PDA

Դիտել ողջ տարբերակը : Կորչի՛ բուրժուական կրթական համակարգը



բիթի հարիֆ
29.11.2011, 01:31
53521
Պատկերացրեք, որ բուրժուական կրթական համակարգը վերացվել է: Գնահատականներն և նրանցից բխող ուսման առաջադիմության ճնշումն ու ընտրասերումը(սելեկցիա) մնացել են անցյալում: Կրթությունը` կապիտալիստական համակարգում, հանդիսանում է դասակարգային ջոկման հիմք, հետևաբար, մեր ցանկությունը կմնա երազանք մինչ դեռ գոյություն ունի դասակարգային հասարակարգը: Դասակարգային հասարակարգում, որտեղ աշխատանքը բաժանված է մտավորի և ֆիզիկականի, մարդկանց մեծ մասը, որպեսզի գոյատևի ստիպված է վաճառել իրենց աշխատուժը: Ոմանք, շնորհիվ իրենց ծագման կամ վեր սողալու ընդունակությանը, դառնում են շահագործման և ճնշման կազմակերպիչներ ու ղեկավարներ:

Բուրժուական գիտությունը ենթարկվում է կապիտալի շահերին: Օրինակ, ամբողջ հումանիտար գիտությունը փորձում է գաղափարապես արդարացնել կապիտալիստական համակարգը: Իսկ սոցիոլոգները պնդում են, որ ժամանակակից բուրժուական հասարակությունը հանդիսանում է մարդկային էմանսիպացիայի (ազատագրման) ավարտված և միակ ձևը: Տնտեսագետները` հատկապես պետկապիտալիստական(իրենց համար «կոմունիստական») ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, փորձում են մեզ ներշնչել, որ «ազատ» շուկայական տնտեսությունը, պատմության մեջ` լավագույն տնտեսական համակարգն է: Նույնիսկ բնական գիտությունների տեսական և գործնական ուսումնասիրությունների ժամանակ, մի որոշակի պահից սկսած, խոսքը գնում է միայն կապիտալիստական շահերին ծառայելու մասին: Ճարտարագետները ստեղծում են մեքենաներ և հաստոցներ, որոնց միջոցով բանվորներն ավելի են շահագործվում և լավակացման (ռացիոնալիզացիա) արդյունքում դառնում ավելորդ, այսինքն` հեռացվում աշխատանքից: Ծրագրավորողները ստեղծում են ծրագրեր, որոնց միջոցով ղեկավարներն ավելի լավ են կարողանում մեզ վերահսկել աշխատանքի վայրում, իսկ պետությունը` հետևել հասարակական վայրերում: Կապիտալի ավելացման սկզբունքը դարձնում է մարդու ցանկացած հայտնագործություն` անեծք, ինչպիսին է օրինակ, ծագումնաբանությունը(գենետիկա)` մարդկության մեծ մասի համար:

Ապրանքային արտադրության և պետության վերացումը արմատապես կփոխի ուսուցման գործընթացը: Կրթությունն այսօրվա հասարակարգում դա հետևողական նախապատրաստություն է, դասակարգային հասարակարգում կյանքի համար: Այս կրթական համակարգը տրոհում է մարդկանց ըստ գնահատականների, հետևաբար չի կարող լինել ոչ մի հնարավորությունների հավասարություն: Ուստի անհրաժեշտ է պայքարել ոչ միայն վարցու բարձրագույն կրթության վերացման համար, այլև միջնակարգ և բարձրագույն կրթության միջև բաժանման վերացման համար: Այդ իր հերթին նաև նշանակում է վերացնե'լ, այսօրվա մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև գոյություն ունեցող, արհեստական բաժանումը: Այդ վերացումից հետո մենք կկարողանայինգ ինքներս ակտիվորեն որոշել, թե արդյոք ուզում ենք, օրինակ, այսօր զբաղվել տեսությամբ լսարանում, թե պրակտիկայով` հասարակայնացված ձեռնարկություններում: Ազատ աշակերտներն և արտադրողները կկարողանային ինքնուրույն որոշել առանց ճնշման իրենց ուսումնական ծրագրերն ու կարգը: Հետևաբար պետք չի լինի հաղթահարել ուսումնական առաջադրանքները կոնկրետ ժամանակահատվածում: Ուսուցիչներն այլևս չեն կարող լինել իշխանությամբ օժտված անձեր, այլ կարող են լինել ազատ ընտրվող խորհրդականներ և օգնականներ: Այսպիսով, նույնպես կվերացվի ներկայիս կապիտալիստական հասարակությունում գործող բաժանումը «մասնագիտական ապուշների» և «հիմար մարդկանց»:

Ձևն ու մեթոդը, որոնց վրա հիմնված է արտադրությունը հասարակությունում, անշուշտ ազդում է կրթության համակարգի և ամբողջ կրթական ծրագրի վրա: Համապատասխանաբար, աշխատանքի կապիտալիստական գործընթացները և պետական կրթական համակարգը կարող են ջախջախվել միայն բանվորների, ուսանողների և աշակերտների համատեղ գործողություններով: Բացի դրանից, արհմիութենական բյուրոկրատները չպետք է ներկայացնեն մեր շահերը, քանի որ այդ տիկնայք և պարոնայք հանդիսանում են կապիտալիստական շահագործման «կառուցողական» համաղեկավարները: Ինքնորոշվող և ստեղծագործական գործունեությունը հնարավոր է միայան պետության և շուկայի հեղափոխական ջախջախումից հետո:

Կորչի՛ պետական կրթական համակարգը: Հանու՛ն անդասակարգ հասարակարգում ինքնորոշվող և ստեղծագործական կյանքի:

Sagittarius
29.11.2011, 01:43
մեղա մեղա :o


53521
Ապրանքային արտադրության և պետության վերացումը արմատապես կփոխի ուսուցման գործընթացը: Կրթությունն այսօրվա հասարակարգում դա հետևողական նախապատրաստություն է, դասակարգային հասարակարգում կյանքի համար: Այս կրթական համակարգը տրոհում է մարդկանց ըստ գնահատականների, հետևաբար չի կարող լինել ոչ մի հնարավորությունների հավասարություն: Ուստի անհրաժեշտ է պայքարել ոչ միայն վարցու բարձրագույն կրթության վերացման համար, այլև միջնակարգ և բարձրագույն կրթության միջև բաժանման վերացման համար: Այդ իր հերթին նաև նշանակում է վերացնե'լ, այսօրվա մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև գոյություն ունեցող, արհեստական բաժանումը: Այդ վերացումից հետո մենք կկարողանայինգ ինքներս ակտիվորեն որոշել, թե արդյոք ուզում ենք, օրինակ, այսօր զբաղվել տեսությամբ լսարանում, թե պրակտիկայով` հասարակայնացված ձեռնարկություններում: Ազատ աշակերտներն և արտադրողները կկարողանային ինքնուրույն որոշել առանց ճնշման իրենց ուսումնական ծրագրերն ու կարգը: Հետևաբար պետք չի լինի հաղթահարել ուսումնական առաջադրանքները կոնկրետ ժամանակահատվածում: Ուսուցիչներն այլևս չեն կարող լինել իշխանությամբ օժտված անձեր, այլ կարող են լինել ազատ ընտրվող խորհրդականներ և օգնականներ: Այսպիսով, նույնպես կվերացվի ներկայիս կապիտալիստական հասարակությունում գործող բաժանումը «մասնագիտական ապուշների» և «հիմար մարդկանց»:


Ես քո նշածները Գերմանիայում արդեն կա: Քո նկարագրածը ավելի շատ հենց խորհրդային կրթական համակարգն ա, տովարիշ ջան:

բիթի հարիֆ
29.11.2011, 02:19
Ես քո նշածները Գերմանիայում արդեն կա:

Չեի իմանում որ Գերմանիայում պետական կրթական համակարգը վերացված է: Երևի ձեր ռեալշուլեում դուք ինքներտ եք որոշում ինչ և որտեղ սովորեք:


Քո նկարագրածը ավելի շատ հենց խորհրդային կրթական համակարգն ա

Հիմա դու բիլդունգի մասնագետ ես թե՞ սրեդնի աբրազավանիի:

Sagittarius
29.11.2011, 03:22
Չեի իմանում որ Գերմանիայում պետական կրթական համակարգը վերացված է: Երևի ձեր ռեալշուլեում դուք ինքներտ եք որոշում ինչ և որտեղ սովորեք:



Հիմա դու բիլդունգի մասնագետ ես թե՞ սրեդնի աբրազավանիի:

ուշադրություն ընդգծված հավատծներին՝


Այդ վերացումից հետո մենք կկարողանայինգ ինքներս ակտիվորեն որոշել, թե արդյոք ուզում ենք, օրինակ, այսօր զբաղվել տեսությամբ լսարանում, թե պրակտիկայով` հասարակայնացված ձեռնարկություններում:

ուսանողը կարող է ընրել՝ սովորել ավելի տեսական հագեցած uni-ներում, թե պրակտիկ գիտելիք տվող Fachhochschule-ներում. բացի դա՝ ամեն ուսանող ազատ կարող է իր ուսման ընթացքում Praxissemester վերցնել և պրակտիկա անցնել որևէ ձեռնարկությունում:


Ազատ աշակերտներն և արտադրողները կկարողանային ինքնուրույն որոշել առանց ճնշման իրենց ուսումնական ծրագրերն ու կարգը:

ուսանողները ինքնուրույն են ընտրում իրանց նպատակահարմար առարկանները, բնականաբար տրամաբանության սահմաններում՝ չես կարող ֆինանսիստ դառնաս միայն իսպաներեն սովորելով:


Հետևաբար պետք չի լինի հաղթահարել ուսումնական առաջադրանքները կոնկրետ ժամանակահատվածում:

կարիք չկա հաղթահարելու կոնկրետ ժամանակահատվածում՝ ուզում ես՝ սովորիր քսան սեմեստր, կամ դադար վերցրու, գնա աշխարհը ման արի, քեզ «կրեատիվ աշխատանքի» նվիրիր, հետո արի ու ուսումդ ավարտիր, որտեղից որ դադար էիր վերցրել:

գումարած այս ամենին՝ ուսումը անվճար է /այս սեմեստրից՝ ուսանողական միությունների համառ ջանքեորվ/՝ ինչ հետ ես էտքան էլ համաձայն չեմ, քանի որ նման ուսման համար 500 եվրոն այս երկրի համար բավական էլ նորմալ գումար էր ու ամենաանհույս ալկաշն էլ այս երկրում կես տարվա մեջ նման գումար ուսման համար կարող է հետ գցել, եթե ցանկություն ունենա

հ.գ. մինչև դուք /կոլեկտիվ դերանուն/ եթերային բաներից եք խոսում, մարդիկ կոնկրետ քայլ էր են անում:

բիթի հարիֆ
07.12.2011, 04:04
ուսանողը կարող է ընրել՝ սովորել ավելի տեսական հագեցած uni-ներում, թե պրակտիկ գիտելիք տվող Fachhochschule-ներում. բացի դա՝ ամեն ուսանող ազատ կարող է իր ուսման ընթացքում Praxissemester վերցնել և պրակտիկա անցնել որևէ ձեռնարկությունում:

Խնդիրը լավ կամ վատ բարձրագույն կրթության մեջ չե, այլ ընդհանրապես նրա առկայության մեջ: Հենց բարձրագույն կրթության միջոցով ստեղծվում է այն իշխող խավը(կապիտալիստններ, քաղաքական գործիչններ, գիտնականներ, դատապաշպաններ ե այլն), որը շահագործում և նվաստացնում է աշխատավորներին:


ուսանողները ինքնուրույն են ընտրում իրանց նպատակահարմար առարկանները, բնականաբար տրամաբանության սահմաններում՝ չես կարող ֆինանսիստ դառնաս միայն իսպաներեն սովորելով: կարիք չկա հաղթահարելու կոնկրետ ժամանակահատվածում՝ ուզում ես՝ սովորիր քսան սեմեստր, կամ դադար վերցրու, գնա աշխարհը ման արի, քեզ «կրեատիվ աշխատանքի» նվիրիր, հետո արի ու ուսումդ ավարտիր, որտեղից որ դադար էիր վերցրել:

Դու ստում ես: Գերմանիայում նույն բակալավր-մագիստրոս http://de.wikipedia.org/wiki/Bachelor համակարգն է, որտեղ ուսանողները` եթե երկու հատ անհարգելի բացակայություն ունեն, զրկվում են քննությանը մասնակցելուց, առարկաները խիստ կարգադրագրված են և ուսման ժամկետը սահմանափակված է չորս տարով: Ուրիշ ձև չեր էլ կարող լինել, քանի որ բոլոր այդ Բոլոնյան գործընթացները գալիս են Եվրոպաներից:



գումարած այս ամենին՝ ուսումը անվճար է /այս սեմեստրից՝ ուսանողական միությունների համառ ջանքեորվ/՝ ինչ հետ ես էտքան էլ համաձայն չեմ

Եվս մի սուտ: Ուսման վարցը, կախված դաշնային հողից, հասնում է մինչև 500 եվրո գումարած ուսանողական մուծումներ(Studentenwerksbeitrag) http://de.wikipedia.org/wiki/Studiengeb%C3%BChren_in_Deutschland



քանի որ նման ուսման համար 500 եվրոն այս երկրի համար բավական էլ նորմալ գումար էր ու ամենաանհույս ալկաշն էլ այս երկրում կես տարվա մեջ նման գումար ուսման համար կարող է հետ գցել, եթե ցանկություն ունենա

Հա էտ հեքիաթներ լսել ենք՝ որ արևմութքում բոլոր անոթեվաները իրականում հարուստներ են պարզապես հիպիական կյանք են վարում և ձեր մոտ պեչենիները ծառերի վրա են աճում:



հ.գ. մինչև դուք /կոլեկտիվ դերանուն/ եթերային բաներից եք խոսում, մարդիկ կոնկրետ քայլ էր են անում:

Ես հասկանում եմ, որ քո նման կապիտալիզմին հարմարված և ընտելացած էակներին թվում է, որ Հայաստանին հարկավոր է միայն ազատ և արդար ընտրություններ և ամեն ինչ կլուծվի: Մեզ համար ժողովրդավարությունը ֆաշիզմի հետ մեկ տեղ կապիտալիզմի բռնապետություն է, որին մենք ատում ենք անսահման: