PDA

Դիտել ողջ տարբերակը : Եկա ու մնացի...- հարցազրույց Moonwalker -ի հետ;)



Claudia Mori
18.11.2011, 11:47
Ժողովուրդ ջան Ձեր դատին եմ հանձնում իմ առաջին հարցազրույցը Ակումբում
Moonwalker-ի հետ, ում ճանաչեցի հենց հարցազրույցի արդյունքում: Աշխատել եմ մոռանալ, որ լրագրող եմ, բայց կներեք, չստացվեց:D Ձեզ բարի ժամանց;)

Մտածում էի, որ մեր ֆիգուրները վատն են, որովհետև բացի ձիուց մյուսներն իրենց անուններին նման չէին

KarineIonesyan - Ողջույն:) Կներես ուշացնելու համար, հիմա կուղարկեմ նախնական հարցերը ու արդեն քո տված պատասխաններից, հնարավոր է ծագեն նորերը: Ակումբում քեզ ուսումնասիրելով՝ մոտս 9-ը հարց ծագեց:) Դե սկսեցինք;)

Moonwalker- Սկսեցի՛նք:))

KarineIonesyan- Էֆենդի Հազրեթլերի, կբացատրե՞ս ինչ է սա նշանակում ու ինչու՞ է այն հայտնվել քեզ ճանաչելու համար նախատեսված քառակուսիի մեջ:

Moonwalker- :))

Եսիմ, հայերեն «ձերդ գերազանցության» նման մի բան պիտի որ նշանակի: Որոշ մուֆասսիրներ են կրում էդ տիտղոսից: Կուրսեցուս մտքի փայլատակման արդյունքն է (Քանի որ ատելով ասում եմ, մի այլ կերպ չեմ սիրում ժխորը, առօրեական հարցերի աղմկոտ քննարկումներին աշխատում եմ չմասնակցել. եթե առարկություն էլ ունենում եմ թողնում եմ հետոյին: Ինքն էլ միշտ ասում էր/է. «Արշա՛կ Էֆենդի հազրեթլերի, էս «լայաղ» չես անում մեր հետ խոսաս»): Մարդիկ կան ինձ էֆենդի են ասում::pardon

Կարգավիճակում մնացել է որովհետև ավելի լավ տարբերակ չունեմ: Իսկ լռելյայն-պաշտոնական մոդերատորից, ԻՀԿ, գերադասելի է:

KarineIonesyan-Աղմուկ…ես դրանից ազատվում եմ հիմնականում երաժշտություն լսելու միջոցով…Դու ինչպե՞ս ես ազատվում դրանից:

Moonwalker- Տանը կամ նման մի տեղում, ես էլ եմ երաժշտություն լսում:

Իսկ հասարական վայրերում ընդհանրապես ականջակալներ կրելու սովորություն չունեմ: Դա երևի պայմանավորված է իրավիճակի նկատմամբ հսկողությունը չկորցնելու ցանկությամբ: Մի քանի անգամ փորձել եմ, բայց դե առանց մի զգայարանի մի տեսակ ինձ հանգիստ չեմ զգում::pardon

Աղմկոտ վայրը լքելու հնարավորություն չկա, ուղղակի փորձում եմ զրուցընկեր գտնել ու շեղվել ընդհանուր միջավայրից: Էս տարբերակի չաշխատելու դեպքում ուղղակի կարող եմ անջատվել (անցնել «stand by» վիճակի:)) ): Ինչ-ինչ՝ էդ իմ մոտ ստացվում է:

KarineIonesyan- Ձերդ գերազանցություն, ամենաշատը ինչի՞ մասին եք մտածել լռության մեջ, կարող եք անկեղծանալ Ակումբով մեկ:


Moonwalker- :oy Հիմա կոնկրետ-պերմանենտ թեմա/օբյեկտ չկա՝ նայած օրվան, տրամադրության, խնդիրներիս ևն: Բայց հիշում եմ մի 6-7 տարի առաջ սովորություն ունեի (մանավանդ գիշերները) մտածել թե ինչ կանեի եթե Վոլֆ Մեսսինգի կարողություններն ունենայի::D

Հա, լռություն ասեցիր հիշեցի: Շատ եմ սիրում երբ մի սենյակում 1+ մարդիկ լռում են (էն նյարդայնացնող լռությունը չէ, որ աշխատում ես խախտել, ասենք, եղանակից խոսելով, չէ): Խոսող լռությունն եմ սիրում:

Claudia Mori
18.11.2011, 11:48
KarineIonesyan- Ինչու՞ ես այդքան շատ սիրում շախմատ եւ Մայքլ Ջեքսոնին:

Moonwalker- Շախմա՞տը...:roll
Չգիտեմ, իմ համար գոնե էդ խաղն արվեստ է, մտավոր մշակույթի բարձր արժեք (ինչ արժի, թեկուզ միայն այն որ, գործնականում պատերազմ պատկերելով, շախմատը սովորական պայմաններում ագրեսիա չի պարունակում): Դե մեկը լուսանկարչությունն է սիրում, մեկը՝ մանրանկարչությունը, ես էլ՝ շախմատը: Սիրում եմ նրա համար, որ խաղը գնահատել ու դրանից հաճույք ստանալ կարող են համարյա թե բոլորը՝ չեմպիոնից մինչև սիրող. Կայիսսան ժպտում է բոլորին:
Հետո պրակտիկ կողմն էլ կա. խաղալը 8/10 դեպքերում օգնում է ազատվել գլխացավից: Չգիտեմ էլ ինչու, բայց որ օգնում է էդ հաստատ::esim
+ ասում են շախմատը արքայական խաղ է, դե ես էլ «Էֆենդի հազրեթլերի» եմ, չէ՞:D

Մայքլին սիրում եմ շատ փոքրուց: Կա՞ չէ յուրաքանչյուրի համար մի կատարող, ու միանգամից առանձնացնում ես: Իր երգերը իմ տարբեր հոգևիճակների ուղեկիցն են՝ հատկապես մեծ հաջողություն ու տարածում չունեցողները: Դրանք ևս մի փոքր բաներ են, որոնք կյանքն ավելի լուսավոր ու թեթև են դարձում:

KarineIonesyan-Առաջին անգամ ե՞րբ ես շախմատ խաղացել, հաստատ գլխացավդ չես ուզել անցկացնել, ինչու՞ որոշեցիր դա անել, մեկ էլ մի հարց, որը տալիս եմ քանի որ չգիտեմ, դու կարո՞ղ է շախմատով պրոֆեսիոնալ ձեւով ես զբաղվում, եթե այո, խնդրում եմ մանրամասներ:))

Moonwalker- Չէ, բարեբախտաբար (շախմատի համար), ես պրոֆեսիոնալ չեմ: Մի քանի տարի պարապելուց հետո հասկացել եմ, որ ես պարտադրված բան անողը չեմ: Կուզենամ՝ հրաշալի է, չեմ ուզենա՝ առավել ևս::)) Բնականաբար նման շախմատիստը ոչ մեկին պետք չի:

Առաջին անգամ խաղացել եմ շախմատի խաղաքարերով երբ 2-3 տարեկան էի: Շախմատ չէի խաղում, շախմատով էի խաղում::)) Քարերի անունները գիտեի ու մտածում էի, որ մեր տան ֆիգուրները վատն են, որովհետև բացի ձիուց մյուսները իրենց անուններին նման չէին::D
Մի օր էլ պապիկիս մտքով անցավ իր պարապությունը ինձ շախմատ սովորեցնելով լրացնել (ինքը նարդի էլ էր ուզում սովորեցնել, բայց էդ դեպքում, չգիտես ինչու, բան չստացվեց)... ու տենց...

KarineIonesyan-Ինչպե՞ս ընդունեցիր Մայքլ Ջեքսոնի մահվան լուրը ու արդյոք ամեն տարի տոնու՞մ ես իր ծննդյան օրը: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Moonwalker- Անկեղծ ասած, ավելի վաղ էի սպասում, որ նման վերջաբան է լինելու, բայց այն, ինչ պատահեց ավելի ցավոտ ու ավելի անցանկալի ազդեցություն ունեցավ, քան ես էի մտածում: Ամեն դեպքում Մայքը վատ չապրեց (գուցե ոչ այնքան լավ, որքան արժանի էր, բայց ցանկացած դեպքում) ու, կարծում եմ, իր առաքելությունը կատարեց: Հուսով եմ հիմա ինքն ավել լավ տեղում է:

Իսկ օգոստոսի 29-ին, ինչպես սովորական օր, տոնում եմ բավական զուսպ (ասենք, իր նկարով շապիկ եմ հագնում կամ տենց):

Claudia Mori
18.11.2011, 11:49
KarineIonesyan-Ո՞վ եմ ես, ի՞նչ եմ ուզում իմ կյանքում հասնել եւ ինչի՞ եմ պատրաստ դրա համար: Ունե՞ս արդյոք այս հարցերի պատասխանները, եթե այո, ապա ինչպե՞ս են այդ պատասխանները հայտնվել քո կյանքում: Կամ այլ կերպ ասած՝ ճանաչու՞մ ես ինքդ քեզ ու որքանո՞վ ես կարեւորում ինքնաճանաչողությունը եւ ինչու՞:


Moonwalker- Ես ի՜նչ ծանր հարցեր ես տալիս::)) Չեմ ուզում կարդացողների համար համար անհետաքրքիր լինի, դրա համար մի բեյթ մեջբերեմ Աթթար Նիշապուրցու «Մաթիք աթ Թայրից» (ցավոք սրտի, գիտեմ միայն ռուսերենը).
«Когда ты спустишься в долину искания,
каждый миг тебе встретится сотня страданий.»
Արի չիջնենք էդ փնտրումների հովիտը, էլի::oy

KarineIonesyan-Ծանր հարցեր չես սիրում…ինձ ու Ակումբին հաստատ չես վստահում որոշ հարցերում ու դա բնական է, սա քննադատելու համար չեմ ասում, ուղղակի մոտս նոր հարց ծագեց կասես ու՞մ ես վստահում կյանքում ընդհանրապես ու ինչու՞:

Moonwalker- Ոչ թե Ակումբին ու քեզ չեմ վստահում, այլ ... ըըը /դե խելոք աղջիկ ես մի արդարացում մտածի:D/
Սկզբից ասեմ, ծնողներին մի կողմ եմ դնում: Անկեղծ ասեմ, մնացածներից ոչ մեկին-ոչ մեկին չեմ վստահում 100%-ով: Որովհետև ինքս ուրիշների համար 100 %-ով վստահելի հազիվ թե համարվեմ: Նենց չի, որ անվստահելի ընկեր եմ ու լավ/իսկականից լավ/ ընկերներ չունեմ, չէ: Շատ հարցերում ուրիշներին վստահում եմ (իրանք սահմանափակ թվով են, իսկ վստահության միակ չափանիշը ժամանակն է), բայց դե 100%-ը մի քիչ այլ կատեգորիա է: Էդքան երևի ինքս ինձ չեմ վստահում, միայն Բարձրյալին:

KarineIonesyan- Չեմ մտածի:P «Եթե դու քեզ չսիրես, քեզ ոչ ոք չի սիրի» կարգախոսին ու էգոիզմ երեւույթներին ինչպե՞ս ես վերաբերվում:

Moonwalker- Անկեղծ ասած էդ կարգախոսն իմ մոտ ասոցիացվում է ավելի շատ սեփական արժանապատվության գիտակցման, քան էգոիզմի հետ: Դե բացարձակ դրսևորման տեսակետից էգոիզմն էլ, ալտրուիզմն էլ իմ համար խորթ են: Եթե կլիշեները մի կողմ դնենք, երևի յուրաքանչյուրիս մեջ էլ էգոիզմի մասնիկներ կգնենք: Ու էդ էդքան էլ վատ չի, եթե ծայրահեղության չի հասնում: Իսկ ծայրահեղության հասած գրեթե ցանկացած զգացում/զգացմունքից հազիվ թե կարելի է լավ բան ակնկալել:

Claudia Mori
18.11.2011, 11:49
KarineIonesyan- Ծայրահեղ եղե՞լ ես երբեւէ, կամ ավելի շուտ ուզե՞լ ես լինել: Խոսքս շատ ծայրահեղ բաների մասին է, օրինակ հրապարակային վայրում անկանխատեսելի ելույթներ, խենթություններ եւ այլն… Եթե ոչ, ինչպե՞ս ես վերավերվում «խենթերին»:

Moonwalker- Սովորաբար տղաները հակառակ սեռի համար են խենթություններ անում: Իմ մոտ էդ տեսակ խենթությունները միշտ մի տեսակ ոչ հրապարակային են ստացվում::} Այլոց խենթություններին (եթե չափը չեն անցնում), դրվատական ժպիտով կամ ծայրահեղ դեպքում չեզոքությամբ եմ վերաբերվում:
Չնայած մի անգամ հրապարակային մի դեպք եղել է: Ծայրահեղ...զայրույթի էր հասցրել, անկառավարելի զայրույթի: Կյանքումս միակ անգամ աղջկա վրա ձեռք եմ բարձրացրել (:sorry) Երևի ողջ Այգեստանը երևի իմացել էր::D

Բայց մինչև հիմա էլ կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել::esim

KarineIonesyan- Ցանկացած դեպքում աղջկա վրա ձեռք բարձրացնելը ճիշտ բան չեմ համարում ու ընդհանրապես ֆիզիկական ուժը օգտագործելուն կողմնակից չեմ, եթե իհարկե տղան եզակի սրիկա չէ ու այլ ճանապարհով բան չի հասկանում:)) Ամեն դեպքում, այս տեսանկյունից հարց էլ չեմ տա, այս հարցը առաջ եմ անցնում, որ հարցազրույցը չվերածվի երկխոսության:

Moonwalker- Դե նենց չի, որ ես հպարտանում եմ էդ արարքով, բայց դե խի՞ չես նշում որ աղջիկն էլ կարող է եզակի սրիկա լինել: Ինչևէ, անցած լինի:)

KarineIonesyan- Լինում են իհարկե, այն էլ ինչ կարգի սրիկաներ են լինում, երբեմն ավելի, քան տղաները, բայց իրանց լրիվ ուրիշ ձեւով կարելի է թեւաթափ անել :D Լավ, իրոք անցած լինի:), ավելի լուրջ հարցեր էլ կան կյանքում, որքանո՞վ են քեզ մտահոգում արտաքին աշխարհում, քո կյանքից դուրս կատարվող իրադարձությունները:

Moonwalker- Իմ անձնական գործունեության/շփման շրջանից դուրս կատարվող իրադարձություններով, զարգացումներով, փոփոխություններով հետաքրքրվում եմ բավականաչափ (տաս բալանոց սանդղակով մի 6-7-ի): Թեև լինում եմ անտարբերության շրջաններ, որոնք հաճախ իմ կյանքն էլ են ընդգրկում: Բայց եթե իմ ակտիվության տեսանկյունից նայենք, հասարակայնապես բավական պասիվ եմ: Ընդհանրապես իմ բնույթով բավական ծույլ եմ ու ոչ նախաձեռնող:

Claudia Mori
18.11.2011, 11:50
KarineIonesyan- Աստվածաշնչյան իմ ամենասիրած տողը հանդիպեցի քո գրառումներում, հիմարություն է «խոզերի առաջ մարգարիտ շաղ տալն» ու անշնորհակալների մասին հոգալը: Հաճա՞խ ես ստիպված լինում հիշել այս խոսքերը ու կիրառու՞մ ես արդյոք այն, կամ ավելի շուտ կարողանու՞մ ես կիրառել:

Moonwalker- Սովորաբար մի բան անելիս շնորհակալության մասին չեմ մտածում, եթե կարողանում եմ օգնում եմ, բայց դե բնականաբար երախտամոռությունը երբեմն հունից հանում է: Հիսուսի խորհուրդը բավական հաճախ եմ հիշում, բայց երբեք դիմացինիս դեմքին չեմ ասել, որովհետև ես էլ երբեմն անշնորհակալ եմ գտնվում: Ու ցանկացած դեպքում էլ, հավատացած եմ, որ լավությունը մի օր հետ է վերադառնում: Ուղղակի համբերել է պետք: Ինչպես իմ ամենասիրելի աստվածաշնչյան հատվածն է ասում՝ «Ամենեցուն ժամանակ է եւ ժամ ամենայն իրաց ի ներքոյ երկնից» (Ժող. 3:1)

KarineIonesyan- Կրոնական թեմաներն ինչու՞ են քեզ հետաքրքրում, պայքար կա՞ քո հետաքրքրությունների մեջ, եթե այո, բնութագրիր այն ու տուր անվանում:]

Moonwalker-:))

Իմ ակումբային «ջահել» օրերի բանավեճե՞րն ես կարդացել:
Եթե հնարավորություն ունենայի (այսինքն հնարավորություն կա՝ /մոդերավորման վահանակի ջանը սաղ:D/ թույլատրելի լիներ) դրանցից որոշները կջնջեի, կամ այլ կերպ կգրեի: Այս մի տարվա ընթացքում Ակումբը շատ բաների հետ սովորեցրեց նաև, որ պարտադիր չէ այն ամենին, ինչին դու համաձայն չես, արձագանքել:

Չեմ թաքցնում, կրոնական թեմաները ինձ հետաքրքրում են, թե ինչու՝ չեմ կարող ասել:

Իսկ իմ հետաքրքրությունների միջև պայքար կամ հակասություն չեմ նկատել: Մի բան կարող եմ ասել իմ հոբբիներից գերակայողը քնելն է::))

Claudia Mori
18.11.2011, 11:51
KarineIonesyan- Նույն օրագրիդ մեջ դու առաջարկեցիր կյանքի ապրելու 3 տարբերակներ՝1. Կյանք ապրած միայն իմ համար. օբյեկտը սեփական «Ես»-ը, 2. Կյանք ապրած բոլորի կամ Ուրիշի համար. օբյեկտը հանրային/ուրիշի «Ես»-ը, 3. Կյանք ապրած Աստծով ու Աստծու համար. օբյեկտը աստվածային «Ես»-ը, որ նույնական է կատարելությանը: Ո՞րն ես ընտրել վերջիվերջո քեզ համար ու նորից ինչու՞:

Moonwalker-Այս հարցն էլ այն հարցի նման ծանր է::unsure
Դրանք բոլորն էլ առկա են՝ որոշակի հարաբերակցությամբ, ընդ որում էդ հարաբերակցությունը հիմա իմ համար էնքան ամոթալի է, որ չեմ էլ գրում::oy
Հա ու էդ գրառումից հետո կարծիքս ահագին փոխվել է, ուստի մի քիչ այլ ընկալում ունեմ էս պահին: Ներքին վերաիմաստավորումը կարծես թե անընդհատ գործընթաց է ու բնությունների համակեցությունն էլ մի մարդու մեջ անընդհատ փոփոխվում է: Մի օր մի զգացումն ու նպատակն է ուժեղ, մի օր՝ այլ: Չգիտեմ...

KarineIonesyan-Հ.Գ. հարց վերջին՝ Ակումբը ասում ես եզակի բացառություն է, քանի որ ոչ մի սոցիալական կայքում չկաս, ինչպե՞ս ստացվեց, որ այդպես ստացվեց, ո՞նց, ե՞րբ եւ ինչու՞ Ակումբը գրավեց քեզ:

Moonwalker- Ակումբը, իրոք եզակի, իմ համար երջանիկ բացառություն էր: Մի թեմա կար, պատմել եմ (http://www.akumb.am/showthread.php/58855-%D5%80%D5%AB%D5%B7%D5%A5%D5%B6%D6%84-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B5%D5%AC%D5%A5%D6%80%D5%A8-%C2%AB%D4%B4%D4%B1%D5%90%C2%BB-%D4%B1%D4%BF%D5%88%D5%92%D5%84%D4%B2?p=2161457&viewfull=1#post2161457) թե ինչպես հայտնվեցի ակումբում: Չգիտեմ՝ սեր էր առաջին հայացքից: Եկա ու մնացի: Ու չեմ գնալու մինչև չվռնդեն(ք): Հիմա իմ կյանքի մի մասն է, ինչպես և մի մասն են էն մարդիկ, ում ճանաչել եմ Ակումբի շնորհիվ: Երևի Ակումբը տալիս է ջերմություն, որը ոչ մի բազմամիլիոնանոց սոցցանց չի կարող տալ: Ջերմությունն է ինձ պահում այստեղ::love

KarineIonesyan- Այլ հարցեր են ծագում մոտս, որոնք գիտակցաբար չեմ տալիս, որ Ակումբցիներին տեղ թողնեմ: Պատրա՞ստ ես քեզ հանձնեմ Ակումբականների դատին:

Moonwalker- Հա պատրաստ եմ, ավելի շուտ հեսա Ակումբից դուրս գամ պատրաստ կլինեմ :D

Քեզ շնորհակալություն:)

KarineIonesyan-Քեզ էլ շնորհակալություն, դե Moonwalker ջան քեզ հաջողություն եմ մաղթում ու նաեւ, որ կյանքում գործ չունենաս սրիկա աղջիկների հետ:D

E-la Via
18.11.2011, 12:58
Կարինե, Moonwalker շնորհակալություն հարցազրույցի համար, այն սպասված էր ու հետաքրքրությամբ կարդացի:


Moonwalker ջան, չես պատկերացնի ոնց եմ հասկանում քո սերը խոսող լռության հանդեպ: Ինչպես որ հասկացել եմ, միայն այդ ժամանակ ես հնարավորինս հարզատանում դիմացինի հետ… Ի դեպ, ես էլ չեմ սիրում դրսում ականջակալներով լինել, պետք է հնարավորինս ամբողջությամբ ընկալեմ այն, ինչ կատարվում է շուրջս:

Մտածում եմ ինչ հարց տամ, բայց հիմա մտքովս բան չի անցնում, ուրեմն հարցերով հետո կհամենամ ;):

Բայց մի բան ասեմ… Moonwalker ջան, շատ կցանկանայի, որ ծայրահեղության ու տեղը տեղին խենթության համը զգաս մի օր… Այդ ժամանակ կհասկանաս, որ վերահսկողությունից դուրս լինելն էլ ներքին փոխակերպման մի ձև է :):

Նաիրուհի
18.11.2011, 13:46
Վերջերս լիքը հետաքրքիր հարցազրույցներ եղան, որոնցից հատկապես երկուսին շատ էի սպասում։ Էն մեկի թեմայում էդպես էլ չգրեցի :oy, էստեղ գրեմ։
Կարինե ջան, շնորհակալություն էսօրվա ամենալավ անակնկալի համար։
Արշակ ջան, թեև գիտեմ, որ անսահման խորություններ ունես, որոնք դժվար էլ կարողանամ մի օր բացահայտել, բայց էսքանի համար էլ եմ շատ ուրախ։ Այ էսպիսին էլ քեզ միշտ պատկերացրել եմ (և´ մինչև մեր էն կիսատ-պռատ/պատահական հանդիպումները, և´ դրանցից հետո)։
Չգիտեմ, է՜, մի տեսակ անբացատրելի ջերմություն եմ զգում քո հանդեպ... :love
Հարցեր էլ հաստատ կծագեն շուտով, պատրաստվիր ։Ճ

Շինարար
18.11.2011, 13:53
Հիմա իմ շաբլոն հարցերը:))

1. Քո սիրած գրողը:
2. Քո սիրած երգը:
3. Գիրք, որ հատկապես շատ ես հավանում:
4. Պատմությունից ո՞ւմ կարաս առանձնացնես, որ ինքը նենց հերոս տղա ա կամ աղջիկ:
5. Եթե անցալից որևէ մի նշանավոր դեմքի հետ զրուցելու հնարավորություն ունենայիր, ո՞ւմ հետ կուզեիր զրուցել ու ինչի՞ մասին:
6. Երբ Աստծուն հանդիպես, ասենք թե, ի՞նչ կհարցնես կամ կասես իրան:
7. Ջեքսոնի նման պարել կարողանո՞ւմ ես, դե գոնե ինչ-որ չափով:
8. Եթե հնարավորություն ունենաս ընտրելու, որտե՞ղ ու ո՞ր ժամանակներում կուզեիր ապրել:
9. Մասնագիտությունդ ի՞նչ ա, և ընդհանրապես դա էդ ի՞նչ մասնագիտություն ա որ::P
10. Հա, Պոզների հաղորդումը հաճախ եմ նայում, հարցեր կա՞ն:

Հ. Գ. Բոլոր հարցերի կողքը կա «ինչո՞ւ» հարցը: Խնդրում եմ պատասխաններդ մի փոքր հիմնավորես:)

Ապրեք, ժողովուրդ ջան, լավն էր:)

Freeman
18.11.2011, 15:05
Լավ հարցազրույց էր, երկուսիցդ էլ շնորհակալ եմ:

ի դեպ՝

Մի բան կարող եմ ասել իմ հոբբիներից գերակայողը քնելն է::))
Աբրիս, էֆենդի :))

armen9494
18.11.2011, 18:28
Լավն էր հարցազրույցը, երկուսդ էլ շատ ապրեք;)
Moonwalker քեզ չեմ ճանաչում, ակումբում էլ շատ քիչ ենք շփվել, բայց կարդալուց մի տեսակ հարազատ բան զգացի, չգիտեմ ինչն էր, բայց շատ հարազատ. երևի այն՝ որ դու էլ ես իսկական ակումբցի :))
հա, էս դեպքը իմ մոտ էլ ա եղել :))


Moonwalker- ....Չնայած մի անգամ հրապարակային մի դեպք եղել է: Ծայրահեղ...զայրույթի էր հասցրել, անկառավարելի զայրույթի: Կյանքումս միակ անգամ աղջկա վրա ձեռք եմ բարձրացրել (:sorry) ...

Բայց մինչև հիմա էլ կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել::esim


Այ սենց մի դեպք իմ հետ էլ էր եղել՝ դպրոցական տարիքում, ու ես էլ եմ կարծում, որ ես սխալ չէի :)) ես իրան մինչև էդ մի քանի անգամ զգուշացրեցի :D
Բայց էդի շատ շուտ էր՝ դպրոցական տարիքում :oy

Smokie
18.11.2011, 18:36
Ապրեք երկուսդ էլ::hands
Ուոլքեր ջան դու շա՜տ հետաքրքիր անձնավորություն ես, ինքս էլ չգիտեմ թե ի՞նչն ա քո մեջ ինձ հիմա ամենաշատը հետաքրքրում, բայց հաստատ մի բանի պակաս եմ զգում, ուզում եմ ավելին իմանալ քո մասին,:) (ակումբցիներ, ձեզ տեսնեմ, ձեր հարցերով հանդերձ)::))

Ինչպե՞ս կվերաբերվեիր այն բանին, որ տարբեր մարդիկ քեզ դիմեին իրենց ընտրած մականունով, կամ ածականով::)
Իհարկե յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է իր չափով, որոշակիորեն տարբերվում է մյուսներից: Կոնկրետ քո ճանաչած մարդկանց մեջ կա՞ մեկը, ով քեզ համար ամենահետաքրքիր անձնավորությունն է, ում հետ որ շատ հետաքրքիր կլիներ զրուցել, թե՞ բոլորին նայում ես որպես հավասարների, իրենց յուրահատկություններով հանդերձ::)
Իսկ ընդհանրեպես սիրու՞մ ես խորհուրդներ ստանալ::)

Claudia Mori
18.11.2011, 19:22
Վերջապես մի քիչ ազատ ժամանակ գտա, մի քանի բան եմ մոռացել գրել:

Շատ հետաքրքիր հարցազրույց էր ինձ համար, քանի որ Мооnwalker-ին չեմ ճանաչել ու, ինչ մեղքս թաքցնեմ, գրառումները չեմ կարդացել:) Ու միգուցե դա էլ էր պատճառը, որ հետաքրքրությամբ սկսեցի կարդալ իր գրեթե բոլոր գրառումները ու բացած բաժինները եւ հարցազրույց անցկացրեցի հետը, կարծում եմ ինքը լրիվ այս դարի մարդ է, այիսնքն ունի պրակտիկ մտածելակերպ, դե իսկ որ շախմատ է սիրում, դա արդեն շատ բան է ասում մարդու մասին:) Տարիքով փոքր է, բայց խելացի է, դա եւս կարծում եմ մեծ առավելություն է ու ինձ արդեն հետաքրքիր է ասենք 5 տարի հետո ինչի կհասնես դու;)

Մի քիչ ոչ անմիջական ստացվեց հարցազրույցը իմ կարծիքով, քանի որ այն ինտերնետով եմ արել, իսկ ես սովոր եմ մարդուն տեսնելով հարցազրույց անցկացնել :) Անկեղծ ասած, այդպես էլ պլանավորել էինք, ուղղակի վատառողջ լինելու պատճառով չստացվեց, բայց կարծում եմ դրա տեղը կլրացնենք;)

Հա մեկ էլ ուզում էի սմայլիկներ դնել իմ հարցերի մեջ, բայց համակարգը ասում էր, որ պիտի կրճատես, վերջը ջղայնացա իմ հարցերի միջից բոլոր սմայլիկները հանեցի:))

Moonwalker
18.11.2011, 21:34
Հատ-հատ չգրեմ: Բոլորիցդ շնորհակալ եմ լավ խոսքերի համար: Սիրում եմ Ակումբը::love


1. Քո սիրած գրողը:

Կաֆկա եմ սիրում ամենաշատը: Ոչ թե հասկանում, հավանում, համաձայն եմ (եթե իր հետ համաձայն մարդիկ կան:}), այլ հենց սիրում եմ: Կարդալուց ողջ էությունդ համակող զգացումն եմ սիրում: Ափսոս գերմաներեն չգիտեմ::pardon


2. Քո սիրած երգը:

Ամենաշատը՝


http://www.youtube.com/watch?v=F9Nh84lfvW0

Ամեն երևէջը բոլոր բջիջներովս զգում եմ:


3. Գիրք, որ հատկապես շատ ես հավանում:

Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»: Տողատակերի համար եմ սիրում: Զարմանում եմ, որ ոմանք որպես անեկդոտների գիրք են կարդում::esim


4. Պատմությունից ո՞ւմ կարաս առանձնացնես, որ ինքը նենց հերոս տղա ա կամ աղջիկ:

Հենց «հերոս տղա» բնորոշիչը երևի ամենալավը Ֆիդիպպիդեսին (http://en.wikipedia.org/wiki/Pheidippides) ա համապատասխանում: Հերոսը էր, որովհետև ոչ մի անձնական օգուտ չէր ակնկալում:


5. Եթե անցալից որևէ մի նշանավոր դեմքի հետ զրուցելու հնարավորություն ունենայիր, ո՞ւմ հետ կուզեիր զրուցել ու ինչի՞ մասին:

Թալեյրանի: Չգիտեմ, միշտ հիացել եմ էդ մարդու անձնական ու քաղաքական ճկունությամբ: Փոքր «մաստեր-քլասս» կստանայի::))


6. Երբ Աստծուն հանդիպես, ասենք թե, ի՞նչ կհարցնես կամ կասես իրան:

Անկեղծ պատասխան չունեմ:


7. Ջեքսոնի նման պարել կարողանո՞ւմ ես, դե գոնե ինչ-որ չափով:

Մի անգամ Smooth Criminal-ի anti-gravity lean-ի հետևանքով քիթ-բերանի ընկնելուց հետո, էլ չեմ փորձել::D Պարելու հետ չունեմ::pardon


8. Եթե հնարավորություն ունենաս ընտրելու, որտե՞ղ ու ո՞ր ժամանակներում կուզեիր ապրել:

Հիմա աստեղ էլ վատ չեմ ապրում::))
Ապրել չէ, բայց կուզենայի 1938-ի նոյեմբերին Հոլանդիայում լինեի: ԱՎՐՕ չեմպիոնների մրցաշարի հանդիսատես կուզենայի լինել:


9. Մասնագիտությունդ ի՞նչ ա, և ընդհանրապես դա էդ ի՞նչ մասնագիտություն ա որ::P

Հա էլի: Արաբագետի պես աննպատակ բան ա, բայց մի առավելություն ունի: Չլինի-չլինի, կգնամ Թուրքիա ապրանք բերելու::D
Իսկ եթե լուրջ, կարևորը ինձ դուր ա գալիս::aha


10. Հա, Պոզների հաղորդումը հաճախ եմ նայում, հարցեր կա՞ն:

:D:D

Չէ, հարցերը Vox populi բաժնում են::P


Ինչպե՞ս կվերաբերվեիր այն բանին, որ տարբեր մարդիկ քեզ դիմեին իրենց ընտրած մականունով, կամ ածականով::)

Իրենց ընտրած՝ բացասական, իրենց ընտրած ու իմ հաստատած՝ հնարավոր է: Իսկ ընդհանրապես իմ անունը շատ եմ սիրում:;)


Իհարկե յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է իր չափով, որոշակիորեն տարբերվում է մյուսներից: Կոնկրետ քո ճանաչած մարդկանց մեջ կա՞ մեկը, ով քեզ համար ամենահետաքրքիր անձնավորությունն է, ում հետ որ շատ հետաքրքիր կլիներ զրուցել, թե՞ բոլորին նայում ես որպես հավասարների, իրենց յուրահատկություններով հանդերձ::)

Բոլորին նայում եմ որպես հավասարների, բայց շփման գործում, բնականաբար, ունեմ իմ նախընտրությունները: Կան մարդիկ ում հետ ավելի հաճույքով եմ շփվում: Երևի ինչպես բոլորը::pardon


Իսկ ընդհանրեպես սիրու՞մ ես խորհուրդներ ստանալ::)

Չէ, ինքնանպատակ խորհուրդներ չեմ սիրում: Բայց և չեմ խորշում խորհուրդներ լսելուց ու ընդունելուց: Հաճախ ինքս եմ դիմում խորհուրդների համար: «Խորհրդատու» մարդիկ էլ, բնականաբար, սահմանափակ թիվ ունեն:

Magic-Mushroom
18.11.2011, 22:35
Դե ասում ես էլի,ինչպես է զգացվում,որ պրոֆեսիոնալ է աշխատել,մեկ շնչով կարդացի,ապրես Կարինե ջան,իսկական լրագրողական տաղանդ ունես,ճիշտ ես ընտրել մասնագիտությունդ,moon ապրես շատ դինամիկ եւ հումորով լի,հեշտ կարդացվող հարցազրույց էր,նոր կողմից քեզ բացահայտեցի:)

Smokie
18.11.2011, 22:35
Իսկ ինքդ հաճախ ե՞ս խորհուրդներ տալիս:)

Ameli
18.11.2011, 22:47
Ակումբը շատ բաների հետ սովորեցրեց նաև, որ պարտադիր չէ այն ամենին, ինչին դու համաձայն չես, արձագանքել:

Այ սա տպավորվեց, որովհետև ես էլ եմ դա սովորել:

Moonwalker
19.11.2011, 12:33
Իսկ ինքդ հաճախ ե՞ս խորհուրդներ տալիս:)

Հմմ...:unsure
Ընդհանրապես ինքս նման կայուն սովորություն չունեմ: Համեմատաբար անծանոթ մարդկանց խորհուրդներ չեմ տալիս, եթե իրենք չեն խնդրում: Ավելի մտերիմ ու իմ համար թանկ մարդկանց խորհուրդներ տալիս եմ, երբ զգում եմ, որ իրականում կարող եմ օգնել ու էդ թեմայից ինչ որ բան գոնե հասկանում եմ: Գլխավորը փորձում եմ չվնասել իմ խորհուրդներով, կամ «խորհրդառու»-ի վզին չփաթաթել իմ կարծիքը: Չափը չանցնելը կարծում եմ կարևոր է, ոնց ասում են այլ մարդու հոգին մտնելուց առաջ պետք է դուռը թակել::)

Arpine
19.11.2011, 15:42
Հետաքրքիր հարցազրույց էր, երևումա էլի որ պրոֆեսիոնալի ձեռքա կպել;)

Մի քանի հարց.
-Մուն եթե տարիքդ գրած չլինեիր ես երբևէ չէի մտածի որ այդքան ես, էլի՞ ես լսել նման խոսքեր:
-Ինչպիսի՞ մանկություն ես ունեցել, կա՞ որևէ դեպք , թե՛ լավ, թե՛վատ, կապված մանկությանդ հետ, որը երբեք չես մոռանա:
-Ասում ես, որ մարդաշատ վայրեր չես սիրում,պասիվ ես, հավանաբար, ընկերական նեղ շրջապատ ունես և էնքանել շփվող չես, իսկ երբևէ չե՞ս մտածում, որ ավելի շատ շփման կարիք ունես:
-Ո՞վ է քո իդեալը՝ պերսոնան, որին ձգտում ես նմանվել և եթե գաղտնիք չի, հատկապես ի՞նչ հատկանիշով: Կամ անցյալում, որը քեզ համար եղել է իդեալ և որին հասել ես:
-Ինչքանո՞վ ես կարևորում հասարական կարծիքը:
-Կրոնի հետ կապված. երևի ուսումնասիրել ես մահմեդականությունը, ի՞նչ կարծիք ունես այս կրոնի մասին:
-Եվ ինչպե՞ս ես ընտրել մասնագիտությունդ::)

E-la Via
19.11.2011, 17:01
Եկա իմ հարցերով :):

1. Արշակ ջան, հեշտ ես ներում մարդկանց??? Կա մի բան, որը չես կարող ներել??? Եթե կա, դա ինչն է???
2. Բնավորության, որ գիծն է, որ շատ ես հավանում մարդու մեջ, բայց որը դու չունես ու շատ կցանկանայիր ունենալ???
3. Հումորի զգացումից ինչպես ես??? Հումորով մոտենում ես ինքդ քեզ, քեզ հետ պատահած դեպքերին???
4. Եթե ընկնեիր անմարդաբնակ կղզի ու կարողանաիր հետդ քո ուզած մարդկանց վերցնել ,ակումբցիներից ում կտանեիր հետդ (վատության կարգով չէ, որպես օգնություն ;))??? Տուր գոնե երեք հոգու անուն ու խնդրում եմ, բացատրիր, թե ինչի ընտրեցիր հենց նրանց… : Եթե չեմ սխալվում, նման թեմա կա Ակումբում:

Freeman
19.11.2011, 17:09
4. Եթե ընկնեիր անմարդաբնակ կղզի ու կարողանաիր հետդ քո ուզած մարդկանց վերցնել ,ակումբցիներից ում կտանեիր հետդ (վատության կարգով չէ, որպես օգնություն ;))??? Տուր գոնե երեք հոգու անուն ու խնդրում եմ, բացատրիր, թե ինչի ընտրեցիր հենց նրանց… : Եթե չեմ սխալվում, նման թեմա կա Ակումբում:
Ժող, առաջարկում եմ էս հարցը բոլոր հարցազրույցների ժամանակ պարտադիր տալ:

Moonwalker
19.11.2011, 18:38
-Մուն եթե տարիքդ գրած չլինեիր ես երբևէ չէի մտածի որ այդքան ես, էլի՞ ես լսել նման խոսքեր:

:oy:))
Հա, բավական շատ են ասում, հատկապես Ակումբում: Չգիտեմ էլ ինչի... ծերանում եմ երևի:qyar


-Ինչպիսի՞ մանկություն ես ունեցել, կա՞ որևէ դեպք , թե՛ լավ, թե՛վատ, կապված մանկությանդ հետ, որը երբեք չես մոռանա:

Լավ մանկություն եմ ունեցել (ու դեռ մանուկ եմ. մի քիչ մեծամարմին:)) ): Հիշում եմ 5 տարեկանում Ձմեռ Պապիկից աշխարհագրական ատլաս էի ուզել: Մերոնք էլ առել էին ու պահարանում էին պահել: Ես էլ կարծեմ Nutella էի ման գալիս ու պատահաբար գտա::)) Ավելի շուտ էի կասկածում, որ Ձմեռ Պապ չկա, բայց էդ պահին համոզվեցի: Ու հետաքրքիր էր, որ տեղը դրեցի, որ տնեցիք չնեղվեին:D


-Ասում ես, որ մարդաշատ վայրեր չես սիրում,պասիվ ես, հավանաբար, ընկերական նեղ շրջապատ ունես և էնքանել շփվող չես, իսկ երբևէ չե՞ս մտածում, որ ավելի շատ շփման կարիք ունես:

Էս ես սոցիոֆոբի տպավորությո՞ւն եմ թողել::)) Իրականում ես էլ եմ սիրում նոր մարդկանց հետ ծանոթանալ կամ հին ծանոթների հետ ժամանակ անցկացնել: Միգուցե ավելի քիչ քան որոշ մարդիկ, բայց, ցանկացած դեպքում շփման խնդիրներ/պակաս չունեմ::esim


-Ո՞վ է քո իդեալը՝ պերսոնան, որին ձգտում ես նմանվել և եթե գաղտնիք չի, հատկապես ի՞նչ հատկանիշով: Կամ անցյալում, որը քեզ համար եղել է իդեալ և որին հասել ես:

Ես չեմ ընդունում «իդեալ» կոչվածը: Իրականում չեմ ուզում նմանվել ինչ որ մեկին, ուզում եմ ինձանից ստանալ առավելագույն լավագույնը: Ինչքանով է ստացվում. սա ուրիշ հարց է:


-Ինչքանո՞վ ես կարևորում հասարական կարծիքը:

Դե մարդը ինքը սոցիալական արարած է՝ չես կարող ապրել շրջապատի վրա ամբողջովին թքած ունենալով: Բայց չեմ կարծում, որ եթե ցանկանամ մի բան անել, մտածելով, որ դա է միակ ճիշտ որոշումը, հասարակական կարծիքը կկանգնեցնի ինձ:esim


-Կրոնի հետ կապված. երևի ուսումնասիրել ես մահմեդականությունը, ի՞նչ կարծիք ունես այս կրոնի մասին:

Հա մի քիչ ուսումնասիրել(-ում) եմ (նաև մասնագիտության առումով): Հարգանքով եմ մոտենում, ինպես և մնացած բոլոր կրոն/հավատալիքների մեծամասնությանը: Մի կողմ թողնելով հավատի հետևորդների ծայրահեղականությունը (անգամ եթե դրա արմատները հենց կրոնից են)՝ հիանում եմ իսլամի վրա կառուցված մշակութային ժառանգությամբ:


-Եվ ինչպե՞ս ես ընտրել մասնագիտությունդ::)

Չգիտեմ, արևելքի մշակույթը միշտ մի տեսակ ձգել է: Ու քանի որ ընտրության հարցում որոշողը միայն ես էի ընտրեցի արևելագիտությունը: Մի քիչ ավելի բարդ էր ուղղության ներսում ընտրություն կատարելը, բայց մինչև հիմա էլ մտածում եմ, որ ճիշտ եմ վարվել:


1. Արշակ ջան, հեշտ ես ներում մարդկանց??? Կա մի բան, որը չես կարող ներել??? Եթե կա, դա ինչն է???

Հիշաչար չեմ, բայց մեկ-մեկ վերքերը երկար են սպիանում:;) Երևի չներվող բան չկա, ուղղակի կան դժվար ներվող բաներ: Ամեն դեպքում մինչև հիմա չի եղել բան, որը չներեմ:


2. Բնավորության, որ գիծն է, որ շատ ես հավանում մարդու մեջ, բայց որը դու չունես ու շատ կցանկանայիր ունենալ???

Երևի հենց էդ չափավոր խենթությունը, որի մասին վերևում խոսվեց: Կշռադատելը լավ բան է, բայց մեկ-մեկ պետք է վստահել ինստինքներին::pardon


3. Հումորի զգացումից ինչպես ես??? Հումորով մոտենում ես ինքդ քեզ, քեզ հետ պատահած դեպքերին???

Իհարկե ինձ չես անվանի հումորի արքա, բայց ունեցածս հումորը զգացումից դեռ ոչ ոք չի բողոքել:)) Հա, ինքնս իմ հանդեպ էլ կարող եմ ծիծաղել, երբ տեղը գալիս է: Առանց դրա, ԻՀԿ, շատ ծանր է առօրեայում::esim


4. Եթե ընկնեիր անմարդաբնակ կղզի ու կարողանաիր հետդ քո ուզած մարդկանց վերցնել ,ակումբցիներից ում կտանեիր հետդ (վատության կարգով չէ, որպես օգնություն ;))??? Տուր գոնե երեք հոգու անուն ու խնդրում եմ, բացատրիր, թե ինչի ընտրեցիր հենց նրանց… : Եթե չեմ սխալվում, նման թեմա կա Ակումբում:

:)) Հա, ես էլ հիշեցի նման թեմա:
Լավ, բեր փորձենք թվարկել, բայց ասելու եմ երկու անուն, որ միանգամից մտքիս եկան:
1. Գարդմանյանը (Սկեպտիկ Գագոն էլի:D) - բա հետս մի հատ աթեիստ չլինե՞ր: Առանց իրանց կյանքն անհետաքրքիր ա::))
2. Ժառը - գոնե տենց իրան ռեալում կտեսնեմ:} Համ էլ բոյով ա, կոկոս կքաղեր մեր համար:

Արէա
19.11.2011, 18:46
Հիշում եմ 5 տարեկանում Ձմեռ Պապիկից աշխարհագրական ատլաս էի ուզել: Մերոնք էլ առել էին ու պահարանում էին պահել: Ես էլ կարծեմ Nutella էի ման գալիս ու պատահաբար գտա::)) Ավելի շուտ էի կասկածում, որ Ձմեռ Պապ չկա, բայց էդ պահին համոզվեցի: Ու հետաքրքիր էր, որ տեղը դրեցի, որ տնեցիք չնեղվեին:D


Էս ի՜նչ լավն էր :)

Arpine
19.11.2011, 19:39
Լավ մանկություն եմ ունեցել (ու դեռ մանուկ եմ. մի քիչ մեծամարմին ): Հիշում եմ 5 տարեկանում Ձմեռ Պապիկից աշխարհագրական ատլաս էի ուզել: Մերոնք էլ առել էին ու պահարանում էին պահել: Ես էլ կարծեմ Nutella էի ման գալիս ու պատահաբար գտա: Ավելի շուտ էի կասկածում, որ Ձմեռ Պապ չկա, բայց էդ պահին համոզվեցի: Ու հետաքրքիր էր, որ տեղը դրեցի, որ տնեցիք չնեղվեին
:D

Էս ես սոցիոֆոբի տպավորությո՞ւն եմ թողել: Իրականում ես էլ եմ սիրում նոր մարդկանց հետ ծանոթանալ կամ հին ծանոթների հետ ժամանակ անցկացնել: Միգուցե ավելի քիչ քան որոշ մարդիկ, բայց, ցանկացած դեպքում շփման խնդիրներ/պակաս չունեմ:


Չէ ինչ սոցիոֆոբիա:)), խառնվածքի տիպա էլի, էդ դեպքում ես էլ սոցիոֆոբիա ունեմ:D


Ես չեմ ընդունում «իդեալ» կոչվածը: Իրականում չեմ ուզում նմանվել ինչ որ մեկին, ուզում եմ ինձանից ստանալ առավելագույն լավագույնը: Ինչքանով է ստացվում. սա ուրիշ հարց է:
Դե քանի որ ուրիշ հարց է՝ չեմ վիճում;)

Ժունդիայի
19.11.2011, 20:30
Արշակ ջան մի քանի հարց կարելի ա՞ քեզ տալ:

Երևի նկատած կլինես, որ բոլորիս հարցազրույցների ամենավերջում գրեթե միշտ կա այն տողը, որտեղ ասում ենք: «Ժողովուրդ ջան շնորհակալ եմ բոլորիցդ... ես էլ փորձեցի լինել հնարավորինս անկեղծ»:

1. Ինչու՞ է, որ մարդիկ հանդիսանալով անկեղծության ջատագովը այդ տարօրինակ երևույթն իրենց վերագրելիս, նախօրոք ավելցանում են հնարավորինս բառը:
2. Երկու բառով. ի՞նչ է անկեղծությունը: Այդ բառի բառարանային սահմանումը արդյո՞ք արդարացնում է քո ակնկալիքները:
3. «Քիչ անկեղծությունը վտանգավոր բան է, շատ անկեղծություն էլ՝ բավականաչափ մահացու»: «Մարդիկ միշտ էլ անկեղծ են, ուղղակի փոխում են անկեղծության ձևը, ուրիշ ոչինչ»: Այս երկուսից, որի՞ն ես ավելի շատ հակված հավատալու:
4. Ակումբում կա՞ն մարդիկ, որոնց գրառումները կարդալիս (այդ թվում քեզ) մտքումդ ասում ես. «էս ի՜նչ անկեղծ ա, բայց գրում, բեր մի հատ վարկանիշեմ»:

Հարգանքներով՝

Moonwalker
19.11.2011, 21:00
Երևի նկատած կլինես, որ բոլորիս հարցազրույցների ամենավերջում գրեթե միշտ կա այն տողը, որտեղ ասում ենք: «Ժողովուրդ ջան շնորհակալ եմ բոլորիցդ... ես էլ փորձեցի լինել հնարավորինս անկեղծ»:
1. Ինչու՞ է, որ մարդիկ հանդիսանալով անկեղծության ջատագովը այդ տարօրինակ երևույթն իրենց վերագրելիս, նախօրոք ավելցանում են հնարավորինս բառը:

Էդ բառով երևի փորձում ենք լցնել էն ճեղքերը, որոնք դատարկ էին մնացել ակումբային միջավայրում թույլատրելի անկեղծության սահմանից դուրս գտնվելու պատճառով: Ինչքան էլ հակառակում համոզեն, միանշանակ է, որ ոչ ոք (լավ ապահովության համար՝ գրեթե ոչ ոք) միշտ անկեղծ չի լինում::esim


2. Երկու բառով. ի՞նչ է անկեղծությունը: Այդ բառի բառարանային սահմանումը արդյո՞ք արդարացնում է քո ակնկալիքները:

Անկեղծ ասած, բառարանային սահմանումը չգիտեմ, բայց մի բան գիտեմ անկեղծությունը միշտ չի որ լավ բանի է բերում: Անկեղծությունը միշտ չի, որ ճիշտն է ու միշտ չէ, որ ճշմարտությունն է: Նույնիսկ կասեի, որ ծայրահեղ անկեղծությունը ավելի լավ չի, քան ծայրահեղ կեղծավորությունը:


3. «Քիչ անկեղծությունը վտանգավոր բան է, շատ անկեղծություն էլ՝ բավականաչափ մահացու»: «Մարդիկ միշտ էլ անկեղծ են, ուղղակի փոխում են անկեղծության ձևը, ուրիշ ոչինչ»: Այս երկուսից, որի՞ն ես ավելի շատ հակված հավատալու:

Երևի ավելի շատ առաջինին, որովհետև Օսկար Ուայլդին սիրում եմ::))


4. Ակումբում կա՞ն մարդիկ, որոնց գրառումները կարդալիս (այդ թվում քեզ) մտքումդ ասում ես. «էս ի՜նչ անկեղծ ա, բայց գրում, բեր մի հատ վարկանիշեմ»:

Երևի էլի կլինեն, բայց առաջինը իր նիքը միտքս եկավ, դրա համար էլ մենակ Հարդի անունը կգրեմ: Իրեն մի այլ տիպի հարգում եմ հենց էդ ուղղամիտ անկեղծության համար:

ars83
06.12.2011, 06:15
Վերջապես, վերջապես ես էլ ընկա էս թեմա, կարդացի, բարիացա :)) ու հիմա գնում եմ քնեմ: Առաջին գրառումը վաղուց էի կարդացել ու (իմ արևին) մտապահել էի, որ շարունակությունը կարդամ: Նոր ֆռֆռում էի ակումբով, ստեղ նայեցի, էնտեղ նայեցի, ֆեյսբուքները մտա, նենց այլանդակ ու ծանր զգացում մոտս առաջացավ, հայ-հայ ա մտնում էի Անկապ օրագիրը, որ գրեմ, թե իմ դիտարկումներով (առնվազն ինձ հասանելի շրջապատում) կատաստրոֆիկ ճաշակի անկում եմ նկատում: Տենց դառնացած մեկ էլ հիշեցի, որ չեմ կարդացել հարցազրույցիդ շարունակությունը, Մունո: Կարդալուց հետո էլ ձեռքս չի գնում անկապագրառում անեմ: :)) Ծաղկես դու, որ սենց բարերար ազդեցություն ունես ծեր մարդկանց վրա: :P
Պատասխաններդ շատ լավն էին, հումորը՝ գիտելիքով լի ու բարձրամակարդակ (նենց եմ սիրում դա): Կարինե ջան, քեզ էլ մեծ շնորհակալություն, լակոնիկ ;) ու միաժամանակ բովանդակալից հարցերի ոճը շատ եմ սիրում:

Մունո, մի հարց տամ, էլի: Դու ո՞նց ես համարում, դպրոցը կարևոր բան ա՞ զարգացման ու ստեղծագործության համար: Խոսքը վերաբերում ա ցանկացած բնագավառի, բայց կոնկրետության համար կարելի ա վերցնել արվեստն ու պատմությունը: Մարդ պիտի՞ իրա գիտելիքի ձեռքբերումը հիմնի նախորդների ձեռք բերածի վրա, թե՞ բոլորը կարող են «մաքուր էջից» սկսել: Դպրոցը կաշկանդո՞ւմ ա ստեղծագործին, թե՞ օգնում (տեսնո՞ւմ ես, ես չեմ կարողանում Կարինեի պես կարճ հարցնեմ :)) ):

Moonwalker
06.12.2011, 09:42
Դու ո՞նց ես համարում, դպրոցը կարևոր բան ա՞ զարգացման ու ստեղծագործության համար: Խոսքը վերաբերում ա ցանկացած բնագավառի, բայց կոնկրետության համար կարելի ա վերցնել արվեստն ու պատմությունը: Մարդ պիտի՞ իրա գիտելիքի ձեռքբերումը հիմնի նախորդների ձեռք բերածի վրա, թե՞ բոլորը կարող են «մաքուր էջից» սկսել: Դպրոցը կաշկանդո՞ւմ ա ստեղծագործին, թե՞ օգնում (տեսնո՞ւմ ես, ես չեմ կարողանում Կարինեի պես կարճ հարցնեմ :)) ):

Մերսի լավ խոսքերի համար, Արս ջան::love

Էս վերջերս մի քիչ ավելի երազկոտ եմ դարձել: Շատ կուզենայի պնդել, որ «մաքուր էջից» սկսելը սովորաբար ավելի պայծառ ու տպավորիչ արդյունք ա բերում: Բայց նման դեպքերի ճնշող մեծամասնության մեջ վճռական գործոնը ստեղծագործողի աստվածատուր, հաճախ անհավատալի չափերի հասնող տաղանդն ա: Արի ես ինձ ավելի ծանոթ ոլորտից օրինակ բերեմ:)) Դպրոցը շատ կարևոր ա, օրինակ, շախմատում: Նոյեմբերի վարկանշային աղյուսակի 50 համարներից 36-ը սոցիալիստական-սովետական դպրոցի ներկայացուցիչներն են: Բայց դրա կողքին ունենք Կարլսենի նման «самородок», որ փայլել է գործնականում առանց դպրոցի (խաղի մեջ հիմա էլ նկատելի են չսովետականության բացերը): Երևի հենց դրա համար էլ ամենաանկանխատեսելի ու դիտարժան խաղն է ցուցադրում: Բայց դե ամեն մեկը չի կարող «մաքուր էջից» սկսել: Սովորական «մահկանացուների» համար դպրոցը երևի բնական ճանապարհն է: Ինչի՞ նոր հեծանիվ հայտնաբերել: Բայց դե պարզ չի, թե «самородок»-ն դպրոց ներգրավելուց ինչ դուրս կգա: Մի խոսքով...:pardon

Moonwalker
02.08.2012, 12:23
Մի անգամ Smooth Criminal-ի anti-gravity lean-ի հետևանքով քիթ-բերանի ընկնելուց հետո, էլ չեմ փորձել::D

Աաա՜, փաստորեն մենակ ես չեմ եղել::))

http://a7.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/603442_443696145670084_2006200830_n.jpg