PDA

Դիտել ողջ տարբերակը : Ցանցային ադմինիստրատոր

Okamigo
05.12.2011, 14:08
Հարգելի ակումբցիներ կարող եք ասել ինչ ուսումնական կենտրոններ գիտեք ցանցային ադմինիստրատոր սովորելու համար?

Varzor
05.12.2011, 15:51
Հարգելի ակումբցիներ կարող եք ասել ինչ ուսումնական կենտրոններ գիտեք ցանցային ադմինիստրատոր սովորելու համար?
Q-group-ը ունի տենց դասընթացներ
http://q-group.am/?com=module&module=menu&id=30
Մանրամասների համար շատ չհետաքրքրվեցի` ինձ հետաքրքիր չէր :)

Okamigo
05.12.2011, 16:24
Q-group-ը ունի տենց դասընթացներ
http://q-group.am/?com=module&module=menu&id=30
Մանրամասների համար շատ չհետաքրքրվեցի` ինձ հետաքրքիր չէր :)

Շնորհակալ եմ

VisTolog
03.04.2012, 19:02
Թեման ընկավ աչքովս, ասի հարցնեմ.

Օրինակ ես աշխատանքի եմ ուզում ընդունեմ ցանցային ադմին ու ուզում եմ կազմեմ թեստ, ո՞ր հարցերը պետքա լինեն առաջնային:

Varzor
04.04.2012, 10:46
Թեման ընկավ աչքովս, ասի հարցնեմ.
Օրինակ ես աշխատանքի եմ ուզում ընդունեմ ցանցային ադմին ու ուզում եմ կազմեմ թեստ, ո՞ր հարցերը պետքա լինեն առաջնային:
1. Հունցուս?
2. Շտեղանըս?
3. Որտեղ ես աշխատել?
4. Ինչի ես ուզում մեր մոտ աշխատել?
5. ինչ է համակարգչային ցանցը
6. ինչ է IP-ն?
....
X. Ինչքան աշխատավարձ ես ակնկալում?

Սենց լավա?

VisTolog
04.04.2012, 12:48
1. Հունցուս?
2. Շտեղանըս?
3. Որտեղ ես աշխատել?
4. Ինչի ես ուզում մեր մոտ աշխատել?
5. ինչ է համակարգչային ցանցը
6. ինչ է IP-ն?
....
X. Ինչքան աշխատավարձ ես ակնկալում?

Սենց լավա?

Լավա, եթե տենցա իրականում::D Փաստորեն տենց չէր::))

SQL Server. 1C, ATC

Varzor
04.04.2012, 13:24
Լավա, եթե տենցա իրականում::D Փաստորեն տենց չէր::))
SQL Server. 1C, ATC
Բայց էդ ինչ կապ ունի ցանցային ադմինի հետ ? :o
Առաջին երկուսն ավելի շատ ծրագրավորման հետ են առնչվում, երկրորդն էլ առանձին մասնագիտություն է: :think

VisTolog
04.04.2012, 13:48
Բայց էդ ինչ կապ ունի ցանցային ադմինի հետ ? :o
Առաջին երկուսն ավելի շատ ծրագրավորման հետ են առնչվում, երկրորդն էլ առանձին մասնագիտություն է: :think

Ոնց նշեցիր «իմ տեղեկացումներում»:D մարդիկ չեն տարբերում, ով ինչ մասնագետա ու ինչի մասնագետա:

Varzor
04.04.2012, 14:00
Ոնց նշեցիր «իմ տեղեկացումներում»:D մարդիկ չեն տարբերում, ով ինչ մասնագետա ու ինչի մասնագետա:
Դե գյամբըդրշիկ են էլի :))

Shah
04.04.2012, 17:05
Թեման ընկավ աչքովս, ասի հարցնեմ.

Օրինակ ես աշխատանքի եմ ուզում ընդունեմ ցանցային ադմին ու ուզում եմ կազմեմ թեստ, ո՞ր հարցերը պետքա լինեն առաջնային:
1. ինչ է ցանցային ռաուտինգի պրոտոկոլը, դրանց տեսակները
2. ինչ է NAT հասկացողություն
3. ինչ է իրենից ներկայացնում IP-ն
4. ինչ է osi մոդելը և ինչ մակարդակներ ունի
5. ինչ է ցանցի դիզայնը

Varzor
04.04.2012, 17:22
1. ինչ է ցանցային ռաուտինգի պրոտոկոլը, դրանց տեսակները
2. ինչ է NAT հասկացողություն
3. ինչ է իրենից ներկայացնում IP-ն
4. ինչ է osi մոդելը և ինչ մակարդակներ ունի
5. ինչ է ցանցի դիզայնը
Ընգեր տենց հարցեր տվող ընկերությունները Հայաստանում կարելի է մատերի վրա հաշվել :))

Shah
05.04.2012, 08:16
Ընգեր տենց հարցեր տվող ընկերությունները Հայաստանում կարելի է մատերի վրա հաշվել :))
դրա համար էլ հիմնարկների աշխատողների 90 տոկոսը ոչ թե նեղ մասնագետներ են այլ ունիվերսալ աշխատուժ են համարվում, օրինակ հաշվապահը ձեռի հետ էլ աուդիտով ա զբաղվում, վաճառքի մարդիկ հաշվապահությամբ, ցանցային մասնագետն էլ կաբել ա քաշում կամ էլ վեբ դիզայնով ա զբաղվում :)

Varzor
05.04.2012, 11:14

Էդ հըլը լավա, բա որ ցանցաիյն մասնագետը ձեռի հետ էլ պահակություն ա անում :))
Ունիվերսալիզմը բերում է ծախսերի կրճատման, բայց կրախային իրավիճակների:

Ապե Ջան
11.04.2012, 02:57
Հայաստանում «Ինտերնետ պրովայդերի» դերը իրենց վրա էին վերցրել շատ մարդիկ, ովքեր քիչ թե շատ հասկանում էին IP - ներից: :D Առհասարակ, Հայաստանում այդ լավ էլ խադավոի գործ էր: Շատ մարդիկ էին զբաղվում դրանով ու վատ գումարներ չէին աշխատում:

«Ցանցային ադմինիստրատոր». այս հասկացությունը խորթ էր շատերի համար, քանի որ այդ պաշտոնը կազմում էր մի քանի ուրիշ պաշտոնների հետ միասին զբաղեցված մի պաշտոն, օրինակ սկզբից, երբ նոր էի այս գործում, այդ բոլոր պաշտոնների տերն ու տիրակալը, դերակատարը ես էի, մինչև այն պահը, երբ արդեն պատկերացում կազմեցի իրոք լուրջ «Ցանցային ադմինիստրատորի» մասին: Այսօր կան հիմնարկություններ, ովքեր դեռ պատկերացում չեն կազմել դրա մասին, ու այդպես էլ բազմապաշտոն շարունակում են: :)