PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարմիր, կանաչ, դեղին մտքեր



Նուշություն
25.11.2011, 15:25
ՄԻ բուռ Նուշ :)

Նուշություն
25.11.2011, 15:26
Դա վաղուց էր ու ....երևի` ճիշտ...գրել եմ 2004թ-ին: :)

Գերհանճար


Գերհանճար է նա, ով գաղափարով բարձունք է կերտում,

Որի գագաթը անառիկ է միշտ, աննվաճելի,

Նա է գերհանճար, որ ծածանում է անհաս գագաթին մտքի մի դրոշ,

Որը հյուսել է ուղեղի հարյուր, հազար բջիջից

Եւ այն սնուցել գիտության ջրով և հյութով ախորժ:

Նա է գերհանճար, ով իր հոգու մեջ ունի ամփոփած երկինքն աստղալից,

Որով ապրում է, որով շնչում է ծնված օրվանից:

Դե, որովհետև Երկինքը ինքը մեծ գերհանճար է,

Իսկ մայր Երկիրն էլ նրանով տարված մի սիրահար է:

Իսկ գերհանճարը հենց այդպիսին է այն բանի համար,

Որ ընդունակ է իր սիրտը դարձնել սիրո սրբավայր,

Ուր հանդիպում են երկինքն աստղալից ու երկիրը բիրտ,

Ու նրանց սիրուց ծնվում է նոր մարդ, մի նոր գերհանճար:

Գերհանճար է նա, ով գաղափարով բարձունք է կերտում

Եւ միշտ հաստատուն կանգնած մնում է իր այդ բարձունքին:

Նուշություն
26.11.2011, 14:10
Բարև, լուսատտի'կ

Բարև, առավո’տ..ապրես, որ եկար…գիշերային թմբիրի դեմ դու ամենալավ դեղահաբն ես…Բարև, արև’….. արև~…քեզ ուղղակի սիրում եմ… բարև …Բարև, երաժշտությու~ն…երևի ամենաշատը քեզ եմ հանդիպում….….ես քեզ ընտելացել եմ էնքան, ինչքան մեր հարևանը` իր մաշված ժիգուլիին: Բարև, կրիա’, դու որ առավոտյան ուժեղ չլմփոցով գետնին չհայտնվեիր, ես էսքան հեշտ արթնացողը չէի …Բարև, բորբոսնա’ծ սեր…քեզ էլ եմ բարևում….դու վաղուց իմ կյանքի մի անկյունում նեխում ես, բարևում եմ, որ տեղումդ հանգիստ մնաս ու չըմբոստանաս….Բարև անմեղ աչքերի խամրած փայլ…..դու մի կաթիլ ես, մի քանի մոլեկուլ ու մի ծեղ ես մնացել, բայց կարևորը մնացել ես…կաս …..Բարև, փափու’կ ժպիտ, որ ծնվում ես կոպիտ մարդկանց անկյանք դեմքին ….բարև, ազնվամորի’….դե քեզ բարևում եմ, քանի որ ազնիվ բառը բաղկացուցիչդ է…..բարև, լուսատտի’կ, դու իմ ամենասիրած բառն ես, դե իսկ, ծիածա’ն, քեզ ասում եմ բարև, քանի որ ինձ մի լուսավոր էակի ես հիշեցնում, իմ լուսավոր էակին ես հիշեցնում…..բարև, անդնդախո’ր երազ……քո հետևից, թվում է` չեմ էլ հասնի, բայց բոլոր անդունդները, ինչքան էլ, որ խորը լինեն, մի օր մի տեղ ավարտվում են, այնպես որ, ես էլ քեզ հետ կգրկվեմ մի օր …

Նուշություն
27.11.2011, 14:12
Հավատում եմ…Չեմ հավատում

Ես հավատում եմ.
Հենց լացի մեջ է ապրում ժպիտը,
Մթության մեջ է լույսն ապաստանում.
Խնդությունն էլ է կսկծում սիրտը,
Մռայլի մեջ էլ փայլ է առկայծում:

Ես հավատում եմ.
Մի կաթիլ ջրից օվկիան է շինվում,
Երկինք է կերտում մեկ կտոր ամպը,
Աննշան շողում արևն է ծնվում,
Մարդուն խեղդում է նաև մեկ ումպը:

Ես հավատում եմ.
Սեր է թևածում անգութի սրտում,
Եվ քարից կարծր քնքշանք է ցայտում,
Բարձունքի ներսում դողում է անկում:
Հողմի թևերին զեփյուռն է լողում:

Ես չեմ հավատում,.
Թե անգութ հոգին չի վերափոխվի,
Վշտի փոխարեն բերկրանքը չի գա,
Չարության վրա բարին չի շնչի,
Փչացած սերմը լավ սերունդ չի տա:

Ես չեմ հավատում,
Թե սարդոստայնից ճանճը չի պրծնի,
Սրիկան այդպես անպատիժ կապրի,
Ստորի աչքը երբ եք չի թացվի,
Եվ կույրի համար լույսը չի բացվի…

Ես հավատում եմ…. Միշտ կա փրկություն…….
17.03.2005

Նուշություն
28.11.2011, 16:46
Մտքում` բարձրաձայն

Իսկ ես համբերատար կսպասեմ էն օրվան, երբ փողոցում, ավտոբուսում, խանութում...ամենուր մունաթ, չար դեմքերի փոխարեն բարի աչքերի ու լայն ժպիտների կհանդիպեմ ...

Նուշություն
01.12.2011, 14:10
Ինձ ռետին տվեք. ուզում եմ կյանքիս բոլոր ձմեռները ջնջել...
Ամենուր է ձմեռը` կողքիս, շուրջս, քթիս տակ, քիչ է մնում արդեն հոգիս սողոսկի: Ատում եմ ցուրտը, ատում եմ ձմեռային անշնչությունն ու քարեղեն օդը: Ես հիմա, եթե անգամ արև լինի, օդում ձմեռ եմ զգում ու դրանից կատաղում եմ: Ամենից շատ կատաղում եմ, քանի որ մարդկային տեղից արդեն քար հոգիներն ավելի են քարանում, սերն է օդում քարանում, մի տեսակ անտարբերությունն է զարդարում օդն իր անշուք գույներով........մանավանդ էստեղ` Երևանում, գորշանում է ամեն ինչ: Անգամ ամենասպիտակ ձյունը գորշ երանգներով է ................ արևն է կորում...մանավանդ էստեղ, Երևանում, արևը ժլատ է դառնում շաաաաաաաաաատ:
Բայց չէ, պայծառ ձմեռ էլ գիտեմ.....մեր գյուղի ձմեռը, մեր պատշգամբից երևացող ձմեռը համարյա միշտ պայծառ է: Իմ լեռնոտ գյուղում արև կա անգամ ձմռան ցրտում: Արևը ժպտում է պայծառ, պայծաաաաաառ: Իմ պատուհանից այն կողմ Սևանն է, անտառն ու դաշտը: Ու միակ ձմեռը որ սիրում եմ, էն ձմեռն է, որ տեսնում եմ իմ տաքուկ սենյակից` ձյան հաստ ու պսպղուն շերտով դաշտով, արևի տակ փայլփլուն պար բռնած փաթիլներով, ճերմակած Սևանով ու բարի ու շաաաաաատ բարի լավատեսությամբ:
Ու մեկ է, ձմեռը չեմ սիրում..............ինձ գարուն տվեեեեեեեք...............գոնե մի բուռ գարուն..............

