PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջոն անԹերրին. Հարցազրույց John-ի հետ

Lusinamara
08.11.2011, 21:11
Ողջո՛ւյն:)

Բարև:)

Ինչպե՞ս ես

Լավ, մերսի, դո՞ւ

Ես էլ… Դեհ, երևի սկսենք, բայց նախօրոք ասեմ, որ առաջին անգամ եմ էսպես «գլխիցս մեծ» գործ բռնել, հետևաբար՝ պիտի օգնես, միասին հաղթահարենք:))

Հարց չկա Լուս ջան, պետք ա, մի երկու հարց էլ ես կտամ:D

Հարցը հարցը չի:)) գնացի՛նք. Երբ լսում ես դրվատանքի խոսքեր քո հավասարակշռության մասին, մտքանալիզ չե՞ս անում՝ կա՞ արդյոք ներսումդ անկանոնություն, աններդաշնակություն:

Ճիշտն ասած՝ ես իրականում այնքան էլ հավասարակշված չեմ, մանավանդ վերջին տարիներին: Երբեմն ստացվում է թուլացնել նյարդերս ու ձևացնել, որ ոչինչ չի կարող ինձ հունից հանել: Այսինքն՝ լսեմ կողքից դրվատանքի խոսքեր թե չէ՝ ես գիտեմ, որ այնքան էլ հավասարակշռված չեմ, ուղղակի շատ հաճախ գիտակցությունս հաղթում է ու կարողանում եմ ինձ զսպել, կառավարել, արդյունքում էլ շրջապատի մոտ առաջանում է նման կարծիք:

Ինչպիսի՞ն պիտի լինի մարդ, որ արժանանա վստահությանդ:

Շատ դժվար է, վերջերս սխալվել եմ մի քանի հոգու հարցով, այսուհետև՝ ավելի դժվար է լինելու: Կոնկրետ չափանիշ չկա, բայց կա մի մարդկային տիպ, որ շատ շուտ եմ հասկանում՝ տվյալ մարդն այդպիսին է թե ոչ. դա կեղծավոր մարդկային տիպն է, ու իր տարատեսակներից մեկը՝ ցանկացած իրավիճակից մի օգուտ քաղելու, ցանկացած մարդու մի քիչ գոնե շահագործելու մոլուցք ունեցող մարդկային տիպը: Այսպիսի մարդկանց ոչ մի կերպ չեմ կարող վստահել: Բայց որպես գաղտնիք ասեմ, որ եթե տվյալ մարդը չվստահելու առիթ չի տվել, ուրեմն ցույց եմ տալիս, որ վստահում եմ, մինչև համոզվեմ, որ արժեր, կամ մինչև չվստահելու առիթ տա, այսինքն՝ վստահում եմ, բայց զգուշանում ;)

Հոս, ավելի շատ ֆիզիկակա՞ն, թե՞ մտավոր ունակություններդ են երևում:

Երկուսն էլ թաքցված են :) տվյալ պահին որի կարիքը որ զգացվի՝ չեմ զլանա ցույց տալ, բայց մտավոր ունակություններս ավելի խորն են թաքցված, և, անհրաժեշտության դեպքում անգամ, երբեմն չեմ կարողանում ցույց տալ:

Քեզ համար ինչ է կյանքի դժվարությունը, կյանքի ինչ-որ էտա՞պ, թե՞ փորձություն Աստծո կողմից:

Կյանքի դժվարությունը ինձ համար կյանքի իմաստն է: Ավելի ճիշտ՝ էդ դժվարությունները հաղթահարելն է կյանքի իմաստը: Առանց դրանց անիմաստ կլիներ մի տեսակ... Չգիտեմ, էդ ինձ համար ոչ թե փորձություն է, այլ հաճույք, որովհետև դժվարությունը հենց ինքը կյանքն է, իսկ կյանքը, ինչպես ասում են, լավ բան է :)

Դու սիրում ես կյանքն իր դժվարություններով :) Ո՞ր դեպքում ես համաձայն «Տարին մեկ անգամ, բայց տեղը տեղին» արտահայտության հետ… ծննդյան արարողությունները մոռանանք :D

հա, հենց այդպես… նայած թե ինչը… ավելի շուտ՝ չէ… Թող լինի տարին մի քանի անգամ (թե քանի անգամ՝ կախված թե ինչի մասին է խոսքը), ու տեղը տեղին, այ դա իմ սրտով է :))

Երբևէ ինքդ քեզնից հիասթափվե՞լ ես…

Այո, ու բավականին հաճախ, վերջին անգամ կարծեմ՝ երեկ, բայց էդ չի նշանակում որ վատ կարծիքի եմ իմ մասին, ուղղակի ձգտում եմ ավելի լավը դառնալ, ոչ թե ցույց տալ շրջապատին, որ ավելի լավն եմ քան կամ, այլ դառնալ ավելի լավը ու որ շրջապատը դա տեսնի, առանց իմ ցույց տալու…

Փաստորեն ջանք ես թափում լինել, այլ ոչ թվալ, իսկ հիասթափությունները կարծում եմ վատ իմաստով արարքների չեն մղում:
Որո՞նք են քո բնավորության կայուն գծերը…

Վատ արարքների չեն մղում իհարկե, նմանատիպ հարցերը լուծում եմ հանգիստ ու խաղաղ մենակության մեջ :) հավատարմությունը կարծում եմ ամենակայունն է. սկզբունքներիս, զգացմունքներիս ու հայրենիքիս նկատմամբ հավատարմությունը: Ու մեկ էլ նվիրվածությունը: Կայուն գիծ է նաև, ինչու ոչ, ալարկոտությունը, :oy որի դեմ առայժմ անօգուտ պայքարում եմ…

Ա՜խ դու ալարկոտ :)) Կարևորը մոռացկոտ չես ոմանց նման :D:love
Առանց հետևանքների մասին մտածելու քայլեր անո՞ւմ ես՝ ենթարկվելով որոշակի ազդակների, ասենք` ներքին ձայնի…

Հիմնականում՝ չէ, որովհետև կարծում եմ՝ մտածելն ավելի կարևոր է: Իսկ կարևոր որոշումներ ընդունելուց առաջ հնարավոր է շատերից խորհուրդ հարցնեմ, բայց վերջում իհարկե ինքս կայացնեմ որոշում՝ հաշվի առնելով տրված խորհուրդներն այնքանով, որ որոշ մտքերի գուցե ինքս չէի հանգել, բայց համաձայն եմ :) Ինչ խոսք, երբեմն անում եմ չմտածված քայլեր, ու լավ է, որ մինչ այժմ խուսափել եմ վատ հետևանքներից:

Անխոս` լավ է,, բայց լինո՞ւմ են դեպքեր, երբ հայտնվես սրված հարաբերությունների կենտրոնում:

Չգիտեմ ինչքանով ես նկատել, ես Ակումբում թշնամիներ չունեմ, նույնը նաև համալսարանում, նույնը եղել է բանակում: Ուղղակի կան մարդիկ, ում հետ չեմ շփվում ու վերջ: Չեմ սիրում կոնֆլիկտներ: Բայց դե կոնֆլիկտի գլխավոր գործող անձի դերում էլ եղել եմ իհարկե, բանակում՝ վերջին անգամ...Ու մեկ էլ 5-րդ դասարանում: Դա իսկական փորձաշրջան էր ինձ համար՝ նոր էինք Գյումիից տեղափոխվել Երևան ու մեղմ ասած ինձ լավ չընդունեցին, բայց դե կարողացա դուրս գալ էդ աննախանձելի իրավիճակից՝ անընդհատ կոնֆլիկտների մեջ էի բակում, դպրոցում ու մնացած բոլոր տեղերում:

Երկրորդ իրավիճակում քեզ լավ եմ հասկանում… ու չեմ հասկանում շրջաններից տեղափոխվածների հանդեպ ոչ ճիշտ վերաբերմունքը, բացարձակ… ես այդպիսին չէի լինի:
Հոս, ուզում եմ մի քիչ էլ աղջիկների թեմային անդրադառնալ :D

սպասում եմ :D ինչքան էլ որ էդ թեման մի տեսակ… չգիտեմ…

շարունակելի

Lusinamara
08.11.2011, 21:19
Քեզ ասել եմ չէ՞` աղջիկների վերլուծաբան ես :D Ինձ թվում է աղջիկների հարցում դու հաջողակ ես, հարցը ոչ թե նրանց երջանկացնելու, այլ նրանց միջոցով քեզ երջանկացնելու մասին է :) Ունե՞ս աղջկա քո իդեալը…

Օ՜հ, հրաշալի է լսել, որ աղջիկների հարցում հաջողակ եմ, թեկուզ և այդպես չէ :D Չէ, տարօրինակ չէ… ուրեմն ասեմ՝ վերլուծելով, թե ինչքան իրարից տարբեր (թե՛ արտաքինով ու թե՛ մնացած ամեն ինչով) աղջիկների եմ սիրահարվել, եկա այն եզրակացության, որ որպես այդպիսին իդեալ չկա ինձ համար, դեռևս այդ իդեալի փնտրտուքների մեջ եմ: Իսկ եթե հարցին նայենք այլ տեսանկյունից՝ ավելի կատարյալ զույգ, քան ծնողներս են՝ երբևէ չեմ տեսել: Էդ տեսանկյունից՝ կնոջ իդեալն ինձ համար Մայրս է: Համոզված եմ, որ Նրա չափ լավ կին չեմ ունենա, բայց դա ինձ չի տխրեցնում, որովհետև օրինաչափ է. ես էլ Հորս չափ լավը չեմ ;)

Պարզապես կատարյալ պատասխան;) Հոս ջան, իսկ ի՞նչ մասնագիտություն ունես:)

Սովորում եմ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուտետում, մասնագիտություն չունեմ:

Անունիդ պատմությունը կպատմե՞ս… ո՞ւմ անունով են քեզ կնքել

Պապիկիս եղբոր անունն է եղել Հովսեփ, քանի որ նա թոռ չի ունեցել՝ որոշել են իմ անունը դնել Հովսեփ… Ես իրան շա՜տ փոքր ժամանակ եմ տեսել, միայն հիշում եմ, որ կապույտ աչքեր ուներ ու շա՜տ բարի ժպիտ:

Վայ, ո՜նց եմ սիրում այս անունը :):love դե Ջոն անունիդ մասին էլ պատմիր… ու մի քիչ՝ ո՞նց դարձար ֆուտբոլասեր, ի՞նչ ակումբ ես սիրում, ո՞ր ֆուտբոլիստին:

Ապրե՜ս: Ջոն անունը կապված է Հովսեփ անվան անգլերեն Ջո ( Joe ) տարբերակի ու նաև իմ սիրելի ֆուտբոլիստի՝ Անգլիայի հավաքականի ու Չելսիի ավագ Ջոն Թերրիի անվան հետ: Ֆուտբոլ սկսել եմ նայել 8 տարեկանից: Առաջին խաղը, որ դիտել եմ, եղել է Հայաստան-Ֆրանսիա (2-3) խաղը: Այդ ժամանակ գիտեի միայն, որ մեր թիմը թույլ է ու որ Ֆրանսիան աշխարհի չեմպիոնն է: Ու պատկերացրու իմ ուրախությունը, երբ Կարապետ Միքայելյանը 6-րդ րոպեին գրավեց Բարտեզի դարպասը... Երկրպագում եմ Լոնդոնի Չելսիին, այն պահից սկսած, երբ Հայաստանում սկսեցին հեռարձակել Անգլիական պրեմիեր լիգան: «Անվանակցիս» մասին արդեն նշեցի, նաև շատ եմ սիրում Լեմպարդին, Ագուերոյին, Չեխին...: Փոքր ժամանակ շատ էի հավանում Զիդանի ու Ռոբերտո Կառլոսի խաղը:

Ինչպիսի՞ ֆիլմ կնկարահանեիր, երբևէ պատկերացրե՞լ ես…

Ընդհանրապես սիրում եմ թեթև նայվող ֆիլմեր, կոմեդիաներ, բայց եթե ֆիլմ նկարելու լինեի՝ երևի ֆիլմը կլիներ բանակային կյանքի մասին, որտեղ կնկարագրվեր, թե ինչպես նույնիսկ խաղաղ պայմաններում դժվար է լինել զինվոր ու թե ինչպես է ծառայությունից հետո տուն վերադառնալը ամեն վայրկյան մազից կախված... բայց հաստատ լավատեսական նոտայով կավարտեի՝ որ հանկարծ ապագա զինվորները բացասական չտրամադրվեին բանակի մասին…

Իմ ծանոթներից մեկը մարդկանց երեք խմբի մեջ է պատկերացնում. մարդիկ
-Ովքեր նախընտրում են գաղտնի ոչինչ չունենալ, քան ստիպված ստել,
-Ովքեր նախըտրում են ասել, քան թե պահելու ոչինչ չունենալ,
-Ովքեր միևնույն ժամանակ սիրում են սուտն ու գաղտնիքը:
Ո՞ր խմբին ես լավագույնս սազում:

Իմ դեպքում 4-րդ խումբ է պետք ավելացնել, քանի որ խմբերից ոչ մեկին չեմ պատկանում... ես մարդ եմ, ով անկեղծանում է ավելի շատ, քան պետք է, բայց դա նրան չի տխրեցնում :)

Մի՞շտ ես ձգտում անկեղծ լինել:

Երբեք չեմ ձգտում, դա իմ բնույթն է: Բայց քանի որ դա իմ շահերից չի բխում՝ որոշ դեպքերի համար կուզենայի փոխել: Երբեմն ինքնապաշտպանական ռեֆլեքսն է միայն կարողանում հաղթել անկեղծությանը և չեմ ասում բաներ, որոնք ինձ կարող են բացահայտ վնասել:

Երաժշտական նախասիրություններիդ մասին ի՞նչ կասես:

Շատ տարբեր է, կոնկրետ որևէ ոճ երևի չկա, որ գերադասում եմ մյուսներից: Երբեմն հաճույքով լսում եմ դասական երաժշտություն, ավելի հաճախ հիփ-հոփ, իսկ ընդհանրապես սիրում եմ Հախվերդյանի, Մեսչյանի երգերը, ՀՏ Հայկոյի որոշ երգեր եմ շատ հավանում, Ռեինկարնացիա խմբին... ռուսականից Դիդուլյա, Լյուբե,, Էմինեմի արվեստն եմ շատ բարձր գնահատում, շատ լավն է :)

Հոս ջան, ակումբում շատերն են սպասում քո պատմվածքների շարունակությանն ու նորերին, laro-ի ականջը կանչի :D Ի՞նչ ես պատրաստվում անել առաջիկայում, ի՞նչ ծրագրեր ունես…

laro-ն իսկապես իմ տաղանդի (մի քիչ ունեմ իհարկե) ամենամեծ երկրպագուն է:oyՆախ, շնորհակալ եմ բոլորից, ովքեր կարդում են, ու առավել ևս նրանցից, ովքեր արտահայտում են իրենց կարծիքը, ու ովքեր սպասում են շարունակությանը: Խոստանում եմ մոտ ժամանակներս, մինչև Նոր տարի, ավարտել Ջոնի արկածների վերաբերյալ պատմվածքը, իսկ մյուսը… ահավոր դժվար է լինելու, ախր 4 տարի է անցել… Ու եթե հնարավորություն լիներ՝ առաջին հերթին վերնագիրը կփոխեի, հետո կխմբագրեի գրածս, հետո միայն կշարունակեի, իսկ դա էլ չի լինի արդեն գրված պատմվածքը՝ լրիվ ուրիշ բան կստացվի…:8

Կսպասենք շարունակությունների. ինձ էլ է շատ հետաքրքիր… Քեզ մուսաներ եմ ցանկանում` նաև նոր մտահղացումներ գրի առնելու :)

Շատ շնորհակալ եմ Լուսին ջան, հույս ունեմ չհիասթափեցնել :)

Երբե՛ք :) Ինձ թվում է արժե այսպիսով ավարտել այս գեղեցիկ զրույցը: Հավատացած եմ, եթե այն քեզ ինչ-որ բան չտվեց, ապա չխլեց էլ: Շարունակիր մնալ այնպիսին, ինչպիսին կաս, ու… որ քեզ հանդիպողը սիրի կյանքն առհասարակ :)

Անչափ շնորհակալ եմ Լուս ջան, էս հարցազրույցը էնքան թեթև ու հավեսով անցավ… շա՜տ հաճելի էր ու շատ-շատ շնորհակալ եմ :)

Ես նույնպես:)

Հ.Գ. առաջին փորձս էր, թե ինչքանով է հաջողությամբ պսկավել, կհասկանանք արձագանքներից… Ասեմ, որ մեծ բավականություն ստացա այս զրույցից:)

Inna
08.11.2011, 22:05
Երկուսդ էլ ապրեք: Հեշտ կարդացվող ու բովանդակալից հարցազրույց էր: ;) :love

laro
08.11.2011, 22:05
Ականջս կանչեց Lusinamara ջան:D: Հետաքրքիր,թեթև կարդացվող հարցազրույց էր,շնորհակալություն երկուսիցդ էլ,ապրե՛ք,լավն էր: Lusinamara ջան անկասկած ստացված կարող ես համարել հարցազրույցը!!! Ա՜յ քեզ անակնկալ.....(John լիքը բան անցավ մտքովս,բայց ոչ սա....)

armen9494
08.11.2011, 22:16
Ի՜նչ հաճելի, քաղցր հարցազրույց էր:love
Երկուսդ էլ ապրեք, Լուսին ջան, կարող ես հաստատ իմանալ՝ հարցազրույցը ստացված է:ok
Մի քանի հատվածի մասին գրեմ :))

Երբ լսում ես դրվատանքի խոսքեր քո հավասարակշռության մասին, մտքանալիզ չե՞ս անում՝ կա՞ արդյոք ներսումդ անկանոնություն, աններդաշնակություն:

Լուս էս ի՞նչ հարց էիր գրել, ուղեղս կախեց :D

Կայուն գիծ է նաև, ինչու ոչ, ալարկոտությունը, :oy որի դեմ առայժմ անօգուտ պայքարում եմ…

այ էս չէի պատկերացնի, չնայած մի անգամ եմ քեզ տեսել, բայց նման տպավորության մասին սկի չեմ էլ մտածել, ընդհակառակը՝ թվացել ա որ շատ աշխատասեր ես:)

Կարևորը մոռացկոտ չես ոմանց նման :D:love

Էս ել իմ ու քո մասին էր :D

Վայ, ո՜նց եմ սիրում այս անունը :):love դե Ջոն անունիդ մասին էլ պատմիր… ու մի քիչ՝ ո՞նց դարձար ֆուտբոլասեր, ի՞նչ ակումբ ես սիրում, ո՞ր ֆուտբոլիստին:

Ո՜նց ա երևում որ մինչև հարցը տալը արդեն էս հարցի պատասխանը գիտեիր :D

Երկուսդ էլ ապրեք, ավելի հաճախ սենց հավեսով բաներ արեք,
չնայած էս հենց էն քո ասածն էր՝ «Տարին մեկ անգամ, բայց տեղը տեղին»:hands

Ուլուանա
08.11.2011, 22:25
Լուսինամարա, կարծում եմ՝ առաջին անգամվա համար բոլորովին վատ չէր։ Հարցազրույցը հաճույքով կարդացի։ Հարցերը հիմնականում հաջող էին՝ չհաշված որոշ մանր թերություններ, որոնք հատկապես վերջերս վարած համարյա բոլորի հարցազրույցներում էլ նկատելի են։

Հովսեփի պատասխանները շատ հավանեցի՝ առավելագույնս անկեղծ, շիտակ, համեստ, ներքին հանգստությամբ շնչող։ Պարզ զգում ես, որ մարդը չի փորձում ինչ–որ «թույն» դեմք երևալ, այլ ընդամենը ներկայանում է էնպիսին, ինչպիսին կա, ու հենց էդպիսին էլ ինքը լավն է :)։ Կարդում էի ու մտածում՝ բայց ոնց ա մեծացել, հասունացել Հովսեփը :)։ Չնայած Հովսեփին լավ ճանաչողները երևի գիտեն, որ ինքը միշտ էլ հասուն է եղել։ Ընդհանրապես մարդկային էդպիսի տիպ կա՝ կարծես ի ծնե հասուն։ Հովսեփն, իմ կարծիքով, էդ տիպի վառ ներկայացուցիչներից է։ Բայց, իհարկե, նախկինի համեմատ ավելի է հասունացել, մի տեսակ հղկվել։ Հարցազրույցից տպավորություն ես ստանում, որ Հովսեփն իր եսի հետ ներդաշնակության մեջ է ապրում, ու թեկուզև բախումներ էլ քիչ չեն լինում, բայց դրանք սովորաբար արտաքին դրսևորումներ չեն ստանում ու, որպես կանոն, ներքին հաշտությամբ են ավարտվում :))։ Պատասխաններից ընդհանուր առմամբ ինքն իրեն գտած մարդու տպավորություն ես ստանում։

Lusinamara
08.11.2011, 22:28
Երկու հետգրություն.

Հ.Գ.ա. Պատանի Ջոնիկի հարցազրույցը՝ (http://www.akumb.am/showthread.php/15018-John.-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B4-%D5%B0%D5%B6%D5%A1%D5%A2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A8) Ուլուանայի հետ:):hands
Հ.Գ.բ. Ջոնի թույլտվությամբ՝ կարող եք հղել ձեր հարցերը:)

Lusinamara
08.11.2011, 22:39
Երկուսդ էլ ապրեք: Հեշտ կարդացվող ու բովանդակալից հարցազրույց էր: ;) :love
Մերսի Ին ջան:)

Ականջս կանչեց Lusinamara ջան:D: Հետաքրքիր,թեթև կարդացվող հարցազրույց էր,շնորհակալություն երկուսիցդ էլ,ապրե՛ք,լավն էր: Lusinamara ջան անկասկած ստացված կարող ես համարել հարցազրույցը!!! Ա՜յ քեզ անակնկալ.....(John լիքը բան անցավ մտքովս,բայց ոչ սա....)
laro ջան, նկատել էի՝ դու Ջոնի «պատմվածքների ակտիվիստ» ես:)) Ապրես:)

Ո՜նց ա երևում որ մինչև հարցը տալը արդեն էս հարցի պատասխանը գիտեիր :D
Անպայման պիտի մի բան սրտովդ չլիներ, չէ՞:beee հա՛, գիտեի:P

Լուսինամարա, կարծում եմ՝ առաջին անգամվա համար բոլորովին վատ չէր։ Հարցազրուցը հաճույքով կարդացի։ Հարցերը հիմնականում հաջող էին՝ չհաշված որոշ մանր թերություններ, որոնք հատկապես վերջերս վարած համարյա բոլորի հարցազրույցներում էլ նկատելի են։

Հովսեփի պատասխանները շատ հավանեցի՝ առավելագույնս անկեղծ, շիտակ, համեստ, ներքին հանգստությամբ շնչող։ Պարզ զգում ես, որ մարդը չի փորձում ինչ–որ «թույն» դեմք երևալ, այլ ընդամենը ներկայանում է էնպիսին, ինչպիսին կա, ու հենց էդպիսին էլ ինքը լավն է :)։ Կարդում էի ու մտածում՝ բայց ոնց ա մեծացել, հասունացել Հովսեփը :)։ Չնայած Հովսեփին լավ ճանաչողները երևի գիտեն, որ ինքը միշտ էլ հասուն է եղել։ Ընդհանրապես մարդկային էդպիսի տիպ կա՝ կարծես ի ծնե հասուն։ Հովսեփն, իմ կարծիքով, էդ տիպի վառ ներկայացուցիչներից է։ Բայց, իհարկե, նախկինի համեմատ ավելի է հասունացել, մի տեսակ հղկվել։ Հարցազրույցից տպավորություն ես ստանում, որ Հովսեփն իր եսի հետ ներդաշնակության մեջ է ապրում, ու թեկուզև բախումներ էլ քիչ չեն լինում, բայց դրանք սովորաբար արտաքին դրսևորումներ չեն ստանում ու, որպես կանոն, ներքին հաշտությամբ են ավարտվում :))։ Պատասխաններից ընդհանուր առմամբ ինքն իրեն գտած մարդու տպավորություն ես ստանում։
Շնորհակալություն Ուլուանա ջան, ինձ միայն քո հաճույքով կարդալն էլ բավական էր:) Իսկ Հովսեփի մասին կարծիքների հետ լիովին համաձայն եմ;):)

Կարնո Սոսե
08.11.2011, 22:46
Ապրեք երեխեք, շատ հետաքրքիր, բովանդակալից հարցազրույց էր,ու շատ թեթև ու անկեղծ, որ կարծես հարցազրույցից վերածված լիներ զրույցի :) Շնորհակալություն Հոս և Լուս ջաներ :)

John
08.11.2011, 22:46
Շնորհակալ եմ բոլոր կարծիքների ու տպավորությունների՝ մեզ հետ կիսվելու համար :) ինչպես նշեց Լուսինը, ու հաշվի առնելով, որ ես «բաց» մարդ եմ՝ հաճույքով կպատասխանեմ այն բոլոր հարցերին, որոնց պատասխանը փնտրել եք զրույցի բովանդակության մեջ, բայց չէք գտել։ Ինչո՞ւ եմ շեշտում զրույցի, որովհետև դա իսկապես զրույց էր, ու դրա վառ ապացույցն այն է, որ ոչ մի լարվածություն չզգացի ամբողջ ընթացքում :)

Կարնո Սոսե
08.11.2011, 22:49
հա,մոռացա ասել. վերնագիրը `ընտի~~~ր :):hands

armen9494
08.11.2011, 22:58
Անպայման պիտի մի բան սրտովդ չլիներ, չէ՞:beee հա՛, գիտեի:P

Բայց ո՜նց ա զգացվում, որ չես կարողանում իմացածդ թաքցնել, կարճ ասած՝ քեզ "դոդերի" բախչեն չես կարում գցես:D
Լուսըսսսսս, էտ շատ լավ ա, իրոք երևում ա, որ քեզնից անկեղծություն ա հորդում:love

Lusinamara
09.11.2011, 00:13
Բայց ո՜նց ա զգացվում, որ չես կարողանում իմացածդ թաքցնել, կարճ ասած՝ քեզ "դոդերի" բախչեն չես կարում գցես:D
Լուսըսսսսս, էտ շատ լավ ա, իրոք երևում ա, որ քեզնից անկեղծություն ա հորդում:love
Արմ, հեսա կասես՝ էնքան դրական գրածներս բաց թողած, տես էս ինչին ա ուշադիր եղել:))
Մի քիչ էլ մեջբերում անել չկարողանալս էր մեղավոր:8:D

Arpine
09.11.2011, 00:17
Երեխեք ջան շատ հաճելի էր կարդալը,ու հատկապես այն, որ որոշ մասեր ինձ ուղղակի հոգեհարազատ էին:oy
Լուս ջան եթե չասեիր չէր էլ երևում որ առաջին հարցազրույցդ էր, հետաքրքիր հարցեր էին և հնարավորինս ամբողջականացնող:

Էդ տեսանկյունից՝ կնոջ իդեալն ինձ համար Մայրս է: Համոզված եմ, որ Նրա չափ լավ կին չեմ ունենա, բայց դա ինձ չի տխրեցնում, որովհետև օրինաչափ է. ես էլ Հորս չափ լավը չեմ

Պարզապես կատարյալ պատասխան Հոս ջան,
+1:ok

Ինձ միշտ հետաքրքիր է եղել ինչու John, հետաքրքիր պատմություն ուներ նիկդ:)
Արդեն Հովսեփ դիմեմ:)), այ միշտ քո գրառումներում անկեղծություն եմ նկատել, այսինքն երևում է որ ոչ մի ձևականություն չկա, գրառում ես այն ինչ մտածում ես, երևի կյանքում էլ ես էդպիսին:
Իսկ չե՞ս կարծում որ այդ անկեղծությունը, ,«բացությունը» որոշ դեպքերում խանգարում է/եթե իհարկե ճիշտ եմ նկատել/

ՆանՍ
09.11.2011, 01:54
Ասեմ` շատ հավեսին զրից էիք անում:hands, ապրեք, ու կարդալով` ես էլ ընկա ձեր անմաջալ հարց ու պատասխանների ոլորանը...
Հովսեփ ջան, Լուսին ջան, շնորհավորում եմ, որ երկուսիդ միջից էլ բացակայում է շինծու լինելու մարդկային` ինձ համար ամենազզվելի բնավորության գիծը, հարգում ու սիրում եմ ձեզ, միշտ մնացեք այդպես պարզ:ok...

Magic-Mushroom
09.11.2011, 01:58
Լավն էր սիրով կարդացի:) ու նոր մարդ բացահայտեցի,ես քանի որ դեռ հարցազրույց չեմ տվել,չնայած բազմիցս հեռուստացույցով տվել եմ:hands,ինձ շատ հետաքրքիր է ինչպես է անցնում ձեր մոտ հարցազրույցը?Հարցերը ինտերնետով են տալիս,թե՞ հանդիպում են,կամ սկայպով?

Lusinamara
09.11.2011, 02:03

Շնորհակալություն:)
Մենք բացառապես ֆեյսբուքով անցկացրեցինք:oy իսկ ինձնից հարցազրույց վերցնելիս՝ ակումբում…

Claudia Mori
09.11.2011, 08:44
Վաաաա՜խ...Ակումբի իմ ամենասիրելի երկու փոքրիկները, իհարկե միայն տարիքով...Շատ ուրախ եմ, որ ձեր երկու նման մարդիկ կա այս երկրում ու ձեզ շատ մեծ համբերություն եմ մաղթում ձեր տեսակը պահպանելու գործում, քանի որ այս երկրում ամենադժվարը անկեղծ լինելն է, բոլորը խոսքերի տակ մի քանի հարկանի մտքեր են փնտրում, իսկ դուք ասում եք ու խոսում եք ու ապրում եք, ջաաաաաաա՜ն...

Չդիմացա:oy...

Լավ անցնեմ հարցազրույցին: Լուս ջան, չէի էլ կասկածում, որ քո մեջ լրագրողական արյուն կա ու ոչ այն լրագրողների արյունից, ում ամբողջ օրը քննադատում են, ու ովքեր իրենց հեղինակությունը կերտում են մարդկանց «վրայով քայլելով», դրա համար քեզ մի ուժեղ :kiss

Հովսեփ ջան, քեզ ավելի շատ սիրեցի ու հարգեցի այս հարցազրույցից հետո;) Ու ապագայում քո ամեն մի հաջողության համար ուրախացողների թվին կարող ես ինձ հաստատ դասել;)

Դե մի երկու հարց էլ ես տամ՝

1.Ինչու՞ ինձ որոշեցիր հարցազրույց տալ, երբ ակումբցիները «կռիսություն» արեցին մոտ 4 տարի առաջ:P:D
2.Որո՞նք են այն խոչընդոտները, որոնք դու հաղթահարում ես քո անկեղծությունը պահելու համար::)
3.Ու՞մ ես համարում քեզ կյանքի ուսուցիչներ, բացի ծնողներից::)
4.Ընկերներիցդ մեկը, եթե վատություն է անում, բայց դու արդեն կապված ես իր հետ թելերով, ի՞նչ ես անում այդ պարագայում:

John
09.11.2011, 10:06
Արդեն Հովսեփ դիմեմ:)), այ միշտ քո գրառումներում անկեղծություն եմ նկատել, այսինքն երևում է որ ոչ մի ձևականություն չկա, գրառում ես այն ինչ մտածում ես, երևի կյանքում էլ ես էդպիսին:
Իսկ չե՞ս կարծում որ այդ անկեղծությունը, ,«բացությունը» որոշ դեպքերում խանգարում է/եթե իհարկե ճիշտ եմ նկատել/
շնորհակալ եմ Արփինե ջան :) Հա, երբեմն խանգարում է, մանավանդ անծանոթ մարդկանց շրջապատում՝ ինձ կաշկանդված եմ զգում, իրանք ախր ինձ չեն ճանաչում, ու որ պահի տակ ավելի անկեղծ եմ լինում, քան թե իրանք են՝ իրանք չեն էլ մտածում երևի, որ ինչ ասեցի էդ պահին՝ անկեղծ էր, ու արդյունքում ստացվում է, որ ինձ սխալ են ընկալում :)

Դե մի երկու հարց էլ ես տամ՝

1.Ինչու՞ ինձ որոշեցիր հարցազրույց տալ, երբ ակումբցիները «կռիսություն» արեցին մոտ 4 տարի առաջ:P:D
2.Որո՞նք են այն խոչընդոտները, որոնք դու հաղթահարում ես քո անկեղծությունը պահելու համար::)
3.Ու՞մ ես համարում քեզ կյանքի ուսուցիչներ, բացի ծնողներից::)
4.Ընկերներիցդ մեկը, եթե վատություն է անում, բայց դու արդեն կապված ես իր հետ թելերով, ի՞նչ ես անում այդ պարագայում:
Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար Կարինե ջան :) հարցերի համար էլ ;)
1.Եթե հիշում ես՝ Արթգեոյից էիր ուզում հարցազրույց վերցնել, իսկ ինքն էլ իրեն «թանկացնում էր» (Արթ :P ), հետո մատնանշեց ինձ՝ ասեց, որ ես լավ տեղյակ եմ Ակումբի անցուդարձին, ինձնից կարող ես վերցնել: Դու էլ հարցական հայացքով ինձ հայեցիր ;) Ես էլ որոշեցի հաղթահարել ամաչկոտությունս ու համաձայնեցի :)
2. Հասկացված չլինելու վախը երևի, հաղթահարում եմ ամեն անգամ ստանդարտից դուրս քայլ անելիս, ի նկատի ունեմ, որ լինում եմ ավելի անկեղծ, քան պահանջվում էր :)
3. Քանի որ ես ավելի շատ սիրում եմ լսել, քան խոսել, բացի դրանից նաև սիրում եմ մտածել ու վերլուծել՝ կյանքի ցանկացած դրվագից ինչ-որ բան սովորում եմ (ու անընդհատ շարունակում եմ զարմանալ): Ակումբն էլ. որպես մեկ ամբողջություն, համարում եմ իմ ուսուցիչը, չեմ ուզում անուններ նշել, քանի որ ահավոր երկար է ցանկը :) Բանակն էլ յուրահատուկ կյանքի դպրոց էր՝ սովորեցի ապրել տարբեր էքստրեմալ պայմաններում :)
4. Եթե զգամ, որ հատուկ դիտավորությամբ չի արել՝ ուղղակի նրբանկատորեն կասեմ իրան էդ մասին, իսկ եթե զգամ, որ դիտավորություն կա՝ կասեմ առանց նրբանկատության, ուղիղ, ու կախված իր պահվածքից՝ կորոշեմ հետագա քայլերս: Կան մարդիկ, ում երբևէ ընկեր եմ համարել, սխալմամբ, բայց դժվար չի եղել իրանցից բաժանվել, հիմա կարող է տեսնեմ փողոցում, չբարևեմ էլ...

armen9494
09.11.2011, 12:53
3. Քանի որ ես ավելի շատ սիրում եմ լսել, քան խոսել, բացի դրանից նաև սիրում եմ մտածել ու վերլուծել՝ կյանքի ցանկացած դրվագից ինչ-որ բան սովորում եմ (ու անընդհատ շարունակում եմ զարմանալ): Ակումբն էլ. որպես մեկ ամբողջություն, համարում եմ իմ ուսուցիչը, չեմ ուզում անուններ նշել, քանի որ ահավոր երկար է ցանկը :) Բանակն էլ յուրահատուկ կյանքի դպրոց էր՝ սովորեցի ապրել տարբեր էքստրեմալ պայմաններում :)
.
Ես էլ մի հարց տամ, եթե կարելի է:)
Բանակը քեզ ավելի շատ առավելություն տվեց, թե ընդհակառակը: Էս ձև ասեմ (մի փոքր ֆանտազիա :)) ). եթե կյանքդ կարողանայիր հետ տաիր մինչև բանակ գնալուդ ժամանակը, ու ընդեղ քեզ հարցնեին՝ ուզում ես գնալ, թե չէ (քո յուրաքանչուր պատասխանը կընդունվեր ու այդպես էլ կարվեր), ապա ի՞նչ կպատասխանեիր:

John
09.11.2011, 15:13

Ինձնից ոչինչ չի խլել բանակը, շատ բաներ վերցրել է, բայց չի խլել: Այսինքն՝ ես եմ տվել, ոչ թե իմ կամքին հակառակ... Ու կարող էի ավելին տալ, բայց արել եմ էն՝ ինչ ինձնից պահանջվել է, ոչ ավելին: Իսկ դրական բաներ՝ ինչքան ուզես: Սովորել եմ մարդկանց ավելի հեշտությամբ ճանաչել, դժվար իրադրություններում ճիշտ կողմորոշվել, անհրաժեշտության դեպքում լիդեր դառնալ, ցանկացած պահի գիտակցել, որ անկախ ամեն ինչից՝ ինքս պետք է լուծեմ իմ պրոբլեմները, իմ փոխարեն ոչ ոք ոչինչ պարտավոր չէ անել ու մեծ հաշվով չի էլ անի երբեք: Իսկ ավելի մանր-մունր բաներ, որ սովորել եմ բանակում, էդ աման լվանալն է, լվացք անելը, տարածքը, էն որտեղ ապրում եմ՝ մաքուր պահելը... Ու թող քեզ տարօրինակ չթվա, ոչ էլ մտածես, որ վատ բան է աման լվանալը, կամ ամոթ է ... Այ որ երբևէ ծառայես նման միջավայրում, որտեղ ես, այսինքն՝ այսպիսի տեղ, որտեղ ոչ թե գործ անելն է «թեմա», այլ գործ չանելը, որտեղ քիչ թե շատ հավասարաչափ է բաշխված գործերն ու պարտականությունները՝ էդ ժամանակ կհասկանաս, որ ամաչելով չեմ ասում որ ասենք աման լվալ եմ սովորել: Նենց չի էլի որ մի անգամ լվացիր՝ երկու տարի պետք ա լվաս :D էդ երկու տարվա ընթացքում 4-5 անգամ եմ լվացել, բայց ամեն անգամը 300 հատ ափսե կամ բաժակ :D
Իմ բանակ գնալը հենց այդպես է եղել՝ կարող էի գնալ, կարող էի չգնալ :) անվճար էի սովորում, ինքս եմ դիմում գրել, որ գնամ :) դիմումի տեքստն էլ այսպես էր մոտավոր «Խնդրում եմ ինձ զորակոչել ՀՀ Զինված ուժեր...»: Իհարկե սուտ կլինի ասեմ, որ հույս ունեի, որ էդքան լավ կանցնի ծառայությունս, բայց հիմա որ հետ եմ նայում՝ հաստատ արժեր :) ու եթե նորից հետ գնայի մինչև էդ օրը, որ դիմում գրեցի բանակ գնալու համար՝ նորից կգրեի :)

Freeman
09.11.2011, 18:04
Ապրեք, լավն էր, վաղը նախորդ հարցազրույցդ կկարդամ ՝ անձնական աճիդ հետևելու համար :))

Meme
09.11.2011, 20:47
Էէէ, գրեցի, սեղմեցի գրառել մականունիս հաստատումն ուզեց:angry...
Լավ, բա ընկերներս չե՞ք, չեմ զլանա, էլի կգրեմ;)....Գնացիինք...
Դե քանի որ երկուսիդ էլ շաատ եմ սիրում, չէի կարող անտարբել անցնել, երեկվանից թեման նկատել եմ, ու մի տեսակ ուրախացա, ժպիտ եկավ դեմքիս, արագ աչքի անցկացրեցի, ու շտապում էի երբ եմ մեկնաբանելու...
Ասեմ, որ Ջոնի մասին վիրտուալում ճանաչածս. պատկերացումներս, իրականում տեսածս, ու էս հարցազրույցը մեկ եղան, ու նորից եկա նույն հայտարաին, որ չեմ սխալվել՝ Ջոնը բարության կերպարա, ու էս մականունը նենց լավա սազում իրան....Բա վերնագիրը, ո՞նց չէի զգացել «ԱնԹերիի» Կարինի գրածը չկարդաի, գլխի չէի ընկնի.....Վաայ Լուս, մենակ դու սենց կգրեիր, համ էլ կարողա լավ չեմ հասականում, բայց լավ էլ ստացվել էր:ok կուզեի էլի տեսնել ուրիշ անդամների հետ հարցազրույցներդ:love....
Երեխեք նենց ուրախ եմ, ապրեք, թվում էր հանդիպման ժամանակ եք սա գրել, բայց փաստորեն Ֆեյսբուքում եք իրականացրել նպատակը......
Չգիտեմ... իմացե՛ք լավն եք, ինչքան ինձ եք սիրում, ես էլ կրկնապատիկ երկուսիդ եմ սիրում:kiss

Lusinamara
12.11.2011, 16:01

Մերսի Մեմ ջան… Դե Հոսի սիրած ֆուտբոլիստը Ջոն Թերրին էր, ես էլ իրեն վերագրեցի Ջոն անԹերրի:hands որ տեսնի որտեղ ունի թերություն, անթերիացնի;)

Ուզում ես՝ կտեսնես:)