Դիտել ողջ տարբերակը : ժող, Ariadna-ն աղջիկ ա ունեցել :love
Երեկ, նոյեմբերի 19-ին, ծնվել է մի հրաշք ճուտ, որի անունն է Սոնա :love Ակումբի ամենախելացի ու ամենահումորով/իր Անհաղթ եղբորը չհաշված :)/ Արիադնայի աղջիկը :love
Ան ջան, ինչ ասել ես, չեմ կարողանում ժպիտս ջնջել: Մի քանի օրով լավ տրամադրությունն ապահովված ա :)
Սոնա ջան, համով ջան, քեզ մաղթում եմ շատ սիրուն մանկություն, ուրախ ու հեքիաթային: Առողջ պուճուր լինես, պինդ-պինդ, որտև գզելու ենք քեզ, դիմանալ ա պետք :D
Ան ջան, գիտես, համարյա քո չափ մի երկու հոգով սպասում էինք էդ ճուտին ու դժվարանում եմ բառերով նկարագրել ուրախությունս: Աչքներդ լույս, սիրուն ջան, երջանիկ բալիկ լինի, մաման ու պապան գլխից անպակաս:
Հո չեմ գզելո՜ւ :love
Վայ, էս ինչ լավ լուր էր: Ան, աչքներդ լույս: Սոնա ճուտիկ, բարով եկար:love
Ձայնալար
20.11.2011, 14:32
Անհաղթ քեռի ունի էէէէ, քեռին մեռնի ջանիիիին :love
Շնորհավորում եմ, Արիադնա ջան:yahoo:yahoo Երջանիկ մայրություն եմ քեզ մաղթում:angel Էս ինչ լավ ա, էս ինչ երջանիկ ես հիմա դու երևի:russian
VisTolog
20.11.2011, 14:59
Վավու՜... առողջ բալիկ լինի Ան ջան::love
Աչքներդ լույս լինի :) Պուճուր Սոնա ջաաաաան,քեզ էլ բարի գալուստ էս հրաշք աշխարհ :)
Rammstein
20.11.2011, 15:21
Ա՜ն, շնորհավորում եմ, աչքդ լույս…
:bux:
Տղամարդկանց միջազգային օրն ա ծնվել:)) շնորհավորում եմ, ես էլ էի Արիադնայի օրագրով իրա ծննդյան նախապատաստություններին սպասում:)
Yellow Raven
20.11.2011, 15:23
Առողջ երեխա լինի, շնորհավոր :)
My World My Space
20.11.2011, 15:25
Շնորհավոր, աչքներդ/ս/ լույս լինի....
պուճուրիկը թող բախտավոր լինի, ամեն ինչ լինի ծնողների սրտով, հետո ՝ Սոնայուկի....;)
Հ.Գ. Ակումբի նոր սերունդն ա աճում.... :love
Ուրախությունից մի կարևոր փաստ մոռացա արձանագրեմ... որ Սոնան քեռի ունի՝ աշխարհը չունի :love
Բագ ջան, քեզ աղայավարի քեռիություն...սենց փաաաաաա՜՜հ, էլի :)
E-la Via
20.11.2011, 15:52
Արիադնա ջան, աչքներդ լույս լինի :
Սոնան թող առողջ, ուրախ բալիկ լինի :) :
Աչքներդ լույս:Առողջ ու երջանիկ բալիկ լինի::):love
Արևհատիկ
20.11.2011, 16:24
Աննա ջա՛ն, աչքդ լույս լինի: Սոնային առողջ ու անհոգ մանկություն եմ ցանկանում :love
Բագրատ ջա՛ն, քո աչքն էլ լույս լինի :))
Valentina
20.11.2011, 16:28
Շնորհավորում եմ, աչքներդ լույս լինի, առողջ, երջանիկ բալիկ լինի :kiss
Վա~յ , մի նոր մարդուկ է աշխարհ եկել,ինքն էլ աղջի~կ...:love:love
բարով ես եկել պստո ջան , մեր գլխի վրա տեղ ունես:)
Lusinamara
20.11.2011, 16:37
Առողջ, երջանիկ մանկություն քեզ, պուճո՜ւր, լուսավոր ապագա :):love
Աչքներդ լուս լինի.
