PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի հյուրը. հարցազրույց Հրանտ Տէր-Աբրահամեանի հետ

Chuk
06.11.2011, 16:37
Սիրելի՛ ակումբցիներ,
երևի կհիշեք, որ ոչ հեռավոր անցյալում ակումբում կար հարցազրույցների հետաքրքիր ֆորմատ. բացվում էր թեմա, մեկ շաբաթվա ընթացքում հարցեր էինք տալիս թեմայի հերոս ակումբցուն, մեկ շաբաթ անց այդ ակումբցին պատասխանում էր տրված հարցերին: Այդ ֆորմատով հարցազրույցները բավական ժամանակ է, ինչ չկան և իզուր, որովհետև դա հրաշալի մեթոդ էր ճանաչելու մեր ակումբական ընկերոջը: Այդ հարցազրույցներին զուգահեռ հաճախ էին առաջարկները նման ֆորմատով հարցազրույցներ անցկացնել ոչ միայն ակումբցիների, այլ նաև հասարակությանը հայտնի մարդկանց հետ: Ոգևորվում էինք, որոշում էինք կազմակերպել, բայց այդպես էլ որոշումները մնում էին կա՛մ թղթի վրա, կա՛մ էլ մեր բանավոր խոսքում:

Կարինե Իոնեսյանի վերջին առաջարկից (http://www.akumb.am/showthread.php/6229-%D5%88%D5%9E%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%B6-%D5%A5%D6%84-%D5%B8%D6%82%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AC?p=2291397&viewfull=1#post2291397) հետո որոշեցի վերջապես կյանքի կոչել այդ մտահղացումը: Ճիշտ է, չնայած խոստումիս (http://www.akumb.am/showthread.php/6229-%D5%88%D5%9E%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%B6-%D5%A5%D6%84-%D5%B8%D6%82%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AC?p=2291423&viewfull=1#post2291423), առաջին նման հարցազրույցը կազմակերպելիս չդիմեցի Կարինեի օգնությանը, այլ որոշեցի ինքնուրույն որոշել, թե ում հրավիրել ակումբ: Արդեն այս հարցազրույցից հետո Կարինեին պետք է խնդրեմ հանդիպենք ու քննարկենք շարքը շարունակելու հեռանկարներն ու ձևերը:

Ուրախությամբ հայտնում եմ, որ հայտնի հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը սիրով համաձայնվեց լինել ակումբի առաջին հյուրը:
Կարծում եմ, որ Հրանտ Տէր-Աբրահամեանին ներկայացնելու կարիք չկա: Կրթությամբ պատմաբան Հրանտը մեզ հայտնի է հատկապես իր վերլուծական հոդվածներով, ինչպես նաև տարատեսակ քաղաքացիական նախաձեռնություններին ակտիվ մասնակցությամբ:

http://www.akumb.am/images/HrantTerAbrahamean2.jpg

Քանի որ Հրանտին շատերը գիտեն իր քաղաքական հայացքներով ու քաղաքական ուղղվածությամբ վերլուծական հոդվածներով, ուզում եմ հատուկ նշել, որ հարցազրույցը չունի թեմատիկ սահմանափակում: Հրանտի հետ քննարկելիս երկուսս էլ նույն կարծիքը հայտնեցինք, որ լավ կլիներ, որ հարցազրույցն ավելի ընդգրկուն լիներ, այնպես որ ազատ եք տալ ցանկացած հարց, որը ձեզ հետաքրքրում է. սկսած արվեստից, մինչև, ինչու ոչ, անձնականը:

Չկա նաև հարցերի քանակի սահմանափակում: Հարցերը կարող եք այս թեմայում գրել առաջիկա 1 շաբաթվա ընթացքում, իսկ հաջորդ կիրակի օրը (13.11.2011թ.) Հրանտ Տէր-Աբրահամեանը կպատասխանի այդ հարցերին, որին կհաջորդի քննարկումը:

Դեկադա
06.11.2011, 16:53
Նախաձեռնությունը շատ ողջունելի է:Կարծում եմ լավ առիթ է ծանոթանալ հասարակական գործիչների գործունեությանը:Քանի որ հյուրին չգիտեմ, հոդվածներն էլ չեմ կարդացել / կամ երևի թե ուշադրություն չեմ դարձրել հեղինակի անվանը/ կուզեի հյուրը մի քիչ պատմեր իր մասին: Եվ մի հարց էլ: Ինչպիսի՞ն է նա տեսնում Հայաստանը ապագայում, ո՞ր գույներն են ավելի գերակշռում:

Moonwalker
07.11.2011, 12:19
Ցավոք սրտի, մեր հարգարժան հյուրի (ի դեպ, ի խորոց սրտի շնորհակալ եմ հրավերը չմերժելու համար) մասին շատ քիչ բան գիտեմ, թեև հոդվածներից շատերը կարդացել եմ՝ ինչպես միշտ, հեղինակին ուշադրություն չդարձնելով: Այնուամենայնիվ գնահատում ու ողջունում եմ ձեր ակտիվությունը (թեև հոդվածներից շատերի շեշտադրումները չեմ կիսում):
Մի քանի հարց էլ ինձանից՝

1. Ի՞նչ մտածեցիք Իռլանդիա - Հայաստան դուբլինյան հանդիպման ավարտական սուլիչից անմիջապես հետո: Առաջին միտքը: Մի՞թե այդ պահին արդեն իսկ զուգահեռներ էիք տանում տխրահռչակ Իտուրալդեի ու մեր ընտրակեղծարարների միջև, ինչպես հետագայում (http://armtimes.com/28668):
2. ՀԺ-ում ձեր հոդվածներին հաճախ կցվող ծաղրանկարների մասին (առանձնակի հավանում եմ. շնորհակալություններս նկարչին): Դուք դրանց ստեղծմանը մասնակցություն ունենում եք, թե՞ հեղինակը ինքն է նման արդյունքի հասնում՝ հոդվածը կարդալով:
3. Եթե համեմատենք ասենք 2008-ի և 2011-ի Ուստա Հրանտին, ի՞նչն է ավելացել ու ի՞նչն է պակասել: Չկա՞ արդյոք հիասթափություն, թե հավատն առ լուսավոր մոտ ապագա ավելի է ամրապնդվել:

Եվս մեկ անգամ շնորհակալություն Ակումբի հրավերը չմերժելու համար: Անհամբերությամբ սպասում եմ պատասխանններին::)

Ռուֆուս
07.11.2011, 13:03
Հարգելի Հրանտ, իսկ ինչու՞ Հրանտ Տէր-Աբրահամեան ու ի՞նչ կարծիքի եք դասական ուղղագրությանն անցնելու մասին ու ի՞նչ դժվարություններ/առավելություններ կունենա դասական ուղղագրության անցնելը: Ու ամենակարևորը՝ լիքը կարևոր ու էլ ավելի հրատապ հարցերը թողած ինչքանո՞վ է նպատակահարմար հիմա քննարկել դասական ուղղագրությանը անցնելու հարցը:

Հ.Գ. եթե դուք դասական ուղղագրությանը անցնելու կողմնակից չեք, խնդրում եմ անտեսել հարցը :))

Lion
07.11.2011, 16:30
Հարգելի Հրանտ, ասացեք խնդրեմ.

Ըստ Ձեզ, Ավարայրի ճակատամարտում (http://www.akumb.am/showthread.php/3113-Ավարայրի-ճակատամարտ-451-թ.։-Հաղթանա՞կ-թե՞-պարտություն?p=218749&viewfull=1#post218749) մենք հաղթել ենք, պարտվել ենք, թե ինչ-որ առումով հաղթել ենք, իսկ ինչ-որ առումով էլ` պարտվել:

Շնորհակալություն :)

Chuk
07.11.2011, 20:30
Առաջին հարցս քաղաքացիական նախաձեռնությունների մասին ա: Նախաձեռնություններ, որոնք կոնկրետ խնդիրներ են լուծում, կամ էլ փորձում են լուծել:
Կա կարծիք, որ այդ նախաձեռնությունները իշխանությունն օգտագործում ա՝ ընդհանուր, գլոբալ խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար:

Մասնավորապես նման կարծիքներ էին հնչում օտարալեզու դպրոցների բացման դեմ կազմակերպված ցույցերի ժամանակ:

Վերջին օրերին էլ հանդիպեցի կարծիքների, որ Թռչկանի ջրվեժի խնդիրը, ու մասնավորապես դրան լուծում տալը իշխանությունն օգտագործում ա իր օգտին միավորներ ստանալու համար, որ իբր նախընտրական քարոզարշավի տարբերակ էր հարցին լուծում տալը և այլ նման գնահատականներ:

Կուզեի քո կարծիքն իմանալ այս գնահատականների մասին, ու ընդհանրապես ո՞նց ես գնահատում այսպիսի նախաձեռնությունները դերը երկրի ժողովրդավարացման ճանապարհին, փոքր խնդիրների արծարծումն ու բարձրաձայնումը, երբ մեծ խնդիրները դեռևս մնում են չլուծված:

Chuk
07.11.2011, 20:44
Երկրորդ հարցս գրականությունից է:
Հրանտ, քո ֆեյսբուքյան ստատուսներից ակնհայտ է, որ դու ընթերցասեր ես: Բայց այդ ստատուսները, կարծես թե, չեն բացահայտում քո գրական նախընտրություններ: Կխնդրեի կազմել 10-15 կետանոց գրականության ցանկ, որը, քո կարծիքով, արժի, որ ամեն մեկս կարդանք, որոնք ընթերցողին շատ բան կտան, որոնք քո կյանքում հետք են թողել՝ ինչ-որ չափով ազդելով մտածողության ու աշխարհընկալման վրա: Խնդրում եմ նաև ինչ-որ չափով մեկնաբանել այդ ցանկը:

Մեկ էլ մի «միամիտ» հարց :oy Թոլքինի «Մատանիների տիրակալը» եռահատորն ու «Սիլմարիոնը», Ռոուլինգի «Հարրի Փոթթեր» շարքը կարդացե՞լ ես, և եթե կարդացել ես, ապա դրանք գրականության ի՞նչ սանդղակում ես դասում:

Rammstein
07.11.2011, 23:04
Ողջունում եմ Ձեզ, հարգելի Հրանտ: :)

1. Ռուֆուսի տված հարցին ես էլ էի ուզում անդրադառնալ` բայց մի քիչ այլ ձեւաչափով. եթե կողմ եք դասական ուղղագրությանը վերադառնալուն, ապա ի՞նչ ճանապարհներ եք տեսնում դա իրագործելու: Կարծում եք` դասականին վերադառնալու համար ժողովրդին դրա լավ լինելը «համոզելը» պարտադի՞ր պայման է:

2. Սոցիալական վատ պայմաններից դրդված Հայաստանը լքելը Ձեր կարծիքով արդարացվա՞ծ է, թե՞ հայրենիքը լքելը արդարացում ունենալ չի կարող:

3. :roll Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում: Ծանո՞թ եք «Rammstein» խմբին: Եթե այո` ինչպե՞ս եք վերաբերվում: :)

Շնորհակալություն:

voter
07.11.2011, 23:16
Հերգելի Հրանտ,
կարելի՞ է ՀԱԿի հետ չհամագործակցել բայց լինել ընդիմադիր...
Եթե այո, ապա ինչպե՞ս դա կարող է լինել...

Mephistopheles
08.11.2011, 00:57
Հարգելի Հրանտ,

Ես այն համոզմանն եմ որ ընդդիմության (խոսքս ակտիվ և բանուկ հատվածի մասին է) ուժերի կոնսոլիդացիայի պայմաններում միայն կարելի է արդյունք արձանագրել ընտրություններում և ցանկացած քաղաքական գործընթացում (համենայն դեպս Հայաստանյան պայմաններում), քանի որ կարծում եմ, որ կոնսոլիդացված ընդդիմությունն է իվիճակի մոբիլիզացնելու և ակտիվացնելու հասարակությանը… սա ասելով, իհարկե, միաժամանակ կարևորում եմ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կատարած հսկա աշխատանքը…

հարցս հետևյալն է. ինպե՞ս է ՀԱԿ-ը պատրաստվում կոնսոլիդացնել ակտիվ ուժերը, և եթե կարծում եք կոնսոլիդացումը պարտադիր չէ, ապա ի՞նչ ստրատեգիա է պատրաստվում որդեգրել ՀԱԿ-ը

Արէա
08.11.2011, 08:35
Մեծ հույս ունենալով, որ Դուք չեք հավատում հայ ժողովրդի ընտրյալ ազգ լինելու հեքիաթներին, կխնդրեի պատասխանել. Էն ինչ կատարվում է հիմա մեր ազգի, հասարակության մեջ, դա օրինաչա՞փ երևույթ է, համատարած դեգրադացիան որևէ սուբյեկտի՞վ գործոնների հետևանք է, թե նույնը դիտվում է ամբողջ աշխարհում (թե՞ կարծում եք` չկա դեգրադացիա): Ի՞նչ կատարվեց, նույնն է՞ինք քսան, երեսուն, քառասուն տարի առաջ: Ո՞ւր կորան բանաստեղծները, արվեստագետները, դերասանները, նկարիչները, գուցե կասեք հիմա էլ կան արվեստագետներ ու գրողներ, բայց ո՞ւմ համար են նրանք: Հասարակության մի լայն զանգված թքած ունի առօրեականից բարձր կանգնած ցանկացած երևույթի վրա, էս ի՞նչ ա կատարվում, թե՞ խտացնում եմ գույներն ու իրականում ամեն ինչ էդքան էլ սարսափելի չէ:

Claudia Mori
08.11.2011, 11:23
Չուկ ջան ահագին ուրախացա. կարոտել էի կոնկրետ ցուցանակի առկայությունը Ակումբի ամենավերեւի մասում;)

Ես էլ հարցեր ունեմ՝

1. Կա՞ն մարդիկ ովքեր պայքարում են գաղափարապես, կան մարդիկ ովքեր այդ գաղափարները ընթացքում նաեւ կյանքի են կոչում կոնկրետ գործնական քայլերով: Ո՞ր տեսակին եք պատկանում կոնկրետ դուք, եւ ինչու՞: Եթե երկրորդ տեսակին, խնդրում եմ նաեւ նշել մի քանի գործնական քայլեր, որոնք իրականացվել են Ձեր կողմից:

2. Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ ՀԱԿ-ի ո՞ր քայլերի դեպքում դուք կհրաժարվեք լինել այս ընդդիմության համակիրը:

3. Ո՞վ է բոլորին հայտնի վերլուծաբանը բոլորին հայտնի իրականությունից դուրս: Այսինքն կա՞ն արդյոք տվյալներ Ձեր մասին, որոնց մասին դուք կուզեիք մարդիկ իմանային, բայց դրանք չեն մտնում Ձեզ ճանաչող մարդկանց հետաքրքրությունների մեջ:

Նախապես շնորհակալություն;)

Ձայնալար
09.11.2011, 15:00
Հրանտ ջան, գարեջուր սիրո՞ւմ եք: Եթե այո, ապա՝ ե՞րբ:

Տրիբուն
12.11.2011, 15:46
Հարգելի Հրատն

Խնդրում եմ լրացուցիչ պարզաբանել Ձեր արտահայտած որոշ մտքերը արտահերթ-հերթական ընտրությունների վերաբերյալ - Ինձ համար հերթական ընտրությունների օրակարգ չկա. Հրանտ Տեր-Աբրահամյան (http://www.1in.am/arm/armenia_politics_39866.html)

«Հասկանում եմ, որ քաղաքական ուժն այսօրվանից արդեն պետք է դրա մասին մտածի և կողմնորոշվի, բայց անձամբ ինձ համար այդ հարցն այս պահին գոյություն չունի»

1. Ինչպե՞ս հասկանալ, որ այդ հարցը Ձեր համար այս պահին գոյություն չունի, եթե այն արդեն փաստացի գոյություն ունի բոլոր քաղաքական ուժերի համար:

2. Ի՞նչ կարծիքի կլինեք արտահերթ ընտրություններ ու իշխանափոխություն պահանջող քաղաքական ուժի վերաբերյալ, եթե այն հերթական ԱԺ ընտրություններից հետո որպես փոքրամասնություն մտնի ԱԺ (այսինք փաստացի ընդունի, որ իմփիչմենթի հարց բարձրացնելն էլ հնարավոր չէ) ու պայքարի հերթական հանգրվանը տեղափոխի ԱԺ տաքուկ դահլիճ ու Ստրասբուրգյան ծառայողական ուղևորություններ:

3. Ի՞նչ կարծիքի եք այն քաղաքական ուժի վերաբերյալ, որը ոչ լրիվ մեկ տարվա ընթացքում առաջ ու հետ քաշեց մի շարք պահանջներ, երկխոսությամբ մսխեց ժողովորդական բողոքի նոր՝ 2011 մարտյան ալիքը, սիրահերտեց Սերժ Սարգսյանի հետ, ռեվերանսներ արեց ԲՀԿ կողմը, ու ի վերջո բոլորիս հասցրեց կամ շուտով կհասցնի հերթական ընտրություններին:

4. Ինչպե՞ս եք վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթներում WikiLeaks-յան բազմաթիվ հղումներին: Արդյո՞ք սա նշան չէ այն բանի, որ նա մեզ ասելու բան ըստ էության այլևս չունի:

5. Ի՞նչ կա չկա:

Գալաթեա
12.11.2011, 16:23
Հարգելի Հրանտ ջան :)

Գուցե հարցերս բնույթով կրկնեն արդեն տրված հարցերի էլեմենտներ, թեկուզ հենց հարգարժան Տրիբունի հարցերից, բայց այնուամենայնիվ հղեմ դրանք՝ կոնկրետ պատասխաններ ստանալու ակնկալիքով:

1. ՀԱԿ-ին ինչպե՞ս հաջողվեց իսկապես ոտքի կանգնած, պայքարի պատրաստ ժողովրդի/մարտ 2008, մարտ 2011/ թևաթափ անել և ուղարկել տներով: Ու ամենակարևորը՝ ինչո՞ւ: Ես չեմ հարցնում ինչպես հաջողվեց ոտքի կանգնեցնել, քանի որ դա իրականում ՀԱԿ-ի հաղթանակը չէր, ժողովուրդն վաղուց պատրաստ էր դրան, և ՀԱԿ-ը լիներ թե մեկ այլ ուժ, ժողովուրդը կանգնելու էր:
2. Մասնավորապես, ինչպե՞ս ՀԱԿ-ին հաջողվեց ժողովրդին վերջապես տալ այն ինչ նա վաղուց ու նորից ուզում էր՝ նստացույց, /մի-երկու ամիս առաջ/բայց միևնույն ժամանակ ապահովել Ազատության հրապարակ, որում կարելի էր ցանկության դեպքում ֆուտբոլ խաղալ :) Ու էլի, ինչու՞: Ժողովուրդն է՞ր դրանում մեղավոր:
3. Դուք համամի՞տ եք այն մտքին, որ հեղափողությունը խժռում է իր զավակներին:

Կանխավ շնորհակալ եմ :)

Շինարար
12.11.2011, 16:53
Հարգելի Հրանտ, դեռ խորհրդային ժամանակներում մի գրող իր հերոսներից մեկի միջոցով հարց էր տալիս, թե ո՞վ է ավելի նշանավոր՝ Հովհաննես Թումանյա՞նը, թե՞ Արտաշես Արզումանյանը, ու որդուն հանդիմանում էր, թե իզուր գրող դարձավ, կուսակցական դառնալ էր պետք: Հետո խորհրդային կարգերը փլուզվեցին. հարցը մնաց: Անկախության այս 20 տարիներին նորից հաջողության, բարեկեցության, դիրքի, հեղինակության հասնելու համար միակ ճանապարհը երիտասարդները տեսնում են քաղաքական ակտիվության, կուսակցությունների երիտթևերին հարելու, պաշտոն սիրելու մեջ: Շինարար դառնալը երազանք չէ, այ նախագահ դառնալը... Դե, նորմալ է, եթե որևէ բուհից Թաթայի համերգին տանելու համար պետք է ուսանողը հանրապետական լինի: Կենտրոնի Պետրոսն էլ գրել էր, թե վարչապետը մեր կարիերիստ երիտասարդների դարդից ա իրան խմելու տվել: Այսօրվա ընդդիմությունն էլ մեզ ասում է, եթե ուզում եք փոփոխություն, մեր կողքին եղեք: Լավ, ինչո՞ւ... ինչո՞ւ չաշխատել, ինչո՞ւ չստեղծել, ինչո՞ւ բոլոր ճանապարհները հաջողության հասնելու դեպի քաղաքականություն են տանում: Բայց սա գլխավոր հարցս չէր. հարցս էս էր. հիմա ո՞վ ա ավելի նշանավոր՝ Հովհաննես Թումանյանը, թե՞ Արտաշես Արզումանյանը, ու էդ ո՞նց որ:)

Շնորհակալություն, որ համաձայնել եք զրուցել մեզ հետ:)

davidus
12.11.2011, 16:59
Հարգելի Հրանտ,

Կցանկանայի Ձեր կարծիքը իմանալ հետևյալի վերաբերյալ. նախկինում և հիմա էլ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ցանկացած պատեհ և անպատեհ առիթներով բազմիցս նշել/նշում են, որ եթե անհատը կամ հասարակությունը չեն պայքարում, ակտիվություն չեն ցուցաբերում, ապա ակամա ջուր են լցնում ավազակապետության ջրաղացին։ Հայտարարում են, որ իրենք կոչ չեն անում ժողովրդին միանալ ՀԱԿ-ին, սակայն միևնույն ժամանակ չեն մոռանում նշել, որ Հայաստանում միակ «փաստացի» պայքարող ուժը ՀԱԿ-ն է։ Այսինքն՝ ստացվում է, եթե ուզում ես պայքարել, պիտի ակամա ՀԱԿ-ին հարես։

1.Ի՞նչպես կմեկնաբանեք սա, և սրանից բխող երկրորդ հարցը.

2. արդյո՞ք ընտրության բացակայությունը ենթադրում է բավարարվել նրանով, ինչ ունես, սակայն այն քեզ համար ընդունելի չէ։

Շնորհակալ եմ։

Ձայնալար
12.11.2011, 17:37
Մի հատ ֆորումային հարց ունեմ: Հետաքրքիր է իմանալ ի՞նչ ֆորումային փորձ ունեք, մասնակցե՞լ եք արդյոք ֆորումային քննարկումների, եթե այո, ապա ո՞ր ֆորումներում և վերջապես` ի՞նչ եք իմացել Ակումբի մասին մինչ այս հարցազրույցի առաջարկը ստանալը:

Շնորհակալություն :)

Գալաթեա
12.11.2011, 17:38
Անցնենք ոչ քաղաքական հարցերին :)

Եթե ձեզ առաջարկվեր խաղալ ֆիլմում՝ մարմնավորելով որևէ պատմական դեմքի, պարտադիր չէ՝ հայ, ձեր ընտրությամբ: Ո՞ւմ կխաղայիք:
Ինչո՞ւ հենց իրեն:

Ինչպե՞ս եք վերաբերում իրենց հայ արիացիներ կոչող խմբին և այլ մանր-մունր նեոնացինալիստներին, որոնք համոզված են, որ առաջին դինոզավրերը յան-ով ազգանուն են ունեցել, և կառչում են անցյալին՝ կատարելապես անտեսելով, որ ներկան բազում առումներով շատ-շատ, շատ անշուք և տխուր վիճակում է: Այլ կերպ ասած՝ ճի՞շտ է անցյալը՝ հաճախ մինչև վերջ չապացուցած կասկածելի գյուտերով ու հաղթանակներով դարձնել դրոշակ, քանի որ ներկայով հպարտանալու բան չունես, եթե հարցնեն:

Ավելի կոնկրետացնեմ: Ու՞մ է պետք այն փաստը, որ տարածքում Նոյի թվի մաշիկ են գտել, եթե այդ նույն հպարտացողը փողոցում քայլելիս ուղտի պես թքում է աջուձախ, իսկ իր հարևանը երկու օրվա աղբը լուսամուտից դուրս է շպրտում:

Շնորհակալ եմ :)

Տրիբուն
12.11.2011, 18:03
Գալաթեաի հարցից բխող մի հատ էլ ոչ քաղաքական հարց ես տամ էլի:

Քանի՞ փիղ կար Տիգրան Մեծի բանակում, ու քանի՞սն էին դրանցից արու:

Lion
12.11.2011, 22:00
Վերջին հարցն ինձ մոտ ևս մեկ հարց ծնեց -

Ինչպես եք վերաբերվում այն այսպես կոչված "լիբերալներին", որոնք ամեն կերպ թերագնահատում են ազգային արժեքները, բերանները բաց նայում են Արևմուտքին և սուրբ կերպով վստահ են, որ ամեն մի լավ այնտեղից կամ էլ, համենայն դեպս, դրսից է գալիս: Ինչպես եք գնահատում նման մարդկանց գործունեությունը և դրա արդյունքները մեր ազգի համար?

Շնորհակալություն :)

Ներսես_AM
13.11.2011, 07:12
Ողջու՜յն։ Հրաշալի նախաձեռնություն է: :)

1) Ինչպե՞ս եք վերաբերվում ռուսական նեոգաղութարարությանը: Բացահայտ լկտի վերաբերմունքը ամեն հարցում։ Օրինակ՝ ռազմաբազայի պայամանագրի երկարաձգում և մի քանի օր հետո Ս–300 վաճառքի պայամանագրի կնքում կովկասյան թաթարների հետ։
2) Ինչպե՞ս եք ընդհարապես գնահատում ռուսների ազդեցությունը Հայաստանի վրա սկսած 1800–ականների սկզբից: Ձեր կարծիքով իրենք մեզ ավելի շատ օգնե՞լ, թե՞ վնաս են տվել: Օ՞րհնվի, թե՞ անիծվի էն սհաթը, երբ ռուսի ոտքը մտավ Հայաստան երկիր:
3) Ի՞նչ կարծիքի ունեք լեզվի մասին օրենքում փոփոխությունների մասին։ Ձեր կարծիքով ի՞նչն է ստիպում մեր «ընտրյալներին» նման ազգադավ ծրագիր կյանքի կոչել։
4) Ինչպե՞ս եք գնահատում ամեն օր ՆԱՏՈ–յի երկրների միլիոններ են ծախսելը Լիբիան, կամ այլ երկրներ ռմբակոծելու համար, բայց իրենց երկրներում թոշակների տարիքի բարձրացում, ծախսերի կրճատում որպեսզի տնտեսությունը ճեղքվածք չտա: Վերջիվերջո ու՞մ համար է բոմբերով «դեմակրատիան»:
5) Ինչքա՞ն եք գնահատում սփյուռքի ներուժը Հայաստանի կյանքում փոփոխություն բերելու հարցում: Հազարավոր հայազգի երիտասարդներ են ամեն տարի կրթություն ստանում աշխարհի լավագույն բուհերում, բայց նրանց ներդրումը հայրենիքին ընդհանուր առմամբ չնչին է:
6) Վերջերս իմացա, որ Վարդենիս–Քարվաճառ–Ստեփանակերտ պատերազմի ժամանակ ավերված ճանապարհը մեծ տեմպերով վերանորոգում են: Ըստ ձեզ մեզ ինչ որ երաշխիքներ են տվել, որ Քարվաճառի շրջանը ամեն դեպքում մնալու է Արցախի կազմում: Չեմ կարծում այդքան մեծ ներդրում անեն կասկածելի իրավիճակում, թե՞ ուղղակի ուզում ենք ցույց տալ որ մեզ համար կարևոր նշանակություն ունի:
7) Չե՞ք կարծում, որ կուսակցականությունը կուսակցության անդամին գցում է կապանքների մեջ, և այլ կուսակցությունների հետ ինչ–որ բան ձեռնարկելը շատ դժվար է լինում: Մինչդեռ անկուսակցական շարժումները բավականին մեծ պոտենցիալ ունեն:
8) Ինչպե՞ս եք գնահատում Սահակաշվիլու նախագահությունը Վրաստանում:

Հրանտ Տէր—Աբրահամեան
13.11.2011, 12:54
Բարեւ բոլորին: Սկսեմ պատասխանել: Նախ՝ ամենայն անկեղծությամբ շնորհակալ եմ ե՛ւ հրավերի, ե՛ւ հարցերի համար: Ինձ իրոք շատ դուր եկան հարցերը, փաստորեն շատ հաճելի միջավայր բացահայտեցի ինձ համար: Երեւի նույնիսկ ասեմ, որ էսքան հետաքրքրիր հարց միանգամից նվաստիs ոչ ոք երբեք չի տվել, ես էլ բավականին ազարտի մեջ եմ ընկել: Հուսամ "բենզինս" կհերիքի մինչեւ վերջ բոլոր հարցերին հնարավորինս լիարժեք պատասխանելու համար: Մի խնդրանք ունեմ. հաճախ գրում եմ փնթի՝ բազմաթիվ վրիպակներով (նյութերս սրբագրողների սուրբ տանջանքը վկա՛), իհարկե կաշխատեմ ուշադիր լինել, բայց փորձը ցույց է տալիս, որ իմ դեպքում ուշադիր լինելն էլ միշտ չի օգնում: Այնպես որ բոլոր վրիպակների եւ սխալների համար նախօրոք ներողություն եմ խնդրում: Հիմա հերթով փորձեմ պատասխանել բոլոր հարցերին: Հա, ոտքս էլ խերով լինի ձեր օջախում: :)

Հրանտ Տէր—Աբրահամեան
13.11.2011, 13:27
Նախաձեռնությունը շատ ողջունելի է:Կարծում եմ լավ առիթ է ծանոթանալ հասարակական գործիչների գործունեությանը:Քանի որ հյուրին չգիտեմ, հոդվածներն էլ չեմ կարդացել / կամ երևի թե ուշադրություն չեմ դարձրել հեղինակի անվանը/ կուզեի հյուրը մի քիչ պատմեր իր մասին: Եվ մի հարց էլ: Ինչպիսի՞ն է նա տեսնում Հայաստանը ապագայում, ո՞ր գույներն են ավելի գերակշռում:

1. Հարգելի Դեկադա, առաջին հարցը երեւի առայժմ բաց թողնեմ (պատմել իմ մասին), որովհետեւ մյուս հարցերի մեջ կարծես բավականին առիթներ կան այսպես ասած "բացվելու", երեւի դրանց պատասխաններից էլ "իմ մասինն" ավելի պարզ կդառնա: Այլապես մի քիչ դժվար է ընդհանուր պատասխանել այդ հարցին, որովհետեւ չգիտեմ կոնկրետ ի՛նչն է հետաքրքրիր:
2. Ապագան կարծում եմ հնարավորությունների դաշտ է, այսինքն՝ մեծ մի գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ կարող է լինել ցանկացած գունավորում: Եթե առարկայական (օբյեկտիվ) իրավիճակից ելնենք, ապա, թերեւս ապագան մեծ հույսեր չի տալիս: Բայց ես մեծ դեր եմ տալիս նաեւ ենթակայական (սուբյեկտիվ) գործոնին, եւ կարծում եմ, որ մարդը պետք է գործի այնպես, կարծես, ինքը հենց լավ պագայաի յուրահատուկ ներկայացուցիչ է: Ինձ թվում է, որ կամքը շատ բան կարող է փոխել: Ես ինձ համախոհ ու հարազատ եմ համարում նրանց, ում համար Հայաստանում ապրելը ու գործելը իրենց կյանքի ընտրությունն է եւ ում համար դա նաեւ յուրահատուկ ստեղծագործական մարտահրավեր է՝ եթե ինչ որ բան չկա կամ վատ է, դա ինչ որ եղ նաեւ լավ լուր է, որովհետեւ հնարավորությոյն կա եղած բացերը լրացնելու, ստեղծելու, իսկ դա հավելյալ ազարտ է: Մեծ հաշվով, գուցե ավելի հետաքրքրիր է ապրել մի երկրում, ուր այդքան անելիք դեռ կա, քան կուշտ եւ գոհ "փարիզներում": Գուցե մի քիչ պաթետիկ ստացվեցին որոշ հատվածներ, բայց երեւի չափավոր պաթոսն ավելի լավ է, քան հոնքերը կիտած "գերլուրջ" բայղուշությունը::)

Հրանտ Տէր—Աբրահամեան
13.11.2011, 13:52
1. Ի՞նչ մտածեցիք Իռլանդիա - Հայաստան դուբլինյան հանդիպման ավարտական սուլիչից անմիջապես հետո: Առաջին միտքը: Մի՞թե այդ պահին արդեն իսկ զուգահեռներ էիք տանում տխրահռչակ Իտուրալդեի ու մեր ընտրակեղծարարների միջև, ինչպես հետագայում (http://armtimes.com/28668):

Կոնկրետ էդ պահին, եթե փորձեմ հիշել, չէ՛, էդպիսի բան պիտի որ մտքիս եկած չլիներ, որովհետեւ էդ պահին առհասարակ ավելի շատ հույզերս էին "աշխատում" քան միտքս: Բնականաբար շատ ցավալի էր արտասվելու աստիճան մերոնց պարտությունը, չբացատրեմ թե ինչու: Իսկ հետագայում, իհարկե, փորձել եմ նաեւ մտածել էս պարտույան շուրջ՝ արդյո՞ք կար դրա մեջ ինչ որ "գերագույն արդարություն": Չեմ ուզում միստիֆիկացնեմ, բայց ամեն դեպքում մտածում եմ, որ եթե այպես միահամուռ ողբայինք նաեւ մեր կատարած ներքին խարդախությունները, հաստա՛տ ավելի վատ չէր լինի:

2. ՀԺ-ում ձեր հոդվածներին հաճախ կցվող ծաղրանկարների մասին (առանձնակի հավանում եմ. շնորհակալություններս նկարչին): Դուք դրանց ստեղծմանը մասնակցություն ունենում եք, թե՞ հեղինակը ինքն է նման արդյունքի հասնում՝ հոդվածը կարդալով:

Չէ դրանց ստեղծմանը որեւէ կերպ չեմ մասնակցում, թեեւ հետաքրքիր բան եք ասում, կարելի էր փորձել: Ուրախ եմ, որ ձեզ դուր են գալիս, որովհետեւ բավականին քննադատություն կա դրանց նկատմամբ: :)

3. Եթե համեմատենք ասենք 2008-ի և 2011-ի Ուստա Հրանտին, ի՞նչն է ավելացել ու ի՞նչն է պակասել: Չկա՞ արդյոք հիասթափություն, թե հավատն առ լուսավոր մոտ ապագա ավելի է ամրապնդվել:

Դե փոխվելը հաստատ փոխվել եմ, թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ գրեթե 4 տարի է անցել, իսկ ես միշտ էլ բավականին արագ փոխվող մարդ եմ: Գուցե դժվարանամ ավելի կոնկրետ պատասխանել հատկապես ի՛նչն է փոխվել, բայց եթե հասարակական առումով եք ասում, ապա, իհարկե այս տարիները շատ լուրջ դպրոց էին էդ առումով: Ավելի մոտիկից հետեւելով հասրակական դաշտին, ավելի շատ շփվելով մարդկանց հետ շատ բաներ եմ վերիմաստավորել: Եթե փորձեմ պատահական օրինակներ հիշել....: Օրինակ բավականին սկեպտիկ եմ դարձել մարդկանց խոսքի նկատմամբ, հասկանալով, որ ցավոք Հայաստանում խոսքի եւ խոստման արժեքը հաճախ շատ ցածր է: Շատ եմ նեղվում նաեւ մարդկանց մեծամտությունից, ինքնասիրահարվածությունից, անհամարժեք ինքնագնահատակից, որը նույնպես ցավոք հասարակական դաշտում շատ է նկատվում եւ շատ է խանգարում: Ի հակադրություն այս ամենին սկսել եմ ավելի ուշադիր զննել ինքս ինձ, որպեսզի փորձեմ հնարավորինս բացառել նման դրսեւորումներն իմ մեջ: .... Շատ սկեպտիկ եմ սկսել վերաբերվել նաեւ այսպես ասած "գեոպոլիտիկային"՝ էն որ սկսում են վերլուծել, թե սա Օբամայի ձեռքն էր, սա չգիտեմ Պւտինի, էդ տիպի վերլուծություններին շատ զգույշ եմ վերաբերվում, որովհետեւ, էնքան եմ դրանք լսել ու հետո պարզվել է, որ անհիման բաներ են: Տո հենց քթեկուզ ինքս տուրք եմ տվել նման մտածելակերպին, ւ որոշ նյութերս գուցե հիմա ջնջել տայի: Ինչ վերաբերում ա հիասթափությանը....: Ես երբ ծանոթացա Նիկոլի հետ Փաշինյան 2007-ին, մի կարեւոր սկբունք էին այն ժամանակ ձեւակերպել՝ երբե՛ք չհիասթափվել եւ երբե՛ք չոգեւորվել: Աշխատում եմ հիմա էլ դրանով շարժվել, որովհետեւ ինձ հոգեհարազատ սկզբունք է: Առհասարակ որքան ինձ հիշում եմ "ազգը" միշտ հիասթափված է: Իհարկե կարող են լինել առարկայական պատճառներ դրա համար, բայց ինձ թվում է գերակշռող այն է, որ հիասթափված վիճակում է գտնվում ոչ այնքան "ազգը", որքան ազգի մաիսն եւ ազգի անունից խոսացող հերթական մեկը: Ինձ համար կարեւոր խնդիրը իմ ներսում է, ես ի՞նչ եմ անում, որպեսզի իմ կողմից չհավանած իրավիճակը փոխվի: Ես չեմ կարծում, իհարկե, որ այնքան հզոր եմ, որ կարող եմ արմատապես փոխել ամեն ինչ, բայց կարծում եմ, որ ամեն մարդ էլ կարող է իր ոլորտում, իր նախըտրած տեղում հասնել թեկուզ աստիաճանակն փոփոխության: Չգիտեմ, լավ կարողացա ձեւակերպել ասածս, ոնց որ թե այդքան էլ չէ, բայց դեռ մյուս հարցերը կան: :)
Իսկ ապագայաի առումով: Կարծում եմ այսպես է: Պատմույունը մի կողմից օրինաչափությունների դաշտ է, մյուս կողմից ազատ կամքի եւ հնարավորությունների: Այսինքն, մի ոկղմից ճիշտ են նրանք, ովքեր կարծում են, որ մեր այսրվա իրավիճակը առարկայական օրինաչփաւոթյունների հետեւանք է, բայց ճիշտ են նաեւ նրանք, ոքվեր կարծում են, որ առարկայական օրինաչափությունների ուժող ստեղծված իրականությունը կարելի է բարեշրջել կարճ պատմական ժամանակահատվածում ստեղծագործ կամքի շնորհիվ:

Եվս մեկ անգամ շնորհակալություն Ակումբի հրավերը չմերժելու համար: Անհամբերությամբ սպասում եմ պատասխանններին::)

Ձե՛ղ շնորհակալություն:

Հրանտ Տէր—Աբրահամեան
13.11.2011, 14:31
Հարգելի Հրանտ, իսկ ինչու՞ Հրանտ Տէր-Աբրահամեան ու ի՞նչ կարծիքի եք դասական ուղղագրությանն անցնելու մասին ու ի՞նչ դժվարություններ/առավելություններ կունենա դասական ուղղագրության անցնելը: Ու ամենակարևորը՝ լիքը կարևոր ու էլ ավելի հրատապ հարցերը թողած ինչքանո՞վ է նպատակահարմար հիմա քննարկել դասական ուղղագրությանը անցնելու հարցը:

Հ.Գ. եթե դուք դասական ուղղագրությանը անցնելու կողմնակից չեք, խնդրում եմ անտեսել հարցը :))

Վերջնական կարծիք չունեմ այս խնդրի շուրջ: Ինձ համար ակնհայտ է, որ նախորդ դարի ուղղագրական ռեֆորմը սխալ էր եւ որեւէ իրական արդյունք, բացի երկու տարբեր ուղղագրությունների ստեղծումից չի լուծել: Կարելի է երկար փաստարկել ինչո՛ւ եմ այդպես մտածում: Շատ կարճ փորձեմ ասել: Ենթադրենք ռեֆորմի դրական նպատակը՝ ուղղագրությունն արտասանությանը մոտեցնելն էր: Բայց նախ մաշտոցյան ուղղագրությունը այլ ավանդական ուղղագրությունների համեմատ (համմ. անգլերեն, ֆրանսերեն ուղղագրությոնները) այդքան էլ հեռու չէր արտասանությունից (այսօր էլ 10 րոպեում ցանկացած գրաճանաչ հայ կարող է սովորել ընթերցել), երկրորդ՝ նոր ուղղագրությունը միեւնույնն է զգալիորեն տարբերվում է իրական արտասանությունից: Ենթադրենք, որ նպատակը ուղղագրական կանոններն ավելի մատչելի դարձնելն էր: Այս դեպքում միայն երկու խնդիր լուծվեց: Առաջինը՝ բառամիջում էլ կլոր օ չենք գրում, հետեւաբար պետք չի անգիր հիշել, ո՛ր բառերում է օ արտասանելիս բառամիջում գրվում ո, իսկ որ դեպքերում՝ օ: Երկրորդ՝ բառասկզբում հ արտասանելիս միշտ գրում ենք հ, հետեւաբար պետք չէ անգիր հիշել այն դեպքերը, երբ հ արտասանելիս յ- են գրում: Վերջ՝ մնաված բոլոր փոփոխությունները ոչինչ չեն տալիս այդ առումով: Բառամիջում "է" գրելը ենթարկվում էր հստակ կանոնի (մի քանի բացառությամբ), նույնը՝ վ, ւ, ու - ուղղագրությունը, իսկ եա-ն փոխել յա-ով, կամ իւ-ն - յու-ով առհասարակ անիմաստագույն փոփոխություն է, որովհետեւ մի պայմանական գրությունը փոխարինվել է մյուսով, ընդ որում յու-ի դեպքում, երկնիշը եռանիշով: Արդյունքում մեկ ա գրում ենք արտասանությունից տարբեր եւ բազմաթիվ կանոններ ենք հիշում, բայց դրանցից մի երկուսը դասականից տարբեր: Սա ընդամենը մի քնաի փաստարկ էր, իսկ իրականում շատ ավելին կարելի է գրել:

Ի՞նչ անել այսօր, երբ եղածն արդեն փաստ է: Անձամբ ես կանցնեի դասականին, թեկուզ իմ հոդվածներում: Բայց էստեղ տեխնիկական խնդիր առաջանում: Սրբագրիչ չկա դասականի համար, իսկ ես ռիսկ չեմ անի ինքս ստանձնել սրբագրման պատասխանատվությունը: Իսկ անձնական համացանցային գրառումներւոմ էլ մեծ իմաստ չեմ տեսնում ուղղագրության փոփոխման, որովհետեւ շատ բաներ խոսակցական ենք գրում այստեղ, ու էլ ի՞նչ տարբերություն ո՛ր ուղղագրությամբ:

Մնաց հոդվածներիս ստորագրութունը որպես փոխզիջում ՀԺ-ի խմբագրության հետ: Ի վերջո տեր-ը 1500 տարի գրվել է է-ով, ազգանվան վերջն էլ՝ եան-ով, եւ դա որոշակի գեղագիտական արժեք է նաեւ:

Ինչ վերաբերում է հարցի ակտուալութանը, ապա այսօր, կարծում եմ այնպիսի վիճակ է, որ ավելի լավ է կառավարությունը չկպնի էդ հարցին, թե չէ հաստատ մի բան, կներեք, "քաք մեջ են" անելու ու շատերն էլ կընդվզեն հենց թեկուզ նրա պատճառով, որ կառավրությունն ա որոշել: Ավելի լավ է թողնենք էս հարցը հասարակական քննարկոմնրեի մակարդակին առայժմ: Ի վերջո, եթե արդեն ունենք երկու ուղղագրություն, կարելի է գուցե երկուսից էլ օգտվել, ու թո՛ղ մի օր ազատ մրցկացությամբ դրանցից մեկը հաղթի: Իսկ ապագայում էլ, եթե այլ՝ գերակա խնդիրները քիչ թե շատ լուծեն գուցե այս խնդիրն էլ լուծվի պետական մակարդակով:

Հրանտ Տէր—Աբրահամեան
13.11.2011, 14:58
Հարգելի Հրանտ, ասացեք խնդրեմ.

Ըստ Ձեզ, Ավարայրի ճակատամարտում (http://www.akumb.am/showthread.php/3113-Ավարայրի-ճակատամարտ-451-թ.։-Հաղթանա՞կ-թե՞-պարտություն?p=218749&viewfull=1#post218749) մենք հաղթել ենք, պարտվել ենք, թե ինչ-որ առումով հաղթել ենք, իսկ ինչ-որ առումով էլ` պարտվել:

Շնորհակալություն :)

Ես հիմա մ հատ շատ անսպասելի հղում տամ: http://hhk.am/amsagir/hhk_n8.pdf : Սա Հանրապետական ամսագրի 8-րդ համարն է, որտեղ 3-րդ էջից իմ հոդվածն է Ավարայրի թեմայի շուրջ: Հոդվածը չեմ վերընթերցել, կարծում եմ, այսօր շատ բան կփոխեի (2003-ին է գրված), բայց ենթադրում եմ, որ էդ հարցի շուրջ ընդհանուր գծերով տեսակետս նույնն է մնացել: Կարճ հոդված է, կարծում եմ արագ կկարդացվի:
Որպեսզի միանգամից կանխեմ, բա ի՞նչ գործ ունեիր Հանրապետական ամսագրում, տղա ջան, օրինական հարցը, ասեմ, որ ամսագրի խմբագրի՝ Լալայան Մուշեղի հետ ծանոթ էի դեռ 1999-ից երբ ինքը Ազգայնական ակումբի ղեկավարն էր, ես էլ շատ ավելի դասական ազգայնական հայացքներ ունեի քան այսօր: Ակումբը տպում էր Դարձ ամսագիրը, ուր ես նյութեր էի գրում համապատասխան ոճի: Դրանց մեծ մասը ես այսօր պարզապես կարգելեի, չնայած կյանքիս էդ շրջանը դրական երանգն երով եմ հիշում: Հետո Մուշեղը վերադարձավ Հանրապետական ու սկսեց տպել նույնանուն ամսագիրը: Առաջին մի քնաի համարներում ես էլ գրեցի, չնայած հայացքներս այն ժամանակ էլ ընդդիմադիր էին, բայց ամսգարւոմ որեւէ ներքաղաքական թեմա չկար ու գրողներն էլ հաճախ հարգի եւ նորմալ մարդիկ էին: Սա էսպես:

Դառնալով Ավարայրի թեմային ավելացնեմ, որ հաղթանակ թե պարտություն հարցի պատասպանը լավագույն տվել է Եղիշեն: "Որովհետեւ նոչ թե մի կողմը հաղթեց, եւ մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու նկողմերն էլ պարտություն կրեցին: Բայց որովհետեւ Հայոց զորավարն ընկել էր մեծ պատերազմում, այնուհետեւ էլ ոչ ոք գլխավոր չկար, որին հենված ժողովեին մնացած զորքը": Զուտ ռազմական առումով կարծում եմ այստեղ ամեն բան ճշգրիտ է նկարագրված: Ինչ վերաբերում ա բարոյական հաղթանակ եզրին, ապա դա նոր ժամանակների պատմաբանների ստեղծածն է եւ ո՛չ Եղիշեի, ո՛չ էլ առավել եւս Վարդան Մամիկոնյանի, ո՛չ էլ մեզ իբր բնորոշ ինչ որ "մենթալիտետի" բնորոշ բան է: Ես փորձել եմ պարզել ե՛րբ եւ ո՛վ է առաջինն այդ գնահատականը առաջ քաշել, ցավոք չեմ հաջողել, բայց մի վարկած ունեմ: Դա փոխառություն է "նրավստվենայա պոբեդա" ռուսական արտայատության, որը ռուսները օգտագործել եւ օգտագործում են Բորոդինոյի ճակատամարտի վերաբերյալ: Դրա համար բոլոր փորձերը վերագրել միջնադարյան հայերին այն ինչից նրանք տեղյակ չէին անմտություն են:

Մյուս առումնորեը՝ ոչ ռազմական հոդվածումս կան, առանց դրանց ըստ իս անիմաստ է քննարկել այս խնդիրը: Ի վերջո զուտ ռազմական առումոը այսօր հետաքրքրիր չէ: Առհասարակ մեզ մոտ հիմա սենց մի մոտեցում է մոդայիկ: Ով ուզում է "առաջադեմ" երեւալ սկսում է կպնել հայոց պատմությանը: Վերցնում է դասագրքային մատուցումը եւ բառացի հակադրմամբ փորձում է ստեղծել "առաջադիմական" դիրքորոշում: Հատկապես Ավարայրի հարցում այս մոտեցումը շատ տարածված է: Իրականում սա լուրջ մոտեցում չէ, որովհետեւ նման հարցերում տեակետ ձեւակերպելու համար պետք է առնվազն սկզբնաղբյորներ կարդալ եւ հաշվի առնել կոնկրետ պատմական ժամանակաշրջանի կոնտեքստը՝ մտածողությունը, ընկալումները, որոնք բոնորոշ էին այն ժամանկվա մարդկանց եւ այլն եւ այլն: Շատ ծավալուին խնդիր է սա: Օրինակ, 19-րդ դարի մեր ազատագրական պայքարը: Տեղից վեր կացողն իհարկե կարող է դա քննադատել, բայց մարդկանց մեծ մասը չեն էլ ուզում իմամալ, որ այդ պայքարի մեծ մասը ոչ թե հայկական սպեցիֆիակ էր, այլ տիպական տարրեր որ բնորոշ էր Արեւելյան Եվրոպայի եւ Բալկանների ժողովուրդների ազատագրական պայքարների մե մասին: Առանց համաշխարհային կոնտեքստի հնարավոր չէ սեփական պատմության մասին դատել:
Երեւի այստեղ կանգ առնեմ, որովհետեւ արդեն շատ կծավալվեմ:

Հրանտ Տէր—Աբրահամեան
13.11.2011, 15:19
Առաջին հարցս քաղաքացիական նախաձեռնությունների մասին ա: Նախաձեռնություններ, որոնք կոնկրետ խնդիրներ են լուծում, կամ էլ փորձում են լուծել:
Կա կարծիք, որ այդ նախաձեռնությունները իշխանությունն օգտագործում ա՝ ընդհանուր, գլոբալ խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար:

Մասնավորապես նման կարծիքներ էին հնչում օտարալեզու դպրոցների բացման դեմ կազմակերպված ցույցերի ժամանակ:

Վերջին օրերին էլ հանդիպեցի կարծիքների, որ Թռչկանի ջրվեժի խնդիրը, ու մասնավորապես դրան լուծում տալը իշխանությունն օգտագործում ա իր օգտին միավորներ ստանալու համար, որ իբր նախընտրական քարոզարշավի տարբերակ էր հարցին լուծում տալը և այլ նման գնահատականներ:

Կուզեի քո կարծիքն իմանալ այս գնահատականների մասին, ու ընդհանրապես ո՞նց ես գնահատում այսպիսի նախաձեռնությունները դերը երկրի ժողովրդավարացման ճանապարհին, փոքր խնդիրների արծարծումն ու բարձրաձայնումը, երբ մեծ խնդիրները դեռևս մնում են չլուծված:

Գիտես, թո՛ղ կոպիտ չհնչի, բայց էդ բոլոր խոսակցությունները պարապ բաներ եմ համարում: Նախըտնրական էր, եսիմ ինչ էր: Ջայնամը թե չէր:
1. Կարեւորը արդյունքն է չէ՞: Լուծվեց Թռչկանի հարցը, ուրեմն շատ լավ, իսկ թե կառավարությունն էդտեղ շահ ուներ թե ՓիԱռ էր անում, գուցե հետաքրքրիր է քաղաքական վերլուբանների համար, բայց Թռչկանի ջրվեժի համար հեչ էլ էական չէ: Նույնը լեզվի հարցում: Հազար ու մի վարկած եղավ: Բայց մասկանի զիջուների գնացին էդ հարցում էլ, ուրեմն լավ ա:
2. Եթե որեւէ մեկի թիկունքում ինչ որ մութ բան կա, սովորաբար ուշ թե շուտ դա լավ էլ ակնհայտ իմացվում ա: Բայց Հայաստանմում սիրում ենք նախօրոք տեսնել էդպիսի բաներ ու 10 դեպքից 8-ում սխալվում ենք: Ես նախընտրում եմ, քանի դեռ չկան ակնհայտ փաստեր ու փաստարկներ, ընդւոնել մարդկանց էնպիսին ինչպիսին իրենք ներկայանում են: Որովհետեւ սա հասարակության գոյության նախապայմանն է՝ վստահությունը: Իզուր չէ, որ սոցիում բառը բառացիորեն թարգհմանվում է՝ ընկերություն: Սա համապատասխանում է պետության եւ հասարակության արիստոտելյան սահմանմանը:
3. Մենք հո չենք կարող նպատակ դնել, որ երբեւիցէ որեւէ կառավարությունում հավաքվեն անշահախնդիր սրբերի դասակներ: Չեմ կարծում, որ դա իրատեսական նպատակ կլիներ: Իրատեսակնն այն է, որ ցանկացած կառավարության համար շահավետ դառնա հասարակության հետ համագործակցելը եւ մեր պահանջներին զիջելը: Թո՛ղ դա սկսվի համեմատաբար փոքր հարցերից: Բայց մի 4-5 տարի առաջ դա էլ չկար կարծես: Թող իրենց շահեից ելնելով սիրաշահեն մեզ: Էդքանից ավել ուզելը արդեն մի տեսակ երկնային արքայություն երազել է, ըստ իս:
4. Իմ պատկերացումն ընդհանուր հետեւյան է: Երկրում անհրաժեշտ է ուժեղ քաղաքական ընդդիմություն, որպեսզի կառավարությանը հակաշիռ լինի: Բայց քաղաքական ընդդիմությունը քիչ է, որովհետեւ քաղաքականը ձգտում է երկբեւեռ համակարգի, որի մեջ ազատությունը քիչ է: Անհրաժեշտ է, որպեսզի երկբեւեռ համակարհի արդյունքում ձեւավորվի երրորդ՝ քաղաքացիական դաշտը, որն էլ իրական ազատություն կբերի: Քաղաքացիականի շահն է աջակցել քաղաքական ընդդիմության կայացմանը՝ առնվազն չխփելով դրան, որովհետեւ ընդդիմությունն իրա վրա վերցնում է կառավարության ռեշսուրսների եւ դիմադրության մի զգալի մասը, որով կառավարությունը ժամանակ առ ժամանակ փորձում է մանեւրել եւ սիրաշահել քաղաքացիականին: Էս պարզունակ "խորամանկությանը" մեր քաղաքացիական դաշտը պիտի սովորի: Պարտադիր չէ աջակցել ընդդիմութանը, բայց սեփական շահերից ելնելով ավելի քան ցանկալի է նաեւ չխփել նրան: ՔԱղաքական ընդդիմությունն էլ իր հերթին պետք է գիտակցի, որ քաղաքացիական դաշտն ազատ է եւ ինքվար:

