PDA

Դիտել ողջ տարբերակը : Վասսուլա Ռայդեն և «Ճշմարիտ կյանք Աստծո մեջ»



Mari jesc
30.11.2011, 21:00
Կցանկանաի ձեր կարծիքն իմանալ Վասուլա Ռիդենի մասին: Երևի թե շատերին ծանոթ է: Ընդունում եք այդ այսպես կոչված <<աղանդը>>:

Moonwalker
30.11.2011, 21:36
Մոդերատորական. թեմայի վերնագիրը ոչինչ չասող «ՃԿԱՄ» տարբերակից փոխվել է «Վասսուլա Ռայդեն և «Ճշմարիտ կյանք Աստծո մեջ»» տարբերակի:

հովարս
05.02.2012, 05:06
Կցանկանաի ձեր կարծիքն իմանալ Վասուլա Ռիդենի մասին: Երևի թե շատերին ծանոթ է: Ընդունում եք այդ այսպես կոչված <<աղանդը>>:Մի ինքնահավան, եսակենտրոն և անհնազանդ կին, իր անվստահելի և Աստվածաշնչին չհամապատասխանող հայտարարություններով, մի խոսքով սուտ մարգարե

Հ.Գ
Սիրելինե՛ր, մի՛ հաւատաք ամէն հոգիի, հապա քննեցէ՛ք հոգիները՝ թէ արդեօք Աստուծմէ՛ են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ երեւան ելած են աշխարհի մէջ: (Ա Հովհ. 4:1)

Hayazn
08.02.2012, 19:15
Կցանկանաի ձեր կարծիքն իմանալ Վասուլա Ռիդենի մասին: Երևի թե շատերին ծանոթ է: Ընդունում եք այդ այսպես կոչված <<աղանդը>>:
Ձեր գրառման միջի հետևյալ բառը , <<աղանդը>> , լիովին տալիս է ձեր պատասխանը և կարիք չկա հավելյալ անգամ նրան անդրադառնալ :

Monk
09.02.2012, 14:59
Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը Վասսուլայի «մարգարեությունների» վերաբերյալ

Սիրելի հավատացյալներ,
Մենք ստացել ենք ձեր գրությունը ուղղված Վեհափառ Հայրապետին, որով ցանկանում էիք իմանալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը` Վասուլա Ռուդենի. «Ճշմարիտ կյանք Աստծո մեջ» գրքի առնչությամբ: Նրա գրքի տպագրությունը չի խրախուսվում Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի կողմից: Մայր Աթոռ Սուրբ էջմիածինի հովանավորությամբ տպագրվող բոլոր գրքերի տիտղոսաթերթերի վրա պետք է լինի. «Ի Հայրապետութեան» կամ «Հրամանաւ» արտահայտությունները` մատնանշելով ժամանակի Հայրապետի տված օրհնությունը: Վերջինս բացակայում է վերոնշյալ գրքի տիտղոսաթերթից:
Ինչ վերաբերվում է Կաթոլիկ և ՈՒղղափառ ավանադական եկեղեցիներին` նրանք նույնպես «նոր մարգարեուհու» հանդեպ լուրջ վերապահումներ ունեն: 2004 թվականին Կաթոլիկ եկեղեցու կարդինալ Յոզեֆ Ռացինգերը (Ներկայիս Բենեդիկոս XVI-րդը) հինգ կետանոց հարցադրումներ է ուղղել Վասուլային, որոնց տրված պատասխաները Վասուլայի կողմից ավելի խնդրահարույց են դարձնում գործը: Այն չի խրախուսվում նաև Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքի կողմից: Վասուլա Ռուդենի գրվածքները մերժելի են նաև Հայ Եկեղեցու եկեղեցաբանական տեսակետից:
Իր գրվածքներում պարզ չէ, թե որ եկեղեցու աստվածաբանությունն է գործածում: Մի տեղ Կաթոլիկ եկեղեցու դավանաբանությանը բնորոշ դրույթներ է օգտագործում, մի այլ տեղ Հույն ՈՒղղափառ եկեղեցու: Նա կարող է հայ հավատացյալին շեղել իր ավանադական եկեղեցուց` վտանգի տակ դնելով մի շարք եկեղեցաբանական ու դավանական հարցեր:
Հայ Եկեղեցու հայրերը ստեղծել են բազմաթիվ հոգեպարար գրվածքներ և գրքեր, ինչպիսիք են` Նարեկացու, Ներսես Շնորհալու և բազմաթիվ այլ հայրերի ոսկեղենիկ գրվածքներ, որոնք ունեն հոգևոր այն սնունդն ու ճշմարտությունը, որով կարող է ապրել յուրաքանչյուր քրիստոնյա: Այս գրականությունը այսօր ամբողջավին վերահարատարակվում և նորովի է մատուցվում, և մեր հորդորը պիտի լինի, որպեսզի ընթերցեք և տարածեք հենց այս գործերը:
Մաղթում են ձեզ քաջառողջություն և գործոց հաջողություններ:

Օրհնությամբ ` Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան

հովարս
09.02.2012, 17:19
Հայ Եկեղեցու հայրերը ստեղծել են բազմաթիվ հոգեպարար գրվածքներ և գրքեր, ինչպիսիք են` Նարեկացու, Ներսես Շնորհալու և բազմաթիվ այլ հայրերի ոսկեղենիկ գրվածքներ, որոնք ունեն հոգևոր այն սնունդն ու ճշմարտությունը, որով կարող է ապրել յուրաքանչյուր քրիստոնյա:Համաձայն եմ Monk-ի հետ, մեր Եկեղեցու հայրերը շատ հոգենորոգիչ աշխատություններ ունեն, որոնք լի են հոգևոր սնունդով և մարգարեություններով: Վերը նշված անուններին ավելացնեմ մի քանիսը ևս, Տաթևացի, Հովհան Ոսկեբերան, Անտոն (Մեծ) անապատական , Մակար Մեծ, Մարկոս ճգնավոր, Գրիգոր Աստվածաբան, Եփրեմ ասորի, ....: Որոնց գործերը կարդալով զերծ կմնաք մոլորություններից:

Վոլտերա
22.12.2012, 20:51
Սարսափելի գիրք էր, չկարողացա մինչև վերջ կարդալ, թվում ա թե լավատեսական ա, բայց որ խորանում ես ուղիղ խավարն ա տանում, օօօ, Աստված Վասուլային սուրճի ա հրավիրում,,, էդ արդեն կասկածելի ա