PDA

Դիտել ողջ տարբերակը : Հ.ա.յ.կ.ո.-ն գնում ա բանակ, բարին մաղթենք:))

Շինարար
06.11.2011, 15:46
Մի տասնքանի օր շուտ եմ բացում էս թեման, բայց մտածեցի, որ լավ կլինի՝ մեր բարեմաղթանքները տեսնի: Թե չէ վերջի օրով գուցե ակումբ չհասցնի էլ մտնի:)

Հայկը ամենահնաբնակ ու ամենասիրված ակումբցիներից ա: Պարզ, միամիտ, մի տեսակ կիրովակա՜նցի-կիրովակա՜նցի: Համ մի քիչ անհանգստանում եմ, թե էն անիրավ աշխարհում ոնց պետք ա անի, համ էլ գիտեմ, վստահ եմ, որ լավ մարդուն ամեն տեղ էլ սիրում ու գնահատում են: Հայկ ջան, չտխրես, քեզ հետ մի ակումբ ժողովուրդ ա, քեզ շատ ենք սիրում, մի տեսակ վստահ եմ մեծ մասի անունից գրում:))

Դեռ շուտ ա, գնաս բարով չեմ ասում, ուղղակի ասում եմ՝ բարին քեզ հետ:)

Դեկադա
06.11.2011, 15:54
Հայկ ջան քեզ անփորձանք ծառայություն ,բարի վերադարձ: :) Շատ չմտածես, մի քիչ դժվար ու երկար ա թվում, բայց անցնում ա: Հետո որ հետ նայես կզարմանաս էլ որ անցավ: Զանգելուց միշտ կասես ամեն ինչ լավ ա / ամեն դեպքում մամայիդ չասես/, ինչ տան խելոք կուտես/ մեկա սովորելու ես/ պինդ ու զինվորների լեզվով ասած «ձիգ» կծառայես, կգաս: Բարին քեզ հետ…:love

Nare-M
06.11.2011, 16:01
Բարի, անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ:)

VisTolog
06.11.2011, 16:05
Էէէէ, լավ չի: Ես էլ ուրիշ հույսեր ունեի Հայկո տղա::beee

Բայց դե, որպես տարած հետ բերած տղա կասեմ, որ ամեն ինչ էնքան էլ վատ չի ոնց թվումա: Գնալուց մի երկու ամիս հետո արդեն հարմարված, համակերպված կլինես, ու ոչ թե կմտածես ոնց անես տանը լինես, այլ թե երբա գալու ծառայության վերջին օրը::))

Առողջ գնաս, առողջ հետ գաս::)

laro
06.11.2011, 16:05
Իրոք, մի ակումբ ժողովուրդ ա քո հետ!!!! Չտխրես,ամեն ինչ լավ ա լինելու.... Քեզ բարեհաջող ծառայություն,նույնպիսի էլ վերադարձ: Ճիշտ է,քեզ չեմ ճանաչում,բայց գրառումներիցդ ելնելով կարող եմ ասել,որ վատ տպավորություն չես թողել իմ վրա. առանց ակումբի երևի անսովոր կլինի քո համար ու ակումբն էլ առանց քեզ սովորականի նման չի լինի: Մենք քո հետ ենք :) :bye

Ameli
06.11.2011, 16:16
Միանում եմ բոլորի բարեմաղթանքներին: Չմտածես, էս 2 տարին նենց շուտ ա անցնելուուուու, կարևորը հավեսով կծառայես ու միշտ հենց դուխդ քցես կհիշես, որ մենք հպարտ ենք քեզնով ու մեր բոլոր բանակային տղաներով ;)

Լեո
06.11.2011, 16:28
Բարի ծառայություն, Հայկ ջան:

Lusinamara
06.11.2011, 16:36
Բարի ծառայություն, բարի վերադարձ Հայկ ջան:)
Ակումբն ու վիշապիկը քեզ կսպասեն:));)

հովարս
06.11.2011, 16:46
Բարի վերադարձ :drinks:flower Աստված քեզ պահապան

ՆանՍ
06.11.2011, 16:58
Հայկ ջան, քեզ բարի ծառայություն. չմտածես, ամեն ինչ լավ է լինելու, աչքդ էլ չթարթած, արդեն հետ գալու ժամանակն է լինելու, նենց որ միանգամից ասեմ` բարի վերադարձ:ok...

Yellow Raven
06.11.2011, 17:01
ՎԵրջը գտան թղթերդ :lol

Քեզ անփորձանք ծառայություն, էս երկու տարին հեշտ չեն լինի, բայց ոչ մի դեպքում դուխդ չկորցնես... Ու ամենակարևորը մարդկային հատկանիշներդ չկորցնես, մնա նենց, ոնց որ կաս))) Չփոխվես:)
Դարպասապահական կարիերադ էլ երկու տարուց էլ ավելի հաջող շարունակես;)

Universe
06.11.2011, 17:25
Քեզ բարի ծառայություն ախպեր ջան: Կարևորը, արժանավայել ծառայի, ու հետ գալուցդ հետո դու ինքդ կզգաս որ գնում ես՝ տղա , տղամարդ՝ հետ գալիս:

Տակիտակ հազարումի մարդկանց հետ շփում կունենաս, Յախշի, գործ չանող, չաստ նայող... Ախպերս, լավ տղեն երկու տարով չի լինում միշտ հիշի որ տուն ես վերադառնալու, ու թեկուզ ամենալոքշ, կամ ամենադժվար պահին էտ մասին մտածելուց տես թե ոնց ես ուժ առնելու...

Մինչև բանակ գնալս կյանքում չէի պատկերացնի, որ մարդիկ ԷՏՔԱՆ տարբեր կարող են լինել մեկը մյուսից, անիքնասեր, անարժանների հազարումի տարատեսակներից բռնած մինչև թասիբով մարդիկ, դավաճան... ու առաջին տպավորությանը կարևորը չխափնվես ախպերս: Մեծամասնությունը ընդեղ գալիս են լավ տղա սպաձեզդի մասշտաբով ու դառնում տրյապկա: Հավատա, էտ ամեն ինչի մեջով անցնելուց հետո էնքան հեշտ ես քաղաքացիական կյանքում արդեն ճանաչելու մարդկանց,քան հիմա...

Իմ փորձից ասեմ. ՕԳՆԻ՛Ր ԹՈՒՅԼԻՆ Թեկուզ ոչ ուժով՝ հոգեբանորեն... Հավատա մի օր էտ օգնությունը քեզա հետ վերադառնալու, կամ ընդեղ, կամել՝ քաղաքացիական կյանքում: Բայց զգույշ եղիր, կան թույլեր , որոնք ավելի շատ քո օգնությանն են սպասում որ թիկունքից հարվածեն... Նենց որ՝ չափի մեջ,միշտ ճիշտ պահին որ կանգ առնել կարողանաս....

Չնայած չգիտեմ, որտեղ ես ծառայելու, բայց դե ամեն դեպքում ես էլ այլ մարդկանց խորհրդով կապ չունենալով էտքան էլ զին-ծառայության հետ ուսումնասիրել եմ զինվորական գործը, ու դա հաստատ քաղաքացիական կյանքում էլ հնարավորա որ պետք գա:

Ու դեռ հիշի խոսքերս, գալու ես ետ, բացելու ես էս թեման, ու չհավատաս մի պահ, որ այժմ 2013 թվականնա, ու հիշելու ես էս խոսքերը կարդալուց քո ունեցած բոլոր զգացողությունները ախպեր ջան:)

Անփորձանք :)

Inna
06.11.2011, 17:31
Կամաց-կամաց ակումբը դատարկվում ու իմ սիրելի ակումբցիները գնում են...Չգիտեմ ինչի աչքերս լցվեց, երբ թեման տեսա...:cry2

Ի՞նչ ասեմ Հայկ ջան, ուզում եմ, որ անփորձանք ծառայես ու հետ գաս, ուզում եմ, որ ծառայությանդ ընթացքում ամենօր արթնանալիս ժպիտ դեմքիդ արթնանաս ու հիշես, որ մենք քեզ անհամբեր սպասում ենք...Լավ մնա... ;)

Նաիրուհի
06.11.2011, 17:36
Շնորհավորում եմ ;) (։կռիս)

Հայկ ջան, բանակը ողբերգություն չի։ :) Դու ումի՞ց ես պակաս, որ չծառայես։ Բարով գնաս, արժանապատիվ ու հանգիստ ծառայես ու հպարտ հետ գաս։
Հա, բայց Դեկադայի խորհրդին հետևիր։ Ճիշտ բան է ասում :aha

E-la Via
06.11.2011, 17:39
Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ:

armen9494
06.11.2011, 17:44

Ընենց գրեցիր ծառայելու հավեսս եկավ :love

Հայկո ջան, չնայած քեզ էդքան էլ լավ չեմ ճանաչում, բայց կարդալով էսքան հաճելի խոսքերը միանգամից հասկանում եմ, թե ինչ լավ մարդ ես, իսկ լավ մարդը լավն ա՝ օդու, ջրում թե բանակում;)
Ընենց որ քո նման տղեն ընդեղ պռոբլեմ չի ունենա, իսկ եթե հանկարծ ունենա էլ, ուրեմն իրան շատ մարդիկ կօգնեն վերացնել էդ պռոբլեմը;)
Քեզ բարի ճանապարհ, աստված տա՝ մի հատ կարգին տեղ ծառայես:)

Monk
06.11.2011, 17:46
Անփորձանք ծառայություն, Հայկ ջան, և իհարկե բարի վերադարձ:

Rammstein
06.11.2011, 18:14
:o

Հայկ ջան, քեզ բարի ծառայություն եմ մաղթում:
Տաբուրետկեն քեզ պահապան: :))

yerevanci
06.11.2011, 18:29
բարով գնաս, բարով գաս, իմացի, որ դու ես քո գլխի տերը, ամեն ինչում ուշադիր եղի, անփորձանք

Lion
06.11.2011, 18:33
Հայկ ջան քեզ անփորձանք ծառայություն ,բարի վերադարձ: :) Շատ չմտածես, մի քիչ դժվար ու երկար ա թվում, բայց անցնում ա: Հետո որ հետ նայես կզարմանաս էլ որ անցավ: Զանգելուց միշտ կասես ամեն ինչ լավ ա / ամեն դեպքում մամայիդ չասես/, ինչ տան խելոք կուտես/ մեկա սովորելու ես/ պինդ ու զինվորների լեզվով ասած «ձիգ» կծառայես, կգաս: Բարին քեզ հետ…:love

Բարով գնաս, բարով գաս, եղբայր :)

Meme
06.11.2011, 19:06
Անփորձանք ծառայություն.....
Առաջին անգամն եմ ակումբցու կամ էլ զինվորի հաջողություն մաղթում, ուզում եմ լավ լինի ամեն ինչ, դժվարությունը մարդու համար է, ու Universe ճիշտ ու լավ խոսքեր է գրել......
Բարով գնաս, բարով հետ գաս Հայկո ջան....:)
Բոլորիս խոսքերը մինչև ծառայությանդ վերջը քեզ հետ կլինեն....

Հայուհի
06.11.2011, 19:17
Վայ :(
Բարի ու անփորձանք ծառայություն , Հայկ ջան...
Wszystkiego najlepszego ciebie:ok

John
06.11.2011, 19:42
Հայկո ջան, ախպերս, թե ինչքան եմ քեզ սիրում ու հարգում՝ էդ բառերով չի, որ հնարավոր ա արտահայտել, դու էդ իմ վերաբերմունքից պետք ա որ միշտ զգացած լինես։
Ախպերս, ով երբ ու ինչ հարցրել ա ծառայությանս մասին՝ մինշտ լավն եմ ասել մենակ, առավելությունները... բայց դե էդ մի մասն ա միայն, իսկ հարցի հակառակ կողմքը միշտ բաց եմ թողել, անտեսել եմ, որտև բանակում նենց բաներ ա լինում, որ ուզում ես մոռանալ ինչքան հնարավոր ա շուտ ու էլ կյանքում չհիշես, բայց դե չես կարա... 4 ամիս ա բանակային երազներ եմ տեսնում... ու նենց չի, որ ամեն անգամ լավ բաներ եմ տեսնում։
դժվար ա լինելու ախպերս, շատ դժվար... իմ, քո նման մարդկային տիպի համար բանակն ամենադժվարն ա... էդ միջին կաեգորիան ա, որ ոչ գնում ա բանակ «թույն տղա» դառնալու, ոչ էլ ասում ա «հա դե, թեկուզ ամեն օր ավլեմ, կարևորը՝ անփորձանք հասնեմ տուն» 1ին կատոգորիիային քիչ թե շատ ընդունում եմ՝ իրանց համար գոնե լավ ա անցնում ծառայությունը, այ իսկ երկորդ կատեգորիայից զզվում եմ... անինքնասեր թափթփուկների հավաքածու...
այ իսկ երրորդ, ինձ համար միակ ընդունելի կատեգորիան՝ էդ «աջին քաշված», բայց իրա ինքնասիրությունը, պատիվն ու արժանապատվությունը ատամներով պաշտպանելու պատրաստ ՏՂԵՔՆ են... դժվար ա լինելու, էդ փաստ ա, բայց դու կարող ես...
բանակի առավելություններից մեկն էն ա՝ որ իգական սեռը գործնականում գոյություն չունի այնտեղ... չեմ ասում առանց իրանց լավ ա՝ բայց մի հատ մե՜ծ պրոբլեմից ազատ ես էլի ոնց որ... առանց իրանց դժվար ա, բայց որ գիտակցում ես՝ երկու տարի ա, հաստատ արժի դիմանալ... չնայած նենց չի, որ էդ երկու տարվաինից հետո գնահատելու են իրանք էդ փաստը, որ դու ԾԱՌԱՅԵԼ ԵՍ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ, բայց դե էդ էական չի...
մի բանի անունը որ ծառայել ա՝ էդ չի կարա լավ բան լինի... ամեն ......ի թվալու է, որ դու գնացել ես իրան ծառայելու, ոչ թե հայրենիքիդ ու դու ստիպված ես լինելու իրանց մաեն քայլափոխին համոզել, որ էդ տենց չի... ու որ քո հայրենիքը ոչ գնդապետ Զիզիբիզիյանն ա, ոչ էլ «թույն դեմք» Մենչուլիկը...
Կարևորը՝ ոչ մի պահի չմտածես, որ «հա դե մի բան էր ասեց...» ավելի լավ ա գլխիդ ցավից նեղվես, քան թե խղճիդ...
Ու մեկ էլ հիշի՝ ինչքան էլ մոտիկներ ունենաս բանակում, ցանկացած պահի հիշի՝ ԴՈՒ ՄԵՆԱԿ ԵՍ ԳՆԱՑԵԼ ԲԱՆԱԿ ՈՒ ՄԵՆԱԿ ԷԼ ՀԵՏ ԵՍ ԳԱԼՈՒ ու սաղ ընթացքում էլ մենակ ես լինելու... կարան կողք–բոլորդ լիքը մարդիկ ֆրֆրան, բայց էդ կտևի էնքան ժամանակ քանի հլը ամեն ինչ նորմալ ա քո մոտ, իսկ պրոբլեմի, դժվարության պահին հաստատ ոչ մեկը չի կանգնի կողքդ... էդ չի նշանակում, որ իրանք սաղ վատն են, ուղղակի տենց ա ու ֆսյո։ Օրինակ բերեմ՝ դու տես։ Ամենամտերիմ բանակային ընկերոջս անգամ ես շատ հարցերում չեմ վստահել... գիտեի, որ ինքը շատ լավն ա, որ նվիրված ընկեր ա, որ և այլն... բայց մեկ ա սաղ հարցերս մենակս եմ լուծել, գիտե՞ս խի... որտև որ ինքը տեղյակ լիներ, որ ասենք ինձ մի խախանդ տեղ կանչել են «զրուցի» ու չգար՝ կամ գար, բայց ոչնչով ինձ չօգներ՝ մեր ընկերությունը դրանից կտուժեր... մի բան կա, չգիտեմ էդ ինչ ա, ինքնապաշտպանական ռեֆլեքս ա երևի, որ քեզ անընդհատ հետ ա պահում որոշ քայլերից... մանավանդ քեզ չվերաբերող քայլերից... ու թեկուզ մոտիկիդ վերաբերող քայլերից... նայի, էդ տղեն որ ասում եմ, ծառայության ընթացքում էլ գիտեինք, որ լավ ընկերներ ենք դառնալու, բայց մենակ ծառայությունից հետո... հիմա արդեն, «դրսում», հազար ու մի հարցեր ա եղել ,որ իրար օգնել ենք, պօդդերժկա ենք արել, բայց բանակում կարողա տենց հարցերի ժամանակ մենակ լինեի(լիներ)...
Դու մենակ թե աշխատի ճիշտ կողմորոշվես ինչ, ոնց, երբ... ինչքան շուտ ըմբռնես ծառայության մանրուքները էդքան հեշտ կլինի քո համար, բայց դե պատիվն ու ինքնասիրությունը՝ բանակում լինես թե Ջամայկայում՝ նույնն են...
Չգիտեն ինչքանով հասկանալի արտահայտվեցի, բայց անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ուր կգնաս ծառայելու, ինչ պրոբլեմների մեջ կլինես, հիշի, որ մյուսների անունից ինձ իրավունք չեմ վերապահի ասեմ, բայց ես հիշում եմ քեզ, սիրում եմ քեզ, կկարոտեմ, անհամբեր կսպասեմ բարի վերադարձիդ ու համարս էլ ՔՈ համար միշտ հասանելի ա... եթե նենց հարց կլինի, որ իմ ուժերի սահմաններում կլինի օգնել՝ մենակ ուրախ կլինեմ... կարևորը՝ դուխդ տեղը... բարի ծառայություն քեզ ախպերս։ ու մեկ էլ խաբար կանես, ուզում եմ տեսնել քեզ անպայման մինչև գնալդ

Արևհատիկ
06.11.2011, 19:48
Հայկ ջա'ն, քեզ բարի ու անփորձանք ծառայություն եմ մաղթում ;)

Ariadna
06.11.2011, 20:55
Բարի, անփորձանք, խաղաղ ծառայություն, Հայկ ջան :)

Skeptic
06.11.2011, 20:58
Բարի ու անփորձանք ծառայություն քեզ: :)

Moonwalker
06.11.2011, 22:22
Հանգիստ ու անփորձանք ծառայություն քեզ ու համբերություն՝ տնեցիքին::)

REAL_ist
06.11.2011, 22:24
Բարի ծառայություն!

Overdose
06.11.2011, 22:31
Հայկ ջան, քեզ էդքան էլ լավ չեմ ճանաչում բայց գիտեմ, որ ակումբի հներից ես: նայեցի վերեւը տված խորհուրդները: ես էլ եմ ծառայել 8-10 թվերին, ու հետ մի հատ խորհուրդ կտամ: երբեք մի խառնվի ուրիշի խնդրին ու ծատ մի բացվի ընկերների առաջ: կտեսնես 100 հոգով մեկի են ծեծում, քաշվի մի կողմ, քո խնդիրը չի: լիքը բաներից կհիասթափվես, լիքը մարդիկ ԳՌ-ում կմոռանան քեզ գրել, զանգել, մի տխրի, դուխդ պինդ պահի, որովհետեւ որ դուխդ ու հավատդ կորցրիր, ժամանակդ կանգնելու ա:
Բարի ծառայություն, ու եթե սահման տանեն անկախ արխայինության աստիճանից մի անտեսի վտանգը

Jerry
06.11.2011, 23:26
Բարովխերով ծառայես հետ գաս...
կարողա մեր մոտ ծառայես? եթե ես կոմերում լինես ձեն կհանես... ճիշտա իրար չենք չանաչում բայց կծանոթանանք, ու ինչով կարամ կօգնեմ...
դե երևի ակումբցիները կասեն որտեղ ես ընկել... հա մեր մոտնել Նոյեմբերյանն ա.... (կողբ գյուղը)

My World My Space
06.11.2011, 23:45
անփորձանք աբեր....

չմտածես, մի քիչ դեմի երկու տարին ա դժվար, դրանից հետո հալած յուղի պես էթում ա.... :))

Ուլուանա
07.11.2011, 00:33
Վայ, էս մեր Հայկոյին է՞լ են տանում արդեն...

Հայկ ջան, բանակային խորհուրդներ, իհարկե, չեմ կարող տալ, բայց մի երկու բան էլ ես ասեմ։
Թող բանակը քեզ ավելի ամրացնի, հասունացնի, ավելի ինքնավստահ դարձնի, բայց հանկարծ էն անմիջական, միամիտ ու մաքուր էությունդ, որ քեզ հատկապես հետաքրքիր ու գրավիչ ա դարձնում, չփոխի։ Ես տարբեր առիթներով էլի եմ ասել. իմ կարծիքով, դու շատ բացառիկ միջուկ ունես ու մեծ պոտենցիալ՝ տարբեր ոլորտներում հաջողության հասնելու։ Թող բանակը քեզ տա միայն էն, ինչը գուցե մինչև հիմա պակասում էր ավելի մեծ բարձունքների հասնելու, ամենակարևորը՝ ինքդ քեզ գտնելու համար։ Ես, չգիտեմ ինչի, միշտ նենց հավատացել եմ, որ դու պիտի ինչ–որ լուրջ լավ բանի հասնես մի օր :)։ Համոզված եմ, որ եթե ուզենաս, անպայման կհասնես։

Վերջերս համարյա չենք շփվում, բայց ես միշտ էլ քո նկատմամբ առանձնահատուկ լավ վերաբերմունք եմ ունեցել, ու դա բոլորովին չի փոխվել :)։
Չհուսահատվես, չթուլանաս, չտխրես։ Լավ կլինի ամեն ինչ :)։ Միշտ հիշի, որ քեզ էստեղ լիքը մարդիկ սիրում, հարգում ու սպասում են։ Նաև հավատում քո ուժերին։ Մնում ա՝ դու էլ հավատաս ;)։
Քեզ բարի, անփորձանք ծառայություն, Հայկ ջան :love։ Կկարոտենք :)։

Tig
07.11.2011, 10:10
Հ.ա.յ.կ.ո. ջան պինդ կաց:ok

murmushka
07.11.2011, 10:40
վայ Հայկ ջան, գնում ես, գիտեմ, որ շատ լավ կծառայես ու կվերադառնաս, ուզում եմ, որ այնտեղ գնահատված լինես, հասկացված, որ այդ 2 տարվա մեջ ճանաչես ինքդ քեզ, ու սկսես սիրել հենց ինքդ քեզ,
անփորձանք ծառայություն Հայկ ջան
չմտածես լավ կլինի

Varzor
07.11.2011, 11:46
Մաղթում եմ
անփորձանք, օգտակար և իմաստավոր, հիշելու արժանի ծառայությունը:
Ոնց ասում են` մի հատ ատբոյ լսես (առաջին օրը) ու մի հատ էլ պադյոմ (զորացրվելու օրը) :)

Աբելյան
09.11.2011, 00:32
Զգացված եմ::love Ապրեք բոլորդ էլ, ապրի ակումբը::love

Arpine
09.11.2011, 00:54
Հայկո ջան էստեղ բոլորը էնպես սրտանց են գրել ոնցվոր իրենց ընտանիքից լինի գնացողը::love
Քեզ բարի ծառայություն, վերադարձ, համբերություն, քեզ ու ընտանիքիդ, և ինչու չէ հաջողություններ՝առաջընթաց բանակում:

Աբելյան
09.11.2011, 01:03
Բարի ծառայություն, բարի վերադարձ Հայկ ջան:)
Ակումբն ու վիշապիկը քեզ կսպասեն:));)
Վիշապիկին հետս եմ վերցնելու::P

Միքո
09.11.2011, 12:28
Հայկո, քել մի գնա :))
կամ լավ, գնա ու հանգիստ ծառայի, լավ կլինի ամեն ինչ. ուզո՞ւմ ես մի քանի խորհուրդ տամ :))
կարևորը սրտիդ մոտիկ չընդունես ոչ մի բան, կանցնի կգնա

Աբելյան
13.11.2011, 00:53
Մի տասնքանի օր շուտ եմ բացում էս թեման, բայց մտածեցի, որ լավ կլինի՝ մեր բարեմաղթանքները տեսնի: Թե չէ վերջի օրով գուցե ակումբ չհասցնի էլ մտնի:)

Հայկը ամենահնաբնակ ու ամենասիրված ակումբցիներից ա: Պարզ, միամիտ, մի տեսակ կիրովակա՜նցի-կիրովակա՜նցի: Համ մի քիչ անհանգստանում եմ, թե էն անիրավ աշխարհում ոնց պետք ա անի, համ էլ գիտեմ, վստահ եմ, որ լավ մարդուն ամեն տեղ էլ սիրում ու գնահատում են: Հայկ ջան, չտխրես, քեզ հետ մի ակումբ ժողովուրդ ա, քեզ շատ ենք սիրում, մի տեսակ վստահ եմ մեծ մասի անունից գրում:))

Դեռ շուտ ա, գնաս բարով չեմ ասում, ուղղակի ասում եմ՝ բարին քեզ հետ:)
Մերսի բարեկամ: Ապրես որ եկար տեսար, ապրես որ թեման բացեցիր: Մի տեսակ թեթևացա::)

Հայկ ջան քեզ անփորձանք ծառայություն ,բարի վերադարձ: :) Շատ չմտածես, մի քիչ դժվար ու երկար ա թվում, բայց անցնում ա: Հետո որ հետ նայես կզարմանաս էլ որ անցավ: Զանգելուց միշտ կասես ամեն ինչ լավ ա / ամեն դեպքում մամայիդ չասես/, ինչ տան խելոք կուտես/ մեկա սովորելու ես/ պինդ ու զինվորների լեզվով ասած «ձիգ» կծառայես, կգաս: Բարին քեզ հետ…:love
Մերսի հոգատար խորհուրդների համար:;)

Քեզ անփորձանք ծառայություն, էս երկու տարին հեշտ չեն լինի, բայց ոչ մի դեպքում դուխդ չկորցնես... Ու ամենակարևորը մարդկային հատկանիշներդ չկորցնես, մնա նենց, ոնց որ կաս))) Չփոխվես:)
Դարպասապահական կարիերադ էլ երկու տարուց էլ ավելի հաջող շարունակես;)
Այ հուսով եմ ըտեղ էլ ամեն շաբաթ ֆուտբոլ կխաղանք::))

Yevuk
13.11.2011, 01:08
Հայկ ջա՜ն, բարով-խերով գնաս ու գաս: Քեզ լավ նայի, անփորձանք ծառայություն եմ ցանկանում: ;)

Norton
13.11.2011, 15:01
Հայկ ջան, քեզ անփորձանք ծառայություն եմ ցանկանում, Ջոնի խորհուրդներին հետևի սաղ լավ կլնի, մի բուռ Հայաստանա մեկ էլ տեսար հանդիպեցինք;) :))

Chuk
13.11.2011, 16:11
Հայկ ջան, մի հատ էլ ստեղ ասեմ. դուխդ տեղը կպահես: Կարևորը հիշի, որ մենք քեզ ստեղ անհամբեր ենք սպասելու: Ընթացքում էլ փորձի կապվել հետներս:

Smokie
13.11.2011, 16:28
Անփորձանք Հայկո ջան (մեխանիկորեն Հայկօ գրեցի)::D Նենց լինի, որ հանկարծ որեւէ բանից բողոքելու, դժգոհելու առիթ չունենաս: Լավ կնի::)

Աբելյան
13.11.2011, 20:25
Ու դեռ հիշի խոսքերս, գալու ես ետ, բացելու ես էս թեման, ու չհավատաս մի պահ, որ այժմ 2013 թվականնա, ու հիշելու ես էս խոսքերը կարդալուց քո ունեցած բոլոր զգացողությունները ախպեր ջան:)
Մերսի Վահագ ջան: Արդեն "հիշի որ տուն ես վերադառնալու"-ն իմ համար նշանաբան ա դառել::)

Կամաց-կամաց ակումբը դատարկվում ու իմ սիրելի ակումբցիները գնում են...Չգիտեմ ինչի աչքերս լցվեց, երբ թեման տեսա...:cry2

Ի՞նչ ասեմ Հայկ ջան, ուզում եմ, որ անփորձանք ծառայես ու հետ գաս, ուզում եմ, որ ծառայությանդ ընթացքում ամենօր արթնանալիս ժպիտ դեմքիդ արթնանաս ու հիշես, որ մենք քեզ անհամբեր սպասում ենք...Լավ մնա... ;)
Նորից եմ ասում, չտխրես::love

Շնորհավորում եմ ;) (։կռիս)

Հայկ ջան, բանակը ողբերգություն չի։ :) Դու ումի՞ց ես պակաս, որ չծառայես։ Բարով գնաս, արժանապատիվ ու հանգիստ ծառայես ու հպարտ հետ գաս։
Հա, բայց Դեկադայի խորհրդին հետևիր։ Ճիշտ բան է ասում :aha
Տարոսը քեզ::P Աստված տա հենց քո ասածով ըլնի:;)

Հայկո ջան, չնայած քեզ էդքան էլ լավ չեմ ճանաչում, բայց կարդալով էսքան հաճելի խոսքերը միանգամից հասկանում եմ, թե ինչ լավ մարդ ես, իսկ լավ մարդը լավն ա՝ օդու, ջրում թե բանակում;)
Ընենց որ քո նման տղեն ընդեղ պռոբլեմ չի ունենա, իսկ եթե հանկարծ ունենա էլ, ուրեմն իրան շատ մարդիկ կօգնեն վերացնել էդ պռոբլեմը;)
Քեզ բարի ճանապարհ, աստված տա՝ մի հատ կարգին տեղ ծառայես:)
Զգացված եմ::)

Հայկ ջան, քեզ բարի ծառայություն եմ մաղթում:
Տաբուրետկեն քեզ պահապան: :))
Մերսի::))
Ի դեպ տաբուրետկա ասիր, էս հիշա.
http://www.akumb.am/showthread.php/61-%D4%B1%D5%B6%D5%A5%D5%AF%D5%A4%D5%B8%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80?p=194293&viewfull=1#post194293

Աբելյան
16.11.2011, 00:46
Չգիտեն ինչքանով հասկանալի արտահայտվեցի, բայց անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ուր կգնաս ծառայելու, ինչ պրոբլեմների մեջ կլինես, հիշի, որ մյուսների անունից ինձ իրավունք չեմ վերապահի ասեմ, բայց ես հիշում եմ քեզ, սիրում եմ քեզ, կկարոտեմ, անհամբեր կսպասեմ բարի վերադարձիդ ու համարս էլ ՔՈ համար միշտ հասանելի ա... եթե նենց հարց կլինի, որ իմ ուժերի սահմաններում կլինի օգնել՝ մենակ ուրախ կլինեմ... կարևորը՝ դուխդ տեղը... բարի ծառայություն քեզ ախպերս։ ու մեկ էլ խաբար կանես, ուզում եմ տեսնել քեզ անպայման մինչև գնալդ
Հովսեփ ջան, քեզ էլ մերսի, որ էսքան հարազատ մարդ ես ինձ դառել: Իսկական ընկերական մաքրություն ու անշահախնդիր վերաբերմունք տեսել եմ շատ սահմանափակ թվով (<=10) մարդկանցից: Երբ որ դու ժամանակին բանակ գնացիր, ես հաճախակի էի հաշվում ամիսները, քո գալուց հետո էլ հանգստություն ու մի տեսակ հպարտություն զգացի, որ դու էդ մի փորձությունը բարեհաջող անցել ես: Աստված տա ես էլ ինքս ինձ արդարացնեմ ու ինձնով հպարտանալու առիթ ունենամ:

Հայկ ջան, քեզ էդքան էլ լավ չեմ ճանաչում բայց գիտեմ, որ ակումբի հներից ես: նայեցի վերեւը տված խորհուրդները: ես էլ եմ ծառայել 8-10 թվերին, ու հետ մի հատ խորհուրդ կտամ: երբեք մի խառնվի ուրիշի խնդրին ու ծատ մի բացվի ընկերների առաջ: կտեսնես 100 հոգով մեկի են ծեծում, քաշվի մի կողմ, քո խնդիրը չի: լիքը բաներից կհիասթափվես, լիքը մարդիկ ԳՌ-ում կմոռանան քեզ գրել, զանգել, մի տխրի, դուխդ պինդ պահի, որովհետեւ որ դուխդ ու հավատդ կորցրիր, ժամանակդ կանգնելու ա:
Բարի ծառայություն, ու եթե սահման տանեն անկախ արխայինության աստիճանից մի անտեսի վտանգը
Մերսի, հաշվի կառնեմ:

Բարովխերով ծառայես հետ գաս...
կարողա մեր մոտ ծառայես? եթե ես կոմերում լինես ձեն կհանես... ճիշտա իրար չենք չանաչում բայց կծանոթանանք, ու ինչով կարամ կօգնեմ...
դե երևի ակումբցիները կասեն որտեղ ես ընկել... հա մեր մոտնել Նոյեմբերյանն ա.... (կողբ գյուղը)
Հավանականությունը շատ փոքր ա, որ ձեր կողմ կընկնեմ, բայց մերսի ամեն ինչի համար:

Լուսաբեր
16.11.2011, 09:56
Հա՞յկ, դու է՞լ այ տղա
Հայկ ջան, անփորձանք ծառայություն քեզ, գնա ու շուտ արի…
Բա հիմա էլ ովա ինձ ներվայնացնելու իրա ուֆերով :))

Աբելյան
17.11.2011, 20:02
Վերջերս համարյա չենք շփվում, բայց ես միշտ էլ քո նկատմամբ առանձնահատուկ լավ վերաբերմունք եմ ունեցել, ու դա բոլորովին չի փոխվել :)։
Չհուսահատվես, չթուլանաս, չտխրես։ Լավ կլինի ամեն ինչ :)։ Միշտ հիշի, որ քեզ էստեղ լիքը մարդիկ սիրում, հարգում ու սպասում են։ Նաև հավատում քո ուժերին։ Մնում ա՝ դու էլ հավատաս ;)։
Քեզ բարի, անփորձանք ծառայություն, Հայկ ջան :love։ Կկարոտենք :)։
Անպայման Անահիտ ջան::) Ես էլ ստեղ շատերին եմ կարոտելու::)

վայ Հայկ ջան, գնում ես, գիտեմ, որ շատ լավ կծառայես ու կվերադառնաս, ուզում եմ, որ այնտեղ գնահատված լինես, հասկացված, որ այդ 2 տարվա մեջ ճանաչես ինքդ քեզ, ու սկսես սիրել հենց ինքդ քեզ,
անփորձանք ծառայություն Հայկ ջան
չմտածես լավ կլինի
Մերսի:;) Մտածելուց էլ ինչ օգուտ:

Հա՞յկ, դու է՞լ այ տղա
Հայկ ջան, անփորձանք ծառայություն քեզ, գնա ու շուտ արի…
Բա հիմա էլ ովա ինձ ներվայնացնելու իրա ուֆերով :))
Ուֆ, մի բան կհնարենք::P

Agni
17.11.2011, 20:47
Հայկ ջան, չնայած երբեք չեմ ծառայել ու չգիտեմ էտ ոնցա լինում:), բայց գիտեմ, որ քեզ շատ ուժա պետք... Պինդ եղի...
Բարով գնաս ու բարով վերադառնաս: ԱՆփորձանք…

lili-4
17.11.2011, 22:11
Հայկ ջան չեմ ծառայել է, ԾԱՌԱՅԵԼ ԵՄ (տղայիս ծառայության ավարտին 10 օր է մնում:)), էնպես որ դրա համը լավ գիտեմ, Աստված մեր երկրին խաղաղություն տա, մայրիկիդ անփորձանք ծառայություն, քեզ էլ բարի վերադարձ:
Մամիդ շուտ - շուտ կհիշես զանգերով, անգամ եթե դա օրը 10 անգամ է;):

Նարե91
17.11.2011, 22:48
Բարի ծառայություն, Հայկ:) Թող որ ծառայությունդ էնքան լավ անցնի, էնքան հետաքրքիր անցնի, որ կարոտով հիշես բանակում անցկացրած ամեն մի պահը ու զորացրվելուց հետո էլ, երկրորդ անգամ ծառայելու ցանկության առաջանա:) /չէ լավ, էս վերջինը կատակ էր/:D

Մանուլ
19.11.2011, 23:26
Հա՜յկ, հո չե՞ս գնացել, ես էլ բարի ծառայություն մաղթեմ :)): Անփորձանք գնաս-գաս, Հայկ ջան :kiss:

Դատարկություն
20.11.2011, 10:38
Միշտ մտել եմ, ուզեցել եմ բարի ճանապարհ ասեմ, մի փոքր դժվարա եղել, էսօր երևի կասեմ :)
Միշտ ինձ թվացելա, թե դու մարդկանց էն տեսակից ես, ում որ վատ մարդիկ շրջանցում են, եթե հանդիպում էլ են, ապա շատ քիչ: Ես բանակի պահերով խորհուրդներ տալուց շատ վատ եմ (մեկը լիներ ինձ խորհուրդ տար), բայց կուզեմ, որ էդ սկզբնական խառը շրջանը հնարավորինս շուտ անցնի: Ամեն ինչ լավա լինելու:) Կտենաս) Լավ մնաս)

Աբելյան
20.11.2011, 20:08
Ձեզ էլ մերսի::love

Ambrosine
22.11.2011, 15:12
Հայկ ջան, օրն արդեն մոտեցա՞վ :): Քեզ անփորձանք ծառայություն եմ մաղթում: Էս ոլորտում աս չեմ, որ ինչ-որ խորհուրդներ տամ: Բայց ասեմ, որ դու ընդհանրապես մտածելու բան չունես. տարիքիդ նայիր, էնտեղ մեծ մասը դեռ նոր կյանք մտած 18 տարեկան երեխաներ են, իսկ դու որոշակի փորձով, գիտելիքների մեծ պաշարով ես մեկնում` հայրենիքի առաջ պարտքդ կատարելու: Գիտեմ, որ բոլորովին չես ցանկանում գնալ, բայց սա էլ կյանքի մի փուլ ա, որը, վստահ եմ, կհաղթահարես: Դուխով: Մենք քո հետ ենք :friends::

Սպասում եմ նորությունների ;):

Աբելյան
22.11.2011, 21:52
Ապրես Աստղ ջան::love
Ապրեք բոլորդ: Մինիմում 48 հատ բարեմաղթանք կարդացել եմ: Որ 15 օրը մեկ ամեն մեկը հիշեմ, արդեն տուն գնալու օրը կգա::) Ինձ թվում ա ամենաարագ ծառայությունը էդ դեպքում կլնի::)
Վերջ, վաղվանից էլ ես չկամ:

Աբելյան
22.11.2011, 21:58
Հա էս էլ հետգրություն::))
53465

My World My Space
22.11.2011, 22:02
այտա, հալ ստե՞ղ ես..... իյըըըըը.... :Bդե շուտ գնա, որ շուտ գաս..... ;)

laro
22.11.2011, 22:26
:bye ևս մեկ անգամ մաղխթում եմ բարով-խերով ծառայություն :)

Lion
22.11.2011, 22:28
Ապրես Աստղ ջան::love
Ապրեք բոլորդ: Մինիմում 48 հատ բարեմաղթանք կարդացել եմ: Որ 15 օրը մեկ ամեն մեկը հիշեմ, արդեն տուն գնալու օրը կգա::) Ինձ թվում ա ամենաարագ ծառայությունը էդ դեպքում կլնի::)
Վերջ, վաղվանից էլ ես չկամ:

Բարի ծառայություն, ապեր :)

Աբելյան
23.11.2011, 17:43
Աֆիցերը խփեց::sorry

Աբելյան
23.11.2011, 17:52
Լավ, եթե լուրջ, ինձ հավաքակայանից տուն են ուղարկել: Ինչ-որ թղթեր կան, որ ձգձգվում են: Վաղը առավոտ 9-ին նորից գնալու եմ վայենկամատ, մի քանի ժամում երևի ամեն կիսատ թուղթ լրացվի ու վերջ: Հավաքակայանում աֆիցերների կողմից ոչ մի անհարգալից վերաբերմունք, ոչ մի անտեղի խստություն չեմ տեսել: Ոչ մեկի նկատմամբ: Առաջի պատահած փոխգնդապետը մեզ շարք կանգնացրեց ու տարբեր բաներ ճշտեց, վերջում էլ իմ անկետան նայեց ասեց մագիստրոս մարդ ա, մի լավ տեղ կգցենք կծառայի: Նույն ստուգումները անցել եմ, ընդ որում արտահերթ, մյուսներից առանձին, էն դեղերն էլ 6 տեղից սրսկվել եմ: Ոչ մեկը ինձ ոչ մի բանի համար նկատողություն չի արել, վերջում մի բան էլ գումար են տվել, որ տուն հասնեմ: Չեմ շտապում եզրակացություններ անեմ որ ամեն ինչ լավ ա, բայց ամեն ինչ եթե սենց շարունակվի, ինձ տանջալից ծառայություն չի սպասվում:

Lion
23.11.2011, 18:01
Աստված տա ամեն ինչ տենց շարունակվի :)

laro
23.11.2011, 19:39
Հուսամ կիմանանք,թե որտեղ ես ծառայելու....Աստված տա լավ լինի ամեն ինչ :):

Շինարար
25.11.2011, 00:07
Ֆեյսբուքով Հայկի հետ խոսում եմ:o Ռամշտայն-դվան ա:D

laro
26.11.2011, 21:08
Վաաաա՜յ բա էս ոնց ա ակումբում ես:o

Ambrosine
26.11.2011, 22:38
Հիմա ի՞նչ. գնա՞ց, թե՞ էլի տուն ա եկել :think:

Շինարար
26.11.2011, 22:40
Հիմա ի՞նչ. գնա՞ց, թե՞ էլի տուն ա եկել :think:
Մինչև դեկտեմբերի 10-ը տանն ա, հետո, ին շա ալլահ, կերևա:)

Ապե Ջան
26.11.2011, 23:57
Բարի ծառայություն: :)

Վահե-91
27.11.2011, 17:46
բարի ծառայություն :) ես էլ հունիսին եմ գնում :cry2

Աբելյան
13.12.2011, 22:08
Վերջ, վաղը::(

My World My Space
13.12.2011, 22:11
Վերջ, վաղը::(

Քուանշ.... :))

Աբելյան
13.12.2011, 22:16
Աստված տա:

John
16.12.2011, 09:38
Ժողովուրդ, երեկ իրիկուն զանգեցի Հայկի համարին, էն հույսով, որ կվերցնի հեռախոսը, էն էլ չէ, ուրեմն գնացել է: Ինչ-որ մեկը իրանց տան հեռախոսահամարը ունի՞, որ իմանանք ուր են տարել...

John
26.12.2011, 19:17
Ժող, լավ լուր ունեմ ;) Հայկն էր զանգել նոր, ամեն ինչ նորմալ է, քիչ-քիչ հարմարվում է, դժգոհ չէ կարևորը, Արարատ ԶՈԴ-ի զորամասում է :)

unknown
26.12.2011, 19:22
Հայկ ջան ուշացումով եմ գրում քեզ բարի ու անփորձանք ծառայություն:love

John
09.01.2012, 02:39
Ժող ջան, ուրեմն սենց, Հայկի հետ խոսացել եմ էլի, ամեն ինչ նորմալ է, հարմարվում է... Հայկի երդման արարողությունը՝ անձնվիրաբար ծառայել հայրենիքին, ս.թ. հունվարի 14ին է, պատրաստվում եմ գնալ, մեծ հույսեր ունեմ, որ միացողներ կլինեն, մի խոսքով, կգնանք, կուրախացնենք Հայկոյին, կտեսնենք, բարևներ կփոխանցենք ու տենց... իսկ եթե մարդ կա, որ շատ կուզենար գալ, բայց չի կարող՝ կարող է գրել ինձ, թե ինչ փոխանցեմ Հայկին, չեմ զլանա, եթե շատ եղան փոխանցելու խոսքերը՝ գրի կառնեմ, այնպես որ ամեն դեպքում տեղ կհասնի ձեր փոխանցումները ։)

