Դիտել ողջ տարբերակը : Խումբ/երաժիշտ, որի մասին ուզում եմ խոսել...
Շատ է պատահում, երբ ինչ որ նոր երաժիշտ եմ հայտնաբերում, ցանկանում եմ իր մասին արտահայտվել, սակայն կարծում եմ, որ կարիք չկա առանձին թեմա բացել իր համար՝ քանի որ շատ քննարկելու բան էլ չկա:
Այստեղ կարտահայտվեմ այդպիսի խմբերի, կամ երաժիշտների մասին մեկ գրառմամբ:
Թեման բաց է, կարող են բոլորն էլ մասնակցել:):
Interpol
Ամերիկյան ալտերնատիվ, ինդի ռոք խումբ:
http://userserve-ak.last.fm/serve/252/430073.jpg
Շատերի համար կարող է այս խմբի երաժտությունը մեծ հարված հանդիսանալ նյարդերին, քանի որ եթե չմտնես նրանց երաժշտության մեջ, ապա աղմուկը քեզ կսպանի: Դրան էլ գումարած վոկալիստի ձայնը, որը հաճախ էլէկտրական սղոցի նման (հայերեն ասած՝ դրուժբա) մտնում ա նյարդերիդ կծիկի մեջ:
Բայց էս ամեն ինչն ինձ շատ դուր ա գալիս ու հաճախ եմ լսում Interpol: Իրանց չափազանց անդրգրաունդ վիճակն ինձ շատ էներգիա ա տալիս:
Ամենապոպուլյար գործն է սա.
http://www.youtube.com/watch?v=AgKMRbbuE_k
Սակայն խորհուրդ կտամ ներբեռնել ամբողջ Antics ալբոմը, քանի որ կան շատ ուրիշ լավ գործեր: Ալբոմից կառանձնացնեի սրանք. Take you on a cruise (http://www.youtube.com/watch?v=n4EKVxA1wDc), A time to be so small (http://www.youtube.com/watch?v=xABZLAWYGAg)
Zero 7
Բրիտանական թրիփ – հոփ խումբ:
http://www.voxonline.com/alternative/zero_7/zero7-new-press1.jpg
Իմ կարծիքով Portishead – ից հետո այն խումբը, որն ամենաշատն է ըմբռնել թրիփ – հոփի պոչը ու դաժանորեն քրքրում է նրան:
Էս խոսքերս թող տպավորություն չգործեն, թե իբր սա ագրեսիվ երաժշտություն ա: Շատ մեղեդային, ու գիշերային ու եթերային ա: Ասածներիս ապացույցը.
http://www.youtube.com/watch?v=O8oj1JbgsYQ
Էս գործը պետք ա մինչև վերջ լսել, քանի որ թեման սկզբի թեմայով չի սահմանափակվում:
Համագործակցել էն Sia Furler – ի հետ շատ հաջող կերպով: Նաև José Gonzaléz – ի հետ:
Խորհուրդ կտամ լսել՝ Destiny (http://www.youtube.com/watch?v=INn1C6ImJKg), In The Waiting Line (http://www.youtube.com/watch?v=5tZlu4wP4pw): Եվ ընդհանրապես ալբոմներով կարելի ա լսել:
Mad Season
Ամերիկյան ալտերնատիվ, գրանժ ռոք խումբ:
http://userserve-ak.last.fm/serve/_/49002013/Mad+Season+mmadseason.jpg
Էս խմբի մասին առանձնապես բան չկա խոսելու: Ուղղակի նշեմ, որ որակյալ «ապրանք են» արտադրել:
Կարճ են գոյատևել (1994 – 1999), թողարկել են ընդամենը 2 ալբոմ, եթե ես ինչ որ բան բաց չեմ թողել:
Շատ գեղեցիկ գործ է սա.
http://www.youtube.com/watch?v=RWvvDCDzyLc
Կան էլի լավ գործեր, ինչպիսիք են՝ River Of Deceit (http://www.youtube.com/watch?v=Fm72DPJCX58&ob=av2e), I'm Above (http://www.youtube.com/watch?v=KaQumzj_9zE):
Լսելուց հավանաբար կզգաք նմանություն Nirvana - ի հետ:
Interpol-ի ոճը ավելի շուտ post-punk revival ա, հետո նոր ինդի, ալտերնատիվ և այլն: Ու իրենք հենց սկզբից էլ ինձ դուր են եկել, ներվերիս վրա չեն ազդել :)) Բայց շատ չեմ լսել, որովհետև ահավոր նման են բրիտանական Editors խմբին, իսկ Editors-ը իմ համար լրիվ :լօվե են ու իրենցից հետո էլ չեմ կարողանում Interpol-ին լսել :)) Համ էլ մեջները Joy Division-ական ելևէջներ կան :)
Zero 7-ին ծանոթ չէի, բայց համաձայն չեմ, որ
Իմ կարծիքով Portishead – ից հետո այն խումբը, որն ամենաշատն է ըմբռնել թրիփ – հոփի պոչը ու դաժանորեն քրքրում է նրան:
Portishead-ից առաջ էլ հետո էլ trip-hop-յան մեծություններ կան, որոնց չի կարելի անտեսել - Massive Attack, Tricky, UNKLE, Archive, Morcheeba, Sneaker Pimps, Hooverphonic, Lamb, Gorillaz և այլն: Բայց Zero 7-ը հետաքրքրեց կքաշեմ, կլսեմ:
Իսկ Mad Season-ը լրիվ :love է, Լեյն Ստեյլիին շատ եմ սիրում, ափսոս երկար չհամագործակցեցին :( Համ էլ Alice in Chains+Pearl Jam+Screaming Trees=գժանոց մի բան :)
Interpol-ի ոճը ավելի շուտ post-punk revival ա, հետո նոր ինդի, ալտերնատիվ և այլն: Ու իրենք հենց սկզբից էլ ինձ դուր են եկել, ներվերիս վրա չեն ազդել :)) Բայց շատ չեմ լսել, որովհետև ահավոր նման են բրիտանական Editors խմբին, իսկ Editors-ը իմ համար լրիվ :լօվե են ու իրենցից հետո էլ չեմ կարողանում Interpol-ին լսել :)) Համ էլ մեջները Joy Division-ական ելևէջներ կան :)
Editors - անունով գիտեմ, բայց չեմ լսել: Բացը կլրացնեմ :))
Zero 7-ին ծանոթ չէի, բայց համաձայն չեմ, որ
Portishead-ից առաջ էլ հետո էլ trip-hop-յան մեծություններ կան, որոնց չի կարելի անտեսել - Massive Attack, Tricky, UNKLE, Archive, Morcheeba, Sneaker Pimps, Hooverphonic, Lamb, Gorillaz և այլն: Բայց Zero 7-ը հետաքրքրեց կքաշեմ, կլսեմ:
Բացի Sneaker Pimps - ից մնացած բոլորին էլ ծանոթ եմ: Բայց մի տեսակ բայց կա էլի իմ համար: Օրինակ Հուվեռֆոնիկը շատ թույլ ա ստեղ համեմատվելու համար: Նույնը կասեմ Lamb - ի, Tricky - ի մասին: Իսկ էդ բայցն էն ա, որ եթե մի պահ մոռանանք ոճը, համեմատենք խմբերի մեղեդիները, ապա Փորթիսին Zero - ն ամենաշատն ա մոտ երաժշտությամբ:
Հ.գ. UNKLE - ի ու Յորքի գործը ուտելու լավն ա:love
Queens of the stone age
Ամերիկյան սթոուներ, հարդ ռոք:
http://exclaim.ca/images/up-queens_lrg.jpg
Դեմք խումբ: Ոչ էնքան երկար, բայց էներգետիկ, Red Bull – ի նման երգեր: Գոյություն ունի 1996 – ից:
Եթե դրայվ եք փնտրում, ուրեմն էս խումբը դրա երաժշտական մասը կապահովի:
Իմ ամենասիրած գործը.
http://www.youtube.com/watch?v=69e8oa85F3g&ob=av2e
Խորհուրդ կտամ նաև. No one knows (http://www.youtube.com/watch?v=K9WOBsPVjFE), Little Sister (http://www.youtube.com/watch?v=kyGZv_uBxMY), Everybody Knows That You're Insane (http://www.youtube.com/watch?v=1Ge49T5wOLA):love, Someone's in the Wolf (http://www.youtube.com/watch?v=KT60tUIdLfQ&ob=av2e), Sick, Sick, Sick (http://www.youtube.com/watch?v=oHDaKtx6bGY&ob=av2e)
Իրոք, ընտիր խումբ ա:)
Հարդ, էս ինչ լավ խմբեր ես գրում, հավեսի ես գցում...
Մի հատ էլ ես գրեմ :)
TV On The Radio
Էքսպերիմենտալ, ինդի ռոք, ալտերնատիվ ռոք, արտ ռոք
http://i.imgur.com/qR5fb.jpg
Իրենցով հիացել է ու հետները դուետ է երգել լեգենդար Դեյվիդ Բոուին: Իրենց առաջին ալբոմը կոչվում է OK Calculator, որը հարգանքի տուրք է իրենց ամենասիրած խմբի՝ Ռադիեհեդի OK Computer ալբոմին: Իրենց հետագա ալբոմներում TV On The Radio-ն բարեհաջող կերպով կարողացել է համակցել արտ ռոքը, փոստ-փանքը, ջազը, փսիխոդելիան, թրիփ-հոփը, սոուլն ու այլ ոճեր: Համ էլ էս վերջերս շատ քիչ եմ հանդիպել մեծամասամբ աֆրոամերիկացիներից կազմված որակյալ ռոք խմբերի :)
Վայելեք.
Will Do
http://www.youtube.com/watch?v=dXLpXu9T7j0&ob=av2e
DLZ
http://www.youtube.com/watch?v=4N31oFeinFY
Wolf Like Me
http://www.youtube.com/watch?v=HChK8SpUFVg
Amon Tobin
Բրիտանական էլէկտրոնային, բրիքբիթ, թրիփ - հոփ, IDM երաժիշտ:
http://userserve-ak.last.fm/serve/500/7975967/Amon+Tobin+amon_tobin_2007_04.jpg
Իրականում նա ծնվել է Բրազիլիայում, այնուհետև ապրել ու ստեղծագործել Լոնդոնում:
Նրա գործերը շատերիդ ծանոթ կլինեն տարբեր գովազդներից ու հաղորդումներից: Մի տեսակ անհանգիստ, տագնապ առաջացնող երաժշտություն՝ հետաքրքիր լուծումներով:
Իմ կարծիքով շատ մարդիկ երկար լսելուց ուղղակի կխելագարվեն էս երաժշտություն տագնապային ու սրընթաց տեմպից:
Բայց ամեն դեպքում բոլորին էլ խորհուրդ կտամ փորձել, որովհետև եթե դուր եկավ, ապա մեծ բացահայտում կլինի :):
Մահ:love
http://www.youtube.com/watch?v=PBYzRb7518c
Easy Muffin (http://www.youtube.com/watch?v=mDmbKzaCkGY), Bloodstone (http://www.youtube.com/watch?v=ZUHqFg-F5ts), Bridge (http://www.youtube.com/watch?v=lvNWkCbCLH0):love, 4 Ton Mantis (http://www.youtube.com/watch?v=wlYBPuHeZxw) (էս հաստատ լսած կլինեք):
Մի խոսքով: Դիսկոգրաֆիան ահագին մեծ ա, եթե հետաքրքրեց, ապա շատ ուսումնասիրելու բան կա:):
Arcade Fire
Ինդի, բարոկկո փոփ, արտ ռոք
http://i.imgur.com/1fOhR.jpg
Եթե ինձ առաջարկեին մի խմբի անուն տալ, որը ամբողջությամբ կբնորոշեր ինդի ռոքը, ապա դա միանշանակորեն կլիներ կանադական Arcade Fire խումբը: Arcade Fire-ի հիմնադիրներն են ամուսիններ Ուին Բաթլերը ու հաիթյան ծագում ունեցող Ռեժինե Շասանը: Խմբի առաջին ալբոմը՝ Funeral-ը միանգամից քննադատների ուշադրությունը հառեց իրենց վրա, երկրորդ ալբոմը՝ Neon Bible (որը ձայնագրվել է ստուդիայի վերածած լքված եկեղեցում), էլ ավելի մեծ ճանաչում բերեց խմբին, իսկ երրորդ ալբոմը՝ The Suburbs-ը, իրենց միանգամից դարձրեց ամենահռչակավոր, ամենահարգված ու ամենալսվող ինդի ռոք խումբը աշխարհում: The Suburbs ալբոմը շատ քննադատներ նույնիսկ համեմատեցին Ռադիոհեդի OK Computer-ի հետ, նշելով, որ այն հսկայական ազդեցություն է ունենալու ապագայի ռոքի վրա: Ու չնայած Arcade Fire-ի մեծ համբավին ու մասսակայանությանը, կարելի է ասել, որ խմբի մոտ դեռ նոր է ամեն ինչ սկսվում ու մոտ ապագայում նրանք կշարունակեն մեզ զարմացնել ու հիացնել: Մինչ այդ խնդրում եմ վայելեք.
Ready To Start
http://www.youtube.com/watch?v=9oI27uSzxNQ
My Body Is A Cage
http://www.youtube.com/watch?v=Pyp34v6Lmcc
Neighborhood #3(Power Out)
http://www.youtube.com/watch?v=0ozdCLrTrtA
Ուզում եմ խոսել Linda Perhacs-ի մասին: Փսիխոդելիկ ֆոլկի լավագույն ներկայացուցիչ՝ 70-ականներում այդպես էլ անհայտ մնացած ու 21-րդ դարում վերաբացահայտված և ընդամենը մի ալբոմ թողարկած երաժիշտ (սովորական, ծանոթ պատմություն): Մի խոսքով՝ Linda-ից ավելի լավ ոչ ոք չի պատմի իր մասին.
http://www.youtube.com/watch?v=c6GHUq8eRto
http://www.youtube.com/watch?v=-6iRuav9DtE
QOTSA-ի մասին Հարդի գրառումը տեսնելուց հետո անընդհատ ուզում էի անդրադառնալ սթոուներ (դեզերթ) ռոքի հայրերին:
Kyuss
Սթոուներ ռոք, դեզերթ ռոք, հևի մետալ
http://i.imgur.com/1gDU8.jpg http://i.imgur.com/nkTtr.jpg
Խումբը ձևավորվել է 1988թ. Katzenjammer (գերմ. թարգ. խումար) անվան տակ, հետագայում անվանափոխվելով որպես Sons of Kyuss: Սկզբնական կազմը բաղկացած էր հետևյալ երաժիշտներից. Ջոն Գարսիա (վոկալ), Ջոշուա Հոմ (կիթառ, հետագայում հիմնադրեց Queens of The Stone Age-ը), Բրենթ Բյորք (հարվածային գործիքներ) և Քրիս Քոքրել (բաս կիթառ): 1990թ. Քոքրելին փոխարինեց Նիք Օլիվերին, ով Katzenjammer-ում երկրորդ կիթառն էր նվագում, և խումբը հայտնի դարձավ որպես Kyuss: Տվյալ ժանրի երկրպագուներից շատերի կարծիքով՝ «դասական» լինելուց բացի, այս խումբը կարելի է համարել նաև լավագույնը (սա իմ եզրակացությունն ա՝ հիմնված տարբեր ֆորումային քննարկումների ու սեփական կարծիքիս վրա):
Ամենասիրելի գործերիցս 2-ը սրանք են.
50 Million Year Trip (Blues for the Red Sun ալբոմից)
http://www.youtube.com/watch?v=tvhRqTnOTqc
Green Machine (նույն ալբոմից)
http://www.youtube.com/watch?v=iRypRrm_PGo
Նաև՝ Demon Cleaner (http://www.youtube.com/watch?v=ZaeUak_35VU) (Welcome to Sky Valley), Gardenia (http://www.youtube.com/watch?v=FJfMWP6qNKM) (Welcome to Sky Valley), One Inch Man (http://www.youtube.com/watch?v=jJ2stVGTAYY) (...And the Circus Leaves Town):
No Clear Minde
Էմբիենթ, պոստ-ռոք:
http://2.bp.blogspot.com/_3KrFm73ROBE/STKyxmJLbXI/AAAAAAAAAdQ/i8FcDRAvZ4Q/s400/l_410dea260638cb0cdb35857db807f402.jpg
Կարծես թե ոչ շատ հայտնի ու մի տեսակ «թաքնված» ու հիանալի խումբ: Ընդհանրապես տեղեկություններ չհաջողվեց գտնել իրենց մասին, անգամ չգիտեմ ինչական խումբ են:
Բայց արդեն բավական ժամանակ լսում եմ իրենց երաժշտությունը, ու բոլորին խորհուրդ եմ տալիս :)
http://www.youtube.com/watch?v=o2zf28T0LFU&feature=related
http://www.youtube.com/watch?v=VNt9FqqBNiI&feature=related
http://www.youtube.com/watch?v=vYIAoQeyJbw
հ.գ. մի օր չալարեմ, էմբիենթի մասին թեմա բացեմ...
Trentemøller
(Anders Trentemøller)
Էլեկտրոնային, մինիմալ տեխնո, պրոգրեսիվ հաուս:
http://www.megamindmagazine.com/pics/charts/trentemoller.jpg
Դանիացի կարգին երաժիշտ :good Ասպարեզում առաջին ալբոմը հայտնվել է 2006 - ին, սակայն նրա հաջողությունն ապահովել է 2005 - ին Սթիվ Բագի հետ համագործակցությունը:
Տրենտեմյոլլերի երաժշտության մեջ գնահատում եմ ներդաշնակությունն ու գույները: Սրա տակ կարելի ա գիշերային քաղաքով մեքենա վարել. իդեալական կստացվի:): Էս երաժշտությունն իր հետ էսպիսի (http://www.4freephotos.com/images/batch/Round-night-lights574.jpg) պատկերներ ա բերում:
Հիանալի գործ, ու ամենալսվողն իր գործերի մեջից. (շատ սիրուն վիդեո)
http://www.youtube.com/watch?v=szEAP1vn5P4&feature=related
Կա գործի Massive Attack - ի հետ տարբերակը, որտեղ խառնել են Miss You - ի մեղեդին ու Teardrop - ի ռիթմը (շատ հետաքրքիր է ստացվել):
Իմ ամենասիրելի գործը՝ Take Me Into Your Skin (http://www.youtube.com/watch?v=Z0XwOjSpdbc):
Խորհուրդ եմ տալիս նաև. Like Two Stranger (http://www.youtube.com/watch?v=8n71LIv4FPg), Moan (http://www.youtube.com/watch?v=EAQWpTIjusY), Always Something Better (http://www.youtube.com/watch?v=U18Ru3k5HrM) (սրա տարբեր տարբերակները կան, շատ հաջող):
Կրկին սրա մասին. River Crombie
Երաժշտասեր հասարակությանն առաջարկում եմ «Adele-ազգիներից» մի պահ կտրվել ու ժամանակին գնահատել համեստ, բայց խիստ տաղանդավոր մարդկանց:
Եթե հիշում եք (դե իհարկե չեք հիշում), իմ նախկին բլոգում մի անգամ գրել էի River Crombie-ի մասին, որն իրենից ներկայացնում է one-man-band, ավելին՝ «մեկ ձայն և մեկ կիթառ» ֆորմատի մեջ: Այն ժամանակ ես նրան բացահայտել էի Jackson C. Frank-ի՝ իր հիանալի քավրների շնորհիվ ու մի թեթև շահագործում էի՝ ինքս իրենից սովորելու նպատակով: Հետո գտա իր հեղինակային երգերը, ու պարզվեց՝ դրանք շատ լավն էին: Իրար մեսիջներ գրեցինք, խոստացավ՝ իր դեբյուտային ալբոմը ձայնագրելուն պես տեղյակ պահել, բայց ես իմ յութուբյան նախկին ըքաունթը ջնջեցի, ու մեր կապը կտրվեց: Վերջերս նորից միտս եկավ, ու որոշեցի փնտրել՝ տեսնել, թե ինչ եղավ: Պարզվում է՝ օգոստոսին արդեն իսկ ալբոմը ձայնագրել էր, իսկ ես քանի ամիս է՝ ուխտի ականջում քնած եմ...
River Crombie-ի "Time Beyond Me" ալբոմը լրիվ արդարացրեց իմ սպասելիքները. հատկապես դուր եկան "Folding Circle", "Cold Winter Morning", "Time Beyond Me", "Sweeping Days" ստեղծագործությունները. ի՞նչն է ամենաշատը ուրախացնում. կիթառի պարտիաները. Նիք Դրեյք, Ջեքսոն Սի Ֆրենկ. կարծես վերակենդանացած լինեն. 60-70-ականների old school ֆինգերփիքինգային բոլոր ավանդույթների պահպանմամբ: Վոկալն էլ է լավը. շատ հանգիստ, առանց որևէ արհեստական «ծամածռությունների», բնական երգում է: Մի խոսքով՝ ինձ անչափ հաճելի էր նմանատիպ նոր ստեղծագործություններ լսելը: Ես էլ կուզենայի ինքս նման երգեր գրել, է՜խ...
Ստեղծագործություններին ծանոթանալու համար՝ այստեղ (http://rivercrombie.bandcamp.com/album/time-beyond-me) (կարող եք անվճար լսել): Դե իսկ խալյավի քաշելու նենգ նպատակներով կարող եք պարզապես գուգլել "river crombie time beyond me" @_@
Անի, լսում եմ ալբոմը:), շատ ա դուրս գալիս: Linda Perhacs - ն էլ շատ դուրս էկավ, ահագին հետաքրքիր էր:
Անի, լսում եմ ալբոմը:), շատ ա դուրս գալիս: Linda Perhacs - ն էլ շատ դուրս էկավ, ահագին հետաքրքիր էր:
Կայֆ))
Մի բան էլ ավելացնեմ. երեկ գրեցի պրծա, բայց ճիշտն ասած քիչ հետո փոշմանեցի Դրեյքի հետ համեմատելու համար: Դրեյքի մոտ կիթառը միշտ շատ ավելի հագեցած ա, իրա տեխնիկան շատ ավելի զարգացած էր ու բարդ: :) Ազդեցություն հաստատ թողել ա իր ստեղծագործություններով, բայց ամենաշատը հենց Jackson C. Frank-ին ա նման: :) Ֆրենկը ավելի պարզ ա... Ինչևէ, ամեն դեպքում լավն է River Crombie-ն: )))