PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռազմական արվեստը մեր օրերում և անցյալում



Malxas
26.10.2011, 19:53
Քիչ թե շատ պատկերացում ունեմ, թե ինչպես են վարել պատերազմները հին ժամանակներում: Կենտրոնում հետևակ, թևերում հեծելազոր և այլն: Շնորհիվ ժամանակակից ֆիլմերի ավելի հասկանալի է դառնում, թե դա ինչպես են հնում արել: Խոշոր ֆիլմերից բացառությունը թերևս Տրոյա ֆիլմն է, որտեղ տրոյական բանակի դասավորությունը (ծանր հետևակի խիտ շարքեր անմիջապես ամրոցի պատերի տակ, որոնք հակառակորդի որևէ ճնշման դեպքում սպառնում են անմիջապես կորցնել մարտական կարգերը) խիստ կասկածի տակ է դնում ֆիլմը նկարողների իմացությունը այն ժամանակների ռազմական արվեստից:
Բայց թե ինչպես են պատերազմներ վարում այսօր, կամ մոտիկ անցյալում՝ ասենք Նապոլեոնի ժամանակ, ինձ համար այնքան էլ պարզ չէ:
Կխնդրեի կոնկրետ օրինակների վրա լուսաբանել ձեզ հայտնի ճակատամարտերը, ինչպես ներկայից՝ այնպես էլ անցյալից
Առաջարկում եմ սկսել Շուշիի գրավումից: ;)

Lion
26.10.2011, 21:49
Վայ, այ ախպեր, էս ինչ լեն թեմա առաջարկեցիր :) Սկսենք նրանից, որ, թեև հեծելազորը սովորաբար թևերում է լինում, բայց լինում են նաև բացառություններ: Օրինակ, միջնադարյան Եվրոպայում ու Ասիայում հեծելազորը օգտագործվում էր նաև կենտրոնում: Առաջին դեպքում` հզոր հարվածի համար, երկրորդ դեպքում` հետևակն այնքան երկրորդական դեր ուներ, որ. "բոլոր տեղերում" հեծելազոր էր:

Ընդհանրապես, քո ասած սխեման ավելի շատ բնորոշ է Եվրոպային ու, տպավորություն է ստեղծվում, թե. "միշտ ու բոլորը այդպես են վարվել" մի պարզ պատճառով - Եվրոպայի ռազմական պատմությունը ամենալավն է ուսումնասիրված...

Malxas
28.10.2011, 13:49
Դե հավանաբար հին ժամանակներում էլ հեծելազորը միայն թևերում չի օգտագործվել, ու ընդհանրապես, զորատեսակների մասին կարելի է լաաաավ մանրամասնել: Նախ հեծելազորն է եղել մի քանի տեսակ, հետևակը` նույնպես:
Իսկ եվրոպական հետևակը միշտ էլ հզոր է եղել: Միջնադարում նույնիսկ հայտնի է ճակատամարտ, երբ հեծյալ ասպետները վար են իջել ձիերից, որպեսզի ավելի հաջող դիմավորեն հեծյալների գրոհը:

Lion
28.10.2011, 14:43
Ամեն ինչ էլ եղել է :) Ընդհանապես կարծում եմ, որ սխալ է փարձել տակտիկական միասնական սխեմա տեսնել տարբեր տարածաշրջանների ու երկրների բանակների գործելաոճում: Հենց մերը` հայկականը, ունի իր անկրկնելի յուրօրինակությունները, որը որևէ այլ երկրում չես հանդիպի...

Lion
01.11.2011, 08:58
Ելակետային տվյալներ
(Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 7" աշխատությունից)

69 մայիս-հոկտեմբեր – Տիգրանակերտի ճ-մ (Աղձնիք, Նփռետ գավառ, Արևմտյան Տիգրիսի ձախ վտակ Քաղիրթի միջին հոսանքից մոտ 12 կմ արևմուտք)


“Տիգրան Մեծը ինքն էլ է եղել զինվոր
և նույնիսկ 72-ամյա հասակում
նա անձամբ էր հայտնվում մարտի դաշտում”

Ա. Ամֆիտեատրով

...Շարունակելով արշավանքը Ամիդ-Տիգրանակերտ երթուղով` Լուկոլլոսի գլխավորած հռոմեական բանակը (մոտ 130.000 զինվոր) մոտեցավ Տիգրանակերտին, որտեղ Մամիկոնյան իշխանի գլխավորած Մեծ Հայքի կայազորը (մոտ 2.000 զինվոր, այդ թվում հույներ) անցավ համառ պաշտպանության:
I փուլ – Հռոմեական բանակը, կիրառելով պաշարողական տեխնիկա և “կրիա” մարտաձևը, բազմիցս գրոհեց քաղաքի պարիսպները, սակայն, այն բանից հետո, երբ բոլոր գրոհները ետ մղվեցին, ստիպված անցավ քաղաքի պասիվ պաշարմանը:
II փուլ – Այս ընթացքում Հայկական Մաղխազական (6.000 զինվոր) ու Մարդպետական (մոտ 10.000զինվոր) հեծելազորը խիզախ հարձակում գործեց քաղաքը պաշարողների վրա, որի ընթացքում մաղխազ հեծյալները ճեղքեցին պաշարման օղակը և ստիպեցին թշնամու ռազմիկներին ապաստանել սեփական ճամբարում, իսկ մարդպետ հեծյալները նետաձգությամբ փակեցին դրա մուտքը: Դրանից հետո մաղխազ հեծյալները, կազմելով հզոր վահանափակ, արագորեն քաղաքից դուրս բերեցին արքայական ընտանիքի անդամներին ու պետական գանձարանը:
III փուլ – Ամռան ընթացքում Հայոց արքան սկսեց արագորեն ձեռնարկել հակամիջոցներ: Սակայն իրավիճակը բարդանում էր նրանով, որ հենց նոր հպատակեցված և դեռևս անհանգիստ Հուդայի ու Նաբատայի թագավորություններից, ինչպես նաև Ասորիքից վերջինս չէր կարող արագորեն դուրս հանել Մեծ Հայքի թագավորության բանակը` առանց վերջնականապես կորցնելու այդ տարածքները: Մյուս կողմից էլ ճակատամարտը հետաձգելը ևս բավարար ելք չէր, քանի որ թշնամին փաստացի գրավել էր Մեծ Հայքի մի մասը և աստիճանաբար ուժեղանում էր, որին հակառակ էլ Հայկական կայսրությունը աստիճանաբար թուլանում էր ու փլուզվում: Հաշվի առնելով այս ամենը` Տիգրան Մեծը Մեծ Հայքի թագավորության բանակի հուսալի` Հայկական, մասը թողեց գրաված տարածքներում, մի կողմից այդ տարածքները պահպանելու, մյուս կողմից էլ Հայկական բանակը խնայելու համար, իսկ Մեծ Հայքի թագավորության բանակի հեծելազորի մի մասով (մոտ 20.000 զինվոր, այդ թվում Մաղխազական և Մարդպետական գնդերը), ինչպես նաև Իբերիայի (մոտ 10.000 զինվոր, որից մոտ 2.500 հեծյալ), Աղվանքի (մոտ 10.000 զինվոր, որից մոտ 2.500 հեծյալ), Ադիաբենեի (մոտ 10.000 զինվոր, որից մոտ 2.500 հեծյալ), Ատրպատականի (մոտ 10.000 զինվոր, որից մոտ 2.500 հեծյալ), Քուշանական (մոտ 10.000 հեծյալ) թագավորությունների դաշնակից բանակներով շարժվեց թշնամու ուղղությամբ: Միաժամանակ Բագրատ Բագրատունու գլխավորած հիմնական բանակը (100.000 զինվոր) սկսեց Ասորիքից աստիճանաբար նահանջել հյուսիս-արևելյան ուղղությամբ և կենտրոնանալ Մծբինի մոտ:
IV փուլ – Հոկտեմբերի 5-ին Տիգրան Մեծի գլխավորած Մեծ Հայքի և դաշնակիցների բանակը մոտեցավ Տիգրանակերտը պաշարած հռոմեական բանակին: Սակայն հռոմեացիները աննկատ կերպով հետևակի խոշոր ուժեր (մոտ 10.000 զինվոր) անցկացրին Մեծ Հայքի թագավորության բանակի թիկունքը և դարանեցին դրանք մի բլրակի հետևում:
V փուլ – Հոկտեմբերի 6-ի առավոտյան հռոմեական բանակը դուրս եկավ ճամբարից և ընդունեց հետևյալ մարտակարգը: Առաջին շարքում տեղավորվեց Դեյոտարոս I Գալաթացու գլխավորած գալաթական, թրակիական և բյութանիական հեծելազորը, երկրորդում` դաշնակից հետևազորը, իսկ երրորդ շարքում տեղաբաշխվեցին լեգեոներները` շախմատաձև դասավորված կահորտներից կազմված երեք իրար հաջորդող շարքերով: Միաժամանակ Մուրենայի գլխավորած 6.000 հետևակայիններ թողնվեցին քաղաքի պաշարումը շարունակելու համար: Մեծ Հայքի թագավորության բանակի առաջին շարքում տեղավորվեց դաշնակից թեթև հեծելազորը, երկրորդ շարքի ձախում` Ադիաբենեի արքայի գլխավորած Ադիաբենեի, Իբերիայի և Աղվանքի հետևազորը, աջում` Ատրպատականի Դարեհ արքայի գլխավորած Ատրպատականի հետևազորը, կենտրոնում` Տիգրան Մեծի գլխավորած Հայկական հետևազորը, երրորդ շարքում` սակրավորները, որոնցից հետո տեղաբաշխվեց գումակը: Մարտակարգից աջ տեղավորվեց Հայկական ծանր հեծելազորը` որպես ընդհանուր ռեզերվ:
VI փուլ – Գալաթական, թրակիական և բյութանիական հեծելազորը անցավ հարձակման Մեծ Հայքի թագավորության բանակի առաջին շարքի վրա, սակայն կարճատև մարտից հետո դիմեց կեղծ փախուստի: Մեծ Հայքի թագավորության բանակի առաջին շարքը, ոգևորված դրանից, սկսեց հետապնդել թշնամուն:
VII փուլ – Հռոմեական դարանը հարվածեց Մեծ Հայքի թագավորության բանակի գումակին, որը խուճապահար փախուստի դիմեց և մտավ սակրավորների շարքերը, որից հետո խուճապն ու շփոթը տարածվեց նաև հետևազորի շարքերում: Միաժամանակ կեղծ փախուստի դիմած թշնամու հեծելազորը դադարեցրեց այն և հարվածեց ճակատից:
VIII փուլ – Այս վճռական պահին թշնամու շարքերին հարվածեց Հայկական ծանր հեծելազորը և, շփոթի մատնելով հակառակորդին, հնարավորություն ընձեռնեց Մեծ Հայքի թագավորության ու դաշնակիցների բանակին դուրս գալ մարտից:
IX փուլ – Մեծ Հայքի թագավորության բանակը պոկվեց թշնամուց և հեռացավ, իսկ թշնամին ի վիճակի չեղավ կազմակերպել հետապնդում:
X փուլ – Հռոմեական բանակը ուժեղացրեց քաղաքի պաշարումը, բայց քաղաքի կայազորը համառորեն ետ մղեց թշնամու բոլոր գրոհները: Սակայն շուտով Լուկոլլոսին հաջողվեց իր կողմը գրավել քաղաքի պաշտպանությանը մասնակցող հույներին: Արդյունքում վերջիններս ապստամբեցին և գրավեցին 2 աշտարակների միջև ընկած պարսպի մի տարածություն, որով էլ հռոմեական բանակը ներխուժեց քաղաք ու գրավեց այն: Մամիկոնյան իշխանը Հայկական կայազորի հետ ճեղքեց պաշարումը և հեռացավ:
Ընդհանուր առմամբ հայերը կորցրին մոտ 3.000, դաշնակիցները` մոտ 4.000, թշնամին` մոտ 10.000 զինվոր:

Lion
01.11.2011, 09:02
Այն, որ հոկտեմբերի 6-ի ճակատամարտում Հայկական ուժերը շատ քիչ էին, վկայում է այն հանգամանքը, որ հռոմեական աղբյուրներում Մեծ Հայքի բանակում բուն հայկական ուժերի մասին հաղորդումները մի տեսակ երկրորդ պլանի վրա են: Այսպես. Ապպիանը, խոսելով Տիգրան II Մեծի բանակի մասին (“Միհրդատյան պատերազմներ”, մաս 85), ոչ մի տեղ ուղղակիորեն չի խոսում հայերի մասին, իսկ Պլուտարքոսի մոտ (“Լուկոլլոս”, մաս 26) Հայկական բանակից բացի հիշատակվում է ադիաբենցիների, ատրպատականցիների, արաբների, իբերների, աղվանների և այլ ցեղերի բազմության մասին: Անուղղակիորեն այս տեսակետն է ապացուցում նաև այն, որ չցուցաբերելով որևէ կայունություն, այս բանակը դիմեց փախուստի առաջին իսկ անհաջողության դեպքում:

Իր հերթին, առաջնորդվելով ռազմական տրամաբանությամբ ևս` Հայոց արքան պետք է իրոք Մեծ Հայքի բանակի հուսալի (Հայկական) մասը թողներ գրաված տարածքներում, մի կողմից այդ տարածքները պահպանելու, մյուս կողմից էլ` Հայկական բանակը խնայելու համար, իսկ անհուսալի (դաշնակից) մասը, ընդհակառակը, նետեր թշնամու վրա` նպատակ հետապնդելով մի կողմից թշնամուն` Հայոց արքայի համար համեմատաբար էժան ուժերով թուլացնել, մյուս կողմից էլ հաջողության դեպքում հենց այդ էժան ուժը թուլացնել և վերջինիս հետագա հնարավոր դիմադրությունը կանխել:

Ավելացնենք նաև, որ կրկին իրենց տարերքին հավատարիմ, այս ճակատամարտում Մեծ Հայքի բանակի մասին խիստ ուռճացված թվեր են հայտնում հռոմեացի հեղինակները: Այսպես. ըստ Եվտրոպիոսի (“Կենսագրություններ”, գիրք 6) Մեծ Հայքի բանակը ուներ է 107.000` միայն հետևակ, իսկ ըստ Պլուտարքոսի (“Լուկոլլոս”, մաս 26)` 260.000 ռազմիկ: Սակայն նրանց բոլորին փորձում է գերազանցել Ապպիանը, ըստ որի Մեծ Հայքի բանակը կազմված էր 306.000 ռազմիկից:

Բայց անհամեմատ համեստ թվեր են հայտնում համեմատականորեն ավելի չեզոք դիրքերում գտնվող փոքրասիական հույն պատմիչները: Ըստ Մեմնոն Հերակլեացու (“Հերակլեայի պատմությունը”) Մեծ Հայքի բանակը կազմում էր 80.000 ռազմիկ, իսկ ըստ Ֆլեգոն Տրալացու (“Օլիմպիականք”)` 30.000 հեծյալ և 40.000 հետևակ: Առավել հավանական է թվում հենց վերջին տեղեկատվությունը, քանզի այն ավելի չեզոք է, համապատասխանում է Մեծ Հայքի թագավորության ռազմական պոտենցիալին և, բացի այդ, ի տարբերություն նախորդի, տարբերակում է նրա բանակի զորատեսակները:

Պետք է ավելացնել նաև, որ ըստ Պլուտարքոսի (“Լուկոլլոս”, մաս 28) Հայկական բանակի թիկունք է անցած եղել 2 կահորտ, այսինքն 1.000 լեգեոներ, որը ակնհայտորեն քիչ է: Այս կապակցությամբ Ապպիանը (“Միհրդատյան պատերազմներ”, մաս 85) որոշակի թիվ չի ասում:

Lion
01.11.2011, 09:06
Մի շարք ուսումնասիրողներ, վկայակոչելով հիմնականում ակադեմիկոս Հ. Հ. Մանանդյանին (“Տիգրան երկրորդը և Հռոմը”, Երևան 1940, էջ 123) և բավականին դիպուկ նշելով նախորդ ուսումնասիրողների կողմից աննկատ մնացած` Հայկական ծանր հեծելազորի դիրքը Մեծ Հայքի բանակի մարտակարգում (Ս. Վ. Սարգսյան “Հայ ռազմական արվեստի պատմություն” Երևան 1969, էջ 46), հետագայում չեն զարգացնում այս միտքը և անտեսում են վերջինիս ունեցած վճռական դերը ճակատամարտի կրիտիկական փուլում, ըստ երևույթին զուտ այն պատճառով, որ հռոմեական սկզբնաղբյուրները այդ մասին չեն խոսում: Տարեգրքում փորձ է արվել լրացնել այդ բացը:

Այն մասին, որ ճակատամարտի վճռական փուլում մարտի մեջ է մտել հայկական ծանր հեծելազորը և, ճեղքելով թշնամու շարքերը, թուըլ է տվել հիմնական բանակին համեմատաբար քիչ կորուստներով լքել մարտադաշտը, ուղղակի չի նշվում անսքող տենդենցիոնությամբ տառապող ոչ սկզբնաղբյուրներում, ոչ էլայս իրադարձությանը նվիրված հետագա հսկայական գրականության մեջ: Սակայն, ինչպես վերևում նշեցինք, մասնագետները, նշելով Հայկական ծանր հեծելազորի դիրքը Մեծ Հայքի բանակի մարտակարգում, որևէ կերպ չեն փորձում նկարագրել, թե ինչ մանևր իրականացրեց այն ճակատամարտի ժամանակ, ինչպես նաև չեն փորձում բացատրել, թե այդ ինչ հրաշքով գրեթե շրջապատված Մեծ Հայքի բանակը կարողացավ ճեղքել թշնամու շարքերը և հեռանալ:

Իմ կարծիքով այս ամենը բացատրվում է հենց առանձին տեղավորված Մեծ Հայքի բանակի ծանր հեծելազորի սրընթաց-ջախջախիչ հարվածով, որի շնորհիվ թշնամու շրջապատման օղակը ճեղքվեց և Մեծ Հայքի բանակը հեռացավ` մեծապես արժեզրկելով հռոմեական բանակի հաղթանակը: Այս տրամաբանական սխեման անուղղակիորեն հաստատում է նաև այն հանգամանքը, որ Մեծ Հայքի ծանր հեծելազորին մինչ այդ արդեն հաջողվել էր մեկ անգամ ճեղքել հռոմեական բանակի դասավորությունը` Տիգրան Մեծի գանձարանը և ընտանիքը Տիգրանակերտից դուրս բերելու գործողության ժամանակ:

Ի դեպ ծանր հեծելազորը կամ հեծելազորի ընտիր մի գունդ թևերից մեկում որպես պահեստազոր պահելու այս մարտավարությունը հետագայում իր զարգացումը ստացավ Հայկական ռազմարվեստում: Այսպես. ըստ մեզ հասած տվյալների այս մարտավարությունը հանդիպում է 451 թ. մայիսի 26-ի Ավարայրի ճ-մ, երբ սպարապետը մեծապես նրա ուժերով իրականացրեց մահացու ճեղքումը և ծանր կորուստներ պատճառեց թշնամուն, 481 թ Ակոռիի ճակատամարտում, երբ հեծելազորի պահեստում թողնված ընտիր գունդը վճռական դեր ունեցավ մարտի բեկումնային պահին թիկունքն անցած հակառակորդին չեզոքացնելիս, 482 թ մայիսի Ներսեհապատի ճակատամարտում, երբ կրկին շնորհիվ աջ թևից աջ տեղավորված հեծելազորի ընտիր գնդի գործողության մարտի վճռական պահին Հայկական աջում ճեղքած թշնամուն հարված հասցվեց և կտրուկ փոխվեց ճակատամարտի ընթացքը, ինչպես նաև 482 թ. հունիսի Ճարմանայի դաշտի ճակատամարտում, երբ, ինչպես մեր ուսումանասիրած օրինակում, Հայկական պահեստազորի ընտիր հեծելազորի հարվածի շնորհիվ կրկին հայ-վրացական բանակը հնարավորություն ստացավ ճեղքել պարսկական բանակի շրջապատման օղակը և հեռանալ: Հետաքրքիր է, որ Հայկական բանակի այս մարտավարությունը հանդիպում է նաև հարյուրամյակներ հետո` 853 սեպտեմբեր - 854 ամառվա Քթիշի ճակատամարտում: