PDA

Դիտել ողջ տարբերակը : Սպասել և հուսալ...



armen9494
01.11.2011, 00:03
Վերջը ես էլ սենց բան ունեցա :oy
Նախ ասեմ, ով որ երկար-բարակ բաներ չի սիրում կարդալ, ավելի լավ ա թող չշարունակի... ձեր համար եմ ասում, իմ մոտ չի ստացվում կարճ գրել...
Երկար էի մտածում օրագիրս բացելու համար: Ասեմ, որ միտքն ինձ առաջին անգամ իմ համար շատ թանկ մի մարդ ա տվել, մեր ակումբի հրաշքը՝ Լուսինամարան: Միտքը տվելը ո՞րն ա, ուրիշ մեկը լիներ մի անգամ կառաջարկեր, մերժումս լսելուց հետո մի հատ :beee bee կաներ ու էլ սկի չէր էլ ասի. իսկ ինքը անընդհատ ասում էր, ասում ու ասում... ու չէր հոգնում էդ ասելուց...
Շատ վատ էի ինձ զգում ամեն անգամ, երբ մերժում էի նրան. ախր զգում էի, որ ինքը իմ համար ա ասում, բայց ինչ-որ բան ինձ հետ էր պահում... էն սկզբում կոմպլեքսն էր...հետո ժամանակը, հետո անկապ պատճառներ էի բռնում՝ չբացելու համար: Ինքս ինձ ասում էի. ո՞վ պիտի կարդա որ իմ գրածները, ակումբում հին ծանոթ ընկեր չունեմ, իսկ ստեղ էլ ընենց գրողներ կան, որ իմ գրածը նրանցինի համեմատ անկապ, անիմաստ բան ա...

Գիտեք, Լուսինի հետ շփվելուց զգացի, որ ես կարող եմ յուրաքանչյուր դեպքի մասին երկար գրել, շարադրել: Ինքս էլ շատ էի զարմացել, որ ըտենց գրել էի կարողանում: Դպրոցում միշտ զզվել եմ շարադրություններից, բայց էս վերջերս հասկացա, որ մեեեծ սիրով կգրեի շարադրություն, նույնիսկ ան վերնագրով, որից ամբողջ դպրոցական կյանքումս զզվել եմ՝ աշուն... պարտադրում էին որ երկու էջ էլ գրեինք: Իսկ հիմա որ շարադրություն տաին թեկուզ աշուն թեմայով, երկու թերթն էլ հաստատ չէր հերիքի իմ շարադրության համար... չգիտեմ՝ ակումբիցա ա, թե Լուսինից ա, բայց սովորել եմ մտքերս շարադրել: Լավ, էդ թեմայով ոնց էլ լինի մի օր օրագրումս շարադրություն կգրեմ:
Ասեմ, որ օրագրումս շատ քիչ կկարդաք ինչ-որ մի "խոհափիլիսոփայական" նախադասություն, որը իրականում ոչինչ չի ասում: Ավելի շատ կգրեմ կոնկրետ դեպքերի մասին, որոշ դեպքերում հնարավոր ա, որ մարդկանց անունները, կամ ընդհանրապես մարդկաց փոխեմ, որոշ դեպքերում էլ մի քիչ կարող ա "ծաղկացնեմ", ընենց որ գրածներիս միշտ չի, որ պետք ա հավատալ :))
Բանաստեղծություններ դժվար թե գրեմ:
Որոշ բաներ կլինի, որ անցյալից կգրեմ՝ իմ ու Լուսինի նամակներից: Պատճառն ասեմ, թե ինչն ա. սկզբում (ու մինչև հիմա) բոլոր էդ պատմությունները իրեն էի գրում, կարճ ասած՝ զահլեն տանում էի :)) չնայած՝ Լուսս ասում էր, որ իրեն դա շատ ա դուր գալիս, բայց դե չգիտեմ, էդ ասում էր ինձ չնեղացնելու համար, թե իրոք դուր էր գալիս: Չնայած ես միշտ էլ ասել եմ, եթե դուր չի գալիս ու ուզում ես ինձ (քո կարծիքով) "չվիրավորել" ուղղակի գրի, որ լավն էր ու ֆսյո… ես հասկանում եմ քեզ, միշտ չի որ հաճելի ա երկար բարակ անկապ բաներ կարդալը: Բայց դե միշտ իրենից լսում էի շաաաաաաատ ոգևորող խոսքեր ու ամեն մի նամակի վերջում՝ "Արմ, օրագիրդ բացի :angry "
Դե, կարծում եմ առաջին նամակի համար նորմալ է, չնայած՝ մի կես ժամ հետո որ կարդամ, էլի ասելու եմ՝ վաաաաայ, էս մի պահը մոռացա գրեմ :))

Լուս ջան ասում էի չէ՝ սպասել և հուսալ :)

Հ.Գ. էս "սպասել և հուսալ"-ով կարող ա մի քիչ ձեր զահլեն տանեմ, բայց դե իմ համար կյանքն այս երկու բառերի մեջ ա;)

armen9494
02.11.2011, 18:02
Օրագրիս երկրորդ գրառումը

Բոլորիցդ շատ շնորհակալ եմ հաճելի խոսքերի ու շնորհավորանքների համար, չեք պատկերացնի ինչքա՜ն հաճելի ա :love
Հա՜, ինչքան էլ փորձեմ ինձ համեստ պահել, մեկ է, պետք է խոստովանեմ, որ ինձ շատ դուր է գալիս :love
Լուս ջան, գիտես, էս ամեն ինչում քո "մատն" ա խառը :))
Լավ, էս երկրորդ գրառմանս մեջ որոշեցի մի փոքր ձևափոխած գրեմ իմ ու Լուսինի "խոսակցություններից" մեկը: Դե ասել էի, չէ՞, որ շատ բաներ կլինեն, որոնք անցյալից կգրեմ. մյուս անգամները էլ չեմ նշի, թե որտեղից ա. չեմ կարծում, որ կարդացողի համար դա ինչ-որ եղանակ է փոխում, իսկ Լուսինն էլ գիտի :)) ընենց որ Լուս, դու կարաս էս մեկը չկարդաս, չնայած մի տեղ էլ ասում էին՝ կրկնությունը գիտության մայրն է :))
Դե որ գիտությունից գրեցի, էսօր կգրեմ, թե ինչի ես ընտրեցի այս մասնագիտությունը. չնայած ինքս էլ մինչև վերջ էդ հարցի պատասխանը հլը չեմ գտել...:think

Փոքրուց որ ինձ հարցնում էին` "որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու", ասում էի` "ծրագրավորող" :))
Էտ ժամանակ նույնիսկ չգիտեի էլ, թե դա ինչ մասնագիտություն է: Բայց, չգիտեմ ինչի, մոտս էդ արդեն հիմորեն դրված էր (մի օր քուրս հարցրեց. "ապեր, էտ էն թերթ ծախողի գործն ա :D ): Հիմա նայելով, չեմ էլ հասկանում, թե ինչն էր ինձ գրավել: Որ ասեմ ծնողներս էին որոշել... չէ՛, իրանք չեն որոշել, հաստա՛տ իրանք չեն:
Հիմա մասնագիտությունս շատ եմ սիրում ու զգում եմ, որ ճիշտ ուղղությամբ եմ գնում. ես չեմ ձանձրանում նրանից, ինչ-որ անում եմ: Բայց այ ինստիտուտը...:(
Երևի ըտենց ուսանող չկա, որ չբողոքի իր մասնագիտության կից առարկաների համար: Դե ախր ո՞նց չբողոքես: Ես տանել չեմ կարողանում սովորել մի բան, որը իմ մասնագիտության հետ ընդհանրապես կապ չունի: Ասում են՝ մթոմ ընդհանուր գիտելիքների մակարդակ ունենալու համար է... սու՛տ: Ընդհանուր գիտելիքներ դպրոցում կարող էինք ձեռք բերել, իսկ ով էլ որ ընդեղ չի սովորել, ստեղ հաստատ չի սովորի: Լավ, եթե նույնիսկ այդպես է, ուրեմն ինչի՞ համար ենք էդ առարկաներից քննություն հանձնում, թող մի հատ զաչոտով պրծներ գնար: Հետաքրքիրը գիտե՞ք որն է... էս սեմեստր ծրագրավորումից զաչոտ ենք հանձնում :D
Որ դասախոսին որ հարցնում ես, ասում ա հլը 2 տարի ու կես սովորելու եք, հլը էնքա՜ն քննություն կհասցնեք տաք... ես չեմ հասկանում, իրանք ինչո՞վ են մտածում...:think
Ժողովուրդ, եթե զահլեքներդ տարա իմ բողոքելով, ավելի լավ կլինի չշարունակեք կարդալը, հեսա էն չալաղաջ բողոքներն են գալու:))
Էս վերևում գրեցի տեսական պահերը, հիմա գրեմ իրական օրինակներ, կարճ ասած՝ գնացինք լաբորատոր դասի :))
Լավ, հլը մինչև բողոքելը անցյալ տարվա մի դեպք գրեմ ոչ մասնագիտական առարկաներից մեկի մասին, որից շատ ավելի դրական տպավորություններ ունեմ :)

Այ, օրինակ, դպրոցում հայոց պատմություն ընդհանրապես չէի սիրում, իսկ ինստիտուտում...:love
Շատ ճիշտ են ասում, որ դասախոսից շատ բան է կախված, էս ինստիտուտիս դասախոսը իրոք որ շատ լավն էր, պատմությունից բան չգիտեի, բայց ինձ ամբողջ սեմեստր ասում էր` "դու քո զաչյոտը արդեն ստացել էս, ընենց որ կարաս ինչ գրիք ուզում էս քո հավեսի համար կարդաս, չես ուզի, ընդհանրապես մի կարդա" (բացի ինձնից մեկ էլ միայն ընկերոջս էր ասում էդ խոսքերը)
Բայց եկավ զաչյոտի օրը, առաջինը մեզ կանչեց ու.... լավ հիշում եմ, ասեց` "տղեք ջան, կներեք, ես ձեզ ասել էի, որ առանց ոչ մի բանի ձեր զաչյոտը դնելու եմ, բայց նախարարությունից հրաման ա եկել, որ յուրաքանչյուր ուսանող, բացի հարցումից, պիտի նաև ռեֆերատ գրի, ես ձեզ ուրիշ բան էի խոսք տվել, էլի եմ ասում, ինչ կախված է ինձնից` ես ոչինչ չեմ էլ հարցնում, բայց պիտի էդ ռեֆերատը բերեք, էդ բոլորին ա վերաբերվում": Հիմա մենք ենք սկսել` "հա ոչինչ, հասկանում ենք, մեր համար հեչ էլ դժվար չի, կբերենք, ձեզնից էլ շատ շնորհակալ ենք, անչափ շատ..." դուրս էինք եկել ու ուրախությունից չգիտեինք ինչ անեինք:yahoo

Իսկ հիմա գրեմ ֆիզիկայի մասին... դպրոցում ֆիզիկան սիրում էի, իսկ ինստիտուտում:[
Իսկ ինստիտուտի ֆիզիկան չսիրեցի դասախոսի պատճառով: Ես ընդհանրապես սիրում եմ հարցեր տալ ու շատ շատ եմ տալիս, իսկ նրա դուրը չէր գալիս, որ իրեն հարց էին տալիս, որի պատասխանը ինքը չգիտեր. դրանից ներվայնանում էր, սկսում գոռգռալ... մի օր ասեց` "տղա ջան, հո դու դեբիլ չե՞ս, որ չես հասկանում"... ես էլ պատասխանեցի` "եթե մեր 25 հոգուց ինչ-որ մեկը մի բան հասկացել ա, թող ձեն հանի".... "հիմա դեբիլը ե՞ս եմ": Հետո ուրիշ դասախոսներից իմացա, որ էդ դասախոսը պոլիտեխնիկի ամենահայտնի կաշառակեր դասախոսներից ա ու իր առարկայից շատ քիչ բան գիտի, չի սիրում, երբ լուրջ հարցեր են տալիս: Իսկ ես էլ չունեի էնքան ուսումնատենչություն ֆիզիկայի հանդեպ, որ ուրիշ գրականություն կարդայի: Նստում էի իրա դասերին, սուս ու փուս լեկցիա գրում... Մի օր եկավ, կանգնեց կողքս ու ասեց` "այ էս տղայից օրինակ վերցրեք` սովորող, պարտաճանաչ, միշտ պատրաստ, հաղթանդամ, սիրուն, սիմպատիչնի...:scen
Ես ըտեղ ուղղակի չկայի:D ախր ես իրա թելադրած լեկցիայից մի բառ էլ չէի հասկանում:D
շարունակելի...

armen9494
02.11.2011, 22:21
Էս օրագիրը հավեսս տվել ա:))
Էն որ չգիտես ի՞նչ անես պարապ ժամանկ (դե պարապն էն ա, որ դասերդ գլխիդ ա լցվել, կուրսայիններն էլ հետը, ու չես կարում կողմնորոշվես՝ որ մեկն անես), բացում եմ էս էջը ու սկսում գրել...:roll
Էն դասախոսների պահը հլը կշարունակեմ, ուղղակի չեմ ուզում անընդհատ նույն թեմայից գրել, որ դուք էլ չհոգնեք: Համ էլ հլը որ դա էն թեման ա, որ ամեն օր հնարավոր ա շատանա :))
Հեսա մտածեմ, թե ինչ թեմայից կարելի է խոսալ:think Իմ մոտ գիտեք ո՞նց ա, երկար ժամանակ որ ակումբում եմ լինում, դրանից հետո երբ գիշերը պառկում եմ քնելու, մտքիս էնքան հետաքրքիրք բաներ ա գալիս... բայց չեմ կարող ոչ մի տեղ գրել, իսկ եթե գրեմ էլ, ապա ամբողջ գիշեր չեմ քնի... իսկ առավոտյան արդեն միայն բուն նյությն եմ հիշում, իսկ էն լավ համեմումնքները մոռանում եմ:(
Ըսենց բան մեկ էլ ծրագրավորման հետ ա եղել: Ամենադժվար խնդիրները ըտենց էմ լուծում. ամբողջ օրը կարող ա կարդայի, գլուխ ջարդեի, մտածեի ու չկարողանայի լուրջ բանի հասնել: Հենց պառկում եմ քնելու..... վաաայ, էս ինչ հեշտ խնդիրա :)) (մեկ մեկ պատի վրա սկսում էի սխեմա գծել, ընենց հարմար, սղլիկ պատ ունեմ, հավեսա վրեն մատերով գծելը ու մտավոր պատկերացնելը...:D)
Իսկ սկզբում, որ հլը լուրջ խնդիրներ չէին առաջադրում, քնելուց առաջ ես էի մտածում, դիմացս լուրջ առաջադրանք դնում, որ հաջորդ գիշեր լուծումը գտնեմ :))
Հա, ճիշտ էք, լրիվ գժանոց ա :D

Լավ, բերեք գրեմ Ղարաբաղի թեմայից: Նախապես ասեմ, որ թեման իր մեջ քաղաքականություն ընդհանրապես չի ներառում: Հեսա տեսնեմ Լուսինի հետ ի՞նչ ունենք էդ թեմայով քննարկած :))
Գտա :D
Ես Ղարաբաղում չեմ ապրել, բայց ընդեղը շատ եմ սիրում.... համարյա ամեն տարի հորս հետ գնում ենք. միշտ ստացվում է այնպես, որ գործի բերումով ենք գնում, դրա համար մենակ ես ու հայրս ենք լինում: Գործը վերջացնելուց հետո գնում ենք Գանձասար: Մի հրաշալի, դրախտային տեղ է... մաքուր օդ, լիքը էշեր ու լիքը ղարաբաղցիներ, որոնց լեզվից բան չես հասկանում :))
Էդ գյուղում երկու հատ շատ լավ հյուրանոցներ կան: Հիմա կխոսեմ մեկի մասին...
Էդ հյուրանոցը մի հրաշքա, ինչքան գիտեմ 7 (եթե իհարկե չեմ սխալվում) պետություններից բերած քարերով ա սարքած: Անցյալ տարի որ գնացել էինք` ես ու հայրս նույն սենյակում էինք մնում: Համարյա ամբողջ գիշեր էդ սենյակում չքնեցի (լուրջ պատճառ կար` "բարձր" ձայնի ներքո չեմ կարում քնել :))): Առավոտյան (երբ հայրս դեռ քնած էր) դուրս եկա պատշգամբ, մի շատ լավ կաչելի կար դրված, նստեցի վրան... դիմացս ընենց հիանալի տեսարան էր...:love հիանում էի, թե ոնց է արևը դուրս գալիս, չէի ուզում մի վայրկյան անգամ աչքս կտրեի... մի քանի րոպե անց արդեն երազների գրկում էի....
նման ձևով հլը կյանքումս ոչ մի անգամ չեմ քնել, իրոք որ հրաշք էր:love

Ամեն անգամ մնում եմ այնտեղ երեք կամ չորս օրով, բայց այդքանն էլ ա բավական, որ մի լավ հանգստանամ: Հանգստանում եմ ոչ միայն ֆիզիկապես, այլ հոգեպես, ոնց որ գլխիս մեջի անիմաստ, վատ, անկապ հիշողությունները թռնեն, գնան: Մնում է միայն լավը, հաճելին ու ռոմանտիկը:love
Էս տարի որ գնացել էինք շատ լավ եմ հիշում թեյ խմելը: Լավ հավեսով ուտելուց հետո (իսկ ես ուտել շատ եմ սիրում:nyam նամանավանդ համեղ ուտել և այն էլ բնության գրկում) որոշեցինք թեյ խմել: Էնտեղ մի վառարան կար, որը միշտ վառվում էր` տաք ջուր ունենալու համար: Բայց մենք որոշեցինք սամավառը(էս բառի վառել: Ընենց հաճելի գործ էր.... լսում էս հաճելի երաժշտություն, խմում անմահական համով թեյ ու նայում նառդի խաղացողներին:D լրիվ ռոմանտիկա:D

armen9494
03.11.2011, 22:49
Ոնց որ թե օրագիրս կարդացողներ կան :)) ճիշտն ասած՝ հաճելի է:oy
Էս անգամ մի քիչ խոսամ իմ չինար բոյից :)) ոնց եմ զզվում ես իմ բոյից:[ բայց և շաաաաատ եմ սիրում:love
Բոյս սիրում եմ, որովհետև շատ սիրուն տեսք ա տալիս, իսկ չեմ սիրում իրա ֆունկցիոնալը :))
Բա դուք գիտեք լավա ամեն դռնով անցնելուց հիշել, որ պիտի զգույշ լինես, որ գլխիցդ մի քանի հանճարեղ միտք էլ չպակասի... գիտեք հաճելի ա երթուղայինում երկու տակ ծալվելը, կամ էլ որ ուզում էս էն վերջի տեղերն անցնես, էնքան մարդ ա մտքում հայհոյում...
իմ ձեռով ա գնացել սենյակիս նախկին լուստրաի 70%-ը (նո յա նե սպեցիալնօ... :)))
դասարանի վարագույր կախելը գիտեք հավե՞ս գործ ա...
իսկ ուրիշ տեղ քնելը...:aaa էլի հիշում եմ Ղարաբաղը...
Էս տարի որ գնացել էինք, առաջին օրը ընենց ստացվեց, որ հորս ընկերոջ տանը մնացինք (չնայած հայրս շատ պնդեց, որ գնանք հյուրանոց, բայց դե ընկերը ոչ մի կերպ չհամաձայնվեց. իրոք եմ ասում, ղարաբաղցիները շատ հյուրասեր են): Երեքովս քնելու էինք մի սենյակում: Սկզբում պարկեցի դիվանի վրա ու...:D մե ուրախություն, մե հրճվանք...ծնկներս դիվանի գլխի վրա էին, իսկ ոտքերիս կեսից ավելին դուրսն էին... որոշեցի լեժանկայի վրա պառկեմ ու...ծիծաղը կրկնապատկվեց...:D ստիպված գետնի վրա քնեցի:D
Չսիրածս արտահայտություններից ա՝ ես որ քո բոյն ունենայի....
չեն էլ մտածում, թե ինչքան բացասական կողմ կա :)

Բայց դե ինչ որ մեզ տրված է, պիտի գոհ լինենք, ու ես շատ գոհ եմ. ինչքան էլ որ իրա ֆունկցիոնալը վատն ա, բայց դե դիզայնը լավն ա :))

armen9494
04.11.2011, 19:57
էն դասախոսների պահը շարունակեմ :))

Էն օրը մեր մոտ հայոց լեզվի ժամ էր: Էլի էն անկապ դասերից ա, բայց սրա դասախոսը շատ խելոք երիտասարդ կին ա, գիտի, որ դա մեզ պետք չի գալու, ինչ դպրոցում սովորել ենք, հերիք ա, ինչ էլ չենք սովորել՝ ոչ էլ կսովորենք: Շատ լավ դասախոս ա, ասում ա, ով ուզում ա, թող իրա ուզածը կարդա, մենակ թե ժխոր չանի: Իսկ ով էլ չի ուզում՝ իրա հետ խոսում ենք, քննարկումներ անում: Էն օրը խոսք գնաց էս երկրի վիճակից ու կաշառակերությունից ու նա մեր տղաներից մեկին ասեց.
-Ենթադրենք դու ֆիզիկա չգիտես: Եկել ա քննության օրը: Դու ի՞նչ կանես՝ կտաս կաշառք, որ նշանակեն, թե՞ դուրս կմնաս ինստիտուտից:
-Պարզ ա որ կտամ, բա հո դուրս չեմ մնալու,- պատասխանեց էդ տղան:
-Ըհը, բա որ ասում եմ էս երկրի կաշառակերությունը արդեն մատաղ սերնդից ա սկսվում, եթե դուք այդպես եք մտածում, ապա ոնց եք ուզում առանց կոռուպցիայի երկիր:
Ասեց ու իրենից գոհ նստել էր:)
Ես էլ ասեցի.
-Ընկեր Զ., իսկ իմ կարծիքը կլսե՞ք: Ես եկել եմ այստեղ՝ մասնագիտություն (մասնավորապես ծրագրավորում) սովորելու համար, ճի՞շտ է:
-Ճիշտ է:
-Ըհը, ես եկել եմ ու փայլուն կերպով սովորում եմ իմ մասնագիտական առարկան: Բայց ես չեմ կարողանում սովորել, օրինակի համար՝ նյութագիտությունը: Հիմա ես ի՞նչ անեմ, տամ գումար այդ դասախոսին, որ կարողանամ շարունակել նաև իմ մասնագիտությունը սովորելը, թե՞ դուրս մնամ ինստիտուտից:
-Դե խելացի մարդը կտա գումար...
-Բա տեսնու՞մ եք, մենք այդպես չենք մտածում, մեզ ստիպում են այդպես մտածել: Մենք չենք կարող այդպես չանել, որովհետև ուզում ենք լավ մասնագետ դառնալ, իսկ դրա համար՝ մենք պետք է լավ սովորենք մասնագիտականը, իսկ դրա համար էլ մեզ ժամանակ է պետք, որը ուրիշ առարկան սովորելու դեպքում չի լինում: Ճի՞շտ եմ ասում...
-Ճիշտ ես:)

Ասեմ, որ շատ քիչ են լինում այսպիսի դասախոսներ: Շատերը ժամերով փորձում են համոզել, որ դա մեզ պետք է: Ընենց քեֆս բերեց:)
մնում ա տենանք էդ առարկայի զաչյոտի վախտ ի՞նչ ա անելու... կաշառք կուզի՞, թե կասի, դնում եմ առանց ոչ մի բանի: Նրա բնավորությունը տեսնելով, կարող եմ ասել, որ ավելի շատ հնարավոր է չուզելու տարբերակը:

շարունակելի...

Հ.Գ. էս թեման հլը էնքան շարունակություն կունենա. մտածում եմ՝ ավելի լավ չէր մի հատ առանձին թեմա բացեի՝ հատուկ նվիրված էս թեմային:think

armen9494
05.11.2011, 23:47
Էսօր ուզում եմ գրել մի բանի մասին, որ ուզում եմ անել, բայց չեմ կարողանում...:(

Խոսքս Լիոնի "Հավերժության դատապարտված"-ի մասին ա...
Ընենց հավեսով էի սկսել կարդալ էս ստեղծագործությունը, իրոք որ հրաշալի էր. նամանավանդ երբ կարդում ես ու հետդ ուրիշ կարդացողներ էլ կան, իրար հետ քննարկում եք, մեկդ համաձայն ա, մյուսը չէ, ամեն մեկը իրա ասածն ուզում ա ամեն գնով առաջ տանի. կարճ ասած՝ լրիվ հավեսին քննարկում...
Էն էլ ինստիտուտը չթողեց որ շարունակեմ կարդալս իրանց հետ: էն սկզբի ժամանակները հլը հացնում էի գոնե կարդայի, բայց չքննարկեի, հետո երբ մի քիչ էլ ծանրաբեռնվեց վիճակս, տեսա, որ կարդում եմ ու բան չեմ հասկանում, ոնց որ ուղեղս անջատած կարդամ: Իսկ ընդեղ էլ ընենց պահեր էին, որի վրա արժի մտածել, որ կարդացածդ մի արժեք ունենա: Խնդիրը ժամանակիս մեջ չէր (ու հիմա էլ չի), ուղղակի երբ հոգնած մի բան էս կարդում, որը մտածելու առիթ ա տալիս, իսկ իմ համար կրկնապատիկ անգամ, որովհետև ես պատմությունից շաաաաաատ հեռու եմ ու լիքը բաներ կան որ չգիտեմ, էդ դեպքում շատ դժվար ա հոգնած ուղեղով հասկանալն: Շատ շնորհակալ եմ Լիոնին, իր շնորհիվ ես քիչ թե շատ պատմությանը ծանոթացա, չնայած էլի շատ բաներ կան, որ կարդացել էի ու մոռացա...էհ, ես էլ էդ տեսակի մարդ եմ, ուղեղս աշխատում ա, բայց չի հիշում, մեր լեզվով ասած՝ պրոցեսորը լավն ա, վինչեստրը թափելու բան :))

Էհ, սպասում եմ էս սեմեստրս ավարտեմ, արձակուրդներ գան, որ շարունակեմ կարդալս :aha
Չնայած էլ էն խմբակային կարդալը չի լինի, բայց դե էլի արժի կարդալ, Լիոնի գրելաոճը շատ եմ սիրում;)

Էհ Լիոն ջան, քեզ երկար տարիների կյանք ու ստեղծագործական մտքի թռիչք եմ ցանկանում :bux:

armen9494
06.11.2011, 23:14
Երեկ իրիկունը պառկել էի ու փորձում էի հիշեի մանկությունս:love
Էհ, էդքան էլ շատ բան չեմ հիշում, բայց դե մի բան շատ լավ եմ հիշում. հիշում եմ, որ երբ գնում էինք մնգո (ձեր լեզվով՝ մանկապարտեզ :)) ), չէի սիրում, մեծ մասը ուզում էի չգնայի: Բայց լավ հիշում եմ, որ բոլորը ասում էին՝ կգնաս դպրոց, մնգոն կկարոտես... էէէէէէ, երանի էի տալիս էդ օրվան, որ պիտի մնգո չգնայի, դրա տեղը, ոչինչ, թող դպրոց գնայի:
Եկավ դպրոց գնալուս ժամանակը... գնացի, բայց հետաքրքիրը գիտե՞ք որն էր. էլի գնում էի մնգո :)) հա, մի խդնացեք, մինչև երկրորդ դասարան մնգո եմ գնացել:) Բայց էն ժամանակ արդեն սիրով էի գնում, քանի որ ընդեղ ավելի անհոգ էր, քան դպրոցում :roll
Հետո որ դպրոցի էն մի քիչ ավելի թունդ տարիները եկան, սկսեցի մի տեսակ չսիրել դպրոցը, բայց ուրիշների համեմատ ես ավելի շատ էի սիրում, կարճ ասած՝ դպրոցից չէի զզվում :))
Ամեն գնով աշխատում էի չբացակայեի դպրոցից, որովհետև գիտակցում էի, որ էդ մի բացական վրաս թանկ ա նստելու, որովհետև ուզում էի սովորել:
Էդ ժամանակ էլ ասում էին, թե կգա ժամանակը ու կկարոտեք դպրոցը...
էէէէէէէէ, երանի էի տալիս էդ ժամանակին, որ կպրծնեմ դպրոցը ու կգնամ ինստիտուտ, որտեղ կսովորեմ իմ համար մասնագիտություն, որը հետաքրքիր կլինի: Եկավ 10-րդ դասարանը ու զգացի, որ չեմ ուզում բաժանվեմ դպրոցից:love
Ամեն ինչ ընենց հարազատ էր դարձել, թե դպրոցը, թե ընկերներս, թե ուսուցիչները: Էդ տարի որ պարապում էի, շատ հոգնեցուցիչ էր ու արդեն մանրից զգում էի ինստիտուտի "հոտը" դրա համար էդքան էլ չէի ուզում բաժանվել դպրոցից, բայց ցանկություն կար ինստիտուտ գնալու: Էհ, եկավ ժամանակը նրանից էլ բաժանվեցի...
Հիմա գնում եմ ինստիտուտ, կարոտում եմ դպրոցս ու էլի երանի եմ տալիս, թե երբ պիտի պրծնեմ էս ինստիտուտից...
Բայց հետաքրքիրն էն ա, որ չեմ պատկերացնում՝ ոնց կարա սրանից ավելի ծանրաբեռնված վիճակ լինի :scare
Բայց զգում եմ, որ մոտենում ա նաև էդ ժամանակը, երբ երանի էմ տալու ինստիտուտին, դրա համար հիմա փորձում եմ "վայելեմ" էս "ազատությունս" :))
Էհ, ժամանակը կգա ամեն ինչին էլ երանի կտանք...

Հ.Գ. կներեք, եթե մի փոքր ձանձրացնող գրառում էր:oy

armen9494
08.11.2011, 23:46
Նոր կարդում էի Ջոնի ու Լուսինի հարցազրույցը. իրոք շատ լավն էր, մի անգամ էլ չեմ զլանում էդ ասելուց:love
Հետո իմացա, որ մինչև էդ մի հարցազրույց էլ էր տվել Ջոնը՝ էս անգամ Ուլուանային. կարդացի, ու ուզում էի գրառում անել, բայց զգացի, որ մի տեսակ շատ ա մեծ ծավալի լինում ու ընդեղ եթե գրեի, բոլորը չի որ հաճույքով կկարդային, իսկ ստեղ եթե դնեմ, գոնե գիտեմ, որ ով մտել ա ստեղ, գիտի որ իմ մասին ա լինելու գրած, ուրեմն էդ մտքին համաձայն ա :))

Հարցազրույցից հասկացա, որ իմ մոտ Ջոնի հետ շատ բաներ կան որ համընկնում են (չգիտեմ՝ իրան էդ միտքը դուր ա գալիս թե չէ, բայց ես դեմ չեմ :)) ), մի քանիսը ստեղ գրեմ.

իմ մոտ էլ շատ բաներ համընկնում են, մի քանիսը գրեմ.
Ինքս ինձ բացահայտելը նոր եմ զգացել, առաջ կյանքում չէի պատկերացնի, որ կարող եմ մտքերս շարադրել ու թղթի վրա գրել, իսկ հիմա դա ավելի հեշտ ա, քան խոսելը:
Կոմպլեքսների մասին էլ չեմ խոսում. չնայած իմ կյանքում ակումբը այն ժամանակ եկավ, որ արդեն սկսել էի կամաց կամաց էդ կոմպլեքսներից ազատվել, իսկ ակումբը շաաատ օգնեց:
Դե ինչ վերաբերվում ա լոքշին՝ էլ չասեմ. առաջ եթե իմ համար ազատ ժամանակ էր լինում, հիմա էդ ժամանակը էլ չի լինում:
Հանդիպման պահը ի՜նչ նման ենք իրար:D ես էլ մինչև որոշեցի ակուբի հանդիպմանը մասնակցել՝ մի ամսից ավել անցավ, հետո գրեցի ու երկու ամիս հետո հանդիպեցի:D բայց դե իրոք արժեր էդ հանդիպմանը երեք ամիս սպասել:love
Իսկ ես լրջորեն մտածել եմ ակումբից հեռանալու մասին. որովհետև էլ ազատ ժամանակ չունեմ :D
Էն դասատուի պահով էդքան էլ նման չենք. ես ընդհակառակը՝ դասերը չեմ կարողանում խանգարել, մեջս ինչ-որ բան ինձ թույլ չի տալիս նման բան անել:oy
"Ինձ պետք է ընդամենը մի բան. որքան հնարավոր է շուտ ծանոթանալ ՆՐԱ հետ, ում հետ ապագայում ամուսնանալու եմ։ Մեքենա չեմ ուզում, ոչ էլ վերջին մոդելի հեռախոս, ոչ էլ շատ փող... ու ոչ էլ կայֆավատի համար նախատեսված լիքը ընկերուհիներ..."- այ էս խոսքերը երբ ասում եմ, սաղ միանգամից կողքից սկսում են՝ "այ տղա, դու ի՞նչ ես ամուսնանալու մասին մտածում, հլը ուսանողական տարիներ կա, հլը աղչկեք, կայֆավատներ..." , իսկ ինձ էդքան էլ չի հետաքրքրում էդ "կայֆավատները", չնայած ո՞վ իմանա, գուցե հետագայում հետաքրքրի:oy
Խորհուրդներ տալը։ Զգում եմ, որ կարող եմ լավ հոգեբան դառնալ, բայց, չգիտեմ ինչու, չեմ դառնա...- էս խորհուրդներ տալու պահը երևի շատերիս մոտ կա: Իսկ հոգեբան դառնալու պահով, ինձ թվում էր, թե ինքս ինձ երևակայում եմ, բայց էս վերջերս մի դեպք եղավ (դասախոսի հետ կապված), էս ընկերս կողքից էշացած նայում էր, ասում ա արա բայց դու յամանն էս հա, դու էդքան լավ որտեղի՞ց գիտես, թե ինչ ա ասելու: Չգիտեմ, մի քիչ երևի փորձեմ համեստությունս պահել ու չշարունակել էս թեման:oy
Այ ինչ վերաբերվում ա աղջիկ "կպցնելուն", ասեմ, որ ինձ թվում ա, որ իմ մոտ դրա հավանականություը 0-ի ա հավասար: Երբեք չեմ կարա անկապ տեղը, օրինակ փողոցում քայլելիս ինչ-որ աղջկա հետ, որն ինձ առաջին հայացքից դուր է եկել, մոտիկանալ ու ծանոթանալ (նույնիսկ չեմ էլ փորձել), բայց երբ ինչ-որ թեմա կա խոսելու, կարճ ասած, երբ կա ինչ-որ մեկը, ով կարող է մեծ ծանոթացնել՝ շատ շուտ եմ էնպես անում, որ էդ աղջիկը իմ հետ խոսելուց կաշկանդված ու քաշված չլինի:
Մեկ էլ մի բան զգացի՝ երկուսս էլ սիրում ենք մեր տված հարցազրույցը վերջում կարդալ ու ինչ-որ չափով մեկ անգամ ևս բացահայտել մեզ:

armen9494
11.11.2011, 18:24
Էսօր քայլելով գալիս եմ տուն ու մտածում եմ... ինչի՞ մասին եմ մտածում՝ ինքս էլ չգիտեմ, զգում եմ, ուղեղս աշխատում է, բայց որ ուղղությամբ՝ չեմ հասկանում
ինչ-որ բան մեջս փոխվել է... զգացի որ ընդամենը հոգնել եմ, որոշեցի էսօր հանգստանամ:
Եկա, մտա ակումբ. տեսա անկապում նոր գրառումներ կան, մտա ու էս գրառումը տեսա
http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2303876#post2303876
ճիշտն ասած՝ ուզեից իմանամ, ես իրո՞ք մազոխիստ եմ, թե՞ չէ :))
Նայեցի մուլտը, դուրս հեչ չեկավ, էս պատմվածքը հիշում եմ դպրոցում կարդացել էի ու շատ էր դուրս եկել, իսկ ստեղ այն լիովին աղավաղված էր...:(
Վերջացավ, ու մեկ էլ տեսա "Կորցրած երազը":love
Ո՜նց եմ սիրում, էս մուլտիկը, մուլտիկի երաժշտությունը, աղջիկը, թիթեռները, պապիկը...:love
աչքերս կիսաբաց նայում էի ու հանգստանում, այստեղ ամեն ինչը հանգստացնող ա


http://www.youtube.com/watch?v=4T1K_B9LbZo&feature=related



Հ.Գ.:lazy

armen9494
11.11.2011, 19:05
էսօր լրիվ մուլտիկների օր ա՝
ոտքերով խացեր եմ դնում, գնում եմ գնում...:love

armen9494
14.11.2011, 23:34
Էսօր իմ մոտ մի հոյակապ օր էր :yahoo
Ինստիտուտում օրս անցավ շատ թեթև, ընդեղից բան չունեմ պատմելու. մենակ մի բան ասեմ՝ շնորհավոր մեր մասնաշենքի նոր դռները :))
Ինստիտուտից եկա տուն, հանգստացա ու տրամադրությունս նախօրոք բարձրացրի :))
...............


Հենց նոր եմ տուն եկել. «Ալաբալանիցա» ֆիլմի պրեմյերային էի գնացել. ով չի նայել, խորհուրդ կտամ նայի, իմ դուրը շատ եկավ, հոյակապ ֆիլմ էր, հումորը լավն էր, բայց տասնապատիկ անգամ ավելի լավն էր իմաստը. մի պահ կար, զգացի որ ամբողջ դահլիճը հուզվել էր, հուզվել էր բառիս ուղիղ իմաստով:love
Էն ով որ էլ չէր հուզվել (օրինակ ես :)) ), ներսից իրան հազիվ էր զպսում (դե կինոյի ժամանակ լացել չեմ սիրում :D ): Կինոյի մասին չեմ ուզում գրել, որ կարդացողի մոտ հետաքրքրությունը չկորի. միայն էդ ինտերակտիվի պահը դուրս չեկավ, չեմ սիրում, երբ լինում են կադրեր, որոնք կարող էին լինել, բայց տվյալ դեպքում չեն լինում:

armen9494
15.11.2011, 23:13
Վաղը կուրսայինի պաշտպանության եմ, իսկ ես ոչ հավես ունեմ, ոչ էլ զահլա :))
Մեկ ա՝ մի բան կստացվի;)
Բոլորը գիտեն, թե ես շատ զբաղված եմ հիմա, ես էլ ըտենց գիտեի :D
Անցնեմ բուն թեմային. օրագրիս առաջին գրառման մեջ գրել էի, թե դպրոցում ինչքա՜ն շատ էի ես զզվում շարադրություններից, բայց հիմա գրելը սկսել ա դուրս գալ: Կփորձեմ հենց էն դպրոցի ամենատառապյալ վերնագրով՝ "Աշուն է"-ով շարադրություն գրել, չգիտեմ թե ինչքանով կստացվի, բայց հաստատ դպրոցից ավելի լավ կգրեմ:

Հիմա ինձ պատկերացնում եմ դպրոցում ու գրեմ էդ ոճով մի մատ խորքից, մեծատառով :))


Աշուն է

__Աշուն է... ո՜նց չեմ սիրում ես այս վերնագիրը. ամեն տարի գալիս ենք դպրոց, անցնում է մի քանի օր և «Ինչպես ես անցկացրի ամառային արձակուրդներս» վերնագրով շարադրությունից հետո գրում ենք այս մեկը: Դե ամառային արցակուրդների շարադրությունը ինչ-որ չափով հեշտ է գրել, կոնկրետ մի քանի դեպքերի մասին կարող եմ գրել և էջերը բավականաչափ սևացրած կլինեմ: Իսկ այս թեմայով չեմ սիրում գրել, որովհետև հենց սկսում եմ ռոմանտիկայի մասին գրել, մի քանի բառից հետո չեմ կարողանում շարունակել: Ես ավելի շատ ռոմանտիկ զգում եմ, քան ասում դրա մասին. էությունս է այդպիսին: Մի պատճառ էլ կա՝ ես այդքան էլ չեմ սիրում աշունը: Այդ պատճառով հիմա կգրեմ գարնան մասին: Մտածում եմ, որ հնարավոր է այս պատճառով շարադրությանս վերջում գրվի "թեմայից շեղում" և նշանակվի երկուս, բայց դա ինձ այդքան էլ չի հետաքրքրում, որովհետև աշնան թեմայով գրելու դեպքում դժվար թե ավելի բարձր ստանամ:
__Գարուն է... շատ եմ սիրում գարունը: Մի քանի պատճառներ կան. առաջինն այն է, որ ծնունդս գարնանն է, իսկ ես շատ եմ սիրում այդ օրը, բացի այն որ ծնունդս է, նաև այդ օրը մարտի ութն է: Դե կարճ ասած՝ ծնունդս մարտի ութին է: Դա իմ համար կրկնակի տոն է, որովհետև այդ օրը ես և՜ նվեր եմ ստանում, և՛ ինքս եմ նվիրում: Իսկ ես շատ եմ սիրում նվիրել, նամանավանդ՝ ծաղիկներ նվիրել: Ծաղիկներ շատ եմ սիրում՝ հատկապես վարդեր: Դրանցից ամենաշատը սիրում եմ կարմիր գույնի մեծ, լայն թերթիկներով վարդերը: Բայց ես սիրում եմ միայն նայել ծաղիկներին, նայելով հաճույք ստանալ, իսկ նրանց հոտը, որքան էլ որ տարօրինակ լինի՝ չեմ սիրում, ավելի ճիշտ՝ տհաճ է: Ինքս ունեմ վարդեր, սիրում եմ նրանց խնամել. նրանց մեջ սիրում եմ այն հատկությունը, որ նրանց ճիշտ և հնրավորինս խորքից կտրելու դեպքում ավելի լավ են աճում:
__Գիտեմ, թեմայից շատ եմ շեղվել, բայց դե ինչպես քիչ առաջ ասացի, այս անգամ դա ինձ չի հետաքրքրում: Գարունը նաև սիրում եմ այն պատճռով, որ գալիս է մի ժամանակ (երբ դեռ ամառը մոտիկ չէ, ձմեռան շունչն էլ արդեն անցել է) երբ կարողանում ես հագնվել շատ թեթև՝ չես մրսում և չես շոգում: Ես տանել չեմ կարողանում շոգը, ահավոր է: Ցրտին ինչ-որ տեղ դիմանում եմ, բայց շոգը շատ տհաճ է: Այնպես որ ամենալավը քիչ առաջ նկարագրածս եղանակն է: Այդ ժամանակ կարելի է տնից շատ դուրս գալ և զբոսնել: Զբոսնել շատ եմ սիրում: Լինում է ժամանակ, երբ անհագ ցանկություն եմ ունենում միայնակ զբոսնելու համար, իսկ ժամանակ է լինում, երբ դա շատ տհաճ է լինում: Երբ զբոսնում եմ միայնակ (այն ժամանակ, երբ դա ինձ դուր է գալիս) , սկսում եմ մտածել. մտածում եմ ու ինքս էլ չեմ հասկանում, թե ինչի մասին: Ուղեղս զբաղված է լինում, բայց հենց փորձում եմ հասկանալ, թե ինչի՞ մասին էի մտածում, զգում եմ, որ այնտեղ դատարկություն էր: Երևի այդ կերպով ուղեղս փորձում է իր հանգիստը գտնել. արհեստական կերպով ինձ ցույց է տալիս, թե զբաղված է, որպեսզի ես իրեն չզբաղեցնեմ, իսկ ինքն իր համար հանգստանում է:
__ Գիտեմ, գիտեմ, վաղուց թեմայից շեղվել եմ ու եթե մինչ այս ընկեր Հ. դուք չեք ջնջել գրածս և տակը մակագրել "թեմայից շեղում", ուրեմն երկաթյա նյարդեր ունեք: Դե ես էլ փորձեմ չչարաշահել ձեր նյարդերը և այսքանով ավարտել շարադրությունս՝ արդեն սովորական դարձած նախադասությամբ: Աշուն է...

armen9494
21.11.2011, 23:47
Էսօր իմ "հին" ու լավ ընկերս էր մեր տանը:love
Նստել էինք իրար հետ կուրսային էինք անում, արեցինք, վերջացրինք, որոշեցինք մի քիչ էլ ինտերնետ մտնել :))
Ինքը ակումբում կարելի ա ասել չկա՝ գրանցված ա, բայց սկի լոգինը չի հիշում :))
Ասեցի ծանոթացնեմ մեր ակումբի հետ, մի քանի բաներ ցույց տվեցի, ցույց տվեցի նաև էն տեղերը, որտեղ իրա նվագած երաժշտությունն եմ տեղադրել, մեկ էլ աչքովս ընկավ Լուսինի «Անունների շքախումբ»-ը, ասեցի էդ էլ ցույց տամ: Նայում էինք, ասեց հլը էջը իջացրա ներքև՝ տեսնենք Արմեն անունով կա՞, ասեցի չէ, արդեն նայել եմ:)
Ինքն էլ ասեց՝ հեսա կլինի :))
Աաաա, ասի դու ո՞ր օրվա աքրոստիկոս գրողն ես: Ճիշտն ասած՝ դպրոցում մի երկու անգամ տեսել էի որ ինչ-որ բան գրել էր, բայց լավ չէի հիշում: Թուղթ ու գրիչը վերցրեց, ես ասեցի չխանգարեմ ու շնչիդ չնստեմ՝ վերջում կկարդամ գրածդ: Ասեց հեսա նայի ի՜նչ եմ գրում :))
Անցավ մի 10-15 րոպե, ասեց՝ ըհըըըըըն, պասի մի հատ սիրուն արտագրեմ, նոր կարդա :))
Կարդալն ու միանգամից հաճելի ժպիտ եկավ դեմքիս :))


Անուշ ախպերն ես դու մեր կողակից,
Րոպեներն անցնում են, արաղը դու լի՛ց,
Մեր երեկոն ծաղկացրու պարով,
Եկել է պահը՝ զոռով ու շառով,
Նորից հիանում ենք մեր մեծ ախպերով !!!
:hands

Կարդալուց միանգամից աչքիս առաջ հայտնվեց հավեսով հացի սեղանը, որտեղ նստած էինք ընկերներով:love

armen9494
23.11.2011, 23:36
Օրագիր ջան, գիտե՞իր թե քեզ մոռացե՞լ եմ, չէ էդ ըտենց չի :) (Ասեցի մի քիչ էլ Մեմեի ոճից վերցնեմ :)) )
Էսօր պատմեմ իմ թանգարանային հետաքրքրությունների մասին: Նոր Լուսինի հետ էի խոսում ու խոսք գնաց Մատենադարանից: Առաջին պահին ամոթով զգացի, որ ոչ մի անգամ այնտեղ չեմ եղել:oy
Բայց իրականում էդքան էլ չեմ ափսոսում դրա համար: Ես կարծում եմ որ այնտեղ գնալ արժի այն ժամանակ, երբ այնտեղի հետաքրքրությունները ես կնայեմ հաճույքով:
Դպրոցական տարիքում որ գնում էինք թանգարան ես էլ գնում էի, թե ինչի՞ էի գնում՝ ես էլ չգիտեմ :esim
Ուղղակի որ էրեխեքով էինք՝ հավես էր, բայց թանգարանի նմուշներն իմ համար մեծամասնությամբ անհետաքրքիր էին. շատ քիչ բաներ կարող է լինեին, որ գրավեին ինձ իրենց տեսքով, էն էլ մի քանի րոպե, դրանից հետո նույնիսկ մոռանում էի դրանց մասին: Իսկ հիմա զգում եմ, որ թանգարան գնալու դեպքում արդեն որոշ չափով հաճույքով կնայեմ: Առաջ որ գնում էինք, ամբողջ թանգարանով պտտվում էինք, կեսից սկի չէի էլ ուզում լսել, թե ինչ են խոսում ու չորս աչքով նստելու տեղ էի ման գալիս :))
Իսկ հիմա կուզեմ գնալ, բայց ոչ ամբողջը նայել, կուզեմ լինել մենակ, որ ինչքան ուզեմ, ինչը ուզեմ նայեմ, որ մեկը կողքիցս չասի՝ Արի հետ մնացինք...:angry
Դժվար թե ամբողջությամբ նայեմ, կնայեմ այնքան, մինչև հագենամ, մինչև զգամ, որ արդեն ինչ-որ բաներ չեմ հասկանում:

Ես մենակ երկու տուն-թանգարան ա եղել, որ հաճույքով եմ գնացել ու հիմա էլ հաճույքով կգնայի:love
Մեկը Շիրազինն էր, բայց այն պատճառով, որ շատ լավ "գիդ" կար: Իրականում ինքը գիդ չէր, ուղղակի այդ օրը թանգարանը փակ էր (չեմ հիշում ինչ պատճառով), բայց մեր խնդրանքով մի պապիկ բացեց այն ու մեր հետ քայլելով շատ հավեսով պատմում էր Շիրազի կյանքի մասին, պատմում էր ոչ թե էն ստանդարտ մասերը, այլ այն մասերը, որոնք հիացմունք ու ծիծաղ են առաջացնում :love
Մեկ էլ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանն ա շատ դուրս եկել, հիմա շատ աղոտ եմ հիշում, բայց հիշում եմ որ այդ օրը մեծ բավականություն էի ստացել:

Հ.Գ. այս վերջին երկու թանգարաններում էլ եղել եմ մի օրում:

armen9494
03.12.2011, 18:10
Էս ի՜նչ տրամադրություն ա մոտս :yahoo
Սաղ Վիստն ա մեղավոր՝ http://www.akumb.am/showthread.php/62104-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%C2%AB%D5%AE%D5%A1%D5%B2%D6%80%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8%C2%BB?p=2308768#post2308768
Վիստ ջան, մի անգամ էլ եմ ասում, շաաատ մերսի, էս կարգի տրամադրությունս վերջին ժամանակներս չէր բարձրացել:
Էս նկարը տեսնելն ու միանգամից սկսեցի հավեսով երգերը լսել, հեսա տեղադրեմ ստեղ, դուք էլ քեֆ արեք :))

http://muzofon.com/search/arsen%20hayrapetyan%20tagavor

http://www.youtube.com/watch?v=QUY5Ky5ASb0

http://www.youtube.com/watch?v=h_oUZUlbETA

http://www.youtube.com/watch?v=A3V52tNHp0M

http://www.youtube.com/watch?v=PTdYfdeLNQk

armen9494
04.12.2011, 23:44
Ակումբում էս ի՜նչ իրադարձություն ա :)) (դե ի նկատի ունեմ Մեմեի՝ Անուշայի ծնունդը շնորհավորելը էլի):
Մի քանի օր առաջ տեսա, որ Մեմեն նոր թեմայա բացել, ու շնորհավորում ա unknown-ի ծնունդը, որոշեցի կարդամ, քանի որ Մեմեն էր գրել (շատ հաճելի ա գրում, հավեսս գալիս ա): Կարդացի, ընենց հավեսս տվեց, ուզում էի ես էլ շնորհավորել, չնայած unknown-ին չեմ ճանաչում, բայց որ Մեմեն էր ըտենց գրել, ասեցի հաստատ արժի :))
Բացեցի էդ գրելու էջը, բայց ինչ-որ բան հետ պահեց, չգիտեմ ի՞նչն էր, բայց չգրեցի... մտածում էի նրանից ա, որ չեմ ճանաչում իրեն, իսկ ես ուղղակի "շնորհավոր" գրել չեմ սիրում, կարծում եմ էդ գրում են էն դեպքում, երբ ուղղակի, ոչ ժամանակ ունեն, ոչ էլ հավես, գրում են "պլան կատարելու" համար: Ասեցի լավ, հետո կգրեմ, երբ մտքերս տեղը գան: Հետո նոր հասկացա, թե ինչի չէի գրել, ախր էդ օրը իրա ծնունդը չէր :D
Մեմ ջան, դու էլ մի նեղվի, ասում եմ շատ լավ սյրփրայզ էս արել;)

Էսօր հիշեցի, որ նման կարգի դեպք իմ հետ էլ ա եղել :))
Քրոջս ու հորս ծնունդը նույն օրն ա: Փոքր ժամանակ մի անգամ էդ ծնունդին հորս ընկերը պիտի գար, լավ հիշում եմ՝ մյուս հյուրերից ուշանում էր: Երեկոյան եկավ, դե բնականաբար նվեր էր բերել: Հորս չեմ հիշում թե ինչ էր բերել (եթե չեմ սխալվում՝ նկար), բայց քրոջս մի հատ հավեսով պիստալետ էր բերել :D
Դե հլը ծնունդը չի ավարտվել, ես ու քուրս էլ տեսել ենք էդ նվերը, իրար հետ լեզվակռիվ ենք տալիս, ես քրոջս ասում եմ՝ քեզ էդ ինչի՞ ա բերել, էդ հաստատ քոնը չի, իմնա, ինքն էլ ասում ա՝ մենակ տղեքը չեն պիստոներով խաղում :D
Ծնունդից հետո պապան ասեց, որ ընկերը իմացել ա, թե իմ ու հորս ծնունդն ա նույն օրը, ինձ ա էդ նվերը բերել :D
Բայց ես ո՜նց էի ուրախացել :love

Հ.Գ. օրագրիս երկրորդ էջը շնորհավոր, ես չշնորհավորեմ, էլ ո՞վ շնորհավորի :D

Օրագիր ջան ՇՆՈ՜Ր ՀԱ՜ ՎՈ՜Ր :bux:

armen9494
07.12.2011, 21:22
Էսօր ուզում եմ գրեմ իմ առաջին աշխատավարձի մասին: Նախ կխնդրեմ մի բան. գրածիս մեջ չփնտրեք գլուխ գովալու տեղեր, ուղղակի ուզում էի դրա մասին պատմել:
Հայրս զբաղվում ա հեռախոսակայանների տեղադրմամբ ու ծրագրավորմամբ (գիտեմ, կարող ա ձեզ էդքան էլ հետաքրքիր չի դա, բայց պիտի գրեմ, որ բուն թեմային անցնեմ): Այնպես եղավ, որ իր գործի համար իրեն մի ծրագիր էր պետք, բայց ինքը չուզեց դրանով խորանալ ու ես որոշեցի ուղղակի ուսումնասիրեմ դա՝ սկզբում ուղղակի հետաքրքրեց ծրագիրը: Սարքավորումներից ամեն ինչ ունեի ու հանգիստ փորձարկում էի ինչ ուզեի: Լավ երկար ուսումնասիրեցի դա ու մի օր հայրս ասեց, որ մի տեղ կա, որտեղ ուզում են այս ծրագիրը տեղադրվի և ծրագրավորվի: Իրականում ծրագիրը ինտերնետում կա ու շատերը գիտեն դրա մասին, բայց ես շատ բան եմ ավելացրել դրա վրա, որը դժվար չի, բայց շատ ժամանակատար ա: Ասեց, որ էդ գործի համար տալու են 100$: :o դեմքիս այ էս արտահայտությունն էր, երբ առաջին անգամ լսեցի դրա մասին:Հորս ասեցի՝ բեր ախպերափայ՝ 50-ը քեզ, 50-ը ինձ :)) Բայց դե ինքն իհարկե ասեց, որ 100-ն էլ իմն ա: Շատ ուրախ էի, ավելի շատ ուրախ էի ոչ այն մտքից, որ այդքան գումար եմ ունենալու (այն ժամանակ շատ ծախսելու տեղ չունեի էլ), այլ այն մտքից, որ ես դա աշխատելու եմ:
Արեցի այդ գործը, ճիշտ է, մի քիչ ավելի դժվար, քան ես էի սպասում, բայց արեցի: Լավ հիշում եմ, արեցի, վերջացրի, ըտեղի աշխատողը հանեց գումարը, որ պիտի հորս տար, հերս ասեց՝ ուստին տվեք :)) :love
Ինչ ուզում եք ասեք, բայց էդ պահին մեջս ընե՜նց էի ուռել, ոնց որ աշխարհն իմը լիներ: Էդ ժամանակ երևի 7-րդ կամ 8-րդ դասարան էի:
Եկա տուն, էդ փողը դրեցի դարակումս ու ընդեղից դրամ վերցրեցի՝ առաջին աշխատավարձիս մաղարիչի համար :))
Հաջորդ օրը խանութից քաղցրեղեն էի առել, սոկ, բան ման, կարճ ասած՝ ամեն ինչ, բացի արաղից :D
Սաղին մաղարիչ առել էի, բայց հորս ու պապուս... :oy

armen9494
08.12.2011, 14:39
Պաաաաաա՜հ, էս ի՜նչ քեֆ ա մոտս :yahoo
Չէ, հլը որ չեմ գժվել, չնայած Մի բառ գրում եմ, կես ժամ երգ լսում :dance
Էսօր իմ հավեսով ակարդեոն նվագող ընկերոջս բանակի քեֆն ա, ճամփում ենք հայրենիքը պաշտպանելու: Վազգեն ախպեր, չգիտեմ էս կկարդաս, թե չէ, բայց քեզ լիքը հաջողություն եմ ցանկանում, ոնց գնաս, մի տասնապատիկ ավելի լավ հետ գաս, անփորձանք, միշտ ըտենց ջան ջիգյարով: Մի բան հաստատ գիտեմ, քո նման մաքուր սրտով մարդը ընդեղ հաստատ խնդիր չի ունենա:
Հիմա նստել եմ ու երգեր եմ հավաքում, էդ իմ սիրած բնավորության գիծս ա՝ ինչ քեֆ լինի, ես էդ քեֆից առաջ երգեր եմ հավաքում, որովհետև պարել շաաաատ եմ սիրում :yahoo
Իսկ հիմա տրամս ընենց բարձր ա, քեֆի ռեպիտիցիան եմ անում :))


Հ.Գ. ջհանդամ թե վաղը էլեկտրատեխնիկայի քննության չեմ ու ոչ մի բան չգիտեմ :D
Հ.Հ.Գ. էլ չգիտեմ ինչ գրեմ, ուղղակի տրամադրությունս միլլլլլլլլիոն ա :yahoo

armen9494
11.12.2011, 21:34
Էսօր Կոմիտասի "Երևան City" խանութում եմ, սպասում էի ընկերոջս, ըտեղ հանդիպելու էինք, որ գնայինք մեր մյուս ընկերոջ բանակի քեֆին: Մեկ էլ տեսա, ընդեղ մի հատ խաղ կա (էն ավտոներով՝ որ պուլտը սղմում ես գնում ա, թողնում ես չի գնում, ուրիշ ոչ մի բան չկա :D ), երեխեքը էդ էին խաղում: Ընենց հետաքրքրեց՝ տեսնես էրեխեքը էդ խաղի մեջ ինչ-որ հետաքրքրություն տեսնու՞մ են, ախր եղածը մի հատ կոճակ սխմել ա, ուրիշ ոչինչ: Ինչ որայա, երեխեքը դրա մեջ հետաքրքրություն տեսնում էին :)
Կանգնած էին երկու երեխա, ոնց որ թե ախպերներ էին, խաղում էին, ու նայում էի իրանց դեմքի միմիկաներին: Երկուսն էլ ընենց հավեսով խաղում էին՝ ջան ջիգյարով: Խաղը պրծավ ու հիմա ուշադիր նայում եմ՝ առաջինը շատ ուրախ ա, որ խաղում էր էդ խաղը, իսկ երկրորդը շաաատ տխուր ա, որ խաղը պրծավ :(
Այ ըտեղ իրոք երևաց, որ բացառապես նույն սիտուացիայում տարբեր մարդիկ կարան ունենան տարբեր տրամադրություն՝ անկախ տարիքից :)

Էդ երեխաները խաղալը վերջացրին, հիմա էլ մի հատ պուճուրիկ աղջիկ եկավ՝ իրա պապայի ու տատիկի հետ: Միացրեցին խաղը, էրեխեն առաջին մի 10 վայրկյանը նայեց էդ գնացող մեքենային ու հետո էլ սկի չի էլ նայում, իրան էդ չի հետաքրքրում, մեկա՝ կոճակը ո՜նց էլ սխմի, նույն ձևով ա գնալու :))
Հիմա էդ երեխու տատը կանգնած ա կողքը, վայրկյանը մեկ էդ երեխուն ասում ա՝ բալես նայի ավտոյին: Էս էրեխեն նայում ա, մի երկու վայրկյան հետո նորից նայում ա կողքերը, իրան կողքը ավելի հետաքրքիր ա, քան ըտեղ, որովհետև ըտեղ ստաբիլ նույն բանն ա կատարվում, իսկ շրջապատում՝ ոչ: Ու տատին նորից ասում ա՝ բալես, նայի ավտոյին, նայի ոնց ա գնում, ու երեխեն նորից մի երկու վայրկյան նայում ա, ու ըտենց շարունակ :D

Այս օր այսքանը, չեմ ուզում օրվա մնացած մասը գրել, որովհետև լա՜վ խայտառակ էինք եղել, ավելի շուտ ոչ թե խայտառակ ենք եղել, այլ ինքներս մեզ խայտառակ ենք արել. լավ, հլը որ սուս կմնամ :D

armen9494
15.12.2011, 23:01
Հա դե քեֆ անել շատ եմ սիրում էլի, հո զոռով չի :))
Երեկ առավոտվանից հավեսով հիվանդ էի. չգիտեմ հիմա հարբուխ են ասում, տո լի գրիպ են ասում...:think ես դրանց տարբերությունը չգիտեմ: Ինչ որայա՝ դրանից էի :D
Գիտեի որ իրիկվա կողմ պիտի գնանք քեֆ անելու, դրա համար տրամս լավ բարձր էր օրվա մեջ: Առավոտվանից ասում էի՝ լավ, էս մի բանն էլ անեմ ու հելնեմ մի քիչ քննություն պարապեմ, վաղը (այսինքն էսօրվա համար էսօր :)) ) քննության եմ: Վերջը, թե ոնց պարապեցի ու ոնց հանձնեցի քննությունս՝ կարևոր չի (երկրորդի պատասխանը ես էլ չգիտեմ):
Եկավ երեկոն :))
Արդեն ընդեղ ենք: Ես նախ ասեմ, որ համոզվեցի մի բանում. մեր հայ ազգը սաղ բողոքում են, որ ռաբիզը լսելու բան չի, թափելու բան ա, շատ վատն ա... բայց մեծամասնությունը հենց էդ ա սիրում: Հիմա երևի կարդացողների մեծամասնությունն էլ մտածում ա՝ "ես էդ մեծամասնության մեջ չեմ մտնում" :think :D
Այ ձեր ցավը տանեմ, երեկ աչքովս տեսա: Փարվանայում (էս չեմ ասում ռեկլամի համար, զուտ ուզում եմ ասեմ, որ շա՜տ ժողովուրդ կար) լինում էր էն "էստրադային" երգերից, պարողներ կային, բայց զգում էս, մի տեսակ անկապ են պարում, դու էլ ես ուզում պարես՝ շատ դժվար ա ռիթմը բռնել :))
Ռաբիզ երգ և... պարեողները կրկնապատկվեցին, եռապատկվեցին ես կասեի: Բա ջան ջիգյարը, ընենց հավեսով են պարում :yahoo
Բա ես ի՜նչ հավեսով էի պարում :))
Ինձ չի հետաքրքրում կողքի նայողի համար իմ պարելը գեշ ա, թե սիրուն, ծիծաղալու ա, թե լացելու, ինձ մի բան ա հետաքրքրում՝ ես դրանից հաճույք եմ ստանում իմ հետի պարողների հետ էլ պարելն էլ վաբշե հավես ա :))
Երեկ ուրեմ զգում եմ՝ մարմինս ջարդրտվում ա, լա՜վ էլ տաքություն ունեմ, բայց ձեն չեմ հանում՝ ավելի եմ քեֆ անում :))
Չէի ուզում, որ իմ պատճառով շուտ դուրս գաինք, կամ մի քիչ անհանգստացած լինեին: Մի պահ մաման զգաց, որ տաքություն ունեմ, ասում ա՝ տղես, տաքության մեջ վառվում ես: Ինձ մի 5 րոպե էր պետք ապացուցելու համար, որ սաղ լավ ա :))

Չգիտեմ ի՞նչ եկավ մտքիս, ուղղակի հիշեցի Վանուշ Խանամիրյանին: Երջանկահիշատակ մարդ էր, ախր էդ մարդու մասին խոսելիս չէս էլ կարում ասես ողորմի, կամ հողը թեթև լինի: Երևի էն պատճառով, որ անկրկնելի շախով մարդ էր, մինչև հիմա ոնց որ ապրի, ապրի թե՛ իրական կյանքում, թե՛ մեր սրտերում:
Նկար չեմ դնում զուտ էն պատճառով, որ կարդալով նրա անունը միանգամից շատ վառ կերպով հիշում ենք նրան, նրա խինդը, քեֆը, ուրախությունն ու հավեսով ջերմացնող ժպիտը:
Էհ, ոնց որ ինքն էր ասում՝ ՓԱՌՔ Ու ՊԱՏԻՎ

armen9494
18.12.2011, 17:06
http://www.akumb.am/showthread.php/44037-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D6%83%D5%B8%D6%84%D6%80-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF?p=2312392#post2312392

Էսօր մի քիչ պատմեմ էս նկարիս մասին :P
Նկարի պատմությունը էդքան էլ լավ չեմ հիշում :)) Ասում են, որ նկարելուց շաաա՜տ հավեսով եմ եղել, չնայած էդ որ չասեն էլ երևում ա :))

Էս նկարը ես որ տեսա խփնվել էի: Ընենց համովն էր, ուզում էի կծեի ուտեի :titzacox_smaylik :nyam
Շա՜տ էի սիրում բայց մի վախ կար մեջս՝ մանրից նկարը իր գույները կորցնում ա, ամեն անգամ որ նայում են, ձեռք են տալիս, ժամանակի ընթացքում վնասվում ա: Դրա համար հենց կոմպ ունեցա առաջին երազանքներիցս էր, որ կոմպի մեջ ունենամ: Էն ժամանակ սկաներ չունեի, բայց հայրս որ գործի էր գնում գիտեի, որ տեղեր կան, որտեղ անում են: Նկար տվել էի իրեն, բայց դե անընդհատ "էսօր-էգուց" էր մնում. դե մի անգամ մոռանում էր, մի անգամ ժամանակ չէր լինում, լինում էր նաև էն պես, որ հիշում էր, բայց դե էդ տեղը չէր, սիրուն չէր լինի: Ինչ որայա, ժամանակը անցնում էր, ես էլ շատ էի մտածում նկարիս մասին :(
Էլ ինչով ասես չէի փորձել՝ նույնիսկ սոտվիի ֆոտոյով, բայց դե էն չէր, գույնը քցում էր: Ո՜նց ուրախացա, որ սկաներ ունեցա :yahoo
Առաջին սկան արած նկարներիցս ա, մի ութ անգամ արեցի, մինչև որ դուրս եկավ :))

Իսկ հիմա էլ էն "էնտուզիազմը" չկա, նկար ա, որի մեջ ես եմ :)) Չկա, որովհետև էլ էն վախը չկա, որ կարող ա կորցնեմ, կամ էլ կարող ա տարիքից ա :think
Ինչ որայա, բայց դե ֆսյո տակի շատ եմ սիրում էլի :nyam :))

http://i.imgur.com/Ldc2f.jpg

Հ.Գ. ընե՜նց եմ ուզում այ սենց տղա ունենամ:oy :love
Հ.Հ.Գ. կներեք ինձ մի քիչ շատ գովալու համար, համ էլ ես ինձ չէի գովում, ես իրեն էի գովում :))

armen9494
23.12.2011, 18:33
Էս ի՜նչ տրամադրություն ա մոտս :yahoo
Մի քանի օր առաջ Մեմեի մոտ էր էդ վիճակը, հիմա՝ իմ :yahoo
Արդեն ինչքա՜ն ժամանակ ա երազում էի աշխատելու մասին, մի քիչ առաջ պապաս զանգեց ու ասեց՝ "քո համար ռեզյումե սարքի" :yahoo

Մեմ ջան ո՜նց եմ քեզ հիմա հասկանում :))
Մնում ա տեսնեմ՝ մի բան կստացվի՞: Այ հիմա իրոք՝ սպասել և հուսալ :)
Էս ի՜նչ նվեր էր ձմեռ պապիկից, կամ ավելի շուտ՝ ձմեռ պապայից :))
Շատ կուզեմ մինչև նոր տարի արդեն աշխատանք ունենամ:)

Հ.Գ. էսօր մի հատ էլ նվեր եմ արդեն ստացել, էս էլ ձմեռ մամայից :)) իմ սիրած օծանելիքը :love

armen9494
31.12.2011, 00:23
Ժողովուրդ ջան էսօր ուզում եմ գրեմ օրագրումս: Էսօր ընե՜նց լի օր էր, մի ուրիշ կարքի անսպասելի պահերով:
Նախ սկսեմ երեկվանից: Երեկ առավոտը գնացի, որ զաչոտնիկս տամ քննության ու դուրս գամ: Դուրս եկա, հորս հետ գնացինք իր գործերով: Ասեց Արմ ի՞նչ կասես վաղը խաշի գնալու մասին: Դե մինչև էս էլի խոսում էինք, էս ինչքան ժամանակ ա ուզում էինք, չէր ստացվում: Ասեցի ես բնականաբար դեմ չեմ :hadns
Վերջը, զանգեցին, պայմանավորվեցին, որ էսօր առավոտը երեք ընտանիքով գնում ենք խաշի՝ տարին եզրափակելու համար :))
Պայմանավորվել էինք, որ 10-ի կողմերը կհանդպենք, մի 2-3 ժամ կնստենք ու կգնանք գործերով, էլ շարունակություն չտանք, վերջ ի վերջո նոր տարի ա, լիքը բան ա մնացել անելու:

Էսօր առավոտ ժամը իննին մեծ տխրանքով արթնացա...քնել էի ուզում:(
Տխրանքով արթնացա, բայց տրամադրությունս շուտով բացվեց, հագնվեցի, պատրաստվեցի, գնացինք խաշի :nyam
Էհ, իրար տեսանք, հավեսով ջան ջիգյար, քեֆ ուրախություն :yahoo
Խաշը կերանք (ի դեպ՝ շատ համով էր :nyam ), տարին մեր ենթադրելով "եզրափակեցինք" :D
Դուրս եկանք, գնացինք նվերներ առնելու, ճիշտ ա՝ մի փոքր խառը մառը բաներ եղան, բայց դե էդ կապ չունի :))
Երեխեքին նվերները առանք, պապան ասեց ես գործեր ունեմ, ասեցի ես էլ հետդ կգամ, մեկա՝ տունը բան չկա անելու:
Գնացինք իրար հետ, մի քիչ անցավ, հորս ընկերոջ տղեն զանգեց (առավոտը իրանց հետ էինք խաշի), ասեց կոմպս փչացել ա :(
Դե ասեցի լավ, պապայի հետ գործերը վերջացնենք, կգանք, կնայենք: Ժամը 4-5-ի կողմերն էր, վերջացրինք, գնացինք: Ինտերնետի հետ էր պռոբլեմը, ասեցի գնանք մեր տունը կփորձեմ մի բան անեմ: Հորս ընկերը որ գնացնինք, տանը չէր, իմացել էր մենք ենք եկել, գնացել քյաբաբ, բան ման էր վերցրել, եկել :)) Մի հատ էլ ըտեղ նստեցինք, հավեսով էս տարվա "փակումը" արեցինք :D
Կոմպը բերեցինք մեր տուն, հորս ընկերը ասեց ես գործեր ունեմ, չեմ կար գամ, իրա տղեն հետներս եկավ:
Տունը հյուր ունեինք: Դրած բզբզում էի, մեկ էլ զգացի տունը էլի իրարանցում ա, պապան ասեց նոր զանգեցի, հեսա իրանք էլ կգան :))
Ժամը 9-ի կողմերն էր եկան ու որոշեցինք նորից տարվա "փակումը" անենք :D
Տրամս էսօր միլլիոն էր :yahoo
Մտա ակումբ, 2 նամակ ունեի՝ Մեմեն ու Անուշան էին, երկուսինն էլ ընե՜նց քեֆչի նամակներ էին, կարդացի տրամադրությունս միլլիոնից թռավ միլլիարդ :yahoo

Հ.Գ. Այ էս իսկական նոր տարի էր :yahoo

armen9494
31.12.2011, 14:30
Չգիտեմ ի՞նչ գրեմ էսօր օրագրումս, բայց ուզում եմ գրեմ, տարվա վերջին օրը չկորցնեմ:
Մի բան պատմեմ, բայց շատ չծիծաղաք :oy:D

Որ փոքր էի հավատում էի, որ նոր տարվան պահված երազանքը կիրականանա: Մտածում էի "էդ երազանքը պիտի պահես էն ժամանակ, երբ տասերկուսը խփում ա, երբ բակալները իրար եք խփում, հենց այ էդ ժամանակ" :roll
Ու գիտե՜ք քանի՞ նոր տարի եմ մոռացել հենց էդ պահին երազանք պահել...:(
Ամեն անգամ մոռանում էի, էդ բակալները խփելուց անցնում էր մի 10-15 րոպե, նոր հիշում էի, որ երազանք պիտի պահեի...
Ու անհամբեր սպասում էի հաջորդ նոր տարվան, մի ուրիշ կարգի անհամբեր, էնքան, որ հենց գալիս էր էդ պահը, նորից մոռանում էի :))
Դե երազանքներս պարզ ա, որ աշխարհին խաղաղություն ու լուսավորությունը չէր, էդ ո՜նց էլ լիներ մի քանի հոգի կցանկանային, ընենց որ նույն բանով չէի ուզում կրկնվեի :)) Իմ մոտ ավելի լուրջ բաներ էր՝ սկզբում պոեզ, հետո պուլտով ավտո, հետո բիլլիարդ, հետո համակարգիչ...
Այ համակարգչից հետո ես էլ սկսեցի "աշխարհին խաղաղություն ու լուսավորություն" ցանկանալը :))
Կարելի ա ասել էս վերջի մի 3-4 նոր տարիների ժամանակ ինչ-որ ուրիշ բան չէի ցանկանում, չկար էտ ձևի մի բան որ շատ ուզեի ու չունենայի: Էս տարի նորից խաղաղությունն ու լուսավորությունը կթողնեմ ուրիշներին, ես մի հատ նոր երազանք ունեմ՝ ուզում եմ աշխատնքի ընդունվեմ :roll
Ժողովուրդ ջան, կուզենամ, որ էս նոր տարվան ձեր պահած երազանքները իրականանան, իսկ ումը որ արդեն իրականացել ա, կարող եք "աշխարհին խաղաղություն ու լուսավորություն" ցանկանալ :))

armen9494
01.01.2012, 00:41
Ըհըը, 2012 թվականի ակումբի առաջին գրառումս :)) բնակաբար՝ օրագրումս :D
Ժողովուրդ ջան, ես էլ բոլորի նման շնորհավորում եմ բոլորիս նոր տարին, էլ շատ չգրեմ, էնքան եք լսել, որ հաստատ հոգնած կլինեք :D Հա, գիտեմ, հեսա կսկսեք՝ շնորհավորանքից չեն հոգնում :beee
Հա ձեր ցավը տանեմ, շնորհավոր լինի, ամեն մեկիդ ձեր սրտի ուզածով:
Մի հետաքրքիր բան եմ նկատել, ժողովուրդ զգացե՞լ եք թե ամեն նոր տարվա առաջին ժամը ի՜նչ արագ ա անցնում :D
Նոր մի պահ ժամին նայեցի ու զգացի, որ չեմ էլ զգացել, թե ոնց անցավ էս 40 րոպեն՝ հաճելի խոսքերի ազդեցության տակ :love
Ո՜նց եմ սիրում էս պահը, նոր ընկերս էր զանգել, մի հատ ընե՜նց բան ցանկացա, ասում ա այ ըտենց բան ինձ ոչ մեկ չէր ցանկացել, բայց շատ դուրս եկավ :D

Հ.Գ. չեմ ասի, թե ինչ էի ցանկացել :P

Դե ժողովուրդ ջան, ձեզ բարի ժամանց:

Հ.Հ.Գ. օրագիր ջան էսօր քո նոր տարին էլ ա, կենացդ :drinks

Հ.Հ.Հ.Գ. :D մի քիչ էլ գլուխ գովամ՝ էս տարվա առաջին մարդն եմ, ով օրագրերի բաժնում իր գրառումն արեց :))
Դե ուրեմն մի անգամ էլ ձեր նոր տարին շնորհավորեմ :bux:

armen9494
01.01.2012, 22:14
Չգիտեմ ի՞նչ գրեմ էսօր օրագրումս, բայց ուզում եմ գրեմ, տարվա վերջին օրը չկորցնեմ:
Մի բան պատմեմ, բայց շատ չծիծաղաք :oy:D

Որ փոքր էի հավատում էի, որ նոր տարվան պահված երազանքը կիրականանա: Մտածում էի "էդ երազանքը պիտի պահես էն ժամանակ, երբ տասերկուսը խփում ա, երբ բակալները իրար եք խփում, հենց այ էդ ժամանակ" :roll
Ու գիտե՜ք քանի՞ նոր տարի եմ մոռացել հենց էդ պահին երազանք պահել...:(
Ամեն անգամ մոռանում էի, էդ բակալները խփելուց անցնում էր մի 10-15 րոպե, նոր հիշում էի, որ երազանք պիտի պահեի...
Ու անհամբեր սպասում էի հաջորդ նոր տարվան, մի ուրիշ կարգի անհամբեր, էնքան, որ հենց գալիս էր էդ պահը, նորից մոռանում էի :))
Դե երազանքներս պարզ ա, որ աշխարհին խաղաղություն ու լուսավորությունը չէր, էդ ո՜նց էլ լիներ մի քանի հոգի կցանկանային, ընենց որ նույն բանով չէի ուզում կրկնվեի :)) Իմ մոտ ավելի լուրջ բաներ էր՝ սկզբում պոեզ, հետո պուլտով ավտո, հետո բիլլիարդ, հետո համակարգիչ...
Այ համակարգչից հետո ես էլ սկսեցի "աշխարհին խաղաղություն ու լուսավորություն" ցանկանալը :))
Կարելի ա ասել էս վերջի մի 3-4 նոր տարիների ժամանակ ինչ-որ ուրիշ բան չէի ցանկանում, չկար էտ ձևի մի բան որ շատ ուզեի ու չունենայի: Էս տարի նորից խաղաղությունն ու լուսավորությունը կթողնեմ ուրիշներին, ես մի հատ նոր երազանք ունեմ՝ ուզում եմ աշխատնքի ընդունվեմ :roll
Ժողովուրդ ջան, կուզենամ, որ էս նոր տարվան ձեր պահած երազանքները իրականանան, իսկ ումը որ արդեն իրականացել ա, կարող եք "աշխարհին խաղաղություն ու լուսավորություն" ցանկանալ :))

Էնքան էի խառնված, որ մոռացա ասեմ :))
Տարիներ առաջվա մոռացված սովորույթս վերականգնեցի, խփեցի բակալը ու երազանք պահեցի :flower
Արագ-արագ երկու երազանք եմ պահել :))
Էհհհ, ակումբը ի՜նչ ռոմանտիկություն ա արթնացրել մեջս :love :D

armen9494
08.01.2012, 15:54
Ինչքա՜ն ժամանակ ա օրագրումս բան չեմ գրել:) Պատմելու բան էլ չունեմ :esim
Ուղղակի եկա ասեմ, որ չմոռանաք իմ մասին :))
Տրամադրությունս շատ լավ ա, սաղ օրը կամ քեֆ ա, կամ հանգստանալ. հլը որ երկուսից էլ չեմ հոգնել, բայց էս "հանգստանալը" սկսել ա արդեն վրես ազդել :think

Հ.Գ. կյանքը ուրախ ա, ապրուստը ձրի:))

armen9494
10.01.2012, 15:11
Տրամադրությունս ինչպես միշտ լավ բարձր ա :hands
Էսօր էն երազանքիս առաջին փուլը անցավ :roll
Երեկ զանգ եկավ հեռախոսիս, չհասցրի վերցնեմ, մինչև հասա, անջատել էին: Միանգամից մտքովս անցավ, որ էն կազմակերպությունից ա, որտեղ ռեզյումես տվել էի, ասեցի ես հետ զանգեմ: Քաղաքայինով հետ էի զանգում, ուզում էի արդեն օպերատորին միանայի, նորից զանգ եկավ հեռախոսիս: Վերցրի, խոսացի, ընե՜նց հաճելի ձայն էր:love ասեց "վաղը ժամը 12-ին եկեք հարցազրույցի":
Տրամս ո՜նց էր բարձրացել :yahoo
Էսօր գնացի, դե բնականաբար ավելի շուտ (էդ իմ բնավորությունն ա): Մեկ էլ փողոցում երկու հոգի մոտիկացան, մեկը կամերայով, մյուսը միկրաֆոնը ձեռը. "կարելի՞ է մի քանի հարց տալ": Չհասցրեցի էլ նորմալ "հա" ասեմ, միանգամից հարցրեց
"քաղաքականությունով հետաքրքրվու՞մ եք"
"ոչ"
"տեղյա՞կ եք սպասվելիք ընտրություններից"
"մասամբ"
"ընտրելու՞ եք"
"ոչ"
"լավ, շնորհակալություն: Հա, մի հարց էլ ֆուտբոլից տամ"
"ֆուտբոլից էլ եմ անտեղյակ" :D
"լավ, շնորհակալություն"

Ժամը հլը շուտ ա, չգիտեի ինչ անեի: Կարապի լճի մոտ մի քիչ կանգնեցի, նայեցի, հետո գնացի: Բարձրացա, ասեցին սպասեք: Նստած սպասում եմ, մեկ էլ մի տղա էլ եկավ, միանգամից զգացվեց, որ իրեն էլ են կանչել հարցազրույցի, ձեռքերը հավեսով դողում էին :D
Մի քիչ սպասեցի, կանչեցին, մի հատ հարցաթերթիկ տվեցին, լրացրեցի, էն վերջի անկապ հարցերի վրա մի կես ժամ մտածում էի. որո՞նք են ձեր դրական և բացասական կողմերը, ի՞նչ եք նախընտրում ու ըտենց անկապ հարցեր:
Լրացրեցի, ճիշտ ա՝ շատ քիչ հուզվածություն կար մեջս, բայց էն կարգի ձեռքերս չէին դողում :))

Գնացի, մի քիչ էլ սպասեցի, կանչեցին: Մտա, երկու հոգի էին, երկուսն էլ շատ հաճելի տեսք ունեին: Նստեցինք, խոսացինք: Ավելի շուտ ոչ թե հարցազրույց էր, այլ ուղղակի զրույց: Ասեմ, որ սպասում էի ավելի շատ կխառնվեմ իրար, էն էլ ըտենց բան չեղավ, չնայած որ մի քիչ կար :)) Լավ ա էն գրիչն էլ դրած էր, մի բանով զբաղվում էի :D
Մի մասնագիտական հարց տվեց՝ exel-ից, բա ունես սենց խնդիր...
խնդրի լուծումները ասեցի, բա չէ, էտ ձևով հնարավոր ա չլուծվի, բան ման: Վերջը, ինքը ասեց, բայց կայֆը գիտե՞ք որն ա, որ հիմա տունը exel-ի մեջ նայում եմ (համ 2003-ի համ էլ 2007-ի), իրա ասած ձևով չի :D

Ինչ որայա, ասեց մենակ մի խնդիր կա, որ դասերդ շաբաթական երեք օր են ու ժամը երկուսից են սկսվում. ես չեմ կարող մեր աշխատողներին ասել, որ ժամը երկուսից հետո քեզ չզանգեն:
Լավ, տեսնենք ինչ կստացվի :)

Դուրս եկա, հավեսս տվել էր, կանգնեցի մի քիչ էլ սահողներին նայեցի. էդ ի՜նչ կայֆ են երեխեքը սահում, հավեսդ գալիս ա :hadns էն նոր սովորողները սենց գնում, գնում, մեկ էլ տուտուզի վրա թլըմփ :D

armen9494
13.01.2012, 19:42
բա որ ասում էի սպասել և հուսալ :))
ես ըտենց էլ արեցի, էսօր զանգեցին ու ասեցին, որ ինձ չեն կարող վերցնել աշխատանքի :))
էհ, հույսներս չենք կորցնում և նորից՝ սպասել և հուսալ :roll

armen9494
16.01.2012, 13:12
Սիրտս տակն ու վրայա լինում :oy Սիրահարվել եմ ուզում :love
Հաստատ երեկվա կինոների ազդեցությունն ա:oy
Սկզբում նայում էի "In Time"-ը, մի քիչ ռոմանտիկ պահեր ուներ, դուրս եկավ: Հետո՜ "Փեսացուն կրկեսից":love
Այ էս իմ լրիվ ռոմանտիզմը արթնացրեց... արթնացնելը ո՜րն ա:love սիրտս դառավ այ էս սմայլիկը
Իսկ երգը մի հատ հրաշք ա, կինոյի էս հատվածը ի՜նչ լավն ա (10:37-11:41)


http://www.youtube.com/watch?v=9IdG6NfXyvE&feature=related

Ափսոս մաքուր երգը չկա, որ ֆիլմի խոսակցություն մեջը չլինի:(

Էս ֆիմից հետո էլ ռուսական ртрով էին ցույց տալիս, անունը չեմ հիշում, էլի հավեսին ռոմանտիկ կինո էր, դե ռուսների մոտ էլ ա շատ լավ ստացվում:love

Ժամը 1:30-էր էդ ֆիլմը վերջացավ, որոշեցի քնեմ. պառկել եմ ու սիրտս տակն ու վրայա լինում, չեմ կարում քնեմ, մտքումս անընդհատ էս վերևի երգն ա, անընդհատ, ուզում եմ սիրահարվեմ:love:oy

Առավոտը արթնացա, ոնց որ մի քիչ սիրտս հանստացել էր (մի քիչ էր երեկվանից տարբերվում), նորից էս երգը ու...:love
Ճիշտ ա, սիրտս հիմա կտոր-կտոր ա լինում, բայց ընե՜նց հաճելի ա էս վիճակը :love

armen9494
16.01.2012, 23:46
Էսօր ընե՜նց հավեսին գործի էի :roll խորոված էի անում :nyam
Էսօր որոշել էինք պապայիս սյուրփրայզ անել, տունը հավի բդեր կային, մաման ասեց դուխովկա դնեմ: Ես էլ ասեցի բեր ավելի լավ ա մինչև պապայի գալը կանեմ, թող սյուրփրայզ լինի :roll

Ցերեկը զանգեց մամայիս ընկերուհին, ասեց ժամը ութի կողմերը գամ, մի հատ թուղթ կա կոմպով տպելու համար: Դե ասեցի պապային էլ զանգի, խոզի միս էլ թող վերցնի, իրիկունը ընտանիքներով իրար հետ հավեսով նստենք :hands
Բայց ի՜նչ խորոված էի արել :nyam ճիշտ ա՝ մենակով չէ, պապան էլ հետս :))

Սյուրփրայզը չստացվեց, բայց ավելի հաճելի բան ստացվեց :yahoo
Հ.Գ. օրագրիս նոր էջը շնորհավոր :flower

armen9494
31.01.2012, 00:24
Վաղուց գրառում չեմ արել, հեսա էնքան գրեմ, զահլեքներդ գնա :D
Ուրեմն էսօր մի հավեսով օր էր, ակումբցիների հետ հանդիպման էի: Էլ չասեմ, թե ինչքա՜ն լավ մարդիկ են ակումբցիները, էդ սաղս անգիր ենք արել :hands
Մանրամասն գրեմ էսօրվա տեղի ունեցածը, ում հետաքրքիր չի, թող չկարդա :beee
Պայմանավորվել էինք հանդիպել ժամը 4:30 Կասկադի մոտ. դե ես ինչպես միշտ գնացի մի քսան րոպե շուտ: Գնացի, քայլում եմ, ամեն անցնող դառնողին նայելուց մտածում եմ՝ կարո՞ղ ա ակումբցի ա :D
Վերջը, եկավ ժամը 4:30-ը, ասեցի մի քիչ էլ քայլեմ, քայլում էի մեկ էլ Լուսինին տեսա, կողքն էլ մի խուճուճ մազերով ու հավեսով ծիծաղող աղջկա: Լուսինը ինձ միանգամից ճանաչեց, ես էլ իրան:)
Մոտեցա, խուճուճ մազերով աղջիկը Կարնո Սոսեն էր, ծանոթացանք, նստեցինք, մի քիչ խոսացինք, հետո Ջոնը եկավ: Եկավ, մի քիչ էլ ըտեղ խոսացինք ու որոշեցինք անմահանալ՝ մինչև մյուսները կգան (նկարները կտեղադրեմ):
Մի քիչ հետո էլ Ամելին ու Նարե-91-ը եկան:
Ու մոտ 10-15 րոպե որոշում էինք, թե ուր գնանք. լաաաաավ սառեցինք, մինչև մի տեղ գնացինք: Նստեցինք, խոսացինք, հավեսով ժամանակ անցկացրինք, բոլորի հետ էլ շատ հաճելի էր. միայն Ջոնին անցյալ հանդիպումից գիտեի, մնացածի հետ առաջին անգամ էի ծանոթանում:
Հետո Լուսինը լքեց մեզ, իսկ Ջոնն ու Ամելին համերգի էին. իրանց ճանապարհեցինք: Մնացինք ես, Նարե-91-ը ու Սոսեն: Սոսեն ասեց, որ հեսա Նաիրուհու հետ ա հանդիպելու: Գնացինք, եկավ Նաիրուհին ու չորսով ճանապարհեցինք Նարեին :))
Հետո զգացինք, որ սոված ու մրսած ենք, գնացինք Հովոյին կերակրելու :D (շատ քչերն են ճանաչում Հովոյին, բայց տրամաբանությամբ կհասկանան): Այ ըտեղ Սոսեին զանգեցին ու ինքը գնաց. :beee քեզ: Իսկ մենք շարունակեցինք կերակրել Հովոյին :D Ասեմ, որ Նաիրուհին շատ հաճելի ու հետաքրքիր զրուցակից ա, շատ թեմաներից կարող ես հետը զրուցել՝ առանց մի վայրկյան անգամ հոգնելու: Նաիրուհին իմացել էր համերգի մասին ու որոշեցի Հոսոյին դրա համար դաս տալ՝ որ իրան մի բերան չի ասել :sad
Նորից գնացինք համերգի տեղը, տեսանք արդեն դուրս են գալիս: Նաիրուհին զանգում էր, իսկ Հոսը չէր պատասխանում (զանգելու ընթացքում էլ ինչ ասես չասեց :D): Կանգնած էինք տիկնիկայինի դեմը, մեկ էլ Նաիրուհին դուրս եկող մարդկանց ճանաչեց, խոսացին, պարզվեց իրենք էլ Rainbow-ն ու Tig-ն էին: Իրենք էլ գնացին. հիմա կանգնած սպասում ենք, ամեն դուրս եկողին նայում ենք, ու Ջոնին զանգում, ինքն էլ չի պատասխանում: Էհ, ի՞նչ արած, սպասեցինք մինչև վերջին մարդը դուրս եկավ, լույսերը ներսի անջատեցին, մնում էր մի հատ էլ պահակներին հաջող անեինք :(
Ասեցի լավ, բեր գնանք տներով, մեկ էլ էդ պահին Ջոնը զանգեց Նաիրուհուն, պարզվեց որ մենք մի երկու րոպե էինք ուշացել ու իրանք դուրս էին եկել: Ջոնը նորից հետ եկավ ու քայլեցինք ու խոսացինք, խոսացինք ու քայլեցինք :))
Ընենց հավես էր: Վաաայ, մեկ էլ մի երեխա Նաիրուհու դիմացը դուրս եկավ, ընե՜նց համով երեխա էր, միանգամից ընենց իրար հետ մտերմացան, ես մտածեցի, թե Նաիրուհու քուրիկն ա :D Երկու բառ խոսալուց հետո եկավ Նաիրուհու գիրկը:love Ընենց էլ քաղցր լեզու ուներ, իրար հետ նույնիսկ երգեցին :))
Ըտենց, հետո մի կես ժամ որոշում էինք, թե ով ում պիտի ճանապարհի՝ վերջում իրանք ինձ ճանապարհեցին :))
Դրանից հետո էլ բաաան չեմ հիշում :D


Ակումբցիներ ջան բոլորիդ մի հատ մեեեեեեեեեեեեեեծ պաչ :kiss

Արտակ ջան ամենամեծ շնորհակալությունը քեզ, որ սենց հաճելի մարդկանցով հաճելի միջավայր ես ստեղծել:love

Նկարներն էստեղ (http://www.akumb.am/showthread.php/46578-%D5%96%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-5?p=2320449#post2320449)

armen9494
05.05.2012, 23:40
Շուտվանից չեմ գրել...
Չեմ գրել, որովհետև գրելու բան չունեի, կամ երևի ավելի շուտ գրելու հավես չունեի, մի տեսակ շատ չոր էր ստացվում: Որ ճիշտը ասեմ՝ հիմա էլ մի եսիմինչ չի ստացվում, ուղղակի ուզում եմ գրեմ, որ հետո հիշեմ, որ ժամանակ ա եղել, երբ չէի կարողանում գրել:

Տո դե լավ է, զատո մի որոշ ժամանակ հետո կկարդամ ու կզարմանամ, թե ոնց չէի կարում մեջիս եղածս թղթին հանձնեի:

armen9494
08.08.2013, 10:45
Նոր Ռուբիի օրագիրն էի կարդում ու ընենց հավեսս տվեց իմ օրագրի մեջ մի բան գրեմ, ախր ես էլ օրագիր ունեմ: Էս գրառումն էր:

Վերջապես հասա երազածս Ամերիկան, բայց դեռ ամեն ինչ էդքան էլ երազանքի պես չի:
օԻնքնաթիռների մեջ հազիվ դիմանալով զզվելի սնունդին, հասա Վաշինգտոնի հյուրանոցը, որտեղ մի քանի որ մնալու ենք:
Ճաշարան մտնելուց ու տեսակ-տեսակ ուտելիքներին նայելուց հետո ինքս ինձ ասացի, որ մի ամբողջ օր սովասատակ լինելու տեղը հանելու եմ, մի քանի աման զանազան ուտելիքներ ու մի քանի տեսակի տորթ վերցրի, բայց բավարար էր մի հատ բերան տալ, հասկանալու համար, որ ավելի անհամ բան աշխարհում չեմ կերել: Լոլիկը, ծաղկակաղամբն ու սպանախը նույն համի են, իսկ չիզ քեյքն էնքան աղի էր, որ մի պուճուր կծելուց հետո դեն նետեցի…
Ու քանի որ այս երեք օրվա ընթացքում արգելված է դուրս գալ հյուրանոցի տարածքից, ստիպված եմ բավարարվել ճամպրուկս խցկած քաղցրավենիքով: Մի քանի տուփ M&M's, Kinder ու Rafaello կա վերջնականապես չսատկելու համար: Դե դրանք էլ պրծնեն, նվերների միջի չրերը, սոջուխներն ու կոնֆետները կան ու կան:

Հ.Գ. Նե՜նց սպաս կուտեի և/կամ ավելուկով ճաշ:
Ակամա մամայի մարգարեությունը հիշեցի, որ ամիսներ առաջ գրել էի օրագրումս

Հիմա էլ մամային ուտելուց եմ բողոքում: Կա՛մ վերջը ֆասթ ֆուդի եմ անցնելու ու տիպիկ ամերիկյան կովակերպ դառնամ, կա՛մ էլ հանրակացարան տեղափոխվելուց հետո սկսելու եմ ինձ համար նորմալ ուտելիք պատրաստել:
Հ.Գ. Անընդհատ որոշում եմ ուտելուց քիչ խոսել, բայց դե լրիվ անհույս սիրահար կամ կորեայի որբ վիճակում պառկած եմ: Տեսնենք վաղն ուտելու համար պիտանի բան կտա՞ն:

Կարդում ու մտածում էի, որ միշտ մեր երազանքին հենց հասնում ենք, զգում ենք, որ էդքան էլ քաղցր բան չենք երազել: Կամ ավելի շուտ ճակատագիրն ա մեր վրա ծիծաղում, ասում ա այ դե երազում էիր, այ հիմա գնա ու կեր երածազդ :sad
Հիմա խեղճ Ռուբիի ճակատագիրը չէ՞ր կարա էդքան լավություն անելուց մի լավություն էլ աներ՝ համով ուտելիք էլ տար ու պըլծ :))

Հիմա նստած իմ առաջվա երազանքներն եմ հիշում :roll
Երազում էի աշխատեի, օր ու գիշեր երազում էի: Կողքից ասում էին էդքան էլ հեշտ բան չի էդ աշխատելը, ըտենց շատ մի երազի, հետո էս անգործությունն ես կարոտելու, էս անհոգ "սովորելու" ժամանակներն ես կարոտելու: Բայց մեկ ա, չէի լսում:
Որ սկսեցի աշխատել, ահավոր ուրախ էի, չնայած որ ձրի էի աշխատում :))
Բայց մեկ ա, զգում էի, որ ապագա կա, կգա ժամանակը աշխատավարձ էլ կունենամ: Ու եկավ էդ ժամանակը, աշխատավարձ էլ ունեցա, այ հավես էր :roll
Ստանում էի աշխատավարձ, բայց էդ ստացածով երևի իմ կարիքների կեսն էլ չէի կարա հոգայի :D
Բայց դե էլի առաջ գնալու տեղ կար, հո նույնի վրա անընդհատ չէի մնալու:
Ու մանրից սկսեցի տեսնել մարդկանց թարախությունը: Չէ, իմ հանդեպ թարախություն համար չեն արել, դե երևի իմաստն էլ չեն տեսել՝ ինչի համար անեն, տակս փորելու բան էլ չկար: Բայց դե մեկ ա՝ հանդիպում էին:
Ընդհանուր մթնոլորտը էն որ սկզբում տեսնում էի գունավոր ձևով, հիմա կամացից դառնում էր էն կինոների մեջի անդուր, կանաչ թարախի գույնի:

Շարունակելի

armen9494
09.08.2013, 17:31
Մինչև էն վերևի գրածս շարունակեմ, մի քիչ էսօրվա մասին գրեմ: Էսօր գնացել էի նախկին գործիս տեղը, էդ կողմերում գործ ունեի, մի կես ժամ էլ ազատ ժամանակ, ասեցի մտնեմ տենամ ո՞նց են, ոնց չեն, համ էլ տենամ գոնե մի բաժակ կոֆե կտա՞ն :))
Գնացի, դե էն "պռաստոյ" խավի հետ եմ շփվում (էն տնօրինությանը հեչ չեմ սիրում, լավա ոչ մեկ էլ չկար :D):
Մտա, դե էլի էն դրեսսկոդը կա (էն որ պիտի սև շալվար ու սպիտակ սառոչկա հագնեն :))), ես էլ հագնված ընենց, ոնց որ իրանք մենակ շաբաթ կամ կիրակի են հագնվում իրանց ջիջիլ էի քցում :D
Սաղ էլ լավ ուրախ էին, մարդիկ կային էլի դուրս էին գալիս: Առաջին հարկում ըտենց էլ մի հատ կոֆե էլ չառաջարկեցին :beee
Հույսս կտրած իջա ներքևի հարկը: Ընդեղ հներից քչերն էին մնացել: Մտա թե չէ, կոֆե առաջարկեցին :love
Ազնիվ խոսք, ես կոֆե համարյա չեմ խմում ու չեմ էլ սիրում, ուղղակի հետաքրքիր էր, ում մոտ ա հյուրասիրությունը մնացել: Հերիք չի կոֆե տվեցին, հլը մի հատ էլ խտացրած կաթով, կարճ ասած՝ գժական կոֆե էր :love
Էհ, միշտ այ ըտենց հյուրասեր մնացեք :)

armen9494
12.08.2013, 13:06
Շարունակություն

Գործի տեղը 4 հոգով էինք իրար հետ շատ մոտիկ՝ երեքս մի բաժնից, մեկը ուրիշ:
Մի օր սև լուր եկավ, որ մեր բաժնից մեկին տանում են ուրիշ մասնաճյուղ :(
Էտ օրվանից սկսեցի ավելի շատ զզվել գործիս տեղից: Ընկերս գնաց մյուս մասնաճյուղ: Իրան էլ ընդեղ էր տհաճ: Պերերիվներին համարյա միշտ գնում, իրար հետ էինք անում, ջհանդամ թե մի կես ժամ կամ մի ժամ չէինք ուշանա :D
Էդ ժամանակվանից արդեն 3-ս էլ սկսեցինք լուրջ մտածել դուրս գալու մասին:
Մի օր էդ ընկերս ասեց, որ նոր գործ են առաջարկել ու դուրս ա գալիս: Տեղն էլ ընենց էր, որ շա՜տ շատերը երազում են նման պայմանների մասին (ես էլ եմ էդ երազողների մեջ :)) ):
Ինքը դուրս եկավ ու իրա տեղը էդ մասնաճյուղ մեր բաժնից մյուս ընկերոջս տարան:
Ըտեղից սկսած արդեն գործից դուրս գալը լուրջ նպատակ դառավ:
Տխուր էր :(
Մանրից սկսում էի գործ չանել: Բայց դե ինչքան էլ ուզես չանես, մեկա՝ որ շատ պարապ ես լինում, մի երկու բան անում ես :))

Էլի շարունակելի

armen9494
12.08.2013, 21:47
Ակումբը խի՞ ա սենց պասիվացել: Ինչքան ժամանակ ա նայում եմ նոր բան չկա:
Լավ, չկա չկա՝ շարունակեմ իմ պատմությունը:

Մնացել էի մենակ, անկապ անիմաստ վիճակում: Բայց հետո դրան էլ սովորեցի՝ էդ մեր մյուս բաժնի ընկերս գալիս էր, իրար հետ կինո էինք նայում (ինքն էլ էր արդեն պլանավորում դուրս գալ, դրա համար իրա հեչ վեջն էլ չէր :D):
Մեկ էլ մի օր ասեցին, որ էն ընկերոջս հետ են տեղափոխում էլի մեր մասնաճյուղ:
Էտ էր ու էտ, եկավ ու լրիվ մոռացանք գործ անելու մասին :D
Հա, ներսում որ խնդիր լինում էր, լուծում էինք (դե մարդուն հո առանց կոմպի չենք թողի), բայց դե որ պիտի թազա կոմպեր սարքեինք, որոնք պիտի օգտագործեին մի 2-3 ամսից հետո (որովհետև մի 20 հատ արդեն սարքած կար), հեչ պետքներս էլ չէր :))
Ըտենց էն մեր մյուս բաժնի ընկերը արդեն ուրիշ տեղ գործ էր ճարել, ասել էր որ դուրս ա գալիս: Ամսվա վերջին պիտի դուրս գար:
Էս մյուսը գործ էր ման գալիս, բայց ոչ մի ձեն ձուն հլը չկար:
Դե ես էլ բախտի վրա էի թողել :))
Մեկ էլ մի օր տուն եկա, հորս իրա ընկերը զանգեց, բա թե մոտիս կամպյուտռշիկը գործից դուրս ա եկել, տղետ կգա՞ մոտս գործի: Մինչև էդ որ երազում էի նոր գործի մասին, էդ պահին սիրտս մի տեսակ եղավ: Ասեց հաջորդ առավոտ թող գա, խոսանք:
Էդ օրը մտածում էի՝ ֆսյո ժե դուրս գամ, թե չէ: Քցեցի բռնեցի, որ հեսա մեկա՝ երկու ընկերներս դուրս են գալու, թե մնացի էլ ահավոր տհաճ ա լինելու, ավելի լավ ա գնամ, համ էլ նոր գործի տեղ ա, նոր բաներ էլ կսովորեմ:
Հաջորդ օրը խոսացինք, աշխատավարձ կրկնակի բարձր առաջարկեց, պայմանները ավելի լավը, մենակ թե շաբաթ օրերն էլ եմ գործի: Ասեցի համաձայն եմ: Իմ գործի տեղն էլ ասեցի որ ուզում եմ դուրս գամ, ընենց ստացվեց որ մոտ 2 շաբաթի չափ պահեցին: Բայց ինադու չարեցին, իրոք ըտենց ստացվեց, ջոկել էին որ ինադու պահեին մի վնաս տալու էինք, նոր դուրս գայինք :D սենց թե նենց մնալուց օգուտ չկար:
Ընենց ստացվեց, որ էն ընկերոջիցս շուտ դուրս եկա: Իմ դուրս գալուց հետո, մի շաբաթ հետո մյուս երկուսն էլ դուրս եկան, գնացինք գործի տեղը, հավեսով երեքիս դուրս գալն էլ նշեցինք, ասինք թող մեզ ըտենց հիշեն :))
Իմ բաժնիս ընկերը դուրս գալուց մի երկու շաբաթ հետո գտավ իրա ուզած գործը: Էն մյուսը դե արդեն գտել էր, գնաց իրանով:
Դե էս իմ գործիս տեղի մասին էլ հլը կգրեմ:


Հ.Գ. ի՞նչ ասեմ, վերջնականով որ նայում եմ, էդքան շատ դժգոհելու բան չունեմ, ջհանդամ թե մի 6 ամիս ձրի չաշխատեցի, ջհանդամ թե էդ 6 ամսից հետո ստացածս աշխատավարձը հազիվ իմ պերերիվին էր հերիքում, զատո նոր բաներ սովորեցի, հետն էլ մարդկան նոր խասյաթ տեսա: Հա, պլյուս ունեցա աշխատանքային գրքույկ՝ 7 ամիս Տեղեկատվական Տեխնոլոգիաների մասնագետ :))

armen9494
13.08.2013, 21:56
Վերջ, էն հին գործիս տեղի մասին գրեցի ամեն ինչ, անցնեմ նորին:
Մի ամիս, 13 օր և 9 ժամ առաջ ես եկա նոր գործիս տեղը:
Էս անգամ արդեն պատկերացնում էի ոնց պիտի լինի: Համեմատած էն առաջվանի հետ՝ հոյակապ էր, բայց միևնույնն ա, իմ վերջնական ուզածը չի:
Արդեն մոտս փոխվել ա մարդկանց նայելու հատկությունը. մարդիկ առաջին հայացքից բաժանվում են երեք տեսակի՝
դուրդ գալիս են
դուրդ չեն գալիս
գալիս են, չեն գալիս, գալիս են, չեն գալիս... :D

Հա, կան ըտենց մարդիկ, որ մեկ նայում ես, սենց հավեսով են երևում, մեկ էլ նայում ես թարախի մեկն են :))
Առաջին օրը որոշել էի, որ սաղի հանդեպ բացասական կարծիք ունենամ, որ հետո մանրից բարձրանան, նորմալ լինի:
Էն մյուս տեղը մի քանիսը կային, որ սկզբում գնացել էի, շատ բարձր կարծիք ունեի, հետո որ մի երկու բան տեսա, աչքից ընենց ընկան, որ ոտ ձեռ ջարդեցին :D
Բայց որ ասեմ ստացվեց՝ սուտ կլինի, սիմպատիան իրա գործը անում ա:

Հ.Գ. ֆսյո, հիմիկվանից արդեն արդի ժամանակակից դեպքերը կգրեմ :))

armen9494
03.10.2013, 21:34
Երկու շաբաթ առաջ մի հատ երեխա մոտս նոթբուք բերեց. խնդիրը հոսանքի բնիկն էր՝ ծռել, ոտիկները ջարդել էին: Ասեցի գինը, զանգեց տնեցիքի հետ հեռախոսով հեռակա նիստ անցկացրեցին, որոշեց որ համաձայն ա:
Մեկ էլ սկսվավ կլյաուզնիկության պահը (ախր ես դրա դեմքից զգում էի) :D - էս նոթբուքը մենք երկու ամիս առաջ բերել էինք, դուք սարքել էիք, տարանք, հաջորդ օրը Ռուսաստան թռանք ու էդ օրվանից էկրանը թռթռում ա:
Ասեցի երկու ամիս առաջ չի կարա լինի, որովհետև երկու ամիս առաջ ես եմ արդեն ստեղ աշխատել, իսկ ես էս նոթբուքը չեմ սարքել:
-Հա դե ուրեմն երեք ամիս :))
Զգացի, որ սրա հետ նեռվերս չի հերիքի, ասեցի հիմա ցույց տուր ոնց ա թռթռում, տենամ ինչից ա:
Հիմա եկրանը բացում, փակում ա՝ թռթռոց չկա: Նորից ա անում, էլի չկա: Մեկ էլ ձեռով խփում ա եկրանին: Ասեցի է որ ձեռով խփես կթրթռա, բա ի՞նչ կանի :))
Էդքանի հետ էլ ուզեց, որ ֆորմատ անեմ, ասեցի փողին մուննաթ՝ 15000:
Ու վերջում էն ամենանեռվայնացնող հարցը՝ էսօր կլինի, չէ՞ :{
ասեցի չէ, երբ պատրաստ կլինի, կզանգեմ՝ կարող ա էսօր, կարող ա կես ժամից, կարող ա մի քանի օրից:
շարունակելի

armen9494
04.10.2013, 14:30
էդ օրվա վերջն էր զանգեց՝ պատրա՞ստ ա, ասեցի չէ, որ պատրաստ լինի կզանգեմ: Ու ըտեղ՝ "բա ե՞րբ պատրաստ կլինի" :{
ախպեր որ պատրաստ լինի կզանգեմ (ի՞նչ ես դու իմ ջահել կյանքից ուզում) :(
Էդ օրվա վերջն էր պրծա, զանգեցին ասեցին, հարցրեց բա ի՞նչն էր փչցաել: Ասեցի նոթբուքն էր փչացել :D

Էդ դեպքերից արդեն անցել ա երկու շաբաթ, ես մոռացել եմ էլ դրա մասին, գիտեմ թե եկել տարել են:
Մեկ էլ զանգում ա մի կին, խոսակցության հենց սկզբից զգում եմ, որ լուրջ տրամադրված ա: Ասում ա ես քանի՞ անգամ պիտի իմ նոթբուքը բերեմ ձեր մոտ սարքելու: Մտքումս միանգամից ֆռռում ա սաղ ստեղիս աշխատանքային ուղին, բայց չեմ կարում հիշեմ էդ կարգի բան: Ասում եմ մի հատ կասե՞ք ինչ նոթբուք էր ձերը, ի՞նչ պռոբլեմով էր, ե՞րբ եք բերել: Ասում ա չգիտեմ, երևի asus էր, հիմա էլի ձեր մոտ ա: Ախր իմ մոտ հիմա նոթբուք չկա :blin
Ասում եմ մի րոպե, հեսա ճշտեմ, կարո՞ղ ա բերել են, ինձ չեն ասել: Գնում հարցնում եմ, ասում են չէ, ոչ մեկ չի բերել, մեկ էլ պահարանի վրա աչքովս էդ երեխու կոմպը, որ էն ժամանակ մոռթում էր "ե՞րբ կլինի"-ով:angry
Այ ըտեղ արդեն ես եմ մարտական տրամադրվում, հետ գալիս ու հեռախոսը վերցնում: Ուզում եմ մի բառ ասեմ, մեկ էլ ականջիս մեջ հո չի գոռում :D
Ասեցի՝
-նախ առաջինը մի գոռացեք:
-հա, ես չեմ գոռում:
-հա, ձեր նոթբուքը մի երկու շաբաթ առաջ որ բերել եք, էդ ա չէ՞:
-ըհը
-դե հիմա ասեք պռոբլեմը ինչի՞ մեջ ա
-ես ասում եմ քանի՞ անգամ կարամ էդ նոթբուքը սարքելու տամ, էն անգամ ձեր մոտ սարքեցիք, գնացինք, հաջորդ օրը թռանք Ռուսաստան, ու սկսեց էկրանը թռթռալ: Հիմա էլ էդ հոսանքի բլոկն ա չգիտեմ խի փչացել: Էդ ամեն անգամ պիտի փող տա՞մ, որ սարքեք: Իմ լվացքի մեքենան որ եկան սարքեցի, մի տարի էլ գառանծյա տվեցին ու որ փչանում էր, գալիս սարքում էին:
-նախ առաջինը ես չեմ սարքել ձեր նոթբուքը, բայց էդ մեծ նշանակություն չունի: Էկրանի թռթռալու հետ կապված ձեր երեխուն ասում եմ ցույց տուր ոնց ա թռթռում, խփում ա էկրանին, է որ խփես կթռթռա, կարող ա վափշե անջատվի էլ: Իսկ էս հոսանքի հետ կապվածը դուք եք ծռել:
-այսի՞նիքն, մենք ո՞նց կարաինք ծռեինք (էն տոնով ա ասում, յանի մենք հո վայրենի՞ չենք)
-ֆիզիկական ուժ եք գործադրել, որի հետևանքով բնիկը ծռվել ա
-լավ, դուք հիմա կարա՞ք ինչ արել եք գրեք մի հատ թղթի վրա ու գառանծյա տաք
-չէ
-էդ խի՞
-որովհետև դուք կարաք տանեք ու էլի ֆիզիկական ուժ գործադրելով ծռեք, ես դրան կարա՞մ գառանծյա տամ
-հմմմ... բա էն երկրորդը ի՞նչ եք արել, դրան գառանծյա տվեք
-երկրորդն էլ ֆորմատ եմ արել, բայց դուք կարաք տանեք, մեջից ծրագրերի ֆայլերը ջնջեք: Դուք կարաք գաք, ձեր աչքի առաջ ես ցույց տամ, որ ամեն ինչ նորմալ աշխատում ա, իսկ ստեղից վերցնելուց հետո ինչ ուզում եք արեք:
-լավ
-հաջողություն:)

Հ.Գ. հլը չի եկել տանի, ընենց որ հնարավոր ա մեզ սպասում են բուռն կրքեր :D

armen9494
04.10.2013, 15:13
Հենց նոր եկավ տարավ: Ասում ա մի հատ էլ սենց պռոբլեմով նոթբուք ունենք, կարա՞մ բերեմ:

Էս էլ իմ դժգոհ կլիենտը :))