PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Բորենին



Cindrella Man
25.11.2011, 20:07
Տեսնեմ արձագանքը, ոնց կլինի, ըստ այդմ կամ կշարունակեմ կամ չէ… Շնորհակալություն ձեր թանկագին ժամանակը էս թեմայում վատնելու համար :mda

Բորենին




Օրը նոր էր բացվում.. Թուխպը հասել էր գետնին ու հրում էր այն՝ ասես փորձելով ավելի ընդարձակել իր գոյության սահմանները, ասես փորձելով տարածվել հողի տակ այնպես, ինչպես նրանից վերև էր սփռված: Նրա խոնավ սառնությունը լռեցրել էր ամեն-ինչ՝ քամուն, տերևների խշշոցը, լորերի կանչերը ու նույնսիկ կիրճում սարսափով ձմեռվան սպասող գետակի անմխիթար կարկաչը: Լռությունն այնքան զորեղ էր, որ նույնիսկ հեռվում՝ լեռան բարձունքից Տաթևի Վանքի հույս ազդարարող զանգի ղողանջները, հասնելով անտառին, ոչ թե ցրում էին այն, այլ վերածվելով խուլ դզզոցի, ձուլվում էին ու ամբողջանում նրա հետ: Կարծես բոլոր արհավիրքներն ու ներդաշնակությունները հավաքվել էին վճռելու բնության ճակատագիրը ու սպասում էին երկնքի որոշմանը: Ու երկինքը վճռեց. հատ-հատ սկսեց գետնին թափվել ամենամյա պատասխանը, որ վճռվել ու արարվել էր շատ ավելի վաղ, քան որևէ արհավիրք կամ ներդաշնակություն: Մառախուղն այնքան էր խտացել, որ թվում էր, թե նույնիսկ եթե երկինքն էլ ճեղքվի արևի շողերից այն անվնաս կմնա: Բայց արև չկար. փոխարենը մեղմիկ-մեղմիկ օրորվելով ամեն-ինչից անկախ, ասես մխիթարանք, մառախուղի ու լռության միջով իջնում էր ձյունը: Իջնում էր իբրև հավերժության պատվիրակ, իբրև պատասխան բոլոր հույսերի ու սպասումների, իբրև նոր ավարտ՝ երկար արձագանք թողելով անտառում իր ամեն մի հպումով հողին:
Երբ մի քանի ժամից անտառում ամեն ինչ ծածկվել էր սպիտակով, թուխպը հասկացավ, որ ընդերքի գաղտնիքները պաշտպանված են ու անհասանելի են իրեն ու, ընդունելով սեփական պարտությունը, վնգստաց սովից որջերից դուրս թափված բորոնիների խելագար ծիծաղով:
Նրանք ելել էին գիշերվա փնտրտուքներից հուսախափ ու ագահորեն կամ սովամահ նայում էին մեկմեկու՝ ասես պատրաստ խժռել իրար ու վերանալ, միայն թե կատարվի նրանց նշանակությունը… Միակ ուժը, որ նրանց արգելում էր դա անել՝ նմանի հանդեպ զգուշությունն է. չէ որ նայում են իրար ու տեսնում են իրենց իսկ տեսակը, նույն կերպ ագահ, նույն կերպ թուլամորթ ու անգութ: Գիտեն, որ նույնը, ինչը պատրաստել են դիմացինի համար պտտվում է և իր գլխում ու զգուշանում են: Կիրճից քիչ հեռու այսպես հավաքվել էին անտառի բոլոր բորենիները. պտտվում էին իրար շուրջ ու ծիծաղում իրար վրա, հետ ու առաջ վազում, թավալվում ձյան մեջ՝ ասես փորձելով արդարացում գտնել սպիտակում: Համընդհանուր այս խելագարության մեջ՝ հուսահատ, սովահար ու պիղծ, մի բորենի արդեն ոչինչ չէր ուզում, արդեն կշտացել էր այդ ամենից մինչև սրտխառնուք: Գզվրտոցի ամենաբուռն պահին, նա մնաց անտարբեր ու աննկատ հեռացավ դեպի անտառի սիրտը…
Շարունակելի…