացնի ու... Իհարկե էս անգամ ամեն ինչ կհասկանաս, բայց հիմա էդ արդեն կարևոր չի իմ համար: Կարևորը լսես (ասա ա'յ խելոք, բա դու ու՞ր էիր, կա՞յիր ընդհանրապես երբ ինքը լսում էր:D):

Oh baby baby, it's a wild world:sulel

http://youtu.be/0k6mQyu2GxM
:love

http://youtu.be/YdKu5T9zM6I

Էլի հեռու ա նպատակը, բայց էնքա՜ն ցանկալի ա, կարծես գտել եմ ճիշտ ուղղությունը, ինձ շատ լավ կզգամ էդ ոլորտում: Copy paste կա, բայց ի՞նչ արած, մարդ պետք ա կարողանա սովորել դիմացինից: Տեքստեր, նշումներ, գործեր և իհարկե երգեր: Էնքանով ա ռիսկային, որ էդ ամենը կարող ա իզուր լինի: Երևի հենց դրա համար եմ շատ անգամ հետաձգել, կամ թարգել փոքրիկ թարգմանություններս: Այ էսպիսի երգերն ու խոսքերն են, որ կարող են նման պահերին օգնել:roll Մտքիցս դուրս չէր գալիս երեկ:

Oh! Mr Wonderworld:sulel

http://youtu.be/XEU_QrBrB9M

Smokie
10.01.2014, 18:58
Ա-ին


Դու իրոք ուրիշ ես, նման չես ոչ մեկի: Էն ինչ որ հիմա եմ զգում քո հանդեպ, տարբերվում ա հին զգացողություններից: Հիմա դու ավելի շուտ իդեալ ես՝ հետաքրքիր անհատականություն, հրաշք կերպար: Թվում ա իրական եսդ էս մեկն ա, չնայած դեռ ոչինչ էլ հաստատ չի: Թվում ա, թե քո երգացանկը ուսումնասիրելուց հենց քեզ եմ տեսնում, ավելի լավ եմ պատկերացնում քո էությունը ու չգիտեմ ինչու համարյա միշտ ծխի հոտ եմ զգում, նույնիսկ համ ու տեսնում եմ էդ ծուխը: Ինչ-որ թանկ ու հարազատ շունչ կա էդ ամենի ու քո մեջ, մի տեսակ մռայլ ա, բայց էնքա՜ն լավն ա՝ զգայուն, տարօրինակ ու բարի: Հիմա երևի ամենաշատը ուզում եմ, որ սխալված չլինեմ, ինչում համարյա համոզված եմ:;)


Բ-ին


Իսկ դու՞ ոնց ես: Գիտե՞ս ոչ մի կերպ չեմ հոգնում դրանից, ամեն անգամ որոշում եմ ևս մեկ հնարավորություն տալ՝ փորձարկել, չգիտեմ ինչու հույս ունենալով, որ էս անգամ այլ կերպ կլինի: Սխալվում եմ՝ դաս չեմ քաղում: Ինչու՞ ուրիշներից, որ հնարավոր ա մեղավոր չեն, հաճախ եմ նեղանում, իսկ քեզանից ու էլի շատերից չեմ կարողանում հեռանալ: Երկար ժամանակ ա պետք լինում, որ համակերպվեմ, հաշտվեմ իրականության հետ: Ուղղակի չեմ ուզում հավատալ, որ էն չեք, ինչպես ձեզ տեսնում եմ: Գիտե՞ս, քո դեպրեսիան էլ ա ինձ հոգեհարազատ: Կարծում եմ դու ինձանից երջանիկ ես, որովհետև դու ավելի լավ, ավելի ճիշտ ես ճանաչում մարդկանց:



Գ-ին


Թվում ա թե մի ամբողջ տարի քեզ չէի անդրադարձել... Օմօ ջան:

Smokie
12.01.2014, 12:09
Ողջ խնդիրն իրոք իմ մեջ ա ոնց հասկանում եմ: Բայց ինչու՞ եմ ներվայնանում ճշմարտությունից, ոչ թե փորձում դա ուղղել՝ դա էլ ա իմ խնդիրը: Ինչքան էլ չափազանցրած ասեն, բայց ճիշտը էդ ա: Ու ինչու՞ ես գիտակցելով որ սխալ եմ, չեմ ուզում դա ցույց տալ:

Smokie
16.01.2014, 14:00
Անցած ամառվա առավոտյան-հեծանվավարժանքներից ամենաշատը տպավորվել ա էն դրվագը, երբ մի շուն լեզուն դուրս հանած, հևալով (ժպտալով) վազեց ինձ ընդառաջ ու միանգամից կորավ: Թե ինչի՞ եմ վերջերս էսքան հաճախ հիշում::esim


Հա՛, է՞լ ինչ էի ասում... լինում է չի լինում՝ մի անտաղանդ բունդերկինդ::lol

Smokie
16.01.2014, 15:35
Ես իրանց բոլորին անվանում եմ ռուսական փիլիսոփայական: Իրանք ուրիշ են, որ բացի սիրուց էնքա՜ն թեմաներ կան ու նույնիսկ այդ սերը այլ կերպ ա արտահայտվում ու մենակ մի հոգու չի վերագրված: Իրանք խաղաղություն են, կյանք, սեր, փիլիսոփայություն... ամեն ինչ: Իմ ներկայի ռուսական երաժշտությունը:

http://youtu.be/QxLprorvIZ4

Բա Ветер-ը՝ խորհրդավոր ու հետաքրքիր խոսքերով ու մի տարուց ավել ա արդեն իր ազդեցության տակ պահող երաժշտությամբ: Պաշտում եմ:

http://youtu.be/3rdK3HfLl0E

Դու լսում ես ու էլ ոչինչ չունես ավելացնելու, ամեն ինչ ասված է տեղը տեղին: Իսկ Гребеншиков-ի ձայնը լսածս ալբոմում էնքան նման ա Макаревичին

http://youtu.be/UwLl3RYrQLk

http://youtu.be/S1NNhkPPNYA

И только кошка гуляет сама по себе
И лишь по весне с котом
:sulel

http://youtu.be/biOTGksKt3I

Վերջիններիս շատ ավելի վաղուց եմ լսել, բայց էսօրվա դրությամբ իրանք ավելի քիչ են ուսումնասիրված:'

Не стоит прогибатся под изменчивый мир
Пусть лучше он прогнется под нас

http://youtu.be/THwPZNo4dy0

Համ էլ շատ եմ ուրախանում, իրեն երկարամազ, բիզ-բիզ տեսնելուց, փոքրուց եմ էդպիսին ճանաչել:hands

Այս ամենին իհարկե միանում է БГ-ի Аэростат-ը:


Ներկա... իսկ անցյալը՞, Цой-ն ու Высоцкий-ն, նաև Любэ-ն: Չեն մոռացվել իհարկե, բայց վաղուց ա ինչ չեմ անդրադարձել: Գուցե նախատեսված են ապագայի համար... Հա՛, ապագա ասեցի հիշեցի՝ Земфира, շատ քիչ եմ ուսումնասիրել:

Բայց մինչ այդ...


Эээй!! начальнииик!!

http://youtu.be/k_jxuvy7K3M

Smokie
22.01.2014, 13:38
Մենակ... բացարձակ մենակ: Շուրջս դատարկություն՝ հաճելի, որովհետև դեպրեսիվ մտքերին ոչինչ չի խանգալի: Չես պատկերացնի ինչքա՜ն մեծ ցանկություն ունեցա քո հետ խոսելու: Դու ինձ չես ճանաչում իրականում, ես էլ քեզ: Աստված չանի լսես իմ ձայնը, երբ ես իրո՛ք բռնկվում եմ: Կարող ա՞ ես վախենում եմ: Չգիտեմ, բայց ուզում եմ, շատ եմ ուզում: Ձանձրանալով հանդերձ, համոզվում եմ, որ ինքս էլ եմ ձանձրալի:

Իսկ կողքից երգում են երկու ընկերները::friends:

http://youtu.be/-SEANWVo5wA

Անցած կիրակի նրանցից մեկի համերգն էին ցույց տալիս,:love էս կիրակի մյուսինը կլինի:roll

Smokie
22.01.2014, 17:08
Ու՜ֆ, սաղ հեչ: Ըստ երևույթին լավ էլ հագեցած ու հավեսին օր էր էսօր: Թե մտովի, թե երաժշտայնությամբ: Իսկական պոզիտիվ դեպրեսիա::))

Smokie
25.01.2014, 12:31
Կարող ա՞ պիտի ոչնչին էլ չսպասեմ մեծ հույսերով, թարգեմ էդ խասյաթս: Երկար ժամանակ անորոշ վիճակ ու հետո պարզվում ա ամբողջ սպասումդ իզուր էր: Ոչ էլ կարողանում ես էդ անտեր ուղեղդ մտցնել, որ դրանով ոչնչի չես հասնի, հերթական հիասթափությունը կլինի: Պիտի քեզ սառն ու անտարբեր պահես բոլորի ու ամեն ինչի հանդեպ, ոնց որ իրանք են անում: Կարա՞ս...:(

Smokie
27.01.2014, 11:19
Հիշողություն. Ահա թե ինչի պատճառով ենք մենք ծերանում: Պատանի մնալու գաղտնիքը արագ մոռանալու մեջ է

Ռեմարկ


Էստեղ ես ինձ յեքա բիձա զգացի... Նաև ասում են՝ մարդ ինչքան ծերանում ա էդքան ավելի ա երախայանում: Ես էլ ասեմ ինչի՞ մանկությունիցս դուրս չեմ եկել...

Smokie
27.01.2014, 18:04
Բարձր, շա՜տ բարձր, հետաքրքիր ա ձայնագրման ժամանակ ամբողջ ստուդիան չէր դղրդու՞մ, լսու՞մ են իրար երաժիշտները ու քանի՞ րոպե են սպասում, որ լսողությունը վերադառնա: Լսում ես լսում, մեկ էլ հանդարտվում ա, դու էլ ես հանգստանում ագրեսիվ գիթարի կայֆից, մի քիչ շունչ ես քաշում, թեթևանում, որ հաջորդ անսպասելի դղրդոցին վեր թռնես տեղիցդ ու ամեն ինչ շարունակվի:

«Անեծք»ը ուրիշ էր, շատ ավելի հանգիստ, շատ ավելի մեղեդային, բայց երևի չես կարող հաստատել, որ աելի լավն էր: Երկուսն էլ յուրովի են դզում: Դաժան ա, գուցե տհաճանա, բայց եթե ընտրության առաջ կանգնեիր մի ամբողջ օր, կամ շաբաթ լսել կամ մետալ, կամ ռաբիզ... պարզ ա, որը կընտրեիր:

Ռամշտայնի ճանկերի մեջ դեռ չես ընկել:)) Հըլը պիտի աճես:D

Smokie
29.01.2014, 13:36
Իսկ ես մի ժամանակ երազում էի: Երազում էի, որ կբացվի մի նոր էջ, նոր օրագիր, որտեղ երկուսով կլինենք, որը կվերնագրվի մեր անունների միավորմամբ: Հնարավորինս անկեղծ կլինենք ու մրցակցություն չի լինի, թե ո՞վ ավելի շատ կգրի, մենք հավասար կլինենք: Մեր կյանքի օրագիրը: Երևի շտապեցի...

Հուսով եմ շուտով կգտնես նրան, ում փնտրում ես ու դուք կունենաք ձեր կյանքի օրագիրը:

Smokie
29.01.2014, 18:47
Դրական էներգիայի աղբյուր:dance Տեսնես կօգնի՞...

Տու՜ր ինձ այնօրերը ուր դու կաս,
Տու՜ր ինձ հանդիպումը ուշացած,
Ես քեզ հետ մի անցյալ եմ ու ներկա
Տու՜ր ինձ հույսն իմ ուր դու կա՜ս:
:aaa

http://youtu.be/L96UIDhFDj0

Էստեղ ավելի շատ Лепс-ին ա նման, քան Empyray-ին :jagi

Smokie
31.01.2014, 11:55
Բա ես տղա ե՞մ: Ի՞նչ եմ ընկել սենտիմենտալիզմի մեջ: Հեչ եղել ա՞, որ ինձ տղամարդու նման պահեմ: Շատ աղջիկներ ինձանից շատ ավելի ուժեղ են.. թե՛ կամքի ուժով, չէ ասելու կարողությամբ, անգամ մարդու երեսին ճշմարտությունն ասելուց չեմ կարողանում տեղը տեղին ասել, ո՛չ տղայավարի: Ամոթ ա խոստովանելը, բայց էս ամենը ոչ թե բարություն, այլ թուլամորթություն ա՝ բառիս բուն իմաստով::( Հիմա նույնիսկ չեմ էլ կարող հարցնել ինքս ինձ «ու՞ր ա էն հին Գևորգը,» որովհետև չի՛ եղել նման Գևորգ... չի եղել:

Smokie
04.02.2014, 17:54
Վերսկսվել է մենակության ընկճախտային ժամանակաշրջանը: Թվում է թե երբեք այսպես չի եղել՝ սաղ էդ երկար ժամանակահատվածն ու անորոշություն կոչվածն են:

http://youtu.be/rvIUUkmGD38

Վերջացնել... մաքրել ուղեղդ անիմաստություններից:

Smokie
06.02.2014, 11:14
Ներսումդ վախ կա, գործողություններդ թաքուն են, ինքդ քեզ տված խոստումները չես կարող դրժել: Ինչի՞ համար ա էդ ամենը: Գուցե իրանք չե՞ն սխալվում, արագ կողմնորոշվի, ո՞րն ա ճիշտը, որը չէ: Ցավը կամաց-կամաց բթանում ա, բայց մի կողմից էլ, եթե դա թույլ աս, հետո էլի քո էն չսիրած միօրինակության մեջ ես ընկնելու, սենց գոնե կարաս որևէ բան փոխես: Ուղղակի չգիտես թե ի՞նչ ու ո՞նց: Ո՞րն ա քո եսը իրականում:Հերիք չի՞ ինքդ քեզ տանջես, թե՞ էդպես ա պետք: Ընդհանրապես դու ի՞նչ ես սովորում, ունակ ե՞ս սովորելու, թե՞... թե՞ ճիշտ են ասում:

Smokie
10.02.2014, 13:26
Էլի ցնդեցի: Հա, ես ահավոր փոփոխական եմ: Ամեն ինչի փոխվելու ու ընդհանրապես էս վայրկյանականության հետ ես էլ եմ փոխվում: Թվում ա, թե ամեն ինչ էնպես ա, ոնց որ ես եմ ուզում, բայց էլի մի բան պակաս ա թվում::8 Եղավ ու սպառվեց շատ արագ: Նստի մանկական երգերդ լսի, բա քեզ պետք ա՞, ընկել ես սար ու ձոր, եսիմ ինչ ես ուզում:D

Smokie
10.02.2014, 19:27
Չսիրեցի՝ բառիս բուն իմաստով չսիրեցի: Ուզում եմ շուտ փակվի կյանքիս էս մի էջը, շուտ ավարտվի:

Խավարն իրոք օգնումա, երբ տրամադրությունդ համապատասխան ա: Լույսի կարիք ոչ միայն չես զգում, այլև անցանկալի ա դրա առկայությունը: Ծանրությունն ու աղմուկն էլ մի կողմից:


Ջահը ձեռքիս, մահը կողքիս ես ընկնում եմ,
Կապանքներից, խոր վերքերից կործանվում եմ,
Որոգայթից փախչել՝ փրկել երջանկությունը իմ փխրուն,
Ու գտնել ուղին իմ դեպի տուն:
:goblin

Smokie
11.02.2014, 11:39
Եւ ոչ մի կերպ ինձ չի լքում: Կրծում է կրծում, պոկվել չի ուզում: Քանի՞ անգամ կարող է սատանայի պես գրավել՝ հույս կոչվող պատրանքի շնորհիվ իր կողմը քաշել ու վերջում խաբել, գցել գետնին ու տրորել: Մինչև եր՞բ է այս ամենը շարունակվելու ու ի՞նչ ավարտ է ունենալու: Ոնց հասկանում եմ, ես վաղուց է ինչ աներևույթ դողերոցքի մեջ եմ՝ անգամ գիտակցելով դա, տառապում եմ հիվանդությամբ, որ կոչվում է անինքնասիրություն::king

Smokie
13.02.2014, 17:58
Թեթևացած, հանգիստ, նույնիսկ կարող եմ ասել ուրախ: Մեզանից մեկը պիտի աներ վճռական քայլը և դա եղար դու: Չգիտեմ հետո ի՞նչ ես անելու ու ոչ էլ դա ինձ հետաքրքրում է: Մի խոսքով, շնորհակալություն::))

Smokie
17.02.2014, 16:21
Կուտակվում ա, հավեսով ա կուտակվում: Եթե ժամանակին մինչև անգամ անուններին ծանոթ չէիր, հետո անպայման անդրադառնալու ես էդ ամենին: Գուցե ուշացած լինես, էնպես չընկալես, ոնց որ համապատասխան տարիքում էր պետք՝ բայց հաստատ գիտես, որ դա քեզ պետք ա գալու: Իզուր չեն ասում՝ լավ է ուշ, քան երբեք: Կրծելու՜ ես, ո՜նց ես կրծելու: Սիրում ես կրկնել, հավանածդ պատմվածքը կկարդաս էլի ու էլի, բայց մտածու՞մ ես էն ամենի մասին, ինչը դեռ չի եղել: Չէ, վատ չի՝ ընդհակառակը, քեզ սպասվում ա հուսալի ու անչափ հետաքրքիր ապագա:))

Smokie
18.02.2014, 13:36
Մեկ-մեկ էնպիսի՜ հպարտությամբ եմ լցվում, երաժշտական հպարտությամբ: Զգում եմ որ բարձր եմ՝ ինքս ինձ թույլ եմ տալիս հիանալ սեփական ճաշակովս::)) ու շարունակում եմ ագահաբար ավելի ու ավելի բզբզալ, խորանալ, երբեք չեմ կշտանում:
Երբ որևէ երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը էդ աստիճանի մեծ չի լինում ու ուսումնասիրությունը մի գլուխ հետձգվում ա՝ սա՛րն ա գալիս Մուհամեդի մոտ:)) Հենց էդպես էլ եղավ ուրբաթ օրը: Ով ոնց ուզում ա թող մեկնաբանի, իմ համար դա ճակատագիր էր՝ հիշեցում: Էսօր է՛լ անպայման պիտի մի բան հայտնվեր աչքերիս առաջ ու ընդամենը մի բառով հիշեցներ: Էսքանից հետո էլ ո՞նց չասես, որ կյանքը հենց ինքն ա քեզ թելադրում, որ ժամանակն ա, էլ պետք չի հետաձգել:)

Շարոնակում եմ ձգտել՝ երազել: Պետք ա շուտ հասնեմ ուզածիս, քանի դեռ չեմ կորցրել: Ժամանակը չի սպասում:

Smokie
19.02.2014, 12:16
Համերգներին ներկա լինելը գերագույն հաճույք ա ու կոնկրետ ինձ համար դիֆիցիտ ա: Հիմա որ նայում եմ, Հայաստանում լավ էլ շատ են որակյալ երաժիշտները: Հենց նույն «Բարդեր»ին, «Windrose»-ին, «Քարահունջին» ու էլի շատ-շատերին մոտիկից չվայելելը իմ համար լուրջբացթողում ա ու ինչքա՜ն բացթողումներ եմ ես ունեցել իմ կյանքում... հարյուրավոր: Էլ չեմ խոսում էն մասին, որ արտասահմանյան մեծ երաժիշտները գալիս են Հայաստան ու եզակի հնարավորությունդ ձեռքից բաց ես թողնում:

Ազատությունից լավ բան էս աշխարհում չկա: Երջանիկ են էն մարդիկ՝ ովքեր ի վիճակի են անել իրենց ուզածը, թվում ա թե տխրելու պատճառ չունեն, վայելում են կյանքի ամեն մի պահը: Իրականում իրենք էլ իրենց խնդիրներն ունեն ու ասում են, թե այլ բաներից են «զրկված»: Հաշտվել իրականության հետ՝ ամենաանհանդուրժելի, ամենաանցանկալի ու չհաշտեցնող արտահայտությունը: Համբերել, սպասել՝ բայց անտանելի ա արդեն էդ անորոշությունը:

Smokie
20.02.2014, 12:36
Այ կեղծավո՜ր: Մինչև ե՞րբ ես դու պատմություն, արդարացում հորինելու, որ չընկնես քո իսկ ստեղծած անհարմար դրության մեջ: Ինչքա՞ն պիտի էդպիսի քայլեր անես ու հետո խաբես բոլորին, ձևացնես իբր ամեն ինչ էնպես չի, ոնց իրանք են մտածում: Ինչքան էլ արածներդ դիմացինի համար վտանգավոր չլինեն, քո համար վտանգավոր են: Պատկերացրու մի օր էդ բոլոր ստերդ ու գաղտնիքներդ բացահայտվեն՝ դա իհարկե չի բացառվում: Դու վատն ես, շատ վատն ես: Չգիտեմ ինչ կանես էսքանից հետո, բայց ամեն դեպքերում զգույշ եղի Մ. ջան՝ իմ անհամբեր ու անկողմնորոշվող:
Հեչ կհավատա՞յիր, որ բոլորն էլ կարող են նման իրավիճակներում հայտնվել: Իմ հավատը չի գալիս, որ ուրիշների համար դա կարող ա սովորական, չնչին բան լինել, իրանք ասում են, որ ավելի բեթար պատմության մեջ են հայտնվել, բայց դե էլի թվում ա, թե տենց բան մենակ քո հետ կլիներ: Ոմանք կասեն, որ դա մանրուք ա իրականության համեմատ: Ոմանք էլ քեզանից լուրջ կհիասթափվեն ընկերս:

Smokie
25.02.2014, 12:30
Acoustically Driven, ո՜նց էի սիրուու՜մ:love ու քանի անգամ եմ կրկնել: Լավ ա էլի, որ մի բանից երկար ժամանակ հանգստանում ես ու տարիներ անց նոստալգիա ապրում: Էլ չեմ խոսում նորության մասին: Ախր ես մի տարի ա ինչ ունեմ էդ Յուռաների երևանյան համերգի DVD-ն::yahoo

Smokie
26.02.2014, 15:23
Արհեստականության մեջ ինչ էլ անես կիսատ կլինի: Երբ ներկա ես լինում ուզածդ համերգին, չես էլ զգում ո՜նց ա թռնում ժամանակը ու ուզում ես երկարի, ավելի երկարի, չավարտվի: Երբ վիդեոյով ես նայում, ցանկացած պահի կարող ա ստոպ տաս՝ կողքից ուրիշ գործողություն անես, հետաձգես, իհարկե նույն հաճույքը չես ստանում: Նույնն էլ ֆիլմ դիտելուց, նույնն էլ որևէ հոդված, կամ հարցազրույց կարդալուց՝ երբ ամեն ինչ էս էկրանից դուրս ա, ժամանակի մասին չես էլ մտածում, խորացած կնայես ֆիլմը ու առանց ձանձրանալու կլսես ուզածդ լեկցիան: Այս պատուհանից այն կողմ ամեն ինչ անբնական է, իսկ մեծ պատուհանից այն կողմն... անհասանելի:

Smokie
26.02.2014, 16:19
Ոչ ոք քեզ չի հավատում, երբ դու իրական չես:

Smokie
03.03.2014, 12:14
Ամեն ինչ դեռ էնքա՜ն հեռու ա:

Ավելի լավ ա փորձով համոզվեմ, որ վատ ա լինելու, որ զուր էին էսքան սպասումները, քան ևս մի քանի տարի անիմաստ երազներով ապրեմ: Գիտեմ, որ երկու դեպքում էլ շատ բաներ են փոխվելու: Այլ կերպ եմ նայելու կյանքին:

Ու էլի անորոշություն: Չեմ հասկանում ո՞րն ա իրենց նպատակը՝ եթե չեն ուզում, որ վատ լինի, ապա հիմա հաստատ ավելի վատ ա, քան կլիներ: Եթե վախենում են, որ կկորցնեն, ուրեմն ես ճիշտ կարծիքի էի իրենց մասին: Եթե փոփոխություն են ուզում, ուրեմն շատ ավելի երկար պիտի սպասեմ::(

Smokie
04.03.2014, 12:21
Չէ, ինքը հասարակ մարդ չի, ոչ մեկին նման չի: Հաճախ էի տուն գալուց իր մասին մտածում՝ ուզում էի էն պատահական հանդիպումներից լիներ: Քանի՜ անգամ օգնել էր ինձ փողոցն անցնել: Ինչքան ամաչեցի, երբ իրեն դիմած պապիկը ուղղեց ձյաձյայի: Ծանոթության օրվանից էնքա՜ն հարազատություն զգացի՝ բեղերի տակից երևացող բարի ժպիտն ու ժպտացող աչքերը::roll Անգամ թերություն նկատելուց էնպես ներողամտորեն էր խոսում այդ մասին:
- Էսօր քիչ գիրք ե՞ս հետդ տարել, պայուսակդ թեթև ա:
- Բա՜ Սահակ ձյաձյա: Դասերը պրծնում են, գրքերը հանձնել ենք, արձակուրդներ են սկսում:
- Հաա՜::aha
Մի օր էլ, որ ասեցի դասերս երկար ժամանակում եմ անում, կապեց աշխատասիրության հետ: Որտեղի՞ց իմանար, որ էդ երկար ժամանակում նախադասությունը միլիոն անգամ կարդալուց, հասկանալ փորձելուց հետո, արդյունքը անփոփոխ ա լինում ու լի՜քը դասեր չեմ հասցնում սովորել::(

Դպրոցից հետո հաճախ էի հիշում, երբեմն էլ մտածում էի «տեսնես հիմա կա՞ ինքը»::oy Մինչև մի օր մեքենայով չմոտեցան ու չբարևեցին ինձ ու պապային: Մեր լուսանկարիչ Սահակ ձյաձյան տաքսի էր քշում: Պատկերացնում եմ ինչքան բախտավոր մարդիկ են իր ուղևորները::)) Տեսնես էլի կհաջողացնե՞նք հանդիպել:sulel

Smokie
05.03.2014, 13:43
Պատասխանատու ա, շատ պատասխանատու ու նույնքան կարևոր: Տված խոստումն իրոք անօգուտ էր ոնց հասկանում եմ... դավաճանելու՞ եմ ինքս ինձ, հանուն ապագայի: Գուցե հաջողության հասնելու համար կորուստնե՞ր են պետք: Իսկ գուցե արդեն սկսեցի շտապե՞լ...

Smokie
06.03.2014, 12:12
Եկել է ահեղ դատաստանը:)) Բայց էսքան կա՞րճ տևե՞ց::D Ոչինչ, դեռ չի ավարտվել: Ուրիշ բաներ էլ կարամ իմանամ::)


Ահագին ձևափոխված էր, խմբագրված, բարձրորակացված: Ինչ որ մի բան ներսից էլի ասում ա, «սաղ լավ ա լինելու»: Դա էլ դեպի ցանկալի ապագա կատարած քայլերից էր: Համ հավատում եմ, համ էլ չեմ շտապի:

Smokie
11.03.2014, 11:46
Սերիալը շարունակվում ա:

Երևի երբեք երեկվա պես լավ չէի հորինել, բայց ախր հեշտ չի... Ես կամ մի օր իսկապես գժվելու եմ, կամ թարգելու եմ, կամ էլ... գրողի ծոցը թող գնա էս ամենը...

Smokie
13.03.2014, 12:36
Էլի եկա:

Քեզ թվում ա, որ երրորդ տարբերակն ա՝ էն որ պիտի երկար սպասես: Բայց իրականում դու՛ ես անհամբեր ու իրականում ոչ թե ուզում ես որևէ բան փոփոխել, այլ քո՛ ցանկությունը բավարարել: Եթե էդպես շարունակես, իրոք երկար ես սպասելու: Ամեն ինչ քեզանից ա կախված, եթե միայն կարողանաս մտքիցդ հանել երազներդ ու գործել էնպես, ոնց որ քեզանից պահանջում են, ամեն ինչ շատ լավ կլինի: Վստահության պակասի մեղավորը միայն դու ես տղաա՜:

Smokie
14.03.2014, 22:14
Օմօ՞: Գիտե՞ս էսօր ուզում էի էլի գայի մոտդ, ուզում էի ասեի, որ անհաջողակի մեկն եմ ու հույսերը քիչ են: Մոռացա: Գիտե՞ս ինչի հիշեցի... հենց նոր հաջողությունը կրկնակի ժպտա՜ց:hands

Smokie
17.03.2014, 16:18
Եղավ էն ինչը որ էդքան ցանկալի ու սպասվող էր: Հետևանքները՞... վտանգավոր են: Մտքիցդ դուրս չի գալիս, կրկնություն ես ուզում, բայց շատ հնարավոր ա միակը լինի: Իսկ երազանքները չեն մխիթարի քեզ, այլ ավելի կբարդացնեն ամեն ինչ: Ճիշտ էր ասում՝ կյանքը մենակ քո գծած կետերից չի կազմված, ամեն ինչ կարող ա բոլորովին այլ կերպ լինի: Չես կարող կանգ առնել:

Smokie
20.03.2014, 16:53
Ընդհանրապես չէիր փոխվել: Էդ ինչքա՞ն էիր ուրախացել: Հիմա չգիտեմ ինչ անեմ,: Չեմ կարողանում, ոչ մի կերպ չի ստացվում:

Ուղեղիս մեջ հավիկներ են կչկչում, գլխիս վերև աստղիկներ են պտտվում:

Smokie
22.03.2014, 17:11
Էդ թռչունը ինձ տանում ա ուղղակի: Իսկ կար ժամանակ, երբ տանել չէի(նք) կարողանում: Էն ժամանակից մենակ կլիպն եմ հիշում:

http://youtu.be/tMGY2td7vNs
Օձի, քարով խփող մարդուց, ավազից ու տարօրինակ գծագրություններից բացի պետք էր նաև բացահայտեի սև-սպիտակ, մռայլ, վառոնային:
http://lindaonline.ru/uploads/posts/2011-11/1320658559_705df.jpg

Հիմա քո համար զարմանալի չի լինի, որ ասեմ սիրում եմ, հիմա դրանից էլ բեթարը բաներ գիտես, իսկ ես գոնե էս առումով թաքցնելու բան չունեմ: Գուցե հոգեվիճակս ա համապատասխան, բայց որ դրական ա ազդում ու դուրեկան ա, դրանում կասկած չկա:

Յա վառոնա յա վառոնա, նա-նա-նա-նա:sulel

Smokie
22.03.2014, 17:13
Զիմֆիռայի հերթն էլ կգա շուտով:;)


http://youtu.be/6iGpdkgr57g

Smokie
24.03.2014, 18:21
Երբ մարդ արդեն լրիվ անհամանում ա ավելի լավ չի՞ միանգամից թարգել ամեն ինչը, քան հերթական անտաղանդությունը «սրամտի»: Եղբայր հասկացի, արդեն դու ինքդ էլ քեզանից գլուխ չես հանում:

Գիտեմ, որ փոխվել եմ: Գիտեմ, որ այս եղանակով չեմ կարող ոչ առաջվա նման դառնալ, ոչ էլ դրանից լավը: Եթե ժամանակին կարծում էի սպառվել եմ, հիմա դրանում կասկած չկա: Կա բացարձակ անկարողություն ու հոգնածություն: Ոչ ցանկություն, ոչ հավես, ոչ տրամադրություն: Ժամանակն անցննում է անզգայության մեջ, կարծես ոչ ձգտում է եղել, ոչ էլ կա: Ոչինչ չի մնացել: Որքան էլ ուզեմ որևէ բան փոխել, հիմա ավելի անհնար է քան առաջ ու թվում է արդեն համակերպվել եմ այդ ամենի հետ:

Ահա և վերջ:

Smokie
25.03.2014, 16:29
Լավ ա գոնե կա մի բան, մի էնպիսի հզոր ու հրաշալի երևույթ, որից կյանքում չեմ ձանձրանա ու չեմ հոգնի: Երաժշտությունը::love Այն իրոք չի հերիքի ամբողջ կյանքի համար:roll

Smokie
27.03.2014, 15:57
Ես գիտեմ, որ պիտի մենակ լինեմ՝ հեռու ապահովությունից, հեռու շրջապատող մարդկանցից, հեռու ամեն ինչից: Մենակ էդ դեպքում ես կդառնամ էն մարդը, կլինեմ էն տղան՝ ում որ դու ես ուզում տեսնել: Հոգնել եմ արդեն քո ենթադրություններից: Ես չեմ ուզում ինձ ապահով զգալ, չեմ ուզում որ առջևս ոչ մի վտանգ չլինի ու թող քեզ չթվա, թե ուզում եմ կործանվել, ընդհակառակը՝ ես գիտեմ, որ միայն այս եղանակով եմ ուզածին հասնելու՝ մե՛ր ուզածին: Վստահություն, գոնե մի պճեղ...:( Անտանելի ա՝ բառիս բուն իմաստով անտանելի: Վախով, ավելի ճիշտ «զգուշությամբ», դու ուզածիդ չես հասնի: Ես չեմ ուզում ավելի ընկնեմ աչքիցդ՝ քո մեջ եղած մի գրամ հավատն էլ հողին հավասարեցնել ու նախընտրում եմ լինել մենակ, քան խայտառակվել քեզ մոտ: Դու երբեք դա չես հասկանա՝ վաղուց եմ համոզվել: Ի՞նչ արած, մնում է միայն մեզ համբերություն մաղթել: Քեզ միայն ֆիզիկականն է անհանգստացնում, երբ մեջդ որտեղից որտեղ կասկած ընկնի, օրվա մեջ միլիոն անգամ կասես «բայց ոնց որ վատ ես զգում՝ գույնդ գցած ա»: Իսկ էն փա՞ստը, որ էսքան տարի ես ինձ հոգեպես վատ եմ զգում::(


Ագրեսիան չեմ կարող ամբողջությամբ վայելել... գլխացավով: Նախընտրում եմ փոքրիկ հատվածներ::)


http://youtu.be/QtT6hSQE3Do


Երբ մի անգամ դու ինչ-որ բանից ջղայնացած գրել էիր, որ հույսը, երազանքը, «քիչ մնաց»ը դատարկ, փուչ բաներ են՝ պետք ա ամեն ինչի նկատմամբ անտարբեր լինես ու գերանի պես գնաս գետի հունով, ամենից շատ ուզում էի, որ խոսքերդ ինձ ուղղված լինեին, կամ որ դա ընդամենը պահի ազդեցության տակ գրած լինեիր: Հիմա վախենում եմ, որ մի օր ես ինքս էլ նույն վիճակում լինեմ՝ հենց մտքովս անցնում է, որ կարող եմ հրաժարվել բոլոր երազանքներիցս, իսկույն փոխում եմ մտքիս ուղղությունը, բացառում եմ դա: Բայց ոնց ասում են, երբեք մի ասա երբեք...

Smokie
27.03.2014, 18:44
110: Այնքան հետաքրքիր է, ո՞վ է լինելու հաջորդը: Չգիտեմ ինչից, բայց վստահ եմ, որ շատ բան է փոխելու՝ տվյալ պահին մեծ նշանակություն եմ տալիս այդ թվին: Ոչ մի գործողություն չեմ անի՝ թող ինքը՝ ճակատագիրը որոշի: Կյանքը:

Smokie
28.03.2014, 19:03
Դու լավ գիտես, որ ոմանց տեսակետով ես անվտանգ չեմ: Ու շատ լավ գիտես, որ որևէ մեկի տակը փորելու ցանկություն չունեմ: Ուղղակի ես թույլ եմ, անկառավարելի ու երբեմն կարող եմ անտեղի խենթություններ անել, որոնց անարդյունավետության մասին հետո՛ եմ իմանում:
Գիտես, որ չեմ սիրում երկար-բարակ քննարկել ու ինձ շատ քիչ ա հետաքրքրում էդ քաղաքականությունը: Ինչքան փորձել եմ ուշադրություն դարձնել, հասկացել եմ, որ չի ձգում, ու ընդհանրապես ես էդ ամենից շա՜տ հեռու եմ: Ու ընդհանրապես, իմաստ չեմ տեսնում զուտ խոսքերի, կարծիքների մեջ, երբ որևէ գործողություն չկա: Շատ դեպքերում չեմ էլ հասկանում, թե ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ, խճճվում եմ էդ ամենի մեջ ու չեմ կարողանում ոչինչ ասել:

Smokie
02.04.2014, 18:38
Հրաշք::aha Հավանաբար:;) Չէ ինչի՞, կամաց-կամաց մոտենում ենք հաստատին:hands Իսկ երգն ավելի ա բարձրացնում տրամադրությունը:sulel Պաշտում եմ իռլանդական ոճը


:roll
And it's one, two, three
On the wrong side of the lee
What were you meant for
What were you meant for

And it's seven, eight, nine
You gave your shuffle back in line
And if you ever make it to ten, you won't make it again
And if you ever make it to ten, you won't make it again

http://youtu.be/AUjBIODN_Og

Smokie
06.04.2014, 20:19
Երեւակայությունն ինձ հաճախ ա օգնել, բայց երբեք չի փրկել: Գուցե ես շատ բաներ չեմ կարողանում անել էնպես՝ ինչպես պետք ա: Կամ չգիտեմ ձեւը, կամ չեմ ուզում ինձ զրկել հաճույքից, որն էլ երբեմն ցավացնում ա: Մենակ ես եմ կարող օգնել ինձ ու կարծես մենակ մի տարբերակ կա, որը միգուցե էնքան էլ հեռու չի ու արդեն էդ աստիճանի անցանկալի չի:
Էդ իմ թուլությունն ա՝ երբ խոսքը ինձ ա վերաբերվում ես ուղղակի չեմ կարող լռել, էդ իմ համար ամարժեք ա խաբելուն: Չգիտեմ, թե դու ի՞նչ ի նկատի ունեիր երբ ինձ ասեցիր դա, բայց զգում եմ, որ մեր մտքերն ու ցանկությունները միանման են: Սա բոլորովին էն չի, ինչ կանցներ շատերի մտքով, չնայած երբեմն ինքս էլ եմ սկսում կասկածել դրանում:

Smokie
12.04.2014, 12:52
Տարել ա ինձ Stevens ձյաձյան, գերել ա բառիս բուն իմաստով::roll Ոչ թե հոգի ես դնում իր երգերի մեջ, այլ ինքդ ես մտնում էդ հոգու մեջ: Քեզ անչափ ազատ ես զգում՝ ամենակարող: Ինքն արթնանում ա քո մեջ էն մեծ ձգտումը՝ ցանկությունը, ՀՈՒՅՍԸ:


I know we've come a long way,
We're changing day to day,
But tell me, where do the children play?

http://youtu.be/7a4DCxAi020


«Tea For Tillderman» ալբոմ` համարյա ամեն օր::love Չես կարողանում այլ ընտրություն կատարել՝ ազդվել ես ու մոռացել մյուս բոլոր հրաշքների մասին: Գիթար, դաշնամուր, բարակ բարի ձայն ու դեմք: Մեծ ուժ:



Miles from nowhere
Guess I'll take my time
Oh yeah, to reach there

http://youtu.be/lNId6M4SSNk


Ու իհարկե հիշում ես, թե ում շնորհիվ ես բացահայտել::aha



http://youtu.be/Q29YR5-t3gg


Էդքան հանդարտ, հանգիստ ու հանկարծ պահի տակ էմոցիայի էնպիսի՜ պոռթկում: Հանկարծակի պայթում ա... դու էլ հետը:



http://youtu.be/FHlo_N34vuo

Smokie
15.04.2014, 14:40
Ես եմ դա ընտրել ու միշտ շարժվել եմ այդ ուղղությամբ: Եւ ինչու՞ ոչ մի անգամ չեմ ընկնում, չեմ կոտրվում, չեմ փոխվում: Որքանո՞վ սխալ կլիներ, եթե շարժվեի դիմացին ցույց տված ուղղությամբ, գուցե ես հետո երջանիկ լինեի: Բայց ես պատրաստ չեմ հրաժարվել այն ամենից, ինչ զգում եմ հիմա: Միշտ հաստատապես համոզված եմ լինում ու հաջորդ օրը տեսնում, որ սխալվել եմ՝ հետո՞... հետո մեկ այլ բանի վրա եմ հույս դնում ու էլի հաստատ համոզված եմ: Հետո՞: Ինչու՞ ա ներքին ձայնս միշտ ավելի ուժեղ գտնվում դիմացինի խոսքերից, որոնք միգուցե ավելի օգտակար են: Վախենում ես շարժվել այդ «օգտակար» ուղղությամբ՝ կարծում եմ կտառապես ու բացառում ես, որ քո ուղղությամբ շարժվելուց տառապելու ես: Պնդաճակատի մեկը::)) Ի՞նչն ա ներքին ձայնիդ անընդհատ հուշում, որ դու անփորձ լինելով հանդերձ՝ չպիտի հանձնվես դիմացինի կամքին:

Smokie
16.04.2014, 18:53
Բարև, էլի բարև: Անվերջ բարևներ::)

Եթե ժամանակին կտրականապես դեմ էի էն մտքին, որ զգուշանալը, վախենալուց տարբերվում ա, հիմա ինքս կարող եմ որպես արդարացում ասել, որ զգուշանում եմ: Բայց եթե դիմացինը ասի «զգուշանում եմ,» դրվար թե հավատամ::esim Հա, զգուշությունն ու վախը տարբեր բաներ են, բայց մինչև դիմացինին լավ չճանաչես՝ չիմանաս իր բնավորությունը, չես կարող ասել, թե երկուսից ո՞րն ա:

Smokie
18.04.2014, 11:17
Ուզեմ, թե չուզեմ էդպես ա ստացվում՝ վաղուց ա ինչ սովորություն ա դարձել: Գիշերն էլի կիսատ մնաց:

Գիտեմ, ավելորդություն ու անիմաստությունը ինձանից անպակաս են: Եթե միայն դիմացինն ուզենայիր ու եթե հնարավորություն լիներ՝ կօգնեի քեզ: Ու ինձ չի հետաքրքրում թե ուրիշներն էդ մասին ինչ կմտածեն, ինձ ուղղակի հաճելի ա քեզ հաճույք պատճառելը: Ու պետք չի ամեն անգամ ի պատասխան ասել նույն բանը՝ արդեն ամաչում էլ եմ::oy Ի՞նչ զարմանալու, ի՞նչ տարօրինակ բան կա էդտեղ՝ բարությունը դիֆիցիտ չի, ինչքան էլ փորձես հակառակում համոզել: Երբեմն մարդիկ չեն զգում, թե ոնց են օգնում դիմացինին, կամ մեծ նշանակություն չեն տալիս իրենց, կամ դիմացինի կատարած քայլին: Հիմա ի՞նչ, եթե էդքան բան անեմ՝ կստացվի, որ մենք պարզապես ընկերներ չենք՝ շատ ավելին ենք: Դա իհարկե իմ սրտով ա, բայց մի կողմից էլ ոչ այնքան հոգեհարազատ մարդու օտարությունը չի դզում:

Անինքնասերի մեկը::(

Smokie
22.04.2014, 18:55
"We are all just prisoners here, of our own device."


Մի տեսակ չէի հասկանում, թե մարդ ո՞նց կարող ա նման իրավիճակում լինել, մի ձևով պետք ա դուրս գա էդտեղից: Բայց չէ, ոնց տեսնում եմ՝ դրա համար ուժ ա պետք, կամք, փախուստի տարբերակ, մարդ պետք ա գտնի ինքն իրեն, իսկ դա ոչ միշտ ա հեշտ:

Smokie
23.04.2014, 11:26
Ես չեմ փոխվել: Ուղղակի մոռացել էի էն ժամանակները, երբ ունենում էի նույն զգացողությունները՝ երբ հալվում էի վառ, գունավոր տեսարաններից, երբ նայում էի էդ ամենին ու մտքովս չէր անցնում, որ դա կարող ա արհեստական լինի: Ինձ չի վանել գորշությունը՝ ուղղակի երփներանգությունն ա միշտ գրավել: Պեկելիսի «Քո հնարավորությունները մարդ» գրքում ասվում էր, որ արհեստական ժպիտը ժամանակի ընթացքում ավելի քան բնական ա դառնում: Ուզում եմ հավատալ էդ խոսքերին, ուզում եմ էդպես լինի::)

:love

http://youtu.be/BhI6nDlGkO0

Smokie
29.04.2014, 14:08
Նե՜նց կքնեի մի քանի օր անընդմեջ: Բայց դա ինչ-որ բան կփոխե՞ր:unsure Չէ, միտքս փոխեցի...
Իսկապես որ, ինձ լուրջ հանգիստ ա պետք: Եթե փոթորիկը պայթի՝ դա է՛լ ոչինչ չի փոխի::nea
Անտանելի, անդուր, ան... եսիմինչ:sorry


Standing at the edge of the world
Please help me girl, help me girl

http://youtu.be/I3BZoRlYQLo

Smokie
04.06.2014, 18:30
Ի՞նչ կարելի ա սպասել երգչից, որի երգչական մականունը Բղդո ա::fool Բայց դե բախտի բերմամբ, թե պատահմամբ մի երկու անգամ տեսել ես ու... մյուս ռաբիզների պես ահավոր չէր, մանավանդ երբ բառիս բուն իմաստով մեր օրերինների հետ ես համեմատում: Ոչ լսածդ երկու երգերն են աբսուրդ, ոչ էլ հատկապես դրանց տեսահոլովակները:

http://youtu.be/MC1CTDY3Zqo


http://youtu.be/WSHvBeQy2_A

Լավ, առաջինիս մասին էսքանը հերիք ա::)) Գրառման որակի զգալիորեն բարձրացումն էլ չէր խանգարի::ckck Ո՜նց էի սիրում ու հիմա էլ եմ շատ սիրում: Աշխույժ, էներգետիկ ու հաճելի:

http://youtu.be/57f37VOsFSQ


http://youtu.be/DfZrzVRoln8

Բայց ասա գոնե տրանսլիտն առանց տառասխալի լիներ՝ Kez Hamar (http://music.gisher.ru/songs/18799/)

Արսեն Սաֆարյանի երգերին հիմա չեմ ուզում անդրադառնալ, բայց ժամանակին ամենաշտը իրեն էի սիրում հայկականներից: Հիմա է'լ այդ երգերը տհաճ չեն ինձ համար:dance

Ու վերջիվերջո մեր տեսահոլովակները էնքան էլ վատը չեն ու բոլորը չի, որ վատն են: Համարյա միշտ էս երգի մասին մտածել եմ, «եթե ամերիկյան ու անգլերեն, երգչի ձայնն էլ քիչ մը ավելի հաճելի լիներ, շատ ավելի հաճույքով կլսվեր ու կսիրվեր»::oy

[vieo]http://youtu.be/5Y-LvLHtNxA[/video]



«Կապույտ-կապուտակ,
Կապույտ ծովի նման,
Ծփում են իմ մեջ
Աչքերդ աննման:
Կապույտ կապուտակ
Երազի նման
Աչքերդ մի օր
Կանցնեն կգնան»

Ազատ Աբրահամյան:sulel



Սյուզի:roll

http://youtu.be/jL1530bD6EE




Վերջում էլ երկու հաճոլի երգ ու տեսահոլովակ մի երգչուհուց: Ըստ երևույթին իր միակ քիչ թե շատ հայտնի երգերն են:
Ի դեպ, եթե հիշում եք սա մեր ակումբի ՆանՍի հեղինակած երգն ա, խոսքերն էլ են իրենը::roll Տեսահոլովակում էլ Վլադիիմիր Մսրյանը:love

http://youtu.be/E1X0GivfNO8


http://youtu.be/uN7orCx04O8

Smokie
07.06.2014, 12:08
Քանի գնում էդ վտանգավոր մտքերն ինձ ավելի ու ավելի են տանում: Ես դրանից չեմ վախենում՝ գիտեմ, որ չի լինի, բայց ամեն օր, անընդհատ մտածում եմ թե ի՞նչ կլիներ էդ դեպքում: Ու վստահորեն ասում եմ, որ առանց այդ ամենին ավելացրած հեքիաթի, առանց ջինի, կամ ոսկե ձկնիկի, ոչինչ չի ստացվի: Բացի դրանից ես ինքս էլ պատրաստ չեմ դրան, բայց հետևանքները հետաքրքիր են: Չնայած դա տեսնելուց հետո է՛լ ավելի հիասթափվեի:

Smokie
09.06.2014, 14:49
Շուտով նոր սեզոն ա բացվելու, բայց հավանաբար ոչինչ էլ չփոխվի: Այ ճիշտ և ճիշտ սերիալների նման՝ անընդհատ կձգձգվի, ինտրիգներ կստեղծի ու հետո կպարզվի էնքան պարզ, էնքան հասարակ բան էր::)) Ու ամեն անգամ նույն կերպ ա «լուծվում» խնդիրը:
Լավ չէ՞ր, երբ քո համար լուռ նստած էիր, էդքան չէիր տառապում մտքերից, որևէ բան ասելու կարիք չէիր զգում: Ժամանակին գոնե մի առավելություն ունեիր, հիմա դա էլ ես կորցրել ըստ երևույթին: Կոտրված բաժակը նորից կպցնելը գուցե հնարավոր ա, բայց շատ բարդ ա թվում: Ոնց էլ լինի ճաքը մնալու ա::sorry

Բավականին երկար դիմացար...:bye

Smokie
10.06.2014, 18:41
Տարբեր տարիքներում հանցանքներն էլ են տարբեր լինում::sulel


Քանի՜ անգամ եմ փոքր ժամանակ մեր իններորդ հարկից նայելուց մտածել էդ գործողության կայֆի, էդ պարային վայրէջքի մասին: Բա ինչքա՜ն մեծ էր բռնվելու վախը,:scare էդ ժամանակ դա կարող էր դիտվել որպես վատ, շա՜տ վատ արարք, հիմա որ հիշում եմ էնքա՜ն հասարակ, մանկական ցանկություն էր ու էնպե՜ս կայֆ էր::roll Ու մի օր ես չդիմացա...
Էսօրվա պես եմ հիշում թե ինչպես ես՝ ոչ այնքան վճռական տրամադրված, նկատվելու վախի տակ, ինքս համոզված չլինելով, որ վերջը կանեմ դա, բարձրացրի ձեռքս ու... փոքրիկ երկնագույն, սիրուն կտորը հրաժեշտի պար ցուցադրեց, (եթե գեշը ընտրեի երևի էդպես չտպավորվեր)::love Դժվարը սկսելն էր` դրանից հետո շատ ավելի համարձակ էի::aha Էդ նույն օրը մի, կամ երկու անգամ է՛լ մեղանչեցի: Չեմ կարող ասել, թե քանի՞ անգամ եմ ուզել նորից ու նորից անել ու քանի՞ անգամ եմ արել: Բայց մի օր... հե՛նց այն օրը ու այն պահին, երբ զգում էի, որ կասկած եմ առաջացնելու, անտեսելով ներքին վախս ու առաջ տանելով ներքին ձայնիս սուրբ գաղափարը...:)) գնացի փոքրիկ, մանկական, ծաղկազարդ կտորե մեշոկի միջից կտորիկներ վերցնելու: Քույրս էլ կա՛մ կատակի համար, կա՛մ չգիտեմ որտեղից ու չգիտեմ ի՞նչ կասկածելով՝ որոշեց, որ չպիտի թողնի: Ինձանից փախնելով, պարելով, կտորը չտալով ու «ինչի՞դ ա պետք» երգելով՝ պատասխանի էր սպասում: Իհարկե չէի ասում ու պնդում էի, որ տա: Վերջը չեմ հիշում ոնց հաջողացրեցի վերցնել, արագ գնացի բալկոն, ինքն էլ իհարկե հետևիցս եկավ::)) Մի խոսքով, հերթական կտորը վայրէջք կատարեց ու...
- Մաա՜մ:o:scare
Արդյունքում ո՛չ մի պատիժ, ո՛չ մի զրկանք, ո՛չ մի անկյուն կանգնել::8 Ընդամենը զայրույթ:)) ու զգուշացում՝ «էլ չտեսնեմ նման բան»: Բայց ասենք հիմա, որ իրանց հիշացնեմ, կամ խոսանք էդ մասին, ժպիտով կհիշեն ու ծիծաղով::hands Այդպես էի մտածում մի քանի օր առաջ ու չսխալվեցի:


Իսկ դրանից հետո երևի իսկապես էլ նման բան չեմ արել::angel

Smokie
18.06.2014, 15:36
Որտեղ երգ՝ էնտեղ պար, որտեղ պար՝ էնտեղ իմպրովիզ::roll Անվերջ շարժում:

http://youtu.be/FLP6QluMlrg

Դզում ա, բայց զգում ես, որ քո ուզածը չի: Իսկ դու էլի չես ուզում սպասել, ի՞նչ գիտես, որ հարմար պահը գալու ա: Ուզում ես որակո՞վ լինի՝ լավ ես անում, բայց եթե անում ես, հիմա արա: գուցե հետո ընդհանրապես չկարողանաս: Խոսքն իհարկե պարի մասին չի, բայց հեչ հարմար պահ չի ախր:
- Իսկ եթե հետո ավելի անհարմար լինի՞::pardon

http://youtu.be/aZadNtaQUZM

Մարդ ո՞նց կարա էդքան մոտիկ լինելով հանդերձ, էդքան հեռու լինել: Ախր դա էլ ա քեզանից կախված, հենց ինքն էր ասում, որ կյանքը համարձակություն ա սիրում: Որքանո՞վ ա հավանական, որ ամեն ինչ հենց էդպես էլ լինելու ա: Լավ, թեկուզ մի քիչ ձևափոխված, մի քիչ այլ կերպ, մի քիչ ոչ իդեալական, բայց արդյո՞ք լինելու ա: Չես սիրում սպասել, չես կարող գործել: Իսկ ի՞նչ ես կարող::8


Oh, was this solo?
Was this yesterday?
Was this true for you?
:dance

Smokie
21.06.2014, 10:39
Ճիշտ ա՞, որ եթե զոռով ինքդ քեզ հեռացնես երազանքիցդ, նպատակիցդ՝ մի օր կմոռանաս դրա մասին: Եթե անհասանելի ա բառիս բուն իմաստով՝ անհնար ա ու էստեղ մնալով դու միայն տանջվելու ես իզուր տեղը: Ափսոս չե՞ն ներվերդ, էլ չեմ խոսում դիմացինի ներվերի մասին: Կարծես թե սա վերջին հնարավորությունն էր:

http://youtu.be/Cn-uAGH0DA4
Я отпущу тебя,
Я отпущу
Я отпущу тебя
И пусть все увидят.


Իսկ դու... Ես ոչ մի կերպ ինձ թույլ չէի տա մտածել, որ դու եսասեր ես, դա դու՛ թույլ տվեցիր, դու՛ ստիպեցիր: Գիտեմ, որ քո համար մեկ չի ու ավելի լավ ա դու չիմանաս կարծիքս: Իմ ասելուց հետո էլ չի փոխվի: Ախր մեծ բան չէի ուզում քեզանից՝ դու ոչինչ չէիր կորցնի, իսկ ես մեծ բան կկորցնեմ: Ես պիտի մոռանամ էս ամենը, բայց չեմ կարող: Հրաշք չկա ու չի էլ լինի: Իսկ եթե շարունակեմ դիմանալ, կհիվանդանամ: Ու էդ հիվանդությունը կոչվում ա չար նախանձ::sorry

Smokie
23.06.2014, 16:45
Որքան էլ իրարից խռով լինենք, միևնույն է կուզեի տեսնել քեզ՝ հետաքրքիր է ինչպե՞ս կարձանգանքեիր: Արհամարհա՞նք, թող այդպես լինի, վե՞ճ, դու՛ գիտես::pardon Ես չեմ վախենում քեզանից ու քո ներկայությունը հաստատ չէր խանգարի իմ գալուն, այլ ընդհակառակը՝ եթե դեռ որևէ բան ունես ինձ ասելու, ասա դեմ առ դեմ::P Իսկ եթե քո մեջ այդքան ուժ գտնես ու չնկատես՝ ուրեմն էդպես էր ճիշտը::)


Իսկ երաժշտության հարցում էսօր է՛լ չսխալվեցի՜::yahoo

Սիրել եմ:love

http://youtu.be/smfP9By1fJ8
Սիրեցի:hands
http://musicmp3spb.org/album/diamonds_and_rust.html
Կսիրեմ::roll

Գիտեի, որ Դիլանին էլ ա անդրադառնալու ու երգի հենց կեսից արդեն ճանաչեցի վերջինիս ոճը::hands

Smokie
30.06.2014, 21:02
Դե հիմա ասա Գևորգ, ինչքանո՞վ էր ճիշտ էդքան ձգտելը, եթե հետո մի քանի օր էլի հնարավորություն ունենալուց պիտի հրաժարվես՝ ինչ ա թե «համը հանելու ես»: Իսկ եզակի հնարավորությունդ պիտի օգտագործես լիովին՝ առանց որևէ պահ բաց թողնելովւ, որ հետո հիշելու բան ունենաս,:) (հաճախակիի դեպքում երևի դրա կարիքը չզգայիր): Ու ընդհանրապես, ի՞նչ մի «խելացի» հարց էր... հաստատ ավելի լավ ա, մեկն ունենալ, քան բոլորով հանդերձ դրանից է՛լ զրկվել: Բայց ո՞վ ա ասել, որ եթե դրա փոխարեն չընտրեիր հաջորդը, ավլի լավ չէր լինի::esim Տե՞ս, էլի անցանք գուշակությունների::D Մյուս կողմից էլ ձգտում ես որսալ հնարավորինս շատ տեղեկություն, գուցե առաջինի հետ, երկրորդ հնարավորություն է՞լ ունենաս, gուցե հանգամանքներն ինքնըստինքյա՞ն դասավորվեն քո ուզածով:;) Իսկ եթե ուղղակի իմանաս դրա մասին ու կորցնես, որոշ ժամանակ կտխրես, կատես, հետո կանցնի կգնա::P
Էդքան ասում ես կյանքը վայելել ա պետք՝ պետք ա անել էն, ինչ ուզում ես, հաճույք ստանալ, բայց դրանով հանդերձ ինքդ ես քո համար խնդիրներ ստեղծել ու հիմա խճճվել ես էդ կուտակման մեջ: Որ ինքդ էլ քեզ հարցնես ո՞րն ա իմաստը... ուղղակի զբաղմունք, հաճույք, զվարճանք բայց ինչքա՜ն ներվեր ա ուտում էդ ամենը մինչև չես ավարտում:
Չէ՛, ըստ երևույթին իրոք կան թերություններ, որոնք ինքնըստինքյան են ուղղվում տարիների ընթացքում: Եթե տարիներ առաջ թեկուզ գեղարվեստական գիրքը թվում էր թե դանդաղ էիր կարդում, հիմա երևի զարմանում ես ինքդ քո վրա: Էնպես չի, որ մաքսիմալ արագություն ա, բայց ոնց-որ զգալիորեն աճել ես, թե ինչպե՞ս ու ինչի՞ց, ինքդ էլ չգիտես::pardon Ժամանակն ա օգնել::8

Smokie
05.07.2014, 14:52
Եթե մեկ-մեկ երկար ժամանակով են հոսանքները տանում, էդ կարող ա նշան ա, որ ինչ-որ բան չես արել ու հիմա դա իմ պարտքն ա, կատարում ես գործողությունը, դեռ հոսանք չկա՞, ուրեմն մեկ այլ բան էլ պիտի անես: Գուցե իրո՞ք չարաշահում ես կոմպային հակաձանձրույթը՝ անտեսելով շուրջ բոլորս պտտվող հազարավոր հրաշքները: Իսկ երբ ուշադրություն ես դարձնում՝ տեսնում ես, որ հետ ես ընկել ու դեռ պետք ա աճե՜ս՝ գիտակցում ես, որ երկար ես սպասելու::(

Երեկ սխալվեցի, շաա՜տ սխալվեցի ու ամոթով մնացի: Պատիժ: Վերքոտված ափ, ցավացող թաթ, էն մյուսի պահով չխորանանք: Լավ էդ հալա հեչ, բա հոգեպես ինչպիսի՜ անկում ապրեցի: Ես որ վստահ էի ինքս իմ վրա, հիմա վախենում եմ: Մնացած ամեն ինչը հաճելի էր, բայց դե ի՞նչ արած, փաստը մնում ա փաստ::sorry

Smokie
05.07.2014, 20:00
Էնպես ստացվեց, որ հենց էսօ՛ր որոշեցի նայել «Sound Of Music»-ի (http://www.akumb.am/showthread.php/51972-%C2%AB%D4%B5%D6%80%D5%A1%D5%AA%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B6%D5%B9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8%C2%BB-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%D5%A8?highlight=Sound+music) սիրածս հատվածները, (գուցեև ֆիլմն ամբողջումյամբ, ինչու՞ չէ): Ու էսքա՜ն նմանությու՞ն, էսքան համընկնում ա՞ ներկայիս հոգեվիճակի հետ: Ո՞նց ա ախր մարդու բախտը էդքան բերում::) Փորձություններ, վախ, ցանկություն, հավատ::hands Ֆիլմի սկզբերում տեսնում ես հենց էն, ինչ կուզեիր տեսնել, լսում էն ինչ կուզեիր քեզ է՛լ ասեին ու երջանիկ ես:

Ախր զգում էի էէ՜, զգում էի, որ Zaz-ի պարային շարժումները «Le Longe de la route» կլիպում շատ ծանոթ էին::hands

http://youtu.be/vzs0oUUFWmM

Էս ու բոլոր մյուսները:love

http://youtu.be/9PX9SIQdCjs

Smokie
09.07.2014, 01:04
Ինչի՞ ա իմ համար մի տեսակ հաճելի, որ դեռ չեմ քնել: Կարծես դեռ էլի երկար ժամանակ կմնայի, կնստեի ու կանեի սրտիս ուզած բանը: Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ մի գիշեր «հաջողացնեի» չքնել: Առաջ էս ամենը ինձ չէր գայթակղել երևի, հիմա էնքան հետաքրքիր ա::) Մենակ ես, ոչ մեկ չկա, սենյակիդ լույսը վառ ու թվում ա թե գիշերվա մթության մեջ սենյակդ շատ ավելի լուսավոր ա, քան երեկոյան՝ մայրամուտից առաջ::roll
00:00` լավ սկսվեց::good

Smokie
10.07.2014, 11:49
Ֆիլմայինն ու իրականը: Հնարավոր չի ախր: Մարդ էդքան նախանձ լինի՞, որ նշանակություն չտա իր հարազատի երջանկությանը ու ամեն վայրկյան թույն թափի վերջինիս սիրելիի վրա: Ի՞նչ աստիճանի անմարդկային պիտի լինի, ինչքա՞ն թունավոր նախանձ պիտի կուտակի մեջը, որ անընդհատ զրպարտի դիմացինին՝ շատ լավ իմանալով, որ վերջինս անմեղ ա ու որ մեծ հարգանքի ա արժանի, թեկուզ էն բանի համար, որ դիմանում ա իր ձեռքը::agressive Չէ՛, հնարավոր չի, որ իրական կյանքում նման մարդիկ լինեն, չի՜ կարող էդպիսի բան լինել, թոզ են փչում էդ կինոները: Ուղղակի անտանելի ա տեսնել էդ տականքներին՝ էն աստիճանի անտանելի, որ չես կարողանում զսպել էմոցիաներդ ու բարձրաձայն վիրավորում ես: Ո՞րն ա ձեր նպատակը այ........ Իսկ եթե հանկարծ միամիտ անձնավորություն մը՝ տեսնելով ձեզ էկրանից այն կողմ, վատ կարծիք կազմի համայն մարդկության մասի՞ն, սկսի կասկածամտորեն մոտենալ բոլորին՝ մտածի, որ ձեր պեսները շատ են իրական կյանքում: Հետո՞::fool Ատում եմ... մեղմ ասած ատում եմ::angry

Smokie
11.07.2014, 19:07
Էդ անտեր անտարբերությունը սպանում ա ուղղակի: Եթե իմանայի, որ ճիշտ եմ մտածում՝ մի կողմ կքաշվեի: Ուզածս սեր չի՝ փոխադարձ վերաբերմունք, էնպիսինն ինչպիսին շատերի հանդեպ ես ունենում՝ համարյա բոլորի: Համակրում եմ, բայց սա սեր չի ու համոզված եմ, որ բարին հենց այդ էր: Հարգում եմ, բայց չեմ կարողանում խոսել... միշտ մի բան հետ է պահում, կանգնեցնում, առանց այդ էլ երևի շատ եմ ձանձրացրել: Մի բան փաստ է՝ դու ուրիշ ես, քեզ համարյա բոլորն են սիրում, իսկ եթե հետո զգամ, որ վերջնականապես զզվեցրել եմ... ինձ չեմ ների::(:oy


http://youtu.be/WSmeboML7Uc

Առաջ գոնե մեկ-մեկ երևում էր ներկայությունդ, հիմա կարծես ինչ-որ բան չորացել ա ու էլ չի վերակենդանա: