PDA

Դիտել ողջ տարբերակը : Ներդաշնակախենթատափակագիր…



Agni
19.11.2011, 10:47
Հերթն ինձ էլ հասավ ունենալու սովորական շաբլոն վերտուալ օրագիր. Վաղուց էի ուզում, բայց չէի ձեռնարկում:
Կարևորը էս տարածքը կլինի իմը, իսկը ինչը իմնա, ես դրա սահմաններում ավելի ազատ ու կոնֆորտ եմ ինձ զգում:

Ամենքն ալ ասելիք ունեն` անխտիր.
Դու ասա լսելիքը լսելիք լինի...

Agni
19.11.2011, 18:01
Երբեմն ճիշտը էնքա՜ն սխալա, ուժեղն էլ էնքա՜ն թույլ…
…գրողը տանի…

Agni
20.11.2011, 22:12
Վերջերս իմ անդավաճան ընկերներից են Օմար Խայամն ու Նինա Սիմոնը... Սիրում եմ լռությունս լցնել նրանց ներկայությամբ, հետաքրքիր էներգետիկա ունեն, գուցե շատերի համար անհամատեղելի, բայց իմ լռության մեջ լավ էլ համատեղվող:

http://www.youtube.com/watch?v=9ckv6-yhnIY
Oh baby, I'm just human…
please don't let me be misunderstood…
Սիմոն:love


Հավատից մինչև անհավատություն-չնչին մի պահ է,
Կասկածից մինչև հավաստիություն-չնչին մի պահ է.
Երջանիկ ապրիր, թող ուրախ անցնի պահն այդ անցավոր–
Քանի որ կյանքի իմաստը միակ– հենց այդ մի պահն է։
Խայամ :love

Agni
25.11.2011, 18:04
Ի՞նչ ես հիմարացել… հա՛, ես եմ…
Տու՛ր ինձ ձեռքդ… ու արի քայլենք …լույսին ընդառաջ …
Վախենու՞մ ես, ես քո հետ եմ. մի վախեցիր… դե՛հ, ի՞նչ ես քարացել… ձեռքս բռնի ու քայլիր…
Կքայլենք նու՜րբ, թեթև՜, ներդաշնակ ու խենթ...
Արի բացառենք այսօր տափակը…

http://www.youtube.com/watch?v=QaR_66m2WW0

Agni
01.12.2011, 07:45
…մի գրամ անգամ չպայքարեցիր…

Agni
02.12.2011, 20:22
http://www.youtube.com/watch?v=LTDYa7-6dRY
:love

Agni
03.12.2011, 18:21
Խենթ-ի շարքից...
Վերջերս միտքա առաջացել. "Ապրում եմ, նպաստում հանուն վաղվա բարօրության ու դառնում դրա զոհը այսօր… Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ:unsure"… Ախր էտ իմ ոճով չի է՜:
Դարձել եմ ահավոր անկանխատեսելի ինքս իմ աչքերում՝ հա՛մ գրավումա, հա՛մ վախեցնում... Ուղղակի դեռ մենակ դժվարանում եմ, օգնության կարիք եմ զգում, իսկ չար մարդիկ իրանց զոհի դերում են դնում ու չեն էլ պատրաստվում ձեռք մեկնել: :beee պա՛հ, ես կանեմ… մի-քիչ էլ մեծանամ, ուժեղանամ ու լավ կլինի :))


http://www.youtube.com/watch?v=B8PGDlh6GfM&feature=related
Սիրում եմ նրան:roll

Agni
08.12.2011, 00:51
Ա՜հ, երբեք չէի մտածի, որ թքածողական վիճակից կարելիա սենց կայֆ ստանալ...
հաճելիա բայց...
Ուզում եմ տափակ փիլիսոփայել. մտածում եմ՝ ասում են քաոսիցա ծնվում ներդաշնակությունը, այսինքն դրանք տարանջատվում են: Ես էլ հավատում էի դրան, բայց բացահայտեցի ինքս ինձ համար, որ հենց փոթորիկի /կամ հենց նույն ինքը քաոսի/ մեջա ներդաշնակությունը, ուղղակի սահմանները էնքան նուրբա, հազիվ շոշափելի ու զգալի... սա մի տեսակ յուրահատուկ բացառիկ ներդաշնակությունա:

http://www.youtube.com/watch?v=N00XKtROddc&feature=related

օրինակ էս երաժշտությունը. ես ներդաշնակություն եմ զգում լսելիս… :)
Ճիշտ եմ ասում չեմ գժվել, ազնիվ խոսք լավ եմ:))

Agni
15.12.2011, 11:44
Յուուուհու~ …սա ուրախությունն արտահայտելու յուրահատուկ ձևա, որ դաջվելա մեջս իմ Անիից, երբ ինքը 2 տարեկան էր և լողափից կյանքում առաջին անգամ տեսավ Սևանա լիճը ու անասելի համովությամբ ու աչքերի փայլով արտահայտեց իրա ուրախությունը. «Յուուուհու~, շա~տ ջուրիկներ…»::love
Հա, ուրախ եմ… Նոր գիտակցեցի, որ ընդամենը օրեր են մնացել տարվա ավարտին, մտովի վերադարձա ամենասկզբին ու հասա այսօր. ուրախացա, որ ունեցել եմ էս տարին… վերջին տաիներին չեմ հիշում նման բուռն տարի: Տեսանելի ու նյութական ոչ-մի ձեռքբերում/յա ի՞նչի չէ, աշխատավարձս տաս հազար դրամով ավելացրել են :D/, բայց անտեսանելի էնքա~ն ձեռքբերումներ եմ ունեցել, էնքան փոփոխություններ , նոր ուժ, նոր թուլություններ, վերաարժևորումներ, վերագնահատումներ, անմոռանալի հույզեր ու խենթություններ… ուղղակի էս տարին երես տվեց իրա հետաքրքրություններով ու, որ նմանատիպ չլինի, կսկսեմ նվնվալ :unsure :)): Ուզում եմ եկող տարին թողնեմ ինքնահոսի, ուղղակի հետևեմ ընթացքին առանց ավելորդ տագնապների, չգիտեմ կստացվի, թե չէ…
Չեմ ուզում կիսատ մնացած զգացողություններ թողնել, նենց որ մեծ հույս ունեմ էս մի քանի օրվա մեջ չխառնել ներսս…


Ո՞ւր են տանում քայլերն անխելք,
Եվ չեն ենթարկվում անզոր ուղեղին`
Կամ խորը թաղում ճահճի հատակում,
Կամ վեր բարձրացնում արևի լույսին:

Կամ ստիպում մեկ-մեկ անհույս մեռյալիս
Խելագառ ձայնով երկինքը պատռել,
Կամ խելապատառ արևին ձգտել:
Քայլեր
Ա. Մեսչյան

Agni
21.12.2011, 00:01
Հետաքրքիր օր մը...
Մի քանի օր առաջ նամակ եմ ստանում. «...ա՜, գալիս ենք քո Երևան»…իսկապես շատ հաճելի անակնկալ էր:)… հիշեցի թրեյնինգի ժամանակ, երբ ներկայացնում էի երկիրս, ոնց էի նեղվում, որ ներկաներից 70%ը չգիտեն՝ քարտեզի վրա որտեղա գտնվում Հայաստանը ու հաջորդ հարցը՝ դուք մուսուլման եք չէ՞… Մի մեծ հայրենասիրությամբ իմացած չիմացածս մեկ էի անում ու ոգևորված խոսում: Ավելի մոտ մարդիկ ասում էին. «Սուտա ասում, դա "ֆենտըզի" երկիրա՝ Նարնիա» :)) :
16 ժամ ճանպարհ էին կտրել, որ տաս ժամ լինեին Երևանում, մեծ պատասխանատվություն էի զգում մի տեսակ. լավ էր... կարոտել էի... կյանքա, որտեղ ամեն ինչ էլ հնարավորա...
53672

Agni
23.12.2011, 00:14
Ուղղակի երևույթա էս կինը...:love
Ա՜հ, ոնց կուզեի ներկա եղած լինեի էս համերգին...էնքա՜ն հույզ կա էս տաս րոպեի մեջ: Իհարկե համապատասխան տրամադրությունա պետք երևի ունենալ, բայց մեկա...


http://www.youtube.com/watch?v=R96jRnBYymU

Agni
24.12.2011, 00:15
Ինչքան խորն ենք թողնում մարդկանց մտնել մեր հոգու խորքը, էնքան ավելի ենք թույլ տալիս նույնքան խորությունիցէլ զգալու հենց նրանց կողմից հասցված հարվածն ու ցավը …


Հ.Գ.Գիտեմ, որ ամբողջ հարցը մեր կողմից տրված արժևորումնա, դրա մեջ դրած լիքը հույզ, լիքը սպասելիք, լիքը տենց բաներ, եթե նույն քայլն անի մեկ այլ՝ ուղղակի մեկը, գուցե նույնիսկ խիստ չանհանգստանանք… բայց էս պահին ինձ էս "Հ.Գ" վերլուծությունը ոչ հետաքրքրումա, ոչ էլ բանա տալիս...

Agni
31.12.2011, 21:09
ՈՒժ... Հավատ… Սեր…
Շնորհավոր Նոր Տարի
:)

Agni
11.01.2012, 19:48
ինչ-որ մի բան խիստ քչությունա անում...

Agni
13.01.2012, 19:57
Ես պաշտոնապես Ձմեռ պապիկից բան չէի խնդրել… հիմա չգիտեմ էտ լավա թե չէ… ինչևէ հիմա խնդրանք ունեմ, որ տիեզերքախառը խառնես իրար ու հին տոմարով Նոր տարուն մոտեցնես ինձ ցակությանս…
Ուրեմն ես ոչ թե երազում եմ, այլ տենչում եմ գնալ Բալի…/Եթե չգիտես, ասեմ` ստեղ նայի http://en.wikipedia.org/wiki/Bali/ Այ ստեղ եմ ուզում գնամ ու չմենակ…
5377253773537745377553776

Մեկ էլ կպառկեմ ծովափին ու կլսեմ էս երգը, նենց քնքշություն եմ զգում …


http://www.youtube.com/watch?v=t1KOIbA5V1U
Հ.Գ. Նա՛, կգա՞ս... սրտանց հրավիրում եմ;)

Agni
16.01.2012, 23:43
...

http://www.youtube.com/watch?v=plVgkc0We_o

Agni
01.02.2012, 10:58
Անցած տարվա գարունն եմ կարոտել, իրա ամեն-ամեն ինչով… Օրադեա քաղաքն եմ կարոտել, էսօր մտովի փորձում էի հիշել փողոցները, մտովի քայլել ու էնքա~ն հարազատություն ու ուրախություն զգացի, որ պարզ հիշում եմ, թե որ փողոցը ուր է տանում, որովհետև էնքան էինք քայլում:
Ի զարմանս ինձ հաճախ չեմ հիշում, երբեմն թվում է, թե ընդամենը երազ էր` անիրական: Էնքան եմ խրվել նորից իմ կենսակերպի մեջ, որ շատ հեռու է թվում այդ ամենը, բայց էսօր զգացի կարոտել եմ, շատ եմ կարոտել… խենթ մարդկանց եմ կարոտել, փայլող աչքերով երեխեքին, բազմաբովանդակ կյանքս, անկախությունս և վերջապես ինձ եմ կարոտել…
Մի քանի նկար հիշողությունս համալրելու համար…
http://i.imgur.com/G4gHF.jpg
http://i.imgur.com/3tL1f.jpg
http://i.imgur.com/6TpYu.jpg
http://i.imgur.com/NefKD.jpg
http://i.imgur.com/FDTn8.jpg

Agni
12.02.2012, 13:33
Իմ սիրտն ու գիտակցությունը լրիվ տիպ են :))… հենց իրար հետ լեզու չեն գտնում, երազիս մեջ տրանսֆորմացիաներ են անում, որ նիչյա լինի:
Ասենք մի հատ լրիվ անծանոթ մեկին եմ տեսնում, բայց ապրում եմ հույզեր, որոնք ուրիշի հետա կապված: Երազիս մեջ ամեն ինչ ներդաշնակա, դե գիտակցությունս գիտի, որ չպետքա էտ մարդուն տեսնել :D անկապ մեկինա դրել, բայց սիտրս իրա զգացածը զգումա:
Կրեատիվ ձևով համաձայնության են եկել, որ ինձ չվնասեն:

Հ.Գ Տափակ վերլուծությունների շարքից

Agni
26.02.2012, 21:07
Էսօր վերջապես գարուն շնչեցի...:)

Agni
01.03.2012, 19:13
Տխուր եմ …
Սպասում էի էսօրվան շա~տ, բայց գրողը տանի… զզվում եմ մեկ-մեկ իրականությունից: … դու թուլանալու իրավունք չունես… դու երազելու իրավունքդ էլ ես կորցրել… չկա'…, հասկացի'… կամ էլ հարմարվի:
Չէ' !!!


http://www.youtube.com/watch?v=z-HKvYDTpoc&feature=related

Agni
07.03.2012, 10:54
Վարդերն այսօր առավոտից շատ են…Տեղավորելիս փշերը ծակծկում էին մատներս… էսօր արտասովոր ուժեղ էին ծակծկում…նայում եմ վարդերին ու զգացողություն էր, որ մեկն ասեղն առած բզկտումա սիրտս… բայց սպիտակ վարդերը մեղք չունեն…

Agni
09.03.2012, 22:36
Էս ինչ մի սենզիտիվ գրառում էի արել՝վարդ-մարդ, փուշ, սիրտ...: օյ ))
Ուրեմն սենց. հիմա ժպտում ենք լաաաաաաաաաաաայն լաաաաաաաաաաաաաայն և ուշադրություն, սա կյանքն էր նկարահանում թաքնված տեսախցիկով…
Անգիր ենք անում էս երգի յուրաքանչյուր բառ, ով ռուսերեն չգիտի՝ ես կթարգմանեմ;)


http://www.youtube.com/watch?v=sZ97BTBGCMI

Agni
15.03.2012, 20:22
Սա իմ օրագիրնա չէ՞... ինչ ուզեմ կարամ անեմ էս շրջանակներում չէ՞ ... դե եկեք պարենք:)
Էսօր ուզում եմ խոսել պարից… յուրաքանչյուրը արվեստի մեջ գտնում է իր արտահայտման ոլորտը. նենց զղջում եմ, որ ժամանակին լուրջ չեմ զբաղվել ու հղկվել դրա մեջ, բայց դա ինձ չի խանգարում հիմա էլ գտնել ինձ երբեմն պարի միջոցով ու շոշափել ազատությունը:
Ուզում եմ խոսել «մոդեռն» կամ «ազատ պար» ոճի մասին:
54010
Պարի այս ուղություննը զարգացել է քսաներորդ դարում: Իհարկե բալետը, կարծում եմ երբեք էլ չի կորցնի իր արժեքը, հանդիսանալով դասական բոլոր ժամանակներում, սակայն այս ուղղության մեջ կարևորվում է ոչ այնքան տեխնիկան և խարեոգրաֆիան, որքան պարը որպես փիլիսոփայություն, որը կարող է փոխել կյանքը, աշխարհընկալումը:
54011
Հնարավորություն է տալիս հոգու ազատությանը, որը ստեղծում է ներդաշնակություն՝ վերարտադրվելով մարմնի միջոցով: Երաժշտություն, հոգու ճիչ, հույզեր և որոշակի ձևով արտահայտվելու հնարավորություն:

http://www.youtube.com/watch?v=KanxGduAyD0

Այս ոճի հիմնադիրներն են հանդիսանում Այսեդորա Դունկանը, Դալկռոզը, Ռուդոլդ Լաբանը, ովքեր հավատում էին Նիցշեի կողմից առաջ քաշված մետաֆորիկ գաղափարին «Ստեղծագործ հոգին մարմնավորում է ազատությունը պարի միջոցով» , որը տանում է կյանքի տրանսֆորմացիայի… Նիցշեն ասում էր. «Ես կհավատամ այն Աստծուն, ով պարում է» : :))
5401254013
Ես հենց այնպես չեմ պարում, եթե չունեմ տրամադրություն երբեք չեմ պարի ուղղակի պարելու համար, շատ հազվադեպ եմ պարում օրինակ հանուն գաղափարի՝ միայն հայակական որոշ պարեր, իսկ ընդհանրապես պարը հետաքրքրիր միջոցա ինքս ինձ հետ լեզու գտնելու... իսկ երբ ինձ հասկացող պարի զուգընկեր եմ ունենում, դա միանշանակ ամբողջություն կարող է դառնա…:oy
էսպիսի տրամադրություն :)

Agni
21.03.2012, 20:25
Ներսդ ու դուրսդ խառնել ես իրար ու փորձում ես պայքարել չկորցնելու էն միակին, որ միշտ առաջնորդելա քեզ… հավատդ…
Խլեցին դաժանորեն ու լուռ անպատճառ հեռացան. կարծես էդպես էլ պետք է լիներ… Մնացիր դատարկ, մնացիր մերկ ու կիսատ …
Տարիներ շարունակ կուտակած վստահությունդ՝ քո իսկ նկատմամբ, ամուր բռնումա ձեռքդ ու ստիպում հանդարտ քայլել, ինքը քեզ երբեք չի դավաճանում…

Agni
28.03.2012, 22:24
Անբռնազբոս... հրեղեն... ըմբոստ... - հանդարտ... նուրբ... քնքշագին...
...կարոտում եմ...

Agni
19.04.2012, 23:26
Նախօրդ տաս օրերը ուղղակի աննկարագրելի իմաստալի ու տպավորիչ էր… Ամեն ինչ իմ փոխարեն որոշված էր գրաֆիկով, սուրճ խմելու ժամս էր նույնիսկ որոշված, ժամանցս էր կազմակերպված, ինձ մնում էր միայն ագահորեն ինֆորմացիան կլանել ու ժամանակ չկար իրականության մասին հիշելու…
Իսկ հիմա…
Բարև՛ իրականություն, ես մի քանի ժամա քեզ վայելում եմ ու ասեմ, որ զզվելի զգացողություններ ես առաջացնում...
Զարմանում եմ՝ ոնց էր հնարավոր տաս օրվա մեջ էսքան բացասական ինֆորմացիա հավաքվեր:

Agni
30.04.2012, 22:53
<<Նա>>ս ուզեցի էլի ասել, որ հետդ եմ, կսպասեմ ...
Ուժ... Հավատ... Սեր...
ու Ժպիտ...

Agni
13.05.2012, 11:33
Ո՜նց եմ սիրում էսօրը. մաքսիմալ ծույլ լինելու հնարավորություն, նամռոտ անձրևային եղանակ, երեկվա ծնունդի ելակի տորթից մի կտոր, դառը սուրճ, արդեն պատրաստ ֆիլմեր ու լռություն... խենթանալու բան:love
Հ.Գ.Նոր ուժեղ կայծակ եղավ, տեսնես ու՞մ հիշեցի :)

Agni
15.05.2012, 01:13
էս խճճած կծիկն իմ հոգին ու նյարդերը քարկապելա, պետքա համբերել ու հա՜տիկ առ հա՜տիկ քարկապը բացել...
Ժամանակնա... կարծեմ ուշանում եմ նույնիսկ...

Agni
21.05.2012, 19:50
Ես նոր շատ ռեալ տպավորություն ունեցա, որ էս աշխարհից չեմ, թե ինչ... բան չեմ հաասկանում... ի՞նչա կատարվում, ո՞վ ում հետ հաց չի կիսում, ով ու՞մ արժեքը չի կրում, կամ պարտավորա կրել: Սոց ցանցերն էլ են անտանելի դարձել: Չէ՜ ինձնիցա, հասարակության և այնտեղ կատարվող իրադարձությունների ու մարդկանց նկատմամբ մաքսիմալ ապաթիկ եմ…
Ասել ընկերներիցս մեկի լրիվ «Խարիզմատիկ օլիգոֆրենիկ» վիճակա… :{ :esim

Agni
27.05.2012, 01:09
մի տեսակ...չգիտեմ...

Agni
29.05.2012, 00:03
մի տեսակ...չգիտեմ...

Ամբողջ հարցը նրանումա, որ ամեն ինչ շատ ավելի լավ գիտեմ, քան գուցե պետքա... :)
Ինչևէ... Ազնվություն...


http://www.youtube.com/watch?v=xFquSMKCOFk&feature=related

Agni
03.06.2012, 01:05
Հմմմ… Նորից մի քայլ առաջ ու նորից ընտրություն կատարելու շեմին… երբեմն մտածում եմ, թե ինչներիս է պետք էս ընտրության հնարավորությունը, ապրեինք էլի ինքնաբերաբար:
Կյանքի հոսքը ազարտի մեջ գցած ստիպումա, որ վազեմ խենթի պե~ս,շնչակտու~ր… երբեմն ուզում եմ գոռալ` ստո'պ, ուզում եմ դադար վերցնել ու շունչ քաշել, բայց դու գտնվում ես ամենապատասխանատու կետում, երբ ամեն ինչը պիկի ա հասնում, պետքա որոշում կայացնես, նժարին կյանքիդ ուղինա դրված: Ամենադաժանը, որ որոշմանդ մեջ պատասխանատվություն ես կրում ոչ միայն քեզ համար, այլ նաև դիմացինիդ համար:
Ես զգացել եմ ցավը ու իրավունք չունեմ ցավացնելու… հավատա', ամեն ինչ անում եմ, որ անկեղծ լինեմ քո հանդեպ, դու մեղավոր չես, որ ես խենթ եմ… նույնիսկ չես էլ ճանաչում խենթ հոգիս… բայց հավասարակշռություն ես բերել քեզ հետ, հիմա դրա կարիքը էնքան ունեի...շնորհակալ եմ:
ինչ էլ, որ լինի...
Հ.Գ.Ուշադիր եղեք ձեր ցանկությունների ընտրության հարցում, դրանք իրականանալու մեծ հակվածություն ունեն…:)

Agni
18.06.2012, 18:47
*Թվայցյալ դադար տրվեց ինձ...
*Տաս օրից անիրական թվացող ցանկություններիցս մեկը իրականություն կդառնա, իսկ ես էս պահին թքած ունեմ դրա վրա...
*Կգա մի օր, ես էլ քո պես կսովորեմ «Նամականիշի մեթոդը», դեռ չեմ կարողանում, բավարար խելացի չեմ երևի...
* Նա՛, հաճախ եմ հիշում քեզ, տեսնես ո՞նց ես, տեսնես ե՞րբ կվերադառնաս...

*Հավասարակշռությունը փոխադարձության մեջա… Ուզում եմ հավասարակշռության ու փոխադարձության մեջ լինել...

Agni
08.07.2012, 14:07
Կանաչ…կանաչ… ծառ… կանաչ…ծաղիկ…կանոն…կանաչ…կոկիկ,սիրուն…կանաչ... Շվեդիա
Թե ինձ պե՞տք էր հասնել աշխարհի ծայրը ու տեսնել էս ամենը ու սենց մանթռաշ ընկնել, որ մարդիկ սենց էլ են ապրում... :))

Agni
18.07.2012, 00:21
http://www.youtube.com/watch?v=-Qqqrlmj7gk&feature=share

Հերիք էր էսքանը… ես էլ իրավունք ունեմ աչքերով ժպտալու ու չվախենալու հաջորդ պահից: Լիարժեքություն ու վստահություն եմ ուզում :)

Agni
22.07.2012, 23:30
Կորստի պահերին սրվումա միայնության զգացումը, ուզում ես առանց խոսքերի ուղղակի հարազատ ջերմություն զգաս… նայում ես կողքդ ու տեսնում ես՝ դատարկություն… հասկանում ես, որ ստեղծել էիր հարազատիդ, նա քո ամենադժվար պահերին երբեք էլ չի եղել քո կողքին… ակամայից մեղքի զգացում ես ունենում բոլոր էն մարդկանց նկատմամբ, ովքեր այդ նույն պահին ողողում են քեզ իրենց անկեղծ հոգատարությամբ ու ուշադրությամբ, դու էլ համառորեն փորձում ես չընդունել կամ մերժել…

Կյանքը, մահն ու ծնունդը… ձեռք ձեռքի տված…քայլում եմ…

Agni
29.07.2012, 00:47
ա՜յ, չէ էլի, մենակ հիմա չէ...
Նենց հստակ եմ կանխազգում էն, ինչ որ տեղի կունենա մոտ ժամանակներս, բայց մի ուրիշ կարգի դրա ժամանակը չի ու հեչ պատրաստ չեմ... աաա, դե՛հ:
Համբերություն ինձ :)

:blin

Agni
31.07.2012, 10:44
http://www.youtube.com/watch?v=xw6bbTxbTds&feature=related

էլ չի լինի... :) կլինեմ ես... դժվարա, բայց պետքա :)
մի հատ խորը շունչ ենք քաշում ու ...

Հ.Գ. "Любите всякое дыхание"
И. Гюрджиев

Agni
02.08.2012, 14:00
Ոտաբոբիկ... ամառ ա
:love

Agni
06.08.2012, 00:58
էս երկու օրը կյանքը ինձ իսկապես սիրում էր... լիքը ժպտացել եմ, լիքը զգացել եմ, լիքը ապրել եմ...

Agni
07.08.2012, 13:58
Не верьте тем, кто Вам не верит.
Не ждите тех, кто не спешит
Нажать звонок у Вашей двери,
Когда беда ваш дом крушит!
Забудьте тех, кто в жизни новой
Забыл о том, кем был вчера,
Чьё наспех брошенное слово
Полощут времени ветра.
Не призывайте равнодушных -
Не отзовутся всё - равно.
Им кроме органов наружных,
Наверно, больше не дано.
Храните тех, кто сердцу дорог,
Над кем не властны времена.
Кто и тогда ведёт Вас в гору,
Когда вершина не видна.
/Չգիտեմ հեղինակին/

ես հուզական էակ եմ, ի՞նչ արած ...ես էլ սենց ստացվեցի, նոր նոր սկսեցի գնահատել ու հպարտանալ այս որակով :)
հեռու քայլեք, եթե հետո պատասխանատվություն չեք կրելու...

Agni
13.08.2012, 01:17
Ուզում եմ ենթադրություններս սխալ լինեն, իսկ ցանկություններս`շատ իրական...
...տեսնենք...:)

Agni
20.08.2012, 00:31
Չնայած վերջին շրջանում ինձ համար կյանքի լուսավոր լինելուն, մի բան ինձ ահավոր նյարդայնացրեց, որ արդեն չափից շատ եմ տեսնում աջուձախ/հըլը զգալը մի կողմ :)) /, ոնց-որ մոդա լինի…
Ոնց եմ նյարդայնանում, որ մարդիկ խաղում են իրանց զգացմունքի հետ:
… Ա'հ, դե լավ էլի, դա խաղալիք չի, ամեն քայլափոխի թափած չի, հերիքա քայլեք վրայով, իրար մեղադրեք …համատեղ են խաղում ի դեպ` սադոմազոխիստական երկխաղ ու էն ինչ ի սկզբանե մաքուրա, յուրահատուկա ու բացառիկ /էտ ըտենցա հաստատ/ դարձնում են չգիտեմ ինչ` իրար ցավացնելով ու տանջելով: Փորձեք ելքեր գտնել,ամրացնել, առաջ շարժվել, ոչ թե ավելի սեղմել, ճզմել… հետո էլ սգալ առանձին առանձին ու ասել, որ սենց անհնարա: Գնահատեք էլի էն ինչ-որ ունեք…
Է'հ, նեղվում եմ էլի հարազատ մարդկանց էտ վիճակում տեսնելուց…

Agni
29.08.2012, 22:03
ի՞նչ եմ անելու...

Agni
31.08.2012, 21:25
էսօր կայծակները ամենուր են...դու ես!!! կարոտել ենք... /ենք- ես ու փոքր եղբայրդ/:
Շնորհավո~ր...
:)

Agni
03.09.2012, 14:40
...ո՜նց տանել չեմ կարողանում, որ մարդիկ, առանց իմանալու՝ ինչ ես զգում, ինչ ես ապրել, ինչ ես մտածում, շտապում են վստահաբար ենթադրություններ անել...

Agni
18.09.2012, 23:44
գրեցի, գրեցի... շատ անկեղծ ստացվեց, ջնջեցի ու որոշեցի փոխարենը ժպտալ...

չէի սպասում, որ պարիսպներս էսքան պողպատե կստացվեին...

փակա, ամեն կողմից փակ, ոչ դիտավորյալ. տենց ստացվեց:

Agni
19.09.2012, 01:12
Պողպատ... պարիսպ... ճիշտ ես, դրանք հեքիաթներում են լինում, մեկ էլ հեքիաթներումա կախարդական փայտիկի տերը թեթև հարվածով դրանք դարձնում ապակյա ու մի փոքր քարի հարվածով էլ փշուր-փշուր անում...


<<Հրաշք ու խայտառակ ծաղր>> Ռեմարկ...

Agni
24.09.2012, 16:50
ամեն ինչ ուրիշա ... )

Agni
01.10.2012, 19:16
Վերջապես սովորեցի շատ կարևոր մի բան` լռել ...

Agni
09.10.2012, 22:00
...))

Agni
15.10.2012, 23:06
վերջապես, ես ոչ անցյալում եմ, ոչ էլ ապագայում)... ես ներկայում եմ, որն ինձ շատա դուր գալիս...:)

Agni
21.10.2012, 23:14
էսօր կյանքիս ամենաներդաշնակ օրերից մեկն էր... ))

Agni
29.10.2012, 12:02
բա որ ասում եմ, էս տարի աշունը մի ուրիշ տեսակ սիրունա...իմ երազած աշունիցա, ուղղակի իրական...

Agni
04.11.2012, 10:21
Նա'ս, էնքան եմ ուզում լինես:) էնքան բան ունեմ պատմելու քեզ, էնքան բան եմ հասկացել, կանխազգացումներդ իրականացել են:) էդքան սպասված լիարժեքությունը, ներդաշնակությունը ու էլ չշարունակեմ... ))
Ինֆորմացիայի քաղցա մոտս քեզնից...

Agni
20.11.2012, 14:05
էն որ գունավորա, էն որ իրական արժեքներդ վերականգնվում են, էն որ ճիշտը իրականությունա, էն որ վախը վստահությանա վերածվում, էն որ համարժեք շնչում ես ու անկախ քեզնից ժպտում ներսից, էն որ ապրում ես ու պատասխանատու ես...

Agni
12.12.2012, 00:19
որերորդ անգամ ունեմ կարիք գրելու, բայց սկսելա դժվարանալ իրականության մասին խոսելը վերտուալում... գրում եմ, հետո տեսնում եմ մի տեսակ արժեզրկվածա գրելով, հետո ջնջում եմ... շատ տարիներ առաջ ճիշտ էր ասում ընկեր Նազարյանը, իմ գրավոր խոսքը կաղումա/ականջը կանչի /
ես լավ եմ, ես ունեմ արև :)

Agni
21.12.2012, 23:04
էս երկու օրը կյանքը ինձ իսկապես սիրում էր... լիքը ժպտացել եմ, լիքը զգացել եմ, լիքը ապրել եմ...
ճակատագրական էր այդ երկու օրը, իսկ ես նույնիսկ չէի էլ կասկածում...ահագին հետո հասկացա,որ ծագեց արևը, սենտիմենտալիզմից ու ռոմանտիզմից հեռու, պարզուբարդ արևը,բայց իմ արևը...
էհհ, հավատում եմ էն խոսքերին, որ ասում են. «Ուզում ես զվարճացնե՞լ Աստծուն, պատմի՛ր նրան քո պլաններից»…:)

Agni
11.01.2013, 18:41
էսօր տարօրինակ մտքերի օրա... գնացի՜ գնացի՜, կանգնեցի մի պահ նայեցի՝ նեղվեցի, հետո էլի գնացի...հետո հասա էսօր՝ ժպտացի...
կյանքը հետաքրքիր երևույթա... իրան պետքա ապրել ...

Agni
11.02.2013, 00:51
հ՜մմ... տեսնես կա՞ ավելի երջանիկ բան, քան սիրելիիդ ջերմ ուսը, երբ ֆիլմի դիտման ժամանակ քունդ տանումա, աչքերդ փակվումա ու դու հանգիստ կարող ես գլուխդ հենել նրա ուսին ու զգալ մեծ ջերմություն ու ապահովություն…

Agni
21.03.2013, 13:08
Հիշողությունե՜ր... հիշել եմ ծանր ճամպրուկս, որ հաստատ քաշիցս ծանր էր ու ես քարշ էի տալիս հետս...ժպտում էի, իբր ապում էի արտաքուստ, բայց ներքուստ դանդաղ վերանում էի...վախենում էի ճամպրուկս կորցնել ու էլ չլինել...որքան շատ ենք ստեղծում իլյուզիաներ ու սնվում դրանցով, բայց դրանք թունավոր են ու բնավ կենսարար չեն…

Իսկ եթե հիմա հարցնեն, իսկ ո՞րնա կենսարարը... ես հիմա ունեմ դրա պատասխանը ու վստահորեն, կայուն կանգնած կպատասխանեմ :) :


Հ.Գ. տափակագիր շարքից

Agni
19.04.2013, 17:28
*Ժամանակն ու տրանսֆորմացիան...
հա... ժամանակի ընթացքում ամեն ինչ տրանսֆորմացվումա՝ հույզ, միտք, հարաբերություն, նպատակ, ու տենց գրեթե ամեն ինչ... հետաքրքիրա :)

*երեկ ինչ լավ էր, Լիլիլթ Պիպոյանի կենդանի ձայնն ու Կոմիտաս... շատ հոգեղեն էր:

*Նա', բայց ես բան չգիտեմ է~... հուսամ ամեն ինչ կարգինա:

Agni
12.08.2013, 23:53
Ուֆ... ուֆ...
Վաղուց չեմ փնթփնթացել, երևի կուտակումներա առաջացել... Ամեն ինչ կարգինա իբր, էսօրվա մեջ էդքան բան եմ հասցրել անել, բայց կիսատ եմ էս պահին... ահավոր չեմ սիրում, որ ինչ-որ բանի հասնելու համար էդքան աշխատում ես եռանդ, ջանք թափում արդեն քիչա մնացել, մեկ էլ հասկանում ես քո սկզբի պատկերացրածով չի ստացվում ու սենց թևաթափվում ես, էլ բան էլ չես ուզում անել... էն որ ամբողջ տարվա հոգնածությունդ ատամներով զսպած պահում էիր, մեկ էլ՝ հո՛պ, դուրսա հորդում...
Հանգիստա պետք, թե երբա գալու սպասված օրը, որ օվկիանոսի ափին մի ձեռքով բռնեմ կոկտե՜յլը, մյուսով էլ սերիս ձեռքը՜ ու օ հրաշք :խոծ բի դաժիծ

Agni
25.08.2013, 23:44
Անջատվելու մեծագույն կարիք ունեմ ամենաչանջատվելու պահին...

Agni
23.09.2013, 20:49
Ուֆ... ուֆ...
Հանգիստա պետք, թե երբա գալու սպասված օրը, որ օվկիանոսի ափին մի ձեռքով բռնեմ կոկտե՜յլը, մյուսով էլ սերիս ձեռքը՜ ու օ հրաշք :խոծ բի դաժիծ


:Դաժիլա՜
Օվկիանոսն իսկապես հզոր հրաշք էր, սերիս հետ համատեղ :oy

Agni
09.11.2013, 13:27
Առաջ, էս օրագիրը իսկապես ինչ-որ տեսակի լիցքաթափման, խոսքերս վերաիմաստավորման, փոփոխություններս արձանագրելու մի փոքրիկ անկյուն էր, որ հնարավորություն էր տալիս կարդալ, վերանայել ու ավելի լավ հասկանալու ինձ կամ ասելիքս...
Վերջին ժամանակներում փոփոխությունները, նորություններն ու ասելիքը շա՜տ ավելի շատա, բայց ներսումսա ու մի տեսակ անհասկանլի պատճառով չի վերարտադրվում...:)
Մենակ մի բան կասեմ, էնքան հաճելիա ապրելն ու զգալը / հույզեր ամեն տեսակ՝ գիժ, վատ, խելառ, տաք, փափուկ ու տենց/...

Agni
03.11.2015, 12:20
Նա՛... դու ստիպեցիր գալ ու գրառում անել, էսքան երկար դադարից հետո...հիշում եմ ու արդեն անհանգստանում եմ...

Agni
20.04.2016, 14:20
Ժամանակն ու ես․․․
Նորից եկավ ժամանակը հորդելու համար, ներսի կուտակումը երկար էր․․․
Երբեմն մտածում եմ աբսուրդի մեջ ենք ապրում, չկա պատճառահետևանքային կապ կյանքի կողմից մատուցված անակնկալների միջև․ջարդեց, փշուր-փշուր արեց, ճզմեց, հետո նորից լույս տվեց․․․լույսի մեջ դրեց շարունակություն՝ ինձ դարձնելով ավելի երջանիկ, բայց նաև էնքա՜ն հաշվետու․․․
Շարունակությունս ունի խենթացնող հոտ, ապրեցնող հայացք ու անասելի սեր։

Agni
03.09.2018, 10:24
Տարիներն անցնում են․․․ ուրիշ տարբերակ չունեմ, քան էստեղ գրառում անելը․․․ վերջին օրերին անընդհատ քո մասին եմ մտածում, հարազատ հոգիներիները կյանքում հատիկով են լինում․․․
ուշացումով տարեդարձդ շնորհավոր Նա՛ս․․․
հուսամ կկարդաս

Agni
31.08.2019, 13:58
Էսօր քո ծնունդն է չէ՞․ Շնորհավոր տարեդարձդ:flower
Տարի չէ, տարիներ են անցել:)․․․

Agni
02.01.2021, 17:51
Մտա ակումբ ու մի տեսակ սպասում էի, որ չկարդացված նամակ կունենայի մեջը գրված․ <<Նոր տարիդ շնորհավոր, կրա՜կս>>, բայց չկար, էլի չկար․․․

Agni
20.05.2021, 23:53
Էսօր մի-փոքր ազատ ժամանակ ունեի,ասեցի մտնեմ ակումբ ու տեսնեմ Այվին նոր սերիալ չի առաջարկել, սովորաբար հավանում եմ նրա առաջարկած սերիալները,էն էլ չգտա էտ թեման...
Ինչևէ...
Հետո մտովի հետ գնացի անցյալ։ Ես արդեն 7 տարիա չկամ սոց ցանցերում,դա իմ (հիմնավորված) որոշումնա ու ունի շատ դրական կողմեր ինձ համար,բայց, ինչ խոսք, մի մեծ բացասական կողմ էլ ունի։ Կային իմ կյանքում մարդիկ, որոնց հետ ինչ-որ շրջան շատ էի շփվում,օրինակ երիտասարդական փոխանակման ծրագրերից դրսերում ձեռք բերված ծանոթները,ակումբի ժողովուրդը (չնայած, շատերը էստեղ էլ ակտիվ չեն) ու հիմա ոչ մեկից տեղյակ չեմ։
Շատերի համար կորած եմ գուցե, շատերն էլ ինձանից տեղյակ չեն, բայց ուզեցի ասել,որ ձեզ բոլորիդ հիշում եմ, մեր անցկացրած օրերն էլ, արշավներն էլ և այլն։
Գրկեցի բոլոր էն մարդկանց,ովքեր հասկացան ինչ եմ ասում։

Agni
31.08.2021, 22:15
Ծնունդդ շնորհավոր ազիզ ջան:)) (գիտեմ,որ չես սիրում,որ էդպես են դիմում,ինչևէ...)
Ավանդույթը չխախտելով։
Յուրահատուկս