Նուշություն
03.12.2011, 18:02
Արդեն մի տարի ա, նենց չի լինում, որ տանը մարդ չմնա. միշտ գործի ենք գնում, հարսիկս տանն ա: Երեկ նենց ստացվեց, որ ես վերջինը դուրս եկա ու տանը մարդ չմնաց: :)Ամբողջ օրը մտածում էի` դուռը չեմ փակել, ջուրը միացրած ա մնացել, ճաշն էլ գազին դեռ եփվում ա::o Անընդհատ ինձ հանգստացնում էի, որ անկապ բաներ են մտել ուղեղս: :8Բժշկագիտության դասերն եկան մտքիս, փորձում էի հիշել` կպչուն մտքերից ոնց են ազատվում.... Տենց... տուն եկա, տանը դեռ մարդ չկար....ջուրը փակ էր, գազը` անջատված, դուռն էլ բաց չէի թողել:;) Մենակ թե պլիտան միացրած էր մնացել.....:8 տունը տաքությունից թնդում էր.... քիչ էր մնում կաթվածի բաժին դառնայի.....բա որ մի բան լինե~ր.. հրդեհի բուն էր.... ու դա` ամբողջ շենքի համար: Տնեցիներին չեմ պատմել: Մինչև հիմա էլ վախենում եմ. մեկ էն մտքից, թե ինչ կարող էր լինել (բարեբախտաբար չեղավ), մեկ էլ` ամբողջ օրն ինձ կպած մտքերից, որ աչքիս մի բան ուզում էին զգուշացնեեեեել.....:think

Նուշություն
04.12.2011, 14:19
Աշխարհի բոլոր վարորդների սինդրոմը. "Ես մեր օֆֆիսում հո մենակ վարո՞րդ չեմ": :8(Ըստ այդմ` իրանք նաև լրագրող են, իրավաբան, խոհարար, կենտրոնական բանկի նախագահ, ծրագրավորող, վարչապետ` կախված այն հանգամանքից, թե որտեղ են աշխատում): :B

Նուշություն
12.12.2011, 20:44
Մի քիչ տխուր է, երբ քեզ թանկ աչքերը երկնքում ես փնտրում, բայց կյանքով ես լցվում, երբ այդ աչքերը քեզ ժպտում են երկնքից:

Նուշություն
13.12.2011, 16:12
Երկու տարի առաջ էս օրը ինձնից նոր մարդ սարքեց:
Երեկոյան մի բարեգործական ընկերության հետ պտտվեցի քաղաքում ու հայտնաբերեցի աշխարհ, որ աչքիս առաջ էր, բայց չէի տեսնում:
Մինչև հիմա փշաքաղվում եմ էդ գիշերը հիշելիս...
Ամենացավոտ բացահայտումս էն էր, որ Հիպոկրատի երդում տված բժիշկը էդքան անսիրտ կարող է լինել:

http://www.youtube.com/watch?v=3Zvcvgnjk4A

http://www.youtube.com/watch?v=CgCS-EsXDM8

Նուշություն
14.12.2011, 10:58
Գիտե՞ս, հենց հիմա թարթիչներիս հետ խաղ է անում մի կեղծ արև, նման մի արև էլ այտերիս է կպել: Դա դու չես, ախր այս արևից ցուրտ է բուրում: Դու կաս մի տեղ, զգում եմ հոտդ, արև', մնում է գտնեմ քեզ: Երևի այսօր քո տաքությունը պետք է վաստակեմ, պետք է փնտրեմ ու մի ամպի տակից գտնեմ քեզ: Ու քանի որ քեզ շաաաատ եմ սիրում, ու թեկուզ հիմա մրսում եմ, կհագնեմ ամենատաք վերարկուս ու դուրս կգամ քեզ փնտրելու, արև' .....

Նուշություն
15.12.2011, 18:36
Մեկ-մեկ ձեր սիրտը քաղհան արեք, որ մոլախոտերն այն խեղդամահ չանեն...

Նուշություն
16.12.2011, 19:40
Պապա--- Ա'յ տղա, հեսա քեզ պատժելու եմ, բա կարելի՞ էր ըտենց բան անել:
Վահիկ---Ա'յ պապ, դու իզուր էլ իմ վրա ես ջղայնանում, գնա` մամայի վրա ջղայնացի, որ ինձ կարգին չի դաստիարակում, ու ես սենց չար ու չլսող տղա եմ մեծանում... :D

Նուշություն
24.12.2011, 16:09
Էսօր ուղեղումս ինչուների այցելության օր էր: Ասենք, ինչո՞ւ ես հենց կարմիր գույնն եմ սիրում, ինչո՞ւ դառը շոկոլադի հետ էդպես էլ լեզու չգտա, ինչո՞ւ ամեն առավոտ, որ արևը աչքերիս մեջ ա ընկնում, ջղայնանում եմ, բայց մեկ ա, էդ պահը շատ եմ սիրում, ինչո՞ւ երեկ իմ վատ տրամադրությունը տարածեցի ընկերուհիներիս վրա, ախր իրանք ինչո՞վ էին մեղավոր, ինչո՞ւ մարդիկ հինգ ձեռք չունեն կամ ևս երկու աչք` գլխի հակառակ կողմում, ինչո՞ւ մեկ-մեկ շրջապատիս չեմ հասկանում, կամ իրենք ինձ չեն հասկանում, ինչո՞ւ մինչև հիմա կորցրածներիս հարաբերակցությունը գտածներիս համեմատ դեռ շատ մեծ ա, ու կշեռքի նժարը ոնց որ թե միտք էլ չունի հակառակ ուղղությամբ իջնելու, ինչո՞ւ բժիշկ չդարձա կամ էլ խոզարած (վերջին միտքը մի ժամանակ անգամ շահութաբեր էր ինձ թվում), ինչո՞ւ էդպես էլ քույր չունեցա, ախր դրա մասին երազում էի,(հիմա էլ եմ երազում), ինչո՞ւ սեղանիս հիմա սպիտակ վարդեր են դրված, ախր ես կարմիր վարդեր եմ սիրում, ինչո՞ւ իմ սիրած ակնոցները հագուստի խանութում կորցրի, ինչո՞ւ Էս տարի ըտենց էլ չկարողացա Սևանում լողանալ, ախր մեր տունը ափին կպած ա (գրողը տանի~), ինչո՞ւ ա տատս բոլորին հավատում, ու ինչո՞ւ եմ ես ժառանգել էդ ախմախ հատկանիշը:

Նուշություն
27.12.2011, 11:39
Ես սիրում եմ արևով փաթաթված Երևանը մառախուղից հետո....Ես սիրում եմ սիրել....Ես երջանիկ եմ, որ հավատում եմ...

Նուշություն
13.01.2012, 19:29
Էս ֆիլմը նկարահանման առաջին պահից մինչև վերջնական տեսքի գալը վայելել եմ….ոնց որ երեխաս լինի:
էն, ինչ սովորաբար աչքից հեռու է մնում` ժամացույցի շենքը պատմում է իր սովորական ու անսովոր բնակիչների մասին :)
Ո՞վ է բնակվում մայրաքաղաքի գլխավոր ճշտապահի հակառակ կողմում…Ո՞վ է շենքի ամենամեծ գաղտնապահն ու լեգենդը…Մի’ մոռացեք տուն զանգել, նույնիսկ եթե դուք վարչապետ եք…Գնդապետ` կոչումով, պարետ` պաշտոնով. Նա շենքի հագուկապի պատասխանատուն է…Մի բաժակ թեյ, լիմոն և կեռասի մուրաբա. Գևորգը սպասարկում է արդեն վեցերորդ վարչապետին…21-րդ դարի սուրհանդակը`20 տարի ոտքերի վրա:

http://www.youtube.com/watch?v=yey7pHOKy8c

Նուշություն
27.01.2012, 19:05
Անցյալն ընդամենը բայի խոնարհման ժամանակաձևերից մեկն է. ես հավանում եմ ներկա շարունակականը:

Նուշություն
24.02.2012, 17:12
Երբ աշխարհի ամենաթանկ բառը շուրթերիդ փոշով է ծածկվում.... երբ ամբոխի մեջ փնտրում ես մեկին, որ էդ բառն ասես....երբ 9 տարի էդպես էլ չես գտնում....

Նուշություն
13.03.2012, 17:43
Գնամ երգս կարկատեմ, փեշը էլի քանդվել է....գնամ, լսեմ՝ ծիտիկները պատուհանիս տակ բողբոջած գարուն են երգում....գնամ արև պեղեմ ամպերի կծիկում.....գնամ՝ ապրեմ....

Նուշություն
14.03.2012, 18:29
Իսկ ես հենց էսպիսին տեսա Ստամբուլը՝ Նազարստան....ամեն տեղ նազարներ էին՝ մեքենաներում, փողոցներում, տներում, մարդկանց մազերի մեջ, խանութների հատակին...սպիտակեղենի ու բաժակների վրա....աքչաուլունքի կայսրություն էր...էս էլ ֆիլմս...

http://www.youtube.com/watch?v=cYFDYn6D_VM&feature=share

Նուշություն
01.04.2012, 22:29
Ապերիկիս ստեղծագործություններն են.... նկարում ա 2.5 տարեկանից....սրանք վերջիններն են: :) Եվ այսպես` Վահե` 6 տարեկան:
Համբուրգերը
http://i.imgur.com/9HiWS.jpg
Ջղայն ծովը
http://i.imgur.com/mbqSN.jpg
Հայր ու որդի
http://i.imgur.com/YPoTA.jpg

Նուշություն
04.04.2012, 16:34
Ստորագրված է՝ Վահե Արամիչ, 6 տարեկան :)
Գարունը գյուղում
http://i.imgur.com/YgIgG.jpg
Ձմեռ
http://i.imgur.com/evJcq.jpg
Համակարգիչ
http://i.imgur.com/evD7m.jpg
Հայաստան
http://i.imgur.com/wZHeX.jpg

Նուշություն
02.05.2012, 12:24
Մեկ-մեկ նենց դժվար ա դիմանալ ինքնասպան լինելու գայթակղությանը....

Նուշություն
04.05.2012, 11:14
Երեկ հայրենասիրության անսպառ դոզա եմ ստացել....ընդամենը պետք էր հասնել սահմանամերձ գյուղ, լինել ադրբեջանական կրակոցների տակ մեծացող բալիկների կողքին, զրուցել Դովեղ գյուղը տարիներ շարունակ պաշտպանած Դերենիկի հետ: Նա հակառակորդի վարքագիծն անգիր է արել, երկար ժամանակ իր հայրենի Դովեղը պաշտպանող վաշտի հրամանատարն էր, գիտի բոլոր ծակուծուկերն ու հակառակորդի ձեռագիրը: Ադրբեջանցիների կրակոցները նրան ընդհանրապես չեն վախեցնում.... գյուղացիներից շատերի նման կատաղած է մեր լրատվամիջոցների վրա, որ առանց գործից հասկանալու, չափազանցրել են իրականությունն ու գրել, թե մերոնք ոչ մի հակաքայլ չեն արել: Ասում է՝ շատ բան ասելով չի.... Դերենիկն ընդամենը 4 օր առաջ է հիվանդանոցից տուն եկել. սրտի ստենդավորում են արել.... երկու անգամ կաթված էր տարել: Գյուղի դպրոցի ռազմագիտության դասատուն է... վիրահատության հաջորդ օրը տուն է եկել... երեկ էլ չէր դիմացել, դպրոց էր գնացել՝ դասի: Մենք հանդիպեցինք, հենց դասի ժամին... երեխեքին բացատրում էր՝ ինչպես է պետք ինքնաձիգը ճիշտ պահել: Բառեր չեմ գտնում՝ նկարագրելու էն, ինչ զգացի էդ պահին... դասասենյակի մեեեեեծ պատուհանից թշնամու դիրքերն են երևում...ամեն վայրկյան դպրոցը նշանակետի տակ է, իսկ էստեղ երեխաները առանց ահի, ինքնավստահ ու լայն ժպիտով դասեր են առնում իր տունն ու ընտանիքը, իր գյուղն ու երկիրը թշնամուց ամենաուղիղ իմաստով պաշպանող նվիրյալից: Այ իսկական հայրենասերն իրանք են, որ առանց վախի մշակում են ուղիղ սահմանի վրայի իրենց հողը, ժպտում են, բանի տեղ չեն դնում կրակոցներն ու հաստատակամ են՝ իրենց գյուղից մի քայլ անգամ հեռու չեն գնալու: Երեկ մի ամբողջ կյանք ապրելու դոզա եմ ստացել, գրողը տանի՜....

Նուշություն
30.05.2012, 09:59
Շալվարիս էտիկետկան (ապրանքանշանը) խանգարում էր, էսօր որոշեցի քանդեմ-հանեմ.....մեկ էլ տեսնեմ՝ հայերեն տառեր...Արտադրված է Հայաստանում: Կարգին ուրախացա...էս իմ ամենահարմար ու սիրելի շալվարն ա:
Երեկ դեմքի կրեմ առա (վաղուց ա՝ դրանից եմ օգտագործում, ու ասեմ՝ կարգին էլ թանկ ա)....սովորաբար, որ ասում եմ՝ մի հատ փորձեմ, վաճառողն ասում ա, չեմ կարա բացեմ, թանկ բան ա, եթե դու չառնես, էլ չեն առնի....ես էլ ոչ էլ խնդրեցի փորձել, սուսուփուս վերցրի, գնացի....տանը տեսա՝ բացած ա....մտածեցի՝ մեկը համառ ա եղել, ուզել ա փորձի (դե հիմա, մարդ ես)....Պարունակությունից ապշեցի....իսկական կրեմը չէր, իրա հոտը չուներ....զզվելի մի բան էր մեջը...իսկական զիբիլ....վաճառողը էժան մի բան լցրել էր մեջը՝ մտածելով՝ դե մի միամիտի վրա կծախեմ....
Ինչ եմ ուզում ասեմ......մեծ սիրով սպասում եմ էն օրվան, որ սառնարանի, հեռուստացույցի, հագուստի, համակարգչի, հեռախոսի... վրա գտնեմ՝ ՛՛Արտադրված է Հայաստանում՛՛ ու ոչ զարմանամ, ոչ անակնկալի գամ, ոչ էլ ուրախանամ....
Ու ոչ պակաս սիրով էլ սպասում եմ էն օրվան, որ շառլատան հայրենակիցներիս մանրադիտակով էլ չգտնեմ...որ իմ երկրում չխաբվեմ՝ սկսած տենց տարրական բաներից...
Ինչ-որ երկար ստացվեց...բարի լու՜յս...

Նուշություն
02.06.2012, 17:43
Երթուղայինի մեջ եմ, մի կին բարձրացավ տղա երեխայի հետ: Մեքենայի մեջ մի 4-5 ջահել կար....ոչ մեկ իրան նեղություն չտվեց, վեր կենա. իրանք նստեն: Վեր կացա, կինը, թե` աղջի'կ ջան, դու կողքդ երեխային նստացրու, հերիք ա, ես կկանգնեմ: :)

Էդ ճուտը նստեց կողքս...չորս-հինգ տարեկան էր երևի...մեեեեեծ սիրուն աչքերով ու երկար թարթիչներով...:)

Երաժշտություն էի լսում, ոնց որ միշտ...մեկ էլ զգամ, էս երեխեն ինձ հետա, տեսավ չեմ լսում, սկսեց խուտուտ տալ.

-Էս ի՞նչ ես լսում....տո'ւր, ես էլ լսեմ... մի նաուշնիկն ինձ տո'ւր ...

-Առ, ճու'տ...

-Ես էլ սրանից ունեմ, մամայինս ա...լսի, բայց քո երգը ավելի լավն ա (Պոլ Մաքարթնիի My Valenite-ն էր էդ պահին)

-Վայ, հավանեցի~ր ...

-Բա անունս չե՞ս ուզում իմանաս, ես Աշոտն եմ...5 տարեկան եմ, քոլեջ եմ գնում, հեսա գիմնաստիկայի եմ գնալու:

-Ի~նչ խելոք տղա ես: Բա որոշե՞լ ես` ինչ ես դառնալու:

-Տնեցիներս ասում են բժիշկ դարձի, բայց ես որոշել եմ միլիցա դառնամ...համ կրակել եմ սիրում, համ էլ քեռիս մի հատ կարգին դանակ ունի :)

-O~յ...էս ի~նչ սիրուն աչուկներ ունես...ու թարթիչներ...

-Գիտեմ, ինձ էլի են ասել... շատ են ասում...համ էլ էս սպիտակ կոշիկներս ու շալվարս նոր են...էս ի՞նչ բալիկ ա քո հեռախոսի վրայի նկարում: Անունն ի՞նչ ա:

-Շնորհավոր ճուտ...Ինքը Վահեն ա, իմ ապերիկն ա:

-Դու իրա քուրի՞կն ես...

-Հա, Աշոտ ջան, իսկ դու ունե՞ս քուրիկ:

-Չէ, քուրիկ չունեմ...բայց դու լավ քուրիկ ես, երևի...մենակ ապերիկ ունեմ, ինքը փոքր ա, մենակ գղգղացնում ա...Անունը Արամ ա...Մամայիս անունն էլ Լիան ա:

-Բա պապայիդ անունն ի՞նչ ա:

-Պապայիս անու~նը...ես պապա չունեմ...ինքը մեր հետ չի ապրում: Իրա անունը չեմ ուզում հիշեմ: Ինքը մեզանից բաժանվել ա... Բայց մտածում եմ` մեզ նոր պապա ա պետք...երևի պետք ա մամային ասեմ, նոր պապա գտնի:

Բառերս կորան, խոսելու կարողությունն էլ........ Ես պետք ա իջնեի...

-Աշո'տ, հաջող, ուրախ եմ, որ քեզ հետ ծանոթացա:

-Հաջո~ղ..ես էլ եմ ուրախ...համ էլ մամայիս կասեմ, ու դու քո երգից կտաս իրան, որ էլի լսեմ...համ էլ դու իմ անունը իմացար, ես քոնը չիմացա, կասե՞ս...

(Իջել էի արդեն, դուռն էի փակում):

-Կարինե~, Աշոտ ջան:

Հ. Գ.

Թող աշխարհի բոլոր երեխաները պապա ու մամա ունենան ու չմտածեն նոր պապա կամ մամա գտնելու մասին:

Համ էլ ես ահավոր շատ ուզում եմ էդ խոշոր աչքերով, երկար թարթիչներով, պայծառ ժպիտով Աշոտիկից, գրողը տանի~~~~....

Նուշություն
11.06.2012, 18:27
Ես բնության մարդ եմ...սար ու քարի... ծառ ու ծաղկի...իմ սիրտն էլ է լեռներում, ոնց որ Սարոյանինը...դրա համար էդ մարդուն պաշտում եմ....ծառերի մարդ էլ եմ, պինգվինների էլ... երեկ նորից վավերագրական ֆիլմ էի նայում պինգվինների մասին.... դեմք են լրիվ.... երեխա ունենում են միասին՝ դե ձուն տաքացնում են հերթով.... բաժանումից հետո իրար նենց են գրկում, որ խենթանալ կարելի է....իմ սիրտը Պինգվինաշենում էլ է...
Մի երկու օր առաջ էլի շնչում է՝ բառիս ուղիղ ու ծուռ իմաստներով...Արագած էի բարձրացել՝ ֆիզիկոսների հետ (մի քանի անգամ առիթ եմ ունեցել հետները շփվել, ու արդյունքում իրենք իմ սիրած մարդկային տիպն են...էն, որ իրենց գործն են անում սուսուփուս ու մեկ էլ սենց հանկարծ պարզում ես, որ հանճարեղ հայտնագործություն են արել՝ համաշխարհային մակարդակով...ու մեկա իրանք համեստ են ու սուսուփուս....մարդամոտ....հումորով....սիրում եմ էլի իրանց... իմ սիրտը իմ իմացած ֆիզիկոսների հետ էլ ա....
Ֆիզիկայի ինստիտուտի Արագած կայանում ա սիրտս՝ արդեն 2 տարի....դեմք են լրիվ... ամպրոպային ամպերի ու կայծակների մեջ լիցքավորված մասնիկների հեղեղներ են գրանցել, որ ատոմային ռումբի 1/10 -ի հզորությունն ունեն...ու իրենք առաջինն են աշխարհում...իրենք սուսուփուս են խոսում էդ մասին, իսկ օտարերկրյա ֆիզիկոսները հպարտանում են իրենց հայ կոլեգաների գործով....
Ինչ եմ էսքան երկարացնում....2 օր առաջ էլի իմ սիրելի ֆիզիկոսների հետ իմ սիրելի լեռանն ու կայանին հյուր էի գնացել....սիրտս էլի թողեցի Արագածի փեշերին ու եկա...փոխարենը սիրուն ակնթարթներ եմ բերել....
http://i.imgur.com/xFIfp.jpg
http://i.imgur.com/oAn9i.jpg
http://i.imgur.com/cR76U.jpg
http://i.imgur.com/oCuO5.jpg
http://i.imgur.com/yGk2Z.jpg

Նուշություն
23.08.2012, 12:26
Վահե, 6 տարեկան...վայելեեեք :)))
http://www.youtube.com/watch?v=65pYv3582mc&feature=share

Նուշություն
15.10.2012, 14:39
Մի կտոր սրտի խոսք էս պուճուր հրաշքից....

http://www.youtube.com/watch?v=Js-I7CScaE0&feature=plcp

Նուշություն
18.10.2012, 14:11
Իսկ ինչու՞ է պետք շնչել...մեկնաբանում է Վահես :)

http://www.youtube.com/watch?v=Kv6RTjWuwDo

Նուշություն
02.09.2013, 17:38
Էսքաաաաան երկար եմ լռել քեզ հետ, օրագի՛րս...հիմա ուզում եմ դու էլ տեսնես, թե իմ ու տեսախցիկի հանդիպումից ինչ ա դուրս եկել :)
http://i.imgur.com/EP3X4Rh.jpg
http://i.imgur.com/dn64FiS.jpg
http://i.imgur.com/sR22pls.jpg
http://i.imgur.com/lGdNibj.jpg
http://i.imgur.com/JxZdryb.jpg

Նուշություն
04.09.2013, 17:56
Ես, ֆոտոխցիկն ու ջուրը :)

http://i.imgur.com/SFb9xZ6.jpg
http://i.imgur.com/YRlvc6l.jpg
http://i.imgur.com/hg4Q3Ug.jpg
http://i.imgur.com/CioTAUK.jpg

Նուշություն
01.10.2013, 21:09
Էլի հանդիպել ենք...ես ու ֆոտոխցիկը :)
http://i.imgur.com/p0TfjVu.jpg
http://i.imgur.com/s8W2m1g.jpg
http://i.imgur.com/MSuOx4N.jpg
http://i.imgur.com/ZKqMscm.jpg
http://i.imgur.com/zc4ts84.jpg

Նուշություն
16.10.2013, 15:29
Դրսում գունավոր տերևների եղանակն է, արևը ծիկրակում է ամոթխած օրիորդի պես, իսկ իմ աշխատասենյակի պատերը նեղացել են.... Մուսաներս արևի տակ գույներ հագնող տերևեների հետ պար են բռնել ու ոչ մի բանով չեն կաշառվում, նույնիսկ ամենակարող Բաունտիի խոստումը նրանց նեղացած պատերով իմ աշխատասենյակ չի բերում...

Նուշություն
20.11.2013, 21:43
Ծիածանվի'ր, աշխա'րհ, ես քեզ սիրում եմ, երբ գունավոր ես ...

Նուշություն
23.11.2013, 12:51
Վրձի'ն...լուսե արև նկարի'ր ու ծիածանաթև երկինք...