PDA

Դիտել ողջ տարբերակը : Սպիտակ նիվաներ



Overdose
19.11.2011, 11:12
Ժողովուրդ, հնարավոր ա նման թեմա արդեն բացած լինեք, բայց դուք ինչ կարծիքի եք էդ երեւույթի մասին: Էս մի քանի ամիս կլինի մեքենա եմ քշում, բայց արդեն հասցրել եմ զզվել դրանցից, դրանց անկանոն քշելու ձեւից: Ես նախօրոք ասեմ, որ լիքը նորմալ ու ադեկվատ մարդիկ կան որ էդ նիվեքից են քշում, բայց որ դրանց մի ահագին զանգված ջոկովի աուտիստներ են, ես արդեն համոզվել եմ: Դուք ինչ կարծիքի եք՞

Tirim-tim
19.11.2011, 16:42
Սպիտակ նիվաները վատ մեքենա չեն։ Նախ թեթևակի "ջիպի" տեսք ունեն, բայց "ջիպի" պես թանկ չեն։ Հայաստանի ճանապարհներին լավ դիմանում են։ Պատերին կամ ուրիշ մեքենաներին խփելիս մեքենան ափսոս չի, մասերը էժան են ու հեշտ սարքվող։ Սպիտակ գույնը պայմանավորված է հայ զանգվածի սև հագուստներով․ սպիտակ մեքենայում սևազգեստ "քյառթերը" երևում են։ Սպիտակ նիվաների մուգ ապակիները արևից բացի պաշտպանում են ուրիշ սպիտակ նիվաների նախանձ հայացքներից, իսկ սպիտակ նիվաների "գոլդ" համարները օգնում են ճանապարհային ոստիկանության աչքերում անտեսանելի դառնալ։ Էս ամեն ինչի միավորումը սպիտակ նիվաները, ինչպես նշեցիք վերևում, դարձնում է ԵՐԵՎՈՒՅԹ։ Համահայկական երևույթ, որից ոչ թե պետք է զզվել, այլ ընդունել՝ ինչպես և հասարակության կողմից ընդունվում են ռաբիզը, սերիալները, "քյառթերը", ․․․։

Ռուֆուս
21.11.2011, 11:19
Մոդերատորական. բաժնին ոչ այնքան համապատասխան թեման տեղափոխվում է «Դեսից-Դենից»: Թող բաժնի մոդերատորը որոշի թեմայի հետագա ճակատագիրը:

Vaio
21.11.2011, 18:48
"Սպիտակ նիվա" - ների մասին հիմա (2011) խասելը ակտուալ չէ, դրանց դարը անցել է:
Դա մի ժամանակ էր, երբ ամբողջ քաղաքը սպիտակ նիվա էր, երբ ջահել տղերքը 15.000$ էին տալիս առնում թազա նիվա ու վրեն էլ մի 5000$ լրացուցիչ ծախս անում, կամ ասենք, երբ "քուչի տղու" թաղմանը սաղ սպիտակ նիվեք էին ուղեկցում.... մարդիկ ցիվիլիզացան, հասկացան, որ ավելի հետաքրքիր բաներ կան...

1. Սպիտակ նիվի, և առհասարակ նիվեքի դարը անցելա...
2. Նիվեն ավտո չի: