Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Դեյլ Քարնեգի



sharick
06.12.2011, 13:54
53574Դեյլ Քարնեգին երբեմնի անհայտ ֆերմեր Միսսուրի նահանգից, համաշխարհային հռչակ ձեռք բերեց գտնելով ողջ մարդկությանը բնորոշ պահանջներից մեկի բավարարման միջոցը: Այդ պահանջը նա գիտակցեց դեռևս 1906 թվականին :
Այդ ժամանակ պատանի Քարնեգին Ուորենսբերգի մանկավարժական քոլեջի նախավերջին կուրսի ուսանող էր :
1936թ. լուս տեսավ <<Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա>> գիրքը: Այն անմիջապես դարձավ հանրաչճանաչ : Դեյլ Քարնեգիի անունը հայտնի դարձավ ամենուրեք:

<<Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա>>: Այս գիրքը ինձ համար այն հազվադեպ գիրքն է , որը ես բացում եմ անընդհատ և ամեն անգամ բացելիս կրկին անգամ մի նոր բան եմ հայտնաբերում և ավելի խորն եմ ըմբռնոեւմ յուրաքանչյուր կանոն և յուաքանչյուր միտք:Հրաշալի գրիք , որը տալիս է տարբեր մարդկանց և տարբեր բնաորությունների տեր մարդկանց հետ շփվելու , լեզու գտնելու ճանապարհներ: Ես վստահ եմ , որ ակումբում անպայման կլինեն այնպիսի մարդիկ , որ կարդացել են այս գիրքը: Ինչ ազդեցություն է ունեցել այս գիրքը ձեզ վրա ? արդյոք ճիշտ եք համարում գրքում առաջադրված կանոնները?Որ մտքի հետ համաձայն չեք? Որ կանոնն է ձեզ ամենից շատ դուր եկել? Կարոանում եք օգտագործել Դեյլ Քարնեգիի խորհուրդները մարդկանց հետ շփման մեջ?և այն...

impression
06.12.2011, 14:18
Sharik ջան, էդ գրքի ստեղծման օրվանից արդեն համարյա մի դար անցել ա, ու աշխարհում լիիիիիիքը ուրիշ կայֆ գրքեր կան, նույն թեմատիկայով, որոնց վրա կարելի ա տենց հանգամանորեն կանգ առնել, ոնց որ դու արել ես Կարնեգիի դեպքում :) հավատա, դա ամենապրիմիտիվ ու ամենա-ամերիկացիների համար գրված գիրքն ա աշխարհում

Freeman
06.12.2011, 14:50
Անկապ գիրք ա, հեչ դուրս չի եկել: Չեմ ասում թե մեջն ընդհանրապես օգտակար բան չկա, բայց ինչքան որ գովում են, դրա հազարերորդ մասին էլ արժանի չի:

Ripsim
06.12.2011, 14:58
sharick ջան, համաձայն եմ impression-ի գրածի հետ միանշանակ: Բայց ասեմ, որ քո տարիքում կարդացել եմ Քարնեգին և հաստատ դրական ազդեցություն զգացել եմ ինձ վրա, որովհետև ինչքան էլ պրիմիտիվ լինեն դրանում

գրված կանոնները, դրանցից որոշները, իրականում կիրառվելու դեպքում, կարող են ինչ-որ չափով "հեշտացնել մեր կյանքը": Իսկ կարդալու դեպքում դրանց կիրառվելու հավանականությունը բնականաբար ավելի մեծ է, քան

ընդհանրապես չկարդալու դեպքում:) Ուղղակի խորհուրդ կտայի մի անգամ կարդալուց հետո քեզ համար ֆիքսեիր մի քանի դրույթներ, որոնք իրոք կարևոր ես համարել ու անցնել առաջ:)

Հ.Գ. Ինչքան հիշում եմ Քարնեգինից ամենից շատ հավանել էի "Ինչպես դադարել անհանգստանալուց և սկսել ապրել" գիրքը (հուսով եմ ճիշտ թարգմանեցի)...

John
06.12.2011, 15:39
Ասում են՝ Քարնեգիի թոռը գիրք ա գրել՝ <Ինչպե՞ս ազատվել այն ընկերներից, ում ձեռք եք բերել պապիս խորռհուրդների շնորհիվ> վերնագրով :think

AoF
06.12.2011, 15:53
Քարնեգիի այս աշխատանքը լրիվ չեմ կարդացել, բայց լավ տպավորություն է թողել ինձ վրա, որովհետև սեփական տեսության ցանկացած կետ հեղինակը հավելում է պրակտիկ կյանքից վերցված, շատ դեպքերում հենց իր հետ տեղի ունեցած, դրվագներով, այդպիսով իսկ ցուցադրելով այդ սահմանումների "աշխատանքն" իրականում:
Ասել որ խորը վերլուծության եմ ենթարկել կարդացածս էջերը, ինձ համար կարևոր կետերն առանձնացնելու համար սխալ կլիներ, բայց սահմանումներից մեկը լավ տպավորվել է մեջս` եթե դիմացինիդ առաջարկում ես քո ծառայությունները, պետք չէ շեշտել սեփական նվաճումները, քանզի դրանցով, հնարավոր է, ճնշես նրան. դրա փոխարեն նշի այն առավելությունները, որոնք նա կկարողանա ձեռք բերել ձեր առաջարկությունից օգտվելով:
Այս ենթատեքստով ուշադրություն դարձրեք հեռուստատեսությունով կամ ռադիոյով հեռարձակվող գովազդներին, տեսեք ինչքան անհամապատասխան գործեր կան դրանց մեջ:

Katka
06.12.2011, 23:24
Տեսնես Քարնեգին իրա կանոններին հետևել ա հեչ: Անիմաստ ու ձևական կանոններ են, կեղծ, կարնեգիական ժպիտ ձեռք բերելն էլ խորհուրդ չէի տա նույնիսկ ամենադիվանագետ մարդուն:)

Ֆոտոն
07.12.2011, 12:14
Ես կարդացել եմ երևի 7-8 տարի առաջ... առաջին էջերից գլխի ընկա, որ միայն ամեն բաժնի ամփոփումը կարդալը լրիվ հերիք է: Ամեն դեպքում ազդեցություն չեմ նկատել ինձ վրա: :esim

Այնպիսի կանոն չեմ հիշում, որ սխալ լիներ: Ուղղակի ավելի խորը հոգեբանություն էի կարդացել, ինձ համար միգուցե ուշ էր դա կարդալը:

Hayazn
07.12.2011, 12:42
Կարնիգեի ամբողջ փիլիսոփյությունը այն մասին է թէ ինչպես ձեզ շրջապատող մարդկանց մոտ դրական տպավորություն թողնել , շահելու համար նրանց վստահությունը :
Չմոռանանք հիշել , որ այն գրվել է վաղուց և դրանից հետո շատ ջրեր են հոսել :
Մեր առօրյաի նման արագնթաց միջավայրում , ուղղակի անհնար է ամեն մի կանոնը և մտահղացումը ուսումնասիրել և պահպանել :
Այժմ կա սրա ավելի կարճ և հեշտ տարբերակը :
Փորձեք ձեր առօրյա խոսակցականից հանել « ՈՉ » բառը և երբեք մի արտասանեք « ՈՉ » բառը , այլ փորձեք նրա տարբերակները :
Խնդրում եմ , փորձեք և հետո գրեք ձեր տպավորությունների մասին :