Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Սոֆի Հակոբյանի (Նանս) երգերը

Արևածագ
24.10.2011, 21:07
Ակումբի անակնկալներն անվերջ են, ու կարծում եմ՝ բոլորիս էլ պարզ է, որ դրանք մեծամասամբ հաճելի անակնկալներ են: :ok

Միայն երեք օր առաջ եմ իմացել, որ մեր միշտ ժպտերես, մարդկանց հետ այնքան հեշտությամբ շփվող, բացսիրտ Նանսը երգերի հեղինակ է: Բանն այն է, որ ոչ միայն երգերի խոսքերն է գրում, այլև դրանց երաժշտությունը: Իր ստեղծագործություններն ընդգրկված են տարբեր երգիչների երգացանկերում: Ճիշտն ասած՝ մի նկարում տեսել էի Սոֆիին
Նունե Եսայանի հետ, դա որոշ կասկածների տեղիք էր տվել, բայց կասկածները կասկած էին մնում, մինչև չհաստատվեցին: :think

Ահա այն երգերը, որ Սոֆին ինձ ցույց է տվել, դուք էլ ունկնդրեք ակումբի «թաքնված տաղանդի» ստեղծագործությունները: ;)

http://www.youtube.com/watch?v=3T2GQbjAaBk&feature=player_embedded

http://www.youtube.com/watch?v=E1X0GivfNO8&feature=player_embedded

http://www.youtube.com/watch?v=-NnpjW7-sEE&feature=player_embedded

Meme
24.10.2011, 21:11
Վաաաաաաաայ էս ինչ լավ նորությունա, ես չգիտեի, ապրես Արևածագ ջան, կլսեմ ու կասեմ կարիծքս:love....Նաաան էս չէէիր ասե՞լ

Universe
24.10.2011, 21:17
Սոֆ ջան, գիտես, ասել եմ, էլ չասեմ... Ես քո ցավնել տանեմ: ՈՒ հլը մեր մեջ ասած գիտես որ էս սկիզբնա:)

Universe
24.10.2011, 21:22
Ժող ջան, իմիջայլուց Սոֆիի, Արման Հովհաննիսյանի համար գրածերգը իսկական քեֆերի ժամանակ լսելու երգա: Խորհուրդ եմ տալիս... Մի ահավոր տիպի աշխույժ եղանակա մտցնում...

Agni
24.10.2011, 21:49
Վայ, շատ ուրախացա, ապրես Սոֆ ջան:)

_Հրաչ_
24.10.2011, 21:51
Ակումբյան նոր տաղանդի բացահայտում:
Կեցցե՛ս, Նանս, անկեղծ եմ ասում, իմ դուրն եկան: :hands:

Շինարար
24.10.2011, 21:56
Նանս, արի էս թեմայում մի բան գրի, քեզ վարկանիշ տանք:))

Valentina
24.10.2011, 22:36
Լայ լա լա լա լայ լա՜ :))
Մենակ Արման Հովհաննիսյանի երգը լսեցի (մի քանի անգամ) դուրս շատ եկավ: Մնացածն էլ կլսեմ: Ապրես ՆանՍ ջան, շա՜տ լավն էր :))

հովարս
24.10.2011, 22:41
Նանս ջան, շարունակիր մեզ զարմացնել:hands , չլռես:nono

ՆանՍ
24.10.2011, 23:46
Ակումբի անակնկալներն անվերջ են, ու կարծում եմ՝ բոլորիս էլ պարզ է, որ դրանք մեծամասամբ հաճելի անակնկալներ են: :ok

Միայն երեք օր առաջ եմ իմացել, որ մեր միշտ ժպտերես, մարդկանց հետ այնքան հեշտությամբ շփվող, բացսիրտ Նանսը երգերի հեղինակ է: Բանն այն է, որ ոչ միայն երգերի խոսքերն է գրում, այլև դրանց երաժշտությունը: Իր ստեղծագործություններն ընդգրկված են տարբեր երգիչների երգացանկերում: Ճիշտն ասած՝ մի նկարում տեսել էի Սոֆիին
Նունե Եսայանի հետ, դա որոշ կասկածների տեղիք էր տվել, բայց կասկածները կասկած էին մնում, մինչև չհաստատվեցին: :think

Ահա այն երգերը, որ Սոֆին ինձ ցույց է տվել, դուք էլ ունկնդրեք ակումբի «թաքնված տաղանդի» ստեղծագործությունները: ;)

Եվ դու? բրուտոս:oy
Ամենաառաջինն ուզում եմ ներողություն խնդրել այն ակումբցիներից, ովքեր մեծ ուրախությամբ ու պատրաստակամությամբ ցանկացել են ինձ "վառեն", բայց իմ խնդրանքով երգերս չեն տեղադրել: Հիմա կարծես ես էլ զգացի, որ արդեն հասել է այն պահը, երբ իմ թաքնվելն արդեն գեղեցիկ չէ, և քանի որ Արևածագն էլ վերջերս իմանալով այս մասին վրաս մի լավ ջղայնացավ, որ մինչ այժմ իրեն չեմ ասել, մտածեցի ու զգացի, որ հիմա է "բացահայտվելու" ժամանակը: Ասեմ, որ ամենամեծ մեղավորը Արևածագի այն շատ գեղեցիկ բանաստեղծությունն էր, որն իմաստով շատ նման էր Նունե Եսայանի կատարած "Քեզ ինձ մոտ բերում" երգիս...
... Թող մեռնի մի օր «սպասում» կոչվածը...
Թող տխրությունն էլ իր պոչը քաշի...
Չեմ հավատում, թե փակուղիներից
Գոնե մի փոքրիկ արահետ չկա,
Որ թաց սեզի մեջ թողած հետքերը
Նոտաների պես չեն շարվում թեթև
Ճամփեզրով ձգվող էլեկտրալարին:

Իմ շատ սիրելի ու ոչ պակաս տաղանդավոր Արևածագ ջան, զգացված եմ այսքան լավ վերաբերմունքի համար ու շնորհակալ այն բանի համար, որ քեզ ճանաչում եմ,:love ...
Գիտեմ`կգա հաստատ մի գեղեցիկ օր, որ քո բանաստեղծություններից մեկն էլ երգ կդառնա...;)... Ու քեզ համար իսկական անակնկալը հենց դա կլինի:love;)

ՆանՍ
24.10.2011, 23:54
Ակումբցիներ ջան, չեք պատկերացնի, թե ինչքան երախտապարտ եմ ձեզ յուրաքանչյուրիդ նման հաճելի խոսքերի համար:oy,շնորհակալ եմ, որ իմ արվեստը ձեզ հետ կիսելով ես ինձ վատ չեմ զգում, ու նման լավ գնահատանքի եմ արժանացել, շնորհակալ եմ անչափ:love:love:love

ՆանՍ
25.10.2011, 00:46
Նաև ավելացնեմ, որ Iren-ի կատարած երգը ակումբցիներից Smokie-ն է գցել ինտերնետ, իսկ Նունեինը`Universe-ը:
Ապրե'ք, դուք, շաաաաատ շնորհակալ եմ:love:love...:hi

Սելավի
25.10.2011, 01:27
Նանս ջան, այնքան տպավորված եմ քո ստեղծագործությամբ, որ այսօր ուզում եմ խախտել իմ այս էջերի երկարատև լռությունը, և ասել որ ես սիրում եմ քո գեղեցիկ և ներդաշնակ հոգին:
Բոլր երգերի՝ թե երաժշտությունը, թե երգի բառերը, ինձ մոտ փշաքաղություն առաջացրեց, որի համար քեզ շնորհակալություն եմ հայտնում:
Երջանիկ եղիր և սիրով լի:

Tig
25.10.2011, 10:25
Ինձ ամենաշատը Իռերի կատարմամբ երգը դուր եկավ: Ապրես Սոֆի ջան: Բայց սա քեզ ավելի պիտի պարտավորեցնի, որպիսի ավելի աճես, ոչ թե հիմիկվա շոուբիզնեմենների նման՝ 2 քաղցր խոսք լսելուց հետո վարի են գնում ու սկսում թուրքաարաբանան բարբաջանք մատուցել: Ես համոզված եմ, որ դու այդպիսինը չես: Եվ շնորհակալ եմ նաև, որ դեռ մի քանի ամիս առաջ վստահել ու ցուցադրել ես ինձ քո գործերից մի քանիսը... ;)

հ.գ. ... ախր թուրքաարաբականն էլ իրա տեղն ունի, բայց ամենավատը էնա, որ դա ներկայացվում է որպես հայկական...

ՆանՍ
25.10.2011, 12:06
Ինձ ամենաշատը Իռերի կատարմամբ երգը դուր եկավ: Ապրես Սոֆի ջան: Բայց սա քեզ ավելի պիտի պարտավորեցնի, որպիսի ավելի աճես, ոչ թե հիմիկվա շոուբիզնեմենների նման՝ 2 քաղցր խոսք լսելուց հետո վարի են գնում ու սկսում թուրքաարաբանան բարբաջանք մատուցել: Ես համոզված եմ, որ դու այդպիսինը չես: Եվ շնորհակալ եմ նաև, որ դեռ մի քանի ամիս առաջ վստահել ու ցուցադրել ես ինձ քո գործերից մի քանիսը... ;)

Տիգ ջան, ես այնքան շնորհակալ եմ քեզ, ու ոչ միայն նրա համար, որ երգերս լսել ես ու գովասանքի խոսքեր ասել, որոնցից ես շատ զգացված եմ եղել,ու հիմա էլ, և ոնց դու ասում ես՝ դա ինձ համար խիստ պարտավորեցնող է դառնում , այլև նրա համար, որ քո շնորհիվ սովորեցի ՀԱՅԵՐԵՆ ՊԱՐԵԼ ու դեռ մեծ հաճույքով սովորում եմ: Իսկապես ,ես էլ քեզ եմ շատ երախտապարտ, Տիգ ջան...
Նաև ուրախ եմ, որ ճանաչում եմ քեզ , որ քեզ պես մարդիկ կան իմ շրջապատում,որ քո մեջ կա այդքան կամեցող ու բարի սիրտ :ok:love

Նարե91
25.10.2011, 13:17
Իսկապես տաղանդավոր է մեր ակումբցի ու համեստության տիպար ՆանՍը:) Կեցցես:hands

AniwaR
25.10.2011, 13:35
Անկապ, ձանձրալի, անտաղանդ երգեր ես գրում՝ արվեստի հետ առհասարակ կապ չունեցող ու նույնքան կոմերցիոն նպատակներ հետապնդող, ինչքան, օրինակ, «Ընտանեկան լոտո»-ն: Անձամբ քեզ համար հուսով եմ, որ վերջին հատվածով իրենց արդարացնում են, իսկ մեր հասարակության համար՝ հույսերս ճիշտ հակառակ ուղղությամբ են:

Հարգանքով՝
Ա.Վ. ~_~

Հարդ
25.10.2011, 14:52
Ես վաղուց գիտեի, բայց Նանսի հետ չէի խոսել, քանի որ զզվելի բան ա կեղծելն ու հանուն բարեկրթության ասել այն, ինչն իրականում չես մտածում: Իհարկե չէի ասում, որ հանկարծ ինքն իրեն վատ չզգա, քանի որ ես չեմ հավատում, որ կգտնվի մի ստեղծագործող, որն իրեն վատ չի զգա իր ստեղծագործության մասին բացասականը լսելով:
Բայց կա հակառակ կողմ: Նա պետք ա ուրախ լինի, որ լսում ա անկեղծ կարծիք, որի լուրջ վերլուծությունը կարող ա բերի ստեղծագործական աճի:):

Էս նախաբանից հետո ասեմ իմ կարծիքը (Սոֆի ջան, փորձում եմ ամեն կերպ նենց գրել, որ չցավացնեմ). անցողիկ, արվեստից հեռու, բայց մեր ցածրակարգ հասարակությունում սիրված ու ընդունված երաժշտություն: Խոսքը բնավ ոճի մասին չի:
Մի պահ մտածի, թե որպես երգահան ինչ աստիճանի վրա ես գտնվում: Ի՞նչ ես ուսումնասիրել, ի՞նչ ես արել ի վերջո որ դառնաս երգահան: Աշխարհի երաժշտության քանի՞ տոկոսն ես լսել:
Էս ստեղծագործություններով տաղանդ ցույց չես տվել: Դժվար չի ապրել ու մեծանալ մի շրջափակված հասարակության մեջ, աննդհատ լսել միևնույն բանը ու նույնում մի փոքր ուրիշ էլ ստեղծել:

Իհարկե էս ամենը կարող ես չկարդալ, եթե քեզ սա չի հետաքրքրում: Շատ հնարավոր ա, որ քեզ պետք էլ չի արվեստ ծնել, սրանից էլ դժգոհ չես: Բայց մի փոքր հույս ունեմ որ էդ տարբերակը չի:

Հույս ունեմ, որ ոչ թե կնեղանաս, այլ կգնահատես անկեղծ խորհուրդները:):

Meme
25.10.2011, 14:54
Սոֆֆ միանում եմ բոլորի հրաշալի խոսքերին, որովհետև դու արժանի ես, դու ամենաերջանիկի լինելուն ես արժանի, ես գիտեմ:kiss...Ես մինչև քեզ տեսնելս էի զգացել էի, որ լավն ես, ու սիրտս ինձ չէր կարող խաբել, իսկ երեկվանից հետոո:yahoo
Իսկ երգերից ամենաշատը հետաքրիր էր Նունե-ի երգը, որը շաատ դուրս եկավ, չէի լսել, չնայած, որ շաատ եմ սիրում իր երգերը, ու բոլորն էլ ունեմ, սա գնաց լավագույնների շարքը, որովհետև իմ ընկերուհին է բառերը գրել...
Շաատ անչափ շաաատ եմ սիրում քեզ, լավն ես էլի հո զոռով չի, մենակ ես չեմ ասում դա:P...
Մենակ Նունեն կարող էր էսքան հաճելի երգել ու մատուցել քո գրած հրաշալի բառերը:rose...
Ապրես, խոնարհվում եմ քո առաջ:hi

ՆանՍ
26.10.2011, 01:26

Հարդ ջան, ես էլ եմ անկեղծ ասում, որ այստեղ նեղանալու կամ չնեղանալու որևէ խնդիր չկա. ինչքան մարդ, այդքան ճաշակ, հիմա ես ինչ մեղավոր եմ, որ իմ ստեղծագործություններից միայն 3 են ինտերնետում ու հենց դրանք քո ճաշակով չեղան ;)...
Քեզ համար նորություն չի, որ ամեն երգիչ իր ոճն ունի ու միայն քո ոճը թելադրելով չի, պիտի գոնե մի քիչ էլ նրա կարողությունները հաշվի առնես:Ես էլ փորձել եմ իմը ներդնելով ու հնարավորինս չափ մաքրություն պահպանելով` նաև մնալ նրանց ոճում հարազատ...

ՆանՍ
26.10.2011, 08:35
Սոֆֆ միանում եմ բոլորի հրաշալի խոսքերին, որովհետև դու արժանի ես, դու ամենաերջանիկի լինելուն ես արժանի, ես գիտեմ:kiss...Ես մինչև քեզ տեսնելս էի զգացել էի, որ լավն ես, ու սիրտս ինձ չէր կարող խաբել, իսկ երեկվանից հետոո:yahoo
Իսկ երգերից ամենաշատը հետաքրիր էր Նունե-ի երգը, որը շաատ դուրս եկավ, չէի լսել, չնայած, որ շաատ եմ սիրում իր երգերը, ու բոլորն էլ ունեմ, սա գնաց լավագույնների շարքը, որովհետև իմ ընկերուհին է բառերը գրել...

Վայ Մերի ջան, ապրես, ապրես սենց լավ խոսքերի համար, ախր ամաչացնում ես արդեն, քաղցր ջան:love :oy...
Ասեմ, որ Նունեի այս երգը չէիր լսել, որովհետև սա 2011թ. նրա նոր CD-ի մեջ է զետեղված:

Մենակ Նունեն կարող էր էսքան հաճելի երգել ու մատուցել քո գրած հրաշալի բառերը:rose...
Դե ասենք բառերը եսիմինչ չեմ գրել, բայց հաստատ հոգուց բխած են, իսկ կատարումից շատ գոհ եմ. ոնց ես պատկերացրել եմ, նույն ձևով էլ Նունեն երգել է, հա, Արմանը՝ նույնպես: Գիտե՞ս երգիչների մեջ ամենաշատը գնահատում եմ այն ,երբ նրանք ուզում են ու փորձում են հավատարիմ մնալ հեղինակին, չեն աղավաղում ստեղծագործությունը, ու դա ինձ համար, թերևս, ամենակարևորներից է:

Ապրես, խոնարհվում եմ քո առաջ:hi
Չէ, Մերի ջան, մենակ ոչ դա, խնդրում եմ, ես շատ հասարակ, փոքր մարդ եմ, ու հաստատ էդքան էլ չկամ, որ տենց բան անես, ասեմ ավելին՝ դեռ ես եմ գտնվում մեր մեծ երաժիշտների առջև խոնարհվելու ցուցակում:love...

Renata
26.10.2011, 11:29
Ապրես:rose անակնկալի եկա, քեզ լիքը հաջողություններ եմ ցանկանում:)

Հայկօ
26.10.2011, 22:01
ՆանՍ ջան, շատ լավ ա, որ արդեն դու քո փողը աշխատում ես. ես սիրում եմ վաստակող մարդկանց, մանավանդ երբ էդ մարդիկ դեռ էնքան էլ ծեր չեն: Լավ ա, որ աշխատում ես, որովհետև էս երգերը ուրիշ ոչ մի արդարացում չունեն: Ստիպված եմ լրիվ համաձայնել Velvet Bride-ի ու Հարդի հետ:

Առանց նեղանալու՞:

Շինարար
26.10.2011, 23:01
Ամեն դեպքում, կարծում եմ, ինձ կներեք, Հարդն ու Վելվետը դեռ էն մարդիկ չեն, ովքեր ստեղծագործական հասունության դրդող խորհուրդներ տալու իրավունք ունեն: Չգիտեմ, հալածեք ու գանահարեք ինձ, բայց քանի գնում, համոզվում եմ, որ էս անկեղծ քննադատություն ասածը սուտ ա ու շատ վատ բան ա, եթե անողները ոչ կոմպետենտ մարդիկ են, ես էլ եմ շատ քննադատող բաներ գրել ակումբում, առիթից օգտվելով, բոլորից ներողություն եմ խնդրում, էլ չեմ անի: :oy Էս մտքերին ինձ դրդել ա մի անգամ Ժունդիայիի կողմից ֆեյսբուքում արված մի փոսթ, որ բառացի չեմ հիշում, բայց որի տակ ստորագրում եմ: Եթե չես հավանում, ուղղակի լռիր, եթե դու չունես վաստակած խորհուրդ տալու էն իրավունքը, որը ստեղծագործողին կդրդի հասունացման, դե երաժշտության բնագավառում, օրինակ, եթե Մանսուրյանին հավասար կոմպոզիտոր չես:) Էլի եմ ասում, գուցե սխալ եմ, գուցե ինձանով եմ չափում, բայց ինձ թվում ա` ամեն մարդ էլ իր մեջ ծանր ա տանում քննադատությունը, ճիշտը՝ չես հավանում, շրջանցի տարբերակն ա, գոնե ինձ համար, իսկ քննադատելը կարելի ա կարկառուն գործիչներին ու մասնագետներին թողնել: Ես որ Նունեի երգը հավանել եմ ու շատ:)) Ավել-պակաս կներեք:

Հայկօ
26.10.2011, 23:28
Անկեղծ գովեստը էլ ավելի վատ բան, եթե գովողները ոչ կոմպետենտ մարդիկ են, Շինարար ջան: Ավելի վատ բան ա կեղծավոր գովեստը: Իսկ ամենավատը կոմպետենտ/ոչ կոմպետենտ զտումներ անելն ա, որովհետև դա ասպարեզ ա բացում հետագա շահարկումների համար: Ճաշակին, ինչպես հայտնի ա, ընկեր չկա, իսկ ճաշակ ձևավորվում են հազարումի գործոններ, որոնցից, մեղմ ասած, ոչ բոլորն են բոլորին հասու կամ հասկանալի: Արի ինկվիզիցիա չմտցնենք Ակումբ:

Լուսաբեր
27.10.2011, 00:11
Անկեղծ գովեստը էլ ավելի վատ բան:
Մի մարդ ժամանակին ասելա, որ եթե մարդուն վատություն ես ուզում արած լինես ինչքան կարողանում ես հաճոյախոսի, գովի:

Իմ կարծիքը առանձին եմ ասել Նանսին, որ հրապարակային վատ չզգա :))

Ավելի շատ կուզեի, որ ես թեմայում իրա երգած երգերը լինեին ու դա լսեինք, քննարկեինք, իսկ այդպիսիք կան :))

ՆանՍ
27.10.2011, 01:05
ՆանՍ ջան, շատ լավ ա, որ արդեն դու քո փողը աշխատում ես.

Առանց նեղանալու՞:

Վայ, Հայկօ ջան, ինչ նեղանալ, ինչ բան, դու նույնիսկ ինձ շատ հաջող միտք տվեցիր, կոնկրետ էդ ուղղությամբ տենց չէի մտածել, կարելի է:think;)...

AniwaR
27.10.2011, 01:25
Ամեն դեպքում, կարծում եմ, ինձ կներեք, Հարդն ու Վելվետը դեռ էն մարդիկ չեն, ովքեր ստեղծագործական հասունության դրդող խորհուրդներ տալու իրավունք ունեն:

Խորհու՞րդ: Որտե՞ղ: ~_~ Ինձ չի հետաքրքրում ՆանՍ-ի բիզնեսի հետագա ճակատագիրը, որ ինձ նեղություն տամ՝ մտածելու, թե ինչ խորհուրդ կարելի է տալ իրավիճակի բարելավման համար: Ճիշտ խորհուրդը եյքյա գործ ա. մարդիկ փողեր են աշխատում դրա վրա: :)

Իսկ ինչ վերաբերում է կարծիք հայտնելուն, ապա նախորդ գրառումս տեղավորվում է թե՛ իրավական (զի կարծեմ ինքդ սկսցեիր ինչ-որ իրավունքներ հիշատակել, հարգելի Շինարար)՝ ընդհուպ մինչև ակումբի կանոնադրության, թե՛ բարոյական նորմերի շրջանակներում: Առաջինը որպես իրավաբան հավաստիացնում եմ, իսկ երկրորդ մասով որպես հասարակ մարդ՝ իր գիտելիքների ու համոզմունքների ողջ համադրությամբ, պարզաբանեմ, որ՝

1. ինչպես ամենուրեք, արվեստի բոլոր բնագավառում ևս կան գիտելիքների տարբեր ծավալներ ու մակարդակներ: Դրանցից բարձրերին հասնելու համար հարկավոր է տրամադրել լիքը ռեսուրսներ, առաջին հերթին՝ հնարավորինս շատ ժամանակ: Հարգարժան Տիգրան Մանսուրյանի կարծիքը որևէ երաժշտական գործի վերաբերյալ կլիներ էքսպերտային, իսկ իմ՝ իր ազատ ու ոչ միայն ազատ ժամանակի գերակշիռ մասը երաժշտությանը տրամադրող մարդու կարծիքը սիրողական է, իհարկե, բայց միանգամայն ադեկվատ.

2. կաշկանդված չեմ ոչ այն փաստով, որ ՆանՍ-ի հետ շփումն անմիջական է, ոչ էլ իր հետ բարիդրացիական (կամ առավել ևս թշնամական O_O) անձնական հարաբերություններ հաստատելու մտադրությամբ. բացասական կարծիքներն էլ են բոլորի համար՝ տվյալ դեպքում թե՛ հայտնի, միլիոնավոր այլ սիրողների ու բազմաթիվ էքսպերտների կողմից բարձր գնահատականների արժանացած ու արվեստի մեջ իր մնայուն հետքը թողած երգահանների (http://www.akumb.am/showthread.php/51325-Նիք-Դրեյք-Nick-Drake?p=2005347&viewfull=1#post2005347), թե՛ ոչ այնքան:

Խաղաղություն բոլորի~ն

Սելավի
27.10.2011, 03:41
Իսկ ես դեռ շարունակում եմ հավատալ որ այս մոլորակի հասարակության ընդհանուր գիտակցական մակարդակը դեռ բարձրանալու է, և կարողանալու են հասկանալ որ այն ինչը իրենց ճաշակով չէ, չի նշանակում որ ցածրարժեք է կամ անպիտան:
Մարդիկ տարբեր են և ունեն իրենց ներքին աշխարհին յուրահատուկ ներըմբռնում:
Ամեն մեկի ճաշակը ձևավորվել է իր ներաշխարհի ապրումների և գիտակցական մակարդակի չափանիշներով:
Ինչու եք ագրեսիվ հրում մարդկանց, որպեսզի ընդունեն հենց ձեր պատկերացրած չափանիշները, ճաշակը և կարծիքը: Ամեն տեսակի երևույթ, իր տեղը և նշանակությունը ունի այս արևի տակ:
Ոչ մեկ չի կարող ցույց տալ անտառում ապրող մի կենդանու որը մնացած կենդանիներին ծաղրի, կամ ստիպի որ իր նման սնվեն կամ որս անեն:
Ինչու եմ կենդանիների այս օրինակը բերում, որովհետև կենդանական աշխարհում ամեն բան հավասարակշռության մեջ է և ներդաշնակ, իսկ ահա մեր այս գեր ինտելեկտախեղդ պրիմիտիվների հասարակությունում, արդեն հազարավոր տարիներ չենք կարողանում հանդուրժող լինել, չպիտակավորել՝ ուրիշների համար մի գուցե թանկագին համարվող երևույթը:
Հավատացեք քննադատել կարող են բոլորը, ու ամեն բան, չկա մի բան որ մարդու ֆանտազիան չգտնի այդտեղ ինչ որ մի բան քննադատելու և մեղադրելու, բայց ահա ընդունել դիմացինիդ ապրումները և իր ներաշխարհին հարիր երևույթները, հավատացեք գեր մարդկային ճիգեր են անհրաժեշտ:

Հարգանքով մոտեցեք ցանկացած ևրևույթի, եթա անգամ դա ձեր ճաշակով չէ, հեգնանքով և պիտակավորումներով մի խեղդեք մարդու սրտի ապրումները և զգացմունքները:

ՆանՍ
27.10.2011, 08:41
Մի մարդ ժամանակին ասելա, որ եթե մարդուն վատություն ես ուզում արած լինես ինչքան կարողանում ես հաճոյախոսի, գովի:

Իմ կարծիքը առանձին եմ ասել Նանսին, որ հրապարակային վատ չզգա :))

Ավելի շատ կուզեի, որ ես թեմայում իրա երգած երգերը լինեին ու դա լսեինք, քննարկեինք, իսկ այդպիսիք կան :))
Լուս, ոնց գցում եմ, դու հաստատ վինոկս զակազ ես տվել ու կպած ուզում ես, որ էսօր ժամը 2-ին ինձ ակումբից "վերցնեն"...:D

Գեա
27.10.2011, 10:14
Բարև ՆԱՆՍ ջան հարգանքներիս հավաստիքը
մի երկու խոսք էլ ես ասեմ :oy
իմ կարծիքով իսկական ստեղծագործ մարդուն երբեք չի խանգարի առողջ քննադատությունը, ընդհակառակը, դրանից նա ավելի լավն ու դիմացկուն է դառնում:Այնպես որ Նանս ջան քեզ բեղուն ու որակյալ ստեղծագործ կյանք եմ մաղթում::)
ՀԳ Էն կռիսի պոչն էլ, որ ուտացրիր, քեզ հալալ լինի:;)

Chuk
27.10.2011, 10:37
Ամեն դեպքում, կարծում եմ, ինձ կներեք, Հարդն ու Վելվետը դեռ էն մարդիկ չեն, ովքեր ստեղծագործական հասունության դրդող խորհուրդներ տալու իրավունք ունեն: Չգիտեմ, հալածեք ու գանահարեք ինձ, բայց քանի գնում, համոզվում եմ, որ էս անկեղծ քննադատություն ասածը սուտ ա ու շատ վատ բան ա, եթե անողները ոչ կոմպետենտ մարդիկ են, ես էլ եմ շատ քննադատող բաներ գրել ակումբում, առիթից օգտվելով, բոլորից ներողություն եմ խնդրում, էլ չեմ անի: :oy Էս մտքերին ինձ դրդել ա մի անգամ Ժունդիայիի կողմից ֆեյսբուքում արված մի փոսթ, որ բառացի չեմ հիշում, բայց որի տակ ստորագրում եմ: Եթե չես հավանում, ուղղակի լռիր, եթե դու չունես վաստակած խորհուրդ տալու էն իրավունքը, որը ստեղծագործողին կդրդի հասունացման, դե երաժշտության բնագավառում, օրինակ, եթե Մանսուրյանին հավասար կոմպոզիտոր չես:) Էլի եմ ասում, գուցե սխալ եմ, գուցե ինձանով եմ չափում, բայց ինձ թվում ա` ամեն մարդ էլ իր մեջ ծանր ա տանում քննադատությունը, ճիշտը՝ չես հավանում, շրջանցի տարբերակն ա, գոնե ինձ համար, իսկ քննադատելը կարելի ա կարկառուն գործիչներին ու մասնագետներին թողնել: Ես որ Նունեի երգը հավանել եմ ու շատ:)) Ավել-պակաս կներեք:
Արա, դե էլի պետք ա կռիվ գցե՞ս :)) Հանգիստ դրական ու բացասական կարծիքներն իրար կողքի գոյատևում էին, ինչի՞ պետք ա ոչ թե ստեղծագործողի, ստեղծագործությունների, այլ կարծիքի մասին կարծիք գրես: Դե չի՛ կարելի, էլի՛:

Շին ջան, քննադատելու ու խորհուրդ տալու իրավունք ունենք բոլորս: Ու էդ «կոմպետենտություն» սովետահոտ ձևակերպումը մոռացեք, էլի, չի սազում ժամանակակից աշխարհին: Ստեղծագործությունը, ցանկացած ստեղծագործություն, առաջին հերթին ոչ թե «պրոֆեսիոնալների» համար ա, այլ մեր՝ կոմպետենտ արվեստը հասկացող ու ընկալողներիս: Ու եթե չենք հավանում, իհարկե պետք է ասենք, եթե տեսնում ենք, որ կարող ենք խորհուրդ տալ, որը տվյալ արվեստագետի գործը կարող է լավացնել, ԻՀԱՐԿԵ պետք ա ասենք, անգամ եթե ցածրարժեք ենք համարում, էլի պետք է ասենք: Էդ լավ ա թե ասողի, թե լսողի, թե ընդհանրապես ամբողջ ժողովրդի համար:

ՆանՍ ջան, ես էլ չեմ հավանում էդ գործերը: Երեք երգն էլ լսեցի: Չեմ հավանում: Կան նաև հավանողներ, թեման վկա: Ավելին, Հայաստանում մի մեծ զանգված ա հավանում: Հա, ուրեմն ուզում եմ հույս հայտնել, որ նաև էնպիսի գործեր կգրես, որոնք կհավանեն քչերը, այլ ոչ մեծամասնությունը, կհավանենք ես, Հայկօն, Հարդն ու ուրիշներ: Ես ուզում եմ քո գործերից հավանել:

Լուսաբեր
27.10.2011, 11:12
Համարձակվեմ հենց ՆանՍի երգած երգերից դնեմ, լսեք, հաստատ գուսանական երգերի սիրահարներ կլինեն մեր մեջ, որոնք կարան էլի գովեն կամ քննադատեն Սոֆիի վերցրած սխալ նոտաները :)) եթե այդպիսիք լինեն
Անուշ երգա, ես ինքս շատ եմ սիրում :)

http://www.youtube.com/watch?v=4BraJV6xmsM

ՆանՍ
27.10.2011, 13:37
Հա, ուրեմն ուզում եմ հույս հայտնել, որ նաև էնպիսի գործեր կգրես, որոնք կհավանեն քչերը, այլ ոչ մեծամասնությունը, կհավանենք ես, Հայկօն, Հարդն ու ուրիշներ: Ես ուզում եմ քո գործերից հավանել:
Շեֆը ոնց ասի:ok;)...

Ֆոտոն
28.10.2011, 15:29
Սոֆի ջան, լավ ձայն ունես, ինչքանով որ լսվեց: Բեմում էլ շատ նազանքով ես: :) «Պահանջում» եմ քո կատարմամբ երգ, բայց մենակատարի դերում լինես: ;)

ՆանՍ
29.10.2011, 00:26
Սոֆի ջան, լավ ձայն ունես, ինչքանով որ լսվեց: Բեմում էլ շատ նազանքով ես: :) «Պահանջում» եմ քո կատարմամբ երգ, բայց մենակատարի դերում լինես: ;)
Շեֆուհին ոնց ասի...:oy:ok;)

Դեկադա
29.10.2011, 10:35
:) Ուրեմն: Նախապես ասեմ, եթե գրառմանս մեջ վիրավորանք կգտնեք որևէ մեկդ ձեր անձի նկատմամբ, ասեմ որ անձնական ոչ մի բան չունեմ: Չնայած եթե էլի կվերագրեք ձեզ, հոգ չէ: Ինձ ամենից քիչ հետաքրքում ա թե ով ինչ ա իրեն վերագրում: Ես ընդհանուր մակարդակով եմ ասում: Մոտս էնպիսի տպավորության ա, որ չգիտես ինչի քննադատողին թվում ա թե ինքը վերջն ա, իր ճաշակով, իր լսածով իր մտածելակերպով, իր աշխարհայացքով: Ահագին սխալվում եք: Վերջը կլինի եթե քննադատությունը էթիկայի սահմանից դուրս չգա: Մտածածը վերցնել ու շպպացնել երեսին դեռ քննադատություն չի: Անձամբ ինձ / եթե ես դնեի որևէ ստեղծագործություն/ կհետաքրքրեր ոչ ձեր քննադատությունը, ոչ էլ խորհուրդը: Ինձ կարծիք պետք կլիներ լսել: Որովհետև քննադատությունն ու խորհուրդը մեծերի գործն ա, իսկ ինձ պետք կլներ ձեր կարծիքից օգուտ քաղել: Ընդամենը:

Հիմա կարծիքս: Հուսով եմ Նանսը կկարդա: Գուցե արժեքավոր միտք կգտնի իր համար: Որպես կատարող շատ լավն ա, թեպետ մի քիչ լարվածություն կար / երևի առաջին բեմելն է հա՞/: Համաձայն եմ Ֆոտոնի հետ: Ես էլ կուզեի որպես մենակատար լսել, չնայած որպես երկրորդ ձայն / սխալ չեմ չէ՞ ասում/ էլի անթերի էր / համենայնդեպս ինձ նման ոչ գիտակ մարդու համար/: Կարծում եմ, որ որպես կատարող ավելի մեծ բարձրունքների կհասնես: Իսկ որպես ստեղծագործող: Գրում ես էն ինչի պահանջարկը կա: Հիմա բիզնեսի դար ա, ու եթե ստեղծագործություններդ ունեն գնորդ ու լսող աուդիտորիա ի՞նչի միառժամանակ չօգտվել, մինչև ինքդ կգտնես քո տեղը: Որովհետև համոզված եմ, որ ի վերջո ինքդ էլ կհասկանաս, որ նեղ շրջանակից դուրս գալ ա պետք:

Էսքանը::)

Արէա
29.10.2011, 10:49
Մտածածը վերցնել ու շպպացնել երեսին դեռ քննադատություն չի:

Լրիվ համաձայն եմ, մի քանի անգամ ինքս էի ուզում գրել նույնը, ուղղակի որևէ մեկին վիրավորելը, կամ քննադատելը իմ աշխարհընկալման մեջ էդքան էլ չի տեղավորվում, դրա համար անընդհատ խուսափում էի հնչած բացասական կարծիքների մասին վերաբերմունքս արտահայտելուց: Եթե քննադատելով փորձում ես օգնել, շատ լավ, քննադատությունդ գլխիս վրա տեղ ունի, բայց "անճաշակություն" բնորոշումը (ուղղակի, թե անուղղակի) քննադատություն չի, դա ուղղակի վիրավորանք է, որը բնավ էլ պատիվ չի բերում տվյալ կարծիք հայտնողին:

ՆանՍ
29.10.2011, 12:01
:)
Հիմա կարծիքս: Հուսով եմ Նանսը կկարդա: Գուցե արժեքավոր միտք կգտնի իր համար: Որպես կատարող շատ լավն ա, թեպետ մի քիչ լարվածություն կար / երևի առաջին բեմելն է հա՞/
Շատ շնորհակալ եմ Դեկադա ջան, լավ կարծիքի համար:oy, իսկ լարվածությունը, ճիշտն ասած, չգիտեմ , հնարավոր է մի քիչ եղած լինի, դե ամեն ելույթ տարբերվում է մյուսից, չես կարող միշտ նույն կերպ հանդես գալ...
Այս ելույթս էլ ուզում եմ ներկայացնել այն մարդկանց դատին, ովքեր ցանկանում էին լսել ինձ ` որպես մենակատար:oy...

http://www.youtube.com/watch?v=xyi9gpMSRfQ

Chuk
29.10.2011, 13:28
Մոդերատորական. Այս մոդերատորականին հաջորդող ցանկացած գրառում, որտեղ ոչ թե կքննարկվի ստեղծագործողի արվեստը, այլ այդ ստեղծագործողի արվեստի մասին հնչած ՈՐԵՎԷ կարծիք, որը չի պիտակվել որպես ակումբի կանոնադրության խախտում ու չի ջնջվել, ցանկացած նման գրառում կտուգանվի ու կջնջվի՝ թեմայից դուրս և կոնֆլիկտային լինելու պատճառով: Հիշեցնում եմ, թեման նվիրված է կոնկրետ ստեղծագործողի ստեղծագործություններին, այլ ոչ թե էթիկային, ստեղծագործությունների մասին հայտնվող կարծիքների ձևին:

Արևածագ
02.11.2011, 05:08
Այս մի երգն էլ, Սոֆիի խոսքերով ասած, հատուկ ակումբի «ինտիլիգենցիայի» համար ենք ներկայացնում: :)) Սրան ի՞նչ կասեք...;)

http://www.youtube.com/watch?v=RgC-7NFld90&feature=player_embedded

Tig
02.11.2011, 10:19
Այս մի երգն էլ, Սոֆիի խոսքերով ասած, հատուկ ակումբի «ինտիլիգենցիայի» համար ենք ներկայացնում: :)) Սրան ի՞նչ կասեք...;)

http://www.youtube.com/watch?v=RgC-7NFld90&feature=player_embedded

Երգը ինձ դուր եկավ, բայց կատարումը ոչ: Նունե Եսայանն էր ոնցոր, հա՞... Սոֆի ջան, կարծում եմ դու ավելի լավ կկատարեիր:

E-la Via
02.11.2011, 10:38
Երգը ինձ դուր եկավ, բայց կատարումը ոչ: Նունե Եսայանն էր ոնցոր, հա՞... Սոֆի ջան, կարծում եմ դու ավելի լավ կկատարեիր:

Չէ, Տիգ, չգիտեմ, թե ով է, բայց Նունեն չի:
Տիգի հետ համաձայն եմ, ես էլ եմ կարծում, որ շատ ավելի լավ կլիներ դու կատարեիր ;):

ՆանՍ
02.11.2011, 11:38
Շատ շնորհակալ եմ երգի հավանության համար :oy...Tig ջան, way ջան, այս երգը կատարող աղջիկը Նունեն չի հաստատ, բայց ինձ թվում է դուք այս աղջկան պիտի որ ճանաչեք, եսիմ?, հլը գուշակեք :Որ ճիշտն ասեմ , ինձ էլ տենց եսիմինչ դուր չի եկել կատարումը...:think Բայց հիմա ինձ համար հետաքրքիրը այն է, թե որպես երգ, ինչպիսին է:think...

Tig
02.11.2011, 11:52

Այլ կատարմամբ լսելուց հետո գուցե ավելի կոնկրետ կարծիք հայտնեմ: Կատարումը շատ կարևոր է տպավորություն գործելու համար:

Ariadna
02.11.2011, 11:54
Այլ կատարմամբ լսելուց հետո գուցե ավելի կոնկրետ կարծիք հայտնեմ: Կատարումը շատ կարևոր է տպավորություն գործելու համար:

Իսկ ինձ թվաց կատարողը Սոֆին էր հենց :)

Smokie
02.11.2011, 13:03
Ասեմ, որ Իռենի Հույսի թեւերով երգը լսել էի դեռ էէէն ժամանակ, երբ ակումբում գրանցված չէի ու դուրս եկել էր, իսկ հեղնակի մասին իմացա ՆանՍի գրանցվելու օրերից::)

Մյուս երգերը դեռ չեմ ուսումնասիրել:)

E-la Via
02.11.2011, 13:05
Իսկ ինձ թվաց կատարողը Սոֆին էր հենց :)

Օհո :o:oy :)) ...

ՆանՍ
02.11.2011, 16:19
Իսկ ինձ թվաց կատարողը Սոֆին էր հենց :)
Ճիշտ էլ թվացել էր,Ariadna ջան:)):oy, լսողությունից լավ ես:flower...
Սա 2006 թվականի խոխա վախտվա ձայնագրություն է:D...

Smokie
08.11.2011, 12:10
Արման Հովհաննիսյանին ես մեղմ ասած տանել չեմ կարողանում իր երգերի հետ միասին՝:[ ամենաչսիրածս հայ երգիչներից ա. «Մանկություն» երգը վատը չէր, լավն էր, բայց երգչի ձայնը ամեն ինչ փչացրեց::(
Նունե Եսայանի երգը անկեղծ ասած դուրս չեկավ,:oy իրեն է՛լ այդքան չեմ սիրում:
«Ժպիտն է սիրո»::) Հետաքրքիր երգ էր, յուրահատուկ իր ոճում: Սոֆիի ձայնն էլ իր հերթին ունի իր հետաքրքիր կողմերը::

ՆանՍ ջան շարունակիր::aha Անհամբեր կսպասեմ քո նոր ստեղծագործություններին եւ կատարումներին::)

հովարս
30.11.2011, 00:05
http://www.youtube.com/watch?v=4nvT6c3Fqm0&fb_source=message

:hands

Նարե91
30.11.2011, 17:26
Կարծում եմ, ժողովրդականը շատ ավելի լավ է ստացվում Սոֆիի մոտ:

Meme
30.11.2011, 18:42
http://www.youtube.com/watch?v=4nvT6c3Fqm0&fb_source=message

:hands

Վա՜խ Սոֆս:kiss- շա՜ատ

ՆանՍ
02.12.2011, 09:50
Կարծում եմ, ժողովրդականը շատ ավելի լավ է ստացվում Սոֆիի մոտ:
:loveՍիրում եմ ժողովրդականը ամեն ինչից առավել, քանզի ժողովրդականն է դասականի "հայրը"...;)

Tig
17.04.2012, 14:31
Չնայած թեմայի վերնագրի հետ չի բռնում, բայց դե :)
Ոչ թե Սոֆիի երգը, այլ նրա կատարումը:

http://www.youtube.com/watch?v=S1eAeOPSdKY&feature=relmfu

Գեա
17.04.2012, 18:42
ՆաՆՍ ջան մի հատ մեծ պաչ, լավ ձայն ունես:love
ուզում էի վարկանիշ դնել, հիշեցի, որ Տիգին է բաժին հասնելու...

Lusinamara
17.04.2012, 21:27
Սոֆ ջա՜ն… Վերջապես ես էլ այս թեմայում գրառում անեմ. Երևի այն սակավաթիվ ակումբցիներից եմ, ով քեզ կենդանի կատարմամբ լսել է, այն էլ՝ երկու անգամ:oy:)
Ես, որպես երաժշտությունից բան չհասկացողների հզոր առաջնորդ, ուղղակի կիսասառած ժպիտով էի քեզ լսում՝ ակամայից ծափահարելով,, դե քո ժպտուն աչքերի խաղն էլ, որ երբեմն ամբողջ դահլիճի մեջ ֆիքսում էր ինձ, հրաշալի էր ստացվում :love:))

Այս օրերին կայանալիք փառատոնից ի՞նչ կա… Հայ երգը քո միջոցով ու՞ր հասավ :):love

Babik
18.04.2012, 00:20
Զուլալ ձայն ունես: Հավեսով երգում ես: Վաղուց էսքան հաճույքով ժողովրդական երգեր չէի լսել:

ՆանՍ
19.04.2012, 13:01
Չնայած թեմայի վերնագրի հետ չի բռնում, բայց դե :)
Ոչ թե Սոֆիի երգը, այլ նրա կատարումը:

Շատ զգացված եմ Տիգ ջան, ԱՊՐԵ'Ս:love:

ՆաՆՍ ջան մի հատ մեծ պաչ, լավ ձայն ունես:love
ուզում էի վարկանիշ դնել, հիշեցի, որ Տիգին է բաժին հասնելու...
Գեա ջան, ես էլ քեզ եմ փոխադարձ պաչիկ անում ու համաձայն եմ, որ Տիգին վարկանիշ տաս,ինքը շատ արժանի անձնավորություն է :ok:

Սոֆ ջա՜ն… Վերջապես ես էլ այս թեմայում գրառում անեմ. Երևի այն սակավաթիվ ակումբցիներից եմ, ով քեզ կենդանի կատարմամբ լսել է, այն էլ՝ երկու անգամ:oy:)
Ես, որպես երաժշտությունից բան չհասկացողների հզոր առաջնորդ, ուղղակի կիսասառած ժպիտով էի քեզ լսում՝ ակամայից ծափահարելով,, դե քո ժպտուն աչքերի խաղն էլ, որ երբեմն ամբողջ դահլիճի մեջ ֆիքսում էր ինձ, հրաշալի էր ստացվում :love:))
Լուս ջան ,բա որ իմանաս, թե դու ինձ համար ինչ ցանկալի հանդիսատես ես, ուղղակի շատ հաճելի է, երբ քո պես շնորհքով ու լավ մարդիկ են ներկա լինում միջոցառումներին, շնորհակալ եմ, որ ներկա էիր:love...

Զուլալ ձայն ունես: Հավեսով երգում ես: Վաղուց էսքան հաճույքով ժողովրդական երգեր չէի լսել:
Շնորհակալ եմ ու շոյված, Babik ջան:oy:

ՆանՍ
19.04.2012, 13:16
Այս օրերին կայանալիք փառատոնից ի՞նչ կա… Հայ երգը քո միջոցով ու՞ր հասավ :):love
Դե մենակ իմ միջոցով չէ, Լուս ջան, բոլորիս;)...Ասեմ, որ էնքան լավ ընդունելություն արժանացանք , որ գալահամերգից անմիջապես հետո հրավեր ստացանք` մյուս տարի արդեն "Весна в Тимирязевке 2013"-ին մասնակցելու: Իսկ հաջորդ օրվա համերգից հետո ռուսները մեզ անակնկալ էին պատրաստել. նվիրեցին նաև այդ 2 համերգների նկարների CD-ին, երեկ էլ իմացա, որ մեր ինստիտուտում ստենդ պատրաստելու, նկարները փակցնեն վրան, դնեն գլխավոր մասնաշենքում մի որոշ ժամանակ, դե Լուս ջան, գնալ-գալուց կտեսնես, քեզ աչքով եմ անելու:D:love, հետո էլ տանելու են ՀՊԱՀ-ի թանգարան. ասում եմ` չմեռանք էլ, թանգարանի նմուշ էլ դառանք:)) Սա էլ փառատոնի վիդեոներից.

http://www.youtube.com/watch?v=VoZc_8MgaiM

ՆանՍ
19.04.2012, 13:24
Հանդիսատեսն էլ էնքան բրավո-բրավո ասեց, ստիպված ներողություն խնդրեցինք մի երգ ավել երգելու համար ու կատարեցինք իրենց "Калинка"-ն: Պատկերացրեք սկզբում իրենց զարմանքը...վերջում էլ էնքան շատ էին ծափերը, մնացել էինք բեմում կանգնած :D, կարճ ասած` ազգի պատիվը բարձր պահած ` Հայաստան ենք վերադարձել:

http://www.youtube.com/watch?v=bhOjynqDx7o

Lusinamara
19.04.2012, 18:15
Դե մենակ իմ միջոցով չէ, Լուս ջան, բոլորիս;)...Ասեմ, որ էնքան լավ ընդունելություն արժանացանք , որ գալահամերգից անմիջապես հետո հրավեր ստացանք` մյուս տարի արդեն "Весна в Тимирязевке 2013"-ին մասնակցելու: Իսկ հաջորդ օրվա համերգից հետո ռուսները մեզ անակնկալ էին պատրաստել. նվիրեցին նաև այդ 2 համերգների նկարների CD-ին, երեկ էլ իմացա, որ մեր ինստիտուտում ստենդ պատրաստելու, նկարները փակցնեն վրան, դնեն գլխավոր մասնաշենքում մի որոշ ժամանակ, դե Լուս ջան, գնալ-գալուց կտեսնես, քեզ աչքով եմ անելու:D:love, հետո էլ տանելու են ՀՊԱՀ-ի թանգարան. ասում եմ` չմեռանք էլ, թանգարանի նմուշ էլ դառանք:)) Սա էլ փառատոնի վիդեոներից.

http://www.youtube.com/watch?v=VoZc_8MgaiM

Ջա՜ն, շնորհավորում եմ Սոֆ ջան, ավելի մեծ բեմեր ու ավելի ջերմ ծափահարություններ :) Մի քանի երգ լսեցի, ապրեք դուք ;)
Ճիշտ է՝ նկարից միայն ինձ չես աչքով անի, բայց միայն ես քեզ աչքով կանեմ:)):oy

ՆանՍ
20.04.2012, 00:46
Ջա՜ն, շնորհավորում եմ Սոֆ ջան, ավելի մեծ բեմեր ու ավելի ջերմ ծափահարություններ :) Մի քանի երգ լսեցի, ապրեք դուք ;)
Ճիշտ է՝ նկարից միայն ինձ չես աչքով անի, բայց միայն ես քեզ աչքով կանեմ:)):oy
Ապրե՛ս, Լուս ջան:love դու էլ լինես իմ մշտական հանդիսատեսը :hands, որ կենդանի կատարմամբ իրար աչքով անենք;):love…

Universe
26.04.2012, 02:31
Էնում ջանին եմ ես մեռնում... Սոֆ ջան, այ տենց, խզարի աջ ու ձախ... Ավելի շատ՝ աջ...

ՆանՍ
05.05.2012, 22:36
Էնում ջանին եմ ես մեռնում... Սոֆ ջան, այ տենց, խզարի աջ ու ձախ... Ավելի շատ՝ աջ...

Ոնց ասես, ցավդ տանեմ :ok

ՆանՍ
12.12.2012, 23:44
Ակումբցիներ ջան, ուզում եմ մի հատ ջիգյարով բոլորիդ ողջունեմ, կարոտել էի...:love:kiss ու նվիրեմ ձեզ իմ "Հայաստան"-ը...

http://www.youtube.com/watch?v=a232BpuHIc0

Meme
14.12.2012, 21:06
Ակումբցիներ ջան, ուզում եմ մի հատ ջիգյարով բոլորիդ ողջունեմ, կարոտել էի...:love:kiss ու նվիրեմ ձեզ իմ "Հայաստան"-ը...

http://www.youtube.com/watch?v=a232BpuHIc0

Սոֆսս, ցավդ տանեմ, համովս էս ինչ հավես երգա:love, սիրեցի ու շաատ ոնց Նունեյի համար գրածդ երգը, որ մինչև օրս երազանքով եմ լսում...
սիրտս կտոր կտոր արեցիր, ձայնդ քաղցրա, ես սիրում եմ քաղցր ձայն , էն էլ քոնննա~
Շնորհակալ եմ Սոֆս, ստեղ չլինեմ չգիտեմ ոնց կկարողանամ լսել էս:(

ՆանՍ
23.12.2012, 23:59
Մեր ջան, բայց որ գնում ես, շատ տխրեցի, սրտիկս :((((( Քեզ միշտ շատ սիրով կհիշեմ, դու էլ իմ երգը որ լսես, մեր Հայաստանը կհիշես, աչքերդ կփակես ու հոգով մեզ ձեռքով կանես...;):love

ՆանՍ
27.05.2013, 00:39
Արևածագի և ՆանՍ-ի ծանոթությունից տարիներ անց ծնվեց մի երգ, որն ընդմիշտ կապեց նրանց հուշի մի թելով, և այդ թելը կոչվում է "Դար" Ակուբ...Պատահական ոչինչ չի լինում...

Գայանե Սերոբյան

"Անգին ընկեր"

Խոսք.՝ Ռուզաննա Պետրոսյանի(Արևածագ)
Երաժշտ.՝ Սոֆի Հակոբյանի (ՆանՍ)

https://www.youtube.com/watch?v=iEQjKMWqCw0