PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջոն Էտկինսոն Գրիմշոու (John Atkinson Grimshaw)



Ուլուանա
08.12.2011, 22:41
Ջոն Էտկինսոն Գրիմշոու. մթնշաղի վարպետը

(1836 – 1893)


http://img191.imageshack.us/img191/3586/johnatkinsongrimshaw2.jpg

Անգլիացի նկարիչ Ջոն Էտկինսոն Գրիմշոուն ծնվել է 1836 թ. Լիդսում։ 16 տարեկանում սկսում է աշխատել Մեծ Հյուսիսային Երկաթգծում՝ որպես գործակատար։ Լիդսում գտնվող մի քանի պատկերասրահներում ցուցադրվող նկարիչների գործերը ոգեշնչում են նրան, և դեռևս Երկաթգծում աշխատելիս սկսում է նկարել։ Ի վերջո, սերը նկարչության նկատմամբ հաղթում է, և 24 տարեկանում Գրիմշոուն որոշում է թողնել գործակատարի աշխատանքը և նկարիչ դառնալ, որի պատճառով արժանանում է ծնողների խիստ անհավանությանն ու վրդովմունքին։ Լինելով խստակյաց բապտիստներ՝ ծնողներն ամեն ինչ անում են նրան նկարչությունից հետ պահելու համար։ Մայրը մի անգամ նույնիսկ այնքան հեռուն է գնում, որ փչացնում է նրա բոլոր ներկերը։ Բայց Գրիմշոուին այդ ամենը հետ չի պահում։ Իսկ ամուսնանալուց հետո, երբ կինը լրջորեն աջակցում է նրան այդ գործում, Գրիմշոուն կարողանում է արդեն ամբողջությամբ նվիրվել նկարչությանը։

Շուտով նա դառնում է մթնշաղի, լուսնկա գիշերների, աշնանային, քաղաքային տեսարանների հմուտ վարպետ։

The Last Gleam
http://img6.imageshack.us/img6/1020/thelastgleam.jpg

Autumn Morning
http://img560.imageshack.us/img560/5936/autumnmorning.jpg

Whitby Harbour by Moonlight
http://img268.imageshack.us/img268/2282/whitbyharbourbymoonligh.jpg

Մինչև վաղ 70–ականները Գրիմշոուի նկարները հիմնականում Լիդսի շրջակայքը պատկերող բնանկարներ ու նատյուրմորտներ են։ Այնուհետև նա աստիճանաբար սկսում է նկարել Լոնդոնի, Լիվերպուլի, Գլազգոուի գիշերային տեսարանները՝ դրանց մեջ ներառելով նաև շենքերի ու նավերի ուրվանկարներ։

Shipping On The Clyde
http://img842.imageshack.us/img842/4176/shippingontheclyde.jpg

London Bridge Half Tide
http://img269.imageshack.us/img269/1996/londonbridgehalftide.jpg

Nightfall on the Thames
http://img198.imageshack.us/img198/5723/nightfallonthethames.jpg

Humber Docks Hull
http://img202.imageshack.us/img202/9946/humberdockshull.jpg

Whitby from Scotch Head
http://img213.imageshack.us/img213/3129/6490402532.jpg

Նրա նկարներում հաճախ կարելի է տեսնել Անգլիայի արդյունաբերական քաղաքներին բնորոշ մառախուղն ու ծխամշուշը։ Գրիմշոուի նկարների համար հատկանշական է այն, որ դրանցում նկարիչը պատկերել է ժամանակակից աշխարհը՝ միաժամանակ խուսափելով արդյունաբերական քաղաքների կեղտոտ ու ճնշող ասպեկտներից։

http://img845.imageshack.us/img845/3830/6490397631.jpg

A Lane In Headingley Leeds
http://img163.imageshack.us/img163/71/alaneinheadingleyleeds.jpg

Golden Light
http://img502.imageshack.us/img502/6282/johnatkinsongrimshawgol.jpg

Ուլուանա
08.12.2011, 22:42
Թեև Գրիմշուուի ամենահայտնի գործերը լուսնի լույսով ողողված քաղաքային տեսարաններն են, սակայն նա ստեղծել է նաև բնանկարներ, դիմանկարներ, ինտերիերի տեսարաններ ու հեքիաթային թեմատիկայով մի շարք նկարներ։

Roundhaylake, From Castle
http://img803.imageshack.us/img803/6857/roundhaylakefromcastle.jpg

Under the Harvest Moon
http://img197.imageshack.us/img197/2967/undertheharvestmoon.jpg

Forge Valley Scarborough
http://img21.imageshack.us/img21/9321/forgevalleyscarborough.jpg

A Manor House in Autumn
http://img543.imageshack.us/img543/3459/amanorhouseinautumn1881.jpg

Ghyll Beck, Barden Yorkshire, Early Spring
http://img542.imageshack.us/img542/3165/ghyllbeckbardenyorkshir.jpg

Նրա ստեղծած բնանկարներն աչքի են ընկնում գույն ու լույսի ճշգրտությամբ ու մանրակրկտությամբ։ Նրա պատկերած լուսային էֆեկտների վարպետությունը վկայում է այն մասին, որ նկարիչը կարողանում էր ճշգրտությամբ որսալ տեսարանի ոչ միայն արտաքին տեսքը, այլև տրամադրությունը։

The Lovers
http://img846.imageshack.us/img846/6293/thelovers.jpg

http://img171.imageshack.us/img171/8319/6490406033.jpg

November Afternoon Stapleton Park
http://img710.imageshack.us/img710/9523/novemberafternoonstaple.jpg

Knostrop Hall, Early Morning
http://img20.imageshack.us/img20/2671/knostrophallearlymornin.jpg

http://img69.imageshack.us/img69/293/6490335616.jpg

The Old Hall Under Moonlight
http://img811.imageshack.us/img811/9687/theoldhallundermoonligh.jpg

A Golden Beam
http://img151.imageshack.us/img151/4757/agoldenbeam.jpg

Լինելով ինքնուս ՝ Գրիմշոուն գեղանկարչության մեջ ձևավորել ու զարգացրել է իր ուրույն ոճը։ Նա հետաքրքրվում էր լուսանկարչությամբ և երբեմն նույնիսկ Օբսկուրա կամերա (լուսանկարչական խցիկի նախակարապետը) էր օգտագործում իր էսքիզները կտավին հանձնելու համար, որը նրան հնարավորություն էր տալիս մի քանի անգամ կրկնելու կոմպոզիցիաները։ Նա առաջիններից մեկն էր, որ կիրառել է այս հնարքը գեղանկարչության մեջ։ Բացի դրանից, նկարներում իր ուզած էֆեկտը ստանալու համար Գրիմշոուն ավազ և այլ նյութեր էր խառնում ներկերին։

Greenock Dock
http://img337.imageshack.us/img337/6495/greenockdock.jpg

On Hampstead Hill
http://img221.imageshack.us/img221/4027/onhampsteadhillwp.jpg

Գրիմշոուն այդպես էլ իր դպրոցը չհիմնեց, թեև նրա գեղանկարները կեղծվում ու նմանակվում էին դեռևս իր կյանքի օրոք։
Նկարիչն իրենից հետո չի թողել ո՛չ նամակներ, ո՛չ օրագրային հուշեր, ինչի պատճառով նրա կյանքի ու գործունեության մասին պատկերացում կազմելու համար շատ քիչ նյութ կա։

Ջոն Էտկինսոն Գրիմշոուն մահացել է քաղցկեղից 57 տարեկան հասակում։

Արէա
09.12.2011, 08:44
Էս տիպի գործեր նայելիս զգում եմ թե ինչքան նախանձ եմ ես: Նախանձում եմ, որ ես չեմ կարող էսպիսի բաներ ստեղծել: Հրաշք են: Ծովային տեսարաններն էդքան էլ չեն գրավում, բայց մնացածը :love

AoF
09.12.2011, 13:43
The last gleam-ն ու Humber docks hull-ը ոնց որ համակարգչային գրաֆիկա լինեն, բայց 19-րդ դարի կեսերին ո՞վ էր իմանում համակարգիչն ինչ է: Նույնիսկ մեր օրերում և նույնիսկ համակարգիչները, երևի չեն կարողանա նման գործեր ստեղծել: Ինձ ամենաշատը A lane in headingley Leeds - ը դուր եկավ` ամպերի տակից նայող լուսնյակը հիասքանչ է ստացվել: Ակամայից հիշեցի Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի պատմությունը` նա էլ էր չէ՞ Անգլիայից, բայց Լոնդոնից, եթե չեմ սխալվում:

Lem
09.12.2011, 14:20
Սիրահարվեցի այս նկարչին, հայացքս չեմ կարողանում կտրել նկարներից... Ափսոս, որ նրա մասին քիչ տեղեկություն կա:

Ուլուանա
10.12.2011, 05:20
Սիրահարվեցի այս նկարչին, հայացքս չեմ կարողանում կտրել նկարներից... Ափսոս, որ նրա մասին քիչ տեղեկություն կա:
Ես էլ, էս քանի օր է՝ սիրահարված ման եմ գալիս :))։

Ի դեպ, Գրիմշոուն տասնհինգ երեխա է ունեցել, որոնցից, սակայն, միայն վեցն են ապրել մինչև հասուն տարիքը, ու նրանցից չորսը նույնպես նկարիչներ են եղել։