PDA

Դիտել ողջ տարբերակը : “Արցախյան ազատամարտիկը” խորագրով մրցույթներ



Firegirl777
16.11.2011, 20:03
Սիրելի աշակերտներ, ուսանողներ, երիտասարդներ,
“Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում-ՀԱՍԿ” հասարակական կազմակերպությունը Արցախյան ազատամարտիկ և Հայաստանում սկաուտության վերահիմնադիր Վարդան Բախշյանի նահատակության 20-րդ տարելիցին ընդառաջ հայտարարում է “Արցախյան ազատամարտիկը” խորագրով նկարչության, լուսանկարչության և շարադրության մրցույթներ: Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է 2011թ. դեկտեմբերի 10-ը, իսկ դեկտեմբերի 16-ին կկատարվի մրցույթի ամփոփում և լավագույն աշխատանքների հայտարարում: Աշխատանքները կարող եք ներկայացնել “ՀԱՍԿ”-ի գրասենյակ` Երևան, Ալեք Մանուկյան 7 հասցեով (հեռ: 010 57-36-14, 010 57-36-01) կամ ուղարկել
llalaian@yahoo.com; llalaian@scout.am էլ-հասցեներին: