PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Ես առանց նրա



S.Adi.
11.11.2011, 20:26
Հարցեր` բազում… անպատասխան,
Խոսքեր` չասված ու մոռացված,
Մտքեր` անցած ու գնացած,
Դեպքեր… ելքեր… պահեր սառած,
Քեզ մոտ եկող անույս քայլեր
Ու քեզ կանչող անձայն ճիչեր…
Բառեր` ասված ու հնացած,
Մոմեր` վառված, հալված, մարված…
Ժամեր, վայրկյան, րոպե` կանգնած,
Օր ու տարի` անմիտ անցած
Քեզ կարոտող սրտի հարված,
Քեզ մոտ բերող ուղի` քանդված…

S.Adi.
11.11.2011, 20:28
Այսօր նորից հիշել եմ քեզ,
Ինչպես հանդիպման մեր օրերին,
Երբ կարոտով սպասում էի,
Թե քեզ պիտի տեսնեմ նորից…
Այսօր նորից տեսել եմ քեզ
Իմ երազում. այնքան պայծառ
Կարծես պիտի հպվեիր ինձ ջերմ,
Կարծես պիտի խոսեիր ինձ հետ,
Կարծես՝ ծարավ իմ աչքերից
Պիտի նայեիր ու կշտանայիր,
Պիտի կանչեիր ինձ քեզ մոտիկ,
Պիտի լսվեր ինձ քո ձայնը…
Պիտի… պիտի… ես արթնացա…
Այսպես, ահա, ամեն գիշեր
Ես սպասում եմ իմ երազին…

S.Adi.
14.11.2011, 21:07
Շնորհակալ եմ շնորհակալությունների համար...:)

S.Adi.
14.11.2011, 21:08
Մտածե՞լ ես, որ կյանքն իմ դատարկ
Դու կարող ես սիրով լցնել,
Դու կարող ես քո սիրտը մեծ
Ամբողջությամբ ինձ նվիրել…
Գիտե՞ս արդյոք` ուր էլ գնաս,
Ում էլ նայես` քեզ հետ եմ ես…
Միայն ասա ես իմանամ,
Թե ես չկամ քո մտքերում`
Գնամ անդարձ, անհուշ, անվերք,
Սիրուցս լոկ մնա մի հետք…

S.Adi.
14.11.2011, 21:09
Անցյալ դարձավ ևս մի հուշ,
Եվս մի լուռ արցունք հոսեց…
Քեզ մոտ բերող վերջին ուղին
Անէացավ, ջնջվեց, փակվեց…
Դու չէիր փոխվել`
Պահը այն չէր…
Չէ, չէս լքել, ես եմ լռել…
Ու վերջացավ…
Ամեն ինչ անցավ…
Դու փոխվեցիր,
Պահն անհետացավ…
Դու լքեցիր… Ես լռեցի…

S.Adi.
15.11.2011, 11:19
Մի կտոր ամպ էր երկնքից կախված
Ուզեցի բռնել, որ չընկնի հանկարծ,
Մի տեսակ գրկել նրան ուզեցի
Մի տեսակ սիրտս փոթորկեց անկայծ:
Մի կտոր կարոտ…
Փարվել ուզեցի,
Գրկել, գուրգուրել, ինչպես մանկացած
Մի չտես գազան…
Մի քիչ արցունքներ…
Մի քիչ ողբացած ձայնի ելևէջ,
Որբացած սիրուց մի կտոր բարև,
Ու մի քիչ վերև, հենց գլխիս վերև
Պատկերներ, հուշեր քեզանից պոկված…
Ու այս հեքիաթի վերջին էջերում
Մի կտոր արև ու մի կտոր ամպ…

S.Adi.
16.11.2011, 21:15
Քո անունը լսելիս
Ես տեսնում եմ մի աշխարհ,
Ուր միշտ ես եմ առանց քեզ
Մեղմում թախիծը սրտիս:
Քո անունը լսելիս
Ես զգում եմ ծանր ցավ,
Որ ապրում եմ առանց քեզ`
Այդ աշխարհը տեսնելիս:
Քո անունը լսելիս
Կարոտում եմ ես մի պահ
Անցյալի ջերմ օրերը,
Երբ ստեղծում էինք մի աշխարհ,
Ուր լսվում էր քո անունը…
…Ես ապրում եմ
Քո անունը լսելիս...

S.Adi.
18.11.2011, 21:13
Անավարտ Մենախոսություն

Խոսում եմ հետդ ու չեմ հավատում, որ ամիսներ առաջ ես քո համար մի ամբողջ կյանք էի, քո ապրելու հույսն ու քո շնչելու ցանկությունը… Չեմ հավատում, որ կարող ես այդքան անտարբերությամբ ու մտքիդ սառը դատողությամբ խոսել զգացմունքերիդ մասին, որ մեր` այդքան քաղցր ու բաղձալի սերը դու դասում ես պահի զգացածի ու ցանկությունների շարքը, որ կարող ես այդքան գույներով լեցուն անցյալից թողնել ու սիրտս լցնել անգույն հիշողություններ… Չէ’ , չեմ հավատում…
Կարծես մի մեծ ու անձրևելուն պատրաստվող ամպ կախվեց գլխիս վրա քո անակնկալ անհետացումից հետո… Սպասում եմ` ուր որ է կպայթի… Ու քո բոլոր մեղքերն անձրևի տեսքով կթափվեն գլխիս, կպայթի ու ողջ իմ սերը ջուրը կտանի նույնիսկ քեզնից էլ հեռու… Գնացիր… Կարոտն ու թախիծը դարձան իմ առօրյայի անբաժան ուղեկիցները, ժամացույցի սլաքներն ընթանում են մեկը մյուսին հրելով ու առանց շտապելու նոր օրվա բացմանը, օդն էլ… օդն էլ` կարևոր չէ կա, թե չկա. միևնույն է այն ինձ չի հերիքում երբ դու չկաս...

Չգիտեմ ի՞նչ մտածել ու ինչի՞ վրա կենտրոնանալ:

Մի կողմից հասկանում եմ, որ ճակատագրի գործոնից ոչ մեկս էլ ապահովագրված չենք, բայց, մյուս կողմից էլ` հավատացած եմ, որ հենց այդ ճակատագիր կոչվածը մենք ինքներս էլ կարող էինք դասավորել, եթե ցանկությունը մեծ լիներ…
...Ուղղակի անհնար է քեզանով ու քեզ համար ապրել /առանց չափազանցնելու/, երբ դու կողքիս չես… Ու գիտե՞ս, թե որն է ամենացավոտն ու անտանելին: Այն, որ քո բացակայությունը արդարացնում ես ու այն էլ ամենաստոր ձևով /որի մասին նույնիսկ չեմ էլ ուզում մտածել, ուր մնաց` խոսել/ :
Այս ամենին բացատրություն չեմ կարողանում տալ: Անընդհատ ինձ համոզում եմ, որ դու այլևս իմը չես, որ իզուր են արցունքներս ու անքուն գիշերները` քո մասին հիշողություններով լեցուն, համոզում եմ, որ...

S.Adi.
18.11.2011, 21:15
Ատում Եմ Սերը

Ես քեզ չեմ ատում
Ես սերն եմ ատում,
Որ հոգուս վրա մի բույն է դրել,
Ու սիրտս իր մեծ թակարդն է առել…
Չէ, չեմ ատում քեզ,
Սերն եմ ատում ես,
Որ երակումս արյուն է դարձել
Ու աչքիս առաջը պատ է շարել…
Սերն եմ ատում ես,
Սերն այս աներես,
Որ չի հարցնում. ՙՍիրել ուզու՞մ ես՚…
Չէ’ , չեմ ատում քեզ,
Սերն եմ ատում ես...