Դիտել ողջ տարբերակը : Հարցազրույց Ameli-ի հետ.Ինչ էլ որ լինի՝ մարդ պետք է ուժ գտնի, պայքարի, արարի
John Բարի լույս :) պատրա՞ստ ես հենց այս պահին սկսել հարցազրուցել:
Ameli Բարի լույս: Պատրաստ եմ մենակ մի բան` հարցազրույցից դուրս ասածներս այ սենց փակագծում կգրեմ - / /:
John Լա՜վ: Պահպանիր հանգստություն, մի՛ լարվիր :D Մի փոքր պատմիր քո մասին, ի՞նչ տարբերություններ ունի Ամալյան Ամելիից, ի՞նչով է զբաղվում, ի՞նչ մասնագիտություն ունի:
Ameli Արդեն 20 տարուց ավել է ինչ ես՝ ես եմ :) : Ամելին իմ վիրտուալ կեղծանունն է, մի քիչ իրական անվանս մոտ, այն է` Ամալյա, այսպես ինձ ուսուցիչներս, դասախոսներս և ուղղակի ծանոթ մարդիկ են դիմում, իսկ ավելի հոգեհարազատ մարդիկ Ամալիկ են կանչում :love , ինձ Ամալիկ-ը ավելի շատ է դուր գալիս քան Ամալյան, առվել ևս Ամալ-ը /գոնե մյախկի զնակով ասեին հա :D / ՀՊՄՀ-ի ուսանող եմ, պայքարում եմ Մագիստրոսի կորչման համար, դե իսկ մասնագիտությամբ էլ մանկավարժ-տեխնոլոգ եմ
John Իսկ ի՞նչն է նպաստել մասնագիտություն ընտրելուդ, ինչպե՞ս ես որոշել, գո՞հ ես ընտրածդ մասնագիտությունից:
Ameli Մասնագիտությանս ընտրությունը պատահակնության արդյունք էր: Ինչ խոսք, մանկավարժականից բացի ուրիշ բուհում ինձ չէի պատկերացնում, բայց ոչ հենց այս մասնագիտությամբ: Ընդունելության քննությունների ժամանակ միայն հայոց լեզվի ու մաթեմատիկայի քննություններին էի պատրաստ և ճակատագրի բերմամբ իմ այժմյան ֆակուլտետն ընդունվեցի: Դե քանի որ պրոֆկողմնորոշում էլ չէի ստացել՝ ոչինչ չգիտեի մասնագիտությանս մասին և առանձնապես մեծ սպասումներ չունեի, սովորելու ընթացքում շատերի պես վատատեսորեն չտրամադրվեցի և այժմ եթե ինչ-ինչ դեպքերում գոհ չեմ, ապա չեմ էլ դժգոհում:
JohnՆաև նկարում ես… իսկ ինչո՞ւ։ Ե՞րբ նկատեցիր, որ քեզ մոտ այնքան էլ վատ չի ստացվում...
Ameli Ինչու՞ եմ նկարում, իսկ ինչու՞ ես երգում երբ լավ տրամադրություն ես ունենում կամ ինչու՞ ես լաց լինում, երբ նեղսրտած ես, նույն հարցերն են ինձ համար; Նկարում եմ, երբ ուրախ եմ, ինչու չէ երբ խռով եմ բոլորից, նկարելիս վերանում եմ իրականությունից, միայն նկարով ապրում այդ մի քանի րոպեները, ու վերջում հրճվում իմ իսկական "գլուխգործոցով": Հիշում եմ, երբ 2-3 տարեկան երեխա էի նկարեցի իմ առաջի "գործը" , դա մի օվալաձև պատկեր էր, պատկերի մեջ' վերևի մասում, փոքրիկ շրջանակ, իսկ օվալի մեջտեղի մասով մի երկու գիծ քաշած, համոզված եմ ինչպես մայրիկս այն ժամանակ, այնպես էլ դու միանգամից գլխի չընկար թե ինչ էր, դա մանկան բարուր էր :) : Այ այդ ժամանակվանից ես հասկացա, որ ես իսկական նկարիչ եմ :hpart , դրանից հետո սկսեցի նկարչությունը իմ ձիրքը համարել, որն այդպես էլ չհղկվեց, չդարձավ տաղանդ:
John Ի՞նչի պետք է հասնես կյանքում, որ կյանքդ հաջողված համարես
Ameli Եթե ամբողջ սրտով զգամ, որ գտել եմ իմ իրական սիրուն և ամբողջ կյանքս էլ նրա հետ անցկացնեմ, ապա կյանքս հաջողված կլինի, միանշանակ:
John Իսկ կա՞ այդպիսի գրական կերպար, կամ գուցե ֆիլմի հերոս, ում սիրահարվել ես փոքր տարիքում
Ameli Ոչ, ես միայն մեր բակի և մեր մանկապարտեզի տղաներին եմ հերթով սիրահարվել :) , դեռահաս տարիքում էլ չեմ սիրահարվել նման կերպարների, համենայն դեպս չեմ հիշում տենց բան, բայց խի՞ :think , կարող ա անոմալյա ա / վայ մի քիչ նման էր անվանս էդ անոմալյան, գրեթե Ամալյա :D/
John չէ, նորմալ է, արխային /Ամալյան ավելի շուտ Անոմալյա բառի հականիշ ոնց որ լինի :D /: Ո՞վ է քեզ համար իսկական հեղինակություն, որ ցանկացած հարցում իր կարծիքը քեզ համար շատ արժեքավոր է
Ameli Երևի մոռացար ասել. «Բացի ծնողներից» , եթե չէ, ուրեմն պետք է շաբլոն պատասխան տամ, ու էս դեպքում ուրախ եմ դրա համար, որովհետև կարծում եմ նորմալ մարդիկ հարգում են իրենց ծնողներին, առաջինը նրանցից կարծիք, խորհուրդ հարցնում ու կարևոր նշանակություն տալիս, իսկ եթե այո, ուրեմն կարող եմ ասել, որ իմ հոր ընկերը՝ մեր ընտանիքի բարեկամը, ինձ համար իսկական հեղինակություն է: Կենսուրախ, կատակասեր մարդ, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր :love : Շատ հազվադեպ, երբ մեր կարծիքները չեն համընկնում, ես փորձում եմ ամեն կերպ հասկանալ նրան, այ այդ աստիճան արժեքավոր են նրա կարծիքները, խորհուրդները ինձ համար:
John Սիրո՞ւմ ես ռիսկի դիմել, թե՞ գերադասում ես բավարարվել քչով, քան թե ռիսկի դիմել ու արդյունքում կորցնել ունեցածը:
Ameli Ռիսկի դիմել չեմ սիրում, գնահատում եմ ունեցածս և չեմ ուզում կորցնել, բայց սա չի նշանակում թե մինիմալիստ եմ, ոչ թե քչով, այլ եղածով բավարարվելը, թող ագահություն չթվա, բայց չի դաստիարակում կամային որակներ, երբ չես բավարարվում եղածով, ձգտում ես ավելիին ձեռք ես բերում նպատակասլացություն, համառություն, դառնում ես աշխատասեր և հասնում բարձունքների, այնուամենայնիվ հարգում եմ այն մարդկանց, ովքեր արդար ճանապարհով են հասել իրենց նպատակներին: Ռիսկի դիմել չեմ սիրում, բայց "կենաց մահու" պայմաններում հնարավոր է նման քայլի դիմեմ:
John Երեկ առաջին ձյունն եկավ այս տարվա, ի՞նչ զգացիր, երբ տեսար որ ձյուն է գալիս: Ընդհանրապես ձյունը ի՞նչ է քեզ համար:
Ameli Այս հարցին ռոմանտիկ պատասխան չակնկալես, երևի շատ կոպիտ թվա, բայց ասեմ, որ էնքան էլ սիրուն ձյուն չէր, ալյուր էր մաղում, իսկ ես խոշոր փաթիլներով ձյունն եմ սիրում: Եղանակը մի տեսակ անհամություն արեց. հեքիաթային կլիներ եթե Ամանորի գիշերը ձյուն գար, իսկ երեկ անկոչ հյուրի պես եկավ: Տեսնելուն մրսեցի, իսկ ձյունը ինձ համար պարզապես ձյուն է, գոնե հիմա:
John Իսկ քո ոչ ռոմանտիկ պատասխանը կապված էր ալյուրի նման մաղվող ձյան հե՞տ, թե՞ ընդհանրապես քեզ ռոմանտիկ չես համարում և այսուհետ էլ ռոմանտիկ պատասխանի ակնկալիք չունենամ :)
Ameli Այո, մանր ձյան հետ է կապված իմ ոչ ռոմանտիկ պատասխանը, ընդհանուր առմամբ ռոմանտիկ մարդ եմ ինձ համարում, այնպես որ դեռ հույս կա որ ռոմանտիկ պատասխններ էլ կհնչեն :D , բայց որոշ դեպքերում կյանքը ստիպում է սթափվել, դուրս գալ հեքիաթային երազների խորը քնից և կյանքին նայել ռեալիստի սառը հայացքով, այդ դեպքերում էլ եմ փորձում մնալ ռոմանտիկ, իսկ թե ինչքանով է ստացվում չեմ կարող ասել:
John Իսկ ինչպիսի՞ միջավայրում ես քեզ առավելագույնս հարմար զգում:
Ameli Առավելագույնս հարմար ես միայն ինքս ինձ հետ եմ զգում: Իհարկե ամենահարմարը ինձ համար ընկերական խաղաղ միջավայրն է, ընկերական ասելով ընկերուհուս նկատի ունեմ’ Աշային :D : Ավելի շատ նախընտրում եմ մի քանի մտերմիկ մարդկանց հետ ջերմ , ուրախ զրույցները, քանի թունդ բանավեճերը, ավելի շատ սիրում եմ թատրոնը, մնջախաղը, քան աղմկոտ, բացօթյա համերգները:
John /սկիզբը որ կարդացի՝ սպասում էի, որ հետո կգրես առիթից օգտվելով ուզում եմ ողջունել Աշային :D / նկատել եմ, որ հետաքրքրվում ես Հայ գրականությամբ, մասնավորապես պոեզիոյով /եթե սխալ եմ նկատել՝ անցանք էս հարցը/, ո՞վ է քո ամենասիրելի բանաստեղծը, հատկապես ո՞ւր ստեղծագործությունից ես շատ տպավորվել։ Իսկ կա՞ այնպիսի ստեղծագործություն, որ փոխել է քո կյանքում ինչ–որ բան
Ameli / :D, հա լավ հիշեցրիր,ողջունում եմ/ Սխալ ես նկատել :D , առանձնապես չեմ հետաքրքրվում հայ գրականությամբ, բայց եթե երկար մտածեմ կարող եմ ասել որ իմ հոբբիներից մեկն էլ ասմունքելն է, նախօրոք ասեմ’ մենակ, առանց որևէ մեկի ներկայությամբ :) : Ինձ համար ամենասիրելի բանաստեղծը Պարույր Սևակն է, նրան բոլոր բանաստեղծություններն էլ ինձ համար գլուխգործոցներ են: Նրանից “Որդուս” բանաստեղծությունն է, որ տպավորվել է մեջս. մեր դասախոսը իր վերջին դասախոսության ժամանակ ասմունքեց այն մեզ համար, շատ հուզիչ էր: Իհարկե կան ստեղծագործոթյուններ, որոնք փոխել են իմ աշխարհընկալումը, իմ մեջ արժեքներ դաստիարակել, հիշում եմ, երբ տարիներ առաջ կարդացի Շիրվանզադեի “Քաոսը” շատ տպավորվեցի, հիմա չեմ հիշում ինչը նրանում շատ սիրեցի, իմ մեջ ինչեր փոխեց այդ ստեղծագործությունը, միայն հիշում եմ որ շատ էի տարվել այդ գրքով, նրա հերոսներով, իսկ վերջին տարիներին հեղաշրջող ազդեցություն ունեցավ Միգել Ռուիսի “Չորս համաձայնագրեր” և “Սիրո վարպետություն” ստեղծագործությունները, դրանք ինձ օգնեցին մի որոշ ժամանակ թեթև նայել կյանքին: Վերջին հեղինակը հայ չէ և ոչ էլ չափածո է ստեղծագործում, բայց ուզեցի նշել, քանի որ իրոք մեծ ազդեցություն է գործել:
John Այ նշեցիր, որ Միգել Ռուիսի ստեղծագործությունները օգնեցին քեզ որոշ ժամանակ թեթև նայել կյանքին։ Բայց մի՞թե կյանքին պետք է լուրջ վերաբերվել, ախր կյանքն այնքան խաբուսիկ է, կեղծ, ստոր, դաժան ու ... անցողիկ։
Ameli Ուզում ես ինձ հոռետեսությա՞մբ վարակել :) , կյանքը գուցե անցողիկ է, բայց ոչ ստոր, դաժան, կեղծ: Ինչքան էլ որ կարճ լինի պետք է ապրել, պայքարել, ոչ մի ուրիշ տեղ էլ նման կյանք չի լինի: Սրանից մի որոշ ժամանակ առաջ ինքնասպանության մասին մտքեր էին գլխումս պտտվում, չէ, չէի ուզում ինքնասպան լինել :) , ուղղակի մտորում էի, մտքերս էի իմի բերում ու ի վերջո եկան այն համոզմանը, որ ինչ էլ պատահի, մարդ պետք է իր մեջ ուժ գտնի, պայքարի, արարի, Նահապետն էլ մեզ օրինակ:
John /ճիշտն ասած ինձնից լավատես մարդիկ քիչ են պատահում, այնպես որ վարակելու պահ չկա, ուղղակի քեզ էի փորձում :P / ի՞նչը կարող է քեզ հանել հունից այնքան, որ սկսես գոռգոռալ (անկեղծ, չեմ պատկերացնում)
Ameli Որ ճիշտն ասեմ. շատ հաճախ է լինում, որ ես ինձ պողպատե նյարդերով լեդիի տեղ եմ դնում :D , բայց դե ես էլ եմ մեկ-մեկ հունիցս ելնում, ու դա լավ է, թե չէ երևի ինքս ինձ կսկսեի անջո համարել :)) : Ահավոր ներվայինանում եմ, երբ երեխային նորմալ ձևով բացատրում ես, որ սա սենց պիտի լինի, որ ցուրտ է, պետք է տաք հագնվես, ոչ թե ֆինդուֆլուշկի հետևից ընկնես, իսկ նա կապրիզնություն է անում ու էդ կապրիզները ուղեկցվում են ներվերդ սղոցելու աստիճան լացով:
John /չեմ նախանձում ապագա աշակերտներիդ :D/ Եթե հնարավորություն ունենայիր, ի՞նչը կփոխեիր Ակումբում օրինակ եթե մեկ ժամով ադմին դառնայիր
Ameli Չէ է, չէի ուզի ադմին դառնայի /ասա քեզ էս սհաթին ադմին չդարձրին :)) / : Առայժմ կազմակերպչական առումով ամեն ինչ անթերի է թվում, իսկ եթե ինչ-որ բան փոխելու միտք ունենամ կդիմեմ պրն. Չուկին:
John Կա՞ Ակումբում այդպիսի մարդ, որ երբ տեսնում ես նույնիսկ քեզ չհետաքրքող թեմայի վերջին գրառման հեղինակը ինքն է՝ անպայման մտնում ու կարդում ես, թե ինչ է գրել ու եթե կա՝ ո՞վ/քեր է/են
Ameli Կա, Ժունդիայիի գրառումները միշտ էլ ինձ հետաքրքրել են, յուրօրինակ ոճ ունի, Ուլուանայի գրառումներն էլ եմ հավանում, իսկ մյուսներինը՝ միայն ինձ հետաքրքրող թեմաներում :) :
John Իսկ ի՞նչ է քեզ համար Akumb.am-ը
Ameli Հաճելի ժամանց և ինչու չէ նոր գիտելիքների ստացման աղբյուր, միջիս մանկավարժն էլ հա ականջիս հուշում է. <<Դաստիարակության միջոց, դաստիարակության միջոց>> :)) :
John Եթե Հայաստանում լիներ աղջիկների համար նախատեսված առանձին բանակային ստորաբաժանում, որտեղ ծառայելը կլիներ ինքնակամ ու 6 ամսով՝ կգնայի՞ր արդյոք
Ameli Ի վերջո բանակին էլ հասանք :) , ու~խ, բանակի քեֆ էի ունենալու :) : Հարցը կարդալիս միանգամից ուզում էի ասել. <<Այո, ես անպայման կգնայի, հապա ինչպե՞ս, ես՝ հայրենասերս նստեմ տա՞նը, չգնա՞մ հայրենիքս պաշտպանեմ>> (ուխս էլ վկա :} :)) ) , ու մեկ էլ միանգամից հակասող միտքը ծագեց, որին ավելի շատ հակվեցի, նախ հայրենասիրությունը միայն բանակ գնալով չի արտահայտվում, համենայն դեպս աղջիկների համար, տղաների համար դա պարտադիր է, որովհետև բանակը միայն զենք բռնել չի սովորեցնում, նա բազում ֆունկցիաներ է ունի, որոնք տարբեր տեղեր տարբեր չափով են իրագործվում, ինչևէ, հետո, աղջիկների համար ՆԶՊ-ի դասերն էլ գերազանց իմանալն բավարար է և եթե դրանք կան ինչ կարիք կա 6 ամիս ծառայել: Հա, իսկ պատկերացնո՞ւմ ես տանը գործ անել չիմացող աղջիկ գնա բանակ :} ( ասենք թե ինքնակամ), հենց մենակ նրա ծառայությանը ականատես լինելու համար կգնայի :)
John Հեծանիվ հայտնագործած չեմ լինի, եթե ասեմ, որ սիրուն ժպիտ ունես, իսկ այտերիդ փոսիկները հաստատ քիչ տղաների խելքահան չեն արել ի՞նչ հետաքրքիր դեպք է պատահել փոսիկներ հետ կապված
Ameli :oy դրա համար ես պարտական եմ իմ զայգոմատիկուս մաժորին :)) , հիմա առանձնապես հետաքրքիր դեպքեր չեմ հիշում, բայց երբ խոսքը գնում է փոսիկներիս մասին մերոնք միշտ հիշում են, թե ոնց էր մորաքրոջս տեգրոջ աղջիկը, որը իմ տարիքին էր, փոքր ժամանակ, երբ ծիծաղում էի ձեռքը տանում էր այտերիս որ բռներ փոսիկներս :))
John Քեզ ապագայում Հայաստանո՞ւմ ես տեսնում, թե՞ կգերադասես հնարավորության դեպքում հեռանալ Հայաստանից, ավելի լավ ապագայի հետևից...
Ameli Գիտես ակումբում էս հարցի պատասխանին մոտ գրառում ունեմ "Այո՛, ուզում եմ: Հայաստանից դուրս կգամ միայն ճամփորդության կամ գործուղման նպատակով, որոնք իհարկե որոշ ժամանակ կտևեն (չգիտեմ ինչի, բայց իմ հաշվարկներով ամենշատը մի քանի ամիս ): Ինձ թվում է, օտար երկրում կարոտից կմեռնեմ, դե ես ինձ լավ գիտեմ, ամբողջ օրը գիժ-գիժ կլացեմ, մանավանդ եթե անելու բան չունենամ, երկար տարիներ օտարության մեջ մնալով՝ որոշ չափով կսովորեմ էդ ամենին, բայց մեկ է՝ սիրտս Հայաստան կտենչա, ու Հայաստան գալով էլ կզգամ, որ Հայաստանն էլ է մի տեսակ խորթացել ու այդպես ոչ մի տեղ էլ ինձ լավ չեմ զգա:
Հիմա շատ են Հայաստանը փնովողները, բայց ո՞վ է տեսել մայրը իր անարժան զավակին փնովի, ատի, ինչպիսին էլ որ լինի զավակը մեկ է, մայրը մնում է մայր և սիրում նրան, հայրենասիրական զգացմունքները պետք է մայրականի նման լինեն: Սա է իմը, լավը թե վատ, մեկ է իմն է:"
John Ի՞նչ ունես ասելու աշխարհին, կամ գուցե կոչ՝ ուղղված մարդկությանը, կարծում եմ՝ հարմար առիթ է արտահայտելու
Ameli :) Չէի սպասում էս հարցին, կոչ եմ անում բոլորին սիրել, սիրել կյանքը, նրա դժվարությունները, նրա քաղցրությունները, սիրել շրջապատը ամբողջ սրտով, անդավաճան, քանի որ որտեղ կա սեր, այնտեղ կա հարգանք, խաղաղություն, ջերմություն:
John շնորհակալ եմ հարցազրուցելու առաջարկն ընդունելու համար, շատ հաճելի էր :)
Ameli Ես էլ շնորհակալ եմ, որ առաջարկեցիր, հետաքրքիր հարցեր տվեցիր :
Առաջին նմանատիպ փորձս էր, խոստովանում եմ՝ հեշտ չէր, հույս ունեմ՝ ստացվեց :)
Ameli-ն էլ սիրով խոստացավ պատասխանել նաև մյուսների հարցերին, բաց մի թողեք հարմար առիթը ;)
Ամալь, Ջոն, նորհակալ եմ հարցարույցի համար:)
Lusinamara
19.11.2011, 18:11
Շնորհակալ եմ բարեկամներս… Ընտիր էր ստացվել;) Երկար-բարակ չգովեմ, բայց համարեք, թե գովեցի:))
Ameli Ուզում ես ինձ հոռետեսությա՞մբ վարակել :) , կյանքը գուցե անցողիկ է, բայց ոչ ստոր, դաժան, կեղծ: Ինչքան էլ որ կարճ լինի պետք է ապրել, պայքարել, ոչ մի ուրիշ տեղ էլ նման կյանք չի լինի: Սրանից մի որոշ ժամանակ առաջ ինքնասպանության մասին մտքեր էին գլխումս պտտվում, չէ, չէի ուզում ինքնասպան լինել :) , ուղղակի մտորում էի, մտքերս էի իմի բերում ու ի վերջո եկան այն համոզմանը, որ ինչ էլ պատահի, մարդ պետք է իր մեջ ուժ գտնի, պայքարի, արարի, Նահապետն էլ մեզ օրինակ:
Ամ ջան, ես համոզված եմ. ինքնասպանության վճիռ կայացրած ցանկացած անձնավորություն հետ կկանգներ իր սոսկալի որոշումից, եթե հանդիպեր քեզ:oy
Ես դեռ հարցերով կգամ:)
armen9494
19.11.2011, 18:16
Ամել ու Ջոն ջաներ, երկուսդ էլ ապրեք, հիանալի հարցազրույց է, շատ թեթև ու հաճելի:)
Ճիշտն ասած՝ չէի պատկերացնի, որ Ջոնը կարող ա հարցազրույց վերցնի, Ջոն ջան քո տաղանդներից մեկի մասին էլ իմացանք, էս հարցազրույցը իրոք տաղանդավոր ձևով վարեցիր:hands
Մենակ մի հարց ունեմ / հլը որ :)) /
Ameli Ուզում ես ինձ հոռետեսությա՞մբ վարակել :) , կյանքը գուցե անցողիկ է, բայց ոչ ստոր, դաժան, կեղծ: Ինչքան էլ որ կարճ լինի պետք է ապրել, պայքարել, ոչ մի ուրիշ տեղ էլ նման կյանք չի լինի: Սրանից մի որոշ ժամանակ առաջ ինքնասպանության մասին մտքեր էին գլխումս պտտվում, չէ, չէի ուզում ինքնասպան լինել :) , ուղղակի մտորում էի, մտքերս էի իմի բերում ու ի վերջո եկան այն համոզմանը, որ ինչ էլ պատահի, մարդ պետք է իր մեջ ուժ գտնի, պայքարի, արարի, Նահապետն էլ մեզ օրինակ:
Ամել, իսկ ի՞նչ գիտես, թե ինչ է սպասվում մեզ մահվանից կամ ինքնասպանությունից հետո. միգուցե մի այնպիսի հրաշք տեղ լինի, որ այստեղի ամենահաճելի պահերը այնտեղ ամենավատ տանջանքները համարվեն :)
Ամել, իսկ ի՞նչ գիտես, թե ինչ է սպասվում մեզ մահվանից կամ ինքնասպանությունից հետո. միգուցե մի այնպիսի հրաշք տեղ լինի, որ այստեղի ամենահաճելի պահերը այնտեղ ամենավատ տանջանքները համարվեն :)
Չեմ համբերում ինքը գա պատասխանի:)) Կարծում եմ Ամելին գիտի, թե մահվանից կամ ինքնասպանությունից հետո մեզ ինչ ա սպասվում :)
Ոնց եմ ուզում կարդաաաաաաաաաաաաաաաամ..իիի, ինչ վատա:(....բայց ոչինչ Ամ ջան, խոսք եմ տալիս՝ ավելի լավ է ուշ, քան երբեք, հենց լավացաաաաաաաաա;).....
Magic-Mushroom
19.11.2011, 18:30
Անելի եւ Ջոն ապրեք,շատ հետաքրքիր էր:)
Շատ հետաքրքիր հարցազրույց էր,շնորհակալություն :):
Ամել, իսկ ի՞նչ գիտես, թե ինչ է սպասվում մեզ մահվանից կամ ինքնասպանությունից հետո. միգուցե մի այնպիսի հրաշք տեղ լինի, որ այստեղի ամենահաճելի պահերը այնտեղ ամենավատ տանջանքները համարվեն :)
Հարցիդ առաջին մասն հռետորոկան համարելով անցնում եմ առաջ ու արդեն մուգ նշածս միտքդ չեմ հասկանում :unsure
Ռուբենի հետ քննարկում ենք հարցդ , ամեն կերպ ուզում է բացատրել :)) , բայց ոչ մի կերպ չեմ հասկանում :} Եթե նկատի ունես թե միգուցե այնտեղ շատ ավելի լավ է քան այստեղ, ապա ի՞նչ ասեմ, պետք է կրկնվեմ՝ ինչ էլ լինի պետք է այս կյանքը լավ ապրել, որ այնտեղ չզղջաս այստեղի արածների կամ չարածների համար, քանի որ այս կյանքը մեկ անգամ է տրվում և իր ընթացքով եզակի է յուրաքանչյուրի համար:
armen9494
19.11.2011, 19:16

Փորձեմ մանրամասնել ասածս:)
Հաճախ լսելով սենց դեպքեր՝ թե մի մարդ մյուսին սպանեց, ուրեմն նա վատն ա, հանցագործ ա և այլն... կամ որ մեկը ինքնասպանություն ա գործել, ուրեմն հիմարա. զարմանում եմ :esim
Ինչի՞ եք այդպես ասում: Ենթադրենք, էս կյանքից հետո յուրաքանչյուր մարդու սպասվում է մի արքայավայել կյանք, հետևաբար, մարդ սպանելով դու դառնում ես մի շատ բարի մարդ, իսկ ինքնասպան լինելու դեպքում ինքդ քեզ մի մեծ լավություն ես անում :)
Գիտեմ՝ ասածս կարող ա ապուշություն թվա... ու երևի թե հենց ապուշություն ա:D
Հ.Գ. իսկ Ռուբենին կխնդրեի, որ ինձ էլ բացատրել, որովհետև ինքս էլ չեմ հասկանում, թե էս ապուշությունը որտեղից ա մտել գլխիս մեջ :))
Հ.Գ. իսկ Ռուբենին կխնդրեի, որ ինձ էլ բացատրել, որովհետև ինքս էլ չեմ հասկանում, թե էս ապուշությունը որտեղից ա մտել գլխիս մեջ :))
Սպասի գրածներիցս մի քանի բան քոփիփեստեմ այստեղ, տենամ ես ճիշտ էի՞ հասկացել:)
տես, լավն ու վատը օբյեկտիվ չեն, չէ՞, այսինքն վատի հետ համեմատ ա լավը լավ, իսկ այնտեղի լավը էնքան լավա, որ այստեղի նույնիսկ ոչ նյութական լավն այնտեղի լավի հետ համեմատ վատ ա
օրինակ՝ մոմը լույս ա տալիս, բայց արևի լույսի հետ համեմատ մոմի լույսը խավար ա
կամ եթե ես միլիոն դոլլար ունենամ, կուրախանամ, բայց եթե Բիլլ Գեյթսն ունենա միլիոն դոլլար, կտխրի)
armen9494
20.11.2011, 01:01
Սպասի գրածներիցս մի քանի բան քոփիփեստեմ այստեղ, տենամ ես ճիշտ էի՞ հասկացել:)
Իմ ասածը էտ չէր՝ ճիշտն ասած ես էլ հազիվ հասկացա քո ասածը :))
իմ ասածը շատ պարզ տեսք ուներ. մենք չգիտենք, թե մեզ ինչ ա սպասվում այս կյանքից հետո :pardon
Ժունդիայի
20.11.2011, 06:58
Հետո բողոքում ենք, որ նորեկները «մանկապարտեզացրել» են ակումբը: Ա´յ, որ սենց գրագետ ու համով-հոտով հարցազրույցներ եմ կարդում, ուրախանում եմ: Շատ գեղեցիկ ու սահուն էր ընթերցվում:
Ապրի´ Հովսեփը, ապրի´ Ամալիկը: Հա՜, ու մեկ էլ ապրեմ ես, որ նույնիսկ քեզ չհետաքրքրող թեմաներում մտնում ու կարդում ես ինձ: Մենակ մի բան կավելացնեմ. իմ գրառումներում միայն իմ մտքերն ու հայացքները չեն, այլ կան բազում այլ ակումբցիներ, որոնց գրառումները կարդալիս, շատ բաներ եմ սովորել, ընդօրինակել եմ, ընդունել եմ նրանց մտածածն ու կարծիքները, ու այդկերպ, ինչ-որ մականվան տակ ինչ-որ բան ներկայացրել: Կարդա´ բոլորին էլ, ամենքից էլ ինչ-որ բան կսովորես, ամենքից էլ ինչ-որ չափ բավականություն կստանաս: Ու կտեսնես, որ բումերանգի նման մի օր փոխհատուցում կլինի:
Հ.գ. հարցեր չունեմ:
Իմ ասածը էտ չէր՝ ճիշտն ասած ես էլ հազիվ հասկացա քո ասածը :))
իմ ասածը շատ պարզ տեսք ուներ. մենք չգիտենք, թե մեզ ինչ ա սպասվում այս կյանքից հետո :pardon
Իմ ասածն էլ էր էդ :)) ուղակի բացատրում էի, թե ոնց կարա ստեղի բարիքն այնտեղ տանջանք լինի:) ինչևէ, չվերածենք երկխոսության:
Ամելի, եթե քեզ տաննեին անմարդաբնակ կղզի, ասեին, որ երեք ակումբցի կարող ես վերցնել, ու՞մ հետդ կտանեիր, պատասխանը հիմնավորել, համ էլ Ժառին կոկոս քաղելու համար արդեն տարել են, եթե իրան ես տանելու ուրիշ պատճառ ասա:))
Հ.Գ. ոչ թե զայգոմատիկուս մաժոր, այլ զիգոմատիկուս մայոր))(Zygomaticus major) :)
Շատ հավես հարցազրույց էր ապրեք Ամել և Ջոն.:clap:clap
Այս հարցը Մեմեին էլ եմ տվել կարծեմ ասեց նման թեմա էլ կա:esim, ինչևէ.
Ամել, ի՞նչ կանեիր եթե 1ժ-ով ամենակարող դառնայիր:
Ամել, ի՞նչ կանեիր եթե 1ժ-ով ամենակարող դառնայիր:
Կջնջեի մարդկանց տհաճ հիշողությունները:
Ամելի, եթե քեզ տաննեին անմարդաբնակ կղզի, ասեին, որ երեք ակումբցի կարող ես վերցնել, ու՞մ հետդ կտանեիր, պատասխանը հիմնավորել, համ էլ Ժառին կոկոս քաղելու համար արդեն տարել են, եթե իրան ես տանելու ուրիշ պատճառ ասա:))
Իսկ ինչու՞ ինձ պետք է տանեն անմարդաբնակ կզղի :think պատասխանդ կհիմնավորես :D
Քեզ կտանեի, բժիշկ ես, հալբաթ մի տեղ պետք կգա քո գիտությունը, Մեֆին կտանեի, կարծեմ ճարտարապետ է, շենքեր է նախագծում, կղզում ո՞րտեղ պետք է ապրենք, իհարկե նրա նախագծած ու հետո էլ համատեղ ուժերով կառուցած տանը, Լուսին մեկ էլ կտանեի, որ արվեստին մոտ լինեիք ;) հըբը

Ով տանում ա, թող ինքն էլ հիմնավորի, բայց եթե առաջիկա մի 5 տարվա մեջ են տանելու, քե ուրիշ բժիշկ գտի:))
armen9494
20.11.2011, 21:38
Իսկ ինչու՞ ինձ պետք է տանեն անմարդաբնակ կզղի :think պատասխանդ կհիմնավորես :D
Քեզ կտանեի, բժիշկ ես, հալբաթ մի տեղ պետք կգա քո գիտությունը, Մեֆին կտանեի, կարծեմ ճարտարապետ է, շենքեր է նախագծում, կղզում ո՞րտեղ պետք է ապրենք, իհարկե նրա նախագծած ու հետո էլ համատեղ ուժերով կառուցած տանը, Լուսին մեկ էլ կտանեի, որ արվեստին մոտ լինեիք ;) հըբը
Ամել ջան շենք մենքը ի՞նչ ես անում անմարդաբնակ կղզում՝ հետդ խորոված անող տար, որ հավեսով կյանք անեք :))
Mark Pauler
20.11.2011, 22:56
Լավ հարցազրույց էր: Ամելին իմ վրա մի մարդու տպավորություն ա թողել, ով փորձում ա իր և իր շրջապատի մարդկանց խորությունը հասկանա:
Շատ լուրջ հարցազրույցը փորձեմ իմ "տափակ" հարցերով ավելի թեթևացնեմ ;)
Եթե այնուամենայնիվ բանակը աղջիկների կարիքն ունենա ու դու որպես հայրենասեր աղջիկ որոշես հայրենիքիդ առաջ պարտքդ տալ, մազերդ զոհաբերելուն կդիմանա՞ս: (ախր ծառայության առաջին օրերին անպայման քաչալացնում են :D)
Երբևէ պատահե՞լ ա, որ ինքդ քեզ ասես. "Ափսոս տղա չեմ ծնվել, ես պիտի տղա ծնվեի, որ..." Որ տղա ծնվեիր ի՞նչ կանեիր, որը հիմա քեզ չես կարող թույլ տալ:
Ի՞նչը կարա պատճառ հանդիսանա, որ դու սկսես քաղաքականությամբ զբաղվել: Քո կարծիքով, քեզ պետական ի՞նչ պաշտոն կսազար:
Կարո՞ղ ես էսքան տարվա մասնագիտական կրթությունդ դնես մի կողմ ու սկսես նոր ու լրիվ տարբեր մասնագիտությամ մեջ խորանալ:
Երբևէ տղայի ապտակած կա՞ս, եթե ոչ ապա,հարցս վերաձևակերպեմ՝ կարող ես էտպիսի բան անել եթե քեզ ահավոր ջղայնացնեն ...
Ուխխխխխխ իմ հերթն էլ եկավ միտքս արտահայտելու:yahoo....
Նախ ողջունելի էր շաատ երկուսիդ հարցազրույցային համգործակցությունը:hands, ասեմ ինչու՞, որովհետև է՜ն մեր հանդիպման օրը զգում էի, որ երկուսդ իրար ավելի լավ եք հասկանում, քան մնացածներս, թերևս միգուցե սա մենակ իմ կարծիքն է;)...
Հետո ասեմ, որ շաատ համարձակ հարցեր ու նաև դրանց էլ համապատասխան պատասխաններ էին երեխեք ջան ու հետևաբար՝ Հոս ջան դու էլ ապրես, Ամելիիիիս դու էլ, որ նման համարձակ ես:kiss:good....
Ես երեկվանից կարդում եմ, ճիշտն ասծա չեմ կարողանում երկար նստել համկարգչի մոտ, երեկ ուզում էի մի բան գրել, որ կշարունակեմ վաղը, բայց եկա այսօր....
Հարցերին համ համով-հոտով, ճիշտ քո նման, համ էլ հավեսով էիր պատասխանել....Ճիշտ եմ ասում,համ էլ ոնց որ ես ձեր կողքին լինեի:love:aha....
Շաատ շաատ եմ ուզում գրել, բայց, ոնց որ արդեն սկսում եմ դատարկվել....:8
Այ հիմա, մի հատ էլ հարց ես տամ, հա՞...Երեխեքի գրածները դեռ չեմ կարդացել, բայց ոնց որ էս հարցը չկար:think
Ամելի՜ս իսկ բնավորությանդ մեջ կա՞ ինչ որ փոփոխության կարիք, որ կուզենայիր անել սրտանց, որ չես սիրում...
Մեկ էլ ունե՞ս արդյոք քո աշխարհը, քո երազների ու հրաշքների աշխարհը, ու ովքեր են էնտեղ...
Հ.Գ. հետո էլի լինի, կգրեմ, կարող եմ չէ՞:oy
սրտանց շնորհակալ եմ բոլոր կարծիքների ու լավ խոսքերի համար :)
:D լավ էր, հերթով գնացինք.
Եթե այնուամենայնիվ բանակը աղջիկների կարիքն ունենա ու դու որպես հայրենասեր աղջիկ որոշես հայրենիքիդ առաջ պարտքդ տալ, մազերդ զոհաբերելուն կդիմանա՞ս: (ախր ծառայության առաջին օրերին անպայման քաչալացնում են :D)
Անշուշ, մազերի եղածն ի՞նչ է, ընկերուհուս ասած.«Մի բանը որ կտրելու ես ու էլի ա գալու ինչի՞ դրա համար դարդ անես» , ու ընդհանրապես դա զոհաբերություն չեմ էլ համարում:
Երբևէ պատահե՞լ ա, որ ինքդ քեզ ասես. "Ափսոս տղա չեմ ծնվել, ես պիտի տղա ծնվեի, որ..." Որ տղա ծնվեիր ի՞նչ կանեիր, որը հիմա քեզ չես կարող թույլ տալ:
Երբեք, ինձ իմ սեռը երբեք չի հիսաթափեցրել, բայց այնուամենայնիվ եթե տղա ծնվեի ըըըըըըը, ըըըը բայց ի՞նչը չեմ կարող ինձ հիմա թույլ տալ :think , չեմ կարողանում տենց մի բան գտնել :unsure :nea գուցե հուշեք :}:
Ի՞նչը կարա պատճառ հանդիսանա, որ դու սկսես քաղաքականությամբ զբաղվել: Քո կարծիքով, քեզ պետական ի՞նչ պաշտոն կսազար:
Բռնի ուժը, կամ հետաքրքրությունը :} եթե երբևէ առաջանա: Ճիշտն ասած հիմա ուզում են ինձ քաղաքականության մեջ ներգրավեն, տեսնենք ինչքանով կստացվի :D : Ախր ընդհանրապես լիդերի հատկանիշներ չունեմ, մեջս ուժ չկա քաղաքական դաշտ դուրս գալու համար :cry2 :)) , բայց եթե մի պահ երևակայեմ թե քաղաքական գործիչ եմ ինձ թվում է կսազեր քաղաքապետի, մշակույթի նախարարի պաշտոնները, լավ ախորժակ ունեմ չէ՞:
Կարո՞ղ ես էսքան տարվա մասնագիտական կրթությունդ դնես մի կողմ ու սկսես նոր ու լրիվ տարբեր մասնագիտությամ մեջ խորանալ:
Եթե պայմանները թույլ տան ոչ թե կարող եմ այլ ուզում եմ, շատ եմ ուզում, բայց նախ կուզեի ինքս էլ կողմնորոշվեի, թե ինչ եմ ուզում, հետաքրքիր են թվում ճարտարապետությունը, լեզուները, հոգեբանությունը, բայց մեկ է, հաստատակամորեն չեմ կարողանում ասել, թե այ սա իմն է:
Երբևէ տղայի ապտակած կա՞ս, եթե ոչ ապա,հարցս վերաձևակերպեմ՝ կարող ես էտպիսի բան անել եթե քեզ ահավոր ջղայնացնեն ...
Ոչ, չեմ կարող:
Շանտ շնորհակալ եմ քաղցր խոսքերիդ համար :kiss
Ամելի՜ս իսկ բնավորությանդ մեջ կա՞ ինչ որ փոփոխության կարիք, որ կուզենայիր անել սրտանց, որ չես սիրում...
Շատ երկար մտածելու հարցեր ես տվել, թերևս ինչ էլ գրել՝ միևնույն է թերի կհամարեմ:
Կուզեի մի քիչ, ռուսի ասած, շուստրի լինեի, որ ինչ-ինչ դեպքերում ինձ երեխա չզգայի, մնացածը թող մնա նույնը, հա ու մեկ էլ աշխատասիրությանս ու կամային որակներիս սանդղակը կուզենայի առավելագույնին հասցնեի:
Մեկ էլ ունե՞ս արդյոք քո աշխարհը, քո երազների ու հրաշքների աշխարհը, ու ովքեր են էնտեղ...
Հրաշքների հավատում եմ, բայց նրանց համար աշխարհ չեմ ստեղծել, երազներ, երազանքներ սիրում եմ՝ ցավոք չունեմ, չեմ երազում կամ գուցե երազում եմ, բայց ենթագիտակցաբար, ունեմ երազներ, բայց նվիրական, որ ինձ էլ խոստովանել վաղենում եմ :'
Հ.Գ. հետո էլի լինի, կգրեմ, կարող եմ չէ՞:oy
Երբեք, ինձ իմ սեռը երբեք չի հիսաթափեցրել, բայց այնուամենայնիվ եթե տղա ծնվեի ըըըըըըը, ըըըը բայց ի՞նչը չեմ կարող ինձ հիմա թույլ տալ :think , չեմ կարողանում տենց մի բան գտնել :unsure :nea գուցե հուշեք :}:
Եթե տղա ծնվեիր, խորոված անելու համար Արմենին հետներս չէինք վերցնի))
Եթե տղա ծնվեիր, խորոված անելու համար Արմենին հետներս չէինք վերցնի))
Հ.Գ ՝ Արմենի աչքից հեռու՜:))...չնայած նենց լավ ընկերա, որ նեղացողը չիիի՜;):hands
Հ.Գ ՝ Արմենի աչքից հեռու՜:))...չնայած նենց լավ ընկերա, որ նեղացողը չիիի՜;):hands
Դե որ նեղացող լիներ, չէի գրի:))
Դե որ նեղացող լիներ, չէի գրի:))
Հ.Գ ՝ Բաա. հո բոլորը իմ նման չեն:beee:pardon
Ամ, այ Ամ, ասում եմ փոսիկներիդ մասին մի հատ հարց էլ տամ էլի՜...քանի որ ես էլ ունեմ, ու շատ ժամանակ դրանց հետ կատարված գրառումներումդ ավելի լավ եմ հասկանում քեզ, ասում եմ եղելա՞ էնպես, որ մտածես.
- Ինչի՞ ունեմ իրենց, էս փոսիկներս խանգարում են ինձ :angryու անգամ ջղայանանս...հը՞ն
Հ.Գ. էն իմ հարցազրույցի նման հարց եմ տվել, էն որ ինձ էիր տվել՝ «Մեր, ա՜յ Մեր, կասես որն է հմայքիդ գաղտնիքը» :P:oy
armen9494
21.11.2011, 19:06
Freeman ջան, պարզ ա, որ եթե տղա ծնված լիներ, ինձ չէր տանի, ճիշտը որ ասեմ՝ դաժե ես ինձ չէի տանի :D
Էսօր մեր կուրսի երեխեքին (մեծամասամբ աղջիկներն էին) նույն հարցը տվեցի՝ մի փոքր ուրիշ կերպ.
«Որ անմարդաբնակ կղզի գնայիք ու ունենաիք երեք հոգի վերցնելու հնարավորություն, ի՞նչ մասնագիտության մարդկանց կվերցնեիք»:
Սաղ մտածում են, մեկը մի բան ա ասում, մեկը մի ուրիշ, մեկն էլ ինձ ասեց՝ բա դու ի՞նչ մասնագիտությամբ մարդու կվերցնեիր:
Այ ստեղ սկսեցի ես մտածել:think
Ասեցի՝ մի հատ որս անող, որ հավեսով կենդանիներ բռներ... դե խորոված անող պետք չի, քչից շատից ես կարում եմ՝ համ էլ ավելի լավ կսովորեմ :)) ու...:think ու երկու հատ սիրուն աղջիկ, որ կյանքը ուրախ անցներ :hands
Ամ, այ Ամ, ասում եմ փոսիկներիդ մասին մի հատ հարց էլ տամ էլի՜...քանի որ ես էլ ունեմ, ու շատ ժամանակ դրանց հետ կատարված գրառումներումդ ավելի լավ եմ հասկանում քեզ, ասում եմ եղելա՞ էնպես, որ մտածես.
- Ինչի՞ ունեմ իրենց, էս փոսիկներս խանգարում են ինձ :angryու անգամ ջղայանանս...հը՞ն[/I] :P:oy
Երբեք, երբեք, երբեք նման բան չեմ մտածել :scen ու չեմ մտածի, իրանք ինձ շատ են դուր գալիս :love , ինչպես նաև մյուսներին, ու էդ զգալով ես ինձ լավ եմ զգում :}
Վաաայ հազիվ ժամանակ գտա կարդալու այս հիանալի հարցազրույցը:)… Ասեմ, որ և՛ հարցազրուցողը, և՛ հարցազրուցվողը /ձեռքի հետ էլ նոր բառեր եմ հնարում/ շատ լավ են կատարել իրենց աշխատանքը… Ջոն ջան, ապրես դու:) շատ լավ է ստացվել, իսկ դե Ամելիի մասին էլ կասեմ, որ հարցազրույցը կարդալուց հետո մեկ անգամ ևս համոզվեցի նրա՝ խելացի ու բանիմաց լինելու մեջ;)