PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարո՞ղ է որևէ քաղաքական ուժ փոխել իրավիճակը Հայաստանում

Philosopher
22.02.2007, 08:46
Կարո՞ղ է արդյոք որևէ քաղաքական ուժ, բացառապես քաղաքական միջոցներով՝ մամուլով, ելույթներով, հանրահավաքներով և այլն, փոխել իրավիճակը մերօրյա Հայաստանում։ Թե՞ մոտակա տարիներին Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը շարունակելու է թելադրվել կրիմինալ իշխանության և իշխանություն ունեցող կրիմինալի կողմից։

Երվանդ
22.02.2007, 14:53

Չի կարող առայժմ , էտ ուժը պետքա մեր հասարակությունը ծնի, որպեսզի դա տեղի ունենա պետքա հասարակության արժեքային համակարգը փոփոխության ենթարկվի, հիմա յահելությունը համենայն դեպս մեծամասնությունը մտածումա ինչ անի ոնց անի որ ջիպ ու ախռանա ունենա կարմիր լույսի տակով անցնի ու պոռնիկների հետ կայֆեր անի, պետքա փոխվի էտ պատկերացումները , դա կարող են անել հասարակության առողջ հատվածը՝ օրինակ մենք , բայց չեմ կարծում դա արագ տեղի կունենա:

Philosopher
22.02.2007, 18:43
Չի կարող առայժմ , էտ ուժը պետքա մեր հասարակությունը ծնի, որպեսզի դա տեղի ունենա պետքա հասարակության արժեքային համակարգը փոփոխության ենթարկվի Սա է հենց ամենաբարդ խնդիրը, հատկապես եթե մենք խոսում ենք այնպիսի ավանդական հասարակության մասին, ինչպիսին է հայկական հասարակությունը։ Դժվար է ասե, թե վերջին անգամ երբ է այդպիսի փոփոխություն տեղի ունեցել հայ հասարակության գիտակցության մեջ։ Կարծես՝ երբեք։

դա կարող են անել հասարակության առողջ հատվածը՝ oրինակ մենք , բայց չեմ կարծում դա արագ տեղի կունենա: Իսկ ավելի ճիշտ, դա կարող է անել առողջ հասարակությունը (the sane society), որը կկարողանա արմատապես թարմանալ, նորանալ, փոխել նախ իր կարծիքն իր մասին, բոլոր պատկերացումներն ու կաղապարները վերանայել՝ դրանց մութ անկյունները քննելով ապագայի ու իրական կյանքի փիլիսոփայության տեսանկյունից, ու դրանից հետո նոր միայն՝ ընտրել այն քաղաքական ուժին, որը առավելագույնս կհամապատասխանի այդ չափանիշներին։ Բայց մինչև սրան հասնելը՝ հասարակությունը պետք է ինքն իրենից բարձր թռչի, ինչը սովորաբար հասարակություններին դժվար է հաջողվում կամ չի հաջողվում՝ ընդհանրապես։ Դժվար է։

Գոռ Ջան - Հայ
22.02.2007, 18:48
Չի կարող առայժմ , էտ ուժը պետքա մեր հասարակությունը ծնի, որպեսզի դա տեղի ունենա պետքա հասարակության արժեքային համակարգը փոփոխության ենթարկվի, հիմա յահելությունը համենայն դեպս մեծամասնությունը մտածումա ինչ անի ոնց անի որ ջիպ ու ախռանա ունենա կարմիր լույսի տակով անցնի ու պոռնիկների հետ կայֆեր անի, պետքա փոխվի էտ պատկերացումները , դա կարող են անել հասարակության առողջ հատվածը՝ օրինակ մենք , բայց չեմ կարծում դա արագ տեղի կունենա:

Լրիվ համամիտ եմ:
Առողջ դատողությամբ անահտները իրենց շուրջը պիտի հավաքեն պոտենցիալ «առողջ դատողների», ինչը երկար ժամանակ կպահանջի:Բայց կարելիա էդ տեմպերը արագացնել, ամեն ինչ մեր ձեռքերումա, մանավանդ շուտով կտրուկ սերնդափոխության շրջան կսկսվի:
Ամեն դեպքում անհնարին բանչեմ տեսնում, ընդամենը մի քայլ ա պետք ,որ ամեն ինչ լավ լինի:
Իսկ ինչ վերաբերվումա ախռանով ու ջպերով ջահելներին, իրանց 99 տոկոսը ջրի բերած են, ու իրանց վրա մի հատ գոռալն էլ հերիքա, իզուրա մասսան իրանցից վախում ու քաշվում...Իրանց հատ հատ «տրորելը» պրոբլեմ չի, իսկ իրանց ախռանին տրորելը ժամանակի հարցա, 5 հոգի ախռաննիկ են, 10 հոգով թող «սվաղեն»…
Ամենակարևորը, ինձ թվումա վախի մթնոլորտը վերացնելնա, իանցից բան չներկայացնող լակոտները չգիտես ինչի ահ ու սարսափ են առաջացնում շատերի մոտ, ոն որ արդեն ընդունված կարգ լինի դրանցից վախենալը: Շատերը իրանց կյանքը գնահատելով են վախենում, բայց չեն մտաշծում, որ կյանքից թանկ պատիվ կա:

Երվանդ
22.02.2007, 19:00

Չէ ոչնչացնել պետք չի, իրանքել մեր նման տղերք են, ինչ մեղավոր են որ տենց սկզբունքներով են իրանց դաստիարակել, ջիպ քշող շատ կարգին տղերքել կան, պետքա ուղակի նենց իրավիճակ ստեղծել որ իրանքել սկսեն սենց մտածել, թե չէ ճզմելը ամենահեշտ բաննա:

Գոռ Ջան - Հայ
22.02.2007, 19:35

Իրանք մեր պես տղեք չեն, իրանց հոգեբանությունը փոխելը արդեն անհնարա:
Ճիշտա կան կարգին տղեք, իրանց դեմ բան չունեմ, մարդ կա իրանովա հասել ամեն ինչի:
Իսկ աննորմալ մասսային «կարանտին » քցելը անիմաստ եմ համարում, անհնարա, իրանց ճզմելա պետք, ճիշտա ոչ բոլորն են կորած, կան նենցները ,որ ճզմելու պրոցեսից ենթադրություն անելով ճիշտը կհասկանան:
ինչ վերաբերվումա քաղաքական ուժին, բացառվածա որ որևէ քաղաքական ուժ կարողանա գործել լրիվ ժողովրդավարական սկզբունքներով, հետևաբար, արդյունքները չեն կարող գոհացուցիչ լինել , ու տվյալ ուժի ազդեցությունը երկարատև չի լինի:
Հասարակական ուժ պիտի լինի, թեկուզ անհատներ, ու խոսքը ժողովրդի համար ավելի ընդունելի ու վստահելի կլինի քան որևէ քաղաքական գործչի:

Հեթանոս Հրեշտակ
22.02.2007, 21:47
Կարո՞ղ է որևէ քաղաքական ուժ փոխել իրավիճակը Հայաստանում
Այո, եթե իր կազմում ունենա իրոք լիդեռ, եվ իշխանության անցնելու դեպքում որոշ չափով «դիկտատուրա» հաստատի, ասենք գոնե այնքան, որքան փորձեց, բայց չհասցրեց անել Վազգեն Սարգսյանը:

P.S.
22.02.2007, 23:56
Կարծում եմ հարցը տեղին կարող էր լինել 96-97-98 թվականներին, բայց ոչ հիմա: Հայաստանը վերջնականապես հետ է ընկել իր հարևաններից և ժողովրդավարական ուղուց և այլևս չի կարողանա վերադառնալ: Կարծում եմ Հայաստանի ներկան և ապագան ժողովրդավարության փոքրիկ տարրերով ոստիկանական երկիր դառնալն է:
Չեմ ուզում հոռետես լինել, բայց չեմ հավատում, որ սերնդափոխությունը կարող է որակ բերել: Հայաստանի ժողովրդավարական ապագան վերջնականապես կորցված է:

Արշակ
23.02.2007, 11:42
Կներեք, լրիվ չեմ կարդացել նախորդ գրառումները, գուցե կրկնվում եմ, բայց չեմ կարծում, թե փոխողը քաղաքական ուժ պիտի լինի։ Իրավիճակը կարող է փոխվել միայն ժողովրդի գիտակցության մեջ փոփոխության դեպքում։ Իսկ ժողովրդին ուղղորդողը պիտի նրա սերուցքը՝ մտավորականությունը լինի։
Շեշտը մտավորականության վրա է պետք դնել։ Մտավորականությանն է պետք բարձրացնել։

Իսկ քաղաքականը միայն ժողովրդի գիտակցության անկման հետևանքներ են։ Իմ կարծիքով այդքան պետք չի քաղաքականի ետևից ընկնել ու դրա վրա հուս դնել։ Հիմնականում ժամանակի ու էներգիայի կորուստ եմ համարում։
Եթե որևէ մեկը ուզում է փոփոխություն տեսնել, ապա նախ թող իրեն, իր գիտակցությունը փոխի, ընդլայնի ու հետո իր շրջապատում, իր ընտանիքում, զավակների մեջ այդ նոր գիտակցությունն արթնացնի։ Թե չէ, նստած ինչ-որ քաղաքական ուժի սպասելով, ոչինչ էլ չի փոխվի։

Ամեն դեպքում ես կարծում եմ, որ իրավիճակը, այնուամենայնիվ, դեպի լավը կփոխվի ու հուսով եմ, որ դուք էլ, թեկուզ մի քիչ կասկածանքով, բայց դեռևս հույս ունեք ու ձգտում եք դրան։ Այլապես ի՞նչ իմաստ կունենար աստեղ մեր այս քննարկումը։

Արշակ
23.02.2007, 12:42
Կարդացի ձեր կարծիքները։ Հիմնականում համաձայն եմ Zevs666-ի, Հայի ու Philosopher-ի հետ։ Փաստորեն ընդհանուր առմամբ նույն եզրակացությանն ենք հանգում։ Ուրախ եմ, որ կան այսպես մտածող մարդիկ։ Ուրեմն, դեռևս ամեն ինչ կորած չէ։:)

Ինչ վերաբերվում է այսպես կոչված «ջիպավորներին», կարծում եմ, որ իզուր պետք չի զբաղվել նրանց ոչնչացնելով։ Այդպես ինքներս էլ նրանց նման կարող է դառնանք։ Եթե մենք ինքներս գիտակցությամբ բարձրանանք, ազատվենք նրանց նկատմամբ վախից, նրանց նմանվելու, այդպիսին դառնալու ձգտումից ու դադարենք նրանց անճար գերին զգալուց, ապա այդպիսով կվերանա նրանց դրսևորման դաշտը ու նրանք իրենք-իրենց քիչ-քիչ կոչնչանան ու նրանց միջից շատերն էլ, ինչպես Zevs666-ն ասաց, կփոխվեն ու կազատվեն «ջիպական» մտածողությունից։ Հայը ճիշտ է ասում, իրականում նրանք էնքան ուժեղ չեն, ինչքան թվում է։ Ուղղակի հասարակությունն է վախեցած։ Էդ վախն ու անզորության զգացումն է պետք հաղթահարել։

Սա է հենց ամենաբարդ խնդիրը, հատկապես եթե մենք խոսում ենք այնպիսի ավանդական հասարակության մասին, ինչպիսին է հայկական հասարակությունը։ Դժվար է ասե, թե վերջին անգամ երբ է այդպիսի փոփոխություն տեղի ունեցել հայ հասարակության գիտակցության մեջ։ Կարծես՝ երբեք։
է։
Իհարկե, նման փոփոխությունները հեշտ ու արագ չեն լինում։ Բայց հայն էլ հայ լինելուց առաջ նախ մարդ է, իսկ մարդիկ միշտ էլ ենթակա են փոփոխության ու զարգացման։ Ու եթե պատմության տարբեր ժամանակաշրջաններում հայ հասարակությունը դեպի վատը փոխվել է, ապա նույն հաջողությամբ կարող է փոխվել նաև դեպի լավը։ Ու այդպիսի փոփոխություններ այսօր էլ, թեկուզ դանդաղ, բայց այնուամենայնիվ լինում են։ Ու այդպիսի շարժումը նախ և առաջ մտավորականության մեջ պիտի լինի։ Կարծում եմ, որ դա է մտավորականության միսիան։

dvgray
23.02.2007, 13:23
Իսկ քաղաքականը միայն ժողովրդի գիտակցության անկման հետևանքներ են։ Իմ կարծիքով այդքան պետք չի քաղաքականի ետևից ընկնել ու դրա վրա հուս դնել։ Հիմնականում ժամանակի ու էներգիայի կորուստ եմ համարում։
Եթե որևէ մեկը ուզում է փոփոխություն տեսնել, ապա նախ թող իրեն, իր գիտակցությունը փոխի, ընդլայնի ու հետո իր շրջապատում, իր ընտանիքում, զավակների մեջ այդ նոր գիտակցությունն արթնացնի։ Թե չէ, նստած ինչ-որ քաղաքական ուժի սպասելով, ոչինչ էլ չի փոխվի։

Էտ փոխված "գիտակցությունով մարդիկ" հայերի մեջ կան, և նրանց քանակը բավականին շատ է (միայն թուրքաբնակ Հրանտ Դինքի օրինակը ինչ ասես արժի);
Հարցը այստեղ էն է, որ էտ "գիտակցությունով մարդիկ" չեն կարողանում կազմակերպվել; Եվ դա բնական է; Մտաորականը ոհմակի ( ավելի ճիշտ հոտի ) կարիք չունի, ի տարբերություն հասարակության են խավի, որը առանց դրա ( պապա, ազգական, բարեկան, ընկեր, տայֆա, մաֆիա - երևի հասկանում եք , թե ինչ իմաստով եմ օգտագործում) ոչինչ է;
Մտաորականությունը երբեք էլ երկարաժամկետ չի կազմակերպվել; Բայց տարբեր երկներում էտ հարցը տարբեր կերպ են լուծել; Մի տեղ ստեղծում են պարիսպներ, մյուս տեղում պետական մեքենային ստիպում են օրենքով պաշտպանել իրենց օրինական իրավունքները; Բայց ես ամենի համար պետք է ըստ իս ղեկավարվել Մարքսով - այսինքն նախ տիրանալ "արտադրական միջոցներին", և հետո, ունենալով տիկունքում Եվրոպան և ԱՄՆ, թելադրել սեփական խաղի կանոնները; Մտաորականությունը քաղաքականությանը պետք է գալ ներքևից;
Մտաորականության չնչին ցանկության դեպքում, դա իրականալի է , մանավանդ Հայաստանում; Պետք է միայն թոթափել մտավորականին հատուկ թամբալությունը;

Արշակ
23.02.2007, 14:15
Էտ փոխված "գիտակցությունով մարդիկ" հայերի մեջ կան, և նրանց քանակը բավականին շատ է (միայն թուրքաբնակ Հրանտ Դինքի օրինակը ինչ ասես արժի);
Ցավն էլ էն է, որ հայ ժողովուրդը սովորաբար ծայրահեղ պահերին համախբվում ու զարմացնում է, հատկապես երբ հարցը ակնհայտ արտաքին թշնամու դեմ պայքարին է վերաբերում, բայց ամենօրյա կյանքում, ներքին հարցերում ընդհանուր գիտակցության մակարդակն ու կուլտուրան շատ ցածր են։ Մարդիկ իրենց քթից էն կողմ չեն տեսնում։ Դեռևս իշխում է հարցերը թայֆայական մեթոդներով լուծելու հակումը։

Հարցը այստեղ էն է, որ էտ "գիտակցությունով մարդիկ" չեն կարողանում կազմակերպվել; Եվ դա բնական է; Մտաորականը ոհմակի ( ավելի ճիշտ հոտի ) կարիք չունի, ի տարբերություն հասարակության են խավի, որը առանց դրա ( պապա, ազգական, բարեկան, ընկեր, տայֆա, մաֆիա - երևի հասկանում եք , թե ինչ իմաստով եմ օգտագործում) ոչինչ է; Իհարկե, մտավորականությունը չպիտի անդեմ, անգիտակից հոտ կամ ոհմանկ լինի։ Բայց միասնական ու կազմակերպված լինելը չի նշանակում թե պիտի անգիտակից հոտ լինես։ Գաղափարական քաոսը ոչ մի օգուտ չի տա։ Ու ախր հենց մտավորականությունն էլ ընդհանուր առմամբ շատ ցածր մակարդակի վրա է այսօր։

Պետք է միայն թոթափել մտավորականին հատուկ թամբալությունը;
Չէի ասի, թե ընդհանրապես մտավորականին հատուկ է թամբալությունը, բայց այսօրվա մտավորականությունը երևի իրոք այդպիսի պրոբլեմ ունի։ Շատ պասիվ է։

Գոռ Ջան - Հայ
23.02.2007, 16:42
Այսօրվա մտավորականությունը ոչ թե քնած է, այլ գնահատված չլինելուց թուլացել է,ու այսպես ասած ինքը իր արժեքը չի հասկանում…Իմ կարծիքով ուղղակի նրանց պիտի տեղ տան ու առաջ տանեն , որ նրանք էլ քիչ քիչ սկսեն գիտակցել իրենց կարևորությունը, այլ կերպ ասած մեր մտավորականությանը պակասում է ՄՈՒՍԱՆ:
Իսկ էն փաստը ,որ մտավորականությունը երկար համախմբված չի մնում, ես համենայն դեպս էսպես եմ մեկնաբանում. Մտավորականի մտածելակերպը հաճախ ծայրահեղ ազատությանա հասնում, բոլոր մտավորականներն էլ ձգտում են իրենց միտքն արատահայտեն ու ամեն ինչ անում են լսված լինելու համար, ու չեն ընդունում ոչ մի տեսակ «ոտնձգություն» կամ «հակառակում» իրենց գաղափարների հանդեպ , հետևաբար նրանք չեն կարող կամ կարող են բայց մեծ դժվարությամբ, ընդունել մեկ այլ մտավորականի՝ որպես իրենց ղեկավար, որպես համախմբող:
Հիշեք օրինակ գրողների միության նախագահի խայտառակ ընտրությունները, քիչ էր մնում մեր համեստ մտավորականները իրար կոկորդ կրծեին էդ պաշտոնի համար, բայց որ խորանում ես էդ դիրքը էնքան էլ էական ազդեցություն չի ունենում գրական մթնոլորտի վրա:

Արշակի խոսքերից՝
Եթե որևէ մեկը ուզում է փոփոխություն տեսնել, ապա նախ թող իրեն, իր գիտակցությունը փոխի, ընդլայնի ու հետո իր շրջապատում, իր ընտանիքում, զավակների մեջ այդ նոր գիտակցությունն արթնացնի։ Թե չէ, նստած ինչ-որ քաղաքական ուժի սպասելով, ոչինչ էլ չի փոխվի։

Էրեկվանից մտածում էի ոնց ձևակերպեմ , ու էկա նույն եզրահանգման:ok

dvgray
23.02.2007, 16:59
ամենօրյա կյանքում, ներքին հարցերում ընդհանուր գիտակցության մակարդակն ու կուլտուրան շատ ցածր են։ Մարդիկ իրենց քթից էն կողմ չեն տեսնում։
ամենօրյա կյանքում, ներքին հարցերում, մտավորականություը մի բան է ցանկանում, հասնել օրեքի իշխանության, և քայլ ար քայլ հասարակությանը բերել նրան, որ ունենա լավ (մտավորականության շահերին համահունչ) օրենքներ; Ինչպես արեցին Եվրոպայում; Մտավորականությոանը մեծ հաշով երբեք էլ իշխանությունը, որպես անմիջական իշխելու գործիք պետք չէ, քանի որ դա նա կաորղ է անել ավելի հանգիստ և անվտանգ, եթե կա օերնքի իշխանություն; Սա հաստատ հայ մտավորականություը որտեղ էլ լինի (Հայաստան, Թուրքիա,...) գիտակցում է;

Իսկ ինչպե՞ս հասնել դրան; Այ դա մենք չգիտենք, կամ լավ չգիտենք; Պակասում է կրթությունը (տեսականորեն և գործնականորեն լավ պատրաստված չենք); Այսինքն չունենք դա իրականացնելու ոչ մեթոդոլոգիա, ոչ տեխնիկա; Անկիրթ ենք; Անկիրթ լինելը, ինչպես ասվում են վատ չէ, չուզենալ դա տեսնելը և չկրթվելն է վատ;

Պետք է արաչին հերտին գտնենք լավ մարզիչներ, և լրացնենք մեր պակասները; Պետք է հասնենք են տեխնիկական մարզավիչակին, որ աչքերս փակ, դաշտի կենտրոնից գոլ խպենք; Մոտաորապես այնպես, ինչպես դա սովորում է անել Արթուր Բաղդասարյանը; Երբ ունենանք համապատասխան կրթական ցենզ, ապա դա ռեալիզացնելը երկու վարկյանի հարց է, ինչքան էլ ամուր բռնապետական միջավայրում գտնվես; Օրինակ - ռուսական բոլշևիկները, որոնք մի քանի հոգով տապալեցին Ռուսական գերհզոր կայսրությունը;

Աշխարում ավելի վատ բաներ էլ են եղել, քան հիմա Հայաստանում է; ԱՄՆ-ի պես երկրում 20-30 ականներին իշխանությունը համարյա բռնազավտել էր կրիմինալը; Բայց ամերիկացիք, եվրոպայից ներմուծելով իրենց մարզիչներին (մանավանդ Գերմանիայից) - կրթվեցին, և հաղթեցին; Մեր դեպքը շատ ավելի հեշտ է;
Եկեք (մեր թամբալությունը և թերկրթված լինելը ծածկելու փոխարեն) ոչ թե զբաղվենք օլիգարխների ու սերժիկների համար "լեգենդներ" հորինելով, այլ
մի հատ աչքներս լայն բացեք ու նայեք , թե հանձինս էտ համերատերերի ու սափրագլուխների, ինչ պրիմիտիվ (և հետևաբար - վախկոտ) մասսա է մեր դիմաց կանգնաց;

Ուրվական
23.02.2007, 22:09
Քանի մեր ժողովրդի մտածելակերպի մեջ որոշ` խիստ բացասական տարրեր չեն վերացել, այսինքն` մի քանի սերունդ չի փոխվել, ոչ մի քաղաքական ուժ էականորեն չի փոխել իրավիճակը Հայաստանում:

ladyARM
23.02.2007, 22:27
Կարո՞ղ է արդյոք որևէ քաղաքական ուժ, բացառապես քաղաքական միջոցներով՝ մամուլով, ելույթներով, հանրահավաքներով և այլն, փոխել իրավիճակը մերօրյա Հայաստանում։ Թե՞ մոտակա տարիներին Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը շարունակելու է թելադրվել կրիմինալ իշխանության և իշխանություն ունեցող կրիմինալի կողմից։

Ցանկացած ոլորտում էլ կան փուչիկներ, որոնց այսպես կոչված կրիմինալները թույլ են տալիս թփռտալ, ժողովրդավար ու արդար փվալու համար, բայց դե սաղս էլ գիտենք, որ ՊԱՊԱ կա , ով հովանավորում է ՓՈՒՉԻԿՆԵՐԻՆ:
:angry
Հիշու էք չէ, ԱՍԱԼԱ շարժումը, որի անդամները սպանում էին թուրք դիվանագետներին արտասահմանում, միջազգային հանրության ուշադրությունը գրավելու հայկական հարցի համար:
:angry
Կարծում եմ նույնատիպ շարժում է հարկավոր, ներկայիս մաֆիան ոչնչացնելու և անառխիկ իրավիճակը վերացնելու հարցում::think

Philosopher
26.02.2007, 08:13
Կներեք, լրիվ չեմ կարդացել նախորդ գրառումները, գուցե կրկնվում եմ, բայց չեմ կարծում, թե փոխողը քաղաքական ուժ պիտի լինի։ Իրավիճակը կարող է փոխվել միայն ժողովրդի գիտակցության մեջ փոփոխության դեպքում։ Իսկ ժողովրդին ուղղորդողը պիտի նրա սերուցքը՝ մտավորականությունը լինի։
Շեշտը մտավորականության վրա է պետք դնել։ Մտավորականությանն է պետք բարձրացնել։
Համաձայն եմ։ Այն որ ցանկացած դրական որակական փոփոխություն հասարակության մեջ կարող է տեղի ունենալ բացառապես մտավորականության շնորհիվ, պարզ է և ակնհայտ։ Սակայն այստեղ մենք հանդիպում ենք նոր և գուցե ավելի լուրջ ինտելեկտուալ ու հոգեբանական պաթոլոգիայի, քան ընդհանրապես հասարակության դեպքում։ Հայկական մտավորականությունը խորապես մարգինալ, լավագույն դեպքում՝ ավելի քան երկու դարերի հնւության ազգային–ռոմանտիկ գաղափարախոսությամբ ոգևորված, վատագույն դեպքում՝ սեփական եղած կամ չեղած տաղանդը անձնական շահերի համար օգտագործող, չբավարարված ու մեծամիտ, հիմնականում՝ տղամարդկային ինֆանտիլիզմով տառապող մարդկանց մի հավաքածու է, որը ոչ միայն ինքը ոչինչ չի կարող փոխել, այլև դժվար կլինի որևէ մեկի համար փոխել հենց այդ մտավորականությանը, եթե նույնիսկ նրան տան բացարձակ իշխանություն ու խոսքի իրավունք այդ մտավորականության մեջ։ Ընդհանրապես՝ հայ մտավորականության սահմանափակությունը պատմական կատեգորիա է և պահանջում է գուցե առանձին քննարկում։ Բայց որ այսօր այդ մտավորականությունը չի կարող հասարակությանը առողջացնել, ակնհայտ է։ Այն մտավորականությունը, որը խիզախություն չունի կանգնել սեփական ժողովրդի քարացած պատկերացումների, ամենատարբեր վուլգար ինքնադիտարկումների երազախաբության դեմ ու փշրել բոլոր կաղապարները՝ նոր շունչ ու կյանք տալով նույն այդ ժողովրդին, այդպիսի մտավորականությունը ինքը լուրջ օգնության կարիք ունի։ Հայ հասարակությունը՝ իր հոգևոր և ինտելեկտուալ պոտենցիալով, չի հասել այն բյուրեղացմանը, որպեսզի ծնի Սարտր, Բուբեր, Ֆրոմ, Կուստուրիցա, Միլոշ Ֆորման, Լարս Ֆոն Տրիեր և այլն։ Հասարակության մոլորությունները կրկնող մտավորականությունը թերևս առաջին ամենամեծ չարիքն է այդ հասարակության համար։

Philosopher
26.02.2007, 13:51
Կարծում եմ նույնատիպ շարժում է հարկավոր, ներկայիս մաֆիան ոչնչացնելու և անառխիկ իրավիճակը վերացնելու հարցում::think
Եվ այդ մաֆիան ոչնչացնելուց հետո ո՞վ է ղեկավարելու այն ոլորտները, որոնք այսօր ղեկավարվում են այդ մաֆիայի կողմից։ Իհարկե, մարդիկ, որոնք թաքուն երազել են այդ մաֆիայի տեղում լինել և ձևավորել սեփական մաֆիան, հետևաբար՝ ամեն ինչ կկրկնվի, ինչպես կրկնվում է այսօր։ Ինչպես ասում էր Դոտսոևսկին, մի տականք ուտում է մյուս տականքին։

Երվանդ
26.02.2007, 15:36

Միանշանակ դու ճիշտ ես, հիմա որ ուժը գա իշխանության միևնույն է, միակ փոփոխությունը կլինի շահութաբեր ոլորտների վերաբաշխումը տվյալ քաղաքական ուժի օգտին, այս իրավիճակից միակ ելքը արդեն ասել եմ հասարակության արժեքները պետք է վերափոխվեն, իսկ դա կարող է լինել միայն աստիճանաբար, ու պետքա մեծ ուշադրություն դարձնել կրթության բնագավառին որ գոնե նոր աճող սերունդը նորմալ արժեքներ դավանելով մեծանա, այսօր դա չի արվում:( ու դա է մեր թիվ 1 պրոբլեմը

Philosopher
26.02.2007, 15:50
Իհարկե, պիտի սկսել կրթությունից՝ և միջնակարգ, և բարձրագույն, բայց խնդիրն այն է, որ կրթելուց առաջ պետք է իմանալ, թե ինչով կրթել, ինչ ուսուցանել, իսկ դա արդեն լայն առումով մտավորականության խնդիրն է, իսկ հայ մտավորականությունն այսօր ինքը լուրջ կրթության կարիք ունի։ 21–րդ դարում իրեն գրել թույլ տվող մարդը, որն ուզում է գրող կոչվել, իրավունք չունի Յունգ կամ Կյերկերգոր կարդացած չլինել, իսկ եթե նա կրթվում է Նար–Դոսով ու Շիրվանզադեով, իսկ փիլիսոփայել սովորում է Նալբանդյանից, ուրեմն նրա կրթած սերունդն էլ լինելու է 18–րդ դարի մտածողություն ունեցող մարգինալ, կորսված սերունդ։

Norton
17.01.2009, 04:14
Այո՛, արդեն այդպիսի քաղաքականուժ կա, որը իհարկե կտուկ իրավիճակը չի հեղաձոխի , բայց զարգացման համար պայմաններ կստեղծի:

Տրիբուն
18.01.2009, 15:45
Եթե որևէ մեկը ուզում է փոփոխություն տեսնել, ապա նախ թող իրեն, իր գիտակցությունը փոխի, ընդլայնի ու հետո իր շրջապատում, իր ընտանիքում, զավակների մեջ այդ նոր գիտակցությունն արթնացնի։ Թե չէ, նստած ինչ-որ քաղաքական ուժի սպասելով, ոչինչ էլ չի փոխվի։

Արշակ ջան, եթե ողջ համակարգը աշխատում է մի ուղղությամբ, մի ընտանիքում փոփոխությունը, զավակների փոփոխությունը, ինքնագիտակցության փոփոխությունը ոչ մի բանի էլ չի հանգեցնի եղբայր: Համակարգը նույնը մնալու պայմաններում անհատներին փոփոխելով հասրակությունում ձևավորելու ենք մի խավ, որոնք մեծամասնության կողմից միշտ մարգինալացված են լինելու; Հիմա, ես իմ երեղյաին ասենք նորմալ դաստիարակություն եմ տալիս, երեխաս գնում է դպրոց ու տեսնում է կաշառակերություն իր ամենասարսափելի դրսևորումներով: Սրանից հետո երեխաս ինձ ինչպես հավատա: Հետո գնում է ԲՈՒՀ, որտեղ սովորեցնում են քամակ մտնել: Հետո սկսում է աշխատանք փնտրել, ու բախվում է կաշառակերության ու քամակ մտնելու հետ միասին, կոմբինացված: Ու 25 տարեկան հասակում երեխան հասկանում է, որ իրեն սխալ են դաստիարակել, ու պիտի սովորցնեին գողնալ, քցե, կուտ տալ, քամակ մտնել, քանի որ միայն դրա պահանջարկը կա մեր համակարգի պայմաններում:

Կարծում եմ, որ Հայաստանում փոփոխություններ իրակացնել իրապես հնարավոր է, բայց էվոլյուցիոն ճանապարհը պեզ համար փակ է, քանի որ մենք անցել ենք հասրակության դեգրադացման այն սահմանը, որից այս կողմ կարելի էր դռ էվոլյուցիոն ճանապարհով փոխել հասարակության մտածելակերպը: Մեզ պետք են խորը համակարգային փոփոխություններ` ռեվոլյուցին ճանապարհով, ու շատ արագ; Այլապես, ևս մի քանի տարի, ու մենք վերջնականապես կվերածվենք "Ճ" կլասի երկրի, որից բոլոր զզվում են, ներառյալ սեփական քաղաքացիները:

Արշակ
18.01.2009, 16:43
Տրիբուն ջան, մեջբերածդ մասը մոտ 2 տարի առաջ եմ գրել։ Ընդհանուր առմամբ համաձայն եմ ասածներիդ. հիմա արդեն էդ սահմանն անցել ենք։

dvgray
18.01.2009, 17:50
Արշակ ջան, եթե ողջ համակարգը աշխատում է մի ուղղությամբ, մի ընտանիքում փոփոխությունը, զավակների փոփոխությունը, ինքնագիտակցության փոփոխությունը ոչ մի բանի էլ չի հանգեցնի եղբայր: Համակարգը նույնը մնալու պայմաններում անհատներին փոփոխելով հասրակությունում ձևավորելու ենք մի խավ, որոնք մեծամասնության կողմից միշտ մարգինալացված են լինելու; Հիմա, ես իմ երեղյաին ասենք նորմալ դաստիարակություն եմ տալիս, երեխաս գնում է դպրոց ու տեսնում է կաշառակերություն իր ամենասարսափելի դրսևորումներով: Սրանից հետո երեխաս ինձ ինչպես հավատա: Հետո գնում է ԲՈՒՀ, որտեղ սովորեցնում են քամակ մտնել: Հետո սկսում է աշխատանք փնտրել, ու բախվում է կաշառակերության ու քամակ մտնելու հետ միասին, կոմբինացված: Ու 25 տարեկան հասակում երեխան հասկանում է, որ իրեն սխալ են դաստիարակել, ու պիտի սովորցնեին գողնալ, քցե, կուտ տալ, քամակ մտնել, քանի որ միայն դրա պահանջարկը կա մեր համակարգի պայմաններում:

Կարծում եմ, որ Հայաստանում փոփոխություններ իրակացնել իրապես հնարավոր է, բայց էվոլյուցիոն ճանապարհը պեզ համար փակ է, քանի որ մենք անցել ենք հասրակության դեգրադացման այն սահմանը, որից այս կողմ կարելի էր դռ էվոլյուցիոն ճանապարհով փոխել հասարակության մտածելակերպը: Մեզ պետք են խորը համակարգային փոփոխություններ` ռեվոլյուցին ճանապարհով, ու շատ արագ; Այլապես, ևս մի քանի տարի, ու մենք վերջնականապես կվերածվենք "Ճ" կլասի երկրի, որից բոլոր զզվում են, ներառյալ սեփական քաղաքացիները:
լրիվ համաձայն եմ ասածներիտ հետ: Ավելին, հենց այդ մարգինակացված լինելու ու երեխաներին վերաբերվող գրածներիտ պատճառով էլ դուրս եմ եկել Հայաստանից, քանի որ ես ինքս ինչ ք..քի մեջ ասես, որ չեմ արող լինել ու դա ես եմ, բայց նույն բանը երեխային անել՝ ոչ մի դեպքում դրա իրավունքը չունեմ, քանի որ երեխային տրվել է քո ասած "նորման /շատ նորալ :)/ դաստիրակությունը" :
Միանգամայն ճիշտ ես, հեղափոխական ճանապարհի մասով. ավելին , վաղուց դրա ժամանակն է:
95-96 ին պետք էր միկրո հեղափոխություն անել, ու ամեն ինչ կընկներ իր տեղը, քանի որ ՀՀՇ-ն ավտոմատիկորեն կդառնար /շատ ուժեղ/ ընդիմություն, և մեր պետությունը իրականում վագրի թռիչքներով /:)/ կշարժվեր առաջ: իսկ հիմա այնպիսի խորը ք...քի մեջ ենք ընկղմված, որ իրականում միակ ճանապարհը դրսից ներմուծված հեղափոխությունն է: Ներսում ռեսուրսները լրիվ այլասերված են այս գործի համար:
Իրականում հայը երևի երբեք այսքան վախեցած ու անուժ չի եղել :

dvgray
18.01.2009, 17:54
քվեարկել եմ "ոչ", ինկատի ունենալով որ ոչ մի Հայաստանում գործող ուժ մենակ չի կարող փոխել իրավիճակը, այսինքն գրավել իշխանությունը ու գործել ի օգուտ մեր պետության ու ժողովրդի

Տրիբուն
19.01.2009, 12:13
քվեարկել եմ "ոչ", ինկատի ունենալով որ ոչ մի Հայաստանում գործող ուժ մենակ չի կարող փոխել իրավիճակը, այսինքն գրավել իշխանությունը ու գործել ի օգուտ մեր պետության ու ժողովրդի

Քվեարկել եմ, այո, քանի որ, հույսը վերջինն է մեռնում: Կամ էլ չի մեռնում ընդհահնրապես: Կամ էլ մեռնում է, մեզ հույս ենք տալիս որ չի մեռնում:

Դիվ, մենակ չի կարող, բայց եթե հետևում մենք լինենք, բոլորս, ու հավատանք անկեղծորեն մեր նկրտումներին, ոչ մի բաշիբոզուկ չի դիմանա: Մենակ, մի, մի հատիկ, մի փորք խթան ա պետք, ու կլինի նախադեպը, որից հետո, էլ ոչ մեկը ռիսկ չի անի մեզ էշի տեղ դնել:

Իրականում հայը երևի երբեք այսքան վախեցած ու անուժ չի եղել :

ավելի շուտ երևի իներտ, անտարբեր, ամեն ինչի վրա պալաժիտ արած, էգոիստ

dvgray
20.01.2009, 04:04
Դիվ, մենակ չի կարող, բայց եթե հետևում մենք լինենք, բոլորս, ու հավատանք անկեղծորեն մեր նկրտումներին, ոչ մի բաշիբոզուկ չի դիմանա: Մենակ, մի, մի հատիկ, մի փորք խթան ա պետք, ու կլինի նախադեպը, որից հետո, էլ ոչ մեկը ռիսկ չի անի մեզ էշի տեղ դնել:

Տրիբուն ջան: Վերևի այս գրառմանտ շնորհակալություն եմ հայտնել:
ՄԻ բան էլ ավելացնեմ իմ կողմից: Կանգնելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Բավարար պայման է իրականում էշ չլինելը, /ներողություն, ոչ մեկին կոնկրետ ինկատի չունեմ/ ու իմանալ ինչ ենք ուզում, ու ունց ենք ուզում անել, ոչ ոչ մեկը, ինչքան էլ խելոք ու արժանի լինեի /Լևոնը ներառյալ/ չկանգնի ասի, որ ժողովուրդ, ես որոշել եմ միտինգները դադարեցնեմ: Էտ շարժումը մինչև իրականում չլինի ժողովրդական ու չկառավարվի ժողովրդի կողմից, ոչ մի բան էլ չի ստացվի, քանի որ անհատներին վերջ ու առաջ կոտրել /տեսականորեն/ հնարավոր է, իսկ ժողովրդին ՝ երբեք
:)

Chuk
20.01.2009, 04:10

Ժողովուրդը քաոս ա, Դիվի, ժողովրդի ամեն մի մասնիկը մի ձևի ա ընթացքը պատկերացնում ու վերջին հաշվով պետք ա մեկը, որը էդ քաոսը կուղղորդի: Հանրահավաք դադարացնելը կամ հանրահավաք անելը էդ ուղղորդման տարբերակներից մեկն են, որոնցից յուրաքանչյուրը ճիշտ կազմակերպվելու դեպքում անհրաժեշտ արդյունքի կբերի: Իսկ քո ասած տարբերակում մեկն ուզում ա դադարացնի, մեկը սկսի, մեկն ամեն օր անի, մեկը ամիսը մեկ անի, մեկը հինգերորդ հարկից ցատիկ ու ստացվում ա պառակտում:

Հիշում ես, որ ինձ ասում էիր, որ ես ռոմանտիկ եմ իսկ դու ռեալիստ (գուցե ուրիշ բառերով, իմաստն էր սա): Գուցե և ես ռոմանտիկ եմ, բայց քո էս գրածը բացահայտ ռոմանտիզմ ա: