PDA

Դիտել ողջ տարբերակը : Նվիրենք փոքրիկ Անուշիկին կյանք. նա ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստման կարիք ունի



movsal08
29.11.2011, 15:05
Արագածոտնի Փարպի գյուղից հնգամյա Անուշ Հայրապետյանը տառապում է սուր միելոբլաստային լեյկոզ հիվանդությամբ:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է, որ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բազմափուլ քիմիաթերապիան հուսադրող արդյունքներ էր տվել բժիշկներին, ինչի շնորհիվ այս տարվա փետրվարին երեխան դուրս է գրվել հիվանդանոցից՝ մնալով կենտրոնի հսկողության տակ:

Ցավոք, վեց ամիս անց հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել` բուժման միակ հնարավորություն թողնելով ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստումը: Այն արտերկրում կազմակերպելու համար մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվում, որոնք Անուշի ընտանիքը միայնակ հոգալու ի վիճակի չէ:

«Չենք լռելու»-ն դիմում է բոլոր բարի մարդկանց` իրենց հնարավորությունների սահմաններում երեխայի ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:

Անուշիկի հոր հեռախոսահամարն է` (093) 17-47-57:

Աղբյուր news.am