PDA

Դիտել ողջ տարբերակը : Յուռա Մովսիսյանը ռուսաստանի պրեմիերայի տարվա լավագույն ֆուտբոլիստ



Guest
09.12.2011, 15:09
http://www.sovsport.ru/polls-item/1491#beginOfAList (http://www.sovsport.ru/polls-item/1491)

Քվեարկեք Յուրաի օգտին, ցանկության դեպքւմ մի քանի անգամ :D

Ընդամենը քվեարկելուց հետո մաքրեք ձեր բրաուզերի քուքիները… (թե ինչպես մաքրել տես՝ http://www.wikihow.com/Clear-Your-Browser%27s-Cookies)

Բարի քվեարկում

Ambrosine
09.12.2011, 16:52
Մոդերատորական. թեման քննարկվում է այստեղ (http://www.akumb.am/showthread.php/58029-%D5%96%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%AB%D5%9D-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6?p=2307752&viewfull=1#post2307752) ;):

Նշածս թեմայում հոդված եմ դրել, որտեղ նշվում է, որ մասնագետները ստուգելու են, որ լցոնումներ չլինեն: Մասնագետ չեմ, չգիտեմ` ինչպես են ստուգելու, հայտնաբերելու են, թե ոչ, բայց չեմ կարծում, որ կրկնակի կամ ավելի շատ քվեարկելու կարիք կա: Մեկ էլ բռնեն ու Յուրայի միավորները զրոյացնեն: Եկեք ուղղակի տարածենք լինկը, որ ավելի շատ մարդիկ քվեարկեն` մեկ անգամ ;):

հ.գ. թեման կփակվի, բայց մինչ այդ ինձ խորհուրդ է պետք. արժե՞ ունենալ առանձին թեմա` նվիրված քվեարկություններին, որ ավելի օպերատիվ արձագանքենք, թե՞ նման քվեարկությունները քիչ են լինում, հարկավոր չէ:

John
09.12.2011, 17:09
Քվեարկություններ բավականին հաճախ են լինում Աստղ ջան, ասենք տուրի լավագույն ֆուտբոլիստ, կամ ամսվա, լավագույն գոլ և այլն... կարծում եմ՝ իմաստ ունի բացել թեմա, բայց մյուս կողմից էլ ինչքանո՞վ է ճիշտ սուբյեկտիվ քվեարկությունը, այսինքն ազգային խտրականության հողի վրա՝ եթե Յուրան է, ուրեմն ինքն է լավագույնը, կապ չունի, որ ասենք Վորոնինը ավելի լավ է խաղացել ամբողջ տարի...

Ambrosine
09.12.2011, 17:14
Համաձայն եմ. անկեղծ ասած` ես էլ էի երկմտում :)): Բայց որ թեկուզ էս պուճուր հարցերում համախմբվում ենք, անկախ արդյունքից` հաղթանակած ենք զգում :)):
Հիմա ի՞նչ անեմ :unsure:

Մի քանի կարծիք էլ որ հնչեր, կկողմնորոշվեինք :):

John
09.12.2011, 17:23
լավ կլիներ, որ հնչեր :) բայց վերջին ժամանակներս ԱԿումբում սպորտային թեմաներն էնքա՜ն պասիվ են... լուրջ քննարկումներ չկան համարյա... ցավալի է, բայց փաստ՝ մարդիկ չեն հետաքրքրվում սպորտով...

Life
09.12.2011, 18:18
Astgh,համամիտ եմ Ջոնի հետ,արժի քվեարկություններին նվիրված թեմա բացել :)

Ambrosine
09.12.2011, 18:41
Մոդերատորական. բացվել է նոր թեմա` Քվեարկենք մեր մարզիկների օգտին (http://www.akumb.am/showthread.php/62162-%D5%94%D5%BE%D5%A5%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D5%B6%D6%84-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D6%85%D5%A3%D5%BF%D5%AB%D5%B6?p=2310382#post2310382)
Այդ թեմայում էլ կշարունակենք այս ու նմանատիպ քվեարկություններն ու քննարկումները:

Այս թեման փակվում է: