PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստեղծագործական մրցույթ. հեքիաթ



Էջեր : 1 [2]

StrangeLittleGirl
04.12.2011, 00:23
Հա, ինչ վերաբերում է Միփին, ովքեր նշեցին, որ կիսատ էր, շատ ճիշտ էիք: Առաջին կեսը հավեսով գրել էի, իսկ երկրորդ կեսը շըփ-թըփ էր, արագ-արագ ավարտել եմ, որ չուշացնեմ :))

impression
04.12.2011, 00:24
շնորհավոր, աղջկերք ;)
(մենակ աղջիկներ էին, չէ?)

Գեա
04.12.2011, 00:27
Այվի ջան ուրեմն ասեմ , որ սկսած այն պահից երբ բոլոր ճանապարհները կրկին ու կրկին ուղղվեցին դեպի Հռոմ , ամեն ինչ ջրի պես պարզ դարձավ , մնացածը ընդհամենը թատրոն էր, վայ ես ամեն անգամ մեռնեւմ էի ծիծաղից երբ իմ կծոցներից անընդհատ մարդկանց մազերը բռփեչ էին դառնում:D:Փաստորեն լավ էլ շոումեն ես,հուսով եմ իմ մոտ էլ մի փոքր ստացվեց, ավել պակաս բառերի համար կներես , այլ ձև հնարավոր չէր...
Այս նախագծից իմ համար ամենակարևոր բացահայտումը այն էր, որ դու ակումբի Գյուլնազ տատն ես եղել, ու փաստորեն պոստիդ լավ ամուր կանգնած ես ...
շնորհավորում եմ , շնորհակալություն , վերջին օրերին մատուցած ուրախ տրամադրության համար:)

Նուշություն
04.12.2011, 00:34
Ֆուուու~;) վերջապես կարամ հանգիստ գրեմ:
Երեխ'եք ջան, երբ որ հեքիաթը գրում էի, Ակումբի մասին աղոտ պատկերացում ունեի, հեքիաթի մրցույթի մասին` ոչ մի գաղափար: :D
Ընկերուհիս զանգեց, ասեց, սենց բան կա..... առաջարկեց, գրանցվել, ուղարկել...դե ես էլ ասեցի, ինչի չէ՞ որ :)

Իսկ իրականում հեքիաթս ծնվել ա ոչ առանց պատճառի: Ինքը անակնկալ նվեր-գրքում ա զետեղվել: Մեր ընկերախմբից ամուսնացող զույգի սյուրպրիզն էն էր, որ ամեն մեկս մի ժանրով ինչ-որ գործ գրեց` թրիլլեր, պոեզիա, կատակերգություն, պոեմ....իմը հեքիաթն էր: Կարևոր պայման էր, որ բոլորի գործերը սկսվեն "Նրանք ամուսնացան սեպտեմբերի 3-ին" նախադասությամբ և հերոսներն էլ ակնարկեն նորապսակներին: Գայանեն արև է սիրում ու դեղին գույն, ահա թե ինչու Դեղնուկը հերոսուհին է, իսկ Գևորգի սիրելի գույնը կանաչի երանգն է, որին ինքն անվանում է Ուրախ մորեխի գույն: Ընկերներս շաաաատ ներդաշնակ ու սիրուն զույգ են, ` ռոմանտիկ ու պոետիկ, Գևորգը, ի հակադրություն ներկայիս ուժեղ սեռի ընդհանուր նկարագրի, կարգին պոետիկ տղա է, դրա համար հեքիաթս պետք ա սիրուն լիներ: Էդ բառերը, որոնց էնքան քննադատեցիք, ինքնանպատակ չէին: ;)
Իսկ իրականում, նենց չի որ արդարանում եմ...իմ հեքիաթը ես հենց տենց էի տեսել` հենց էդ բառերով...ու էլ չասեք, թե շողացողային-ը վատ բառ ա::P Համ էլ, հլը ասեք, վերջին անգամ ե՞րբ էիք սիրուն բառերի հետևից բառարաններ քրքրել: :P
Համ էլ, գաղափար չունեի ոչ ակումբցիների, ոչ էլ ձեր ճաշակի մասին, նենց որ մտքովս էլ չանցավ մի բառ անգամ փոխել կամ հանել:
Իսկ իրականում դուք հո չգիտեի'ք նախապատմությունը: Երեխե'ք ջան, շնորհակալ եմ կարծիքների համար: Պարզվում է` ձեզ հետ չեմ ձանձրանում: :hands

ivy
04.12.2011, 00:36
Շուուն ավարտեց, պարոնայք: :D

Ես էստեղ շնորհակալական խոսք ունեմ, չէ՞, սպասեք թղթիկս հանեմ: :))

Առաջին շնորհակալությունը Չուկին՝ էս մրցույթի համար: Հավես նախագիծ էր, մերսի շատ: :)
Էլ ե՜րբ էր եղել, որ համ առաջին տեղը գրավեի, համ երկրորդ ու որ իմ գրածների շուրջ էսքան քննարկում լիներ: Էդքան գովեստ ու թուքումուր էլ երբ էի ստացել, մերսի բոլորին շատ-շատ: :))

Ճիշտն ասած՝ մի քիչ զամացա, որ հեքիաթի մրցույթ սկսվեց. ես դետեկտիվի էր տրամադրվել: Ու սկզբում որոշել էի, որ չեմ մասնակցելու էլ ոչ մի հեքիաթի. ինչքան կարելի է նույն ոճի հեքիաթներ գրել... Արդեն չորս տարի է Ակումբում դրանով եմ զբաղված , թեև վերջին ժամանակներս նոր բան չէի գրել՝ «Փանոսի մրցույթը» չհաշված:
Բայց վերջին գիշերը հասկացա, որ սենց չի լինի՝ հեքիաթի մրցույթ, ու ես չեմ մասնակցում: Համ էլ ես էս մրցույթներից նենց ազարտի եմ ընկնում... Ու նստեցի, մինչև լուսաբաց գրեցի...

«Տխուր արքայազնը» իմ ոճի հեքիաթ չի, հատուկ էս մրցույթի համար եմ գրել, որ թաքնված մնամ ու չճանաչվեմ: Բայց ինչ մեղքս թաքցնեմ, ինձ իմ գրածը դուր է եկել...
Մերսի բոլոր նրանց, ովքեր էդքան պայքարեցին էս հեքիաթի հաղթանակի համար: Հատուկ շնորհակալություն Արէային, համ ել ես քեզ շատ սիրեցի, հավես տիպ ես: :))
Լիլ ջան, քեզ լիքը պաչիկներ: Թեև impression-ին Տխուր-ի հեքիաթը դուր էր եկել, անկապ չի քվեարկել, բայց դե «Սխալ հեքիաթն» էլ էր ինքը հավանել: Ուղղակի ուզեցինք, որ մի քիչ թատրոն լինի, ես ու ինքը իրար հետ «թեթև ընդհարում» ունենանք, որ ինտրիգներն ու քննարկումները ավելի հավես լինեն: ;)
Բայց հեչ չէի մտածում, թե սենց վիճաբանության կվերածվի ամբողջ քննակումը, ու մարդիկ բանակների կբաժանվեն: Թե ինչ էիք էդքան կռվում, չհասկացա, հո ասեցի ձեզ՝ ինչ տարբերություն առաջին, թե չորրորդ, միևնույն է բոլոր ճանապարհները Հռոմ են տանում: :))

Ես ոչ ոքից ոչ վիրավորվել եմ, ոչ նեղացել, ընդհակառակը, էս քանի օրը շատ բարձր տրամադրությամբ եմ: :)

Ազնվության համար պիտի ասեմ, որ եթե էս ամբողջ «կռիվը» չլիներ, Տխուր-ի ռեյտինգը էդքան չէր բարձրանա, ու ինքը երկրորդ տեղում դժվար թե հայտնվեր: Էնպես որ, Բյուր ջան, երկրորդ տեղը իրականում քոնն է: ;)

Ինչ վերաբերվում է «Սխալ հեքիաթին», ես իրեն շատ եմ սիրում: Չգիտեմ՝ նկատեցիք, թե չէ, բայց էնպես էր գրված, որ երևար՝ Օլիի սխալ հեքիաթի բոլոր հերոսները իրեն էին ինչ-որ բանով նման, իր «սխալներն ու խելառություններն» ունեին. դժվար թե էդ ամբողջը կարողանայի ավելի կարճ տեքստով ներկայացնել: Ու դե իմաստն էլ էն էր, որ «սխալ լինելն» ու «սխալ ապրելն» էլ հեչ վատ բան չի: :)
Գիտեմ, որ լիքը մարդու դուր չի եկել իմ գրածը. էդպես էլ պիտի լիներ, դա բնական է: Բայց նաև համոզված եմ, որ իմ օգտին բոլոր քվեարկողները իսկապես հավանել են հեքիաթը: Քվերակողների մեջ և իմ գրելու ոճը ճանաչողներ կային, և էնպիսիներ, որոնք ընդհանրապես ոչ ինձ գիտեն, ոչ իմ հեքիաթներին են ծանոթ:
Բառապաշարը հատուկ էր էդպիսին, թող ներեն միաjն գրական հայերեն ընդունողները: Փողոցային արտահայտություններ ես երբևէ չեմ օգտագործում, բայց բարբառ սիրում եմ, ու իմ կարծիքով, դրանից հեքիաթը չի տուժում, այլ ճիշտ հակառակը:
Մերսի Անուկին, որ հուշեց «շԸփթԸփ»-ի ը-երի մասին: Դա իմ հաճախ կրկնվող սխալներից է. ը-եր չեմ դնում նման բառերի մեջ: Ու իրականում չգիտեի, որ էդ բառում ը-եր են պետք, հիմա իմացա: :)

Ասեմ, որ եթե նախատոնական նոր մրցույթ լինի, ես հաստատ չեմ մասնակցելու, ճամփորդությունների մեջ եմ լինելու, չեմ կարող. էնպես որ, էլ կռիվ չանեք, խելոք կխաղաք: :))
Պաչիկներ բոլորին::kiss

Chuk
04.12.2011, 00:43
Իսկ ես ուզում էի նենց շախով-շուխուռով հայտարարեի հաղթողին, էն էլ տանը չէի, մի երկու բառ հազիվ կարողացա գրել :(
Չէի ուզում ուշացնեի... նոր-նոր տուն հասա...


Այվի ջան, շնորհավորում եմ :) Լավն էին թե՛ գրածներդ, թե՛ շոուդ :)

armen9494
04.12.2011, 00:48
Այվ, ես ըսենց բան չէի սպասում:o
Այվ, դու դեմք ես :8
Այվ, էս ի՜նչ արիր դու էս մրցույթի հետ:think

Ու հլը ինչքա՜ն էս կարգի գրառումներ կստանաս Այվ ;)
Իրոք հալալ ա քեզ, մեծ հաճուքով շնորհավորում եմ քեզ ու սպասում քո գրառմանը, բայց հլը մի գրի, սպասի, թող մի քիչ ավելի շատ գրեն, որ ընենց հավեսով գրես :))
Մի հատ հեքիաթ էլ ըտեղ կգրես :))

Մյուս մասնակիցներին էլ եմ սրտանց շնորհավորում ու ամենալավ բաներն եմ մաղթում :bux:

ivy
04.12.2011, 00:49
Գրել եմ արդեն, նախորդ էջը նայի :))

StrangeLittleGirl
04.12.2011, 00:51
Ասեմ, որ եթե նախատոնական նոր մրցույթ լինի, ես հաստատ չեմ մասնակցելու, ճամփորդությունների մեջ եմ լինելու, չեմ կարող. էնպես որ, էլ կռիվ չանեք, խելոք կխաղաք: :))
Պաչիկներ բոլորին::kiss
Ռիփ ջան, քեզ էլ պաչիկ ու շնորհավոր: Ապրես, որ տենց վարպետորեն կարողացար երկրորդ տեղը ձեռիցս առնել :D Չնայած որ ճիշտն ասեմ, ես վերջին տեղին էլ էի պատրաստ, որովհետև ինքս էլ գիտեի, որ քաքմեջ եմ արել: :D

Ինչ վերաբերում ա նախատոնականին, չմասնակցես, կսպանեմ: Պատկերացնու՞մ ես էս մրցույթում քո երկու գործերը չլինեին, ինչ տխուր կլիներ:

Չուկին առաջարկում եմ հաջորդ մրցույթը (անկախ թեմայից) շուտ հայտարարել, բայց գրելու համար երկար ժամանակ տալ ու քվեարկելու օրերը դնել, ասենք, դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին:

Freeman
04.12.2011, 00:53
Տարբերակ 1. Տխուր արքայազնը - ivy (http://www.akumb.am/member.php/135-ivy)- 11 քվե

Տարբերակ 4. Սխալ հեքիաթ - ivy (http://www.akumb.am/member.php/135-ivy)- 19 քվե
[/B]


Մի հատ էլ "պրագնոզ" անեմ. կարծում եմ առաջին ու չորրորդ տարբերակները գրել է նույն մարդը :)
:))

ivy
04.12.2011, 00:58
Մոռացա ասեմ: Մնացած երեք մասնակիցներ, ապրեք շատ, ես ձեզ երեքիդ էլ ձայն եմ տվել: Գիտեմ, որ հեքիաթ մոգոնելը հեշտ բան չի, ու երևում էր, որ ահագին գործ եք արել: :)
Եթե արտամրցութային տարբերակն էլ լիներ մրցույթում, նրա համար էլ կքվեարկեի:

ivy
04.12.2011, 01:03
:))

Դե վերջում էլ չհասկանա՞ր՝ երեք օրվա տրագիկոմեդիայից հետո :))

StrangeLittleGirl
04.12.2011, 01:13
Մոռացա ասեմ: Մնացած երեք մասնակիցներ, ապրեք շատ, ես ձեզ երեքիդ էլ ձայն եմ տվել: Գիտեմ, որ հեքիաթ մոգոնելը հեշտ բան չի, ու երևում էր, որ ահագին գործ եք արել: :)

Էդ քեզ թվում ա :))

Freeman
04.12.2011, 01:15
Դե վերջում էլ չհասկանա՞ր՝ երեք օրվա տրագիկոմեդիայից հետո :))
Ես ո՞նց չմասնակցեցի էդ տրագիկոմեդիաներին, նոր կարդացի կոմենտները, վերջն եք դուք:)) հատկապես դու :)

Claudia Mori
04.12.2011, 09:18
Բարին հաղթեց, ջան:hands

Հա էլի, էս անգամ իրոք անսլուխ դուրս եկանք:D Այվ ջան շնորհավորում եմ առաջին հերթին երկու բոլորովին տարբեր տեսակի հեքիաթներ գրելու կարողության համար ու լավ Մաֆիա խաղալու համար, ինչպես կասեր ընկերներիցս մեկը՝ լրիվ կոկորդիլոս խաղ էր:B

Դե մյուս հեղինակներին էլ եմ շնորհավորում ու ասում ապրեք ձեր ռիսկի համար, ես օրինակ վախում եմ էս քննարկումններից, չնայած մի օր հաստատ կմասնակցեմ:)

մեկ էլ Բյուր ու Արմեն կասե՞ք, թե իմ մատը էստեղ որտե՞ղ էր խառը:D

Արէա
04.12.2011, 09:22
Է՜հ...... վերջ հա՞ :(

Բա հիմա ի՞նչ տինք անիլ :think

ivy ջա՞ն ;)

"Տխուր արքայազնի" լրամշակված տարբերակին սպասե՞նք, թե չէ :)

Արէա
04.12.2011, 09:40
Քանի մարդ չկա մի երկու հարց տամ էլի քեզ, թե չէ եկան, էլի ինձ ծեծի են ենթարկելու :)

"Տխուր արքայազնը" - կիսատության մասին արդեն ասվեց, ինձ համար դրա պատճառը պարզ է (կարճ ժամանակում գրված լինելը), ինձ ուրիշ բան ա հետաքրքրում. հեքիաթից հասկանում ենք, որ արքայազնի համար նորություն էր քաղաքներից մեկում մարդկանց ճակատագրերից զրկվելու փաստը, բայց հետո տեսնում ենք, որ այդ նա էր գողանում մարդկանց ճակատագրերը, ու հարց ա առաջանում, էդ դեպքում ո՞վ էր մինչ արքայազնի գալն էդ մարդկանց զրկում ճակատագրերից: Ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե երկրի բոլոր քաղաքներում մարդիկ ապրեին առանց ճակատագրերի ու էդ մշուշով ու շշուկներով արդեն լցված լիներ ողջ երկիրը, նա էլ դուրս գար ճակատագիր ունեցող մարդկանցով բնակեցված քաղաք գտնելու համար, իմանար որ երկրի հեռավոր ծայրերից մեկում կա մի փոքրիկ քաղաք որտեղ մարդիկ դեռ երջանիկ են, ուղեվորվեր այնտեղ ու առավոտյան երկրի վերջին լուսավոր քաղաք սողոսկեին մշուշն ու շշուկները :love

Հատուկ հեփի էնդի երկրպագուների համար կարելի է հորինել մի իրավիճակ, որից հետո արքայազնը կգտնի իր ճակատագիրն ու կվերադարձնի մարդկանցից գողացած ու իրեն պետք չեկած ճակատագրերը: Չնայած իմ համար առանց էս հեփի էնդի ավելի կայֆ կլիներ :)

Freeman
04.12.2011, 11:50
Հատուկ հեփի էնդի երկրպագուների համար կարելի է հորինել մի իրավիճակ, որից հետո արքայազնը կգտնի իր ճակատագիրն ու կվերադարձնի մարդկանցից գողացած ու իրեն պետք չեկած ճակատագրերը: Չնայած իմ համար առանց էս հեփի էնդի ավելի կայֆ կլիներ :)
Եթե լավ մշակվի ու հեփիէնդ չլինի ինձ էլ ահագին դուր կգա,
Արի շարունակություն պահանջենք
Այվիիիիիիի՜ :goblin

ivy
04.12.2011, 12:11
Էրեխեք ջան, ես էդ գործին էլ կպնողը չեմ: Հատուկ էս մրցույթի համար էր գրված ու ինձ դուր էր գալիս էնպիսին, ինչպիսին կա (քիչ կամ շատ ժամանակ տրամադրելը կապ չունի): Հետո ես վերջին հաշվով «գրող» չեմ: Եթե մարդ կա, ում իդեան դուր ա եկել և կուզենար զարգացնել կամ արդեն գրածի վրա աշխատել, խնդրեմ, վերցրեք, ինչ ուզում եք արեք: :)

armen9494
04.12.2011, 12:18
մեկ էլ Բյուր ու Արմեն կասե՞ք, թե իմ մատը էստեղ որտե՞ղ էր խառը:D

ինչի ես ըտենց բա՞ն եմ ասել :sulel
ես ասում էի չէ, սատանան էր ինձ ասում :this

armen9494
04.12.2011, 12:19
Էրեխեք ջան, ես էդ գործին էլ կպնողը չեմ: Հատուկ էս մրցույթի համար էր գրված ու ինձ դուր էր գալիս էնպիսին, ինչպիսին կա (քիչ կամ շատ ժամանակ տրամադրելը կապ չունի): Հետո ես վերջին հաշվով «գրող» չեմ: Եթե մարդ կա, ում իդեան դուր ա եկել և կուզենար զարգացնել կամ արդեն գրածի վրա աշխատել, խնդրեմ, վերցրեք, ինչ ուզում եք արեք: :)

Ճիշտ ա, դու գրող չես, դու շոումեն ես :D

Claudia Mori
04.12.2011, 12:33
ինչի ես ըտենց բա՞ն եմ ասել :sulel
ես ասում էի չէ, սատանան էր ինձ ասում :this

Սատանան մասամբ ճիշտ էր:)) Նայիր Նուշի գրառումը;)

armen9494
04.12.2011, 12:41
Սատանան մասամբ ճիշտ էր:)) Նայիր Նուշի գրառումը;)

դու՞ ես զանգել իրեն ասել

Claudia Mori
04.12.2011, 12:51
դու՞ ես զանգել իրեն ասել

Սատանային հարցրու:P :))

StrangeLittleGirl
04.12.2011, 13:55
Փաստորեն սատանան ճիշտ էր ասում :D ինքը չէր ասում` Կարինեն գրել ա, ասում էր` Կարինեի մատը խառն ա

Claudia Mori
04.12.2011, 14:12
Փաստորեն սատանան ճիշտ էր ասում :D ինքը չէր ասում` Կարինեն գրել ա, ասում էր` Կարինեի մատը խառն ա

Նուշության անունն էլ, որ պարզեք, ամեն ինչ պարզ կդառնա:D

Smokie
04.12.2011, 14:47
Չեմ հասկանում, էսքանից հետո դեռ որեւէ մեկը կասկածում է՞ր, որ 4-րդը Այվին ա գրել, ախր բացահայտված էր է՜:
Համ էլ հիշեցնեմ, որ Արէան է՛լ, Կարինեն է՛լ (Ionesyan-ը:)) ) ասում էին, որ իրենց մատն էլ է խառը, որ իրենք էլ են մի բան գրել... ես էլ կարդում եմ ու մտածում, էս հինգի մեջ ո՞նց տեղավորված կլինեին էսքան հոգի,:D (է՛լ Այվի, է՛լ Իմփրեշն, է՛լ Բյուր, է՛լ Նուշություն, է՛լ Կարինե, է՛լ Արէա,:)) ) ստեղ հաստատ մի սուտ կա:
Ինչեւէ, շնորհավորում եմ Այվիին:;) Ապրես, հալալ ա: Համ էլ... շատ շոյված եմ, ինձ համար ահագին հաճելի էր, որ տարբերակներից մեկը մասամբ ինձ վերագրեցիր::oy

StrangeLittleGirl
04.12.2011, 14:54
Նուշության անունն էլ, որ պարզեք, ամեն ինչ պարզ կդառնա:D
Կարինե :D
Ես դիտմամբ նիքդ չգրեցի` մտածելով, որ եթե նույնիսկ դու չես, հավանականություն կա, որ մասնակիցներից մեկի անունը Կարինե ա :D

Mark Pauler
04.12.2011, 15:16
ivy, շնորհավոր: :)
Համ էլ շատ ապրես շոուի համար: կարգին ինտրիգ էիր մտցրել... Հետաքրքիր ձև էիր գտել քվեարկությունը աշխուժացնելու համար:
Մեր քաղաքական գործիչները քեզանից սովորելու շատ բան ունեն :))

Մյուս մասնակիցներին էլ շնորհակալություն, կեղծ ու իրական ընդդիմախոսներին էլ շնորհակալություն... Մի խոսքով հավես էր :)

ivy
04.12.2011, 17:12
Սմոքի ջան, հարցը չորրորդ տարբերակը չէր, այլ առաջինը, որը նույնպես ես էի գրել:

Քիչ էր մնում մոռանայի: Նրանք, ովքեր մանկական գործեր էին ուզում ու էդպես էլ չստացան, կարող եք նայել էստեղ ու ձեր ունեցածներն էլ տեղադրել թեմայում.
Մանկական ստեղծագործություններ (http://www.akumb.am/showthread.php/36289-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80)

Իսկ նրանք, ովքեր հավես ունեն դեռ ուրիշ «ոչ մանկական» հեքիաթներ կարդալու (ոչ միայն իմ գրած), նայեք էստեղ.
Հեքիաթներ ոչ երեխաների համար (http://www.akumb.am/showthread.php/16782-%D5%80%D5%A5%D6%84%D5%AB%D5%A1%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B8%D5%B9-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80)

Smokie
04.12.2011, 17:29
Սմոքի ջան, հարցը չորրորդ տարբերակը չէր, այլ առաջինը, որը նույնպես ես էի գրել:

Քիչ էր մնում մոռանայի: Նրանք, ովքեր մանկական գործեր էին ուզում ու էդպես էլ չստացան, կարող եք նայել էստեղ ու ձեր ունեցածներն էլ տեղադրել թեմայում.
Մանկական ստեղծագործություններ (http://www.akumb.am/showthread.php/36289-Ստեղծագործություններ-երեխաների-համար)

Իսկ նրանք, ովքեր հավես ունեն դեռ ուրիշ «ոչ մանկական» հեքիաթներ կարդալու (ոչ միայն իմ գրած), նայեք էստեղ.
Հեքիաթներ ոչ երեխաների համար (http://www.akumb.am/showthread.php/16782-Հեքիաթներ-ոչ-երեխաների-համար)

Չնայած ճիշտ ես, սկզբից հիմնականում 1-ին տարբերակն էր քննարկվում ու հեղինակի ով լինելը: Հետո սկսեցին խոսել 4-րդի ռեյտինգի մասին, իսկ հեղինակի ով լինելում կասկած չկար::)

armen9494
04.12.2011, 17:48
Մի բան էլ ասեմ, ես շատ էի սպասում, որ Էլիզեն էլ կլիներ այս մրցույթում: Նույնիսկ մտածում էի, որ չորրորդի հեղինակը ինքն է, մենակ էն էր տարօրինակ, որ Սուսանիկը չկար :))

Claudia Mori
05.12.2011, 10:56
Կարինե :D
Ես դիտմամբ նիքդ չգրեցի` մտածելով, որ եթե նույնիսկ դու չես, հավանականություն կա, որ մասնակիցներից մեկի անունը Կարինե ա :D

Էլ մի Բյուր Իշխանյան :P, դու ինձ էիր հաստատ փնտրում տարբերակներից մեկում:D Ոչինչ, մի օր գուշակությունդ իրականություն կդառնա;)

CactuSoul
05.12.2011, 16:35
ivy, ես քեզ սիրում եմ:love:)) Էս էն միտքն էր, որ «Սխալ հեքիաթը» կարդալու ամբողջ ընթացքում գլխումս էր:
Գիտեի, որ քեզ սիրում եմ, բայց չգիտեի, որ էսքան շատ եմ սիրում:D Ախր արտակարգ պոզիտիվն ես, է՜:))

Երանի եմ տալիս Սոնյային, որ էդքան հրաշք մանկություն ա ապրելու:) )))))…

Yellow Raven
05.12.2011, 21:11
Շնորհավոր Այվ :)
Տխուր արքայազնը ինձ դուր չէր եկել, շըփթըփ էիր գրել :)) Բայց Սխալ Հեքիաթի համար ռեսփեքթ:)

StrangeLittleGirl
05.12.2011, 23:43
Էլ մի Բյուր Իշխանյան :P, դու ինձ էիր հաստատ փնտրում տարբերակներից մեկում:D Ոչինչ, մի օր գուշակությունդ իրականություն կդառնա;)
Նախ ես չէի, սատանան էր :)) Երկրորդ էնքան էլ վստահ չէի, դրա համար ազգանուն չգրեցի` չսխալվելու հավանականությունը մեծացնելով: Ու փաստորեն ճիշտ էի :)) Դե Չուկին մի քիչ էլ բզենք, թող նոր մրցույթ անի կամ մեկնումեկին անել տա:

Chuk
06.12.2011, 18:25
Նախ ես չէի, սատանան էր :)) Երկրորդ էնքան էլ վստահ չէի, դրա համար ազգանուն չգրեցի` չսխալվելու հավանականությունը մեծացնելով: Ու փաստորեն ճիշտ էի :)) Դե Չուկին մի քիչ էլ բզենք, թող նոր մրցույթ անի կամ մեկնումեկին անել տա:
Չուկին մի բզեք, ինքը բզված պրծած ա: Կլինի մրցույթ :)

Ռուֆուս
06.12.2011, 18:27
Մոռացել էի :))

Շնորհավո՜ր, Այվ ջան, ես չէի էլ կասկածում, որ հաղթելու էիր :)) Սխալ հեքիաթդ շատ հավնեցա, ինքը արդեն դասական ա դարձել ու երբ որ երեխա ունեցա, քնելուց առաջ կարդալու եմ :)) Իսկ Դժբախտ Արքայազնի մասին արդեն ասել եմ, միտքը լավն էր, կատարումը՝ էդքան էլ չէ :))