PDA

Դիտել ողջ տարբերակը : Օրերից մի օր



Էջեր : 1 [2] 3

Smokie
15.07.2014, 15:10
Հիմա հասկանում եմ, որ շտապել եմ՝ միշտ եմ շտապել... ու հենց էդ պատճառով էլ ուշացել եմ, հետ եմ մնացել: Ու դեռ շարունակում եմ շտապել:

Իհարկե, չեմ ուզում, որ այսպես ասած՝ «ծամեն, դնեն բերանս», ընդհակառակը, միշտ ձգտել եմ ինքնուրույնության, բայց ձևը չեմ իմացել, համարձակությունս չի հերիքել...

Ու ինչու՞ եմ ասում, չգիտեմ...

Smokie
20.07.2014, 09:49
Բնության կանչ: Թվում ա թե էնքան մոտ ա ամեն ինչ::) Բայց զգուշությունն էլ չէր խանգարի, քի՞չ ա եղել, որ կարծել ես քիչ մնաց ու...
Պիտի գործելաոճդ փոխես: Էսքան փորձեցիր սա՝ չտեսա՞ր, որ օգուտը քիչ ա: Իսկ եթե քեզ էսպես ա դուր գալիս ու չես համարձակվում այլ կողմ նայել, ուրեմն դեռ երկար ես սպասելու:;) Գուցե երկրորդ ժանապարն էլ ոչ միայն օգնի, այլև հաճելի լինի, ոգևորի::hands

Մի բան հաստատ ա՝ I want it and I want it now:dance I want it and I just can't wait:jagi

http://youtu.be/xFhptbSPn8w


http://youtu.be/-gDkoMJSe5o

Smokie
29.07.2014, 22:38
Կանխազգացում: Աննկարագրելի զգացողություն ա երբ ուզածդ/սիրածդ երգը գիշերով ես լսում՝ սենյակումդ պայծառ դեղնավուն լույսը ավելի ա իմաստավորում, աճեցնում ա հաճույքի էֆեկտը::roll Ինչպես միշտ քեզ պատկերացնում ես սիրելի անձնավորության հետ դուետով երգելիս: Հոգ չէ, այս պահին կարևոր չէ թե մինչև ե՞րբ ես «պատկերացնելու»: Երգն ուժ է տալիս, հույս է տալիս, կյա՜նք է տալիս:::dance


http://youtu.be/8fNJSUSY4Ig

Ո՜նց կուզեի իմանալ Քարահունջի ու Windrose-ի համերգները ե՞րբ են լինում: Դա ինձ իրոք շատ է պետք:


http://youtu.be/-y_a8_iU_ys

Smokie
01.08.2014, 10:20
Շտապողականություն. երևի շատ սերտ կապ ունի վախի հետ: Մի տեսակ չէի հավատում, որ մարդ կարող ա իմանալ թե իրականում ինչ ա զգում՝ բայց չգիտակցել, չհասկանալ: Բայց երբ ինձ ասեց դա, էնպիսի հանգստություն իջավ հոգուս: Շատ ավելի հաճելի էր լսել, որ վախկոտ եմ, քան թե подлец: Որ մի քիչ մտածեցի՝ զգացի, որ սխալ քայլերս վախի հետ են կապված, չգիտեմ որքանով ա դա ճիշտ, գուցե իրականում ես փորձում էի արդարացնե՞լ ինքս ինձ: Գիտեմ, վախը լավ բան չի ու պետք ա վերացնել, հանել մեջիցս: Միշտ եմ վախեցել... միշտ: Դրա համար էլ շտապում եմ իմանալ ճշմարտությունը՝ շտապում եմ գլխավոր նպատակիս հասնել, շտապում եմ, որովհետև երբ չգիտեմ` վախս բազմապատիկ ա:

Եթե ես ճիշտ ձևով օգտագործեի երաժշտասիրությունս, եթե փորձեի անել մի քիչ ավելին, եթե հնարավորինս ավելի շատ ինֆորմացիա հավաքեի, ամեն ինչի մեջ բզբզաjի, հնարավոր ա վաղուց արդեն գործ ճարած լինեի ու ասածս կրկնակի հաջողությունը ձեռքումս լիներ՝ մի գնդակով երկու նապաստակի խփեի:

Smokie
03.08.2014, 14:28
Ի՞նչ ինքնասիրության մասին ա խոսքը...

Մեկ թվում ա թե կարամ հանգիստ թողնեմ մարդուն, եթե իրեն հետաքրքիր չի իմ հոտ շփվել, բայց հիմնականում էդ իմ համար չափից դուրս ծանր ա, ես էդքան ուժ չեմ գտնի իմ մեջ: Գուցե էդ եսասիրությունա: Շատ դեպքերում էլ զգում եմ, որ ամեն ինչ էնպես չի, ոնց որ ես եմ պատկերացրել՝ հույս եմ տալիս ինձ, իրականում փրփուրներից կախվելով:

Խոսել խոսել են ու թարգել՝ ձանձրացել: Ուրեմն խնդիրն իմ մեջ ա: Կամաց-կամաց հաշտվում ես իրականության հետ՝ մեկ-մեկ հիշելով էդ մարդուն ու... կորցնում հաջորդին:

Smokie
05.08.2014, 12:49
Գիտեի: Գիտեի որ նոր էջ է բացվելու: Ինչպես ամեն մի երկուշաբթին, էնպես էլ ամեն մի նոր էջը փորձում եմ սկսել հետաքրքիր նոտայով, ճիշտ քայլով՝ դա իհարկե կախված է իմ կյանքից, կյանքս էլ ինձանից: Ինչպես ես կառավարեմ, այնպես էլ կշարժվի: Ճիշտ է՝ անհաջողությունից հետո պետք չի սպասել մի ամբողջ շաբաթ, բայց երբ սկսվում է նորը՝ շատ բաներ է խոստանում: Թե որքանով է խաբուսիկ՝ ապագան ցույց կտա:
Առաջ ձեռքի օրագրումս էնքա՜ն էի գրում՝ անիմաստություն էր ստացվում, անկարևոր առօրյա: Արդեն քանի՜ շաբաթ է ինչ մի էջի մեջ մի շաբաթ եմ տեղավորում: Ատացվում ա, ավելի քչին էլ էի ձգտում, հիմա է՛լ չի խանգարի: Օրագիրը կարող ա օգնի տարբերել կարևորն ու անիմաստը՝ փոփոխությունն ու միօրինակությունը:
Վաղուց է ինչ հիվանդացել եմ մի վատ սովորությամբ: Մի տարուց շատ ավելի ա, ինչ ինձ վրա ժամանակ եմ դնում ու փորձում էդ ընթացքում զսպել: Ինչքա՜ն էի ուրախացել անցած տարի՝ երբ աճը նկատվում էր: Համոզված էի, որ գոնե որևէ բան ինքս ինձ խոստանալիս, կարողանում եմ չդավաճանել, հետո... դա է՛լ կորավ, չնայած այս տարի չափաբաժինը զգալիորեն քիչ է անցածից: Հիմա նորից վերականգնվում է... հուսով եմ... Քիչ չի եղել, երբ ինքս ինձ վրա վստահ եմ եղել, բայց հանկարծ դիմել եմ այդ քայլին: Հիմա էլ եմ շատ վստահ::aha Եղել ա նաև, որ վտանգավոր պահին կանգնել եմ, թարգել:
Պետք ա քո օգնությանն է՛լ դիմեմ Օմ ջան, քո էջերին էլ պիտի խոստանամ, որ ընթացքում նկատելի լինի փոփոխությունը, որ պատասխանատվությամբ մոտենամ գործին:

Շատ էի ուզում էջը սկսել երաժշտական նորություններովս,:love ի՞նչն ա խանգարում::sulel

http://youtu.be/M0IDiVQxZYg


http://youtu.be/wWGePZz3S7A


http://youtu.be/EuoMoMgpGyA

Smokie
14.08.2014, 21:10
Այ էս անգամ իրոք պայթեց::viannen_09: Հզոր էր::ckck

http://youtu.be/gw4-cihaaa0

Էսքան մո՞տ իրականությանը, էսքան համապատասխա՞ն: Սա երևի հուշում էր՝ նշան չնայած բոլոր խանգարող հանգամանքներին:



http://youtu.be/_5MRixQNmsI


http://youtu.be/9MpD8cfzX4M

Smokie
20.08.2014, 19:22
Անցյալը նույն ներկան ա: Ամեն մի պահը, վիճակի ծանրությունը, բացարձակ դատարկությունը... ոչինչ չի փոխվում: Ամեն ինչ տեղում կանգնած ա, բացի ժամացույցի սլաքներից:Անգամ երգն ա կանգնած, ոովհետև նոր չի: Մազոխիզմի տպավորություն: Ու էլի անկապ, անկապ, ամեն ինչն անկապ, իսկ ես բոլորովին այլ բան էի ուզում::nea

http://youtu.be/9e4AYDVIZ8M

Թվում ա, թե ամեն ինչ էնքա՜ն բարդ ա, բայց ախր լիովին չեմ փորձել: Համարձակությունս չի ներում, չի հերիքում: Իսկ կյանքը չի սիրում վախկոտներին:

Smokie
25.08.2014, 20:37
Ժամանակն իրոք բուժել ա՝ օգնել ա, մոռացնել ա տվել էն մարդկանց, ավքեր որ քեզ ենմոռացել ու հիմա անցյալիդ նայելուց չես տառապում, չես ուզում ինչ-որ կերպ վերադարձնել: Բայց ինչու՞ ա սկզբնական շրջանում ամեն ինչ բարդ թվում, ինչու՞ չես կարողանում հրաժարվել, քանի դեռ լիովին չես կորցրել: Ինքդ չես դիմում այդ քայլին, ինչքան էլ զգում ես, որ վերջաբանը նույն կերպ ա լինոլու: Ի՞նչն ա քեզ հույս տալիս, ինչի՞ հիման վրա ես մտածում, որ դեռ ամեն ինչ կորած չի::esim Ախր ամեն ինչ էնքան պարզ ու ակնհայտ ա: Բայց դե մեկ ա...:roll



...
Won't lay down our heads till the day is won
Won't stop running till we reach the sun
Chasing all the things that are keeping us young
We won't stop running till we reach the sun
:dance



http://youtu.be/z3QXyJRo1UQ

Smokie
27.08.2014, 11:59
Այս անգամ է՛լ դու ինձ փրկեցիր՝ ուշքի բերեցիր, մի լա՜վ թափ տվեցիր: Ասում էիր՝ ինձ ոչ մեկ քեզանից լավ չի հասկանում, ավելացնեմ՝ ինձ ոչ մեկ քեզանից լավ չի ճանաչում::aha:love Ոնց անցած անգամ՝ էդպես էլ հիմա ես զգում եմ, որ խոսքերիցդ հետո ամեն ինչ փոխվելու ա դեպի լավը: Քեզ հետ անկեղծանալուց, ես մի տեսակ մաքրվում եմ, փոխվում, բայց միշտ չի, որ ուզում եմ ասել էն՝ ինչը մտածում եմ, երբեմն զգուշանում եմ, դու գիտես::) Ամեն ինչ անցողիկ ա՝ ժամանակավոր: Ասում էիր՝ «հիմիկվանից ավելի վատ չի կարող լինել», սխալվեցիր... որովհետև քո ասած հիման երեկ էր::)) Հուսով եմ հետո չեմ վերադառնա անցյալ, չեմ փոխի էս ճանապարհը, վախենում էլ եմ էդ մտքերից, բա որ հանկար] լինի՞: Չէ՜: Չեմ թողնի:;)


Ա՛յ, շատ անգամ որևէ բան տեսնելուց զարմացել եմ՝ չեմ հավատացել, որ նման անխելքներ կան, որ գոյություն ունեն նման բնավորության տեր մարդիկ, որ չգիտես ինչու չարությամբ ու նախանձով են լցվում ու ամեն ինչում դիմացինին են մեղադրում:Չէի հավատում, բայց ոչ էլ զգում էի, որ դա ինձ հետ էլ կարող է պատահել, եթե ժամանակին չկանգնեցնեն::aha Իսկ ինքս ինձ կարող էի մեղադրել ոչ միայն դրա՛ համար: Օրինակ՝ այ դո՜դ, դու չե՞ս հասկանում, որ կյանքդ գնում ա, իսկ դու սպասում ես, անընդհատ վախենալով, հեռու մնալով չես հասնի ուզածիդ, ինչքան սպասես հարմար պահին, էդքան էդ պահը կարող ա հեռանալ քեզանից, պետք ա ստեղծե՛ս պահը: Չեմ ուզում, չեմ ուզում որ էս մտքերն էլ ժամանակավոր ազդեցություն ունենան: Լավ, հիմա կարևորը ներքոհիշյա; վերնագիրն ա::sulel Տե՞ս, ինչպես միշտ բոլորովին անկախ ամեն ինչից՝ պատահականորեն ընտրեցի էդ երգը, բայց ինչքա՜ն լավ ա համընկնում::good

http://youtu.be/L18Q0XRRn78
Ոչ էլ կարողանում էի հասկանալ, թե մարդ ինչպե՞ս ա հանցագործ դառնում՝ ինչու՞ չի կարողանում ընտրել ճիշտ ուղին: Ամեն ինչ երևի մանրից ա սկսվում՝ փոքրից, հետո միջի որդը աստիճանաբար մեծանում ա՝ շատ դանդաղ ու խորամանկորեն, իսկ էդ մարդը չի էլ զգում, թե ինչպե՞ս ա էդ փոքրի արաածը դարձել մի օձ ու ամբողջությամբ ներքաշել ա իր մեջ՝ կախարդել: Մարդու համար արդեն էնքա՜ն սովորական ա նմանատիպ կյանքը ու չի էլ մտածում էդ մասին՝ ուղղակի անում ա: Գուցեև սխալվում եմ`դեռ շատ բան չեմ հասկանում՝:pardon դեռ հանելուկ ա մնում: Ու ընդհանրապես ինչու՞ եմ մտածում հիմա էս մասին:



Բայց ինչքա՜ն հետաքրքիր, ինչքա՜ն գրավիչ ա Կակտուսիկի երգացանկը::roll Իր երգերից ստացած ազդեցությունը համարյա միշտ էդպիսինն ա, նույն խորհրդավորությունը, նույն գաղտնի իմաստը՝ շունչը: Իսկ հիմա էն նույն ծուխն ա, նույն կրակը, նույն զգացողությունը՝ լսում եմ ու թվում ա տեսնում եմ էդ ամենը, զգում եմ ծխի հոտը՝ թվում ա, թե հես ա էդ երաժշտության ազդեցության տակ ինչ որ բան կվառվի, կամ հենց երգն ա վառվում: Ու էդ ամենն էնքա՜ն հաճելի ա: Այ ոնց որ Նավիչենտոն վառեց սիգարետը՝ կպցնելով դաշնամուրի տաքացած լարերին: Էսօր մի քիչ փորփրեցի ու հիշեցի... վերջին գունավոր էջս էր::love Առաջին նշածս դրական փոփոխությունն էլ էր հենց էնտեղ եղել::roll

http://youtu.be/4a09404E5_Q

Smokie
28.08.2014, 19:10
Ճիշտ ա հե՜չ դեմ չէի լինի ոգևորիչ, գոտեպնդող գործողություններին, բայց էս էն դեպքերից ա, երբ անգամ դրանց բացակայության դեպքում՝ գիտեմ, որ լավ էր ստացվել, ինձ շատ ա դուր եկել ու ինքն է՛լ ա հավանել՝ ևս մի կարևոր հանգամանք::)

Իսկ դու: Ոնց եմ քե՛զ սիրում բնության զավակ::love Դու իդեալ ես ինձ համար՝ միանշանակ իդեալ ես: Ոչ մեկին նման չես ու էնքա՜ն ազատ ես՝ մարդ կնախանձի ուղղակի: Դու չիմանալով անգամ՝ կարող ես օգնել, որ մարդ հասնի իր ուզածին, կարող ես վարակել: Ինքդ հավանաբար անտարբեր ես, բայց ես չեմ կարող: Որովհետև ուրիշ ես: Դժվար ա՝ շատ դժվար ա հրաժարվելը, թեև հիմա զգում եմ, որ տարիներ առաջ ճանաչածս, բայց հիմա կորած մարդկանց կարող եմ չհիշել, սկզբնական շրջանում մի տեսակ դժվար եմ համակերպվում: Երբեմն էլ էնպես ա լինում, որ ինքս էլ չեմ զգում, թե ո՞նց կորավ՝ երևի էդքան էլ հոգեհարազատ չէր: Իսկ դու էդպիսինը չես: Դու բարի ես, բայց վայրի ես ու հենց երկրորդի համար եմ քեզ էդքան սիրում:

Սա էլ հենց էնպես` ի միջի այլոց, ուղղակի::sulel

http://youtu.be/jtoncUzV6nA

Smokie
04.09.2014, 12:03
Եթե մարդը ճնշող մեծամասնության հետ լավ ա, իսկ քո հանդեպ անտարբեր՝ խնդիրը քո մեջ ա, բայց արդյոք հեշտ ա՞ գտնելը: Պարզ ա, ոչ էլ կարող ես իր հետ խոսել էդ մասին: Ու ընդհանրապես, դու ինքդ ես ակամա քեզ հեռու պահում ամենքից:

Է՜խ, ում մտքով կանցներ, որ ժամանակին երաժշտությունը շա՜տ քիչ մասնաճյուղերի էր բաժանվում՝ դասական, ժողովրդական, հետո՞... նորամուծություններ չկային, նոր երանգներ: Երևի միայն օպերայինին մոտ ձայներ էին հնչում: Ու ընդհանրապես ամեն ինչն էր ուրիշ: Չէի պատկերացնի, որ ժամանակն էսքան շուտ կգա, թվում էր թե դեռ երկար պիտի սպասեմ վերադարձիս: Մեկը մյուսին չի խանգարում իհարկե: Իհարկե ուրախ եմ, ախր երգացանկս զգալիորեն ընդլայնվելու ա::yahoo
Grieg:love

http://youtu.be/-rh8gMvzPw0

Էս էլ վելվետե չխանգարող նորություններից::sulel;)

http://youtu.be/pzZYy5Rh1VA

Smokie
12.09.2014, 10:17
Չեմ կարող, չեմ ուզում ընդունել, որ դա է ճշմարտությունը:
Քեզ թվում է, թե միայն դու ես անշահախնդիր, իսկ իրենք անգամ հասարակ բանի դեպքում չեն կարող հիշել քեզ: Ինչու՞ չես կարող հրաժարվել ամենից, չէ՞ որ հիմա այնքան էլ բարդ չի քեզ համար, երբ իրո՛ք գիտակցել ես, որ որոշ մարդկանց համար ոչ մի նշանակություն չունես: Յազվություն չես ուզում անել, բայց ոչ էլ կարող ես քեզ հեռու պահել: Իսկ եթե հետո ավելի՞ կոտրվես, ցավը խորանա՞: Ոչ էլ կարող ես ու ուզում ես մեղադրել, որովհետև... նախ՝ խնդիրը քո մեջ է, ինչը չես էլ կարող ուղղել. երկրորդը՝ այդ դեպքում է՛լ կկորցնես, իսկ գուցե բարին ա՞յդ է՝ եթե դա վաղ թե ուշ պետք է լինի, ավելի լավ չի՞ հենց հիմա լինի:


http://youtu.be/bnlvPoDU5LY

Smokie
27.09.2014, 16:10
Բու՜:))

Ժամանակ դու ժամանակ::8 Արդեն որերորդ անգամ պետք ա անցնեմ նույն փորձությունը և ոչ միայն ես: Էսքանից հետո չհասկացա՞, չտեսա՞ հետևանքները: Երբ շատ ես տեսնում վատը, ամեն մի մանրուք քեզ էնքա՜ն ուժ ա տալիս՝ ամեն մի առիթից նե՜նց ես ոգևորվում: Սպասում ես՝ շարունակում ես նույն կերպ, հետո կիսահիասթաափվում, կիսագոտեպնդվում: Ամեն ինչը քո մոտ կիսատ ա տղա՜ ջան::nea
Ժամանակին շատ ավելի ուժեղ էիր երևի, բարդ էր, բայց կարողանում էիր քեզ զրկել, հեռու պահել՝ որոշում էիր ու խոսքիդ տերը լինում: Հիմա էլ ես հնարավորինս աշխատում, բայց հնարավորությանդ սահմանը էլ առաջվանը չի ըստ երևույթին, էլի կիսատ ես թողնում, տեր չես կանգնում::esim
Մտածում ես, «իսկ եթե էս ընթացքում կարողանա՞մ հասնել նրան՝ ինչը ինձանից սպասում են»: Քեզ երևի շատ մանրուքներ են խանգարում ու երևի դեռ խանգարեն: Քանի դեռ ցանկությունը էդքան մեծ չի, չես կարող անել պատասխանատու քայլը՝ թույլ ես: Ժամանակն իրոք շատ բան կփոխի, բայց քեզ... երևի չկարողանա: Իսկ էդ դեպքում չես կարողանա քո՛ ուզածին հասնել: Բա խելքին մոտ ա՞::fool

Մի խոսքով ախպեր... Գնա մեռի, արի քեզ սիրեմ::))

Smokie
18.11.2014, 20:14
Ես երևի շատ դոդ եմ դա հասկանալու համար, բայց իրոք մի տեսակ անբացատրելի ա: Ինչու՞ պիտի մարդու վատը ուզեն, իր անհաջողությունից ամբողջ հոգով հաճույք ստանան, կամ թեկուզ ամբողջ հոգով ատեն նրան՝ ինչ ա թե խելք չունի, բթամիտ ա ու շատ բաներ չի հասկանում::esim Ու՞մ ա վատություն անում ինքը: Իսկ եթե մի օր պետք գա քեզ, օգնության հասնի՝ ինչքան էլ անհաջողակ լինի: Ինչի՞ պիտի ամեն ինչ իրանց գլխին շուռ գա, ինչի՞ ա էդ միամիտին վիճակված դառնալ շահամոլների զոհը: Իրենց բախտն էլ էդպես ա դասավորվել, որքա՜ն մարդկանց համար դժվար կլիներ առանց նրանց, իսկ հնց նրա՞նք ինչ են ստանում: Շատ անգամ էլ հասկանում են, որ այլ բանի արժանի չէին, մեղքը միայն իրենցն ա, մեղադրելու չի::pardon

Smokie
28.11.2014, 15:10
Ինչի՞ եմ անընդհատ մտածում էդ մասին: Իրո՞ք էդքան հոգնել եմ, թե՞ ուղղակի հաճույք եմ ստանում: Բա որ էդ պահը գա, վախը չի բռնի՞: Մեկ ա` հաստատ գիտեմ, որ ինձ առնվազն մի բան հետ ա պահում նման հիմարությունից:

http://youtu.be/balSo6ex2FU
Տեսնես փոխվելու՞ եմ երբևիցե: Էն խոսակցությունից հետո էլի մեկ-մեկ գժությունս բռնել ա, բայց լավ ա ժամանակին խելքի եմ եկել: Հիմա վախենում եմ իրականությունից՝ վախենում եմ, որ իրոք մի բանի վրա կենտրոնանալով մնացած եղածներն էլ կկորցնեմ: Շատ դեպքերում կայացրածս որոշումները տվածդ խոստումները կարող եմ փոխել, որովհետև զգում եմ, որ էնքա՜ն անիմաստ են՝ ժամանակի վատնում իզուր տեղը: Չէ՛, էստեղ տվածս խոստումը անիմաստ չէր, բայց... ոնց տեսնում եմ էլի չի ստացվի:

http://youtu.be/UIwA_QeTD9U
Երբեմն էլ թվում ա, թե հին զգացմունքներս վերադառնում են: Մեկ-մեկ էլ մտածում եմ, որ արժի էլի վերջ տալ ժամանակավորապես, թե չէ ինձ ի՞նչ տվեց էդ մի քանի օրը::esim

Smokie
26.12.2014, 19:26
Էդպես էլ գիտեի: Երազելը միշտ չի, որ լավ բանի ա հանգեցնում: Էնպես չի, որ հավատում էի, ուղղակի ուզում էի համոզվել: Ծանր չեմ տանում, որ բաց եմ թողնելու, ծանր եմ տանում, որ չսխալվեցի, եղավ սպասածիս պես: Չէ՜, էնպես չի, որ եթե չսպասեի, հակառակը կլիներ: Մարդ իր ուզածին հասնում ա միայն երբ արժանանում ա՝ քանի դեռ քայլեր չես ձեռնարկել, շատ դժվար ա:
Սկսել եմ ավելի ու ավելի վախենալ: Չեմ կարողանում մնալ այնտեղ՝ շտապում եմ վերջացնեմ, որ հանկարծ ավելորդ բաներ չասեմ: Կուզեի ավելի շատ բան իմանար, բայց ես ինքս գիտե՞մ: Ես ինքս գլուխ հանու՞մ եմ էս ամենից: Շատ բարդ ա, տխուր ա:
Ի՞նչ փոխվեց… ոչինչ առանձնապես: Էն ինչ հասկանում եմ հիմա էնքա՜ն մանր ու չնչին ա: Փոքրիկ գաղափարներ եղան, բայց ո՞նց իրագործեմ:

Smokie
29.12.2014, 13:22
Վերջը իսկականից ինձ գժվացրեց էդ անտերը::D Գուցե ուրիշ ոչ մեկ էդքան ծանր չի՞ տանում, էդքան լարված չի հետևում դեպքերին ու անհամբեր չի սպասում end-ին՝ վստահ լինելով happy ի վրա: Էդ ի՜նչ աստիճանի կարող ա քեզ տանի, որ մի քանի րոպե անընդհատ ծիծաղես, ինքդ էլ չիմանալով ո՞ր պահի վրա, կամ ընդհանրապես էդ տխուր, մխիթարական ծիծաղ ա՞, թե՞ արդեն տեսնում ես արդյունքը: Այ քեզ հիվանդություն, հիմա ո՞նց ես դուրս գալու էդ ճահիճից:


Էն որ արդեն գիտեմ, թե ի՞նչ եմ առնելու առաջին հիմնական աշխատավարձովս, մնաց աշխատանքը գտնեմ::)) Էն որ էս տարվա սկզբերին ինքս ինձ խոստումներ էի տալիս, վստահ էի, որ ի՛մ տարում, ձիու՛ տարում կհասնեմ նպատակիս... այ պիտի սենց լիներ՝ պիտի համոզվեի, որ կյանքը միշտ չի տալիս առիթը, շատ ու շատ բաներ պիտի պայքարելով ձեռք բերես՝ ի՞նչ անենք, որ աշխատանքն ընդամենը փոքրիկ անցում ա՝ գետնանցում դեպի մեե՜ծ ճանապարհ, առջևդ բացված պայծառ ապագա: Չնայած, չես կարող ասել, թե հետո ի՞նչ կլինի: Ասենք թեկուզ էս փոքր ժամանակում ինչե՞ր կարող էիր անել, որ չարեցիր: Ինչե՞ր կարող էիր սովորել: Գուցե ձեռագիրդ ու մտածելակերպդ է՞լ փոխվեր: Էդքան ուզում ես ինքնուրույն հասնել ուզածիդ, ո՞վ ա ձեռքդ բռնել:


http://youtu.be/IxeMBk1Gxnc

Էն ժամանակ ընդամենը մեկշաբաթյա աշխատանքն ինչքա՜ն հաճելի էր՝ վստահ եմ, հիմա է՛լ նույնը կլիներ, բայց չեմ կարծում, որ առաջ փողին նույն կերպ էի նայում, ինչքան էսօր: Առաջ այն ինձ համար երկրորդական էր, հիմա вообще երրորդական... տասներորդական ա, չնայած ինձ շատ բաներում ա կարող օգնել: Չեմ սիրում, երբ աշխատանքի իմաստը միմիայն էդ թղթի կտորի մեջ են տեսնում՝ մարդ էդպես կարող ա չսիրած գործով է՛լ զբաղվի ու ընդհանրապես, ժամանակի ընթացքում մոռանա և ազնվությունը և ճշմարտությունը և ընդհանրապես կյանքը, իր բոլոր հաճույքներով: Զբաղվի միայն կուտակելով ու խնայելով, թե ինչի՞ և ու՞մ համար, չգիտի: Հուսով եմ էդ ամենն իրո՛ք երևակայությանս արդյունքն ա, հաստատ չէի ուզի սեփական աչքովս տեսնել, ավելի լավ ա սխալվեմ:

Դե ի՞նչ, հաջորդ տարին էլ ենք աչքիս սկսելու նույն խոստումներով::roll Ոնց ասում են, Бог любит троицу:


http://youtu.be/r9IHS4JAJ0U

Smokie
03.01.2015, 17:22
Երբեմն ստիպված ես լինում դավաճանել սկզբունքներիդ ու հենց էդ պահին էլ հասկանում ես, որ էդպես էր պետք: Ինչքա՜ն բան ա թեթևանում դրանից հետո:

Դեռ չես ասել ոչինչ: Թվում ա, թե պատրաստ ես, բայց ինքդ էլ չգիտես, թե ո՞նց են դասավորվելու հանգամանքները՝ չես կարող ժամանակից առաջ ընկնել: Իսկ գուցե էնքան էլ պատրաստ չես, կյանքն ի՛նքն ա հուշում, իսկ դու շտապում ես::esim


http://youtu.be/-3lNSgsAPFk

Նման ա իրան:sulel:roll

http://youtu.be/SiiO3TEW0zQ

Smokie
04.01.2015, 10:52
Ահա և վերջ: Կհանդիպենք հաջորդ էջում: Աստված գիտի երբ:

Smokie
20.01.2015, 17:02
Բարի օր, բարի երգերով::roll

Վաղուց չէր եղել՝ մի տեսակ կարոտել եմ, բայց վախենամ թե թեթևակի հոգնածությունն ու գլխացավը կապ կունենան էս ամենի հետ: Չէ, դժվար թե, չեմ ուզում թարգել:

Սիրուն ա ու հագեցնող: Էնքան էլ ուզում եմ աշխարհից կտրվածի կարգավիճակից դուրս չգալ՝ ուշադրություն չդարձնել ոչնչի վրա, շարունակ ապրել երազներում: Բա ինչքա՜ն հպարտ ու լավ եմ զգում նոր սեզոնի բացման համար, թվում ա կյանքումդ էլ ա շատ բան փոխվելու դեպի լավն ու բարին ու հենց էս ամենն ա օգնելու քեզ էդ հարցում: Ու սա դեռ սկիզբն ա::) Երևի պետք չի խոստումներ տալ, ինչ որ բան անելու համար, պետք ա ստիպել ինքդ քեզ՝ անգամ երբ չես ուզում, կտեսնես ոնց ես հաճելի ոգևորվելու::aha

Բոլորը խոսում են վերջին օրերի դեպքերից, իսկ դու՞: Այսպես էլ ապրում ենք::friends:

Բա մի քանի տարով հետ չգնա՞յինք, ապրեինք իրենց օրերում:sulel

http://youtu.be/qIHfuihoz70


http://youtu.be/XG6SCDUiFZs


http://youtu.be/0ThoUzGYmD4

http://youtu.be/aGpHP95Pl60

Ու ավարտին համահունչ:scen

http://youtu.be/gsMyKKUzvdw

Smokie
23.01.2015, 19:49
Ի՜նչ արագ ա անցնում ժամանակը երաժշտության հետ: Չես էլ զգում, թե ո՞նց ալբոմը հասավ վերջին:

http://youtu.be/ZZMNgIZb8b0

http://youtu.be/Ly0fz0T_lQE

http://youtu.be/9in_2bpi2Bg

Նորությունների սեզոնը շարունակվում ա:sulel

http://youtu.be/1u_VsFWPEkQ

Smokie
30.01.2015, 13:55
Արդեն մոռացել էի երգի մասին, կարծես արդեն կարևոր չէր էդքան: Բայց ստացա պատասխանն ու ուրախացա::) Ուրախացա, որ հետաքրքիր զրույց ա սպասվում: Այ սենց պահերին ա, որ տեղն եմ բերում կարևորն ու ոչ այնքանը՝ տպավորվում եմ ու հետո չեմ մոռանում: Անգամ էդ երգերը ճարելու փորձ չեմ արել էս երկու ամսում::D

http://youtu.be/LIeLeIwwpHc

Դեռ շատ ու շատ բաներ կան բացահայտելու` ամենահետաքրքիրը դեռ առջևում ա::sulel Գուցե երաժշտությունը կյանք ա, բայց կյանքը միայն երաժշտություն չի:;)

http://youtu.be/jWhoZ6qAS24

Ու էլի ավարտենք այսպես::sulel

http://youtu.be/d3q33tcqizU

Smokie
31.01.2015, 21:26
Եսասեր ու շատ տխուր: Ինքդ ես մեղավոր տղա, ինչքա՞ն կարելի է հիմարություններ անել:

Երբ որ սիրում էի, չկարողացա որևէ բան անել, չուզեցի: Հիմա էլ չեմ կարողանա, բայց կարծես ինչ որ բան փոխել է ինձ՝ դեպի ավելի վատը: Հիմա չեմ կարող իմ կյանքով ապրել, ընկել եմ ճահիճը ու չեմ էլ հասկանում ի՞նչ եմ անում, ինչի՞ համար: Ուժ չկա, բանականություն չկա, հեռու եմ ամեն ինչից:

http://youtu.be/pt83ol6bcTU
Ու մինչև ե՞րբ պիտի տանջեմ ինձ ու կործանեմ կյանքս: Գուցե իրոք, օրերից մի օր եղածն էլ կորցնեմ՝ որպես պատիժ: Վերադառնամ բնականոն կյանքին՝ վերադառնամ պարտված, բայց ներված: Չնայած վերջին փաստին՝ ինձ զգալու եմ կործանված, կորցրած մի կարևոր բան ու գուցե երբեք չմոռանամ անցյալը: Գուցե ամեն ինչ այնպես չլինի, ինչպես տվյալ պահին եմ պատկերացնելու, բայց միևնույնն է, ոչինչ չեմ կարողանա վերադարձնել:

http://youtu.be/6IKC8gEO0mw


http://youtu.be/i-wk7-pRqCo

Smokie
06.02.2015, 14:52
Չէ, էս կյանքը իմ համար չի: Ես բարդությունների պատրաստ չեմ, սովոր չեմ՝ պետք չի ինձ էս ամենը, ես դրանց չէի սպասում: Երկար ժամանակ ջղային մտածում ես, ո՞նց անես, որ դուրս գաս էս իրավիճակից, բայց գիտես, որ ինքդ ոչինչ փոխել չես կարող առայժմ:
Իսկ ժամանակն անցողիկ ա, էս ամենի հետ միասին: Գիտես, որ վերջը գալու ա ուզածդ օրը, ջհանդամ թե հավելյալ կուտակումներով: Գուցե հետո զգաս, որ էդպես ավելի լավ ա::P

Չարացած ես բոլորի վրա ու քեզ համարում ես վերջին անհաջողակը, որ ոչ մի ուզածին չի կարող հասնել:
Իրականում ոչ մեկ մեղավոր չի: Ուղղակի դու իրենց ապացուցելու բան ունես տղա՜:;)

Տխուր ես, կարծես ոչինչ մոտդ չի ստացվում ու չի ստացվի:
Բայց հերիք ա գիշերվա սկսվելուն պես մտքումդ հնչի Я - счастливый, как никто! Я счастливый лет уж 100.Я - счастливый! Я - не вру! Так счастливым и уйду!:aaa Ուղեղդ պայծառանում ա՝ «իսկականից, ինչի՞ մարդ չի կարա ուղղակի իրան երջանիկ զգա, ամեն ինչի մեջ լավը տեսնի»: Ախր ժամանակին էդպես էի անում, հիմա ի՞նչ եմ կորցրել, կլինե՞ր արդյոք էդ կորցրածս հակառակ դեպքում: Ախր ի՛նքս էի ասում է՜, որ ոչինչ պատահական չի լինում, մի լավ նշան պարունակում ա մեջը:


Իսկ հետո... հետոն հո ամենալավն էր::love Հերիք էր միացնել Гребеншиков-ի հաղորդումը Paul Simon-ի մասին, որ զգայիր, թե ի՜նչ գանձ ա էսքան ժամանակ մոտդ եղել: Էդ նույն պոզիտիվը, բարությունն ու տաղանդը ուրիշ դեպքերում էլ ա եղել, բայց երևի հազվադեպ ա լինում, որ քեզ հավատով ա լցրել ինքդ քո հանդեպ՝ իսկ էդ արդեն հրաշք էր:
Ու էդքանից հետո մի րոպե էլ չես ուզում հետաձգել, հե՛նց հիմա պիտի լսես՝ ուրիշ տարբերակ չկա::love Հիշե՜լ ես էս հրաշքները:

http://youtu.be/H_a46WJ1viA


http://youtu.be/6qKy9iK_jDc


Մյուս նորություններիս հետ համեմատելուց՝ թվում էր, թե ավելի թույլ ա, էդքան չեմ հավանում: Դու մի ասա սխալ երգեր էին ռաստվում, որ հետո գա ճիշտ ժամանակը ու ծանոթանամ էդ մարդու իսկական տաղանդի հետ: Որ գա ու սթափացնի՝ փրկի բառիս բուն իմաստով:

Դե էս հո միլիոն անգամ լսել էի:sulel ու դեռ կլսեմ...

http://youtu.be/9BCLb21Y7Z8


Ու չնայած ամեն ինչին՝ գիշերային երաժշտության փակումը ազդարարում է մեր հին, լավ բարեկամը::roll

http://youtu.be/HmuQG7M_030

Smokie
12.02.2015, 14:41
Rayman foreveer!:hands
http://199.101.98.242/media/shots/43288-Rayman_Advance_(E)(Cezar)-5.png

Smokie
22.02.2015, 15:46
Առաջ ո՞վ էր ասում, որ բարդություններն են կյանքին համ տալիս, օգնում գնահատել ու ընդհանրապես օգնում են ապրել, կոփում են: Ու՞ր ա էդ տղեն: Հիմա խուսափում ա բարդություններից՝ կարծես չի ուզում զարգանալ, ավելի շատ բան սովորել: Հուսով եմ կվերադառնա:

http://youtu.be/iuevw6218F0

Ու ընդհանրապես` ինչ ուզում ես արա Oh! baby baby it's a wild world:sulel ընկնելու ես վերջը, վստահ եղի...

Smokie
14.03.2015, 10:25
Էգոիստ: Հերիք ա ախր, եթե ինքնասիրություն չունես, գոնե հարգանք ունեցի դիմացինի հանդեպ: Չես կարո՞ղ մի կողմ քաշվել ու չխանգարել՝ ուրիշներն էլ հո քո նման պարա՞պ չեն: Գոնե ասածդ մի արժեքավոր բան լիներ: Ախր ակնհայտ երևում ա, որ ոմանք արդեն հոգնել են, ի՞նչ անենք, որ բացահայտ չեն ասում: Ո՞վ ես դու, ի՞նչ ես քեզանից ներկայացնում Միշտ էլ էդպիսինն ես եղել, մի՜շտ: Գիտակցել ես ու շարունակել: Նորմալ մարդը էդպիսի բան չէր անի տղա ջան::angry

Smokie
24.03.2015, 13:40
Ու էլի էս երգը

https://www.youtube.com/watch?v=sxpDsb1-lcM

Արդեն վախենում եմ: Վախենում եմ, որ էս անգամ ու՜շ ավարտվեն՝ չեմ ուզում էդպես: Գուցե իրո՞ք սխալ էր օրերով երգերի ցուցակ կազմելը, որ հետո էդքան լցվեն ու օրեցօր պակասելով հանդերձ՝ ավելանան: Եթե հոգնում եմ ի՞նչն ա ստիպում՝ չարչարանքս ա ափսոս: Գիտեմ՝ եթե անտեսեմ, երկար չեմ դիմանա, էլի՛ ա սկսվելու:
Կարծես մոռացել էլ եմ նորությունների նկատմամբ մոլուցքս՝ տեղում դոփում եմ:


Հիշողություններն էլ մի կողմից: Երեք Ռ-երը: Երեք տարբեր պատմություններ, երեքն էլ որևէ բան սովորեցնող: Էլի՛ կյանքի թելադրանք՝ նշան: Դեռ շարունակում եմ առաջվա պես կենտրոնանալ ամեն մի կետի վրա ու անհարմար զգալ անհանգստացնելուց:
Առաջինը մռայլ, բայց կարծես ոչ այդքան անմարդամոտ: Շատ հակասական մարդ: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ամենասկզբից չէի սխալվել իր հարցում՝ բայց ոչ էլ վատ եղավ, որ հնարավորություն տվեցի: Դե հետո... ինքը արեց առաջին քայլը, իսկ ես... միայն ուրախ էի դրա համար՝ ինքն էլ աչքիս լույսը չէր: Հիմա չեմ զգում մեծ կորուստ, բայց հիշողությունս ֆիքսել ա պատմությունը ու դա ավելի շատ օգնում ա, քան ցավացնում: Նա էլ ինձ համար է անցյալ, բայց դա ինձ չի խանգարում ուսումնասիրել ու ճանաչել նրան էլ ավելի մոտիկից՝ ոնց էլ լինի հետաքրքիր անձնավորություն է:
Երկրորդը ուրախ, հումորով, երաժշտասեր, հաճելի, բարի՝ թվում է, թե ինքն էլ է հաճույքով շփվում: Ժամանակն անցավ ու կարծես ինչ որ բան փոխվեց: Հազարից մեկ ա խոսում՝ կարծես չի ուզում վիրավորել, բայց ձանձրացել ա... անկասկած: Միշտ ասել եմ, որ ճշմարտությունը ինձ համար շատ ավելի նախընտրելի ա, քան թաքցնելը, ինչքան էլ ցավացնի: Ախր ոնց որ ձեռ առնոց լինի՝ «մեկ ա միամիտ ա՝ չի հասկանա»: Ու ոչ էլ ինքնասիրություն ունեմ, որ անտեսեմ՝ շատ եմ հարգում իրան:
Երրորդը շատ լուրջ, հանգիստ, չեզոք մարդ՝ էլի բարի, էլի հումորով, բայց մի կողմից էլ կարծես իր մեջ խստություն կա թաքնված (կամ լավ էլ բացահայտ): Հիմա էլ ճիշտ այնպես է, ինչպես ամենասկզբից: Անկեղծ ու բարի: Ու խելացի: Գուցե մի օր ինքն էլ հոգնի, թե՞ արդեն հոգնել է... ուրեմն սխալվել եմ՝ երկրորդն ավելի անկեղծ ա... առաջինն էլ իրենի՛ց էր անկեղծ::D Չէ, չեմ ուզում էդպես լինի՝ պատմությունները համարյա չեն տարբերվի իրարից, հետաքրքիր չի լինի: Ամեն դեպքերում իրեն էլ եմ շատ հարգում, որպես լավ ու հետաքրքիր մարդու:

Smokie
25.03.2015, 11:32
Where do you go, fantastic dream bird?
Take me away to somewhere
Take me away from here
:sulel

https://www.youtube.com/watch?v=5JzlbGoX6Ns

Դեռ ինչքա՜ն հաց ու պանիր ունմ ուտելու::sulel Տխուր ա: Գիտեմ, ժամանակ չկա դարդոտելու ու մտածելու համար, բայց դե փաստ ա... տախտակը մնում ա տախտակ:oy

Smokie
21.04.2015, 22:03
Կարծում էի ամեն ինչ շատ ա բարդանալու, ավելի ու ավելի ահավոր կլինի: Ո՞նց, ախր ո՞նց մտքովս չէր անցնում, որ կարող եմ նման քայլի դիմել: Ամեն ինչ թողել էի բախտի քմահաճույքին, իմ համար հանգիստ... չէ՜, լավ էլ անհանգիստ սպասում էի, թե ի՞նչ ա լինելու: Այնինչ կարող էի ուղղակի կրկնել էդ ջանջալությունը, որ հետո վայելե՜մ::)
Եթե առաջ ուզում էի էս ամենը շուտ ավարտվի, հիմա հակառակն ա՝ թող շարունակվի երկար: Ինձ երջանիկ եմ զգում, «փոքրիկ բաներից» էնքա՜ն բան ա փոխվել ու ուզում եմ, որ էսպես շարունակվի, շատ քիչ եմ վայելել նախաձեռնածս, չեք պատկերացնի ինչքան հավես ա::)
Այ հիմա համոզվել եմ, թե ի՜նչն էր ինձ իրականում էդքան ներվայնացնում:

Խաղաղություն, երջանկություն ամենեցուն:sulel

Smokie
15.06.2015, 11:30
***

Ես իրոք կախված եմ շրջապատիս մարդկանցից: Ինձ համար կարևոր ա, թե դիմացինը մե՞ծ ա ինձանից, թե՞ փոքր: Մտածում եմ, «ես արդյոք կարո՞ղ էի հասնել նման հաջողության»: Իսկ ամեն ինչ պարզից էլ պարզ ա՝ միայն ձգտողն ա հասնում, միայն ուժեղն ա հաղթահարում արգելքները: Ես կարող ա մեծանամ ամեն մի օրով, բայց ոչ մի կերպ չզարգանամ՝ տարիներ շարունակ մնամ նույն տեղում կանգնած՝ առաջ չգնամ: Կգա ժամանակը, երբ արդեն ծերունիների հետ կհամեմատվեմ ու կհասկանամ, որ ամբողջ կյանքս իզուր ա անցել: Իսկ քանի՜ ինձանից փոքրեր մեծ հաջողության են հասել: Չէ, մտքովս էլ չի անցնում նախանձել, ուղղակի ամոթ ա, շատ ամոթ ա::cry


***

Բալկոնային օրեր, հատկապես հով ու քամոտ երեկոներն ու գիշերները,:roll նամանավանդ Vangelis ձյաձյայի հետ::love Էլ ի՞նչ ա պետք երջանիկ լինելու համար:


***

Այ էս ա իմ էությունը: Պարապ...
Ինչքան էլ ուզեմ Last-ում որևէ արտիստին տեսնել իրեն համապատասխանի կողքին, զոռով չէի բերի, շատ-շատ ուրախանայի, երբ իրեն լսելու ցանկություն առաջանար: Վախենամ թե կամաց-կամաց սկսվի էդ արհեստականացումը: Ու էն էլ ինչի՞ վրա եմ էդքան կենտրոնանում եմ:

Smokie
23.06.2015, 13:24
Էլի սպասողական, ահավոր ծանր վիճակ: Շատ ես ուզում, էլի համարյա համոզված ես, բայց եթե շատ ոգևորվես, հետո ավելի ծանր ես տանելու: Էս տարվա սկզբերին էլ էր նույնը: Միևնույն ա, մի բան հուշում ա, որ շուտով շատ բան ա փոխվելու դեպի լավը: Ինչու՞, ինչու՞ եմ դա զգում:

Էլի խոստացել էիր ու էլի խոսքիդ տերը չես լինելու: Դե ասա, արժանի ե՞ս: Հա երևի, որովհետև չկորցրեցիր քո եսը... Գոնե էս մի բանը պիտի լինի:

Հրաշք ա Dolly-ն:love Իրոք երաժշտությունում Joan Baez-ի հետ նմանություն կա::aha

https://www.youtube.com/watch?v=qGEubdH8m0s

Smokie
24.06.2015, 16:46
Մարդ կա եդամնաց ա:))

Ավելի հնադարյան խաղ չկա՞ր, որ շահագործեի ինքնահաստատվելու համար::lol
https://i.imgur.com/0ZdP7o3.jpg
Տենաս երբևէ կհաղթե՞մ էս մեծ էկրանով, կգտնե՞մ 990 մինաները:hands

Smokie
25.06.2015, 13:45
Վերջ: Էլ ոչ մի անորոշություն, որոշ ժամանակով::) Ուրախ եմ, վստահ, նաև անհանգիստ ու անհամբեր: Դեռ պարզ չի ամեն ինչ, դեռ հայտնի չի թե ինչո՞վ կավարտվի էս օրը, բայց արդեն լուծվել ա մի կարևոր հարց: Մեկ-մեկ ինքս էլ եմ զարմանում դյուրահավատությանս ու միամտությանս վրա: Ախր էնքան ակնհայտ, բացահայտ ձևով... Ինչևէ, հիմա կարևորը համբերությունն ա: Գուցե լավ եղավ՝ ժամանակ կունենամ կողմնորոշվելու::aha Ուրախ եմ, բայց անհանգիստ:;)


Այս ուրախ նոտայի վրա էլ ավարտվում ա էջը::sulel

Smokie
30.06.2015, 16:24
Չէ: Ես չսովորեցի օգուտ քաղել, չսովորեցի սովորել, ուղղակի սովորել: Ոչինչ չի փոխում` ոչ ժամանակը, ոչ միջավայրը, ոչ էլ գործողությունները:
Չսովորեցի վայելել՝ հաճույք ստանալ, ուղղակի ուրախանալ: Չկարողացա երազներս ուղարկել գրողի ծոցը... միևնույնն է չեն իրականանալու:
Այ հիմա եմ հասկանում թե ինչն էր իրականում էդքան ոգևորող՝ թե ինչու էի էդքան ուրախացել: Էս յազվա հույսն էլ էլի տանում, գցում ա իր ջրերը:angry

Դե քեզ համբերություն ու համբերություն... Չէ-չէ սպասի, մեկով էլ կբավարարվենք մի կերպ... ավելի լավ ա ավելորդի տեղը աշխատասիրություն լինի: Աշխատասիրություն թե գործնական, թե մյուս հարցերում: Քեզ հենց էդ ա հիմա պետք, առանց դրա չես գտնի երջանկությունդ՝ պիտի վաստակես::P

Smokie
05.07.2015, 19:12
Անցած տարի իրենց բացահայտեցի ակումբում, մեկական երգերով: Հիշում էի լավ, բայց հետաձգում: Հիմա ասում եմ «ավելի հարմար օր չկար, հենց էսօր պիտի լիներ»::)) Իրականում ոչ մի նշանավոր իրադարձություն չի եղել՝ ուղղակի էս երկու օրերը հիշվելու, տպավորվել են, էսօրվա փոխարեն մեկ այլ օր կարող էր լիներ ու էլի կտպավորվեր: Ուղղակի վաղուց չէի բզբզացել, նորություններ չէի փնտրել ու չէի ոգևորվել դրանով: Իսկ էս օրը նրանով ա նշանավոր, որ սրանից ուղիղ մի տարի առաջ մի հիշվող դեպքեր ու խոսակցություններ եղան, գուցեև մեծ շրջադարձ կյանքումս::)
Առաջին հերթին foobar ծրագրի մեջ բզբզալուց որոշեցի վերջապես լսել ուղեղումս պահեստածներին: Ինչպես նաև անդրադառնու չբացահայտում հանդիսացող բարի, սիրելի ու պարբերաբար կրկնվող ալբոմներին::roll

Indila-ն ինչ լավն ա,:love երեկ քաշեցի Mini World-ը ու բառիս բուն իմաստով արդարացրեց անցած տարվա հույսերս:
Շնորհակալություն ակումբցի համար մեկին: Էս ընթացքում շատ անգամ եմ նայել էս տեսահոլովակը ու դեռ էլի եմ նայելու, էլ չեմ ասում գտածս մյուս տեսահոլովակների մասին:

https://www.youtube.com/watch?v=K5KAc5CoCuk
Նման ա Higa de la Luna-ին:hands

https://www.youtube.com/watch?v=DF3XjEhJ40Y

Ed Sheeran. Էլի երեկ եմ քաշել ալբոմը, էսօր լսել::sulel Հիմնականում ոչ տհաճ` հավես երգեր էին, երբեմն էլ ոչ այնքան, մանավանդ մի անդուր ռեպ: Բայց ընդհանուր լավն էր:
Տղեն Elton John-ի հետ ախպերություն ա::)) Վերջինս երկարատև երաժշտական կարիերա ա նախատեսում Ed-ի համար, ինչպիսին հենց իրենն էր: (http://www.digitalspy.co.uk/music/news/a648687/elton-john-ed-sheeran-will-have-a-career-as-long-as-mine.html)
Էդն անցած տարի՝ Էլթոն Ջոնի ամուսնության օրը «գողացավ» իր ակնոցները ու... (http://www.people.com/article/ed-sheeran-elton-john-wedding-glasses-photo)
https://i.imgur.com/g2dTr2X.jpg
Մի ուրիշ նկար, որ կապ չունի էդ օրվա հետ
https://i.imgur.com/FyPl2g0.jpg
Սըրն էլ իր հերթին ա մի խաղ խաղացել երիտասարդի գլխին: (http://www.express.co.uk/news/showbiz/579133/Sir-Elton-John-pranks-Ed-Sheeran-sending-dodgy-videos-US-customs)
Իր երկու ալբոմների ու միջի երգերի վերնագրերն էլ են շատ հետաքրքրաշարժ::)) Վերնագրի դրդմամբ էս երգը լսել եմ խոսքերը կարդալով: Հետաքրքիրն էր::aha

https://www.youtube.com/watch?v=u-glpxUDF0Y
Էս էլ անցած տարվանը,՝ էնքան էլ չէի հավանել, բայց երաժշտին հիշում էի, հետաքրքրում էր: Ապրի *??ուլիկը:;)

https://www.youtube.com/watch?v=2fngvQS_PmQ

Չուկ-չուկ-չուկ-չուրուk: Չէ՛, ինքը չի... ուղղակի հենց նոր միացավ REO Speedwagon-ը:))

https://www.youtube.com/watch?v=bCFkSAqqMLs
Անցած տարի բավականին հավանել էի երգը՝ ալբոմն էլ մի քանի օրից քաշել, բայց հետաձգում էի անընդհատ, մեծ ցանկություն չէր լինում:
Էս տարի միամիտ էս երգին էլ ռաստվեցի (ուրիշ ալբոմից):

https://www.youtube.com/watch?v=UgincTSCkYQ
Արդեն ալբոմի երրորդ երգին հասավ, էս ի՜նչ հավես, ուրախ երգեր են երրորդ ջան::love Անպայման կրկնելու եմ ունկնդրումը:

Վերջին շնորհակալությամբ էլի *??"ին դիմենք::) Հաջորդը «Milk Karton Kids»-ն ա լինելու: Երաժշտությունը միտս չի, բայց լավ եմ հիշում, որ հավանել եմ ու համարյա միանգամից քաշել ալբոմը: Որ լսեմ, հաստատ կհիշեմ:;)

https://www.youtube.com/watch?v=mWgXJxZd-YQ

Բա մյուս պոզիտիվ, չմոռացվողնե՜րը: Paper Kites, Decemberists, Cat Stevens, Ian Matthews, Don McLean, Dolly Parton էլ որի՞ն նշես, որի՞ն հիշես::love

Ոնց հասկանում եմ իրոք պետք ա նորությունների ընդմիջում տամ, որ հետո կայֆը լիովին զգամ::aha

Smokie
06.07.2015, 17:35
Հաջորդը «Milk Carton Kids»-ն ա լինելու: Երաժշտությունը միտս չի, բայց լավ եմ հիշում, որ հավանել եմ ու համարյա միանգամից քաշել ալբոմը: Որ լսեմ, հաստատ կհիշեմ:;)
Երեկ երեկոյան բալկոնում լսում էի «The Milk Carton Kids»-ին: : Զարմացած եմ: Լսում եմ ու հավատս չի գալիս որ նոր խումբ ա ու էնքա՜ն եմ ուրախանում, որ հին ժամանակների հավես, նոստալգիկ շունչը կա մեր օրերում՝ նոր ստեղծագործություններում: Որ էդ բարի ոճը չի կորել, որ հիմա էլ կան խմբեր ու երաժիշտներ, որոնք կհիշեցնեն Simon & Garfunkel-ին, Ian Matthews-ին, Don McLean-ին ու էլի շատերի, որոնց մտքումս առանձնացրել եմ «ռոմանտիկ» խմբում:


Բա մյուս պոզիտիվ, չմոռացվողնե՜րը: Paper Kites, Decemberists, Cat Stevens, Ian Matthews, Don McLean, Dolly Parton էլ որի՞ն նշես, որի՞ն հիշես::love

Ոնց հասկանում եմ իրոք պետք ա նորությունների ընդմիջում տամ, որ հետո կայֆը լիովին զգամ::aha


Հիմա նայում եմ ու մտածում՝ ի՞նչ եմ լսել էդքա՜ն հավանածս հին ու նոր երաժիշտներից՝ մեկական ալբոմներ: Ու ինչու՞ առաջ չեմ գնում, այլ բաներ չեմ լսում: Վախենում եմ հիասթափվե՞լ: Անպայման պիտի ուսումնասիրեմ: Decemberists-ին, Dolly Parton-ին, Paper Kites-ին ու էլի շատ-շատերի:
Էս տարի իմացա, որ Andy Williams-ը 2012-ին մահացել ա 84 տարեկանում: :( Իր նմանների շարքից կառանձնացնեի Babby Darin-ին, («Mack the Knife», «Beyond the Beach»), BJ Thomas-ին, («Raindrops Keep Falling on My Head»), Johnny Mathis-ին, Bobby Helms-ին, («Jingle Bells Rock»), Frank Sinatra-ին ու ինչու՞ չէ Chubby Checker-ին («Let's Twist Again»):

Հ.գ. Percy Sledge-ը, Ben E. King-ը, B.B.King-ը... երեք սևամորթներն էլ մահացել են էս տարի::(
Առաջինից մենակ «When A Man Loves A Woman»ն եմ լսել, որը հետագայում նոր շունչ ստացավ Michael Bolton-ի շնորհիվ: Հավատս չի գալիս, որ ձայնագրության սկսվելուց խոսքերը պատրաստ չէին, իմպրովիզ ա արել: Հանճար ա::hands
Երկրորդից հանրահայտ «Stand by Me»-ն ժամանակին չգիտեմ ինչի չէի սիրում: Ախր շա՜տ լավն ա, հատկապես գիշերային ժամին: «Don't play that song»-ը Celentano-ի կատարմամբ եմ հավանել::sulel Երկու երգ:
B.B.King-ից մի չորս երգ եմ լսել՝ բայց համարյա չեն տպավորվել: Վերնագիրերն էլ չէի հիշի, եթե մեկը չլիներ հանրահայտ «Marry Christmas Baby»-ն, մյուսն էլ Joe Cocker-ի շնորհիվ շա՜տ սիրված «Summer in the City»-ն: Որ Last-ս չլիներ, ո՞նց էի գտնելու կորածս երգերի վերնագրերը:)) Չգիտեմ էլ ե՞րբ կուսումնասիրեմ իրեն, կամ ընդհանրապես էս վերջիններին:

Smokie
15.07.2015, 15:18
Կներեն... Գիտեմ էս անգամ էլ կներեն ու գուցե սկի չխոսեն այդ մասին: Դե ես էլ կներեմ իհարկե, արդեն սովորություն ա դառել ինքս ինձ չմեղադրելը մեղավոր լինելով հանդերձ:
Կներեն, որովհետև էլ հույս չունեն երևի: Կներեն, որովհետև միշտ ներել են:
Անցած անգամ ինքս էլ էի վստահ, բացառում էի սխալվելս: Հիմա էլ եմ խոստանալու ու երևի էլի սխալվեմ, բայց պիտի՛ աշխատեմ ախր էդ ուղությամբ, պիտի՛... Գոնե հանուն ազնվության: Բավական է որքան խաբեցի ինքս ինձ:

Smokie
17.07.2015, 19:08
Այ տենց, տեղն էր քեզ, դե գնա::P

Եթե անգամ իրանք ներողամիտ են, բնությունը ու կյանքը կարող ա պատժի: Որ մյուս անգամ ավելի խելամտորեն մոտենաս, պատասխանատվությամբ::acute Որ մյուս անգամ չկենտրոնանաս եսիմ ինչերի վա:
Ի՞նչ տխրել ե՞ս: Գուցե միառժամանակ տխուր էիր, բայց անցողիկ ա, նորմալ ա, զգում ես, որ կարեւոր չէր: Բայց հետո էլի մեկ ա շարունակելու ես նույն ուղղությամբ: Անգամ երբ կյանքն ա նշան տալիս, չես փոխվում, չես ենթարկվում՝ շարունակում ես քշել քո էշը: Ոչինչ, էլի կպատժվես... ու էլի չես փոխվի:(

Smokie
23.07.2015, 12:40
Չէ երիտասարդ, դու իսկականից քեզ կորցրել ես: Գոնե էդքան մի անկեղծացիր՝ մեջդ պահիր, գոնե մի՜ քիչ կարողացիր դիմակավորվել: Արդեն ու՞շ ա: Չէ, երբեք էլ ուշ չի՝ դու ժամանակին հասկացար: Երևի իզուր չէր, որ մեջդ կասկած մտավ՝ սկսեցիր ավելի ռեալ նայել երևույթին: Հո առաջին անգա՞մը չէր, էսպես որ շարունակես վերջինն էլ չի լինի: Եթե հետո իմանաս, որ կասկածներդ իզուր էին՝ ավելի լավ: Բայց եթե հանկարծ համոզվես, որ այլ կերպ ընկալելիս՝ այլ տեսանկյունից նայելիս դու միայն շահելու էիր՝ ուշ կլինի, կփոշմանես: Երևի կյանքում առաջին անգամ ես տեսնելու, որ կյանքն ու ժամանակը միշտ չի, որ ներում ու հանդուրժում են սխալներդ՝ փրկում իրավիճակը:

Հիշու՞մ ես, որ տարիներով հույսեր էիր փայփայում՝ սիրում էիր ու երազում: Հիմա հաճա՞խ ես դա հիշում: Չէ՝ քեզ ուշքի են բերել, հասկացրել են: Եթե էդպես չլիներ, հիմա երևի տառապեիր, երազներդ քեզ վերջնականապես խելագարության հասցնեին: Հիմա... հիմա ուղղակի ուրախ ես իր համար: Թող ոչ էլ իմանա այդ մասին: Քո համար արդեն մեկ չի՞: Տես, երկու օր առաջ քիչ էր մնում խոսեիր մեկի հետ այդ մասին՝ չստացվեց: Ուրեմն ճիշտն այդ էր, այդ ամենը հիմա անցյալում է ու առայժմ պետք չի վերադարձնել: Եթե անհրաժեշտություն լինի, կյանքն ինքը կուղարկի իր նշանը: Հիմա արդեն ոչ հույս ունես, ոչ էլ ընդհանրապես ուզում ես դա: Սթափվի՜ր::)) Իսկականից բավական է...

Smokie
03.08.2015, 22:18
Վերջ: Վերջ հանգստացի::ok

Արեցիր ու վախեցար, որոշեցիր թաքցնել, հետքերը մաքրեցիր: Հենց նրանից էիր վախենում, բայց... բայց չդիմացար ու ինքդ ամեն ինչ խոստովանեցիր: Թեթևացար, հանգստացար::aha Ոչ կոպտություն, ոչ բարկություն... Բա դու արժանի ե՞ս նման ներողամիտների: Հանգստացի՝ հիմա ամեն ինչ անցյալում ա: Կարևորը խելքդ գլուխդ հավաքի:

https://www.youtube.com/watch?v=7cvqeU9Wh-I
Խոստացել ես արդեն: Ստիպել ա խոստանալ: Ամեն ինչ կհարթվի, դա միայն քեզանից ա կախված:
:dance

https://www.youtube.com/watch?v=iuevw6218F0

Smokie
12.08.2015, 14:19
:(

https://www.youtube.com/watch?v=Wkc3AE0FPNg

Դեռ մի տարի առաջ ուրիշ էի` ուրախանում էի ամենափոքր պոզիտիվից, ամենաչնչին առիթից: Նույն վիդեոն կնայեի մի քանի անգամ ու դրական ազդեցությունն ապահովված էր: Կամ հոգնել եմ կրկնություններից, կամ սկսել եմ ավելի ռեալ նայել երևույթներին: Է՛լ ժպիտի մասին տեսանյութներ, է՛լ բարության ու բարևի, է՛լ շնորհակալության մասին՝ բոլորն էլ նույն հաղորդումից... բացարձակ սառնությամբ ու անտարբերությամբ: Անգամ մտածում էի ջնջել դրանք: Ձանձրացրել են արդեն երևի:
Բայց հետաքրքիր ա ուրիշ բաների՞ց ինչի չեմ հոգնում էս քանի՜ տարի ա, օրինակ՝ երաժշտական տեսահոլովակները օգնեցին բավականին::)

https://www.youtube.com/watch?v=-Yg3y6q-qo8

https://www.youtube.com/watch?v=nlmpBw-2dyE
Բայց գուցե այս ամենը մոռանալն էլ դրական հետևանք թողներ: Հիմա բոլորովին չեմ ուզում ընդունել դա, բայց պետք ա փոխվել: Պետք ա դուրս գալ էդ անտեր տարիքից, որ չտխրեմ անվերադարձի համար ու չարդարացնեմ ինձ՝ իբր թե «բոլոր մարդիկ էլ անկախ տարիքից, պիտի պահպանեն իրենց մեջ մանկությունը», որ էդքա՜ն հաճախակի չլսեմ մանկական երգերը, թե չէ 2008-2009 թթ. ապրումներս կրկնվում են:

Երևի պետք ա կորցնել սեփական եսս: Մեծանալ ա պետք... վաղուց էր պետք... ու սա էլ ա մի անվերադարձ կորուստ: Շարունակվում ա անդադար::(

Smokie
01.09.2015, 19:51
Եթե ուրիշների համար ֆիլմերը օգնում են որպես մոտիվացիա՝ ինձ միայն հիշեցնում են շատ կարճ ժամանակով: Այ ոնց ա Oz-ի Wizard-ը բոլորին օգնում՝ իրականում համարյա ոչինչ չանելով, ուղղակի հուշում ա՝ ոգևորում: Նայում եմ ու իմ համար դա դառնում ա ֆիլմի ամենաուսուցանող հատվածը: Ամենասուբյեկտիվը: Առաջ գուցե էդքան էլ չէի հավանում էդ ֆիլմը, հասարակ էր թվում շատ, իսկ հիմա: Վերջում ասեցի Scarecrow-ը ամենալավն էր՝ երբ բոլորը հրաժեշտի արցունքներ էին թափում, իսկ ինքը բարի ժպտում էր, Dorothy-ն էլ ասում ա, «ամենաշատը քեզ կկարոտեմ»::love Այ սենց բաներ բալիկ ջան::))


Էս օրն էլ էր հիշարժան ու յուրահատուկ, զրույցով ու տպավորություններով հանդերձ: Վերջին անգամն էր ու դա երևի շատ լավ ա::)

Smokie
09.09.2015, 19:04
Զարմանում եմ, ո՞նց էր կարելի էսպես ժամանակը սպանել::D:( Անընդհատ խղճալ քեզ:

Նենց չի, որ սրանից լավ չէր կարա լիներ, որ ուրիշ ձգտում չպիտի ունենամ՝ ոչ պակաս կարևոր, բայց հիմա հաստատ առաջվանից լավ ա::aha Պետք էր ընդամենը սկսել՝ մի-երկու տարի առաջ արածդ թեկուզ 0-ից սկսել, որ քեզ օգտակար զգայիր, անպետք չլինեիր: Նենց էլ չի, որ բարդ ա, ուղղակի... ինչ ուզում ես արա, ինչ ուզում ես ասա, քանի դեռ ինքդ քո վրա չես աշխատում՝ չես փորձում որևէ բան փոխել դբա լավը, մի բանի պակաս անպայման զգալու ես՝ խիղճդ հանգիստ չի լինի: Եւ մինչև ե՞րբ էդպես:
Էսօր ես հավատացի ինձ::) Դեռ առավոտ գիշերով առիթ ունեցա իմ մեջ ուժ գտնելու՝ պայքարելու ու էդպես էլ շարունակեցի: Էնպես չի, որ ժամանակ չեմ սպանել, բայց դա կարելի ա չհաշվել::)) Զարգանալու ա իտալերենս, կատարելագործելու եմ անգլերենս::yahoo Կարողանալու եմ կանգ առնել սխալ քայլ անելուց:

Չգիտեմ, գուցե գործը սպասի, նույնիսկ երկար սպասի, բայց կարևորը ուրիշ բաներ չեն սպասում՝ աստիճանաբար մոտենում ես, էլի լավ ա բալիկ ջան::))

Smokie
25.09.2015, 22:02
Հեչ կպատկերացնե՞ի, որ մի շաբաթից երկար ժամանակով ինտերնետից կօգտվեմ, ակումբն էլ մշտապես բացած կլինի, բայց... նույն էջի վրա, որտեղ կանգնել էի: Կամ առաջվա հավեսս թուլացել ա, կամ ուրիշ բաներով զբաղվելուց չէի էլ հիշում, կամ նորություններ քիչ են լինում, կամ ձյաձ Ցուկերբերգն էր տեղը հանում:
Ու ինչի՞ հասա էս ընթացքում: Էլի խոստումներ... Արդեն կասկածում եմ, որ երկրորդ անգամ կկատարեմ՝ չնայած առաջին անհաջողությունից հետո էդպես չէի կարծում: Էլի նարկոտիկ, որ կլանում ա ամբողջովին ու չես կարողանում հաղթահարել: Մի կախվածությունից ազատվում ես, ընկնում ուրիշի մեջ՝ տարբերությունը նրանում ա, որ առաջինը կարող ա սովորացնի, իսկ երկրորդը ի՞նչ... ժամանց՝ համարյա ոչինչ չասող, բայց գրավող ու հիշվող: Նույնիսկ երգերս էի հազվադեպ լսում՝ ընկել եմ սերիալի հետևից, որն էլ դեռ չի ավարտվել: Պարապմունքնե՞ր, փորձի տեսքով: Ախր նենց չի, որ ցանկությունը չկար: Ու ի՞նչ... Էլի լուրջ խոստումներ հաջորդ շաբաթվա համար, էս անգամ մե՜ծ հավատով ու ինքնավստահությամբ::roll Բրավո բալիկ ջան::P

Smokie
12.10.2015, 14:15
Քանի գնում ավելի ու ավելի եմ համոզվում, որ Սարոյանը ամենասիրածս գրողն ա: Ուրիշ ա ինքը՝ լրիվ ուրիշ:

Երեկ որ «Մարդկային կատակերգություն»ից հատվածներ էի կարդում, ասում էի, «չէ, էս գործը պիտի սկզբից մինչև վերջ կրկնել, ի՞նչ անենք, որ նոր եմ էս հատվածներին անդրադառնում»: Մի գրամ չարություն չկա պատերազմի մասին ստեղծագործության մեջ, նույնն էլ «Վեսլի Ջեքսոնի արկածներ»ում ա::love Հասկացա, որ մենակ դպրոցական տարիքում եմ սկզբից մինչև վերջ կարդացել գիրքը ու էն ժամանակ շատ ու շատ բաներ չեմ հասկացել, որ ես էլ 14-ամյա Հոմերի պես նոր եմ սկսում մեծանալ, սովորել ու հասկանալ շատ բաներ: Հասկացա, որ երեկ կրկնածս լիքը հատվածներին չէի անդրադարձել, կամ երևի էդքան ուշադրություն չէի դարձրել՝ մոռացել էի, իսկ կարևորը գուցե հենց դրանք էին: Չէ՝ կարևորը ամբողջ գիրքն ա, իր ամեն մի տառով ու կերպարով: Դեռ է՜ն ժամանակ կարդալուց կերպարներին արտաքուստ պատկերացնում էի, գուցե որևէ ուրիշ տեսածս կերպարի, կամ իրական մարդու էի նմանեցնում ու հիմա էլ իրանք երևում են հենց էդ նույն դեմքերով, նույն արտաքիններով ու շարժումներով ինչպիսին տարիներ առաջ էին՝ Հոմերն ու Յուլիսիսը, (ժամանակին ունեցածս գրքի կազմին Հոմերն էր պատկերված՝ բայց քանի որ առաջին գլուխը փոքրիկի մասին էր, ի՛նքը տպավորվեց էդ դեմքով ու շատ ավելի պուճուր), Բեսն ու Մերին, Սփանգլերն ու Գրոգանը, (վերջինիս հենց Սարոյանի դեմքով էի պատկերացնում՝ գլխարկն էլ գլխին, ուղղակի ավելի հաստլիկ ու ավելի լիքը դեմքով, մազերն ու բեղերն էլ ոչ էդքան երկար): «Եղիցի լույս» գլուխը որ կարդում եմ, էնպիսի տպավորություն ա, որ Սփանգլերը ամենաբարի կերպարն ա ու ընդհանրապես ամբողջ գրքում իրեն հանդիպելուց էնքա՜ն եմ ուրախանում, որ տնօրենը, վարիչը բռի չի, կոպիտ չի ու վերևից չի նայում մյուսներին: Միսիս Մաքոլին, Միսս Հիքսը, Միստր Գրոգանը, Օգին, Արան, Մեծ Քրիսը... ոչ մի կերպար ավելորդ չի ու շատ իմաստուն են:
Հետաքրքիր ա ինչպիսի՞նն ա գրքի հիման վրա 1943թ-ին նկարահանված Frank Morgan-ի («The Wizard of Oz»-ի Wizard-ը) ֆիլմը, Mickey Rooney-ի գլխավոր դերով::roll Ու ինչպիսին կլինի Մեգ Ռայանի բեմադրությամբ ու Թոմ Հենքսի պրոդյուսերությամբ ֆիլմը, որի պրեմիերան կլինի դեկտեմբերի 31-ին::)
Էսօր նայելու եմ:)
https://i.imgur.com/LMxKlwq.jpg

Smokie
13.10.2015, 18:13
Էս ինչ լավ էր, էս ինչ լավ ա:dance:hands


Երեկ գիշերը տե՜նց լուրջ պատճառ չկար, ուղղակի երկու շաբաթներին հաջորդած (շբթ. կիրկ-ները չհաշված) առաջին անհաջողությունից հետո՝ պլանավորում էի հաջորդ օրս ու... ինքս էլ չզգացի ոնց ու ինչու՞ տրամադրությունս բարձրացավ: Հիմա էլ չեմ հասկանում՝ ախր իսկականից պատճառ չունեի դրա համար, ախր նորություն չորոշեցի...:esim Մտածում էի էդ պահին «տենաս տպավորվելու՞ ա էս պահը՝ հիշելու՞ եմ օրեր, կամ թեկուզ տարիներ անց», hիմա կարծում եմ կհիշեմ:;) Ասում էի «ես երջանիկ եմ ու երջանիկ եմ լինելու այսուհետ»: Ճիշտ ա վերջին խոսքերը մտածելու տեղիք տվեցին, «մարդ չի կարա կյանքի ամեն մի վայրկյանին, ամեն պահի երջանիկ լինի», բայց դե դա կարևոր չէր արդեն, կարևորը ներկան էր::aha
Առավոտը վեր եմ կենում՝ դրսում ամպամած ու մութ եղանակ, իսկ ես զգում եմ որ տրամադրությունս ահավոր բարձր ա, ուրախ երգում եմ իմ համար::sulel Գիշերն էլ նե՜նց լավ ու հանգիստ քնեցի, կարելի ա ասել առանց արթնանալու: Բա երազս ինչքան ուրախ էր::hands Հետաքրքիրն էն ա, որ երազիս մեջ միայն մի հերոսն էր իրական: Մյուսներին էլ ճանաչում էի` բայց մենակ երազումս, անունները նույնիսկ չիմացա, բացի մեկից, (էն էլ մոռացել եմ:D): Բայց ենթադրում եմ, որ մյուս բոլոր երեխեքն էլ էդ մի ծանոթիս պես՝ ակումբցի էին::)) Գուցե մտքովս կանցներ ու գուցե մտածել էլ եմ, թե երբևէ կտեսնե՞մ «Դար» ակումբը երազում, բայց որ դա կլինի, մի տեսակ արդեն չէի սպասում: Ու ամենահետաքրքիրը՝ որտե՞ղ էինք հավաքված ակումբցիներով... իմ դպրոցի հայաթում,:)) (ի դեպ, չեմ հիշում, որ բացի ինձնից ուրիշ տղա կար:oy) Ու՞մ մտքով կանցներհենց էդ տեղը::D
Մինչև ժամը 1-ը զգում եմ հանգստացել եմ, բայց հե՛չ չէի ուզում: Պարզվեց գործողությունիցս էր՝ (սերիալի հազար անգամ տեսած հատվածների հերթական դիտում) երևի էլ հետաքրքիր չէր առաջվա պես, համ էլ ամաչում էի՝ ուրիշ բան էի պլանավորել: Բայց դե դա էլ կարևոր չի, որովհետև ամեն ինչ ինքնըստինքյան վերադարձավ հետո::roll Պուճուրիկ հայելին էլ հենց դիմացս, կոմպի մոտ, դե արի ու կապիկություն մի արա,:tease երգերդ մի վայելի ու ընդհանրապես՝ դե արի ու մի ապրի, մի ուրախացի առանց պատճառի::hands


Pardon-եք սմայլաշատությունս:oy

Smokie
23.10.2015, 18:41
Ինձ լավ եմ զգում՝ գիտակցելով, որ էս ամենը դեռ ամենաքիչն ա ինչ ինձանից պիտի պահանջվի: Առաջխաղացու՞մ, շատ գիտե՞մ ինչ ու ինչքա՞ն եմ սովորել էս ընթացքում, ինչքա՞նը չեմ մոռանա հետո էս անգլերենից ու իտալերենից: Ոգևորում ա, երջանկացնում, բայց ախր սա ի՞նչ ա, թե՞ ինձ սա էլ ա շատ::D
Կառուցածս ապագան գնալով հեռանում ա՝ գուցե էդպես էլ ծերանամ առանց որևէ երաժշտական գործիքի նորմալ տիրապետելու, չնայած էնքան էլ դժվարությամբ չեմ բռնացնում մեղեդին: Չեմ կարող ինձ տրամադրել ու գործի կպնել: Թու՞յլ, թե՞ ծույլ: Իսկ ես ուզում եմ, որ վստահեն ինձ... :(
Առավոտից երեկո ցուցակագրած երգերը: Տեսնես վերջ կունենա՞ն՝ պակասում-ավելանում պակասում-ավելանում, է հետո՞... շատերն էլ հաճախ կրկնվում՝ կարծես ուրիշ բան ու գործ չունեմ: Իսկ պատասխանատվությունս ե՞րբ ա արթնանալու: Ինձ մնա միայն բողեքեմ մտովի::8

https://www.youtube.com/watch?v=5f4DVfwL7fg

Smokie
26.10.2015, 18:57
https://www.youtube.com/watch?v=uAsV5-Hv-7U
Էսքան ուրախ, բայց էսքան տխու՞ր: Երաժշտությունը լսելուց մարդ կկարծի անհոգ, պոզիտիվ երգ ա: Կարդում եմ խոսքերը, որոշ բաներ չեմ հասկանում, բայց Don McLean-ի տրամադրությունը համարյա նույնությամբ փոխանցվում ա: Տխուր, իրական, սիրուն:
Նույնն էլ Vincent երգը՝ գեղեցիկ մեղեդի, քեզ ամբողջովին ներգրավող: Մելանխոլիկ ու սիրուն խոսքեր, ուղղված Վան Գոգին: Սովորաբար տխուր երգերում վերջին պահին փայլում ա հույսի մի թույլ շող, էստեղ հակառակն ա՝ վերջին կրկներգի ամենավերջում փոխում ա խոսքերը ու...
Կարդում ես խոսքերը ու ակամայից հիշում ես Սարոյանի խոսքերը՝ «ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան սխալ է»:

Այ էս նոտայով էլ ավարտում ենք էջը:

https://www.youtube.com/watch?v=oxHnRfhDmrk

Smokie
27.10.2015, 19:38
Լավն ա, շա՜տ լավն ա: Բայց գիտե՞ք ինձ ի՞նչն ա էստեղ ամենաշատը գրավում, ի՞նչն ա ամեն անգամ միացնելուց դրական լիցքեր ա հաղորդում ու օգնում եսիմքանիերորդ անգամ հաճույքով նայել: Գունավորությունը::roll Էսքա՜ն լավ որակի՞՝ թվում ա իրական կյանքում շուրջբոլորդ էդքան դեղնավուն ու նարնջագույն չի, ինչքան տեսախցիկի աչքով: Շատ լավ են պարում, բայց հագուստների պայծառ գույնը, արևի լուսավորությունը իմ համար անփոխարինելի են, աննկարագրելի՝ տեսնել ա պետք::love

https://www.youtube.com/watch?v=KDdQWG6gIjs
Գուցե ինձ հիմա դալտոնիկի տեղ դնեք, բայց լուրջ մինչև հիմա դեղինի ու նարնջագույնի տպավորություն էր թողնում մյուս վառ գույների կողքին::D


Իսկ հեչ կմտածե՞ի ժամանակին, որ կարող ա մի այլ կարգի սիրեմ էդ Umbrella կոչվածը::esim Բայց դե ոտից-գլուխ փոխել են: Տենց ախմախ երգը տենց հրաշքի վերածել մենակ իսկական տաղանդները կարան::hands Հետագայում ուսումնասիրելու եմ The Baseballs-ին, բայց էստեղ իրենք չեն կարևորը... Հըլը ի՜նչ հզոր են: Էլի պոզիտիվի դոզա::)) Հուսով եմ առաջինում մենակ հայերն են:;) Թեկուզ մենակ «հովանոցը բացես», հերիք ա (կոնկրետ ես մնացածը դրա չափ չեմ սիրել):

https://www.youtube.com/watch?v=wdmyDhsuucU

Անցած տարի, ջրոցիին Երևանում չէի: Չնայած եթե լինեի ի՞նչ էր փոխվելու::))

https://www.youtube.com/watch?v=DRrNpwlUkes
Ախր ո՞նց չհավատաս, որ հայերը շատ էլ ուրախ ազգ են: Happy-ներն էլ վկա::hands

Լավ, շատ չանհամանամ: Բարի գիշեր:bye

https://www.youtube.com/watch?v=e4x0yDUbgBY
Հեչ չէի մտածի, որ երբևէ էլի կտեսնեմ էդքան լավ հիշվող, => էդքան սիրելի փոքրիկ նմուշը, էդ մանկությանս մասնիկը՝ վախենաոլւ ժամացույցով, բարի արևով ու մյուսներով: Թեկուզ հիմա պրիմիտիվ թվա՝ մեծացած լինեմ, մեկ ա պաշտում եմ::love

Smokie
04.11.2015, 13:33
Չգիտեմ գուցե վաղուցվանից ա սա, բայց ամեն ինչ ավելի թեթև եմ տանում: Առաջ կնեղվեի, բայց չէի փոխվի, եթե դրա անհրաժեշտությունը չլիներ: Հիմա կարող ա անտարբերությունը, կամ էդքա՜ն անգամ նշված անորոշությունը անհանգստացնի, բայց ո՛չ առաջվա պես: Հատկապես հիմա հասկանում եմ, որ շատ հարցերում առաջնությունը տվել եմ ավելի կարևոր մարդկանց ու երբ հասկացել ենք իրար՝ իմ համար մեծ երջանկություն ա եղել::) Ու ընդհանրապես, ի՞նչն ա կարող փոխել ինձ՝ մինչև ինքս դա չուզեմ:;)


Գուցե մինչև հիմա սիրեի ու տանջվեի հեռավոր, անհասանելի երազանքի պատճառով: Դժվար ա հավատալ, որ համարյա երկու տարի անցել ա: Իսկ էն ժամանակ մի օր էլ չէր լինի, որ չմտածեի քո մասին::roll Մտքովս կանցնե՞ր, որ էդքան հեշտ ա լինելու հրաժարվելը՝ հասկանալն ու ընդունելը, որ էդ ամենը ներշնչանք էր, հասարակ համակրանք, սիրելու ցանկություն::oy

https://www.youtube.com/watch?v=rQvu5Eo7rKI

Smokie
13.11.2015, 12:53
Չեմ սխալվել ըստ երևույթին: Ճիշտ էի: Ու էդպես շարունակ կպոկվեն ծաղիկի բոլոր մյուս թերթիկները՝ կմնա միայն ցողունը: Էդքան էլ չի ցավում, թվում ա թե վաղուց էի պատրաստ::esim
Փշրվում են երազները որքան հետաձգում ես իրագործումը, էլ հին ցանկությունը չի լինում: Ցողունն էլ մեն-մենակ ընկած ա մնում ճանապարհին՝ անցորդների ոտքերի տակ ճզմվելու::bl
Ուրիշները երջանիկ են: Պինդ բռնում են, որ այլևս չկորցնեն այդ սիրելի ծաղկին: Վերջինս չի հիշում իր հին կյանքը՝ ջնջած տեքստ, delete-ած file: Թերթիկներն էլ երջանի՜կ ճախրում են::yahoo

Smokie
16.11.2015, 11:21
Ամենապարզ ու հասարակ լուծումը՝ թող ամեն ինչ իր հունով գնա ու ոչ էլ շատ խորացի: Ժամանակը կգա, ամեն ինչ կհարթվի, իսկ մի մարդու կարծիքը ոչինչ չի փոխի՝ մանավանդ չկաղմնորոշված մարդու::P Էդ մի խնդիրը դեռ աշխարհի վերջը չի:
Թեկուզ ասեն թուլամորթ ես՝ թեթև տար այ ախպեր: Ինչի չգիտե՞իր, կարող ա՞ ինքդ դա չես հասկանում::P Կանգ առ, ինչի՞դ ա պետք::esim
Քեզ էդքան լավ զգացի՞ր՝ սեփական կարծիք ունես հա՞: Կարող ա՞ նորություն էր ասածդ, ամեն մի նորմալ մարդ դա տեսնելուց նույն կերպ չէր մտածի՞ ինչ ա::fool Քիթը տնկած ա, ինքնահավան ա ու անճաշակ: Տհաճությու՞ն՝ շրջանցի տղա ջան: Զարմանում ու ցավում ես՝ դե գուցե իրավունք ունես, բայց ի՞նչ ես կարող անել բացի դրանից: Էդ ուղությամբ աշխատի:;)

Smokie
20.11.2015, 10:03
Պարզ ա: Ես էդ ժամանակ տարբերվել եմ մեծամասնությունից ու հիմա էլ ոչինչ չի փոխվել: Իրենք նշանակություն են տալիս էդ կարևորին, իսկ ես ուրիշ բանն եմ կարևորում: Ինչպե՞ս փող աշխատել՝ գոյատևել: Իսկ էմոցիանե՞րը, զգացողություննե՞րը, էդ ամենը կարող են հօդս ցնդել: Բացատրում են, որ կյանքի նպատակ չի:
Իրականում բոլորը ուզում են ձեռք բերել այն, ինչ մինչ այդ չեն ունեցել: Իմ բախտն էլ էսպես դասավորվեց:

Smokie
21.11.2015, 15:49
Դեպրեսիան վերադառնում ա::( Արդեն չգիտեմ ի՞նչ անեմ իմ հետ:
Լավ էր էլի, որ անջատվել էի՝ հանգիստ անում էի իմ գործը ու էլ համարյա ոչնչի մասին չէի մտածում: Միայն աշխատում էի ժամանակին հասցնել պլանավորածս՝ հետ չմնալ, ավելի չկուտակել: Հիմա դեռ սրանից չպրծած՝ նոր խնդիրներ են ի հայտ գալիս, երևի ավելի խորը, ավելի ցավոտ: Ափսոս էդ մտքերին չես կարող պետք եղած ժամանակ ուղարկել գրողի ծոցը: Մեկ ա չես կարող չտեսնել իրականությունը:
Էնքան հետաքրքիր ա, ինչի՞ ա հիմա ավելի բարդ թվում, ինչի՞ անցած տարվա կուտակումի տակից դուրս եկա, իսկ հիմա, որ հավանաբար ավելի թեթև ու հեշտ ա ամեն ինչ, չեմ կարողանում ավարտել: Լավ, գոնե որևէ իմաստ ունենար, բացի հաճույքից: Ինչի՞ համար ա էս ամենը: Գուցե է՜ն ժամանակը անցել ա, ապրումները հօդս են ցնդել՝ մոռացվել, մնացել ա դրական հիշողությունը: Մի տեսակ հավատս չի գալիս:
Իսկ եթե սա էլ դատարկվե՞ր... երևի էլ ընդհանրապես ոչ մի զբաղմունք չունենաի, շատ ավելի արագ ձանձրանայի ամեն ինչից՝ դեպրեսիան էլ ավելի մեծ լիներ::D Ախր ո՞նց, ո՞նց եմ միշտ հաջողացնում վերջում լավատեսորեն մոտենալ խնդրին: Ինչու՞ եմ միշտ էդպես անում, ախր նենց չի, որ ուզում եմ անել՝ նախընտրում եմ դառը ճշմարտությունը, քան անորոշ վիճակը: Գլխումս երևի ամեն ինչ խառնվել ա, բայց էս քանի տողը էնքան երկար ժամանակում գրեցի, որ կարծես ամեն ինչ հարթվեց էդ ընթացքում ու թվում ա մի քանի րոպեանոց տխրություն էր: Թե՞ չէ: Ու՜ֆ չգիտեմ, ես ինձնից արդեն բան չեմ հասկանում::D

Smokie
24.11.2015, 12:04
Ախր ինչքա՞ն ինչքա՞ն ինչքա՞ն կարելի ա: Մինչև ե՞րբ::angry

Գիտե՞ս օմօ` երևի լավ ա, որ արդեն սկսում եմ հոգնել էդ գիշերային անքուն ժամերից ու ներվայնանում եմ մտքերիցս: Հնարավոր ա թարգեմ՝ մոռանամ ամեն ինչ, անզգայանամ: Լավ չի՞, մեկ ա ուրիշ տարբերակ չկա::pardon

Smokie
01.12.2015, 19:59
Էնքա՜ն եմ ուզում արտահայտել էմոցիաներս, բայց ի վիճակի չեմ՝ խոսքեր չեմ գտնում: Ուղղակի լսում եմ էս բարի ձյաձյայի երգը, անդադար լսում::love

https://www.youtube.com/watch?v=b9onP5nnikQ&feature=share

Ի՞նչ անեմ` սա էլ ա տպավորվել ու չեմ կարա բոլորի գլուխը չտանել::D Արվեստի գործ ա՝ ես կարծում էի վախենալու ձայները մուլտի միջից են, բայց ավելի լավ:hands

https://www.youtube.com/watch?v=xBoEYVZV5is&feature=share
Ու թե որտեղ էր թաքնված շան գլուխը:))

https://www.youtube.com/watch?v=YyknBTm_YyM&feature=youtu.be

https://www.youtube.com/watch?v=kyFyAqLtHq8&feature=youtu.be&list=RDkyFyAqLtHq8

Smokie
02.12.2015, 18:40
Չզգացի էլ թե ո՞նց անցավ օրվա մեծ մասը: Էսպես ա էլի լինում, երբ խորանում եմ հիի՜ն պոզիտիվ գրառումների ու պատմությունների մեջ: Երբ ուսումնասիրում եմ վերհիշում, որոշ չատերս կարդում: Էդ պահին հիշում ու հասկանում եմ, թե ինչու՞ էի էդքա՜ն սիրում ակումբը, ի՞նչն էր էդքան դրական ազդեցություն թողնում: Երևի բոլորի դրական կարծիքը բոլորի մասին իմ վրա էլ է լուրջ ազդեցություն թողնում՝ սերն ու ջերմությունը տեսնելով ինքդ էլ ես վարակվում: :love:roll
Մոռացա էլ, թե էսօր ինչ էի մտադիր անել՝ այ էս վերջինը ոնց որ վաղուց չէր եղել իմ հետ:

Smokie
07.12.2015, 16:33
https://www.youtube.com/watch?v=u2UP86bciVA
Հա::love Էն աստիճանի պոզիտիվ էր, հաճելի ու լուսավոր, որ հագեցած լինելու հետ, նաև տխուր էի, որ ավարտվեց: Թվում էր/թվում ա, որ էլ երկա՜ր ժամանակ նման առիթ, նման պահ չի լինի: Տենց պահերի շատ բաներ եմ հասկանում ու գնահատում ինքս իմ ու դիմացինի շնորհիվ: Ու երևի դեռ ավելի շատ ունեմ սովորելու: Մեկ էլ հանկարծ հիշում եմ, որ առավոտյան ամեն ինչ վատ էր գնում, տրամադրությունս ցածր էր, ես բարկացած, իսկ հիմա... եթե պետք եղավ, կընդունեմ, որ էդ ես էի թարս ոտից արթնացել: Կամ էլի կմոռանամ ամեն ինչ ու կշարունակեմ ուղղակի ապրել՝ լողալ գետի հունով, մինչև մյուս սովորելու առիթը չլինի: Երջանիկ էի ու էդ ամենը երևի առհավետ մնա հիշողությանս մեջ: Էդ արդեն շատ լավ ա:roll

Ու էլի նույն խոսքերը՝ «կապրենք կտեսնենք»:

Smokie
09.12.2015, 10:55
Բարի լու՜յս::yahoo Շնորհավոր ծնունդդ եղբա՜յր::bux:


Չգիտեմ՝ գուցե շատ քիչ փոխվեցի էս ընթացքում, բայց չեմ կարող ասել, որ ինձ ոչինչ չտվեցիր ու չսովորեցրեցիր: Էսքան ժամանակ անհրաժեշտության դեպքում միշտ կողքիս ես եղել Օմօ ջան:roll ու ես քեզ շատ եմ սիրել: Ինձ մնում է միայն քեզ ասել շնորհակալություն ու մաղթել համբերություն, իմ 4 տարեկան, բայց 21 ամսեկան, 311 օրեկան (> 365) ընկեր::)):lol

Smokie
11.12.2015, 16:08
Ես ինքս ինձ կրակը գցեցի...:scare

Եթե էսքան միապաղաղ չլիներ՝ հետաքրքիր փոփոխական պահերը գերակշռեին, էլ ինչի՞ էի էսքան մտածելու::esim Ամեն պահի կարող ա երգերի ցուցակը շարունակի լցվել, իսկ ես էնքա՜ն կուզեի դա կանգնեցնել՝ չշեղվել, կենտրոնանալ ուրիշ բանի վրա, չձանձրանալ: Անգամ կոմպից եմ սկսել հոգնել::( Գոնե էդ խանգարող հանգամանքները չլինեին, թե ինչի՞ հանկարծ թեթև կոկորդացավը բռնեց, հիմա էլ գլուխս ա սկսում՝ անգամ բնությունն ա ընդդիմանում, դե հերիք եղավ էլի, ի՞նչ են ուզում ինձանից::cry:D
Ինձ անհապաղ փոփոխություններ են անհրաժեշտ ու պիտի ինքս հասնեմ դրանց:

Smokie
15.12.2015, 17:41
Աչքիս էս տարին էլ ա ավարտվելու անցածի պես::sulel

https://www.youtube.com/watch?v=pyTUF5gP2KE
Չգիտեմ ինչքանո՞վ եմ ներվայնացել անցած տարի, մինչև վերջապես գտել եմ իրավիճակից դուրս գալու ձևը: Համենայն դեպս էդ անհանգստությունը հիմա չեմ հիշում, եղել ա՞ ընդհանրապես... ախր շատ հնարավոր ա: Ուղղակի անցած-գնացած պատմություն ա, դրականն ա տպավորվել::D Հենց չհիշելու պատճառով թվում էր, թե հիմա անցած տարվանից շատ եմ ներվայնանում, չնայած էն ժամանակ շա՜տ ավելի բարդ էր: Բայց դե մի կողմից էլ փաստերը ցույց են տալիս, որ էս տարի ավելի շատ եմ կենտրոնացել էդ ամենի վրա: Ու ուղեղի փայլատակումը հենց էս օրերին պիտի լինե՞ր անցած տարվա նման: Էլի նույն մեթոդը, ուղղակի շատ ավելի հեշտացրած: Հիմա նույնիսկ զարմանում եմ, որ անցած տարվա կուտակումների տակից դուրս եկա, թեկուզև էս տարվա սկզբերին, մի շատ նշանակալի ու կարևոր օր, որ ուզած թե չուզած հիշեմ:;)
Բայց ախր էդ ի՞նչ էր՝ ո՞րն ա իմ կյանքի բարդությունը, ուրիշ մարդիկ ինչե՜ր են հաղթահարում, իսկ ե՞ս ինչեր: Ինչերի՞ եմ ձգտում, կամ հասնում ամբողջ տարվա ընթացքում: Գուցե հնարավորինս հանգիստ ու հեշտ կյանքի, բայց խղճի խայթո՞վ՝ դա եղավ հեշտ ու հանգի՞ստ: Իսկ մինչև ե՞րբ եմ լիքը բաների մասին երազելու, մտովի դժգոհելու, բողոքելու ու հանկարծ ինքս իմ մեջ որոշելու, որ երջանիկ եմ հակառակ բոլոր խանգարող հանգամանքներին՝ ինչ ա թե գտա հարցը լուծելու հարմար եղանակը ու... շարունակվելու ա ժամանակի սպանությունը: Իսկ կյանքը քանի՞ անգամ ա նշաններ ուղարկել, թե հո՜պ, կա՜նգ առ, հերիք ա էդպես::stop Ուղղակի խեղճը տեսնում ա, որ չե՛մ ուզում՝ գլխիս շուրջը դեռ ավելորդություններ ու անիմաստություններ են պտտվում ու ես մինչև հիմա չեմ կարող ու չեմ ուզում ինքս ինձ թափ տալ, ինքն էլ ձեռքն ա թափ տալիս ու թողնում ա ամեն շարունակվի նույն կերպ, մինչև մյուս կանգնեցնելու փորձը: Ասում էի, «մի օր հաստատ վերջնականապես զզվելու եմ էս վիճակից», իսկ կարող ա՞ ինքն ու ընդհանրապես բոլորը ինձանից հոգնեն ու էլ չհավատան իմ ոչ մի խոսքին:

Եւ ինչպե՞ս անցվ 2015-ի ճնշող մեծամասնությունը՝ մյուս տարիների պես::fool

Smokie
29.12.2015, 12:32
Բարև բարի գրառում, կարծում էի դու կլինես վերջինն էս էջում::oy Գուցե էս տարվա Օմօ-ում::sulel


Էլի սիրահարվեցի... նոր ալբո՜մ:love
https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/hphotos-xaf1/v/t1.0-9/1935200_931122283607493_1723258872041540957_n.jpg?oh=b47b488d775c1a57fa16aaee43797daf&oe=5709F9FC

Ապագայի նկատմամբ հավատ, բարի ու դրական լիցքեր, տոնական տրամադրություն՝ ինչե՜ր ասես չեն փոխանցում Ամանորին ու Սուրբ Ծննդյանը նվիրված երգերը::roll
Ամա՜ն, էսքան շատ է՞ին չլսածս ամանորյա երգերը::)) Ու դեռ ինչքան կան: Վաղուց նորությունների հետևից չէի ընկել, էս զգացողությունները չէի ունեցել, ո՜նց էի կարոտել: Կուզեի տարվա փոխվելու հետ, ես էլ փոխվեի՝ դա ինձ իրոք շատ ա պետք և ոչ միայն ինձ:

https://www.youtube.com/watch?v=T-3C7rQ8Jgw

Smokie
07.01.2016, 13:43
Բարի ոչ առավոտ Օմօ ջան::oy Շնորհավոր լինի ընկեր::drinks

Չգիտեմ ինչի՞ վրա հույս դնելով՝ չգիտեմ ի՞նչ պատճառներով, բայց մի տեսակ վստահ եմ, որ էս տարի բոլորովին այլ կերպ ա ընթանալու, որ էս անգամ կհասնեմ նպատակին: Երևի էնպես եմ վստահ, ինչպես անցած տարի... անփոփոխ արդյունքի մասին բոլորը գիտեն::)):D Կապրենք կտեսնենք:

Լսի, բայց իսկականից 100%-ով վստահ եմ::roll

Smokie
15.01.2016, 20:40
Գիշե՞ր: Դու կկարծես հիմա հենց դրա մասին եմ մտածում՝ չէ՞: Հը-ը Օմօ ջան,:nea ուղղակի արի երգենք::sulel
La nuit, je deviens fou-u-uu, je deviens fou:cry

https://www.youtube.com/watch?v=egWpdU7FvxA
Նենց չի, որ տրամադրությունս համապատասխան ա, բայց երբ ինքը սկսում ա, ուզում եմ իր հետ զգալ դա՝ երգել ապրելով էդ ամենը:
Ու չգիտեմ, թե ո՞վ ա հաղթում՝ խավա՞ր թե՞ արև գիշերը: Վերջինս էլ պարել ու աշխուժանալ ա ստիպում: Վերջը հենց ինքը հաղթեց:jagi

https://www.youtube.com/watch?v=TeQXxUcalOA


***


Ըստ երևույթին իրականացել ա նախորդ տարվա վերջերին կիսապահածս ցանկությունը::yahoo Այսինքն գուցե շուտով վերադառնամ նորմալ բնականոն կյանքի, գուցե նույնիսկ դադարեմ մտովի մեղադրել, խռովել ու ուղարկել... գուցե խնդիրն իրոք իմ մեջ ա, բայց արդյո՞ք պետք ա, որ դա հասկանամ: Եթե կասկածում եմ, ուրեմն չեմ հասկացել ու դժվար թե: Ուրեմն ի՞նչ, երկրորդ գուցեն բացառվում ա՞... Գուցե::)) Աչքիս ես վերջը սկսելու եմ ինքս իմ հետ կռվել ու մի գեղեցիկ գիշեր... գժվելու:D


Ինչևէ՝ քանի դեռ լավ ենք, բարի վերադարձ իմ հին ընկեր, իմ Fitznik::friends: Հուսով եմ էս անգամ մինչև վերջ կպայքարենք:

http://smallgames.ws/uploads/posts/1199956638_3.jpg

Smokie
19.01.2016, 12:42
Ուռա-ուռա-ուռա::bux:

Եւս մի քանի օր, կամ ամիս ու ես դառնում եմ անգլերենի մասնագետ::)) Ախր էնքան ձեռնտու, հեշտ ու մատչելի մեթոդ ա` մտքովս էլ չէր անցնի, որ էսքան վստահ կլինեմ::love Ու ո՞նց առաջ չէի համարձակվում, չէի փորձում, ո՞նց ինքս չէի ֆայմում ու հասկանում էդ պարզ բանը: Մի խոսքով արդեն շտապում եմ սա համարել տարվա առաջին հաջողություն::hands
Բարի վերադարձ Դիսնեյ Լենդ (http://www.akumb.am/showthread.php/52272-%D5%88%D6%82%D5%B8%D5%AC%D5%BF-%D4%B4%D5%AB%D5%BD%D5%B6%D5%A5%D5%B5-Walt-Disney?p=2453662&viewfull=1#post2453662) ի՜նչ լավ ա, որ ձեզ երևի մեծամասամբ չեմ ուսումնասիրել:adibudi:nyam Բարի գալուստ ընկերներ (http://www.akumb.am/showthread.php/65313-%D4%B6%D6%80%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6?p=2527466&viewfull=1#post2527466) դուք էլ ինձ բավականին կօգնեք:friends:


Երջանկություն չանցնես կողքովս`դու հարատև ես::acute

Always look at the bright side of life սուլում, սուլում-սուլում-սուլում:sulel

Smokie
01.02.2016, 18:54
Կարող ա՞ իսկականից կեղտի մեջ եմ::think Եթե չկասկածեի ու չանտեսեի որոշ բաներ` վաղուց էի թողել ու փախել: Բայց որ տհաճությունը քանի գնում աճում ա, փաստ ա: Իհարկե դա իմ խնդիրն ա ու ինձ ոչ մեկ չի էլ պահում էնտեղ::pardon Կարող ա՞ իրականում մարդիկ են իրենց ներշնչում, որ Hotel California-ում են ու ամեն ինչ վերջացել ա: Մարդ եթե ուժեղ լինի ու ձգտի, կարող ա դուրս պրծնել՝ ազատվել: Բարեբախտաբար ճահիճը ինձ դեռ չի կլանել ու առայժմ վտանգ չեմ զգում: Բայց գուցե հենց էդ առխայինությու՞նն ինձ կործանի վերջը, ինքս էլ չզգամ թե ոնց եղավ:


***


Հաջողություննե՞ր: Չէ հա՜, դեռ սպասում են::D Լավ, սաղ հեչ՝ էսօրվա նվերը ինձ իսկապես երջանկացրեց: Ամեն ինչ առջևում ա:;) Լինի լավ բան թե վատ::))

Smokie
02.02.2016, 17:43
Paper Kites-ին են հիշացնում ու իրանց Woodland-ը::love Գործողություններ չկան՝ ուղղակի կանգնած երգում են բնության գրկում, բա զգացմունքները, հաճույքը որ ստանում են երգից, ժպիտը::roll

https://www.youtube.com/watch?v=qJ_MGWio-vc


Չեմ հասկանում ինչի՞ց ա էս դատարկությունը՝ բայց զգում եմ, որ մի բան էն չի: Խոստումս լավ եմ հիշում, բայց սա խղճի խայթ չի: Ինչի՞ց եմ հոգնել, ի՞նչն ա տրամադրությունս գցում, ընդհանրապես ի՞նչ ա կատարվում::esim Ինչ-որ բան կարծես շատ քիչ ա, կամ շատ բաներ են պակասում: Ու ոչ մի բանի ցանկություն չկա:
Come they told me, pa rum pum pum pum...



https://www.youtube.com/watch?v=yLuvTReAiZM

Smokie
10.02.2016, 21:16
Գուցե ճիշտ ա, որ դժգոհությունը, բողոքն ու ագրեսիան իմ մեջ շատ ա: Գուցե իրոք անիմաստ ա էդ ամենը: Բայց մեկ ա չեմ կանգնում՝ քանի դեռ սպասումների մեջ եմ: Միայն սպասումների, ո՛չ քայլերի:
Ոչ էլ կարողանում եմ մոռանալ տաս տարի առաջվա կուտակվածը: Իսկ իրականում կա՞ դրա կարիքը, մի՞թե ոչինչ չի փոխվել: Մի՞թե ես դեռ ապացուցելու բան ունեմ: Մի՞թե պարտք են: Ինչևէ, կարևորը որ...

Որ հասարակ երևակայությունը կարող ա էդքա՜ն համոզիչ թվալ: Հեչ չէի պատկերացնի, որ մեղմ ասած երջանիկ դարձնի: Անիրականություն կարծես չլիներ : Գոհ էի, հպարտ ու վստահ՝ կարծես հենց էդ պահին աչքիս առաջ ապագան էի տեսնում՝ Այնինչ նույնիսկ պատճառ, կամ առիթ չունեի էդ ամենի համար: Ուղղակի հավատացի ու վերջ:;)

Auberge:dance
Auberge:jagi
Auberge:yahoo

https://www.youtube.com/watch?v=iuevw6218F0&feature=youtu.be

Smokie
12.02.2016, 13:16
Փոխվել, էլի փոխվել: Չգիտեմ ինչքա՞ն կդիմանամ ու ինչի՞ ա հանգեցնելու էս որոշումը՝ բայց հավանաբար էդպես ավելի ճիշտ ու օգտակար կլինի բոլորի համար:

Կարծիքս ավելի ու ավելի ա ամրապնդվում: Ավելի լավ չի՞ հենց հիմա հիասթափվեմ ու մոռանամ, գուցե միշտ էլ էսպես լինի:

https://www.youtube.com/watch?v=90uLSk79LzM

Smokie
09.03.2016, 18:33
0,5... Հուսով եմ էս անգամ չեմ «ստի», էս կարող եմ համարել իմ վերջին հնարավորությունը: Եթե ինձ հավատացին էդքանից հետո, էս անգամ ուղղակի իրավունք չունեմ խաբելու: Էլ ի՞նչ եմ մտածում՝ առաջին հերթին պիտի արագացնեմ գործողություններս::aha

2. Չկարողացա մոռանալ անցյալը՝ ճիշտ ա՞, որ եթե մի բանի կամ մեկի մասին շատ ես մտածում, փորփրում ես անցյալը ու մտածում թե ո՞ր պահին, ո՞նց էիր կարող խոսել իր հետ, վերջը հայտնվում ա քո առջև ու... հետևանքի համար ոչինչ չեմ կարող ասել՝ գուշակ չեմ, բայց կուզեի տեսնել թե ի՞նչ ա լինելու՝ անկախ լավից, կամ վատից:

0,5-1. Արդեն վախենում եմ, որ սա էլ չստացվի, բայց որ չեմ խաբելու՝ դա հաստատ ա: Ամեն անգամ երբ միտքս փոխեմ պետք ա գամ էստեղ ու կարդամ էս խոսքերս::)) Իսկ է՛դ գալիք օրը մյուս երջանիկների պես երկար ա հիշվելու:;)

3. Նորությունների երջանիկ սեզոնը շարունակվում ա, կամ սկսվում::hands Չնայած էլ ոչ մի Surrender ու առավել ևս ոչ մի lie::roll


https://www.youtube.com/watch?v=EJ29pVhsdMs


https://www.youtube.com/watch?v=3tigVYfHVmQ

Smokie
18.03.2016, 11:53
Մեղմ ասած չէի սպասում՝ հիմա էլ չեմ հավատում, մի տեսակ անարդար ա: Իսկ գուցե սա իզուր տեղը կորցրածներիս հատուցումն ա::8
Ինչ սխալ անում էի՝ ամեն ինչ լավ էր ավարտվում, չնայած հակառակը ավելի հավանական էր: Հիմա՝ երբ թվում էր ամեն ինչ նորմալ ա, երբ անգամ ամենաբարդ բանը հեշտությամբ տրվեց, ամեն ինչ 180 աստիճան շրջվեց ամենակարևոր պահին: Հիմա հասկանում եմ, թե որն ա իսկական պատիժն ու ցավը:
Դա երևի նշան ա, որ պիտի անեմ էն, ինչը չեմ ուզում՝ պիտի փոխվեմ::) Ու թվում ա դրանից բարդ բան հիմա չկա՝ չնայած անհրաժեշտությանը:

Ու չնայած էդ ամենին՝ աննորմալ ժպիտը անընդհատ դեմքիս ա,:)) սիրում եմ բոլորին, ողջ աշխարհին: Իսկ էս ամենում միայն ես եմ մեղավոր:

Smokie
22.03.2016, 22:07
Երբ զգում եմ, որ որոշ մարդկանց կորցրել եմ` էնքան էլ դժվարությամբ չեմ համակերպվում:;) Ուրիշ ժամանակ գուցե կզարմանայի էս խոսքերիս վրա, բայց երբ գալիս ա էդ պահը` ոչ ծանր բեռ, ոչ խորը ցավ, ոչ տառապանք:
Մի օր գուցե գտնեմ այնպիսի ընկերոջ` ում կորուստից հետո վերքը տարիներով չի բուժվի, բայց հիմա էնքան էլ չեմ հավատում: Ինքս եմ քար դարձել ու էնքան էլ վատ չեմ նայում էդ փաստին:
Բայց ինչ հետաքրքիր ա` մեկ զգայուն դեպրեսիկ, մեկ անտարբեր ռեալիստ, մեկ էլ խաղաղ մազոխիստ: Բարդ ա:D

Smokie
25.03.2016, 10:21
Судья էս մարդուն:cry (Souviens (հիշել))


https://www.youtube.com/watch?v=Z-mXIsKlUzQ

Ախր ինչի՞ լիքը տաղանդավոր ու վառ անհատականությունների, պոզիտիվ անձնավորությունների բախտը չի բերում...


https://www.youtube.com/watch?v=fqNwb1I0Ii4

Smokie
29.03.2016, 14:01
Երևի առաջ ոչ մի դեպքում մտքովս չէր անցնի, որ ռոբոտ լինելն էնքան էլ վատ չի: Ինչի՞ պիտի անկեղծությունդ բռնի ու խոսես էն ժամանակ, երբ դրանից միայն վնաս ա լինելու: Իսկ ռոբոտները չեն փոխվում, չեն շարժվում ո՛չ զգացմունքով, ո՛չ խելքով: Բայց չէ՜ ախպերս՝ ռոբոտներին էլ ինչ մեխանիկ ուզի, կփոխի՝ իրանք է՛լ չեն մնում էն, ինչ որ կան: Բայց իրանք հո չե՞ն տանջվում, երկմտանքի մեջ չե՞ն լինում, հանգիստ իրենց համար ապրում ու գործում են:

Ի՜նչ լավ կլիներ, եթե մարդ կարողանար ապրեր էն միջավայրում, որում ինքն է ուզում: Ցավոք սրտի՝ մի փոքրիկ տեղից փախչելով՝ չես փախնի ամբողջ աշխարհից ու իրականությունից: Վերջը էլի հանդիպելու ես էդ թեմային ու էշի գլուխդ պատովն ես տալու::angry

Անջատվել ա պետք իսկականից: Բայց ո՞նց::esim

Smokie
13.04.2016, 12:43
Չերջանկություն անցիր կողքովս,
Ինչու՞ ես դու հարատեեեւ

Մտքում երգում եմ օրեր առաջ ու մտածում «ինչու՞մն ա խնդիրը, էլի ի՞նչ եղավ»: Ոչինչ: Ինչքա՞ն ու մինչև ե՞րբ կարելի ա ընկնել մանրուքների հետևից՝ քո համար խախանդ չգնալ գետի հունով: Պարզ ա՝ երջանիկ չես լինի էդ դեպքում ախպերս, ինչի՞ վրա ես հույս դրել::pardon

Տեսա՞ր, հասկացա"ր... իսկ ի՞նչ ա փոխվելու սրանից հետո::)):P

Smokie
26.04.2016, 12:41
Վերջապես վերջ::roll
https://fbcdn-sphotos-f-a.akamaihd.net/hphotos-ak-xfp1/v/t1.0-9/13083100_995854397134281_4461380762000324023_n.jpg?oh=e59ae3867cd3776d3e57d389855080cc&oe=579DEF91&__gda__=1471976984_181ab17c94b5c58f9c09bc7286fd39f9
Ինչքան էլ ցածր են արդյունքները, բայց կարծես սա դեռ սկիզբն ա` դեռ կա Rosetta Stone, որը ինչքան էլ երկար ու ջանջալ թվա, բայց հաճույքով երկրորդ անգամ կարող եմ պլանշետով կրկնել կոմպով անցածս դասերը և հակառակը::)) Ու ընդհանրապես Duo Բուո-յիս էլ են սպասվում ոչ քիչ կրկնություններ:
Գիտեմ՝ ուրիշ համարյա ոչնչից չեմ խոսում վերջերս, անգամ երաժշտությունից: Ի՞նչ ա ինձ, կամ դիմացինին դա տալիս::pardon Ինչի՞ համար ա էս ամենը ու ինչքանո՞վ են հետագայում պետք գալու լեզուները՝ չգիտեմ: Բայց հիմա շատ են պետք՝ գուցե ինքնահաստատման, գուցե հետաքրքիր ժամանցի համար: Չեմ կանգնի էսքան գնալուց հետո, թե չէ մի օր ստիպված եմ լինելու զրոյից սկսել:::nea

Smokie
12.05.2016, 22:41
Նոր սերիա՜լ, նոր սերիաա՜լ:yahoo 1977թվի:))

https://www.youtube.com/watch?v=MApatYdSxO8&list=PLfX_k3nEJjUm58gc7r2X_JfC2dFP4PIpS
Մե խի՜նդ, մե ուրախությու՜ն, էս ինչ լավն ա::hands Հուսով եմ ոչ միայն ստոպ չեմ տա՝ մի երկու օր չի տևի, այլև կարթնացնի նաև մյուս քնած մուլտ/սերիալներին::) Friends-ը հասկացա` էնքան էլ դուրըս չեկավ սկզբի համար, բայց Littlest hobo՞-ն ինչի թարգեցի:

https://www.youtube.com/watch?v=lgGKSjiw0HQ

Համ էլ ևս մի գանձ եմ գտել::love Դա վաղուց էր, շա՜տ վաղուց՝ երբ ես մի պատանի թռչնակ էի թռվռուն ու գեղգեղուն, 100՞ թե՞ 120 տարեկան:)) (c) «Քամու թևերին»ի ագռավ:
Հա, ի՞նչ էի ասում՝ «Պինոքիո»յի օնլայն հայերեն տարբերակը կաա՜,:yahoo էն էլ նկարներով...:roll
http://www.litopedia.org/images/thumb/b/b9/Pinokio_shapik.jpg/250px-Pinokio_shapik.jpg
- Նկարներո՞վ: Իսկ դու ամբողջությամբ ե՞ս ուսումնասիրել::P:))
- Էէէէէ՜::( Լավ, դե ի՞նչ արած...:pardon

Smokie
16.05.2016, 17:36
https://i.imgur.com/F7qneNH.jpg
Իտալերենի կրկնություններ foreveeer!:clap

Smokie
03.06.2016, 15:44
Էջը բացենք իտալերենի առայժմ ամենասիրածս բառով՝ Primavera::love Նույն ինքը, մեզ դեռ լիովին հրաժեշտ չտված գարունը:

Բա եղանակի Farfalla-ները:;)
https://i.imgur.com/rSZX9q1.jpg
Բա Prima-ին վայելող երջանիկ, անհոգ Bambina/Ragazza-ն::roll
https://i.imgur.com/8kBC7RF.jpg
Երկու օրից էլ Domenica ա:sulel

Աչքիս էդ լեզվի ամենասիրուն բառերը a-ով ավարտվողն են: Բա էլ ո՞նց պիտի լիներ՝ վերջիվերջո գեղեցիկ սեռի ներկայացուցիչ են::))

Smokie
14.06.2016, 20:34
Վերադարձ::)
Էս օրերս սկսել եմ վերականգնել ակումբային ուսումնասիրությունս: Ոչ ժամանակ էր լինում երկար ու շատ բան կարդալու, ոչ հավես, ոչ էլ առավել ևս էստեղ գրելու բան: Ոչինչ, շուտով ամենահետաքրքիր օրագրերն էլ կավարտեմ, հետո էլ դիմակները կկարդամ ու մի երկու չկարդացած թեմաներ՝ էլ արդեն վերջ, առաջվա նման ձանձրալի կլինի՝ ոչ մի նորություն ղեկավարման վահանակում::D
Իկս ի՞նչ եմ անում հիմա, ինչու՞ եմ անում, ի՞նչ կտա ինձ դա հետագայում, որ դրանով եմ ժամանակ անցկացնում::esim Անիմաստ չի, որովհետև հետաքրքիր ու հավես ա:


***
Ու էլի երկու ես


- Կան բաներ, որ մոռանալ ա պետք՝ մտքից հանել: Քնել-արթնանալ... էլ չկա: Հիմա որ փորձում եմ հիշել, կարծես մոռացվելու արժանի քիչ սխալներ չեմ արել:- Բայց եթե դու դրանք մոռանաս, հավանաբար հետո կկրկնվեն՝ գուցե ավելի վատ ձևով:
- Ախր հիշելուց ծանր ա, չնայած կարծես բթացել ա ցավը: Հուսով եմ չի կրկնվի:- Դե որ բթացել ա, էլ ինչու՞ ես շարունակում հիշել: Թող իսպառ վերանա՝ կորի գնա: Նման բաներ քեզ պետք չեն: Ոչ մեկի պետք չեն:;)

Smokie
21.06.2016, 11:30
Սրտանց ուզում եմ, որ էս երեխան շատ հաջողությունների հասնի::roll Իր պայծառությունը, ժպիտը, քիչ մը թլոշ լեզուն (խոսալուց)::love

https://www.youtube.com/watch?v=1jXqyFyrit8
Իր նպատակները, մտքերը ու գործունեությունը::good
Ես արդեն մտածում եմ, որ եթե մարդ ուզում ա զարգացած լինել ու շատ բան իմանալ երիտասարդ ու մեծ տարիքում՝ ամենաճիշտ ու հարմար ժամանակը մանկությունն ա: էդ տարիքում շատ հետաքրքրություններ են ունենում՝ շատ բաներ են ուզում սովորել, ձգտում ու հասնում են,;) ոչ թե ձանձրանում ու մի կողմ դնում: Ամեն ինչ յուրացնում են մանկական ուրախությամբ ու հաճույքով՝ ամեն մի փոքրի հաջողության համար աշխարհով մեկ լինելով:::aha

https://www.youtube.com/watch?v=hNIh3zudmjM

Smokie
23.06.2016, 21:13
Էս ինչքան վաղուց չէի լսել՝ լրիվ մտքիցս թռել էր::dance

https://www.youtube.com/watch?v=jfxC_lXnPF0
Անընդհատ կրկնում եմ ոչ ակամայից, բայց տրամադրությունս հե՜չ համապատասխան չի:

Գիտե՞ս Օմօ, հիմա հասկանում եմ, թե ինչո՞վ էր օգնում ինձ էսքան ժամանակվա պարապմունքը: Քանի դեռ չէի ձանձրացել, (DuoLingo-յից հոգնել եմ, բայց ըստ երևույթին դեռ երկար եմ շարունակելու), ռոբոտացած ու խորացած իմ գործն էի անում ու քիչ էի մտածում ուրիշ բաների մասին: Ոչ գիտակցում կար, ոչ դեպրեսիա, ոչ էլ կարծես ժամանակի կորուստ: Ուրախ ու հանգիստ էի, ինձ դուր էր գալիս՝ չնայած անիմաստ բաներին, որոնք դեռ շարունակվում են:
Լսում եմ դրսի մանկական աղմուկը ու հասկանում, թե ինչեր եմ բաց թողել: Կարծեմ միշտ եմ ասել, որ ամենասիրածս եղանակը ամառն ա: Քանի՜ կորցրած ամառներ (և ոչ միայն), որոնց իմաստը չէի հասկանում: Ու էդ անցյալին ուղղակի չի կարող չհաջորդել ներկայի սպանությունը՝ ափսոսանք կոչվող զենքի միջոցով:

https://www.youtube.com/watch?v=w0mpCFwyX-I
Իրականում եթե ժամանակին էդպիսինը չլինեի՝ եթե իմանայի, թե ինձ ինչ էր պետք, հիմա հնարավոր ա չոգևորվեի ամեն մի նորությունից::)

Smokie
28.06.2016, 21:07
Չէ, չէ չէ չէ չէ: Չէ է՛լի... ուշ ա
Նորություններ եմ ուզում, 18-րդ էջի նորություններից: Նայում եմ էդ ժամանակվա երգերին՝ ո՞նց էր որ տենց կուտակումներ չկային, կամ ո՞նց էի դրանց տակից դուրս գալիս: Առայժմ բանտարկված ենք անցյալում՝ մանկության էջում: Առաջադրանք` մինչև 15-ի լրանալը, հասիր ուզածիդ:;) Գոնե զգալիորեն քչացնել ա պետք:
Ամեն մի առավոտն ա սկսվում մանկությամբ՝:roll չկանգնող ու չդադարող մանկությամբ: 2008-09-ին էլ ավելի խորն էր էդ ամենը: Մեծանալու համար (գոնե ինչ որ չափով) ունեցածս ժամանակը սրա կրկնակին ա: Տեսնենք տեսնենք: Ես ինձ շատ բաներ եմ խոստացել ու հետո ձեռ քաշել: Հիմա նույնիսկ վստահ չեմ, որ ուզում եմ թարգել:
Բարդ ա, ամեն ինչ շատ բարդ ա ու ձանձրալի:

Smokie
01.07.2016, 22:15
Գալիս են կյանքի ջանջալ օրերը,
Ջանջալ օրերը՝ խելագարության:
:sulel

Կարծես վաղուց սա չէր եղել:



***

Плачут бедные игрушки,
Позабытые игрушки,
Ведь была и Маша доброй
Стала жадиной теперь.
А все это из за Хрюшки
Из за этой толстой Хрюшки,
Что монеты знай глотает
Словно хишный зверь
:cry

https://youtu.be/IREP60tjYPA

Լավն ա էլի Шаинский ձյաձյան, թեկուզ իր քիչ հայտնի գործերով: Բա ոնց ա երգու՜մ::love



***
Իսկականից Անցա գնացի մի խոսքով (http://music-mobi.ru/search/los-armenios/)

:bye

Վաղուց էսքան շուտ չէի պառկել: Բարի գիշեր:

Smokie
09.07.2016, 22:24
Փոխվել եմ, շատ եմ փոխվել:
Առաջ էսքան անհանգիստ չէի, ոչ էլ էսքան վատը: Առաջ նեգատիվն էսքան շատ չէր, հիմա կարծես ամեն օր ա ու պրծում չկա: Զոռով չի: Չկա էն լուսավորը, չկա պոզիտիվը, ամեն ինչ շուռ ա եկել գլխի վրա, եթե իհարկե առաջ էլ էսպես չէր:
Ոչ մի կերպ գլուխ չեմ հանում ինձանից՝ եթե կարծեի, որ սխալ ա էս վիճակը՝ գուցե վաղուց էի թարգել: Բայց ավելի հավանական ա, որ ակամայից թակարդն եմ ընկել ու էլ փրկություն չկա: Հիմա վատն եմ ես ու վտանգավոր: Ինձանից հնարավորինս հեռու ա պետք մնալ: Ափսոս ես ինքս չեմ կարող փախչել էս չար, տխուր, թունավորող ու բարկացնող էակից:
Անգամ պոզիտիվ երգերը արդեն էդքան չեն օգնում: Իսկ մյուսները էս վիճակս՝ ավելի՛ կխորացնեն: Ու չեմ կարողանում հրաժարվել դրանցից:

Smokie
15.07.2016, 11:15
Երբեք մի ասա երբեք` արդեն որերորդ անգամ ա ինչ համոզվում եմ էդ խոսքերի ճշմարտացիության մեջ: Առայժմ մի երբեքն ա, որ հաստատ չի փոխվի` չծխելը: Եթե կյանքում գոնե մեկ անգամ, գոնե փորձի համար անեի դա, հիմա կարող ա ծխող լինեի, որովհետև թույլ մարդ եմ: Բա իհարկե, դեռ դպրոցական տարիքում մի ոչ լավ բան արեցի, դուրըս եկավ ու մինչև հիմա... ի՞նչ կամքի ուժ:
Ժամանակին մտքովս չէր անցնի, որ երբևիցե գիշերով ինտերնետի մեջ կմտնեմ: Իսկ եթե էն ժամանակ պլանշետ ունենայի` պարզ ա, չէի բացառի: Ու սա էլ ես գրել եմ ժամը հինգի սկզբերից մինչև վեցն անց տասնչորս, եթե հետը հաշվենք տեսանյութերի լինքը copy paste-ելու անհաջող փորձերս: Ոնց տեսնում ենք, առանց մեծ ախպեր կոմպի բազմաչարչար/բազմաչարչարող պլանշետս գործը գլուխ չի բերի::))
Ժամանակին արթնանում էի գիշերը` մտքերով ընկնում, քունս կորցնում: Ու սիրում էի դա, սիրում էի գիշերային խաղաղությունն ու մթությունը: Հիմա հազվադեպ ա լինում, որ երկար ժամանակով չեմ քնում: Արթնանում եմ, բայց սովորաբար առաջվա պես երկար չի տևում: Վերջերս, որ մի անգամ եղավ` ուզում էի ավարտվեր, քնել էի ուզում ու արդեն չէի կարող: Հիմա երկրորդն ա` կարծես գոհ եմ ու ուրախ: Վերջապես դատարկում եմ ակումբի նորություններս, որ հնություն են դառնում:
Սա վաղուց վերացած երբեքներից էր... չնայած կասկածում եմ մի տեսակ, որ երբեք էի տրամադրված: Ղժղժան ու ծանր, վոկալին մոտ երգեր չլսելը: Էնպես չի, որ հիմա շատ եմ լսում, բայց հաստատ երբեք չի: Ակումբն իր լուման ունի բազմաոճությանս ձգտման մեջ: Օրինակ ժամանակին հեչ մտքովս կանցնե՞ր, որ պարբերաբար Ռամշտայն կլսեմ, չնայած ոչ մեկ կոկորդիցս բռնած չէր ստիպում::))


***

Ի՞նչ ա փոխում ամեն առավոտ նույն պոզիտիվ բաները նայելը, եթե կարող ա ազղեցություն չթողնի օրվա վրա: Ուղղակի ուզում եմ անում եմ ու վերջ: Բա որ տեսանյութի ընթացքում խորանում եմ զայրույթի ու հիին, անցած գնացած պատմությունների մեջ: Մեկ ա երբեք բաց չեմ թողել, համարյա միշտ կրկնել եմ աչքից վրիպած պոզիտիվը: Չնայած դա ընդամենը տվյալ պահի երջանկությունն ա ապահովում::pardon


https://www.youtube.com/watch?v=jXpmQbGlIHY


Գոնե խոսքերը որևէ ազդեցություն թողնեին:
Իմացիր, երբ ժպտում ես, կյանքը պտտում ես
Դեպի վեր, դեպի սեր, սեպի խաղ ու պար
Երբ կողքիդ ընկերներ են ու ազնիվ մտքեր են
Ջերմ լույսով ողողված ես անդադար:
:erexa

https://www.youtube.com/watch?v=OPi37U8Q0SU


Իսկ ես հասկացել եմ, որ անկախ ամեն ինչից այս թաքնվածն եմ ու չեմ փորձում փոխվել՝ կարծես պատճառ կա, չեմ կարողանում մտքերն այլ ուղությամբ տանել:

:(
https://i.imgur.com/UQrZGYq.png
Մարիօյի ավատարը հիշացրեց:oy

Smokie
18.07.2016, 12:36
Ինչպես միշտ: Խոստումներ, խոստումներ, խոստումներ:

Ամեն տարի երևի հասկանում եմ նույն բանը՝ որոշում եմ ու ոչինչ չի փոխվում: Էսօր գիտակցեցի, որ ամեն ինչ միայն ինձանից էր կախված ու չեմ զարմանա, եթե իմանամ, որ առաջ էլ եմ նույնը հասկացել: Հասկացել ու մոռացել: Կուզեի իմանալ, հաջորդ տարի էլ ա՞ նույնը լինելու ու ընդհանրապես՝ մինչև ե՞րբ:

Կյանքը սիրում ա բարդություններ, բայց դրանք ինձ համար չեն ոնց տեսնում եմ ու երևի երբեք չեն եղել: Էն ինչ հիմա եմ հասկանում, իրականում վաղուց էր պետք: Էդ դեպքում ինչի՞ չեմ ափսոսում անցյալի համար, ինչի՞ չեմ մտածում, որ փոխվել էր պետք: Համառությու՞ն ա, թե՞ էդպես էլ ոչինչ չհասկացա: Երևի երկուսը մեկում: Գուցեև ճիշտ էի, բայց հաստատ ոչ բոլոր հարցերում՝ եթե հիմա էս թույլ վիճակում եմ, ուրեմն սխալվել եմ: Սխալվել եմ բոլոր մարդկանց պես: Ինչի՞ մարդ չի կարողանում տեսնել, թե ո՞ր գործողության հետևանքով, ի՞նչ ա լինելու ապագայում: Ինչի՞ չկա էդ կախարդական գունդից, որն ընդունակ ա ամեն ինչ ցույց տալ:

Թե էն Mind Your Langua՞ge-ը ինչի թարգեցի::esim Ինչևէ՝ հերթական անգամ դիմում ենք «դեղամիջոցներին»:

https://www.youtube.com/watch?v=MMcvTKpbOsA

Smokie
20.07.2016, 13:50
Վերջիվերջո դա եղավ: Էսքան պայքարում էի, էսքան չէի հավատում, որ մի օր իրոք կմոռանամ ու կկորի: Եւ ահա՝ երբ արդեն շա՜տ մոտ էի սահմանածս թվին, որից հետո հնարավոր ա դեռ շարունակեի ու շարունակեի մեծացնել... պարտվեցի::D

Ծիծաղալու ա, անսպասելի ու... ու հասկանում եմ՝ կյանքի ու մահվան հարց չէր, որ կպած, ամեն գնով ուզում էի պահպանել ու չկորցնել: Հասկանում եմ ու... ու էսօրվանից սկսվում ա պնդաճակատությանս երկրորդ եթերաշրջանը՝ նույն թվերով, նույն կերպ՝ 200 օր: Խրատվե՞լ, հասկանա՞լ: Լավ, եթե ես իմանայի, որ դա չեմ ուզում, չէի անի::pardon

Երբ պրծնեմ էս checkpoint-ի երկրորդ կրկնությունը (հուսով եմ 60%-ով գոնե), կանցնեմ նորությունների ու է՛ս անգամ, կհաղթեմ:

Եթե էդ մի մոռացկոտ օրը չլինեի, հաստատ էլի հաղթելու էի::oy

***

https://i.ytimg.com/vi/jFJSlYmJnuI/hqdefault.jpg
Հիշում եմ սա::hands Նե՜նց ուրախ եմ, որ երկրորդը դեռ չեմ խաղացել, հետաքրքիրն ու կայֆը կարող ա շարունակվի:::))

Հե-հե-հե-հե Woody ջան:))
http://vignette1.wikia.nocookie.net/nfh/images/5/59/Woodypic.png/revision/latest?cb=20100708164914

Smokie
23.07.2016, 17:59
Չեմ հավատում: Ու կարծես չէի էլ ուզում... Մի խոսքով` վերջ հետաքրքիր օրագրերին ու մյուս թեմաներին: Երևի երբեք էսքան չէր հետաձգվել, հետոյին էի պահում հետաքրքիր ինտրիգը: Կարծես ես էլ դատարկվեցի, էլ չկա էդ հաճելի զգացումը, ակնկալիքը::D Չնայած չէ` դեռ կա մի շաաատ հետաքրքիր, երկար գրառումնեվ ու տարօրինակորեն երկաար ժամանակ հետաձգված օրագիր::love Ժամանակն է:;)
Դատարկվեց Ղեկավարման վահանակս, իսկ հնչ. ռեժ. վահանակին էդպես էլ չհասա::oy Գոնե էս էջում տվածս խոստումն իրականացնեմ:roll


Հ.գ. Ոնց եմ ես ձեզ բոլորիդ սիրուուուում::aaa:love

Smokie
26.07.2016, 12:46
Մռութներ:roll Հատկապես առաջինը:love

https://www.youtube.com/watch?v=l6aMykQ0EEs&feature=youtu.be
Ինչպես միշտ, ես առաջին հայացքից հավատում եմ որակյալ գովազդին ու բարձր գնահատում՝ չկասկածելով անգամ, որ էդ ամենն էնքան էլ ռեալ չի: Նույնն էլ Unicf-ի դեպքում::)

Դե իհարկե, ո՞նց կարելի ա չհավատալ երեխաների անկեղծությանն ու պարզությանը: Էլ չեմ խոսում էն մասին, որ իրենք ապրում են այն, ինչ ասում են... Հուսով եմ մի օր մեծ ու շատ հաջողությունների կհասնեն: Անկախ ամեն ինչից՝ չեն կորցնում իրենց ժպիտը::roll

https://www.youtube.com/watch?v=ZzX5Y0CU8RE&feature=youtu.be&list=PLbDvyHcSfcHHW-4iHqAkumobdaeJgjQc_

https://www.youtube.com/watch?v=XwjHh43YEek&list=PLbDvyHcSfcHHW-4iHqAkumobdaeJgjQc_&index=21

https://www.youtube.com/watch?v=ONVSzaJlySk&list=PLbDvyHcSfcHHW-4iHqAkumobdaeJgjQc_&index=7

https://www.youtube.com/watch?v=Lgp0L1ziQ88
և այլն:))

Մի ուրիշ ձգողականության ուժ էլ «Ինչուների մոլորակն» ունի: Բեթի,:love Աղասի,:good Լիլիթ::erexa


***

Պուճուր ժամանակվա տպավորություններիցս էր էս երեխու վայրէջքը, չնայած այլ կերպ էի հասկանում ու պատկերացնում: Ֆիլմը չէի նայում կարելի ա ասել, նորմալ չէի էլ հասկանա մեկ ա՝ փոքր էի::oy Հիմա նե՜նց կուզեի սրա անգլերեն տարբերակը գտնել Subtitle-ներով ու նայեի:

https://www.youtube.com/watch?v=7mf1Pzo9mWE
Իբր Mind Your Language-ը պրծել եմ, հիմա էլ ուրիշ բանի եմ ուզում անցնեմ::D Իբր Անդերսենի հեքիաթները անգլերեն լեզվով արդեն սկսել եմ կարդալ՝ հիմա էլ ընկել եմ «Ոդիսկան»ի հետևից::))
Հիմա որ հետ եմ նայում՝ հիշում եմ, ինձ միշտ ա հետաքրքրել արկածային ժանրը, թե՛ գրքային, թե ֆիլմային՝ հատկապես երբ երեխաներ էին մասնակիցում: Գուցեև ինձ էլ էի իրենց հետ տեսնում, երևակայաբար:roll

Smokie
28.07.2016, 14:47
Փաստորեն անցողիկ էր::) Չէի պատկերացնում, որ էսքան հանկարծակի կչքանա էն ամենն՝ ինչ էդքան ցավեցնող ու թունավորող էր: Երևի բախտի նվերն էր ծննդյան կապակցությամբ::))

Եթե տխուր մտքեր, եթե զայրույթ, գոնե ե՛ս՝ մազոխիստս տուժեմ դրանցից, ուրիշներն ի՞նչ մեղք ունեն::D Իսկ ես վաղուց ա ինչ սովոր եմ::))

Բարի վերադարձ ուրախ երգեր:) Ափսոս մենակ Շաքարոն ա երգում:D

https://www.youtube.com/watch?v=rtN9A2yyYv8

Քիչ մնաց էջին տղա ջան՝ պիտի խոսքիդ տերը լինես::acute

Smokie
05.08.2016, 19:18
Ամիրբեկյանը շատ ա օգնում երևակայության ու մտքերի մեջ խորանալ, կամ ուղղակի պառկել ու անջատվել՝ թեկուզ առանց քնի::lazy
Քանի որ չգտա՝ ենթադրենք, որ այստեղ Ռուբեն Ամիրբեկյանի «Նախաբան»ն է:)):img

Ու ինձ ինքը էսօր մի բանում էլ շատ օգնեց` հերթական անգամ հասկացա, որ կուտակումները միայն կախվածության մեջ են պահում: Մարդ իրեն ազատ չի զգում, չի կարողանում հանգիստ սրտով անել էն, ինչ ուզում ա: Իսկ իմ մոտ դրանք միշտ են լինում: Երաժշտության հարցում գուցե ձգտում ու շաբաթվա վերջում հաջողացնում եմ պակասեցնել, բայց շարքային տեսանյութերն ու ինտերնետային էջերն ու հոդվածները կան ու շարունակում են մնալ::fool Ալարում եմ ու հենց այդ պատճառով ոչինչ չեմ հասցնում::pardon Թվում ա թե երգերի հարցերը կարող եմ լուծել, բայց երբ մյուսները կողքից խանգարում են, էլ ո՞նց կլինի::esim Տե՞ս, համարյա բան չմնաց՝ էջդ ավարտվում ա::acute


***


Օգնեց նաև որոշակիորեն ճանաչել ինքս ինձ՝ ավելի լավ հասկանալ, թե ինչու ես ինձ չեմ սիրում ու որ շատ էլ ճիշտ եմ անում::angry

Ես երևի ինձանից եսակենտրոն, եսասեր անձնավորություն չեմ տեսել ու դա իմ վատը լինելու գլխավոր պատճառներից ա: Խանգարում եմ, գիտակցում, բայց շարունակում:
Հիմա որ գիտակցում եմ, դրանից ի՞նչ օգուտ, ի՞նչը կփոխվի... էս էլ բացասական հատկանիշ համար երկու:)) ու էս վերջինը խանգարում ա նաև մյուս բոլոր թերությունները ուղղելուն:
Ալարկոտություն. եթե անգամ որոշ փոքրիկ բաներն ես հետաձգում, հավես չես անում, էլ ո՞նց ես աշխատելու, ո՞նց ես ամեն օր գնալու ու առավոտից երեկո գործ անելու, սարսափելի ա անգամ մտածելը:
Չորրորդի մասին հիմա չէի ուզի խոսել՝ միևնույնն ա դա չի ընդունվի որպես ճշմարտություն::nea Իրականում չհամաձայնվողները ինձ չեն ճանաչում: Վիրտուալ շփումից իրոք շատ քիչ բան կարող ես ասել մարդու մասին:
Անպատասխանատվությունը. Դեռ ինչքա՞ն խոստումներ պետք ա տամ ինքս ինձ, ինչքա՞ն պայմաններ պիտի դնեմ իմ առջև, ընդհանրապես ո՞րն ա դրանց իմաստը, եթե արդյունք չկա, զարգացում չկա: Չեմ ուզում էլի խաբել::(



***

Սաղ հեչ՝ այ էսպիսի բան հաճույքով կկազմակերպեի օրերից մի օր::roll

https://www.youtube.com/watch?v=nz7SMVYMT6k

Smokie
08.08.2016, 18:57
Բարև Օմօ:oy

Եկել եմ ասեմ, որ բախտի բերմամբ, թե պատահմամբ՝ կուտակումներս իսկապես զգալիորեն քչացել են ու ըստ երևույթին ոչ միայն երգերինը::yahoo Տեսնես ինչի՞ վերջին պահին::D

Երջանկություն, համառություն, Piano Tiles :hands Որ նայում եմ թե ինձանից ինչքա՜ն առաջ են իմ լիքը ընկերները... պահոո՜ էս ինչքան հաց ու պանիր պիտի ուտեմ::nyam Քանի սիրում եմ խաղը, չեմ հանձնվիիի՜:goblin

Շաբաթվա վերջին բաներ էի խոստացել է՜, որ անեի: Իբր թե չստացվեց, իրականում եթե նույն կերպ համառեի գոնե շաբաթ օրը, մեն ինչ այլ կերպ կգնար, չնայած գուցե ամբողջությամբ չհասցնեի, բայց էսպես հո համարյա ոչինչ չարեցի պլանավորածիցս: Լավ ինչևէ: Հիմա ես ուրախ եմ ու հուսով եմ, որ երկար ա տևելու, նորից չի վերադառնա այն, ինչ մի քանի օր առաջ էր:;)

Smokie
15.08.2016, 20:48
Բարև համար 24::sulel
Իսկ ո՞վ ա հիշում մեծն Գարիին:))

..........Սերիալում:hands...................Ֆիլմում:;)

https://i.imgur.com/jwiZg5S.jpg http://ia.media-imdb.com/images/M/MV5BMjIzNjA3MTE3OF5BMl5BanBnXkFtZTgwMjkzNTcxMTE@._V1_UX182_CR0,0,182,268_AL_.jpg


Իսկ եթե լուրջ՝ հոգնել եմ ինձանից ու դա քանի գնում ավելի ա ամրապնդվում: Ամենատխուրն էլ էն ա, որ ոչինչ չեմ կարող անել, բացի «լացելուց»::cry Ամեն ինչից եմ սկսում հոգնել: Ճիշտ ա, հնարավոր ա շուտով նոր շրջան բացվի՝ նորությունների շրջան, բայց կարծես նույնիսկ դրա հավեսը չունեմ: Ոչ էլ քանի դեռ իմ աչքով չեմ տեսել՝ լիովին վստահ չեմ, որ անցյալում են կուտակումները: Կարող եմ միայն ասել, որ մոտ է ավարտը, բայց ի՞նչ կլինի դրանից հետո: Անիմաստ ա ամեն մի գործողությունը, ոչ մի քայլը իրենից ոչինչ չի ներկայացնում... ՓՈՒՉԻԿ Ա ՓՈՒՉԻԿ::lol


:tsamon:))

Smokie
20.08.2016, 03:11
Մի բան ասեմ` իմանաք:secret

Աչքիս ես քանի գնում` ավելի դյուրագրգիռ եմ դառնում: Հեշտությամբ կարող եմ մտովի կատաղել փոքրիկ ու չնչին բանից, ոնց որ Ավետիք Իսահակյանի "Ծառա Սիմոնը" կարճ պատմվածքում ա լինում: Բարեբախտաբար ոչ մեկ դա չի տեսնում/լսում, բայց եթե հանկարծ էդ պահին նայեն դեմքիս, չեմ էլ ուզում պատկերացնել ինչ շոկ ա լինելու::o Ու բնականաբար փորձելու են պարզել, թե ինչու՞մն ա խնդիրը ու ես իհարկե ուրիշ ճար չեմ ունենալու` էլ ոչինչ չեմ կարող հորինել:
Վախենում եմ արդեն, ինքս ինձանից եմ վախենում: Ինչ կլինի, եթե մի օր էս ամենն էնպես ամրապնդվի, որ ակամայից բսրձրաձայն արձագանքեմ: Ուժըս::scare Վախենում եմ, որ դեռ երկար ժամանակ խելքի չեմ գա ու մի օր իմ պատճատով կտուժեն անմեղ մարդիկ: Ոոոնց եմ ցավեցնելուու::(

Գժվել կարելի ա, երբ չգիտես ինչ անել ինքդ քո հետ: Ու ես գժվել եմ::crazy

Smokie
21.08.2016, 18:57
Մի անչափ հաճելի անձնավորություն կա՝ իրեն իհարկե շատերդ գիտեք: Ու իհարկե սա ես կարող էի գրել «Նա ում մասին ուզում եմ խոսել» թեմայում, բայց քանի որ այս գրառումը որքանով համապատասխանում ա իր ինքնությանը, ոչ պակաս էլ Օմօյիս ոճի հետ է համահունչ` թող վերջինիս էջերից մեկը զարդարվի մեր հերոսի անունով::aha

Այսպիսով. Բարև Նիկուշ::love

Իսկ ես երկու-երեք, թե չորս ժամ առաջ նորից մեր նամակներն էի կարդում: Հուլիս-օգոստոսյան երկար, բարի ու դրական նամակները: Հերթական անգամ համոզվեցի, որ այդ հիին-հին ժամանակներից եկած հրաշքները, որ ամեն օր չենք ստանում, իրականում զրույցից շատ ավելի բարձր են ու ընդհանրապես՝ ամեն ինչ արժեն::roll Կարդում էի ու ժպիտը դեմքիցս չէր իջնում, ուզում էիանպայման կիսվել էդ պահի զգացողություններով: Նման պահերին դիմացինը շատ ավելի հարազատ ա թվում, քան էն օրերին, երբ կարող էիր ամեն օր իրեն չատով գրել:;) Չէի պատկերացնի, որ մի քիչ հեռուանալուց մարդիկ կարող են էլ ավելի մոտենալ:՚ Ու որքա՜ն հաճելի ա հենց մեր Նիկիի պես պայծառ շողիկի շնորհիվ հասկանալ այս ամենը, իրենի՛ց սովորել նման բաներ::scen Ու էլի հասկանում ես հանգամանքների բերումով՝ կյանքի թելադրանքով:
Դեմք ջան::flower

Ընդհանրապես վերջին օրերս նամակներն ինձ համար շատ ակտուալ են: Ու՞մ մտքով կանցներ, որ Վահան Տերյանը (ի դեպ հեռավոր ազգականս ա) իր նամակներում ու հետեւաբար ընկերական շրջապատում, բավականին կատակասեր մարդ էր: Ես անգամ իր ժպիտն եմ դժվարանում պատկերացնել, իսկ իրականում… որքա՜ն հետաքրքիր գաղտնիքներ կան յուրաքանչյուր մարդու ներաշխարհում:

Smokie
22.08.2016, 16:55
https://www.youtube.com/watch?v=P6ZF5Uqtjoo
Ուզում եմ: Ուզում եմ հավատալ, որ էս շաբաթվանից իսկապես ամեն ինչ այլ կերպ ա գնալու::roll Հանգամանքներն էլ են էդպես դասավորվում, բայց դե մի քիչ վախ կա: Դեռ հոգնած ու զզված եմ, դեռ մնացել են քիչ թե շատ խնդիրներ՝ բայց ամեն ինչ հուշում է, որ մոտ է ավարտը: Շատ մոտ::danse

https://www.youtube.com/watch?v=aG8siF778EQ&index=2list=PLe2L82A_O8oDgw3h2UxYCE0VImZCYUAUl

Smokie
26.08.2016, 15:23
Հոգնել, հոգնել` այնպես հոգնել,
Որ քնես ու ինքդ չզգաս
Հաճելի երաժշտությունը:
Միացնել, լսել՝ այնպես լսել,
Որ հաճելի նինջով տարված
Մոռանաս հոգնածությունը:
:scen


Բա Օմօ ջան՝ ամեն ինչն ունի իր վերջը: Կարծես էլ ոչինչ՝ բացարձակապես ոչինչ չեմ ուզում: Ոչ Duo, ոչ Rosetta, ոչ Piano, ոչ Mind: Միայն երգեր ու քուն::|
Չէ՝ սխալվեցի եղբայր: Վերջ ունի միայն ցանկությունը, պարտականությունն ու գործողությունը կա ու կա:
Ինչքա՜ն լավ կլիներ քնիդ մեջ էլ լսեիր: Երկու անհրաժեշտությունները էնպես լրացնեին միմյանց՝ համագործակցեին, որ մեկի ի հայտ գալուց, երկրորդը չկորեր:
Ուզում էի էստեղ էլ գրել «Ի՜նչ լավ կլիներ» բայց մտածել է պետք... Արդյո՞ք լավ կլիներ, եթե ամեն մի հետաքրքրությունը երաժշտության պես առհավետ մնար քեզ հետ՝ ոչ մի կերպ չհոգնեիր: Կարծես ճիշտ ա, որ բոլոր զբաղմունքներիդ ու պլաններիդ մեջ կա մեկը՝ միակը, ամենա-ամենան, առանց որի չես պատկերացնում ապագադ: Մնացածը ժամանակ առ ժամանակ են պետք: Ուրիշներն էլ ունեն իրե՛նց ամենան:sulel
Դե նայի տղա՝ կյանքը տեսնում ա, որ շատ բաներ չես հասկանա մինչև աչքովդ չտեսնես: Վերևի պարբերությունն էլ ինքը մտցրեց ուղեղիկիդ մեջ::fool

Ախր կար՝ կար ժամանակ, երբ ինձ ոչ կարճ ժամանակով զրկում էի կոմպից ու ստացվում էր: Հիմա չեմ անում՝ գիտեմ, որ չեմ դիմանա: Առաջ գիտեի, որ բարդ կլինի, բայց հավատում ու հաջողացնում էի: Բոլոր խոստումներս են հիմա կարծես անօգուտ դարձել: Փչացա վերջնականապես:
Ինձ հիմա մենակ պետք ա գտնել «ինչպես»ի պատասխանը: Ինչպե՞ս ուժ գտնել քո մեջ, ինչպե՞ս ձգտել ու ինչպե՞ս չհոգնել ու չձանձրանալ: Ինչպե՞ս աշխատել:

Smokie
26.08.2016, 15:54
***



- Բարեւ, նորից մենակ ե՞ս:
- Այո:
- Դեռ մտածում ես:
- Իհարկե: Չէ՞-որ հենց մտքերն են հոգուս հանգստություն տալիս:
- Գիտեմ: Ու նշանակություն չունի տխուր մտքեր են, թե ուրախ:
- Այդպես էլ կա:
- Երազներ: Երազելն իհարկե վատ բան չէ:
- Այո, շատերը կասեն, որ եթե ես այսպես շարունակեմ, կխելագարվեմ: Բայց ես հակառակ կարծիքին եմ, ես կարող էի վաղուց խելագարված լինել, եթե չմտածեի ոչնչի մասին, եթե իմ մտքում ոչինչ չլիներ, եթե հաճախ չհիշեի որոշ դրվագներ իմ կյանքից, լինեն դրանք ուրախ թե տխուր:
- Համամիտ եմ:
- Դու համամիտ ես, իսկ մյուսները կհասկանա՞ն արդյոք ինձ:
- Չգիտեմ կարող է հասկանան, բայց ոչ բոլորը: Դու էլ շփվող մարդ ես, սիրում ես ասել-խոսել, նաեւ լսել, բավական է միայն մի մարդ մի թեթեւ խոսք բացի հենց այն մասին, ինչի մասին հաճախ մտածում ես եւ դու միանգամից ամեն-ինչ կասես, կբացես հոգիդ:
- Իհարկե: Եւ անշուշտ կհարգեմ դիմացինիս, կտեսնեմ նրա մեջ լավ մարդ ու երբեւէ չեմ փոխի կարծիքս նրա մասին:
- Ճիշտ է, նման պահերին տրամադրությունդ կբարձրանա, կզգաս, որ գտել ես մի ընկեր, որը միշտ կարող է քո կողքին լինել եւ պետք եղած ժամանակ օգնության ձեռք մեկնել ու երբեք չես ուզի հիասթափվել նրանից...
- Այ այդ վերջինը շատ ծանր է ինձ համար, դրա համար էլ չեմ մտածում այդ մասին, չեմ ուզում մտածել, ինձ այսպես դուր է գալիս:
- Գիտեմ, իհարկե գիտեմ:

1 րոպե լռություն:

- Դե՞, ի՞նչ ես անելու հիմա:
- Իսկ ի՞նչ անեմ:
- Անելու բան չունե՞ս... լավ մտածիր:
- ...Ունեմ, իհարկե ունեմ, շատ գործեր կան անելու:
- Դե ու՞մ ես սպասում:
- Ոչ-ոքի:
- Ուրեմն գործի անցիր:
- :aha

Փաստորեն մարդն իրոք փոխվում ա: Իր կյանքն ու իրադարձությունները գուցե չէ, բայց տեսակետն ու աշխարհընկալումը, հետևաբար և բնավորությունը փոփոխական ա:
Լսե՞լ... եթե սիրեի լսել, հավանաբար վաղու՜ց սովորած կլինեի: Կորստից տառապա՞նք, կարծես, դրան էլ եմ արդեն սովորել, դե ի՞նչ կարող եմ անել::pardon Գործե՞լ... այ էստեղ չեմ փոխել՝ առաջ էլ էր նույն կերպ, սրանք ընդամենը խոսքեր էին:

Հ.գ. Իսկ ես կարծում էի մի երկու-երեք էջ էլ էս օրագիրս կունենա::oy

Վերևի գրառման ներքև, որը կարող էր լինել. Խմբագրման պատճառ Հին օրագրի փորփրում: Իսկ ես հուսով էի գոնե էս անգամ իդեալական, սրբագրված գրառում կլինի :D

Smokie
29.08.2016, 20:55
Բարև Օմօ:yahoo
Գիտես չէ՞ ինչքաան վաղուց նորմալ երաժշտական գաղափար մտքովս չէր անցնում: Cover-ներ հա cover-ներ, կարող ա նույնիսկ մոռացվեն շատերը, մի կողմ դնեմ: Բայց սա... սա ուրիշ ա ախր, լրիվ ուրիշ: Ու ընդհանրապես, մինչ երաժշտությունը բոլորովին այլ բաներ են սպասվում: Չես պատկերացնի ինչքան ոգևորված եմ` մտածում էի նունիսկ բլոգ բացել, բայց արժի՞ արդյոք, եթե այլ բանի դժվար թե անդրադառնամ::think Հա, երևի հենց բլոգից սկսեմ::aha
Կարող ա լինել և նկար և երաժշտություն, բայց առաջին հերթին հեքիաթ` մեծ հեքիաթ::roll Մի խոսքով Օմ ջան... շնորհավորիր ինձ` հեծանիվ եմ հորինել::))
Հուսով եմ հավատարիմ USB-ս չի դավաճանի ու երբեք չի փչանա` միլիոնավոր երգեր/վիդեոներս ու այսօր իր մոտ տեղափոխված գաղափարներս վարի չի տա:

Իսկ դու Duo ձյա, ինձ արդեն հոգնացրիր ու բարկացրիր: Էս շաբաթ ասելու եմ վերջ կրկնություններին, եթե անգամ 60%-ի չձգեմ: Ուրեմն ես համարյա ամեն օր չարչարվեմ, վերջերս մեկ-մեկ ձանձրույթից օգտվելով գլուխ պահեմ` իսկ դու՞...դու որոշես, որ ինձ պատժել ա պետք հա՞: 59-ը 58 հա՞: Թե ասա ի՞նչ եմ էդքան պայքարում մի հատիկ ոչ հաստատուն թվի պատճառով: Մի խոսքով` Ciao bambino sorry:P:sulel

Smokie
01.09.2016, 04:09
Առաջ էս ժամերին մտքերով էի ընկնում` իսկ հիմա... հիմա բացի դրանից, ես սիրում եմ գիշերային ակումբը::)) Извращенец:D

Չէ լուրջ, չգիտեմ ինչի բայց նեենց հավես ա գիշերվա հազարին բռնել ու մի երկաար բան կարդալ` մի իրապատում, մի օրագրային գրառում, մի հետաքրքիր բան: Ախր իրոք էդ ամենահետաքրքիր հատվածները` էդ համեղ պատառները պլանշետիս համար եմ պահում, իսկ հիմա արդեն սկսեցի կասկածել, որ գիշերվա համար: Մթություն, լռություն, խաղաղություն` ժամանակին ասում էի, որ մտքերս էս երեքի հետ են շատ ներդաշնակ ու հաճելի, հիմա գիտեմ, որ ոչ միայն մտքերը: Ու ինչպես մոտավոր ասել եմ վերևներում` հաճելի ա նաև ցերեկով/առավոտով քնել երաժշտության տակ:

Թյուրիմացություններից խուսափելու համար ասեմ, որ հեչ հաճախ չի էսպիսի օրինաչափություն լինում: Սովորաբար ամեն ինչ էնպես ա` ինչպես բոլորի մոտ: Լավ, կարդալու համար ժամանակ ու ուժ երևի չմնա` բարի գիշեր:|

Smokie
01.09.2016, 20:48
Ժամանակ դու ժամանակ
Հերիք չի՞ դու մահանաս:
Ա՜խ ինչու՞, ինչի՞ համար
Դարձա բութ անհաջողակ:
:sorry


Իսկ ինչու՞մն ա խնդիրը, ի՞նչն ա ամենաշատը անհանգստացնում: Երևի Duo-ն: Ախր համ ուզում եմ պրծնի էս շաբաթ՝ հաջորդին չմնա, համ խոսքիս տերը լինեմ, բայց մի կողմից էլ... ախր հավես չկա, համ էլ էլ դժվար թե հասցնեմ::oy Սենց թե նենց՝ եթե անգամ ավարտվեն էս իտալերենի կրկնությունները, ուրիշ լեզուներ ու իտալերենի մյուս բաժինը կգա: Գուցե ավելի բարդ ու ժամանակատար լինի, բայց դե գոնե ինչ որ չափով նորություններ կլինեն: Կուտակումներից պրծում չկա՝ սա էլ ա մյուսների պես լցվում, հավաքվում ու չի թարմացվում:
Իրականում էնքան էլ սարսափելի չի վիճակը, որ ուզեմ կարող եմ ամեն ինչ էնպես կազմակերպել, ժամանակս էնպես դասավորել, որ հասցնեմ առանց խնդիրների: Իսկ քո ճանկերից Բուո՝ ես դուրս կգամ, լինի էս շաբաթ, թե հաջորդ, թե մյուս::))

Smokie
08.09.2016, 12:11
Մենակ թե երկար տևի՝ խնդրու՜մ եմ::roll

Վերջապես ամեն ինչ գնում ա էնպես ոնց կուզեի, կամ մոտավորապես էդպես: Բայց ինչու՞ ա մոտս էլի դատարկության զգացողություն ու մի բան փոխելու ցանկություն: Ինչևէ՝ առաջ հաստատ ավելի վատ էր՝ ոչ մի կերպ չէր ստացվում անել ուզածս բանը, կամ ձերբազատվել չուզածից: Հիմա վերջապես էնքա՜ն մոտ ա թվում, հանգստությունը, ներդաշնակությունը ու ներքին խաղաղությունը::hands

Smokie
13.09.2016, 01:17
Կտրվել կոմպից` գոնե բալկոն, գոնե հեռվից հեռու վայելել բնությունը: Ու երբ հարցնեն ինչու՞, կդժվարանամ պատասխանել: Ինքս էլ երևի լավ չգիտեմ պատճառը` սովորել էլ եմ արդեն, ցանկությունը էլ էդքան մեծ չի:
Իրականում ես շատ երջանիկ եմ հիմա, ամեն ինչ հոյակապ ա ու եթե աշխատեմ այդ ուղղությամբ, կարող ա գնալ հենց իմ ուզածով: Երգերը կան, նորությունները կան, զբաղմունքը կա, կան և պլանները: Վայելի ու գործի:;)

Smokie
15.09.2016, 19:57
Արագ ա լցվում էս էջը՝ բայց չէի ուզի, որ էդպես լիներ: Հազիվ դադարել էի անիմաստ գրառելը: Էն որ չես իմանում ի՞նչ ասես ու ստիպված կամ պիտի անկապորեն կրկնվես, կամ լռես::oy

Հա, ի՞նչ էի ասում՝ առանձնապես նորություն էլ չի::pardon Երբ մի գաղափար ես ունենում ու տվյալ պահին ոգևորությունը մեծ ա լինում՝ պետք ա ամեն գնով բռնես ու մի տեղ պինդ պահես, որ չմոռացվի ոչ մի մանր դետալ, նույնիսկ եթե վերջինս հետո իրենից անպետքություն ներկայացնի:
Ասենք հաջորդ օրը էլ ավելացնելու բան չունեի բնութագրում, բայց ոչ էլ ստեղծված կմախքին կյանք տալու փորձ/ցանկություն/ժամանակ էր լինում: Ու մի քանի օրից էլ որ բլոգը բացեցի ու խոստումներ տվեցի՝ էլի չէի պատկերացնում, որ հետաձգվելու ա: Լավ չես աշխատում տղա ջան, լավ չես աշխատում::acute
Ու չգիտեմ, թե սրանից հետո որքան եմ դեռ թթու դնելու: Ոգևորվածությունը տևեց մի քանի ժամ` բարեբախտաբար էդ ընթացքում հասցրեցի փրկել::))
Գուցե ավելի ճիշտ լինի, որ այլոք էլ մասնակցեն: Բայց արդյո՞ք դրված սկզբից հետո իմաստ կունենա::esim

Smokie
19.09.2016, 17:25
Էնքան անսովոր ա տեսնել, որ «Հավաքածուներ»-ի էդքան folder-ներ անհետացել են: 10 folder-ով՝ այսինքն 5 տողով քչացավ: Քչացա՞վ: Չէ հա՜, չեն ջնջվել, ուղղակի տարբեր ազգերի խմբերն ու երաժիտները, անտեսված/չլսվածները ու «Ակումբից հավաքածու»ում չեղած քիչ ակումբցիները միացան իրենց ակունքներին::)) Ի դեպ, ակումբը 2-րդ համարն ա այսուհետ::hands Բայց դե էսքան ժամանակվա սովորական տեսքը փոխվեց՝ ա՜յ քեզ դատարկություն՝ 15 բնակիչը էսքան քիչ ե՞րբ ա եղել::lol

Եթե էսքան ժամանակվա պահած, թթու դրած, չդիտած, համացանցում եղած մեծ վիդեոները ջնջում էի, որ 150GB-ը սիրելի հինգով հանդերձ չքչանա (ի դեպ արդեն 151 ա)՝ որոշ դիզայններ էլ թող փոխվեն, թարմացվեն՝ ռեմոնտ մի խոսքով::)) Ի ուրախություն ինձ՝ դեռ կարծես շատ բաներ կան մաքրելու ու ազատելու::) Գուցե օրերից մի օր էլ չլսված/քիչ լսված երգերը ուսումնասիրեմ ու որքան էլ տարօրինակ ա թվում այս պահին... ջնջեմ::esim:8


***

Ընդհանրապես կարծես իմ մեջ էլ ա շատ բան փոխվել ու դեռ շարունակվում ա: Դժվարանում եմ ասել կոնկրետ ինչը՝ բայց մի ամիս առաջ էսպես չէր: Արևածագի ձգտումը ու երկու տեսակի առավոտները: Գիշերը, խավարը: Ջոբսը: Եւ իհարկե այս ամենը համեմված ցանկալի երաժշտությամբ: Ուղղակի հաճույք ստանալու հատկությունը՝ անտեսելով ամեն ինչ::sulel:roll

Smokie
23.09.2016, 22:32
Հակասական օր. Մեկ ափսոսում եմ կորցրածս ժամանակը, էսօր չարածս բաները, բայց մյուս կողմից էլ էսօր քիչ հաջողության չեմ հասել ախր::)

Ջոբս չկարդացի՝ մեծ բացթողում, որ կարող ա դեռ շտկեմ էս ժամին: Ավելի հեշտությամբ եմ առավոտը շուտ արթնանում, սա գուցե Ջոբսի շնորհիվ չի. բայց շատ հավես ա առավոտները կարդալ բալկոնում, համ էլ գրքի շնորհիվ օրվա ընթացքում կտրվում եմ կոմպից: Ջոբս, բալկոն, երաժշտություն, համադրելի են էլ դու սուս:love Թե ինչու՞ չհարմարեցրեցի էսօր,:esim տարօրինակ ա, որովհետև ուզում էի՝ մտքիս կար ախր.
Piano Tiles-ում և՛ լուրջ հաջողությունների եմ հասել և՛ մոտ եմ եղել դրանց՝ ուզում էի էլի անել... դա էլ չստացվել. Վաղը երևի հաջողացնեմ էն, ինչ այսօր մոտ էր:aha
DuoLingo ավելի շատ եմ արել քան վերջին մի քանի օրերին: Թվում էր արդեն ուշացել եմ, բայց չէ՝ հնարավորությունը բաց չթողեցի: Կարար ավելի շատ լիներ, բայց դե էլի շատ լավ ա::)
Rosetta-ն ընդհանրապես չարեցի: Դա էլ վաղը:;)

Ժամանակասպանության առումով եղան անկապ, կիսատ մնացած, վաղը շարունակելի ֆիլմեր-միլմեր: Համ էլ էս քանի օր ա կպած ուզում եմ Lion King խաղամ կոմպով:erexa հետաձգվում՝ չի հաջողվում:
Վաաա՜յ, գրելու մասին ընդհանրապես մոռացել էի:
Ինչքա՜ն բաներ կան ամեն օր հասցնելու: Անցած տարի մի որոշ ժամանակ օրական հինգ բան պարտադիր անում էի, գումարած հասարակ պարտականությունները՝ սովորաբար հետաձգվող: Բարի վերադա՞րձ... վստահ չեմ,:esim Օրը կգա, բարին հետը:;)

Smokie
25.09.2016, 10:44
Ամոթ ամոթ` երեկ էլ չարեցի::acute Պետք ա Ջոբս կարդալը ամենօրյա ցերեկային ժամերի պարտադիր գործողություն դարձնել` պար-տա-դիր:goblin Դեռ երեք օր առաջ էի մտածում`"տեսնես քանի՞ օրում կավարտեմ": Չեմ ուզում գիրքը պրծնի, բայց դրանով հանդերձ եթե գոնե մի օր չկարդամ, մեեծ բացթողում ա` շատ մեծ, կարծես ողջ օրս կորած լինի` չնայած ուրիշ հաջողությունների::P Իհարկե "ե՞րբ կավարտեմ"ն էլ ա կա, բայց դա երկրորդական ա` ուղղակի հետաքրքիր ա, երբեմն դանդաղ առաջ գնացող (ինձ համար դանդաղ), հաստ գրքի ընթերցանությունը ինչքա՞ն կտևի: Ոչ էլ ուզում եմ մի օրում շատ առաջ գնալ` հակասականություն եմ ասել էէէ::))


Լավ մնա 24:bye

Smokie
14.10.2016, 18:51
***

Տեսնես կհանդիպի՞ ինձ երբևէ մի մարդ, ում չկարողանամ ներել::8 Ինչու՞ չեմ կարող համակերպվել մարդու մեջ ապրող վատի հետ::esim
***

Ամոթ ինձ՝ բայց էլի չկարողացա: Չկարողացա պայքարել ու հանձնվեցի: Էլի նախընտրեցի անել այն՝ ինչ ուզում եմ, իսկ էսքան օրերի կամքի ուժը... երևի հօդս ցնդեց: Չգիտեմ՝ կոնկրետ ժամանակ չեի դրել վրաս, բայց մտքովս չէր անցնում, որ էսքան կարճ կտևի: Ախր անցած տարի ո՞նց կարողացա: Գուցե հիմա ավելի՞ բարդ էր::think Արդյո՞ք սա «իրականության աղավաղման դաշտ» էր՝ թե՞ լավ էլ հնարավոր էր, եթե փորձեի: Ստացվում էր ախր: Ուղղակի չուզեցի շարունակել, չկարողացա «ծանրաբեռնել»: Այ հիմա՝ պարտականությունից հրաժարվելով՝ իսկապես աղավաղեցի իրականությունը, այլանդակեցի, ճմրթեցի, ճղրտեցի ու... մարդ տեսնել անգամ չի ուզի::( Ո՞ր մի խելոք երեխան կեսից կհրաժարվեր հաջորդ օրվա դասերը պատրաստել ու գրքերը կողք կշպրտեր::angry
Էնպես չի, որ վերջնականապես հրաժարվել եմ, բայց էս թեթևացմանը, էն էլ էսքան շուտ... դժվար թե արժանի էի:

***

Էսպես էլ՝ երկար ընդմիջումից հետո բացվում է 25-րդ էջը: Կփակվի նույն կերպ::oy

Smokie
17.10.2016, 13:32
Գիտեմ՝ նորություն չունեմ ասելու:oy

https://www.youtube.com/watch?v=n7nPgnA5VOM

Կուտակումներ ուտելու նոր եթերաշրջան::)) Բայց արդյո՞ք երջանիկ կլինեմ, եթե էս տարվա խոստացածիս պես՝ ջնջեմ բոլորը: Ախր մի բան էլ իմ մեջ դատարկվեց, առաջինի ավարտվելուց::esim Չգիտեմ՝ բայց երջանիկ էի, երբ սկսվեց::sulel Երջանիկ էի նոր բացման ու երևի նաև՛ էն բանի համար, որ կդատարկվի՝ էլ չի անհանգստացնի: Լավ, իսկականից ինչևէ՝ կարևորը ներկա երջանկությունն ա, թե հետո ինչ կլինի, հետո կերևա: Գուցե սրանով ավարտվեն բոլոր կուտակումները, բայց ոչինչ էլ կորած չլինի:;)

Իսկ այ ինտերնետային էջերի ու օրեցօր սպառվող խաչբառների հախից ո՜նց եմ գալու: Դա արդեն մի քիչ բարդ ա::D Ոչ էլ կարողանում եմ օրագրերը միանգամից կարդալ՝ հետաքրքիրը միշտ մնում ա կայֆ պահերին::))

Smokie
27.10.2016, 10:15
Վերջ տուր: Հերիք ա հավատաս քո հեքիաթներին: Մեկ ա չի լինելու, դու էլ լավ գիտես: Մոռացի ու լուռ շարժվի գետի հունով՝ ուր որ քեզ կտանի::P Հերիք ա հույսեր փայփայես, հոգնի վերջապես: Քո համար չկա, չի եղել ու չի լինի իրականության աղավաղման դաշտ: Ո՞վ ա ասել, որ ուրիշների թելադրանքով շարժվելուց երջանիկ չես լինի: Ու ընդհանրապես, դու ուրիշ տարբերակ չունես: Ու իզուր ա հույսը գալիս էն ժամանակ, երբ հիասթափվում են: Պետք ա ինքն էլ ընդունի ճշմարտությունը ու գլուխը կախ, թողնի գնա: Պետք ա իրան հասկացնել վերջապես, որ իր առաջ դռները փակվել են վերջնականապես: Ինչքա՞ն կարելի ա խաբվել էդ անտերից: Խոստացածներից քանի՞ անգամ ա օգնել::fool

Երջանիկ եղի եղբայր: Ց:bye

Smokie
28.10.2016, 17:12
Ձանձրալի ա չէ՞::|

Չզարմանաս, եթե մինչև տարվա վերջ ոչ խոստացածիդ պես ավարտես անցյալ տարվա վերջերի կուտակված playlist-ները ու եթե էդպես էլ չհաջողացնես նորությունների համար ժամանակ գտնել: Չզարմանաս::nea

Հա, խոստումները ոչինչ չեն փոխի, միայն սահմանափակումների ու ճնշումների մեջ կպահեն: Սեփական ցանկություն ա պետք: Իսկ ի՞նչ ա դրա ուզածը՝ քնել: Հենց Մուշուի ստորագրության քնից ա ուզում: Ու եթե անգամ ես չտեսնեի մինչև հիմա էդ ստորագրությունը՝ երևի էլի նույն բանն ուզեի: Անհնարին բանը::(


Հուսով եմ վաղը շատ բաներ կստացվեն:
Հուսով եմ էս փդած վիճակն էլ կանցնի-կգնա:
Ժամանակին չգիտեի ինչ էր պետք անել ու ոնց անել, հիմա էլ իհարկե չգիտեմ անցյալում ոնց էր պետք վարվել: Բայց գիտեմ, որ էդ սխալներիս պատճառով ուշացա: Ուշացա ու հիմա հետ եմ մնացել: Անվերադարձ::sorry

Smokie
01.11.2016, 21:28
Ե՞րբ ես համակերպվելու: Ե՞րբ ես սկսելու ամեն ինչին անտարբեր նայել: Միևնույնն ա`երջանիկ չես լինի, ուզածիդ չես հասնի եր-բեք: Ինչի՞ դա չես հասկանում այ պնդաճակատ: Ո՞նց չես հոգնում ախր, հաճու՞յք ես ստանում: Իսկականից ե՞րբ ես մեծանալու: Հոգնել եմ քեզանից ու բոլորից::(

Smokie
03.11.2016, 08:09
Բարի լույս Մասիիս:love

Հիանում ես, պլանշետի ու ականջակալներին անձայն ձայնակցում` => գոլորշի արտաշնչում::roll Ու ոչ մեկ` բացի նշածդ ընկերներից քեզ չի տեսնում ո չի լսում: Երանություն::sulel

Իսկականից շատ լավ ա, որ տաքերը էլի ընկնում են:;)

Smokie
04.11.2016, 19:03
Խոստումները շարունակվում են, բայց արդեն չեմ նեղվում չկատարելուց, կամ կիսատ թողնելուց::oy Ոնց որ ոչ թե խոստում լինի «պիտի անես», այլ փորձություն «տեսնենք կանե՞ս, թե՞ չէ»: Ու ես կարծես թեթև եմ դա տանում... անամոթաբար:

Սաղ հեչ, բայց գործերից մեկը կարծես ամեն օր առաջ ա գնում ավելի ու ավելի հրաշալի ձևով: Ախր ո՞նց չուրախանաս դրա նման հաջողություններից՝ չնայած դեռ շատ շուտ ա ոգևորվել: Չգիտեմ ինչու կարծում եմ, որ հաջորդ տարի պատրաստ կլինի: Բայց չի բացառվում, որ սա էլ կլինի կիսատ խոստումներիցս::pardon

Smokie
14.11.2016, 11:10
Անպետքության գերզգացում այս տարի: Հատկապես խոսել պետք չի՝ շփվել: Ամենավատ հետևանքը հենց դա կլինի:
Ինչու՞ մարդ ակամայից չի կորցնում իր լեզուն՝ երբ դա պետք ա լինի: Ինչու՞ ամեն ինչ լինի ավելի վատ, երբ հնարավոր էր դա կանխել: Ինչու՞ ճակատագիրը չի կանգնեցնում այդտեղ՝ չի լռեցնում երբ միամիտ, բութ անձնավորությունը ոչինչ չի հասկանում, մտքով եկածն ասում ա հետո նոր մտածում այդ մասին: Ճիշտ չի ախր, հեչ ճիշտ չի:

Գոնե կարողանայի քնել: Չնայած էդ դեպքում է՛լ ժամանակ կսպանեի, ինչպես հիմա եմ սպանում՝ ինչքան էլ չեմ մոռացել թե ինչեր պիտի անեմ էս հինգ օրը:

Smokie
28.11.2016, 16:49
Ամեն ինչ կարծես գնում ա դեպի լավը: Դե իհարկե, եթե տրամադրությունդ համապատասխան լինի, էլ ի՞նչ խնդիրների մասին ա խոսքը: Անգամ խանգարող հանգամանքները իրականում օգնող են, որովհետև որոշել էիր այդպես դիտարկել: Ու կարծես իսկապես ուզում ես երկար տևի, ուզում ես որոշածիդ պես հաջորդ տարվան չթողնել ոչ մի կուտակում, ամեն ինչը լինի նոր, լինի հաճելի ու ուրախացնող:
Ուղղակի երջանիկ եղի, եթե անգամ մտածում ես, որ երբեք չես հասնի այդ երազանքիդ, ավելի լավ է մոռանաս, քան տանջվես: Դու ուրիշների պես չես, չես կարող պայքարել ու պնդել, բայց ի սեր Աստծո, գոնե մի եղի car u naxandz: Գոնե ուրիշներին մի խանգարի:

https://www.youtube.com/watch?v=rx0QtAsNq6M

Guarda dove vai մի խոսքով::stop

https://www.youtube.com/watch?v=BPs4JpTYk9E

Smokie
05.12.2016, 17:52
Ու էլի նույնը Օմօ ջան՝ իսկ ես կարծում էի էս վիճակը անցյալում ա: Էլի ուզում եմ մի բան պատմեմ, բայց ասելիք չկա՝ նորություն չկա: Ու էլի չեմ կարող լռել:

Արդեն հինգերորդ անգամ (սիրածս թիվը), մեծամասամբ ուրախ Բույնովը ստիպեց վերադառնալ էս տխուր, սիրուն նոտային: Գուցե վերջինը չի::esim

https://www.youtube.com/watch?v=YKBgvhev5_U
Խոսքեր, որ ինքս ասելու պատճառ չեմ ունեցել ու գուցե չունենամ էլ երբևէ:


Լավն էր նախորդ շաբաթը՝ իրոք շատ լավն էր: Ազատ, թեթև ու երջանիկ: Ու հաջորդն էլ էդպիսինը կլինի:;) Վայ, 6-րդ «Для тебя»-ն ա գնում... իսկ մինչ այդ պետք ա սպասեմ ևս հերթական հինգ օրը՝ վայ... էլի էս անդավաճան թիվը: Հավես ա, թեկուզ առանց կոմպի՝ պլանշետով, իմ երգերով, իմ կյանքով, խաղաղությամբ: Ու մենակ մի բան էր անհանգստացնում օրվա վերջում, որ հասցնեի գրել: Ու հասցնում էի: Բա ինչքա՜ն թեթևացա, երբ ուրբաթ օրը արեցի, երկու օր կարող էի չմտահոգվել: Հիմա էլի ամեն ինչ առաջվա պես ա՝ մտադրություններ, պլաններ, նպատակներ ու չեմ հասցնում, չեմ հաջողացնում, չեմ կառավարում ժամանակը: Չեմ հոգնու՞մ կրնելուց ու մեղադրելուց, որ վաղուց նորմալ չեմ կարդում: Չեմ հոգնու՞մ հետաձգելուց ու տխրելուց: Չեմ հոգնու՞մ գլխացից, որ իմ պատճառով ա լինում՝ չնայած ոչ ամեն օր: Ու երևի միշտ խոստանում եմ «վաղը ավելի լավ կլինի»:
Rosetta Stone-նն էլ կորցրել ա հիշողությունը՝ ես էլ հետը: Ի՞նչ արած, դա նշան ա, որ պիտի կրկնեմ՝ շատ բաներ ու շատ կրկնեմ: Ախր ինձ սենց թե նենց անհանգստացնում էր էդ լեզուներից ոչ քիչ բաներ մոռանալու փաստը: Այ սա, ինչքան էլ ծանր տանեի սկզբում, հիմա կարող եմ ասել, որ լավ նորություն ա:

Դեռ էսօր էլ չեմ գրել, չեմ աշխատել:

Ինչևէ՝ մինչև էսքանը գրեցի Բույնովի տրամադրությունն էլ փոխվեց: Դե ի՞նչ արած, ինչքան էլ դա իմինի վրա չազդի, բայց էլի ստիպում ա կրկնել: Ի՞նչ արած՝ Пусть:))
:love

https://www.youtube.com/watch?v=1VHEGOQoMsQ
Իսկ սրանից հետո բամբուկ ենք դառնալու:))

Smokie
06.12.2016, 19:01
Էն ժամանակ տեղի ունեցածը շատ խորը հետք թողեց՝ տարիներով չմոռացա: Հիմա ա, որ կարծես այդ ամենը ինձ պետք չի: Բայց դա հո չի՞ նշանակում, որ ժամանակի ընթացքում չէի հասկանա... թե՞ նշանակում ա: Քանի՞ միլիոն անգամ եմ համոզվել, որ ինչ լինում ա, հենց էնպես չի լինում: Իսկ եթե անգամ ամեն ինչ այլ կերպ ընթանա՞ր... դե թող ընթանար է՜, եթե դա էր ճիշտը::)) Ինքնուրույնի տարբերակը չկա:


Կլինի՞ երբևէ էն, ինչ էսօր մտածեցի: Արդեն բոլորովին չի բացառվում՝ փոխվել եմ: Ամեն ինչն ա՞ էսպես ժամանակավոր: Իսկ եթե մի օր էլ ներկայիս ունեցա՞ծը կորցնեմ՝ չնայած չեմ կարծում: Ու ընդհանրապես՝ քանի դեռ այն ձեռքերումս ա, ավելի լավ ա վայելեմ::aha Հիմա շատ սխալներ կան: Էնքա՜ն կուզեի տեսնել թե ո՞նց են զարգանալու առաջին պատմության իրադարձությունները, ո՞նց ա էս ամենը ավարտվելու, կմոռանա՞մ երբևէ:

Smokie
09.12.2016, 21:55
Բարև եղբա՜յր, շնորհավոր ծնունդդ::clap


Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ դու դա ես եմ ու եսս էլ դու::)) Ու տարօրինակ չի, որ էսօրվա именинник եղբայրը ավելի հարազատ ա՝ քան երեկվանը, որ... լավ արի չհիշենք այդ մասին...
Հինգ տարի Օմօ, հինգ տարիիի::8 Ո՞նց թռան::think Ինչի՞ հասանք էս ընթացքում, ինչքա՞ն հաջողությունների: Զիռո՞ու: Դե պարզ ա՝ հաջողություններն ու անհաջողությունները գրառում կատարելուց չեն կախված, այլ պիտի գրառումները կախված լինեն դրանցից:
Գիտե՞ս, դեռ երեկ էի հիշում: Անցած տարվանից կաս հեռախոսիս reminder-ում՝ էն պահից ինչ ֆեյսբուքը հիշացրեց:

Իսկ ինչքա՜ն բաներ ունենք միասին անելու առաջիկա տարիներին: Կարծես ամեն ինչ նոր ա սկսվում չէ՞:;)


:pardon

Smokie
30.12.2016, 16:53
Սենց թե նենց խոսելու էինք այդ մասին Օմօ Պապի ջան:;) Գիտեմ, դու էլ ես հավատում ու սպասում այս հրաշքին: (https://www.akumb.am/showthread.php/50564-%D5%86%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF-%D5%81%D5%B4%D5%A5%D5%BC-%D5%BA%D5%A1%D5%BA%D5%AB%D5%B6%E2%80%A6?p=2547058&viewfull=1#post2547058):roll

Դե արի երկուսով կրկնենք՝ «լավ ա լինելու»:love

Smokie
04.01.2017, 20:56
Բարի երեկո:;)

Գիտե՞ս, ուզեցի տեսնել, թե ինչպե՞ս էի սկսել նախորդ տարին քեզ հետ: Արդյունքում հերթական անգամ ապացուցվեց, որ ես կորցրել եմ ամոթի զգացումը ու ավելի լավ կլինի ոչինչ էլ չխոստանամ::fool Միևնույնն ա դա՛ չի, որ ընդունակ ա ինձ փոխելու:

Իսկ հիմա էլի էս եմ լսում::roll

https://www.youtube.com/watch?v=pSOcjlxoDP0

Հիմա ես հավատում եմ նորությունների սեզոնին::ckck
Տարվա համարյա առաջին օրը ես հասկացա՝ ավելի ճիշտ կարծես առաջ էլ գիտեի, ուղղակի էդքան չէի խորանում: Մի խոսքով՝ հասկացա, որ ինչ-ինչ, բայց շատ լավ երևակայություն ունեմ::sulel Հիմա ասում եմ, որ կարող եմ օրեցօր ավելի լավացնել:
Իսկ էս գիշերն ինձ ըստ երևույթին որոշեց ևս մի հույս, ևս մի շանս տալ՝ ապացուցել, որ դեռ չի կորել կամքի ուժը: Դեռ կարող եմ սխալ քայլից ինձ հեռու պահել ճիշտ ժամանակին::aha

Դեռ անցած տարի էի հասկացել, որ ես արդեն կարող եմ ճիշտ կողմնորոշվել թե ովքե՞ր են ինձ պետք, ինչի՞ համար ու թե ինչպե՞ս վարվեմ հարկ եղած դեպքում:
Մնաց կարողանամ փոխվել: Ուժ գտնեմ իմ մեջ և դադարեցնեմ երեխայություններս:

Ամեն ինչ լավ կլինի::roll

Smokie
30.01.2017, 15:33
Էջավերջյան բարև: ;)


Ես գուցե շատ բաներ եմ սկսել մոռանալ էս տարի: Բայց դա ոչ միշտ ա վատ Օմ ջան՝ եթե անիմաստ ժամանակի կորուստ ա լինելու::pardon Այ ուրիշ հարց ա, որ վերջը էլի անդրադառնալու եմ էդ անիմաստին:

Էն, որ անցած շաբաթ ուզում էի ի՛մ նոր տարին քեզ հետ նշել, էդ անիմաստներից չէր՝ բայց մտքիցս թռավ::oy Ինչևէ, կարծես դեռ նոր տարին նորմալ չի եկել էդ օրվանից::)) Նոր, ավելի ու ավելի նոր բաներ, ինչքան շատ էդքան լավ Օմօ ջան: Այդ թվում նաև հին մոռացվածները::)
Հարցնում ես ինչի մասին ա խոսքը՞, իբր թե չհասկացար, որ երաժշտության::)) Եթե էս 7 օրերի պես հիմնականում Аэростат-ը լինի, բա ալբոմնե՞րը ով կհասցնի, բա երգե՞րը: Ավելի լավ չի՞ մեկը մյուսին չխանգարի եղբայր::)
Հիմա ես առաջվա պես հավատում եմ, որ նոր շաբաթով նոր կյանք, նոր տարի ու նոր օր ա սկսվում::sulel

Smokie
04.02.2017, 22:43
Էլի մանկապատանեկության սերիալ: Էս ինչքա՜ն շատ էին էէէ՜::D
http://serialionlayn.narod.ru/s/64.jpg

https://www.youtube.com/watch?v=bbE5JnsZVVs
Այ եթե իսկապես նայեմ հենց անգլերեն՝ իրոք հզոր արդյունք կլինի::)
Հաաաա, ժամանակին շատ էլ սիրում էի արկածային ու հումորային կինոներ: Ու հիմա էլ եմ հաճույքով հիշում էդ ամենը: Էնքաաա՜ն կուզեի հիմա կուտակվածս հիշողությունները կրկնել: Հուսով եմ չի հետաձգվի էս անգամ::)

Բա Կոմիսար Ռեքսըըը՜ (https://www.akumb.am/showthread.php/63574-%D4%BF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BD%D5%A1%D6%80-%D5%8C%D5%A5%D6%84%D5%BD-Komissar-Rex?highlight=%D4%BF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BD%D5%A1%D6%80+%D5%BC%D5%A5%D6%84%D5%BD)::hands

https://www.youtube.com/watch?v=c9rFQwjRjvE

Տեսա, որ subtitle-ներով Mind Your Language էլ ա կրկին հայտնվել YouTube-ում՝:yahoo չնայած կարայի փորձեի առանց դրանց նայել: Բայց հենց ստուգելու նպատակով բզբզացի հասածս երրորդ սեզոնում... նիխտ::pardon


***
Էս տարի ամեն ինչ շատ ավելի բարեհաջող ա ընթանալու: Եթե առաջ ժամանակավոր էին հավաքածուները, է՛ս անգամ՝ բոլոր խոչընդոտները հաղթահարելով դարձնում եմ հիմնական ու մշտական:
Պիտի շատ, իրոք շատ բան անեմ էս տարի, բայց առայժմ միայն խոստումներն են, իսկ մի ամիսն արդեն անցել ա տղա ջան::P Օրինակ՝ ինչի՞ համար ես հիմա դու սա ասում, մեկ ա՝ ինքդ գիտես, որ աճդ կսկսի միայն երբ դու որոշես, իսկ դու դեռ յայլի-դոյլի ես անում դմբո::)):fool

Smokie
08.02.2017, 16:38
Տեղն էր քեզ Գևորգ: Էս թող քեզ դաս լինի, որ էլ երբեք իզուր տեղը հույսեր չփայփայես, չապրես երևակայությամբ ու իլյուզիաներով՝ իբր թե հես ա, էս մի բանն էլ պրծնի ու լավ ա լինելու, էս էլ անցնի ու էլ բան չի մնա: Քեզ վիճակված ա լինել անհաջողակ, քեզ վիճակված ա, որ ամենաչուզածդ բանը գլխիդ շուռ գա, քեզ վիճակված ա լինել դժբախտ: Ու պետք չի հարցնել թե ինչու՞՝ էդ հարցը պատասխան չունի: Վիճակված ա ու վերջ՝ դրանով ամեն ինչ ասված ա արդեն ու դա քննարկման ենթակա չի: Թե՞ հիմա էլ տրամադրվելու ես, իբր մի քանի ամիս ա՝ կանցնի կգնա: Չէ ախպերս, եթե էս բանը եղավ, դա ուղղակի նշան էր, որ վերջապես էդ դատարկ գլուխդ մտնի էս ամբողջը: Մոռացի հույսի մասին՝ էդ լավ բան չի: Մոռացի երջանկության մասին՝ դա գոյություն չունի: Մոռացի համբերություն կոչվածը՝ դու դա չունես: Նստի լացի ամբողջ օրը՝ դա ա միակ ելքը այ... տուուուուուուուուուուուուուուու ..............................

Smokie
16.02.2017, 00:12
Բարև Օմօնուիլ Վիտորգան:))


Կարծում ես մոռացե՞լ էի: Ոոո՜չ-ոչ-ոչ ընկեր ու գիտեմ, որ դու էլ::) Յոթ տարի էէէ, յոթ տարի: Ո՞նց թռան հրթիռի պես` չեմ հավատում: Տակավին երիտասարդ էի, բայց եթե ինձ էն ժամանակ հայելում տեսնեի ու հիմա նայեմ` բացարձակսպես տարբերություն չկա: Այ ներքուստ փեխվեցի ահագին, գուցե շատ առումներով դեպի վատը`:pardon "Կյանքն առանց բարդությունների"ն վառ օրինակ: Բարդ ա, ծանր ա ու անհասկանալի ա, թե ո՞նց ա լինում էս ամենը, ի՞նչն ա թողում իր ազդեցությունն ու հետքը ու ո՞նց կողմնորոշվես թե որն ա ճիշտ ուղին:
Լսիիիի, ես էլ նոր երգում էի մտքումս ու ասում "Այ հենց էս խոսքերն ու էս երգը շատ լավ կսազեն գրառմանս", բայց ազնիվ խոսք չէի նկատել, որ նույն յոթ թիվն ա::D Իրոք հետաքրքիր ա` էդ յոթ տարիներից ո՞րն էր ամենա դրական արդյունավետը ու ո՞րը ընտրեմ հետագայի համար::)
Перекрёсток семи дорог, вот и я
Перекрёсток семи дорог, жизнь моя


Շնորհավոր անհաջողակ տիրոջդ ծնունդը իմ բարի ընկեր:;)

Smokie
22.02.2017, 15:19
Պայքարողների ու չհանձնվողների համար:;)

https://www.youtube.com/watch?v=GcgfNPlwDkg

https://www.youtube.com/watch?v=ttoW1VcnE3U

Սա էլ իմ համար::roll 40 ունկնդրում 2 ժամում:love

https://www.youtube.com/watch?v=alV9c8t_BK0

Smokie
28.02.2017, 20:57
Օմի՞կ, ո՞նց ես::))

Չեմ հասկանում էս ի՞նչ խաղեր են, ի՞նչ ա ինձ ուզում էլի համոզի կյանքը: Որ ամեն ինչ իմ ուզածո՞վ ա լինելու, որ չհուսահատվե՞մ::think Ինչի՞ հավատս չի գալիս չնայած փաստերին, ինչի՞ չեմ ուզում խոսել էդ մասին, ինչի՞ եմ տխրում ու կարծում, թե բարդություններն ու խնդիրներն անսահման են, ամեն պահի: Ասենք հիմա ես կարայի ասեի չէ՞, որ անհաջողակ չեմ: Կարայի ասեի, որ էնքան ուզեցի՝ ամեն ինչ ինքնիրան փոխվեց: Բայց ինձ արդեն լրիվ ուրիշ բաներ են մտահոգում: Մի տեսակ ստից, անցողիկ, բայց ինձ համար չգիտես ինչի շատ կարևոր բաներ: Ու էլի կուտակվում ա ամեն ինչ էէէ՜: Ինչի՞ վրա եմ ծախսում ժամանակի մեծ մասը: Ասա պարզ չի՞::)) Էլի կորուստներ ու սպասումներ: Էլի փորձություններ ու ան/հաջողություններ: Բայց որ կյանքում էլ էդպես համառ պայքարեի ոնց որ խաղում ու մի կողմ չդնեի նպատակներս, արդեն վաղուու՜ց շատ բաների հասած կլինեի ու կայացած, ինքնահաստատված: Ափսոս էր ժամանակը ու դեռ շարունակելու ա ափսոս լինել: Ինչու՞ տրամադրված չեմ փոխվել:

Վիշապ լինեի::roll:))

Smokie
18.03.2017, 13:06
Ի՞նչ կլիներ, եթե այս ամենը լիներ տարիներ առաջ և հավելյալ գոնե մի բան (մեծ բան) այնպես ընթանար, ինչպես ուզում եմ հիմա: Որ դպրոցում կարողանայի չորով ասել:
- Դուք մի "անհանգստացեք", ես ունեմ ընկերներ ու իրենք ձեզ նման չեն::beee
Ինչ թեթև, չնչին բաներից ա կախված անվախությունը, համարձակությունը, կամքի ուժը: Հիմա հաստատ չէի ասի, որ թուլամորթ եմ ու ոչ միայն թքած կունենայի իրենց կարծիքի վրա, այլև ինքս թույլերին կպաշտպանեի: Ու թող հետաքրքրվեին, բայց ոչինչ չիմանային: Առաջին հերթին հենց իրենց նմանների համար պիտի թագավորությունը աներևույթ լինի::P
Հա, բանակ էլ կգնայի ու անցած տարի էլ կմասնակցեի պատերազմին::goblin


Իսկ հիմա ես ամեն օր հիշում եմ Թոմին, որ ինձ կարոտածի իլյուզիա ստեղծեց,:love հիմա էլ էն ճագարիկին, որ մատս "պաչեց" (https://www.akumb.am/showthread.php/6817-%D5%84%D5%A5%D6%80-%D5%A8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8?p=1961050&viewfull=1#post1961050)::love Չմեծացա էդպես էլ::angry

Smokie
19.03.2017, 01:09
Վայ... Օմ էջերիդ քանակը տարիքիս հետ համընկնում ա::))

Աստիճանաբար էլի մեծացնում եմ պատասխանատվությունս, պարտականություններս եւ առաջադրանքներս: Չեմ հասկանում ես կիսով չափ կախարդված ե՞մ կինոյի միջի Էլլայի պես: Ո՞նց ա լինում, որ մի հարցում համաձայն չլինեմ դիմացինի հետ, կամ չուզեմ անել էն` ինչ ասում են, բայց ինքնաբերաբար, գոնե որոշակի առումով հլու-հնազանդ փոխեմ ուղղությունս:

Սպասի... ուրիշ բան էի ուզում պատմել քեզ Օ::))
Ուրեմն` էդ օրը առաջին դասարանից բարձր երևի չէի լինի, եթե ինքը կար: Եկել եմ դպրոցից, հանում եմ բաճկոնս` մեկ էլ զգամ հետևից ինչ որ բան կպել ա: Շուռ գամ տեսնեմ էդ մռութը դիմացի թաթերը բարձրացրել, հենել ա ոտերիս ու մեծ աչքերով ինձ ա նայում: Մի լաավ ծիծաղում ենք բոլորով, ասում են "փիսիկը քեզ կարոտել էր": Չէ-հաաա` վստահ եմ` ընդամենը ուզում էր տեսնել, թե ո՞վ ա մեջքով դեպի իրեն կանգնած անծանոթը:
Հիմա եմ հիշում ու հասկանում, որ երբեմն վատ եմ վարվել հետը, գուցե անտեղի բարկացել, խփել, պոչից քաշել, չարություն արել:
Ինքն էլ զգուշավոր էր ի՞նչ խոսք: Եթե մի քանի վայրկյան անթարթ իրան նայեիր առանց հետին մտքի կհարձակվեր: Այ մի անգամ իսկապես բարկացած հենց դեմը կանգնած նայում էի` թաթով խփեց աչքիս::D Բա որ մի անգամ դռան մոտ կանգնած մամային բան էի պատմում, մեկ էլ` հենց արդեն գնացի մի քանի քայլ, որտեղից որտեղ ծլեց, վազեց, որ խփի... փոխարենը հասցրեց առջևի թաթերով պատին հենվել::))
Բա ոնց էի սիրում հետդ պինգ-պոնգի գնդակով խաղալ::love

Էս էլ մեր Թոմը Օմ ջան::))

Smokie
29.03.2017, 13:31
Սիրում եմ երբ օրիգինալ են լինում՝ իսկապես տարբերվում են: Էն որ ուրիշ ոչ մի տեղ նման բան չես տեսել::love Էլի ստիպում ա միլիոն անգամ նայել առանց հոգնելու:

https://www.youtube.com/watch?v=KDXOzr0GoA4
Ու ինչպես միշտ՝ սիրում եմ սիրուն, հաճելի նորություններ::roll

https://www.youtube.com/watch?v=J_NIFu-lepk

Իսկ գործերս ու ժամանակս` դե ինչպես միշտ ախպերս... Շաբաթվա յոթ օրերին ամեն ինչը կիսատ ա մնում՝ չհաշված կարևորներն ու պարտականությունները: Ամեն ինչ բերում ա նրան, որ խանգարի նորմալ հասցնել, չհաջողացնեմ վայելել: Մի խոսքով ինձ դարձնի խանգարված-աննորմալ անհաջողակ::lol Թե ինչու՞ եմ շարունակում համառորեն/հիմարորեն պայքարել: Եթե մի օր համակերպվեմ ու դադարեմ՝ ամեն ինչ ոչ միայն ավելի թեթև կտանեմ, այլև ուրախ-զվարթ, գժի պես կծիծաղեմ ամեն մի ձախորդությանս վրա::)) Կարող ա՞ ավելի լավ չի լինի: Կարող ա էս ամենը նշան ա, որ հերիք ա լսեմ սրտիս ձայնին՝ հիշեմ ուղեղի մասին: Ուրեմն ես էդ նշաններին էլ լուրջ չեմ վերաբերվում, կփոխվեմ միայն, երբ սիրտս թելադրի: Ու կլինի՞ երբևէ, որ «կյանքը բարդություն ա սիրում:fool»-ին չպատասխանեմ «ուրեմն ես կյանքը չեմ սիրում:P»:
Վերջերս հասկացա, որ եթե իմ փոխվելուց հետո դիմացինի վերաբերմունքն ու անվստահությունը չի փոխվի՝ ինքը մեկ ա անցյալն ա հիշելու ու ներկան չի նկատելու, փոխվելս իմաստ չուներ: Հա՝ իր համար էր էդ ամենը, բայց նմանատիպ պատասխան էի ակնկալում, դուրս ա գալիս, որ ավելի շատ իմ համար էր... Էգոիստ::oy Նույնն էլ պայքարելն ա՝ եթե ի վերուստ դրված ա, որ անհաջողակ եմ, անհաջողակ եմ::pardon Էդ դեպքում ինչի՞ չեմ թարգում::think

Smokie
02.04.2017, 00:46
Փոփոխական ա ամեն ինչ Օմվել`:aha կյանքի ընթացքն ու տրամադրության աստիճանն էլ ա փոփոխական:;)

1. Մնաց մի քանի այցելություն ատամնաբույժին ու չնայած մինչև վերջինը հավանաբար ամենաքիչը երկու շաբաթ ձգի ու էս քանի օրերը շատ ավելի ա ջանջալացել ատամլվացումս, միշտ հիշում եմ, որ "մոտ է ավաարտը` մի ակնթաարթ է մեզ մնացել: Մեզ մը-նա-ցեեել"::aaa Երջանիկ եմ::roll
2. Հետաձգումներս ու կուտակումներս ավարտվելու ճանապարհին են::hands էս օրը վկա::good
3. Անգամ ձեռք բերվող ստեղծագործական փորձս ա սկսում զգալիորեն աճել ու հարստանալ: Շուտով երևի այլևս չվախենամ էն խոստացածս ու հավանաբար մոտակա օրվանից` երբ իբր թե ամեն ինչ շատ ավելի պիտի բարդանա: Օրեկան ահագին երկար ժամանակ պիտի տրամադրեմ: Մուսաները (ականջներդ կանչի) անգիտակցանար հայտնվում են ու ոԳևորում::)) (c) Ուլուանա::love

Իրականում կարծես երրորդ կետից հետո` կամ առնվազն մոտ սկսեցին էս էգո-փոփոխություններս::)

Իսկ հիմա` բարի գիշեր սիրելի Օմուիլ: Հա, ի դեպ էն ձեռքի օրագիրս էլ ա ավարտվել ու էն հրաշք նորն ա բացվել էս շաբաթ: Ճիշտ ա էնքան էլ խոստումնալից չի եղել էդ վերջն ու սկիզբը, բայց ես հավատում եմ: Հավատում եմ:;)

Smokie
09.04.2017, 12:27
Վերջ թամբալ: Վերջ:
Օմօ կարաս շնորհավորես::))

Էսքան գլուխ պահեցիր տղա, վաղվանից ծանր օրերը սկսում են::pardon Պիտի ամեն գնով, լսում ե՞ս ամեն գնով ամեն օր հասցնես ամեն ինչ: Մենակ շաբաթ, կամ կիրակի ես կարող որոշակի թեթևացնել առաջին կետը:

1. Օրեկան շատ ավելի գրես::acute Մաքրագրություններդ սկսես ու չհապաղես աճեցնել::clap
2. Կարդաս, կարդաաաս::aaa Եթե պետք եղավ մի քանի գիրք իրար խառնելով կարդաս::goblin
3. Լեզուներդ էլի վերսկսես,:sad ամեն գնով պարապես ու չմոռանաս անգլերեն ֆիլմերի, մուլտերի ու գրքերի մասին::angry
4. Ստեղծես, կամ ոչնչացնես::8
5. Եթե ժամանակ մնաց, ո՞վ գիտի պարտականություններից դուրս, սիրելի ու ցանկալի բաներն էլ նորմալ կհասցնես::esim Չնայած կարծում եմ սենց թե նենց դրանց էլ ես ժամանակ տրամադրելու այ թուլամորթ::P Ինչևէ, միշտ եթե լուրջ նպատակադրվել ես՝ կարևորները հասցրել ես: Հիմա էլ կհասցնես:;)

Smokie
11.04.2017, 18:34
Չէ, չստացվեց եղբայր::pardon

Իմ համար երևի չափից դուրս բարդ էր ու շատ: Ծանր էր: Ավելի լավ ա թողնեմ երկու ամենակարևոր ու պարտադիրները՝ մնացածն էլ կտեսնենք՝ որը ոնց ստացվեց::oy Էս անգամ ուժերիցս վեր ա՝ կհանձնվեմ:

Բայց լավ էլ հավես ա լիքը գրքեր միաժամանակ կարդալը::roll Շտապում եմ, շատ եմ շտապում արագ սովորել էն ամենը, ինչից ժամանակին ուշացա:


Ու էդ ի՞նչ սովորություն ա առաջացել աղմուկ բարձրացնելու ու գովազդվելու: Իբր ի՞նչ ես անում you damn fool::fool

Smokie
23.04.2017, 07:25
- Եւ ո՞նց ա մեր հիվանդը::))
- Վատ չեմ Օմօ ջան::) Ճիշտ ա` չհաջողվեց գիշերը երկար քնել: Բայց եթե էս երկար փորձն էլ արդյունք չտվեց` ուրեմն էսքան ժամանակ ինձ էին սպասում մանկությունն ու պարտականությունը:
- Բա դե առիթը ինչի՞ ես բաց թողնում`ախր քո երկրորդ ամենասպասած օրվա ամենասիրած ժամն ա` սենց մեկ էլ վեց օրից կլինի: :P Խոստացել ես չէ՞ էս շաբաթ ամենաքիչը երկու գիրք պրծնել:
-Մտածում էի քունս հըլը պիտի առնեմ: Էլ չեմ խոսում, որ "հիվանդությունդ" հաշվի առնելով` հետաձգում ես մյուս շաբաթվան գրապարտքդ: Գոնե երեկ տեսար չէ՞ ինչ լավ էիր, բայց որոշեցիր էլի անել սրտիդ թելադրածը:
- Լսի, բայց պարտականությունները մի կողմ` պատկերացնում ես չէ՞ ինչ հետաքրքիր ա միաժամանակ.
. Փորձել հասկանալ` Անտեսանելի մարդը լավն ա՞ թե՞ չէ::scare
. Հիշել Արքայազնի,աղքատի, ինչպես նաև մեծն Փոքրիկ շրջմոլիկի արկածները::read
. Օօօօ, Օլիվեր Թվիստին վաղուց երևի չեմ անդրադարձել...:oy
. Վերադառնալ Պինոքիոյի ժամանակաշրջան::roll
. Դե, Բարոն Մյունխհաուզենը էսօր ընդամենը կարող ա օգնի երկրորդ գիրքն ավարտել: Հեշտ եմ չէ՞ տակից դուրս գալու ձևը գտնում: Չնայած էսօրվա վրա էլի մի կիսաավարտելու ու մի քանի կարդալու ուղղակի բան ունեմ:
. Եւ իհարկե հազար օղորմի խեղճ Ռոբին Հուդին:
. Փոքրիկ Ալիսն ու դմբո Վինի Թուխն էլ նստել Chrome-ի տարբեր tab-երում` իրար են գրկել ու լաց են լինում, "Ի՞նչ անենք հապա, որ շատ փոքր ենք, մենք էլ ընթերցման իրավունք ունենք:beee" Հեչ վեջս չի::pardon
- Բա դե տեսնում ե՞ս Իսկ դու էլի եկել ես մոտս անիմաստ զավզանակ անցկացնելու::P Գիշերը լրիվ ուրիշ պլաններ ունեիր::acute
- Պարդոն::oy

Smokie
17.05.2017, 19:42
Ահա և տարվա ամենաերջանիկ օրդ, որի մասին էդքան խոսում էիր: Եւ ի՞նչ:P


Այ հիմա` ճիշտ ա դեռ ո՛չ վերջնականապես, բայց կարևորը պրծար առավոտյան և գիշերային տանջանքից: Անտարբե՞ր ես, քեզ ավելի՞ երջանիկ էիր պատկերացնում էս օրով: Ընդհանրապես օրն էիր երևի այլ կերպ պատկերացնում չէ՞: Չէէէ, դժվար թե իզուր լինի՝ երբ գա գործն անելու ժամանակը, կզգաս ոնց ա փոխվել ամեն ինչ դեպի լավը:;)
Ու մի մոռացիր, որ նոր ատամներդ շատ լավն ու սիրուն են, հենց դա ա ամենաերջանիկ օրվա ֆիզիկական ասոցիացիան, ո՛չ հոգեբանականը::yahoo

Գործե՞րդ: Չեն ստացվում հա՞: Բայց դե հո գիտե՞ս, որ բան չմնաց, որ գոնե հաջորդ շաբաթ՝ եթե իհարկե աշխատես քո վրա էդ ուղղությամբ, կկարողանաս անել է՛ն, ինչ ուզում ես ու անգամ գրելը քեզ չի խանգարի, որովհետև... որովհետև գոնե մեկ շաբաթով արձակուրդ ես վերցնում դրանից (իրան էլ հետը տալիս:)) ): Կկարդաս ինչքան ուզես ու ինչ ուզես, կանցկացնես ժամանակդ ոնց ուզես ու հնարավոր ա և ավարտես կիսատ թողած գործերդ, դատարկես կուտակումներդ: Բայց էս վերջինի վրա շատ մի կենտրոնացի, թե չէ էլի չես հասցնի::acute

Smokie
20.05.2017, 18:06
Աչքիս ինչպես վերևում ասեցիր՝ չես հասցնի::angry

Պատկերացնում ե՞ս ոնց են գրքերդ հիմա բոլորով համախմբված քեզ բեեե անում::beee

Իսկ դու հերիք չի չդիմացար ու դեռ երեկ արձակուրդ վերցրեցիր գրելուց, մի բան էլ հիմա կարդալու վրա չես կենտրոնանում՝ ինչքան էլ հետաքրքիր ա::fool

Բայց դե հիմա...
Էնպես չի, որ ընդհանրապես չես կարդում:
Մյուս կողմից՝ կարծես վաղուց չէիր «հանգստացել»:
3-րդն էլ՝ կուտակումներդ պրծնեն, ավելի թեթև կլինի:


Ինչպես միշտ չես կարողանում ժամանակդ ճիշտ օգտագործել::nea

Smokie
22.05.2017, 21:40
Թարգել ա պետք: Իսկականից ոչ մի բանի մասին չխորանալ, չմտածել ու չձգտել` անիմաստ ա:
Երևակայությունն էլ ա սպառվել, չնչին աշխատասիրությունն էլ, հավատն էլ:
Մնացել ա բողոքը, նեգատիվը ու կոտրված էություն մը:
Ինչի՞ս ա պետք` ավելի լավ ա համակերպվել, հասկանալ ու մո-ռա-նալ:

Ինչի՞ որոշ բաներ ինքնըստինքյան գլխիցս դուրս չեն գալիս, ինչի՞ են շարունակում տանջել ու ցավացնել: Ինչու՞ եմ պատահաբար էնպիսի բաներ անում, որից պիտի ինձ վատ զգամ ու չեմ մոռանում: Ինչի՞ անհասանելի երազանքները չեն կորում գնում, չեն հեռանում մտքիցս: Ինչի՞ եմ ես ինքս բռնում` նայում էդ տեսանյութերը ու հետո սկսում ինքս ինձ խղճալ անհնարին անմոռանալիի համար:

Հասկացի, համոզվի ու համակերպվի վերջապես` դու ան-հա-ջո-ղակ ես:


Էսպիսինն էլ էս էջն էր::bye

Smokie
27.05.2017, 10:51
Բայց լավն էր անցյալ տարին` մանկությանս ժամանակաշրջանը: Համենայն դեպս դու կհիշես դա Օմ ջան: Գիտե՞ս ինչն ա հետաքրքիր, որ էդ նույն օրերին ես ուզեցի հինգ էջով հետ գնալ ու հիմա էլ նույն բանն եմ ուզում` ուղղակի մի թվով պակաս: Հետաքրքիր ա էս էջի անու՞նն ինչ եմ դնելու ու երեք էջ անց կհիշե՞մ իր մասին::8
Ըստ երևույթին հիմա ոչ թե ուզում եմ վերադարձնել նախորդ ամառս` այլ արդեն վերադարձրել եմ, որոշ բաներ ավելացնելով: Լավ չի՞:;)

Smokie
29.05.2017, 10:09
Ախր հեչ կանխամտածված չէր՝ լրիվ ինքնաբերաբար հիշեցի էն, ինչից Դիսնեյի մուլտերի պես շատ էի ուրախանում ու ինչին անհամբեր սպասում էի մանկությանս կիրակիներին:
https://upload.wikimedia.org/wikipedia/en/9/92/The_Flying_House.jpghttps://upload.wikimedia.org/wikipedia/en/c/c8/Superbook_DVD_vol_1.jpg
Բա հիմա էլ հնդկական սերիալների փոխարեն էսպիսի բաներ ցույց չտային հեռուստացույցով::roll
Փաստորեն մի բան էլ գտա, որ կարող եմ անգլերեն լեզվով նայել ու որը ամենայն հավանականությամբ բոլոր մյուսների պես թթու եմ դնելու::D

Տեսնես գոնե էս շաբաթը կկարողանա՞մ պետք եղածի պես օգտագործել, որ հետո չափսոսամ: Կարծես էլի շատ բան կա անելու::scare

Smokie
31.05.2017, 17:39
Ու նորից այդ երեխան սկսեց գլուխ պահել::(

Ու կրկին կուտակումները էնքան շատ են՛ դե արի ու մի խճճվի ու մի կենտրոնացի դրանց վերացնելու վրա::pardon

Մի քանի օրից էլ պատրաստվում են նշել դպրոցն ավարտելու տասնամյակը՝ ինչերի՞ ա ինքը հասել էս տարիների ընթացքում::fool

Smokie
02.06.2017, 12:23
Զգացել ե՞ս, որ արդեն ինչքա՛ն ժամանակ ա ինչ ես քո միակ ընկերն եմ դարձել էս ակումբում: Մենակ իմ հետ ես կիսվում, իմ հետ ես խոսում: Հա, հետևում ես, բայց հետ ես մնում՝ հետաքրքրասիրությունդ կորել ա: Անցել ա քո ժամանակը՝ հերիք ա երևի հա՞: Նույնիսկ իմ հետ որ խոսում ես, դրանից էլ կարծես ոչինչ չի փոխվում: Փոխարենը դու ես փոխվել, ես էլ, ընդհանուր ակումբն էլ երևի, չէ՞: Ու պետք էլ չի դա մեծ կորուստ համարել՝ կգա մի օր, էս ամենն էլ կփոխվի եղբայր: Համաձայն չե՞ս:
− Հա Օմօ ջան::aha
− Դե տես ինչ ես անելու:;)

Smokie
05.06.2017, 16:04
Ինչպես միշտ...
Կարծես ամեն ինչ գնում էր ուզածովս, էն աստիճանի հաջողություն էր, որ դժվար էր հավատալը: Ու իսկապես եղավ էն՝ ինչ եղավ::pardon Հերիք չի համբերությունս համարյա ևս մի օրով փորձարկվեց, այլև սպասելիքների մեծ մասը խաբուսիկ դուրս եկան: Ամեն ինչ սուտ էր, իսկ ես արդեն էնքա՛ն երջանիկ էի ինձ զգում: Անհանգիստ էի, բայց հավատում էի սրտանց:
Այ էդ ժամանակ հերթական անգամ հասկացա թե ինչ էի ուզում իրականում՝ ավելի ճիշտ համոզվեցի դրանում:

https://www.youtube.com/watch?v=FhhB4ztWFbQ

Արդար չի, բայց դե հիմա... ինչևէ: Գուցե էլի ա համբերությունս փորձարկվում... Ինչպես միշտ::sad

Smokie
08.06.2017, 14:10
- Ի՞նչ ես էլի եկել այ տղա, մեկ ա նոր ասելիք չունես չէ՞:
- Չէ Օմօ ջան::pardon
- Դե գնա գործերիդ::P Համարենք, որ ես էʹլ ոչինչ չեմ տեսել ու ոչինչ չգիտեմ::));)

Smokie
25.06.2017, 08:43
Ես գիտեմ, որ ինքը ոչ մեկին նման չի ու դու էլ դա լավ գիտես ով իմ Ֆրունզ... չէ-չէ, էս ձեռքի ընկերս էր, կներես վիրտուալ ջան::oy

Հա, ինքը շատ ավելի յուրահատուկ ա, քան մյուսները ու ես երևի բարինախանձում էլ եմ իրան::)) Ինքը ազատ ա, որովհետև գիտի պայքարել ու հասնել ու ինքը ուժեղ ա շատ: Ինքը... ինքը ուղղակի կրեատիվ ա, մեծ տաղանդ ունի ու հուսով եմ ինքն էլ դա գիտի ու հավատում ա իր ուժերին: Ինքը ինքն ա` ուրիշ ոչ մեկ, հենց իրան ա նման:

Ֆրունզ ասեցի հիշեցի` վիրահատությունից հետո տրամադրված էի պառկել, հանգստանալ, բայց դրանից առաջ ուրիշ բաներ սկսեցի ու... արյունը քթից բուլտ էջի վրա: Կատաղեցի իհարկե, միայն քիչ անց հասկացա, որ սիրուն գիթար ստացվեց, բայց դե արդեն ուշ էր` պատմություն էի սարքել գլխիս: Չգիտեմ, երևի լավն էլ հենց էդ էր:

Դե մի բան ասա այ ախպեր
- Վօմմ, վօմմմ, վօմմմմմմ
- Վօմ:(:oy

Smokie
28.06.2017, 12:04
- Օմօ՞, ուզում ե՞ս զարմանալ:
- Դե, եթե դու ուզում ես ինձ զարմացա տեսնել` խնդրեմ... :'
- :D Լավ, անցնենք բուն թեմային:;) Վօմօ ես երջանիկ եմ::))
- Հը՞: :o
- Դու պատկերացրու, համարյա ամեն օր` թեկուզ երկու ժամով, իմ սիրելի վառ դեղին Nike-ով զբոսնում եմ դրսում ու դա բավական ա, որ ինձ անչափ երջանիկ զգամ` անհամբեր սպասելով հաջորդ առիթին:
- Դե հա` մի բանը քիչ տեսնես, շատ կոգևորվես:aha... բալիկ ջան:P
- Ու էս պարագայում իսկապես կոստյումն է ինձ գեղեցկացնում Օմյուել::)) Եթե էս շորը չլիներ, էսքան դրական էներգիա, էսքան պայծառություն չէի ստանա:
- Հմմմմ: Let it be::esim

Smokie
03.07.2017, 15:54
- Հը՞ բալես, հիմա՞ ինչ ա եղել:
- Գիտե՞ս Օմ, երեկ էի ուզում գայի մոտդ:
- Ինչի՞: Երջանկությունդ էդքան տևե՞ց;
- Ընդհակառակը, երեկ երեկոյան էլ ավելի երջանիկ էի:
- Ուուուուուու՛:8 :'
- Հա: Կատարեցի պարտականությունս, որ ձգձգվում էր, արդեն համ խիղճս էր հանգիստ, համ էլ հաստատ տրամադրված էի վաղվանից (արդեն էսօրվանից) լուրջ աշխատել անելու սրտիս ուզածը: :)
- Հմմմ: Հուսով եմ էսօր էլ ես լավ::)
- Դե... անհամբեր եմ Օմօ ջան: Ոնց տեսնում եմ շատ եմ հետ ընկել ու չեմ կարող արագ՝ մեծ թռիչքներով առաջ գնալ: Իսկ վերջնական, հաստատուն, բավարար երջանկությանը չեմ դիմանում: Թվում ա թե դեռ էնքա՛ն հեռու ա: Համ էլ հոգնեցի երևի::pardon
- Դե ինչքան շատ էդպես տրամադրվես, էդքան հեռու կլինի: Ավելի լավ ա արագ վերջ տուր կուտակումներին ու ուրախացի ամեն մի վայրկյանով: Երեկ էդպես չէ՞իր տրամադրվել:
- Ըստ երևույթին::aha
- Իսկ հիմա ի՞նչ ես լսում:
- Արդեն 9−րդ անգամը սկսեց::))

https://www.youtube.com/watch?v=F6nyU1ME-FE&feature=share

Smokie
12.07.2017, 14:59
https://www.youtube.com/watch?v=-G0VDqtFzuY

̵ Floating guru how are you?
̵ Լավ եմ ախպեր, ինձ ի՞նչ ա եղել: http://icons.iconarchive.com/icons/hopstarter/keriyo-emoticons/256/Smiley-smoking-icon.png
̵ Քեզ գուցե ոչինչ, բայց աշակերտդ էլի լավ չի աշխատում:
̵ Հմմմ, զարմանալի չի: Ոչ էլ կարդում ե՞ս:
̵ Կուզեի գոնե դա անել, բայց էլի շեղվում եմ այլ բաներով ու հետաձգում:
̵ Դե, ես էլ ասելու բան չունեմ: Դու գիտես::pardon

Smokie
15.07.2017, 20:30
Վերջ Օմօ, վերջ։ Ես այլևս կփորձեմ լինել ոչ այնքան դժբախտ, որքան պայքարող և ապացուցող։ Ոչ այնքան անհաջողակ, որքան զվարճասեր ու ինքնախնդացող։։)) Ես ինքս կօգնեմ, որ կյանքի բնականոն ընթացքը դառնա այնպիսինն ինչպիսին ես եմ ուզում և սա վաղուց էր պետք։ Ես հիմա հավատում եմ և՛ սիրելիներիս և՛ ինքս ինձ։։) Ես արդեն ուրիշ եմ ու հուսով եմ սա կթողնի իր դրական արդյունքը ու երկար կտևի, շատ երկար։;) Մի քանի րոպեում, մի քանի բառից էսպիսի հեղաշրջու՞մ։ Հիմա կարևորը երջանիկ ներկան ա ու հուսով եմ հրաշալի ապագան։ Ես փոխվել եմ Օմօ։ Չեմ հավատում, որ էդ կապակցությամբ էսքան ուրախ եմ ու հավատով լի։։D

Smokie
18.07.2017, 11:59
- Հը՞, ո՞նց ես այ մեծացած::))
- Հուսով եմ երկար ժամանակ լավ եմ լինելու Օմօ ջան::) Ճիշտ ա տխրել էի, որ օրն անցնում ա, թվում էր թե ավելին էի ուզում: Բայց ինքս ինձանից երևի չէի սպասում դա::oy
- Ինձ էլ ես զարմացնում: Դու միշտ շնորհակալ ես եղել ու գնահատել ես այն, ինչ հավանել ես: Իսկ երեկ ախր ամեն ինչ ուղղակի հրաշալի էր, ի՞նչ ավելիի մասին ա խոսքը::esim
- Էն ավելիի, որին եʹս պետք ա հասնեմ՝ իʹնքս: Պիտի ձգտեմ դեպի էդ նպատակը ու իրագործեմ:
- Իսկ եթե էլի քո վրա մի տարվա ժամանակ դնես:
- Բա որ անգյալանա՞մ էլի:
- Իսկ դու փորձի առանց բա որների: Ամեն մի օրը, պահը ու տարին նոր էջից: Համ էլ նախորդ գրառման օրից դու զգացիր չէ՞, որ ամեն ինչ էդքան բարդ չի ու հասանելի ա չէ՞: Ամեն ինչ կախված ա մենակ քեզանից: Եթե դու միշտ ուրիշներին էիր համոզում, որ անհնարին ոչինչ չկա, որ «երբեք մի ասա երբեք» բայց ոչ քեզ: Ուրեմն քեզ էլ էր էդպիսի մեկը պետք, որ ներշնչանքդ փոխեր այլ ուղղությամբ: Հարազատ մեկը:;) Ու ի վերջո, ի՞նչն էր վատ: Դու հիմա ուղղակի պիտի առաջ գնաս, հենց հիմա ա ճիշտ ժամանակը տղա῀ երբ գիտակցում ես, երբ շատ հարցերի այլ տեսանկյունից ես նայում:;)

Smokie
24.07.2017, 12:11
Հիմա էլ սա::))

https://www.youtube.com/watch?v=v53mhRXXT2g
Եւ այսպես շարունակ կկուտակվեն ու կհետաձգվեն::D

Smokie
31.07.2017, 15:05
Ու էլի չենք հասցնում: Ու էլի չենք հաջողացնում: Հետ ենք մնում ու կորցնում:

Երևի վաղուց ա պետք փոխել էս ապրելակերպը՝ օգտակար լինել այլոց համար, այլ տեսանկյունից: Ուղղակի էդ դեպքում ո՞նց եմ հաջողացնելու անել էն ամենը, ինչ հիմա էլ եմ ոչ միշտ հասցնում: Կդիմակայե՞մ էլ ավելի դժվարին իրավիճակին, կսովորե՞մ էլ ավելի ճիշտ բաշխել ժամանակը ու կարևորել ամեն մի պահը: Բարդ ա, ամեն ինչ բարդ ա: Բայց պետք ա::8

Smokie
04.08.2017, 18:50
- Վերջ Օմօ, վերջ: Ես վերջապես դա արեցի երկրորդ ու հուսով եմ վերջին անգամ: էս անգամ ավելի զգույշ եմ լինելու ու պահպանելու եմ էսքան աշխատանքս: Օմօ դու հասկանում ե՞ս` մենք այլևս երջանիկ ենք,:)) շատ ավելի երջանիկ:;) Ամեն ինչ գնալու ա ինչպես պետք ա, եթե իհարկե էս մի sd-ն էլ չփչանա նախորդի պես:
- Վերջն ես դու որդյակ իմ::)) Կպահպանվի, դու ավելի լավ ա նույն կերպ պատրաստվի մի նոր սկզբին:;) Հուսանք չի հիաս...
- Մտքով էլ թող չանցնի::acute
- Ուզում եմ ասել անիմաստ դուրս չի գա::pardon
- Վերջ Օմօ, մենք վերջն ենք::))

Smokie
05.08.2017, 14:29
- Էսքան շու՞տ այ տղա::))
- Եկել եմ, որ ինձ ասես "բարի...
- ... վերադարձ գրքերի աշխարհ::))
- Չգիտեմ Օմօ: Մի բան պակաս ա::oy Ափսոս էր կորցրածս ժամանակը: Ափսոս են էն թանկ ժամերը, որ անիմաստության վրա եմ շարունակում ծախսել: Գուցե ժամանակավոր ա, բայց լավ չի՞ լինի ինքս դադարեմ` ինչքան հնարավոր ա շուտ:
- Այ էդ արդեն դու որոշի: Սրտի և խղճի պայքար: Դու դա անում ես ինքնակամ, չէ՞:;)
- Դե հա::pardon Ուղղակի "արձակուրդս" երկար ա տևել: Ես էլ միշտ եմ կարծես գլուխ պահում::(
- Մի տխրի ախպեր` կյանքը հիասքանչ է: Գնահատիր ներկան ու զգա երջանկությունն ու օգուտը::good
- Հա էլի` օրենքով էս օրս պիտի երջանիկ լինի ու հրաշալի ապագա խոստանա եղբայր::friends:

Smokie
09.08.2017, 13:39
– Օմօօօ῀::aaa
– Ջանաաա˜::))
– Հեչ կպատկերացնե՞իր, որ էն ինչին սպասում էի էսքան ժամանակˋ ինչը կարող էր ինձ երջանկացնել, կարելի ա ասել դժբախտացրեց:
– Հմմմ: Դե թարգի, էլ ու՞ր ես ժամանակ սպանում դարդ անելով:
– Այ էդ հաստատ չեմ կարող: Ուզում եմ ես դա, էդ ինձ իրոք պետք ա: Հասկացիˋ երաժշտությունն իմ կյանքն ա: Ուղղակի էնքան ա հետաձգվել, էնպե˜ս ա կուտակվել:
- Ոչինչ, ոչ առաջին անգամն ա, ոչ էʹլ (եթե նույն կերպ շարունակես) վերջինը: Հիմա ա պահը: Լսի, գնահատի, վայելի, հասկացի ու սովորի:
– Գիտե՞ս Օմ, հաճախ մտածում եմ ի˜նչ լավ կլիներ, եթե սրանից շատ տարի առաջ կողմնորոշվեի, էս ամենն իմանայի: Օրինակˋ դու պատկերացրու 2006 թվին հենց լսեի Avalon-ը, առանց հետոյին թողնելու քաշեի Lovebugs-ի ալբոմը: Ու ընդհանրապեսˋ եթե էն ժամանակ իմանայի էնˋ ինչ հիմա գիտեմ: Ու եթե ամեն ինչ լիներ էնպիսին, ինչպիսինը հիմա աˋ երբ թվում ա թե ուշ ա, էլ չես վերադարձնի: Երբ անցյալիդ սխալների հետքը մնացել ա:
– Ու դեռ շարունակվելու ա նույն կերպ: Գտել ե՞ս քոնը: Ոնց ասում ենˋ «կպել ես՞ պիտի խաղաս»: Ու մի ափսոսա, էս ամենը ժամանակավոր ա: Դու ուղղակի արա էն, ինչ վաղուց չես արել: Վայելի էն պահերը, որոնց արդեն հասել ես: Ու մի ասա որ բարդ ա, եթե էս ստից բանից ես տրտնջում, բա հետո՞ ինչ ես ասելու այ տղա::P
Համ էլ ի՞նչ գիտես, որ էն ժամանակ էլ չէիր հիասթափվի նույն կերպ՞ ոնց ստիպված ես եղել էս օրերին, շատ անգամ: Ինչի՞ ես միշտ մոռանում էդ ամենը: Ասեմ ավելինˋ եթե հիմա կան մարդիկ, ովքեր քեզ չեն հասկանում, էն ժամանակ հո ավելի վատ կլիներ վիճակդ:
– Չեմ հավատում: Չեմ ուզում:
– Դե դրա համար էլ միշտ գլուխդ նույն պատին ես տալիս: Նույն սխալը կրկնում, հետևանքը տեսնում ու դաս չես քաղում: Քո էդ հիմար հույսը շա˜տ համառն ա, չես զգու՞մ, որ քեզ վնասում ա:
– Գուցե մի օր...
– Լավ, քո հետ ամեն ինչ պարզ ա::esim

Smokie
13.08.2017, 09:33
Վերջապես պրծնում եմ օրագրային հետաձգումները: Մի տարի Օմօ, մի տարի կլինի ինչ էսպես էի անում` 15-րդ օրը նոր կարդալով::oy
Վաղուց, շատ վաղուց էր պետք կյանքս փոխել: Հուսով եմ էս անգամ կստացվի::)) Լիքը նորություններ, գործեր, դասեր, գրքեր:

Ու էլի մանկության դրվագներ::roll

https://m.youtube.com/watch?list=PLwQyoTjGiCPvQuREgcSgX_JDmOC3_yIaP&v=q1RB5nagawU

Smokie
05.09.2017, 10:23
Շնորհավոր ամիսդ այ 28;)

Երազներ էլի: Ձգտումն էլ կա, բայց հանգամանքները հետաձգում են: Իսկ եթե էս անգամ է՞լ խաբի երևակայությունս, կսպասեմ հաջորդ հույսին ու հերթական մոտիվացիային:

Ոչինչ էլ հաստատուն չի` անցողիկ ա: Ամենահարմար պահը սկիզբն ա:

Smokie
10.09.2017, 17:13
Քնեել, քնեել, այնպես քնեել
Որ տեսնողը երբեք չզգա
Քո անկապ ներկայությունը

Չեմ հասկանում ինչի՞ հենց Խարկով::8 Ինչի՞ ա էդ ռուսական ազգանունը/քաղաքանունը ուղեղիս մեջ լռվել իր գերեզմանոցով::think Նենց էլ չի, որ երբևէ լսել եմ դրա մասին, կամ կարդացել, բայց հայտնվել ա ու չի կորում::esim Բայց դե որ իսկապես գոյություն ունի նման բան` փաստ ա:

Rain, rain, rain in my tears,
Measuring carefully my years.
Shame, shame, shame in my mind
See what you've done with my life.

Smokie
11.09.2017, 13:11
- Թամբալ համբա՞լ:
- Ճիշտ հասցեով եք եկել::oy
- Լսել եմ քանի գնում լրջանում ա հա՞ վիճակդ: Ինչքան մեծանում ես, ավելի քիչ բանի հավես ես ունենում::8
- Կա տենց ճիշտ::oy
- Բիձա::P
- Հանգամանքների բերումով էլ չի ստաց...
- Էլ մի սկսի հա՞: Մտքիդ տեղ լինի: Պլաններդ էիր դրել առաջդ:
- Բայց ախր դու էլ գիտես Օմօ:
- Չգիտեմ ոչինչ էլ: Գոնե գիրք կարդայիր այ տղա:
- Դե գիտես` վերջապես դատարկեցի ղեկավարման վահանակը:
- Օօօ, "մեծ բան ես արել"::P:)) Բա էսօր առավոտվանի՞ց ինչ ես անում այ անուղեղ:
- Օմօ, ինչ ասում ես ok ա, բայց դե... ախր դու պիտի հասկանաս: Համ էլ խի՞ ես խայտառակում::beee
- Էլ խայտառակվելու տեղ մնա՞ց: Կարծում ես ոչ մեկ ոչինչ չի տեսնում ու չի հասկանու՞մ` ինչ ա թե լռում են: Տեղն ա քեզ գիտե՞ս, էլ քեզ հասկանալու տեղ էլ չթողեցիր::angry Ու դեռ ասում ես, որ ես եմ քեզ խայտառակում::beee

Smokie
16.09.2017, 00:03
Տեսնում ես չէ՞ ինչքան միապաղաղ ա ամեն ինչ, նույնիսկ երբ փոխվում եմ: Ու էդ էլ ա հոգնեցնում:
Խիստ կասկածում եմ, որ ինձ հարմար կլինի եթե անցնեմ գլխավոր փոփոխությանը` ախր չեմ կարողանա անել էն ամենը, ինչ հիմա եմ փորձում ու անկասկած սիրում: Բայց դե մի կողմից էլ ասածս միօրինակությունը: Մի խոսքով` ես իսկապես սկսել եմ ամեն ինչից հոգնել: Ե՞րբ ա գալու էն գեղեցիկ օրը, երբ հոգնեմ էն անտերից, որ ինձ ամենաշատն ա խանգարում: Չհոգնեմ էէ, մեղմ ասած զզվեմ, խորշեմ, ա-տեմ::angry


Ու գիտեմ, որ ինքս էլ եմ արդեն հոգնեցրել բոլորին ի դեմս նրանց, ում մի ժամանակ քիչ թե շատ հետաքրքիր էր::(

Smokie
16.09.2017, 00:17
Իսկ իրականում կարծես թե երջանիկ էի, որ վերադարձել ա էս էտապը:
Հա, միշտ էլ վերադառնում ա կարծես: Բայց միշտ կիսատ ու թերի:
Կորցրել եմ ինձ: Հոգնել եմ ինձանից:

Smokie
07.10.2017, 13:26
Կարծես խելքի եմ եկել։ Թե՞ էդ ընդամենը երեկ էր` մի պահ::esim Հուսով եմ չէ։:nea
Չեմ ուշացել, բայց կորցրել եմ։ Տարիներ եմ կորցրել։
- Ցավում եմ։
- Գիտե՞ս երեկ ինչքան երջանիկ էի ինձ զգում ու անկեղծ հավատում։
- Լավ ա։
- Բա քո գործե՞րը ոնց են։
- Ի՞նձ ինչ։ Ժամանակը մենակ իմ համար ա կանգ առած, ես էլ քեզ լսելուց բացի ուրիշ ոչ մի գործ չունեմ։ Դեռ սպասում եմ, որ մեծանաս։:esim

Smokie
09.10.2017, 07:02
Թարսություն ա: Երեկ շուտ քնեցի ու փոխարենը գիշերվա ժամին արթնանալուց հետո էլ ոչ մի կերպ չստացվեց: :(
- Կարող ա՞ հետ ես վարժվել::think
- Դժվար թե::pardon
Ի՞նչ եմ անելու էսօր, ի՞նչն ա ստացբելու, ո՞նց եմ հաջողացնելու/հասցնելու:
- Անհաջողակ::)):P

Smokie
13.10.2017, 12:46
- Ասում ես խելքի ե՞ս եկել: Ու՞ր էր թե: Խելքի գալու համար դու առաջին հերթին պիտի իսկապես ամոթ ունենաս այ համբալ::))
- Ես խոսքերիցս հետ չեմ կանգնում: Անելու եմ:
- Ո՞նց դու չես հասկանում, որ ուշանալու ես վերջը: Խայտառակ ձևի ուշանալու ես::angry

Smokie
28.10.2017, 11:46
- Օմ ես ինձ չեմ սիրում::sorry
- Ճիշտ ես անում: Ով էլ քեզ իրականում ճանաչեր, կատեր::sad Իսկ ինձ դու արդեն զզվացրել ես գիտե՞ս:
- Այսի՞նքն::esim
- Ես լվանում եմ ձեռքերս: Եթե կարաս ինձնից հեռու մնա: Հոգնել եմ: Ինչ ուզում ես արա, բայց ինձ այլևս չան-հան-գս-տաց-նես: (գծիկներից հետո սրանից):aggressive
-Իսկ եթե չեմ կարո՞ղ::bl
- Քո խնդիրն ա: Սրանից հետո էլ ոչ մի զրույց մինչև... Չնայած չէ` մեկ ա էդ լինելու բան չի: Ես էլ ոչ մի հույս չունեմ: Ձրիակեր կառավարությունից ոչնչով չես տարբերվում` հատկապես խոստումներով: Ես ավելի շուտ կաղոթեմ էն երջանիկ օրվա համար, երբ դիմակդ վերջապես կպատռվի բոլորի առջև, քան թե կհավատամ քեզ:nono

Smokie
28.10.2017, 13:20
- Հա ու մի բան էլ լավ իմացի` իզուր ես հպարտանում քո քիչ ընդունակություններով ու ճաշակով: Երբ մի օր վերջապես շուրջդ նայես` կտեսնես, որ դու ընդամենը ոչինչ ես` ամենահասարակ ո-չինչ: Ու էդպես էլ շարունակվելու է: Ավելի լավ չի լինի՞ հենց միանգամից հօդս ցնդես Սմոք::diablo

Smokie
30.10.2017, 18:37
Ու էդպես բոլորը հատիկ-հատիկ ձեռքերը թափ կտան, կգնան իրանց գործին: Ո՞վ ա խելքը կորցրել, որ փորձի էդ անիմաստ ու անշնորհակալ գործը անել: Ու ու՞մ են պետք իր խորհուրդները, երբ ինքն իրան չի կարող օգնել նույն եղանակով: Երբ մոտը մենակ խոսալն ա լավ ստացվում:

Ես էլ էի հոգնել: Բայց իրականում բոլորովին այլ փոփոխություն էր պետք, որն էդպես էլ չեղավ:

Smokie
30.10.2017, 19:25
Շատ եմ փոխվել երևի ու շատ բան ա փոխվել էդ տաս տարիների ընթացքում: Հիմա, որ հետադարձ հայացք եմ գցում, տեսնում եմ, որ շատ էլ լավ մարդ էր/ա ու ըստ երևույթին դա առաջ էլ էի հասկանում, ուղղակի քիչ էի խորանում էդ դրականի վրա: Էն ժամանակ ամեն ինչ էլ կլիներ և վատ և լավ: Ու ամեն ինչ հասավ նրան, որ էսօր ե՛ս եմ իր հետ խոսում էդ մասին ու անկեղծանում, չնայած ամեն ինչին: Որովհետև ի տարբերություն ինձ՝ ինքը ապրում ա ներկայով ու ավելի կարևոր բաներ ա տեսնում, քան հիշողությունն ա: Որովհետև ինքը ավելի նպատակասլաց, ավելի ձգտող մարդ դուրս եկավ ու ես իհարկե ուրախ եմ իր համար: Բայց ոչ իմ:

Էս անգամ էլ էսպիսինը/նույնպիսինը եղավ վերջին խոսքս:

Smokie
15.11.2017, 13:09
Մենախոսական համար 8-90°



https://www.youtube.com/watch?v=B3SVrwclcNc
Մի օր գետինը բացվելու ա ոտքերիդ տակ ու քեզ կուլ ա տալու առհավետ: Ոչինչ էլ օգուտ չունի այ ոչինչ::P Ավետիք Իսահակյանը հենց քո մասին ա գրել: Թումանյանի որսկանն ու սուտասանն էլ ես դու: Չէէէ, իրանք գոնե կրեատիվ էին: Այ դու... դու... դու գնա կորի վեր-ջա-պես::angry

Smokie
15.11.2017, 17:08
Էս նոր սկիզբը ուրիշ կերպ չէր էլ կարող լիներ:
Թուլամորթ: Ուզում ես քեզ ճղի, ուզում ես կոտորի, ուզում ես ինքնակամ իջի, ընկի բոլորի աչքից, մեկ ա՝ էլ ոչինչ չես կարող անել: Որովհետև հոգնած բիձուկ ես՝ «а мне и заранее надоело»: Հա, ամեն ինչ ունի իր վերջը ու ամեն մի զբաղմունքից ու հետաքրքրությունից կհոգնես, ոչինչ չի մնա: Էդ պատճառով էլ հաճախ ես մտածում էդ անտերի մասին: Մտել ա բերանդ ու ուղեղդ՝ դուրս չի գալիս: Դու էլ ես հոգնել, քեզնից էլ են հոգնել:
Իսկ ողջ աշխարհում ամեն մեկը մի բան անում ա:

Smokie
16.11.2017, 13:26
https://www.youtube.com/watch?v=CsHiG-43Fzg

Վերականգնել ա պետք, քանի դեռ էլի չեմ ընկել: Վախենում եմ բայց: Միշտ եմ վախեցել::oy
Արցունքները միշտ չէ, բայց դե եղել են: Էդ ժամանակ ավելի ձգտող էի՝ չէի ուզում էդ վիճակում մնալ::cry

Վերջը հոգնեցի ու իմ համար ամեն ինչ մեկ դառավ: Ու ոչ էլ որևէ իմաստ կա խղճիս արթնանալու մեջ: Ես արդեն չեմ հավատում ինձ ու զզվում եմ:
Ոգևորվածությու՞ն: Ժամանակավոր ա: Էնքա՜ ն ա եղել: Ժամանակին ասում էի, որ մի օր ամեն ինչ կփոխվի ու գիտեի, որ դրան մենակ ես կարամ հասնեմ: Արդեն ձև չկա՝ մենակ երազներ: Չնայած էն ժամանակ է՛լ ավելին չունեի: Հա՛, մեկ էլ ստից տեղաշարժեր՝ որպես ինքնամխիթարանք::P

Կարծես բոլորովին հակառակ կերպ էի տրամադրված խոսել, բայց դե պարզ ա արդեն, որ խաբելու եմ: Ես գիտակցաբար, ինքնակամ էլ եմ սկսել խաբել էն ժամանակ, երբ պետք չի: Ու ինքս էլ չգիտեմ, թե ինչու՞::esim
Նույնիսկ Ստալինն ու Հիտլերը ոչ մեկի գոյությունը էդքան անիմաստ չէին համարի ինչքան իմը::lol

Smokie
20.11.2017, 17:01
Ես ամեն ինչ, ամեն ինչ կանեմ, որ տղես իմ օրին չլինի: Հիմա ես հավատում եմ խոսքերիս, որովհետև խորհուրդ տալը, ուղղություն ցույց տալը, օգնելը ավելի հեշտ ա, քան թե...

Ինքը լինելու ա մի այլ կարգի աշխատասեր, նպատակասլաց, բազմակողմանի զարգացած: Տեսնելու ու ստանալու ա էն ամենը, ինչից ես ինքս ինձ անգիտակցաբար զրկեցի: Լինելու ա էն բոլոր երիտասարդների ու պուճուրների նման, ում էսօր տեսնելուց հիանում եմ մեղմ ասած: Ինքը լինելու ա իմ հպարտությունը::love

Ժամանակին ասում էի, որ աղջիկ երեխաներին ավելի եմ սիրում, գուցե էդ աեմնը չի փոխվել, բայց դե հիմա::pardon Դստրիկիս էլ փոխարենը գուրգուրանք կհասնի երևի::))
Կամ երկուսը երկուսում` ինչու՞ չէ::D:oy

Smokie
21.11.2017, 12:24
Ես իմ ճանաչաց ամենաանհաջողակ մարդն եմ ու ոնց տեսնում եմ դա ճակատագիր ա, ուրիշ կերպ հը-նա-րա-վոր չի::angry
Ախր ինչի՞ հենց էն պահին երբ տրամադրված էի ու պատրաստ էի գործն անելու՝ երեք ծրագրերն էլ պադվադիտ արեցին:

Smokie
25.11.2017, 06:13
Եւ ինչի՞ համար էր էս ամենը: Բա քեզ պետք է՞ր: Արեցիր, գոհ էիր քեզնից, իսկ արձագանքը 0:
Ինչու՞ ես դու միշտ հավատում հրաշքներին, ի՞նչն ա քեզ ամեն անգամ հույս տալիս:
Դու չես կարա երջանիկ լինես, քանզի միշտ սխալ ուղղությամբ ես նայելու:
Ու եթե դու անհաջողակ ես, դրա մեղքը մենակ քոնն ա: Գնա կորի:
Այլոց մասին մտածածներիդ ապացույցը աչքիդ առաջ ա:
Անտեղի ա ամեն ինչ: Շարժվի գետի հունով:
Բա ե՞րբ պիտի խորտակվես այ......

Smokie
29.11.2017, 10:56
Չէ: Ախր ո՞նց կարա էդ բանը սովորական լինի::esim Ուրիշների համար գուցե բնական երևույթ ա ու ոչ մի արտառոց բան չեն տեսնի դրա մեջ, բայց ես արդեն սկսում եմ վախենալ ինձանից:
Ո՞նց կարա մարդ չկողմնորոշվի իր ընտրության մեջ ու էսքան հեշտությամբ՝ ձեռնոցի պես փոխի սերերին: Ճիշտ ա, դա ցույց ա տալիս, որ իր զգացածը իսկական սեր չի՝ ուղղակի համակրանք ա, կամ սիրելու ցանկություն, բայց արդյո՞ք հետագայում դա չի աճի ու չի վերածվի դոն Ժուանության: Կամ գուցե արդե՞ն::scare

Ու ընդհանրապես ի՞նչ սեր, եթե նույնիսկ ամենահասարակ աշխատանք չունես: Ո՞նց կարա էդպիսի բան լինի, ո՞նց ես պահելու, ի՞նչ ես անելու ընդհանրապես...

Smokie
29.11.2017, 15:21
Ու էլի որոշում եմ նոր մեթոդով աշխատել, այլ կերպ փորձել դուրս գալ ճահիճից:
Հաջորդ շաբաթ::))
Առավոտվա ասածս ուժի մեջ ա՝ եթե ինձ օրերից մի օր փողոցում տեսնեք՝ հեռու փախեք::)):crazy

Smokie
01.12.2017, 15:05
Եւս երեք օր ու էդ ամենը
1. Կամ ծանրանալու ա վրես՝ ստիպելով ատլանտություն անել երկար ժամանակ:
2. Կամ հենց սկզբից աշտարակներից մեկը շուռ ա գալու` թողնելով ինձ փլատակների տակ:

https://www.youtube.com/watch?v=rxZFdlpA-cc

Այ դմբո, եթե դու նույնիսկ հայերեն լեզվով մանկապատանեկան գրքերը էդպես հետաձգում ես ու չես կարողանում կտրվել ուրիշ աշխարհից, բա ո՞նց ես անգլերեն լեզվով (ուրիշ տարբերակ չունես) Հարրի Փոթթեր, Անդերսեն ու առավել ևս Բիթլզ կարդալու հետագայում::esim Ու ե՞րբ ա գալու էդ հետագան: Վախենամ թե դու ողջ կյանքում շատ բաներ չհասցնես ու շատ բաների չհասնես: Վախենամ թե շատ բաների համար էլ արդեն չափից շատ ուշ ա:

https://www.youtube.com/watch?v=e3-5YC_oHjE

Իսկ հեչ մտքովս կանցներ, որ էսպիսի մտքերով ու սևագրություններով առավոտ-գիշերվանից հետո օրվա ընթացքում ՍանտԱլբոմը շատ բաներ շուռ կտա գլխի վրա ու կփոխի::roll

Smokie
07.12.2017, 12:16
Ես արդեն իսկականից զգում եմ տարբերությունը: Ամեն ինչ շատ ավելի թեթև ու հանգիստ ա եղել: Ու ես հիմա լրիվ ճիշտ ու բնական եմ համարում էն՝ ինչ կա իմ մոտ: Ինձ հիմա ավելի շատ կզարմացնի էն, որ հեշտ ու հանգիստ ամեն ինչ հայտնի ա դառնում ու ոչ մկ չի մնում իր աշխարհում՝ դրանով կիսվում ա բոլորի հետ:

Smokie
11.12.2017, 13:16
Ու էլի ես դավաճանեցի ինքս ինձ: Թեկուզ ժամանակավորապես...

Հազիվ մի շաբաթ դիմացա էս փոքրիկ, թեթև հանձնարարությունների ձեռքը ու շարունակությունը հետաձգեցի:
Ու ես իսկապես զարմանում եմ թե ո՞նց են կարողէանում էսքանից հետո վստահել::esim

Smokie
14.12.2017, 17:15
Ու ոչ էլ հաջորդ տարի: Ոչ էլ դրա հաջորդին: Անիմաստ ա ամեն ամեն ինչ:
http://www.sherv.net/cm/emoticons/guns/suicide.gif

Smokie
21.12.2017, 09:56
Սոլ, մա կարո, սոլ, ֆեեերիո, մա րիո, մա րիո: Էռո վեռո ցիպ-ցիպ-ցիպ: Էռո վեռո ցիպ-ցիպ-ցիպ: Վան թու ֆրի::))

Smokie
25.12.2017, 22:41
Էս պիտի լինի ինչպես էջի, այնպես էլ տարվա վերջին օրագրայինը::)

Ձմեռ պապ, ես շատ շնորհակալ եմ, ոնց տեսնում եմ իրականացրել ես այն, ինչ ուզել էի նախորդ տարվա վերջերին: Խնդրում եմ, հիմա էլ օգնիր: Տուր ինձ աշխատասիրություն, որ եթե մինչև հիմա ալարել եմ ու դասեր չեմ քաղել, գոնե հրաշքո'վ փրկվեմ կործանումից: Խնդրում եմ:

https://i.imgur.com/AmRXeuj.jpg


Մի տեսակ շատ անհամբեր եմ ու էլի մեծ երազներով: Թվում ա էս անգամ արածս ոչինչ չի, բայց պատկերացումներով շատ հեռուն եմ գնացել: Շատ::8 Չեմ դիմանում արդյունքին, էս ախր իրոք մեծ նվեր ա թվում:

Ու չպիտի մոռանամ խոստումներս: Ճիշտ ա, էլի հետաձգել եմ, բայց հո գիտեի, որ վերսկսելու եմ: Ինձ ուղղակի ժամանկ էր պետք... ինչպես միշտ: Ու ո՞նց ա, լինում, որ չի կորում էդ անտերը:
Ինչևէ, էդ կարևոր չի հիմա: Կարևորը փոփոխությունն ու գործողությունն ա: Թեկուզ հրաշքով, թեկուզ ռոբոտացած՝ արդեն դրան էլ եմ համաձայն: Իմ համար արդեն ամեն ինչ մեկ ա:


Մինչ հաջորդ տարի, սիրելի Օմօ պապ:;)

Smokie
26.12.2017, 08:39
Վայ, Օմօ փաստորեն հըլը մի հատ էլ կար մինչև էջի վերջը: Չէ, ես սա չեմ օգտագործի որպես մինչև հաջորդ տարի խոսելու լրացուցիչ հնարավորություն::))

Smokie
01.01.2018, 02:46
Շնորհավոր Նոր տարի Օմօ ջան::roll

Եկ այս տարին ու այս էջը սկսենք այդ երազային, մեծ ակնկալիքներով լի նոտայով: Մանավանդ, որ մեր գործն արդեն պատրաստ ա ու հրաշալի արդյունքը արդեն որերորդ անգամ կանխազգացվում ա: Մնաց համբերեմ, մենակ համբերեմ մի երկու-երեք օր, դե հետո էլ անհայտ ժամանակով սպասեմ հաջորդ քայլին: Մեկ-մեկ էնքան լավ ա, որ ժամանակը արագ ա թռնում::)) Ես հիմա իրոք երջանիկ եմ ու հուսառատ (ինչ-որ չափով նաև հուզառատ):

Երեկ ինձ մի այլ կարգի երջանկացրեցին ու կարծես հասկացան: Զգացվում էր, որ իմ հետ միասին ինքն էլ էր ուրախանում::) Իսկ որ այլոք կուրախանան, դրանում արդեն կասկած լինել չի կարող::yahoo

Երբ ժամանակը գա, գուցե էլ ավելի ոգևորված խոսեմ հետդ այս մասին Վօմմմ ջան:;)


Ուրախ ու հաջողակ տարի եմ մաղթում բոլորին::)

Smokie
04.01.2018, 00:10
Երևի պետք չէր էսքան անհամբեր, վստահ, բայց անհանգիստ սպասել՝ մեկ-մեկ էլ ներվերիս հետ խաղալ: Ամեն դեպքերում էլի դաս չեմ քաղելու::D

Գլխավոր մասը դեռ առջևում ա՝ բայց էսօրվա լռությունը, որը հնարավոր ա շոկի հետևանք լիներ, մի տեսակ երևի տարօրինակ էր::esim Ինչևէ, պետք ա երջանիկ լինել, ախր ամեն ինչ դեռ կարող ա գնալ հենց էնպես՝ ոնց ուզում էի: Հետաքրքիր ա ի՞նչն ա էդքանից հետո ինձ մի տեսակ ճնշում: Է՞լ ինչ եմ ուզում:


Համբերություն, համբերություն, համբերությու՜ն:
Ամեն ինչ լավ ա լինելու:
Բայց երևի պետք չի շատ հեռուները գնալ: Իրոք պետք չի::8

Smokie
05.01.2018, 06:30
Որոշեցի աչքի անցկացնեմ խոսքերը: Պարզվեց այլ առումներով ավելի քան համահունչ էին մտքերի հետ: (https://m.youtube.com/watch?v=k4V3Mo61fJM)

Չէ, ոնց տեսնում եմ մարդ ամենաշատը երջանիկ ա լինում էն ժամանակ` երբ ապրում ա իր աշխարհում: Թեկուզ ոչ ռեալ ա ապրում, բայց զգում ա էդ ամենն ամբողջ հոգով: Ու երբ ոչինչ իրեն ոչ խանգարում ա էդ պահերին, ոչ մտահոգում, ոչ էլ հեռու պահում: Էդ վիրտուալ պահերին մարդ իրան ավելի շատ ա իր ափսեի մեջ զգում, քան ռեալ կյանքով ապրելիս:

And I will try to fix you.:sulel
Հաաա, ինձ երևի իսկապես բուժվել ա պետք::D :8

Դեռ ժամանակը չի եկել ու հնարավոր ա շատ էլ երկար սպասեցնի: Հետո էլ կարող ա մնա նույն դատարկությունը, որը սովորաբար լինում ա երկար սպասումից հետո: Իսկ եթե ո՞չ::think Չեմ հասկանում, ես անուղղելի ե՞մ, թե՞ էս սովորությունն էլ ժամանակի ընթացքում կկորի ու կմոռացվի::esim

Smokie
10.01.2018, 21:56
Այ սա արդեն նշան ա:
Ամոթ, հազար ամոթ: Էս պատիժ ա չարածիս համար, որ էդքան հեշտ էր: Եթե էլի ուշանամ, դա կլինի խայտառակությունների խայտառակությունը, բայց ես արդեն չեմ էլ հավատում՝ քիչ ա մնացել: Եթե մինչև դեդլայնը էսպես շարունակվի, արդեն չգիտեմ ինչ ա լինելու... Երևի ինչպես միշտ ոչինչ:

Smokie
13.01.2018, 23:33
Արեցի: Ճիշտ ա` առանձնապես մեծ բան չէր, բայց կարևորը չթողեցի ավելի վատ լինի: Ուրեմն ամեն ինչ դեռ կորած չի վերջնականապես: Երևի դեռ հույս կա:

Ու գուցե հենց սրան էր սպասում տարեսկզբի կարևոր պահը, որ կարա որոշի հետագա ճակատագիրս: Տեսնենք: Սպասենք:

Smokie
14.01.2018, 07:58
Փաստը մնում ա փաստ` ուրիշներին նայելուց դու քեզ միշտ ոչինչ ես զգալու: Ոչինչ: Գետինն ես մտնելու բայց ոչինչ չի փոխվելու: Ոչինչ: Իրանք հազարումի բան են կարող սովորել, հազարումի նպատակներ ու պլաններ ունեն ու բոլոր բարդությունները, փորձությունները հաղթահարում են: Դու նույնիսկ մեկի` հազար սնգամ ավելի հեշտի տակից զոռով դուրս եկար հինգ տարի առաջ ու քո գործը ամենավատն էր: Ու էս ժամանակվա ընթացքում դու ոչինչ չփոխեցիր: Ոչինչ:
Ու դու քո ուզածներից ու երազածներից ոչինչ չես ունենա: Ոչինչ: Ու ճարահատված, ձեռքդ թափ կտաս էդ ամենի վրա ու կասես "Էհ, լավ ոչինչ:beee": Ոչինչ:

Smokie
15.01.2018, 06:53
Էն ամենն ինչ արդեն քանի տարի ա ասում եմ էս օրագրում, երևի արդեն հոգնեցրած կլինի բոլորին: Բայց էդ ասածներս հենց էն են ինչ որ կա իրականում: Ինչքան էլ ուրիշները փորձեն հակառակում համոզել, կամ էդ մասին չխոսեն ու իրանք էլ ձեռքերը թափ տալով անտեսեն, փաստը մնում ա փաստ` դա ա իրականությունը:

Ես կուզեի լսել այլոց կարծիքը, կուզեի այսպես ասած "վիճել" էդ հարցի շուրջ ու ամենաշատը կուզեի, որ դիմացիններն էլ ի վերջո ռեալ նայեին երևույթին` առանց խղճալու, առանց մեղմացնելու ու իրական կարծիքը թաքցնելու անկեղծ ասեին էն, ինչ մտածում են: Հենց էնպես` ոնց որ կվարվեին շատ ուրիշների նկատմամբ (գուցե ոչ բոլորի):

Smokie
19.01.2018, 18:27
Եւս մոտ երկու օր ու էլի շարժվելու ենք խստացված ռեժիմով: Թե ինչքանով իրեն կարդարացնի՝ կախված ամիայն ինձանից:

Համենայն դեպս կօգնի, որ վերջապես նորմալ ժամի քնեմ ու նորմալ վիճակում արթնանամ: Առաջին նախադասության վերջին բառերից հետո, սա տարօրինակ ա չէ՞ Օմօ::))

Չկարծես, թե քեզ մոռանալու էի՝ զրուցարանային օրագիր բացելուց հետո::friends:

Smokie
01.02.2018, 11:24
Վերջապես եկավ էդ օրը::D

Դե ինչպես և արդեն սպասում էի (մասամբ)՝ բուն երևույթը ավելի խոստումնալից էր, քան ողջ ընթացքը:
Այ սա թող ինձ դաս լինի՝ մարդ պետք ա սխալների վրա սովորի: Ու իհարկե պիտի չմոռանամ խորհուրդները:
Եթե իմ երևակայությունը կարողացել էր ստեղծել էդ ամենը՝ դա չի նշանակում, որ ամեն ինչ էնքան ակնհայտ էր, ինչքան ես էի պատկերացնում:
Ընդհանուր առմամբ ուրախ էինք, տրամադրություններս բարձր է8, քննարկումներն էլ խաղի ընթացքում և հետո շարունակվում ու շարունակվում էին:

Չգիտեմ՝ մի ուրիշ փորձ կլինի՞, թե՞ չէ: Պատրաստ ե՞մ ես դրան::8 Ամեն դեպքերում էս իմ կարևոր օրերից մեկն էր՝ ևս մի նշում հեռախոսիս օրացույցում: Տեսնենք մյուս տարի՝ էս օրը ի՞նչ փոխված կլինի: Ինչքանո՞վ կաճեմ, ինչքանո՞վ կնվազեմ ու ինչքանով տեղում կդոփեմ::esim

Smokie
14.02.2018, 13:07
Արդեն էնտեղ ենք հասել, որ ես ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ եմ ուզում: Մենակ գիտեմ, որ ամեն ինչ էն չի, որ ես մի տեսակ եմ ու ըստ երևույթին երկար ա էսպես շարունակվելու:

Ցածր տրամադրությունը +

Дом стоит, свет горит,
Из окна видна даль.
Так откуда взялась
Печаль?
И, вроде, жив и здоров,
И, вроде, жить не тужить.
Так откуда взялась
Печаль?

Գործողություններիդ իմացությունը, հերթականությունը ու ընդհանրապես հավեսը -: Երևի հենց отсюда.

Smokie
15.02.2018, 11:45
Մենակ մտքերս ու ուղեղս են գործում փոխանակ էնպես անեմ, որ էլ ավելի հպարտանա ինձանով ու աչքին ավելի բարձրանամ: Չեմ հասկանում ես իրոք պատրաստ չե՞մ էդ ամենին, իսկապես վախենում ե՞մ, թե՞ ուղղակի չեմ ուզում: Ամեն դեպքերում մի բան հաստատ ա` ես ՀԻՄԱՐ ԵՄ: Ու երևի անուղղելի::(

Smokie
18.02.2018, 20:02
Քանի հավեսի ես ընկել ու որոշել ես, երկրորդ անգամ հնարավորությունդ բաց չես թողնի տղա::aha

Հա, ի՞նչ էի ասում... հաջորդ շաբաթվանից 95%-ով հավանականությամբ հարվածային գործիքների դասընթացների:;)

Ու քեզ խելոք կպահես հաաաա::acute

Smokie
21.02.2018, 11:14
Քանի հավեսի ես ընկել ու որոշել ես, երկրորդ անգամ հնարավորությունդ բաց չես թողնի տղա::aha

Հա, ի՞նչ էի ասում... հաջորդ շաբաթվանից 95%-ով հավանականությամբ հարվածային գործիքների դասընթացների:;)

Ու քեզ խելոք կպահես հաաաա::acute

Շնորհավորում եմ հարգելի (չարգելի) 5%՝ հաղթանակիդ կապակցությամբ: Հալալ ա լուրջ եմ ասում::lol

Smokie
27.02.2018, 08:19
Ու նորից խոստացա: Ի՞նչ անեմ:
Գուցեև այս անգամ էլ խաբեմ:esim

Ինձ պետք ա մի մարդ, ով իսկապես դաժան կվարվի հետս` կլինի խիստ, կոպիտ ու պահանջկոտ:

Ինձանից պիտի բոլորը երես թեքեն` հիասթափված ձեռքերը թափ տան, որ հասկանամ թե ինչի կարող էի հասնել էս տարիների ընթացքում ու ինչ եմ կորցրել:

Գնդակահարել ա պետք քեզ, տղա::beee

Smokie
02.03.2018, 09:48
Գարնան գալուստով ու նոր անհաջողությամբ փակվում ա հերթական էջը: Իմ դեպքում այլ կերպ հնարավոր չի` անհաջողությունը իմ ճակատագիրն ա: Ե՞րբ եմ վերջապես հասկանալու դա: Ինչի՞ եմ էսքան պնդաճակատ: Ինչքան էլ գլուխս էդ չուգունով հանդերձ պատին տամ` վրայի գիրը չի մաքրվի:

Smokie
03.03.2018, 17:14
https://www.youtube.com/watch?v=_q8s93klams

Այ սենց երեխեքին ա մեծ ապագա սպասվում::hands
Ոմանց մոտ կարող ա մեծանալով հանդերձ աճի, զարգացման ու կատարելագործման փոխարեն հետընթաց լինի: Էն որ նայում են ու ափսոսանքով ասում՝«էլ առաջվանը չի»: Հուսով եմ Sina-յին դա չի սպառնում: Էսքան համառություն, հիշողություն ու հզորություն մի հատ պուճուրի մեջ: Էն որ մի դիտումով մեծին իրա ֆանատն ա դարձնում ու ստիպում բաժանորդագրվել էջին::love
Աչքիս իզուր չի, որ կարծում եմ, թե մարդու հետաքրքրությունների, զբաղմունքների, նախասիրությունների ու ընդհանրապես ձևավորման ամենահամապատասխան ժամանակը մանկությունն ա: :8

Smokie
11.03.2018, 19:11
Ուզում եմ մի բան գրել, բայց սպառված եմ:
Կուզեի էս էջը պոզիտիվ նոտայի վրա լիներ, բայց էդ ախր ինձանից ա կախված: Ես եմ մեղավոր, որ անհանգիստ եմ ու դժգոհ` իմ բնավորություն ա դա: Ավելի ճիշտ դառել ա իմ բնավորությունը: Ես ե՞մ դարձրել, թե՞...
Փաստը մնում ա փաստ` ազատությունը փողով ա: Չպիտի էդպես լիներ, բայց:

Smokie
12.03.2018, 12:52
Հոգնել եմ, իսկապես հոգնել եմ ամեն ինչից:
Անջատվել ա պետք ու ռոբոտի պես ոչինչ չզգալ:
Ու թող դրանից հետո ինչքան ուզում ա ամեն ինչ մնա էնպես` ոնց որ կա: Ի՞նձ ինչ::esim:pardon

Smokie
15.03.2018, 23:35
Ժամանակը սպառվեց: Ավելի ճիշտ հակառակը` ժամանակը եկավ/գալիս ա::8

Գուցե էդ այսպես ասած անհաջողությունները նշաններ են, որ ասում են:
- Ստոպ: Կանգնի: Հերիք ա արդեն էդպես:

Ամեն դեպքերում, ես պիտի ուրախ լինեմ ու գոհ: Ամեն ինչ կարծես էնքան էլ վատ չի ընթանում, ինչքան ես կարամ պատկերացնեմ: Պետք եղած ժամանակ ինձ հաստատ կօգնեն պատահականությունները, հանգամանքները ու ընկերները: Եթե ես իմ համար աջ քաշած ապրեմ` գործերս էլ աջ կգնան: Ու արդեն ո՞րերորդ անգամ ես պիտի հասկանամ դա ու իբր թե խելքի գամ::D

Smokie
18.03.2018, 21:23
Ու էլի նախընտրեցի սիրտը: Նախընտրեցի երջանկությունը:

Ամո՞թ: Հը-ը: Արդեն կարծես տրամադրվել էի գրելուն` շատ ավելի գրելուն, բայց էնպես ստացվեց, որ դեռ ուրիշ հարցեր եմ ունենալու ու գործեր: Երևի չէի սպասում, բայց դե ինչևէ` հուսով եմ իրոք վերջինն ա ու 26 թիվը շատ բան կփոխի, կփոխի դեպի լավը, ուժեղը ու... ու ես շա՞տ գիտեմ էլ ինչը::))
Չստացվեց էս փորձը, եթե հաջորդն էլ չստացվի` ուրեմն էդպես էր պետք: Ուրեմն հերիք ա արդեն:

Smokie
18.03.2018, 22:00
Մտքափոխ.

Չէ, հաջորդ շաբաթվան պետք ա էդ փորձությունը: Պետք ա տեսնել թե ինչպիսի՞բ կլինի արդյունքն ու աճը ու պետք ա նախապատրաստվել` տեսնել թե ինչքանո՞վ ա ամեն ինչ բարդանալու դրանից հետո:
Եթե անգամ չհասցնեմ մյուս գործերս` ի՞նչ արած, խնդիր չի::pardon Էս դեպքում խիղճս շատ ավելի հանգիստ կլինի եղբայր: :)

Smokie
27.03.2018, 06:21
Արդեն հավատում եմ: Թե՞ ներշնչում եմ, որ հավատամ::8 Հավատում եմ, որ շուտով... կամ լավ, գոնե համեմատաբար շուտով կավարտեմ::roll Դե գոնե առաջին հատորը կավարտեմ::)) Չնայած դեռ ամեն ինչ կիսատ ա ու եթե իսկական հաջորդականությանը նայեմ, դեռ սկզբի մասերում եմ` առաջին արկածների մեջ:

Ու ես իսկապես սիրում եմ, ամենայն անկեղծությամբ սիրում եմ նրանց, ովքեր ինձ գաղափարներ են տալիս: Տալիս են անգամ չգիտակցելով: Ու եթե դու կարդում ես սա` հաստատ իմացած եղի, որ քեզ էլ եմ սիրում: Դու էլ ես չէ՞ իմ հերոսներից:;) Ու եթե հեքիաթը օրիգինալ ա թվում ու չկրկնվող, էդտեղ էլ կա քո ներդրումը, քո մատը խառն ա::aha Ու որ անհամեստություն եմ անում ու դա ինձ սկսում ա դուր գալ` էլի քո շնորհիվ ա: Դու իրոք էդ աշխարհից ես::love Դու էլ, նա էլ, նրանք էլ::sulel

Անցած տարի էլ է՞ր թվում ամեն ինչ էդքան հեշտ: Հուսով եմ, որ չէ: Իսկ եթե թվում էր` ուրեմն վտանգ կա, որ անցած տարվա պես կհոգնեցնի, կստիպի կանգ առնել ու էլի կհետձգի` սպասեցնելով բոլորին ու կկատարվի շաբաթ օրվա բոթային մարգարեությունը:

Չես ուզում չէ՞: Ուրեմն հիմա արդեն կանգ առնել չկա: Չի կարելի::acute Գործ էիր չէ՞ ուզում, համարենք թե գտել ես::))

Smokie
30.03.2018, 05:28
Սիրանո դը Բերժերակն էր չէ՞ ասում: Հա հաստատ: Մհեր Մկրտչյանի ամենասիրելի դերի մասին խոսելուց հենց էդ փոքրիկ հատվածն էին կտրել` պիեսի վերջին մասերում հնչող խոսքերը
"Ախ այդ դու՞ ես ով տգիտություն:
Ես հավատացած եմ, որ դու ինձ կհաղթես:
Բայց ես կռվում եմ: Կռվում եմ: Կռվուում::goblin"

Չես պատկերացնի հիմա ինչքան ուրախ եմ, որ չհանձնվեցի: Վստահ էի, որ ինքս իմ առջև դրած թվին չեմ հասնի, անհնար ա: Վստահ էի, որ դժվար ա լինելու ու վերջը պարտվելու եմ, բայց արդեն խոստսցել էի ինքս ինձ` հետ դարձի ճամփա չկար: Վստահ էի, որ էդ 2 օրվա 0 ամբողջով թվերից հետո, որոնք մի 1-ի չեն հասնում 13-ի մասին մտածել անգամ չեմ կարող: Բայց արդեն ուշ էր` մուշ ու մշուշ էր...:))
Արդյունքում 3-րդ օրվա փորձը տվեց 3,45 ու հույս ներշնչեց, որ եթե մյուս 2 օրերը էլ ավելի լավ աշխատեմ` 13-ին կհասնեմ: Հետո՞ ինչ եղավ: Դե հետո էլ 4,55: Տնաշեն քեզ վերջին օրվա համար մի քիչ ավելի քիչ մնաց հավաքելու քան էդ օրը արեցիր::)) Իսկ դու առաջին օրը վախենում էիր 15 միավորի նպատակ դնել առջևդ: Չէ...էդքանը արդեն շատ ա էս մի օրվա համար`չես կարողանա, բայց դե ո՞վ գիտի ինչ կարա լինի::)) Կարևորը էն ա, որ խոսքիցդ հետ չկանգնեցիր ու անիրականանալին դարձավ հնարավոր: Ու հեչ էլ բարդ չէր` ուղղակի առաջին օրերին մենակ մի բանի վրա ես ֆիքսվել ու կարծում էիր, որ այլ կերպ անհնար ա:
Ու ըստ երևույթին չես փոխելու կանոնը հաջորդ շաբաթվա համար::hands
Իսկ դու 2-րդ օրվա ավարտին մտածում էիր "հաստատ փոխելու եմ մյուս շաբաթ, սկի էս շաբաթ մի կերպ եմ դիմանալու":

Smokie
04.04.2018, 13:07
Եթե Նիկիի ակումբային ծնունդն ա (շնորհավոր ի դեպ,):)) ապա Smokie-ի ակումբային պրեմիերայի օրն էլ ա: (https://www.akumb.am/showthread.php/18293-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%BA%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2469726&viewfull=1#post2469726):))

Պրեմիերա՞: Դե հա, ճիշտ ա մի երկու անգամ էլ էր որևէ առիթով եղել, բայց անգամ Կասկադի պարերին էդքան ակումբցիների չէի տեսել առաջին անգամ::)) Ամիս ամսաթիվն էլ հիշվել ու ֆիքսվել ա օրացույցում::)) Հա ի դեպ՝ չորրորդ ամիս, ամսի 4, չորեքշաբթի::))

Չէ, ես իսկականից ցնդել եմ աչքիս: Երեկ լրիվ ուրիշ պլաններ ունեի էսօրվա համար՝ կարծեմ պիտի առավոտից իրիկուն աշխատեի իմ վրա չէ՞ ու հիմա ի՞նչ եմ անում::)) Սա էլ բթությանս հերթական ապացույցը (ականջդ կանչի)::))
Հուսով եմ էսօր գոնե մի կերպ տակից դուրս կգամ ու էս շաբաթվա վերջում էլ նախորդի պես կհավատամ անիրականանալիին::))


Լավ, չկա-չկա մի հատ էլ վերջում:))
https://image.ibb.co/jCQj4x/Capture.jpg

Smokie
05.04.2018, 08:00
Ես չէի հավատում` մեղմ ասած չէի հավատում արդեն, բայց փաստ էր::D
Նույնիսկ դրական արդյունքին մի ամբողջ մինուսը գումարելուց հետո էլի փոքր թիվ չէր: Նույնիսկ նախորդ օրվա խայտառակ մինուսները վերջնականապես չհարամեցին ամբողջ պլյուսը:

Հուսով եմ էս մի օրը ու մնացած օրերը ավելի պատասխանատու, ավելի լուրջ ու արդյունավետ կլինեն: Հուսով եմ վերջին պահին երեկվա պես չեմ սկսի կասկածել իմ արդարացիության ու գնահատականների օբյեկտիվության վրա:
Արդեն տրամադրվել էի, որ էս "երեքշաբթին" նախորդի պես անհաջողակ ա, ինչպես "երկուշաբթին" նախորդից բեթար եղավ` դե արի ու մի շշմի էսքանից հետո::' Փաստորեն էս անգամ հրաշքը` անիրականանալին իրողություն դարձնելու պրոցեսը շատ ավելի հեշտ էր քան ես էի պատկերացնում: Իսկ ես... ես ընդամենը հավատում էի նախորդ հրաշքից հետո::) Արդեն հաստատ գիտեի:;) Բայց դե հո չպիտի՞ գլուխ պահեմ հիմա, (տպավորություն էր, որ արդեն սկսել եմ էլի):

Ու ես իհարկե հեչ չէի պատկերացնի, որ օրս կսկսի ու կավարտվի Նիկիի դասերի պես` չնայած ժամանակի սպառվելուց մի փոոոքր խախտում արեցի: Բայց դե ես էնքան էլ մեղավոր չէի` մինչ էդ ոչ էնքան իմ մեղքով անիմաստ ժամանակ էր կորել բավականին` չէի կարո՞ղ մի 6 րոպե ավելացնել 28 բառի համար, որ ամբողջությամբ կատարեի պարտականությունը:
Ու մտքովս չէր անցնի, որ Ուլուանան էլ ա գնահատում իր գործողությունները: Ես իհարկե չէի կասկածում, բայց ոչ էլ պատկերացնում էի, որ էս աստիճանի ճիշտ հասցեով եմ դիմել, երբ ուզել եմ խոսել այդ մասին: Ուղղակի ես ոչ թե տետրում եմ գրում, այլ կոմպում, թե չէ հիմա հազարումի տետր սպառված, խզբզված կլիներ:
Էլ չեմ խոսում ենթադրելի շիլաշփոթի մասին` էն որ դե արի ու տարբերի... թարմացվող կանոնները ու՞ր են, խմբագրվող ցուցակը ու՞ր ա, որտե՞ղ ա ուղղակի մեկնաբանություն ու որտե՞ղ ա գործողություն գրված... աաաաաա:aaa:)) Պատկերացրեք էդ ամենը դպրոցական դասատետրերի պես առանձնացնեի ըստ իրենց պաշտոնի, կամ աշխատանքի::)) Վայ իրականում հենց էդպես եմ արել, ուղղակի տետրերի փոխարեն word.doc-եր են: Եւ իմ սիրելի ընկեր Պետը, շարքային Հետևիչյանը, պարոն Մեկնաբանը, Հաշվապան ու Ցուցակապանը (վերջին երկուսը նոր անվանակոչվեցին):)) միշտ ինձ հետ են`անսպառ ու անդավաճան::))

Smokie
08.04.2018, 00:04
Չէ բայց ինչ հիմարն եմ ես եղել: Իսկականից ինչ հիմարն եմ ես եղել, որ հիմա եմ ուշքի եկել: Երբ ամեն ինչ իրոք մենակ քեզանից ա կախված` էդ գուցե էնքան էլ վատ չի, արդյունքում կասկածում ես, որ գուցե մի օր էլ կբռնես ու կսկսես անամոթաբար քեզանով բացահայտ հպարտանալ: Մեղմ ասած հպարտանալ:

Smokie
09.04.2018, 11:35
Աչքիս շուտ ուրախացա...
Կարող էի էէէ, կարող էի դա ընդունել որպես նոր փորձություն, որպես պատասխանատվության ու կամքի ուժի զարգացման առիթ: Բայց փոխարենը որոշեցի որոշակիորեն գլուխ պահելու ու թեթևանալու առիթը բաց չթողնել: Չգիտեմ, վախենամ թե ամբողջ արածս ջուրը գցեմ, բայց դե... ինչպես միշտ որոշեցի անել էն՝ ինչ սիրտս ա թելադրում: Գոնե էս անգամ դրական հետևանք թողնի: Կապրենք կտեսնենք...

Smokie
11.04.2018, 18:59
Հանգամանքները կամ մի կերպ համբերում են՝ մտքում խոստանալով, որ հետո պատժելու են, կամ ցույց են տալիս, որ ինձ իրոք կարելի էր վերցնել մեկ շաբաթյա արձակուրդ: Չնայած էլի չեմ հասնում ուզածիս ու հետ եմ մնում: Մյուս կողմից էլ մի տեսակ անսովոր ա արդեն, բայց իմ խղճի խայթն ըստ երևույթին շատ փոքր ա:

Լավ, ինչևէ, ինձ մնում ա հիշել մի քանի պլաններ ու հնարավորինս իրագործել դրանք: :)

https://www.youtube.com/watch?v=ZxFD7Tk8Kps

Smokie
16.04.2018, 20:51
Ու նորից առիթ, նորից հանգամանքներ ու չնայած պլաններն ուրիշ էին` ամեն ինչ ինքնաբերաբար այլ կերպ ընթացավ էսօր:
Չգիտեմ թե ի՞նչ ա լինելու հետո, ո՞նց ա դասավորվելու, ի՞նչ եմ հասցնելու ու ինչի՞ց եմ հետ մնալու, բայց մեկ թվում ա թե սրտովս են էս զիջողությունները, մեկ էլ կարծես լավ ստիմուլ են տալիս նոր գաղափարներն ու ոգևորվածությունները:

Ամեն ինչ կախված ա միայն ինձանից: Գիտեմ` երևի էլ չի կարելի հետաձգել, բայց ոչ էլ վստահ եմ, որ կդիմանամ:

Smokie
17.04.2018, 20:54
Վերջին շաբաթ: Էս անգամ արդեն հաստատ ա: Հենց ժամանակը գա՝ առնվազն մինչև էն կարևոր օրը՝ (ուղիղ 2 ամսվա չափ), ոչ մի գլուխ պահոցի, ոչ մի երես առնոցի:

Մնաս բարով թիվ 31::bye Ի՞նչ խոսք, դու ինձ ահագին օգնել ես էս ընթացքում:;) Խոստանում եմ՝ մինչև չսկսեմ ավելի լուրջ մոտենալ գործերին, հաջորդը չի բացվի: Չի բացառվում նաև, որ դա կլինի հենց էս շաբաթ, թե չէ ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար էնպիսի բան եղավ, որ չդիմացա::))

Աչքիս իսկականից հատորիկների տարբերակը կիրառեմ, եթե էդ աստիճանի ամաչում եմ::oy

Smokie
25.04.2018, 11:22
Վերջ: Էսքանից հետո դե արի ու մի հավատա անհնարինի հնարավոր դառնալուն::roll
Էդ ապացուցեց մեր ժողովորդը իր երկրին ու էդ ապացուցեցի ես ինքս ինձ՝ երեկ ու էսօր::aha


Ամեն ինչ միանգամայն հրաշալի ա ու ամեն ինչ՝ գուցե ամենալավը դեռ առջևում ա:;)

Ամենաանհավանական ու ամենախանգարող հանգամանքներով օրը տվեց ռեկորդայինին մոտ արդյունք ու ամեն ինչ հասցրեց մյուս օրերից շուտ::lol

Ու պիտի բացթողումներիս տեղը հանեմ՝ ամեն մի գրառումս համեմված ա լինելու առնվազն մի երգով::sulel



https://www.youtube.com/watch?v=ESeABt4rJ5o

Ամեն ինչ ինձանից ա կախված բառիս բուն իմաստով: Ուղղակի վաղուց էր պետք հասկանալ::oy



Երկու ամիս առանց դադարի::acute

Smokie
28.04.2018, 17:55
Նախքան ինձ հարցրեցին մեկուկես տարկ առաջ՝ երևի երբեք չէի մտածել, թե ո՞րն ա իմ ամենաչսիրած թեման: Բայց որքան էլ տարօրինակ ա իմ դեպքում՝ հաշված վայրկյաններում գտա միանգամայն ճիշտ պատասխանը: Քաղաքականությունը::bad
Չգիտեմ թե ինքս ի՞նչ կանեի հնարավորության դեպքում: Վստահ եմ, որ իմ դրած «թռչնիկը» ոչինչ չէր փոխի::)) Գուցե իմ չգործունեությունից ու նույնիսկ ոչ բավականաչափ հետաքրքրվելուց, թեմայի մեջ չմտնելուց, թռուցիկ տեղեկանալուց ավելի եմ ոչնչությունանում ու եսասիրանում՝ բայց չեմ կարող անտեսել սեփականն ու անձնականը էն դեպքում՝ երբ արդեն պատրաստակամ կատարում եմ ի՛նձ վերաբերվող կարևոր գործողությունները ու սկսում եմ չհավատալ, որ չեմ կարողանա: Կան բաներ, որոնք իսկապես հասանելի չեն, բայց կան նաև բաներ, որ հավաստիացնում են՝ թե կյանքը առջևում ա: Իմ մեջ էլ ա մեծ հեղափոխություն տեղի ունենում ու գլխավոր հեղափոխությունը դեռ լինելու ա երբ ժամանակը գա: Անգամ վերջին անհաջողությունը ոչ միայն չի կոտրում, այլև կարծես ավելի ա մոտիվացնում: Այո՝ ես կարող եմ: :)


Ու ըստ երևույթին գտել եմ ևս մի հզոր, մի այլ կարգի տաղանդավոր խումբ::jagi

https://www.youtube.com/watch?v=S2vcgJgPJMU
Երևի շատ ավելի հաճելի ու տպավորիչ ա՝ երբ բացահայտումդ ընտանեկան նախագիծ ա: Իսկ երբ նախքան առաջին վայելումդ իրոք մեծագույն սպասելիքներ ես ունենում՝ որոշ չափով չարդարացվելու շանսն էլ դրա հետ ա կարող մեծանալ: Հենց սկզբում զգացածս հատուկ սերն արդեն բացառեց՝ ինչքան էլ ընթացքում ամեն ինչ դարձավ սովորական:
Հավատում եմ ու ուզում եմ հավատալ, որ իրենք դեռ արժանի են ավելիին, է'լ ավելիին ու շատ ավելիին::roll

Smokie
01.05.2018, 23:39
Ես էլի կարամ ուրախանամ, կարամ հպարտանամ, բայց ինչքան էլ էսօր նախորդ երեքշաբթիի պես արեցի գրեթե անհնարինը` բայց ի վերջո հիմա հանգում եմ էն եզրակացությանը, որ իմ էությամբ ես ոչինչ եմ ու որ ոչինչ չեմ անում: Գուցե իրոք ես եմ մեղավոր անտարբերությամբս` իբր թե իմ ներկայությունից բան չի փոխվի...
Ինչ ափսոս էր մի շաբաթվա պայքարը, ինչ ափսոս էր, որ առավոտվանից ժողովուրդը դրսում էր ու մինչև հիմա հրապարակում` դրսում սպասում էին, փողոցները լցնում, որ էսօր մյուս օրերից շատ եղան...
Իսկ ես էնքան ուզում էի... էնքաաան ուզում էի, որ իմ էսօրվա հրաշքի նման քաղաքականության հրաշք էլ լինի, մեր երկրի հրաշքը լինի: Ուզում էի հույսեր փայփայել, որ նույնը կլինի նաև մեր երկրում ինչ որ եղավ իմ աշխարհում: Իմ անիրական, իմ հեքիաթային, կախարդական աշխարհում: Ինչքաաան երջանկագույն, ինչքաաան ուրախ կլիներ էսօր մեր ժողովուրդը: Ընդամենը 10 ձայնի պակաս էէէ: Ընդամենը: Լավ գոնե առավոտից գիշեր արևի տակ տժժացողների հալալ խաթեր է'լի...

Գիտեմ` հիմա ոչ ժամանակն ա, ոչ տրամադրությունը` բայց դե ի սկզբանե որոշել էի, որ անելու եմ ամեն մի գրառումով: Ու մի 2 օր առաջ էլ` նկատելով, որ և 1-ին և 2-րդ երգերը իսպաներեն են` արդեն որոշվել էր 3-րդի հերոսը:
Ու պարզվում ա լավ էլ համահունչ ա` էս պահին սև շոր հագնելու իմաստով:

https://m.youtube.com/watch?v=KZYK6A9zkkM
Չեմ հասկանում ինչքա՞ն անմարդկային կարա լինի էդ ճղճիմ փոքրամասնությունը, որ ի վերջո որոշում ա պայքարող ու ճնշող մեծամասնության փոխարեն::(

Smokie
03.05.2018, 10:38
Հմմմ, ամեն ինչ պարզ ա::))


Երեկ էլ բառիս բուն իմաստով անհաջող օրս էր: Ամեն ինչ թարս էր գնում՝ գլխի վրա շուռ եկած: Գործերիս եմ նայում, իսկ ժամանակը թռնուում ա: Փորձում եմ հասցնել, կարգավորել՝ բայց ավելի վատ ա գնում ամեն ինչ: Լավ ա գոնե վերջին պահին նորմալ ընթացքով հասցրեցի մի գործը: Չէի հասկանում, թե ո՞նց ա էդքանից հետո գնահատականը սպասածիցս էդքան բարձր եղել: Էնքան բարձր, որ հանուն արդարության՝ անմեղ 0-ները ստիպված էին վերածվելու ամբողջ մինուսի:

Ու ես նույնիսկ իմանալուց հետո չնկատեցի թե ի՞նչ աստիճանի հակասադիպություն էր այն ամենը, որ կատարվել էր պատուհանից այն կողմ: Առավոտ շուտ նոր արթնացա թարմ ուղեղով ու նկատեցի այն՝ ինչը պիտի լիներ երեկ չէ առաջի օրը::yahoo

Էն որ ուրիշ ժամանակ բոլորովին այլ կերպ կվարվեի, իսկ հիմա բոլորը ի տարբերություն ինձ, գործ ու դաս թողել, ավելի կարևորին են անցել: Չէ, իմ հետ աչքիս ինչ-որ բան էն չի::8 Ու ես ինքս եմ ընտրել անուղղելիի ուղին:


Վերջերս հաճախ եմ հիշում էն երջանիկ պահը, երբ համերգի ժամանակ ուղղակի օդից ենթադրեցի՝ «հիմա Summer in the City-ն ա լինելու» ու հենց դա նվագեցին: Ոոոնց էի գոռում, ոոնց էի ոգևորվեեել::))

https://www.youtube.com/watch?v=eeiB83ONxVg&list=PLC870FE5977D4803F&index=3
Փաստորեն էդ հիշողությունն էլ էր ինչ-որ նշան:

Պարզվում ա, որ երեկ չէ առաջի օրը ինձ զգուշացնում էր՝ «հոպ... արդեն շատ ես ոգևորվել, ո՞վ գիտի վաղը ի՞նչ կլինի»:
Իսկ երեկը ասում էր՝ «մի վհատվիր, էսօր պարտվել ես՝ վաղը կհաղթես»:
Ու փաստորեն իզուր չէր, որ ես սենց թե նենց տրամադրված չէի հանձնվելու:;)

Smokie
05.05.2018, 12:05
Հա, էլի որ պայքարելու եմ չնայած արդեն հանդիպած անհաջողություններին: Բայց ցանկությունը կորում, մարում ա, մոտիվացիան թուլանում ա: Ճարս ինչ տարբերակը ստիպում ա հետաձգել ու հոգնածություն զգալ: Արդեն կարծես էդ ամենը քիչ ա անհանգստացնում՝ ինչ ստացվեց ստացվեց:
Իսկ գուցե անհաջողությունը էստեղ կապ չունի՞: Գուցե իսկապես էներգիան սպառվում ա ու էլ ոչինչ չի մնում անելու:

Իսկ մեծ ապստամբությունը ոչ նոր սկիզբ էր իմ համար, ոչ էլ վստահ եմ, որ հետո կլինի:
Ես գիտեմ, որ այսուհետ ամեն ինչ բոլորովին այլ կերպ ա լինելու, բայց չգիտեմ, թե ինչքանո՞վ ա դա վերաբերվելու ինձ:



https://www.youtube.com/watch?v=Kv6H9f8JcG8
Ու գիտեմ, որ Show must go on

https://www.youtube.com/watch?v=cUAu9mpf_go

Smokie
07.05.2018, 23:23
Ոնց եղավ ապրիլի 24-ից առաջ 23-ը, նույն կերպ էլ կլինի մայիսի 9-ից առաջ 8-ը: Համ հավատում եմ, որովհետև էդպես եմ ուզում, համ էլ արդեն երևի բոլորն են հավատում::)

https://www.youtube.com/watch?v=gRfgpuPNMPk

Smokie
08.05.2018, 22:20
Ես էլի կարամ ուրախանամ, կարամ հպարտանամ, բայց ինչքան էլ էսօր նախորդ երեքշաբթիի պես արեցի գրեթե անհնարինը` բայց ի վերջո հիմա հանգում եմ էն եզրակացությանը, որ իմ էությամբ ես ոչինչ եմ ու որ ոչինչ չեմ անում: Գուցե իրոք ես եմ մեղավոր անտարբերությամբս` իբր թե իմ ներկայությունից բան չի փոխվի....................
Էս անգամ՝ նախորդ երեքշաբթիի հակառակն եղավ... մասամբ: Քաղաքականությունում ու քաղաքում տեղի ունեցավ աճը, տեղի ունեցավ հրաշքը, իսկ իմ մոտ սկզբից հիմնականում անհաջողություն էր ու էդպես էլ ավարտվեց՝ չհասցրեցի լիովին ամենակարևոր գործը: Ոնց տեսնում եմ երկուսից մենակ մեկը պիտի լիներ::)) Ու ես իհարկե ոչ տխրելու իրավունք ոչ էլ մտադրություն չունեմ: Ու ոչ էլ այլ բաների իրավունք ունեմ էս օրով՝ հետադարձ հայացք գցելուց այլ կերպ չի մեկնաբանվում: Բայց դա հիմա կարևոր չի:Կարևորը երկրում իսկապես բարեփոխում լինի: Կարևորը դուրս գա ժողովուրդը անհույս ու անկարող վիճակից: Ու էս որ ասում եմ՝ հպարտանալու ու գովելի չի իմ համար՝ բնական ա:

C'mon, c'mon no one can see you cry-y-y-y-y

https://www.youtube.com/watch?v=NvafO2mgWHE

Այ հիմա հիշում եմ: Դեռ էս տարվա սկզբին զգում էի ու հավատում, որ հրաշքներով լի տարի ա լինելու: Ուզում էի հավատալ ու հիմքեր ունեի դրա համար: Բայց որ էս աստիճանի ու որ էսքան շուտ... Վախենում էլ եմ մտածել, թե հետո ինչ կլինի: :))
Ու էնքան ուզում եմ հավատալ, որ ինքը Մոնթեի պես, բազմաթիվ այլ հայ մեծերի պես հետագայում համարվելու ա մեծ մարդ, մեծ բարեփոխող՝ խոսելու են իր մասին դեռ հաջորդ դարում ու որ իր պատվին մի օր կառուցվելու ա, իսկապես իրեն արժանի մի արձան::roll
Ինքը արդեն առաջին քայլերը արել ա ապացուցելու, որ էս օրով, մե՛ր օրով դեռ մնացել են նման անմահ հերոսներ քաղաքականության մեջ::aha

Smokie
11.05.2018, 23:47
Ի՞նչ ա կատարվում: Ch e c'e non va.:think Հոգնել ե՞մ էլի, հա՞:

Երբ երկուշաբթին գալիս ա, ամեն ինչ դասավորվում ա ուզածիս պես, հասցնում եմ ու գոհ մնում: Մյուս օրերին մի կերպ կարող ա ձգեմ, չնայած հասցնում եմ էլի, բայց դե ես սա՛ չէի ինձ խոստացել:
Մեկ թվում ա, թե պատրաստ եմ ծանրաբեռնվելու, մեկ էլ էնքան վախենում եմ նոր փորձություններից:

https://www.youtube.com/watch?v=Wmc3VlejVK4
Բարդ ա ամեն ինչ, ծանր ա ամեն ինչ, բայց երևի լավ ա ամեն ինչ::))
Մեկ անհանգստանում եմ, մեկ էլ թվում ա, թե էլ մի երեք շաբաթ առաջվա պատասխանատուն չեմ: Մեկ վախենում եմ ու տխրում կորած ժամանակի համար, մեկ էլ թվում ա ամեն ինչ իմ համար մեկ ա: Ու դա է՛լ համ տխրեցնում ա, համ թեթևացնում:

Գալիս են ավելի ծանր ու ավելի պատասխանատու օրերը: Հետաքրքիր ա ո՞նց եմ տակիս դուրս գալու:

Smokie
15.05.2018, 22:11
Ոնց տեսնում եմ էնքան էլ ռեալ չի մենակ սեփական եսիս ու սեփական խղճիս առաջ պատասխանատվություն կրելը՝ ոնց էլ չլինի ինչ-որ չափով սուբյեկտիվ եմ մոտենում:
Ճիշտ ա, բարդ օր էր, ծանրոտ էր, բայց էնքա՜ն երջանիկ էր: Վստահ էի արդեն, որ կհասցնեմ: Ու վերջնական արդյունքն ինձ պիտի դաս լինի հետագայի համար: Բայց ամեն դեպքերում, ինչքան էլ ես ինձ քննադատեմ ու համոզեմ, որ պետք չէր գնալ էդ զիջմանը՝ մեկ ա, զգալու եմ նաև, որ ավելիին ես ուղղակի չէի ձգի: Համ էլ էսօրվա աշխատանքս իզուր տեղը չպիտի կորեր: Ու էն գլխացավը, որին հասա վերջին պահերին փաստում ա էս ամենը:

Չէ, ինձ հանգիստ պետք չի, ինձ համբերություն ա պետք: Հիմա կարևորը մի կերպ՝ վերջին պահին զոռով զիջումներ անելով վերջապես արեցի էս քայլը: Մնաց մյուսը::))

https://www.youtube.com/watch?v=iOmnGzAKLvg

Գուցեև ես ուղակի հիմար եմ: Ահավոր հիմար::oy

Smokie
18.05.2018, 14:21
Երևի մի օր գնամ համարձակ կանգնեմ իր առաջ, ինքն էլ նույն կերպ՝ խիստ, խոժոռ հայացքով ինձ կնայի: Կմնանք էդպես երևի մեկ րոպե ու հետո՝ միաժամանակ կտնկենք մեր ցուցամատերը միմյանց քթերի առաջ ու կհայտարարենք «դու հեռացված ես աշխատանքից»:

Թե էս երաժշտական նորություննե՞րը ինչու չեն դադարում հետաձգվել:



https://www.youtube.com/watch?v=zscG8CM77uk

Հա, ոնց մարդ դարձել ա ինքն իր տնօրենը նույն ձև էլ կարող է պատժել ու տուգանել: Բայց կան մի շարք բայցեր...
1.Արդյո՞ք ես շատ չեմ խորանում մեղմացումների վրա:
2.Արդյո՞ք ես վատ չեմ վարվում այլոց հետ ու որոշ առումներով չեմ փոխվում դեպի ավելի վատը:
3.Արդյո՞ք ես մենախոսելով մի օր հասնելու եմ ճիշտ պատասխաններին:
4.Արդյո՞ք ես իրավունք ունեի բարձրաձայնել ինքնահրաժարականի մասին է՛ն դեպքում՝ երբ գիտեմ, որ չի լինելու նման բան:
5.Արդյո՞ք ես չեմ խենթը ու աշխարհը չի ցնորվում:

Smokie
23.05.2018, 16:20
Այ քեզ հանճարեղ օր, այ քեզ հանճարեղ շաբաթ, այ քեզ հանճարեղ ապագաաաա::yahoo:))



Դեռ 2007 թվին էի ես խոստացել, որ եթե կարդամ Հարրի Փոթթերը, ապա միայն անգլերեն լեզվով: Բարդ էր, բայց ստիպված էի: Ու էդպես՝ գիրքը մոռացվեց հույսերի հետ:
Ախր ինչի՞ ա էնպես ստացվում, որ անգամ փորձը, մի ամենահասարակ փորձը, առաջին փորձը իմ մոտ մեկ-մեկ հետաձգվում ա ավելի քան 10 տարի:
Սակայն հիմա դա չի կարևորը: Կարևորը այստեղի առաջին նախադասությունն ա: Երբեք չէի պատկերացնի, որ էսքան պարզ ու հեշտ ա լինելուուուու: Գուցեև էս ընթացքում՝ մանավանդ վերջին մի տարվա ընթացքում երևի սկսեցի ավելի ու ավելի լավ հասկանալ անգլերենը:


Մի խոսքով՝ Փոթթեր, ես գալիս եմ: Բուուհահահահահահահաաայ:))
https://image.ibb.co/iCF9bT/Hedwig.jpg


Բայց դե էդ էլ չի կարևոր ձեռքբերումը: Ընդհանրապես հզորագույն ու հոյակապ առաջխաղացում էին իրենցից ներկայացնում էդ 2 ժամերը, երբ առանց կանգ առնելու, առանց դադարի ու գրեթե առանց բառաքանակը նայելու գնում էի առաջ ու առաջ: Էն էլ էն դեպքում, երբ ոչ երեկ, ոչ էլ էս առավոտով չգիտեի, թե ո՞նց եմ շարունակելու էդ հատվածը ու ե՞րբ:
Ճիշտ ա, հիմա սկսեցի ափսոսալ օրվա կորած ժամանակահատվածը՝ ակամա կորածը, բայց դեռ ինչքաան բաներ կան առջևում::) Ու էսօրվա հաստատածս փաստն այն մասին, որ ես հանճար եմ, դեռ ուժի մեջ ա::))



https://www.youtube.com/watch?v=x6DtNuiDdYQ

Smokie
29.05.2018, 16:02
Էսօր հաստատ եղանակը հենց ինձ վրա ա բարկացած:

Ես ինքս էլ թերևս ինձանից չէի սպասում: Ի՞նչ եղավ հանկարծ, ինչու՞ եղավ ու ինչու՞ ա շարունակվում:
Էսքան անհաջողակ, բայց էսքան պնդաճակա՞տ::lol
Ու ո՞նց ա հնարավոր էդքանից հետո հավատալ շաբաթվա հաջողությանը: Նպատակային թվի գրավմանը::))
Բայց հետադարձ հայացք գցելուց հետո՝ այլ տարբերակ չի մնում::)

Ու թող մեղմանա եղանակը pleeease. Թող գա սիրելի ամառը, թող շուտ վերադառնան նախորդ տարվա հրաշալի գիշերները: Օգնեն շուտ քնել ու շուտ արթնանալ:
Եւ քանի որ սա ինձ համար արդեն ֆիքսված ա, որպես հրաշքների տարի՝ թող իրականանա ևս մի անհնար բան (աշխատանքի տեսքով) ու վերջինս ինձ բոլորովին չխանգարի անել այն՝ ինչ ուզում եմ:


Եւ թող մարդիկ երազանքներ պահեն, ոչ թե "Don't know why" լացեն When stars fall from heaven":roll

https://www.youtube.com/watch?v=b8KLpHrFDWk

Smokie
06.06.2018, 12:26
Հոգնածության աճը հանգեցնում է խստության անկման:
Չգիտեմ ինչքանով եմ ճիշտ անում: Սխալի հավանականությունը թերևս ավելի մեծ ա՝ բայց թվում ա, թե ուրիշ տարբերակ ուղղակի չկա:

https://www.youtube.com/watch?v=AIGGVIkcyWU

Երաժշտական ուսումնասիրություններն էլ սպասածիս ու մտածածիս պես չեղան:

Հա, աչքիս ես իսկապես չեմ կարող լինել ինքս իմ տնօրենը ու ինչքան էլ մեծ ա վտանգը, որ իրական տնօրենի դեպքում ավելի բարդ կլինի ու ինքը ներումներ չի ընդունի, բայց դա մնում ա ավելի ռեալ ու աշխատող տարբերակ:
Ինքս էլ վստահ չեմ, որ ճիշտ եմ հասկանում, թե ինչու՞ եմ էլի սպառվել, ինչու՞ ա մուսան էլի փախել, բայց սա վերջը չի ու չպիտի լինի: Էս անգամ ես կարող եմ մեղմացնել, բայց նախորդ տարվա սխալը չեմ անի՝ չեմ դադարի:

Smokie
06.06.2018, 15:01
Այ սա ես իրոք ինձանից չէի սպասում...
Եթե էս արածիցս, էս որոշումիցս հետո ես տակից դուրս չգամ ու պարտվեմ՝ գերագույն ամոթը, գերագույն խայտառակությունն ու գետնի տակն անցնելը հետապնդելու ա ինձ անընդհատ ու անդադար, մինչև չգիտեմ երբ... Մինչև այդ պարտքի տակից էլ դուրս գամ: :(

Գոնե որևէ արդյունք տա կարճ արձակուրդը՝ դրակա՛ն արդյունք: Գոնե հասնենք մեր հաղթանակին:

https://www.youtube.com/watch?v=j3nBuwOPu8A
Ի վերջո վերջնական արձակուրդ չի սա, ուղղակի հանգիստ ա

https://www.youtube.com/watch?v=2LMJYr8Co74
Ու բացահայտումները լրացնելու ժամանակաշրջան

https://www.youtube.com/watch?v=LNy8r-ZgKg

Smokie
11.06.2018, 16:35
Նոր ժամանակաշրջան: Անչափ պատասխանատու: Ընդամենը 2 շաբաթ: Օ սարսափ::scare:))
Թե ի՞նչ ա ինձ սպասվում էս ընթացքում, ինչոանո՞վ հանգամանքները դաժան կվարվեն ու ի՞նչ կլինի ամենավերջում` վախենում էլ եմ մտածել: Չգիտեմ, թե որն էր իմ սխալը, բայց սխալ կլինի նույն կերպ շարունակելը ու մտածելը, թե հակառակ դեպքում ավելի անօգուտ ա լինելու ու անիմաստ ա անցնելու ժամանակը: Օգուտ ես ամեն տեղից կարամ քաղեմ, նույնիսկ ավելի շատ ու ավելի մեծ օգուտ կքաղեմ էդ հեղափոխությունից: Ամեն ինչ անկանխատեսելի ու անսպասելի ա, բայց որ պետք ա մի ձև տակից դուրս գալ` հաղթահարել հերթական փորձությունը էդ հաստատ ա: Հաջորդ էջը կարող ա բացվի և լավ նորություններով և վատ: Ես եմ կառավարում իրավիճակը: Կարող ա և ընդհանրապես նորություն չլինի ոչինչ` ինչպես սովորաբար չի լինում:

Ու սա ընդամենը զուգադիպություն էր, որ հենց էս օրով որոշեցի կրկնել Mecano-ի բացահայտածս ալբոմը::D
Դա նշան էր՝ ոնց բացվեց էջը ամենաառաջին երգով, էդպես էլ եզրափակենք վերջինով:;)

https://www.youtube.com/watch?v=kWdC353UOhM

Smokie
20.06.2018, 11:52
Լինում ա մի պահ, երբ ոգևորվում ես, ուզում ես գրել էստեղ, բայց նախընտրում ես սպասել է՛լ ավելի հարմար պահի ու մինչ այդ քաշել soundtrack-ը:

Հմմմմ, տարօրինակ սկիզբ էր և՛ անհաջող և՛ հաջող:
Ու է՛լ ավելի տարօրինակ շարունակություն: Նույնիսկ երևի մի փոքր ամոթալի: Էնքան էլ չէի ուզում խոստմանս հակառակ գնալ հերթական անգամ և նորից դիմել զիջմանը: Բայց թվաց թե ավելի՛ սխալ ա լինելու եթե էդպես չանեմ: Ավելի ճիշտ էր խորանալ է՛ն գործի վրա, որի համար գրեթե ժամանակ չի մնացել ու որի վրա պետք ա լուրջ աշխատեմ: Առանց միավորների ուղղակի աշխատեմ: Ու հետագայի համար էլ ներեմ ինքս ինձ՝ չկիրառեմ էն պատիժը, որ մտադիր էի: Չկիրառեմ՝ հիշելով թե ոնց էի նախորդ շաբաթ գրեթե հասնում նպատակին ու ինչքան եմ մինչ այդ պահել "տուգանքը": Այ էսպիսի ինքնապայքարի մեջ էի:

Իսկ ներկան... ներկան ինձ ասեց «Ո՛չ: Դու կարող ես մյուս գլխավոր գործիդ անտեսումը հաշվի առնելով՝ իջեցնես այս շաբաթվա միավորներիդ նվազագույնը, բայց ո՛չ մոռանալ քո բոլոր պարտականությունների մասին: Դու պարտավոր ես լուրջ աշխատել, ինչ գնով էլ լինի»:

Ու ես հիմա չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում:


***

Իսկ Soundtrack-ի բացումը ընթերցանության հետ միասին եղավ այսօր: Էս անգամ չմոռացա::))

Որոշել էի, որ գրառումն անելուց գրառման soundtrack-ը կլինի ալբոմի ա՛յն մեղեդին, որով որ ավարտվի գրառումը, այլ կերպ ասած, որը որ այդ պահին լսելիս լինեմ:
Ալբոմային ունկնդրում համար 1. Համեմված գրքով, թեյով և հաճույքով:
Համար 2. Համեմված գրքով և անհասկանալի պատճառով տարօրինակորեն երկար ձգվող Քվիդդիչային հատվածով::esim
Համար 3. Ակամա, բայց բոլորովին էլ ո՛չ անցանկալի ունկնդրում: Համակարգչով, կողմնակի գործերով, սույն գրառումով և «տեսնես ո՞ր երգին եմ ի վերջո հասնելու» մտքով:
ա.Կարծես Քվիդդիչյան հատվածին մոտ էր գրառման ավարտը:
բ.Վաաայ, ավարտվեց մեղեդին ու հասավ "Christmas at Hogwarts"-ի երգախառը մեղեդի՞ն: Ի դեպ, ես որոշակի հույսեր ունեի սրա հետ կապված և կարծում էի թե մոտավոր հիշում եմ այդ հատվածի երաժշտությունը: Միակ մասն էր, որում երգեցողություն էր լսվում, բայց էնքան էլ հաճելի չէր այդ շշուկով երգը: Գրառումս շարունակվեց, շարունակվեց և հիմա հասել ենք
գ."The Chess Game" ու ըստ երևույթին դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: :))
դ."The Face of Voldemort"... Հուսով եմ մինչև ալբոմի վերջը կհասցնեմ եզրափակել գրառումը::D Как раз ամբողջությամբ լսելուց առաջ արդեն կարծում էի, թե ամենավերջին երգն եմ ընտրելու որպես soundtrack::))

Երբ մի օր (երևի անցած տարի) @Նիկեա (https://www.akumb.am/member.php?u=27598) ջանն ինձ ասում էր, որ կարդամ «Հարրի Փոթթեր»-ը, տաս տարի հետաձգել եմ է՛լ ավելի չուշացնեմ ու երբ անգամ Անդերսենին նորմալ չհասկանալուս պատասխանում էր, որ Ռոուլինգի անգլերենը Անդերսենինից հեշտ ա՝ կարծում էի, որ ինձ համար բոլոր անգլերեններն են բարդ: Ես պարզապես դեռ չէի փորձել...
Դե ի՞նչ՝
ե.Հասանք ամենավերջին "Hedwig's Theme"-ին:
զ.Հավանաբար շուտով «ստիպված» կվերադառնանք "Prologue»-ին:
Է.:))

https://www.youtube.com/watch?v=gMGAbSeFw2A
Դե թող հենց սա էլ լինի մեր այս էջի նախաբանը և խոստանա հրաշքներով լի շարունակություն...
ը.
Oops, հասանք 2-րդին:lol Դե, նախորդն էլ արդեն դրել ենք, իսկ հրաշքների աշխարհն ավելի գեղեցիկ է հնչում և դիտվում:;)

https://www.youtube.com/watch?v=iClEaJz_A0A

Smokie
21.06.2018, 20:37
Լինում ա մի պահ, երբ ոգևորվում ես, ուզում ես գրել էստեղ, բայց նախընտրում ես սպասել է՛լ ավելի հարմար պահի ու մինչ այդ քաշել soundtrack-ը: Հմմմմ, տարօրինակ սկիզբ էր և՛ անհաջող և՛ հաջող: Ու է՛լ ավելի տարօրինակ շարունակություն: Նույնիսկ երևի մի փոքր ամոթալի: Էնքան էլ չէի ուզում խոստմանս հակառակ գնալ հերթական անգամ և նորից դիմել զիջմանը: Բայց թվաց թե ավելի՛ սխալ ա լինելու եթե էդպես չանեմ: Ավելի ճիշտ էր խորանալ է՛ն գործի վրա, որի համար գրեթե ժամանակ չի մնացել ու որի վրա պետք ա լուրջ աշխատեմ: Առանց միավորների ուղղակի աշխատեմ: Ու հետագայի համար էլ ներեմ ինքս ինձ՝ չկիրառեմ էն պատիժը, որ մտադիր էի: Չկիրառեմ՝ հիշելով թե ոնց էի նախորդ շաբաթ գրեթե հասնում նպատակին ու ինչքան եմ մինչ այդ պահել "տուգանքը": Այ էսպիսի ինքնապայքարի մեջ էի: Իսկ ներկան... ներկան ինձ ասեց «Ո՛չ: Դու կարող ես մյուս գլխավոր գործիդ անտեսումը հաշվի առնելով՝ իջեցնես այս շաբաթվա միավորներիդ նվազագույնը, բայց ո՛չ մոռանալ քո բոլոր պարտականությունների մասին: Դու պարտավոր ես լուրջ աշխատել, ինչ գնով էլ լինի»: Ու ես հիմա չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում: Ու կարծես թե Նաջարյանը էլի փոշմանեց... Չգիտեմ թե հետո ինչ ա լինելու: Բայց երևի պետք էլ չի էսքան մտածել էդ թեմայի շուրջ: Ամեն ինչ թող հոսի գետի հունով ու գուցե այսուհետ ամեն ինչ ինքնաբերաբար ստացվի: Հնարավոր են և ձեռքբերումներ և կորուստներ: Ես ուղղակի ուզում եմ նախօրոք իմանալ ամեն ինչ: Անհանգիստ եմ: Գրառման իմաստն ու նպատակը ի սկզբանե առաջին նախադասությունն էր: Հա, ամեն ինչ է՛լ անկանխատեսելի ա՝ բացյ դե համաձայն իմ սովորությանս, գործողությունից առաջ շտապում եմ խոսել այդ մասին, կամ ուղղակի ինքս իմ մեջ ոգևորվել:

https://www.youtube.com/watch?v=V_tyQDG2fFU

Smokie
02.07.2018, 15:31
Թե ինչպես ես սկսեցի և ինչպես ավարտեցի առաջին գիրքը և ինչպես սկսվեց այս շաբաթը: :roll
(https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1689861011066946&id=100001291911060)

Պրիմիտիվ, բայց անչափ հոգեհարազատ ու սրտին մոտ մեկնաբանություն::))
Ու էսպես՝ քայլ առ քայլ պետք ա վերացնել «չեմ կարող»ները: Տղայիս մասի՞ն էի մտածում: (https://www.akumb.am/showthread.php/62161-%D5%95%D6%80%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%B4%D5%AB-%D6%85%D6%80?p=2565449&viewfull=1#post2565449) Հա, լավ էի անում, բայց ո՞վ է ասել, որ իմ ժամանակն արդեն անցել է, որ շատ բաներից եմ ուշացել: Ո՞վ է ասել, որ չես կարող գործողությունն անել այն ժամանակ երբ իսկապես ուզում ես, երբ այն քեզ պետք է: Եւ ո՞վ է ասել, որ անհնարին բաներ կան: Դե... գուցեև իրականում կան, բայց հաստատ ավելի լավ է սկզբից փորձել, որ հետո էլ ավելի ուշ չլինի, որ ամբողջ կյանքդ միայն ափսոսանքներով չանցկացնես:


https://www.youtube.com/watch?v=e7ZM4mjgrFw

Smokie
10.07.2018, 14:06
Ու էլի ինքնախաբեություն հիշեցնող, ափսոսալի շաբաթ եմ թողել հետևում ու հենց էդ ժամանակներում որոշել, որ ամեն ինչ փոխվելու ա՝ նոր շաբաթը բերելու ա նոր պատասխանատվություն: Հուսով եմ վատ չեն գնալու գործերը, անկախ ամեն ինչից, անկախ ամեն մի անկանխատեսելի սկզբից ու անակնկալ շարունակությունից: Ամեն ինչ պե՛տք ա լավ լինի, ուղղակի պե՛տք ա::P

Հա, ի՞նչ էի ասում: Հեչ մտքովս կանցնե՞ր առաջ, որ Հարրի Փոթթերը լույս աշխարհ ա եկել դեռ իմ առաջին դասարան ընդունվելու տարում::)) Էլ չեմ խոսում էն մասին, որ մինչ այդ հրաշալի ժամանակաշրջանն էր արդեն ինչ-որ չափով ստեղծվել էր բնականաբար ու շարունակում էր աճել, զարգանալ: Մի խոսքով սաղմնավորվում էր::)) Ով գիտի գուցե համակարգչային gif-երը գոյություն չունեին, երբ Հարրիի աշխարհում նկարները շարժվում էին ու խոսում:

Ոնց տեսնում եմ ես է՛լ դեռ այդ աստիճանի չեմ հավանում երկրորդ գիրքը: Բայց ի տարբերություն հավանելուն (էն որ չեմ ուզում հետաքրքիրը մի շնչով ավարտել՝ հետոյին է'լ եմ թողնում), հիմա շտապում եմ ավարտել, որ հասնել երրորդին: Հուսով եմ, որ այն ինձ ավելի՛ դուր կգա: Համենայն դեպս ֆիլմը կարծեմ իսկապես ավելի լավն էր, (եթե իհարկե ինձ հույս չեմ տալիս ընդամենը):
Այ չորրորդից սկսած... արդեն մի տեսակ վախենում եմ, որ կսկսի ձանձրացնել ու էլ ավելի կբարդանա: Ամեն դեպքերում սկզբից որոշել էի, որ էս տարի պիտի ավարտեմ չորրորդ գիրքը, հետո փոխեցի երրորդի: Իսկ հիմա... Հիմա մտածում եմ, որ եթե շարունակեմ ամեն օր կարդալ ու օրեցօր ավելի ու ավելի շատ ու շուտ, բոլոր 7-ն էլ իհարկե կավարտեմ մինչև տարվա վերջ:;)
Երկրորդի Soundtrack-ն էլ առանձնապես մեծ բան չի ասել, այսօր երկրորդ ունկնդրումն էր ընդամենը: Սովորական, ոչինչ այնպես::esim

Բայց դե մեկ ա, John Williams-ն էլ պակաս հրաշագործ չի՝ իր հանրահայտ ստեղծագործություններով: Էն աստիճանի հրաշագործ, որ մտադիր եմ մյուս ընթերցումներին ոչ թե Հարրիի OST-ը լսել, այլ Կեվինի:;)

https://www.youtube.com/watch?v=GbUeK1PP7-s&index=1&list=PL5750FBAA64E972DB

Smokie
16.07.2018, 10:59
Գլուխս պտտվում ա: Ավելի ճիշտ գլխավերևումս թև-թևի տված պտտվում են մանկամսուրային հույսերը, ինձ լեզու հանում ու երգում «Զիլինաա, զիլինաա, հոպ-զիլինա-զիլինա»:

Ինքնախաբեություն էր էս ամենը ու դեռ մնում ա ինքնախաբեություն: Երևի իրականում շատ ավելի վաղուց եմ հասկացել, որ ամեն ինչ ինձանից ա կախվսծ: Շատ ավելի վաղուց քան երկու տարի առաջ` երբ խոսեցի այդ մասին նրա հետ ու հենց ինքս ասեցի դա:
Ուղղակի չեմ ուզել, անգամ դրանից հետո չեմ ուզել փոխվել: Ու հիմա էլ չեմ ուզում, անգամ երբ բռնացրել եմ ինքնախաբեությունը: Ինձ երևի դուր ա գալիս էս վիճակը, ինչքան էլ դա սխալ լինի:


Ոչ մեկ իմ նման դեբիլ ետամնաց չի: Աշխարհից կտրված ինքն իր մեջ կենտրոնացած չի: Բայց ինչու՞ եմ ես սեփակսն կամքով շարունակում մնալ այդպիսինը: Ոչ մեկ բացի ինձանից մեղավոր չի, որ ես անհաջողակ եմ ու որ դեռ նոր եմ 14 տարեկան դառնում:

Ու ես ուրախ եմ: Անկեղծ, շատ ուրախ եմ, որ ուրիշ ոչ մեկ իմ նման չի: Ոչ մեկի դա չէի ցանկանա:
Գժվել կարելի ա: Զզվել կարելի ա ինձանից:
Ոչնչություն կոչված անդուր արարած:

Էսօր իմ վերջին օրն ա: Վաղը էլ չեմ լինի... չեմ լինի 27 տարեկան::oy

Ես չեմ դադարում զարմանալ, որ կայծակը իր ահեղ ձայնով ինձ չի զարկում: Որ գետինը ամոթից ու զայրույթից կարմրելով ոտքերիս տակիս չի փախնում ու ինձ կուլ չի տալիս: Որ ես ինքս իմ հանդեպ այդքան քննադատաբար եմ, բայց երևի դրանից բազմաթիվ անգամ ավելի ներողամիտ եմ ու որ էսքան տարվա ընթացքում ինքս իմ հետ լեզու չեմ գտել:

Ես կարամ ինձ լավ զգամ, երջանիկ լինեմ, որ մոտս լավ ա ստացվում, որ գրեթե առանց խնդիրների ա, որ ուշքի եմ գալիս, բայց ախր ինչքա՞ն, ինչքա՞ն կարելի ա «ուշքի գալ»: Արդեն քանի տարի ա հասկանում եմ, գիտակցում, ուշքի գալիս, բայց գրեթե ոչինչ չեմ փոխում: Սարսափելի ա ու աններելի: Ինչքան օրեր ու տարիներ եմ կորցրել անիմաստ տեղը ու դեռ ինչքան եմ կորցնելու:

https://www.youtube.com/watch?v=41GBao9yPkE

Smokie
17.07.2018, 19:37
Ֆեյսբուքյան Փոթթերտացիա (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1712108855508828&id=100001291911060) համար 2:))

Ծննդյան օրով ինքս ինձ նվիրեցի այսպիսի մի մոտիվացիա::hands

Բայց դե մեկ ա, քանի դեռ չեմ աշխատում ու չեմ ձգտում դրան՝ նախորդ գրառումը մնում է ուժի մեջ::acute

Smokie
12.08.2018, 11:39
Զգում եմ, որ արդեն կորցրել եմ, կամ գնալով ավելի եմ կորցնում ամոթը, բայց էնքաաան հանգիստ ու երջանիկ եմ:
Հիմա կարծես ավելի եմ ձգտում անելու սրտիս ուզածը, բայց ախր... Ախր ի՞նչն ա խանգարում: Հնարավորությունները կան, հերթական անգամ ներել եմ ու շարունակում եմ ներել ինձ: Ինչու՞ ա մի կերպ, կամ կիսատ ստացվում:

Հիմա կարևորը, որ երջանիկ եմ` երջանիկ ու սարսափելի անհամբեր: Չի բացառվում, որ շուտով հանգամանքները կփոխվեն ու ստիպած կլինեմ էլի սպասել, բայց մինչ այդ, ես կարող եմ ավելի ու ավելի նախապատրաստվել ու վայելել:

Շատացել են անգլերեն գրքերը ու շարունակում են շատանալ: Երջանիկ եմ: Հաստատ գիտեմ, թե ինչ եմ ուզում ու անկախ անհաջողություններիցս, հիմա վստահ եմ, որ կստացվի ու պիտի՛ ստացվի: Երջանիկ եմ: Իսկ երբ էս օրն էլ անցնի, շատ ավելի երջանիկ կլինեմ: Իմ հույսն ուղղակի էնքան համառ ա, էնքաաան համառ, որ երեկ առավոտյան դիմանալն ուղղակի անհնար ու տանջալից էր դառնում:

https://www.youtube.com/watch?v=8D6zJMpuADM
Ու կյանքումս առաջին անգամ փորձելու եմ իտալերեն գիրք կարդալ: Դե իհարկե կողքից հայերեն թարգմանությունից օգտվելով::)) Ողջույն Չիպոլինո:;)

Smokie
30.08.2018, 18:11
Հետաքրքիր ա՝ կգա՞ մի օր երբ ես իսկապես կիմանամ, թե ինչպես
1.Չձանձրանամ, չհոգնեմ ու ճիշտ կողմնորոշվեմ գործերումս
2.Հանուն անձնական երջանկության դեմ գնամ սեփական սկզբունքներիս՝ քանզի այլ տարբերակ չկա
3.Հասնեմ նպատակներիս ճիշտ ժամանակին: Ու ընդհանրապես կարողանամ կառավարել ժամանակը... ոչ թե ինքը ինձ:
4.Ապահովեմ հիասթափություններիս ու անհաջողություններիս անկումը (մեղմ ասած անկումը)
5.Այլևս չանհանգստացնամ շարքային անկարևորությունների պատճառով


https://www.youtube.com/watch?v=c40aRZDGQhE



Ես և իմ հիմիկվա հոգեվիճակը և ակումբայնությունը մեղմ ասած համընկնում են իշուկ Իայի կենսակերպի հետ::lol:oy

Smokie
05.09.2018, 17:50
Ու էլի ես չդիմացա ճնշմանը ու հանձնվեցի... Չգիտեմ՝ երևի սխալ ա ու վատ ա, որ ինքդ քո գլխի տերն ես ու քո գործերի տնօրենը, բայց միշտ հեշտությամբ կարողանում եմ ներել ինձ՝ ինչքան էլ խոստանում եմ, որ վերջինն է: Ես ուղղակի դարձյալ թույլ մարդ եմ ու անկարող...

https://www.youtube.com/watch?v=QSjTSlCucoU Ես ուղղակի չկամ ու երևի չպիտի լինեմ: Իսկ ավելի լավը լինելու համար՝ վախենամ թե արդեն ուշ ա, ես շատ վաղուց եմ բաց թողել իմ հնարավորությունը:

https://www.youtube.com/watch?v=XiV_hEN8of4 Դե ի՞նչ... խորը շունչ քաշեմ՝ ես կրկին ազատեցի ինձ ու էս ընթացքում կարող եմ անել էն ամենը, ինչը էդքան հետաձգվում էր...

Smokie
17.09.2018, 12:31
Ծուլությունն ու անպատասխանատվությունը շատ մոտ ընկերներ են: Եթե ուզում ես հետագայում չզղջալ, պետք ա սովորես ոչ հազվադեպ հրաժարվել «ուզում եմ»ներից ու ձեռք մեկնես «չեմ ուզում»ին: Ու երևի պետք ա սովորես սիրել անցանկալին, ինչքան էլ բարդ է թվում: Սովորես եսասեր չլինել՝ չտեսնես միայն քեզ ու գլխումդ հնչող ամեն մի հարց, ամեն մի միտք, կամ պատմություն կապված չլինի քո հետ:

***

Խոստացել եմ, բայց ինչքաան եմ հետաձգում, ինչ ա թե հավեսս , կամ մուսաս փախնում ա: Իսկ բազմաթիվ մարդիկ ասել են, որ անհամբեր սպասում են, կարող են հոգնել սպասելուց ու մոռանան: Ես իհարկե չեմ մոռանա, բայց եթե այսպես շարունակեմ, ծերանալու եմ հեքիաթի հետ, հետաձգելու եմ ու ինչպես բազմաթիվ ուրիշ բաներ` ի վերջո չեմ հասցնելու:


https://www.youtube.com/watch?v=MLr9Y8Hr-20
***

Չէ: Չէ խնդրում եմ մենակ ոչ էդ: Իմ հետ ինչ ուզում ա, ոնց որ պետք ա թող լինի, բայց մենակ թե իրանք չկորցնեն միմյանց, խնդրում եմ: Մենակ թե պսրզվի, որ ավելորդ մտավախություն, անհանգստություն էր: Թեկուզ թող որևէ բան փոխված լինի, բայց ոչ ընդմիշտ կորած: Խնդրում եմ:


Հ.գ. Ըստ երևույթին իրոք անիմաստ անհանգստություն էր: Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ::hands

Smokie
02.10.2018, 13:41
Ինչու՞ ամեն առավոտ-շուտ ես չեմ որոշում իմ օրվա անելիքը ու նախօրոք ամեն ինչ չեմ պլանավորելում:
Իսկ ինչու՞ եմ պլանավորելուց ոգևորվածությունը միայն առավոտվա համար պահում: Ի՞նչ կախարդական ուժով են հանգամանքները սովորաբար կարողանում շեղել և նախաճաշից հետո ամեն ինչ խափանել:

Լավ՝ անտեսենք վերջին պարբերությունը՝ պահպանենք առավոտյան ոգևորվածությունը և գրառման նախնական տրամադրվածությունը:;) Մենք հո գիտե՞նք, որ չենք հրաժարվում մեր խոսքից ու շարունակելու ենք պայքարել::aha
Կարծում եմ այսօրվա ժամանակատարության աղբյուրը բոլորովին էլ իզուր և անտեղի չէր: Բեռնված Soundtrack-ը կարդարացնի մեր հույսերը::)

https://www.youtube.com/watch?v=_WRKbu5j0O0

Ինչ վերաբերվում է գրքերի հրաշք աշխարհին՝ խոսքեր ուղղակի չեն կարող լինել: Միայն կարող ենք զարմանալ, որ մեր ճանապարհին հայտնվում են այնպիսի բաներ, որ կարող են երբեմն խանգարել ու կտրել այդ ամենից:
Նարնիան ու Օզը այնքան պարզ, մատչելի ու ինչու՞ չէ այնքան գեղեցիկ որ կարող են օրերով երջանկացնել: Իսկ Հարրին՝ դե ինքը արդեն վաղուց հիմնական/մշտական գրքացանկում է և օրեցօր շարունակում է առաջ գնալ: Կարծում եմ մի օր՝ գուցե հենց այս դարում Ջոան Ռոուլինգը իր լեգենդար հերոսներով կդասվի դասականների շարքում և տեղ կգտնի ուսուցիչների կողմից աշակերտներին տրվող հանձնարարությունների մեջ: Կարող ա՞ արդեն էդպես ա::8

Smokie
12.10.2018, 21:25
Չգիտեմ, թե դեռ ինչքան եմ մեծանալու օրերով, տարիներով, իսկ խղճի խայթով, կամքի ուժով ու պատասխանատվության զգացումով մնալու նույն տարիքին::8

Իրականում ինձ ըստ երևույթին շատ էլ դուր ա գալիս գրքերիս հետ անցկացվող... խաղը՞: Չէ, սա խաղ չի՝ սա իրոք կարևոր ա: Հուսով եմ իսկապես դրական արդյունքը կերևա մի օր, հուսով եմ էսքանից հետո անգլերենս ինքնըստինքյան կթեթևանա ու կհավասարվի ռուսերենի մակարդակին: Ինչու՞ չէ, նույնիսկ կուզեի որ անցներ: Ու ինչու՞ եմ ասում ինքնըստինքյան՝ եթե ես կարդում եմ, ավելի ճիշտ փորձում եմ ու երբեմն շատ լավ ա ամեն ինչ առաջ գնում:

Իսկ ինչու՞ եմ դադարել Rosetta Stone-ը, ախր էնպես չի, որ իտալերենն ու մյուս լեզուները այլևս չեմ ուզում ու չեմ սիրում: Ինչու՞ ա էդպես ստացվել: Ինչու՞ չեմ հաջողացնում, կամ մոռանում եմ ժամանակ տրամադրել:

Հեքիաթիս մասին էլ չեմ խոսում: Էսպես որ շարունակեմ՝ դա էլ ուրիշ գրվածքների պես կիսատ կմնա, կամ մի կողմ կդրվի, որպես հասարակ սևագիր: Բայց ախր մարդիկ կան, որ ասում են թե սպասում են: Ինչու՞ եմ ես էդքան էգոիստ, ինչու՞ չեմ կարողանում ինձ ստիպել: Էնպես չի, որ չեմ ուզում, կամ մտադիր եմ թարգել: Ախր ինքս եմ տեսել, որ գրել փորձելուց են գաղափարները գալիս: Ուղղակի օրերի ընթացքում կարծես հոգնում ու սպառվում եմ: Ո՞նց ստիպեմ ինքս ինձ::think

Բա մյուս օնլայն դասընթացները, որոնց մասին իսկապես մոռացել էի ու շարունակում եմ մոռացած ու չուզեցած մնալ: Այնինչ հենց դրանք են կարող ինձ մի աշխատանք տալ: Գուցե սկզբի համար որոշակիորեն անցանկալի աշխատանք, բայց դե աշխատա՜նք:

Նարնիայի առաջին ֆիլմը է՛լ ավելի սիրեցի երբ գիրքը կարդացի::roll Չէի ուզի հիմա բացել փակագծերը:
Օզն էլ կարող ա հետաքրքիր թվա ու գրավի՝ ինչու՞ ոչ::aha
Ու ի վերջո էս քանի օրերը, որ փորձեցի շարունակել՝ հիշեցի, որ 2-ն էլ շատ ավելի պարզ, մատչելի են, քան մշտապես անբաժան Հարրին:

Հայերեն գրքերի օգու՞տը: Չգիտեմ թե ինչքանով ա օգուտ տալիս: Արդյո՞ք իմ վրա ազդում ա էն՝ ինչ կարդում եմ, արդյո՞ք որևէ դաս տալիս ա: Էնպիսի տպավորություն ա, որ ընդամենը հետաքրքիր գրքեր են::good Եթե ոչ մանկական՝ առնվազն պատանեկան::D

Catan-ն օնլայն: Հմմմ... գուցե ժամանակատար ա ինչ-որ առումով՝ բայց թերևս էս խաղը որևէ օգուտ տալիս ա՝ կամ գուցե տա՞ մի օր: Կօգնի զարգացնել դիտողականությունը, ուշադրությունը, կօգնի ճիշտ դիտարկել հետագա քայլերը ու կզարգացնի բիզնես մտածողությունս...
Վայ քու արա ե՞ս, բիզնե՞ս: Հա՞ որ::)) Որ իմանայի ուզում եմ՝ կասեի հա::lol Սիրելի աշխատանքի ու էդ անտերի մեջ կարծում եմ վիթխարի տարբերություն կա:
Լավ դե, համենայն դեպս օգնում ա համառորեն պայքարել ու հաղթանակի ձգտել::hands Չնայած դեռ չի ստացվել:::))
Չնայած էս վերջինը նորություն չի: Ես շատ անգամ եմ էս տարի պարտվել ինքս ինձ: Երբ առաջադրանքս չեմ իրագործել՝ բայց չեմ հանձնվել ու ամեն մի անհաջողության հետ ոչ միայն ավելի համառացել եմ, այլև սովորել եմ ծիծաղել ինքս իմ՝ մեծն անհաջողակիս վրա ու կյանքս ուրախ ա անցել::lol

https://www.youtube.com/watch?v=cLi8fTlDEag

Խեղճ Հարրին էլ ա խրված homework-ների մեջ ու ծանր detention-ից հազիվ պրծավ՝ հերոսաբար պայքարելով::goblin Այ հիմա ես՝ տեսա, որ էլի չեմ կարողանա մի ամսում ավարտել՝ ուրիշ սահմանագիծ եմ դրել: Էս 5-րդ գիրքն էլ 4-րդից երկար ժամանակում չպիտի կարդամ՝ ուղղակի արգելվում ա: Թե չէ detention կստանամ: Ես ուղղակի հիմա միանգամայն վստահ եմ ու անկեղծորեն հավատում եմ, որ դուրս եմ գալու առաջադրանքիս տակից: Պայքարելու եմ ու հաղթելու՝ detention չի լինե-լու::nono Վաղվանից ունենալու եմ 3 ամբողջական շաբաթ ու ևս մի օր` շաբա՛թ օր: ;) Շատ ուրախ եմ, իրոք անչա՜փ ուրախ եմ, որ ինչքան էլ ամենաերկարն ա էս Հարրին՝ բայց մտավախությունս իրեն չարդարացրեց: Ամենաչսիրածս ու չհասկացված Հարրիաֆիլմը գրքին նման չի, իսկ գիրքը իր նախորդին ընդհա՛նրապես նման չի: Ոչ բարդ ա, ոչ էլ մյուս բաներն ունի, (չգիտեմ, կամ չեմ հիշում ինչերը), որ կարողանում, հաջողացնում ու խանգարում էին: Էս մեկն իրոք հետաքրքիր ա, բայց ինչու՞ եմ էլի պարբերաբար դանդաղում, կամ նորմալ ժամանակ չեմ տրամադրում՝ եթե էդքան ուզում եմ::esim
Պայքարելու եմ, լուրջ պայքարելու եմ::hands

Smokie
25.10.2018, 11:32
Էլի հետ եմ ընկել: Հետ եմ ընկել նորություններից փնտրելուց ու ընդհանրապես հին ու նոր սիրուն բացահայտումներից: Հավեսս ա՞ փախել: Չէ ախր, հավեսը գալիս ա, երբ իրան հրավիրում եմ: Իսկ հակառակ դեպքում ժամանակն ա կորում ու հետաձգվում ա՝ ամեն ինչ հետաձգվում ա: Ասենք ո՞նց էի ես կարող էս հրաշքը մոռանալ ալբոմով հանդերձ: Ու նույն պատճառով էլ հեքիաթս ու ընդհանրապես գրելիքս ա հետաձգվում:


https://www.youtube.com/watch?v=K9Qs8-BkiLw

Երեկ գիշերո՛վ որոշեցի, որ հենց էս երգի համար գրառում եմ անելու, բայց դեռ չգիտեի թե ինչի մասին եմ խոսելու: Ու հիմա ես չեմ ուզում էստեղ ուրիշ բան ասել, թեկուզ եթե ասելիք ունենամ: Էլի չեմ պատմի կյանքս, չեմ կրկնվի հերթական անգամ ու ճիշտը էդ ա:;)

Smokie
07.11.2018, 13:44
36 ժա՞մ::8:think Առաջ երևի ոչ միմ կերպ չէի հավատա: Էն որ՝ «ես հերոս եմ»::))


Դե հիմա «հերոս» ջան, արի ու պատասխանատվությամբ դուրս արի հերթական փորձության տակից: Իսկ թե ի՞նչ ա լինելու հետո... Դու հո դամբու՞լ չես արաաա::aaa Հիման թողած ի՞նչ հետո՝ թե՞ կարծում ես 5 օրերն արդեն անցել են::P



Ու քանի որ նորություններս դեռ սպասում ու սպասում են՝ բարի գալուս «Վիղոն»::))


https://www.youtube.com/watch?v=q-2DCYbb-uM

Օօօօ ու փաստորեն ևս մի գրառման տեղ ունի էս էջը՝ գուցեև դա լինի հենց հաջորդ շաբաթվա «հերոսական», կամ պատժական գրառումը::))

Smokie
09.11.2018, 11:46
Ես թույլ գտնվեցի... Չէի ասի, որ ժամանակից շուտ որոշեցի կիսահանձնվել: Ընդհակառակը, երևի ճիշտ ժամանակին հասկացա, որ իմ ուժերից վեր էր: Փոխեցի էլի կանոններս ու հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ: Չգիտեմ, թե ինչ ա լինելու հետո, բայց հերթական անգամ ինձ ցույց տվեցի, որ լուրջ փորձություննեից փախչում եմ: Արդեն նորմալ եմ նայում դրան, որովհետև տեսնում եմ, որ չեմ կարողանա՝ դեռ էդքան չեմ աճել:

Գոնե էս երկրորդ ավելի պարզ փորձության տակից կկարողանա՞մ ժամանակին դուրս գալ::think


https://www.youtube.com/watch?v=VtZi06KVCKw
Այդ հարցի պատասխանը կիմանա հաջորդ էջի հավանաբար առաջին գրառումը:

Smokie
18.11.2018, 13:19
John Williams-ը էնքաաան նման ա Morricone-ին::love Կարծես շատ անգամ վերջինիս երաժշտությամբ առաջնորդված լինի իրենը ստեղծելիս ու իր մոտ էլ ամեն ինչ սիրուն ու յուրահատուկ ա ստացվում::roll
Ու ընդհանրապես ինքը ոչ միայն իմ գրեթե նոր բացահայտած (այսինքն այս տարի՝ փոքրիկ բացառությունները չհաշված) երաժշտական հրաշագործն ա, այլև դարձել ա իմ ամենասիրելի soundtrack-ային կոմպոզիտորը: :) Ուզում էի նշեի հոլիվուդյան, բայց չէ, ըստ երևույթին ընդհանրապես ամենասիրելին ա առայժմ::))
Կարծես վաղուց էր պետք էսպիսի playlist (https://www.youtube.com/playlist?list=PLg45QGd72Zhhtl4qUJCGHPBQRPk4oGozm) պատրաստել՝ որտեղ Հարրիի գլխավորությամբ հնչում են մի քանի այլ ֆիլմերի ու մի քիչ էլ այլ կոմպոզիտորների երաժշտություններ: 74 track` խառը հերթականությամբ: Կարծում եմ կարիք չկա նշելու, որ ալբոմների երաժշտությունները իրենց ամբողջական ցանկով չեն:

Իսկ որ FB գրառումից հետո հենց նոր տեսա Jarre-ի հիշեցումը մեծն Vangelis-ի մասին ու ևս երկու իմ կողմից չլսված կոմպոզիտորների անուն՝ էլ ի՞նչ ա պետք երջանկության ու սեփական դրախտդ ստեղծելու ու նվաճելու համար::))


https://www.youtube.com/watch?v=Ix-laucoifY
Երևի... Չէ, առանց երևիի պատասխանատվություն, կամքի ուժ և պայքար ա պետք::goblin
Ընդհանրապես ըստ երևույթին ես պետք ա դադարեմ հաճախ օգտագործել իմ երևին: Մանավանդ էն դեպքերում, երբ ամեն ինչ էնքա՜ն ակնհայտ ա: ;)
Շատ դեպքերում էլ պետք ա հաղթահարեմ հպարտությունս: Ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հպարտ պահեմ ինձ էնտեղ, որտեղ չեմ պահում:

Smokie
19.11.2018, 15:04
Ու էս արդեն որերորդ անգամն ա, ինչ տրամադրվում եմ վերադառնալ ակումբ:

Եւ ընդհանրապես, արդեն որերորդ անգամ որոշում եմ շարունակել դադարածս գործերը, որոնցից չեմ էլ հասկանում թե մինչ էդ ոնց եմ հանկարծակի «հոգնում» ու դադարում: Երբեմն ստիպված էլ եմ լինում որոշ բաներ վերսկսել, չնայած հնարավոր ա դրանից հետո էլի կանգ առնի ու հանկարծ մի օր նորից ստիպի զրոյից սկսել...
Երբ նույնիսկ հստակ որոշած ես լինում մի բան՝ գալիս ա պահը ու... ո՞նց եղավ որ չստացվեց::8
Բայց ոչ մի կերպ արդեն չես հիասթափվում՝ միշտ որոշում ես նորից փորձել: Տեսնես վերջը ստացվե՞լն ա հաղթելու, թե՞ հանձնվելը::think


Նավորսկին էլ էր Ֆորեսթ Գամպի պես մի խեղճուկրակ, բայց համառ ու հաջողակ: Երևի դա էլ ա պատճառը, որ Թոմ Հենքսին ու Ռոբին Ուիլյամսին համարում եմ ամենասիրածս հոլիվուդյան դերասանները::roll Գամպն էլ ամենասիրածս հոլիվուդյան ֆիլմը::love Իրենց դրական կերպարները ու վերջիններիս վարպետորեն մատուցումը:
Ու տե՞ս Գևորգ՝ էլի ասեցիր «երևի», չնայած կասկած չէր կարող լինել:

https://www.youtube.com/watch?v=Yhrq1vklLSg
Գուցե անձնականացնում եմ էդ սերը շատ առումներով՝ բայց ես դեռ շաատ, շաաատ-շատ հաց ու պանիր պիտի ուտեմ, որ հասնեմ էս «անհաջողակների» մակարդակին: Իրենք ի վերջո արեցին դա, իսկ ես երևի կարող եմ միայն խոսել:

Ի դեպ՝ էս գովազդի շնորհիվ ծանոթ երաժշտությունը երբ հիշեցի՝ սկզբից նմանեցնում էի Հարրիի երկրորդ ֆիլմի soundtrack-ի Սարդtrack-երի հետ,:)) (ու մի հետաքրքիր զուգադիպությամբ՝ 2-րդի երաժշտությունը 1-ինի ու 3-րդի չափ չեմ լսել ու սիրել): Հետո, երբ փնտրում էի մեղեդին՝ կարծում էի Terminal-ից է: Ու էլի մեր Jarre-ը ցույց տվեց, որ սկի John Williams-ի երաժշտությունը չի: Ըստ երևույթին հենց էդ բացահայտումից հետո եմ սկսել նկատել John Williams-ի նմանությունը մաեստրո Morricone-ի հետ::good

https://www.youtube.com/watch?v=wqJbsgCQRZE (https://www.youtube.com/watch?v=wqJbsgCQRZE)
Ennio Morricone-Bisbiglie Della Gente;)

Smokie
23.11.2018, 17:07
Հանձնվե՞լ եմ: Դե չէի ասի: Պարզապես ոչ միայն լարվածության, ան-հա-ջո-ղակ-ության ու կամքի թուլության խնդիր էր, այլև հասկացա, որ էդ ամենը, էդ գործերը ինձ խանգարում էին՝ օգնելու փոխարեն:
Հիմա ես էլի հրաժարվեցի իմ առջև դրած մինուսներից, պարտականությունից ու լուրջ պայքարից, բայց չհրաժարվեցի էդ նույն գործերից: Ու հիմա ես կարող եմ կամայական գործը անել երբ ինձ ցանկալի՛ լինի, ո՛չ-թե հարմար: Ու անեմ էնքան՝ ինչքան ստացվի::good Ու ոչ էլ խնդիր կլինի՝ եթե անկանխատեսելի հանգամանքները հայտնվեն ու փորձեն «խանգարել»: Ես իրականում անիմաստ բարդացնում էի ամեն ինչ::fool Պետք էր գործերս անել հաճույքով, ոչ թե հանգամանքների բերումով ընտրել դրանք: Շատ բաներ են հիմա փոխվել ու շարունակվելու են փոխվել: Գլխավոր ու ամենամեծ ներքին հեղափոխությունը, որ վաղուց պետք էր լիներ՝ առջևում ա:

Ես էս տարվա սկզբերին հրաշքի առկայության զգացողություն ունեի: Իսկապես հույսեր ունեի՝ կարծես տեսնում էի աչքերիս առաջ, որ հրաշքների, կախարդանքի չտեսնված տարի ա լինելու: Ի՞նչ խոսք՝ մտքովս չէր անցնում էն ժամանակ, որ էդ ամենին հաշված ամիսներ են մնացել, որ անհնարինը իսկապես հնարավոր ա դառնալու ու մեր ժողոուրդ էսքան երջանկանալուց հետո՝ հաջորդ ամիսներին հիշելու ա էդ իրադարձությունները::roll
Հիմա՝ դեռ նոյեմբերի սկզբերից մոտս էնպիսի զգացողություն ա, որ ավելի սիրում եմ նախատոնական, սպասողական, հրաշքներին նախապատրաստվելու պրոցեսը: Ամեն քայլափոխին զարդեր ու պատրաստություններ տեսնելը ու տոների մոտենալը ընկալելը, նախատոնական գովազդներ տեսնելը, ուրախանալը ու էդ պայծառության տակ նոր հրաշքներ ակնկալելը ինձ համար ավելի ուրախալի ու հաճելի ա, քան հենց Նոր տարվա գալուստը, որի ընթացքում էլի' ուրախ կլինեմ, բայց կարծես մի քանի օր անցնելուց հետո՝ տրամադրությունն էլ, տոնն էլ զարդարանքների հետ կանցնեն կգնան: Կմնան մեր նպատակները, պլանները ու ձգտումները, որոնք ամենայն հավանականությամբ առաջացել էին տոներից առաջ, ինչպես նաև առաջին օրերին:;)


https://www.youtube.com/watch?v=_IiE6iIETK4

Smokie
26.11.2018, 11:32
Բարի օր վատ մարդիկ, ձեզ հետ խոսում է ավելի՛ վատ մարդը
Ուշադրություն մի դարձրեք՝ գժվել եմ::))
Չէ լուրջ եմ ասում, չգիտեմ ինչու հենց էս առաջին խոսքերը մտքիս եկան ու ինձ դա շատ ծիծաղալու թվաց, գայթակղությանը չդիմացա::D
Ու ընդհանրապես՝ խենթանոցի ապրանք լինելս կարծես էլ արդեն վաղուց նորություն չի: Իմ դեպքում ոչ շունն ա տիրոջը ճանաչում, ոչ մարդը բարեկամին::))


Աաաաաաա...:aaa

Smokie
04.12.2018, 12:46
https://www.youtube.com/watch?v=Cn-uAGH0DA4