PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեծանվակայանատեղ

mnowak
06.11.2011, 12:01
Ինձ ո՞վ կարողա ասի թե ինչու՞ մեր քաղաքում գոնե ձևի համար ինչոր տեղեր (նենց տեղեր որ դրանք պետք են - կամ կարող են պետք գալ) չկան հեծանիվների կայանատեղեր:

Բոլոր պոլիտիկների շատ սիրելի եվրոպականացման թեման հիշելով մի բան պատմեմ: Մի անգամ երբ ես գնացքով գնում էի Երևանից Տբիլիսի , իմ հետ նույն կուպեյում 3
արտասահմանցի տուրիստներ էին նույն ճանապարհին ու ես լուռ լսում էի թե ինչպես իրանք լռիվ իրական փաստեր բերելով ուղակի ապացուցում էին որ մեր Հայաստանը դա
Աֆրիկյան մի երկրի նման երկիրա... ու սրան ես ևս մի բան կավելացնեմ -

բոլոր այն երկրներում որտեղ վերեվներում մտածում են ժողովրդի ու իրանց առողջության մասին , բոլոր տրանսպորտային միջոցների մեջ առկա են նաև հեծանվորդ
քաղաքացիները:
Ես որոշել էի այսօր առավոտյանից կիրակնորյա պատարագների ու եկեղեցում (որի համար ես բարեգործական հիմունքնեով աշխատում եմ) այլ աշխատանքների համար այնտեղ հասնել հեծանիվով ... բայց արի ու տես, ես այնտեղ ոչմիայն չգտա հեծանիվը կողպելու հարմար տեղ այլ նար այդ եկեղեցու ավտոկայանատեղի պահակը մերժեց 2 մետր տեղ ավել նայելու համար:

Արի ու մի ասա որ հիմա հեծանվորդ տուրիստների մի խումբ գար - ասֆալտնել կլվանաին երևի (ոչ միայն հեծանվա-կայանատեղ կսարքեին):

Հարցը ենա որ, ես ամեն կիրակի եկեղեցի եմ գնում ու ես իրավունք ունեմ գնամ այնտեղ ցանկացած իմ ուզած տրանսպորտով իսկ զարգացած երկրում հեծանվա-կայանատեղը
դա շատ սովորական ու պետքական մի բանա...

Tirim-tim
07.11.2011, 18:50
Կայանատեղերի հարցը կա, քաղաք իջնելն անհարմար է։ Շատ ուրախ կլինեի, որ կայանատեղիներ լինեն։
Բայց ․․․ Նախ Երևանում դեռ էնքան հեծանվորդ չկա, որ էդ հարցը հնարավոր լինի լուծել։ Բացի դրանից առայժմ կարելի է իջնել հեծանիվով քաղաք, ու հեծանիվը կապել ուղղակի որևէ սյան։ Սյուներ Երևանում շատ կան։ Նման կերպ սյուներից կապված հեծանիվների առատությունը կհանդիսանա ապացույց, որ մեզ էլ են պետք հեծանիվների կայանատեղիներ։ Էդ ժամանակ կկարողանանք լուրջ կերպով կայանատեղիներ ստեղծելու հարց լուծել։

One_Way_Ticket
08.11.2012, 16:17
Հետաքրքիր է, որ Դանիայում, օրինակ, հարցը այլ կերպ է լուծվում: Պարզապես կողպվում է հետևի անիվը, իսկ հեծանիվը թողնվում է ազատ: Ըստ երևույթին, այնտեղ ոչ մեկի մտքով չի անցնում հեծանիվը քարշ տալով գողանալ: Երբ մի տեղ հեծանիվ վարձակալելիս հարցրեցի կողպեքի մասին, աշխատողը զարմացավ, թե ինչիս է պետք:

boooooooom
08.11.2012, 16:44
Հեծանվային կայանատեղին իհարկե կարևոր է, բայց այս պահին ավելի կարևորում եմ այն, թե ինչու են հայերը ամաչում հեծանիվ քշելուց: Այ երբ որ հայերի մեջ կոտրվի այդ կարծրատիպը, և երիտասարդներն ավելի շատ հեծանիվ օգտագործեն, այն ժամանակ, և կայանատեղիներ կլինեն, և նորմալ հեծանվուղիներ /ոչ թե են դարուփոսը որ վերջերս մեզ հրամցրեցին/: Ինքս հեծանիվ վարում եմ, բավականին հաճախակի և պարբերաբար քարոզում եմ շրջապատիս, որ գցեն սիգարետը և "սկսեն ապրել"

Ամմէ
08.11.2012, 16:47
էդպես էլ հեծիկ քշել չսովորեցի , ախր դժվար ա է :8: Ո՜ֆ մնաց մյուս կյանքում :(

boooooooom
08.11.2012, 16:50
էդպես էլ հեծիկ քշել չսովորեցի , ախր դժվար ա է :8: Ո՜ֆ մնաց մյուս կյանքում :(

Մի քիչ տաքերն ընկնի, ձայն հանի, կսովորեցնեմ / իհարկե եթե քաշդ 110 կգ-ից չի անցնում/

Ամմէ
08.11.2012, 16:53
Մի քիչ տաքերն ընկնի, ձայն հանի, կսովորեցնեմ / իհարկե եթե քաշդ 110 կգ-ից չի անցնում/:Pանցնում ա

boooooooom
08.11.2012, 16:55
:Pանցնում ա

Ուրեմն սկզբից պետքա վազք ու պարան ցատկել` քիչ ուտելով :)

Ամմէ
08.11.2012, 17:15
Ուրեմն սկզբից պետքա վազք ու պարան ցատկել` քիչ ուտելով :):)շնորհակալություն խորհրդի համար , արդեն հասկացա , թե ինչու մոտս չի ստացվել:;)

One_Way_Ticket
08.11.2012, 18:25
Հեծանվային կայանատեղին իհարկե կարևոր է, բայց այս պահին ավելի կարևորում եմ այն, թե ինչու են հայերը ամաչում հեծանիվ քշելուց: Այ երբ որ հայերի մեջ կոտրվի այդ կարծրատիպը, և երիտասարդներն ավելի շատ հեծանիվ օգտագործեն, այն ժամանակ, և կայանատեղիներ կլինեն, և նորմալ հեծանվուղիներ /ոչ թե են դարուփոսը որ վերջերս մեզ հրամցրեցին/: Ինքս հեծանիվ վարում եմ, բավականին հաճախակի և պարբերաբար քարոզում եմ շրջապատիս, որ գցեն սիգարետը և "սկսեն ապրել"
Ճիշտն ասած ես, ինչքան էլ որ սիրում եմ հեծանիվ քշել, վերելք-վայրէջքներ չեմ սիրում: Ապրում եմ Կիևյանի վրա, աշխատում եմ Ռայկոմում, հեռավորությունը իսկականն է հեծանվով գնալ-գալու համար, բայց եթե անգամ իդեալական ինֆրաստրուկտուրա ունենանք (առանձին ճանապարհներ, հարգալից վերաբերմունք մեքենաների վարորդների կողմից, կայանատեղի, և այլն), դժվար թե ուզենայի Կոմիտասը հեծանվով բարձրանալ:

Rammstein
08.11.2012, 20:27

Ռայկոմը դեռ ոչինչ, ես Զեյթունում մի քիչ ավելի վերեւ եմ ապրում, բայց երբեմն հեծանիվով իջնում եմ գործի` Բաղրամյան: Չեմ ասում, որ բարձրանալը շատ հեշտ ա, բայց մահացու էլ չի: :)

boooooooom
08.11.2012, 21:27
Ճիշտն ասած ես, ինչքան էլ որ սիրում եմ հեծանիվ քշել, վերելք-վայրէջքներ չեմ սիրում: Ապրում եմ Կիևյանի վրա, աշխատում եմ Ռայկոմում, հեռավորությունը իսկականն է հեծանվով գնալ-գալու համար, բայց եթե անգամ իդեալական ինֆրաստրուկտուրա ունենանք (առանձին ճանապարհներ, հարգալից վերաբերմունք մեքենաների վարորդների կողմից, կայանատեղի, և այլն), դժվար թե ուզենայի Կոմիտասը հեծանվով բարձրանալ:

Հեծանիվ ունես? Երբ ես վերջին անգամ հեծանիվ վարել: Ժող. ասացվածքն ասում է` ախորժակն ուտելուց է գալիս:

One_Way_Ticket
08.11.2012, 21:44
Հեծանիվ ունես? Երբ ես վերջին անգամ հեծանիվ վարել: Ժող. ասացվածքն ասում է` ախորժակն ուտելուց է գալիս:
Չունեմ: Այս տարի մի քանի անգամ Եվրոպաներում վարձակալել, քշել եմ: Վերջին անգամ մեկ ու կես ամիս առաջ էր, Ռումինիայի գյուղերում մի օրում մոտ 50 կիլոմետրանոց շրջանային մարշրուտ իրականացրեցի: Բայց շարունակական վերելքներից միևնույնն է զզվում եմ:

boooooooom
08.11.2012, 21:58
Չունեմ: Այս տարի մի քանի անգամ Եվրոպաներում վարձակալել, քշել եմ: Վերջին անգամ մեկ ու կես ամիս առաջ էր, Ռումինիայի գյուղերում մի օրում մոտ 50 կիլոմետրանոց շրջանային մարշրուտ իրականացրեցի: Բայց շարունակական վերելքներից միևնույնն է զզվում եմ:

Շարունակական վերելքները պետք է վարել համապատասխան` ցածր, արագությամբ: Այստեղ հարկավոր է համբերություն: Եվ հետո ցանկացած վերելքից հետո հետևում է վայրԷջք կամ մինիմում ուղիղ ճանապարհ, այդ ժամանակ վայելում ես:Եվ հետո, հեծանիվ վարելը հաճելի է, երբ հեծանիվը լավն է, թեթև է և տեղանքին համապատասխանում է