PDA

Դիտել ողջ տարբերակը : Կալանավայրեր

Claudia Mori
27.10.2011, 16:30
Ճիշտն ասած չկարողացա հարմար տեղ գտնել, դրա համար թեման այստեղ եմ բացում: Առաջարկում եմ այստեղ տեղադրել հոդվածներ, տեսանյութեր կալանավայրերի կյանքի մասին, քանի որ այնտեղ շատ հաճախ կատարվում են հետաքրքիր իրադարձություններ, որոնց մասին ոչ ոք տեղյակ չի լինում...

Առաջինը ուզում եմ տեղադրել այս տեսանյութը՝

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=8-eF7KZmjp8

Claudia Mori
27.10.2011, 16:37
Սա գրել եմ 2009թ-ին, շատերը ում մասին գրել եմ, դեռ այնտեղ են...Միգուցե գտնեք թարմ հոդվածներ այս թեմայով...

Կանայք` փշալարերից այն կողմ. կորցրած տարիներ, նոր հույսեր

«Ինձ մնացել է 1 տարի 90 օր, որ հանդիպեմ թոռնիկներիս», «ինձ մնացել է 2 տարի 4 ամիս, որ հասնեմ հիվանդ մայրիկիս և կարողանամ հոգ տանել նրա մասին», «ինձ մնացել է մեկ տարի, որ ես ու ամուսինս հավերժ միասին լինենք…»

Ամեն օրը օրացույցի մեջ շրջանակի մեջ առնող կանայք երազում են վերագտնել կորցրած կյանքը փշալարերից այն կողմ գտնվող աշխարհում, որը ժամանակին իրենց էլ էր պատկանում:

17-72 տարեկան 103 կանայք կրում են իրենց պատիժը Երևանից մոտ 20 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ):

Այս կանայք շպարվելու ու իրենց հետևելու առումով ոչնչով չեն տարբերվում ազատության մեջ գտնվող կանանցից: Տարբերությունը մեկն է` օտար այցելուներին նրանք դիմավորում են անտարբեր, հարցեր պարունակող կամ վախեցած հայացքով, բայց որոշ ժամանակ անց վստահում են իրենց չկրկնվող և ճաղերից այն կողմ գտնվող կյանքի պատմությունները:

«Երբ գիշերը գլուխս դնում եմ բարձին, մտքով հասնում եմ մինչև տուն, հիվանդ մորս, ով իմ պատճառով երկու անգամ ինսուլտ է տարել: Սկսում եմ Աստծուց խնդրել, որ շուտ ազատվեմ ու հասնեմ մորս»,- ասում է 34-ամյա Կարինե Փանոսյանը, որին դատապարտել են հինգ տարի ազատազրկման թրաֆիքինգով զբաղվելու համար: Փանոսյանն արդեն 2 տարի 8 ամիս է անցկացրել կալանավայրում:

«Շատ եմ ափսոսում արածիս համար, թեև այն կինը, որին տարել եմ Թուրքիա, 50 տարեկան էր և լավ գիտակցում էր` ինչի համար է մեկնում: Այստեղ հայտնվելը մեծ դպրոց էր, ու, որ դուրս գամ, արդեն ճիշտ կապրեմ»,- հավատացնում է Փանոսյանը:

Կանայք այստեղ աշխատում են կալանավայրի տարածքում գտնվող թութունի մշակման գործարանում, սովորում են գորգագործություն, ասեղնագործություն, հելունագործություն:

22:30-ին` նախքան քնելը, շատերը գիրք են կարդում:

50-ամյա Գոհարիկ Պետրոսյանը նախընտրում է հեքիաթներ կարդալ, որն օգնում է մոռանալու, թե որտեղ է ինքը: «Ամեն անգամ հեքիաթ կարդալիս պատկերացնում եմ, թե ինչպես եմ այն վերապատմելու սիրելի թոռնիկիս` Գագուլիկին»,- ասում է նա:

Պետրոսյանը պատմում է, թե ինչպես է հայտնվել այնտեղ: Նա պարտքով գումար է վերցրել, որպեսզի մեքենա գնի որդու համար, սակայն չի կարողացել պարտքը վճարել և հետագայում խարդախության մեղադրանքով հայտնվել է ճաղերի հետևում:
Պատրաստ է կրելու մնացած մեկ տարին և երեք ամիսը, որպեսզի վերադառնա իր թոռան մոտ. «Գագուլիկս գիտի, թե սա ատամի հիվանդանոց է, որտեղ պետք է բուժեն իմ դիմացի ընկած ատամը. ամեն անգամ ասում է` Գոհա´ր, ատամդ չե՞ն սարքել»:

Պատմում է Պետրոսյանը` Գագուլիկի համար գործելով ձմեռային հերթական 50-րդ գուլպան:

Կալանավայրը նաև սեր է վերածնում:

37-ամյա Լուսինե Ստեփանյանը մի քանի ամիս առաջ չէր էլ մտածի, որ ամուսինը կների իրեն թրաֆիքինգով զբաղվելու համար և կառաջարկի երկրորդ անգամ ամուսնանալ. «Ես նրան ասացի, որ ինքս ինձ չեմ ներում, նա ո՞նց կարող է ինձ հետ ընդունել, բայց ընդունեց»:

Ստեփանյանը պատմում է, որ 2005 թ. բաժանվել է չբերության պատճառով, որից հետո էլ զբաղվել է թրաֆիքինգով ընկերուհիների հետ, ովքեր այժմ նույնիսկ գոյություն էլ չունեն: Փակ պատերի ներսում շատ բան է հասկացել ու սովորել. «Չորս տարիներից երկուսը շատ դաժան էին ինձ համար, քանի որ ամեն օր արթնանում էի ու տեսնում հարազատ մորս իմ կողքին, ով իմ պատճառով էր նստել (որպես հանցակից)»:

Այժմ մայրն ազատության մեջ է, իսկ մեկ տարի ազատությանը սպասելու ուժ է տալիս նրա լավագույն ընկերուհին, ում նա անվանում է` հարգված Հասմիկ Հակոբյանը:

46-ամյա Հակոբյանը դատապարտվել է 7 տարի ազատազրկման հերոին օգտագործելու համար:

«Քաղաքակիրթ երկրներում մարդկանց տանում են բուժելու, իսկ ինձ բերեցին այստեղ: Առաջին ամիսները շատ ծանր էի տանում, քանի որ դոզաս շատ բարձր էր, ու այստեղ ոչ ոք չէր կարծում, որ ես կդիմանամ ու կազատվեմ այդ չարիքից»,- ասում է Հակոբյանը:

Իր պատժի 3 տարին նա արդեն կրել է, մնացել է 4-ը: Հետո կմեկնի Ռուսաստան և կմիանա ընտանիքին` որդուն ու դստերը:

Ճռռոցով բացվում են կալանավայրի դարպասները` ավելացնելով ևս մեկ բաժանում կալանավորների երկար ցուցակում, իսկ բարեկամների տեսակցության սենյակից Լիա Բագրադյանը բղավում է` էլի կգաք: Նա սպասում է 45-ամյակի իր լուսանկարին:

Աղբյուրը՝ http://www.armenianow.com/hy/features/19264/women_behind_the_wire_lost_years

Freeman
27.10.2011, 18:10
46-ամյա Հակոբյանը դատապարտվել է 7 տարի ազատազրկման հերոին օգտագործելու համար:

Oգտագործելու՞ :o:(

Claudia Mori
28.10.2011, 09:04
Oգտագործելու՞ :o:(

Ես դա չեմ գրել հոդվածում, բայց նույն կնոջ խոսքերով իր բարեկամներից մեկին ստիպել են ասել, որ այդ բարեկամին ինքը հյուրասիրել է: Դա եւս հիմք է ծառայել, որ նրան ձերբակալեն, բայց ինքը վաճառող չէր հաստատ ու իր տան ամբողջ գումարը ծախսել է իր համար հերոին գնելու համար:

Freeman
28.10.2011, 21:09

Հաա, հիմա պարզ ա, չնայած մեկ ա որ օգտագործելու համար էլ դատեին, էդ շատ զարմանալու չէր լինի:(

armen9494
10.11.2011, 15:40
բայց հետաքրքիր ա...:think
մարդուն, որը զբաղվելա թրաֆիքինգով, տվել են 5 տարի, իսկ մարդուն, ով օգտագործել ա (միգուցե և հյուրասիրել կամ ծախել) հերոին՝ 7 տարի...
Սրանցից ո՞րն ա ավելի վատ մեղք:think

Freeman
10.11.2011, 19:25
բայց հետաքրքիր ա...:think
մարդուն, որը զբաղվելա թրաֆիքինգով, տվել են 5 տարի, իսկ մարդուն, ով օգտագործել ա (միգուցե և հյուրասիրել կամ ծախել) հերոին՝ 7 տարի...
Սրանցից ո՞րն ա ավելի վատ մեղք:think
Եթե թրաֆիկինգով զբաղվել ա, ուրեմն ինքը մարդ չի, իսկ եթե հերոին ա օգտագործել (կամ թեկուզ նաև հյուրասիրել) ուրեմն պետք ա լիարժեք բուժում ու հոգեբանական աջակցություն ստանա։ Էսօր Հայաստանում գրեթե բոլոր տղաները գոնե ամենաթույլ թմրաբեր միջոցներ փորձել են, հիմա ինչ, տանեն սաղին փակե՞ն։ Ընդ որում խոսքը միայն կրիմինալ աշխարհի հետ կապ ունեցողներին չի վերաբերում։

armen9494
10.11.2011, 19:58

Համաձայն եմ քո հետ. թմրադեղ ծախողին կարող են բանտարկել, բայց օգտագործողին (եթե իհարկե օգտագործելուց բացի ուրիշ բան չի արել)՝ տանել բուժելու... չնայած չեմ ուզում հավատամ, որ մեր մոտ ըտենց բաները կբուժեն:think

Հ.Գ. չգիտեմ դուք ո՞նց, բայց ես էդ մարդկանց խոսքին էդքան էլ չեմ հավատում, որ մթոմ թե երազում են ազատության մեջ լինել, որ ապրեն ինչպես եղնիկները...

Freeman
10.11.2011, 20:04
Հ.Գ. չգիտեմ դուք ո՞նց, բայց ես էդ մարդկանց խոսքին էդքան էլ չեմ հավատում, որ մթոմ թե երազում են ազատության մեջ լինել, որ ապրեն ինչպես եղնիկները...
Դե ազատությունը ո՞րն ա, թե չէ ո՞վ ա ազատության մեջ, իհարկե բանտում գտնվողի վիճակը չի համեմատվի բանտից դուրս ապրողների հետ, բայց ամեն դեպքում...
Համ էլ անձամբ ես բանտարկությունը ոչ թե պատիժ եմ համարում, այլ ներկայիս հասարակության մեջ նորմալ ապրել չկարողացող մարդկանց հասարակությունից անջատում, Էշբիի օրենքները հիշեցի՝
1. Ցանկացած համակարգ ձգտում է կայունության
2. Եթե համակարգի մի տարրը կայուն չէ, կայուն չէ ամբողջ համակարգը
3. Համակարգն ուղղում կամ հեռացնում է անկայուն տարրը
ուղղակի եթե մեկին կարող ենք «ուղղել», ապա հեռացնել պետք չի, իսկ եթե չենք կարող՝ պետք ա միանգամից հեռացնենք, ինչևէ, թեմայից ոնց-որ շեղվում ենք։

armen9494
10.11.2011, 20:29

կարծում եմ մեր դեպքում համակարգը ոչ ուղղում են, ոչ էլ էդ անկայուն տարրը հեռացնում. հաստատ իրանցից ավելի կարևոր անկայուն "տարրեր" կան էս մեր "համակարգում", որ պետք ա ոչ թե ուղղվեն, այլ ոչնչացվեն...

Իմ կարծիքով մեր այժմյա կալանավայրերում նրանք չեն նստած, ովքեր որ իրոք պետք է լինեին:think

Magic-Mushroom
10.11.2011, 20:57
Oգտագործելու՞ :o:(

Մեր մոտ՝ Նիդերլանդներում դա հիվանդություն է եւ բոլորին անվճար մետադոն են բաժանում,ուղղակի հրեշավոր է օգտագործելու համար 7 տարի,ոնց-որ ձիահով հիվանդ մարդուն բանտարկեն:o

Magic-Mushroom
10.11.2011, 21:04
բայց հետաքրքիր ա...:think
մարդուն, որը զբաղվելա թրաֆիքինգով, տվել են 5 տարի, իսկ մարդուն, ով օգտագործել ա (միգուցե և հյուրասիրել կամ ծախել) հերոին՝ 7 տարի...
Սրանցից ո՞րն ա ավելի վատ մեղք:think

Վաճառելը ավելի վատ է,նամանավանդ ոչ մի անգամ չօգտագործած եւ անտեղյակ մարդուն ներգրավելը,այդ մարդու հոգին վաճառում են սատանային,Օփիատներ վաճառողներին՝ նշում եմ օփիատներ Մահապատիժ/Ցմահ Բանտարկություն,Օփիատները միայն պետք է օգտագործել բժշկության մեջ,վերջ,դա ամենահրեշավոր նյութն է՝ ալկահոլը 2-րդը:

armen9494
10.11.2011, 21:13

իսկ առաջին դեպքում մարդուն են վաճառում...:(

Magic-Mushroom
10.11.2011, 22:34
Արմեն ջան հավատա հոգին ավելի կարեւոր է,քան ֆիզիկական մարմինը,երկու դեպքում էլ պետք է շատ դաժան պատժել,իսկ օգտագործող՝ հիվանդ մարդկանց առաջարկել,կամ բանտ,կամ կամավոր բուժում:

Vaio
10.11.2011, 22:35
բայց հետաքրքիր ա...:think
մարդուն, որը զբաղվելա թրաֆիքինգով, տվել են 5 տարի, իսկ մարդուն, ով օգտագործել ա (միգուցե և հյուրասիրել կամ ծախել) հերոին՝ 7 տարի...
Սրանցից ո՞րն ա ավելի վատ մեղք:think

Էտ կարգի գիտես ինչքան զարմանալու բաներ կան..............լիքը...............

armen9494
10.11.2011, 22:59
Էտ կարգի գիտես ինչքան զարմանալու բաներ կան..............լիքը...............

գիտեմ, ու դրա համար էլ ուզում եմ չզարմանամ:(

չնայած երկու դեպքին էլ դեմ չեմ, դատել պետք ա, եթե իրենք դա արել են: Սա էն մեղքերից չի, որը անելով ուրիշին լավություն էլ են արել:
Իմ կարծիքով բանտում շատ քիչ մարդ կա նստած, ում արարքները ուրիշների լավ լինելու համար են արված:

Հ.Գ. իմ համար մի գողություն գոյություն ունի, որը ես չեմ համարում գողություն՝ մեծ բանկերից կամ պետությունից, առանց աշխատողներից որևէ մեկին վնաս տալու մեծ փող "գողանալն" է:) Լավ, փորձենք թեմայից չշեղվել;)

Freeman
11.11.2011, 18:39
կարծում եմ մեր դեպքում համակարգը ոչ ուղղում են, ոչ էլ էդ անկայուն տարրը հեռացնում. հաստատ իրանցից ավելի կարևոր անկայուն "տարրեր" կան էս մեր "համակարգում", որ պետք ա ոչ թե ուղղվեն, այլ ոչնչացվեն...

Իմ կարծիքով մեր այժմյա կալանավայրերում նրանք չեն նստած, ովքեր որ իրոք պետք է լինեին:think
Դե իմ ասածը տեսական էր, գործնականում մեր մոտ շատ տխուր պատկեր ա:

Ձայնալար
11.11.2011, 18:43
Մեր մոտ՝ Նիդերլանդներում դա հիվանդություն է եւ բոլորին անվճար մետադոն են բաժանում,ուղղակի հրեշավոր է օգտագործելու համար 7 տարի,ոնց-որ ձիահով հիվանդ մարդուն բանտարկեն:o

Ուղղակի FYI ասեմ, որ մեր մոտ՝ Հայաստանում էլ են անվճար մետադոն տալիս:)

Claudia Mori
15.11.2011, 14:31
Ուղղակի FYI ասեմ, որ մեր մոտ՝ Հայաստանում էլ են անվճար մետադոն տալիս:)

Ճիշտ է, տալիս են, բայց միայն վերջին տարիներին ու ոչ շատ մեծ քանակությամբ, ամեն դեպքում մի քանի կասկածելի բան կա, որոնց մասին բնականաբար դեռ բան չեմ գրի;)

Մի ծրագիր կար, որ դրանք ուղղվելու են նաեւ կալանավայրեր, հիմա չգիտեմ ինչ ընթացքի մեջ է, հնարավոր է այդ մասին հոդված գրեմ, կտեղադրեմ այստեղ;)

Freeman
24.11.2011, 16:48
Ուղղակի FYI ասեմ, որ մեր մոտ՝ Հայաստանում էլ են անվճար մետադոն տալիս:)
Ձայնալար ջան, էս դեղաբանության ժամին ասեցի, դասախոսը վրես ղժում էր, հաստա՞տ տալիս են, լինք կամ աղբյուր կտա՞ս, իրան ցույց տամ:)

Magic-Mushroom
24.11.2011, 17:52
Ֆրիիման
Վիկիպեդիա (http://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B5%D1%82%D0%B0%D0%B4%D0%BE%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B0%D1%8F_%D0%B7%D0%B0%D0%BC%D0%B5%D1%81%D1%82%D0%B8%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C%D0%BD% D0%B0%D1%8F_%D1%82%D0%B5%D1%80%D0%B0%D0%BF%D0%B8%D1%8F)
Եւս մեկ հոդված (http://www.alcodope.com.ua/narcomania/zakonodatelstvo-i-narkotiki/88-narkologicheskaja-pomosch-v-niderlandah)
Ռուսերերն լեզվով տվեցի,եթե հարկավոր է կարող եմ անգլերեն գիտական աշխատանքներ էլ տամ:
Սակայն իմ կարծիքով այդ թերապիան անարդյունավետ է,Մետադոնը մշակվել է Հիտլերի նախածեռնությամբ՝ քանի որ պատերազմի տարիներին դժվար էր Ասիայից կակաչի հումք ներմուծելը,Ռուսները մի հատ լավ ասացվածք ունեն,ասում են Շիլո նա միլո,ասենք ոնց-որ ջինը փոխարինես վիսկիով:

Freeman
24.11.2011, 17:57

Մերսի Մեջիք ջան, բայց ես ուզում էի աղբյուր, որտեղ գրած ա որ էդ Հայաստանում անվճար ա, թե չէ արդեն երկու շաբաթ ա ինձ նեղում-մեղում են :))

Magic-Mushroom
24.11.2011, 19:24
Հեռուստացույցով ցույց են տվել,ես պրակտիկայի ժամանակ նույնպես տեսել եմ,իրենց ասելով անվճար է,սկզբունքը կայանում է նրանում,որ հիվանդին առձեռն տալիս են մետադոնը բժշկի ներկայուցաբ՝ տալիս են մեկ բաժակ ջուր եւ հիվանդը պարտավոր է բժշկի ներկայուցամբ խմի դեղը,հետո բժիշկը մանրակրկիտ ստուգում է հիվանդը դեղը կուլ է տվել թե ոչ,ուղղակի լեզուս չի պտտվում այդ գործընթացը անվանել թերապիա,քանի որ մետադոնը դա նույն օփիատն է,ուղղակի սինթետիկ,առանց ներերակային կեղտոտ հավելումների,ընդունվում է օրալ ճանապարհով եւ միակ առավելություն այն է որ ազդում է մոտավորապես 36-48 ժամ:

Claudia Mori
24.11.2011, 20:28
Ձայնալար ջան, էս դեղաբանության ժամին ասեցի, դասախոսը վրես ղժում էր, հաստա՞տ տալիս են, լինք կամ աղբյուր կտա՞ս, իրան ցույց տամ:)

Ես այ էստեղից եմ իմացել,2009-2010թթ. ուսումնասիրություն է, որը հրապարակվել է այս տարի, նայիր 123-125 էջերում ՝ http://www.hahr.am/files/report2011_2.pdf

Բացի այդ հարցազրույց եմ անցկացրել այդ կլինիկայի տնօրենի հետ, ով էլ ինձ ասել է, որ ուզում են մետադոն ուղարկել նաեւ կալանավայրեր:)

Claudia Mori
30.05.2012, 11:01
Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի առաջարկները շարունակ անտեսվում են

http://www.hra.am/i/up/IMG_3634.JPG

«Ռազմական դատավարությունների կենտրոնի» կողմից պատրաստված հաշվետվության համաձայն՝ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) Հայաստանին ուղղված առաջարկությունները բազմիցս անտեսվել են. ԽԿԿ անդամների հինգ այցելությունների արդյունքում արված առաջարկություններից 4-ը կրկնվում է արդեն 3-րդ անգամ, իսկ 19 առաջարկություն՝ երկրորդ անգամ:

Այս տվյալներն այսօր հրապարակվեց իրավապաշտպան, վաղվանից արդեն ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով իր ուսումնասիրությունը՝ «ՀՀ կողմից խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի առաջարկությունների իրականացման մոնիթորինգի արդյունքների հաշվետվությունը»:

Հաշվետվության համաձայն՝ ԽԿԿ-ն Հայաստանում ընդհանուր առմամբ ամրագրել է 592 դիտողություն: Պետական մարմիններին արվել է մոտ 172 բարեփոխման առաջարկություն, որոնցից 23-ը կրկնվել են տարբեր թվականներին:

Oրինակ՝ Երևան քաղաքի ներքին գործերի վարչության ժամանակավոր կալանավորման կենտրոնի հակահիգիենիկ պայմանները մնացել են նույնը, ինչ 2002թ. այցելության ժամանակ էր, այսինքն՝ վատ: Դրա համար Կոմիտեն կրկնում է 2002 թ. այցելության առաջարկությունները՝ մասնավորապես շեշտելով տարածքի, լուսավորության, օդափոխության, հիգիենայի և վերանորոգման հետ կապված հարցերը: Նույն կերպ Կոմիտեն անդրադառնում է գերբնակեցմանը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, ցմահ բանտարկյալների իրավունքներին և այլն:

12 առաջարկությունների դեպքում ՀՀ կառավարությունը ոչ մի պատասխան չի տվել, 10-ի դեպքում նշվել է, որ առաջարկությունը կապ չունի տվյալ մարմնի հետ, 26-ի դեպքում՝ կառավարությունը տվյալ փուլում չի կարող բարելավել վիճակը, 4-ի դեպքում առկա են եղել ֆինանսական խնդիրներ:

«Մենք առաջարկություններ ենք ներկայացրել, որոնք վերաբերում են այն ծրագրերին, որոնք ՀՀ պետական մարմինները խոստացել են ԽԿԿ-ին կատարել, բայց այդպես էլ կյանքի չեն կոչել: Կոմիտեի զեկույցներում կան կոնկրետ կետեր, որոնց պետք է պատասխանել, իսկ մեր կառավարությունը, որ կետի պատասխանը չունի, այդ կետից թռչում է մյուս կետ»,- ասում է Էդմոն Մարուքյանը:

Նա նշում է, որ պետությունը հոգեկան առողջության հետ կապված համապարփակ ծրագիր է խոստացել ներկայացնել, ոստիկանություն բերման ենթարկված անձանց համար իրենց պարտականություններն ու իրավունքները բացատրող ռուսերենով և անգլերենով հուշաթերթիկներ են խոստացել պատրաստել, էլեկտրոնային արձանագրություն կազմելու համակարգ են որոշել ներդնել, ինչը թույլ կտար, որ տեսանելի լինի, թե ով որ բաժանմունքում է գտնվում՝ բացառելով բերման ենթարկելուց հետո ինչ որ մեկին չգտնելու պրակտիկան ՀՀ ոստիկանությունում:

«Այս ամենը խոստացվել է, բայց մեր ուղարկած հարցումները ցույց տվեցին, որ չի իրականացվել, որոշ դեպքերում չեն էլ պատրաստվում իրականացնել»,- մտահոգություն հայտնեց Մարուքյանը:

Նա նշեց, որ պետք է նաև մշակվեր ՀՀ ոստիկանության հակակոռուպցիոն վարքագծի ուղեցույց, ձերբակալվածների նկատմամբ ուժ գործադրելու դեպքում ծառայողական քննություն լիներ, պետք է փակ հաստատություններում գործող ներքին կանոնակարգերը չկրեին միայն ձևական բնույթ, իսկ ՀՀ ոստիկանության քննչական բաժանմունքներում պետք է դրվեին տեսաձայնագրման հայելային սենյակներ:

Հաշվետվությունն անդրադառնում է հոգեբուժարաններում չկատարված աշխատանքներին, որոնց մեջ հիմնականներից է համարվում անձնակազմի համալրումը ու կրթական ծրագրերի անցկացումը ինչպես հիվանդների, այնպես էլ՝ նրանց սպասարկող անձնակազմի համար:

Մարուքյանը կարևորեց նաև այն հարցը, որ փակ հաստատություններում կատարված ինքնասպանությունների կամ մահերի դեպքում ևս պետությունը չի կատարում իր պոզիտիվ պարտականությունը՝ չանցկացնելով պատշաճ քննություն:

«Ինքնավնասումների ու կախվելու հետ կապված առաջին տեղում են միշտ գտնվում այն մարդիկ, ովքեր դժգոհ են քրեական գործերից, անարդար դատավճռից կամ նախաքննության հետ կապված խնդիրներից: Պետության կողմից հատուկ ցուցակով հիվանդություններ կան, որոնց դեպքում մարդուն պետք է ազատ արձակեն, բայց դա չի արվում, և այս դեպքում էլ են գրանցվում մահվան ու ինքնավնասման դեպքեր»,- ասաց Մարուքյանը:

Հելսինկյանքաղաքացիական ասամբլեայիՎանաձորի գրասենյակիղեկավար ԱրթուրՍաքունցը նշում է, որ մահացության դեպքերը հոգեբուժարաններում մեծ թիվ են կազմում, քանի որ վերջին 5 տարվա ընթացքում 230-ից ավելի դեպք կա. որևէ փաստով քրեական գործ հարուցված չէ, 3-4 գործով էլ հիմքերի բացակայության պատճառով քրեական գործերը կարճվել են:

«Հիմնականում գրում են, որ մահացել են ինֆարկտից ու այլ հիվանդությունների պատճառով, բայց չենք կարող ասել, որ դա ոչ պատշաճ բժշկության արդյունք է, թե՝ չէ: Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն մշտապես դնում է պատշաճ քննության հարցը, այսինքն՝ մահացության ցանկացած դեպքի վերաբերյալ պետությունը պետք է կատարի բազմակողմանի քննություն ու ոչ միայն կատարի, այլև դրանց վերաբերյալ տվյալները ներկայացնի հանրությանը: Այսինքն՝ եթե հարազատի կողմից չկա բողոք, այդ ինքնասպանության ու մահվան հետ կապված քրեական գործի հարուցումն ընդամենը կարճում են»,- մտահոգություն հայտնեց Սաքունցը:

Իրավապաշտպան, իսկ վաղվանից արդեն ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Սաքունցին առաջարկեց պատրաստել օրենսդրական մի նախագիծ, որի համաձայն՝ իրավապաշտպան կազմակերպություններին պետք է իրավունք տրվի պաշտպանել մահացած կամ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց իրավունքները:

Մարուքյանն առաջարկում է բոլոր հասարակական կազմակերպություններին իրենց հուզող խնդիրներն իրեն ներկայացնել, որ վաղվանից՝ մայիսի 30-ից ԱԺ պատգամավորի մանդատը (http://www.hra.am/hy/interview/2012/05/10/maruqyan) ստանալուց հետո, սկսի մտածել հասարակական կազմակերպություններին հուզող խնդիրները Ազգային ժողովում բարձրաձայնելու մասին:

Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/point-of-view/2012/05/29/torture

Claudia Mori
05.01.2013, 13:53
Ցմահ դատապարտյալ Մանուկ Սեմերջյանը մահացել է

Ամանորի գիշերը մահացավ ցմահ դատապարտված Մանուկ Սեմերջյանը, ով այդպես էլ չհասցրեց օգտվել օրենքով իրեն հասանելիք ազատությունից. սաայնդատապարտյալնէր,ովպայքարումէրպայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուիրիրավունքիհամար,որընրանկարողէրշնորհվելդեռմեկ տարի եւ10 ամիս առաջ:

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները փաստորեն սպասեցին այնքան ժամանակ, մինչեւ Սեմերջյանը մահացավ, քաջ իմանալով, որ Սեմերջյանն ունի առողջական խնդիրներ: Այս գործով առաջին դատախազը` ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ալեքսան Մուրադյանը խոստովանում էր, որ ցմահ դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման նախադեպ մինչեւ այսօր Հայաստանում չի եղել, ու բնական է, որ քրեակատարողական հիմնարկի աշխատողներին էլ է ժամանակ հարկավոր այդ ամենին սովորելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Մանուկ Սեմերջյանը 1993 թ մեղավոր էր ճանաչվել 4 անձանց սպանության մեջ (սպանությունները տեղի են ունեցել Ուկրաինայում) ու դատապարտվել էր մահապատժի՝ անձնական գույքի բռնագրավումով: Հետագայում մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սեմերջյանը նշում էր, որ ինքը միայն 2 մարդու է սպանել, իսկ մյուս երկուսի սպանությունն իր վրա էր ընդունել, որպեսզի պատիժը կրի Հայաստանում:

20 տարին այն ժամանակն է, որից հետո ցմահ դատապարտյալը կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու իր իրավունքից օգտվել, եթե նա վերջին հինգ տարիների ընթացքում պատիժը կրել է առանց կարգապահական տույժերի։ Հանձնաժողովը հանգել էր այն եզրակացության, որ Սեմերջյանը փախուստի հակում ունի` միայն նշելով նրա կատարած հանցագործության մասին, որը չի կարող հիմք համարվել նման եզրակացության համար:Սեմերջյանը դիմել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովին, որ նրան պայմանական-վաղաժամկետ ազատ արձակեն, սակայն այդ հարցի քննարկումը հետաձգվել էր 1 տարով:

Հետագայում Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 6–ին մերժեց նրա բողոքը ընդդեմ հանձնաժողովի:

Սեմերջյանը, ով ի դեպ 20 տարիների ընթացքում երբեք փախուստի փորձ չի արել, դատական նիստերից մեկի ժամանակ հարցրեց քրեակատարողական հիմնարկի աշխատողներին՝ արդյոք երբևէ հոգեբաններն իր հետ զրուցել են ու ինչպես են պարզել, որ ինքը փախչելու ունակ է։ Այդ ժամանակ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները չտվեցին կոնկրետ պատասխան։

Նրանք նաեւ մեղադրում էին Սեմերջյանին տուժած կողմին փոխհատուցում չտալու մեջ, որն ի դեպ ընդամենը 56 դրամ էր դարձել, երբ ռուսական ռուբլին փոխվել էր դրամի:

«Հարկ եմ համարում նշել, որ Սեմերջյանի անձնական գործում չկա կատարողական թերթ, այսինքն՝ տուժող Նազան Հայրապետյանը չի դիմել պատճառված վնասը բռնագանձելու դիմումով, հետևապես անգամ եթե օրենքի այդ դրույթը տարածվեր Սեմերջյանի վրա, պահանջի բացակայության պայմաններում կիրառելի չէ»,- դատարանում հայտարարել էր Սեմերջյանի փաստաբան Նարինե Ռշտունին։

Սեմերջյանի քույրը` Լուսինե Սեմերջյանը հույսեր էր կապում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ: Նա մինչեւ եղբոր մահն ասում էր, որ տարին երկու անգամ մի օր եղբոր հետ անցկացնելով՝ հասկացել է, որ եղբայրն արդեն շատ է զղջացել իր արարքի համար:

«Ես համոզված եմ, որ ոչ ցմահ բանտարկյալներն ազատ արձակվելուց իրենց ավելի վատ են պահում ու դրա համար էլ նորից հայտնվում են ճաղերի հետեւում, իսկ ցմահ դատապարտյալները հաստատ ազատվելու դեպքում արդեն կգնահատեն իրենց ազատությունը»,- կարծում էր Սեմերջյանի քույրը:

Սեմերջյանի գործի վերանայման հետ մեծ հույսեր էին կապում նաեւ մյուս ցմահ դատապարտվածները։ Համաշխարհային պրակտիկան հուշում է, որ պայմանական-վաղաժամկետ ազատման հեռանկարի դեպքում դատապարտյալները ավելի կարգապահ են դառնում:

Աղբյուրը` http://www.lragir.am/index.php/arm/0/right/view/76786