Դիտել ողջ տարբերակը : Նոր բառեր
Հնարավոր է, որ անիմաստ թեմա եմ բացում, իսկ հնարավոր է, որ լավ էլ իմաստավորված է:
Երբեմն նոր բառեր ենք մոգոնում: Դրանք հիմնականում գնում ու կորում են, բայց դրանց մեջ սակավ չեն հետաքրքիր լուծումները: Առաջարկում եմ մոգոնած բոլոր բառերը գրենք այս թեմայում, մեկ էլ տեսար՝ կիրառեցինք էլ:
Հա, ինչ էի ասում: Ինչպե՞ս կկոչվի այն սպասքը, որի մեջ լցնում ենք բոված արևածաղիկը: Դե իհարկե արևածաղկաման:
Երբ ձյուն է գալիս, մի յուրահատուկ ձայն է գալիս: Ես դրան փշշյուն եմ անվանում :)
Փշշյուն - ձյան գալու ձայնը :)
Lusinamara
04.12.2011, 20:54
Լավ թեմա է, միանշանակ՝ իմաստավորված;)
Ես էլ նման մի քանի բառեր ունեի: Հիմա միայն այս մեկն եմ հիշում, բայց պիտի բառակապակցության մեջ օգտագործեմ, որ ավելի պարզ լինի, այսպես. թոնրաշուրթի հացագիր:)
թոնրաշուրթի հացագիր:)
որ խնդրեմ երկուսն էլ չես թարգմանի :oy
Lusinamara
04.12.2011, 23:03
որ խնդրեմ երկուսն էլ չես թարգմանի :oy
:)) Մի քիչ բարդ է, բայց… Այսպիսի «երևույթ» հազվադեպ կարելի է տեսնել: Օրինակ, նկարագրեմ այն դեպքը, երբ այս բառն անցավ մտքովս. տատիս անզգուշությունից փուռ մտցվելիք հացախմորը դիպավ փռի մուտքին ու մինչև տատս կհասցներ հացը փուռ գցելուց հետո տեսնել հետևանքը, այն արդեն «թխվել էր» ու շա՜տ նման էր արաբական կամ պարսկական գրերին: :oy
Հիմա ուղղակի ավելի հնչեղ լինելու համար ես օգտագործեցի Սահյանին բնորոշ «թոնրաշուրթ» բառը:)
Ես էլ նման մի քանի բառեր ունեի: Հիմա միայն այս մեկն եմ հիշում, բայց պիտի բառակապակցության մեջ օգտագործեմ, որ ավելի պարզ լինի, այսպես. թոնրաշուրթի հացագիր:)
Դու քսեռոքսաքսակը գրի:)
Lusinamara
04.12.2011, 23:43
Դու քսեռոքսաքսակը գրի:)
Վա՜յ, ապրես:):love Արդեն էնքան շատ եմ օգտագործել, ինձ համար սովորական ա դարձել:hands
Հ.Գ. սրա հայերեն պատճենաքսակ տարբերակն անհեթեթություն ա:))
armen9494
05.12.2011, 00:08
Դու քսեռոքսաքսակը գրի:)
Վա՜յ, ապրես:):love Արդեն էնքան շատ եմ օգտագործել, ինձ համար սովորական ա դարձել:hands
Հ.Գ. սրա հայերեն պատճենաքսակ տարբերակն անհեթեթություն ա:))
մոտավորապես կարելի է տրամաբանել, թե ինչ կարող է նշանակել, բայց որ խնդրենք՝ կոնկրետ բացատրությունը չէի՞ք գրի
Lusinamara
05.12.2011, 00:42
մոտավորապես կարելի է տրամաբանել, թե ինչ կարող է նշանակել, բայց որ խնդրենք՝ կոնկրետ բացատրությունը չէի՞ք գրի
Չես տեսե՞լ էս գրառումը (http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5/page164)
Նաիրուհի
05.12.2011, 00:43
Իմ բառը չի, made in Գյումրի բառ է, բայց լայնորեն կիրառում եմ :)
Տատքուր (տատքույր)-հոր կամ մոր մորաքույրը :8
Ուլուանա
05.12.2011, 06:57
Մոդերատորական 1. թեման նախատեսված է նոր բառերի և ոչ օտար բառերի հայերեն համարժեքները գրելու համար։ Վերջիններիս համար առանձին թեմա ունենք՝ «Միջազգային տերմինների հայերեն համարժեքները» (http://www.akumb.am/showthread.php/20969-%D5%84%D5%AB%D5%BB%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%A5%D6%80%D5%B4%D5%AB%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%AA%D5%A5%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/page4)։ Գրառումներից մեկն ու դրա արձագանքները տեղափոխվել են համապատասխան թեմա։
Մոդերատորական 2. երբ այնպիսի բառ եք գրում, որի իմաստը զուտ բառը կարդալիս ակնհայտ չէ, անպայման բացատրեք, որ ուրիշներն էլ հասկանան։
Ուլուանա
05.12.2011, 07:02
Մի բառ էլ ես էի հորինել.
գլխատար – գլուխ տանող՝ զզվեցնող, ձանձրացնող, նյարդայնացնող
Օրինակ՝ գլխատար երաժշտություն, աղմուկ, խոսակցություն և այլն :8:
ժամասպան - գուցե մինչև իմ օգտագործելը որիշ մարդ էլ օգտագործել է այս բառը, բայց ես որևէ տեղ չեմ հանդիպել, այս բառով բնորոշվում են այն մարդիկ՝ ում մոտ միշտ տաղտուկ վիճակ է՝ իրենք ամբողջ օրը զբաղված են ժամանակ սպանելով :)

ԻՀԿ, ժամավաճառ բառը տվյալ վիճակն ավելի պատկերավոր ա բնորոշում: :unsure
ԻՀԿ, ժամավաճառ բառը տվյալ վիճակն ավելի պատկերավոր ա բնորոշում: :unsure
էդ բառը թյուրիմացության մեջ կարող է քցել՝ ժամացույց վաճառող որպես :) ես օրինակ եթե նախադասության մեջ չտեսնեի էդ բառը՝ հենց էդ ուղղությամբ կմտածեի :) համ էլ էդ «վաճառելու» տակ թաքնված իմաստը էնքան էլ պարզ չի :)
Գոհարագիր - Ֆեյսբուքում նյարդայնացնող ու զզվեցնող ստատուսներ գրող :[
Ուլուանա
07.01.2013, 23:37
Մենք ընտանիքի անդամներով տարիներ առաջ մի չաղ կատվի պատվին հորինել էինք «տռզակատու» բառը, որից էլ հետագայում համապատասխանաբար առաջացան «տռզամուկը» և այլ տռզա–ներ՝ ըստ ցանկության :D։ Մինչև հիմա էլ հարմար առիթների դեպքում հաճույքով օգտագործում եմ :roll։ Օրինակ՝ քրոջս աղջկան տռզամուկ(իկ) ենք ասում :love :))։
StrangeLittleGirl
31.07.2015, 02:40
բիբին :))
Ուլուանա
25.02.2020, 22:16
Լափընկեր - մեկի հետ միևնույն լափամանից օգտված, այն է` պետական փողերը համատեղ լափած մարդ
Օրինակ.
- Դուք իրար որտեղի՞ց եք ճանաչում՛
- Մենք վաղեմի լափընկերներ ենք:
:))
Sambitbaba
25.02.2020, 22:44
Առաջարկում եմ վերանայել հայերեն հնչյունները.
ա) Բաղաձայններ - թվով 27
բ) Ձայնավորներ - թվով 6
գ) Երկհնչյուններ - թվով 2 - ե (յէ), յ (յը)
դ) Շնչյուն - թվով 1 - հ
Խոսքս իրական հայերեն այբուբենի մասին է, 36 տառով::)
boooooooom
25.02.2020, 23:23
Զարդարար֊ (զարդ արարող)։ Ոսկերիչ բառը հեչ դուրս չի գալիս, ոչ էլ արծաթագործը, դրանք երկուսն էլ արհեստավորին "կապում" են կոնկրետ մետաղի հետ։ Զարդարար ավելի կայֆ ա հնչում։
Զարդարար֊ (զարդ արարող)։ Ոսկերիչ բառը հեչ դուրս չի գալիս, ոչ էլ արծաթագործը, դրանք երկուսն էլ արհեստավորին "կապում" են կոնկրետ մետաղի հետ։ Զարդարար ավելի կայֆ ա հնչում։
Զարդագործ :)
boooooooom
26.02.2020, 08:48
Զարդագործը արհեստավոր ա, իսկ զարդարարը մի քիչ ավելի լայն սպեկտոր ա ընդգրկում ու նաև արվեստավոր ա դարձնում։
Զարդագործը արհեստավոր ա, իսկ զարդարարը մի քիչ ավելի լայն սպեկտոր ա ընդգրկում ու նաև արվեստավոր ա դարձնում։
Չէի ասի, քանզի ունենք ստեղծագործ, քանդակագործ: Բայց զարդարարը մի տեսակ մի լեվել բարձրոտա ;)