PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցազրույց ակումբի Աշունաղջիկ Meme - ի հետ

Ameli
31.10.2011, 20:34
Հարցազրույց ակումբի Աշունաղջիկ Meme - ի հետ

http://i.imgur.com/IGknM.jpg

Ամբողջական անունը -Մերի
Ծննդյան թիվը, ամիսը, օրը - 1991 թիվ,Դեկտեմբերի 10
Ծննդավայրը - Երևաաան
Մասնագիտությունը - մանկաբարձուհի
Հոբբին - Գրել,ստեղծագործել.նկարվել
Սիրած գրողը - Տերյան
Սիրած դերասանը/դերասանուհին - Vin Dizel, Monica Belluchi
Սիրած ֆիլմը - My sassy Girl,Поцелуй на удачу,Lucky Seven,August Rush,ու էլի կան
Սիրած երաժիշտը/երաժշտական խումբը - Նինա Պաստորի,Ալեխանդրո Սանզ, Bryan Adams, Bon Jovi
Սիրած կենդանին - նապաստակ, շուն
Սիրած միրգը - բանան, ելակ
Սիրած գույնը - դեղին, աշնան դեղին էլի, վարդագույն
Կարգախոսը - Ապրել ներկայով, հավատալ հրաշքներին, գնահատել այն ինչ ունեմ,և ինչին դեռ հասնելու եմ:
Սիրահարվա՝ծ է-ոչ սիրահարված չեմ

-Ողջույն, ո՞նց ես, ես քեզ ռոմանտիկ եմ համարում, կհակառակվե՞ս:

-Ողջուն Ամելիս, շատ ուրախ եմ ու պայծառ....
Գիտե՞ս միշտ էս բառը խորթա եղել ինձ համար, անգամ ամաչել եմ այն արտասանել, բայց զագցմունքայնություն, այ էս բառը ինձ համար է, ու չեմ հակառակվի, կարող եմ հանգիստ ասել, որ զգացմունքային եմ, ու էն պատճառով չի ,որ ամեն ինչի վրա լաց եմ լինում, այլ նրա համար, որ ես իմ աշխարհն ունեմ,ու դրա ամեն փոփոխությունը իմ ձևով եմ ընդունում, ուրախանում դրա վրա, ու կողքից ինձ նայելիս էլ արդեն մարդկանց համար դառնում եմ տարբեր իրենցից:
Իսկ ինձ զգացմունքայնությանս մեջ գտել եմ մոտ երկու տարի...

-Երկու տարի՞, իսկ դա ինչով է պայմանավորված, ես մտածում էի, որ եթե ռոմանտիկ ես, միշտ էլ ռոմանտիկ ես քեզ զգում, թե ռեալիստ ես՝ ռեալիստ:

- Գիտե՞ս, երևի միշտ էլ եղել եմ զգացմունքային, բայց կոմպլեքսներս իմ մեջ շատ են եղել, արտահայտելու համար...իսկ հիմա դրանց որոշ մասը հաղթահարել եմ,ու կարող եմ ուրախանալ, ու խանգարող ոչինչ չկա, հասկանալու ու թեկուզ ցույց տալու համար,(ոչ հատուկ :)) ) որ զգացունքային եմ.......դրա համար էլ ճիշտ երկու տարի է ի՞նչ զգացել եմ ու հայտնաբերել, որ ես զգամունքային եմ , և ռեալիստ չեմ....

- Աաա, իսկ ինչու՞ էիր կոմպլեքսավորված, գուցե ընտանիքի՞ցդ էր, կասե՞ս, որոնք էին քո՝ կոմպլեքսներից ազատվելու ուղիները:

- Բացարձակ կապ չունի, ես ինքս եմ իմ համար ստեղծել կոմպլեքսներ, ու տանջվել դրանց ձեռքը ՝ իհարկե չզգալով, իսկ ազատվելու համար եթե ճիշտն ասեմ ինձ ամենաշատը Ակումբնա օգնել , ավելի կոնկրետ օրագիրս՝ մտքերիս թռիչքն ու ազատությունը՝ ինձ վերագտնելու համար:

-Փաստորեն օրագրովդ «վերածնունդ» ես ապրում , իսկ վերածնված մարդն ինչպիսի՞ն է՝ ըստ քեզ:

- Այո, ու էնքան ուրախ եմ, որ կա իմ կյանքում օրագիրս, ինքն ամենաշատնա ինձ օգնում, կարծես կենդանի ու շնչավոր մեկը լինի կողքիս....Ես շնչավոր եմ դարձրել նրան.....
Վերածնվա՜ած ,երկար կարելի է խոսել թեմայի շուրջ, շատ բարդ ու ծավալուն հարց ես տվել, կփորձեմ մի փոքր հակիրճ լինել....
Դե կախված նրանից, թե ինչպես է վերածնվել, ի՞նչն փոփոխություն է կրել տվյալ մարդու կյանքը, կարծում եմ ամենակարևորը վերածնված մարդը լի է լինում նոր ու մեծ հույսով, երջանիկ՝ կյանքը նորից գեղեցիկ դարձնելու ու նոր կյանքին ուրիշ տեսանկյունից նայելու, կյանքը վերափոխելու, ապրելու ուրիշ ձև, եթե կա հնարավորությունը.....
Կարծում եմ լավ է վերածնվելը, էդ մեծ հնարավորություն ա կարգավորելու ու փոխելու կյանքդ քո ուզածի նման....Ոնց որ կարճ չէր

-Ինձ թվում է մարդկանց քիչ ես վստահում, եթե օրագրիդ շունչ ես տվել, ինչևէ, բայց ի՞նչ է նշանակում «եթե հնարավորություն կա», մի՞թե այդ հնարավորությունը ամեն պահի մարդու ձեռքին չէ:

- Չէի ասի, ես մարդկանց հետ էլ նույն կերպ եմ, ու ավելի ջերմ ու սրտաբաց եմ, բայց երբ չկան մարդիկ ու մենակ ես, կամ կա հիշողությունդ պահելու, գրառելու ցանկություն, ու ոչ ուրիշներին ցուցադրելու, ապա ես կիսվում եմ օրագրիս հետ.....
Չէ, գիտես, ես մի քիչ ուրիշ կերպ մտածեցի, հոգեպես կա էդ հնրավորությունը, իհարկե ճիշտ ես, բայց ֆիզիկապես շատ բաներ կարող են տուժված լինել, մարմնական վնասվածքներ, փոփոխություն ապրելակերպի միջև՝ անցյալի հետ համեմատած, ես դրա մասին էի խոսում.....

-Մե’ր, դու հավատում ես հրաշքներին, իսկ ի՞նչ հրաշքներ են եղել քո կյանքում:

-Բոլորիս կյանքում են եղել ու լինում են հրաշքներ, չնայած ոչ բոլորն են ընդունակ տեսնելու այդ...
Երկար կարող եմ ծավալվել էս թեմայի շուրջ, ինձ համար գեղեցիկ ամեն ինչ հրաշք է...Իմ կյանքում էլ բազում անգամ եղել են հրաշքներ, ժպտացել եմ լիաթոք, որ սա հրաշք է, ի՜նչ երջանիկ եմ ես, բայց հարցդ կարդալուց հետո միանգամից հիշեցի ամենամեծ ու ամենթանկ հրաշքը , որ կատարվելա կյանքումս՝ իմ ընտանիքի կյանքում, որ ես հիմա լիարժեք երջանիկ եմ, ու դրանցից հետո էլ սկսել եմ էլ ավելի հավատալ հրաշքների գոյությանն ու իրականացմանը՝ իսկ թե ինչ հրաշքա թող մնա գաղտնի....

-Փաստորեն դու գաղտնիքներ էլ ես սիրում :))

- Ընդհանրապես. ես չեմ սիրում գաղտնիքներ, ատում եմ դրանց, մի քիչ կոպիտ հնչեց, բայց ավեի լավ է դատարկվել, կիսվել, քան դրանք պահաել հոգում և ծանրացնել ինքդ քեզ ....
Իսկ էս դեպքում կստացվի, որ արդեն կյանքս եմ պատմում, նենց որ ......
Անցնենք հաջորդին Ամելիս ...

-Մեր, դու առաջիններից էիր, որ ինձ ջերմորեն ընդունեց ակումբում, բոլորի՞ հետ ես այդպես:

-Մի տեսակ ուրիշ հաճելի ժպիտ եկավ դեմքիս :love ....
Գլուխ գովալ իսկապես չեմ սիրում, ու հենց էնպես էլ էս խոսքերս չեմ ասում, բայց գիտե՞ս երբեմն մարդիկ զարմանում են ինչի՞ եմ էդքա՜ն լավը,ու ինչի՞ եմ վստահում բոլորին....Մի կողմից վատ գիծա կարծում եմ, հետո էլ շուտ եմ հիասթափվում, լինում են դեպքեր՝ ճիշտ քո դեպքում, որ լավ մարդիկ են հանդիպում, ու չեմ ափսոսում այն ի՞նչ արել եմ դիմացաինիս համար, դե քո դեպքում դեռ ոչ, բայց լուծելի խնդիրա ;) ....Ճիշտն ասած չէի հիշում, որ ես առաջինն եմ եղել, ու էստեղ էնքան նորեկներ կան որ մի բան նկատել եմ իրենց մեջ լավը, ու ուղղակի կամ օգնել եմ, կամ ծանոթացել, կամ էլ ընկերացել, որն ամենալավնա տվյալ դեպքում իմ ու քո համար կարծում եմ...Ես ուրախ եմ, որ առաջինն եմ եղել, որ ուրախացել ես, որ ուրեմն լավ մարդիկ են ակումբում, էդ կարևորա ամեն մեկիս համար, իմ համար էլ Եվուկնա եղել, առաջին ընկերս....Ուֆֆ, ինչ երկարա ստացվում :( :

-Ճիշտ է՝ մարդկանց վստահելը մի կողմից լավ բան է, մյուս կողմից՝ ոչ, բայց ինչու՞ ես հիասթափվում մարդկանցից, չէ որ մարդիկ անկանխատեսելի են:

-Էդ էլ դու ես ճիշտ, բայց երևի իմ բնավորությունիցա, իմ զգացունքայնությունս մեջս շատ լինելուցա, որ կորցնելուց հետո, հիասթափությունս ու ափսոսանքս մեծա լինում, ու ոչ բոլոր մարդկանցից, երևի սխալ ես հասկացել ինձ ;) , այլ հենց տվյալ մարդուց, ու էլ արդեն նույն կերպ ոնց կայի իրեն նկատմամբ, չեմ կարողանում լինել , ու ափսոսում եմ, որ երբեմն փչացնում են այն լավը, որ մտածել եմ իրենց մասին, չնայած իրենց միշտ լավն եմ շարունակում ցանկանալ ինչքան էլ ցավեցրած լինեն ինձ ....
Ոնց որ բողոքիս գիրքը բացած լինեի, էնպես եմ խոսում կարծես լավ ընկերներ չունեմ, կան, ուղղակի գիտե՞ս կարևորը իրենց մաղվելուց հետո՝ պետք է կարողանալ պահել լավերին կողքիդ, ինչպես ասում են՝ եթե կյանքը մեկին հեռացրել է քո ճանապարհից, դա նրանից չէ որ նրանք վատն են, այլ եկել է իրենց քո կյանքից հեռանալու ժամանակը, չնայած երբեմն դժվարությամբ եմ համակերպվում էդ մտքի հետ, դե երբ ընկերանում ես, ապրում նաև իր կյանքով, ուրախանում երջանկության վրա, տխրում իր հետ, կորցնելիս ավելի դժվարա լինում՝ հիասթափության քանակն էլ մեծ, երևի ես եմ ուրիշ ձև ապրում, պետք է թեթև լինել, պետք է....

-Վատ բաներից քիչ խոսանք, համ էլ որ թեթև ապրենք :) : Բացի աշունից ի՞նչն է քեզ ոգեշնչում, Տրամադրությունդ բարձրացնում, կամ ոչ թե ի՞նչը , այլ ով, կան չէ՞ մարդիկ, որոնց հետ խոսելիս ոգևորվում ես, դրական լիցքեր ստանում:

-Շատ ճիշտ ես, ապրես...
Ի՝նչ լավ հարցա, պատասխանելս եկավ
Կան իհարկե, ու կարծում եմ յուրաքանչյուրս էլ ունենք նման մարդկանց կարիք, ու նման մարդկանց կարիք մեր կողքին միշտ էլ ունենք ու կունենանք, իսկ իմ դեպքում իրենք ավելի շատ իմ նման ուրախ են, որ կարողա մի խոսք ասեն, բայց ես էդ պահին աշխարհով մեկ լինեմ, ու ժպիտս ամբողջ օրը դեմքիցս չիջնի՝ ամենառաջինը դա իմ հայրիկն է կոնկրետ, որ ամենալավն է կարողանում ոգևորել ինձ, դրական լիցքերի պաշար պարգևել մի քանի րոպեյում, և ընկերներնս են, որոնք մոտ գտնվելով սրտիս, կարող են գուշակել նրան ուրախացնելու գաղտնքիները, իմ դեմքին ժպիտ բերելու գաղտնիքը.....ու էդ ժամանակ ինքս էլ անկախ ինձանից աշխարհ նվիրել եմ ուզում նման մարդկանց, որովհետև արժանի են:

-Օ, շատ շռայլ ես :hands

-Շնորհակալ եմ...
Ամ ու վե՞րջ...ես էլ իամցել էի նեղացել ես, որ չէր ստացվել հանդիպման օրը մեր հարցազրույցը, մեկ էլ չդիմացա ու գրեցիր

-Ինչու՞ պիտի նեղանամ, ես էլ եմ ուզում թեթև ապրել: Դու նման բանից կնեղանայի՞ր:

-Չէ Ամ ջան, երբեք ուղղակի տխրում էիր որ չստացվեց, հիմա ինչ վերջացրել ենք...

-Ոչ մենք դեռ հարցազրույցում ենք ;) :)) … Գիտես չէ՞, էս աշխարհիս երեսին մի բան չկա որ բոլորին դուր գա, ասում եմ բա ակումբում ի՞նչը դուրդ չի գալիս:

-Եսիմ Ամ , չեմ կարծում, որ էս հարցին կարող եմ պատասխանել, երևի թեմայի հետ ես, դե՜ եթե լավ կամ հետաքրիր չի, ուրեմն չեմ մտնում :esim ...

-Է, սենց չեղավ, մի քիչ բողոքվի, գիտեմ, հեսա կասես չեմ սիրում բողոքել:

-Ինչի՞ց բողոքեմ, այսօր ջղայնացած չեմ ակումբի վրա, ու չէմ էլ կարող հիշել ինչի՞ վրա եմ ջղայանանում երբեմն....
աշունա, ամեն ինչ գեղեցիկա, չնայած մութ օր է, մենակ ես եմ պարապ-սարապ նստած տանը....դրա վրա եմ ջղայնանում, ու բողոքում, թե չէ ի՞նչ ակու՜մբ....եթե ակումբը կարող է ինձ աշխատանքի ընդունել, չեմ բողոքի :))

- :)) Լավն ես էլի, հո զոռո՞վ չի... Մե՜ր, այ Մեր, չե՞ս ասի որն է քո հմայքի գաղտնիքը, հը՞ն:

- :oy Հաա, շնորհակալ եմ, քո մասին էլ նույն կարծիքին եմ :)
Վայ Ամ նենց հարց ես տվել, ոնց որ հայտնի մարդ եմ, ;) համ ամաչեցի, համ էլ չգիտեմ կարո՞ղ եմ պատասխանել :think ...Պետք է ծավալվեմ
Դե՜, տենց գաղտնիք չկա, գիտե՞ս...Ամենքս էլ ծնվում ենք սիրուն, մնում ենք սիրուն.... գլուխգովան մարդկանց չեմ սիրում, ինձ էլ չեմ սիրում, երբ գլուխ եմ գովում, բայց մեկ-մեկ լինումա ....
Նախ ասեմ, որ ամենառաջին կարևոր փաստը, որ ոչ մի աղջիկ չպետք է մոռանա , որ միշտ պետք է խնամված լինի, չեմ ասում էնքան շպարվի, որ դժվարությամբ ճանաչեն իրեն դրսում, ամեն ինչը նուրբ է գեղեցիկ, մեկ էլ ինձ թվում է պետք է երբեմն ժպտալ, ոչ ամեն օր, հասկացար էլի ոնց, այսինքն որ միշտ մռայլ չլինես, ոնց մեր բակից ոմանք...Ես նման մարդկանց չեմ սիրում, չեմ ասում, դեպք լինի ժպտան, բայց իրենք մշտական են էդ դեմքը հագնում....Չգիտեմ, ժպիտը կարոևրա ըստ իս հմայքի համար՝ սա չպետքա մոռանալ, որովհետև ասածվածք կա չէ.
- Ինչքան լուրջ է դեմքը, այնքան ավելի գեղեցիկ է ժպիտը,- չնայած որ սա էլ հարաբերկանա, ինչի՞, բացատրեմ՝ դե երևի մեր հարևանը էս ասածվածքովա շարժվել, որ երբեք չի ժպտում, չեմ ասում մինչ ականջները, բայց պետքա էլի....ինքս էլ դրսում տխուր չէ, ջղայն դեմքով եմ քայլում, շատերն են ասել, էս խոսքերը շատ են երևի տպավորվել մեջս,ու դիմացինիս թվումա գնում եմ կռվելու մեկի հետ :D , բայց էդ դրանից չի, լինումա, որ երբեմն էլ ճանապարհին ջղայնացնում են, իսկ ես ավելի շատ ուրախ եմ, քան տխուր, որովհետև ինչքան ժպտանք, էնքան ավելի կյանքդ լի կլինի գույներով ու հաճելի րոպեներով...ես էսպես եմ կարծում....

-Մի խոսքով՝ ժպիտը, հա ու մեկ էլ խնամքը: Լիրվ համամիտ եմ:
Անցնենք ավանդական հարցին. ո՞նց գտար Ակումբը:

-Ակումբը գտել եմ մամայիս հետ, աղցանների փնտրտոքների մեջ էինք. ու ակումբն էլ բերեց, քննարկումները տեսա, ու հաճելի էր...Ուզում էի շուտ գրանցվել. ու....

-Մեր, հարցազրույցը ավարտված եմ համարում, ո՞նց անցավ էս մեր երկարաձիգ հարցազրույցը

-Շատ հաճելի մթնոլորտում, սկզբից իրոք որ դժվար էր, ինչքան էլ փորձում էի մտքերումս լինել մենակ, բայց հետո արդեն հավես էր..Ապրես, էնքան լավն էր, որ ամեն տարի հաճույքով կպատասխանեմ հարցերիդ, դե դա քեզանիցա գալիս....Նորից շնորհակալ եմ....Շաատ շաատ լավն էր հարզացրույցը, էսքան հարցեիցդ հետո մի հարց էլ ես տամ էլի՜, դու բողոքներ չունես ինձանից....

-Իհարկե չունեմ, դեռ շնորհակալ եմ, որ էսքան դիմացար ձեռքիս :))

John
31.10.2011, 21:05
Բավականին հետաքրքիր ու բովանդակալից հարցազրույց էր :) Ապրեք, երկուսդ էլ :) Մերիի մասին ոչ մի նոր բան չիմացա (դե ես իրա օրագրի մշտական ընթերցողներից եմ' դրանից ա երևի), բայց փոխարենը նրա մասին ձևավորված ջերմ ու քնքուշ կարծիքս ևս մեկ անգամ ապացուցվեց :)

Lusinamara
31.10.2011, 21:13
Վերջապե՜ս… Երկար սպասված հարցազրույցը հայտնվեց Ակումբի եթերում:)) Լավ իմաստով «ձուկը գլխից էր .....» ՝ Վերնագիրը շա՜տ սիրեցի:hands Աշունախչի՞:))

Մեր ջան, վստահ եմ, որ այստեղ քո ողջ էության մի չնչին մասն է երևում… Ամեն կերպ փորձել ես սահմանափակել քեզ ու այդպիսով մի քիչ դուրս ես մղել իրական Մերիին:oy Ես այդպիսի տպավորություն ստացա: Սակայն, ամեն հարցի հետ պատկերացնում էի տպավորություններդ, դեմքիդ հայտնված ժպիտն, ապա լրջությունը…

Սիրահարվա՝ծ է-ոչ սիրահարված չեմ
Էս մի հարցով ասեմ Մեր ջան. ժխտականի ժխտականը դրական է:P Ուշադիր կլինես այսուհետ:D

Աբիս Ամել ջան:)

armen9494
31.10.2011, 21:33
Հարցազրույցը հոյակապ էր, երկուսդ էլ փայլում էիք;)

Ամել, ընենց հավես էիր հարցերդ տալիս, որ մինչև Մերի պատասխանելը, ես էի մտքումս սկսում պատասխանել, մեկ էլ զգում էի, որ շատ խորացա :))
Օրագիր ունենայի ստեղից մի քանի հարց կվերցնեի ու կսկսեի ընդեղ պատասխանել, դուրս շատ եկան:love

Դե Մեմեյի մասին չեմ էլ խոսում՝ քո նման սիրուն ու հմայիչ ես գրում:love

Հիմա նորից եմ սկսում կարդալ ու մի քանի բան կգրեմ, եթե իհարկե կարելի է :))

Կարծում եմ դեռ մի փոքր կոմպլեքսավորված ես, դեռ "վախենում" ես ռոմանտիկ բառից... չգիտեմ, միգուցե ինձ սխալ է թվացել, բայց դու հենց այն մարդկանցից ես, որոնց ես համարում եմ ռոմանտիկ... վարդերը...:love

Կոմպլեքսների պահով ճիշտ ես ասում՝ ակումբը շատ ա օգնում "սպանել" դրանց: Ես էլ եմ զգացել, որ վերջին ժամանակներս շաաաաաաատերից եմ ազատվել:

Օրագրիդ մասին կարդալով ընենց հավես գալիս ա օրագիր բացելու համար:love
Չգիտեմ՝ անընդհատ ժամանակի վրա եմ "քցում", բայց ոնց որ էդքան էլ ժամանակը չի խնդիրը...:oy միգուցե կոմպլեքսն ա... եսիմ...:oy

Ինչ վերաբերվում ա ջերմորեն ընդունելուն՝ ասեմ որ ինձ էլ էս նույն ձևով ընդունել, չգիտեմ՝ հիշում էս թե չէ (ես էլ կոնկրետ չեմ հիշում:)) ), բայց հիշում եմ, որ շատ ջերմ մարդու տպավորություն թողեցիր՝ իսկական ակումբցի;)

Ես էլ եմ քո նման՝ մարդկանց վստահելու հարցում, բայց ի տարբերություն քեզ՝ չեմ հիասթափվում... չգիտեմ ինչից ա, մոտս ընենց վիճակ ա, որ սկսել եմ մարդկային ոչ մի քայլի մեջ էլ արտառոց բան չտեսնել... վախենում եմ ասել, բայց նույնիսկ սպանության մեջ... մարդու մեջ իմ կարծիքով կա քնած "անասուն", որը կարող է յուրաքանչյուր պահի արթնանալ, ու էդ արթնանալը իմ համար նորմալ երևույթ ա: Բայց նաև շաաաատ եմ ուրախանում, տեսնելով այն մարդկանց, ում մոտ այդ "անասունը" խոոոոոոոորը քնած է, կամ միգուցե ընդհանրապես չկա...
մեկ էլ էս վերջերս շատ եմ սկսել նկատել մարդկաց նախանձը, ու գիտես, շատ քչերն են մնացել, ով չունի էդ անդուր նախանձից: Ինչ-որ տեղ ուրախանում եմ, եթե նախանձում են, ուրեմն իրենց հանդեպ լուրջ առավելություն ունեմ, բայց մյուս կողմից էլ տհաճ ա տեսնել, թե ինչքան "կեղտոտ" սիրտ ունեն... լավ, ավելի հաճելի ա լավ բաներից խոսալ ու լավ բաների մասին մտածել, այսինքն վարդերի...:love

Մե՜ր, այ Մեր, չե՞ս ասի որն է քո հմայքի գաղտնիքը, հը՞ն:

այ էս հարցը վերջն էր:D
ոնց որ էն ռեկլամի մեջի հարցերից լիներ, Մեր պիտի պատասխանեիր՝ ես այսօր իմ հագուստը լվացել եմ Perwoll-ով:D

Հ.Գ. ոնց որ մի քիչ երկար գրեցի, ավել-պակասի համար կներես:oy

Meme
31.10.2011, 21:35
Վերջապե՜ս… Երկար սպասված հարցազրույցը հայտնվեց Ակումբի եթերում:)) Լավ իմաստով «ձուկը գլխից էր .....» ՝ Վերնագիրը շա՜տ սիրեցի:hands Աշունախչի՞:))

Մեր ջան, վստահ եմ, որ այստեղ քո ողջ էության մի չնչին մասն է երևում… Ամեն կերպ փորձել ես սահմանափակել քեզ ու այդպիսով մի քիչ դուրս ես մղել իրական Մերիին:oy Ես այդպիսի տպավորություն ստացա: Սակայն, ամեն հարցի հետ պատկերացնում էի տպավորություններդ, դեմքիդ հայտնված ժպիտն, ապա լրջությունը…

Էս մի հարցով ասեմ Մեր ջան. ժխտականի ժխտականը դրական է:P Ուշադիր կլինես այսուհետ:D

Աբիս Ամել ջան:)
Լուս էլ քեզնից ոչինչ մի հորինի իզուր, ես իմ խոսքն ասել եմ, եթե սիրահարված լինեի, ինչի պիտի թաքցնեի, կասեի:P;)
Վերնագիրն իրոք ինձ էլ դուր եկավ շաաաաաատ, ու անհամբեր սպասում էի, ասում էի.
– Տեսնենս ինչ է դնելու՞....Ինձ ամնեագեղեցիկ անունն է դրել Ամելին ու կաողացել ճանաչել ավելի լավ, ինչպես դու;)....
Շնորհակալ եմ շատ լավ ու ջերմոացնող խոսքերիդ համար Լուս ջան:love թանկ խոսքեր էին շաատ:love..

Ameli
31.10.2011, 21:41
այ էս հարցը վերջն էր:D

Դե խնդրել, աղաչել, պաղատել եմ :)) , Մերին համեստություն էր անում :

E-la Via
31.10.2011, 21:47
Մերի, Ամելի, ապրեք :flower:flower:flower:

Lusinamara
31.10.2011, 21:50
Լուս էլ քեզնից ոչինչ մի հորինի իզուր, ես իմ խոսքն ասել եմ, եթե սիրահարված լինեի, ինչի պիտի թաքցնեի, կասեի:P;)
Վերնագիրն իրոք ինձ էլ դուր եկավ շաաաաաատ, ու անհամբեր սպասում էի, ասում էի.
– Տեսնենս ինչ է դնելու՞....Ինձ ամնեագեղեցիկ անունն է դրել Ամելին ու կաողացել ճանաչել ավելի լավ, ինչպես դու;)....
Շնորհակալ եմ շատ լավ ու ջերմոացնող խոսքերիդ համար Լուս ջան:love թանկ խոսքեր էին շաատ:love..

Սպասում էի մի բան գրես, որ վարկանիշ տամ, էն էլ չթողեց համակարգը:( Ոչինչ, դեռ կուղղեմ:)) Շա՜տ ուրախ եմ քեզ համար, միշտ տրամադրությունդ բարձր պահիր, ժպտա՜:)

Բայց ես օրենքն եմ ասում Մեր:P - (-9) = 9 ;)

armen9494
31.10.2011, 21:57
Սպասում էի մի բան գրես, որ վարկանիշ տամ, էն էլ չթողեց համակարգը:( Ոչինչ, դեռ կուղղեմ:)) Շա՜տ ուրախ եմ քեզ համար, միշտ տրամադրությունդ բարձր պահիր, ժպտա՜:)

Բայց ես օրենքն եմ ասում Մեր:P - (-9) = 9 ;)

Մեր ջան, Լուսինը ձեռից գնում ա, արդեն ամեն ինչ մաթեմի լեզվով ա պատկերացնում :))
Բերեք համ իրան փրկեք, համ էլ ինձ, երկուսս էլ գժանոցի ճանապարհին ենք:8:(
Բայց կարող ա ընդեղ կյանքը ավելի լավ ա :esim
Լուս, մի օր չայցելե՞նք իրանց հյուր :))

Կարնո Սոսե
31.10.2011, 22:13
Շատ հետաքրքիր ու դրական հարցազրւյց էր,ու կարևորը սպասված :) ապրեք երկուսդ էլ :)

Ամել, ընենց հավես էիր հարցերդ տալիս, որ մինչև Մերի պատասխանելը, ես էի մտքումս սկսում պատասխանել, մեկ էլ զգում էի, որ շատ խորացա :))
Ինձ մոտ էլ նուն վիճակն էր :D

Meme
31.10.2011, 22:29
Արմեն ջան որպեսզի բոլոր գրած մեջբերում չանեմ, միանգամից գրեմ այն ինչ մտածում եմ...
Նախ շնորհակալ եմ բոլոր լավ, գեղեցիկ, հրաշալի խոսքերիդ համար:love, հավատա որ ինձ համար բոլորիդ խոսքերը կարևոր է, ու շնորհակալ եմ, որ բոլորդ էլ լավ եք տրամադրված՝ չնայած մի քանիսդ իրկանում չեք էլ ճանաչում...
Իսկ քեզ Արմեն ջան ասեմ, որ էէն վերջում գրած տողերդ իսկը օրագրային են, նենց ո՜ր դրանք էլ բացի Ամելիի հարցերից կարող ես դնել օրագրումդ;)....
Երկար կգրեի, ուղղակի չեմ կարող հիմա, կներես:oyբայց իսկապես շնորհակալ եմ, սիրում եմ երկար գրած տողերը կարդալ....

Ameli
31.10.2011, 22:30
Շատ հետաքրքիր ու դրական հարցազրւյց էր,ու կարևորը սպասված :) ապրեք երկուսդ էլ :)

Ինձ մոտ էլ նուն վիճակն էր :D

Մի պահ շփոթվեցի, ասի նայեմ տեսնեմ էդ ի՞նչ հարցեր են :))

Meme
31.10.2011, 22:31
Դե խնդրել, աղաչել, պաղատել եմ :)) , Մերին համեստություն էր անում :

Վայ Ամել:oy էլի սկսեցիր չէ՞, դե էտ հարցին, ամենքն իրեն յուրահատուկ ձևով կպատասխաներ, ես էլ փորձեցի իմ նման պատասխանել;)

Meme
31.10.2011, 22:33
Մերի, Ամելի, ապրեք :flower:flower:flower:

Դու էլ ապրես Ան ջան, որ կարդացիր:)

Meme
31.10.2011, 22:34
Սպասում էի մի բան գրես, որ վարկանիշ տամ, էն էլ չթողեց համակարգը:( Ոչինչ, դեռ կուղղեմ:)) Շա՜տ ուրախ եմ քեզ համար, միշտ տրամադրությունդ բարձր պահիր, ժպտա՜:)

Բայց ես օրենքն եմ ասում Մեր:P - (-9) = 9 ;)

Լուս չմոռանաս, իմ համար կարևորը քո խոսքերն են, քան վարկանիշը...
Լավ էլ ուժեղ ես մաթեմից, չգիտեի:oy:):hands

Meme
31.10.2011, 22:38
Մեր ջան, Լուսինը ձեռից գնում ա, արդեն ամեն ինչ մաթեմի լեզվով ա պատկերացնում :))
Բերեք համ իրան փրկեք, համ էլ ինձ, երկուսս էլ գժանոցի ճանապարհին ենք:8:(
Բայց կարող ա ընդեղ կյանքը ավելի լավ ա :esim
Լուս, մի օր չայցելե՞նք իրանց հյուր :))

Վաայ ի՜նչ գժանոց, հազիվ եմ ձեզ գտեեել...Տենց լինի ես էլ հեռու չեմ էդ ճանապարհից...
Եթե գնանք միասին ենք գնալու:crazy, բաաա, համ էլ ընկերովի մահը հարսանք չի՞:aha:good

Meme
31.10.2011, 22:40
Շատ հետաքրքիր ու դրական հարցազրւյց էր,ու կարևորը սպասված :) ապրեք երկուսդ էլ :)

Ինձ մոտ էլ նուն վիճակն էր :D
Կաա՜ար;) սպասվածի համաար:kiss
Ամ ինձ թվումա էդ հարցը պիտի չտաիր, կարողա լավ չեմ պատասխանե՞լ:o

armen9494
31.10.2011, 22:43
Լուս չմոռանաս, իմ համար կարևորը քո խոսքերն են, քան վարկանիշը...
Լավ էլ ուժեղ ես մաթեմից, չգիտեի:oy:):hands

Իիիիիիի, էն աղջիկը արդեն անվճար ա սովորում, դու ասում ես չգիտեիր, որ մաթեմից լավ ա :beee :))

Arpine
31.10.2011, 23:21
-Մեր, դու առաջիններից էիր, որ ինձ ջերմորեն ընդունեց ակումբում, բոլորի՞ հետ ես այդպես:

Կլինի չէ այս հարցին ես էլ պատասխանեմ.

Բոլորը չգիտեմ բայց Մեր մեր առաջին զրույցը հիշում ես չէ՞, չես պատկերացնի ինձ վրա ինչքան դրական անդրադարձավ:love,
Ռոմանտիկ, հաճելի նույնիսկ մոնիտորից այն կողմ, դրական, ամենակարևորը շփվող, զգացմունքային……մի խոսքով Մեր ջան քո մասին պատկերացումներս հաստատվեցին.

Ամել:love քեզ էլ լիքը շնորհակալություն, իմ առաջին վարկանիշի հեղինակ:))

Renata
31.10.2011, 23:34
Շատ հետաքրքիր հարցազրույց է: Շնորհակալություն այն սկսելու և գեղեցիկ ներկայացնելու համար::love:flower

Lusinamara
31.10.2011, 23:47
Մեր ջան, Լուսինը ձեռից գնում ա, արդեն ամեն ինչ մաթեմի լեզվով ա պատկերացնում :))
Բերեք համ իրան փրկեք, համ էլ ինձ, երկուսս էլ գժանոցի ճանապարհին ենք:8:(
Բայց կարող ա ընդեղ կյանքը ավելի լավ ա :esim
Լուս, մի օր չայցելե՞նք իրանց հյուր :))

Լուս չմոռանաս, իմ համար կարևորը քո խոսքերն են, քան վարկանիշը...
Լավ էլ ուժեղ ես մաթեմից, չգիտեի:oy:):hands

Իիիիիիի, էն աղջիկը արդեն անվճար ա սովորում, դու ասում ես չգիտեիր, որ մաթեմից լավ ա :beee :))
Իյը, էս ի՞նձ եք ձեռ առնում:oy:))
Նայեք էստեղ (http://www.akumb.am/showthread.php/337-%D4%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80?p=2301046#post2301046) :D:D

Arpine
01.11.2011, 01:19
Կարող եմ չէ ես էլ հարցեր տալ.:oy

1.Մեր կասես ո՞րնա էն ամենաբաղձալի երազանքդ:

2.Ի՞նչ կանեիր եթե 1 ժամով ամենակարող լինեիր, ամենակարող Բրյուսի նման:))

3.Այս երաժշտությունը սիրու՞մ ես:

http://www.youtube.com/watch?v=dHyR4ZzA2R0

Meme
01.11.2011, 21:14

Վաայ Արփ ջան, չէի սպասում, կարող ես, ինչու՞ ոչ, ոչ մեկ ինձ հարց չի էլ տվել...;)

պատասխան առաջին. երևի բոլորս էլ ունենք, ու էդ ամենքիս սրտում կմնա այնքան, մինչ կկատարվի, բայց ասել չեմ կարող, կներես Արփ ջան..:(:oy:handsլավն էր բայց...
պատասխան երկրորդ. մեկ ժամով ամենակարո՞ղ, ինչքան անելիքներ ունեմ, ասեմ ի՞նչ կանեի:think, թեմա էլ կա ակումբում կարծեմ էս վերնագրով, ասե՞մ, աշխարհիս երեսից կջնջեի բոլոր հիվանդությունները, ու երջանկություն կբաժանեի բոլորին...:)անկեղծ եմ ասում, ուզում ես մի հավատա, ես մենակ իմ համար չէի անի լավ գործ, այլ աշխարհիս, կամ էլ Հայատսանիս համար:love.....
պատասխան երրորդ. Լավնա, բայց ամեն օր ինձ չի հանգստացնի տվյալ երաժշտությունը, այսինքն կլսեմ, բայց ոչ միշտ, դասական սիրում եմ, բայց այն սրտիցս չի;)
Բավարար պատասխանե՞ցի Արփ ջան:oy;).......

Meme
01.11.2011, 21:18
Կլինի չէ այս հարցին ես էլ պատասխանեմ.

Բոլորը չգիտեմ բայց Մեր մեր առաջին զրույցը հիշում ես չէ՞, չես պատկերացնի ինձ վրա ինչքան դրական անդրադարձավ:love,
Ռոմանտիկ, հաճելի նույնիսկ մոնիտորից այն կողմ, դրական, ամենակարևորը շփվող, զգացմունքային……մի խոսքով Մեր ջան քո մասին պատկերացումներս հաստատվեցին.

Ամել:love քեզ էլ լիքը շնորհակալություն, իմ առաջին վարկանիշի հեղինակ:))

Ի՜նչ ուրախ եմ Արփ, տեսա՞ր Ամ, որ ասում էի բոլորի նկատմամբ եմ էդպես:oy
Շնորհակալ եմ Արփ ջան, որ հանդիպենք ավելին եմ խոստանում ՝ ավելի լավը կլինեմ;)ուզես, թե ոչ

Meme
01.11.2011, 21:21
Շատ հետաքրքիր հարցազրույց է: Շնորհակալություն այն սկսելու և գեղեցիկ ներկայացնելու համար::love:flower

Քեզ էլ ես եմ շնորհակալ, որ ընթերցում ու գեղեցիկ մեկնաբանություն ես թողնում:love

Arpine
01.11.2011, 22:44
Վաայ Արփ ջան, չէի սպասում, կարող ես, ինչու՞ ոչ, ոչ մեկ ինձ հարց չի էլ տվել...;)

պատասխան առաջին. երևի բոլորս էլ ունենք, ու էդ ամենքիս սրտում կմնա այնքան, մինչ կկատարվի, բայց ասել չեմ կարող, կներես Արփ ջան..:(:oy:handsլավն էր բայց...
Բավարար պատասխանե՞ցի Արփ ջան:oy;).......

Ահա, լրիվ:ok
երկրորդ պատասխանի համար:kiss

Առաջին հարցը ուզում էի փոխել, ավելացնել որ եթե չես ուզում կարող ես չասել,բայց խմբագրման համակարգը թույլ չտվեց.
ինչևէ, շնորհակալ եմ:friends:

Նարե91
02.11.2011, 14:13
Երբ ինչ-որ անձնավորության մասին է խոսվում, անկախ քեզնից միանգամից սկսում ես ածականների մի խումբ մտաբերել, որոնք բնորոշ են տվյալ գոյականին՝ հատուկ անվանը, ու այդ հատուկ անունը այդ ածականների հետ միասին կազմում են որոշյալ-որոշչի մի գեղեցիկ ու ներդաշնակ համադրություն: Մեր շատ սիրելի ակումբցիներ Meme-ի ու Ameli-ի դեպքում էլ միանշանակ այդպիսի համադրություն ստեղծվում է… Օրինակ Meme-ին առանց բարի, պայծառ, լուսավոր, սրտամոտ ու կամեցող ածականների պարզապես անհնար է պատկերացնել, իսկ Ameli-ին անշուշտ կարելի է բնորոշել որպես անմիջական, ջերմ ու քնքուշ մի պարմանուհու… Դե իսկ հարցազրույցը , որը բացի այն, որ շատ մտերմիկ էր ու լի էր դրական էներգիայով, նաև բովանդակալից էր;)
Հ.Գ. Ապրեք, էրեխեք ջան, իսկապես հաճույքով կարդացի:)

ՆանՍ
06.11.2011, 16:39
Ասում են չէ? նմանը նմանին է գտնում. Meme և Ameli ջաներ, ոնց էլ իրար գտաք :think, ու այսպես կպավ մի գեղեցիկ հարցազրույց , և այն ի ցույց դրվեց ակումբին;)...
Meme ջան ես քեզանից ոչ մի նորություն չիմացա, ոնց քեզ պատկերացնում էի, նույն կերպ էլ հանդես եկար, ու դա շատ ողջունելի է: Դու շատ անկեղծ, ազնիվ ու բարի սիրտ ունես. ես էլ քեզ միշտ ուզում եմ հենց էդպիսին տեսնել իմ աշուն քույրիկ:))

Սիրում եմ քո միամտությունը...:love

Meme
06.11.2011, 19:24

Շնորհակալ եմ քեզանից Սոֆուլս, ես սպասում էի խոսքերիդ:B
:loveքո խոսքերը էն խոսքերից են, որ մեջս ամուր տպավորվում են:love
Լավ ես անում սիրում ես:love Սոֆուլիկս, բայց կուզեի մի քիչ էլ միամտությւոն չունենալ, դե դու կօգնես ինձ;)չէ՞

armen9494
06.11.2011, 19:37

Մեմե ջան, էդ միամտությունից ավելի լավ բան չկա:love
դրա շնորհիվ են մարդիկ լինում մաքուր ու ռոմանտիկ:love

Meme
06.11.2011, 19:44
Մեմե ջան, էդ միամտությունից ավելի լավ բան չկա:love
դրա շնորհիվ են մարդիկ լինում մաքուր ու ռոմանտիկ:love

Շնորհակալ եմ:oyլավ էլ չեմ ուզի...Հը՞ն Սոֆ

Universe
06.11.2011, 19:46
Մերի ջան, դե գիտես, որ Մեմե են ասում ու դա միանգամից ասոցացվումա աշնան հետ:
Դա երևի թե միանգամից պարզ դարձավ քո կողմից «Մեմե» ասելուց հետո :)

Անկեղծ ասած, որպես նոր բան այս հարցազրույցից իմացա որ.

Սիրած կենդանին - նապաստակ, շուն
Սիրած միրգը - բանան, ելակ
Սիրած դերասանը/դերասանուհին - Vin Dizel, Monica Belluchi

Մնացածի մասին գուշակել/հասկանալ/կարդալ կարելի էր նույնիսկ ընթերցելով քո օրագրի վերջին էջերը...:)

Ի դեպ, Սոֆիի նշած միամտություննա հենց ամեն ինչ անկեղծ, սրտանց ու ջան-ջիգյարով քեզ դարձնում: Միամտություն,որը ոք թե քեզ դարձնուա խաբված, այլ ստիպումա,որ քեզ չխաբեն:

Ապրես,համ լավնես, համել՝ լավներ... :)

Meme
06.11.2011, 19:59
Մերի ջան, դե գիտես, որ Մեմե են ասում ու դա միանգամից ասոցացվումա աշնան հետ:
Դա երևի թե միանգամից պարզ դարձավ քո կողմից «Մեմե» ասելուց հետո :)

Անկեղծ ասած, որպես նոր բան այս հարցազրույցից իմացա որ.

Մնացածի մասին գուշակել/հասկանալ/կարդալ կարելի էր նույնիսկ ընթերցելով քո օրագրի վերջին էջերը...:)

Ի դեպ, Սոֆիի նշած միամտություննա հենց ամեն ինչ անկեղծ, սրտանց ու ջան-ջիգյարով քեզ դարձնում: Միամտություն,որը ոք թե քեզ դարձնուա խաբված, այլ ստիպումա,որ քեզ չխաբեն:

Ապրես,համ լավնես, համել՝ լավներ... :)

Շնորհակալ եմ Universe- ջան, քո մշտական յուրօրինակ խոսքերիդ համար:)....
Շատ քչերն են էդպես մտածում , բայց ապրես, որ դու էդպես չես մտածում:)...
Ապրես դու էլ, որ կարդացիր, ու մեկնաբանեցիր, իմ համար հետաքրքիրա յուրաքանչյուրիդ կածիքը:):oy

Magic-Mushroom
09.11.2011, 02:14
«Բոլորը գժվում են Մերիի համար»:love
90% շաատ՜ նման ենք,Մերի ես քեզ սիրում եմ, վատ բան չմտածես՝որպես ընկեր:
http://www.rusforumz.com/library/template/smile/a/ossen/35.gifhttp://www.rusforumz.com/library/template/smile/a/ossen/16.gifhttp://www.rusforumz.com/library/template/smile/a/ossen/35.gifhttp://www.rusforumz.com/library/template/smile/a/ossen/16.gif

Meme
09.11.2011, 20:35

վաախ Մեեջ, մականունս էս ի՜նչ սիրուն ես սարքեել:kiss:yahoo- սիրեցիիի, իսկը ես եեմ:love
Շնորհակալ եմ Մեջ ջան, ինձ ընկերոջ նման սիրելուդ համար, ես էլ որպես ընկեր քեզ եմ շատ սիրում :love իմ նման ես դրա համար;)...ուրախ եմ, որ կաք, կողքիս եք Ակումբցիներ ջաաան ջաան ջաան.....Բոլորիդ էլ շաատ ,անչափ շաատ սիրում եեեմ:kiss:friends:

վարկանիշ ուղարկել չստացվեց, բայց գիտես:).....հաա, ավատարդ էէէլ:love

Freeman
10.11.2011, 19:20
Մերսի հարցազրույցի համար։ Մեմե ջան, շատ ուրախ եմ, որ քո նման մտածող մարդիկ էլ կան, շատ լուսավոր, պայծառ կերպար ես:)

Meme
10.11.2011, 21:45
Մերսի հարցազրույցի համար։ Մեմե ջան, շատ ուրախ եմ, որ քո նման մտածող մարդիկ էլ կան, շատ լուսավոր, պայծառ կերպար ես:)

:loveՎայ շնորհակալ եմ անչափ Freeman ջան:oy.....շնորհակալ եմ, որ բոլորիդ համար ես լավն եմ, սիրում եք ինձ, ու որ պայծառ մարդ եմ ձեզ համաար:yahoo........ուրախացնում ու երես եք տալիս ինձ:oy

armen9494
10.11.2011, 21:51
:loveՎայ շնորհակալ եմ անչափ Freeman ջան:oy.....շնորհակալ եմ, որ բոլորիդ համար ես լավն եմ, սիրում եք ինձ, ու որ պայծառ մարդ եմ ձեզ համաար:yahoo........ուրախացնում ու երես եք տալիս ինձ:oy

Այ տես, ինչքան էլ որ "երես տան", միևնույնն է՝ դու միշտ մնում ես համով ու հոտով, այ դրա համար էլ քեզ մի հատ մեծ պաչիկ :kiss

Meme
10.11.2011, 22:02
Այ տես, ինչքան էլ որ "երես տան", միևնույնն է՝ դու միշտ մնում ես համով ու հոտով, այ դրա համար էլ քեզ մի հատ մեծ պաչիկ :kiss

Կյանքում չէի մտածի, որ կարողա հարցազրույցին մասնակցեմ, ու հետո էլ էսքաան շաատ մեկնաբանություններ լինեն....
Էնքան շնորհակալ եմ, որ շրջապատված եմ ձեզ նման լավ՝ բառիս բուն իմաստով, մարդկանցով......
Ապրես Արմեն ջան....

armen9494
10.11.2011, 22:11

Մեմե ջան, ախր ընենց բաներ էս գրում, ուզում եմ լիքը լիքը լիքը անգամ ավելի գրեմ, որովհետև իրոք զգում եմ, որ սրտիցդ են էս խոսքերը:love
Վարկանշի համար էլ մի հատ ավելի մեծ պաչիկ :kiss :))

Meme
10.11.2011, 22:18
Ռուսա ջան քեզ էլ եմ շնորհակալ:love քեզ էլ Արմեն ջան, կրկնվում եմ, բայց.....Արդեն գիտես....Ապրեեեեեեես դու էլ:):oy....

armen9494
10.11.2011, 22:23
Ռուսա ջան քեզ էլ եմ շնորհակալ:love քեզ էլ Արմեն ջան, կրկնվում եմ, բայց.....Արդեն գիտես....Ապրեեեեեեես դու էլ:):oy....

Էհ, ջան ասում, ջան լսում ենք :hands

Freeman
11.11.2011, 18:00
:loveՎայ շնորհակալ եմ անչափ Freeman ջան:oy.....շնորհակալ եմ, որ բոլորիդ համար ես լավն եմ, սիրում եք ինձ, ու որ պայծառ մարդ եմ ձեզ համաար:yahoo........ուրախացնում ու երես եք տալիս ինձ:oy
Ինչքան էլ ասենք ու «երես տանք», մեկ ա շատ չի լինի :)

unknown
15.11.2011, 20:36
Վարջապես կարդացի իմ սիրելի ընկրուհու հարցազրույցը..Մեր գիտես թե ինչքան էի սպասում քո հետ հավասար եսել էի հուզվում քո սպասումներից...շատ հիանալիյա ստացվել ու որ ասեմ ինչ որ նոր բան եմ իմացել ետ ետպես չի բայց ավելի եմ համոզվել որ դու հրաշալի մարդ ես,որ իզուր չեմ քեզ ընտրել ինձ քույրիկ...երջանիկ եմ որ կաս ու ուզում եմ որ Ամելիի նման մարդիկ շատ լինեն որ բացահայտեն քեզ նման սկսնակ տաղանդներին...կարդացի ու սրտումս մի բան կատարվեց սկսեցի երազել,հավատալ որ կան մարդիկ դեռ այս աշխարհում որոնց մեջ չկա չարություն...սիրում եմ քեզ շաաաաաաաաատ...
Ամելի ջան իմ կողմից քեզ հատուկ շնորհակալություն այս հարցազրույցի համար..հիանալի հարցեր էիր կազմել ապրես