PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆուլլերեններ

Ameli
04.11.2011, 20:52
Ի՞նչ են իրենցից ներկայացնում ֆուլլերենները, ե՞րբ են ստեղծվել, ինչպիսի՞ ֆիզիկական, քիմիական և կառուցվածքային հատկություններ ունեն, որտե՞ղ են դրանք օգտագործում: Կարծում եմ շատերի համար «ֆուլլերեն» բառը ոչինչ չի ասում, բայց այնուամենայնիվ այս թեման բացել եմ ֆուլլերենների մասին քննարկելու համար, եթե ինչ-ինչ բաներ հայտնի են ձեզ, կիսվե՛ք, քննարկե՛նք, չէի ուզենա մենախոսության պես մի բան լիներ այս թեման:

laro
04.11.2011, 22:21
Գիտեմ հետևյալը.Ածխածնի ձևափոխություններն են.
1.ալմաստ
2.գրաֆիտ
3.ֆուլերեն
4.կարբին
5.մուր
6.փայտածուխ
7.կոքս
Ալմաստն ու գրաֆիտը հանդիպում են ազատ վիճակում:Փխրուն են,լավ էլեկտրահաղորդիչներ են,առկա է sp2 հիբրիդացում........
Իսկ ֆուլերենն ու կարբինը ստանում են քիմիական ճանապարհով:
Մուրն օգտագործվում է անվադողերի արտադրությունում,տպագրությունում, որպես կոշիկի քսուք:Ստացվում է NH4-ի պիրոլիզից:
Փայտածուխը ծակոտկեն է,ունի տեսակարար մակերես:Ստացվում է անօդ պայմաններում փայտի տաքացումից:
Ասքանը կարող եմ հիշել դպրոցական դասընթացից,այս թեմաներին խորությամբ դեռ չեմ անդրադարձել:

Ameli
05.11.2011, 00:18
Ես դպրոցական դասընթացներից նման դասանյութ չեմ հիշում, բայց հոգ չէ, սա խորը ուսումնասիրելու եմ, այնպես որ կարծում եմ թեման չի քնի:

Tirim-tim
05.11.2011, 09:51
Գիտեմ որ ածխածնի ատոմներով նյութերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում շատ ճյուղերում: Մասնավորապես ֆիզիկայում գրաֆենի շերտերի ստացման համար Նոբելյան մրցանակ են տվել երկու հոգու:
Հույսեր կան, որ բժշկության մեջ հսկայական դեր կխաղան: Հիմա մարդիկ (ֆիզիկները մեծամասամբ) ուզում են ածխածնի ատոմներից (մի քանի հարյուր հատի կարգի) գնդաձև մոլեկուլ ստանան, որի մեջ հնարավոր կլինի ինչ-որ հատուկ հատկություններով նյութ "լցնել": Էդ մոլեկուլները պլանավորվում է ներարկել մարդուն` քաղցկեղի բջիջների մոտ: Քաղցկեղի բջիջների շրջակայքում մագնիսական դաշտ կիրառելով էդ ածխածնի գնդի միջի նյութը կտաքանա, ու քաղցկեղային բջիջները կմահանան: Օրգանիզմում մնացած ածխածինը, որի մեջ պարփակված է տաքացած նյութը, լինելով օրգանականին մոտ, ինքն իրեն դուրս կգա օրգանիզմից:

Ameli
05.11.2011, 09:55
Հետաքրքիր է, ես բժշկության առումով չէի լսել, չէի՞ք ասի որտեղից Ձեզ նման տվյալներ:

Tirim-tim
05.11.2011, 10:37
Հետաքրքիր է, ես բժշկության առումով չէի լսել, չէի՞ք ասի որտեղից Ձեզ նման տվյալներ:

Սեմինարի ժամանակ եմ լսել :)
Հայաստանում մի խումբ կա, որ զբաղվում է էդ ածխածնի մոլեկուլների մեջ "ներարկվելիք" նյութով: Իրենք էին պատմում: Նոր նայեցի ինտերնետում, ահա այստեղ մի քանի խոսք կա, դրա մասին: Կարծում եմ սկզբնական գիտական հոդվածը գտնելը դժվար չի լինի:

http://www.rsc.org/Publishing/Journals/cb/Volume/2006/8/Fullerene_anticancer_therapy.asp
http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1995806/

