PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստեղծագործական մրցույթ. հեքիաթ



Էջեր : [1] 2

Chuk
22.11.2011, 22:24
Մեկնարկում է գրական նոր մրցույթ, այս անգամ հեքիաթ:

Բարի ու չար կախարդներ, վիշապներ ու թզուկներ, խոսող կենդանիներ ու միամիտ մարդիկ, կորցրած կոշիկներ ու կեսգիշերային կախարդանք, քնած գեղեցկուհիներ ու սպիտակ նժույգով ասպետներ... Այս մրցույթում տիպային որևէ սահմանափակում չենք մտցնում. կերպարները, մեծահասակների թե փոքրահասակների համար, տխուր թե ուրախ, զվարճալի թե դրամատիկ լինելն ընտրում է ստեղծագործողը: Կարևոր է, որ ստեղծագործությունը լինի հեքիաթ:

Կանոններ

Ստեղծագործությունը պետք է լինի արձակ, հայերեն ու մեքենագրված լինի հայատառ:
Ստեղծագործությունը պետք է նամակագրական համակարգով (PM) ուղարկեք ինձ, վերնագրում գրելով «Մասնակցություն գրական մրցույթին»: Եթե ստեղծագործությունը երկար է ու դժվար է PM-ով ուղարկելը, ապա նույն PM-ով ինձնից կարող եք ճշտել իմ email հասցեն ու ուղարկել այդ հասցեով, այդ թվում՝ օրինակ *.doc ֆորմատով:
Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև հաջորդ երեքշաբթի օրվա (29.11.2011) ավարտը՝ 24:00-ն:
Աշնան վերջին օրը՝ նոյեմբերի 30-ին ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունները նշելու կտեղադրվեն թեմայում քննարկման ու քվեարկության համար:
Ստեղծագործությունն ինձ ուղարկելուց հետո չեք կարող ինձ խնդրել այն չտեղադրել կամ Ձեր անունը չհրապարակել, որովհետև այն ստանալու պահից համարելու եմ, որ ստեղծագործությունը ու ստեղծագործողը մասնակցելու են մրցույթին:
Յուրաքանչյուր ակումբցի կարող է ուղարկել մեկից ավելի տարբերակ:
Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս, դրանք կախված կլինեն ուղարկված ստեղծագործությունների քանակից, ինչպես նաև հաշվի կառնվի անցյալի փորձը:

Chuk
30.11.2011, 00:02
Քվեարկության պայմանները
Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «Տարբերակ N. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
Քվեարկությունը տևելու է 4 օր,
Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվելու,
Քվեարկության 4 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն,
Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ: Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու,
«Ոչ մեկը չհավանեցի» կետ հարցման մեջ չկա: Այդպիսի կետ ընտրել ցանկանալու դեպքում կարելի է պարզապես չքվեարկել ու թեմայում՝ գրառման տեսքով, ներկայացնել կարծիքը,
Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
4 օր անց, քվեարկության ավարտից հետո կհայատարարվեն հեղինակները:


Երկար տատանվում էի քվեարկությունը 3, թե 4 օր թողնեմ, ի վերջո որոշեցի, հաշվի առնելով, որ աշխատանքային օրեր են, նախկինի պես 4 օր թողնել, մանավանդ հաշվի առնելով, որ օրերի այդ քանակը նախորդ դեպքերում արդարացված է եղել:

Chuk
30.11.2011, 00:03
Տարբերակ 1.
Տխուր արքայազնը

Հեռավոր մի սարի գագաթին, ուր միայն չարագույժ անգղներն էին թևածում, իր մենավոր դղյակում ապրում էր տխուր արքայազնը: Նրա դեմքը մռայլ էր՝ իր հոգու նման:

Արքայորդու կյանքն ուրիշ էր, որովհետև չուներ ճակատագիր: Ասում են՝ նրա հայրը ապրել էր վայելքներով լի, հարուստ կյանքով, ինչի համար գիր բաժանողը նրա որդուն զրկել էր ճակատագրից.

- Քո բաժին բախտն էլ է հորդ հասել,- ասել էր նա ու հեռացել՝ ոչինչ չտալով նորածին արքայորդուն:

Անցել էին տարիներ, ու արքայազնը դարձել էր կյանքից խռոված ու աշխարհից փակված մեկը, ով ոչ թե ապրում էր, այլ գլորում իր օրերը՝ ամեն ինչից ու ամենքից հեռու: Իր դղյակից նա դուրս էր գալիս միայն գիշերները, որ ոչ ոքի չհանդիպի ու չտեսնի նրանց խղճահարված հայացքները:

Ժամանակի հետ մարդիկ արդեն մոռացել էին նրա գոյության մասին ու տեսնելու դեպքում չէին էլ ճանաչի իրենց կողմերում ապրող տխուր արքայազնին, ով չուներ ճակատագիր:

Մի անգամ՝ երկար մտածմունքից հետո, արքայազնը որոշում է գիշերվա փոխարեն առավոտ կանուխ դուրս գալ իր դղյակից ու տեսնել, թե ինչպես են մարդիկ ապրում իրենց օրը: Այդպես էլ անում է: Ու հայտնվում լուսավոր աշխարհում: Անցնում է արքայազնը մարդկանց միջով ու հասկանում, որ ոչ ոք իրեն չի ճանաչում: Օտարական ձևանալով՝ զրույցի է բռնվում հետները ու հարցուփորձ անում կյանքից և աշխարհից: Խոսքուզրույցի մեջ արքայազնի ականջին է հասնում, որ մոտակա քաղաքներից մեկում արդեն տարիներ շարունակ առեղծվածային բաներ են կատարվում:

- Չգնաս այդ կողմերը, բարի օտարական:

- Անիծված տեղ է, հեռու մնա...

Բայց արքայազնը, որ կորցնելու բան չուներ, իր ճամփան թեքում է հենց այդ ուղղությամբ ու գնում հասնում է անիծված քաղաքը:

Քաղաքը բացում է արքայազնի առաջ իր մռայլ դռները: Նա հայտնվում է անհասկանալի շշուկներով ու ծանր մառախուղով լի մի վայրում: Անկյուններում մարդկանց ստվերներ են հայտնվում ու արագ կորչում: Թվում է՝ ամեն քայլափոխին նրան են հետևում թաքնված ու վախեցած աչքեր:

Ինչքան առաջ է գնում, այնքան խորանում է արքայազնի տխրությունը:

Շուտով նրա աչքովն է ընկնում մենավոր մի ծառ ու նրա տակ նստած երկար մազերով մի կին: Կնոջ վարսերի միջից փայլում էին սպիտակող փնջերը, իսկ դեմքի վաղեմի թարմությունը ճեղքում մոխրագույն կնճիռները:

Ճամփորդը մոտենում է նրան: Կինը դատարկ աչքերն ուղղում է արքայազնի կողմը:

- Ես սպասում եմ,- ասում է նա արքայորդուն:

- Ո՞ւմ:

- Իմ սիրածին:

- Վաղո՞ւց է գնացել:

- Քսանհինգ տարի առաջ... Բայց ասել է, որ կգա իմ հետևից: Ես սպասում եմ:

Օտարականը նստում է նրա կողքին:

- Ի՞նչ է կատարվում այստեղ: Այս քաղաքում:

Կինը վախով լի հայացքով նայում է նրան:

- Գնա այստեղից... Չար տեղ ես եկել:

- Ի՞նչ է այստեղ կատարվում,- նորից հարցնում է արքայազնը:

- Այստեղ մարդիկ կորցնում են իրենց ճակատագիրը:

- Ուրեմն ճիշտ տեղում եմ...

Կինը բռնում է նրա ուսերը ու գլուխը մոտեցնելով նրան՝ շշնջում.

- Ինչ-որ մեկը գողանում է մեր ճակատագրերը:

Արքայազնը թախծոտ հայացքով նայում է ցնորված կնոջը: Հետո գրկում նրան:

- Հետ գնա քո աշխարհը,- ասում է կինը՝ կամաց հեկեկելավ,- գիշերը չմնաս այստեղ: Նա գալիս է ու տանում մարդկանց բախտը:

Արքայազնը վերջին անգամ նայում է դժբախտ կնոջն ու հեռանում: Նա թափառում է քաղաքում ու ժամանակ առ ժամանակ մոլորված և իրենց կյանքը կորցրած մարդկանց հանդիպում: Նրանք բոլորն էլ նույնն են ասում.

- Չմնաս այստեղ գիշերը:

Թանձրանում է արքայազնի հոգին մաշող թախիծը: Իրիկնադեմին նա պառկում է բաց երկնքի տակ: Մառախուղը փաթաթվում է նրան ու վերցնում իր սառը գրկի մեջ: Վրա է հասնում գիշերը: Մշուշը փոխարինվում է խեղդող մթությամբ, իսկ շշուկները վերածվում ծանր հառաչների: Սակայն արքայազնը, որ սովոր էր մթնային թափառումների, գիշերվա մեջ ոչ մի սարսափելի բան չի տեսնում, ոչ էլ առեղծվածի հանդիպում:

Առավոտյան քաղաքն արթնանում է ու առանց ճակատագրի թողնում ևս մի քանիսին:

Իսկ տխուր արքայազնը դուրս է գալիս քաղաքից, նստում ճամփի եզրին, ու դիմացը փռում սովորական դարձած իր գիշերային ավարը: Գողացած ճակատագրերը նա հատիկ-հատիկ զննում է, փորձում հարմարեցնել իր կյանքին: Բայց այս անգամ ևս չի գտնում իրենը:

Ու հեռանում է արքայազնը, վերադառնում իր մենավոր դղյակը:

Նրա դեմքը մռայլ էր, իսկ սիրտը՝ տխուր, որովհետև չուներ իր ճակատագիրը:

Chuk
30.11.2011, 00:03
Տարբերակ 2.
Կանաչ-դեղին սեր

Նրանք ամուսնացան սեպտեմբերի երեքին…Ողջ երկրագունդը խրախճանքեց նրանց միության օրը…..այնպես քեֆ արեց, գինովցավ ու նրանց սիրուց էլ վարակվեց, որ «սեպտեմբերի երեք»-ը հրավառ գրիչով, ոսկեթույր ու կանաչաբույր տառերով ներկվեց պատմության էջերին: Նրանց երջանիկ կյանքի, ծովեծով սիրո մասին լենգենդը անմահ է….թափառում է սերունդների շուրթերին, ամեն բացվող օրվա հետ, ամեն կաթիլվող ճառագայթի հետ նորանում է, թարմանում... Բերնեբերան է անցնում նաև նրանց հանդիպման ու սիրո ծնունդի պատմությունը…



* * *

Դեղնուկը ծնվեց Արևածաղիկների թագավորությունում…. Դաշտի ամենամեեեեեեծ արևածաղկի մեջ մի առավոտյան ցողի կաթիլները նրան գտան իրենց գրկում քնած:

-Վա~յ, արևն էս ո~նց է պուճուրացել ու մեր ծաղկապսակում տեղավորվել:

-Նայի~ր, Ցողի’կ, նա երկրային արևն է….

-Ցողա~ն, նա մեեեեեծ-մեեեեեեեծ աչուկներ ունի ու ժպտում է իսկական արևի նման:

Դեղնուկն իսկապես ամենասիրունն էր ժպտում ողջ Արևածաղիկների թագավորությունում….Նա արթնանում էր ժպիտը դեմքին ու ծաղիկների դեղին թերթիկների մեջ փաթաթվելով քնում` էլի ժպտալով…. Նրա հարևանները գլուխ էին գովում, թե իրենց կողքին ունեն արևին, երեխաներն աշխատում էին սիրաշահել նրան ու ընկերանալ: Դեղնուկի ժպիտն, ասում էին, ապաքինում է, հիվանդը ոտքի է կանգնում, տկարը պնդանում է, իսկ նրանց համար, ում հյուր է եկել տխրությունը, խինդը դառնում էր օրվա տրամադրությունը:

Դեղնուկը սնվում էր արևածաղկի նեկտարով, վազվզում էր թփից թուփ, ծաղկից ծաղիկ, արևի ամեն մի շողի հպումից ավելի գեղեցկանում ու փարթամանում…

Օրիորդ Դեղնուկը մի հոբբի ուներ. նա որսում էր արևի շողերն ու հավաքում արևածաղիկների թերթերին առավոտյան նստած ցողերը և գեղեցիկ կոլաժներ էր ստեղծում: Զատիկներն իրենց մեջքին դրած բերում էին ցողերը, թիթեռներն էլ օգնում էին հավաքել արեգակի շողերին: Իր ծաղկային բույնը աղջնակը զարդարել էր շողացողային ծաղիկներով, բնապատկերներով ու իր նման լուսավառ աղջնակներով:

Պարմանուհու հոբբին էլ ավելի մեծացրեց նրա նկատմամբ հետաքրքրությունն ու հիացմունքը: Աշխարհի տարբեր ծեգերից Արևածաղիկների երկիր էին գալիս մարդիկ` Դեղնուկի ձեռքի աշխատանքները սեփական աչքերով տեսնելու համար: Բոլորն էլ կարող էին վայելել նրա գործերը….սակայն գնել` ոչ: Դեղնուկը դրանք միայն նվիրում էր…..Նրանց էր նվիրում, ում սրտում բարությունն էր բնակվում ու սերը: Այդ գեղեցիկ, եթերային զարդերն ունենալու համար մարդիկ ամիսներ շարունակ բարի գործեր էին անում, թողնում իրենց վատ սովորություններն ու սիրով լցվում աշխարհի հանդեպ:

Արևածաղիկների երկրում բարությունը օրեցօր իշխող էր դառնում, խինդն ու երջանկությունն էլ քայլում էին բոլոր փողոցներով:



* * *

Հեռու հեռավոր մի տեղ, անչափելի կիլոմետրեր ու մղոններ այն կողմ մի թագավորություն կար` Գունդուկծիկ անունով: Այս երկրի մասին Արևածաղիկում քիչ բան գիտեին…շատերը նույնիսկ անունը չէին լսել:

Գունդուկծիկի ղեկավարը Քուրջուփալաս թագուհին էր… Նրա միակ հոգսն իր զգեստապահարանը հարստացնելն էր…. Նրա ամրոցները վերջ ու սկիզբ չունեին…հարյուր օր ու գիշեր էր պետք դրանք ոտքով անցնելու համար…արտաքինից մռայլ ու անշուք ամրոցներում անհաշվելի պահարաններ ու կախիչներ էին ապրում…ու նույնքան էլ անհաշվելի թվով շրջազգեստներ, կիսաշրջազգեստներ, վարտիքներ, գլխարկներ, կոշկեղեն, պայուսակներ:

Գունդուկծիկի բնակիչները լավ չէին ապրում….հազիվ կարողանում էին մեկ փոր հաց գտնել…ողջ երկիրը թել էր մանում, ներկում, կտոր գործում ու զգեստ կարում….ու ժպիտն այս երկրում չտեսնված ու չլսված բան էր …մարդկանց դեմքից տխրություն էր ծորում…անընդհատ աշխատելուց ցամաքել, մի բուռ դարձել, կռացել այնպես, որ արևի երես գրեթե չէին տեսնում…. Ու անգամ մտքում անհոգ ու երջանիկ օրվա մասին երազել էին մոռացել….ատում էին «զգեստ» բառն էլ , իրենց օրն էլ, երկիրն էլ:

Քուրջուփալաս թագուհին ամուսնանալ էր որոշել, միայն թե Կանաչստան երկրի Ուրախ Մորեխ թագաժառանգը, ում սիրահարվել էր նա, ոչ մի կաթիլ ուշադրության չէր արժանացնում իր հարևան երկրի թագուհուն: Նա հենց այս երիտասարդի համար էր զգեստային նման խառնաշփոթի մեջ ընկել… Վստահ էր` իր գեղեցիկ ու չտեսնված կերպարներով կգերի հաղթանդամ, գեղեցկադեմ ու խելացի երիտասարդի սիրտը….Միայն թե Ուրախ Մորեխը նրան անգամ չէր էլ նկատում, նա տարված էր իր երկրի զմրուխտապատման ու գեղեցկացման աշխատաքներով ու իրեն ուղղված զգեստային դավերն անպատասխան էր թողնում…

Կանաչստանում օրեցօր ավելանում էին գեղեցիկ ծառերն ու թփերը, բակերն ու այգիները զարդարվում էին նախշուն ծառերով ու ծաղիկներով, բարձրանում էին թփային աշտարակներ ու ծաղկային պալատներ… Երկրագնդի այս կտորն օրեցօր վերածվում էր երկրային դրախտի, սակայն Ուրախ Մորեխը ինչ-որ բանից գոհ չէր: Նրան թվում էր, թե մի բան պակասում է: Օր ու գիշեր գլուխ էր ջարդում` հասկանալու համար, թե ինչն է պակասում, բայց էդպես էլ մտքին ոչինչ չէր գալիս: Ու ինքն էլ, իր երկրի բնակիչների հետ միասին բահը ձեռքից բաց չէր թողնում. Տնկում էր, ջրում, փորում, աճեցնում: Ու փթթում էր երկիրը, բայց ինչ-որ բան պակասում էր….



* * *

Փարթըստան պետությունում կազմակերպվում էր աշխարհի ամենահետաքրքիր հավաքույթը, որին մասնակցելու հրավեր ստացել ստացել էին և՛ Քուրջուփալասը, և՛ Ուրախ Մորեխը: Զգեստասեր թագուհու ուրախության չափը չկար: Նա առիթ ուներ իր սրտի տիրոջը նոր ու գեղեցիկ մի տեսքով ներկայանալ ու այդ երեկո վերջապես գրավել նրա սիրտը…

Քուրջուփալասի երկրում ևս խոսում էին Դեղնուկի հրաշք գեղեցկության, նրա վառվռում աչքերի, չնաշխարհիկ ժպիտի ու հետաքրքիր շնորհքի մասին: Արևի շողերից ու վաղորդյան ցողերից հյուսած նրա գործերի մասին տեղեկությունները Քուրջուփալասը ականջի ծայրով էր լսել, բայց երբ ստացավ երեկույթին մասնակցելու հրավերը, գլխում մի խելահեղ միտք ծագեց: Նա որոշեց, որ այդ աղջկա ձեռքով ստեղծված վերերկրային զգեստով կներկայանա իր երազների տղամարդուն, ու վերջինս էլ դժվար թե դիմանա իր հմայքներին: Նա իր զինվորներին ուղարկեց Արևածաղիկների երկիր` Դեղնուկին առևանգելու: Երկրային արեգակը ընկավ քուրջասեր թագուհու ծուղակն ու հայտնվեց մի ճաղապատ սենյակում:

-Քո արևածաղիկների ու արևի երեսն այլևս չես տեսնի, այս մութ սենյակից էլ դուրս չես գա, եթե ինձ համար հաշված օրերի ընթացքում չգործես աշխարհի ամենագեղեցիկ զգեստը,- ասաց թագուհին աղջնակին:

Տխրեց Դեղնուկը, մի պահ պատկերացրեց, թե էլ երբեք չի տեսնելու իր մտերիմ ընկներներին, ծաղիկներին, սոխակներին… Նրա սիրտը մղկտում էր` երբեք չար ու ինքնահավան, անսիրտ մարդկանց մեկ կտոր արվեստ էլ չի նվիրել, հիմա ինչպե՞ս պիտի այս անսիրտի համար մի ամբողջ զգեստ հյուսի: Ուզում էր ասել` լավ է ինձ այստեղ պահես ու տանջես, քան թե շողերն ու ցողերը զարդարեն քո անհոգի մարմինը, բայց մտածեց նրանց մասին, որ դեռ իր գործերով պիտի ուրախանան ու երջանկանան, ու որոշեց համաձայնել.

-Այստեղ բերե'ք թիթեռներիս ու զատիկներիս, և ես կպատրաստեմ ձեզ համար մի գեղեցիկ զգեստ:

Մութ ու անգույն իր վանդակում Դեղնուկը մրսում էր, դողում, տխրում, բայց և ժպտում էր… Նրա ժպիտը նույնիսկ բռնապետուհու այս զնդանում չէր մարում, ու այս տխուր երկրի տխուր մարդիկ այս սենյակից արևի շողեր էին տեսնում, զարմանում, փորձում հասկանալ` որտեղից են գալիս այս կենարար շողերը: Իսկ Դեղնուկը հյուսում ու գործում էր: Ցող հավաքող զատիկների ու արևի շողերը հավաքով թիթեռների հետ ժպտացող ծաղիկը, քուն ու դադարը կորցրած, գործ էր անում:



* * *

Եկավ հավաքույթի նշանավոր օրը: Փարթստան էին շտապում թագուհիներ ու թագավորներ, արքայազներ ու արքայադստրեր` աշխարհի բոլոր ծայրերից: Նման գույներ, զվարթություն, խինդ ու գեղեցիկ բազմություն աշխարհը դեռ չէր տեսել: Ողջ երկիրը փայլում էր, հրավառվում, ժպտում: Քուրջուփալասն էլ վայրկյաններն էր հաշվում` երբ է հայտնվելու երեկույթին: Նա հրամայեց Դեղնուկին բաց չթողնել, մինչև իր վերադարձը, նստեց իր կառքն ու սլացավ դեպի Փարթըստան:

Նա իր եթերային զգեստով իսկապես շքեղ էր, հողեղեն մահկանացուները չէին կարողանում նրանից աչք կտրել, բոլորն անէացած նայում էին Քուրջուփալասին: Ուրախ մորեխը մարդկանց հսկայական ամբոխում ևս գտավ չտեսնված գեղեցկությունն ու անթարթ հայացքով սկսեց նայել: Քուրջուփալասը երանության մեջ էր…Ամբողջ երեկո երիտասարդը նրանից հեռու չէր գնում. պարում էին, զրուցում, ծիծաղում: Նա վստահ էր` կանաչների տիրակալն իրենն է արդեն: Արքայազնին էլ ամբողջ երեկո միայն մի միտք էր տանջում` տեսնես ո՞վ է հեղինակել այս չնաշխարհիկ զգեստը….Նա որոշեց ողջ աշխարհն էլ շուռ տալ ու գտնել մոգական դերձակուհուն:

Խնջույքից հետո շողացողային զգեստով դյութված արքայազնն առաջարկեց ուղեցկել Քուրջուփալասին` հույս ունենալով նրա երկրում մի լուր առնել դերձակի մասին: Թագուհին էլ, վստահ լինելով, թե իր սիրային փնտրտուքների վերջը եկել է, թե նվաճել է իր ասպետին, տղային մի շաաաատ գեղեցիկ զարդարված սենյակ տրամադրեց գիշերելու համար:

Ուրախ Մորեխը ողջ գիշեր աչք չկպցրեց…նրան աննդհատ հայտնվում էր չտեսնված գեղեցկությամբ զգեստն ու մտքում փորձում էր պատկերացնել այն մարդուն, ով երկնել էր զգեստը: Մտքերով տարված` քայլում էր գիշերային լռության մեջ, չափչփում մութ ու խավար ամրոցը: Հանկարծ նկուղից մի լույս նկատեց, ինչը գիշերվա գրկում չտեսնված բան էր: Արքայազնին քայլերը ներքև տարան: Նա գնաց լույսի հետևից ու տեսավ անշուք սենյակում նստած Դեղնուկին, որ ինչպես արևը, այդ արևազուրկ սենյակում լույս էր ճառագում:

-Բարև’, գեղեցկուհի’, ի՞նչ ես անում այս ցուրտ անկյունում, ինչու քնա՞ծ չես:

Աղջնակը նայեց արքայազնին ու ժպտաց.

-Քունս գողացել են….իմ Ծաղկաստանից հեռու ես հանգիստ գտնել չեմ կարողանում:

-Բա էլ ինչու՞ քո Ծաղկաստանում չես:

Աղջիկը միայն տխուր ժպտաց: Արքայազնը հարցեր էր տեղում, նա էլ ժպիտով պատասխանում էր ու ամեն հաջորդ վայրկյանը երիտասարդի սիրտը սիրով էլ լցվում դեպի չքնաղ պարմանուհին: Ուրախ մորեխը հասկանում էր, որ իր կանաչապատ թագավորությանը հենց այս արևային գեղեցկությունն էր պակասում: Զրույցի ընթացքում հանկարծ տղային աչքն ընկավ հատակին թափված երկու կաթիլ ցողին ու ճառագայթներին: Տղան նայեց աղջկա բյուրեղյա մատներին ու հասկացավ, որ հրաշք զգեստը, որ իրեն այս ամրոց բերեց, ծնվել է այս արեգակնային էակի բյուրեղյա մատներով:

Տղան հասկացավ, որ գեղեցկուհին ստիպված է եղել այդ զգեստը գործել ու հասկացավ նրա տխուր խոսքերն էլ, տխուր ժպիտն էլ: Ուրախ Մորեխը վերցրեց աղջնակին ու ամրոցի գիշերային անդորրում անէացավ: Առավոտյան, երբ Քուրջուփալասը հայտնաբերեց, որ իր սիրեցյալը չկա, աղջիկն էլ է անհետացել, արդեն ուշ էր: Հրաշազարդ աղջնակն ու կանաչաբույր տղան Կանաչստանում էին ու պատրաստվում էին իրենց հարսանիքին:

Chuk
30.11.2011, 00:03
Տարբերակ 3.
Գույները

Կար մի ծաղիկ ու կար մի աղջիկ, չէ, ավելի շուտ մի կատվիկ: Իսկ հեքիաթն այսպիսին է…

Ժամանակին մի տղա կար ու շատ էր սիրում նայել մայրամուտին իսկ հետո պառկում էր իր անկողնում ու երկար մտածում արևի մասին: Նրա մազերը հուր կրակ էին՝ շեկ, երկար ու ալիքավոր ու արևը նրա հայրն էր: Համենայն դեպս նա այդպես էր մտածում:

Երբ առաջին անգամ տեսավ արևը, աչքերը չդիմացան ու նորից սուզվեց մթության մեջ, բայց արևը կանչում էր ու նա թլ չդիմացավ կանչին:

Երկրորդ հանդիպումն ավելի երկար էր: Տղան շատ գույներ տեսավ ու մի նոր աշխարհ բացահայտեց իր համար, նա սովորեց գույները և առաջինը կարմիրն էր, այն կարմիրը, որով մայր է մտնում Արևը: Կարմիր էին նաև ծաղիկները, քարերը ու ձկները, բայց բացի ձկներից նա ջրի մեջ տեսավ իր փարթամ ու խճճված մազերը, որոնք նույնպես կարմիր էին, տեսավ նաև արյունը ու հասկացավ, որ կարմիրը նաև ցավի գույնն է:

Հետո եկավ կանաչը, ու ողջ բնությունը ցույց տվեց նրան կանաչի բոլոր երանգները: Ծառերի տերևներն ու խոտը, նար մամուռը, որը պատել էր քարերն ու գորգի նման տարածվել: Կանաչ էին նաև տղայի աչքերը:

Հաջորդը կապույտն էր, այնքան ջինջ ու պարզ, երկնքի ու ջրի նման: Նա տեսավ կապույտ ծաղիկներն ու հիացավ նրանցով: Տղան սովորեց նաև սևը, որը այդքան ծանոթ էր նրան:՛ Այդ օրը նա տխրեց հիշելով մթության մեջ անցկացրած իր օրերն, բայց և տեսավ, որ եթե չլիներ սևը, նա չէր տեսնի այդ բոլոր գույները, որոնք ժպտերես բարևում էին նրան ամեն առավոտ:
Նա նկարում էր, նկարում էր իր երազանքներում, խառնում էր գույներն ու երանգները: Ստանում պատկերներ ու կտավի պես պահում երազների պահոցում:

Բայց ամեն անգամ մի գույն պակասում էր, ամեն անգամ մի փոքրիկ մասնիկ կարծես մնում էր դատարկ:

Իսկ տղան փնտրում էր: Փնտրում էր այն ամենուր, տեսնում էր, բայց չէր կարողանում բռնել: Մի օր առավոտյան նա տեսավ այն երկնքում, փոքրիկ, շատ փոքրիկ մի կտոր: Ու հարցրեց տղան Արևին, որ գույն է սա, - Սա սպիտակ գույն է, այն մաքրությունն ու անմեղությունն է, այն դատարկությունն է, որը կարող ես լցնել բազմազան գույներով: Ու հասկացավ տղան: Ու տեսակ սպիտակն ամենուր, ջրի ալիքներում, տերևների վրա, իր մարմնի վևա ու հասկացավ, որ սպիտակն էր, որ պետք է լրացներ իր երազանքի կտավը իր անմեղությամբ ու փայլով ու տեսավ սպիտակն արևի փայլում ու արևին էլ ավելի սիրեց:

Chuk
30.11.2011, 00:04
Տարբերակ 4.
Սխալ հեքիաթ

Կար-չկար, Օլի անունով մի հեքիաթագործ կար, որի ստեղծած բոլոր հեքիաթները կարողանում էին հրաշք ձևով կենդանանալ ու ապրել իրենց կյանքով: Օլին հորինում էր տարբեր գունավոր հեքիաթներ ու սփռում աշխարհով մեկ: Նա ապրում էր մարդկանցից հեռու՝ իր հորինած փոքրիկ տնակում, որի պատերը հյուսված էին բազմապիսի բույսերից, իսկ կահ կարասին մոգոնված էին փայտ ու կոճղից:

Հեքիաթներ հորինելուց բացի, Օլին սիրում էր բարձր երգել ինքն իր համար ու մի լավ պարել, հետո՞ ինչ, որ ծիծաղելի էր ստացվում. դրա մասին միայն ինքը գիտեր: Իսկ հանգստանալու համար նա նստում էր հատակին ու մեդիտացիա անում՝ «Օ՜մմ» կանչելով...

Երեկոյան հեքիաթագործը կանգնում էր պատուհանի մոտ ու նայում երկնքին:

«Տեսնես՝ ինչե՞ր կան այդ վերևներում»,- մտածում էր Օլին ու ափսոսում, որ վախենում է բարձրությունից:

Քնելուց առաջ Օլին միշտ ստուգում էր մահճակալի տակը, որ տեսնի՝ թաքնված չի արդյոք այնտեղ սարսափելի դևը, բայց նրա մահճակալի տակ մի գորտ անգամ չէր լինում: Ոչ էլ նույնիսկ մի չքնաղ ջրահարս...

Օլիի առաստաղից միշտ ամպեր էին կախված՝ լի նրա հեքիաթային գաղափարներով: Նրանք մեկ դառնում էին թափանցիկ ու բարակ՝ համարյա կորչելով, մեկ էլ տռզում էին ու ծանր կախվում: Այդ ժամանակ Օլին թափահարում էր ձեռքերը, հավաքում իր գաղափարները բռի մեջ ու ոգևորված շարժումներով հեքիաթ ստեղծում՝ հենց իր տան ներսում:

Նոր ստեղծված հեքիաթը՝ իր բոլոր կերպարներով, անհոգ քամու նման պար բռնած, պտտվում էր տնակում, խառնում Օլիի մազերն ու հագուստը, հետո թռչում բաց պատուհանից ու գնում իր համար որոշված աշխարհը՝ հավերժ ապրելու իր կախարդական կյանքով: Հեքիաթագործը նայում էր հեռացող պարահանդեսի հետևից ու տխուր ժպտում՝ համ ուրախանալով, համ հրաժեշտ տալով իր հեքիաթագործությանը:

Մի անգամ այնպես է պատահում, որ ինչպես ամեն ուրիշ արարած, Օլին ևս սկսում է կասկածել իր բռնած գործի և ուղու վրա: Դե ինչքա՞ն կարելի էր մոգոնել, լավ չէ՞ր լինի դուրս գար մարդամեջ, մի կարգին գործով զբաղվեր: Հեքիա՜թ, հա հեքիա՜թ... Հիմարություն, անպետք աշխատանք: Կանգնում է հայելու առաջ, հետ քաշում դուրս ցցված փորիկը, փորձում ուղղել բռփեջ մազերը, ձգվում իր թիզուկես հասակով ու ոտից գլուխ չափչփում ինքն իրեն: Հետո հոգոց հանում, նորից հետ վերադառնում իր սովորական տեսքին:

- Արվեստագետ, չէ՜ մի... Ինքդ քո աշխարհում ապրող ասոցիալ անհաջողակ: Ահա թե ով:

Ու մի կարգին լաց է լինում՝ դարդերը կուլ տալով տան եղած քաղցրավենիքի ամբողջ պաշարով:

Իսկ այդ ժամանակ նրա գաղափարային ամպերը սկսում են ծանրանալ՝ լցվելով ամեն տեսակ խառխշտիկ, խելառ մտքերով: Օլին էլ, որպեսզի ավելի համոզվի, որ ինքը ոչ մի բանի պիտանի չէ, քաշում, վերցնում է ամպերը, զայրացած դատարկում դրանք ու առանց երկար մտածելու՝ եղածից մի բան մոգոնում:

- Անպետք Օլի, հիմար ցնդաբան:

Ինքն իր վրա փնթփնթալով՝ շփթփ ավարտում է հեքիաթը ու ընկնում գետնին՝ թախծահարված ու հուսահատ: Իսկ նորաստեղծ հեքիաթը, առանց վայրկյան կորցնելու, գժի նման պտտվում է սենյակում ու դուրս թռչում տնից:

- Գնա, գնա, չքվիր այստեղից,- նրա հետևից գոռում է Օլին ու անջատված քուն մտնում հենց գետնի վրա:

Առավոտյան Օլին արթնանում է, ու խելքը գլուխն է գալիս: Տագնապով հիշում է նախորդ իրիկվա կատարվածը ու ոտուձեռ ընկնում:

- Ո՜նց կարող էի նման բան թույլ տալ... Էդպիսի անհեթություն հորինել...

Իսկ հեքիաթն արդեն փախել, հեռացել էր ու հիմա ապրում էր իր համար:

Բա ի՞նչ անել: Ո՞նց ուղղել երեկվա գործած սխալը: Հո չէ՞ր կարող թույլ տալ, որ նման հեքիաթը մնար ու ապրեր՝ շուրջը լցնելով հիմարություններով:

Եվ Օլին որոշում է կյանքում առաջին անգամ գնալ իր հեքիաթի հետքերով, գտնել և ուղղել այն: Հաստատ չէր էլ կարողանում մտաբերել, թե ինչ ախմախություններ էր հորինել, միայն հիշում էր, որ այդ ամենը սխալ էր, շատ սխալ...

Օլին կապում է խուրջինը՝ մեջը լիքը քաղցրավենիքներ լցնելով, որպեսզի կարողանա դիմակայել հանկարծ ու նորից վրա հասնող հուսահատությանը, հետո ինքն իրեն մի քիչ կերպարանափողում է, որ հեքիաթը չճանաչի իր հեղինակին, և դուրս գալով տնից՝ ճամփա ընկնում իր գործած սխալն ուղղելու:

Իսկ նորաթուխ հեքիաթը գտնել այնքան էլ դժվար չէր, որովհետև ճանապարհին նա թողել էր իր մասին հուշող հետքեր: Օդում ճախրող ջրահարսներ՝ մամռոտ տաշտակների մեջ, առյուծ կտրած գորտեր՝ գլխներին անտառային թագեր, ու լիքը-լիքը կոնֆետներ, որոնք թափվել էին հեքիաթից և հիմա տեսնելով Օլիին՝ իրենք իրենց թռչում ընկնում էին նրա գրպանները:

Շատ է գնում, քիչ է գնում, մեկ էլ այն է տեսնում, որ առջևում մի պալատ է՝ իր տեղում թռչկոտող ու պարող:

«Ահա և հասա»,- մտածում է Օլին ու ներս մտնում թագավորության սահմանները:

Օդում ճախրող ջրահարսներից մեկին դա թերևս այնքան էլ դուր չի գալիս ու նա իր տաշտը շրջում է հեքիաթասացի գլխին: Վախեցած ու թրջված Օլին նայում է վերև, իսկ ջրահարսը պոչը թափ տալով ծիծաղում է և թռչում ճահճի կողմը, որ նոր ջուր հավաքի, տեղը չոր չլինի:

- Էստեղ, ինչ է, վհուկներ չկա՞ն, որ էս պոչավորներն են թռչում,- նրա հետևից հուսահատ գոչում է Օլին ու մի կերպ ուղղում իր կպցրած բեղերը:

- Էդ էլ հարցնելու բա՞ն էր: Բա ո՞նց կլինի առանց վհուկի:

Հեքիաթագործը շրջում է գլուխն ու իր կողքին տեսնում մի իսկական վհուկի՝ ամեն ինչը տեղը տեղին, ցախավելն էլ ձեռքին բռնած:

- Ուղղակի գիտե՞ս ինչ կա: Ես թռչել չեմ սիրում, վախենում եմ ամեն տեսակի օդային ճամփորդություններից, հասկանո՞ւմ ես,- բացատրում է վհուկը,- բարձրությունից էլ ֆոբիա ունեմ:

- Ես էլ,- խոստովանում է Օլին:

- Դե տեսնում ես,- ժպտում է վհուկը,- ես Ագնեսն եմ, իսկ դո՞ւ ով ես: Դեմքդ ծանոթ է ոնց որ...

- Ես... մմմ... Սիմոնն եմ... Դժվար թե հանդիպած լինենք,- ասում է Օլին ու աչքերին իջեցնում թրջված, լայնեզր գլխարկը:

- Սիմոն... Ի՞նչ ես անում էս կողմերում:

- Ճամփորդում եմ...

- Լրիվ թրջվել ես, արի քեզ տանեմ ինձ մոտ, չորանաս, մի տաք բան խմես:

Օլին սիրով համաձայնում է, Ագնեսն ընկնում է նրա թևը ու տանում պալատ:

- Դու պալատո՞ւմ ես ապրում:

- Ես պալատական խոհարարն եմ, մի տեսնես՝ ինչ դդմի ապուր եմ եփում... Իֆ, իֆ, իֆ... Մատներդ հետը կուտես: Ես խոհարարական հատուկ հնարքներ գիտեմ. ամեն ինչի մեջ մի բուռ կոնֆետ եմ լցնում: Քա՜ղցր, անո՜ւշ...

Օլին մտահոգված նայում է իր ստեղծած վհուկ խոհարարին:

- Շատ քաղցրը վատ է առաողջությանը...

- Ո՜վ ասաց, ես ծնվածս օրվանից կոնֆետ եմ ուտում, ու արդեն գիտե՞ս՝ քանի տարեկան եմ: Երեք հարյուր երեսուն:

Եվ հանդիպելով Օլիի զննող հայացքին՝ ավելացանում.

- Լավ, լավ, երեք հարյուր երեսունյոթ: Ու հա, հենց էդքան, առողջ և թարմ:

Նոր էին նրանք մտել Ագնեսի խոհանոցը, երբ պալատը լցվում է խզված կիթառի բարձր հնչյուններով ու մի բաղաձայն երգով: Եվ նորից ամբողջ պալատը սկսում է պարել՝ իր փայտե պատերը ճռճռացնելով:

- Թագավորն է: Մեր ռոքի արքան: Հոյակապ ձայնի տեր... Գիտե՞ս քանի զուռնասկավառակ ունի. համահեքիաթային աստղ է:

Օլին անհանգստացած սկսում է քամել իր թրջված հագուստը, երբ խոհանոցի դուռը ճռռալով բացվում է, ու ներս է ընկնում մի թախծահարված աչոնիկ՝ ոտքից գլուխ սև ու վարդագույն հագնված-պրտված, մի աչքը մազափնջով ծածկած:

- Ծանոթացիր, Սիմոն, սա մեր արքայադուստրն է՝ Էմման, նեղ շրջանակում՝ Էմո:

- Այ բալա, ինչի՞ ես էդպես տխուր,- հարցնում է Օլին:

Էմման ոչինչ չի պատասխանում:

- Մարդախույս աղջիկ է, մի քիչ էմոցիանոլ, գլուխ մի դիր,- բացատրում է Ագնեսը ու դառնում նեղ ջինսերով արքայադստերը,- քեզ ինչքան ասեմ՝ էստեղ ածելի չկա: Ու ընդհանրապես, հերիք եղավ քեզ կտրտես: Էլ չուլ ու բինտ չթողեցիր: Էդ հորդ երգերն էլ քիչ լսիր, վրադ հալ չմնաց լացելով...

Օլին խուրջինից հանում է մի բուռ քաղցրավենիք ու տալիս աղջկան.

- Կեր, օգնում է: Իմ փորձից գիտեմ:

- Դու ոչինչ չգիտես,- ճչում է աղջիկն ու դուրս փախչում:

- Ագնես, բայց հետը կոպիտ մի եղիր, գիտե՞ս ինչ վատ բան է ընկճախտը,- վհուկին է դիմում Օլին:

- Գիտեմ ես նրա ախտը: Իր արքայազնին չի գտնում: Էհ, ես էլ իմին չեմ գտել, պակա՞ս եմ ապրում: Հիմա ի՞նչ, ես էլ մազերս սևացնեմ, աչքիս խփե՞մ ու ցախավելով ինձ ամեն օր մտրակե՞մ: Հիմար լակոտ... Սպասիր, շուտով դևը կգա, կտանի, նոր կիմանա: Փոխանակ խելքը գլուխը հավաքի, գորտեր պա...

- Ի՞նչ դև,- վախեցած հարցնում է Օլին:

Ագնեսը քաղցր թեյը դնում է հեքիաթագործի առջև, ձեռքերը ծալում երկու հարյուր տարի առաջ վերացած դոշին ու պատմում.

- Մեր կողմերում մի դև է ապրում, էս տեսակ աչոններին հավաքում, փակում է իր դղյակի մութ զնդանում ու ամեն ամիս մեկին կուլ տալիս: Ասում են՝ միտք ունի էս տարածքը լրիվ մաքրել մեր Էմոյի նման բոլոր ջահելներից: Ազդում են նյարդերին, թե ախորժակն են գրգռում, ո՞վ է հասկանում էդ դևերից...

- Վա՜յ...

- Բա վայ, բա ինչ: Ախր որ մերը մեր լիներ, աղջիկն էս օրը չէր լինի:

- Իսկ մորն ի՞նչ է եղել,- ավելի է տագնապում Օլին:

- Դե չգիտե՞ս տարիքն առած այդ հարուստ շիկահերներին: Մի փախած արևելյան երկիր են գնում, հետ գալիս, սկսում յոգայով զբաղվել: Այուրվեդա, մեդիտացիա, հարմոնիա, բնություն, տիեզերք, զահրուզիբիլ... Լրիվ աշխարհից կտրվում: Օ՜մմմ, հա օ՜մմմ: Օմմ, չէ՜ մի, սխտոր ու գոմ: Թեյդ խմիր, սառեց:

Հեքիաթագործը սկսում է ձեռքն ընկած բոլոր կոնֆետներն ուտել ու մեծ կումերով կուլ տալ թեյը:

«Ախ, ախ, ախ, էս ամբողջը հո ես եմ ստեղծել»,- մտքում հալածում է նա իրեն:

- Իսկ էդ ի՞նչ էիր ասում գորտերի մասին:

Ագնեսն այն է՝ ուզում էր պատասխանել, երբ հնչում է խոհանոցի զանգը, ու վհուկը խուճապի է մատնվում:

- Ահ, ճաշս մնաց: Ներին ինձ, Սիմոն, ես պիտի գործ անեմ: Այնպես էլ շատ խոսեցի:

Ու նա կրակին է դնում մեծ կաթսան, մեջը լցնում տարբեր տեսակի խոտեր ու կոնֆետներ և սկսում խառնել իր երկարապոչ ցախավելով:

- Ես գնամ, մի քիչ շրջեմ պալատում,- ասում է Օլին ու դուրս գալիս խոհանոցից:

- Սպասում ենք քեզ ընթրիքին, չմտածես, թագավորական ընտանիքը շատ է սիրում հյուրերի,- նրա հետևից ձայն է տալիս Ագնեսը:

«Հենց ընթրիքի ժամանակ էլ կասեմ, թե ով եմ, բոլորին կհավաքեմ կտանեմ իմ տուն՝ վերամշակման, էսպես թողնել չի լինի»,- մտածում է Օլին՝ քայլելով փայտերից ու բույսերից հյուսված պալատում:

Մեկ էլ ցատկելով նրան է մոտենում մի համարձակ գորտ ու թռչում կպչում Օլիի դուրս ցցված փորիկին և սևեռուն հայացքով նայում նրան: Օլին փորձում է ձեռքով գցել նրան իր հագուստից, բայց համառ գորտը պոկվելու ոչ մի ցանկություն չի արտահատում:

- Պոկվիր ինձնից,- վրդովված ասում է հեքիաթագործը:

- Չեմ պոկվի,- կռկռում է գորտը:

- Դու դեռ խոսում էլ ես, հա՞:

- Ախ դու էլ ես խոսում, հա՞,- հետ չի մնում գորտը:

- Իհ, սրան մի տես, դու ո՞վ ես:

- Ես արքայազն եմ:

- Դու ի՞նչ արքայազն, դոդոշի մեկն ես:

- Իսկ դու մի պաչ տուր շուրթերիս, նոր կտեսնես:

Այս ասելով՝ գորտն ուռցնում է իր կանաչ շուրթերն ու առաջ ցցում:

Օլին վախեցած հետ-հետ է գնում:

- Էդ էր պակաս, ես ջրահարսների եմ սիրում, ոչ թե դոդոշների:

- Նրանք էլ կարծես քեզ են շատ սիրում՝ հաշվի առնելով թաց շորերդ,- ծիծաղում է գորտն ու ամբողջ ձայնով կռկռում:

Հետո չսպասելով Օլիի որոշմանը՝ թռչում մտնում է նրա խուրջինի մեջ:

- Ու չփորձես ինձ հանել էստեղից,- լսում է Օլին պայուսակի միջից:

- Լավ, մնա էտեղ, գոնե համբուրվել չես ուզի,- ասում է նա ու խուրջինն ուսին՝ շարունակում քայլել պալատով:

Սրահներից մեկի կիսաբաց դռնից նա հանկարծ տեսնում է արքայադուստր Էմմային, իսկ նրա կողքին՝ ժնջիլավոր, երկարամազ մի բիձուկի, ձեռքին՝ քոսոտ մի կիթառ, ու եթերային շորերով, ոտաբոբիկ մի կնոջ, ճակատին՝ հնդկական զարդարանք: Օլին սկսում է ականջ դնել նրանց զրույցին:

- Աղջիկս, դստրիկս, դու պիտի շարունակես համբուրել հանդիպածդ գորտերին. դա միակ միջոցն է քո արաքայազնին գտնելու: Նա քեզ կպաշտպանի ու հեռու կպահի չար դևից,- Էմմային հորդորում է ոտաբոբիկ կինը:

- Իսկ եթե ես չե՞մ ուզում: Զզվել եմ արդեն: Որտե՞ղ է իմ արքայազնը: Դեռ քանի՞ դոդոշ պիտի համբուրեմ:

- Գոհ եղիր, որ իմ բախտից չունես ու միայն գորտերով ես ազատվում: Գիտե՞ս քանի ավանակ եմ համբուրել՝ մինչև պարզելը, թե նրանցից որն է իմ արքայազնը:

Այս ասելով՝ եթերային տիկինը սահուն շարժումով թռչում է ժնջիլավոր ծերուկի գիրկը:

- Թռչնակս, իջիր խնդրեմ ծերուկիս գրկից, որպեսզի ես՝ նվաստս, մի երգ ասեմ՝ այս պահին սազական,- քնքշանքով ասում է բիձա ռոքերը:

- Հայրիկ, խնդրում եմ, միայն թե ոչ «Հարմոնիան»,- ասում է Էմման՝ աչքերն արդեն իսկ լցնելով:

- Ես ավելի լավ առաջարկ ունեմ,- ասում է թագուհին,- եկեք բոլորս բռնենք իրար ձեռքերն ու զգանք մեզ միմյանց կապող էներգիան և միավորվենք ամենայնի ու վերագույնի հետ:

Էմման դժգոհությամբ մեկնում է ձեռքերը:

- Վերգտնենք մեր ներքին ներդաշնակությունն ու փոխանցենք միմյանց մեր հոգու հանգստությունը: Եվ ոչ ասենք դևերին: Ո'չ, ձեզ, դևեր: Եվ բաց լինենք նորի հանդեպ: Այո', ձեզ, արքայազներ: Օ՜մմմ...




-------------------------------------
[ Տարբերակ 4. Սխալ հեքիաթ. Սկիզբը նախորդ գրառման մեջ: ]

Chuk
30.11.2011, 00:04
[ Տարբերակ 4. Սխալ հեքիաթ. Սկիզբը նախորդ գրառման մեջ: ]
-------------------------------------




Այդ պահին թագավորը չի կարողանում դիմակայել ոգեշնչմանն ու սկսում է երգ ասել՝ քերծելով իր հնամաշ կիթառը.

Կապված էի հին ախոռում,

Դրը՜մ, դրը՜մ

Սերն էր մեջս հուրհրում,

Դու ներս եկար, իմ թռչնակ,

Իսկ ես քնձռոտ ավանակ.

Նայեցիր աչքերիս մեջ,

Կրակ էր այնտեղ մի անշեջ.

Գտանք իրար համբույրով,

Դու մի թռչնակ, իսկ ես ո՞վ...

Օօօօ՜ օօօօ՜

Ուուուուուու՜

Դու դու դու դու՜

Իա՜ իա՜ իա՜

Հարմո՜նիա

Հարմո՜նիա

Եվ ամբողջ պալատը սկսում է պարել ռոք բալադի տակ, իսկ արքայադուստրը հեծկլտում է ու հեծկլտում... Միայն թագուհին է, որ անխռով նստած լոտուսի դիրքով՝ արդեն որերորդ անգամ կարողանում է միավորվել ամենայնի ու վերագույնի հետ:

Օլին, իր տեսածից ապշած, քիչ է մնում զարկվի իրեն մոտեցող Ագնեսին՝ դեռևս եռացող կերակուրով կաթսան ձեռքին:

- Դու էլ ես էստեղ, Սիոմոն, ինչ լավ է, ներս անցիր սրահ, ընթրիքի ժամն է,- ասում է վհուկն ու ոտքով հրում, ամբողջությամբ բացում սրահի դուռը:

- Ախ, Ագնես, ինչպիսի անուշ բույր,- յոթերորդ երկնքից իջնում է թագուհին:

- Հատուկ ձեզ համար, ձերդ ներդաշնափայլություն, այուրվեդիկ-հոմեոպատիկ կերակուր:

- Ագնես, դու հրաշք ես...

- Գիտեմ, գիտեմ... Իսկ դուք արդեն ծանո՞թ եք մեր հյուրի հետ: Սիմոն, ներս արի:

Օլին անվճռական քայլերով ներս է մտնում ու հայտնվում հրաշք ընտանիքի առաջ: Էմման գլուխը թեքում է, իսկ թագուհին ու թագավորը սիրալիր ողջունում են նրան և հրավիրում իրենց հետ ընթրելու:

Այդ պահին հյուրի խուրջինից դուրս է ցատկում դոդոշ արքայազնը ու թռչում Էմմայի ձեռքին:

- Աղջիկս, հապա նայիր, ևս մեկը, արագ-արագ համբուրիր, գուցե հենց սա է քո կախարդված արքայազնը,- վրա է բերում թագուհին:

- Ասեցի՝ զզվել եմ: Այլևս ոչ մի գորտ: Վերջ,- գոռում է Էմման և շուրթերն ուռցրած դոդոշին շպրտում Ագնեսի բլթբլթացող կաթսայի մեջ:

- Օ՜հ, ո՜չ,- բացականչում է Օլին ու առաջ նետվում:

Բայց դե արդեն ինչ... Այսօրվա մենյուում՝ այուրվեդիկ-հոմեոպատիկ գորտի տոտիկներ՝ հատուկ արքայական ցեղատեսակի:

Դա էլ դեռ քիչ էր, մեկ էլ շուրջը լցվում է զարհուրելի մի ձայնով:

- Ո՜ւր ես Էմո, ո՜ւր ես Էմոն, դո՜ւրս արի, վերջդ եկել է...

Պատուհանը կոտրելով՝ ներս է ընկնում մի ահռելի դև՝ հենց այն մեկը, որը չէր ապրում Օլիի մահճակալի տակ, որտեղ անգամ գորտ չկար, էլ չեմ ասում՝ ջրահարս:

Հեքիաթագործի աչքերը մթագնում են: Բոլորը վախից ճչում են ու քար կտրում: Միայն Էմման է, որ խորաթափանց հայացքով նայում է դևի աչքերի մեջ, ու դրանից հալվում է զարհուրելի արարածի սիրտը: Նրանք երկուսով կանգնած նայում են իրար և հասկանում, որ իրենց ամբողջ կյանքում սպասել էին այդ պահին: Շուրջը լույսերի շատրվաններ են բացվում, գույնզգույն անձրևներ թափվում, ալ կարմիր ծաղիկներ բուսնում, որտեղից որտեղ հնչում է ռոքեր բիձայի «Հարմոնիա» բալադը, ու սեր է ծնվում: Աղջիկը մոտենում է իր դևին, շոյում նրա գլուխը ու շուրթերը մոտեցնում նրա շուրթերին: Ա-լե-լու-ա՜, ա-լե-լու-ա՜...

Ներկա գտնվողները, ուշքի գալով, խաչում են մատները ու կախարդական մանտրա արտասանում.

- Հիմա ու հավետ, դարձիր դու ասպետ: Հիմա ու հավետ, դարձի՜ր դու ասպետ:

Գույների հրավառությունը շատանում է, բոցկլտում ու թեժանում: Ու բոլորը տեսնում են, թե ինչպես է դևը... մնում դև:

Բայց Էմման հենց դևին էլ ընտրել էր, ու դևն էլ ընտրել էր Էմմային: Նա զղջում է գլուխները կերած բոլոր ջահելների համար ու որոշում, որ իր տեսակի մեջ մնացած այս վերջին աչոնիկին կնության կառնի ու կդարձնի աշխարհի ամենաերջանիկ կինը:

Թագավորն ու թագուհին շատ են ուրախանում իրենց աղջկա համար՝ անգամ ուշադրություն չդարձնելով ապշած Օլիի վրա, և որոշում այդ գիշերն ևեթ մի մեծ քեֆ-հարսանիք անել:

- Այս ամենը սխա՜լ է,- գոռում է Օլին՝ փորձելով մեջ ընկնել, բայց Ագնեսը հետ է պահում նրան ու հանգստացնում մի բաժակ քաղցր օշարակով:

Հենց նույն գիշերը մեծ տոնախմբություն է կազմակերպվում, Օլին էլ հրավիրվում է՝ որպես պատվավոր հյուր: Հարսանեկան սեղանի շուրջ Ագնեսը նստում է նրա կողքին ու կամաց ասում ականջին.

- Իսկ ես քեզ հենց սկզբից էլ ճանաչել էի ու հասկացել, թե ինչու ես եկել: Հիմա ի՞նչ, տանում ես մեզ ուղղելո՞ւ:

Օլին նայում է նրան ու հոգոցով ասում.

- Այս հեքիաթը լրիվ սխալ է...

- Էհ, հետո՞ ինչ: Մենք էլ էսպես ենք ապրում:

- Բայց ես եմ ձեզ սխալ ստեղծել: Ու ամեն մեկդ ինչ-որ բանով ինձ եք նման... Իսկ ես հեչ ճիշտ չեմ:

Ագնեսը ժպտում է.

- Մենք գոհ ենք քո ստեղծածից: Մի շուրջդ նայիր: Ո՞ւմ մոտ է ամեն ինչ ճիշտ: Բայց բոլորն էլ ապրում են ու փորձում երջանիկ լինել:

Այդ ասելով՝ Ագնեսն Օլիին հյուրասիրում է անուշահամ գինիներով ու նույնիսկ ինչ-որ բաներ պատմում թագուհու և ռոքի արքայի սիրո պատմության մասին: Բայց Օլին, ընկնելով հաճելի գլխապտույտի մեջ, արդեն շատ բան չի հասկանում այդ ամբողջ հեքիաթից: Միայն այն է հիշում, որ մի լավ երգում է թագավորի հետ, պարում թագուհու հետ, գրկախառնվում դևին ու Էմմային, իսկ հետո չքնաղ ջրահարսները գալիս ու օդ են հանում նրան՝ տանելով ամենաբարձր երկինքները, որտեղ նա զարմանալիորեն կորցնում է ամեն տեսակ վախերը:

Առավոտյան Օլին արթնանում է իր հորինած տնակի մահճակալում և երջանիկ հորանջում՝ մտածելով, որ ի վեջո ամենևին էլ վատ չի հեքիաթներ հորինել, թեկուզ երբեմն էլ սխալ. նրանք բոլորն էլ ապրելու ու երջանիկ լինելու իրավունք ունեն: Ինչպես և ինքը՝ իր ճիշտ ու սխալ կյանքով:

Այդ մտքերի մեջ ընկած՝ նա բարձրացնում է հայացքն առաստաղին և տեսնում, որ իր ամպերից երեք խնձոր է կախված: Կարմրաթուշ, հյութալի...

Ու քա՜ղցր, քա՜ղցր:

Chuk
30.11.2011, 00:05
Տարբերակ 5.
Տափակ հեքիաթ Միփի մասին


Միփը սովորական կատու չէր: Ինքը սիրում էր պատուհանագոգին փռվել ու օրվա թերթերը կարդալ: Տերն էլ գիտեր իր կատվի արտասովոր զբաղմունքի մասին: Դրա համար տերատիկնոջը պատվիրել էր, որ նախաճաշի հետ թերթ էլ տա: Ու էդպես Միփն ուտելուց հետո մի բաժակ սուրճ էր վերցնում, ակնոցները դնում, փռվում ու սկսում կարդալ: Հարևանների կատվուհիները հայտնվում էին, փորձում իրենց թիթիզ մռռոցներով, պոչի գայթակղիչ շարժումներով ու աչքերի ճպճպոցով Միփին գրավել, բայց մենք արդեն գիտենք, որ նա սովորական կատու չէր: Տարիներ առաջ, երբ դեռ պատանի էր, պատերի տակ չիշիկ էր անում, գարնանն ու աշնանը տերատիկնոջ ականջներից կախվում, էգ ուզում, պատեպատ խփվում :
Տերատիկիկինն էլ շատ վախեցավ, Միփի գնդիկները կտրել տվեց: Էդ օրվանից կատուն սկսեց կարդալ, բայց փոխարենը թքած ուներ տարածքի հեզիկ-նազիկ աղջիկների վրա, որոնց ուշքը գնում էր ակնոցավոր Միփի համար:

Ու էդպես Միփը միշտ կարդում էր: Թերթերի պարունակության կեսը չէր հասկանում, որովհետև մարդկային տերմինները շատ էին, բայց, միևնույն է, կարդում ու կարդում էր: Էդպես գիտեր, որ աշխարհում Ամերիկա կոչվող տեղը կա, որտեղ շեֆը Օբամա անունով մեկն էր, որը նման չէր իր տիրոջն ու տերատիկնոջը ու ավելի շատ հիշեցնում էր հարևան Ն-ին, որի մասին ասում էին, որ ինչ-որ տարօրինակ անունով երկրից է եկել: Միփը կարծում էր, որ Օբաման հենց Ն-ն է, բայց անունը փոխել է, որ չճանաչեն:

Բայց մի օր Միփը կարդալուց հոգնեց: Որոշեց իր աչքով Ամերիկա կոչվող երկիրը տեսնել: Որոշեց ճամփա ընկնել: Վերցրեց մի ուսապարկ, մեջը մի տորպրակ սառացրած մուկ դրեց, անձրևանոց (բա որ ճամփին անձրև գա), բջջային հեռախոս (որ տիրոջը սմս գրի), մեկ էլ ֆոտոապարատ (որ Օբամային նկարի, թերթեր ուղարկի), նստեց տերաորդու հեծանիվը ու շարժվեց դեպի Ամերիկա:

Միփը գնում ու գնում էր, օր ու գիշեր գնում էր: Մեկ էլ մի օր առաջը կտրեց մի ջադու (էն որ հեքիաթներում լինում է, էն ամենավատերից):

- Միփ, այ Միփ,- ասաց ջադուն,- ես գիտեմ, թե տերերդ ովքեր են, ում ձեռքից ես ուտում : Թե չես ուզում պոչիդ տեղը խառը կանաչի աճի, արի ինձ ծառա դարձիր: Միասին գողություն կանենք, գլուխներս կպահենք:

- Այ ջադու, քո մասին թերթերը չեն գրում,- ֆշշացնում է Միփը,- ես գնում եմ Օբամային գտնելու:

- Յաաաա: Որ գողություն անենք, լավ էլ կգրեն: Պատկերացնու՞մ ես հեքիաթի միջի ջադուն ու թերթ կարդացող կատուն գողություն են անում:

- Ասածս էն ա, որ քեզ չեմ ճանաչում: Գնում եմ Օբամայի մոտ:

Ջադուն կատաղում է, դես թռչում, դեն թռչում, ցախավելով խփում Միփին: Էս մեր կատուն ուժեղ մռնչում է: Մեկ էլ շուռ է գալիս, տեսնում պոչի տեղը խառը կանաչի է աճում: «Էսքան ժամանակ առանց գնդիկների ապրել եմ, առանց պոչի էլ կդիմանամ»,- մտածում է Միփը ու շարունակում ճամփան դեպի Ամերիկա:

Գնում-գնում է Միփը, բայց չի հանդիպում չար կախարդների: Ոչ փերիների, ոչ հրեշների, ոչ Չիպոլինոյին, ոչ Անգետիկին: Մի խոսքով, ոչ մի հեքիաթի հերոսի: Ոչ էլ, ցավոք սրտի, Օբամային, որովհետև Միփը չգիտեր, որ Ամերիկան արևմուտքում է, իսկ ինքն անընդհատ շարժվել է դեպի արևելք: Անցել է ջրային տարածքով, որը բնավ Ատլանտյան օվկիանոսը չէր: Տեսել է զանազան կարմիր-սպիտակ գծեր ու աստղեր կապույտ ֆոնի վրա, որոնք բնավ ԱՄՆ-ի դրոշը չէին: Հանդիպել է բազմաթիվ սևերի, որոնք Օբամայի հետ ազգակցական կապ չունեին:

Վերջը Միփն էկավ-ընկավ մի երկիր, որտեղ թարս էին նայում հեծանիվ քշող կատվի վրա, որտեղ մկները պալատներում էին ապրում, ու կատուներին արգելված էր նրանց որսալ, որտեղ լիքը բարձրահարկ շենքեր կային առանց բնակիչների, որտեղ կատուներին ալկոհոլ ու ծխախոտ վաճառելն արգելված էր, բայց Միփը հանգիստ ծխում-խմում էր, որտեղ իր ազգակիցները ճնշվախ ու կատաղած էին: Միփը դարդոտվեց, մտածեց` է՞ս էր իմ երազած Ամերիկան: Հավեսն էլ փախավ, ու որոշեց սուսուփուս հեքիաթից դուրս գալ: Շորորալով քայլեց դեպի հեքիաթի ելքը, որտեղ հայտարարություն էր փակցված. «Կորել է Միփ անունով կատուն»: Տակն էլ հեռախոսահամար: Միփը ճանաչեց տերատիկնոջ ձեռքի հեռախոսի համարը, որին իրավունք ուներ զանգելու միայն արտակարգ դեպքերում: Մտածեց` սա արտակարգ դեպք չէ, բացեց դուռը և հեքիաթից դուրս եկավ: Ու էնքան արագ գնաց, որ երկնքից չհասցրեց երեք խնձոր ընկնել, բայց սառացրած մկներով տոպրակը թողեց դռան մոտ: Էնպես որ, ընթերցող ջան, դա միակ բանն է, որ կարող եմ քեզ առաջարկել:

Chuk
30.11.2011, 00:05
Հաշվի առնելով, որ այս տարբերակը հակասում է մրցույթի պայմաններից մեկին, ըստ որի ուղարկված տարբերակները պետք է լինեն արձակ, մյուս կողմից քանի որ չարժի, որ այն իզուր «կորի», այս մի տարբերակը ներկայացվում է հանրության դատին ու քննարկմանը, հեղինակը կբացահայտվի նույն ժամկետներում, բայց քվեարկության մեջ չի ներառվի, մրցույթին չի մասնակցի:
----------




Տարբերակ 6. Արտամրցութային

Կար ժամանակ հեռու-հեռու անցյալներում,
Երբ ապրում էին մարդիկ քարե ժայռերում,
Իրենց բոբիկ ոտքերով էին միայն քայլում
Փափուկ ու կանաչ խոտածածկ այգիներում։
Դա դեռ շատ վաղուց էր, հեռու մեզանից,
Երբ խախողի վազերն աճում էին հողից
Այլ ոչ մարդու կամ որևէ այլ էակի ձեռքից,
Երբ ամեն լողացող ձուկ, քայլող կենդանի,
Շնչում էր ազատ, առանց որևէ վախի։

Հենց այդ անցյալում կար մի դուստր գեղանի,
Գուցե ոսկեծամ էր ու քայլում էր նազանի,
Կամ էլ սևահեր, կրակոտ պարմանուհի։
Պատմությունն այդ մասին լռում է թախծալի,
Կարևորը՝ նա շշմեցնում էր աչքերը բոլոր այրերի։

Այդ հեռու ժամանակների ավելի հեռու անկյունում
Ապրում էր հսկա պատանի ժայռի խորքերում։
Աշխարհի այն կետում, որտեղ ավելի մարդկային,
Կամ, եկեք անվանենք, տարօրինակ արարածներ կային,
Օրինակ՝ ապրում էին ցեղակիցները Ֆրոդոյի
(Հանձինս պապի ու տատի Բիլբո Բագինսի)
Ում մասին, հավանաբար, լսել եք կամ էլ կարդացել
Հոբիթոնի պատմությունում հեքիաթային։
Այդտեղ էր նաև Գարգանտյուայի այրին,
Դոն-Կիխոտի՝ նույնիսկ իրեն անհայտ որդին։
Ինչևէ, շարունակենք պատմությունը սույն,
Սնվում էր հսկան իր որսով, մրցվել էր սիրում,
Ամեն պատեհ-անպատեհ առիթով
Իր ուժն ու մկաններն էր գործի դնում,
Նաև, ի զարմանս շատերի՝ խոսում էր փայլուն՝
Դարձնելով քիչ ծանոթ մարդկանց իր գերին։

Դե, ինչպես հայտնի էր էլ ավելի հին օրերից,
Կամ ավելի ճիշտ իգական սեռի ներկայացուցիչներից,
Հալվում է սիրտը օրիորդի նույնիսկ օձի քաղցր լեզվից։
Մեր պատությունը բացառություն չէր,
Վերը նշված կամ շիկահեր, կամ սևահեր գեղեցկուհին
Լսեց գովքը պատանու՝ ուղղված իր հասցեին։
Դե, բնականաբար հալվեց տեղնուտեղը,
Հում-հում իրեն իսկ ապացուցեց իր ուղեղը,
Որ հսկա պատանին է իր ապավենը։

Լքեց շատ շտապ իր անկյունը հայրենի,
Ուղևորվեց հսկա պատանու հեռավոր անկյունը,
Դե, երիտասարդն էլ հաճույքով ընդունեց հյուրին։

Անցավ մի տարի, երկուսը, երեքը,
Ախր շատ տարբեր էր էս հեռավոր անկյունը։
Հոբիթները, էլֆերը, կորսերը, կախարդները, ․․․
Շատ անսովոր էր ու զարմացած էին աչքերը
Շիկահերի, կամ էլ միգուցե և սևահերի։

Շատ չմտածեց, չչափեց, չձևեց մեր օրիորդը,
Կամաց-կամաց համոզեց իր հսկային,
Որ հեչ չեն սազում այսքան գեցեցիկ վայրին
Այնպիսիք, որ նման են հոբիթներին, էլֆերին։
Պատանին էլ, երևի մոռացանք և չնշեցինք,
Չէր փայլում որակով գլխում գտնվածի։
Ի տրիտուր լինելով խոսքերին իր կողակցի,
Մեղմ ասած, ուղարկեց այլ վայր հարևաններին։
Բայց էն գեղեցիկ ջրվեժի ջուրը՝
Որ ողողում էր մուտքը հսկայի ժայռի,
Շատ չդիմացավ առանց իր հարազատ հոբիթների։
Այնքան նա թափեց արցունքներ քաղցր ու աղի,
Որ գել ու գազան թողեցին հողերը տեղի։

Պատմությունը, ավաղ, դադարեց գրվել այդ կողմերում,
Բայց հայտնի դարձավ այլ աղբյուրներում,
Որ և՛ վերոնշյալ դուստրը, և՛ նրա սիրլին
Երկար չապրեցին ժայռի անկյուններում։
Անցան տարիներ և աշխարհի ամենամեծ անապատում
Իսկ ավելի կոնկրետ՝ հենց անապատի կենտրոնում
Գտան երկու դի՝ մեկը հսկայական, մյուսը նազենի
Ու չորացրել էր բնությունը երբեմնի հրաշալի
Ուղեղների պարունակությունից երիտասարդների։

Ներեցեք ինձ՝ պատմողիս ցինիզմի համար,
Բայց պատմությունն է այդքան ողբալի։
Հուսով եմ չեք կրկնի սխալը անխելքների
Եվ չեք չորացնի աշխարհը իմ սիրելի։
Ո՛չ, ո՛չ իմ, այլ մեր բոլորի։
Թողենք այն ծլի, զորանա, ծաղկի,
Ու չբեկենք ուղին սարերի, ժայռերի, ջրի,
Եկեք ուղղակի վայելենք հմայքն այն վայրի,
Որտեղ մենք մենք ենք, անկախ մեր մաշկի,
Կամ եթե կուզեք՝ աչքերի գույնի։

Chuk
30.11.2011, 00:07
Բոլորիդ բարի ժամանց, հետաքրքիր ու բուռն քննարկումներ եմ ցանկանում :)

Արէա
30.11.2011, 09:26
Տարբերակ 1.
Տխուր արքայազնը


Կարծես ինչ-որ երկար պատմության կարճ վերապատմությունը լիներ: Երևի մրցույթի ֆորմատն էր ստիպել կարճ գրել, բայց իմ մոտ ոչ թե հեքիաթ կարդալու, այլ հեքիաթի մասին կարդալու տպավորություն ստեղծվեց:
Իմաստը վատը չէր, չնայած մռայլ էր մի քիչ, բայց որպես մեծահասակների համար նախատեսված հեքիաթ վատը չէր: Շարադրությունն էլ վատը չէր, չնայած մի քանի արհեստական բառերի: Առայժմ չեմ քվեարկում, եթե ավելի լավ տարբերակ չեղավ, սրա օգտին կքվեարկեմ:

Արէա
30.11.2011, 09:43
Տարբերակ 2.
Կանաչ-դեղին սեր


Լավը չէր:

Լիքը վսեմափայլ ու շողաճաճանչ բառեր, ուրիշ բան չեմ հիշում: Առանձնապես աչք էր ծակում "պարմանուհուն" հաջորդող "հոբբին" ու "շողացողայինի" հետ "կոլաժը": Իմաստն էլ առանձնապես չէր փայլում օրիգինալությամբ: Չքվեարկեցի:

Արէա
30.11.2011, 09:54
Տարբերակ 3.
Գույները

Ճիշտն ասած չհասկացա առաջին նախադասության և հեքիաթի կապը: Կիսա՞տ էր երևի...

Ինչևէ, որպես մանկական հեքիաթ վատը չէր: Միայն արյունի ու ցավի հիշատակումը կարմիր գույնի մեջ կարծում եմ ավելորդ էր: Առանձնապես դուր եկավ հետևյալ տողը.

Նրա մազերը հուր կրակ էին՝ շեկ, երկար ու ալիքավոր ու արևը նրա հայրն էր: Համենայն դեպս նա այդպես էր մտածում:
:) Լավն էր:

Ցավոք մրցույթը կոնկրետ ուղղվածություն չուներ` մանկական կամ մեծահասակների, էդ պատճառով պիտի կողմնորոշվեմ ինձ ավելի հոգեհարազատով. առայժմ դա առաջին տարբերակն է:

Արէա
30.11.2011, 10:09
Տարբերակ 4.
Սխալ հեքիաթ

Մինչև վերջ չկարողացա կարդալ :(

Կներեք, բայց հեչ լավը չէր: Սկիզբը լավն էր, արդեն որոշել էի որ սրա օգտին եմ քվեարկելու, բայց հետո...

Ոչ մանկական հեքիաթ ա (համենայնդեպս ես իմ երեխաներին սա չէի պատմի), ոչ էլ առանձնապես խորություն ունի մեծահասակների համար նախատեսված լինելու համար: Իսկ էմոյի հիշատակումը ընդհանրապես ցրեց սկզբի դրական տրամադրությունը:

ՄԻ խոսքով չքվեարկեցի:

Արէա
30.11.2011, 10:16
Տարբերակ 5.
Տափակ հեքիաթ Միփի մասին


Էհ... ոնց որ "Չորրորդ ինքնիշխանության" հոդվածներից լիներ :)

Արէա
30.11.2011, 10:17
Քվեարկում եմ առաջին տարբերակի օգտին: Շտկելու տեղեր շատ կան, բայց համեմատաբար ամենահաջողվածը սա էր: Շնորհակալություն հեղինակին:

Արէա
30.11.2011, 10:26
Տարբերակ 6. Արտամրցութային

Որպես չափածո` վատ էր: Որպես հեքիաթ` վատ էր: Որպես բարոյախրատաբանական գործ` վատ էր:

Հազար ներողություն:

Claudia Mori
30.11.2011, 10:44
Հեքիաթների նկատմամաբ առնաձնակի թուլություն ունեմ, դրա համար բոլորին շնորհակալություն եմ հայտնել այս աշխարհը եւս 5 հեքիաթով հարսացնելու համար:)




Տարբերակ 1.
Տխուր արքայազնը




Իրոք, որ տխուր հեքիաթ էր, բայց իրական՝ միայնակ ու մեկուսացված լինելու գաղափարը այցելում է բոլորին կյանքի որոշ էտապներում, մինչեւ չես հասկանում, որ դու ամեն դեպքում մենակության ու մեկսուացման տոկոսներ ունես քո մեջ, քանի որ ինքդ էլ քեզ չես ճանաչում...

Մեծական, խորիմաստ գործ;)

Claudia Mori
30.11.2011, 10:45
Տարբերակ 2.
Կանաչ-դեղին սեր





Որ պուճուրիկ լինեի, մամայիս կասեի, որ այս հեքիաթը կարդա քնելուց առաջ:)

Այս գործի ձեռագիրը ծանոթ է;)

Claudia Mori
30.11.2011, 10:46
Տարբերակ 3.
Գույները




Սա ինձ համար մի քիչ թույլ գործ էր, էլի եմ կրկնում ինձ համար, ամեն դեպքում գունավոր էր;)

Claudia Mori
30.11.2011, 10:50
Տարբերակ 4.
Սխալ հեքիաթ




- Ծանոթացիր, Սիմոն, սա մեր արքայադուստրն է՝ Էմման, նեղ շրջանակում՝ Էմո:








Այդ պահին հյուրի խուրջինից դուրս է ցատկում դոդոշ արքայազնը ու թռչում Էմմայի ձեռքին:

- Աղջիկս, հապա նայիր, ևս մեկը, արագ-արագ համբուրիր, գուցե հենց սա է քո կախարդված արքայազնը,- վրա է բերում թագուհին:

- Ասեցի՝ զզվել եմ: Այլևս ոչ մի գորտ: Վերջ,- գոռում է Էմման և շուրթերն ուռցրած դոդոշին շպրտում Ագնեսի բլթբլթացող կաթսայի մեջ:



:D Աաաաաա, էնքան էմ ծիծաղել, վերջն է, բոլոր կարդացած հեքիաթներս հերթով վերհիշեցի...կարծում եմ գիտեմ, ով է այս գործի հեղինակը;)

Claudia Mori
30.11.2011, 10:54
Տարբերակ 5.
Տափակ հեքիաթ Միփի մասին





Լավն էր, բայց կարծում եմ ավելի լավը կարող էր լիներ, ուղղակի երեւի ժամանակը չի հերիքել:) Այսպես եմ գրում, որովհետեւ երեւի հեղինակին գուշակեցի ինձ համար ;)

Claudia Mori
30.11.2011, 10:58
Տարբերակ 6. Արտամրցութային





Օրիգինալ էր ու հաստատ երկար աշխատել է այս գործի վրա :) Իմ կարծիքով կարելի էր մրցութային համարել, քանի որ հեքիաթները չափածո էլ են գրվում, որի ամենամեծ ապացույցը Պուշկինն է, ամեն դեպքում չեմ ասում այս գրողը Պուշկին է, բայց հավես էր գրել ու աչքիս Հովոն է՝ My World My Space-ը;)

Moonwalker
30.11.2011, 11:33
Քվեարկում եմ առաջին տարբերակի օգտին: Շտկելու տեղեր շատ կան, բայց համեմատաբար ամենահաջողվածը սա էր: Շնորհակալություն հեղինակին:

100%-ով համակարծիք եմ բոլոր տարբերակների առումով: Էլ հատ-հատ չգրեմ: Ես էլ եմ քվեարկում առաջինի օգտին՝ չնայած այն շարունակում եմ նմանացնել բրոնզե քանդակի գիպսե մակետին: Ամենաթույլը, ԻՀԿ, երկրորդն էր՝ խեղդում էր::pardon

Ռուֆուս
30.11.2011, 11:50
Տարբերակ 1. Տխուր արքայազնը

Միտքը դուրս շատ եկավ, ափսոս հեքիաթը շատ անմշակ ու անկապ էր գրած :( Ափսոս էր էս սիրուն գաղափարը էսպես կցկտուր ձևով գրել: Եթե հեղինակը մի քիչ ավելի շատ աշխատեր ինքն իր վրա, շատ ավելի հետաքրքիր ու լավ հեքիաթ կգրեր:

Տարբերակ 2. Կանաչ-դեղին սեր

«Խրախճանքեց» բառից մոտս միանգամից հակակրանք առաջացավ: Ու հետո էլ շատ բառերի ընտրությունը դուրս ընդհանրապես չեկավ: Իսկ ինչ վերաբերվում է սյուժեին... չեմ սիրում սիրային ռոմանտիկ վարդագույն պատմվածքներ...

Տարբերակ 3. Գույները

Հեքիաթի իմաստը չհասկացա :}

Տարբերակ 4. Սխալ հեքիաթ

Ակումբում մեկը կա՝ ինքը մեր Գյուլնազ Տատն ա: Ու էս վերջերս էլ հեքիաթներ չի գրում: Ու մենակ ստեղծագործական մրցույթների շանտաժի շնորհիվ ենք իրենից կարողանում հեքիաթներ կորզել :)) Ու մենակ ինքը կարող ա մի հեքիաթի մեջ բարեհաջող կերպով խցկել ռոքեր թագավորի, յոգայով զբաղվող թագուհու, էմո արքայադստեր ու այլ շատ զվարճալի ու աբսուրդ կերպարների: Ու մենակ ինքը կարող ա հեքիաթները էնպիսի հումորով գրել, որ կարդալու ընթացքում անընդհատ լայն ժպիտով ժպտաս, մեկ մեկ էլ բարձր ծիծաղես: :) Մի խոսքով, 4-րդ տարբերակի հեղինակ :love ու :good

Տարբերակ 5. Տափակ հեքիաթ Միփի մասին

Տափակություն էր, բայց դուրս եկավ :)) Մեկ ու մեջ հաջողված զվարճալի պահեր կային, տրամադրությունս էլ բարձրացրեց :))

Տարբերակ 6. Արտամրցութային

Ճիշտ ա, հանգերը ընդհանրապես չէին բռնում, բայց սույն էկոլոգիական, հակառասիստական չափածոն դուրս եկավ: Եթե քվեարկել հնարավոր լիներ, կարող ա նույնիսկ քվեարկեի էս տարբերակի օգտին:

Մի խոսքով, քվեարկում եմ 4-րդ ու 5-րդ տարբերակների օգտին ու անկեղծ ուզում եմ, որ հաղթի 4-րդը, որովհետև լավագույնն էր (ինչպես միշտ) :)

Իսկ մյուսների հեղինակներին մաղթում եմ բուռն ստեղծագործական կյանք:

ivy
30.11.2011, 12:02
Իսկ դուք նկատե՞լ եք, որ Արէան չար կախարդանքի ուժով բոլոր մարդկանց ստիպել ա բազմակի հարցումը ընկալել որպես միակի: :))

ivy
30.11.2011, 12:04
Միայն Ռուֆուս արքայազնի վրա չի ազդել նրա կախարդանքը: :))

armen9494
30.11.2011, 12:29
Իսկ դուք նկատե՞լ եք, որ Արէան չար կախարդանքի ուժով բոլոր մարդկանց ստիպել ա բազմակի հարցումը ընկալել որպես միակի: :))


Միայն Ռուֆուս արքայազնի վրա չի ազդել նրա կախարդանքը: :))

Այվ, աչքիս դու երկու հատ գործ ունես ստեղ ներկայացրած, ուզում ես որ երկուսի օգտին էլ քվեարկեն :think :D
Կներեք, եթե օֆֆտոպ ա, շուտով հեքիաթներն էլ կկարդամ ու կքվեարկեմ :aha

Ռուֆուս
30.11.2011, 12:32
Իսկ դուք նկատե՞լ եք, որ Արէան չար կախարդանքի ուժով բոլոր մարդկանց ստիպել ա բազմակի հարցումը ընկալել որպես միակի: :))

:))

Համ էլ ես նոր հասկացա, թե ինչի եմ քվեարկել 5-րդ տարբերակի օգտին: Հեծանիվ :love քշող փիսոյի գաղափարը դուրս եկավ, ինչ անենք, որ փիսոն գնդիկներ չուներ :D

Dayana
30.11.2011, 13:09
Էս Միփի անունը պետք ա Բոլի լիներ :D

ivy
30.11.2011, 13:11
Ես ոնց որ թե ճանաչում եմ աշխարհ դուրս եկած, ընթերցասեր ու հեծանիվ քշող Միփին :))

Skeptic
30.11.2011, 13:20
Միփը հավեսն էր, բայց ֆավորիտս «Սխալ հեքիաթն» ա: Կարծում եմ՝ սպոյլեր արած չեմ լինի, եթե ասեմ, որ Այվին ա հեղինակը: :}

Artyom
30.11.2011, 14:29
Երկար ժամանակ տատանվում էի՝ քվեարկել առաջին, թե չորրորդ տարբերակի օգտին: Առաջինի գաղափարը լավն է, բայց մի տեսակ անկապ է ստացվել (երևի հեղինակը ժամանակի խնդիր է ունեցել): Չորրորդ տարբերակը ոնց որ արտասահմանյան հեքիաթների խառնուրդ լինի::unsure
Վերջիվերջո որոշեցի քվեարկել չորրորդի՝ «Սխալ հեքիաթի» օգտին, որն իմ կարծիքով եղածներից լավագույնն է::aha

Արէա
30.11.2011, 14:52
Էլի հաղթում ա ինձ ամենաշատը դուր չեկած տարբերակը :(

Այ մարդ "Գույները" կարգին հեքիաթ էր, ինչի՞ ոչ ոք չի քվեարկում :think

Ռուֆուս
30.11.2011, 15:45
Էլի հաղթում ա ինձ ամենաշատը դուր չեկած տարբերակը :(

Այ մարդ "Գույները" կարգին հեքիաթ էր, ինչի՞ ոչ ոք չի քվեարկում :think

Ի՞նչ պարտադիր ա, որ հաղթի հենց քե՛զ դուր եկած տարբերակը:

Արէա
30.11.2011, 15:51
Ի՞նչ պարտադիր ա, որ հաղթի հենց քե՛զ դուր եկած տարբերակը:

:esim Ես լավ չեմ հիշում, ինչ-որ մեկն ասեց որ պարտադի՞ր է:

Lem
30.11.2011, 18:39
100%-ով համակարծիք եմ բոլոր տարբերակների առումով: Էլ հատ-հատ չգրեմ: Ես էլ եմ քվեարկում առաջինի օգտին՝ չնայած այն շարունակում եմ նմանացնել բրոնզե քանդակի գիպսե մակետին: Ամենաթույլը, ԻՀԿ, երկրորդն էր՝ խեղդում էր::pardon
Ես էլ նույնը: :) Արէայի ամեն մի բառի հետ լիովին համաձայն լինելով՝ չեմ կրկնում: Քվեարկել եմ «Տխուր արքայազնի» օգտին, ինքնատիպ էր ու շատ լավը: Շատ կուզեի, որ հեղինակը նշված «բրոնզե քանդակը» ստանար սրանից, հրաշք գործ կստացվեր: :)

Mark Pauler
30.11.2011, 18:43
Տպավորություններս ասեմ.
Առաջինը լավն ա, բայց հեչ հեքիաթ չէր... Ավելի շուտ միստիկա էր:))
Իմ կարծիքով հեքիաթին բնորոշ բաներից մեկը էն ա, որ լավ ու բարի ավարտ ունենա...

երկրորդը դասական հեքիաթ ա, ոնց որ հին սովետական մուլտ ըլներ:

երրորդը ինչ-որ խոհափիլիսոփայական մտքեր էին:

Չորրորդը լավ էլ ճիշտ հեքիաթ էր :) էս հեքիաթի օգտին էլ հենց կքվեարկեմ !!!

Հինգերորդը չգիտեմ ինչ էր, բայց հավեսն էր :)) Մի տեսակ ԻՄՓՐԵՇՆԱՅԻՆ էր :))

Շինարար
30.11.2011, 18:53
Նախ մերսի Չուկին սենց հավես մրցույթի համար, երկրորդում անունները, մակդիրները և այլն խելքս տարան:)) Հրաշք բան էր, երրորդն էլ ինչ-որ յուրօրինակ հետաքրքիր էր, տափակ հեքիաթն էլ սիրեցի:)) Էդ երեքի օգտին եմ քվեարկել, բայց եթե մեկի օգտին քվեարկելու լինեի, երկրորդը կընտրեի:) Ու առաջինն էլ էր հավես, չորրորդն էլ, չափածոն էլ, բայց եթե բոլորի օգտին քվեարկեի, իմաստ չէր ունենա քվեարկելս, մի տեսակ կարո՞ղ ա թեման էր պատճառը, թե ի՞նչ, սենց շատ գոհ եմ էս պահին, ինձ շատ լավ եմ զգում, ժպտում եմ ինձ ու ինձ:)) Ապրեք բոլորդ: Նոր տարուց առաջ ճիշտ թեմա էր, թե չէ դեդեկտիվ, սարսափ, չեմիմանումինչ....

Մանուլ
30.11.2011, 20:11
Տարբերակ 2. Կանաչ-դեղին սեր

«Խրախճանքեց» բառից մոտս միանգամից հակակրանք առաջացավ:

+1: Իսկ անիմաստ բազմակետերը ստիպեցին, որ կիսատ թողնեմ էս հեքիաթը: Կարդացել եմ մինչև 3-րդ մասը, բայց կետադրությունը թույլ չէր տալիս, որ հեքիաթն ինքը դուրս գա:

Առաջինի գաղափարը վատ չէր, բայց ընթացքը մի քիչ արհեստական էր:

Գույները դուրս չեկավ:

Չորրորդը շատ լավն էր, ահագին ծիծաղել եմ :)): Սրա օգտին կքվեարկեմ:

Վերնագրերը կարդալիս մտածում էի, որ հինգերորդի օգտին էլ կքվեարկեմ, բայց մինչև վերջ կարդալուց հետո զգացի, որ չէ, էնքան էլ լավը չէր: Նենց տպավորություն էր, որ շտապ էր գրված:

Yellow Raven
30.11.2011, 20:54
Որպես մանկական հեքիաթ ոչ մեկ չեմ հավանել, իսկ ընդհանուր առմամբ չորորդը վերջն էր:lol
Ու մեջներից ամենապարզն ու բարին` երրորդը...
Երկուսի օգտին էլ քվեարկում եմ, բայց ամեն դեպքում չորրոդը կհաղթի:)

Գեա
30.11.2011, 23:01
Եթե այստեղ հեքիաթ կար , ուրեմն ես հեքիաթից ընդհանրապես բան չեմ հասկանում , վկան հեքիաթների այն քանակը , որ կարդացել եմ... կներեք բայց քվեարկելու բան չկար...
ժանրը լրիվ ռմբակոծված էր...
Կարծում եմ գործին լուրջ մոտեցող մասնակից չի եղել:
Մասնակիցներից ներողություն եմ խնդրում կտրուկ խոսքերի համար:
Որպես վերջաբան ասեմ , որ մի փոքր... կարծես թե... մեծ վերապահումով ... չորրորդը նման էր հեքիաթի , ուղղակի այնքան սխալ բառեր կային , որ հեքիաթը իսկապես դարձրեցին սխալ հեքիաթ...:P
ժնջիլավոր
համ
խառխշտիկ
բռփեչ մազեր
շփթփ
էլ չշարունակեմ ..
մի խոսքով ես այս հեքիաթներից և ոչ մեկը չէի կարդա իմ երեխային, որովհետև կասկածներ ունեմ ,որ այս հեքիաթներից յուրաքանչյուրը նրա փոքրիկ գլխում խառխշտիկ մտքեր կծնեն , ու մազերն էլ վախից բփռեչ կդառնան...:D

ՀԳ շփթփ գործից վատ բան չկա

armen9494
30.11.2011, 23:01
Ամեն մի հեքիաթի մասին կգրեմ, դժվար թե շատերին հետաքրքրի կարդալ սա, բայց կարծում եմ ամեն մեկի հեղինակը կկարդա: Կներեք, եթե որոշ տեղեր մի փոքր կոպիտ եմ գրել:oy
Բոլորիցդ էլ շատ շնորհակալ եմ, որ այս օրս էլ հեքիաթներով զարդարեցիք:love



1. Ճիշտն ասած՝ իմաստը էդքան էլ չհասկացա, ոնց որ մի տեսակ վերացական բաներից խոսացվեր, ոնց որ հեքիաթի ֆորմատը պահած լիներ, բայց ընդհանուր ոչինչ չասեր:

Երկրորդ հեքիաթից սկսած որոշեցի մաս-մաս կարդալ ու գրել տպավորությանս մասին:

2. Սկիզբը կարդալիս շատ դժվար հասկացա, մի տեսակ շատ բարդ էր գրած, ավելի շատ խոհափիլիսոփայական գրվածքի տպավորություն թողեց, քան թե պարզ ու հաճելի հեքիաթի (որը ակնկալում էի վերնագիրը կարդալիս): Դեղնուկի մասը կարդալիս շատ ձանձրացա, ճիշտն ասած՝ ուզում էի չշարունակել կարդալը, բայց ասեցի մինչև վերջ կարդամ, կարող է ինչ-որ հետաքրքիր բան լինի:
Գունդուկծիկը հեշտ կարդացվեց, բայց անկապ էր, մի քիչ ավելի հեքիաթային անուններ կարելի էր դնել: Կանաչստանը ավելի հաճելի էր: Փարթըստանից ավելի հետաքրքրացավ ու հաճելի դարձավ: Վերջը լավն էր, կարելի էր նաև գրել, որ Քուրջուփալասի հետ մի անդուր բան եղավ :))
Ընդհանուր հեքիաթը ոնց որ մոխրոտիկի նոր տարբերակը լիներ կամ Возвращение Мохротика :D

3. Ճիշտն ասած՝ ավելի շուտ ոնց որ բնագիտության դաս լիներ, այլ ոչ թե հեքիաթ:

4. Դեռ միայն առաջին նախադասությունն եմ կարդացել, սկիզբը շաաատ դուրս եկավ: Մինչև էս կարդացածներից տարբերվեց նրանով, որ նրանք էն առաջվա հին հեքիաթներն էին հիշեցնում ու ամբողջ մանկությունը էդ էի լսել, իսկ այս մեկի հենց առաջին նախադասությունը մի տեսակ ուրիշ էր: Շարունակեմ կարդալ, հուսով եմ հուսախաբ չեմ լինի:
Ինքն իր համար պարելն էլ էր լավը, շատ հավեսին միտք էր, միանգամից պատկերացրեցի մի հատ հավեսով շախով շուխով երաժշտություն ու մի հատ կայֆոտ պարող թեթև մարդու :))
Բայց մեդիտացիայի պահը դուրս չեկավ, չեմ սիրում ըտենց անկապ բաներ հեքիաթի մեջ :(
Հեքիաթ ստեղծելու պահը շատ հաճելի էր նկարագրած :love
"ասոցիալ անհաջողակ"-ը դուրս չեկավ, կարելի էր ավելի պարզ ու հեքիաթային:
Ագնեսի՝ դևի մասին պատմությունները պատմելու պահից սկսած ավելի շատ հեքիաթը դարձավ ոչ թե հեքիաթ, այլ էն կնանիքի բամբասանքներից:
Շատ լավն էր էս պահը՝ "Օմմ, չէ՜ մի, սխտոր ու գոմ :beee ": Ճիշտ ա՝ հեքիաթային չէր, բայց լավն էր :))
Էմոյի տան նկարագրության պահը էդքան էլ դուրս չեկավ, նամանավանդ էն յոգա-մոգայի պահերը:
...
Ուուուխխխխխխ՜ ի՜նչ լավն էր :love Ավարտը շաաաաաատ գեղեցիկ էր գրած, կարճ ասած՝ շատ պուպուշ հեքիաթ էր:love

5. Հենց սկզբից հիասթափություն... պատերի տակ չիշիկ անել, էգ ուզել...վըխք:[
Ոնց որ ընդհանրապես հեքիաթ չլինի: Լավ, շարունակեմ կարդալ: Վաաաաայ, էս գնդիկները կտրել վափշե :[ չեմ հասկանում հեքիաթ ա, թե՞ զոոֆիլիայով համեմված այլասեռված պատմություն: Հարևանի անունը "Ն" դնելու տեղը կարելի էր նորմալ բան գրել, սենց կարդալը տհաճ էր:
Կատուն ու ֆշշացնելը ոնց որ թե մի քիչ տարբեր բաներ էն, էն էլ բիձա կատուն :))
Անկապ, անիմաստ հեքիաթ :esim


6-րդ տարբերակի գրողից ներողություն եմ խնդրում, ուղղակի չեմ կարողանում արձակ պատմություններ կամ հեքիաթներ կարդալ, բացառությամբ Թումանյանի: Սկիզբը կարդացի, սլացիկ էր, պարզ էր, լավն էր, ուղղակի չկարողացա շարունակել:oy

Բոլորիցդ էլ շատ շնորհակալ եմ, միևնույնն է՝ ինձ դուր եկավ թե չէ, էդ կապ չունի, կարևորը էն ա, որ հաստատ ամեն մի հեքիաթ գոնե մի հոգու դուրը կգա, հետևաբար էդ մարդու տրամադրությունը կբարձրանա, հետևաբար դուք մի շատ մեծ ու լավ գործ եք արել, ապրեք :kiss

Մեկ էլ ապրի Արտակը, որ սենց մրցույթներ ա հայտարարում, սպասում եմ հաջորդ մրցույթին, ընենց կուզեմ ինքս մասնակցեմ: Ճիշտն ասած՝ էս մրցույթին վախեցա մասնակցել, ասեցի ստեղ լուրջ բաներ կլինեն գրված, ես իմ անկապ մտքերով մտնեմ ի՞նչ անեմ :esim
Բայց մյուս անգամ կփորձեմ, գոնե կփորձեմ...

Claudia Mori
30.11.2011, 23:19
Ամեն մի հեքիաթի մասին կգրեմ, դժվար թե շատերին հետաքրքրի կարդալ սա, բայց կարծում եմ ամեն մեկի հեղինակը կկարդա: Կներեք, եթե որոշ տեղեր մի փոքր կոպիտ եմ գրել:oy...


Տնաշեն, այսքան երկար մեկնաբանելու տեղը մի հեքիաթ էլ դու գրեիր :))

armen9494
01.12.2011, 00:03
Տնաշեն, այսքան երկար մեկնաբանելու տեղը մի հեքիաթ էլ դու գրեիր :))

Վախեցա... վախեցա էն բանի համար, որ հեքիաթ չի ստացվի, որ իմ նման շատերը կլինեն, որ չեն զլանա ու կսկսեն լավ քննադատել ու քարկոծել գրածս: Ախր հեքիաթը ընենց մե՜ղմ ու հաչելի բան է, որը չի կարելի աղավաղել :love
Ներողություն եմ խնդրում բոլոր այն հեղինակներից, ում գրվածքների մասին ես լավ բաներ չասեցի: Ճիշտն ասած՝ ամբողջը գրելուց հետո շատ երկար էի մտածում, սեղմե՞մ "Պատասխանել" կոճակը, թե՞ ոչ: Կխնդրեմ բոլորին շատ ուշադրություն չդարձնել իմ ասածների վրա, սա ուղղակի իմ կարծիքն էր: Փորձում էի յուրաքանճյուր հեքիաթում փնտրել ու գտնել գոնե մի քանի դրական բան: Նոր էլ մտածում էի իմ ամենաչսիրած հեքիաթի՝ 5-րդի մասին ու հասկացա, թե ինչի դա իմ դուրը չեկավ:
Ասեմ, որ եթե այս գրվածքը լիներ մի ուրիշ բաժնում, կարող է նույնիսկ վարկանիշ տալ, տիպիկ այն հայերին նմանեցրի, ովքեր ոչ մի կրթություն ու նույնիսկ գնդիկներ չունեն, առավոտից իրիկուն ուզում են Ամերիկա գնալ ու դրա մասին են երազում: Ամերիկան էլ շատ լավ էր նկարագրած:
Չէ՛, հաստա՛տ, եթե այս գրվածքը լիներ այլ բաժնում (օրինակ ինչ-որ քաղաքական) ապա վարկանիշ կտայի:
Իսկ այս տեղը կարծում եմ դրա տեղը չէ, ստեղ ես ուզում էի կարդայի հաճելի ու պարզ հեքիաթ, ինչպիսին էր 4-րդ հեքիաթի առաջին և վերջին հատվածները:

Իրականում Գեաի հետ համամիտ եմ, սկզբում այս մրցույթը այլ կերպ էի պատկերացնում, թվում էր թե հեսա լիքը հեքիաթներ են լինելու՝ մեկը մեկից լավը:

StrangeLittleGirl
01.12.2011, 00:34
Չլիներ Գեայի գրառումը, դժվար հավեսի ընկնեի, հատ-հատ կարդայի:

Առաջին երեքը դուրս չեկան: Քվեարկել եմ վերջին երկուսի օգտին: Վստահ եմ, որ հեղինակը նույն մարդն է` Ակումբում իմ սիրելի հեքիաթասացը: Իսկ թե ով է ինքը, կաշառքի դիմաց կասեմ, կամ էլ համբերեք, տեսեք:

Ի դեպ, ինչ վերաբերում է հեքիաթների` մանկական լինել-չլինելուն, կարծեմ մրցույթի հայտարարության մեջ ասված էր, որ պարտադիր չէ` մանկական լինեն:

Mephistopheles
01.12.2011, 01:00
Ժողովուրդ, հեքիաթ գրելը շատ դժվար բան ա եթե չասենք անհնար… դրա համար էլ հեքիաթները գրի են առնվում այլ ոչ թե ստեղծվում… եքիաթներն առաջանում են դարերի ընթացքում…

Դեկադա
01.12.2011, 09:36
Որ անկեղծ լինեմ, ես ոչ մի հեքիաթ էլ չեմ տեսնում: Հեքիաթը երեխեքի համար պիտի լինի բարու ու չարի կռիվ, բարու հաղթանակով ավարտ: Մեծերի համար նախատեսված հեքիաթը ուսուցողական: Չգիտեմ, ոչ մեկին էլ չի համապատասխանում: Առաջի 3-ը կարդացի, 4-ը մինչև վերջ չկարդացի / մի տեսակ չի ձգում/, 5-ին չհասա էլ, ուղակի աչքի անց կացրի: Ոչ մեկի օգտին դեռ չեմ քվեարկել, բայց հլա մի անգամ էլ կարդամ գուցե հեքիաթանման մի բան գտնվի:

...ժող. կներեք, բայց ոնց որ պլան կատարած լինեք:

Արէա
01.12.2011, 09:37
Կարծես վերջնական պատկերն արդեն ձևավորվել է:
Իմ հավանած տարբերակն ահագին զիջում ա առաջին երկու տեղը գրավածներին:
Չնայած իմ կողմից մեծ հարգանք վայելող մի քանի ակումբցի դեռ չեն մասնակցել քվեարկությանը: Հուսամ նրանք կփոխեն պատկերը:
Ախր "Տխուր արքայազնը" շատ լավն ա է, մի քանի անգամ որ կարդում ես` էլ թերություններին ուշադրություն չես դարձնում :)...

Dayana
01.12.2011, 10:52
Արէա, արի դու ասա որն ես դու գրել, հոգիներս ազատի: :))

Արէա
01.12.2011, 11:21
Արէա, արի դու ասա որն ես դու գրել, հոգիներս ազատի: :))

Գուշակեք :)

ivy
01.12.2011, 11:47
Ախր "Տխուր արքայազնը" շատ լավն ա է, մի քանի անգամ որ կարդում ես` էլ թերություններին ուշադրություն չես դարձնում :)...

Դա հնարավոր է մի քանի անգամ կարդա՞լ: :think
Չնայած ես երբ կարդացի էդ տարբերակը, մտածեցի, որ հենց սա էլ կարող է հաղթել, որովհետև ազգս սիրում է մռայլ ու դեպրեսիվ պատմություններ: :)
Մանյակ թագավորի տղեն ինձ հեչ չգրավեց:

Արէա
01.12.2011, 11:54
Դա հնարավոր է մի քանի անգամ կարդա՞լ: :think
Չնայած ես երբ կարդացի էդ տարբերակը, մտածեցի, որ հենց սա էլ կարող է հաղթել, որովհետև ազգս սիրում է մռայլ ու դեպրեսիվ պատմություններ: :)
Մանյակ թագավորի տղեն ինձ հեչ չգրավեց:

Իհարկե հնարավոր է: Ես մի քանի անգամ կարդացել եմ, ու մի քանի անգամ էլ դեռ կարդալու եմ:

Սկզբում ես էլ էի մտածում, որ սա է հաղթելու, բայց փաստորեն ազգս էնքան մռայլ ու դեպրեսիվ ա, որ նման գործերի կարիքը չունի (Վարդան Պետրոսյանի ականջը կանչի), նրան անկապ զիզի բիզի բաներն ավելի են գրավում :(

ivy
01.12.2011, 12:01
նրան անկապ զիզի բիզի բաներն ավելի են գրավում :(

Դե փաստորեն՝ հա :))

Արէա
01.12.2011, 12:05
Դե փաստորեն՝ հա :))

Հենց էդ նույն պատճառով հրաշք ստեղծագործությունները դառնում են այսպիսի (http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2307240&viewfull=1#post2307240) բաներ :(

ivy
01.12.2011, 12:08
Հենց էդ նույն պատճառով հրաշք ստեղծագործությունները դառնում են այսպիսի (http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2307240&viewfull=1#post2307240) բաներ :(

Էհ... Դե մի տխրի, Արէա...
Թե չէ ես էլ արդեն տխրեցի :(

Chilly
01.12.2011, 12:12
Լավ նախագիծ է, ապրի նախաձեռնողը, ապրեն գրողներն ու քննարկողները, երկնքում էլ՝ բամբակե ու դեռ չծանրացած ամպերի մեջ թող համով խնձորներ կախվեն իրենց համար: Սխալ հեքիաթը ամենալավն էր ըստ իս, ժպտացնող ու հիշվող հեքիաթ էր... Ու կարծում եմ՝ իմ ամենասիրելի հեքիաթասացի ձեռագրով :)

Ռուֆուս
01.12.2011, 12:35
Մի քիչ էլ ես PR անեմ «Սխալ հեքիաթի օգտին»:

Հեսա Փնտրում եմ երգ, երաժշտություն 2 (http://www.akumb.am/showthread.php/47607-%D5%93%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%A5%D6%80%D5%A3-%D5%A5%D6%80%D5%A1%D5%AA%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-2) թեմայում կհայտնվի էսպիսի գրառում.


Երեխե՜՜՜՜ք, մի հատ երգ եմ լսել, չեմ կարողանում գտնել: Մեջը սենց բառեր կան.

Կապված էի հին ախոռում,
Սերն էր մեջս հուրհրում,
Դու ներս եկար, իմ թռչնակ,
Իսկ ես քնձռոտ ավանակ.

Կարո՞ղ ա իմանաք ով ա երգում ու էս երգը որտեղից գտնեմ:

Երգը գտնելուց հետո Ի՞նչ երգ ես այս պահին լսում (http://www.akumb.am/showthread.php/53311-%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A5%D6%80%D5%A3-%D5%A5%D5%BD-%D5%A1%D5%B5%D5%BD-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%AB%D5%B6-%D5%AC%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4/page326) թեմայում կկատարվի գրառում.


Ռոքեր Թագվոր - Հարմոնիա :love :love :love Ո՜նց եմ սիրում էս երգը....


youtubelink/123456

Երկու րոպե անց, օրագրերից մեկում.


Բարև սիրելի օրագիր: :love:love:love էսօր Ռոքեր Թագվորի Հարմոնիա երգը լսեցի ու էնքա՜ն հոգեհարազատ ա, էնքա՜ն լավ երգ ա, ոնց որ իմ մասին լինի: :love:love:love Դե ես՝ անձրևի տակ քայլող թաց աղջիկս անձրևոտ օրերին թաց թաց քայլում եմ անձևի տակ ու համբուրում անձրևի բոլոր կաթիլները, հուսալով, որ կաթիլներից մեկը կդառնա իմ երազանքների արքայազնը...:love:love:love

Մի փոքր անց Մեր սիրած երգերի խոսքերը (http://www.akumb.am/showthread.php/1513-%D5%84%D5%A5%D6%80-%D5%BD%D5%AB%D6%80%D5%A1%D5%AE-%D5%A5%D6%80%D5%A3%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AD%D5%B8%D5%BD%D6%84%D5%A5%D6%80%D5%A8/page79) թեմայում.


Վայ, էս երգի բառերը ո՜նց եմ սիրում... :love :love :love

Ռոքեր Թագվոր - Հարմոնիա

Կապված էի հին ախոռում,
Սերն էր մեջս հուրհրում,
Դու ներս եկար, իմ թռչնակ,
Իսկ ես քնձռոտ ավանակ.
Նայեցիր աչքերիս մեջ,
Կրակ էր այնտեղ մի անշեջ.
Գտանք իրար համբույրով,
Դու մի թռչնակ, իսկ ես ո՞վ...
Օօօօ՜ օօօօ՜
Ուուուուուու՜
Դու դու դու դու՜
Իա՜ իա՜ իա՜
Հարմո՜նիա
Հարմո՜նիա

Ու վերջում էլ Նվիրիր երգ վերևի մարդուն (http://www.akumb.am/showthread.php/8489-%D5%86%D5%BE%D5%AB%D6%80%D5%AB%D6%80-%D5%A5%D6%80%D5%A3-%D5%BE%D5%A5%D6%80%D6%87%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6) թեմայում նույն մարդը կգրառի


Այվային նվիրում եմ Ռոքեր Թաքվոր - Հարմոնիա.... :love Շատ եմ սիրում էս երգը, դու էլ լսի :love

Միառժամանակ Ամերիկայում...
http://i.imgur.com/4sOUi.jpg

Ռոքեր Թաքվորի Հարմոնիա երգը գրավում է Բիլբորդի չարտերի ամենաբարձր հորիզոնականը :)

ivy
01.12.2011, 13:07
Այվային նվիրում եմ Ռոքեր Թաքվոր - Հարմոնիա.... :love Շատ եմ սիրում էս երգը, դու էլ լսի :love



Այվային տենց ախմախ երգեր պետք չեն՝ շփթփ գրված:beee

StrangeLittleGirl
01.12.2011, 13:09
Արէա, ախր Տխուր արքայազնը շատ թույլ գործ է: Եթե քեզ դուր է եկել, արի ու սահմափակվիր դրանով, բայց մյուսներից մի սպասիր, որ կքվեարկեն դրա օգտին:

Արէա
01.12.2011, 13:12
Արէա, ախր "Տխուր արքայազնը" շատ թույլ գործ է: Եթե քեզ դուր է եկել, արի ու սահմափակվիր դրանով, բայց մյուսներից մի սպասիր, որ կքվեարկեն դրա օգտին:

Դե հույսը վերջում է մահանում, իսկ իմ սպասելով հուսով եմ ոչ մեկին չեմ խանգարում: Իսկ ինչ վերաբերվում է թույլ գործ լինելուն, ապա գուցե միայն քո համար, ինչպես որ ուժեղ լինելն էլ` իմ համար:

impression
01.12.2011, 13:39
Քլնգյաններ? :D ոնց եք?

ես էկա մի էրկու բան ասեմ, գնամ
մի քանի օր ա` ուզում էի մտնել գրել, հավես չկար, էն էլ` էսօր էդ օրն ա :)
նախ ասեմ մի պարզ ճշմարտություն. հեքիաթները լինում են և մեծահասակների համար, և փոքրերի
վառ օրինակ` բազմիցս չարչրկված Փոքրիկ իշխանը
նենց որ, մանկական չէր, եսիմ ինչ չէր, էդ արդեն անցանք, ոչ ոք Ավետարանի վրա երդում չէր կերել Իվանուշկա Դուռաչոկ գրելու
հետո~ այսպես կոչված սխալները. անգամ լրջագույն հոդվածների մեջ կգտնեք նենց բառեր, որոնք վիրավորել են հայոց լեզվի հանդեպ ձեր սերը, ու դրանք կոչվում են ոճական հնարքներ, ի դեպ, իմ ամենասիրելի առարկան ոճաբանությունն էր, ով ուզենա էս վեճը շարունակել, նախօրոք զգուշացնում եմ, որ աաաաահագին առաջ եմ ;)
էս էլ ասինք... ինչ մնաց... հա'
հեքիաթները (քիչ էր մնացել մոռանայինք ինչի համար ենք հավաքված :D )
ինձ դուր եկածը առաջին տարբերակն ա, ինքը լավն ա, բարոյախրատականն էլ` տեղը
գրված ա հասուն ձեռքով, բայց` հա, կարելի էր մի քիչ մանրամասները հավեսով նկարագրել, խորանալ, մեր երևակայությունը խուտուտ տալ էլի...
մի խոսքով, and the oscar goes to Տխուր արքայազն :)

ivy
01.12.2011, 14:57
ինձ դուր եկածը առաջին տարբերակն ա, ինքը լավն ա, բարոյախրատականն էլ` տեղը
գրված ա հասուն ձեռքով, բայց` հա, կարելի էր մի քիչ մանրամասները հավեսով նկարագրել, խորանալ, մեր երևակայությունը խուտուտ տալ էլի...
մի խոսքով, and the oscar goes to Տխուր արքայազն :)

:blin

Հա, մնում էր մի հատ էլ ավելի երկարացնել էդ մռայլ պատմությունը: Ու արյունարբու տեսարաններ ավելացնել, թե ոնց էր տագավորի տղեն բախտ պլոկում անմեղ մարդկանցից...

impression
01.12.2011, 15:01
այ ես մի բան չեմ հասկանում...
ինչի չի կարելի ասել, որ էս մի բանը լավ էր էղել, այլ ոչ թե` մնացած ամեն ինչը ահավոր էր
մռայլն ու կյանքից հոգնածը հաստատ հեքիաթը չի, այլ նման մտածելակերպը
համ էլ ինչ պիտի լիներ, որ չկա էդ հեքիաթում? հեփի էնդ?
լավ էլի~

ivy
01.12.2011, 15:03
Դե էդ հեքիաթում հեփի էնդ դժվար թե լիներ...
Լավ, պարզ էր քո տեսակետը:

impression
01.12.2011, 15:07
Ռիպ, ես որ մի բան ասում եմ, փորձում եմ հիմնավորել, կարելի ա դու էլ նույնն անես?
դու շատ լավ հեքիաթներ ես գրում, որ ուզում ես, ու էս մեկում էլ գիտեմ քոնը որն ա, բայց ավելի շատ էն մեկն ա դուր էկել ինձ, ոչինչ, հա?

Ռուֆուս
01.12.2011, 15:22
Լիլ, դու որ կատու ունենայիր, կնախընտրեիր գնդիկներո՞վ, թե առանց :))

impression
01.12.2011, 15:31
շնորհակալությանը պատահական մատս կպավ :D ես կատու չեմ կարող ունենալ, ես մարդ-արաած եմ ունենալու, իմ կյանքը ձեր համար հեքիաթ-շմեքիաթ չի :D

Ռուֆուս
01.12.2011, 15:42
Պատահական, չէմիչէ :)) Իսկ գնդիկների հարցը մնաց (օդից) կախված :))

Մնաց էն երկուսին էլ բացահայտեմ ու պրծ :))

impression
01.12.2011, 15:46
Ռուֆ, եթե քեզ թվում ա, որ ես մասնակցել եմ, ուրեմն ասեմ քեզ, հաստատ էրկուսից ավելին ա մնացել, որ բացահայտես :))

ivy
01.12.2011, 15:48
Պատահական, չէմիչէ :)) Իսկ գնդիկների հարցը մնաց (օդից) կախված :))

Մնաց էն երկուսին էլ բացահայտեմ ու պրծ :))

Ռուֆ, դու չէի՞ր ճանաչել հա կատվիկին: :))
Լիլը ի՞նչ կատվիկ: :))

Արէա
01.12.2011, 15:49
Ժող, եթե հեղինակների մասին ինչ-որ ենթադրություններ ունեք, գրեք էլի: Ես հլը որ բացի չորրորդից ոչ մեկի հեղինակի մասին գաղափար անգամ չունեմ: Ինչքան գլուխ եմ կոտրում, ոչ մեկը չեմ կարողանում գուշակել :)

ivy
01.12.2011, 15:51
Վերջինը Եվրոպաներում ֆռֆռացող, խուճուճ փիսոն ա, ու մենակ վերնագիրը արդեն հերիք էր, որ մարդ գլխի ընկներ :))

Claudia Mori
01.12.2011, 15:54
Ռուֆ, եթե քեզ թվում ա, որ ես մասնակցել եմ, ուրեմն ասեմ քեզ, հաստատ էրկուսից ավելին ա մնացել, որ բացահայտես :))

Top News-ի հոգին սավառնում է այս բաժնում:sulel :D

ivy
01.12.2011, 15:55
Top News-ի հոգին սավառնում է այս բաժնում:sulel :D

Դու անսլուխ ես՝ քո արքայզնի հետ միասին :))

impression
01.12.2011, 15:58
հա, ես մասնակցել եմ, ու բնականաբար դեպրեսված բան եմ գրել, դրա համար եմ ատամներով պաշտպանում առաջին տարբերակը :D

ivy
01.12.2011, 16:00
հա, ես մասնակցել եմ, ու բնականաբար դեպրեսված բան եմ գրել, դրա համար եմ ատամներով պաշտպանում առաջին տարբերակը :D

Ի դեպ, չի բացառվում :)

impression
01.12.2011, 16:04
Ի դեպ, չի բացառվում :)
մերսի, որ իմ կարծիքով ամենալավ հեքիաթը քո կարծիքով ես եմ գրել :D

Գալաթեա
01.12.2011, 16:08
Լիլ լավ էլի, ի յէժիկու պոնյատնո, որ դու մասնակցել ես:

Claudia Mori
01.12.2011, 16:11
Դուք երկխոսեք, երկխոսեք սոխակներ ջան:P :)) Մեկ է մի քանի օր հետո բոլոր հեքիաթները դդում են դառնալու:D

impression
01.12.2011, 16:12
ու հենց տխուր արքայազնով չէ? ու ինչի ա ինքը տխուր` որտև տեղս չգիտի :D :D

Mark Pauler
01.12.2011, 16:34
ու հենց տխուր արքայազնով չէ? ու ինչի ա ինքը տխուր` որտև տեղս չգիտի :D :D

Սլաքները շուռ մի տուր 1-ինի վրա, քոնը 5-րդն ա :))

impression
01.12.2011, 16:37
այ, լավ հումոր սիրում եմ :D

Նաիրուհի
01.12.2011, 16:37
Տեսնես ինչի՞ է ինձ թվում, թե երկրորդի հեղինակը Նուշությունն է :think
Առաջինի ու երրորդի հեղինակների ով լինելու մասին պատկերացում չունեմ, չորրորդը կամ ivy-ն է, կամ impression-ը, կամ էլ երկուսով համատեղ հեքիաթ են գրել :D
Էն վերջինն էլ ոնց որ Բյուրն է։ Մրցութային վերջինը նկատի ունեմ ։Ճ
Հը՞ :oy
Արտամրցութայինն էլ չեմ կարդացել։ Տեսքը դուրս չեկավ մի տեսակ, կներեք :oy

Իսկ ամենաշատը հավանել եմ «Սխալ հեքիաթն» ու «Տխուր արքայազնը», չնայած վերջինս մի տեսակ կիսատ է, հավանել եմ այն, ինչ կարող էր դառնալ ու չի դարձել։ Դե ես ծայրահեղությունից ծայրահեղություն եմ, չէ՞... ;)

Mark Pauler
01.12.2011, 16:46
ինձ թվում ա 4-րդն ա StrangeLittleGirl -ինը` "Սխալ հեքիաթը"

ivy
01.12.2011, 16:46
Տեսնես ինչի՞ է ինձ թվում, թե երկրորդի հեղինակը Նուշությունն է :think


Որովհետև իր անձնական օրագիրն էլ «կանաչ-դեղին» ա :)

Երրորդը գուցե Smokie-ն լինի:

Claudia Mori
01.12.2011, 16:58
Mark առաջինը կարո՞ղ է դու ես գրել:think, կամ Ժունդիային :))

Mark Pauler
01.12.2011, 17:06
Mark առաջինը կարո՞ղ է դու ես գրել:think, կամ Ժունդիային :))

Չէ... Ես ոչ մի բան էլ էս մրցույթում չեմ գրել

armen9494
01.12.2011, 17:17
Ժողովուրդ զգացե՞լ եք, Այվին ստեղ ամեն մեկի գրառմանը հետևում ա :D
Միանգամից երևում ա, որ ստեղի մի քանի հեքիաթը իրեն են պատկանում: Ա՞յվ, կարո՞ղ ա հինգն էլ քոնն են :o
Չէէէ, աչքովս էլ տենամ, չեմ հավատա, մի մարդը հինգ այսպիսի իրարից տարբեր բաներ գրի...
Բայց մտածում եմ, որ սխալ հեքիաթի հեղինակը դու ես:

Էսօր նորից մտածում էի ինձ ամենաշատ դուր չեկած՝ Միփիի հեքիաթի մասին: Ուզում էի հասկանալ՝ իրո՞ք դա իմ դուրը չեկավ, թե ուղղակի հեքիաթի սկզբի տհաճ մթնոլորտը նպաստեց դրան:
Էսօր շատ երկար քայլում էի ու քայլելուս ընթացքում որոշեցի նաև դրա մասին մտածել:
Շատ նմանացրեցի Միփին մեր հայերից ոմանց: "Հեքիաթը" նորից դիմացովս անցավ (հեքիաթը գրել եմ չակերտների մեջ, որովհետև սա իմ համար հեքիաթ չէր, ես ուզում եմ այն ընկալել որպես ինչ-որ գրվածք, բայց ոչ հեքիաթ):
Սկսեմ սկզբից :))
Էդ սկիզբը շատ նմանացրի հենց էն (տղա)մարդկանցից շատերին: Նրանք էլ ջահել ժամանակ սաղ օրը էգ են ուզում, կապ չունի, թե ոնց, ինչ ձևի, ինչ գույնի, կարևորը՝ էգ :D
Հետո երբ գալիս ա մի տարիք, որ էլ գնդիկները չեն կատարում իրենց ֆունկցիան, արդեն էգ չեն ուզում: Էդ ժամանակ էլ սկսում են թերթ կարդալ ու հետաքրքիրն էն ա, որ կապ չունի թե էդ թերթերում ինչ ա գրված, իրենք կեսից շատը չեն հասկանում, ինչն էլ որ հասկանում են, սկսում են կռվի տոնով գոռգռալ թերթի վրա ու կողքի մարդուն ասում են՝ "երգիրը երգիր չի, թուուու՛...":
Ու իրենք էլ երազում են երկրից դուրս գալ, որ գնան "Ամերիկա երգիր". ընդեղ հայտնի մարդիկ շատ են, ու քանի որ իրենք էլ տաղանդավոր ասպետ են, ապա հաստատ իրենք ընդեղ իրենց ուրույն տեղը կունենան: Լսած են լինում "Ամերկա երգիր"-ի մասին մի երկու բան, որ ընդեղ լավա, փողը թափած ա, մի քիչ վախ կա, որ այլասերված բաներ կլինեն, բայց դե էդ էլ ոչինչ, իրանք իրանց ճշտով կգնան ու կուղղեն էդ սխալները: Ու էդ մարդկանցից էնրանք, որ բոլիմեննի բիթի են, կարենում են գնալ էս "անտեր" երկրից: Այ գնալն էլ էր շատ ճիշտ նկարագրած, նույնսիկ չգիտեն, թե ու՞ր պիտի գնան, կարևորը գնում են, մեկա՝ երգիրը կլոր ա, կապ չունի, թե որ կողմից գնաս, մի օր կհասնես: Ու էդ օրը գալիս ա: Հասնում են էդ երկիր ու տեսնում, որ էդ էն երկիրը չի, որի մասին իրանց պատմում էին, ստեղ իր նմանների տեղը չի...

impression
01.12.2011, 17:28
Չէ... Ես ոչ մի բան էլ էս մրցույթում չեմ գրել

Ես էլ եմ նույնն ասում, բայց ինձ հավատացողն ով ա...

StrangeLittleGirl
01.12.2011, 17:29
Վերջինը Եվրոպաներում ֆռֆռացող, խուճուճ փիսոն ա, ու մենակ վերնագիրը արդեն հերիք էր, որ մարդ գլխի ընկներ :))
Հա բա ինչ, էլ մի ցրի, ոնց որ չգիտեմ, որ դու ես :D
Դե չորրորդն էլ պարզ ա` ով ա:

Այ առաջին երեքի հարցն ա մնում: Տխուր արքայազնը կարա Լիլը լինի, որովհետև մենակ էդ դեպքում ինքը նման գործի օգտին կքվեարկեր :D Էն կանաչ-դեղին սերը գրողն էլ հաստատ դպրոցում շարադրություն գրելիս «5»-եր ա ստացել, ու իրան չեն ասել, որ տեղի-անտեղի չի կարելի էդքան ածականախեղդ անել :D Իսկ այ Գույները ոչ հասկացա, ոչ մնաց, ոչ տպավորվեց: Անգույն մի բան:

Բայց Սատանան ինձ ասում ա` Կարինեի մատն էլ կարող ա ստեղ խառը լինի:

armen9494
01.12.2011, 17:31
Բայց Սատանան ինձ ասում ա` Կարինեի մատն էլ կարող ա ստեղ խառը լինի:

սատան ինձ էլ ա էդ ասում :))

StrangeLittleGirl
01.12.2011, 17:32
ինձ թվում ա 4-րդն ա StrangeLittleGirl -ինը` "Սխալ հեքիաթը"
Շնորհակալություն կոմպլիմենտի համար :D

Claudia Mori
01.12.2011, 17:34
Բայց Սատանան ինձ ասում ա` Կարինեի մատն էլ կարող ա ստեղ խառը լինի:

Աաաաաաաաաաա, մեռա:D Ճիշտ ես Խուճուճ ջան՝ մատս խառն է, բայց ոչ հաստատ այտնեղ, որտեղ դու ես կարծում:D

Հ.Գ. Մաֆիա դարձավ, ի դեպ հավես հեքիաթ կարելի էր գրել մաֆիայի մասին, կամ էլ նման խաղերի մասին գործերի մրցույթ հայտարարել:B

impression
01.12.2011, 17:42
հիմա վերջը Տխուր արքայազնն ով ա գրել :(

Արէա
01.12.2011, 17:44
հիմա վերջը "Տխուր արքայազնն" ով ա գրել :(

Հա, ես էլ եմ անհամբեր դրա հեղինակի բացահայտմանը սպասում:

impression
01.12.2011, 17:48
Տխուր արքայազնը կարա Լիլը լինի, որովհետև մենակ էդ դեպքում ինքը նման գործի օգտին կքվեարկեր :D

թու~... Բյուր, բա ես տենց հիմար հաշվարկ կանեի? իմ ձայնը պարզ ա չեն հաշվելու, գոնե մի ուրիշի համար չէի քվեարկի? չնայած կարա չոր հաշվարկ լինի, ՊԻԱՌ-ի հերն անիծեմ

armen9494
01.12.2011, 17:58
թու~... Բյուր, բա ես տենց հիմար հաշվարկ կանեի? իմ ձայնը պարզ ա չեն հաշվելու, գոնե մի ուրիշի համար չէի քվեարկի? չնայած կարա չոր հաշվարկ լինի, ՊԻԱՌ-ի հերն անիծեմ

ըհըըըըըըը, տենու՞մ եք, խոստովանում ա, որ իր ձայնը չեն հաշվելու :))
Հետևությունները թողնում եմ ձեզ :D

impression
01.12.2011, 18:03
ըհըըըըըըը, տենու՞մ եք, խոստովանում ա, որ իր ձայնը չեն հաշվելու :))
Հետևությունները թողնում եմ ձեզ :D

լավ էլի, հետևություններն էլ ասա էլի~~ :)) ես ԻՐՈՔ չեմ հասկանում ստեղի տրամաբանությունը

Արէա
01.12.2011, 18:04
ըհըըըըըըը, տենու՞մ եք, խոստովանում ա, որ իր ձայնը չեն հաշվելու :))
Հետևությունները թողնում եմ ձեզ :D

Մարդը ասում ա, եթե ինքը լիներ` չէին հաշվի: Չէ, չեմ կարծում որ impression-ն ա առաջինի հեղինակը :think

StrangeLittleGirl
01.12.2011, 20:11
թու~... Բյուր, բա ես տենց հիմար հաշվարկ կանեի? իմ ձայնը պարզ ա չեն հաշվելու, գոնե մի ուրիշի համար չէի քվեարկի? չնայած կարա չոր հաշվարկ լինի, ՊԻԱՌ-ի հերն անիծեմ
Լիլ, բայց ախր պատճառ չեմ տեսնում, թե ինչու պիտի քվեարկեիր դրա օգտին: Միակն էն ա, որ դու ես գրել: Նույնիսկ դեպրեսիվ լինելը բավարար արդարացում չի:

StrangeLittleGirl
01.12.2011, 20:17
Էկել եմ ասելու` կանաչ-դեղինը հաստատ Նուշությունն ա: Մենակ վերնագիրը չի, որ հուշում ա :)

Արէա
01.12.2011, 20:18
Ըհը, բան չմնաց, "Տխուր արքայազնը" համարյա երկրորդ տեղ ա դուրս գալիս: Ժող ակտիվ եղեք: Եվս մեկ անգամ նայեք թե ովքեր են քվեարկել "Տխուր արքայազնի" օգտին ու հետևություններ արեք :)

Ես գնացի, առավոտ էլի կգամ: Բարի քվեարկումներ: (իհարկե առաջինի օգտին ;) )

StrangeLittleGirl
01.12.2011, 21:32
Ըհը, բան չմնաց, "Տխուր արքայազնը" համարյա երկրորդ տեղ ա դուրս գալիս: Ժող ակտիվ եղեք: Եվս մեկ անգամ նայեք թե ովքեր են քվեարկել "Տխուր արքայազնի" օգտին ու հետևություններ արեք :)

Ես գնացի, առավոտ էլի կգամ: Բարի քվեարկումներ: (իհարկե առաջինի օգտին ;) )
Չհասկացա: Ովքեր քվեարկելն ի՞նչ կապ ուներ

impression
01.12.2011, 23:37
Ժող ակտիվ եղեք: Եվս մեկ անգամ նայեք թե ովքեր են քվեարկել "Տխուր արքայազնի" օգտին ու հետևություններ արեք :)


Տխուր արքայազնի օգտին քվեարկել են` impression, Lem, Moonwalker, murmushka, Արէա, Նաիրուհի

հետևություն` դրա օգտին չեն քվեարկել մնացածը? :think

StrangeLittleGirl
02.12.2011, 00:47
Տխուր արքայազնի օգտին քվեարկել են` impression, Lem, Moonwalker, murmushka, Արէա, Նաիրուհի

հետևություն` դրա օգտին չեն քվեարկել մնացածը? :think
էլ մի :P

Արէա
02.12.2011, 08:39
Չհասկացա: Ովքեր քվեարկելն ի՞նչ կապ ուներ

Իմ համար ուներ:

Շատ խոսվեց "Տխուր արքայազնի" թույլ ու քվեարկելու արժանի բան չլինելու մասին, ինչը գիտակցական ու ենթագիտակցական մակարդակով կարող էր ազդել հետագա քվեների բաշխվածության վրա: Դրանից խուսափելու համար հերիք ա մի հայացք նետել առաջին տարբերակի օգտին քվեարկածների անունների վրա (իհարկե ինձ նկատի չունեմ), որպեսզի համոզվենք վերը նշված կարծիքի չափազանց սուբյեկտիվ լինելու մեջ :)


Տխուր արքայազնի օգտին քվեարկել են` impression, Lem, Moonwalker, murmushka, Արէա, Նաիրուհի

հետևություն` դրա օգտին չեն քվեարկել մնացածը? :think

Իրականում էդքան էլ կարևոր չի թե ում օգտին են քվեարկել մնացածը, կարևոր է թե ովքեր են քվեարկել "Տխուր արքայազնի" օգտին (համենայնդեպս իմ համար այդպես է):

Քվեարկությանը մասնակցած մարդկանցից նրանք, ում իմ ակումբային գոյության ընթացքում, ինչ-որ կերպ առանձնացրել էի մյուսներից, քվեարկել են հենց առաջին տարբերակի օգտին ;)
Բացառություն է կազմում թերևս միայն Շինարարը: Եվ Գեան, ով ընդհանրապես չքվեարկեց ոչ մեկի օգտին, բայց դե ես կասկածներ ունեմ, որ առաջինի հեղինակը հենց Գեան է :) (թույլ կասկածներ, բայց համենայնդեպս):

Claudia Mori
02.12.2011, 09:27
Ժողովուրդ, ես ինչու՞ չեմ տեսնում, թե ով ում օգտին է քվեարկել:(

Արէա
02.12.2011, 09:32
Ժողովուրդ, ես ինչու՞ չեմ տեսնում, թե ով ում օգտին է քվեարկել:(

Ձայների քանակները հղումներ են, սեղմի վրաները` կտեսնես:

impression
02.12.2011, 09:32
քվեարկողների թվի վրա որ սեղմում ես, էլի չես տեսնում?

Claudia Mori
02.12.2011, 09:35
Մերսիներ;) տեսա:)

E-la Via
02.12.2011, 11:30
Վերջապես կարդացի :թթված, կիսադժգոհ սմայլիկ...
Գիտեք ոնց ա??? Էն, որ ոչ գոհ ես, ոչ դժգոհ... Հա, վատ չէր... Ներեցեք իհարկե, հավանաբար մեծ սպասելինք ունեի: Ստեղծագործությունների մասին առանձին-առանձին մեկնաբանություն չեմ անի, միայն կասեմ.
Ա՛յ ակումբի իմ շատ սիրելի ստեղծագործող հասարակություն ջան, ես հո գիտեմ ձեր հնարավարությունները ու շատ լավ գիտեմ, որ ավելին կարող էիք անել: Ձեզանից ավելին եմ պա-հան-ջում!!! Հա, հենց էլ էդպես, դուք եք մեղավոր, երես չտայիք:

Քանի որ ոչ մեկն էլ առանձնապես չեմ հավանել, այս անգամ ես էլ չեմ մասնակցի քվեարկությանը: Ձեզ հաջողություն:

Գեա
02.12.2011, 11:48
Արեա զարմանալիորեն բռնացրել ես իմ ոճը, իսկապես իմ գրվածները ավելի հաճախ տխուր են քան ուրախ:Բայց այս հեքիաթը ես չեմ գրել:Հեքիաթ գրելու ցանկությունը մեծ էր, սկսեցի, բայց չհասցրեցի ավարտել...

Քանի որ թեմա մտա ասեմ, որ առաջին ստեղծագործության մասին կարծիքս , այն իսկապես առանձնանում էր մյուսներից,իմաստ ունի , գրված է մեծերի համար, որի պատճառով ավելի հետաքրքիր ընթերցվեց, բայց... միտքը կիսատ մնաց,շատ հարցեր առաջացնելով ընթերցողի մոտ:Հարցեր , որոնք այդպես էլ մնացին անպատասխան, Իսկ իմ համեստ կարծիքով հեքիաթի ֆորմատը պահանջում է , որ տրվեն պատասխաններ, հատկապես այն պարագայում երբ այն տխուր ավարտ է ունենում , վկան Մեծ հեքիաթասած Անդերսենի շատ հեքիաթները:
Օրինակ, ինչում էր հեքիաթի խորհուրդը , ինչու արքայազնը այդպես էլ չկարողացավ ազատվել կախարդանքից, ինչու այդպես էլ մնաց չար ու տխուր... այդպես լինում է ցավոք ռեալ կյանքում , իսկ հեքիաթում, ընթերցողին հնարավորություն է տրվում հասկանալ, թե ինչու ...ի դեպ երբ բացահայտվեն հեղինակները, շատ կցանկանայի հեղինակից լսել հարցերի պատասխանները:Գուցե այդ դեպքում ամեն ինչ իր տեղը ընկնի?
Մի բան էլ ասեմ ու գնամ , ոճական հնարքների մասին... կոնկրետ չորրորդ հեքիաթը մանկական էր , այո? թեև խորհուրդը վերաբերում էր նաև մեծերին:Այն , որ կյանքում ամեն ինչ չէ, որ լավ ու իդեալական է, ու դրա հետ պետք է կարողանալ հարմարվել:Բայց բռփեչն ու չգիտեմ էլ ինչ բառերը ամենևին էլ ոճական հնարքներ չէին , այլ կոնկրետ իմ աչքին , իբրև ընթերցողի խոսում էին, այն մասին, որ հեղինակը ունի աղքատիկ բառապաշար,որովհետև եթե բփռեչի թոխարեն գրվեր օրինակ գզգզված դրանից ստեղծագործությունը չէր տուժի , իսկ ոճական հնարքները կարծեմ արվում են այն նպատակով , որ գրվածը դառնա ավելի գունեղ ու հյութեղ:Տվյալ դեպում այս բառերը որ թե ոճական հնարքներ էին այլ` ոչական:
ՈՒ մի նկատառում էլ , մոտս այնպիսի տպավորություն է , որ որոշ ակումբցիներ չորրորդի գովքն անում են միայն այն պատճառով , որ հաստատ գիտեն իրենց սիրելի հեքիաթասածի անունը. իսկ դա արդար չէ...պետք է լինել օբյեկտիվ ....
ՀԳ Արեա, իսկ Վեյի մասին կասկածներ չունես?

impression
02.12.2011, 12:01
էս քվեարկությունը երբ ա ավարտվում? շատ անկապ կլինի, որ էս մի քանի հոգին մենակ քվեարկած էլ մնան...
քվերակեք էլի այ մարդ, ձեզնից ինչ ա գնում, նստել գրել են էդքան... հիմա լավ ա, վատ ա, բայց ամեն դեպքում ժամանակ ու նյարդեր են տրամադրել
քվեարկեք, ես բոլորին կոչ եմ անում, ձեզնից ոչինչ չի գնա, ոչ ժամանակ, ոչ էներգիա
իսկ բոլոր նրանք, ովքեր կքվեարկեն իմ սիրելի տարբերակի օգտին, թող առաջանան` 5000 դրամները ստանալու :D

Արէա
02.12.2011, 12:14
ՈՒ մի նկատառում էլ , մոտս այնպիսի տպավորություն է , որ որոշ ակումբցիներ չորրորդի գովքն անում են միայն այն պատճառով , որ հաստատ գիտեն իրենց սիրելի հեքիաթասածի անունը. իսկ դա արդար չէ...պետք է լինել օբյեկտիվ ....

Ես էի ուզում գրել, ուղղակի անհարմար զգացի:


ՀԳ Արեա, իսկ Վեյի մասին կասկածներ չունես?

Չէ, չեմ կարծում: Ավելի շատ Mark Pauler-ին եմ կասկածում: Մանավանդ որ հակառակ դեպքում չեմ կարծում, որ կքվեարկեր չորրորդի օգտին:think Եթե սխալվում եմ կներեք:

Ինչ վերաբերվում է առաջին տարբերակի մասին կարծիքիդ, լիովին համաձայն եմ, ուղղակի կարծում եմ մրցույթի ֆորմատն էր ստիպել տեղավորվել նեղ սահմանների մեջ, էդ պատճառով լիքը կիսատ հարցեր մնացին: Մրցույթի ավարտից հետո հեղինակին կխնդրեի անպայման ընդլայնել հեքիաթը: Մանավանդ զգացվում է, որ բավականին վարժ ձեռքով է գրված:

StrangeLittleGirl
02.12.2011, 12:21
Իմ համար ուներ:

Շատ խոսվեց "Տխուր արքայազնի" թույլ ու քվեարկելու արժանի բան չլինելու մասին, ինչը գիտակցական ու ենթագիտակցական մակարդակով կարող էր ազդել հետագա քվեների բաշխվածության վրա: Դրանից խուսափելու համար հերիք ա մի հայացք նետել առաջին տարբերակի օգտին քվեարկածների անունների վրա (իհարկե ինձ նկատի չունեմ), որպեսզի համոզվենք վերը նշված կարծիքի չափազանց սուբյեկտիվ լինելու մեջ :)



Իրականում էդքան էլ կարևոր չի թե ում օգտին են քվեարկել մնացածը, կարևոր է թե ովքեր են քվեարկել "Տխուր արքայազնի" օգտին (համենայնդեպս իմ համար այդպես է):

Քվեարկությանը մասնակցած մարդկանցից նրանք, ում իմ ակումբային գոյության ընթացքում, ինչ-որ կերպ առանձնացրել էի մյուսներից, քվեարկել են հենց առաջին տարբերակի օգտին ;)
Բացառություն է կազմում թերևս միայն Շինարարը: Եվ Գեան, ով ընդհանրապես չքվեարկեց ոչ մեկի օգտին, բայց դե ես կասկածներ ունեմ, որ առաջինի հեղինակը հենց Գեան է :) (թույլ կասկածներ, բայց համենայնդեպս):
Նախ, էդպես «ովքեր» առանձնացնելով դու վիրավորում ես մնացած քվեարկողներին: Երկրորդ, հույս չունենաս, Շինարարը տենց գործի օգտին չէր քվեարկի: Իմփն էլ չէր քվեարկի, ուղղակի հեղինակն ինքն ա: Երրորդ, եթե խորը իմաստների մասին ես խոսում, ապա չորրորդի մեջ էդ իմաստները շատ ավելի շատ էին: Ափսոս, որ չես նկատել: Չորրորդ գործը նրանով է առանձնահատուկ, որ համ հումոր կա մեջը, համ էլ լիքը խորը մտքեր:

Արէա
02.12.2011, 12:26
Նախ, էդպես «ովքեր» առանձնացնելով դու վիրավորում ես մնացած քվեարկողներին: Երկրորդ, հույս չունենաս, Շինարարը տենց գործի օգտին չէր քվեարկի: Իմփն էլ չէր քվեարկի, ուղղակի հեղինակն ինքն ա: Երրորդ, եթե խորը իմաստների մասին ես խոսում, ապա չորրորդի մեջ էդ իմաստները շատ ավելի շատ էին: Ափսոս, որ չես նկատել: Չորրորդ գործը նրանով է առանձնահատուկ, որ համ հումոր կա մեջը, համ էլ լիքը խորը մտքեր:

"Ովքեր" առանձնացնելով, առանձնացնում եմ ինձ առավել հոգեհարազատ մարդկանց, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կվիրավորվի ինձ հոգեհարազատ չլինելու համար :think

Դե մի գուցե ես այլ բան եմ հասկանում խորը միտք ասելով, քան դու, ինչևէ, չեմ կարծում որ այս երկխոսությունը շարունակվելու իմաստ ունի:

Chuk
02.12.2011, 12:27
Նախ, էդպես «ովքեր» առանձնացնելով դու վիրավորում ես մնացած քվեարկողներին:
Աշխատում եմ որևէ ստեղծագործության կամ որևէ գուշակության մասին կարծիք չհայտնել, դրա համար հատուկ նշեմ, որ գրառմանը շնորհակալություն եմ դրել այս հատվածի համար:

impression
02.12.2011, 12:38
ժող, ինչ ա նշանակում` գովքը մի արեք էն մարդու, ով ձեզ դուր ա գալիս? ինչի պիտի չանեն? դուք որ գնում եք դիսկ առնելու` ձեր սիրած երգչի դիսկն եք առնում թե չսիրած? ամոթ ա դա? էդ երգիչը հո սիրելի ա դարձել իր երգերով այլ ոչ թե սիրուն աչքերի պատճառով
այ քեզ բան

Արէա
02.12.2011, 12:42
ժող, ինչ ա նշանակում` գովքը մի արեք էն մարդու, ով ձեզ դուր ա գալիս? ինչի պիտի չանեն? դուք որ գնում եք դիսկ առնելու` ձեր սիրած երգչի դիսկն եք առնում թե չսիրած? ամոթ ա դա? էդ երգիչը հո սիրելի ա դարձել իր երգերով այլ ոչ թե սիրուն աչքերի պատճառով
այ քեզ բան

Եթե իմ սիրած երգիչը վատ երգ ա երգում, ես չեմ լսում նրան, անկախ նրանից թե հնում նա քանի լավ երգ ա երգել:

Գեա
02.12.2011, 12:46
ժող, ինչ ա նշանակում` գովքը մի արեք էն մարդու, ով ձեզ դուր ա գալիս? ինչի պիտի չանեն? դուք որ գնում եք դիսկ առնելու` ձեր սիրած երգչի դիսկն եք առնում թե չսիրած? ամոթ ա դա? էդ երգիչը հո սիրելի ա դարձել իր երգերով այլ ոչ թե սիրուն աչքերի պատճառով
այ քեզ բան
Լիլիթ ջան, եթե իմ սիրելի երգիչը վատ երգ երգի , իհարկե չեմ լսի և ոչ էլ կփոձեմ համոզել, թե իր վատ երգը լավն է :Ասածս ընդամենը դա էր , թե չէ ով ում ուզում է թող գովա , ես ուղղակի այդ եղանակով փորձում եմ մյուսներին "իշմար" տալ , որ իմ կողմից շատ սիրելի որոշ ակումբցիներ , այս պահին կարծես թե այնքան էլ օբյեկտիվ չեն, ես ախր տեսել եմ, թե նույն մարդիկ ինչպես են նմանատիպ ստեղագործությունները քլնգում ... այն պարագայում սիրելի հեքիաթասածի մասին խոսք չէր գնում , երևի պատճառը դա էր...
Մի անգամ էլ կներեք գրածներիս համար:Հատկապես ներողություն եմ խնդրում սիրելի հեքիաթասածից...

Claudia Mori
02.12.2011, 12:51
... Աչքիս չար հոգիներն են եկել այս բաժին, տեսնես վերջում բարի՞ն կհաղթի, թե՞ չարը :think

ivy
02.12.2011, 12:58
Բայց հայերի մոտ ինչ խորն ա նստած «արդար չի քվեարկությունը» գաղափարը, այսպես ասած՝ բույն ա դրել կոլեկտիվ անգիտակցականում:

Նախ, «նմանատիպ ստեղծագործությունները» ուրիշ պարագայում քլնգելու մասին դատողությունը բացարձակապես չի համապատասխանում իրականւթյանը, որովհետև «նմանատիպ» բոլոր գործերի հեղինակը Ակումբում «սիրելի հեքիաթասացն» ա: :))
Եվ նրա բոլոր նմանատիպ գրածներն էլ էդ քվերակողներին միշտ էլ դուր են եկել: Էս մեկն էլ, իմ անհամեստ կարծիքով, ոչ ավել, ոչ պակաս ա մյուս «նմանատիպներից»:
Իսկ եթե էս խոսակցությունը շարունակվի նույն ուղղությամբ, ես լրբավարի կռիվ կբարձրացնեմ և կմեղադրեմ մի երկուսին նախանձի ու չուզողության մեջ, տեսեք, ես զգուշացրեցի: :))

Արէա
02.12.2011, 13:02
Բայց հայերի մոտ ինչ խորն ա նստած «արդար չի քվեարկությունը» գաղափարը, այսպես ասած՝ բույն ա դրել կոլեկտիվ անգիտակցականում:

Նախ, «նմանատիպ ստեղծագործությունները» ուրիշ պարագայում քլնգելու մասին դատողությունը բացարձակապես չի համապատասխանում իրականւթյանը, որովհետև «նմանատիպ» բոլոր գործերի հեղինակը Ակումբում «սիրելի հեքիաթասացն» ա: :))
Եվ նրա բոլոր նմանատիպ գրածներն էլ էդ քվերակողներին միշտ էլ դուր են եկել: Էս մեկն էլ, իմ անհամեստ կարծիքով, ոչ ավել, ոչ պակաս ա մյուս «նմանատիպներից»:
Իսկ եթե էս խոսակցությունը շարունակվի նույն ուղղությամբ, ես լրբավարի կռիվ կբարձրացնեմ և կմեղադրեմ մի երկուսին նախանձի ու չուզողության մեջ, տեսեք, ես զգուշացրեցի: :))

Ցավում եմ քննարկման նման ընթացքի համար: Ցավում եմ այս գրառման համար: Նախանձից ու չուզողությունից զերծ քննարկումներ եմ ցանկանում բոլորին:

ivy
02.12.2011, 13:04
Ցավում եմ քննարկման նման ընթացքի համար: Ցավում եմ այս գրառման համար: Նախանձից ու չուզողությունից զերծ քննարկումներ եմ ցանկանում բոլորին:

Էլ մի կոնֆլիկտ սարքի. եթե քեզ մի բան դուր չի գալիս ու գրում ես դրա մասին, պիտի հաշվի առնես,որ ուրիշներին կարող են քո գրածները դուր չգան ;)

Գեա
02.12.2011, 13:08
Իսկ եթե էս խոսակցությունը շարունակվի նույն ուղղությամբ, ես լրբավարի կռիվ կբարձրացնեմ և կմեղադրեմ մի երկուսին նախանձի ու չուզողության մեջ, տեսեք, ես զգուշացրեցի: :))
ժենիտես ուտապիտես , մոռե ռյադոմ, քանի որ ես լրբավարի կռիվ ղալմաղալներից հեռու եմ , ասեմ ավելին, անողներից վախենում եմ , դրա համար ես այս թեմայից թռա , չուզողություն , նախանձ , ֆլան ֆստան... լրիվ շուկա դառավ :(

ivy
02.12.2011, 13:10
ժենիտես ուտապիտես , մոռե ռյադոմ, քանի որ ես լրբավարի կռիվ ղալմաղալներից հեռու եմ , ասեմ ավելին, անողներից վախենում եմ , դրա համար ես այս թեմայից թռա , չուզողություն , նախանձ , ֆլան ֆստան... լրիվ շուկա դառավ :(

Շուկա չի, շոու ա. մի երկու օրից, երբ հեղիանկների անունները բացվեն, ինքներդ կհամոզվեք:)

impression
02.12.2011, 13:11
վերջնականապես չանհամանալու համար մենակ ասեմ, որ ես սարսափելի, անպատմելի, առողջությանը վնաս անհամբերությամբ սպասում եմ հեղինակների բացահայտվելուն

Գեա
02.12.2011, 13:28
Շուկա չի, շոու ա. մի երկու օրից, երբ հեղիանկների անունները բացվեն, ինքներդ կհամոզվեք:)
դե որ շոու ա , ու լուրջ չի ես գնացի առաջինին քվեարկելու, Արեա ջան եկա կողքիդ կանգնելու , դե որ չարն ենք չարն ենք , մինչև վերջ կերպարի մեջ մնանք, համ էլ չար կերպարները խառակտերնի են... ինչքան գիտեմ թատրոն -շոուներում բոլորը երազում են հենց այդպիսի դեր ունենալու մասին:P
Այսպես ասած հասաք ձեր ուզածին , բարև առաջին հեքիաթ ջան , չնայած ես քեզ այնքան էլ չսիրեցի, բայց դե մնացածին ընդհանրապես չեմ սիրում...ասում են շոու է, ծանր չտանես:D

Արէա
02.12.2011, 13:31
դե որ շոու ա , ու լուրջ չի ես գնացի առաջինին քվեարկելու, Արեա ջան եկա կողքիդ կանգնելու , դե որ չարն ենք չարն ենք , մինչև վերջ կերպարի մեջ մնանք, համ էլ չար կերպարները խառակտերնի են... ինչքան գիտեմ թատրոն -շոուներում բոլորը երազում են հենց այդպիսի դեր ունենալու մասին:P
Այսպես ասած հասաք ձեր ուզածին , բարև առաջին հեքիաթ ջան , չնայած ես քեզ այնքան էլ չսիրեցի, բայց դե մնացածին ընդհանրապես չեմ սիրում...ասում են շոու է, ծանր չտանես:D

Այո՜ :)

Երկրորդ տեղ, մենք եկանք ;)

Դեկադա
02.12.2011, 13:35
Կլուսավորե՞ք ինձ «սիրելի հեքիաթասացը» ով ա՞:

Ահագին մտածելուց հետո քվեարկեցի առաջի տարբերակի օգտին: Ամեն դեպքում մեջներից կարգինը դա էր: Իսկ 4-րդը տենց էլ դուրս չեկավ:

Գեա
02.12.2011, 13:37
Կլուսավորե՞ք ինձ «սիրելի հեքիաթասացը» ով ա՞:

Ահագին մտածելուց հետո քվեարկեցի առաջի տարբերակի օգտին: Ամեն դեպքում մեջներից կարգինը դա էր: Իսկ 4-րդը տենց էլ դուրս չեկավ:
երկու օր սպասիր, մենք էլ լուսավորվածների շարքում կհայտնվենք:D
չես վախենում խառակտեռնի դերերից, մալադեց

impression
02.12.2011, 13:41
տխուր ա

ivy
02.12.2011, 13:46
տխուր ա

Արքայազնը :))

impression
02.12.2011, 13:49
Արքայազնը :))

աչքիս ես Տխուր Արքայազնի հեփի էնդը վերջը ապահովելու եմ :))

Chuk
02.12.2011, 15:19
Մեր մեջ ասած ես էլ եմ անհամբեր սպասում հեղինակների բացահայտմանը :))

Թե ինչի՞ 4 օր դրեցի քվեարկությունը :(

Արէա
02.12.2011, 15:30
Մի հատ էլ "պրագնոզ" անեմ. կարծում եմ առաջին ու չորրորդ տարբերակները գրել է նույն մարդը :)

ivy
02.12.2011, 15:38
Մեր մեջ ասած ես էլ եմ անհամբեր սպասում հեղինակների բացահայտմանը :))

Թե ինչի՞ 4 օր դրեցի քվեարկությունը :(

Չե՞ս կարող փոխել. միևնույն է քվեարկությունը սառել է, ու էլ մեծ փոփոխություններ դժվար թե լինեն :)

impression
02.12.2011, 15:38
Մի հատ էլ "պրագնոզ" անեմ. կարծում եմ առաջին ու չորրորդ տարբերակները գրել է նույն մարդը :)

ու ստացվում ա որ.
ա. ես համ առաջինն եմ գրել համ չորրորդը
բ. այվին համ առաջինն ա գրել համ չորրորդը, ու իրեն կոտորելով ցեխ ա շպրտում առաջինի վրա
գ. երկուսն էլ գրել ա այվին, բայց ես ինձ կոտորում եմ, որ հաղթի առաջինը
դ. ոչ առաջինն եմ ես գրել, ոչ էլ չորրորդը
ե. ոչ առաջինն ա այվին գրել, ոչ էլ չորրորդը
զ. երկու տարբերակներն էլ գրել ա արեան, որովհետև ինձ մոտ երեկվանից կասկածներ կային, որ առաջինն իրենն է, ու հիմա մաֆիայի միջի կրակված շերիֆ է խաղում
է. և այլն
ը. և այլն.....

impression
02.12.2011, 15:39
Չե՞ս կարող փոխել. միևնույն է քվեարկությունը սառել է, ու էլ մեծ փոփոխություններ դժվար թե լինեն :)
ես դեմ եմ` որպես քվեարկող
սպասեք, ես հրաշքների հավատում եմ

ivy
02.12.2011, 15:43
ես դեմ եմ` որպես քվեարկող
սպասեք, ես հրաշքների հավատում եմ

Քեզ քի՞չ էին հրաշքները: :))
Ասենք՝ ոնց էր Գեան երրորդ էջում՝ իր առաջին գրառման մեջ նշում, որ թեև մեեեծ վերապահումով, բայց հեքիաթ հիշեցնողը միայն չորրորդ տարբերակն էր, իսկ մի քանի էջ հետո միտքը փոխում, թե ոչ մեկն էլ մի բարի պտուղ չեն, բայց մեջներից միայն առաջինին կարելի է ձայն տալ :))
Էհ, ժողովուրդ, ինչքան ուրախությամբ ու բարի լիցքերով լցրեցիք իմ սառը գերմանական առօրյան, նույնիկս դժվար է ասել, իսկական կինո: :D

Նուշություն
02.12.2011, 15:51
Օ~, կարգին լարված մթնոլորտ ա, բանը դիվանբաշուն ա հասել :o......գովազդային ընդմիջում.....:BՄեր շեֆի թոռնիկը մի օր պապիկին դժգոհում ա. "Պա'պ, ինչքան հեքիաթ եք ինձ պատմում, ասում եք` Լինում է, չի լինում: Դու հիմա ինձ կոնկրետ ասա` լինու՞մ է, թե՞ չի լինում: :)

ivy
02.12.2011, 15:53
Ըհն, էնքան շուխուռ արեցինք, կանաչ-դեղինն էլ էկավ :D

Գեա
02.12.2011, 15:57
Քեզ քի՞չ էին հրաշքները: :))
Ասենք՝ ոնց էր Գեան երրորդ էջում՝ իր առաջին գրառման մեջ նշում, որ թեև մեեեծ վերապահումով, բայց հեքիաթ հիշեցնողը միայն չորրորդ տարբերակն էր, իսկ մի քանի էջ հետո միտքը փոխում, թե ոչ մեկն էլ մի բարի պտուղ չեն, բայց մեջներից միայն առաջինին կարելի է ձայն տալ :))
Էհ, ժողովուրդ, ինչքան ուրախությամբ ու բարի լիցքերով լցրեցիք իմ սառը գերմանական առօրյան, նույնիկս դժվար է ասել, իսկական կինո: :D
դե Այվի ջան , գիտես մենակ դու ես կարողանում շուխուռալրբախառն շոուներ անել,այդ էլ իմ շոուն է` ֆոկուսախառն , աչքից վախեցաք, նամյոկներ են գնում , որ քվեարկությունը դադարեցվի:Ճիշտ էլ անում եք , որ մի քիչ էլ չար ու նախանձի կերպարի մեջ մնամ հաստատ առաջինը կհաղթի:P

ivy
02.12.2011, 16:01
դե Այվի ջան , գիտես մենակ դու ես կարողանում շուխուռալրբախառն շոուներ անել,այդ էլ իմ շոուն է` ֆոկուսախառն , աչքից վախեցաք, նամյոկներ են գնում , որ քվեարկությունը դադարեցվի:Ճիշտ էլ անում եք , որ մի քիչ էլ չար ու նախանձի կերպարի մեջ մնամ հաստատ առաջինը կհաղթի:P

Գեա ջան, ես լրբավարի կռիվներից շատ հեռու մարդ եմ, շատ-շատ դուխս հերիքի, տենց մի բանով «վախացնեմ», թե չէ դու չգիտե՞ս, որ հաչող շունը կծան չի լինում, առավել ևս՝ հաչալու փորձեր անող մուկը :D

Ես միայն կողմ կլինեմ, որ ձեր ուզած առաջին տարբերակը հաղթի. ինչպես ասում են՝ բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ :))

Նուշություն
02.12.2011, 16:04
Ամաաա~ն, մտքովս չէր էլ անցնի, որ ինձ էստեղ արդեն ճանաչում են, մի հատ էլ սպասում են :ok
Հ.գ. երեխե'ք, նենց տպավորություն ա, ոնց որ Կապույտ մորուքի հեքիաթն ընկած լինեմ :D

Արէա
02.12.2011, 16:05
ու ստացվում ա որ.
ա. ես համ առաջինն եմ գրել համ չորրորդը
բ. այվին համ առաջինն ա գրել համ չորրորդը, ու իրեն կոտորելով ցեխ ա շպրտում առաջինի վրա
գ. երկուսն էլ գրել ա այվին, բայց ես ինձ կոտորում եմ, որ հաղթի առաջինը
դ. ոչ առաջինն եմ ես գրել, ոչ էլ չորրորդը
ե. ոչ առաջինն ա այվին գրել, ոչ էլ չորրորդը
զ. երկու տարբերակներն էլ գրել ա արեան, որովհետև ինձ մոտ երեկվանից կասկածներ կային, որ առաջինն իրենն է, ու հիմա մաֆիայի միջի կրակված շերիֆ է խաղում
է. և այլն
ը. և այլն.....

Չգիտեմ ես ու դու ինչ ենք գրել, բայց կարծում եմ առաջինն ու չորրորդը գրել ա ivy-ն :)

impression
02.12.2011, 16:06
ուրախ ա

Արէա
02.12.2011, 16:07
Ամաաա~ն, մտքովս չէր էլ անցնի, որ ինձ էստեղ արդեն ճանաչում են, մի հատ էլ սպասում են :ok
Հ.գ. երեխե'ք, նենց տպավորություն ա, ոնց որ Կապույտ մորուքի հեքիաթն ընկած լինեմ :D

Ավելին ասեմ, էստեղ դու արդեն որպես երկրորդի հեղինակ ես ընդունվում :))

ivy
02.12.2011, 16:08
Չգիտեմ ես ու դու ինչ ենք գրել, բայց կարծում եմ առաջինն ու չորրորդը գրել ա ivy-ն :)

Էդ խոսքի վրա երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը՝ Արէային, մեկը՝ Չուկին, մեկն էլ՝ շոուի բոլոր մասնակիցներին :))

Գեա
02.12.2011, 16:09
մանավանդ , որ բոլոր ճանապարհները տանում եմ դեպի Հռոմ:}

Mark Pauler
02.12.2011, 16:13
Առաջին տարբերակի օգտին քվեարկելու համար ստեղ են ընտրակաշառք բաժանում??? :))
Թե նորմալ գին եք տալիս կարամ 128 տարբեր ծածկանուններով վռազ գրանցվեմ ու քվեարկության լիդերությունը փոխեմ :))
Ժող ջան, թանկ չեմ ուզում, ամեն ձայնի համար 10'000 դրամ :))

impression
02.12.2011, 16:14
մանավանդ , որ բոլոր ճանապարհները տանում եմ դեպի Հռոմ:}

այ քեզ բան... էս ինչ էր...

Գեա
02.12.2011, 16:15
Առաջին տարբերակի օգտին քվեարկելու համար ստեղ են ընտրակաշառք բաժանում??? :))
Թե նորմալ գին եք տալիս կարամ 128 տարբեր ծածկանուններով վռազ գրանցվեմ ու քվեարկության լիդերությունը փոխեմ :))
Ժող ջան, թանկ չեմ ուզում, ամեն ձայնի համար 10'000 դրամ :))

ես քեզ կաշառքը ապահովում եմ երեկոյան ընթիքի ձևով, եթե չքվեարկես տուն չգաս:

Նուշություն
02.12.2011, 16:18
Ավելին ասեմ, էստեղ դու արդեն որպես երկրորդի հեղինակ ես ընդունվում :))

Պա հո~յ, էս ոչ թե ուղղակի ջերմ ընդունելություն ա, այլ աղ ու հացով, գաթա-թխվածքով ճոխ-ճոխ եք դիմավորում: :hands Բա որ չդիմանա՞մ էս շռայլությանը: :D

Գեա
02.12.2011, 16:18
Ես միայն կողմ կլինեմ, որ ձեր ուզած առաջին տարբերակը հաղթի. ինչպես ասում են՝ բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ :))


այ քեզ բան... էս ինչ էր...
հուսով եմ հիմա հասկացար?թե Այվին ինչ մեսիջ էր անում , սուտն ու ճիշտը երկու օրից կերևա:))

ivy
02.12.2011, 16:18
ես քեզ կաշառքը ապահովում եմ երեկոյան ընթիքի ձևով, եթե չքվեարկես տուն չգաս:

Ինքը արդեն թշնամու բանակի համար ա զինվոր տվել, սոված մնաց տղեն :))

impression
02.12.2011, 16:20
ոնց թե... հիմա առաջին տարբերակը պարզվում ա ես չեմ գրել, հա? :(
բա ես էլ նենց էի ուրախացել....

Chuk
02.12.2011, 16:26
Ժող, ես կանոնների մեջ մոռացել եմ հատուկ շեշտել, բայց կարծում եմ, որ բոլորիդ էլ պարզ էր, չէ՞, որ եթե անգամ մենակ մի հոգի ստեղծագործություններ ուղարկեր, ասենք 5 տարբերակ, մեկ է ստեղծագործությունները տեղադրելու ու քվեարկությունը բացելու էի :)

impression
02.12.2011, 16:28
սաղ Չուկն ա մեղավոր

ivy
02.12.2011, 16:29
սաղ Չուկն ա մեղավոր

Ու սաղ ինքն ա գրել :))

impression
02.12.2011, 16:31
Տխուր արքայազնը մանրից ուրախանում ա~ 10 ձայն, յահու~~~

ivy
02.12.2011, 16:32
Տխուր արքայազնը մանրից ուրախանում ա~ 10 ձայն, յահու~~~

Դե մենք բոլորս իրար հետ ջանք չխնայեցինք իր ռեյտինգը բարձրացնելու համար :))

Գեա
02.12.2011, 16:32
Ժող, ես կանոնների մեջ մոռացել եմ հատուկ շեշտել, բայց կարծում եմ, որ բոլորիդ էլ պարզ էր, չէ՞, որ եթե անգամ մենակ մի հոգի ստեղծագործություններ ուղարկեր, ասենք 5 տարբերակ, մեկ է ստեղծագործությունները տեղադրելու ու քվեարկությունը բացելու էի :)
տեսնես սա ինչ է նշանակում , աչքիս բոլորը ես եմ գրել? :))

Արէա
02.12.2011, 16:33
Ջա՜ն, ElleLuiz ջան, մնաց 4 ձայն :)

Mark Pauler
02.12.2011, 16:33
Ինքը արդեն թշնամու բանակի համար ա զինվոր տվել, սոված մնաց տղեն :))

Ասի բիզնես անեմ չստացվեղ հերիք չի, մի հատ էլ սոված մնացի....
Ժող, իրիկունը, ով մի աման ճաշ կտա ???
Որ հեքիաթի համար ուզեք PR կանեմ մի աման ճաշով... :D

impression
02.12.2011, 16:35
Ասի բիզնես անեմ չստացվեղ հերիք չի, մի հատ էլ սոված մնացի....
Ժող, իրիկունը, ով մի աման ճաշ կտա ???
Որ հեքիաթի համար ուզեք PR կանեմ մի աման ճաշով... :D

Հոփ, էդ վականսիայում ես եմ գրանցվել, էրեկվանից ինձ ճղում եմ :D

Mark Pauler
02.12.2011, 16:41
Հոփ, էդ վականսիայում ես եմ գրանցվել, էրեկվանից ինձ ճղում եմ :D

Դու թանկ ես վերցնում: Ես գինը դեմփինգ եմ անում :))

armen9494
02.12.2011, 16:47
Չե՞ս կարող փոխել. միևնույն է քվեարկությունը սառել է, ու էլ մեծ փոփոխություններ դժվար թե լինեն :)

Չէ, ես սա համարում եմ սխալ, որովհետև այն մարդիկ, ովքեր քվեարկել են այն հեքիաթի օգտին, որը չի հաղթի, կսկսեն դժգոհություններ արտահայտել ու ամեն ինչ կխառնվի իրար: Համաձայն եմ՝ մեկա, կմոռացվի, էդ էլ կգնա, բայց դե երկու օր սպասելը ավելի հեշտ ու հաճելի ա, քան թե մի երկու շաբաթ կռիվ տալը, որ երկար մնալու դեպքում էդ տարբերակը չեր հաղթի:

Իսկ ինչ վերաբերվում է հեքիաթասացին բացահայտելուն՝ էդքան դրա մեջ իմաստ չեմ տեսնում: Ձեռքս դնում եմ խղճիս ու ասում՝ ես կարդալուց չեմ էլ ուզել գուշակել, թե ով ա հեղինակը, իմ համար դա ընդհանրապես կապ չունի: Եթե նույնիսկ այն գործը, որը իմ դուրը ընդհանրապես չի եկել ու ես դրա մասին ասել եմ, պարզվի, որ ինձ շատ հարազատ մարդու գրածն էր, մի վայրկյան անգամ չեմ ափսոսա դրա համար, որովհետև ես գնահատել եմ էդ գործը: Ընդհակառակը նույնպես:

Ժողովուրդ ջան զարմանում եմ, թե ո՞նց կարան լինեն մարդիկ, ովքեր քվեարկեն մի հեքիաթի օգտին այն բանի համար, որ նա օգտին քվեարկել են իրենց համար հարազատ մարդիկ: Էս հո թաղապետարանի ընտրությունները չի՞ :D

Գեա
02.12.2011, 16:51
Ժողովուրդ ջան զարմանում եմ, թե ո՞նց կարան լինեն մարդիկ, ովքեր քվեարկեն մի հեքիաթի օգտին այն բանի համար, որ նա օգտին քվեարկել են իրենց համար հարազատ մարդիկ: Էս հո թաղապետարանի ընտրությունները չի՞ :D
բա ինչ ա . սա էլ մեր թաղն ա , ու հիմա կռիվ ա թե ով ա թաղի գողը դառնալու:))))

impression
02.12.2011, 17:02
5 ձայն առաջին տարբերակի~ն, շուտ արե~ք, թարմ-թարմ առաջին տարբերակը մնա~ց... ընդամենը հինգ ձա~յն... պահ պահ պահ, թոթոլ հաղթանակ ա սպասվում, ժող ջան, քվեարկեք, գոնե մի անգամ առաջին տարբերակը հաղթի էս մրցույթում....

armen9494
02.12.2011, 17:05
5 ձայն առաջին տարբերակի~ն, շուտ արե~ք, թարմ-թարմ առաջին տարբերակը մնա~ց... ընդամենը հինգ ձա~յն... պահ պահ պահ, թոթոլ հաղթանակ ա սպասվում, ժող ջան, քվեարկեք, գոնե մի անգամ առաջին տարբերակը հաղթի էս մրցույթում....

քվեարկած որ չլինեի, էսքան բանը տենալուց հետո ես էլ կքվեարկեի :D

Արէա
02.12.2011, 17:08
Ասա սպասեիք, վերջում կքվեարկեիք էլի :)) հազար բան կարա փոխվի :))

StrangeLittleGirl
02.12.2011, 17:22
Ես միայն կողմ կլինեմ, որ ձեր ուզած առաջին տարբերակը հաղթի. ինչպես ասում են՝ բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ :))
Շատ իզուր :angry դու հանգիստ տեղդ նստի, աչքիս գնամ մարդ ման գամ, որ գան չորրորդ տարբերակի օգտին քվեարկելու, մի քիչ առաջ անցնենք


Ժող, ես կանոնների մեջ մոռացել եմ հատուկ շեշտել, բայց կարծում եմ, որ բոլորիդ էլ պարզ էր, չէ՞, որ եթե անգամ մենակ մի հոգի ստեղծագործություններ ուղարկեր, ասենք 5 տարբերակ, մեկ է ստեղծագործությունները տեղադրելու ու քվեարկությունը բացելու էի :)
Չուկ, դու էլ մի խառնի սաղ: :P Ստեղ մինիմում երեք հոգի հաստատ կա, էլ չեմ ասում, որ շատ հավանական ա հինգ տարբեր մարդիկ են:

Ուրեմն սենց, եթե առաջինը հաղթի, պաշտոնապես խոստանում եմ, որ մյուս բոլոր մրցույթները հարամ եմ անելու, ու սրանից հետո հաղթելու է ոչ թե ամենալավ տարբերակը, այլ այն մեկը, որը ես կուզեմ (իսկ ես, հավատացեք, կարող եմ նման բաներ անել): :P Համ էլ թու պեչատ :D

armen9494
02.12.2011, 17:23
Ասա սպասեիք, վերջում կքվեարկեիք էլի :)) հազար բան կարա փոխվի :))

Դե հենց դրա համար էլ ճիշտ եմ համարում սկզբում քվեարկելը, որ քվեարկես քո սրտին լսելով;)

armen9494
02.12.2011, 17:27
Ուրեմն սենց, եթե առաջինը հաղթի, պաշտոնապես խոստանում եմ, որ մյուս բոլոր մրցույթները հարամ եմ անելու, ու սրանից հետո հաղթելու է ոչ թե ամենալավ տարբերակը, այլ այն մեկը, որը ես կուզեմ (իսկ ես, հավատացեք, կարող եմ նման բաներ անել): :P Համ էլ թու պեչատ :D

Իսկ ես գիտեի, թե ակումբը մեծացել ա :(
Այ սենց էն մտածում էս երգրում, հետո էլ ասում են ազատ անկախ ընտրություններ :sad

Հ.Գ. վերջում էլ թու պեչատը խփում են :D

Chuk
02.12.2011, 17:28
Չուկ, դու էլ մի խառնի սաղ: :P
Բյուր ջան, բացարձակապես ալիք խառնելու հավակնություն չունեմ, ընդամենը հետևելով քննարկմանը, գնահատելով իրավիճակն ու զարգացումները հարկ համարեցի բարձրաձայնել մրցույթին վերաբերող մի տեղեկություն, որը գուցե առաջին գրառման պայմաններ-կանոններից այնքան էլ հասկանալի չէր՝ հետագա ցանկացած բարդությունից, հնարավոր բողոքներից խուսափելու համար:

Ասածս ընդամենն ի գիտություն եմ հայտնում, որևէ բան չեմ ակնարկում:

Freeman
02.12.2011, 18:23
Ժող, նոր սկսեցի կարդալ, մի բան ասեմ, գնամ շարունակեմ՝ թևածող չարագույժ անգղ = ընդսմին :))

armen9494
02.12.2011, 18:41
Ժող, նոր սկսեցի կարդալ, մի բան ասեմ, գնամ շարունակեմ՝ թևածող չարագույժ անգղ = ընդսմին :))

ես էլ կարդում եմ թևածող չարագույժ անգղ = ադմին ու էս քանի րոպեա փորձում եմ հասկանալ :D

StrangeLittleGirl
02.12.2011, 18:44
Ժող, նոր սկսեցի կարդալ, մի բան ասեմ, գնամ շարունակեմ՝ թևածող չարագույժ անգղ = ընդսմին :))
Հիշում եմ` էդ որ մրցույթից էր, բայց չեմ հիշում` ով էր օգտագործել: :D

Freeman
02.12.2011, 18:50
Հիշում եմ` էդ որ մրցույթից էր, բայց չեմ հիշում` ով էր օգտագործել: :D
Եթե ճիշտ եմ հիշում՝ Մալխասն էր, Հայկօն էլ կարգավիճակում էր գրել:
Պարտադիր պիտի մրցույթ լինի, որ ակումբում երևա՞ս :angry
Հ.Գ. քվեարկեցի սխալ հեքիաթին

Smokie
02.12.2011, 18:54
Օֆ, վերջապես կարդացի բոլոր հեքիաթները, հազար ու մի ուրիշ բաներ էի կողքից անում, ժամանակ չէի ունենում::(

1. Տխուր արքայազնը. Տխուր էր շատ, մռայլություն կար, happy end չկար, համենայն դեպս նման հեքիաթները հաստատ երեխաների համար չեն, մեծերի համար են: Իմ կարծիքով չի կարելի երեխաների հեքիաթային մանկությունը կոտրել, դեռ այդ տարիքում նրանց դեգրադացնել:
2. Կանաչ-դեղին սեր. Սիրեցի էս հեքիաթը, լավ ու գեղեցիկ էր գրված, հետաքրքիր բովանդակություն ուներ, հաճույքով էր կարդացվում::)
3. Գույները. Նույնպես ուներ իր գեղեցկությունը, իր հետաքրքրությունը: Շատ ծավալուն չէր ու այստեղ այդքան սյուժե չկար, պատմություն չկար, ինչքան մեկնաբանություն: Սա էլ իր ոճում եւ իր չափով էր հետաքրքիր:
4. Սխալ հեքիաթ. Շաաաատ ծավալուն հեքիաթ: Ճիշտն ասած այդքան էլ դուրս չեկավ, հաճելի չէր հեքիաթում լսել ռոքերի, Էմոյի եւ այլ բաների մասին: Ամենասկզբից դուրս գալիս էր, երբ դեռ սխալ հեքիաթի մեջ չէր մտել Օլին, (որքան հասկացա դա Անդերսենյան Օլե Լուկոյեն էր): Բացի դրանից Ագետի հետ ունեցած խոսակցությունների ժամանակ հաճախ խառնվում էր գրական խոսելաձեւը սովորական «առօրեական»ի հետ:
Ամեն դեպքերում որքան էլ դուրս չեկավ, ասեմ, որ հեղինակը լավ երեւակայություն ունի: Հալալ է իրեն, որ նման յուրահատուկ հեքիաթ է գրել:
5. Տափակ հեքիաթ Միփի մասին. Միփն էլ դուրս չեկավ::( Լավը չէր, հետաքրքիր չէր էդքան էլ::(
















Շնորհակալություն Chuk-ին՝ այս մրցույթի համար, շնորհակալություն մասնակիցներին՝ հեքիաթների համար եւ այսքան ակտիվ մեկնաբանողողներին (չնայած դեռ չեմ կարդացել դրանք)::)

Գալաթեա
02.12.2011, 19:27
ես էլ կարդում եմ թևածող չարագույժ անգղ = ադմին ու էս քանի րոպեա փորձում եմ հասկանալ :D

Ճիշտ էլ տեսել ես:
Էդ ադմինները դիփ անգղ են:

armen9494
02.12.2011, 21:12
Ճիշտ էլ տեսել ես:
Էդ ադմինները դիփ անգղ են:

մի վրդովվիր, թեման շատ բարի ու հեքիաթային ա :D

Yellow Raven
03.12.2011, 00:07
Էս մրցույթի ընդսմինը պարմանուհին էր:))
Ընդ որում` երկու պատմվածքում... Բացառված չի, որ նույն հեղինակի կողմից:P

Dayana
03.12.2011, 00:11
երանի ձեզ ։)

Ուլուանա
03.12.2011, 07:01
Քվեարկել եմ չորրորդ տարբերակի՝ «Սխալ հեքիաթի» օգտին։

Հիմա՝ բոլոր տարբերակների մասին հերթով։

1. «Տխուր արքայազնը»։
Հեչ դուր չեկավ։ Դեպրեսիվապեսիմիստախեղդ պատմություններ չեմ սիրում ընդհանրապես, իսկ հեքիաթներ՝ առավել ևս։ Սկիզբը խոստումնալից էր. երբ նոր էի սկսել կարդալ, համոզված էի, որ վերջում արքայազնը գտնելու է իր ճակատագիրը։ Մի տեսակ խաբուսիկ էր ինձ համար, չգիտեմ։ Որ վերջացավ, ինձ թվաց՝ հաջորդ էջում շարունակություն եմ կարդալու, բայց վերջինս չգտնելով՝ խիստ հիասթափվեցի։ Ընդհանրապես էս հեքիաթի ասելիքը չհասկացա։ Ինձ համար լրիվ կիսատ էր։ Կարող էր հետաքրքիր շարունակություն ունենալ, բայց... Չեմ սիրում, երբ որևէ ստեղծագործության մեջ դեպրեսիվությունն ու պեսիմիզմն ինքնանպատակ են լինում։

2. Կանաչ–դեղին սեր
Հենց վերնագիրը կարդացի, անմիջապես հիշեցի համապատասխան վերնագրով օրագրի հեղինակին՝ Նուշությունին։ Ենթադրում եմ, որ հենց ինքն է հեղինակը։
Զգացվում է, որ հեղինակն ահագին աշխատել է հեքիաթի վրա, բայց ահագին թերություններ կային, իմ կարծիքով։ Նախ բառապաշարը մի տեսակ շատ էր արհեստականորեն պաճուճազարդ։ Հատկապես էն Դեղնուկի կերպարը լրիվ պուպուշախեղդ էր արված, նյարդայնացնող էր, ճիշտն ասած։ Սյուժեն պարզունակ էր, բայց որպես մանկական հեքիաթ՝ երևի կուտվի։ Ամեն դեպքում լրիվ տեղավորվում էր հեքիաթի ֆորմատի մեջ։

3. «Գույները»
Միտքը վատը չէր, բայց հեքիաթի ֆորմատի մեջ էնքան էլ չէր տեղավորվում։ Էլի պարզունակ էր, իմ կարծիքով։

4. «Սխալ հեքիաթ»
Համով–հոտով, երևակայության մեծ թռիչքներով ու հավես հեփի էնդով հեքիաթ էր։ Ու ընդհանրապես, իմ կարծիքով, ինքը լրիվ ճիշտ հեքիաթ էր :))։ Համ իմաստ կար մեջը, համ հումոր, համ կերպարներն էին վառ ու պատկերավոր, համ էլ ֆորմատով էր լրիվ համապատասխանում հեքիաթին։
Դե, հեղինակին չճանաչել անհնար է, էլ անունը չտանք, պարզ է :))։

5. «Տափակ հեքիաթ Միփի մասին»
Սրա իմաստն էլ չհասկացա։ Համուհոտ կար, հումոր էլ, բայց էլի կիսատության զգացողություն մնաց։ Ես ինչ–որ հետաքրքիր շարունակություն էի սպասում, էն էլ շարունակություն ընդհանրապես չեղավ։ Ու, իբր, էդ քիչ էր, դեռ վերջում էլ հեղինակը քցիպավարի հայտարարեց, որ էն հազար տարվա հնության սառեցրած մկնակույտից բացի, մեզ ուրիշ ոչինչ չի կարող առաջարկել :D։ Իբր՝ հավեսներդ չունեմ, առեք էս հոտած մկնեղենը ու կորեք աչքիցս, հեփի էնդ–մեփիենդ չունեմ ձեզ տալու :))։ «Տափակ» բառն էլ խորամանկորեն դրել է վերնագրում, որ, իբր, տեսեք՝ հենց սկզբից զգուշացնում եմ, մնացածի համար ես մեղավոր չեմ։
Չնայած impression–ից ավելին էի սպասում, բայց կարծում եմ՝ հեղինակն ինքն է :))։ Լրիվ իմփրեշընական էր։

Արտամրցութային տարբերակը չեմ կարդացել։ Նախ հենց բուն գաղափարը՝ չափածո հեքիաթ, արդեն մի տեսակ չգրավեց։ Այնուամենայնիվ, որոշեցի ինձ ստիպելով առաջին մի քանի տողը կարդալ, բայց կարդալուց հետո էլ տրամադրվածությունս չփոխվեց, ես էլ չցանկացա բռնանալ հավեսիս վրա ու էլ չշարունակեցի, կներեք :oy։


"Ովքեր" առանձնացնելով, առանձնացնում եմ ինձ առավել հոգեհարազատ մարդկանց, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կվիրավորվի ինձ հոգեհարազատ չլինելու համար :think
Արէա ջան, բայց ախր դու մինչ այդ բոլորին կոչ էիր անում, որ ուշադրություն դարձնեն, թե ովքեր են քվեարկել տվյալ ստեղծագործության օգտին, ու համապատասխան հետևություններ անեն, անձամբ քեզ հոգեհարազատ լինելու մասին խոսք չկար, հետևաբար էդ կոչդ իսկապես վիրավորական էր «Տխուր արքայազնի» օգտին չքվեարկածների համար։ Էդ հետո ավելացրիր քեզ համար հոգեհարազատության հանգամանքը, երբ արդեն մարդիկ հասցրել էին վիրավորվել։

Ճիշտ նույն ձևով վիրավորական է նաև էն հայտարարությունը, որ, իբր, մարդիկ քվեարկում են չորրորդ տարբերակի օգտին էն պատճառով, որ գիտեն հեղինակին։ Կարծում եմ՝ հրապարակավ նման բան պնդելու համար մարդ պետք է իսկապես լուրջ հիմքեր ունենա, ինչը տվյալ դեպքում չկա։ Ու հետաքրքիր է, որ չի դիտարկվում էն տարբերակը, որ մարդկանց մի մեծ խմբի կարող է պարզապես դուր գալ տվյալ հեքիաթասացի ոճը՝ առանց ուրիշ որևէ պատճառի՝ առանց ԽԾԲ–ական նկատառումների և այլ անձնական դրդապատճառների։ Գուցե ոչ թե մարդիկ քվեարկում են տվյալ հեքիաթի օգտին, որովհետև հեղինակն իրենց սիրած հեքիաթասացն է, այլ հեղինակն իրենց սիրած հեքիաթասացն է, որովհետև իրենց դուր են գալիս նրա բոլոր հեքիաթները, ու այս մեկն էլ բացառություն չէ։

Հիմա ես էլ առաջին հեքիաթը հեչ չեմ հավանել, ու եթե նույն սկզբունքով առաջնորդվեմ, ապա հաշվի առնելով, թե Արէան ինչ արտակարգ ջանքեր է թափում էդ տարբերակի վարկանիշը բարձրացնելու համար, պիտի եզրակացնեմ, որ դրա հեղինակը կամ ինքն է կամ իրեն շատ մոտ մեկը։ Բայց չեմ ուզում էդպես մտածել, ավելի շուտ հակված եմ մտածելու, որ իրեն ուղղակի շատ է դուր եկել էդ տարբերակը, հետո՞ ինչ, որ ինձ ու էլի ոմանց դուր չի եկել։ Մարդկանց ճաշակներն ու ընկալումները տարբեր են, ու դրանց՝ մերի հետ չհամընկնելը բնավ պարտադիր չէ, որ ինչ–որ անարդար հիմք ունենա։ Եկեք ավելի հանդուրժող լինենք ուրիշի ճաշակի ու նախընտրությունների նկատմամբ։

Արէա
03.12.2011, 09:35
Արէա ջան, բայց ախր դու մինչ այդ բոլորին կոչ էիր անում, որ ուշադրություն դարձնեն, թե ովքեր են քվեարկել տվյալ ստեղծագործության օգտին, ու համապատասխան հետևություններ անեն, անձամբ քեզ հոգեհարազատ լինելու մասին խոսք չկար, հետևաբար էդ կոչդ իսկապես վիրավորական էր «Տխուր արքայազնի» օգտին չքվեարկածների համար։ Էդ հետո ավելացրիր քեզ համար հոգեհարազատության հանգամանքը, երբ արդեն մարդիկ հասցրել էին վիրավորվել։

Վիրավորվե՞լ:

Ուլուանա ջան, ես էլ եմ շատ բաներից վիրավորվում: Ես էլ էս "հին" ու "նոր" տարանջատումից եմ վիրավորվում: Ես էլ վիրավորվում եմ, երբ երկու "հին" ակումբցի իրար հետ ջան ու ջիգյարով բանավիճում են, իսկ երբ "նոր" ակումբցին հայտնում է համարյա նույն կարծիքը ինչ նրանցից մեկը, մյուսը կարա հանգիստ ճպցնի երեսին, թե` դու ավելի լավ ա մտածես նոր խոսաս: Կամ` դու ո՜ւր էիր, որ մենք մ.թ.ա.-ից սենց բաներ էինք անում: Կամ` էս ի՜նչ ա դառել ակումբը` որևէ կոնկրետ գրառումից հետո ու ավելի շատ էդ գրառումների տակ դրվող տասնյակ շնորհակալություններից: Բայց ոչ ոքի դա չի հետաքրքրում, հիմա վիրավորվո՞ւմ են: Անձամբ ես որևէ մեկին վիրավորելու ոչ հավես, ոչ էլ բնավորություն ունեմ: Ուղղակի ակումբում կան մարդիկ ում կարծիքն ու տեսակետը իմ համար մի քանի անգամ ավելի շատ նշանակություն ունի, քան մյուսներինը (և դա իհարկե ինքնանպատակ չէ, էդ մարդիկ են հասել դրան, իրենց պահվածքով, իրենց էթիկայով, իրենց ինտելեկտով (սա իհարկե չի նշանակում, որ միայն նրանք են այդպիսին` նրանցը նկատել եմ: Ինչպես որ ես, ակումբի 90% ի համար ամենայն հավանականությամբ աննկատ եմ)) և ուրախ էի, որ էդ մարդկանցից մի քանիսին տեսա իմ համեմատաբար հավանած տարբերակի օգտին քվեարկածների շարքում:

Ես չարացած մտա էս թեմա, ու տենց էլ գնաց: Վիրավորված մարդկանցից ներողություն եմ խնդրում, իմ սկզբունքներին ընդհանրապես դեմ ա որևէ մեկին որևէ չափով վիրավորելը, վկան էս երկու տարվա ընթացքում կատարածս գրառումները: Ուղղակի չարացել էի, կներեք:



Ճիշտ նույն ձևով վիրավորական է նաև էն հայտարարությունը, որ, իբր, մարդիկ քվեարկում են չորրորդ տարբերակի օգտին էն պատճառով, որ գիտեն հեղինակին։ Կարծում եմ՝ հրապարակավ նման բան պնդելու համար մարդ պետք է իսկապես լուրջ հիմքեր ունենա, ինչը տվյալ դեպքում չկա։

Եթե ես կարծիք եմ հայտնում որևէ տարբերակի մասին` նշում եմ նրա լավ ու վատ կողմերը: Եթե ես որևէ տարբերակի օգտին էսպիսի կարծիք գրեի. "Վա՜յ էս Վարդուշն ա գրել, շատ պուպուշն ա՜, սրա օգտին եմ քվեարկելո՜ւ" արդյո՞ք որևէ մեկը հիմք չէր ունենա կարծելու թե ես քվեարկել եմ, որովհետև հեղինակը Վարդուշն ա:



Հիմա ես էլ առաջին հեքիաթը հեչ չեմ հավանել, ու եթե նույն սկզբունքով առաջնորդվեմ, ապա հաշվի առնելով, թե Արէան ինչ արտակարգ ջանքեր է թափում էդ տարբերակի վարկանիշը բարձրացնելու համար, պիտի եզրակացնեմ, որ դրա հեղինակը կամ ինքն է կամ իրեն շատ մոտ մեկը։

Այ եթե դու էսպիսի բան գրեիր, ես ուղղակի կժպտայի ու բնավ էլ ցավագին չէի տանի, ինչը կվկայեր, որ այդպիսի բան չկա: Սակայն թեմայում մենք բոլորովին այլ պատկերի ականատես եղանք:

Ժողովուրդ ջան, իրականում իմ համար էդքան էլ կարևոր չի առաջին տարբերակի հաղթանակը, առանձնապես մի գլուխգործոց էլ սա չէր, ուղղակի ուզում էի որ չորրորդը չհաղթեր, որովհետև (հեղինակից ներողություն եմ խնդրում) էս տարբերակը մի ուրիշ կարգի վիրավորում ա իմ, գուցե բավականին ցածր, գրական ճաշակը, ու չեմ կարծում, որ որևէ լուրջ գրական մրցույթում էս տարբերակն ընդհանրապես ձայն կհավաքեր:

Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում բոլորից: Լավ մնացեք:

ivy
03.12.2011, 12:34
Արէային չնեղացնեք, ինքը էս հեքիաթի ամենահամով ու ամենալիարժեք կերպարն ա :))



Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում բոլորից: Լավ մնացեք:

Արէ՜ա, հե՜տ արի, մենք քեզ սիրում ենք :)

Ripsim
03.12.2011, 13:33
Ուրախ եմ, որ վերջապես կարողացա կարդալ բոլոր տարբերակները.

1. Տխուր արքայազնը
Հեքիաթում ինչ-որ հետաքրքիր միտք կար, բայց ամբողջությամբ լրացված չէր, կարծես մի բան պակաս էր:Եթե հեղինակը մի քիչ էլ աշխատած լիներ, կարծում եմ արդյունքում ավելի հետաքրքիր բան կստացվեր:

2. Կանաչ–դեղին սեր
Կարծում եմ հեքիաթներից միակն էր, որ մանկական էր: Հետաքրքիր բաներ մեջը կային, օրինակ Քուրջուփալաս թագուհու կերպարը:) Բայց Դեղնուկի կերպարի այդքան անթերի լինելը ու արհեստական բառապաշարը խեղդում էին ամեն ինչ...Չնայած որպես մանկական հեքիաթ վատը չէր, ու եթե մրցույթը հայտարարված լիներ մանկական հեքիաթ թեմայով, ապա հաստատ այս տարբերակի օգտին կքվեարկեի:

3. Գույները
Այս հեքիաթը ընդհանրապես դուրս չեկավ, կամ էլ միգուցե չհասկացա իմաստը...Չնայած, որ այդքան կարճ էր, միևնույնն է՝ ձանձրալի էր:

4. Սխալ հեքիաթ
Սա իմ ամենահավանած տարբերակն է:) Նախ սկսենք վերնագրից: Եթե բոլոր տարբերակներից հնարավորություն ունենայի միայն մեկը կարդալու, ապա հաստատ սա կկարդայի-վերնագիրը շատ կրեատիվ է: Մի քիչ երկարությունն էր վախեցնում, բայց այնքան հետաքրքիր ընթերցվեց, որ նույնիսկ չնկատեցի: Կերպարները, հումորը, արագ ընթացող իրադարձությունները-իրոք շատ լավ էին համադրված: Այստեղ մի մասը կարծես ճանաչում են հեղինակին(կամ էլ փորձում են գուշակել), ես հաստատ չեմ ճանաչում, բայց կարծում եմ, որ այսպիսի ֆանտազիա ունեցող մարդը շատ հետաքրքիր կերպար է ու երևի ինչ-որ բաներ հենց իրենից է մտցրել հեքիաթի մեջ (оրինակ կոնֆետ սիրելը:) )
Մի խոսքով չեմ կարող ասել, թե այս հեքիաթը ինչպիսի գրական արժեք է ներկայացնում, բայց որ ճիշտ արտադրանք է՝ լավ փաթեթավորված (կրեատիվ վերնագրով) և այժմյան ընթերցողների մեծ մասին (որոնք փնտրում են արագություն, էմոցիաներ...) համապատասխան-դա, իմ կարծիքով, հաստատ է:)

5. Տափակ հեքիաթ Միփի մասին
Այս հեքիաթում հեղինակը կարողացել էր ստեղծել մի կերպար, որը իրոք սիրվում է: Թերթ կարդացող ու հատկապես հեծանիվ քշող կատուն իրոք շատ է սիրվում: Նույնիսկ որպես հեծանիվի լոգո նման կերպարը շատ կրեատիվ է ու օրինակ ես, որպես կատու ու հեծանիվ քշել սիրող մարդ, անպայման կուզենայի ունենալ այդ լոգոյով հեծանիվ:))...Բայց ցավոք միայն Միփի կերպարը դուրս եկավ, իսկ սյուժեն, կարծես, հեղինակը ալարած լիներ զարգացնել: Բայց եթե իրոք սիրում է սյուժեներ, հեքիաթներ գրել, խորհուրդ կտայի Միթի կերպարը զարգացնել և միգուցե ստացվի Վինի Թուխի, Կառլսոնի և նմանատիպ այլ կերպարներին համարժեք մի կերպար:)

Հ.Գ. Շնորհակալություն կազմակերպչին: Մի քանի ամիս է, որ կարդում եմ ակումբի գրառումները, բայց ոչ մի անգամ նմանատիպ բուռն քննարկումների չեմ հանդիպել:)

Գեա
03.12.2011, 13:40
2. Կանաչ–դեղին սեր
Նախ բառապաշարը մի տեսակ շատ էր արհեստականորեն պաճուճազարդ։ Հատկապես էն Դեղնուկի կերպարը լրիվ պուպուշախեղդ էր արված, նյարդայնացնող էր, ճիշտն ասած։ Սյուժեն պարզունակ էր, բայց որպես մանկական հեքիաթ՝ երևի կուտվի։ Ամեն դեպքում լրիվ տեղավորվում էր հեքիաթի ֆորմատի մեջ։

Փաստորեն երբ խոսքը գնում է կանաչ կարմիրի մասին , սկսում ենք հաշվի չառնել այն փաստը, որ հեղինակը գուցե ոճական հնարքներ է բանեցրել ու պաճուճապատել իր հեքիաթը, իսկ սխալի դեպքում հաշվի չենք առնում այն փաստը , որ հեքիաթում ինչ փնթրի ու հեքիաթին ոչ հարիր բառի ասես չհանդիպեցինք, հետն էլ տառասխալներով , զարմանալի է , մանավանդ այս պարագայում , երբ անմիջապես մանրակրկտորեն նկատվել և բերման էր ենթարկվել հեքիաթասաՑ բառում սխալ գրված Ծ տառը :

4. «Սխալ հեքիաթ»
Համով–հոտով, երևակայության մեծ թռիչքներով ու հավես հեփի էնդով հեքիաթ էր։ Ու ընդհանրապես, իմ կարծիքով, ինքը լրիվ ճիշտ հեքիաթ էր :))։ Համ իմաստ կար մեջը, համ հումոր, համ կերպարներն էին վառ ու պատկերավոր, համ էլ ֆորմատով էր լրիվ համապատասխանում հեքիաթին։
Դե, հեղինակին չճանաչել անհնար է, էլ անունը չտանք, պարզ է :))։
դե հիմա, որ ջղայնացնում եք ասեմ ,որ այս հեքիաթում ահագին գրագողություն կար, Շրեկի որոշ տեսարաններ ուղղակի մի քիչ փոխած ու հայկական բազառային իրավիճակների էր բերված, որը խոսում է այն մասին , որ սիրելի հեքիաթասաՑի մուսան կամաց- կամաց դավաճանում է չնայած , եթե հեղինակի անունը տայիք մյուս հեքիաթներն էլ կարդայի, կարող է նման շուլերություններ էլի հայտնաբերեի:


Ճիշտ նույն ձևով վիրավորական է նաև էն հայտարարությունը, որ, իբր, մարդիկ քվեարկում են չորրորդ տարբերակի օգտին էն պատճառով, որ գիտեն հեղինակին։ Կարծում եմ՝ հրապարակավ նման բան պնդելու համար մարդ պետք է իսկապես լուրջ հիմքեր ունենա, ինչը տվյալ դեպքում չկա։

ճիշտն ասած այդ միտքը առաջինը ես եմ հայտնել , Արեան էլ համաձայնել է իմ կասկածների հետ, այնպես որ էս հարցում նրան հանգիստ թողեք: Իսկ լուրջ հիմքեր կան նույնիսկ ձեր գրառումներում, անմիջապես նշում եք , որ հեղինակը հայտնի է , ինքը էլի լավ հեքիաթներ ունի , այսինքն անմիջապես երևում է , որ տվյալ հեքիաթի մասին դատում եք , ոչ թե հենց այս հեքիաթով, այլ մտովի վերհիշում եք նրա մյուս բոլոր հեքիաթները, որոնց մեջ հնարավաոր է և լավերը կան , հոգեբանների ասած արդեն կա նախատրամադրվածություն տվյալ հեղինակի հանդեպ, նա արդեն հասցրել է իրեն լավ կողմերից ցույց տալ, ի տարբերություն մյուսների:
Նմանատաիպ "վայ էս մեր սիրելի հեքիաթասացի գրածն է ու մի հատ լայն ժպիտ"արտահայտություն եղավ , շատ հին ակումբցիների գրառումներում:Գուցե ուղղակի զուգադիպություն էր , բայց փաստը մնում է փաստ...


Ու հետաքրքիր է, որ չի դիտարկվում էն տարբերակը, որ մարդկանց մի մեծ խմբի կարող է պարզապես դուր գալ տվյալ հեքիաթասացի ոճը՝ առանց ուրիշ որևէ պատճառի՝ առանց ԽԾԲ–ական նկատառումների և այլ անձնական դրդապատճառների։ Գուցե ոչ թե մարդիկ քվեարկում են տվյալ հեքիաթի օգտին, որովհետև հեղինակն իրենց սիրած հեքիաթասացն է, այլ հեղինակն իրենց սիրած հեքիաթասացն է, որովհետև իրենց դուր են գալիս նրա բոլոր հեքիաթները, ու այս մեկն էլ բացառություն չէ։
ամեն ինչ էլ հնարավոր է... Այստեղից ուղղակի պետք է որոշակի հետևություն անել , վերջին խոսքը վերաբերում է Արեային ...

Իրականում ազնիվ լինելու դեպքում պետք է ասել , որ հեքիաթներից և ոչ մեկը չբռնեց քննությունը , ոչ համուհոտ կար , ոչ երևակայության մեծ թռիչք, բառապաշարի մասին էլ չխոսենք , կոնկրետ իմ վրա ավելի շատ ազդեցին ոչ թե կանաչ -դեղինի պաճուճապատ բառերը , այլ սխալի միայն շուկաներում, (լավ կներեք մեղմեմ ) փողոցում օգտագործվող բառապաշարը:Բռփեչ, շփթփ,.......:[

Lem
03.12.2011, 14:07
Քվեարկության արդյունքն արդեն պարզ է, միայն մի բան է հետաքրքրում՝ «Սխալ հեքիաթը» տարիքային ո՞ր խմբի համար է: Երեխայի համար չէի կարդա («Կանաչ-դեղին սերը» կկարդայի՝ պաթոսիկ բառերը մեկ-մեկ բաց թողնելով:) ), մեծահասակի համար էլ........ Կներեք, գուցե ես լուրջ խնդիր ունեմ գրական ճաշակի հետ, դրա համար չեմ հասկանում այս հեքիաթի սրամտությունը:

impression
03.12.2011, 14:08
ախպեր ջան, եթե կարող ես ավելի լավ հեքիաթ գրել, գրի, մտցրու աչքներս, քեզ էլ կհավանենք
ինչն ա խնդիրը, ես չեմ կարողանում հասկանալ
արդեն ստեղ ոչ թե պրինցիպի հարց ա կամ եսիմ ինչ, այլ սիլնայա լիչնայա նիպրիյազն, որն ավելի ա աչք ծակում, քան մնացածների "ամբոխային սերը" առ ոմն հեքիաթասաց

Արէա
03.12.2011, 14:19
Այստեղից ուղղակի պետք է որոշակի հետևություն անել , վերջին խոսքը վերաբերում է Արեային ...

Շուտ եմ արել էդ հետևությունը Գեա ջան :(

ivy
03.12.2011, 14:30
ամեն ինչ էլ հնարավոր է... Այստեղից ուղղակի պետք է որոշակի հետևություն անել , վերջին խոսքը վերաբերում է Արեային ...

Իրականում ազնիվ լինելու դեպքում պետք է ասել , որ հեքիաթներից և ոչ մեկը չբռնեց քննությունը , ոչ համուհոտ կար , ոչ երևակայության մեծ թռիչք, բառապաշարի մասին էլ չխոսենք , կոնկրետ իմ վրա ավելի շատ ազդեցին ոչ թե կանաչ -դեղինի պաճուճապատ բառերը , այլ սխալի միայն շուկաներում, (լավ կներեք մեղմեմ ) փողոցում օգտագործվող բառապաշարը:Բռփեչ, շփթփ,.......:[


Շուտ եմ արել էդ հետևությունը Գեա ջան :(

Էրեխեք, ինչ կլինի դադարեք էս խոսակցությունները... Ինչ հետևություններ, ինչ բաներ... :(
Ու կորչեն բոլոր սխալ ու ճիշտ հեքիաթները, եթե նման քննարկումների պիտի բերեն:

Ես հասկանում եմ, որ մարդուն մի բան դուր չի գալիս ու պիտի արտահայտի իր տեսակետը, բայց ամեն ինչ էլ սահմաններ ունի... Ուրիշի գրածի մասին կանաչ, հետ տվող սմայլիկ դնելը մի քիչ ոնց որ թե արդեն դուրս է գալիս էդ սահմաններից...

Chuk
03.12.2011, 14:33
http://shkolazhizni.ru/img/content/i50/50987.jpg





Նաև հիշեցնեմ, որ քվեարկությանը մնացել է 9.5 ժամ, շտապե՛ք:

Claudia Mori
03.12.2011, 14:36
http://shkolazhizni.ru/img/content/i50/50987.jpg





Նաև հիշեցնեմ, որ քվեարկությանը մնացել է 9.5 ժամ, շտապե՛ք:

Ես էլ հենց նոր սա էի ուզում դնել :))


http://www.youtube.com/watch?v=K2KfNSmBt60

StrangeLittleGirl
03.12.2011, 14:39
Չորրորդ հեքիաթի ու նրա բառապաշարի մասին... Չեմ հասկանում` որտեղ ա խնդիրը: Հեղինակն էլ հո հայհոյանքներ չի օգտագործել: Ընդամենը խոսակցական արտահայտություններ, որոնք ոչ թե գցում են ստեղծագործության արժեքը, այլ լրացուցիչ համուհոտ տալիս: Ամբողջ աշխարհում էլ, բոլոր լեզուներում էլ գրականության մեջ օգտագործում են զանազան բարբառներ, ժարգոններ, խոսակցական լեզու, որպեսզի ստեղծագործությունն ավելի ամբողջական դառնա:

Իսկ հեղինակին գրագողության մեջ մեղադրելն ուղղակի սպանիչ էր: Ուրեմն պիտի Կանաչ-դեղինին էլ մեղադրենք, որովհետև էնտեղ կրկնվում էին լիքը հայտնի հեքիաթների սկզբունքներ, Միփի հեղինակին էլ կոշկավոր կատվից թխելու մեջ: Չեմ հասկանում` ինչու՞ եք էդքան չարացած հեղինակի հանդեպ: Ինչու՞ եք բացառում, որ իսկապես դուրներս եկել է էդ գործը: Եթե ինձ դուր չգար, հավատացնում եմ, ինչքան էլ հեղինակի գրիչը սիրեի, ինչքան էլ հենց հեղինակին սիրեի, ոչ մի դեպքում չէի քվեարկի նրա օգտին, դեռ մի բան էլ ամենաշատ ցեխ շպրտողը ես կլինեի, թե` չե՞ս ամաչում, էս ի՞նչ ես գրել:

Արէա
03.12.2011, 14:57
Չեմ հասկանում` ինչու՞ եք էդքան չարացած հեղինակի հանդեպ:

Անձամբ ես բնավ չարացած չեմ որևէ մեկի հանդեպ: Հաստատ չգիտեմ հեղինակն ով է, բայց եթե ivy-ն է, ապա իմ ակումբային պատմության ընթացքում բացի հարգանքից որևէ այլ զգացմունք չեմ տածել նրա նկատմամբ: Հա, վերջի տեղադրած նկարից հետո` նաև համակրանք :) : Ցավոք իր մյուս հեքիաթներին ծանոթ չեմ: Ցանկացած կարծիքս` արտահայտված չորրորդ տարբերակի վերաբերյալ, ուղղված է եղել միայն տարբերակին, առանց հեղինակի մասին մազաչափ անգամ մտածելու:


Ինչու՞ եք բացառում, որ իսկապես դուրներս եկել է էդ գործը: Եթե ինձ դուր չգար, հավատացնում եմ, ինչքան էլ հեղինակի գրիչը սիրեի, ինչքան էլ հենց հեղինակին սիրեի, ոչ մի դեպքում չէի քվեարկի նրա օգտին, դեռ մի բան էլ ամենաշատ ցեխ շպրտողը ես կլինեի, թե` չե՞ս ամաչում, էս ի՞նչ ես գրել:

Ես հավատում եմ, որ քվեարկած բոլոր 18-ին էլ դուր է եկել, իսկ թե դրանից ինչ հետևություններ կանեմ ես, կարծում եմ ոչ ոքին հետաքրքիր չի լինի :) (մանավանդ որ մի առանձնապես խելքը գլխին հետևություն էլ չեմ արել :) )

armen9494
03.12.2011, 14:58
Չորրորդ հեքիաթի ու նրա բառապաշարի մասին... Չեմ հասկանում` որտեղ ա խնդիրը: Հեղինակն էլ հո հայհոյանքներ չի օգտագործել: Ընդամենը խոսակցական արտահայտություններ, որոնք ոչ թե գցում են ստեղծագործության արժեքը, այլ լրացուցիչ համուհոտ տալիս: Ամբողջ աշխարհում էլ, բոլոր լեզուներում էլ գրականության մեջ օգտագործում են զանազան բարբառներ, ժարգոններ, խոսակցական լեզու, որպեսզի ստեղծագործությունն ավելի ամբողջական դառնա:

Իսկ հեղինակին գրագողության մեջ մեղադրելն ուղղակի սպանիչ էր: Ուրեմն պիտի Կանաչ-դեղինին էլ մեղադրենք, որովհետև էնտեղ կրկնվում էին լիքը հայտնի հեքիաթների սկզբունքներ, Միփի հեղինակին էլ կոշկավոր կատվից թխելու մեջ: Չեմ հասկանում` ինչու՞ եք էդքան չարացած հեղինակի հանդեպ: Ինչու՞ եք բացառում, որ իսկապես դուրներս եկել է էդ գործը: Եթե ինձ դուր չգար, հավատացնում եմ, ինչքան էլ հեղինակի գրիչը սիրեի, ինչքան էլ հենց հեղինակին սիրեի, ոչ մի դեպքում չէի քվեարկի նրա օգտին, դեռ մի բան էլ ամենաշատ ցեխ շպրտողը ես կլինեի, թե` չե՞ս ամաչում, էս ի՞նչ ես գրել:

Հաստատ: Համաձայն եմ քեզ հետ, ու ես էլ եմ այդպես կարծում, եթե նույնիսկ կարդալիս հասկանայի, որ ինչ-որ մեկի հեղինակը ինձ ծանոթ է, բայց այդ գործը վատն է, կասեի հեղինակին ճանաչելով կարող եմ ասել, որ սա իրեն չի սազում...

Չեմ հասկանում, ի՞նչ եք կպել էդ հեղինակներից, քվեարկեք էն գործի համար, որը լավն եք համարում :esim

Chuk
03.12.2011, 15:02
Ժողովուրդ, ես էլ եմ ամենայն պատասխանատվությամբ կոչ անում հետևել, թե ովքեր են քվեարկել առաջին տարբերակի օգտին: Հապա նայե՛ք, թե ի՜նչ անուններ են: Նայեցի՞ք: Դե հիմա նայեք, թե ովքեր են քվեարկել երկրորդ տարբերակի օգտին, նայեցիք: Տեսե՛ք, թե ի՜նչ անուններ են: Հետո երրրորդը նայեք, հետո չորրորդն ու հինգերորդը: Հրաշալի անունների շքահանդես: Այդ քվեարկածների մեջ կգտնեք ակումբի տաղանադավոր ու տաղանդաշատ ստեղծագործողներին, կգտնեք արժեքավոր արվեստը գնահատողներին, լավ մարդկանց: Կգտնեք նաև զբաղված մարդկանց, ովքեր ժամանակ են գտել կարդալու ու հավանել են ինչ-որ տարբերակ կամ տարբերակներ ու քվեարկել են:

Գիտե՞ք, թե սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ մրցույթում կան լավ գործեր:
Իսկ դու՛ դեռ չես կարդացել:
Ուրեմն շտապիր, կարդա՛ ու քվեարկի՛ր:
Նայի՛ր այդ անուններին, ետ մի՛ մնա նրանցից, շտապի՛ր

StrangeLittleGirl
03.12.2011, 15:21
Ցանկացած կարծիքս` արտահայտված չորրորդ տարբերակի վերաբերյալ, ուղղված է եղել միայն տարբերակին, առանց հեղինակի մասին մազաչափ անգամ մտածելու:


...և տարբերակի օգտին քվեարկողներին ;)

Արէա
03.12.2011, 15:25
...և տարբերակի օգտին քվեարկողներին ;)

Ես կարծիք եմ հայտնել առաջին տարբերակի օգտին քվեարկածների մասին միայն, մնացածի մասին խոսք անգամ չի եղել ;)

armen9494
03.12.2011, 15:32
Ժողովուրդ չեմ հասկանում ձեզ հաճու՞յք ա պատճառում անընդհատ նույն թեմայից խոսելը: Մի հատ նայեք վերև ու տեսեք գրառումները. այ մարդ, 60%-ից ավելիի մեջ քննարկվում ա ոչ թե հեքիաթի լավ կամ վատ լինելը, այլ թե ով ա քվեարկել դրա օգտին, ինչի, էդ ինչ ա տալիս ու նման հարցեր: Իսկ ես պատկերացնում էի, թե էս մրցույթի քննարկումը լինելու ա շատ հաճելի:love
սենց ոնց որ գրողների միությունը լինի :sad

Գալաթեա
03.12.2011, 15:35
"Սարսափ" մրցույթի մթնոլորտը մի հարյուր անգամ ստեղինից հեքիաթային էր, ժողովուրդ: Հետ տվող սմայլիկը վերջակետն էր...
Հազարից մեկ մրցույթ ա հայտարարվել, կարդալու բան կա՝ պատերազմի դաշտ եք սարքել:

Շատ կա՞ դեռ վերջանալուն:

Դեկադա
03.12.2011, 15:40
Այ ժողովուրդ մի քիչ կամաց կամաց գրեք հասցնեմ կարդամ , վայ…

Ես տենց էլ չեմ հասկանում, էս ինչ շուխուր ա: Անձամբ ես քվեարկել եմ հեքիաթի օգտին: Չգիտեմ ով ա հեղինակը, որ ճիշտ ասեմ հեչ էլ չի հետաքրքրում թե ով ա: Բայց եթե պիտի էտ 2 տարբերակի համար էսքան «կռվեք» ու մենակ էտ 2-ը քննարկեք, իրա գուշակած չգուշակած հեղինակներով հանդերձ, էլ ո՞ւր եք բա մնացածը դրել… սարքել եք ազգային ժողովը...սաղ շարիկ են գլորում / սա կատակ ա, լուրջ չընդունեք հետս կռվեք: Մարդ վախենում էլ ա մի բան ասի:D/

StrangeLittleGirl
03.12.2011, 15:41
Ես կարծիք եմ հայտնել առաջին տարբերակի օգտին քվեարկածների մասին միայն, մնացածի մասին խոսք անգամ չի եղել ;)
Ըհը, նայի ոնց ես կոչ անում, որ առաջինի օգտին քվեարկեն.

Ըհը, բան չմնաց, "Տխուր արքայազնը" համարյա երկրորդ տեղ ա դուրս գալիս: Ժող ակտիվ եղեք: Եվս մեկ անգամ նայեք թե ովքեր են քվեարկել "Տխուր արքայազնի" օգտին ու հետևություններ արեք :)

Ես գնացի, առավոտ էլի կգամ: Բարի քվեարկումներ: (իհարկե առաջինի օգտին ;) )
Այսինքն, մնացածը հեչ էլի, իրանց կարծիքը հաշիվ չի, կարևորը ինչ-որ դեմքեր առաջինի օգտին քվեարկել են: Էս հլը հեչ...

Կարծեմ էս գրառումը (http://www.akumb.am/showthread.php/62050-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9.-%D5%B0%D5%A5%D6%84%D5%AB%D5%A1%D5%A9?p=2308364&viewfull=1#post2308364) ես չեմ արել:

Արէա
03.12.2011, 15:48
Այ մարդ կյանքս կերաք :))

Մեռնեմ չորրորդ տարբերակի օգտին :)) սենց լավ ա՞:

Ես երեք օր ա հանգիստ շունչ քաշել չի լինում, հազիվ եմ հասցնում պատասխանել աջ ու ձախից հնչող մեղադրանքներին: Մինչև հեղինակների բացահայտվելը թե էլ մի բառ ասեմ, ամոթ ինձ :)) ինչ ասում եք ասեք (քֆուր տալ չկա) ;)

StrangeLittleGirl
03.12.2011, 15:53
Այ մարդ կյանքս կերաք :))

Մեռնեմ չորրորդ տարբերակի օգտին :)) սենց լավ ա՞:

Ես երեք օր ա հանգիստ շունչ քաշել չի լինում, հազիվ եմ հասցնում պատասխանել աջ ու ձախից հնչող մեղադրանքներին: Մինչև հեղինակների բացահայտվելը թե էլ մի բառ ասեմ, ամոթ ինձ :)) ինչ ասում եք ասեք (քֆուր տալ չկա) ;)
*քֆուր* :))

Շինարար
03.12.2011, 15:53
Շինարարը տենց գործի օգտին չէր քվեարկի:Բյուր, Շինարարն էնքան անկանխատեսելի ու անհասկանալի ճաշակ ունի, որ երբեք չես կարա իմանաս ինչն իրան դու կգա ու խի, ես որ չեմ կարում մինչև օրս հասկանամ:D Բայց եկեք խոստովանանք, որ իրոք երկրորդում կար մի ուրիշ տեսակի հեքիաթային բան, չգիտեմ, կարդալուց ես ինձ պուճուր էրեխա զգացի:)) Չորրորդն էլ ուղղակի վրա-վրա եմ կարդացել, շատ երկար էր, կարող ա ուշադիր կարդացած լինեի, նաև քվեարկեի, ուղղակի մտա էս թեման սենց ինձանից գոհ, ավելի ու ավելի լայն ժպտալով սկսեցի մեկը մյուսի ետևից կարդալ, ու բնականաբար վերջին տարբերակն էլ ժպիտս հասցրեց ականջներիս:)) Ասեմ, որ ես ինչքան լայն եմ ժպտում, էնքան անդուր եմ դառնում, մեր մեջ էլի, լավ ա կողքս էդ պահին նենց ուրիշ մարդ չկար:D Բայց էկեք իրոք էս թեման տենց ժպտացնող պահենք, ժողովուրդ բան չմնաց, էսա ընտրություններն սկսվում են, կհասցնենք ակումբում մի լավ մեկս մյուսի հետ կռվել, իրար ինչ ասես ասել, էս հեքիաթի առիթնու նախատոնական ամիսը եկեք պահենք գոնե թեժ 2012-ից առաջ ևս մի մի կարճ ժամանակ միասին, համատեղ ժպտալու ու բարի լինելու համար:

StrangeLittleGirl
03.12.2011, 16:00
Բյուր, Շինարարն էնքան անկանխատեսելի ու անհասկանալի ճաշակ ունի, որ երբեք չես կարա իմանաս ինչն իրան դու կգա ու խի, ես որ չեմ կարում մինչև օրս հասկանամ:D Բայց եկեք խոստովանանք, որ իրոք երկրորդում կար մի ուրիշ տեսակի հեքիաթային բան, չգիտեմ, կարդալուց ես ինձ պուճուր էրեխա զգացի:)) Չորրորդն էլ ուղղակի վրա-վրա եմ կարդացել, շատ երկար էր, կարող ա ուշադիր կարդացած լինեի, նաև քվեարկեի, ուղղակի մտա էս թեման սենց ինձանից գոհ, ավելի ու ավելի լայն ժպտալով սկսեցի մեկը մյուսի ետևից կարդալ, ու բնականաբար վերջին տարբերակն էլ ժպիտս հասցրեց ականջներիս:)) Ասեմ, որ ես ինչքան լայն եմ ժպտում, էնքան անդուր եմ դառնում, մեր մեջ էլի, լավ ա կողքս էդ պահին նենց ուրիշ մարդ չկար:D Բայց էկեք իրոք էս թեման տենց ժպտացնող պահենք, ժողովուրդ բան չմնաց, էսա ընտրություններն սկսվում են, կհասցնենք ակումբում մի լավ մեկս մյուսի հետ կռվել, իրար ինչ ասես ասել, էս հեքիաթի առիթնու նախատոնական ամիսը եկեք պահենք գոնե թեժ 2012-ից առաջ ևս մի մի կարճ ժամանակ միասին, համատեղ ժպտալու ու բարի լինելու համար:
Հա, Շին, ճիշտ ա, դու Արամ Ասատրյան էիր լսում :D չէ, բայց մեկ ա, դու էդ գործի օգտին չէիր քվեարկի: գիտեմ քո անհասկանալի ճաշակն էլ, ամեն ինչն էլ: էդքան բան հաշվի առնելով հանդերձ գիտեմ, որ չէիր քվեարկի:

Իսկ թեժ 2012-ից էլ մի խոսա, ավելի լավ ա ստեղ կռվենք, քան քաղաքական թեմաներում :P

Smokie
03.12.2011, 18:25
Ես էլ էի հենց ամենասկզբից կարծում, որ երկրորդը Նուշությունն ա գրել: Հիշեցնեմ, որ ամենաշատը դա դուրս եկավ::)

Malxas
03.12.2011, 19:35
Ստեղծագործության մեջ անչափ կարևորում եմ վարպետության մակարդակը, իսկ այդ առումով «Տխուր Արքայազնը» բոլորից բարձր է: Ուշադրության արժանի է նաև «Սխալ Հեքիաթը», բայց այն մի տեսակ ավելի մեծ տարածք է զբաղեցնում, քան իր մեջ պարունակող նյութն է: Անկասկած իմ ասածներից հասկացվեց, որ իմ կարծիքով «Տխուր Արքայազնը» ավելի բարձր կարգ ունի, քան «Սխալ Հեքիաթը», ուստի քվեարկում եմ առաջին տարբերակի օգտին:
ՀԳ
Գուշակություններ երբեք չեմ կարողացել անել և գաղափար իսկ չունեմ, թե ովքեր են ստեղծագործությունների հեղինակները:

Meme
03.12.2011, 19:51
Վերջապեես ես էլ կարդացի, երեկվանից ժամանակս չի հերիքում, ու քանի օր էր ուզում էի կարդալ, լավ էս կարևոր չի....
Սկսեմ;)՝

Տարբերակ 1. Տխուր արքայազնը - վատը չէր, ինձ թվաց վերջաբանը ավելի գեղեցիկ կլինի, բայց ոնց որ կիսատ թողնված լիներ, կարելի էր ավելի լավ մտածել...

Տարբերակ 2. Կանաչ-դեղին սեր - որ կարդում էի, ինձ թվաց ամմենալավը սա է լինելու, ու ես հենց սա էլ ընտրելու եմ, չնայած նրան ,որ համամիտ էի Արէայի գրառման հետ՝ ճաճանաչափայլ բառերը շատ էին, ինչ որ մի բանը էստեղ գեղեցիկ էր, և սկզբում, և ավարատում պայծառություն կար, ներդաշնակություն գեղեցիկի հետ:love...

Տարբերակ 3. Գույները - վատը չէր, ու իր կարճության մեջ ասելիք կար, ու գույների էդ մանրամասն նկարագրությունը ամեն ինչի հետ շատ սիրեցի, ես մտովի ներկապնակ էի պատկերացնում, բայց էլի դատարկություն կար մեջը, չգիտեմ սա ընտրել չկարողացա...

Տարբերակ 4. Սխալ հեքիաթ :love- ես սա եմ ընտրել, ասեմ ինչի, ինքը շատ խուճուճ էր պատմած, այսինքն խառն էր, երբ ուզում էիր մի կերպարը պատկերացնել, մյուսի մասին էր արդեն գրված, չէի շտապում, աշխատում էի առավել հանգիստ կարդալ, որ ավելի խորասուզվեմ, ու լավ պատկերացնեմ, իսկ սա կարդալիս շատ կարևոր է ինձ համար....
Ընտրեցի սա, որովհետև լինելով սխալ հեքիաթ, այն մնաց հենց էդպես, առանց չնչին անգամ փոփոխությոան ենթարկվելու, իսկ ամենագեղեցիկ տողը սա էր՝ Ո՞ւմ մոտ է ամեն ինչ ճիշտ: Բայց բոլորն էլ ապրում են ու փորձում երջանիկ լինել: Ամպերից երեք խնձոր է կախված: Կարմրաթուշ, հյութալի...

Ու քա՜ղցր, քա՜ղցր::love


Չգիտեմ շնորհակալ եմ, նրան ով գրել է սա:hi, չնայած որ խճճվածությունը կարելի է ուղղել...Ու մենակ քվեարկելուց հետո տեսա, որ ես քվեարկել եմ, այն հեքիաթի օգտին, որին բոլորն ամենաշատն են քվեարկել, իսկ իմ մոտ քիչ է նման դեպք պատահում....

Տարբերակ 5. Տափակ հեքիաթ Միփի մասին - Ընտրած վեռնագիրը լավ էլ համնընկել էր, վատը չէր, բայց վերջը չհավանեցի...

Էս իմ կարծիքն է ու չեմ ուզի ինչ որ մեին նեղացրած լինեմ իմ անկեղծությամբ:)....

Ուլուանա
03.12.2011, 20:37
Վիրավորվե՞լ:

Ուլուանա ջան, ես էլ եմ շատ բաներից վիրավորվում: Ես էլ էս "հին" ու "նոր" տարանջատումից եմ վիրավորվում: Ես էլ վիրավորվում եմ, երբ երկու "հին" ակումբցի իրար հետ ջան ու ջիգյարով բանավիճում են, իսկ երբ "նոր" ակումբցին հայտնում է համարյա նույն կարծիքը ինչ նրանցից մեկը, մյուսը կարա հանգիստ ճպցնի երեսին, թե` դու ավելի լավ ա մտածես նոր խոսաս: Կամ` դու ո՜ւր էիր, որ մենք մ.թ.ա.-ից սենց բաներ էինք անում: Կամ` էս ի՜նչ ա դառել ակումբը` որևէ կոնկրետ գրառումից հետո ու ավելի շատ էդ գրառումների տակ դրվող տասնյակ շնորհակալություններից: Բայց ոչ ոքի դա չի հետաքրքրում, հիմա վիրավորվո՞ւմ են: Անձամբ ես որևէ մեկին վիրավորելու ոչ հավես, ոչ էլ բնավորություն ունեմ: Ուղղակի ակումբում կան մարդիկ ում կարծիքն ու տեսակետը իմ համար մի քանի անգամ ավելի շատ նշանակություն ունի, քան մյուսներինը (և դա իհարկե ինքնանպատակ չէ, էդ մարդիկ են հասել դրան, իրենց պահվածքով, իրենց էթիկայով, իրենց ինտելեկտով (սա իհարկե չի նշանակում, որ միայն նրանք են այդպիսին` նրանցը նկատել եմ: Ինչպես որ ես, ակումբի 90% ի համար ամենայն հավանականությամբ աննկատ եմ)) և ուրախ էի, որ էդ մարդկանցից մի քանիսին տեսա իմ համեմատաբար հավանած տարբերակի օգտին քվեարկածների շարքում:

Ես չարացած մտա էս թեմա, ու տենց էլ գնաց: Վիրավորված մարդկանցից ներողություն եմ խնդրում, իմ սկզբունքներին ընդհանրապես դեմ ա որևէ մեկին որևէ չափով վիրավորելը, վկան էս երկու տարվա ընթացքում կատարածս գրառումները: Ուղղակի չարացել էի, կներեք:
Ճիշտն ասած՝ ինձ համար դու աննկատ չես, համարյա սկզբից էլ քեզ նկատել եմ՝ նախ որպես ինձ շատ դուր եկող ստեղծագործողի, հետո՝ արդեն այլ գրառումներով, ու բավական դրական եմ տրամադրված քո հանդեպ, երևի դրա համար էլ չէի սպասում քեզնից նմանատիպ գրառումներ։ Հուսով եմ՝ չարացածությունդ արդեն անցել է կամ կանցնի։ Իսկ թե ընդհանրապես Ակումբում ինչերից կարելի է վիրավորվել, կարծում եմ, էս թեմայից դուրս խոսակցություն է։ Կարծեմ ես անձամբ քեզ կամ մեկ ուրիշին չեմ վիրավորել «հին ու նոր ակումբցու» կամ այլ առումներով։



Եթե ես կարծիք եմ հայտնում որևէ տարբերակի մասին` նշում եմ նրա լավ ու վատ կողմերը: Եթե ես որևէ տարբերակի օգտին էսպիսի կարծիք գրեի. "Վա՜յ էս Վարդուշն ա գրել, շատ պուպուշն ա՜, սրա օգտին եմ քվեարկելո՜ւ" արդյո՞ք որևէ մեկը հիմք չէր ունենա կարծելու թե ես քվեարկել եմ, որովհետև հեղինակը Վարդուշն ա:
Էլի եմ ասում։ Մարդիկ հավանում են էդ տարբերակը ու միաժամանակ նաև ճանաչում են հեղինակին, դրա համար էլ նշում են, դրա մեջ ի՞նչ կա, չեմ հասկանում։ Հիմա էդ մարդը շատ ճանաչելի ոճ ունի, ի՞նչ անենք։ Փաստորեն, սրանից հետո երևի ճանաչելու դեպքում պիտի սուս մնանք, որ հանկարծ մեզ չմեղադրեն զուտ հեղինակի պատճառով տվյալ տարբերակի օգտին քվեարկելու համար, հա՞։


Այ եթե դու էսպիսի բան գրեիր, ես ուղղակի կժպտայի ու բնավ էլ ցավագին չէի տանի, ինչը կվկայեր, որ այդպիսի բան չկա: Սակայն թեմայում մենք բոլորովին այլ պատկերի ականատես եղանք:
Դե, մարդիկ տարբեր են։ Չես կարող ակնկալել, որ բոլորը նույն իրավիճակին նույն կերպ արձագանքեն։

Ուլուանա
03.12.2011, 20:39
Փաստորեն երբ խոսքը գնում է կանաչ կարմիրի մասին , սկսում ենք հաշվի չառնել այն փաստը, որ հեղինակը գուցե ոճական հնարքներ է բանեցրել ու պաճուճապատել իր հեքիաթը, իսկ սխալի դեպքում հաշվի չենք առնում այն փաստը , որ հեքիաթում ինչ փնթրի ու հեքիաթին ոչ հարիր բառի ասես չհանդիպեցինք, հետն էլ տառասխալներով , զարմանալի է , մանավանդ այս պարագայում , երբ անմիջապես մանրակրկտորեն նկատվել և բերման էր ենթարկվել հեքիաթասաՑ բառում սխալ գրված Ծ տառը:
Դե հիմա էնպես է ստացվել, որ մասնագիտության բերումով կարողանում տարբերել ոճական հնարը անհաջող մոգոնված մակդիրներից, ի՞նչ անեմ։
Ու ես էլի չեմ կարողանում հասկանալ, թե էդ չորրորդ տարբերակում եղած բառապաշարն ինչով էր քեզ էդպես զայրացրել։ Էդ ինչո՞վ էին էդ բառերն էդքան աններելի ու անհանդուրժելի։ Ընդամենը մի երկու տառասխալի պատճառո՞վ։ Դրանից ավելի լուրջ տառասխալներ են հաճախ լինում ստեղծագործություններում, բայց, չգիտես ինչու, ոչ մեկին չի հուզում։ Ես ինքս տառասխալներին ու ընդհանրապես լեզվական սխալներին շատ խիստ եմ մոտենում, բայց մի երկու նման սխալի համար ամբողջ ստեղծագործություն ցեխը մտցնել արժե՞։ Եթե ընդհանուր ոճը, սյուժեն դուր չի եկել, ուրիշ բան, բայց չարժեր դրա պատճառով անընդհատ էդ մի երկու տառասխալն աչք մտցնել, հատկապես որ ցանկության դեպքում երևի կարելի է բոլոր ստեղծագործությունների մեջ տառասխալներ գտնել։ Ախր էնպես չի, էլի, որ ամբողջ տեքստը տառասխալներով լի է ու դրա պատճառով դժվարընթեռնելի։ Իմ համեստ կարծիքով, նման դեպքերում է, որ իմաստ ունի ստեղծագործության մասին կարծիք արտահայտելիս նշել նաև տառասխալների մասին։ Էլ ո՞նց կլիներ՝ «շըփ–թըփ» բառի ը–երը բաց էր թողնված. կախել հեղինակին :))։ Իսկ «հեքիաթասացի» ց–ն ընդգծել եմ, որովհետև կարծում եմ, որ եթե մարդ իրեն իրավունք է վերապահում ուրիշի տառասխալները նման խստությամբ քննադատելու, ուրեմն ինքը գոնե էդ քննադատության տեքստում պիտի տառասխալներ չանի։ Ուրիշ դեպքում հաստատ չէի ընդգծի էդ ց–ն։ Ինձ համար աշխարհում ամենահեշտ բաներից մեկը տառասխալներ նկատելն է, ուղղակի ոչ միշտ եմ դրանք բարձրաձայնելը տեղին համարում։
Իսկ նշածդ բառերի փնթի կամ հեքիաթին անհարիր լինելը, կարծում եմ, խիստ վիճելի հարց է։ Հեքիաթները շատ տարբեր կարող են լինել, հիմա էս հեքիաթի ոճն էլ էդպիսին է, որն, ինչ խոսք, կարող է ոմանց դուր գալ, ոմանց՝ ոչ։


ճիշտն ասած այդ միտքը առաջինը ես եմ հայտնել , Արեան էլ համաձայնել է իմ կասկածների հետ, այնպես որ էս հարցում նրան հանգիստ թողեք: Իսկ լուրջ հիմքեր կան նույնիսկ ձեր գրառումներում, անմիջապես նշում եք , որ հեղինակը հայտնի է , ինքը էլի լավ հեքիաթներ ունի , այսինքն անմիջապես երևում է , որ տվյալ հեքիաթի մասին դատում եք , ոչ թե հենց այս հեքիաթով, այլ մտովի վերհիշում եք նրա մյուս բոլոր հեքիաթները, որոնց մեջ հնարավաոր է և լավերը կան , հոգեբանների ասած արդեն կա նախատրամադրվածություն տվյալ հեղինակի հանդեպ, նա արդեն հասցրել է իրեն լավ կողմերից ցույց տալ, ի տարբերություն մյուսների:
Ճիշտն ասած՝ ես էդ միտքն Արէային չէի էլ վերագրել, հենց քեզ էլ նկատի էի ունեցել, ուղղակի էդ հատվածը երրորդ դեմքով էի գրել՝ առանց որևէ մեկին դիմելու։ Զուտ պատահականություն էր, խնդրում եմ դրա մեջ հատուկ նկատառումներ չփնտրել :))։


Նմանատաիպ "վայ էս մեր սիրելի հեքիաթասացի գրածն է ու մի հատ լայն ժպիտ"արտահայտություն եղավ , շատ հին ակումբցիների գրառումներում: Գուցե ուղղակի զուգադիպություն էր , բայց փաստը մնում է փաստ...
Սրա հետ կապված Արէային արդեն պատասխանել եմ։
Արդեն քիչ է մնում մարդ սկսի իրեն մեղավոր զգալ շատ հին ակումբցի լինելու համար... :(

Գեա
03.12.2011, 21:05
Անկեղծ ասած որոշել էի չգրել ,բայց չեմ դիմանում,ուզում եմ մի անգամ էլ ասել... ես քննարկել եմ տարբերակը , բնավ չիմանալով թե ով է կոնկրետ չորորրդի հեղինակը, ու եթե իսկապես կոմենտները կարդացել եք , պետք է նկատած լինեիք , որ ի սկզբանե չէի պատրաստվում քվեարկել և ոչ մի օրինակի օգտին: Իրականում դուր չեկավ , որ չորրորդի համար ՊՌ է արվում,հետն էլ բացահայտ ու այդ տարբերակին քննադատողներին էլ չար ու նախանձ են որակում , փորձելով հեքիաթի հանդեպ վատ վերաբերմունքը ձևափոխել և դարձնել անտիպատիա հեղինակի հանդեպ: Այ դրանից հետո ես իհարկե լրիվ մտա չարի ու նախանձի կերպարի մեջ, փորձելով շոուն թեժ պահել , մեկ անգամ էլ եմ կրկնում ես հեղինակներին չեմ ճանաչում, ու նույնիսկ գլխի չեմ ընկնում , թե ով ինչ է գրել, այնպես որ անհամբեր սպասում եմ բացահայտումներին:
Ինչ վերաբերում է բառապաշարին. էլի կրկնվեմ:Գոնե հեքիաթների մեջ փորձենք լինել հնարավորինս գրական, մանավանդ , որ մեր լեզուն այդ հնարավորությունը տալիս է:
ՀԳ Սխալ հեքիաթի հեղինակ ջան ես քեզ շատ, շատ, շատ սիրում եմ , բայց վերաբերմունքս հեքիաթիդ մասին կայուն վատն է , կներես ... հուսով եմ , որ իմ կարծիքը իբրև ընթերցողի քո համար հետաքրքիր է, եթե ոչ դու գիտես... ես խոստանում եմ դա ծանր չտանել...:D
ՀՀԳ Ուֆ, ուֆ...այս երկու ժամը երբ է անցնելու?

armen9494
03.12.2011, 21:12
Նոր մի բան անցավ մտքովս, որ ասում եք ճանաչում են, դրա համար են քվեարկում:
Ինչի՞ց են ճանաչում, էս դեպքում միայն ոճից կարելի ա ճանաչել գրողին: Դե եթե ճանաչում են ոճը, ուրեմն իրենց դա դուր է գալիս ու մինչև էդ էլ դուր ա եկել, որի հետևանքով իրենք էդ ակումբցուն ու իր գրելաոճը սկսել են սիրել: Չեմ տեսնում ինչ-որ վատ բան ըստ դրա քվեարկելու համար: Ճիշտն ասած շատ կուզեի, որ էս կողմով չլինեին քննարկումները, ես սկզբում մտածում էի, որ հնարավոր ա նույնիսկ քննարկումը էն ձևով զարգանա, որ մարդ լինի, ով որևէ հեքիաթի վերջաբանը կասեր: Դե եթե էդքան շատ էիք սիրում էդ "անավարտ" հեքիաթները, ինքներդ փորձեիք դրա ավարտը գրել, կարծում եմ էդ ձևով քննարկումը շատ ավելի հետաքրքիր ու հաճելի կլիներ, իսկ հեղինակն էլ չէր նեղանա ;)

Շինարար
03.12.2011, 21:17
Էս թեման ինքն իրանով իսկական հեքիաթ դառավ: Հեքիաթի հերոսը չորրորդ տարբերակն ա, որը պետք ա հնարավորինս շատ միավորներ հավաքի, որ հասնի բաղձալի տարբերակին, բայց չար հերոսը՝ բեսմեռտնի Արեան՝ Տխուր արքայազնի կերպարանքով, նորանոր դավեր ա նյութում, որ խանգարի չորրոդ տարբերակի հաղթանակին, չնայած բարին առայժմ կարողանում ա հաղթահարել բոլոր արգելքները:))

StrangeLittleGirl
03.12.2011, 21:17
Ինչ վերաբերում է բառապաշարին. էլի կրկնվեմ:Գոնե հեքիաթների մեջ փորձենք լինել հնարավորինս գրական, մանավանդ , որ մեր լեզուն այդ հնարավորությունը տալիս է:

Էդպիսի պահանջ չկա, որ հեքիաթները պիտի պարտադիր գրական հայերենով լինեն: Էս էլ ձեզ Թումանյանը: Առաջին պատահած հեքիաթն եմ գտել, դրել: Թավատառ նշում եմ ոչ գրական արտահայտությունները:

ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց ոոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք որսի...

Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուս ու փուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզ ու կուզ գնացինք...

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ. երկուսը ցամաք, մնի մեջ էլ ըսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սպիտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի։

— Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

Թե՝ թվանք չունեմ։

— Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

— Ես էլ չունեմ։

— Չատի... Մատի...

— Մենք էլ չունենք։

— Բա ի՞նչ անենք...

Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար. երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց... Նա կրակեց, ես զարկեցի, որ զարկեցի՝ փռվեց էսպես՝ ամեն թևը հինգ գազ ու կես...

— Հադի, դանա՜կ...

Թե՝ դանակ չունեմ։

— Հյուդի, դու...

— Ես էլ չունեմ։

— Չատի՞, Մատի՞...

— Մենք էլ չունենք...

Հերս էլ ունի, բերան չունի։

Էս անբերան դանակը քաշեցինք։ Հադին մորթեց, չկարաց. Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս քաշեցի մորթեցի։

Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուղին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք։

Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը երեք պառավ, երկուսը մեռած, մինի բերանումն էլ շունչ չկա։

— Տղերք, ասինք, եկեք բադով փլավ անենք։

Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը ծակ, մինն էլ իսկի տակ չունի։

Ջուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։

Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք, ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։

Շինարար
03.12.2011, 21:20
Ինչ վերաբերում է բառապաշարին. էլի կրկնվեմ:Գոնե հեքիաթների մեջ փորձենք լինել հնարավորինս գրական, մանավանդ , որ մեր լեզուն այդ հնարավորությունը տալիս է:
Հեքիաթները բարբառով ավելի համով են կարդացվում, ինքնագովազդ (http://www.akumb.am/showthread.php/54270-%D4%B1%D5%B6%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A8), ես չեմ հնարել, բայց ես եմ պատմել:))

Գեա ջան, որ տենաս մեջն ինչքան սխալ ու վրիպակ կա:))

Mark Pauler
03.12.2011, 21:23
Հեքիաթները բարբառով ավելի համով են կարդացվում, ինքնագովազդ (http://www.akumb.am/showthread.php/54270-%D4%B1%D5%B6%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A8), ես չեմ հնարել, բայց ես եմ պատմել:))

Մանավանդ լոռվա բարբառով :))

StrangeLittleGirl
03.12.2011, 21:24
Հեքիաթները բարբառով ավելի համով են կարդացվում, ինքնագովազդ (http://www.akumb.am/showthread.php/54270-%D4%B1%D5%B6%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A8), ես չեմ հնարել, բայց ես եմ պատմել:))

Գեա ջան, որ տենաս մեջն ինչքան սխալ ու վրիպակ կա:))
Հա բա... Չորրորդի հեղինակն էլ (որի անունը համառորեն չենք տալիս :D) մեր բարբառով ա գրել:

Շինարար
03.12.2011, 21:26
Մանավանդ լոռվա բարբառով :))Էն բոլդ արածը կակռազ լինկ ա՝ ի վկայություն ասածիդ :իբր ամաչող սմայլ:D

Շինարար
03.12.2011, 21:30
Հա բա... Չորրորդի հեղինակն էլ (որի անունը համառորեն չենք տալիս :D) մեր բարբառով ա գրել:Ուղղակի Էրևանի բարբառով պատմած հեքիաթները կարան խիստ վտանգավոր լինեն լոռվա բարբառով խոսացողների համար:D

Mark Pauler
03.12.2011, 21:32
Էն բոլդ արածը կակռազ լինկ ա՝ ի վկայություն ասածիդ :իբր ամաչող սմայլ:D

Բայց ամեն բարբառ չի որ հարմար կլինի հեքիաթին: Օրինակ, Ղափանի կողմերի բարբառով հեքիաթի համար, մի հատ էլ հաստափոր բացատրական բառարան պետք կլինի, իսկ Երևանյան փողոցային լեզվային աղավաղվածքով հեքիաթը դառնում ա հայ ժամանակակից ռեպերների ստեղծագործություններից...
ինձ թվում ա մեկ էլ Քյավառի բարբառով հեքիաթը հավես կստացվեր :))

Շինարար
03.12.2011, 21:34
Բայց ամեն բարբառ չի որ հարմար կլինի հեքիաթին: Օրինակ, Ղափանի կողմերի բարբառով հեքիաթի համար, մի հատ էլ հաստափոր բացատրական բառարան պետք կլինի, իսկ Երևանյան փողոցային լեզվային աղավաղվածքով հեքիաթը դառնում ա հայ ժամանակակից ռեպերների ստեղծագործություններից...
ինձ թվում ա մեկ էլ Քյավառի բարբառով հեքիաթը հավես կստացվեր :))Էրևանի բարբառի մասին նախորդ գրարռման մեջ արդեն արտահայտվեցի, եսիմ, բայց Ղափանի բարբառով հեքիաթ կուզեի լսեմ կամ կարդամ:)

StrangeLittleGirl
03.12.2011, 21:38
Ուղղակի Էրևանի բարբառով պատմած հեքիաթները կարան խիստ վտանգավոր լինեն լոռվա բարբառով խոսացողների համար:D
Բայց ինչու՞ պիտի վտանգավոր լիներ :D
Ուղղակի Երևանի բարբառը գրականության մեջ տեսնելիս պոզեր-պոչեր են կպցնում, որովհետև իրանք էլ են տենց խոսում :D

Շինարար
03.12.2011, 21:41
Բայց ինչու՞ պիտի վտանգավոր լիներ :D
Ուղղակի Երևանի բարբառը գրականության մեջ տեսնելիս պոզեր-պոչեր են կպցնում, որովհետև իրանք էլ են տենց խոսում :DԷրևանյան հեքիաթներ էս ժողովուրդն ուղղակի շատ ա լսում պաշտոնական Երևանից ու մինչև կոկորդը կուշտ ա:))

Smokie
03.12.2011, 21:48
Ես էլ մի տեսակ զարմացած էի, որ էսքաաան էջ լցվել ա քննարկումներով::think Դու մի ասա գրառումների մեծամասնությունը այսպես ասած... վեճ էր:

armen9494
03.12.2011, 22:00
ըհըըըըըը, այ էս արդեն հավեսին քննարկում ա, քննարկում ենք բարբառը, ոճը, ձևը... :love

ivy
03.12.2011, 22:07
"Սարսափ" մրցույթի մթնոլորտը մի հարյուր անգամ ստեղինից հեքիաթային էր, ժողովուրդ: Հետ տվող սմայլիկը վերջակետն էր...
Հազարից մեկ մրցույթ ա հայտարարվել, կարդալու բան կա՝ պատերազմի դաշտ եք սարքել:

Շատ կա՞ դեռ վերջանալուն:

Գալ, ես էս մրցույթում սրտի տրոփով ու վախով սպասում էի քո քլնգելուն, էն էլ հա ֆռֆռում ես էս թեմայի շուրջ ու մի հատ ծիկ անում գնում, քլնգելու սկի միտք չունես, ինչի համար սրտանց շնորհակալ եմ :D
Էս ամեն ինչին մի հատ էլ որ քո սուր քլունգը ավելանար, մարդ ինֆարկտ կստանար :))

Հ.Գ. Երկու ժամ ա մնացել, միտքդ չփոխես :))


Ստեղծագործության մեջ անչափ կարևորում եմ վարպետության մակարդակը, իսկ այդ առումով «Տխուր Արքայազնը» բոլորից բարձր է: Ուշադրության արժանի է նաև «Սխալ Հեքիաթը», բայց այն մի տեսակ ավելի մեծ տարածք է զբաղեցնում, քան իր մեջ պարունակող նյութն է: Անկասկած իմ ասածներից հասկացվեց, որ իմ կարծիքով «Տխուր Արքայազնը» ավելի բարձր կարգ ունի, քան «Սխալ Հեքիաթը», ուստի քվեարկում եմ առաջին տարբերակի օգտին:
ՀԳ
Գուշակություններ երբեք չեմ կարողացել անել և գաղափար իսկ չունեմ, թե ովքեր են ստեղծագործությունների հեղինակները:

Այ սիրում եմ էլի սենց հաշտարար մարդկանց: Ինքը երկու «կռվախնձոր» տարբերակն էլ հավանում ա ու իրար դեմ չի հանում: Մալխաս, դու իմ հերոսն ես: :))

Շինարար
03.12.2011, 22:10
Այ սիրում եմ էլի սենց հաշտարար մարդկանց: Ինքը երկու «կռվախնձոր» տարբերակն էլ հավանում ա ու իրար դեմ չի հանում: Մալխաս, դու իմ հերոսն ես: :))իսկ ես որ համարձակություն եմ ունեցել երկու մրցակից տարբերակներին էլ չքվեարկելու, ոչնչով չե՞մ հերոսացել:(:D Համ դու ես լավը, համ նա՝ ասելը հերոսություն ա, իսկ ոչ դու, ոչ դու-ն չէ՞:beee

Նաիրուհի
03.12.2011, 22:13
Ով էլ ինչ ասի՝ ինձ համար իրոք էդ երկու հեքիաթն էին առանձնանում։ Ախր չեմ էլ կարողանում հասկանալ՝ էս շիլափլավն ինչից ու ինչի սկսվեց։
Մի բան էլ ասեմ. ես չորրորդ հեքիաթի մեջ որևէ աններելի և հեքիաթին անհարիր բառ չտեսա։ Արքայի երգի հատվածը սրտովս չէր, բայց անթույլատրելի չէր։
Պարտադիր չէ, որ հեքիաթը լինի դարեր ի վեր հաստատված ստանդարտներով։ Համ էլ էդ մարդու :) վերնագիրն ի սկզբանե «Սխալ հեքիաթ» էր, այսինքն պարզ էր, որ էնտեղ կարող էր և´ էմո արքայադուստր լինել, և´ ռոքեր արքա. և´ մեդիտացիա անող թագուհի ու բարձրությունից ֆոբիա ունեցող խոհարար վհուկ։ Ի վերջո ժամանակները փոխվում են առանց մեզ հարցնելու, ու ի՞նչ պակաս հեքիաթի հերոս կարող են լինել էմոն կամ ռոքերը։ Շատ համով ու բնական է ստացվել առաջին հայացքից ծայրահեղորեն տարբեր ներկան ու հեքիաթի իրականությունը սինթեզելը. հարգանացս հավաստիքը հեղինակին։ Բարի ու հավես հեքիաթ էր։ Ու ես էս հեքիաթը հաճույքով կպատմեի իմ երեխային, ինչը չեմ կարող ասել «Տխուր արքայազնի» մասին, որը երեխաս ինքը պիտի կարդա, այսինքն՝ բավական մեծ պիտի լինի։
Հա, լավ հիշեցի, գնամ Բոքոնիկիս պատմեմ ;)

impression
03.12.2011, 22:15
Հայտարարություն.

Չուկին տեսա, ասեց, որ միգուցե մի քիչ ավելի ուշ հասնի տուն, քան քվեարկության ավարտի ժամն ա, մանկական եվրատեսիլ էր գնում թե ինչ... նենց որ արխային քնեք ժողովուրդ

StrangeLittleGirl
03.12.2011, 22:17
Հայտարարություն.

Չուկին տեսա, ասեց, որ միգուցե մի քիչ ավելի ուշ հասնի տուն, քան քվեարկության ավարտի ժամն ա, մանկական եվրատեսիլ էր գնում թե ինչ... նենց որ արխային քնեք ժողովուրդ
Մենք ստեղ երեք ժամ հետ ենք :D :P Ես ու Միփը... ըըըը... Ռիփը :D

Mark Pauler
03.12.2011, 22:23
Բայց ինչու՞ պիտի վտանգավոր լիներ :D
Ուղղակի Երևանի բարբառը գրականության մեջ տեսնելիս պոզեր-պոչեր են կպցնում, որովհետև իրանք էլ են տենց խոսում :D

Տարբերությունը ինքներդ տեսեք :))

Հատված կարմիր գլխարկը հեքիաթից

Գրական հայերենով

....
- Բարև, Կարմիր գլխարկ,- ասում է գայլը:
- Շնորհակալություն բարի խոսքի համար:
- Էս մութուլուսին էդ ո՞ւր ես գնում էդպես:
- Տատիկիս մոտ:
- Իսկ գոգնոցիդ միջինն ի՞նչ է:
- Գինի է ու կարկանդակ, երեկ ենք թխել, ուզում ենք տատիկին մի բանով ուրախացնել, հիվանդ է, թող ուտի, որ առողջանա:
- Կարմիր լխարկ, իսկ որտեղ է ապրում տատիկդ:
- Այ էնտեղ` անտառում, մի քառորդ ժամ էլ պիտի գնամ. երեք մեծ կաղնիների տակ է նրա տնակը, ...

Լոռվա բարբառով

- Բարի աջողում, կարմիր գդակ, - ասում է գայլը:
- Ղուրբան ըլնիմ հորդ գլխին, որ էտ թավուր լավ խոսք ես ինձ ասում:
- այ տա, Էս թավուր կիսամութին դվո՞րն ես ճամփա բռնել:
- Տասիս կուշտն եմ գնըմ:
- Բա գոգնոցիդ միջինը էդ ի՞նչ ա:
- Գինի ա, մին էլ թղվածք ա: Էրեկ ենք թխել, ասինք տանեք տատի հմար, բալքիմ մի թիքա ուրխնա էտ հիվանդ կնիկը:
- Կարմիր գդակ, բա որդի ա ապրում տատդ:
- Դբա դեսը, անտառի միջումը: մի տասհինգ րոպեի ճամփա ա: Իրեք մենձ կաղնիների տակին ա նրա տունը....

Քյավառի բարբառով

- Բարև Կարմիր Գլխարկ:
- Քե մատաղ, ապրիս իդա լավ խոսքիդ խմար:
- Բա մկա էս մութուլուսին դո՞ր ես գնում:
- Տատիս մոտ:
- իդա գոգնոցիդ մեջն էն ի՞նչ կա:
- Օրաղ ա ու բոքոն: Էրեգ ա մերս թոնիր կախել, որ էսօր տատին տանեմ ուրախցնեմ, հիվանդ ա, թող ուտի, բալքիմ լավանա:
- Կարմիր գլխարկ, բա դոր ա տատիդ տունը:
- Էն կողի վրա ա, օնտառում: Մի տասխինգ րոպեի ոտի քելալու տեղ ա: Էնա իրեք մենձ կողնիների տակ ա տունը...

Երևանի փողոցային բարբառով

- Բարի իրիկվա յան կարմրոտ գլխարկ:
- Մեռսի ազիզ, որ լավ մոմենտով ես ասում սաղ:
- Բա էս առավոտ - քշերով ի՞նչ կա, որ սենց շփթփ հելել ես տռաս:
- Ախպեր, տատիս յան եմ էթում:
- լավ ա... Լավ ա... Բա ջեբերդ խի՞ ես ըտենց ուռցրել: Էս ի՞նշ մոմենտ ա:
- Մի քիչ խմելու բան ա, մեկ էլ ծամելու: Էրեգ ենք վիզ դրել տատուս հմար: Լրիվ հիվանդ ա էտ կնիկը այ ախպեր, ասի մի բան տանեմ մի քիչ դզվի, թե չէ լրիվ իզմենի մեջ ա:
- Կարմրոտ ջան, բա որ թաղերն ա մնում տատդ:
- Էս դքի վերեվն ա, աջի վրա: Մի տասհինգ րոպե քացով տշելու տեղ ա: Մեր Կյաժենց իրեք կաղնու թփերի յաներն ա.....

Ուլուանա
03.12.2011, 22:28
Mark Pauler, լավ ես նշել՝ «Երևանի փողոցային բարբառով», որովհետև փողոցային բարբառ կոչվածը հենց ժարգոնն է, բայց կա նաև Երևանի ոչ փողոցային բարբառ, այն, որով բոլորս էլ խոսում ենք։ Եթե հեքիաթը ժարգոնով լիներ, իհարկե, շատերի համար ընդունելի չէր լինի, էդ թվում և իմ, բայց ուղղակի Երևանի բարբառի մեջ ոչ մի սարսափելի բան չկա, չէ՞։

Mark Pauler
03.12.2011, 22:39
Mark Pauler, լավ ես նշել՝ Երևանի փողոցային բարբառով, որովհետև փողոցային բարբառ կոչվածը հենց ժարգոնն է, բայց կա նաև Երևանի ոչ փողոցային բարբառ, այն, որով բոլորս էլ խոսում ենք։ Եթե հեքիաթը ժարգոնով լիներ, իհարկե, շատերի համար ընդունելի չէր լինի, էդ թվում և իմ, բայց ուղղակի Երևանի բարբառի մեջ ոչ մի սարսափելի բան չկա, չէ՞։

Ինձ ձեր կռիվներին մի խառնեք... :))

Իմ կարծիքով կարելի ա ցանկացած բարբառով էլ գրել ցանկացած ստեղծագործություն, տարբեր կոնտինգենտների համար, բացի բարբառա-գրականա-ժառգոնային միքսից, որը սիրուն չի ստացվում:

Ես իմ կարծիքը քվեարկությամբ էլ եմ ասել, դրանից հետո մեկնաբանել էլ եմ:

ivy
03.12.2011, 22:44
իսկ ես որ համարձակություն եմ ունեցել երկու մրցակից տարբերակներին էլ չքվեարկելու, ոչնչով չե՞մ հերոսացել:(:D Համ դու ես լավը, համ նա՝ ասելը հերոսություն ա, իսկ ոչ դու, ոչ դու-ն չէ՞:beee

Տենց որ լինի, ես էօլ եմ հերոս. ես էլ հեեենց էդ երկու տարբերակին չեմ քվերակել, իսկ մնացած երեքին ձայն եմ տվել: :)

Դե լավ, լավ, ընդունում եմ, դու էլ ես հերոս: :))

impression
03.12.2011, 22:48
կներեք, բայց ես պիտի ասեմ, բա ԵՍ ինչ հերոս եմ...
ընկել եմ մի օպերա, որն ինձ հետ ընդհանրապես կապ չունի, ու մի ջարդում եմ ինձ, մի ջարդում ե~մ....
թե ասա` ինչի?

ivy
03.12.2011, 22:56
կներեք, բայց ես պիտի ասեմ, բա ԵՍ ինչ հերոս եմ...
ընկել եմ մի օպերա, որն ինձ հետ ընդհանրապես կապ չունի, ու մի ջարդում եմ ինձ, մի ջարդում ե~մ....
թե ասա` ինչի?

Հա, դու ամենամեծ հերոսն ես, չէ, ամենամեծ դերասանը :D

ivy
03.12.2011, 22:58
Մենք ստեղ երեք ժամ հետ ենք :D :P Ես ու Միփը... ըըըը... Ռիփը :D

Ճիշտ էլ գրել ես, դու ու քո հորինած Միփը :P
Բայց դե, հա, Ռիփն էլ հետը :))

StrangeLittleGirl
03.12.2011, 23:02
Տենց որ լինի, ես էօլ եմ հերոս. ես էլ հեեենց էդ երկու տարբերակին չեմ քվերակել, իսկ մնացած երեքին ձայն եմ տվել: :)


Ռիփ, չլինի՞ թե... վայ, որ պարզվել ա Տխուր արքայազնը դու ես գրել չէ...

Շինարար
03.12.2011, 23:34
Տենց որ լինի, ես էօլ եմ հերոս. ես էլ հեեենց էդ երկու տարբերակին չեմ քվերակել, իսկ մնացած երեքին ձայն եմ տվել: :)

Դե լավ, լավ, ընդունում եմ, դու էլ ես հերոս: :))Դե դու համեստորեն քո գրածներին ձայն չես տվել, մեծահոգաբար էլ մնացածին ես ձայն տվել:)) բայց իմը միամիտ ա ստացվել, նենց չի, որ քեզ հետ չունեմ, կամ որ քեզ չեմ ճանաչում, դրա համար, մի քիչ նույնիսկ վատ եմ զգում, որ սենց անհարմար բան ստացվեց:oy բայց գիտեմ, որ դու մեծահոգի ես :flower

Մարկ, նեղանաս ոչ, հմա ասիլ տեմ, լոռվա բարբառին ըդար էլ լավ չես տիրապետըմ:P

StrangeLittleGirl
03.12.2011, 23:43
18 րոպե :)) եթե Չուկը չեկավ, ինքնածակվելը թույլատրվելու՞ ա :D

Chuk
03.12.2011, 23:59
Մնացել է մի քանի րոպե: Մեր մասնագետենրն այժմ հաշվում են SMS-ները... թու... սա ուրիշ օպերայից էր...

Մրցույթի ամփոփումը մի քանի րոպեից:
Եթե դեռ չեք քվեարկել, շտապե՛ք: Ձեզնից է կախված ամեն ինչ (հեքիաթ):

Chuk
04.12.2011, 00:12
Այսպիսով քվեարկությունն ավարտվեց:

Առանց ամփոփմանը սպասելու ուզում եմ միանգամից շնորհավորել Այվիին՝ ակումբի պատվավոր ու հարգարժան, սիրելի հեքիաթասացին, հեքիաթների մրցույթում առաջին ու երկրորդ տեղը զբաղեցնելու համար :)

Շնորհավորում եմ նաև Բյուրին, հեքիաթների մրցույթում երրորդ տեղը գրավելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում մրցույթի մյուս մասնակիցներին, ինչպես նաև բուռն քննարկողներին (քննարկում, որին հետևում էի այնքան ոգևորված ու ուշադիր :)) ):

Այսպիսով մեր հեղինակները ու ստացած քվեները.

Տարբերակ 1. Տխուր արքայազնը - ivy (http://www.akumb.am/member.php/135-ivy)- 11 քվե
Տարբերակ 2. Կանաչ-դեղին սեր - Նուշություն (http://www.akumb.am/member.php/27153-Նուշություն )- 5 քվե
Տարբերակ 3. Գույները - Firegirl777 (http://www.akumb.am/member.php/247-Firegirl777) - 3 քվե
Տարբերակ 4. Սխալ հեքիաթ - ivy (http://www.akumb.am/member.php/135-ivy)- 19 քվե
Տարբերակ 5. Տափակ հեքիաթ Միփի մասին - StrangeLittleGirl (http://www.akumb.am/member.php/8-StrangeLittleGirl)- 7 քվե
Տարբերակ 6. Արտամրցութային - Trim-Tim (http://www.akumb.am/member.php/26906-Tirim-tim)

Մասնակիցներից միայն Բյուրն է քվեարկել իր ստեղծագործության օգտին, դրա համար մեկ ձայն պակաս է հաշվվել:


Շնորհակալություն բոլորիդ :)

StrangeLittleGirl
04.12.2011, 00:16
Ռիփ, դու ծեծ ես ուտելու :D էս ինչ շոու սարքեցիր մեր գլխին :D

Ուլուանա
04.12.2011, 00:17
Իյա :D։ Հլը էդ Այվիին, է :D։
Հըմ... Միփն էլ, փաստորեն, Բյուրն էր :think։

Եվ այսպես, կրկնակի շնորհավորում եմ ivy–ին լավ պատմվածքի և լավ խաղի համար :))։
Շոուն կարելի է համարել կայացած :}։