Հրանտ Տէր—Աբրահամեան
13.11.2011, 15:27
Կարծում եմ դեմ չեք, եթե մեկ-երկու ժամ ընդմիջեմ, հետո նորից հերթով շարունակեմ: )

Chuk
13.11.2011, 15:34
Կարծում եմ դեմ չեք, եթե մեկ-երկու ժամ ընդմիջեմ, հետո նորից հերթով շարունակեմ: )
Հրանտ ջան, նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերը չմերժելու համար: Ասեմ, որ իմ համեստ կարծիքով շատ տպավորիչ, հաճելի, հետաքրքրիր ու լավ «զրույց» է ստացվում: Կարճ անդրադառնամ առաջին գրառման մեջի հատվածին, որտեղ խնդրում էիր ներողամիտ լինել վրիպակների նկատմամբ: Ինչպես ցանկացած ինտերնետային նման քննարկման հարթակ, այնպես էլ ակումբը ազատ հաղորդակցման վայր է, այստեղի գրառումներում առանց վրիպակների սովորաբար չի էլ լինում: Իհարկե փորձում ենք պահել «ընթեռնելի լինելու» սկզբունքը ու բացառել ամբողջովին վրիպակներից կազմված գրառումները, բայց քո գրառումները առավել քան ընթեռնելի են ու մանր-մունր վրիպակները խոչընդոտ չեն:

Մեկ էլ ուզում եմ այս պահին առանձնահատուկ շնորհակալություն հայտնել վերջին՝ քաղաքացիական նախաձեռնությունների մասին իմ հարցին պատասխանիդ համար:

Մենք անհամբեր կսպասենք ընդմիջման ավարտին :)

Lion
13.11.2011, 16:22
Ես հիմա մ հատ շատ անսպասելի հղում տամ: http://hhk.am/amsagir/hhk_n8.pdf : Սա Հանրապետական ամսագրի 8-րդ համարն է, որտեղ 3-րդ էջից իմ հոդվածն է Ավարայրի թեմայի շուրջ: Հոդվածը չեմ վերընթերցել, կարծում եմ, այսօր շատ բան կփոխեի (2003-ին է գրված), բայց ենթադրում եմ, որ էդ հարցի շուրջ ընդհանուր գծերով տեսակետս նույնն է մնացել: Կարճ հոդված է, կարծում եմ արագ կկարդացվի:
Որպեսզի միանգամից կանխեմ, բա ի՞նչ գործ ունեիր Հանրապետական ամսագրում, տղա ջան, օրինական հարցը, ասեմ, որ ամսագրի խմբագրի՝ Լալայան Մուշեղի հետ ծանոթ էի դեռ 1999-ից երբ ինքը Ազգայնական ակումբի ղեկավարն էր, ես էլ շատ ավելի դասական ազգայնական հայացքներ ունեի քան այսօր: Ակումբը տպում էր Դարձ ամսագիրը, ուր ես նյութեր էի գրում համապատասխան ոճի: Դրանց մեծ մասը ես այսօր պարզապես կարգելեի, չնայած կյանքիս էդ շրջանը դրական երանգն երով եմ հիշում: Հետո Մուշեղը վերադարձավ Հանրապետական ու սկսեց տպել նույնանուն ամսագիրը: Առաջին մի քնաի համարներում ես էլ գրեցի, չնայած հայացքներս այն ժամանակ էլ ընդդիմադիր էին, բայց ամսգարւոմ որեւէ ներքաղաքական թեմա չկար ու գրողներն էլ հաճախ հարգի եւ նորմալ մարդիկ էին: Սա էսպես:

Դառնալով Ավարայրի թեմային ավելացնեմ, որ հաղթանակ թե պարտություն հարցի պատասպանը լավագույն տվել է Եղիշեն: "Որովհետեւ նոչ թե մի կողմը հաղթեց, եւ մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու նկողմերն էլ պարտություն կրեցին: Բայց որովհետեւ Հայոց զորավարն ընկել էր մեծ պատերազմում, այնուհետեւ էլ ոչ ոք գլխավոր չկար, որին հենված ժողովեին մնացած զորքը": Զուտ ռազմական առումով կարծում եմ այստեղ ամեն բան ճշգրիտ է նկարագրված: Ինչ վերաբերում ա բարոյական հաղթանակ եզրին, ապա դա նոր ժամանակների պատմաբանների ստեղծածն է եւ ո՛չ Եղիշեի, ո՛չ էլ առավել եւս Վարդան Մամիկոնյանի, ո՛չ էլ մեզ իբր բնորոշ ինչ որ "մենթալիտետի" բնորոշ բան է: Ես փորձել եմ պարզել ե՛րբ եւ ո՛վ է առաջինն այդ գնահատականը առաջ քաշել, ցավոք չեմ հաջողել, բայց մի վարկած ունեմ: Դա փոխառություն է "նրավստվենայա պոբեդա" ռուսական արտայատության, որը ռուսները օգտագործել եւ օգտագործում են Բորոդինոյի ճակատամարտի վերաբերյալ: Դրա համար բոլոր փորձերը վերագրել միջնադարյան հայերին այն ինչից նրանք տեղյակ չէին անմտություն են:

Մյուս առումնորեը՝ ոչ ռազմական հոդվածումս կան, առանց դրանց ըստ իս անիմաստ է քննարկել այս խնդիրը: Ի վերջո զուտ ռազմական առումոը այսօր հետաքրքրիր չէ: Առհասարակ մեզ մոտ հիմա սենց մի մոտեցում է մոդայիկ: Ով ուզում է "առաջադեմ" երեւալ սկսում է կպնել հայոց պատմությանը: Վերցնում է դասագրքային մատուցումը եւ բառացի հակադրմամբ փորձում է ստեղծել "առաջադիմական" դիրքորոշում: Հատկապես Ավարայրի հարցում այս մոտեցումը շատ տարածված է: Իրականում սա լուրջ մոտեցում չէ, որովհետեւ նման հարցերում տեակետ ձեւակերպելու համար պետք է առնվազն սկզբնաղբյորներ կարդալ եւ հաշվի առնել կոնկրետ պատմական ժամանակաշրջանի կոնտեքստը՝ մտածողությունը, ընկալումները, որոնք բոնորոշ էին այն ժամանկվա մարդկանց եւ այլն եւ այլն: Շատ ծավալուին խնդիր է սա: Օրինակ, 19-րդ դարի մեր ազատագրական պայքարը: Տեղից վեր կացողն իհարկե կարող է դա քննադատել, բայց մարդկանց մեծ մասը չեն էլ ուզում իմամալ, որ այդ պայքարի մեծ մասը ոչ թե հայկական սպեցիֆիակ էր, այլ տիպական տարրեր որ բնորոշ էր Արեւելյան Եվրոպայի եւ Բալկանների ժողովուրդների ազատագրական պայքարների մե մասին: Առանց համաշխարհային կոնտեքստի հնարավոր չէ սեփական պատմության մասին դատել:
Երեւի այստեղ կանգ առնեմ, որովհետեւ արդեն շատ կծավալվեմ:

Հիանալի էր, հարգելի Հրանտ :) Իսկ այժմ մի գաղտնիք բացեմ, որը չէի ուզում ասել մինչև այս պատասխանը կարդալը: Ես "ՀԺ"-ի ամենակայուն ընթերցողներից մեկն եմ, անկախ իմ քաղաքական հայացքներից, որը հաճախ չի համընկնում թերթի "հայրեր"-ի քաղաքական հայացքներից հետ, բայց Ձեզ որպես հեղինակ-վերլուծաբան առանձնացրեցի հատկապես այն բանից հետո, երբ, թող ինձ թույլ տրվի այսպես ասել, "համատարած լիբերալիզիմի" ոճով արված հոդված-վերլուծականների մեջ հանկարծ հանդիպեցի Ձեր հոդվածին, հոդվածին, որն ինձ այնքան դուր եկավ և այնքան է դուր գալիս մինչև այսօր, որ ես թույլ տվեցի այն մեջբերել Ակումբում, որտեղ այդ ժամանակ թեժ վեճեր էին ընթանում Ավարայրի ռազմա-քաղաքական և բարոյական արժեքի ու նշանակության վերաբերյալ -

http://www.akumb.am/showthread.php/3113-Ավարայրի-ճակատամարտ-451-թ.։-Հաղթանա՞կ-թե՞-պարտություն?p=1735389&viewfull=1#post1735389

ու նաև սա -

http://www.akumb.am/showthread.php/3113-Ավարայրի-ճակատամարտ-451-թ.։-Հաղթանա՞կ-թե՞-պարտություն?p=1729729&viewfull=1#post1729729

Թույլ տվեք ինձ ասել, որ Ձեր գաղափարը, որն առաջին անգամ ես հանդիպել եմ կարծես թե հենց Ձեզ մոտ ՀԺ-ի Ձեր այդ հոդվածում (նույն միտքը, ինչպես պարզվեց Ձեր պատասխանից, Դուք ասել եք դեռ ավելի վաղ), Ձեր գաղափարն այն մասին, որ Ավարայրն ու դրա հետ կապված իրադարձությունները մի գլուխ առաջ են իր ժամանակից, որ դրանք ֆրանսիական լուսավորիչների մակարդակին հավասար մի բան էին, ուղղակի հիանալի մի հայտնագործություն է և շատ արժեքավոր խոսք է, ասված Ավարայրի ու Վարդանանց պատերազմի վերաբերյալ: Շնորհավորանքներս և հարգանքիս հավաստիքը դրա կապակցությամբ :hi Այս կապակցությամբո ւղղակի առիթն օգտագործելով ինձ թույլ կտայի ասել միայն, որ ինձ դուր են գալիս պատմական իրադարձությունների Ձեր սթափ գնահատականները - ամենաթարմ օրինակը տեսանք հենց նոր, ի դեմս իմ հարցին Ձեր տված պատասխանի ամենավերջի մասի:

Բնականաբար հարցս Ձեզ ուղղելիս չէի անկընկալում ճակատամարտի զուտ ռազմական վերլուծություն ու դրա հիման վրա արված հետևություն, թեև Բորոդինոյի հետ անալոգիան միանգամայն տեղին էր և, թող ինձ թույլ տրվի ասել, նույն այդ միտքը ես արտահայտել եմ դեռ 2003 թ-ին հրատարակած իմ գրքերից մեկում:

Միակ բանը, որում համաձայն չեմ Ձեզ հետ, դա Եղիշեի տրված բնորոշման, որպես Ավարայրի արդյունքի վերաբերյալ ամենաճիշտ բնորոշման ընդունումն է: Եղիշեն եղել է հոգևորական, իր սպեցիֆիկ խնդիրներով: Նա նպատակ չի ունեցել արտացոլել ռազմական մանրամասները, ինչպես նաև տալ ճակատամարտի արդյունքի զուտ ռազմական գնահատական: Այս առումով թող ինձ թույլ տրվի ասել, որ ճակատամարտը լիակատար ռազմական հաղթանակ էր, և ստրատեգիական, և տակտիկական առումով -

http://www.akumb.am/showthread.php/3113-Ավարայրի-ճակատամարտ-451-թ.։-Հաղթանա՞կ-թե՞-պարտություն?p=218749&viewfull=1#post218749

Շնորհակալություն պատասխանի համար ;)

Հրանտ Տէր—Աբրահամեան
13.11.2011, 18:48
Երկրորդ հարցս գրականությունից է:
Հրանտ, քո ֆեյսբուքյան ստատուսներից ակնհայտ է, որ դու ընթերցասեր ես: Բայց այդ ստատուսները, կարծես թե, չեն բացահայտում քո գրական նախընտրություններ: Կխնդրեի կազմել 10-15 կետանոց գրականության ցանկ, որը, քո կարծիքով, արժի, որ ամեն մեկս կարդանք, որոնք ընթերցողին շատ բան կտան, որոնք քո կյանքում հետք են թողել՝ ինչ-որ չափով ազդելով մտածողության ու աշխարհընկալման վրա: Խնդրում եմ նաև ինչ-որ չափով մեկնաբանել այդ ցանկը:

Մեկ էլ մի «միամիտ» հարց :oy Թոլքինի «Մատանիների տիրակալը» եռահատորն ու «Սիլմարիոնը», Ռոուլինգի «Հարրի Փոթթեր» շարքը կարդացե՞լ ես, և եթե կարդացել ես, ապա դրանք գրականության ի՞նչ սանդղակում ես դասում:

Թվում է թե պարզ հարց ես տալիս, բայց իրականում բավականին բարդ ա պատասխանել: Ես բավականին յուրահատուկ նախընտրություններ ունեմ ընթերցանության մեջ եւ շատ բաներ, որոնք իմ շրջապաում բոլորը կարդացել են, չեմ կարդացել: Հատկապես թույլ եմ գեղարվետսական գրականությունից: Ոչ միայն քո ասած Թոլքիենին, այլեւ էնմպիսի բաներ չեմ կարդացել՝ Կաֆկա, Ռեմարկ, Հեմինգուեյ, Դոստեւոսկիյ, որ կրթված մարդու համար նորմա է: Խնդիրն էն ա, որ մոտավորապես 12 տարեկանից ինձ տարել ա պատմական գրականությունը: Սկսեցի կարդալ ամեն բան ինչ պատմությանն էր վերաբերվում՝ հիմնականում հին պատմիչներին (հայկական, հունական, հռոմեական....): Մի պահ 18-20 տարեկանում շատ տարվել էէի էպոսներով ու ասպետական վեպերով, ինչ հնարավոր էր գնել կարդում էի: Առհասարակ ինչ որ հին էր կամ միջանադարյան հաճւյքով էի կարդում, նորի հետ համարյա գործ չունեի: Մի քիչ ավելի ուշ սկսեցի փիլիսոփաների կարդալ՝ հին եւ նոր՝ Արիստոտել, Հեգել, Նիցշե, Շոփենհաուեր, հետո ավելի նորին էլ հասա՝ Հայդեգեր, "քիչիկ մը"՝ Ֆուկո, դերիդա: Ահագին դոդո բաներ էլ եմ կարդացել: Մոտ մի 3-4 տարի առաջ ստոպ տվեցի, որովհետեւ հասկացա, որ չհամակարգված կարդալը սխալ է: Ստցավում է, որ ամեն ինչից քիչ-քիչ գիտես, բայց արդյունքում հիմնարար ոչինչ չգիտես: Հիմա փորձում եմ համակարգված կարդալ՝ լրացնելով բացերը, որոնք թողել է կրթական համակարգը ու իմ "ջահելական" խառը կյանքը: Ոլորտները գրեթե նույնն են՝ պատմագիտություն, փիլիսոփայություն, նաեւ՝ հասցնելու դեպքում պոեզիա, քաղաքագիտություն, ռազմական արվեստ: Շատ եմ սիրում նաեւ լեզվաբանական գրքեր նայել: Ոչ մի լեզու կարգին չգիտեմ, բայց կարող եմ հաճույքով ու ժամերով կարդալ քերականական նկարագրություններ: :8 :oy Ու էլի ավելի հնաճո եմ դարձել: Համարում եմ, որ չի կարելի ժամանակակից հեղինակներին հասնել՝ հներին չիմանալով, որովհետեւ նրանք անհասկանալի են նախկինից դուրս: Օրինակ սենց մի շղթա ունեմ կազմած, եթե ուզում ես Ֆուկո հասկանալ, պիտի Հայդեգեր կարդաս, Հայդեգերի համար՝ Նիցշե, Նիցշեի՝ Շոփենհաուեր, սրա համար՝ Քանթ, հետո տենց՝ Լայբնից, Դեկարտ, միջանադար, հին հուներ....: Կարող ա չափազանցություն թվալ, բայց իմ կարծիքով ճիշտ ա: Հիմա գալով ցանկի հարցին: Ես դասական կթրության կողմնակից եմ, որն ինքս չեմ ստացել, բայց կուզենայի, ասենք, երեխաներս ստանային: Համարում եմ, որ մարդը պետք է նախ իմանա իր քաղաքակրթության ակունքները: Մեր դեպքում պարտադիր է հույների եւ հռոմեացիների նվազագույն իմացություն: Հետո՝ միջնադարյան հայկականը: Նոր եւ նորագուն ու մասամբ միջնադարյան եվրոպականը եւ բնականաբար հայկականը: Խոսքը նվազագույնի մասին է՝ հիմնկան հեղինակներ ու գործեր: Եթե էդքանը սերտեցիր, խնդրեմ, նորն հորիզոններ կարելի է բացել՝ հնդկական, չինական, ճապոնական: Բայց ըստ իս սխալ է, որ շատերս գիտենք հայկուն ի՛նչ է կամ դզեն բուզիզմը, բայց հեքսամետրը դակտիլից չենք տարբերի, ոչ էլ միաբնակ կամ երկաբնակ քրիստոնեության տարեբրությունը գիտենք: Իսկ մեր մշակույթի հիմքում վերջիններն են: Թե որքանով խորն է դա, կարող ենք լեզվի օրինակով նայել: Ասենք, թվում է սովորական հայերան բառեր՝ ներկա, անցյալ, ապագա, բացակա, բացատրել, տարբեր, ստորագրել եւ հարյուրավոր այլ բառեր, որոնք իրականում 6-7 դարի բառացի պատճեններ են հունարենից: Եւ ոչ միայն հայերենում է էդպես: Ասենք ներկա բառը նույն սկզբունքով է կառուցված ինչ ռուսերեն՝ նաստոյաշեյե կամ լատիներեն պրեզենսը, բայց ոչ նույն սկզբունքով ինչ նույնը չինարենում ա կամ սանսկրիտում: Մի քիչ խորացա ու շեղվեցի......

Էս պահին, ուրեմն փորձում եմ կարդալ համակարգված ըստ նախօրոք կազմած ծրագրի ու ժամանակացույցի: Էս պահին ընթացքի մեջ են՝ հին հունական եւ հռոմեական պոեզիան (Պինդարոս եւ Ստակիոս), փիլիսոփաներից՝ Դեկարտը, պատմաբաններից՝ Մարկ Բլոկը, ռազ մական արվեստից հասել եմ Ժոմինիին: Կարդու եմ դանդաղ ու մշակելով տեքստը: Փառք Աստծո ինտերնետն էսօր ամեն բանի հնարավորություն տալիս ա: Նաեւ երկու-երեք տարի ա ինչ հինն հունարեն եմ պարապում: Ճանապարհի կեսն անցել եմ արդեն, բայց դեռ շատ բարդ ա, կարծում եմ մի երկու տարի էլ պետք կլինի, որ ասեմ, որ նվազագույն մակարդակով գիտեմ լեզուն: Իհարեկ, այս ամենը ռուսերենով: Ցավոք: Հայերենով նվազագուն թարգմանչական նախագծի իրականացումը մնում է կարեւորագույն նպատակ: Եթե մի օր կյանքիս ընթացքում էդպիսի ծրագրի սկիզբ տեսնեմ, շատ երջանիկ մարդ կհամարեմ ինձ: Իհարկե նաեւ պլանից դուրս էլ կարդում եմ մեկ-մեկ, եթե մի նոր ու լավ բան ա ընկնում ձեռքս: Վերջերս էդպես Մանանդյանը նոր կույս տեսած 7-րդ գհատորը կարդացի, մեկ էլ շատ դուրս եկավ էլի նոր լույս տեսած Կոստան Զարյանի քնարական բանաստեծղությունների ժողովածուն (նոր ասելով մի երկու տարի ա, որ կա):

Հրանտ Տէր—Աբրահամեան
13.11.2011, 19:13
Ողջունում եմ Ձեզ, հարգելի Հրանտ: :)

1. Ռուֆուսի տված հարցին ես էլ էի ուզում անդրադառնալ` բայց մի քիչ այլ ձեւաչափով. եթե կողմ եք դասական ուղղագրությանը վերադառնալուն, ապա ի՞նչ ճանապարհներ եք տեսնում դա իրագործելու: Կարծում եք` դասականին վերադառնալու համար ժողովրդին դրա լավ լինելը «համոզելը» պարտադի՞ր պայման է:

Չէ, կարծում եմ էդպիսի հարցերում շատ համոզել պետք չի: Եթե մի օր որոշում ընդունվի դասականն անցնելու, իհարկե, որոշակի բացատրական աշխատանք տանել պետք է, բայց ի վերջո նման հարցերում երբե՛ք էլ մեծամասնության համաձայնությանը չես հասնի: Մի պատմություն հիշեցի, չգիտեմ որքանով ճիշտ է, բայց ոնց պատմել եմ տենց եմ պատմում: Ասում ա 98-ի սկզբին, երբ արդեն պարզ էր, որ Լեւոնը պիտի հրաժարական տա, մեր գործիչներից մեկը մտնում է մոտն ու ասում է, Լեւոն, մեկ ա էս ժողովուրդը քեզ տանել չի կարողանում, գնալուց առաջ հրաման ստորագրի դասականին անցնելու մասին: Բայց ինչպես երեւում է, չի կարոացել համոզել: ;)

2. Սոցիալական վատ պայմաններից դրդված Հայաստանը լքելը Ձեր կարծիքով արդարացվա՞ծ է, թե՞ հայրենիքը լքելը արդարացում ունենալ չի կարող: Երբե՛ք ինձ իրավունք չեմ վերապահել քննադատել Հայաստանը լքող մարդկանց: Դա իրոք յուրաքանչյուրի իրավունքն ա: Բայց անձամբ ինձ համար որոշել եմ, որ իմ ապրելու տեղը Հայաստանն է: Ու, իհարկե, շատ ցավում եմ, երբ ընկերներս ու հարազատներս լքում են երկիրը: Իրանց համար էլ եմ ցավում, երկրի համար էլ: Հատկապես բարեկամներիս մեծ մասը, ընդ որում ամենասիրած մասը՝ Հայաստանում չեն:

3. :roll Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում: Ծանո՞թ եք «Rammstein» խմբին: Եթե այո` ինչպե՞ս եք վերաբերվում: :)

Եթե կարճ պատասխանեմ՝ ռոք եւ բլյուզ: Բայց դա բան չասող պատասխան է, որտեւ երկուսն էլ կատարողների մի օվկիանոս են: Էս հարցում ել փաստորեն հնաոճ եմ: Էլի 12 տարեկանից ա եմն նչ սկսվում, երբ սկսեցի Բիթլզ լսել: Երկար էվոլյուցիա ու վայրիվերումներ ապրելով վերջին մի 3-4 տարվա մեջ ճաշակս կայունացավ բավականին սահմանափակ տարածքում: Անցել եմ մետալիստի, պրոգերի փուլեր, բայց հիմա ամենասիրելի բանս՝ 60-70-ականների ռոքն ա, հատկապես այնպիսին, որի մեջ բլյուզային հիմքն ավելի շեշտված ա զգացվում: Նոր խմբեր վերջին անգամ լսել եմ նորմալ դեռ 90-ականներին: Էն ժամանակ նոր էին՝ Ամորֆիսը, ՏԻամատը, Մայ Դայինգ Բռայդը: Բայց հիմա հեչ չի ձգում ոչ մի նոր բան: Փորձել եմ, բայց չի կպնում սիրտս:
Իմ հիմնական մոլկությունը Զեփելինն ա: Ինձ համար գոյություն ունի Զեփելին ու մնացած ռոքն առանձին, եթե չասեմ մնացած երաժշտությունը: Մոլությունս արտահայտվում է նաեւ նրանում որ վերջին տարիներին ինտերնետից քաշել եմ Զեփի գրեթե բոլոր բութլեգները՝ համերգային ձայն ագրությունները, իսկ դրանք 150-ին մոտ թվ են կազմում, եթե հաշվենք միայն համերգային օրաթվերը առանց տարբերակների: Համերգային Զեփելինն ինձ համար առանձին կետ ա, կարող եմ դիսերտացիա գրել դրա մասին, բայց ցավոք պատվիրատու չկա: :oy
Բուն բլյուզը հայտնագործեցի Զեփիլինի եւ միքանի այլ խմբերի շնորհիվ: Դեռ նորեկ եմ բլյուզի ոլորտում եւ ըստ սովորության սկսում եմ դասականց ու հնից՝ Մադի Վոթերս, Հուքեր, Ռոբերթ Ջոնսոն, Լայթնին Հոփկինս, Միսիսիփի Ֆրեդ ՄքԴաուել: Հատկապես Մաի Վոթերսի կատալոգի վաղ շրջանին վերաբերվող մասը կարող եմ անվերջ լսել: Զեփելինի բավականին լուջ մրցակից ա, բայց քնաի որ Զեփը շատ ավել բազմազան ա, ու շնորհվ համերգային իմպրովզիների էլ ավելի ա բազմնազան դառնում, Զեփը միանշանակ կրում ա:
Ռամշթայնից փաստորն նորմալ խաբար չեմ: Լսել եմ էն ինչ բոլորը՝ մի քանի երգ: Դուրս գալիս էր, բայց ավելին չեմ խորացել (դե էդքան բութլեգ լսելուց հետո, էլ գլուխ չի մնում, բացի Զեթ բութլեգներից նաեւ Հենդրքսի, Գրեյթֆուլ դեդի, Օլման Բրազերսի, Ռոլինգ Սթոնսի բութլեգները շատ հարգի են մոտս): Առհասարակ ես գոր անելուց համակարգչի մոտ միշտ երաժշտություն եմ լսում: Սա էլ մոտս մի տեսակ մոլություն ա: Օրինակ չեմ արող հոդված գրել, եթե մի բան միացրած չի: Հենց հիմա էլ Զեփի հերթական համերգն ա ֆռում: 77 թվի կատարումներից ա, 25 րոպեանոց Նո Քվարթերի ուղիղ կեսն ա, ուր փեյջը մտնում ա երկար իմպրովիզով: ;)

Շնորհակալություն:

Խնդրեմ:

Հրանտ Տէր—Աբրահամեան
13.11.2011, 19:41
Հերգելի Հրանտ,
կարելի՞ է ՀԱԿի հետ չհամագործակցել բայց լինել ընդիմադիր...
Եթե այո, ապա ինչպե՞ս դա կարող է լինել...

Գուցե մի քիչ լավ չեմ հասկանում հարցը, բայց այո՛, իհարկե կարող է լինել: Էստեղ մի քիչ հարց ա, թե ի՛նչ ա ընդդիմադիրը: Ըստ իս, մարդը կարող է քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունենալ, որը գրեթե ինքնին մեր պայմաններում նշանակել ընդդիմադիր լինել, եւ չհարելով կամ չհամակրելով որեւէ քաղաքական ուժի փորձում է տարբեր ոլորտներում՝ մշակույթ, բնապահպանություն, մարդու իրավունքներ եւ այլն քննադատել, դիմադրել, ստեղշագործել: Եվ այդպիսի մարդիկ կան՝ անհատներ թե խմբեր:

Մի քիչ ավելի բարդ է քաղաքական դիրքորոշման դեպքում: Կարելի է լինել ՀԱԿ-ից դուրս եւ ընդդիմադիր, բայց ըստ իս շրջահայացություն է պետք դրսեւորել, որովհետեւ էստեղ օբյեկտիվորեն՝ անկախ մարդու կամքից վտանգ կա, որ մի օր կարող ես հայտնվել իշխանության դաշտում խաղացողի կարգավիճակում: Մի օր կարող ա արթնանասա ու տեսնես, որ ընդդիամդիր ես, բայց քննադատությանդ 90 տոկոսը ընդդիմությանն է վերաբերվում կամ գործողություններդ որեւէ արդյունքի չեն բերում, բայց մյուս ընդդմությանը թուլացնում են: Քաղաքական դաշտում մինչեւ 2010-ը Ժառանգությունը ոնց որ կարողացավ էդ նուրբ սահմանը պահել՝ ՀԱԿ չէր, բայց ՀԱԿ-ին չկպնելով իրենց գործն էին անում եւ բավականն օգտակար գործ: Հետո Րաֆու էդ հացադուլը համը հանեց իրականում, որովհետեւ մանավանդ հետադարձ, որ նայում ես, բացարձակ անիմաստ գործողություն էր, ու բացի անձնական ինչ որ հավակնություններից ոչնչով հիմնավորված չէր՝ արդյունքում ոչ ոք չշահեց բացի կառավարությունից:

Որաշակւ հուսյեր ունեիՍարդարապատից: Կարծում էի, որ միգուցե նրանք կարողանան մի իրապես այլընտրանքային բան առաջարկեն, որը հասարակության մի մասին կհամախմբի: Բայց ըստ էության ստացվում ա, որ իրենք նույնն են ասում ինչ Կոնգրեսը, մենակ թե անձերի խնդիր են դնում: Ժիրայրի համար շատ եմ ափսոսում, որովհետեւ շատ եմ սիրում ու հարգում նրանց: Անուններ չտամ, բայց քանի դեռ որոշ մարդիկ Ժիրոյի շուրջ իրենց չհիմնավորված հավակնություններն ու չեղած ստից "նոր գաղափարներն" են առաջ տանում (իրականում հորս թվի գաղափարներ) հույս չունեմ, որ մի բան կփոխվի:

Բայց քաղաքական դաշտից դուրս, այո՛, կրկնեմ բավականին մարդկային ներուժ տեսնում եմ, որ կարող է դեռ իր խոսքն ասել:

Հրանտ Տէր—Աբրահամեան
13.11.2011, 20:03
Հարգելի Հրանտ,

Ես այն համոզմանն եմ որ ընդդիմության (խոսքս ակտիվ և բանուկ հատվածի մասին է) ուժերի կոնսոլիդացիայի պայմաններում միայն կարելի է արդյունք արձանագրել ընտրություններում և ցանկացած քաղաքական գործընթացում (համենայն դեպս Հայաստանյան պայմաններում), քանի որ կարծում եմ, որ կոնսոլիդացված ընդդիմությունն է իվիճակի մոբիլիզացնելու և ակտիվացնելու հասարակությանը… սա ասելով, իհարկե, միաժամանակ կարևորում եմ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կատարած հսկա աշխատանքը…

հարցս հետևյալն է. ինպե՞ս է ՀԱԿ-ը պատրաստվում կոնսոլիդացնել ակտիվ ուժերը, և եթե կարծում եք կոնսոլիդացումը պարտադիր չէ, ապա ի՞նչ ստրատեգիա է պատրաստվում որդեգրել ՀԱԿ-ը

Ճիշտն ասած չնայած ՀԱԿ-ի ակտիվ համակիր եմ, բայց մինչեւ այս պահը բուն քաղաքական կամ կազմակերպչական գործունեությանը չեմ մասնակցում, որի պատճառով էլ առանձնապես տեղյակ չեմ ի՛նչ ծրագրեր կան մոտակա շրջանի համար:
Այլ բան է, որ վերջերս մտածում եմ, որ պետք է ավելի ակտիվանալ եւ ավելի մեծ պատասխատավություն ստանձնել, որովհետեւ շատ բաներ կան, որ պետք է արվեն, բայց չեն արվում, իսկ ես կարծում եմ որ եթե մի բան չկա, բայց պետք ա լինի ու ոչ ոք չի անում, ցանկալի ա հնարվորթյան դեպքում փորձել ինքնորույն անել:

Կարծում եմ, որ նախ՝ ՀԱԿ-ն ինքն իր ներսում խնդիր ունի ավելի այն իմաստով, որ արդեն իսկ եղած ներուժը լիարժեքորեն չի օգտագործվում ու չի ինքնակազմակերպվում: Հատկապես մի հին խնդիր կա: ՀԱԿ-ին համակրող անկուսակացական եւ երիտասարդական հատվածը, որը, թերեւս մեծամասնություն է կազմում, ըստ էության ինձ պես շատ քիչ է ներգրավված բուն գործըհնթացի մեջ: Դա մասամբ մեր մեղկն է, մասամբ էլ կազմակերպչական թերի է:

Հիմա կարծում եմ, որ անհրաժեշտ է նոր լիցք թե՛ ՀԱԿ-ին, թե՛ առհասարակ հասարակական դաշտին, եւ այդ նոր լիցքը հաղորդելու էս պահն ամենակարճ ճանապարհւ եղած ներուժն ավելի ահամխմբելն ու կազմակերպելն է: Որոշ քայլեր որքան տեղյակ եմ արդեն արվում են, որոշ բաների մեջ էլ ես եմ ներգրավվում: Բայց դեռ շատ նախնական սաղմնային վիճակ ա, որպեսզի դրա մասին ավելի մանրամասն խոսենք: Ենթադրում եմ, որ հաջողության դեպքում մյուս տարվա սկզբին կունենանքայդ նոր լիքցերը: Եթե ոչ, ապա, կարծում եմ ահագին նահանջ կարող ենք ունենալ, եւ շատ բաներ հետո զրոիյց պետք կլինի սկսել էլի: Բայց էս պահին դեռ չափավոր լավատես եմ: (Չնայած, որ ճիշտն ասեմ, ես ի ծնե եմ լավատես, դրա համար իմ լավատեսությունը կարող ա հաշիվ էլ չի): :oy

Հրանտ Տէր—Աբրահամեան
13.11.2011, 20:57
Մեծ հույս ունենալով, որ Դուք չեք հավատում հայ ժողովրդի ընտրյալ ազգ լինելու հեքիաթներին, կխնդրեի պատասխանել. Էն ինչ կատարվում է հիմա մեր ազգի, հասարակության մեջ, դա օրինաչա՞փ երևույթ է, համատարած դեգրադացիան որևէ սուբյեկտի՞վ գործոնների հետևանք է, թե նույնը դիտվում է ամբողջ աշխարհում (թե՞ կարծում եք` չկա դեգրադացիա): Ի՞նչ կատարվեց, նույնն է՞ինք քսան, երեսուն, քառասուն տարի առաջ: Ո՞ւր կորան բանաստեղծները, արվեստագետները, դերասանները, նկարիչները, գուցե կասեք հիմա էլ կան արվեստագետներ ու գրողներ, բայց ո՞ւմ համար են նրանք: Հասարակության մի լայն զանգված թքած ունի առօրեականից բարձր կանգնած ցանկացած երևույթի վրա, էս ի՞նչ ա կատարվում, թե՞ խտացնում եմ գույներն ու իրականում ամեն ինչ էդքան էլ սարսափելի չէ:

Էս հարցը շատ բարդ ա, որովհետեւ երկար ու հիմնավորված պատասխան ա պահանջում, իսկ համառոտի դեպքում, վախենամ շատ բաներ սխալ հասկացվեն: Բայց փորձեմ: Իմ կարծիքով խնդիրների մեխը ամեն դեպքում սովետական ժառանգությունն է, ավելի ճիշտ՝ ստալինիզմը: Իհարկե կասեք, Ստալինը վաղուց մեռել է, սովետն էլ հետը, բայց նախ՝ այդքան էլ աղուց չէր: Էն օրը զարմանքով հասկացա, որ երբ ծնվել եմ, Ստալինի մահվանից հետո ընդամենը 23 տարի էր անցել՝ 12 տարի ավելի քիչ քան արդեն ապրել եմ, երկրորդ՝ հետսովետական իրավիճակը սովետականի հարազատ զավակն է շատ ավելի մեծ չափով քան սովորաբար ենթադրում ենք: Ընդ որում ,եթե սովետը հիվանդ էր, ապա հետսովետականը շատ դեպքերում մեռած դիակի գարշահոտությունն է, ինչն ավելի վատ է բնականաբար: Ասում ենք դեգրադացիա: Բայց, եթե սթափ նայենք ու իրական պատեկարցնենք, այլ ոչ թե կարոտախտով, ապա ոչ մեկս չէինք համաձայնի էսօր ապրել 1987-ին, երբ չկար նույնիսկ այսօրվա հասանելի ազատության կեսի կեսը՝ կարդալու, արտահայտվելու, գործելու առումով: Ես էլ չեմ ասում, ասենք, 1937-ի մասին: Պարզ է, որ նույնիսկ այսօրվա մեր վիճակը տասնապատիկ ավելի լավ է գոնե մտավոր աշխատանքով զբաղվողի համար քան է՛ր "ոչ դեգրադացիայի" ժամանակ: Ասում ենք՝ ունեիքն գրողներ, արվեստագետներ, գիտնականներ: Բայց նախ էդ մարդկանց զգալի մանս ի՞նչ պայմաններում են ստեղծագործել ւ ինչքան ավելի մեծ արժեքներ կարող էին տալ ազատության եւ ոչ մեկուսացման պայմաններում: Բացի այդ, ես համարում եմ, որ 37-ից այն կողմ ո՛չ գրականության, ո՛չ էլ հումնաիտար գիտությունների ոլորտում այլեւս չենք վերականգնվել, եւ 60-ականների կարճ զարթոնքը մեծ հաշվով պատրանք է: Այն մակարդակը, որ ունեցել ենք, այլեւս չի վերակագնվել, չնայած առանձին անհատների ջանքերի: Թող ինձ ներեն բայց չեմ համեմատի որեւէ ուշ շրջանի սովետահայ գրողի, բացի Մաթեւոսանից Չարենցի, Բակունցի, Մահարու, Թոթովենցի սերդնի հետ: Պատմագիտության մեջ Մանանդյանց ու Ադոնցից հետո գրեթե որեւէ մեկին չեմ վստահում, ամեն ինչ կարդում եմ մե կասկածանքով ու զգուշորեն: Որ ոլորտը վերցնում ենք՝ մեծամասամբ ստալինզմի ավերակներ են: Հենց քաղաքականությունը: Մինչեւ հիմա մեր կուսակցություններում ներքին դեմոկրատիան, տարակարծությունները խնդիր են: Մեր գործիչների գերակշիռ մասը գորշ սովետական չինովնիկներ են, որոնք երկու խոսք իրար հետ չեն կարողանում կապել: Սովոտեից դեպի հետսովետականն անցումն իրականում այն էր որ սովետի իշխող վերնխավը հոգնեց սոցիալիզմ խաղալուց եւ եղած պետական ունեցվածքը սեփականացրեց: Երկների մեծ մասում իշխանական վերբախաը նույնը մնաց կամ կարճ ժամանակ անց վերադարձավ: Կողքից էլ, այո, մի երկու նոր դեմքեր եւ տիպերն հայտնվեցին: Հատկապես մշակութի եւ գիտության ոլորտում, եթե սթափ նայենք շատ քիչ բան ենք իրականում ունեցել, պարզապես կոնտրոնացված համակարգի դեպքում հնարավոր էր եղածն ավելի ճող ներկայացնել ու պատրանք ստեղծել: Մշակույոն թւ գիտեւոթյունը չեն կարող զարգանալ մեկուսացման եւ խոսքի ազատության սահմանափակման պայմաններում: Մեծ մշակութային զարթոնք ունեինք 20-րդ դարի սկզբին, բայց 1915-ին ու 1937-ին ջարդվեց էդ ամենը ու հիմա էնքան բան ունենք նորից սկսելու, որ դեռ մի 20 տարի էլ սենց կարող ենք մնալ: Մի հատ նայենք հետեւյալ փաստին էլ: 1988-ի Սպիտակի եւ 2011-ի Վանի երկրաժաշրեը գրեթ նույն մագնիտուդն ունեին (բալերից չեմ խոսում, դրանք տարբեր են, բայց աղետի բուն ուժգնությունը մագնիտոդւդն է), որքա՞ն զոհ ու ավերակ ունեցանք մենք, եւ որքա՞ն թուքերը, Սրանից էլ ավելի մեծ ապացույց, որ մեր դեգրադացան այսօր չի սկսվել:
Բացի սովետից բայց կարծում եմ մի կարեւոր գործոն էլ կա: Մենք անկախացանք բավականին անհամրմար շչջանում, երբ աշխարհը թեւակոխում էր "հետարդիականության" փուլ, որի սահմանն էլ հենց կարելի է համարել սովետի փլուզումը: Այսինքն՝ ուտոպիզմը, պաթոսը, գիտականությունը, առաջընթացը, բանականության ուժը, արվեստի նորարությունը, ազգային պայքարը, կենտրոնաձիգ միտումները, ունիվերսալիզմը կասկածի տակ առնելու ժամանակներ էին եւ մասամբ է՛ն: Իսկ նորանկախ պետության եւ նրա մշակույթ զարգացման համար պաթոս էր պետք, ուտոպիզմ է պետք, հեղափոխականություն է պետք....: Դե հիմա խեղճ հայաստանցիներ մի կողմից մեր ավանդական բարդույթները, երկրորդ կողմից՝ սովետականության հետեւանքները, երրորդ՝ պոստմոդեռնզմն ու նեոլիբերալիզմը, դե գնա մշակույթ ու գիտություն ստեղծի: Ինձ թվում է էդ առումով նոր ենք ուշքի գալիս: Կարծում եմ գրականության եւ քաղաքականության դաշտում մի քչ ավելի շուտ ուշքի կգանք՝ արդեն նշաններ կան: Հումանիտար Գիտության ոլորտում շատ ավելի ժամանակ պետք կգա, որովհետեւ պետք են մի կողմից համաշխարհային գիտությանը արդի մակարդակով տիրապետող մարդիկ, մյուս կողմից էլ մարդիկ, որոնք հայկական ավանդականը կիմանան ու կհարգեն, ու երկուսն էլ կկարողանան ոչ թե կապկել, այլ ստեղծագործաբար կիրառել:
Իրոք շատ բարդ է: Վերցնենք օրինակ բարոյական ոլորտը: Մի կողմից մեր ավանդական հաճախ՝ հնամաշ պատկերացումները, մյուս կողմից հետարդիական բեսպրեդելը: Մի կողմից ընտանեկան բռնության ենթարկվող կանայք, մյուս կողմից Քիմ Քարդաշյանի նման դատարկություն: Դե գնա էդ երկուսի արանքում ճիշտ կողմնորոշվի, որպեսզի ո՛չ համ վայրենի ավանդույթներից ազատվես, համ էլ զոոֆիլիան գովերգող ռելյատիվիզմի չհասնես ու մնաս հին ու բարի արեւմտյան բանականության սահմաններում, որը հենց արեւմուտքում այսօր ամեն ձեւի նվաստացվում ու բռնաբարվում ա: Էդ սաղ զոոֆիլաները ոչ այլ ինչ են քան նախաբանական՝ առասպելական մտածողության յուրահատուկ վերականգման փորձ: Վաղը մարդակերության էլ կարող ենք հասնել՝ ինչո՞ւ ոչ, եթե դա երկուսի բարի կամքով տեղի ունենա: ....;)

Հրանտ Տէր—Աբրահամեան
13.11.2011, 21:54
[B]1. Կա՞ն մարդիկ ովքեր պայքարում են գաղափարապես, կան մարդիկ ովքեր այդ գաղափարները ընթացքում նաեւ կյանքի են կոչում կոնկրետ գործնական քայլերով: Ո՞ր տեսակին եք պատկանում կոնկրետ դուք, եւ ինչու՞: Եթե երկրորդ տեսակին, խնդրում եմ նաեւ նշել մի քանի գործնական քայլեր, որոնք իրականացվել են Ձեր կողմից:

Կարծում եմ ի ծնե ես այնքան էլ գործի մարդ չեմ: Ես կասեի նույնիսկ, բավականն պասիվ եմ: Ինձ ձգում է հանգիստ, հանդարտ կյանքը, ընթերցանությունը, ընկրեների նեղ շրջապատի հետ շփումը եւ նամն բաները: Շատ մարդկանցից ու աղմուկից շուտ եմ հոգնում: Որ ճիշտն ասեմ նույնիսկ հանրահավաքի մասնակցելն ինձնից շատ էներգիա է խլում, այնպես, որ առնվազն մի օր պետք ա, որ վերականգնվեմ: Նույնը, եթե մի քանի օր իրար վրա շատ եմ շփվում: Բայց բավականին վաղ տարիքից փորձել եմ նաեւ հավասարակշռության բերել բնավորությունս ու ավելի ակտիվ մարդուն բնորոշ գծեր ձեռք բերել, որոնք ինձ անհրաժեշտ են, որովհետեւ փոքրւց էլ ինձ համար հասարակական հարցերը կարեւոր են եղել, իսկ էդտեղ պետք է ակտիվություն: Գործնական քայլերի հարցերին դժվարանում եմ պատասխանել: Երեւի շատ բան չեմ արել: Բայց մի տեսակ իմ գնահատելու բանը չէ դա երեւի: Ամեն դեպքւոմ մեծ հավակնություններ չունեմ, բայց մի քանի կետեր կան, որ եթե հասցնեմ կյանքիս ընթացքում իրագործել, ուրեմն կհամարեմ, որ իմաստ ունեցել ա ապրելս: :)

2. Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ ՀԱԿ-ի ո՞ր քայլերի դեպքում դուք կհրաժարվեք լինել այս ընդդիմության համակիրը:

Դժվարանում եմ նաեւ էս հարցին պատասխանել (կարո՞ղ ա հոգնել եմ:oy): Իմ դիրքորոշումը հետեւյալն ա: Եթե երկրում կա ուժեղ, կայուն եւ իմ կարծիքով ազնիվ դաշտում գործող ընդդիմություն, ուրեմն իմ՝ քաղաքացուս շահն ա աջակցել կամ առնվազն չխանգարել: Էսօր դա ՀԱԿ-ն է ու կփորձեմ աջակցել իրենց, որքան հնարավոր կլինի, հարկե եղած դեպքում, իհարկե նաեւ քննադատելով, բայց քննադատության մեջ էլ, անկեղծ ասեմ, կլինեմ չափավոր եւ զգույշ, որպեսզի իրական վնաս չհասցնեմ ու չընկնեմ այլ դաշտեր: Կլինի մի նոր ընդդիմություն, եթե դրա կարիք կլինի, դրան էլ նույն կերպ կաշխատեմ վերաբերվել: Երեւի մի սահման կա, որտեղից այդն կողմ էս տրամաբանությունը չի գործի: Եթե տեսնեմ ու համոզվեմ, որ բաց, հրապարակային ու ազնիվ դաշտից տեղափոխվում են ինտրիգների, գաղտնի գործարքների ու խաբեության դաշտ: Ես իդեալիստ եմ ու համարում եմ, որ բարոյական քաղաքականություն ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ է: ՀԱԿ-ին շատ բան պատրաստ եմ ներել միայն այն բանի համար, որ իմ տեսածով ու հասկացածով ՀԱԿ-ը բաց ու ազնիվ է խոսում ինձ հետ, չի խաբում, թեկուզ սխալվում է, բայց գրեթե ամեն բան բաց ներկայացնում է:
Լեւոնի մասին հիմա շատ չեմ ուզում գրել, քանի դեռ քաղաքական գործընթացն իրա գլխավորությամբ չի ավարտվել: Բայց, իյարկե, այն Հրանտը, որը 2007-ի աշնանը մեծ վերապահումներով միացավ Լեւոնի նախընտական պայքարին եւ էսօրվա Հրանտը, որը անկախ ամեն բանից շատ բարձր է գնահատում Լեւոնին որպես գործիչ եւ մարդ, տարբեր մարդիկ են: Դա կապ չունի արդեն քաղաքական հնարավոր հաջողման կամ ձախողման հետ, պարզապես ես իրոք տեսնում եմ հիամ, թե որքան բարդ է լինել պատասխանատու քաղաքական գործիչ, որից բոլորը՝ ընկեր թե հակառակորդ ինչ որ բան են սպասում ու պահանջում: Մի օր շատ հետո, գուցե գրեմ ու հրապարակեմ բոլոր մտքերս էս առիթով: Իհարկե ասածս ոչ մի մոլութան հետք չունի, ես շատ հանգիստ եմ վերաբերվում եւ Լեւոնին եւ նրա մաիսն եղած տարաբնույթ կարծքիներին, գիտակցում եմ, որ ինքը մարդ է, որն ունի իր արժանիքներն ու թերիները, կարող է հաջողվել կամ ձախոցվել, ճիշտ լինել կամ խոշոր սխալներ գործել: Բայց, կրնեմ, մանրամասնել հիմա չեմ ուզում,որովհետեւ ինչ էլ գրեմ կարող է մեկնաբանվել այլ կերպ քան ես կուզեի: Մենակ մի բան ավելացնեմ, էն որ ասում են, թե ՀԱԿ-ում ամեն բան Լեւոնն ա որոշում նույնիսկ հանրահավաքային ելույթների բովանդակությունը կամ խոսել-չխոսելը, էդ մեկին կյանքում չհավատաք, գրեթե հարյուր տոկոս սուտ է: Իսկ մնացած քննադատությունը ՀԱԿ-ի հասցեին, մեկ-մեկ շատ ճիշտ է, մեկ-մեկ նենց միջին, մեկ-մեկ էլ անկապ տուֆտոց ա: ;)

3. Ո՞վ է բոլորին հայտնի վերլուծաբանը բոլորին հայտնի իրականությունից դուրս: Այսինքն կա՞ն արդյոք տվյալներ Ձեր մասին, որոնց մասին դուք կուզեիք մարդիկ իմանային, բայց դրանք չեն մտնում Ձեզ ճանաչող մարդկանց հետաքրքրությունների մեջ:

Հիմա, որ գրեմ, որ վերլւծաբան չեմ համարում ինձ, չմտածեք, որ անկապ թիթիզություն եմ անում: Իրոք ես էդ բառերին շատ լուրջ եմ վերաբերվում՝ վեևրլուծաբան, փորձագետ: Ո՞նց կարող ա Հայասատնում լինել էդպիսի բան: Չէ, լրիվ լուրջ եմ ասում: Էլ չասած, որ աշխարյում էլ էսօր տեղից վեր կացողը փորձագետ ու վերլուծաբան է, բայց ես այդպես էլ չտեսա, որ այդ փորձագետներից մեկը մի խորոշ համաշխարհային իրադարձությոն գոնե մոտավորապես կանխատեսի՝ վրացական 2003-ի հեղափոխությունը, Իրանում Ահմադինեժադի իխանության գալը առաջին ժամկետով (բոլոն ասում էին՝ Ռաֆսանջանին ա լինելու), եգիպտական հեղափոպութունը, ո՞ր մեկն ասեմ: Բացարձակ "պրավալ" էդ բոլոր կարեւորագույն հագուցային կետերում՝ համաշխարհային մասշտաբով:
Կարծում եմ վերլւոծաբան լինելը լուրջ մեթդիկաների տիարեպետել եւ հիմնարարա գիտական հիմք է ենադրում, էլ չասած որոշակի քաղաքական փորձ իրական: Դրա համար ես ոչ թե ավելորդ համեստություն եմ անում կամ թարսուշիտակ թիթիզանում, այլ փորձում եմ համարժեք գնահատել արածս: Դա հրապարակախոսություն ա, բայց ոչ երբեք վերլուծություն կամ առավել եւս քաղաքագիտություն: Ի դեպ, ուստա մականունս մասամաբ էդտեղից ա բացատրվում: Ինկատի եմ ունեցել, որ մարդ եմ, որը փորձում է գործը լավ անել, բայց մյուս կողմից տիերազարական հավակնություններ չունի, սովորոկան ուստա է՝ տունը նստած հոդված է գրում, ոնց որ կոշկաարն իրա վուդկայում կոշիկ ա կարում: Թե չէ էսօր նույնիսկ նկարիչ ու երգիչ չկա՝ բոլորն արվեստագետ են, լրագրողները՝ քաղաքագետ եւ այլն: Մի հատրագրող կա, անունը չտամ, որ իրա գրքի շապիկին գրել էր՝ պատմաբան, վերլւոծաբան, հրապարակախոս, գրող, ու էլ չեմ հիշում ինչ: Ու մեկ-երկու հոգի չեն էդպես: Էնպիսիտպավորություն ա, որ Լեոնարդո Դա Վինչիներով ենք շրջապատված: Չնայած կայքնը մեկ-մեկս տիպում ա, ինչով ասես չենք զբաղվում: Ես օրինակ, հիմա կյանքւոմ առաջին անգամ դիզայնով եմ զբաղվում ստիպված: Էնքան ձեռ առա,վերջը գլխիս եկավ էդ "լեոնարդիզմը": :) Բայց ես շատ շեղվեիցի հա՞: Չնայած ինչպիսին եմ ես առօրյա կյանքում հարցի պատասխանը չունեմ: Շատ սովորականն եմ կարծում եմ: Կենցաղում հեշտ տանելի երեւույթ չեմ: Սենյակս թափթված ա, ծխած: Սարսափելի սկլերոտիկ եմ, ամեն բան մոռանում եմ: Շուտ վրդովվող եմ (բայց շուտ էլ հանգստացող), խանդոտ նաեւ ընկերներ նկատմամբ: Բայց էս ամենը փոխհատուցվում ա կարծու եմ բավականին մեղմ բնավորությամբ: :oy

Նախապես շնորհակալություն;)

Խնդրեմ, ինչի համար: :)

Հրանտ Տէր—Աբրահամեան
13.11.2011, 21:58
ժողովուրդ ջան, հոգնեցի: Կարծում եմ կներեք, եթե էսօր կանգ առնեմ: Կարծում էի էսօր կավարտեմ, բայց էլ չի ստացվի, որովհետեւ չեմ ուզում սկզբի հարցերին ավելի մանրամասն պատասխանել, իսկ վերջիններին կիսատ ու խուրդած: Եթե սենց թափով սկսեցի, ուրեմն ստիպված պիտ նույն ոճով շարունակեմ: մեղավորն էլ ե՛ս եմ: Բայց մի խնդիր կա: Մոտ օրերին շատ զբաղված եմ լինելու, նույն տեմպով հաստատ չեմ կարողանա պատասխանել: Կաշխատեմ օրեկան մեկ-երկու հարցով առաջ շարժվեմ էկող շաբաթվա ընթացքում: Չգիտեմ դա նորմա՞լ ա, ձեր ձեւեչափին այստեղի բռնո՞ւմ ա: Եթե չէ, ասեք, փորձենք այլ կերպ կազմակերպել: Էսօր հաստատ վերջ: Շատ հաճելի էր: )

Chuk
13.11.2011, 22:30

Ես ինձ ուզում եմ իրավունք վերապահել բոլորի անունից պատասխանել, քանի որ ի վերջո ես եմ առաջարկել այս հարցազրույցն ու հրավիրել, թեմայում հայտարարել հարցազրույցի մասին:

Հրանտ ջան, որևէ խնդիր չկա: Պատասխանիր քեզ հարմար ժամանակացույցով: Անձամբ իմ համար այնքան հետաքրքիր են քո պատասխանները, որ ես կնախընտրեմ ավելի ուշ, բայց նույն մանրամասնությամբ դրանք կարդալ, քան ավելի շուտ, բայց կարճ, համառոտ:

Մենք իսկապես անհամբեր ենք քո պատասխանները կարդալու համար, բայց համբերատար կսպասենք դրանց, ինչքան էլ որ այստեղ համբերատարն ու անհամբերն իրար հակադրվում են :)

Lion
14.11.2011, 08:58
Պատմագիտության մեջ Մանանդյանց ու Ադոնցից հետո գրեթե որեւէ մեկին չեմ վստահում, ամեն ինչ կարդում եմ մե կասկածանքով ու զգուշորեն:

Իրանց էլ վստահելուց պետք է զգուշանալ - միայն Մանանդյանի հիմարությունը. "եկվոր արմենների մասին" ինչ ասես արժե...:(

Ռուֆուս
14.11.2011, 12:16
Հարգելի Հրանտ, կարելի ա, չէ՞ էլի հարցեր տալ :) Մի հատ հարց էի ուզում տալ, բայց ցավոք, չկարողացա լավ ձևակերպել, բարեբախտաբար Գալաթեան իմ փոխարեն էդ հարցը տվեց: Շատ հետաքրքիր կլիներ լսել պատասխանը:

Ինչպե՞ս եք վերաբերում իրենց հայ արիացիներ կոչող խմբին և այլ մանր-մունր նեոնացինալիստներին, որոնք համոզված են, որ առաջին դինոզավրերը յան-ով ազգանուն են ունեցել, և կառչում են անցյալին՝ կատարելապես անտեսելով, որ ներկան բազում առումներով շատ-շատ, շատ անշուք և տխուր վիճակում է: Այլ կերպ ասած՝ ճի՞շտ է անցյալը՝ հաճախ մինչև վերջ չապացուցած կասկածելի գյուտերով ու հաղթանակներով դարձնել դրոշակ, քանի որ ներկայով հպարտանալու բան չունես, եթե հարցնեն:

Ավելի կոնկրետացնեմ: Ու՞մ է պետք այն փաստը, որ տարածքում Նոյի թվի մաշիկ են գտել, եթե այդ նույն հպարտացողը փողոցում քայլելիս ուղտի պես թքում է աջուձախ, իսկ իր հարևանը երկու օրվա աղբը լուսամուտից դուրս է շպրտում:

Շնորհակալ եմ :)

Մի քանի հատ էլ թեթև հարցեր:

Հայկական ռոք լսու՞մ եք, որ խմբերն եք նախընտրում, ի՞նչ կարծիք ունեք վերջերս ստեղծված ռոք խմբերի մասին ու ձեր կարծիքով արդյո՞ք հայկական ռոքը ապագա ունի:

Հայկական երգչիստ/երգչիստուհիներից ու՞մ կարելի է «անվերադարձ» ուղարկել Բաքու՝ Եվրատեսիլ 2012-ին «վերջին անգամ» մասնակցելու ու մեր այսպես կոչված «շոուբիզնեսը» ևս մեկ անտաղանդով թեթևացնելու համար :))

Ու ամենակարևորը, երբ հարցազրույցը ավարտվի, կմնա՞ք Ակումբում, կմասնակցե՞ք քննարկումներին, թե՞ սենց բաների հավես/ժամանակ/ցանկություն չունեք :)

Տրիբուն
14.11.2011, 15:50
Հրանտն էս ի՞նչ մի հատ երկար ա հանգստանում ... էկավ հասավ իմ հարցին ու հանգստանալը բռնեց... որ ասում եմ խաբում են, չեք հավատում :D Սաղ սարքած ա: Էս պատասխանողն էլ Հրանտը չի, Չուկն ա ....

Rammer
15.11.2011, 16:55
Իսկ կարելի է հիմա հարց տալ, թե ուշացել եմ?

Հրանտ Տէր—Աբրահամեան
15.11.2011, 18:53
Ժողովուրդ ջան, վերադարձա: Ուշացումս իմ չկամությունից չի, ոչ էլ երկար հանգստանալուց: Պարզապես իրոք համընկավ իմ շեշտված զբաղվածության շրջանի հետ: Կյանքս չպատմեմ, բայց բացի ամեն ինչից նաեւ էկող շաբաթ տեղափոխվում եմ (համապատասխանաբար իրեր հավաքելու խնդիր առնվազն կա), եւ անձնական կարգավիճակիս կարեւոր փոփություն եմ ունենալու մի շաբաթից (էդ էլ իրա մանր-մունր վազվզոցն ա ենթադրում) գումարած մի հատ մեծ նախագիծ կա, որը երկար ամիսներ սպասելուց հետո վերջապես մտնում ա եզրափակիչ փուլ եւ շատ ժամանակ ա խլում: Էնպես, որ ոնց խոստացել էի շաբաթվա ընթացքում կավարտեմ, դուք էլ ոնց որ թե դեմ չէիք էդ տարբերակին: Ինչ վերաբերում ա նոր հարցեր տալ-չտալուն, էդ երեւի ֆորումի մոդերատորը թող պատասխանի, ես, կարծես խնդիր չունեմ, պարզապես էլի պիտի պատասխանները մի քիչ ուշանան: Լավ անցանք առաջ, էսօր նախատեսում եմ 3-ից չորս հարցի եւս պատասխանել, հետո վազքով թռնում եմ մնացած գործերս էլ հասցնելու: :)

Հրանտ Տէր—Աբրահամեան
15.11.2011, 19:03
Հրանտ ջան, գարեջուր սիրո՞ւմ եք: Եթե այո, ապա՝ ե՞րբ:

Էսսօր փաստորեն լավ եւ հեշտ հարցից ենք սկսում: Էս հարցի պատասխանը երեւի էն հայտնի անեկդոտի վերջի նման է՝ кушать да, а так нет. Գարեջուր սիրում եմ էն մաստով, որ լինի կխմեմ, մանավանդ, պարզ ա, ամառվա շոգին կամ մեկ-մեկ էլ, եթե շատ հոգնած եմ ու թուլանալու կարիք կա: Բայց էդպես ցանկացած խմիչքի հետ էլ լավ հարաբերություններ ունեմ: Բայց իրապես սիրում եմ, էն որ մենակ кушать չէ, այլ նենց էլ երկու բան երեւի: Առաջին ու անգերազանցելին տնական արաղն է, նախըտրլեի է հոնի կամ թթի, բայց ծիրան, խաղող, տանձ կամ ճաճա (նույն խաղողի արաղն ա վրացական) էլի հաստատ չեն խանգարի: Այ սա իրոք սեր ա ինձ համար: Քանի քանի մարդու գլուխ եմ արդուկել դասախասություններով առ այն , որ արաղն ու տնական արաղ բացարձակապես տարբեր խմիչքներ են (ի դեպ գիտական դասակարգումով էլ կարծեմ էդպես է), մենակ անունն է նույնը, որ ընտրության դեպքում պետք է աներկբա ընտրել տնականը, որից հետո խումհար էլ գրեթե չի լինում, գլխացավ էլ, եթե իհրակե շաքարով խառնած չէ, եւ այլն: Մի խոսքով մի "լեդ զեփելին էլ" է՛ս ա ինձ համար: Բայց չեմ սիրում երբ հաճախ են խմում: Պետք ա ճիշտ դադարները պահել, որպեսզի մոտդ մի տեսակ սով առաջանա, ու լարում կուտակվի բավականաչափ հոգեբանական: Իսկ "ֆիրմա" խմիչքներից չգիտեմ ինչի ռոմն ա մեծ տպավորություն թողնում վրաս: Մնացածի՝ տեկիլա, վիսկի եւ այլն նկատմամաբ մի տեսակ անտարբեր եմ, նույն կլինի կխմեմ, չի լինի, թող չլինի սկզբունքով: :)

Ձայնալար
15.11.2011, 19:27

Շնորհակալ եմ պատասխանի համար, միայն թե ճաճան նույն խաղողի օղին չի՝ ճաճան պատրաստում են ոչ թե խաղողից, այլ այն ամենից ինչը մնում է խաղողից գինի պատրաստելուց հետո:)

Հրանտ Տէր—Աբրահամեան
15.11.2011, 19:47
Հարգելի Հրատն

Խնդրում եմ լրացուցիչ պարզաբանել Ձեր արտահայտած որոշ մտքերը արտահերթ-հերթական ընտրությունների վերաբերյալ - Ինձ համար հերթական ընտրությունների օրակարգ չկա. Հրանտ Տեր-Աբրահամյան (http://www.1in.am/arm/armenia_politics_39866.html)

1. Ինչպե՞ս հասկանալ, որ այդ հարցը Ձեր համար այս պահին գոյություն չունի, եթե այն արդեն փաստացի գոյություն ունի բոլոր քաղաքական ուժերի համար:

Շատ պարզ հասկանալ, սիրելի Տրիբուն, քանի որ ես քաղաքական ուժ չեմ, ոչ էլ նույնիսկ քաղաքական գործիչ, հանգիստ կարող եմ ինձ նման շռայլություն: Ես կուսակցական չեմ, ըստ էության շարքային քաղաքացի եմ, որը համարում է, որ անհրաժեշտ է աջակցել կամ առնվազն չխփել երկրում գործող ցանկացած ուժեղ ընդդիմությանը (այլ հավասար պայմաններում, որոնց մասին այստեղ այլ հարցերին պատասխանելիս, գրել եմ): Ես գործ չունեմ այս պահին հերթական ընտրությունների հետ: Կգա ժամանակը, ավելի պարզ կլինեն կոնկրետ պայմաններն ու իրավիճակը, կձեւակերպվեն ավելի հստակ մասնակցել-չմասնակցելու փաստարկերները, նպատակները եւ այլն, կկողմնորոշվեմ: Չգիտեմ որքանով ճիշտ է հասկացվում ասածս, բայց ինձ համար սա մի տեսակ այնքան բնական է, որ չգիտեմ էլ ի՛նչն այստեղ հավելյալ հիմնավորեմ:

2. Ի՞նչ կարծիքի կլինեք արտահերթ ընտրություններ ու իշխանափոխություն պահանջող քաղաքական ուժի վերաբերյալ, եթե այն հերթական ԱԺ ընտրություններից հետո որպես փոքրամասնություն մտնի ԱԺ (այսինք փաստացի ընդունի, որ իմփիչմենթի հարց բարձրացնելն էլ հնարավոր չէ) ու պայքարի հերթական հանգրվանը տեղափոխի ԱԺ տաքուկ դահլիճ ու Ստրասբուրգյան ծառայողական ուղևորություններ:

Եթե լինեն հերթական ընտրություններ, ՀԱԿ-ն էլ մասնակցի, ստանա ասենք, չգիտեմ 10 տոկոս ձայն, ձեւավորի խմբակցություն եւ ձեր ասած մոելով էլ ամեն բան գնա, ապա կասեմ, որ դա ամենայն հավանականությամբ կլինի շատ անարդյունավետ եւ փակուղային տարբերակ: Այդքանը Ժառանգությունն էլ հիմա անում է՝ լավ կամ վատ: Կարծում եմ ինձ ու շատ ընկերներիս այդպիսի տարբերակ չի բավարարի եւ մենք կփորձենք մեր հնարավորությունների չափով հակազդել այդպիսի զարգացմանը: Բայց թող գա այդ անտեր հերթականի ժամանակը ու նոր ավելի մանրամասն խոսենք, որովհետեւ իրոք բացի ամեն ինչից շատ արագ է փոփոխվում իրավիճակը, չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է հստակ կանխատեսել գարնանը ի՛նի եւ ինչպե՛ս կլինի: Առհասարակ ՀԱԿ-ի հետ կապված հիմնական խնդիրն, ըստ իս հետեւյալն է: Ի սկզբանե ՀԱԿ-ը ստեղծվել է որպես տարբեր քաղաքական եւ գաղափարակն ուժերի միավորում ընդամենը մեկ՝ սահմանադրականությունը վերականգնելու նպատակի շուրջ: Բայց առարկայորեն, այսինքն՝ նույնիսկ անկախիր կամքից ՀԱԿ-ը կանգնած էզուտ քաղաքական ուժի վերածվելու մարտահրավերի առջեւ: Ձեր ասած սցենարն էլ հենց այդպիսի միտման լիարժեքացումը կլինի: Բայց ես այդ ճանապարհը փակուղային եմ համարում, ու չնայած այս պահին հստակ դեղատոմս չունեմ դրա հաղթահարման, բայց կարծում եմ, որ պետք է այդ ուղղությամբ քայլեր իրականացվեն: Դասական քաղաքական ուժը Հայաստանի այսօրվա պայմաններում նույնքան անհեթեթ կարող է լինել, որքան ձմերուկ ցանելու փորձերը հյուսիսային բեւեռում:

3. Ի՞նչ կարծիքի եք այն քաղաքական ուժի վերաբերյալ, որը ոչ լրիվ մեկ տարվա ընթացքում առաջ ու հետ քաշեց մի շարք պահանջներ, երկխոսությամբ մսխեց ժողովորդական բողոքի նոր՝ 2011 մարտյան ալիքը, սիրահերտեց Սերժ Սարգսյանի հետ, ռեվերանսներ արեց ԲՀԿ կողմը, ու ի վերջո բոլորիս հասցրեց կամ շուտով կհասցնի հերթական ընտրություններին:

Դե սա ոչ այնքան հարց է որքան կարծիք ձեւակեպված հարցի տեսքով: ;) Փորձեմ հերով գնալ: Նախ՝ պահանջների կորիզը գրեթե միշտ նույնն է: Եթե ուշադիր լինեք, եւ գտնեք համացանցում ՀԱԿ-ի հռչակագիրը, ապա եթե հիշողությունս չի դավաճանում (90 տոկոս համոզված եմ, որ այս դեպքում չի դավաճանում եւ ռիսկով գրում եմ), ապա այնտեղ շեշտված է, որ եթե ազատվեն քաղբանտարկյալները, ապա ՀԱԿ-ը պատրաստ է երկխոսության իշխանության հետ: Ես խնդիր չունեմ մարդկանց հետո, որոնք դեմ են երկխոսության գաղափարին, բայց խնդիր ունեմ եւ լուրջ խնդիր մարդկանց հետ, որոնք 2008-ին, երբ ընդունվում էր այդ հռչակագիրը ՀԱԿ համակակիր էին, բայց ձեն չէին հանում այն բանի մաիսն, որ այդ գաղափարն իրենց համար անընդունելի է, իսկ հետո տարիներ անց հանկարծ հիշեցին, որ դեմ են: Այսինքն կամ լուրջ չեն ընդունել իրենց իսկ համակրանքը վայելող ուժի կարեւորագույն փաստաթուղթը կամ էլ իրենց կարծիքը թաքցրել են: Անցնենք առաջ: 2011-ին երկխոսության նախապայմաններին ավելացավ եւս երկու պահանջ՝ Ազատության Հրապարակի եւ մարտի մեկի հետաքննության պահանջը: Այսինքն նախապայմանները խստացվեցին: Կրկին՝ ուշադրություն դարձրեք, երկխոսության մասին հայտարարվել է բաց տեքստով, ոչ ոք չի խաբել հանրությանը: Այսինքն՝ ցանկացածը կարող էր իր համար որոշել համաձայն է ինքը թե՞ ոչ այս կուրսին: Պահանջներից երկուսը լիաովին իրականացվեցին իշխանության կողմից,երրորդն էլ այսօրվա հետադարձ հայացքով իրականացվեց մասնակի: Հիմա չգիտեմ, եթե դուք պատասխանատու քաղաքական ուժ լինեիք, ինչպե՞ս կկողմնորոշվեիք, այդքանից հետո գնալ ըստ նախօրոք խոստացածի երկխոսության թե՞ չգնալ: Մարդ կա, հիմա էլ ասում ա, թե բա պետք էր բանտարկլայերի ազատումից հետո, գցել իշխանությանը եւ շարժվել առաջ: Չգիտեմ, գցողը թող գցեր, ես նորմալ եմ համարում հակառակը: Երկխոսություն ասվածն էլ շատ հստակ ժամկտեներ ու օրակարգ ուներ: Այսն ըստ էուայն տապխալվեց եւ այո քաղաքական ձախողում եղավ, եւ կարճաժամկետ առումով ռաունդը կրեց իշխանությունը: Բայց ինձ համար քաղաքական ուժի տվյալ պահի հաջողությունը կամ անհաջողությունը չի էականը, այլ այն թե ի՛նչ մեթոդներով է գործում այդ ուժը: Ինձ համար կարեւորագույն կետը՝ հրապարակային բաց քաղաքականությունն է եւ հաշվետու լինելն է ինձ՝ քաղաքացուս, բացի այդ սեփական նպատակներն ու ծրագրերը հոդաբաշխ ներկայացնելը: Իմ այս պայմաններին ՀԱԿ-ը համապատասխանում է (բացի թերեւս մի կետից, որը հետո կնշեմ): Թե ուրիշն այլ բան է թնտրում, դա իր գործն ու իրավունքն է: Ինչ վերաբերում ա ժողովրդական ալիքին, դե կներք, ալիքը ՀԱԿն էր բարձրացրել ոչ թե նրա քննադատները, ժողովդրին էլ ամեն բան բաց ներկայացրել էր, ոչ մի կետիկում իսկ չէր խաբել, չէր ասել, գնում եմ հեղափոխության, բայց հետո գնացել էր երկխոսության: Հենց սկզբից բաց տեքստով ամեն բան ասվել է: Այստեղ ես չեմ կարող որեւէ խնդիր տեսնել:Հիմա ստացում ա, որ փաստաբանություն եմ անում, բայց դե ես մեղավոր չեմ, որ փաստերն այնպիսին են, ինչպիսին կան կամ գոնե ես՛ եմ այդպես տեսնում: ԲՀԿ-ի մաիսն, կարեմ պատասխանել եմ էն հրչցազրույցում, որը դուք մեջբերեցիք, կարծեմ ավելացնելու բան չկա: Սիրահետելն էլ թողնեմ ձեր խղճին, Աստված տա, բոլորն այնպես սիրահատեն Սերժի հետ: ;)

4. Ինչպե՞ս եք վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթներում WikiLeaks-յան բազմաթիվ հղումներին: Արդյո՞ք սա նշան չէ այն բանի, որ նա մեզ ասելու բան ըստ էության այլևս չունի:

Դե սա էլի հարց չի, այլ կարծիք: ;) Լեւոն ինչ էլ ասի ու ինչի մաիսն էլ ասի, իսկ նա վերջին շրջանում միայն Վիքիլիսից չի խոսացել, մեկ ա քննադատվելու է, ու դա շատ լավ ա, որովհետեւդա արդեն ինչ որ տեղ նշան ա, որ ասելիք այնուամենայնիվ կա: Սերժը, որ խոսում ա, ոնց որ թե քննադատելու բան էլ չկա, որովհետեւ ոչ թե խոսում ա, այլ պարզապես կարդում ա ճիշտ բաների մասին գրած ռեֆերատներ, դրա ի՞նչը քննադատես, եթե ամեն բան գրեթե ճիշտ է սովորաբար: Սա տիպիկ տրիքսթերային իշխանություն է եւ լեզու: Վիքիլիոսի թեման առհասարակ շատ կարեւոր եմ համարում ու էդպես էլ մինչեւ վերջ չիմաստավորված Հայաստանում: Իսկ կոնկրետ Լեւոնի կողմից, համաձայն եմ, արդեն շատ է բարձաձայնվել, կարծում եմ այլեսւ բավական է: Այլ հարց է, որ ախր ԶԼՄ-ներնն իրականում լավ չմարսեցին այդ թեման, անցավ գնաց, կարծես էն ստից եմաներից մեկը լիներ, որոնցից ժամանակ առ ժամանակ "ցնցվում ենք", ասենք, Տիգրան Սարգսյանի խմած լինելը, Մուկ ու ձուկի հարաժրվելւ եւ այլն: Իրականում, եթե խորանանք, մի ամբողջ պատեկրացում համաշխարհային քաղաքականության մաիսն պետք է փլուզվեր մեզանում: Սա գրում եմ անեւ որպես ինքնամեղադրանք, որ այդպես էլ նորմալ չանդրադարձա այդ թեմային իմ ուզած ձեւով:

5. Ի՞նչ կա չկա:

Էսքանից հետո էլ ի՞նչ պիտի լինի: ;) Լավ ա ամեն ինչ: :)

Հրանտ Տէր—Աբրահամեան
15.11.2011, 20:41
Հարգելի Հրանտ ջան :)

Գուցե հարցերս բնույթով կրկնեն արդեն տրված հարցերի էլեմենտներ, թեկուզ հենց հարգարժան Տրիբունի հարցերից, բայց այնուամենայնիվ հղեմ դրանք՝ կոնկրետ պատասխաններ ստանալու ակնկալիքով:

1. ՀԱԿ-ին ինչպե՞ս հաջողվեց իսկապես ոտքի կանգնած, պայքարի պատրաստ ժողովրդի/մարտ 2008, մարտ 2011/ թևաթափ անել և ուղարկել տներով: Ու ամենակարևորը՝ ինչո՞ւ: Ես չեմ հարցնում ինչպես հաջողվեց ոտքի կանգնեցնել, քանի որ դա իրականում ՀԱԿ-ի հաղթանակը չէր, ժողովուրդն վաղուց պատրաստ էր դրան, և ՀԱԿ-ը լիներ թե մեկ այլ ուժ, ժողովուրդը կանգնելու էր:

Ինձ թվում ա նախորդիվ էս հարցին հիմնականում պատասխանեցի: Եթե համարեք, որ չեմ պատասխանել, ասեք, ես կփորձեմ նորից կարծիքս շարադրել: Ինչ վերաբերում ա ժողովորդի կանգնելուն....: Դե համենայն դեպս որեւէ այլ ուժի, ցայսօր չհարոջվեց ժողովորդին ոտքի կանգնեցնել (ի նկատի ունեմ, իհարկե 2007-ից սկսած), չնայած, կարծես փորձեր եղան եւ հավակնորդներ էլ կան: Եթե ի հայտ գա այդպիսի ուժ, ես չեմ, որ դեմ կլինեմ:

2. Մասնավորապես, ինչպե՞ս ՀԱԿ-ին հաջողվեց ժողովրդին վերջապես տալ այն ինչ նա վաղուց ու նորից ուզում էր՝ նստացույց, /մի-երկու ամիս առաջ/բայց միևնույն ժամանակ ապահովել Ազատության հրապարակ, որում կարելի էր ցանկության դեպքում ֆուտբոլ խաղալ :) Ու էլի, ինչու՞: Ժողովուրդն է՞ր դրանում մեղավոր:

Եթե նստացույցին բավանականաչափ մարդ չհավաքվեց, ապա որքան էլ շատ լինեն առարկակայական պատճառները, անշուշտ հաշվետու քաղաքական կամ հասարակական ուժը, պետք է նախ եւ առաջ վերլուծի իր պատասխանատվության չափը: Եթե ոչ, ապա նոր անհաջողություններ կունենա: Մյուս կողմից, իհարկե, պետք է ահշվի առնել երւ այն, որ նստացույց պահանջեց շատ ավելի մեծ քանակով մարդ, քան հետո մնաց եւ հանրահավքների եկավ: Մեղադրեչլ-չմեղադրելը թողնենք մի ոկղմ, բայց սա փաստ է: Փաստ է նաեւ, որ Կոնգրեսն ի հեճուկս իր հասցեին հնչող մեղադրանքների նստացույցն արեց: Դրանով որոշակի ժամանակ իմ կարծիքով շահեց, որովհետեւ, եթե նստացույց չաներ, ապա շատ ավելի վատ վիճակում կհայտնվեր: Հիմա հարցն էն է, արդյո՞ք ՀԱԿ-ը իր բոլոր տարրերը ի նկատի ունենալով արդյունավետ կօգտագործի այդ շահած ժամանակը թե ոչ: Դա այդքան էլ երկարատեւ ժամանակի շահում չէ: Կարծում եմ, մյուս տարվա սկզբին կամ գարնանամուտին կերեւա այդ հարցի պատասխանը: Հա, ի դեպ, նախորդ հարցին պատասխանելիս մտապահեցի մի բան, ու խոստացա ավելի ուշ գրել ու մոռացա: Այստեղ լրացնեմ: ՀԱԿ-ի գործունեության հետ կապված միակ խոշոր հարցն ինձ համար մնում է 2008-ի աշնանային դադարը: Այն ժամանակ էլ եմ արտահայտվել դրա մասին հրապարակային: Հիմա էլ հետադարձ հայացքով նայելիս, այդ որոշումը հակված եմ համարել թույլ հիմնավորված եւ հատկապես հիմնավորման բաց, հրապարակային եւ հոդաբաշխ լինելուս տեսակետից թերի: Ի դեպ, Տեր-Պետրոսյանն էլ որքան հիշում եմ մի անգամ խոստվանեց, որ իր այն ժամանկվա հաշվարկն ու վերլուծությունը սխալ էր:

3. Դուք համամի՞տ եք այն մտքին, որ հեղափողությունը խժռում է իր զավակներին:

Երեւի չէ, որովհետեւ դա շատ ընդհանուր ձեւակերպված միտքն էլ չի՝ սրամտություն է: Դա ձեւկերպվել է ֆրանսիական հեղափոխության պահպանողական քննադատների շրջանակում (հիմա մեռնեմ չեմ հիշի ո՛վ էր առաջինը ասել, Թալեյրանը, Դը Մեստրը, թե ո՞վ): Մեկ-մեկ խժռում ա, մեկ-մեկ ո՛չ, հեղափոխությունն էլ այնքան տարբներ են լինում, մենակ ֆրանսիականն ու ռուսկանը չեն: Ասենք, ամերիկյան հեղափոխության զավակներին ո՞վ խժռեց (ի նկատի ունեմ ամերիկացիների ազատագրումը անգլիացներից) կամ արեւելյան Եվրոպայի թավշյա հեղափոխության "զավակներին", ասենք, Վացլավ Հավելին....: Ոնց որ թե ընդհանրացում չի ստացվում:

Կանխավ շնորհակալ եմ :)

Ձեզ շնորհակալություն հարցերի ու իմ կարծիքով հետաքրքրվելու համար: :oy

Հրանտ Տէր—Աբրահամեան
15.11.2011, 20:48
Էսսօրվա խոստացած 3-4 հարցի պատասխանելու պլանս կատարեցի, կաշխատեմ ամեն բն անել, որ վաղն էլ հանդիպենք: Շնորհակալ եմ համբերության համար: )

Տրիբուն
16.11.2011, 11:46
Իրավունք ունենք, չէ՞, մեկնաբանել մեր հարցերին արդեն տրված պատասխանները:

Շատ պարզ հասկանալ, սիրելի Տրիբուն, քանի որ ես քաղաքական ուժ չեմ, ոչ էլ նույնիսկ քաղաքական գործիչ, հանգիստ կարող եմ ինձ նման շռայլություն: Ես կուսակցական չեմ, ըստ էության շարքային քաղաքացի եմ, որը համարում է, որ անհրաժեշտ է աջակցել կամ առնվազն չխփել երկրում գործող ցանկացած ուժեղ ընդդիմությանը (այլ հավասար պայմաններում, որոնց մասին այստեղ այլ հարցերին պատասխանելիս, գրել եմ): Ես գործ չունեմ այս պահին հերթական ընտրությունների հետ: Կգա ժամանակը, ավելի պարզ կլինեն կոնկրետ պայմաններն ու իրավիճակը, կձեւակերպվեն ավելի հստակ մասնակցել-չմասնակցելու փաստարկերները, նպատակները եւ այլն, կկողմնորոշվեմ: Չգիտեմ որքանով ճիշտ է հասկացվում ասածս, բայց ինձ համար սա մի տեսակ այնքան բնական է, որ չգիտեմ էլ ի՛նչն այստեղ հավելյալ հիմնավորեմ:

Կարող ա հարցս էնքան էլ լավ չէի ձևակերպել, ընդունում եմ:

Հասկանում եմ, որ որպես շարքային քաղաքացի յուրաքանչյուրս իրավունք ունենք ու կարող ենք ունենալ մեր օրակարգը, ընդունել կամ չընդունել թելադրված օրակարգը: Բայց քաղաքական կյանքի կաննոնները, ուզենք թե չուզենք, կաննխորոշվում են քաղաքական ուժերի կողմից: Ընտրություններն էլ քաղաքական կյանքի կարևորագույն տարրերից մեկն են: Ու եթե այս պահին բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում Հրանտի համակրած ՀԱԿ-ը, փաստացի հայտարարել են, որ օրակարգում մնացել է միայն մեկ հարց, հերթական ընտրությունների հարցը ու այն լավ կամ վատ անցակցնելու հարցը, ապա Հրանտի, կամ ցանկացած այլ քաղաքացու համար, ուրիշ օրակարգ ուղղակի լինել չի կարող: Իսկ քանի որ հերթական ընտրությունների մասին ի սկբանե խոսել է միայն ՀՀԿ-ն, ապա այս պահին, ըստ էության, բոլոր քաղաքական ուժերը ընդունել են ՀՀԿ գերակա դիրքը Հայաստանի քաղաքական կյանքում, ու ընդունել են, որ դրան ոչ մի բան հակադրել չեն կարող - ոչ երկխոսությամբ, ոչ պայմաններ առաջ քաշելով, ոչ նստացույցով, ոչ էլ մեկ այլ բանով:

Հետևապես ՀԱԿ-ի կողմից հերթական ընտրությունների արդեն կայացած փաստ լինելը ընդունելը համարում եմ ՀԱԿ-ի կողմից իր ողջ գաղափարախոսության դավաճանություն: Ու ՀԱԿ-ի համակիրների կողմից դրա հետ համակերպվելը համարում եմ իրենց սկզբունքների նկատմամբ դավաճանություն: Կարծում եմ, որ հարցը ստեղ սկզբունքային ա - ընդդիմություն ա այլևս ՀԱԿ-ը , թե ոչ: Իմ կարծիքով, անկախ ՀԱԿ-ի հռետորաբանությունից, ՀԱԿ-ը այլևս ընդդիմություն չի: ՀԱԿ-ը հիմա փաստորեն ընդամենը ՀՀԿ փաստացի որոշումները երկխոսությամբ, միտինգով, նստացույցով, հայտարարությամբ, հարայ-հրոցով վավերացնող ա:

Եթե լինեն հերթական ընտրություններ, ՀԱԿ-ն էլ մասնակցի, ստանա ասենք, չգիտեմ 10 տոկոս ձայն, ձեւավորի խմբակցություն եւ ձեր ասած մոելով էլ ամեն բան գնա, ապա կասեմ, որ դա ամենայն հավանականությամբ կլինի շատ անարդյունավետ եւ փակուղային տարբերակ: Այդքանը Ժառանգությունն էլ հիմա անում է՝ լավ կամ վատ: Կարծում եմ ինձ ու շատ ընկերներիս այդպիսի տարբերակ չի բավարարի եւ մենք կփորձենք մեր հնարավորությունների չափով հակազդել այդպիսի զարգացմանը: Բայց թող գա այդ անտեր հերթականի ժամանակը ու նոր ավելի մանրամասն խոսենք, որովհետեւ իրոք բացի ամեն ինչից շատ արագ է փոփոխվում իրավիճակը, չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է հստակ կանխատեսել գարնանը ի՛նի եւ ինչպե՛ս կլինի: Առհասարակ ՀԱԿ-ի հետ կապված հիմնական խնդիրն, ըստ իս հետեւյալն է: Ի սկզբանե ՀԱԿ-ը ստեղծվել է որպես տարբեր քաղաքական եւ գաղափարակն ուժերի միավորում ընդամենը մեկ՝ սահմանադրականությունը վերականգնելու նպատակի շուրջ: Բայց առարկայորեն, այսինքն՝ նույնիսկ անկախիր կամքից ՀԱԿ-ը կանգնած էզուտ քաղաքական ուժի վերածվելու մարտահրավերի առջեւ: Ձեր ասած սցենարն էլ հենց այդպիսի միտման լիարժեքացումը կլինի: Բայց ես այդ ճանապարհը փակուղային եմ համարում, ու չնայած այս պահին հստակ դեղատոմս չունեմ դրա հաղթահարման, բայց կարծում եմ, որ պետք է այդ ուղղությամբ քայլեր իրականացվեն: Դասական քաղաքական ուժը Հայաստանի այսօրվա պայմաններում նույնքան անհեթեթ կարող է լինել, որքան ձմերուկ ցանելու փորձերը հյուսիսային բեւեռում:

Պատասխանով լրիվ բավարարված եմ, շատ-շատ մերսի :ok

Մենակ ընդգծված մասին հետ կապված ասեմ, որ այդ մտվախությունը մեկը ես ունեցել եմ դեռ երկու-երեք տարի առաջվանից, ու կարծում եմ, որ ՀԱԿ-ը արդեն վերածվել է շարքային քաղաքական ուժի, քաղաքական ուժին հատուկ իր նեղ քաղաքական շահերով:

Մեկ էլ մի բան էլի - իրավիճակը Հայաստանում արագ չի փոխում: Կա ընդհամենը արագ փոփոխությունների իմիտացիա: Ի՞նչն ա ըստ էության մինչև հիմա փոխվել - Մկան հրաժարական տալն ա փոփոխություն, թե՞ Ալիկի փոխանակումը Վովիկով: Ըստ էության ամեն ինչ մնացել ա նույնը՝ համակարգային առումով:

Դե սա ոչ այնքան հարց է որքան կարծիք ձեւակեպված հարցի տեսքով: ;) Փորձեմ հերով գնալ: Նախ՝ պահանջների կորիզը գրեթե միշտ նույնն է: Եթե ուշադիր լինեք, եւ գտնեք համացանցում ՀԱԿ-ի հռչակագիրը, ապա եթե հիշողությունս չի դավաճանում (90 տոկոս համոզված եմ, որ այս դեպքում չի դավաճանում եւ ռիսկով գրում եմ), ապա այնտեղ շեշտված է, որ եթե ազատվեն քաղբանտարկյալները, ապա ՀԱԿ-ը պատրաստ է երկխոսության իշխանության հետ: Ես խնդիր չունեմ մարդկանց հետո, որոնք դեմ են երկխոսության գաղափարին, բայց խնդիր ունեմ եւ լուրջ խնդիր մարդկանց հետ, որոնք 2008-ին, երբ ընդունվում էր այդ հռչակագիրը ՀԱԿ համակակիր էին, բայց ձեն չէին հանում այն բանի մաիսն, որ այդ գաղափարն իրենց համար անընդունելի է, իսկ հետո տարիներ անց հանկարծ հիշեցին, որ դեմ են: Այսինքն կամ լուրջ չեն ընդունել իրենց իսկ համակրանքը վայելող ուժի կարեւորագույն փաստաթուղթը կամ էլ իրենց կարծիքը թաքցրել են: Անցնենք առաջ: 2011-ին երկխոսության նախապայմաններին ավելացավ եւս երկու պահանջ՝ Ազատության Հրապարակի եւ մարտի մեկի հետաքննության պահանջը: Այսինքն նախապայմանները խստացվեցին: Կրկին՝ ուշադրություն դարձրեք, երկխոսության մասին հայտարարվել է բաց տեքստով, ոչ ոք չի խաբել հանրությանը: Այսինքն՝ ցանկացածը կարող էր իր համար որոշել համաձայն է ինքը թե՞ ոչ այս կուրսին: Պահանջներից երկուսը լիաովին իրականացվեցին իշխանության կողմից,երրորդն էլ այսօրվա հետադարձ հայացքով իրականացվեց մասնակի: Հիմա չգիտեմ, եթե դուք պատասխանատու քաղաքական ուժ լինեիք, ինչպե՞ս կկողմնորոշվեիք, այդքանից հետո գնալ ըստ նախօրոք խոստացածի երկխոսության թե՞ չգնալ: Մարդ կա, հիմա էլ ասում ա, թե բա պետք էր բանտարկլայերի ազատումից հետո, գցել իշխանությանը եւ շարժվել առաջ: Չգիտեմ, գցողը թող գցեր, ես նորմալ եմ համարում հակառակը: Երկխոսություն ասվածն էլ շատ հստակ ժամկտեներ ու օրակարգ ուներ: Այսն ըստ էուայն տապխալվեց եւ այո քաղաքական ձախողում եղավ, եւ կարճաժամկետ առումով ռաունդը կրեց իշխանությունը: Բայց ինձ համար քաղաքական ուժի տվյալ պահի հաջողությունը կամ անհաջողությունը չի էականը, այլ այն թե ի՛նչ մեթոդներով է գործում այդ ուժը: Ինձ համար կարեւորագույն կետը՝ հրապարակային բաց քաղաքականությունն է եւ հաշվետու լինելն է ինձ՝ քաղաքացուս, բացի այդ սեփական նպատակներն ու ծրագրերը հոդաբաշխ ներկայացնելը: Իմ այս պայմաններին ՀԱԿ-ը համապատասխանում է (բացի թերեւս մի կետից, որը հետո կնշեմ): Թե ուրիշն այլ բան է թնտրում, դա իր գործն ու իրավունքն է: Ինչ վերաբերում ա ժողովրդական ալիքին, դե կներք, ալիքը ՀԱԿն էր բարձրացրել ոչ թե նրա քննադատները, ժողովդրին էլ ամեն բան բաց ներկայացրել էր, ոչ մի կետիկում իսկ չէր խաբել, չէր ասել, գնում եմ հեղափոխության, բայց հետո գնացել էր երկխոսության: Հենց սկզբից բաց տեքստով ամեն բան ասվել է: Այստեղ ես չեմ կարող որեւէ խնդիր տեսնել:Հիմա ստացում ա, որ փաստաբանություն եմ անում, բայց դե ես մեղավոր չեմ, որ փաստերն այնպիսին են, ինչպիսին կան կամ գոնե ես՛ եմ այդպես տեսնում: ԲՀԿ-ի մաիսն, կարեմ պատասխանել եմ էն հրչցազրույցում, որը դուք մեջբերեցիք, կարծեմ ավելացնելու բան չկա: Սիրահետելն էլ թողնեմ ձեր խղճին, Աստված տա, բոլորն այնպես սիրահատեն Սերժի հետ: ;)

Հրանտ ջան, ներողություն, բայց ՀԱԿ-ի աներկբա համակրի պատասխան եք տվել: :D Մարտի մեկի 15 հեղափոխալան պահանջները մեկ ու կես պահանաջ սարքելը, ու դրանք երկխոսության հանգեցնելը ոչ մեկը չէր կարող կանխատեսել: Բայց արդյունքը խոսում է ամեն ինչի մասին: Ժողովուրդը լավ էր հասկացել, վատ էր հասկացել, կարդացել էր մանրամասն Լևոնի ելույթները, չէր կարդացել, ո՞վ գիտի: Փաստը նրանում է, որ մարդիկ շաաաաաատ շաաաաաաաաաաատ քանակով գնացին միտինգներին ու աջակցեցին 15 կետերին, ու ամենայն հավանականությամբ պատրաստ էին մինչև վերջ աջակցել ՀԱԿ-ին: Բայց մարդիկ չհասկացան երկխոսությունը, որքան էլ որ, Ձեր կարծիքով դրա մասին թափանցիկ հայտարարվել էր, չհասկացան դրա սկսվելու ու ավարտվելու ոչ պատճառները ոչ էլ հետևանքները, ու վերջում էլ ՀԱԿ-ին երեք մատանոց կոմբինացիա ցույց տվեցին՝ նստացույցին չմասնակցելով: Ու կարծում եմ ավելի լուրջ կոմբինացիա են ցույց տալու հերթական ընտրությունների ժամանակ:

Իսկ գցել չգցելու մասով ասեմ, որ ալամ աշխարհը գիտեր, որ իշխանությունները ՀԱԿ-ին գցելու են էտ երկխոսությամբ: Դրա մասին մենակ երևի ՀԱԿ-ը չգիտեր: Մեր շատ ըկերները Ակումբից կհաստատեն, թե քանի հոգի էին մենակ Ակումբից ասում, որ Սերժը ՀԱԿ-ին երկխոսությամբ գցելու ա: Ամեն դեպքում, իմ համեստ կարծիքով, անկախ պայմանների կատարել չկատարելուց, երկխոսությամբ Սերժին արտահերթ նախագահական ընտրություններ պարտադրելուն հավատալը, անմեղսունակություն էր:

Դե սա էլի հարց չի, այլ կարծիք: ;) Լեւոն ինչ էլ ասի ու ինչի մաիսն էլ ասի, իսկ նա վերջին շրջանում միայն Վիքիլիսից չի խոսացել, մեկ ա քննադատվելու է, ու դա շատ լավ ա, որովհետեւդա արդեն ինչ որ տեղ նշան ա, որ ասելիք այնուամենայնիվ կա: Սերժը, որ խոսում ա, ոնց որ թե քննադատելու բան էլ չկա, որովհետեւ ոչ թե խոսում ա, այլ պարզապես կարդում ա ճիշտ բաների մասին գրած ռեֆերատներ, դրա ի՞նչը քննադատես, եթե ամեն բան գրեթե ճիշտ է սովորաբար: Սա տիպիկ տրիքսթերային իշխանություն է եւ լեզու: Վիքիլիոսի թեման առհասարակ շատ կարեւոր եմ համարում ու էդպես էլ մինչեւ վերջ չիմաստավորված Հայաստանում: Իսկ կոնկրետ Լեւոնի կողմից, համաձայն եմ, արդեն շատ է բարձաձայնվել, կարծում եմ այլեսւ բավական է: Այլ հարց է, որ ախր ԶԼՄ-ներնն իրականում լավ չմարսեցին այդ թեման, անցավ գնաց, կարծես էն ստից եմաներից մեկը լիներ, որոնցից ժամանակ առ ժամանակ "ցնցվում ենք", ասենք, Տիգրան Սարգսյանի խմած լինելը, Մուկ ու ձուկի հարաժրվելւ եւ այլն: Իրականում, եթե խորանանք, մի ամբողջ պատեկրացում համաշխարհային քաղաքականության մաիսն պետք է փլուզվեր մեզանում: Սա գրում եմ անեւ որպես ինքնամեղադրանք, որ այդպես էլ նորմալ չանդրադարձա այդ թեմային իմ ուզած ձեւով:

Մերսի լիարժեք պատասխանի համար:

Լևոնի ելույթները Սերժի ելույթների հետ համեմատելը մեղք է ;) Մտքովս էլ չի անցնի նման բան անեմ:

Բայց Լևոնի ելույթները, որքան էլ որ վերլուծական առումով գրագետ ու հետաքրքիր կառուցված լինեն, ըստ էության նույնքան անարդյունք են, որքան Սերժի ելույթները Հայաստանի տնտեսական զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ու քաղաքացիական հասարակություն ստեղծելու մասին ելույթները: Այլ կերպ ասած, Սերժի իշխանությանը հատուկ անբովանդակ ելույթները նույնքան որակական հետևանք են ունեցել մեր կյանքում, որքան Լևոնի խորիմաստ ելույթները:

Իսկ ԶԼՄ-ները չվերուծեցին Լևոնի Վիքիլիքսյան ելույթները, քանի որ ոչ մեկին դրանք չհետաքրքրեցին: Հիմա մենք պարտավոր չենք մի անգամից հետաքրքրվել այն ամենով, ինչ Լևոնը իր ելույթում կասի: Լևոնը երեք տարի առաջ Ղարաբաղի հարցը իր ելույթներում լուծել դրել էր մի կողմ, Սերժին էլ հրաժարականի էր ուղարկել .... եչկխոսությամբ ........ էէէէհ ...

Էսքանից հետո էլ ի՞նչ պիտի լինի: ;) Լավ ա ամեն ինչ: :)

Գովելի լավատեսություն ա:

Բայց իսկականից սաղ լավ ա: Մի հատ անեգդոտ, կամ իրական դեպք եմ հիշել էս կապացությամբ:

Նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Սերժը Գյումրիում ելույթ ա ունենում, ու անըդհատ կրկնում ա.
- Մենք լավ ենք ապրելու, մենք լավ ենք ապրելու
Ամբոխի միջից մեկը գոռում ա.
- Բա մե՞նք

voter
17.11.2011, 00:11
Գուցե մի քիչ լավ չեմ հասկանում հարցը, բայց այո՛, իհարկե կարող է լինել: Էստեղ մի քիչ հարց ա, թե ի՛նչ ա ընդդիմադիրը: Ըստ իս, մարդը կարող է քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունենալ, որը գրեթե ինքնին մեր պայմաններում նշանակել ընդդիմադիր լինել, եւ չհարելով կամ չհամակրելով որեւէ քաղաքական ուժի փորձում է տարբեր ոլորտներում՝ մշակույթ, բնապահպանություն, մարդու իրավունքներ եւ այլն քննադատել, դիմադրել, ստեղշագործել: Եվ այդպիսի մարդիկ կան՝ անհատներ թե խմբեր:

Մի քիչ ավելի բարդ է քաղաքական դիրքորոշման դեպքում: Կարելի է լինել ՀԱԿ-ից դուրս եւ ընդդիմադիր, բայց ըստ իս շրջահայացություն է պետք դրսեւորել, որովհետեւ էստեղ օբյեկտիվորեն՝ անկախ մարդու կամքից վտանգ կա, որ մի օր կարող ես հայտնվել իշխանության դաշտում խաղացողի կարգավիճակում: Մի օր կարող ա արթնանասա ու տեսնես, որ ընդդիամդիր ես, բայց քննադատությանդ 90 տոկոսը ընդդիմությանն է վերաբերվում կամ գործողություններդ որեւէ արդյունքի չեն բերում, բայց մյուս ընդդմությանը թուլացնում են: Քաղաքական դաշտում մինչեւ 2010-ը Ժառանգությունը ոնց որ կարողացավ էդ նուրբ սահմանը պահել՝ ՀԱԿ չէր, բայց ՀԱԿ-ին չկպնելով իրենց գործն էին անում եւ բավականն օգտակար գործ: Հետո Րաֆու էդ հացադուլը համը հանեց իրականում, որովհետեւ մանավանդ հետադարձ, որ նայում ես, բացարձակ անիմաստ գործողություն էր, ու բացի անձնական ինչ որ հավակնություններից ոչնչով հիմնավորված չէր՝ արդյունքում ոչ ոք չշահեց բացի կառավարությունից:

Որաշակւ հուսյեր ունեիՍարդարապատից: Կարծում էի, որ միգուցե նրանք կարողանան մի իրապես այլընտրանքային բան առաջարկեն, որը հասարակության մի մասին կհամախմբի: Բայց ըստ էության ստացվում ա, որ իրենք նույնն են ասում ինչ Կոնգրեսը, մենակ թե անձերի խնդիր են դնում: Ժիրայրի համար շատ եմ ափսոսում, որովհետեւ շատ եմ սիրում ու հարգում նրանց: Անուններ չտամ, բայց քանի դեռ որոշ մարդիկ Ժիրոյի շուրջ իրենց չհիմնավորված հավակնություններն ու չեղած ստից "նոր գաղափարներն" են առաջ տանում (իրականում հորս թվի գաղափարներ) հույս չունեմ, որ մի բան կփոխվի:

Բայց քաղաքական դաշտից դուրս, այո՛, կրկնեմ բավականին մարդկային ներուժ տեսնում եմ, որ կարող է դեռ իր խոսքն ասել:
Տխուր է տեսնել, որ անձերով էք պայմանավորում գործողությունները, Րաֆֆիի, Ժիրայր, չտրված անուններ։
Ինչպես նաև տխրեցնում է համոզմունքը, որ վստահելի են միայն քաղաքական դաշտից դուրս գործող խմբերը, բնապահպան թե մարդու իրավունքենիր համար, իսկ քաղաքական դաշտում որևէ ուժ բացի ՀԱԿից չի կարող ընդիմադիր լինել...

Բայց հնարավոր չէ սկզբունքների, ինչ գործողությունների մասին պայմանավորվել, որ պիտի ձեռնարկի ցանկացած իրեն ընդիմադիր ուժը կոչողը բայց չլինի ՀԱԿի կազմում, գոնէ որ իրանց համար լավ լինի իմանան ինչ չանեն, որ մի օր չարթնանան ու տեսնեն, որ ՀԱԿն իրենց ընդիմության կարգավիճակից զրկել է։

Որ պետք չի ուրիշ ընդիմադիրներին քննադատել համաձայն եմ։ ՈՒրիշ չափանիշներ չկա՞ն

Ընտրությունների վերաբերյալ
Արամ Սարգսյանը հեղափոխական առաջարկներ է անում(տես 3րդ րոպեից), ըստ որի պետք է ստիպել ՀՀԿին հրաժարվել ընտրություններին մասնակցելուց

http://www.youtube.com/watch?v=92Ij7KPjZvg#t=3m29s
Բայց ՀՀԿի մասնակցությունը ընտրություններին եթե անկասկած անվստահություն է առաջացնում նրա արդարության նկատմամբ, անհասկանալի է ինչու՞ պիտի մյուս նախկինում ընտրություններ կեղծած կուսակցությունների մասնակցությունը նման կասկած չառաչացնի
ՀՀՇն կամ ՀԱԿի մաս կազմող մյուս անձիք, ով ժամանակին ընտրություններ է կեղծել, հիմա նորից ընտրության գնալով չեն վարկաբեկում նոր ընտրությունները՞

Հրանտ Տէր—Աբրահամեան
17.11.2011, 00:41
Հարգելի Հրանտ, դեռ խորհրդային ժամանակներում մի գրող իր հերոսներից մեկի միջոցով հարց էր տալիս, թե ո՞վ է ավելի նշանավոր՝ Հովհաննես Թումանյա՞նը, թե՞ Արտաշես Արզումանյանը, ու որդուն հանդիմանում էր, թե իզուր գրող դարձավ, կուսակցական դառնալ էր պետք: Հետո խորհրդային կարգերը փլուզվեցին. հարցը մնաց: Անկախության այս 20 տարիներին նորից հաջողության, բարեկեցության, դիրքի, հեղինակության հասնելու համար միակ ճանապարհը երիտասարդները տեսնում են քաղաքական ակտիվության, կուսակցությունների երիտթևերին հարելու, պաշտոն սիրելու մեջ: Շինարար դառնալը երազանք չէ, այ նախագահ դառնալը... Դե, նորմալ է, եթե որևէ բուհից Թաթայի համերգին տանելու համար պետք է ուսանողը հանրապետական լինի: Կենտրոնի Պետրոսն էլ գրել էր, թե վարչապետը մեր կարիերիստ երիտասարդների դարդից ա իրան խմելու տվել: Այսօրվա ընդդիմությունն էլ մեզ ասում է, եթե ուզում եք փոփոխություն, մեր կողքին եղեք: Լավ, ինչո՞ւ... ինչո՞ւ չաշխատել, ինչո՞ւ չստեղծել, ինչո՞ւ բոլոր ճանապարհները հաջողության հասնելու դեպի քաղաքականություն են տանում: Բայց սա գլխավոր հարցս չէր. հարցս էս էր. հիմա ո՞վ ա ավելի նշանավոր՝ Հովհաննես Թումանյանը, թե՞ Արտաշես Արզումանյանը, ու էդ ո՞նց որ:)

Շնորհակալություն, որ համաձայնել եք զրուցել մեզ հետ:)

Բայց ես չգտեմ, արդյո՞ք էդքան կուսակացականացված ա մեր երիտասարդությունը....Գուցե լավ տեղեկացված չեմ: Ինձ թվում ա շատ տարբեր մարդիկ կան: Առհասարակ հիմա հասարակությունը մի տեսակ շատ ա ֆրագմետար ու մեկը մյուսից խաբար չի: Ամեն դեպքում նոր սերնդին շատ չէի մեղադրի, որովհետեւ նախ պետք ա տեսնել, թե նախորդներն ի՛նչ ժառանգություն են թողել, ի՛նչ են տվել նորերին, որ ինչ էլ պահանջեն.....Ինչ վերաբերում ա քաղաքականությանը: Մենք մի տեսակ շատ նեղ իմասոտվ ենք օգտագործում էդ բառը: Կուսակցականի հետ ա նույնացվում: Նախ՝ կարծում եմ, կուսակցություն էլ դասական իմաստով Հայաստանում չկա ու չի էլ կարող լինել: Նորմալ նականոն կուսակացական գործունեության համար պետք է մրցակցայաին համակարգ, առանց ընտրությունների կեղծման: Թե չէ մեր քաղաքականությունը նման ա ֆուտբոլի, ուլ բոլորը ձեւ են անում, որ մրցաշար կա, բայց բոլորն էլ գիտեն, որ մրցավարները ծախված են ու միշտ նույն մեկ-երկու թիմն է հաղթելու: Էդ պայմաններում, ոչ թե ամեն մեկն իր թիմի մասին պիտի մտածի, այլ բոլորը միասին էն երկու դաղալ թիմին պիտի սկզբից ռադ անեն, հետո նոր մրցաշար կազմակերպեն արդեն ֆուտբոլի, այլ ոչ թե ասենք բոքսի կանոններին համապատասխան: Բայց ես քաղաքականն ավելի լայն եմ հասկանում քան կուսակցականը: Հին սահմանմամբ, քաղաքականությունը գործնական փիլիսոփայությունն է, բարոյականության շարունակությունն է: Ու էդ իմաստով ես նյարդայնանում եմ, երբ որ ասում են՝ մի քաղաքականացրեք: Հակառակը՝ քաղաքականացրեք ամեն ինչ: Ի վերջո մեր Սահմանադրությունը ենթադրում է մի համակարգ, ուր բոլորին իրավունք է տրվում մասնակցել որոշումների ընդունմանը, այսինքն նաեւ տեխնիկական իմաստով քաղաքականությանը:....Ասենք ասում ենք, օրինակ Փռչկանի խումբը քաղաքական չի: Բա ո՞նց քաղաքական չի, եթե կառավարության որոշում է փոխել տվել, բա դրանից լա՞վ քաղաքականություն: Էդ իմաստով գուցե նույնիսկ Թումանյանն է քաղաքական եւ մեր մյուս մեծ գրողները, ավելին քան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որովհետեւ նրանք արժեքներ են ձեւակերպել, որոնցով իրականություն են փոխել, մարդկանց գիտակցության վրա են ազդել, եւ ցայօսր էլ ազդում են: Իրականության փոփոխությունը քաղաքականություն չի՞: Ի՞նչ ա վարչարարությունն է քաղաքականություն: Կարծում եմ ստեղծագործականությունը պետք չի հակադրել քաղաքականությանը: հենց ինքը քաղաքականությունը պետք է ստեղծագործ լինի, իրականություն փոխի, արժեքներ ձեւկերպի, պատմություն կերտի, ապագա արարի....: Ստեղծագործական մոտեցումը ցանկացած ոլորտում էլ նույնն է: Եվ եթե քաղաքական գործինչերի մեծ մասը մեզանում կամ թեկուզ այսօրվա աշխարհում էլ անտաղանդ են ու մանրոգի, ապա մեղավորը քաղաքականությունը չի, ինչպես գրականությունը պատասխանատու չի անտաղանդ գրողի, կրոնը՝ անբարոյական քահանայի համար եւ այլն: Էնպես, որ Թումանյանը ճիտ էր, բայց եթե էն մյուսի որդին պետք է դառնար կուսակցություն ու դրանով իրականություն փոխեր, ստեղծագործեր, այլ ոչ թե հարստանար ի հաշիվ հասարակության, նա էլ կարող էր ճիշտ լիներ ու Թումանյանից պակաս նշանավոր մարդ չլիներ: ...Երեի սենց: Կներեք, եթե էս հարցին մի քիչ չհամակարգված պատասխանեցի, ավելի շուտ իմպրովիզ էր: :)

Հրանտ Տէր—Աբրահամեան
17.11.2011, 00:55
Հարգելի Հրանտ,

Կցանկանայի Ձեր կարծիքը իմանալ հետևյալի վերաբերյալ. նախկինում և հիմա էլ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ցանկացած պատեհ և անպատեհ առիթներով բազմիցս նշել/նշում են, որ եթե անհատը կամ հասարակությունը չեն պայքարում, ակտիվություն չեն ցուցաբերում, ապա ակամա ջուր են լցնում ավազակապետության ջրաղացին։ Հայտարարում են, որ իրենք կոչ չեն անում ժողովրդին միանալ ՀԱԿ-ին, սակայն միևնույն ժամանակ չեն մոռանում նշել, որ Հայաստանում միակ «փաստացի» պայքարող ուժը ՀԱԿ-ն է։ Այսինքն՝ ստացվում է, եթե ուզում ես պայքարել, պիտի ակամա ՀԱԿ-ին հարես։

1.Ի՞նչպես կմեկնաբանեք սա, և սրանից բխող երկրորդ հարցը.

Կարծես էս հարցին նախորդ մի երկու պատասխանով կարծիքս ներկայացրել եմ: ՀԱԿ-ին հարել հաստատ պետք չի, եթե ցանկություն չկա: Բայց եթե կա պայքարի ցանկություն անկախ ՀԱԿ-ից պետք է փորձել սեփական հարթակներ ձեւավորել: Դա բնականաբար հեշտ չէ եւ հարց է արդյո՞ք արդյունավետ կլինի: Բայց այլ ճանապարահ կարծես չեմ տեսնում: Ամեն դեպքում, նաեւ փաստ է, որ բացի ՀԱԿ-ից քան դիմադրության բավականին լավ օջախներ, նախ եւ առաջ քաղաքացիական դատում: Քաղաքականում չեմ տեսնում այդպիսի օջախներ, ինչպես գրել եմ, համենայն դեսպ իմ մեղքը չէ, որ չկան կամ ինձ թվում ա, որ չկան: Բայց Հայաստանը, համաձայնեք, որ փոխվում ա: Դանդաղորեն, բայց տեղաշարժեր կան: Երկու գործոն ոնց որ թե մեծ դեր կատրեցին՝ 2008-ի քաղաքական ակտիվությունը, որն անկախ ամեն ինչից ակտիվացրեց հասարակությանը, եւ արագ ինտերնետը: Մի հատ հիշեք, որ 2008-ի ձմռանը մեծ մասս դեռ դայալ ափով էինք համացանց մտնում....:

2. արդյո՞ք ընտրության բացակայությունը ենթադրում է բավարարվել նրանով, ինչ ունես, սակայն այն քեզ համար ընդունելի չէ։

Դե սա ավելի շուտ փիլիսոփայական հարց ա: Ես նախորդ գրառման մեջ գրեցի թե ինչքան կոպիտ ասած "լավ բան" ա քաղաքականությունը: Բայց հիմա էլ գրեմ, թե ինչքան նա, եթե ոչ վատն ա, ապա գոնե սահմանափակ ա: Ամեն դեպքում հնարավոր չէ քաղքականությունից ակնկալել գերագույն արդարության եւ իդեալի հաստատում, դա ավելի շուտ վախճանաբանական, կրոնական թեմա է: քաղաքակլանությունը իհարկե իմ կարծիքով կոչված է արդարաւոթյուն հաստատել, բայց դա մարդկային, այսինքն սահմանափակ արդարությւն է: Էդ իմաստով մեծ հաշվով ցանկացած ընտրություն ըստ իս չարյաց փոքրագույնն է, որովհետեւ իդեալը, գերագույն արադարությունը՝ մարդկային ոլորտից դուրս է: Բայց էլի եմ ասում, եթե կա չբավարարվածության զգացում, ապա պետք է փորձել ինչ որ սեփական քայլեր անել: Իհարկե դա միշտ չէ, որ հնարավոր է: Ես օրինակ այդ զգացումն ունեմ ներկա պահին, փորձում եմ ինչ որ քայլեր անել կամ մասնակցել, բայց դեռ չգիտեմ կստացվի թե չէ: Ի վերջո բացի նեղ իմաստով քաղաքականից կան նաեւ այնքան ոլորտներ, որոնք Հայաստանում պահանջում են ջանք, ստեղծագործական մոտեցում, արմատական բարեփոխում: Թեեկուզ նույն մշակույթը, գիտությունը, իմ կարիքով հաճախ ավելի բարդ խնդիրներ են քան քաղաքական դաշտում: Ու լայն իմաստով դա էլ է քաղաքականություն, նույնիսկ՝ մեծ քաղաքականություն:

Շնորհակալ եմ։

Խնդրեմ: :)

Հրանտ Տէր—Աբրահամեան
17.11.2011, 01:11
Մի հատ ֆորումային հարց ունեմ: Հետաքրքիր է իմանալ ի՞նչ ֆորումային փորձ ունեք, մասնակցե՞լ եք արդյոք ֆորումային քննարկումների, եթե այո, ապա ո՞ր ֆորումներում և վերջապես` ի՞նչ եք իմացել Ակումբի մասին մինչ այս հարցազրույցի առաջարկը ստանալը:

Շնորհակալություն :)

Ֆորումային բավականին հարուստ կենսագրություն ունեմ երեւի, բայց մինչեւ 2008-ը: Ամենասկզբում՝ 2001-ին բացահայտեցի ինձ համար եւ կարծեմ մոտ մի երկու ամիս մասնակցեցի Նեզավիսիմայա Գազետայի ֆորումներին: Մի երկու կեղծանուն ունեի այնտեղ բավականին խուճուճ, հիմա երեւի չեմ էլ հիշի: Եթե հիշում եք, դրանք էսօրվա ֆորումները չէին, շատ անհարմար ձեւաչափ էր հետագայի տեսակետից, մեջբերել բան, տենց թիթիզ բաներ չկար, ռուսերեն էլ գրում էինք կարծեմ լատինատառ դեռ: Էդտեղ բավականին խորացա, գիշերներ լուսացրեցի ու հետո թարգեցի, որովհետեւ շատ էր կլանում: Հայ-վրացական, հայ-ադրբեջանական վեճեր էին: Մի երկու տարի անց՝ 2003 ին ընկերս ինձ ներքաշեց նոր ֆորւոմային կյանքի մեջ: Սա իմ կյանքի բաքիլիլյար ազ-ի շրջանն էր, ուր հայ-ադրբեջանական բանավեճերին էի մասնակցում Grant կեղծանվամբ: Համարվում էի նրանց մոտ համեմատաբար լավ հայ, որովհետեւ լավ էի խոսում հետները, բայց նաեւ հայկական տեսակետը պաշտպանում էի: Երեւի մի կես տարի տեւեց էդ էպոսը: Նույնիսկ հասցրեցի ծանոթանալ մի էստոնահայ աղջկա հետ, որը հետո եկավ ամռանը Երեւան եւ ռոմանտիկ պատմնություն ծնվեց էդ ամենից, չնայած վերջը լավ չէր՝ վիրտուալ սեր իրա բոլոր էշ հետեւանքներով: Զուգահեռ կայի Հայաստան.քոմ-ում, բայց այնտեղց բավականին պասիվ էի, հիմնական որջս հայ-ադրբեջանականն էր: Նաեւ մի հատ հետազոտություն գրեցիքն ընկերնորվ էդ թեմայով, Կովկասյան Մեդիա ինստիտոտի հետ: Ծանթացա նաեւ ակտիվ հայ ֆորումիստների հետ՝ Վրթանեսյան Կարեն, Մարտիորսյան սամվել եւ ուրիշներ, բավականին ընկերություն արեցի հետները: Հետո ՕփենԱրմենիայում հայտնվեցի, այնտեղ Gentle Giant կեղծանվամնբ էի գրում (Բաքիլիլյալորւմ էլ վերջում դրանով էի): Նույնիսկ պատմական բաժնի մոդերատոր էի, բայց աստիճանաբար պասիվացա:Դեյ Ազի ֆորումի հայ-ադրջեբաջաբնական բաժնին համարյա չեմ մասնակցել, արդեն լավ կուշտ էի, էդ թեմայից, ու ցայօսր էլ կուշտ եմ, ճիշտն ասած, բայց լավ փորձ էր: 2008-ին լրիվ դուրս եկա ֆորումային կյանքից: Մարտի մեկից հետո, շատ ծանր հոգեբանական վիճակում էի, ինչպես շատերն այն օրերին, մտա Օփեն տեսա հենց իմ ընկներներն ի՛նչեր են գրել, ահավոր ազդեց վրաս, հասկացա, որ ինչ էլ գրեմ շատ զգայական ա ստացվելու, ու կասեն, վիրավորում ա մեզ, իրանք էլ մեկ ա ինձ չէին հասկանալու ու էլ երբեք այդտեղ չմտա: Հետո շատ երկար տեւեց մինչեւ նոր ընկերներս համոզեցն ինձ ֆեսյբուքում գրանցվել: շատ էի վախենում քաղաքական վեճերով ժամանակ կորցնել: Բայց վերջը մտա ֆեյսբուք ու ոնց որ թե լավ ա: Ակումբի մաիսն, ցավոք գրեթե բան չեմ իմացել, բացի նրանից, որ կա: Երեւի "իմ ժամանակ" դեռ այդքան առաջ ընկած չէր: :) Սենց "զգայացունց", սրտաճմլիկ ու խրատաշատ պատմություններ: :oy

Հրանտ Տէր—Աբրահամեան
17.11.2011, 01:14
Ու էլի մինեւ վաղը, կարծես ծերը երեւում ա: Մենակ թե արիացիների մասին հարցից վախենում եմ: Երկար պիտի խոսեմ: ))

Mephistopheles
17.11.2011, 01:37
Ու էլի մինեւ վաղը, կարծես ծերը երեւում ա: Մենակ թե արիացիների մասին հարցից վախենում եմ: Երկար պիտի խոսեմ: ))

Հրանտ ջան, դրա պատասխանը շատ կարճ ա՝ քաջնազար…

Mephistopheles
17.11.2011, 02:06
Ճիշտն ասած չնայած ՀԱԿ-ի ակտիվ համակիր եմ, բայց մինչեւ այս պահը բուն քաղաքական կամ կազմակերպչական գործունեությանը չեմ մասնակցում, որի պատճառով էլ առանձնապես տեղյակ չեմ ի՛նչ ծրագրեր կան մոտակա շրջանի համար:
Այլ բան է, որ վերջերս մտածում եմ, որ պետք է ավելի ակտիվանալ եւ ավելի մեծ պատասխատավություն ստանձնել, որովհետեւ շատ բաներ կան, որ պետք է արվեն, բայց չեն արվում, իսկ ես կարծում եմ որ եթե մի բան չկա, բայց պետք ա լինի ու ոչ ոք չի անում, ցանկալի ա հնարվորթյան դեպքում փորձել ինքնորույն անել:

Կարծում եմ, որ նախ՝ ՀԱԿ-ն ինքն իր ներսում խնդիր ունի ավելի այն իմաստով, որ արդեն իսկ եղած ներուժը լիարժեքորեն չի օգտագործվում ու չի ինքնակազմակերպվում: Հատկապես մի հին խնդիր կա: ՀԱԿ-ին համակրող անկուսակացական եւ երիտասարդական հատվածը, որը, թերեւս մեծամասնություն է կազմում, ըստ էության ինձ պես շատ քիչ է ներգրավված բուն գործըհնթացի մեջ: Դա մասամբ մեր մեղկն է, մասամբ էլ կազմակերպչական թերի է:

Հիմա կարծում եմ, որ անհրաժեշտ է նոր լիցք թե՛ ՀԱԿ-ին, թե՛ առհասարակ հասարակական դաշտին, եւ այդ նոր լիցքը հաղորդելու էս պահն ամենակարճ ճանապարհւ եղած ներուժն ավելի ահամխմբելն ու կազմակերպելն է: Որոշ քայլեր որքան տեղյակ եմ արդեն արվում են, որոշ բաների մեջ էլ ես եմ ներգրավվում: Բայց դեռ շատ նախնական սաղմնային վիճակ ա, որպեսզի դրա մասին ավելի մանրամասն խոսենք: Ենթադրում եմ, որ հաջողության դեպքում մյուս տարվա սկզբին կունենանքայդ նոր լիքցերը: Եթե ոչ, ապա, կարծում եմ ահագին նահանջ կարող ենք ունենալ, եւ շատ բաներ հետո զրոիյց պետք կլինի սկսել էլի: Բայց էս պահին դեռ չափավոր լավատես եմ: (Չնայած, որ ճիշտն ասեմ, ես ի ծնե եմ լավատես, դրա համար իմ լավատեսությունը կարող ա հաշիվ էլ չի): :oy

Շնորհակալ եմ Հրանտ ջան,

ինչու էի կոնսոլիդացիայի հարց բարձրացնում, որովհետև ավտորիտար երկրներում կուսակցական, գաղափարախոսական ու նմանատիպ հիմքերի վրա ժողովրդի համախմբումը չի աշխատում (անգամ դեմոկրատական երկրներում նման համախմբումմը շատ դժվար ա լինում), դրանք ավելի շուտ իշխանություններին են ձեռ տալիս ու ցավոք սրտի մենք էսօր ավտորիտար երկիր ենք… ժողովուրդը միշտ էլ համախմբվել ա ընդհանուր թշնամու կամ ավտորիտար իշխանությունների դեմ ու շեշտն էստեղի "դեմ"-ի վրա ա իմ կարծիքով… ժողովուրդն 90% դեմ ա իշխանություններին, բայց էդ նույն ժողովուրդի երևի մի 10% ա լիբերալ, 35% պահպանողական, 15% երևի սոցիալիստ… սրանք հենց այնպես թվեր են, բայց մի բան հաստատ ա որ մարդիկ միանշանակ չեն նայում գաղափարներին. շատերը մի հարցում լիբերալ են մի ուրիշ հարցում սոցիալիստ և մեկ այլ հարցում պահպանողական, ու սրանից պարզ ա որ հիմա գաղափարի շուրջ մարդկանց հավաքելը ամենադժվար գործն ա, նամանավանդ երբ տնտեսականն ա գնալով վատանում… դրա համար քաղաքական ուժերի չմիավորվելու զանազան "պատրվակները" ես համարում եմ շինծու ու եթե մի քիչ էլ հեռու գնամ ապա կասեմ կամա թե ակամա "պրոյեկտ"… էն օրը ֆորումի ժամանակ մի մարդ հարց էր տալիս թե ինչի երբ բոլորդ դեմ եք էս իշխանություններին չեք համախմբվում. Ալիկ Արզումանյանը տենց էլ չասեց ինչի, իսկ Ժիրոյի համար էլ Ջահանգիրյանն ա պրոբլեմ… իմ համար էլ Ժիրայրի ու Խզմալյանի ելույթն էր պրոբլեմ Կարապետիչի հնրահավաքին, բայց ես նրանց վերամիավորումը միայն կողջունեմ…

Ճիշտն ասած իմ համար մի քիչ ցավալի ա որ մենք էսօր նոր լիցքի մասին ենք խոսում, երբ երկրում անարդարության, սոցիալական բավականին վատ, համակարգային կաշառակերության ու պետական մակարդակով կրիմինալ պայմաններ են…

voter
19.11.2011, 20:48
Ֆորումային բավականին հարուստ կենսագրություն ունեմ երեւի, բայց մինչեւ 2008-ը:
Ամենասկզբում՝ 2001-ին բացահայտեցի ինձ համար եւ կարծեմ մոտ մի երկու ամիս մասնակցեցի Նեզավիսիմայա Գազետայի ֆորումներին: Մի երկու կեղծանուն ունեի այնտեղ բավականին խուճուճ, հիմա երեւի չեմ էլ հիշի: Եթե հիշում եք, դրանք էսօրվա ֆորումները չէին, շատ անհարմար ձեւաչափ էր հետագայի տեսակետից, մեջբերել բան, տենց թիթիզ բաներ չկար, ռուսերեն էլ գրում էինք կարծեմ լատինատառ դեռ: Էդտեղ բավականին խորացա, գիշերներ լուսացրեցի ու հետո թարգեցի, որովհետեւ շատ էր կլանում: Հայ-վրացական, հայ-ադրբեջանական վեճեր էին:

Մի երկու տարի անց՝ 2003 ին ընկերս ինձ ներքաշեց նոր ֆորւոմային կյանքի մեջ: Սա իմ կյանքի բաքիլիլյար ազ-ի շրջանն էր, ուր հայ-ադրբեջանական բանավեճերին էի մասնակցում Grant կեղծանվամբ: Համարվում էի նրանց մոտ համեմատաբար լավ հայ, որովհետեւ լավ էի խոսում հետները, բայց նաեւ հայկական տեսակետը պաշտպանում էի: Երեւի մի կես տարի տեւեց էդ էպոսը: Նույնիսկ հասցրեցի ծանոթանալ մի էստոնահայ աղջկա հետ, որը հետո եկավ ամռանը Երեւան եւ ռոմանտիկ պատմնություն ծնվեց էդ ամենից, չնայած վերջը լավ չէր՝ վիրտուալ սեր իրա բոլոր էշ հետեւանքներով:

Զուգահեռ կայի Հայաստան.քոմ-ում, բայց այնտեղց բավականին պասիվ էի, հիմնական որջս հայ-ադրբեջանականն էր:

Նաեւ մի հատ հետազոտություն գրեցիքն ընկերնորվ էդ թեմայով, Կովկասյան Մեդիա ինստիտոտի հետ:

Ծանթացա նաեւ ակտիվ հայ ֆորումիստների հետ՝ Վրթանեսյան Կարեն, Մարտիորսյան սամվել եւ ուրիշներ, բավականին ընկերություն արեցի հետները:

Հետո ՕփենԱրմենիայում հայտնվեցի, այնտեղ Gentle Giant կեղծանվամնբ էի գրում (Բաքիլիլյալորւմ էլ վերջում դրանով էի): Նույնիսկ պատմական բաժնի մոդերատոր էի, բայց աստիճանաբար պասիվացա:

Դեյ Ազի ֆորումի հայ-ադրջեբաջաբնական բաժնին համարյա չեմ մասնակցել, արդեն լավ կուշտ էի, էդ թեմայից, ու ցայօսր էլ կուշտ եմ, ճիշտն ասած, բայց լավ փորձ էր:

2008-ին լրիվ դուրս եկա ֆորումային կյանքից: Մարտի մեկից հետո, շատ ծանր հոգեբանական վիճակում էի, ինչպես շատերն այն օրերին, մտա Օփեն տեսա հենց իմ ընկներներն ի՛նչեր են գրել, ահավոր ազդեց վրաս, հասկացա, որ ինչ էլ գրեմ շատ զգայական ա ստացվելու, ու կասեն, վիրավորում ա մեզ, իրանք էլ մեկ ա ինձ չէին հասկանալու ու էլ երբեք այդտեղ չմտա:

Հետո շատ երկար տեւեց մինչեւ նոր ընկերներս համոզեցն ինձ ֆեսյբուքում գրանցվել: շատ էի վախենում քաղաքական վեճերով ժամանակ կորցնել: Բայց վերջը մտա ֆեյսբուք ու ոնց որ թե լավ ա: Ակումբի մաիսն, ցավոք գրեթե բան չեմ իմացել, բացի նրանից, որ կա: Երեւի "իմ ժամանակ" դեռ այդքան առաջ ընկած չէր: :) Սենց "զգայացունց", սրտաճմլիկ ու խրատաշատ պատմություններ: :oy
О какие люди и без охраны :)

Ահագին հետաքրքիր ա խայտառակստան.քոմ–ում ի՞նչ նիկ ես ունեցել։

Հետազոտություննդ ի՞նչ որ տեղ ունես օնլաին...

inferno - Hayk–ին կարծեմ եթե ծանոթ ես, իր օրագիրն փակելուց հետո լրիվ ինտեռնետից ձեռ ա քաշել, թե մռութագրքում կա, ինքը ինձ դեռ ԼՏՊի ստորագրած հարձակման հրամանի պատճենը պարտք ա՞ ;) Թե՞ կարող ես դու նման հրաման ցույց տալ, որ հայկական զորքերի առաջխաղացման հարաման ԼՏՊն ստորագրած լինի ու ոչ թե դրան խանգարողը, ոնց որ շատերը կարծում են...

Ի դեպ այն ժամանակվա մեր "բախումներում" (http://forum.openarmenia.com/topic/19199-%D0%B2%D0%B0%D0%B7%D0%B3%D0%B5%D0%BD-%D0%BC%D0%B0%D0%BD%D1%83%D0%BA%D1%8F%D0%BD/page__st__40__p__706609&#entry706609)պնդում էիր, որ գաղափարների կողմնակից ես, ոչ թե անձերի, բայց այդպես էլ չասեցիր ինչ գաղափարների, սոցիալիստական, կոմմունիստական, տոտալիտարիզմի, անարխիզմի, պառլամետարիզմի թե ինչ գաղափարների ջատագով ես։

Հիմա կաս՞ես վերջը հանուն ինչ պիտի հայ ժողովուրդը պայքարի, ասենք արտահերթ կամ հերթական ընտրույթունները կայացան սերժանտա–հաբռքգիստները ոչինչի չհասան, բայց ի՞նչ հասարակարգ պիտի ձևավորվի հայաստանում – Լևոն Նախագահական համակարգ՞...

Ժունդիայի
19.11.2011, 20:59
Հարգելի Հրանտ, երևի դիտած կլինես Ռ. Քոչարյանի հայտնի տեսահոլովակը, որտեղ մի պահ կա, երբ ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն Ռ. Ք-ին սարկազմով հարցնում է «Հայր Մերը» գիտե՞ս: Մի կադր էլ կա, երբ Ռ. Ք.-ն ասում է «Ալբանացի եմ», իսկ հետո տեսահոլովակ պատրաստողն անհնդհատ մեր ականջներին է հրամցնում «ալբանացի եմ», «ալբանացի եմ», «ալբանացի եմ» բառակրկնությունը, որպեսզի ժպիտ առաջանա մեր դեմքերին ու մտածենք. «Արա´, էսի ո՞վ էր, ով դառավ: Ո՞նց դարձավ մեր երկրի նախագահը»:

1. Եթե այդ նույն տեսահոլովակը գլխավոր հերոսի հետ միասին դիտեք, ինչպե՞ս կդրսևորես քեզ: Կկարողանա՞ս ժպիտդ զսպել:

Պատմությունից գիտենք, որ ընկեր Ստալինի կյանքում կային այնպիսի մութ դրվագներ, որի մասին գիտեին նրա մտերիմ կուսակիցներից ոմանք, և այդ փաստը ստվերի նման հետևել է նրան իր ողջ կյանքի ընթացքում: Ու քանի որ այդ իրավիճակը ձեռնտու չէր նրան, շատ անգամ նա ոչնչացնում էր այդպիսիններին:

2. Ի՞Նչ տարբերություն ես տեսնում այսօրվա մեր վերջին երկու նախագահերի ու ընկեր Ստալինի միջև, երբ կարդում ես վերևում գրածս:

voter
19.11.2011, 23:51
Մոռացա մեկել հարցնեմ, ռաբիս լսում ես՞ նամանավանդ որ այդքան երկար ադրբեջանի թուրքերի հետ շփել ես...
Չնայած նույնիսկ ամենա «ազգիս ցավը տանեմները» որ ազերիներին ատելով ատում են «խժռում են» թուրքական մուղամների ելևեջները իրենց ականջներով առանց հարցնելու, բա «նժդեհականությունը ուր մնաց»
Մուզիկալնի շպիոն Օնօ կա մի հատ, որ հայ ռաբիզի թուրքական ելևեջները – մուղամ թռցնել ու որպես հայ երաժշտություն սղացնելը լավ բացահայտում է

http://www.youtube.com/watch?v=otbtLKnc500

Հրանտ Տէր—Աբրահամեան
21.11.2011, 00:17
[COLOR="#2F4F4F"]Անցնենք ոչ քաղաքական հարցերին :)

Եթե ձեզ առաջարկվեր խաղալ ֆիլմում՝ մարմնավորելով որևէ պատմական դեմքի, պարտադիր չէ՝ հայ, ձեր ընտրությամբ: Ո՞ւմ կխաղայիք:
Ինչո՞ւ հենց իրեն:

Վերադարձա, ժողովուրդ ջան: Շարունակեմ: Մի անգամ տարօրինակ էդ տիպի տարօրինակ մի միտք, կամ ավելի շուտ զգացողություն եղավ մոտս: 2001-ին Թեհրանում էի: Շահի պալատն էինք նայում: Իհարկե դա հին պալատ չէր՝ 19-20-րդ դդ.-ի բան էր: Բայց ինքս էլ չէի պսասում, որ տեղը էդպիսի ազդեցւթյուն կունենա վրաս: Էնտեղ որքան հիշում եմ առանձին կա վերջին Ղաջար Ահմադ շահի պալատն առանձին: Դա ոչ թե էս վերջին շահն էր՝ Փեհլեվիներից, որին իսլամական հեղափոխությունը գահընկեց արեց, այլ նախորդ հարստությունից, որին հենց առաջին Փեհլեվին գահընկեց արեց: Իրականում անկապ հարստություն եւ անկապ արքա: Բ այց չգիտեմ ինչու շատ ուժեղ մտա իրա կերպարի մեջ: Պատերին նրա նկարներն էին կամ պատկերներ պալատական կյանքից 19-րդ դարի (առհասարակ, եթե էդ շրջանի պարսկական նկաչրություը նայեք, շատ տարօրինակն է՝ ավանդկան մանրանկարչության եւ եվրոպական ոճի խառնորդ, Վիքիպեդիայւմ կա մի քնաի նմուշ): Ու պատկերացրեցի մի ֆիլմ իրա մասին, որում ես իրա դերն եմ խաղում: Բավականին ուժեղ զգացողություն էր: Ոչ մի առանձնապես բանական հիմնավորում չի գտնվում՝ ինքը մեծություն չէր, երեւելի մեկը չէր, կյանքւոմ իրա մասնի չեմ էլ մտածել, բայց էդպես ստացվեց: Երեւի միակ դեպքն ա եղել կյանքումս, որ էդ թեմայով ինչ որ բան եմ մտածել: :oy

Ինչպե՞ս եք վերաբերում իրենց հայ արիացիներ կոչող խմբին :

Էս հարցին մտովի մի տաս անգամ պատասխանել եմ, բայց էնքան խառն էի էս քանի օրը, որ էլ բան չեմ հիշում: Դրա համար արիացիների մասով համառոտ փորձեմ պատասխանել: Ինքս արիականությամբ շատ ուժեղ տարված եմ եղել, կարելի է ասել դասական "արիացի եմ եղել" մոտավորապես մի 14 տարեկանից էլի մոտավորապես մինչեւ 23-24-ը: (1990-99/2000): Հիմա երեւի կիլոմետրորեվ հեռու եմ էդ ամենից, բայց հո չեմ հայհոյելու սեփական անցյալս: Ես դրան շատ լավ եմ վերաբերվում ու ինչ որ տեղ գոհ եմ, որ կյանքում շատ տարբեր փուլեր եմ անցել: Ես մի տեսակ լավ չեմ հասկանում մարդկանց, որոնք, ասենք 18- տարեկանից միշտ նույն բանն են ասում, ու չեն փոխվում: Ընդհանրապես ինձ համար հետաքրքրիր էն ա, որ ես բացարձակ անկախ եմ եկել էդ մտքերին: Դեռ Թիֆլիսում էի ապրում ու ոչ մի պատկերացում չունեի, որ Հայաստանում ինձ պես մտածող մարդիկ կան: Հետո, երբ եկա Երեւան՝ 1994-ին, զարմանքով տեսա, որ ստեղ լիքը էդպիսի խմբեր կան, գրականություն կա: Սրանից եզրակացնում եմ, որ էս տիպի երեւույթներըինչ որ տեղ տիպական են, փուլային են, "մթնոլորտային են", ու հասարակության մի մասը պետք է դրանցով անցնի: Էս միտքը առայժմ չեմ ուզում բացել, որովհետեւ շատ երկար կտեւի, բայց ըստ իս հաստատ էդ պահը կա: Բայց մի "մունաթ" էսօրվա արիացիների նկատմամբ ունեմ: Նրանց հակաարեւմտայն, հակադեմկորտական՝ ռուսական ազդեցությամբ պայմանավորված կեցվածքը: Նւոյնիսկ, եթե ընդունենք արիականությունը, ապա արիացիները կամ հնդեւրոպական ազգերը ոչ միայն հիմնականում արեւոմւքտում եմ կենտրոնացած, այլեւ պատմականորեն եղել են դեպի ազատությունը հակված ազգեր: Հնդեվրոպացիները հաճախ են աչքի ընկել ազատասիորւթյամբ: Օրինակ խեթերը Հին Արեւելքի համամատաբար ավելի ազատ հասարակությունն էին, ուր արքան բռնակալ չէր, հին հույների մաիսն բոլորս գիտենք, հանրապետության շրջանի հռոմեացիները, կելտերը, գերմանացները, նույն սլավոնները երեբք բռնակալության նկատմամբ սեր չեն ունեցել եւ ազատ ժողովուրդներ են եղել:Բյոզնադկա-մոնղոլական կայսերապաշտական "պրավոսլավ" աջաբ-սանդալը, որն էսօր հաճախ արիականության անվան տակ մատուցվում է, ի՞նչ կապ ունի հնդեվրոպական ժողովուրդների ժառանգության մեծ մասի հետ:
Նաեւ, չեմ կարող հանգիստ տանել ստուգաբանության նման ճշգրիտ եւ գեղեցիկ գիտության այն սարսափելի անճոռնի աղավաղումները, որոնք իրենց թույլ են տալիս "արիացիները": Ինչպե՞ս կարող ես զրկել ինքդ քեզ համեմատական լեզվաբանույան պես գեղեցիկ ու խորքեր բացող գիտությունց օգտվելու հաճույքից հանուն համակարգից բացարձակ զուրկ սորւոգատի: Ոնց որ մարդը, որը կյանքում նորմալ գինու համը չառած, տրայնոյ օդեկոլոն է խմում ու կարծում է, որ դա խմիչք է:

և այլ մանր-մունր նեոնացինալիստներին, որոնք համոզված են, որ առաջին դինոզավրերը յան-ով ազգանուն են ունեցել, և կառչում են անցյալին՝ կատարելապես անտեսելով, որ ներկան բազում առումներով շատ-շատ, շատ անշուք և տխուր վիճակում է: Այլ կերպ ասած՝ ճի՞շտ է անցյալը՝ հաճախ մինչև վերջ չապացուցած կասկածելի գյուտերով ու հաղթանակներով դարձնել դրոշակ, քանի որ ներկայով հպարտանալու բան չունես, եթե հարցնեն

Ստեղ հավասարակշռության կարեւոր խնդիր կա: Իրանաւոմ մեր ժառանգության ճիշտ գնահատականը չկա ու քանի դեռ սովետահայկական հարացույցնմ է իշխողը չի էլ կարող լինել: Երկու ծայրահեղ մոտեցում կա՝ մեկը մյուսի հայելային պատկեր: Մեկը՝ հսիթերիկ գերագնահատումն է, որը հայերին, ճիշտն ասած սազակն էլ չէ, այլ բնորոշ է այնպիսի ազգերին, որոնք իրապես հարուստ մշակությաին անցյալ չունեն, ինչպես նաեւ "տուզեմեցների" հոգեբանությանը: Մյուսը՝ ի հակադրությոն րսա վերջերս տարածված "պատմա-մշակությաին նիհիլիզմն է": Երկուսի հիմքում էլ անգրագիտությունն է իմ կարծիքով: Մեզ սազակա ճիշտ ճանապարահը, կարծում եմ, համեստ եւ սթափ արժանապավության ճանապարհն է: Մենք հին հույների կամ հին չինացիների չափվել չենք կարող մեր ժառանմգությամբ: Բայց դա պետք էլ չի: Եթե նայենք քանակով ու պատմական ճակատագրով մեզ ավելի հարիր "քաշային կատեգորիաններում", ապա հաստատ հպարտանալու տեղ ունենք: Օրինակ, ունեցել ենք պատմագրություն, ոչ թե ժամանակագրություն ինչպես միջնադարյան Եվրոպայում կամ Ռուս-ում, այլ պատմագրություն, մի ամբողջ դպրոց, որը շարունակում էր հին հունական ավանդույթները: Ունեցել ենք գրական լեզու, որը ղհկվել է փիլիսոփայական, քերականական, աստվածաբանական թարգմանություններով: Տպագրություն ենք ունեցել ավելի շուտ քան որեւէ մեկը տարածաշրջանում, եւ այլն, եւ այլն: Եթե նայեք, օրինակ Արեւելյան Եվորպային, ապա այն տեղ այդպիսի ժառանոգւթյուն ունեցող ազգեր կարող եք եւ չգտնել: Ես հիմա շատ համառոտ եմ գրում, իրականում սա կարելի է լավ հիմնավորել: Հիմա նույնը չենք: Համեմատած մեր նախնիների հետ (ոչ միայն միջնադարյան, այլեւ ընդհուպ մինչեւ 20-րդ դարի սկզիբ) մենք մշակությաին թզուկներ ենք: Օրինակ, ինետրենոտւմ հայերենի տեղը զարհուրելի է համեմատած հենց մեր քանակի ու ազդեցության ազգերի հետ: Բայց անցյալի արժենքրեը մեղավոր չենք, որ մենք այսօր այքադն ողորմելի ենք: Որ խաբար էլ չենք ի՛նչ անել էդ ժառանգության հետ: Նույնիսկ իմաստավորել այն ի զորու չենք: Մի հատ կարդացեք, տեսեք, ի՛նչ ողորմելի է օրինակ Նարեկացու իմաստավորումը վերջին մի 60 տարվա արեւելահայ գրականության մեջ: Իսկ Նարեկացի ամեն ազգը չի, էր ունի: Նարեկացին իբր երկրային սեր է գովերգում, Ռենեսանսի նախակարապետն է: Ավելի ծիծաղելի բան բարդ է պատկերացնել այն դեպքում երբ Նարեկացին քրիստոենական եւ ոչ միայն մսիտիկայի վառ ներկայացուցիչ է եւ նրան միայն այդ կոնտեքստում կարելի է իմաստավորել: Կամ ինչպե՞ս են Նարեկացուն "թարգմանում"՝ ոտանավոր սարքած: Ո՞վ ա այսօր էդպես թարգամում, մանավանդ, որ Նարեկացին արդյո՞ք մեր պատկարեցմաբ "չափածո է" գրել, թե արձակ դեռ մեծ հարց է: Իրականում մեր անցյալը մի մեծ կապիտալ է, որն օգտագործելու ձեը նոր պիի գտնենք: Որովհետեւ մեր անվյալը գրեթե միշտ համահունչ եւ հընթացս է եղել համաարեւմտայն զարգացմանը եւ կոնտակտային "գոիներում են"
մեր մեծխագույն արժեքները ստեղծվել: Մեր ամենաազգային արժեքները ամենաունսվերսալիստականն են իրենց ոգով: Ու նույն ճանապարհն էլ այսօր է: Կեղծ ազգայնականությունը տանւոմ է մեկսուսացման, հետեւաբար "աբորիգենության", հետեւաբար քաղաքական եւ մշակութային գաղութացման: Իրական՝ քաղաքակացիական ազգայնականությունը պետք է վերաիմստավորի հայկական ժառնագությունը, սովորի նրանից լինել բաց, եւ կապահովի իրական անկախությունը եւ զարգացումը: Շատ մոտավորապես եմ գրում, բայց էս ձեւեչափի մեջ ավելի հիմնավոր անհնար է պատասխանել:

Հրանտ Տէր—Աբրահամեան
21.11.2011, 00:55
Վերջին հարցն ինձ մոտ ևս մեկ հարց ծնեց -

Ինչպես եք վերաբերվում այն այսպես կոչված "լիբերալներին", որոնք ամեն կերպ թերագնահատում են ազգային արժեքները, բերանները բաց նայում են Արևմուտքին և սուրբ կերպով վստահ են, որ ամեն մի լավ այնտեղից կամ էլ, համենայն դեպս, դրսից է գալիս: Ինչպես եք գնահատում նման մարդկանց գործունեությունը և դրա արդյունքները մեր ազգի համար?

Շնորհակալություն :)

Դե կարծում եմ ձեր նկարագրությունն ավելի շուտ վերացականություն է, քան իրական մարդկանց իրական հայացքներ արտացոլում: Սա ինչ որ ռւոսական կայքներից վերցված միֆ է ինչ որ բոբոների մասին:
Բայց լիբերալիզմն էլ շատ լայն հասկացություն է: Ասենք, 19-րդ դարի չափավոր եւ պահպանողական լիներալները, որոնք դեմոկրատիային դեմ էին, ինչ որ չափավոր բարեփխւմների կողմնակից էին:
Կամ էսօրվա նեոլիբերալները, որոնց անունն իսկ քֆուր ա դառնում մանավանդ տնտեսական ճգնաժամից հետո:
Կամ հետսովետական լիբերալները, որոնք անունը վերցրել են, բայց Աստված գիտի, ի՛նչ են դավանում (ո՞վ մեզանից առանձնապես խաբար արեւմտյան քաղաքական եզրերից, որոնք տասնամյակներոց են ձեւավորվել եւ ձեւափոխվել): Լիբերալզը մեզ մոտ ինչ որ մեկն է, ով համարում է, որ նա դեմ է ազգայնականությանը եւ սոցիալիզմին: Բայց նացիոնալիզմն ու սոցիալիզմը մեզ մոտ ի՞նչ է.....Ավելի լավ է չխորանալ:
Առհասարակ էդ 90-ականների հակադրությունը՝ լիբերալզներ-պատրիոտներ, թող անցյալում մնա: Դա ռուսական բաժանում է: Ռուսական ազդեցւթյնունից դուրս, շատ նորմալ համատեղվում է նացիոնալիզմը եւ լիբերալիզմը կամ նացիոնալիզմն էւ դեմոկրատիզմը, օրինակ, Վրաստանում կամ Ուկրաինայում: Էլ չեմ ասում, որ նացիոնալիզմն ու դեմ կորտզմը մի արմատից աճած ծառեր են՝ երկուսն էլ նույն փիլիսոփայությունից են ելնում, եւ 19-րդ դարում նույնանում էին :

Ես լիբերալզիմ բառից խուսափում եմ: Նախըտրւոմ եմ հայերեն՝ ազատականություն բառը, որը հասկանում եմ ոչ թե որպես ինչ որ ռանձին գաղափարական հոսանք, այլ ազատության ձգտում եւ սեր ազատության նկատմամբ: Բացի այդ, ազատականույունը հնում շատ ավելի լայն իմաստ ուներ, այդ թվում՝ ազնվականություն, շռայկություն, ազնիվ վարք եւ այլն:

Մի նրբություն էլ կա: Լիբերաիզմը հաջողությամբ պարտադրել է բոլորին այն առասպելը, որ լիբերալզիմն ու դեմոկրատիան նույնն են: Մինչդեռ լիբերալիզմը ուսմունք է, եւ ընդամենը մեկը արդի գաղափարոխսություներից, այն էլ շատ լայն ու բազմաճյուղ, իսկ դեմկորտաին՝ կառավարման ձեւ, մեխանիզմ, որը առնվազն կարող է համատեղվել տարբեր գաղափարական համակարգերի հետ եւ բոորի մրցակությունն է ապահովում, այլ ոչ թե մեկի գերիշխանությունը: Էլ չասած, որ "բուրժոական դեմոկրատիան" միեւնույնն է սահմանափակ է: Բայց մենք, եթե էդ սահմանափակին էլ հասնենք լավ է, մնացածը հետո կմտածենք:

Ինչ վերաբերում է Արեւմուքտին, ապա Արեւմուտքը մեր տունն է, ու մենք հայերս դրա հարազատ անդամները: Դա օտար տեղ չէ մեզ համար, Չինասատան չէ: Որպես տան հարազատ անդամներ մենք կարող ենք ե՛ւ քննադատել, ե՛ւ սովորել, բայց մեզ ինչ որ չեղած "արեւելցի" ինքնություն վերագրել չենք կարող, որովհետեւ մեր ամբողջ բարձր մշակույթը արեւմտյան է, ոչ մի արեւելյան տարր մեջը չկա՝ սուբտրաստ կարող է, ադստրատ կրող է, բայց բուն համակարգը արեւմտյան է: Մեր հին աստվածաբանները երբ քննադատւմ էին արեւմտյան դավանանքը քննադատում էին տան անդամի րրավունքով, այլ ոչ որպես օտարներ:

Շինարար
21.11.2011, 02:14
Շնորհակալություն, որ ես էս մի շաբաթ ա անհամբեր սպասում եմ ու իմ հարցը շրջանցում եք, ես բողոքում եմ և պահանջում այս հարցազրույցը համարել ոչ լեգիտիմ:goblin

Lion
21.11.2011, 08:52
Շնորհակալություն պատասխանների համար, պարոն Տէր-Աբրահամեան, պատասխանների համար, որոնք անձամբ ինձ համար և ընդունելի են, և հարգանքի արժանի: Մի փոքրիկ դիտարկում: Այ Դուք ասում եք, որ. "Մենք հին հույների կամ հին չինացիների չափվել չենք կարող մեր ժառանգությամբ: ": Ես կարծում եմ, որ ոչ - Մենք հին հույների կամ հին չինացիների չափվել չենք կարող մեր միայն ճարտարապետական պահպանված ժառանգությամբ, ընդամենը: Իսկ դա չի պահպանվել ամենաբազմազան պատճառներով, որոնք ինձնից էլ երևի լավ գիտեք (պատերազմներ, սեյսմիկ գոտի և այլն): Մնացած հարցերով չեմ կարծում, որ մենք զիջում ենք նույն հին հույներին - պարզ օրինակ` հունական հայտնի սյունազարդ տաճարային ոճը իր հիմքում ունի հենց արևելյան տրադիցիաները և դրա հիանալի օրինակը, դասական հունականից դեռ հարյուրամյակներ առաջ, մենք տեսնում ենք Հայաստանում, ի դեմս Մուսասիրի տաճարի սյունազարդ պատկերի :)

Ֆրեյա
21.11.2011, 11:13
Հարգելի Հրանտ,

Ողջունում եմ Ձեզ, անչափ հետաքրքիր է պատասխանները կարդալը, Ձեր հոդվածներին ծանոթ չեմ (քանի որ թերթեր, մասնավորապես, ՀԺ չեմ կարդում), մի քանի անգամ հեռուստացույցով տեսել եմ Ձեր հարցազրույցները, շատ դրական տպավորություններով: Ահագին հաճախ երթուղայիններում կամ քաղաքում եմ տեսնում Ձեզ, հիշվող դեմք ունեք :))

Երկու հարց ունեմ.
1. Չե՞ք կարծում, որ ՀԺ չափից դուրս սուբյեկտիվ հոդվածներ է տպագրում: Հիմնականում դրանք իրականությունը ուռճացնող բնույթի են, ոչ հավաստի, բորբոքող, "բեսեդկայի պապիկների" մակարդակի... Բամբասկոտների պես ամեն ինչին անուն են կպցնում, նույնիսկ դրական երևույթների մեջ հաջողացնում են բացասական երանգներ գտնել: Այդ պատճառով, ոչ ես, ոչ իմ շրջապատում որևէ իրատեսական, խելքը գլխին մարդ այդ թերեթը չի կարդում: Մի տեսակ մոլագարության հոտ է գալիս այդ ամենից: Չե՞ք կարծում, որ եթե ծայրահեղությունների չհասնեին, մի քիչ ավելի հավաստի ու լուրջ լինեին, շատ ավելի շատ մարդիկ կկարդային ՀԺ, բոլոր դրական հետևանքներով: Վստահելի, հավաստի, օբյեկտիվ ինֆորմացիայի կարիք շաաաատ շատ կա հիմա...

2. Հավանու՞մ եք այսօրվա երիտասարդությանը: Ինչ եք կարծում, հնարավոր է արդյոք փոխել այն երիտասարդների մտածողությունը, որոնք ամբողջ կյանքում տեսել են՝ ինչպես են իրենց ծնողնենրը անարդար եղանակներով փող վաստակում եւ այլ ձևեր չեն պատկերացնում, ու պատրաստվում են շարունակել նրանց ուղին:

3. Իմաստ ունի արդյոք պայքարել մեր երկրում, որտեղ ժողովուրդը, կամ գոնե դրա ստվար մասը կորցրել է իր բարոյականությունը ու չունի առաջ տանող, կոնստրուկտիվ մտածելակերպ, այլ կերպ ասած՝ փտել է ներքուտ:

Տրիբուն
21.11.2011, 14:11
Շնորհակալություն պատասխանների համար, պարոն Տէր-Աբրահամեան, պատասխանների համար, որոնք անձամբ ինձ համար և ընդունելի են, և հարգանքի արժանի: Մի փոքրիկ դիտարկում: Այ Դուք ասում եք, որ. "Մենք հին հույների կամ հին չինացիների չափվել չենք կարող մեր ժառանգությամբ: ": Ես կարծում եմ, որ ոչ - Մենք հին հույների կամ հին չինացիների չափվել չենք կարող մեր միայն ճարտարապետական պահպանված ժառանգությամբ, ընդամենը: Իսկ դա չի պահպանվել ամենաբազմազան պատճառներով, որոնք ինձնից էլ երևի լավ գիտեք (պատերազմներ, սեյսմիկ գոտի և այլն): Մնացած հարցերով չեմ կարծում, որ մենք զիջում ենք նույն հին հույներին - պարզ օրինակ` հունական հայտնի սյունազարդ տաճարային ոճը իր հիմքում ունի հենց արևելյան տրադիցիաները և դրա հիանալի օրինակը, դասական հունականից դեռ հարյուրամյակներ առաջ, մենք տեսնում ենք Հայաստանում, ի դեմս Մուսասիրի տաճարի սյունազարդ պատկերի :)

Ժողովուրդ ջան, կոնկրետ Հրանտ ջան, կներեք որ խառնվում եմ, բայց մեր հարգարժան Լիոնի էս պոստի վրով մի հատ անեգդոտ պիտի պատմեմ: :D

Ուրեմն վրացի հնեաբանները փորում-փորում եմ, մեկ էլ մի կտոր կաբել են գտնում, ու հայտատարում են, որ աշխարհի առաջին հեռախոսակապը վրացիներն են հայտնագործել: Հայերը, էսի տենում են, դրած փորում-փորում են, ոչ մի կտոր կաբել չեն գտնում, հայտատարում են, որ հայերը առաջին բջջային հեռախոսակապն են հայտանագործել: :ok

Lion
24.11.2011, 22:30
Հարցազրույցը... վերջացել է?

Chuk
26.11.2011, 22:33
Հարցազրույցը... վերջացել է?
Քիչ առաջ Ֆեյսբուքից տեղեկացա, որ Հրանտ Տէր-Աբրահամեանը ամուսնացել է (ինչի մասին ակնարկել էր այս թեմայի #44 գրառման մեջ (http://www.akumb.am/showthread.php/61924-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%B0%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A8.-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81-%D5%80%D6%80%D5%A1%D5%B6%D5%BF-%D5%8F%D5%A7%D6%80-%D4%B1%D5%A2%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF?p=2304652&viewfull=1#post2304652)) ու կարծում եմ, որ առաջիկայում մեր կողմից ուղղակի կոռեկտ չի լինի ակնկալել, որ հիմա շարունակվի հարցազրույցը: Ավելի ուշ կփորձեմ կապվել իր հետ ու ճշտել, շարունակելու՞ է հարցերին պատասխանելը, թե՞ ոչ: Մինչ այդ ուզում եմ որպես հարցազրույցը կազմակերպող խնդրել, որպեսզի այլևս լրացուցիչ հարցեր չլինեն, որպեսզի կարողանանք հասնել հարցազրույցի տրամաբանական ավարտին:

Առիթից օգտվելով այս հարթակում ուզում եմ շնորհավորել Հրանտին ու ցանկանալ երջանիկ ամուսնական կյանք :) Կարծում եմ, որ իմ կողմից շատ պաթոսային չի հնչի, եթե ասեմ, որ համարում եմ, որ Հայաստանի ապագան հենց Հրանտի տիպի մարդկանցից է կախված ու նման ընտանիքների ստեղծումը չափազանց ուրախալի է :)

Lion
27.11.2011, 20:08
Երջանկություն Հրանտին ու ամենայն բարիք, իր նորաստեղծ ընտանիքի հետ :)

murmushka
29.11.2011, 15:59
միանում եմ շնորհավորանքներին, երջանիկ եղեք

ivy
15.10.2015, 16:40
Էլ «ակումբային հյուրեր» չե՞նք ուզում ունենալ տարբեր բնագավառներից: Հավես կլիներ:

Chuk
15.10.2015, 17:11
Էլ «ակումբային հյուրեր» չե՞նք ուզում ունենալ տարբեր բնագավառներից: Հավես կլիներ:

Կարելի ա, բայց վախենում եմ, որ հրավիրենք, ու հարց տվողներ քիչ լինեն:

anhush
15.10.2015, 19:26
Շատ հետաքրքիր մարդ էր Գրիգոր Գուրզադյանը:
Իր մակարդակի գիտնական-մտածողի խոհափիլիսոփայական խոսքը մեծ ուշադրությամբ կլսեի:
Թե չէ "քաղաքական շոուներից" ու "պատմաբաններից" բոլորս էլ զզված ենք լիուլի:

Sambitbaba
15.10.2015, 19:49
Ռաֆիկ Բարոյանի մասին ի՞նչ կարծիքի եք:
Ինձ ահագին հետաքրքիր թվաց: Մեր Տեսիլքի շնորհիվ իմացա նրա մասին: Կարծում եմ, դեմ չի լինի, որ իր փոխարեն ես եմ առաջարկում: