PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժողովրդավարությունը` կապիտալի բռնապետություն



բիթի հարիֆ
30.10.2011, 20:35
Ժողովրդավարությունը քննադատելու երկու ձև գոյություն ունի: Առաջինի հետևորդները քննադատում են ժողովրդավարության պակասությունը, հավասարության պակասությունը, իրավունքներն ու ազատությունները: Այս մեթոդի հետևորդները պայքարումեն ավելի լայն ժողովրդավարության, իրավունքների և ազատությունների համար: Նման ժողովրդավարության քննադատներին չի հերիքում հիմնավորություն, քանի որ նրանք պաշտպանում են բարձր ժողովրդավարական գաղափարները, ժողովրդավարության կոնկրետ հասարակական իրականության դեմ: Դրա հետ մեկ տեղ նրանք պաշտպանում են իրենց նյութական շահերը, որոնք երաշխավորում է ժողովրդավարությունը իր հավասարություններով, իրավունքներով ու ազատություններով:

53271

Երկրորդի ձև հետևորդները, որոնց մենք մեզ դասում ենք, քննադատում են կոնկրետ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և ազատությունները, և սկզբունքորեն ժխտում ժողովրդավարության հասարակական հիմքը` կապիտալիստական ապրանքային հասարակությունը: Նրանց վերլուծությունից և քննդատությունից հետևում է ցանկացած պետության (նաև ժողովրդավարական) ոչնչացման պահանջը, բուրժուական կապիտալիստական ​​հավասարությունների, իրավունքների ու ազատությունների հետ միասին:

Խոսելով ժողովրդավարությունից, մենք ենթադրում ենք կապիտալի կառավարման քաղաքական մի ձև, և մենք չենք ուզում «կեղծ ժողովրդավարության» փոխարեն ունենալ ինչ-որ «ճիշտ ժողովրդավարություն»: Մենք քննադատում ենք ոչ թե «բուրժուական ժողովրդավարությունը» այլ ժողովրդավարությունը, որպես կապիտալի գաղափարախոսություն և բռնապետություն(դիկտատուրա): Բացի այդ, մենք կողմնակիցներ չենք նաև որև է «բանվորական», «ուղղակի», «ռադիկալ» կամ «սոցիալիստական» ժողովրդավարությանների:

Ամեն օր մեզ պատմում են բռնապետությունների սարսափների մասին, որոնք լիովին հետապնդում են մարդկանց, ուղարկում նրանց պատերազմների, խոշտանգում, ամբողջովին շահագործում և ձեռնածվություն(մանիպուլյացիա) անում: Բայց այդ ամենը առկա է վաղուց ժողովրդավարական պետություններում: Ընդունվում են նոր օրենքներ հեռահաղորդակցության հսկողության և վերահսկողության վերաբերյալ: Օրինակ` Մեծ Բրիտանիայի փողոցներում, երկաթուղային կայաններում և առևտրի կենտրոններում տեղադրված են ավելի քան 4,5 միլիոն վերահսկման տեսախծիկներ (1 խծիկ 13 մարդու համար): «Ահաբեկչության դեմ» պատերազմը խլում է ոչ միայն հազարավոր մարդկանց կյանք Աֆղանստանում և Իրաքում, այլև ժողովրդավարական պետությունների քաղաքներում (օրինակ, 2005 թ. հուլիսին հակաահաբեկչական գործողության ժամանակ, Լոնդոնի մետրոպոլիտենում, սպանվել
էր բրազիլացի մի էլեկտրիկ): ԱՄՆ-ի բանակը` Գուանտանամոում և Աբու Գրեիբում կամ Ռուսաստանի կառավարությունը պարզապես ժողովրդավարականորեն խոշտանգում է մարդկանց բանտերում: Ժողովրդավարական համամտությունը արգելում է «ոչ ժողովրդավարական» հայացքները և պատժում է մարդկանց մասնագիտության
արգելքնելով և աշխատանքի հեռացումով: Տնտեսական ահաբեկչության մասին` մարդկանց նկատմամբ, արտադրողական գործնթացում, էլ խոսք չկա:

Այս ամենօրյա ժողովրդավարության խելագառության այլընտրանքը` անդասկարգային հասարակությունն է(կոմունիզմ): Իհարկե, երբ մենք խոսում ենք կոմունիզմի մասին, մենք չենք ենթադրում պետկապիտալիստական պետությունները ինչպիսին եին` նախկին ԽՍՀՄ-ը և Արևելյան դաշինքը, կամ այսօրվա Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան: Այդ «կոմունիստական» երկրներում գոյություն ունեին և ունեն վարձու աշխատանք և դասակարգեր: Այդ պետությունները եղել են և կան հակակոմունիզմի լավագույն օգնականները: Հիշենք միայն այն, որ Ստալինի ժամանակ Խորհրդային Միությունում սպանվել է ավելի շատ կոմունիստներ քան մյուս բոլոր մնացած բուրժուական պետություններում:

Կոմունիզմը մեզ համար դա անդասակարգ հասարակություն է, որտեղ վերացված է պետությունը: Իրական մարդկային համակեծությունը, որտեղ վերացված է փողը, վարձու աշխատանքը և կապիտալիստական ​​ապրանքային արտադրությունը: Անդասակարգ հասարակությունը ենթադրում է բուրժուական կրթության համակարգի, բանտերի, գովազդի, ատոմային էլեկտրակայանների, բանկային և ապահովագրական համակարգերի ու ժամանակակից ԶԼՄ-ների ոչնչացում: Կոմունիզմի նպատակն է` մարդու լիարժեք էմանսիպացիան և ազատագրումը: Այնպես որ, նա ոչ մի կապ չունի բանվորի պաշտամունքի և ուժեղ պետության հետ: