PDA

Դիտել ողջ տարբերակը : Անբարեխիղճ գովազդ կամ սուտ ինֆորմացիայի տարածում



Mark Pauler
24.11.2011, 17:05
Շատ եմ հանդիպել հեռուստաեթերով, ռադիոյով, մամուլով, իսկ հիմա նաև ինտերնետով գովազդների, որոնք սուտ են:
Իրականում դրանք մի թեթև հղկված ճշմարտություններ են, որոնք հեշտ են յուրացվում լսարանի կողմից և շատ քիչ քանակով մարդիկ են նկատում գովազդատուի անբարոյական հնարքը:
Ես ինքս նկատում եմ տեխնիկական (ջեռուցմում, օդափոխություն), սննդի արդյունաբերության (հյութեր, ձեթ, մաստակ) ուղղվածություն ունեցող գովազդների սրիակայությունները, բժիշկները նկատում են դեղերի... Ու էտպես ամեն մի մասնագետ կարող է բոլորիս տեղեկացնել և հեռու պահել անիմաստ թանկ, գովազդվող որակները չունեցող, որոշ դեպքերում վտանգավոր ապրանքների գնումներից և ցածրակարգ ծառայություններից:

Վերջին նկատածս սրիկայությունը` Իդեալ Համակարգի կողմից գովազդվող Բաքսի ապրանքանիշի կաթսայի գովազդն է, որտեղ ասվում է իբր թե այդ կաթսան ունի 110 % ՕԳԳ: Դա բացարձակ սուտ է: Ոչ մի սարք չի կարող ունենալ նույնիսկ 100 % ՕԳԳ: Կաթսաների ու ընդհանրապես ջերմատեխնիկայում, ցանկացած սարքի համար նշվում է ինչպես ՕԳԳ-ն` Օգտակար Գործողության Գործակիցը, այնպես էլ ԷՓԳ-ն` Էներգիայի Փոխակերպման Գործակիցը, որոնք ռուսերեն լեզվում շատ նման են հնչում КПД и КПЭ (Коэффициент полезного действия и Коэффициент Преобразования Энергии): Ցանկացած կոնդեսացիոն կաթսաի ԷՓԳ-ն մեծ է 100%-ից, բայց այնուամենայնիվ դրա ՕԳԳ-ն չի կարող նույնիսկ մոտ լինել 100 %-ի ուր մնաց մի հատ էլ 110% լինի, էնպես, որ պարոնայք ԻԴԵԱԼԱԿՅԱՆՆԵՐԸ հեռուստացույցով սուտ են հրամցնում ժողովրդին: Ես իրենց տեխնիկապես գրագիտության վրա չեմ կասկածում: Հաստատ շատ լավ տարբերում են КПД-ն КПЭ-ից, ուղղակի գովազդային հնարք ա...

Ամեն անգամ նմանատիպ գովազդներ նկատելի այս թեմայում համապատասխան գրառում կանեմ հնարավորինս հակիրճ բացատրություններով ու հիմնավորումներով: Հուսով եմ, որ դուք նույնպես ձեր նկատածների մասին կգրեք:

Freeman
24.11.2011, 17:13
Շնորհակալ եմ թեմայի համար, ես էլ շամպուններից մեկի գովազդի մեջ էի տենց անիմաստ միտք նկատել, բայց հիմա չեմ հիշում, որ էլի ցույց տան, կգրենք
Ի դեպ, առաջարկում եմ այս թեմայում գրառման մեջ, բուն նյութից միքիչ վերև գրել նաև ապրանքանիշը՝ ընդգծված, որ թեմայում որևէ ապրանք հեշտ գտնվի, փնտրելու դեպքում և գրել միայն օբյեկտիվ հակասությունները, ոչ թե մեր սուբյեկտիվ կարծիքը այդ ապրանքի նկատմամբ:

John
24.11.2011, 17:16
Շնորհակալ եմ թեմայի բացման համար, իսկապես կարևոր ու արդիական հարց է :) ես համարյա հեռուստացույց չեմ նայում, բայց էդ Իդեալի գովազդը ես էլ նկատել էի...
Կամ որ ասում են խողովակները անվճար, տեղադրումն անվճար, նվեր չորացուցիչ + 20% զեղչ... խաբեություն... նման բան չի կարող լինել, որովհետև բարեգործական կազմակերպություն չի՝ խողովակներն էլ է գնել, տեղադրիղին էլ պետք է վճարի, չորացուցիչն էլ է գնել ու հաստատ չի նվիրի էլի.... ուղղակի մեր ազգի մեծ մասը սիրում է խաբվել, եթե էդ խաբեությունն ավելի գեղեցիկ է ներկայացվում, քան համեստ ճիշտը...

Varzor
24.11.2011, 17:29
Դե այդ սուտ գովազդների կատեգորիաների տակ են ընկնում պրակտիկորեն բոլոր բջջային օպերատորների գովազդները, որոնք վերաբերվում են ինտերտեն կապի արագությանը և ակտիվացվող փաթեթներին:
"ուղարկեք *** SMS կամ հավաքեք #***կոդը և ստացեք անվճար րոպեներ, մեգաբայթեր և այլն": Բայց ախր էդ *** SMS-ը կամ կոդը ունի իր արժեքը, եհտևաբար ստացված ծառայությունները հեչ էլ անվճար չեն:
Բա "երկու անգամ ավելի արագ ..." "գերհուսալի..." և նմանատիպ անչափելոի ու անապացուցելի արտահայտությունները?

Բացահայտ սուտ են նաև որոշ տեսակի կաթնամթերքներին վերաբերվող գովազդները` "անարատ կաթ..." արտահայտությունը պարունակող: Շատ զարմանալի է, թե ինչպես կարող է "անարատ կաթից" կաթնամթերքը լինել ավելի էժան, քան նույն կաթը: Նույնը նաև մսամթերքին ու "բնական հյութերի" է վերաբերվում: Ախր չի կարող մեկ լիտր հյութի գինը լինել ավելի էժան կամ նույնիսկ հավասար այդ մրգի/հատապտղի շուկայական մեծածախ գնի մեկ կգ արժեքից:

Բա տաքսի ծառայությունները? "1կմ 100դր, նստելավարձ` չկա": Բայց նստում ես ու վարձը զգում ես գրպանիդ վրա :))

Mark Pauler
24.11.2011, 18:02
Շնորհակալ եմ թեմայի բացման համար, իսկապես կարևոր ու արդիական հարց է :) ես համարյա հեռուստացույց չեմ նայում, բայց էդ Իդեալի գովազդը ես էլ նկատել էի...
Կամ որ ասում են խողովակները անվճար, տեղադրումն անվճար, նվեր չորացուցիչ + 20% զեղչ... խաբեություն... նման բան չի կարող լինել, որովհետև բարեգործական կազմակերպություն չի՝ խողովակներն էլ է գնել, տեղադրիղին էլ պետք է վճարի, չորացուցիչն էլ է գնել ու հաստատ չի նվիրի էլի.... ուղղակի մեր ազգի մեծ մասը սիրում է խաբվել, եթե էդ խաբեությունն ավելի գեղեցիկ է ներկայացվում, քան համեստ ճիշտը...

Էտ ազգային առանձնահատկության հետ կապ չունի - սովորական մարկետինգ քայլ ա, որ սովորել ենք մեզանից ավելի զարգացած տնտեսություն ունեցող երկրում գործող կազմակերպություններից, ուղղակի էլի իր մեջ խաբեություն ա պարունակում:

Mark Pauler
24.11.2011, 18:08
Նոր մի բան ել հիշեցի :)

ՕՐԲԻՏ ծամոնները կարգավորում են մեր բերանի թթվահիմնային բալանսը (բառացի էլ թարգմանել են ու թթվահիմնայինը սարքել թթվալկալիական :) )
Ինչքանով որ ես գիտեմ, ուտելուց հետո, ոչ թե ծամոնի բաղադրության մեջ եղած նյութերն են կարգավորում, այլ հենց ծամելու պրոցեսն ա կարգավորումը արագացնում: Էտ նշանակում ա, դա ոչ թե օրբիտի առանձնահատկությունն ա այլ բոլոր մաստակներին ա վերաբերվում: Եթե ծայրահեղության մեջ ընկնեմ կարող եմ ասել , որ ձութ էլ ծամեք ձեր բերանի թթվահիմնային բալանսը կկարգավորվի :D

Varzor
24.11.2011, 18:10
Մեկ էլ ահավոր նյարդայնացնում են համակարգչային խանութների կողմից գովազդվող "գերհզոր համակարգիչները": Ախր իսկական գերհզոր համակարգիչները ավելի թանկ արժեն քան երևի քաղաքի բոլոր համակարգչային խանութները միասին վերցված:

Նորակառույցների գովազդները: Շենքը դեռ չկա, բայց արդեն վաճառում են` առանց մեկ բառ ասելու ավարտի ժամկետների մասին, կամ էլ սուտ ժամկետներ են նշում:

Mark Pauler
24.11.2011, 18:11
Բացահայտ սուտ են նաև որոշ տեսակի կաթնամթերքներին վերաբերվող գովազդները` "անարատ կաթ..." արտահայտությունը պարունակող: Շատ զարմանալի է, թե ինչպես կարող է "անարատ կաթից" կաթնամթերքը լինել ավելի էժան, քան նույն կաթը: Նույնը նաև մսամթերքին ու "բնական հյութերի" է վերաբերվում: Ախր չի կարող մեկ լիտր հյութի գինը լինել ավելի էժան կամ նույնիսկ հավասար այդ մրգի/հատապտղի շուկայական մեծածախ գնի մեկ կգ արժեքից:

ՈՒ ինչքան թանկանում է անարատ կաթը միևնույնն ա պաղպաղակը մնում ա նույն գնին, ինչքան թանկանում են մրգերը էնքան էժանանում են "բնական" հյութերը :D

Mark Pauler
24.11.2011, 18:18
Շնորհակալ եմ թեմայի համար, ես էլ շամպուններից մեկի գովազդի մեջ էի տենց անիմաստ միտք նկատել, բայց հիմա չեմ հիշում, որ էլի ցույց տան, կգրենք
Ի դեպ, առաջարկում եմ այս թեմայում գրառման մեջ, բուն նյութից միքիչ վերև գրել նաև ապրանքանիշը՝ ընդգծված, որ թեմայում որևէ ապրանք հեշտ գտնվի, փնտրելու դեպքում և գրել միայն օբյեկտիվ հակասությունները, ոչ թե մեր սուբյեկտիվ կարծիքը այդ ապրանքի նկատմամբ:

Freeman -ը ճիշտ առաջարկ ա անում - էկեք նշենք ապրանքանիշը և այն ներկայացնող կազմակերպության անվանումը:

Իհարկե դա տաքսի սերվիսներին չի վերաբերվում - թե չե Ակումբի սերվերը ինֆորմացիայի գերբեռնումից կպայթի :D

Գեա
24.11.2011, 18:30
Մերսի թեման բացելու համար:Ես էլ ամեն անգամ այսպես կոչված հակագրիպային թեյերի գովազդից եմ կատաղում , գովազդում այդ թեյերը ներկայացնում են իբրև գրիպն ու մրսածությունը բուժող դեղեր, թե այդ որ օրվանից է պարացետամոլը կամ դրա խմբի այլ պրեպարատը դառել հակավիրուսային չգիտեմ: Ուրեմն ժող ջան բերեմ կոլդրեքսի բաղադրությունը
կոլդրեքս մաքսգրիպ- պարացետամոլ 1գ,ֆենիլէֆրին հիդրոքլորիդ 10մգ, ասկորբինաթթու 40 մգ
պարացետամոլը ոչստերոիդային հակաբորբոքային պրեպարատ է , ուղղված է ջերմության իջեցմանը և ցավազրկմանը
ֆենիլէֆրինը անոթասեղմիչ է
ասկորբինաթթուն վիտամին Ց -ն է
այս պրեպարատում ընդհանրապես հակավիրուսային կոմպոնենտ չկա , ուրեմն հակագրիպային պրեպարատ չէ , այլ ընդհամենը ուղղված է գրիպի ժամանակ ջերմության իջեցմանը և որոշ չափով պայքարում է քթի փակվածության դեմ:Շատ ավելի մատչելի կստացվի եթե հիվանդը դեղերը վերցնի առանձին առանձին , բայց դե ալե -օպի նման մի փոքրիկ սուտ և գերշահույթը պատրաստ է , մարդիկ երբեմն կոլդրեքսն ու նմանատիպ այլ թեյերը վերցնում հաստատ համոզմամբ , որ դրանով բուժում են գրիպը, այն դեպքում երբ այն ընդհամեը ու որոշ ժամանակով իջեցնում է ջերմությունը , թուլացնում գլխացավը ու վերջ:Էլ չասեմ , որ ռեկլամի դոզայի տակ մարդիկ շատ հաճախ էդ դեղերը սկսում են խմել հենց հիվանդության առաջին ախպտանիշների ի հայտ գալուց , երբ դեռ ջերմություն էլ չկա,անիմաստ տեղը ծանրաբեռնելով լյարդի ու երիկամների աշխատանքը:
Ի դեպ 1հատ կոլդրեքսը արժե մոտ 350- 400 դրամ , ուղղեք եթե սխալվում եմ ,այն դեպքում երբ այդ գումարով կարելի է ձեռք բերել 10 տաբլետ պարացետամոլ ու դեռ վիտամին Ց -ի գումար էլ կմնա , ու դա օգտագործել հիվանդության ամբողջ ընթացքում :
Մնացած հաշվարկները թողնում եմ ձեր վրա:)

REAL_ist
24.11.2011, 20:44
Շատ լավա, կամաց կամաց քաղաքացիական նախաձեռնությունա հասունանում :))

Դիմեք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, թող տուգանեն նման գովազդներ կազմակերպողներին: Տվյալները լիովին համապատասխանում են հասարակության մոլորեցումը հոդվածի պահանջներին (ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ, հոդված 14), ինչի համար տուգանք է հասնում: Էլ չեմ ասում, որ սպառողներին կանխամտածված մոլորեցնելն էլ կեղծ գովազդ է համարվում ու պատժվում է քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածով:

Mark Pauler
24.11.2011, 22:00
Շատ լավա, կամաց կամաց քաղաքացիական նախաձեռնությունա հասունանում :))

Դիմեք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, թող տուգանեն նման գովազդներ կազմակերպողներին: Տվյալները լիովին համապատասխանում են հասարակության մոլորեցումը հոդվածի պահանջներին (ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ, հոդված 14), ինչի համար տուգանք է հասնում: Էլ չեմ ասում, որ սպառողներին կանխամտածված մոլորեցնելն էլ կեղծ գովազդ է համարվում ու պատժվում է քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածով:

Real-ist ջան սաղ գործերս թողամ ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համար սկսեմ թիթեռ նկարել??? :D
Երբ մի բանը հասնում ա պետական հանձնաժողովներին դառնում ա կապիկություն, անիմաստ գործ, ժամանակի վատնում...
Քո կարծիքով էտ հանձնաժողովի անդամներից մեկը չկա որ դպրոցական կուրսից հիշի ՕԳԳ -ի 100 %-ի անհասանելիության մասին, թե կաթսա ներկրող մրցակից այլ կազմակերպությունների մասնագետները դա չեն հասկանում???

REAL_ist
24.11.2011, 22:29
Դե մինչև դիմում չստանան դժվար հարցին անդրադառնան, որ մի հատ էլ մտածենք գիտեն ՕԳԳ-ն ինչա, թե ոչ ;)

Քաղաքացիական հասարակությունը հենց սենց հարցերը բարձրացնելովա կառուցվում:

Լուսաբեր
24.11.2011, 22:49
Բա որ Արայի գովազդում ասումա ապառիկը 0% կանխավճար կամ 0% տոկոսադրույք ձեր ընտրությամբ, ու էս ցրտին գնում հասնում ես էնտեղ, որ մի բան ապառիկես քանի ընկածա, պարզվումա սուտա :cry2 :angry

Rammstein
25.11.2011, 00:04
Colgate

Կոլգեյթի ռեկլամում մարդկանց վախացնում են բերանի խոռոչի մանրէներով ու ցույց են տալիս, թե, իբր, իրանց ատամի մածուկը ոնց ա դրանց հախից գալիս:
Մի անգամ չեմ հիշում ինչ բժշկական հաղորդում էր (կարծեմ РТР-и «О самом главном»-ն էր), ասեցին, որ էդ մանրէասպան մածուկներով չի կարելի հաճախակի լվանալ, մաքսիմում` շաբաթը մեկ, հակառակ դեպքում կարող ա բերանում սնկային հիվանդություններ ձեւավորվեն:

Mark Pauler
25.11.2011, 00:12
Դե մինչև դիմում չստանան դժվար հարցին անդրադառնան, որ մի հատ էլ մտածենք գիտեն ՕԳԳ-ն ինչա, թե ոչ ;)

Քաղաքացիական հասարակությունը հենց սենց հարցերը բարձրացնելովա կառուցվում:

Realist ջան, մի քանի օր անց ստեղ մի հատ նորմալ ցուցակ կգոյանա, եթե էտքան վստահ ես, որ քաղաքացիական նախաձեռնությունները էտ համակարգում կարող ա արդյունք տա, արի կլինի դու, որպես փորձված իրավաբան էտ սաղ փաստերը իմի բեր, դիմում սարքի ու ուղարկի: Ոնց հասկացա ուրախ ես ակտիվության համար: Դա էլ քաղաքացիական նաղաձեռնության մեջ թող դառնա քո մասնագիտական մասի աշխատանքը: :)

Mark Pauler
25.11.2011, 00:26
Colgate

Կոլգեյթի ռեկլամում մարդկանց վախացնում են բերանի խոռոչի մանրէներով ու ցույց են տալիս, թե, իբր, իրանց ատամի մածուկը ոնց ա դրանց հախից գալիս:
Մի անգամ չեմ հիշում ինչ բժշկական հաղորդում էր (կարծեմ РТР-и «О самом главном»-ն էր), ասեցին, որ էդ մանրէասպան մածուկներով չի կարելի հաճախակի լվանալ, մաքսիմում` շաբաթը մեկ, հակառակ դեպքում կարող ա բերանում սնկային հիվանդություններ ձեւավորվեն:

Ճիշտ ես: Դա վերաբերվում ա ոչ միայն ատամի մածուկներին այլ նաև բակտերիցիդ օճառներին` օրինակ Protex-ին, որով հաճախակի լվանալու դեպքում մաշկի պետքական միկրոֆլորան ա խաղտվում, մասնավորապես խինոլային (էս բառը ճիշտ եմ հիշում երևի) բակտերիաներին ա սպանում, որոնք անմիջական պաշտպանություն են սնկային հիվանդություններից:
Իմ ու քո նշածները դեռ երկար կքննարկվեն իսկական գիտնականների ու կորպորատիվ ծախված գիտունիկների մեջ ու չեմ կարծում, որ ինչ-որ ռեալ եզրահանգման կգան:
Էս կարգի գովազդները գոնե վիճաբանության ռեալ թեմա ունեն, բայց կան բացահայտ ստոր հայտարարություններ, որոնք հասկացող մարդուն ահավոր նյարդայնացնում են:

AMzone
25.11.2011, 00:59
Արայ ընկերության գովազդը, 0 տոկոս կանխավճար 0 տոկոս տոկոսադրույք, ապառիկ տեղում միայն անձնագրով:
Առաջին հերթին դա վերաբերվում է միայն Յունիբանկի հաճախորդներին, դա էլ իր հերթին հարց է բանկը կհաստատի թե ոչ, 2 բացի անձնագրից պարտադիր է նաև սոց. քարտը, ինչպես նաև կանխավճար:

Rammstein
25.11.2011, 01:09
Ճիշտ ես: Դա վերաբերվում ա ոչ միայն ատամի մածուկներին այլ նաև բակտերիցիդ օճառներին` օրինակ Protex-ին, որով հաճախակի լվանալու դեպքում մաշկի պետքական միկրոֆլորան ա խաղտվում, մասնավորապես խինոլային (էս բառը ճիշտ եմ հիշում երևի) բակտերիաներին ա սպանում, որոնք անմիջական պաշտպանություն են սնկային հիվանդություններից:
Իմ ու քո նշածները դեռ երկար կքննարկվեն իսկական գիտնականների ու կորպորատիվ ծախված գիտունիկների մեջ ու չեմ կարծում, որ ինչ-որ ռեալ եզրահանգման կգան:
Էս կարգի գովազդները գոնե վիճաբանության ռեալ թեմա ունեն, բայց կան բացահայտ ստոր հայտարարություններ, որոնք հասկացող մարդուն ահավոր նյարդայնացնում են:

Ես էդ ոլորտի մասնագետ չեմ, բայց գոյություն ունի պարզ տրամաբանություն.
1. Բակտերիասպան միջոցները անբնական են, բնականը մարդու իմունիտետն ա, որը ավելորդ ու վնասակար բաներին վերացնում ա: Թող ոչ մի գիտնական իրան մարդու իմունիտետից բարձր չդասի:
2. Վերացնել վերացնել ա, եկեք ամեն օր մի քանի տեսակ հակաբիոտիկներ խմենք, որ ամբողջ մարսողական համակարգի բակտերիաները վերանան: Բայց ոչ մի նորմալ մարդ տենց խորհուրդ չի տա, որտեւ էդ բակտերիաները պետք են: Ի վերջո, սննդի մարսողությունը հենց բերանից ա սկսվում, ուստի էդտեղի բակտերիաները իմ համեստ կարծիքով ոչ պակաս կարեւոր են:
3. Անուն-մանուններ չեմ հիշում, բայց մի հատ տեսակետ կար, որ որոշ հիվանդություններ ի հայտ են եկել չափից դուրս մաքրակենցաղությունից: Ինձ թվում ա` դրա մեջ ճշմարտության տարր կա` մարդու իմունիտետը որ տեսնի` իրա տեղը մեկ ուրիշն ա բակտերիաներին սպանում, անգործության կմատնվի ու թոշակի կանցնի: :pardon

Varzor
25.11.2011, 11:30
Դե մինչև դիմում չստանան դժվար հարցին անդրադառնան, որ մի հատ էլ մտածենք գիտեն ՕԳԳ-ն ինչա, թե ոչ ;)
Քաղաքացիական հասարակությունը հենց սենց հարցերը բարձրացնելովա կառուցվում:
Փաստորեն մինչև դիմում չստանան, չեն կանխի քրեորեն պատժելի արարքը (քո մեջբերած 198 Հոդ.), որքան էլ որ դա նկատեն??? Ու փաստորեն սենց են կառուցում քաղաքացիական հասարակությունը? ;)
Էս ավելի շուտ կրկեսի նման է, քան հանձնաժողովի: Էդ նույնն ա, որ ոստիկանը մեկին տեսնի գողություն կատարելուց ոչինչ չձեռնարկի, ինչա դիմում չունի :D

Իրականում տնտեսական հանձնաժողով դիմելով արդյունքի դժվար թե հասնենք, քանի որ այդ գովազդների ցուցադրման համար մարդիկ բոլոր թղթային հիմքերը ապահովում են (Արտոնագրեր, գովազդի թույատվություններ և այլն) ու ավտոմատ կերպով պատասխանատվությունն ընկնում է այդ արտոնագրերն ու թույլատվույթունները տվողների վրա, որոնք ևս պետական մարմիններ են: Ոչ մեկ չի ուզում բզբզի պետական ապարատը, որ հոտ չգա :D

Skeptic
25.11.2011, 11:32
Էսիգ. :))


http://www.youtube.com/watch?v=QV3pNPDWUuA

Rammstein
25.11.2011, 11:51
Էսիգ. :))

http://www.youtube.com/watch?v=QV3pNPDWUuA

Սրա սուտը ո՞րն ա, որ ապացուցված ա, որ ջուրը ունի հիշողությո՞ւն, թե՞ որ alfa aqua-ն լիցքավորված ա դասական երաժշտությամբ:

Skeptic
25.11.2011, 11:53
Սրա սուտը ո՞րն ա, որ ապացուցված ա, որ ջուրը ունի հիշողությո՞ւն, թե՞ որ alfa aqua-ն լիցքավորված ա դասական երաժշտությամբ:
1-ինը => նաև 2-րդը: :pardon

Chuk
25.11.2011, 11:58
Փաստորեն մինչև դիմում չստանան, չեն կանխի քրեորեն պատժելի արարքը (քո մեջբերած 198 Հոդ.), որքան էլ որ դա նկատեն??? Ու փաստորեն սենց են կառուցում քաղաքացիական հասարակությունը? ;)
Էս ավելի շուտ կրկեսի նման է, քան հանձնաժողովի: Էդ նույնն ա, որ ոստիկանը մեկին տեսնի գողություն կատարելուց ոչինչ չձեռնարկի, ինչա դիմում չունի :D

Թեման էս ուղղությամբ քննարկման չվերածելու համար փորձելու եմ սահմանափակվել միայն կարճ ակնարկ-մեկնաբանությամբ, որպեսզի բուն թեման չշեղվի ու չդառնա քաղաքացիական հասարակության հարցի քննարկման հարթակ, այստեղ շարունակվեն գրվել «անբարեխիղճ» գովազդների համար:

Զուտ փաստացի այսօր այդ հանձնաժողովը չի կանխում նման գովազդները, ինչը նշանակում է, որ չի կատարում իր վրա դրված ֆունկցիան: Նույնը, ճիշտ ես նկատում, կարող է լինել (հավանաբար որոշ դեպքերում լինում էլ է, կոնկրետ դեպքերին չանդրադառնանք) ոստիկանության հետ. կարող են տեսնել գողությունն ու ոչինչ չձեռնարկել: Կամ բանակում, այլուր: Քաղաքացիական հասարակության դերն էլ հենց էն ա, որ իրենց ակտիվությամբ ստիպեն այդ հանձնաժողովներին ու պետական կառույցներին զբաղվել իրենց գործով: Ու ի դեպ քաղաքացիական հասարակության միակ դերը հանձաժողովին դիմում տալը չի, այլ նաև այդ մասին «աղմկելը», խնդիրը հանրային քննարկման առարկա դարձնելը, բարձրաձայնելը: Ու էդ իմաստով այս թեմայի ստեղծումն ու նրանում եղած գրառումերն էլ արդեն իսկ ինչ-որ իմաստով քաղաքացիական հասարակության գործունեության նախատիպ են, միայն թե փոքր լսարանի համար:

Այո՛, հավանական է (չափազանց հավանական), որ անգամ բարձրաձայնելուց հետո գովազդները չվերանան, որովհետև մի կողմից գործ ունենք բավական լուրջ ու հզոր շահերի բախման հետ, մյուս կողմից ի հայտ կգան «աճպարարներ», ովքեր կհիմնավորեն, որ օրենք չի խախտվել, բայց այ չբարձրաձայնելու դեպքում հաստատ չի լուծվելու:

Ինչևէ, մտածում եմ, որ խնդիրն առավել լայնորեն բարձրաձայնելու համար կարող է իմաստավորված լինել այն հուշել նման խնդիրներով զբաղվող այլ խմբերի, օրինակ ակումբի Tig-ը վերջին օրերին տեղեկացնում է հեռուստաեթերից հնչող աղբի դեմ կազմակերպվող պիկետի մասին և կարծում եմ, որ այս խնդիրն էլ հեռու չէ այդ խնդրից, նրանք կարող են սոցիալական ցանցերում ու պիկետներով ավելի լայնորեն արձագանքել: Եթե որևէ մեկը կապ ունի նույն «Չենք լռելու»-ի հետ, կարելի է նրանց ուշադրությունն էլ հրավիրել խնդրի վրա: Ի վերջո եթե լայն հասարակությունը խնդրին լավ տեղյակ լինի, ապա ակամա կարող ենք հասնել այն կետին, որ կազմակերպություններն էլ շահագրգռված լինեն նման գովազդներ չանել, հստակ հասկանալով, որ նման «խաբեությունները» արդեն կարող են իրենց համար հակագովազդ լինել:

Իսկ զուգահեռ իրավական ճանապարհով գնալը, եթե որևէ մեկը իր վրա վերցնի դա անելը, եթե անմիջական առարկայական արդյունք էլ չտա, գոնե նորից կնպաստի խնդրի լայն բարձրաձայնմանը:

REAL_ist
25.11.2011, 20:09
Realist ջան, մի քանի օր անց ստեղ մի հատ նորմալ ցուցակ կգոյանա, եթե էտքան վստահ ես, որ քաղաքացիական նախաձեռնությունները էտ համակարգում կարող ա արդյունք տա, արի կլինի դու, որպես փորձված իրավաբան էտ սաղ փաստերը իմի բեր, դիմում սարքի ու ուղարկի: Ոնց հասկացա ուրախ ես ակտիվության համար: Դա էլ քաղաքացիական նաղաձեռնության մեջ թող դառնա քո մասնագիտական մասի աշխատանքը: :) Իմ մասնագիտական աշխատանքը դիմում պատրաստելն ու շահագրգիռ անձանց տրամադրելն է, որպեսզի վերջիններս դիմեն :) Ինչը և պատրաստ եմ անել:

Tirim-tim
25.11.2011, 20:33
Էնպես եղավ, որ մոտ տաս օրով վիվասելի USB մոդեմ էր պետք։ Ինտերնետում քչփորեցի, և գտա հետևյալը (http://vivacell.am/index.php?menu=3565&lng=1)

> Ցանկության դեպքում, մոդեմները կարելի է նաև վարձակալել` 300 դրամ օրավարձով (ներառյալ ԱԱՀ)*
աչքերիս չհավատալով ստուգեցի նաև էջի անգլերեն և ռուսերեն տարբերակները։ Ուրախացած զանգեցի վիվասելի կենտրոնական գրասենյակ՝ պարզելու արդյո՞ք ցանկացած վիվասելի գրասենյակից է կարելի վարձակալել մոդեմը։ Պարզվեց ես կամ հալյուցինացիաներ ունեմ, կամ էլ կարդալու հետ կապված խնդիրեներ, և որ իրենց կայքում նման բան չկա ու չի կարող լինել :o

Գեա
25.11.2011, 20:40
REAL_ist (http://www.akumb.am/member.php/4353-REAL_ist) հարցը նրանում է , որ շատ անգամ գովազդները իրենց ստահոդ ֆորմատով մեր երկիր են հասնում դրսից , ուշադրություն դարձրեք նույն կոլգեյթի , շատ դեղերի գովազդին, դրանք ստեղծվել են Հայաստանի սահմաններից դուրս,հենց համապատասխան արտադրողի պահանջով, գովազդի օրենք է, պետք է ինչ-որ ձևով կարողանան հետաքրքրել, եթե ստացվում է , ուրեմն ընկնում են ոսկի երակի վրա ու եթե ասենք զարգացած երկրներում դրա դեմը չեն կարող առնել , ապա մեզ մոտ կարծում եմ դա լրիվ անիմաստ գործ է , ավելի լավ է մենք մեզնով , մեր ունեցած գիտելիքներով կրթենք մեկս մյուսին ու փորձենք այդ ճանապարհով ազտավել գովազդների լարած թակարդներից , որոնք անմիջականորեն ազդում են կամ մեր ֆինանսական վիճակի կամ , որ ավելի վատ է մեր առողջության վրա...

Mark Pauler
26.11.2011, 00:51
Էսիգ. :))


http://www.youtube.com/watch?v=QV3pNPDWUuA

Շատ լավ օրինակ է:
Փորձեմ մատչելի ձևով ներկայացնեմ այս գովազդում առկա ստերը`
1. Ջուրը նորմալ պայմաններում, այսինքն հեղուկ վիճակում բաղկացած չէ բյուրեղներից այլ բաղկացած է կլաստերներից,որը իրենից ներկայացնում է ջրածնական կապով իրար միացած 1'000 - 1'000'000 հատ մոլեկուլների խմբից:
2. Ներկայացված բյուրեղների նկարները ոչ մի կապ չունեն երաժշտություն լսած հեղուկ ջրի ներքին որևէ կառուցվածքային միավորի հետ, դրանք լավագույն դեպքում սառույցի բյուրեղների տեսակներ են:
3. Ջուրը ունի հիշողություն, բայց այս ջրերը արտադրող հիմնարկը դրա վրա ազդել չի կարող. Ասեմ թե ինչու.
Այդ փորձերի վերարտադրելիությունը ապահովելու համար դրանով զբաղվող գիտնականները նախորոք կատարում են դեկլաստերիզացիայի պրոցես, որն է բարձր հաճախականության ուլտրաձայնային սարքերով քայքայում են կլասերները, հեղուկ վիճակում այն հասցնելով զուտ մոլեկուլյար վիճակի: Դա շատ էներգատար պրոցես է, աննորմալ թանկ սարքերով: Որից հետո այն տաքացնելով մինչև 90 աստիճան, սկսում են դանդաղ սառեցնել և հենց այդ ընթացքում ջրին որոշակի ձայնային (թեկուզ դասական երաժշտություն) ինֆորմացիա են հաղորդում: Ստացված նոր կլաստերները ունենում են որոշակի մոլեկուլյար դասավորություն և տարբերվում են իրարից, կախված թե ինչ երաժշտություն են հաղորդել, բայց միևնույնն է դեռ ոչ ոք այդ գիտնականներից դեռ չի կարողանում հակառակ պրոցեսը անել, այսինքն ինչ-որ ջուր վերցնի ու դրա կլաստերի տեսակից կամ ձևից ինֆորմացիա ստանա այդ ջրի մասին.... Էլ չշարունակեմ:
Մենակ մի թեթև եթե հաշվենք էս պրոցեսի էներգետիկ ծախսերը` ուլտրաձայնային դեկլաստերիզացիայի, տաքացում մինչև 90 աստիճան, դանդաղ սառեցում, կստացվի, որ մի լիտր ջուրը իրանց վրա նստում ա 1000 դրամ: Էլ չասեմ, որ Հայսատանում արտադրական դեկլաստերիզատոր ոչ մի հիմնարկ չունի :D

Ես ոնց հասկանում եմ, սրանց պահեստապետը դասական երաժշտություն ա սիրում լսել, ու պատրաստի արտադրանքի պահեստում բարձր ձենով Մոցարտ, ու Շոպեն են միացնում :D
Տենաս էտ պահեստապետը, որ պերերիվի ա գնում, կարող ա բանվորները թաքուն Սպիտակցի Հայկո են միացնում ու սաղ չարչարանքը ջուրն են քցում :D

Mark Pauler
26.11.2011, 00:53
Իմ մասնագիտական աշխատանքը դիմում պատրաստելն ու շահագրգիռ անձանց տրամադրելն է, որպեսզի վերջիններս դիմեն :) Ինչը և պատրաստ եմ անել:

Փաստորեն դու էլ իմ նման ճառ ասող ես ու զանգ կախող չես :))

REAL_ist
26.11.2011, 13:55
Ինձ թվումա իմ առաջարկն էլ պակաս զանգ կախել չի;)

movsal08
28.11.2011, 16:06
1.երբեք մի վստահեք գովազդին
2.գովազդը դա ինչ որ իրի ցուցադրումն է եվ չի արգելվում չափազանցնելը քանի որ դա միայն գովազդ է
3.գովազդատուն պարտավոր է տեղադրել այնպիսի ռեկլամ որ այն մեծ արձագանք ստանա
4.գովազդները պետք ե տարորինակ լինեն պարզ եվ մատչելի(օրինակ բիլայինի գովազդի ներքեվի տողերը կարդալուվ հասկանում ես որ ամենինչ այնպես չե ինչպես ցուցադրվում է)
5.գովազդների համար պատասխանատվություն ե կրում ոչ թե տվյալ կազմակերպւթյունը այլ գովազդատուն

ՀՀ օրենքը «Գովազդի մասին»

ԳԼՈՒԽ II
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԳՈՎԱԶԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 5. Ընդհանուր պահանջները գովազդի նկատմամբ
Գովազդը պետք է լինի օրինական, հավաստի եւ պատշաճ:
Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է:
Անհրաժեշտության դեպքում, որպես լրացում, գովազդատուի հայեցողությամբ գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաեւ այլ լեզուներով` ամեմատաբար փոքր տառերով:
Սույն դրույթը չի տարածվում օտար լեզուներով տպագրվող թերթերի, հատուկ հրատարակությունների, ապրանքանիշերի եւ մակնիշների վրա:
Գովազդի հայերեն շարադրանքը տեղեկատվության ծավալով չպետք է զիջի այլ լեզվով հրապարակվող տարբերակին:
Հոդված 6. Գովազդի օրինականությունը
Արգելվում եւ հակաօրինական է համարվում այն գովազդը, որն իրականացվում է օգտագործելով`
ա) քաղաքացիների վստահությունը, փորձի կամ գիտելիքների պակասը.
բ) այն սպառողների վարկաբեկման ճանապարհը, ովքեր չեն օգտվում գովազդվող ապրանքներից.
գ) նախապաշարումները եւ սնահավատությունը.
դ) անհատ կամ մի խումբ մրցակիցներին, ինչպես նաեւ արտադրվող եւ իրացվող ապրանքների հատկությունները վարկաբեկող արտահայտությունները կամ այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց եւ ապրանքների հետ անհարկի համեմատությունները.
ե) ապրանքի նկատմամբ պահանջարկի իրական չափերին չհամապատասխանող տեղեկատվությունը.
զ) քաղաքացիներին բռնության, հարձակողականության, խուճապի, ինչպես նաեւ բարոյականության համընդհանուր նորմերի խախտման դրդող կոչերը.
է) շրջակա միջավայրի դեմ ուղղված կոչերը եւ փաստարկումները.
ը) սպառողի կյանքին, առողջությանը կամ անվտանգությանը սպառնացող գործողությունների դրդող կոչերը եւ փաստարկումերը.
թ) նախագծի, տեքստի, գովազդային բանաձեւերի, պատկերների, երաժշտական եւ ձայնային էֆեկտների եւ այլ միջոցներով սպառողների մոլորեցումը:
Հոդված 7. Գովազդի հավաստությունը
Արգելվում է այն գովազդը, որում խախտվում է գովազդի հավաստությունը եւ որը վերաբերում է`
ա) ապրանքի հատկանիշներին` բնույթին, կազմին, պատրաստման ժամանակին, նշանակությունը, սպառողական հատկություններին, կիրառման պայմաններին, համապատասխանությանը ստանդարտին, քանակին, ծագման երկրին.
բ) գովազդի հրապարակման պահին ապրանքի արժեքին եւ գնին.
գ) վճարման լրացուցիչ պայմաններին.
դ) ապրանքի առաքմանը, փոխանակմանը, վերադարձմանը, նորոգմանը, սպասարկմանը եւ շահագործմանը.
ե) երաշխիքային պարտավորություններին.
զ) արտադրողի հեղինակային եւ սեփականության իրավունքներին, մասնավորապես` արտոնագրերին, նմուշօրինակներին եւ այլն.
է) ապրանքանիշից (սպասարկման նշանից) օգտվելու իրավունքին.
ը) պաշտոնական ճանաչմանը, դիպլոմների, մեդալների, մրցանակների եւ այլ պարգեւների ստացմանը.
թ) լրիվ սերիայի ձեռքբերման միջոցների մասին տեղեկատվության ներկայացմանը, եթե ապրանքը սերիայի մի մասն է.
ժ) հետազոտությունների եւ փորձարկումների արդյունքների, տեխնիկական եւ գիտական հրապարակումներից մեջբերումներին.
ժա) վիճակագրական այն տվյալներին, որոնք չեն համապատասխանում իրականությանը.
ժբ) գիտական տերմինների ճիշտ օգտագործմանը.
ժգ) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց երաշխավորությունների կամ հավանությունների վկայակոչմանը, ինչպես նաեւ ժամկետանց կամ կարճաժամկետ երաշխավորությունների կամ հավանությունների օգտագործմանը.
ժդ) այլ ապրանքների, այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքների եւ դիրքի հետ համեմատություններին:
Հոդված 8. Գովազդի պատշաճությունը
Արգելվում է այն գովազդը, որում խախտվում է գովազդի պատշաճությունը, այն է`
ա) վարկաբեկում է բարոյականության համընդհանուր եւ ազգային նորմերը.
բ) պարունակում է ռասային, ազգությանը, մասնագիտությանը կամ սոցիալական ծագմանը, տարիքային խմբին կամ սեռին, լեզվին, կրոնական եւ այլ համոզմունքներին վերաբերող վիրավորական արտահայտություններ, համեմատություններ եւ պատկերներ.
գ) ուղղակի կամ անուղղակի ձեւով արատավորում կամ անհարգալից վերաբերմունք է արտահայտում պետական խորհրդանիշների /զինանշանի, դրոշի, օրհներգի, դրամանիշի եւ այլն/ նկատմամբ.
դ) վարկաբեկում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ արտադրական, առեւտրային կամ այլ գործունեությունը, մասնագիտությունը, ապրանքատեսակը եւ այլն:
Հոդված 9. Գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում
1. Արգելվում է մինչեւ 10 րոպե տեւողությամբ ռադիոհաղորդումներում եւ մինչեւ 20 րոպե տեւողությամբ հեռուստահաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը (ընդմիջումը):
2. Արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ` ավելի քան 20 րոպեն մեկ հաճախականությամբ եւ յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով 10 րոպեից ավելի տեւողությամբ:
3. Արգելվում է գովազդային ընդհատումը պաշտոնական լրատվական հաղրդագրությունների ժամանակ:
4. Զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդային հատուկ հաղորդումների հաճախականությունը չի սահմանափակվում, սակայն յուրաքանչյուր առանձին հաղրդման տեւողությունը եթերային 1 ժամվա ընթացքում չպետք է լինի 5 րոպեից ավելի:
5. Սույն հոդվածի դրույթները չեն գործում, եթե ռադիոհեռուստատեսային հաղորդումը կրում է բացառապես գովազդային բնույթ, կամ գովազդը հաղորդվում է գովազդային ալիքով:
Հոդված 10. Գովազդը զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում
1. Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում գովազդի ծավալը եւ թեմատիկան որոշվում են նրանց կանոնադրությամբ նախատեսված կարգով:
Զանգվածային տեղեկատվության այն տպագիր միջոցները, որոնք տարածվում են բաժանորդագրությամբ, պարտավոր են իրենց բաժանորդներին տեղեկացնել տպագիր միջոցի մեկ թողարկման մեջ տեղադրվող գովազդի սահմանային ծավալների եւ դրանց հնարավոր փոփոխությունների մասին (առանց գովազդին հատկացվող լրացուցիչ մակերեսի):
2. Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցները հրապարակում են գովազդի համար նախատեսված միավոր մակերեսի վարձաչափերը (հաշվի առնելմվ տեղաբաշխումը, հրատապությունը եւ այլ տվյալներ) եւ դրանց բոլոր փոփոխությունները` կիրարկումից առնվազն 20 օր առաջ:
3. Գովազդին տրամադրվող մակերեսի հաշվարկը կատարվում է չափերի մետրական համակարգի միավորներով կամ տպագրական նիշերով:
4. Սույն հոդվածի դրույթները չեն գործում, եթե զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցը կրում է բացառապես գովազդային բնույթ:
Հոդված 11. Արտաքին գովազդ
Արտաքին գովազդը տեղաբաշխվում է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների եւ այլ տեխնիկական միջոցներով ձեւով:
Արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները, Երեւանում` Երեւանի քաղաքապետի կողմից հաստատված արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համաքաղաքային կանոններին եւ չափորոշիչներին համապատասխան:
Արգելվում է գովազդ տեղադրել թանգարաններում, պատմական եւ ճարտարապետական հուշարձանների ներսում, ինչպես նաեւ պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում եւ նրանց տարածքում:
(11-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.12.2005 ՀՕ-35)
Հոդված 12. Գովազդը տրանսպորտում
Տրանսպորտային միջոցներում գովանդը տեղաբաշխվում է դրանց սեփականատիրոջ համաձայնությամբ:
Անվտանգ երթեւեկության ապահովման նպատակներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ահմանափակումներ է մտցնում տրանսպորտային միջոցներում առանձին գովազդների տեղաբաշխման ուղղությամբ:
Հոդված 13. Սոցիալական գովազդ
1. Գովազդակիրը պարտավոր է բնակչության առողջության եւ առողջապահության, բնության պահպանության, սոցիալական պաշտպանության հարցերով ազգային շահեր ներկայացնող եւ առեւտրային բնույթ չկրող սոցիալական գովազդների համար առաջնահերթ տրամադրել գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի (տպագրական մակերեսի) ոչ պակաս, քան 5 տոկոսը:
2. Սոցիալական գովազդի տեղաբաշխման պատվերները, ներկայածվում են` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ ոչ պետական կազմակերպությունների կողմից:
3. Սոցիալական գովազդի արտադրության եւ տեղաբաշխման ծախսերը կատարվում են գովազդատուի միջոցների հաշվին:
Հոդված 14. Անչափահասների պաշտպանությունը գովազդի արտադրության, տեղաբաշխման եւ տարածման ժամանակ
1. Արգելվում է այն գովազդը, որտեղ`
ա) օգտագործվում են անչափահասների դյուրահավատությունն ու անփորձությունը.
բ) պարունակվում են տեսաձայնային այնպիսի դրվագներ, որոնք կարող են բարոյական կամ ֆիզիկական վնաս պատճառել անչափահասներին.
գ) խաթարվում են ծնողների եւ դաստիարակների հեղինակությունը, անչափահասների վստահությունը նրանց նկատմամբ:

movsal08
28.11.2011, 16:07
2. Արգելվում է ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդի տեղակայումը մանկապատանեկան ռադիոհեռուստահաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաեւ մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում եւ դրանց տարածքում, պատմական եւ մշակութային վայրերում, մինչեւ 18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի եւ ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում:
3. Արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձեւով օգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նախատեսված ապրանքներին:
(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.06.2002 ՀՕ-394)
Հոդված 15. Ապրանքների առանձին տեսակների գովազդի առանձնահատկությունները
1. Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդներում արգելվում է`
ա) ներշնչել, որ ալկոհոլը եւ ծխախոտն ունեն բուժական, խթանող, հանդստացնող եւ լարվածությունը թուլացնող հատկություններ.
բ) դրդել սպառողներին ալկոհոլի եւ ծխախոտի լայն օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.
գ) ներկայացնել խմիչքներում` ալկոհոլի, իսկ ծխախոտի մեջ` նիկոտինի պարունակության բարձր աստիճանը` որպես դրական հատկություն.
դ) ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելը կամ ծխելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.
ե) նկարահանել եւ պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց:
2. Արգելվում է ծխախոտի այն գովազդը, որում չկա ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող տեղեկություն:
3. Արգելվում է ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդման ժամանակ դիմել անմիջապես անչափահասներին:
4. Արգելվում է ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդի ժամանակ ցույց տալ կամ պատկերել դրանց օգտագործման ընթացքը:
5. Արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի) եւ ծխախոտի գովազդը:
51. Արգելվում է ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գովազդ տեղադրել լրագրերի առաջին եւ վերջին էջերի կամ ամսագրերի առաջին, վերջին էջերի ու կազմի վրա:
52. Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում ծխախոտի գովազդի առնվազն տասը տոկոսը պետք է պարունակի ծխախոտի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն:
53. Արգելվում է ծխախոտի արտաքին գովազդը պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների եւ այլ միջոցների ձեւով:
6. Արգելվում է`
ա) մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված եւ մայրական կաթի փոխարեն օգտագործվող ցանկացած սնունդ եւ հեղուկ, ինչպես նաեւ կերակրման շշեր ու ծծակներ գովազդելը.
բ) կրծքի կաթի փոխարինիչների տուփերի վրա տվյալ արտադրանքը գովազդող գրառումներ եւ նկարներ տեղադրելը.
գ) կրծքի կաթի փոխարինիչներ իրացնելը` առանց վերջիններիս տուփի վրա կրծքով սնուցման առավելությունների մասին գրառումների.
դ) գովազդի նպատակով կրծքի կաթի փոխարինիչներ անվճար տարածելը:
7. Արգելվում է դեղամիջոցների, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդը` առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թոեււյլտվության:
Արգելվում է թմրադեղերի, թունավոր եւ ուժեղ ազդող դեղերի գոազդը:
Արգելվում է այն դեղամիջոցների, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում:
Դրանց ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
71. Դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային եւ տպագիր միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը: Արգելվում է հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի եւ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը: Հայաստանի Հանրապետությունում արգելվում է դեղերի գովազդը արտաքին գովազդային վահանակների միջոցով:
72. Բուժտեխնիկան եւ բուժական մեթոդները զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային եւ տպագիր միջոցներով կամ արտաքին գովազդային վահանակների միջոցով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը:
73. Բժշկական օգնություն եւ սպասարկում, դեղատնային գործունեություն, դեղերի արտադրություն, բժշկական միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գովազդման ժամանակ գովազդում պարտադիր պետք է նշվեն կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության լիցենզիայի համարը եւ տրամադրման ամսաթիվը:
74. Դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգն ու այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Արգելվում է զենքի եւ զինամթերքի գովազդը` բացառությամբ որսորդական եւ սպորտային զենքի եւ զինամթերքի:
9. Գովազդային վիճակախաղի դրամական շահումների գովազդելը զանգվածային տեղեկատվության միջոցներով արգելվում է:
10. Յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի, շահումով խաղի, խաղատան կազմակերպչի գովազդի ընդհանուր տեւողությունը, այդ թվում՝ գովազդային հաղորդումները եւ գովազդային տեղեկատվությունները նրանց մասին, 24 ժամվա ընթացքում չի կարող գերազանցել 9 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի եւ չի կարող գերազանցել 60 վայրկյանը:
11. Վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդի ժամանակ արգելվում է դրամական միջոցների ցուցադրումը:
12. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդումը Հանրային հեռուստատեսությամբ, բացառությամբ հովանավորության դեպքերի:
13. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդումը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ եւ 20 րոպե հետո:
(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 28.04.1999 ՀՕ-299)
(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.06.2002 ՀՕ-394)
(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.12.2003 ՀՕ-4)
(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.12.2005 ՀՕ-35)
(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 02.05.2006 ՀՕ-52)
Հոդված 16. Ֆինանսական, ապահովագրական, ինվեստիցիոն ծառայությունների արժեթղթերի գովազդումը
Արգելվում է բանկային, ապահովագրական եւ այլ ֆինանսավարկային ու ֆինանսական` ներառյալ արժեթղթերով գործառնություններ իրականացնող հաստատությունների եւ դրանց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ գովազդը, եթե գովազդի պատվիրման պահին եւ դրա հրապարակման ժամանակահատվածում գովազդի օբյեկտը ձեռք չի բերել օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված արտոնագիր:
Վերոհիշյալ ծառայությունների գովազդներում արգելվում է`
ա) զետեղել երաշխիք, կանխատեսում կամ խոստում` ապագա գործունեության արդյունավետության (երաշխավորության) այդ թվում` հայտարարություններ արժեթղթերի շուկայական գների բարձրացման մասին.
բ) զետեղել քանակական տեղեկություններ, որոնք անմիջականորեն առնչություն չունեն գովազդվող հաստատությունների, դրանց ծառայությունների եւ արժեթղթերի հետ.
գ) սովորական բաժնետոմսերի գովազդում զետեղել դրանց շուկայական գների մասին որեւէ տեղեկություն կամ երաշխավորություն դրանց շահաբաժինների (դիվիդենտների) մասին:
Հոդված 161. «Հովանոցային» գովազդը
«Հովանոցային» գովազդն արգելվում է:
HealthRights.am աղբյուր

Mark Pauler
29.11.2011, 01:15
Մոտավորապես էս ամենին բոլորս էլ ծանոթ ենք, թեկուզ մաս-մաս, տարբեր աղբյուրներից, բայց չալարեցի կարդացի:

Ինձ շատ հետաքրքիր ա, թե էս հոդվածներից, որի խախտման դեպքում, ինչ պատասխանատվություն է կրում գովազդատուն: ինչ-որ մանր-մունր տուգանքներ են, թե ավելի լուրջ պատասխանատվություն կա:
Մի քանի օր առաջ, կարծեմ Արմենիա հեռուստաընկերությամբ, նորություններով ասվում էր, որ ՀՀ-ի 3 ամենամեծ սուպերմարկետների ցանցերում (սթար, սիթի, սաս) տարիներ շարունակ իրացվել ա բուսական սպրեդ, կարագի փոխարեն ու հիմա նրանց պատասխանատվության են կանչել:
Ես շատ լավ հիշում եմ, որ ժամանակին դա էլ էր գովազդվում: Գուցե ոչ հենց էդ ապրանքանիշը, բայց գովազդվում էր մի հայկական կարագ, որը իրականում սպրեդ էր, հետն էլ ահավոր անորակ:

movsal08
29.11.2011, 10:28
տուգանքը հիմնականում գումարային ա
Կարագը երեվի էլնորը հա?

Mark Pauler
29.11.2011, 12:36
տուգանքը հիմնականում գումարային ա
Կարագը երեվի էլնորը հա?

Երևի չէ` հաստատ Էլնորն ա :)

Varzor
29.11.2011, 12:39
movsal08 շնորհակալություն:
Իմ կարծիքով գրառումդ ամբողջացրեց թեման` տեղեկատվական իմաստով:
Ու ստացվում է, որ ՀՀ-ու տրվող գովազդների մեծ մասը խախտում են օրենքը :))

5. Արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի) եւ ծխախոտի գովազդը:

Հետաքրքիր է, կոնյակն ունի առանձնահատուկ կարգավիճակ :))

Varzor
29.11.2011, 12:40
Երևի չէ` հաստատ Էլնորն ա :)
Բայց Էլնորի տուփերի վրա, առնվազն արդեն 2 տարի է, որ գրվում է "սփրեդ" կամ "կարագ" ???
Էդ շուտվա պատմություն է:

Varzor
29.11.2011, 12:46
9. Գովազդային վիճակախաղի դրամական շահումների գովազդելը զանգվածային տեղեկատվության միջոցներով արգելվում է:
10. Յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի, շահումով խաղի, խաղատան կազմակերպչի գովազդի ընդհանուր տեւողությունը, այդ թվում՝ գովազդային հաղորդումները եւ գովազդային տեղեկատվությունները նրանց մասին, 24 ժամվա ընթացքում չի կարող գերազանցել 9 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի եւ չի կարող գերազանցել 60 վայրկյանը:


Այս երկու կետերը խախտվում են համատարած ու ահռելի քանակով:

Mark Pauler
29.11.2011, 12:51
Բայց Էլնորի տուփերի վրա, առնվազն արդեն 2 տարի է, որ գրվում է "սփրեդ" կամ "կարագ" ???
Էդ շուտվա պատմություն է:

Հա, շուտվա պատմություն ա:
Բայց հիմա էլ դրա փոխարեն առանց պիտակի ու առանց գովազդի կիլոյով վաճառք ա արվում սպրեդի, կարագի անվանման տակ:

Varzor
29.11.2011, 13:34
Հա, շուտվա պատմություն ա:
Բայց հիմա էլ դրա փոխարեն առանց պիտակի ու առանց գովազդի կիլոյով վաճառք ա արվում սպրեդի, կարագի անվանման տակ:
Հա, խանութներում դա նկատել եմ: Բայց սուպերմարկետներում լավ էլ գրում են` սփրեդ: Ի դեպ վերջերս Սթար սուպերմարկետներում կիլոյով կարագ չկա, մենակ սփրեդ է:

Իսկ ով է վերահսկում այդ տիպի ապրանքների վաճառքը? Սովորական գնորդը շատ հաճախ չի տարբերում: Ու շատ ապրանքներ կան, որոնց իդենտիֆիկացումը սպառողի կողմից պրակտիկորեն անհնար է: Դրանից էլ օգտվելով վաճառող կազմակերպությունները կեղծիքների են դիմում ու նաև կեղծ գովազդներ են հրամցնում:

Mark Pauler
29.11.2011, 23:12
Հա, խանութներում դա նկատել եմ: Բայց սուպերմարկետներում լավ էլ գրում են` սփրեդ: Ի դեպ վերջերս Սթար սուպերմարկետներում կիլոյով կարագ չկա, մենակ սփրեդ է:

Իսկ ով է վերահսկում այդ տիպի ապրանքների վաճառքը? Սովորական գնորդը շատ հաճախ չի տարբերում: Ու շատ ապրանքներ կան, որոնց իդենտիֆիկացումը սպառողի կողմից պրակտիկորեն անհնար է: Դրանից էլ օգտվելով վաճառող կազմակերպությունները կեղծիքների են դիմում ու նաև կեղծ գովազդներ են հրամցնում:

Ժամանակին պետ ստանդարտը ուներ իր վերահսկողության բաժինը, որի պարտավորության մեջ մտնում էր վերահսկել սերտիֆիկացված արտադրությունների համապատասխան վիճակի պահպանումը:
Ներմուծվող համարյա բոլոր ապրանքներին (սնունդն ու կոսմետիկան հաստատ գիտեմ) պետ ստանդարտը կամ դրա կողմից թույլտվություն ունեցող կազմակերպությունները նույնպես տալիս են համապատասխանության սերտիֆիկատ ըստ ներմուծված խմբաքանակի, իսկ վերահսկողության բաժինը պարտավոր ա վերահսկի դրանց ճիշտ պահպանման ու այլ կանոններ: Բայց էտ գործընթացն էլ ա մեր երկրում աղավաղված, քանի որ ստուգում են միայն ծանր մետաղների բացակայությունը, մեկ էլ ինչ-որ տարածված թույների դեմ կարծեմ: Եթե ասենք ներմուծված սպրեդի մեջ բացահայտ ծանր մետաղ չկա ու արտահանող (ասենք թե թուրքական) կազմակերպությունից խնդրել են ինվոյսի մեջ սպրեդի փոխարեն կարագ գրեն, էլ ոչ մի պատճառ չունեն էդ հիմնարկները համապատասխանության սերտեֆիկատ չտան:
Մեր երկրում ամեն ինչն ա աբսուրդի հասնում: Օրինակ ՆԳՆ - կողմից վերահսկվող քիմիական վտանգավոր նյութերը ազատ վաճառք ունեն վերնիսաժում :))

Կարծես թե թեմայից շատ շեղվեցի, բայց Գովազդներն էլ մի ընդհանուր աբսուրդի փոքր մաս ա:

Մի քանի բառ էլ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԼԱՎԱՇ -ի մասին: Գովազդվել ա ժամանակին: Հիմա երևի արդեն դրա կարիքը չունեն:

Էտ իրանց ներկայացրած Գյուղական լավաշը առանց խմորիչի ա, իսկ հայկական դասական լավաշը թխվում ա խմորի թթվեցմամբ նախորդ հացից պահած թթխմորով:
Թխվելու պրոցեսը անցնում ա էլեկտրական վառարաններում, այլ ոչ թե թոնրի մեջ:
Գրդնակում ա մեխանիկական սարքը մետաղե գրդանակներով, այլ ոչ թե մարդը փայտե գրդնակով...

Դրա էլ ի՞նչն ա գյուղական: Էդ սկի քաղաքային չի, ավելի շուտ քաղաքական ա :))

Wave
30.11.2011, 01:12
Սա չգիտեմ նկատել եք թե չե, բայց սա ավելի շատ անգրագիտության արդյունքա: Հ2-ով երևի 2 տարի լսում եմ Սոնիէրիկսոն հեռախոսների գովազդը ու ծիծաղում, այ մարդ մեկը չեղավ էդ տղային ուղղի? Ասումա 3 մեգապիքսկել ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՈՎ տեսախցիկ ու 1 ԳԵԳԱԲԱՅՏ հիշողություն :ՃՃՃ Նույն բառը, սակայն այս անգամ ԳԵԳԱԲԻՏ տարբերակով հնչումա օռանժի գովազդում, ու հերիք չի, ասումա ստացեք ամսեկան 25 ԳԵԳԱԲԻՏ ինտերնետ: (մի բառի մեջ երկու սխալ) Սակայն գնում ես խանութ, և պարզվումա որ պետք է 1 տարով բաժանորդագրվես ու ամսեկան 10000 դրամ վճարես, որը գովազդում չի ասվում: :Ճ

Varzor
30.11.2011, 11:25
Սա չգիտեմ նկատել եք թե չե, բայց սա ավելի շատ անգրագիտության արդյունքա: Հ2-ով երևի 2 տարի լսում եմ Սոնիէրիկսոն հեռախոսների գովազդը ու ծիծաղում, այ մարդ մեկը չեղավ էդ տղային ուղղի? Ասումա 3 մեգապիքսկել ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՈՎ տեսախցիկ ու 1 ԳԵԳԱԲԱՅՏ հիշողություն
Էդ նույն գովազդում հնչում է նաև "ներկայացուցչույթուն" անիմաստ բառը: Բառացի թարգմանել են "представительсвто" ռուսերեն բառը: Ի դեպ, մի հարմար առիթով տվյալ ընկերության աշխատակիցներին "հուշել" եմ դրա մասին ;)

Mark Pauler
30.11.2011, 13:49
Էդ նույն գովազդում հնչում է նաև "ներկայացուցչույթուն" անիմաստ բառը: Բառացի թարգմանել են "представительсвто" ռուսերեն բառը: Ի դեպ, մի հարմար առիթով տվյալ ընկերության աշխատակիցներին "հուշել" եմ դրա մասին ;)

Բա ինչ պիտի ասեին որ իմաստավոր դառնար???

Varzor
01.12.2011, 15:37
Բա ինչ պիտի ասեին որ իմաստավոր դառնար???
Ընդամենը` "ներկայացուցիչ" ;)

Mark Pauler
01.12.2011, 16:37
Ընդամենը` "ներկայացուցիչ" ;)

Ես երևի լավ չեմ հասկանւմ...
Եթե Հայաստանում իրանք են ներկայացնում էտ ապրանքատեսակը կամ ապրանքանիշը, իրավունք չունեն ասեն, թե ինչ-որ թաքնված սխալ կա չեմ նկատում???
Իմ ուղեղն էլ են լվացել??? :))

Mark Pauler
01.12.2011, 16:39
Ես երևի լավ չեմ հասկանւմ...
Եթե Հայաստանում իրանք են ներկայացնում էտ ապրանքատեսակը կամ ապրանքանիշը, իրավունք չունեն ասեն, թե ինչ-որ թաքնված սխալ կա չեմ նկատում???
Իմ ուղեղն էլ են լվացել??? :))

Հա վայ....
Նոր նկատեցի....
Սկի ուշադրություն էլ չեմ դարձրել, ախր դրա մեջ անբարեխղճություն չկա, մտածված սուտ չկա... ուղղակի հայերեն լավ չգիտեն :))

Varzor
01.12.2011, 17:03
Հա վայ....
Նոր նկատեցի....
Սկի ուշադրություն էլ չեմ դարձրել, ախր դրա մեջ անբարեխղճություն չկա, մտածված սուտ չկա... ուղղակի հայերեն լավ չգիտեն :))
Դե սխալ հայերենով գովազն էլ մի բան չի, եթե ոչ նաև օրենքի խախտում ;) Բայց դե թեթև խախտում է, շաաատ թեթև :))

Wave
03.12.2011, 19:36
շաաատ թեթև :))
Շատ թեթև, ոնց որ գովազդնա, նենցել խանութի սպասարկումը. Մի բան ես հարցնում, ասում են չունենք, բայց կարող ենք համարժեք բան առաջարկել, համարժեքն էլ 3 սերունդ առաջ դուրս եկած ապրանք. Խոսքս կոնկրետ հեռախոսների ու համակարգիչների մասին է. Ու էդ ձևով խաբում են ժողովրդին.

Magic-Mushroom
04.12.2011, 00:56
Rammstein սնկային հիվանդություն չի առաջանա,բայց հաստատ խորհուրդ չի տրվում հաճախակի օգտագործել,քանի որ բերանի միկռոֆլորան խախտվում է,
Բա ես ոնց եմ զզվում հայ լայնի այն հիմար գովազդից,որ յանիմ 2 անգամ արագ են երեխա ունենում,հետո էլ ասում է դե սովորեք էլի:[

Mark Pauler
04.12.2011, 15:28
Rammstein սնկային հիվանդություն չի առաջանա,բայց հաստատ խորհուրդ չի տրվում հաճախակի օգտագործել,քանի որ բերանի միկռոֆլորան խախտվում է,

Միկրոֆլորայի խախտումն էլ հենց բերում է սնկային հիվանդությամբ վարակվելու ռիսկի բարձրացման:



Rammstein Բա ես ոնց եմ զզվում հայ լայնի այն հիմար գովազդից,որ յանիմ 2 անգամ արագ են երեխա ունենում,հետո էլ ասում է դե սովորեք էլի:[

Բայց էդ գովազդի մեջ 2 անգամ շուտ երեխա ունենալու հարցում անբարեխղճություն որտեղ տեսաք??? :))

Magic-Mushroom
04.12.2011, 16:32
Բայց էդ գովազդի մեջ 2 անգամ շուտ երեխա ունենալու հարցում անբարեխղճություն որտեղ տեսաք???

Չի ասում որ ում կապը 3 է 3 կմնա,իմը 3 է ու ոչ գինն է իջել,ոչ էլ բարձրացել է,կամ ում որ 2մբ է, 1,5 անգամ է բարձրանում:

Սնկային հիվանդության առաջացումը 0,00001 տոկոս է,քանի որ օրգանիզմի իմունիտետեը հո քնած չի,եթե այդքան հեշտ լիներ սնկային հիվանդությունով վարակվելը,հիմա բնակչության 99% տառապում էր սնկային հիվանդությամբ,ամեն անգամ,երբ շնչում ենք օդը մի 100,000 սնկերի սպորներել ենք շնչում:

Mark Pauler
04.12.2011, 23:06
Չի ասում որ ում կապը 3 է 3 կմնա,իմը 3 է ու ոչ գինն է իջել,ոչ էլ բարձրացել է,կամ ում որ 2մբ է, 1,5 անգամ է բարձրանում:

Սնկային հիվանդության առաջացումը 0,00001 տոկոս է,քանի որ օրգանիզմի իմունիտետեը հո քնած չի,եթե այդքան հեշտ լիներ սնկային հիվանդությունով վարակվելը,հիմա բնակչության 99% տառապում էր սնկային հիվանդությամբ,ամեն անգամ,երբ շնչում ենք օդը մի 100,000 սնկերի սպորներել ենք շնչում:

կարաս ասես էտ որտեղից ես վերցրել 0,00001%-ի մասին ստատիստիկան: եթե հնարավոր ա հղում արա:
Բնակչության 99 %-ը ինտենսիվ ձևով հակաբակտերիալ օճառներից չի օգտվում:

Ինչ վերաբերվում ա Հայ-լայնին - Դրա էլ ու մնացած ինտերնետ մատակարարների մոտ էլ անբարեխղճությունը էնքան շատ ա, որ սկսենք բողոքել մի 1000 թերթ կգրենք:
Ես էլ ժամանակին Օռանժի ստերին էի զոհ գնացել: Հիմա իմը U-com ա, ու կարծում եմ մեջներից ամենահաջողն ա:

Magic-Mushroom
05.12.2011, 00:58
Հարգելի Mark Pauler ես նկատի չունեմ ընդհանրապես բերանի սնկային հիվանդությունները,դե պարզ է ,որ կանդիդոզը շատ տարածված է եւ առաջին հերթին առաջանում է հենց հիգենիային չհետեւելու՝ ատամները չլվանալու պատճառով,նաեւ Բ խմբի եւ Կ վիտամինների պակասից,ծխելուց,թույլ իմունիտետ ունեցողների եւ հղիների մոտ,իմ ասածը վերաբերվում էր ատամի մածուկին՝ ցավոք նման հետազոտություններ չեն անցկացվել,քանի որ չկա դրա անհրաժեշտությունը,իսկ ես նրա համար եմ դա գրել,քանի որ այդ ձեր նշած ատամի մածուկում առկա է ՖՏՈՐԸ՝ որը բոլոր սնկերի վերջը տալիս է ու դրանից հետեւություն,որ ատամի մածուկից սնկային հիվանդությունով վարակվելը նման է դեղին մամուլի՝ այսինքն համարյա անհնար է:

Mark Pauler
05.12.2011, 18:11
Հարգելի Mark Pauler ես նկատի չունեմ ընդհանրապես բերանի սնկային հիվանդությունները,դե պարզ է ,որ կանդիդոզը շատ տարածված է եւ առաջին հերթին առաջանում է հենց հիգենիային չհետեւելու՝ ատամները չլվանալու պատճառով,նաեւ Բ խմբի եւ Կ վիտամինների պակասից,ծխելուց,թույլ իմունիտետ ունեցողների եւ հղիների մոտ,իմ ասածը վերաբերվում էր ատամի մածուկին՝ ցավոք նման հետազոտություններ չեն անցկացվել,քանի որ չկա դրա անհրաժեշտությունը,իսկ ես նրա համար եմ դա գրել,քանի որ այդ ձեր նշած ատամի մածուկում առկա է ՖՏՈՐԸ՝ որը բոլոր սնկերի վերջը տալիս է ու դրանից հետեւություն,որ ատամի մածուկից սնկային հիվանդությունով վարակվելը նման է դեղին մամուլի՝ այսինքն համարյա անհնար է:

Գուցե ատամները չլվանալը ավելի վատ ա քան Ֆտորօրգանական միացություն պարունակող ատամի մածուկով լվանալը, բայց անկեղծ, ես ինքս վստահ չեմ, որ էտ բաղադրության մեջ եղած հականեխիչները` նախկինում սորբատները, իսկ ժամանակակից բաղադրությունների մեջ մտնող տրիկլոզանը, ավելի շատ վնաս չեն տալիս քան օգուտ: Իրականում ֆտորօրգանական միացությունները ատամաի մածուկում որպես սնկասպան, կամ բակտերիցիդ միջոց չեն, այլ ատամի բաղադրության ֆտորի դիֆիցիտը լրացնելու համար են:
Եթե ուզում եք ավելի մանրամասն ատամի մածուկներին վերաբերվող միֆերին ու իրականություններին ծանոթանալ կարող եք սա կարդալ - http://www.molomo.ru/myth/tooth-paste.html

Ատամի մածուկի մասին ինքս միանշանակ հաստատված տվյալներ չունեմ, բայց հակաբակտերյալ օճառների հաճախակի օգտագործման վնասակարության մեջ միանշանակ համոզված եմ: Եթե վերևում կարդաս, կտեսնես, որ ես հենց օճառների մասին եմ ասել:
Ինչ վերաբերվում ա ատամի մածուկներին. շատ հեղինակավոր մասնագետներ պնդում են, որ տարածքային իմաստով լայն կիրառության ատամի մածուկները չեն կարող լավը լինել, քանի որ դրանք չեն կարող ունենալ այն ճիշտ բաղադրությունը որը անհրաժեշտ է այդ տարածքում ապրող մարդկանց ատամները առողջ պահելուն: Օրինակ ծովերին ու օվկանոսներին մոտ ապրողները չունեն էնքան հալոգենային միկրոտարրերի /ֆտոր, յոդ/ կարիք, որքան լեռնային շրջանում ապրողները: Նույնի հակառակ պնդումը կարելի է անել այլ միկրոտարրերի համար /թեկուզ փոսփորը / : Իսկ հատուկ Հայաստանի համար ոչ-ոք Կոլգեյթի լաբորատորիաներում նստած հատուկ բաղադրություն չի հորինել ու ստեղծել /հակառակ դեպքում դա էլ անպայման գովազդի մեջ կասվեր/:
Գուցե ֆտորի էտ միկրոքանակը քիչ ա մեր տարացքի համար, կամ գուցե ֆոսֆորն ա ավելին քան պետք ա....
Ուղղակի կենցաղային քիմիայի, ատամի մածուկների ու կոսմետիկ միջոցների հասցրած վնասները կարող են միանգամից չերևալ, դրա համար էլ մարդիկ դրա վրա շատ չեն կենտրոնանում:

Varzor
05.12.2011, 18:20
Նույնի հակառակ պնդումը կարելի է անել այլ միկրոտարրերի համար /թեկուզ փոսփորը / :
Քէ մատաղ փոսփորը շտեղան էս յէրկալել? :D
Մաշտոցյան այբուբենով` ճիշտ է, բայց հիմա "ֆոսֆոր" տարբերաը սխալ չի համարվում ;)

Համ էլ էդ ատամի մածուկների թեմայից արդեն կարիես է առաջանալու մոտներս :)
Էն 110% ՕԳԳ-ն անամոթաբար վահանակների տեսքով ամբողջ քաղաքը պղտորել է :angry

Mark Pauler
06.12.2011, 10:24
Քէ մատաղ փոսփորը շտեղան էս յէրկալել? :D
Մաշտոցյան այբուբենով` ճիշտ է, բայց հիմա "ֆոսֆոր" տարբերաը սխալ չի համարվում ;)

Համ էլ էդ ատամի մածուկների թեմայից արդեն կարիես է առաջանալու մոտներս :)
Էն 110% ՕԳԳ-ն անամոթաբար վահանակների տեսքով ամբողջ քաղաքը պղտորել է :angry

փաստորեն, հերիք չի չես ալարել կարդացել ես, դեռ մի հատ էլ փոսփորի վրա ֆիլիսոֆայելդ բռնել ա :))

Tig
06.12.2011, 11:01
Մթոմ աշխատում են

ՀՌԱՀ-ը որոշեց տուգանել "Արմենիա" TV-ին՝ 32,5 միլիոն դրամով (http://www.mamul.am/am/news/4583/%D5%B0%D5%BC%D5%A1%D5%B0-%D5%A8-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%A5%D6%81-%D5%BF%D5%B8%D6%82%D5%A3%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6%D5%AB%D5%A1-tv-%D5%AB%D5%B6-32-5-%D5%B4%D5%AB%D5%AC%D5%AB%D5%B8%D5%B6-%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%B8%D5%BE#.Tt0Z9wocfj0.facebook)

''Արմենիա'' TV-ին իր եթերում ''Ալա բալա նիցա'' ֆիլմը գովազդելու ընթացքում խախտել է գովազդի ժամանակային սահմանափակումների վերաբերյալ օրենսդրական նորմերը: Սա հարուցել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) վրդովմունքը, քանի որ հայաստանյան հեռուստաընկերություններից մեկն էլ իր մոնիթորինգի արդյունքում սա նկատել է, և բողոքով դիմել հանձնաժողովին:
''Առավոտ''-ի հաղորդմամբ` այսօր ՀՌԱՀ-ը նիստ էր հրավիրել, որպեսզի որոշեր, թե ինչ պատասխանատվության է ենթարկելու ''Արմենիա'' հեռուստաընկերությանը: Մինչ այդ հանձնաժողովի անդամները պարզեցին, թե ինչ արդարացումներ ունի հեռուստաընկերությունը: ''Արմենիա''-ի ներկայացուցիչ Հերմինե Հովսեփյանը ՀՌԱՀ-ի անդամներին փորձում էր համոզել, որ իրենք ոչ թե գովազդ, այլ ֆիլմի մասին ուղղակի անոնս են եթեր հեռարձակել, սակայն ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը պնդում էր, որ տվյալ տեսահոլովակի մեջ չկա, թե երբ է այդ ֆիլմը հեռուստատեսությամբ եթերով հեռարձակվելու, ուստի այն անոնս համարվել չի կարող. ''Այդ նույն օրերին էլ եղել է ֆիլմի գովազդը'': Հ. Հովսեփյանն արդարանում էր, որ այդ տեսահոլովակում չկա նաև այն տեղեկատվությունը, թե երբ և որտեղ է ֆիլմը ցուցադրվելու. ''Մենք չենք նշել, որ այն կցուցադրվի որևէ կինոթատրոնում այսինչ օրվանից և այլն: Մենք ուղղակի եթեր ենք տվել հայրենական արտադրության ֆիլմի մասին'': Հանձնաժողովի անդամներից մեկն այս արտահայտությանն այսպես արձագանքեց. ''Կոկա-կոլա''-ի գովազգում էլ չեն նշում, թե այն որտեղ և ինչ գնով է վաճառվում, բայց այն գովազդ է'':
''Արմենիա''-ի ներկայացուցչի ասածները համոզիչ չհնչեցին, և ՀՌԱՀ-ը որոշեց տուգանել հեռուստաընկերությանը՝ 32,5 միլիոն դրամի չափով` միաժամանակ տեղեկացնելով, որ հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարանում:

Աղբյուր՝ mamul.am

Varzor
06.12.2011, 11:09
փաստորեն, հերիք չի չես ալարել կարդացել ես, դեռ մի հատ էլ փոսփորի վրա ֆիլիսոֆայելդ բռնել ա :))
Հա մեղքս ինչ թաքցնեմ` կարդացել եմ :oy :))
Փոսփորը շատ դուրս եկավ, շատ հարազատ է հնչում :)

Mark Pauler
25.04.2012, 17:18
100 տարի ա ինչ գրառում չեմ արել ակումբում... Դե զբաղված եմ ահավոր, բայց էս երկու օրը գրիպով հիվանդացա, տանը մնացի, հեռուստացույցը սկսեց վրես ազդել, հետն էլ էն աստիճան, որ սկսեցի դիվանին պառկած գոռալ "ԶՈՒ-ԶՈՒ եմ ուզում.... ԶՈՒ-ԶՈՒ....".
Ջերմությունս չափելուց հետո տանեցիները համոզվեցին, որ չեմ զառանցում ու իմ համար 2 հատ Զու-Զուի քաղցր ձողիկներից առան... :D

Լիրիկական զեղումները մի կողմ, հիմա անցնեմ լուրջ մասին: :)

Իսկապես էս վերջերս էլի աչքովս ընկել ա էտ Զու-Զու-ի գովազդը, ու երբ գնված 2 փաթեթներն էլ բացեցինք պարզվեց, որ դրանց մեջ կարծես թե լրիվ տարբեր տեսալի ձողիկներ լինեին, մեկի միջինը ավելի փափուկ ու բերանում շուտ հալվող էր, գույնն էլ ավելի սպիտակին խփող, իսկ մյուսը ավելի կոշտ էր ու քիչ դեղնավուն: Մերոնք , ինչպես բոլորը սկսեցին մտածել, որ հին ու նոր ա կամ դրա պես մի բան, բայց իրականում դրանք տարբեր հումքերից պատրաստված ձողիկներ են:
Քանի որ ժամանակին դժբախտություն եմ ունեցել դրանց հետ կապված պրոբլեմնների հետ էլ առնչվել, հիմա կբացատրեմ: Դեղին ու կոշտ ձողիկները իսկապես եգիպտացորենից են պատրաստվում, իսկ սպիտակավուն ու փափուկները` սպիտակաձավարից (манная крупа). Առաջին հայացքից կարելի ա ենթադրել, որ ոչ մի ահավոր բան էլ չկա, բայց իրականում, լավ էլ վտանգավոր խաբեություն ա: Նախևառաջ, մինչև 3 տարեկան երեխաների կերակրացանկում սպիտակաձավարը պետք ա խիստ փոքր քանակով լինի, նրա մեջ մեծ քանակությամբ առկա ֆիտինի և գլիոդինի պատճառով, որոնցից առաջինը կապում է կալյցումը և D վիտամինը և չի թողնում անցնեն օրգանիզմ, իսկ երկրորդը` փոքր երեխաների ստամոքսը ուղղակիորեն փչացնում է: Բացի դրանից սպիտակաձավարը ձողիկի ստացման ջերմային մշակուման ձևից ունենում է օրգանական նյութերի քիմական կազմի անցանկալի փոփոխություն: Անցանկալի ասելով ի նկատի ունեմ ` վատ յուրացվող և նույնիսկ չյուրացվող:

Արտադրողները իրենք էլ գիտեն ու դա խնամքով թաքցնում են ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ ՁՈՂԻԿ անվան տակ, դեռ մի բան էլ գովազդում են տարբեր եղանակներով:
Չնայած սկսեցի խոսել Զու-Զու ապրանքանիշի մասին, բայց դա վերաբերվում է, նաև մյուս արտադրողներին, օրինակ Դարոինքի ձողիկներին, որոնք հերիք չի եգիպտացորենից չեն, դեռ մեջն էլ էնքան համային հավելանյութեր են լցնում, որ փաթեթի բերանը բացելուց արհեստական հոտ ա տարածվում...