Անհոգ մանկություն Պստոյին:love
Լուսաբեր
20.11.2011, 17:03
Երեկ առավոտից սպասում էի տենսնեմ օվա վերջը մի բան ասելու իմանամ, կոտորվեցինք այ մարդ :D Երեկվանից տատիս հա ասումա.« հը ի՞նչ կա էն աղջկանից, ծնվե՞ց երեխան, նիգարան մնացինք ախր» :))
Ան:love անհամբեր սպասում եմ նկարին, Հասմիկի աչքը լույս լինի է, քույրիկ ունի արդեն :love
Moonwalker
20.11.2011, 17:07
:love
Շնորհավո՜ր պուճուր արյունակից և ոչ արյունակից հարազատությանը: Առողջ բալիկ լինի:;)
Տենց քեռի ունեցողը իսկականից պիտի միշտ շոկոլադ ուտի::))
Աչքներդ լույս լինի... :)
Հ.Գ. Բագ, քեռու ու շոկոլադի պատմությունը գիտես չէ՞... :)) :))
CactuSoul
20.11.2011, 17:08
Ուզում եմ մի բան ասեմ, չի ստացվում… Բառեր չեն ճարվում:love:love:love
Ախր ես էշի ականջում քնած եմ, սկի չգիտեի, որ երեխայի ես սպասում, Ան ջան:oy:love… Նենց որ հիմա մի ուրիշ կարգի մեծ ուրախություն ա մեջս:love
Սոնա:love Հրաշք անուն ա, արժանի ա տիրուհուն:love
Փաստորեն Հասուկս քույրիկ ունի արդեն:roll Ուտե՜մ:love
Ձեզ բոլորիդ մեծից փոքր շատ եմ սիրում, որակով մարդիկ պիտի շատ լինեն… Ապրեք:love…
Նաիրուհի
20.11.2011, 17:18
Էսօրվա մռայլագույն օրս լիքը լուսավորվեց...
Աննա ջան, էնքա՜ն եմ ուրախացել... Էս ի՜նչ հրաշալի լուր էր։
Պատկերացնում եմ՝ ինչ երջանիկ բալիկ է Սոնան, որ քեզ նման մամա ունի :love։ Թող իր մամային/հարազատներին արժանի մարդ մեծանա։
Պուճո՜ւր, բարով եկար... :kiss
Բագրա´տ, քեզ տեսնենք...
Ան ջան, աչքդ լույս: Շատ երջանիկ պստո լինի ու քեզ առավել երջանկացնի: Արյա, բայց ի՜նչ կայֆ ա: :kiss
Բըգ, քո աչքն էլ լույս, քեռի ջան: Քանի քեռին սաղ ա, Սոնան հա պիտի վաֆլի/շոկոլադ ուտի: :))
Անչափ ուրախ եմ այս բարի լուրը լսելու համար, թող առողջ բալիկ լինի, անհոգ մանկություն ունենա…
Վայ :love Ան ջան, շնորհավոր, քե մատաղ, աչքներդ լույս, առողջ ու երջանիկ բալիկ մեծանա, դու ու պապաշան էլ գլխից անպակաս :)
Ձայ քեռի, քո աչքն էլ լույս ;)
Ես էլ անչափ ուրախացա...
Ախր հրաշք լուրա:love Աչքներդ լույս լինի, առողջ ու երջանիկ լինի Սոնան:)
Շնորհավորում եեեեմ, սրտանց ցանկանում եմ աշախարհում ամենակարևորը ճուտիկներին բոլոոոր՝ թող աշխարհի ամենաառողջն ու ամենաերջանիկը լինեեեն:loveշաատ եմ սիրում իրենց....
Ուլուանա
20.11.2011, 19:07
Վայ, վերջապես... Երեկվանից հա սպասում էի, որ Ակումբում թեմա բացվի, իմանանք։ Մինչև գիշերվա հազարը նստած Ակումբն էի refresh անում, ձեն–ձուն չկար :))։
Ան ջան, աչքդ լույս լինի :kiss։ Սոնան առողջ, ուրախ բալիկ լինի, դու էլ՝ երջանիկ ու հնարավորինս անհոգ մամա :love։ Շուտով կհամոզվես, որ մամա լինելն աշխարհի ամենաերանելի բանն ա :love։
Ակումբի մամաները շատանում են, ուռա՜ :yahoo Քեռիներն էլ հետը :))։ Բագ ջան, քո աչքն էլ լույս։ Պատկերացնում եմ՝ ինչ լավ քեռի կլինես դու :)։
Բա բոյ, քաշ–մաշ չե՞ք ասում, իմանանք։
Սրտանց ուրախ եմ Արիադնայի համար: Ինքն ակումբի ամենահստակ գույներից մեկն ա:): Շնորհավոր:
Աննա ջան, Սոնա ջան, Բագրատ ջան, Հասմիկ ջան, ո՞ր մեկին հիշեմ,:8 շնորհավորում եմ բոլոր երջանիկներին::)
Առողջ, խելոք, սիրուն, համով բալիկ լինի, մի խոսքով... լավն եք::love
Արյա՜աաա :love
Ան ջան, աչքներդ լույս լինի :)
Ուրախությունից ժպիտս հասավ ականջներիս ծերը :))
Բախտավոր ու առողջ լինի Սոնան :redhat
Ո՜ւֆ, չգիտեմ ոնց ասեմ զգացածս, Ձեր կենացը Ան ջան, Սոնայի կենացը :)
Առողջ բալիկ թող լինի: :love
Հ.Գ. Չգիտեի, որ Արիադնան ամուսնացել ա, զարմացա, երբ թեման տեսա : :oy
Ան:love Երեկ ասել եմ իհարկե, բայց կրկնությունը չի խանգառի:))
Հեսա դու իմ սիրելի մաման ես դառնալու:love
Էնքան եմ ուրախացել, ասելու չի, չգիտեմ էլ ինչ ասեմ:)) Վերջապես թեթևացար:)):P Սպասում եմ Սոնայագզգզությանը:D:love
Հ.Գ. Բագ ջան քեզ էլ նորմալ շնորհավոր:D:kiss էնքան էի տարված Աննայով, որ մտքիցս թռավ, որ քեզ որպես քեռի է պետք կարգին շնորհավորել:D
Հ.Գ.Գ, Հասոն ու Սոնան իրարից էլ, մեզնից էլ, ծնողներից էլ միշտ անպակաս ու լավ լինեն:love
Բա բոյ, քաշ–մաշ չե՞ք ասում, իմանանք։
ասեմ:))
Բոյը՝ 49սմ, քաշը՝ 3,1կգ:love
անհոգ մանչուկ մեծանա... շնորհավոոոոոոոր
armen9494
20.11.2011, 21:33
Ուուուխխխխխխխխխխխխ՜:love ո՜նց եմ սիրում սենց լուրեր լսել, ի՜նչ հաճելի ա:love
Երջանիկ ու ուրախ բալիկ լինի, ապագա հավեսով ակումբցի :))
Ambrosine
20.11.2011, 21:34
Աննա ջան, աչքդ լույս :drinks: Երջանիկ ու անհոգ մեծանա Սոնան :flower:
Ներսես_AM
20.11.2011, 21:36
Միանում եմ էշի ականջում քնածների բանակին :oy
Նենց ուրախացա՜: Ան ջան շնորհավոր: Առողջ ու երջանիկ մեծանա: :love
Սպասում եմ երբ են երկու քույր լեզուները բացվի, քեզ ու Բգոյին ծալեն դնեն մի կողմ :P :love :love
Աննա ջան շնորհավորում եմ, Սոնային առողջ, երջանիկ, անհաղթ կյանք: :bux:
StrangeLittleGirl
20.11.2011, 21:40
Շնորհավոոոոոոոոոոոոոր :)
Ժունդիայի
20.11.2011, 22:18
Սուրբ Կույս Մարիամ, ես էլ իմ արևին գիտեմ ակումբցիներից տեղյակ եմ: Դու մի ասա թաքուն-թաքուն երեխաներ են ծնում, ես էլ բանից բեխաբար: :))
Հետո ասում են, թե երբ եմ Հայաստան գալու: Ժող ջան, իրականում ես Հայսատանում եմ բնակվում, ուղղակի գործիս վայրն է մի քիչ հեռու:
Բայց ի՜նչ հետաքրքիր է Ակումբը: Ինչի ասես՝ ականատեսը եղանք: Է´լ սիրահարվում ենք, է´լ նշանվում, է´լ ամուսնանանում, է´լ վիճվում, էլ երեխաներ ծնում, զավակներին բանակ ուղարկում, կա՜յֆ: Ամեն անգամ, երբ երեխա է ծնվում, այնպես եմ ուրախանում, դա նշանակում է, որ Աստված դեռևս չի կորցրել հույսերը մարդկության հանդեպ: :love
Ան ջա՜ն կիսում եմ ուրախությունդ, ընտանիքիդ ու հարազատներիդ աչքն էլ լույս:
Շնորհավո՜ր, Ան ջան::love
Էրեկ ականջիս հասավ նորությունը, շա՜տ ուրախացա: :)
Առողջություն ու երջանկություն քեզ և Սոնային: :kiss
Նենց եմ ուզում պստոյի նկարը տեսնել: :)
Բայց առանց տեսնելու էլ համոզված եմ, որ համովն ա շատ. ձեր ընտանիքի աչոնիկները ուրիշ չեն լինում: :)
Շնորհավոր Արիադնա ջան, առողջ բալիկ լինի: :erexa
Արիադնա ջան քո և հարազատներիդ աչքը լույս, հորով-մորով մեծանա, առողջ ու երջանիկ լինի կյանքում. չեմ կասկածում, որ հումոր էլ ժառանգած կլինի:ok...
Claudia Mori
21.11.2011, 09:26
Շնորհավորում եմ:) Արդեն պատկերացնում եմ ինչ դեմք ճուտիկ կլինի ու քույրիկի հետ ինչ հավես բաներ կանեն:)
Շնորհավորու՜մ եմ, բոլոր բարեմաղթանքներին միանում եմ :)
murmushka
21.11.2011, 10:11
Շնորհավորում եմ, վստահ եմ երջանիկ բալիկ կլինի, այնպիսի ընտանիքում է ծնվել , որ այլընտրանք չունի, թող բախտավոր լինի, միշտ առողջ ու իր ներկայությամբ գեղեցկացնի այս աշխարհը.
Շնորհավորում եեմմ
Firegirl777
21.11.2011, 10:56
Աչքներդ լույս լինի, առողջ ու հաջողակ բալիկ լինի, ամենալավ բարեմախթանքները փոքրիկին ու ծնողներին
Էս ինչ հրաշալի նորություն ա... :love
Աննա ջան, շնորհավորում եմ, աչքներդ լույս լինի: Փոքրիկ Սոնան էլ թող առողջ, խելացի ու սիրուն աղջիկ մեծանա ու թող Հասմիկի ամենալավ ընկերուհին լինի :love
Բագ ջան, քո աչքն էլ լույս, Սոնան քեռի ունի, աշխարհը չունի :)
Շնորհավորում եմ:) աչքներդ լույս լինի:erexa, առողջ, հաջողակ, երջանիկ բալիկ լինի:drinks
:drinks :bux: Ուռա՜, էս ինչ հրաշալի նորություն էր: Առողջ լինի, խելոք, ստեղծագործ, երջանիկ: :)
Ծնողներին էլ առողջություն ու աչքները լույս լինի: :)
Շնորհավորում եմ, Աննա ջա՜ն: Ամենակարևորը երջանիկ կյանք ունենա: ;)
Աննա ջան, շնորհավորում եմ, աչքներդ լույս լինի :flower: Առողջ լինի Սոնան, անհոգ մանկություն ունենա ու հաջողակ և երջանիկ լինի, ձեզ էլ երջանկացնի :):
Աչքդ լույս լինի, ծաղիկդ անթառամ լինի, ժպիտներն անպակաս, իրար հետ, իրար կողքի, սիրով և կյանքով:
Թող Աստված քաղցր աչքով նայի մայրիկին ու բալիկին :)
Hayk Avetisyan
22.11.2011, 10:47
շնորհավորանքներս... թող այնպիսի զավակ մեծանա որ իրանով հպարտանաս
impression
22.11.2011, 15:36
Էրկուսիդ էլ գրկում ու պաչիկ եմ անում
Ան ջան, բարով խերով էկանք հասանք էս օրվան, ապրես, հալալ ա, բայց դե նենց չի էլի որ ես հետո Սոնային չեմ պատմի, թե ոնց էիր խեղճ ճտի վրա կայֆեր բռնում
չնայած Բագն էլ պակասը չէր, դուք հլը սպասեք, սաղ գրանցված ա, նա ձեզ պրիզնատ չի գալու :D
համովներ ջան, հիմա ես լրիվ կխառնվեմ իրար, թե վերջը ձեր ընտանիքից ամենաշատը ում եմ սիրում :))
Էրեխեք ջան, էս քանի օր ա չեմ կարողանում համակարգչին մոտենալ, դեռ ոչ ոք ինձ էս օրը չէր գցել, որ ես գոնե մի րոպեով, մի աչքի պոչով ակումբ չմտնեի, էս մի մատը տեսաք չէ ոնց հախիցս էկավ :)) Վերջը ինձ էլ խեղճացրին էլի :D Մի խոսքով, հիմա քանի էկել եմ ասեմ. շատ շնորհակալ եմ բոլորիցդ բարեմաղթանքների ու շնորհավորանքների համար, չեք պատկերացնի ինչքան հաճելի ա կարդալը, ես ու աղջիկս ձեզ շատ ենք սիրում, մի քիչ ռեժիմի մեջ ընկնենք, մի քիչ էլ մարդու տեսքի գանք, խոստանում ենք նաև նկարներ ։ՃՃՃՃ Հա, ու մոռացա ասեմ. տարոսն էլ բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են բալիկ ունենալ, կամ ուզում են, կամ էլ հատկապես աղջիկ են ուզում։ Պաչիկներ բոլորիդ :kiss
Ես էլ եմ շնորհավորում: Առողջ բալիկ մեծանա: :)
Կյանք ա, մեկ էլ տեսար, մեծացան, ծանոթացան, ընկերուհիներ դարձան:
Հ. Գ. (http://www.akumb.am/showthread.php/61902-%D4%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%B8%D6%82%D6%80%D5%A4-%D5%80%D6%80%D5%A1%D5%B9%D5%A8-%D5%B0%D5%A5%D6%80%D5%AB%D6%84-%D5%B9%D5%AB-%D5%A1%D5%B2%D5%BB%D5%AB%D5%AF%D5%A1-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A4%D5%A5%D5%BC-%D5%B4%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%84%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A5%D5%B6-%D5%A4%D6%80%D5%A5%D5%AC?p=2301654#post2301654)
Վաաայ: :) Աչքներդ լույս: Առողջ ու բախտավոր թող լինի: :flower
Ուշացումով շնորհավորանքներս :)
Empty`Tears
29.11.2011, 11:40
:o ե՞րբ ամուսնացավ ե՞րբ ունեցավ :))
Անն ջա՜ն, շնորհավորում եմ սրտանց :flower