Freeman
05.11.2011, 11:37
Ի՞նչ են իրենցից ներկայացնում ֆուլլերենները, ե՞րբ են ստեղծվել, ինչպիսի՞ ֆիզիկական, քիմիական և կառուցվածքային հատկություններ ունեն, որտե՞ղ են դրանք օգտագործում: Կարծում եմ շատերի համար «ֆուլլերեն» բառը ոչինչ չի ասում, բայց այնուամենայնիվ այս թեման բացել եմ ֆուլլերենների մասին քննարկելու համար, եթե ինչ-ինչ բաներ հայտնի են ձեզ, կիսվե՛ք, քննարկե՛նք, չէի ուզենա մենախոսության պես մի բան լիներ այս թեման:
Հիշեմ՝
Պարզ նյութեր են , կազմված միայն ածխածնի ատոմից, բայց լիքը ածխածիններից:)), մոլեկուլը նման ա ֆուտբոլի գնկակի՝ գնդակի վրայի գծերը կապերն են, գծերի հատման կետերը՝ ատոմները, բավականին ամուր նյութ է ստացվում, ինչքան գիտեմ մի ժամանակ կիրառվում էին չբթացող դանակների ստեղծման համար ու առաջին անգամ սինթեզվել են Ամերիկայում (կարծեմ կարբինն էլ ԽՍՀՄ-ում):

Ameli
05.11.2011, 12:10

Ահա, ու ոնց ասացիր գնդակի տեսք ունեն, հետևաբար հնգանկյուններից են կազմված: Ասում եմ C60-ն է ստացվածներից ամենակայունը, փորձում են ստանալ C70: Բայց սա նոր նյութ է, դժարությամբ են ստանում /եթե չեմ սխալվում, Բելառուսիայում գտնվող գործարանում մի հեթափոխի ժամանակ 30գ են ստանում/, ոնց ա հնարավոր, որ մի ժամանակ կիրառած լինեին դանակներ արտադրության մեջ :think

Freeman
05.11.2011, 12:13

Եսիմ, մեր քիմիայի դասատուն էր ասում:))բայց կարծեմ 80 հատով էլ են ստացել,սպասի միքիչ ինետը բզբզեմ, գամ:))

Ameli
05.11.2011, 12:19
Եսիմ, մեր քիմիայի դասատուն էր ասում:))բայց կարծեմ 80 հատով էլ են ստացել,սպասի միքիչ ինետը բզբզեմ, գամ:))

Հնարավոր է, այսինքն՝ ոչ թե հնարավոր է, այլ այդպես էլ կա, ուղղակի C80-ը անկայուն է, ի դեպ ասեմ հայաստանյան պայմաններում դա ստանալը գրեթե անհնար է, քանի որ չկան համատապասխան սարքավորումներ:

Freeman
05.11.2011, 12:20
Փաստորեն 80-ը չկա ու հիմնականում օգտագործվում են գերհաղորդչականության շնորհիվ:think

Էյնշտեյնիկ
15.04.2012, 13:55
Ածխածնի տարաձևություններն են
1.Ալմաստ` ամնեկարծր բնական նյութն է, մեկուսիչ է և առկա է sp3 հիբրիդացում
2.Գրաֆիտ`փխրուն է,լավ էլեկտրահաղորդ է և առկա է sp2 հիբրիդացում
3.Կարբին
4.Ֆուլերեն
5.Պոլիկոմուլեն
Վերջին երեքը ստացվում են արհեստական եղանակով:Ֆուլերեններ առաջին անգամ ստացվել են ԱՄՆ-ում:C60 ֆուլերենի մոլեկուլը նման է գնդակի...
Իսկ մուրը,փայտածուխը և կոքսը գրաֆիտի տարաձևությւոններն են: