PDA

Դիտել ողջ տարբերակը : Պորտաբլ կամ շարժական ծրագրեր



movsal08
28.11.2011, 20:03
Պորտաբլ կամ շարժական ծրագրերը դրանք մի մասից բաղկացած փոքր եվ անվճար ծրագրեր են
Եկեք այստեղ տեղադրենք շարժական ծրագրեր

Վահե-91
28.11.2011, 21:51
Պորտաբլ կամ շարժական ծրագրերը դրանք մի մասից բաղկացած փոքր եվ անվճար ծրագրեր են
Եկեք այստեղ տեղադրենք շարժական ծրագրեր
իսկական պորտաբլ ծրագրերը նաև ՕՀ-ի մեջ ոչ մի փոփոխություն չեն անում: Այսինքն ոչ ֆայլեր են ավելացնում, ոչ տվյալներ՝ ռեգիստրի մեջ:
http://portableappz.blogspot.com/

Rammstein
28.11.2011, 22:39
Պորտաբլ կամ շարժական ծրագրերը դրանք մի մասից բաղկացած փոքր եվ անվճար ծրագրեր են
Եկեք այստեղ տեղադրենք շարժական ծրագրեր

Վճարովի ծրագրերն էլ կարող են ունենալ portable օգտագործման հնարավորություն:

Ընդհանրապես եթե ծրագրի ֆունկցիոնալությունը չի տուժելու, միշտ էլ նախընտրում եմ portable տարբերակները` vahe-91-ի նշած պատճառով` որ ՕՀ-ի մեջ փոփոխություն չեն անում, ջնջելուց էլ uninstall անելու կարիք չկա:

Վահե-91
28.11.2011, 22:43
ՕՀ-ի մեջ փոփոխություն չեն անում, ջնջելուց էլ uninstall անելու կարիք չկա:
բայց արագագործությունը տուժումա

Rammstein
28.11.2011, 22:58
բայց արագագործությունը տուժումա

Գիտեմ, ֆունկցիոնալության տուժլու տակ դա էլ եմ հաշվում: Օրինակ` AutoCAD-ը ունի portable, բայց չեմ օգտագործում, որտեւ ինքը մի 2 գիգանոց ծրագիր ա, ֆլեշի մեջից 10 անգամ դանդաղ ա բացվում, քան կոմպից:

movsal08
29.11.2011, 12:48
Հաստատ պորտաբլը ունի շատ թերություններ(միեվնույն ժամանակ առավելություններ)
ավտոկադը խոշոր ծրագիր ա դրա համար ել 2 գիգ ա
Ամեն դեպքում կան ծրագրեր որոնք պորտաբլը արժի ունենալ

AoF
09.12.2011, 13:26
Portable ծրագրերից չէ, բայց խաղերից օգտվում եմ: Ինչպես նշվեց, մեծ ծավալներ պահանջող ծրագրերը չարժի նման կերպ օգտագործել, իսկ քիչ հզորություններ ուզող խաղերը ֆլեշ - քարտի մեջ հարմար են: Ասենք, անձնական օգտագործման համակարգիչդ տանն է, իսկ դու երկար ժամանակով դուրս ես գալիս: Սպասելու ժամանակ կամ ձանձրանալու պահին մտնում ես մոտակա ինտերնետ ակումբն ու գնա~ց:

Ֆոտոն
09.12.2011, 23:18
Այս ծրագրերը հարմար են, երբ ստիպված ես միքանի համակարգչից օգտվել, որոնցում միշտ չէ, որ բոլոր հարկավոր ծրագրերը կան: Կամ էլ գործի տեղը չնկատվի, որ խաղ ես խաղում: Տոռենտի ծրագիրն էի ես տանում հետս, քաշածս էլ էի ֆլեշիս մեջ պահում, ու ո՛ր կոմպի մոտ էլ նստեի, կարող էի հանգիստ քաշել: :)