Շինարար
14.01.2012, 13:57
Հայկը պռիսյագ տվեց :)

John
14.01.2012, 14:18
Հայկը պռիսյագ տվեց :)
մի քիչ անորակ ապացույց ունեմ :oy
53779
Մեր Հայկը ձախից հինգերորդն է, կամ այլ կերպ ասված ձախից, հետևի շարքի երրորդը :)

Շինարար
14.01.2012, 14:30
Յաաա, Հայկոն ստեղ ա, կխենթենամ:))

laro
14.01.2012, 14:34
Յաաա, Հայկոն ստեղ ա, կխենթենամ:))
Էտ ո՞նց :o

Աբելյան
14.01.2012, 14:57
Բարևներ: Ես Արարատում եմ ծառայում: Էսօրվանից` լիիրավ ու լիարժեք: Կարևորը հարմարվել եմ ու հաղթահարել եմ ամեն տեսակ կարոտ ու կախվածություն: Մնացածը` ցուրտ անսովոր եղանակ, առանց ջրի կյանք, տհաս լակոտներ, անմակարդակ առօրյա, տանելի են: Հուսով եմ դրանց էլ կսովորեմ: Մի ամիս թռավ: Ինձ մնաց 700 օր կամ 100 շաբաթ: Կարգավիճակս սարքում եմ 0 %, ամեն շաբաթ մի-մի տոկոս մտովի ավելացնելու եմ: Երբ դառավ 100 տոկոս, ես տուն կգամ::)

Լեո
14.01.2012, 15:00

Բարի ծառայություն քեզ, եղբա՛յր :)

Անփորձանք ու շուտափույթ 100%-անոց վերբեռնում ;)))

Ambrosine
29.04.2012, 14:55
Երեխեք, Հայկոն էր զանգել. այսօր մինչև ժամը 7-ը Երևանում է լինելու, կարող եք զանգել, հետը խոսել:
Լավ է, բայց դեռ չի հարմարվել ծառայելուն :)): Ծառայությանը մնացել է 600 օր: Ասում է, թե ակումբցիները իրեն մոռացել են արդեն:

Աբելյան
29.04.2012, 15:14
Ծառայությանը մնացել է 600 օր: Ասում է, թե ակումբցիները իրեն մոռացել են արդեն:
Ղալաթ ա անում: :)

Ամմէ
29.04.2012, 15:22
բարի ծառայություն :),լավ ծառայիր ու շուտ վերադարձիր հարազատներիդ մոտ:)

Աբելյան
29.04.2012, 15:25
Մերսիներ::)

Universe
29.04.2012, 22:48
Մերսիներ::)
Էս երկու տարին անցա՞վ... Հայկ ջան, շուտ ես եկել, քել հետ ախպեր :))

Freeman
30.04.2012, 09:33
Բարևներ: Ես Արարատում եմ ծառայում:

Հենց Արարատ քաղաքի մեջ ե՞ս:

Աբելյան
20.05.2012, 14:30
Զոդ ավանը որ կա ըտեղ:

Freeman
20.05.2012, 15:15
Զոդ ավանը որ կա ըտեղ:

Ափսոս հիմա համարյա ըտեղ չեմ լինում, դիմացի, մնաց 82 տոկոս ;)

Շինարար
28.06.2012, 20:14
Նոր Հայկն էր զանգել: Հատուկ հանձնարարություն ստացա՝ իր կողմից բարևներ փոխանցեմ ակումբցիներին: Հայկը լավ ա::)

Աբելյան
30.09.2012, 14:50
Բարևներ: Մոտ ժամանակներս արձակուրդ կարող ա գամ:

Universe
30.09.2012, 14:55
Բարևներ: Մոտ ժամանակներս արձակուրդ կարող ա գամ:
Ապ, հունցուս :))

Աբելյան
30.09.2012, 15:11
Չաղացել եմ: :))

Աբելյան
21.10.2012, 14:09
Ուրախ լուրով եմ եկել: Արդեն վերակարգ չեմ գրվում: Կոմպ եմ տարել շտաբ, զբաղված եմ ավելի լուրջ գործերով:

Աբելյան
13.11.2012, 21:40
Եկել եմ արձակուրդ մինչև 22.11… Անունով 10 օր, իրականում 9 օր, շատ հավանական ա միակս կլնի: Հուսով եմ էս մի քանի կարճ օրը գոնե լիարժեք կանցնի::)

Ձայնալար
13.11.2012, 22:04
Ինչքան ուզում ես փոխի, մեկա դու մեր կետիկն ես:լօվե

Հայկօ
13.11.2012, 22:18
Եկել եմ արձակուրդ մինչև 22.11… Անունով 10 օր, իրականում 9 օր, շատ հավանական ա միակս կլնի: Հուսով եմ էս մի քանի կարճ օրը գոնե լիարժեք կանցնի::)

Պիվեն իմ վրա :ՃՃ

Աբելյան
13.11.2012, 22:45
Շաբաթ-կիրակի արժեր::aha

Աբելյան
23.12.2012, 16:51
1 տարի անցավ::)

Աբելյան
24.03.2013, 11:35
2-րդ տարվա 1/4-ը անցավ: Մի պահ թվաց բանակ գնալուցս մի քանի օր առաջվա վախտերն ա, որ էս թեման նոր էր բացվել:

Աբելյան
30.06.2013, 14:20
Մնաց 24 շաբաթ: Կես տարի համարյա: Դիմացեք, գալու եմ:

Alphaone
30.06.2013, 17:54
Գնացողներին բարի ծառայություն, վերադարձողներին՝ բարի վերադարձ :)

Աբելյան
02.12.2013, 21:28
12 օրից 2 տարիս նոր նոր լրանում ա::sulel

Ambrosine
02.12.2013, 21:42
Բարի վերադարձ, զինվոր :):

Ձայնալար
02.12.2013, 21:47
բարով ես եկել Հայկո ջան

Chuk
02.12.2013, 21:48
Առաջինն ու վերջինը լինի, Հայկ ջան :)

Ուլուանա
02.12.2013, 22:12
Բարի վերադարձ, Հայկ ջան :)։

Արամ
03.12.2013, 00:21
աաա ինչ կայֆ ա քո մոտ հիմա....բարի վերադարձ եղբայր