PDA

Դիտել ողջ տարբերակը : Եկեղեցում հոգևոր անդորր գտնելու խնդիրը



mnowak
23.10.2011, 18:17
Այսպիսի մի հարց որ հնարավորա որոշ մարդկանց դուր չգա (իրանք ուղղակի կարողեն չպատասխանել):

Այս տարվա սկզբին ես գտնվելով Ռուսաստանում մի կիրակի օր երբ հերթափոխով աշխատանքի էի, հանկարծակի մեկ ժամ շուտ գնացի ու որպեսիր ցրտին չմրսեմ
մտա աշխատավայրի մոտ գտնվող ռուսական եկեղեցիներից մեկը: Այնտեղ պատարագ էր - երգում էր մի խոռ - մի աստվածային (բուժիչ) երաժշտություն էր դա:
Էտ օրվանից ես սկսեցի ամեն կիրակի այցելել ռուսական եկեղեցի ու այդ երաժշտությունը ոնց որ թևավորեր ինձ, լիծքաթափեր - ես մոռանում էի ամեն մի բացասական բան որ կարող էր լինել ... կրակնօրյա իմ եկեղեցու այցելությունը շարունակվեց մինչ իմ Հայաստան վերադառնալը:
Գալուց հետո , ես էստեղ որոշեցի նորից շարունակեմ պատարագների գնալը - բայց արդեն մեր եկեղեցի սակայն ...

նորից անքամ կներեք բայց սա ունեցավ լռիվ հակառակ էֆեկտ - ես էն չեմ զգում մեր պատարագների ժամանակ - ո՞նց ասեմ ... ես ավելի շատ վատանում եմ քան լավանում ...
բայց չնայած դրան ես շարունակում եմ պատարագի գնալը և սերտ կապի մեջ եմ Երևանի եկեղեցիներից մեկի հոգևոր հովվի հետ: Վերջերս սկսեցի աստվածաշունչ կարդալը...

Խնդիրը նրանումա որ , ես միքանի անքամ Երևանի Քանաքեռի ռուսական եկեղեցի գնացի և գուցե միքիչ ավելի վատ , բայց ելի միքիչ բուժվեցի - իսկ ես դրա կարիգը շատ ունեմ, բայց մեր եկեղեցում ես դա չեմ զգում - ԻՆՉՊԵ՞Ս ԼԻՆԵԼ

Ֆոտոն
23.10.2011, 18:55
Ամեն մարդ իրավունք ունի ընտրել իր սրտին մոտ, իր համոզմունքներին համաձայն կրոն, երաժշտություն:

Ռուսական եկեղեցին ևս քրիստոնեական է: Ինքդ ընտրիր, թե որտեղ ես դու քեզ լավ զգում: Դա նորմալ է, անհնագստանալու բան չեմ տեսնում: :)

Ես ինքս շատ եմ սիրում ռուս հոգևոր երաժշտություն, չնայած ինքնաբուժման համար ավելի շատ հայկականն եմ սիրում: Մյուս կողմից պատարագ լսելու չեմ գնում, ավելի շատ նախընտրում եմ որոշ հատվածներ տանը լսել, երգել ու հանգստանալ, մտքերով կենտրոնանալ: :) Սիրում եմ նաև եվրոպական հոգևոր երաժշտություն: Ինձ համար հոգևոր երաժշտությունը զուտ կրոնական չի, այն կարող է հոգեհարազատ ու սիրելի լինել ցանկացած այլ կրոն դավանողի, նույնիսկ անկրոն մարդու համար: ;)

mnowak
23.10.2011, 19:14
Դե էն հարցին որ թե ինչ՞ի եմ եկեղեցի գնում ես դճվարանում եմ պատասխանել: Բայց որ ներսում նստում եմ ... ու մեծամասամբ ոչնչի մասին չեմ մտածում երբ նստում եմ - ուղղակի չեմ ուզում դուրս գալ էնտեղից (լինի դա թե մեր ու թե ռուսական եկեղեցին): Իսկ ինչ վերաբերվումա եկեղեցիներին - էն քաղաքում որտեղ ես էի - կաին նաև կաթոլիկ ու լյութերանական եկեղեցիներ ու մի անքամ ես հանկարծակի թե ոչ չգիտեմ, ներս մտա լյութերանական եկեղեցի էն պահին երբ ինչոր արարողությանն էին պատրաստվում ու մի երաժշտություն էր - օրգան ու սաքսաֆոն - ես երևի մի ժամից ավել լսել եմ դա - ու դա իրոք վերջն էր - ավելի լավ եկեղեցական երաժշտություն ես չեի լսել...

Ես խուսափւմ եմ եկեղեցու հոգևոր հովվին հարցնեմ ու պատմեմ էն մասին ինչ ես գրում եմ... բայց երևի պետքա - որովհետև , ես զգում եմ որ թե և ես Հայ եմ , բայց ինչոր բան էն չի (իմ համար)

Ֆոտոն
23.10.2011, 19:26
Ես մի բան գիտեմ. աղոթքները, կապ չունի, թե որ լեզվով ու որ կրոնի, կարդացվում են կարծեմ 60 Հց հաճախականությամբ: Կարող ա թիվը սխալ հիշեմ: Դա հանգստացնում է բոլորին: Կարդալու տոնն ու արագությունը մեծ նշանակություն ունեն: Այնպես որ վախենալ պետք չի: Ուղղակի բոլոր կրոններն էլ նույն խնդիրն են լուծում տարբեր ճանապարհներով: Հոգու և մարմնի առողջություն: :) Ահա և վերջ

Monk
23.10.2011, 23:10
Մոդերատորական. Թեմայի հեղինակի գրառումների հիման վրա վերնագիրը «Ինչպե՞ս լինել» ընդհանուր և հստակություն չներկայացնող հարցադրումից կոնկրետացվել և փոխարինվել է «Եկեղեցում հոգևոր անդորր գտնելու խնդիրը» տարբերակով: Եթե փոփոխությունը հեղինակի սրտով չէ և ավելի հաջող տարբերակ կարող է առաջարկել, թող այդ մասին հայտնի տեղեկացման համակարգով կամ բաժնի մոդերատորներից մեկին նամակ ուղարկելով:

Hayazn
24.10.2011, 01:59
Շատ գովելի է Ձեր արարքը :
Հոգևոր երաժշտությունը միշտ էլ հանգստացնում է մարդու ներքնաշխարհը :
Ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու մատուցած պատարագին , ասեմ որ շատ անվանի օտարազգիներ այն անվանել են արվեստի գործ :
Շատ հնարավոր է որ Ձեր հաճախած եկեղեցին չունենա լավագույն երգչախումբը « շատ հաճախ ֆինանսական պատճառներով » սակայն մենք պետք է հիշենք , որ եկեղեցի գնալու հիմնական նպատակը երաժշտություն լսելը չէ այլ ԱՍՏԾՈՒ հետ հաղորդվելը ՆՐԱՆ հաղորդակից լինելը ՔՐԻՍՏՈՍԻ միջոցով :
Շատ հաճախ պատարագի կեսից արդեն մարդիք ձանձրանում են , դա նրանից է , որ ոմանք իրականում լրիվ չեն պատկերացնում թե ինչ է կատարվում խորանի վրա և նրանց թվում է թէ այդ ամենը արվում է միայն մոմ վաճառելու և հարստանալու նպատակով , սակայն դա բոլորովին էլ այդպես չէ , այլ այն ինչ կատարվում է խորանի վրա ունի իր խորհուրդը և նշոնոկությունը և երբ սկսում էս այն ընկալել և հասկանալ թէ , որ պահին ինչ են քրոզում և ինչ նպատակով , պատկերը լրիվ այլ կերպով է ներկայանում քեզ և դու սկսում էս հաղորդակից լինել գերագույն ԷՈՒԹՅԱՆԸ , այն է ԱՍՏԾՈՒՆ :
Ես հեզությամբ խորհուրդ կտաի ձեզ և նրանց ովքեր նոր են սկսել մասնակցել Հայ առաքելական եկեղեցու կիրակնօրյա պատարագներին , խնդրել համապատասխան գրականություն եկեղեցուց , որը բացատրում է ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ մասին և դուք կհամոզվեք , որ այդ ծեսը շատ ավելի հետաքրքիր է քան դուք կարող էիք պատկերացնել :

Monk
24.10.2011, 18:13
Հարգելի mnowak , սկզբի համար կարող եմ Ձեզ առաջարկել հետևել Hayazn-ի խորհրդին.
Ես հեզությամբ խորհուրդ կտաի ձեզ և նրանց ովքեր նոր են սկսել մասնակցել Հայ առաքելական եկեղեցու կիրակնօրյա պատարագներին , խնդրել համապատասխան գրականություն եկեղեցուց , որը բացատրում է ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ մասին և դուք կհամոզվեք , որ այդ ծեսը շատ ավելի հետաքրքիր է քան դուք կարող էիք պատկերացնել : Եթե ցանկանում եմ, կարող եք նամակով ինձ էլեկտրոնային փոստի հասցե ուղարկել, և Ձեզ կփոխանցեմ Վազգեն Ա-ի «Մեր Պատարագը» գրքույկը, ուր բավականին մատչելի կերպով բացատրված է Ս. Պատարագը:

mnowak
26.10.2011, 19:31
Շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար, սակայն ես նորից ասեմ որ ռուսական եկեղեցին ինձ իր մոտ պահեց հենց իր երաժշտությամբ ... միգուցե մասամբ ճիշտ ասեմ միգուցե լիովին սխալվեմ բայց ես պատարագը ընդունում եմ ոչ այնպես ինչպես կատարվում է պատարագում: Ո՞նց ասեմ որ չվիրավորեմ ոչմեկին ու ոչնչին ...

Ինչ վերաբերվումա եկեղեցու երգչախմբին , համաձայն եմ որ ամենալավը չի սակայն ես ոչինչ չեմ զգում , չկա էն ինչ կար այնտեղ որտեղ ես դա սկսեցի զգալ: Բայց դե ես հիմա բավականին ծանոթ եմ եկեղեցում համարյա բոլորի հետ - բոլորը շատ լավ ու լուսավոր մարդիկ են ու ես նույնիսկ չեմ ուզում գնալ մեկ այլ հայկական եկեղեցի ... բայց այնուամենայնիվ ամենայն հավանականությամբ ես մեկ օր կգտնեմ ինչ փնտրում եմ ու իմ հայ եկեղեցու հետ մոտիկությունից կմնա միայն լավ մարդկանց հետ ծանոթությունը:
----
վերադառնամ Եվանգելիկ-Լյութերանական եկեղեցում որտեղ ես մտա (երբ փնտրում էի մի աղջկա որը կարծես չեր էլ եղել) - մի հարց տամ , ով գիտի թող պատասխանի (բայց առանց ենթադրությունների) - նախկին Ամերիկյան դեսպանատան (Բաղրամյանի վրա) շինությունը հիմա գործումա որպես Եվանգելիկ եկեղեցի, ո՞վ կարողա ինձ մանրամասներ ասել մեր մոտի այդ եկեղեցու մասին:
---
ադմին - խնդիր չեմ տեսնում :)

mnowak
30.10.2011, 09:46
Լավ ... տեսում եմ որ կամ տեղյակ չեք կամ ինչոր բան կա որ ցանկություն չունեք այստեղ գրելու ... իրավունքը ձերնա :)

Hayazn
30.10.2011, 11:27
Լավ ... տեսում եմ որ կամ տեղյակ չեք կամ ինչոր բան կա որ ցանկություն չունեք այստեղ գրելու ... իրավունքը ձերնա :)
Ռեալ հարց տուր , որ հանգամանալից պատասխան ստանաս , թե չե կամուրջի մոտի ջրահարսին դժվար թէ տեսնող եղած լինի , իսկ եթե տեած էլ լինեն չեն ասի :
ՈՒ հետո , այտ եթերաին աղջիկներից ձեռ քաշի : Ավելի լավ է մի հատ իսկսկսնը ճարի ու գործդ առաջ տար :

mnowak
30.10.2011, 21:29
Դե շնորհակալ եմ որ գոնե գրածիս այդ մասի վրա ուշադրություն դարձվեց :)
Հարցըս այն էր որ, եթ ո՞վ գիտի Բաղրամյան փողոցի վրա գտնվող Ավետարանճական եկեղեցու (նախկին ԱՄՆ դեսպանատան շենքում) մասին:
Դա ի՞նչ կառույց է

ars83
31.10.2011, 04:15
Միշտ ուզում էի այս թեմայում մի քանի տող գրել, ժամանակ չէի գտնում…
Ռուս հոգևոր երաժշտությանը ծանոթացել եմ ընկերներիցս մեկի միջոցով (ազգությամբ ռուս, դավանությամբ՝ ռուս ուղղափառ քրիստոնյա), որն ինձ հոգևոր երգերի սկավառակ էր ուղարկել Սարատովից: Այդ սկավառակում կային Արխանգելսկու և Չեսնոկովի գրած երգեցողությունները. հիանալի գեղեցիկ երաժշտություն: Ինձ առաջին հերթին գերեց երաժշտության հարստությունը, կատարման նրբությունն ու զգայունությունը: Մի օր, երբ մորաքույրս մեր տուն էր եկել, առաջարկեցի լսել այդ երգեցողություններից մի քանիսը: Այդ մորաքույրս մեծ դեր է խաղացել իմ երաժշտական ճաշակի ձևավորման վրա, և ես հաճախ կիսվում եմ նրա հետ իմ գտածոներով, իմանալով, որ հաճույքով կլսի և կհետաքրքրվի: Պատկերացրեք իմ զարմանքը, երբ մորաքույրս լսեց դրանք և վերջում ասաց. «Շատ գեղեցիկ երաժշտություն է, բայց ահավոր ճնշող է»: Այսինքն՝ Ձեր ունեցած տպավորության ճիշտ հակառակը: Ուզում եմ ասել, որ երաժշտության ընկալումը խիստ սուբյեկտիվ է:
Ես շատ եմ սիրում կաթոլիկ, ռուս ուղղափառ և հայ հոգևոր երաժշտությունը. դրանցից յուրաքանչյուրն ունի իր գեղեցկությունը: Ձեր փոխարեն ես չէի փորձի բուժիչ հատկությունները կապել մեկ տեսակի երաժշտության հետ, քանի որ դա կփակեր մնացածների «բուժիչ» հատկություններն ընկալելու ճանապարհը, իմ կարծիքով: Փորձեք ընդհանրապես շատ լսել հոգևոր երաժշտություն, պարտադիր չէ եկեղեցում. կարող եք ներբեռնել համացանցից և լսել: Ինչքան շատ լսեք, այնքան ավելի լավ կզգաք յուրաքանչյուրի արժեքն ու գեղեցկությունը, ինձ թվում է:

Հայկական հոգևոր երաժշտության վերաբերյալ կարող եմ նշել իմ անձնական կարծիքը, որ այն ուրույն և չափազանց բարձրաժեք ստեղծագործական արդյունք է՝ սեղմ, յուրահատուկ միջոցներով ստեղծված հիանալի բազմազանություն, առանց ավելորդ զարդարանքի: Հայ հոգևոր երաժշտությունն ավելի խորապես ընկալելու համար կարող եք լսել նաև ժողովրդկան երգերը, բայց բարձրորակ մշակմամբ, օրինակ՝ կոմիտասյան: Քանի որ Կոմիտասն ինքը համարում էր, որ «հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությունը քույրեր են», իր մշակումներում միշտ ձգտում էր պահպանել, մաքրել ու ավելի ակնառու դարձնել այդ երկու տեսակի երգերի հարազատությունը: Կոմիտասյան մշակումները լսելու համար համեցեք, խնդրեմ, այս թեման (http://www.akumb.am/showthread.php/45539-%D4%BF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD):

mnowak
31.10.2011, 21:50
Համաձայն եմ քո ամեն գրածի հետ ... սակայն ես ինձ ամեն անքամ զսպելով կամ հանգիստ ընդունելով փորցում եմ մերը ընթունեմ - բայց անիմաստա ...
ես չնայած նրան որ մեր եկեղեցում եմ մկրտվել դա հուսով եմ չի լինի մեղք եթե ես լինելով մի եկեղեցու միավորման անթամ ամենայն հավանականությամբ հաճախեմ ռուսական եկեղեցի:
Դայա ինձ հիմա պետք ...

Եթե ես սխալ կանեմ դա անելով - ասեք խնթրեմ

Մեկել եթե հնարավորա քո պատմած ռուսական հոգևոր երգերի անւնները կամ սկավառակի կրկնօրինակը տաս ես էլ վայելեմ:
Նախապես շնորհակալ եմ

mnowak
31.10.2011, 22:43
Մեկել մի բան ... ասեք ինձ ո՞նց լինեմ այդ ցավալի փաստի հետ -
Ես ունեմ եղբայր ու քույր ու իրանք իմանալով նրա մասին թե ես ինչպես եմ վերաբերվում հավատքին ու նրանից հետո որ ես առաջարկում եմ որ ինձ հետ գան խոկման արարողության, քարոզի և պատարագի - նրանք նենց կատաստրոֆիկ անտարբերություն են ցուցաբերում որ ...
ես իհարկե չեմ հանձնվի ու կշարունակեմ նրանց ինձ հետ կանչելը , բայց չեմ կարծում որ մինչև ինոր բան իրենց չտանի եկեղեցի (ոնց որ իմ դեպքում եղավ) նրանք չեն անի դա , կամ եթե նույնիսկ գան էլ - զուտ որպես հարգանք դեպի իրենց մեծ եղբորը...

ars83
31.10.2011, 23:06
Համաձայն եմ քո ամեն գրածի հետ ... սակայն ես ինձ ամեն անքամ զսպելով կամ հանգիստ ընդունելով փորցում եմ մերը ընթունեմ - բայց անիմաստա ... ես չնայած նրան որ մեր եկեղեցում եմ մկրտվել դա հուսով եմ չի լինի մեղք եթե ես լինելով մի եկեղեցու միավորման անթամ ամենայն հավանականությամբ հաճախեմ ռուսական եկեղեցի: Դայա ինձ հիմա պետք ...

Եթե համարում ես, որ քեզ պետք է հաճախել ռուսական եկեղեցի, իմ կարծիքով, դրան արգելք չկա: Ես ինքս միանգամից չեմ եկել Հայ Առաքելական Եկեղեցի. սկզբում «Կյանքի խոսք» աղանդի անդամ էի, ապա՝ «հիսունական», հետո սկսեցի ծանոթանալ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ուսմունքին, և արդյունքում եկա ՀԱԵ՝ գալով այն համոզմանը որ ՀԱԵ ուսմունքը (որը հնագույններից մեկն է) լավագույնս է համապատասխանում Քրիստոնեական Առաքելական սկզբունքներին և իմ ազգային առանձնահատկություններին:


Մեկել եթե հնարավորա քո պատմած ռուսական հոգևոր երգերի անւնները կամ սկավառակի կրկնօրինակը տաս ես էլ վայելեմ:
Նախապես շնորհակալ եմ
Այստեղ կտեղադրեմ մի քանի հղումներ, իսկ ամբողջական ցանկը կփակցնեմ անձնական էջումդ (պրոֆայլում), լա՞վ:

А. Архангельский: Всенощная. Часть 1: Благослови, душе моя, Господа.

http://www.youtube.com/watch?v=PkqoZbc0hDI

А. Архангельский: Всенощная. Часть 2: Блажен муж.

http://www.youtube.com/watch?v=k2x5cXwIj4o

П. Чесноков: Совет превечный.

http://www.youtube.com/watch?v=u0n1lN0I1_I

mnowak
01.11.2011, 10:05
Անծայրածիր շնորհակալ եմ :)

mnowak
18.04.2012, 15:47
Կարծում եմ հարկ չկա նոր թեմա բացելու քանի որ ինչ որ պատրաստվում եմ գրել այսպես թե այնպես կապ ունի թե իմ նախկին գրառումների հետ թե հնարավոր է այլ բաժնի:

Շաբաթներ առաջ (Մեծ Պահքի ժամանակ) ես ինչպես արթեն մեկ տարի շարունակ ցանկանալով և վերջապես Հայր Դավիթի օրհնությամբ միացա Ուղղափառ եկեղեցուն, որից մի քանի օր անց մեկնեցի իմ առաջին ճամփորթության (դեպի Վրաց Ուղղափառ եկեղեցիներ) որպեսի ազատվեմ իմ ոչ պարզ մտքից և մեղքերից: Եղա Տբիլիսի քաղաքի Ավլաբարի թաղամասում կառուցված (ինձ թյուն է որ Վրաստանի ամենամեծ) Սուրբ Երրորդության տաճարում, Սիոնի եկեղեցում ու ևս մեկ եկեղեցում (անունը չեմ հիշում): Ներկա եղա շաբաթնօրյա երեկոյան պատարագին որը սկիզբն էր ծաղկազարդի: Պատարագը վրացերեն լեզվով էր մատուցվում և հնչում էր (համեստաբար ասած) հոյակա՛պ:
Նույն օրը գիշերը մեկնեցի Բաթումի, որպեսի առավոտյան ներկա լինեմ Ծաղկազարդի պատարագին Սուրբ Գեորգի եկեղեցում (երփեմնի Հունական, բայց հիմա Ռուսական): Այնտեղ պատարագը մատուցվեց ոչ մեկ ոչ երկուս և ոչ էլ երեք լեզուներով, այլ չորս - Ռուսերեն, Վրացերեն, Հունարեն և Սերբերեն ... հիասքանչ էր թե եկեղեցին ու թե պատարագը: Քաղաքին մոտ գտնվող մի բլրակին (որի բարձրությունը ես այդպես էլ չիմացա, բայց) որին հասնելու համար պետք եղավ որքով քայլել ու բարձրանալ 5-ից ավել կիլոմերտ այցելեցի նաև շատ ավելի փոքր քան նախորդ, սակայն Սրուբ Երրորդության մեկ այլ եկեղեցի ... սակայն նա դեռ կառուցման փուլում էր: Այդ բլրակից շատ գեղեցիկ տեսարան բացվեց դեպի Բաթումի որը կարելի կլինի տեսնել եթե միայն հասնեք այդտեղ :)
այնուամենայնիվ, սա իմ չպլանավորված սակայն վերջնակետն էր Վրաստանում: Արել եմ որոշ լուսանկարներ, ցանկության դեպքում կարող եմ կիսվել :)

Քիչ ավելի ուշ կպատմեմ իմ (դեռ) ամենատպավորիչ ճամփորդության - դեպի Մոսկվա, Սուրբ Զատիկի տոնախմբությանը Քրիստոս Ամենափրկիչի Տաճարում որի պատարագը մատուցում էր հենց Ռուսաց և Մոսկովյան Պատրիարք Կիրիլը

հովարս
18.04.2012, 17:26
mnowak ջան, թույլ տուր մի եղբայրական խորհուրդ տամ, դու կարող ես գնալ ցանակցածդ եկեղեցին (ՀԱԵ, Ռուս- հունական Ուղ.Ե կամ Կաթոլիկ) որտեղ որ քեզ լավ ես զգում, բայց եթե քեզ հետաքրքրում է հոգուդ անդորն ու փրկությունը, լավ կանես ուշադրությունդ կենտրոնացնես միայն Քրիստոսի վրա, այլ ոչ թե մարդկային հեղինակությունների, աչքին և ականջին հաճելի բաների վրա, սրանք քեզ շատ շուտով կշփոթեցնեն/կգցեն: Եթե ինչ որ բան այնպես չասացի՝ կներես:
Քո ուրախությունը կարող ես կիսվել մեր հետ, որ մենք էլ քեզ հետ ուրախանանք:

mnowak
18.04.2012, 21:06
Շնորհակալ եմ գոնե ինչ-որ կերպ արձագանքելու համար հովարս:

Այս ամսի 13-ին ես մեկնեցի Մոսկվա ու չնայած նրան որ պլանավորել էր առաջին գիշերը անց կացնել հյուրանոցում իսկ երկրորդը լուսացնել բաց երկնքի տակ, այնուամենայնիվ մեկնելուց թ օր առաջ ինձ հետ է կապնվում իմ ծանոթ ... ինչու միայն ծանոթ - իմ նախկինում միայն ծանոթ իսկ հիմա ևս մի ընկերը ու ասում "ինչքան հիշում եմ, դու շամանակին ուզում էիր գաիր ... ինչպե՞ս են պլանները" , իսկ ես մինչ այդ իրա հետ խոսացել էի միքանի ամիս առաջ և դրանից հետո ոչ մի ձայն... Նա ինձ դիմավորեց, տեղավորեց և արեց դա ամենայն անկեղծությամբ:
Շաբաթ օրը մինչ օրվա երեկոի գլխավոր իրադարծությանը մեկնելը ես պլանավորել էի այցելել Sretensky Monastery և Danilov Monastery, ինչպես նաև Կրեմլ ... որը այդպես էլ չգնացի:
Կասեմ մի բան որպեսի լինեմ հակիրճ - Danilov Monastery՛ն դա մի վայր էր որտեղ կար տաքություն ... դա այն տեղերից էր որտեղ մտնում ես և ակամայից չես ուզում դուրս գալ :)
Կլինի իմ պարտքը ամեն անքամ Մոսկվա մեկնելուց այցելեմ հենց այդ վայրը: Ժամը 4-անց կեսից 5-ի կողմ գրավեցի իմ տեղը այնտեղ որտեղից պետք է սկսվեր Քրիստոս Ամենափրկիչի Տաճարի մուտքը: Ոստիկանության անձնակազմը սկզբում ասեց որ կսկսեն ներս թողնել 7-ին, սակայն հետո դա դառավ 9-ը: Ամենահուսալքիչը պետք է լիներ այն որ ես իմացա որ մուտքը հատուկ քարտերով է (նման հրավիրատոմսերի) ու առանց դրա հնար չկա մտնելու... ու տենց էլ կար:
Ես ուղակի նայեցի Տաճարին, Տաճարի խաչերին և ամբողջ իմ այնտեղ սպասման միքանի ժամը աննդհատ խնդրում էի Տիրոջը որ "եթե Քո կամքն է, թույլ տուր ներս գամ Քո Տաճար": Կան այնտեղ նաև այլ մարդիկ, տոմսով և առանց: Ես չեմ մանրամասնի ու տրվի բացատրություններին թե ես ինչ և ոնց եմ հասկանում (իրադարձությունները) սակայն կատարվեց այն ինչ Տիրոջ կամքն էր, Նա մի տարեղ տիկնոջ ձեռքով տվեց ինձ այն ինչով ես կարողացա մտնեմ այն տեղը որի համար անցել եմ այդքան ճանապարհ և տոնեմ այդ տոնը որը ես ոչ մի անքամ մինչ այդ դեռ նման կերպ չեմ դիմավորել...
Հասկանալով որ գերիշխող մեծամասնությունը այստեղ ուղակի կանտեսի իմ գրածը միայն այն պատճառով որ ես չեմ ներկայացնում Հայ Առաքելական Եկեղեցի ... ես ներկայացնում եմ ձեզ իմ պատմության հակիրճ տարբերակը.

Այս Մեծ Պահքը ինձ համար մեծ փորձություն էր առաջին հերթին հոգևոր կողմից ... եղան պահեր որ ես վայր ընկա, բայց ինզ օգնեցին վեր կենամ, եղան պահեր որ թևեր էին պետք - ինձ դրանք չտվեցին, սակայն տվեցին ինքնաթիռի տոմս որպեսի գնամ ճիշտ շանապարհով ...

ես անցա այս փորձությունը ... սակայն դրանք չավարտվեցին, այլ միայն ավելացան :)

հովարս
18.04.2012, 22:47
Ես ուղակի նայեցի Տաճարին, Տաճարի խաչերին և ամբողջ իմ այնտեղ սպասման միքանի ժամը աննդհատ խնդրում էի Տիրոջը որ "եթե Քո կամքն է, թույլ տուր ներս գամ Քո Տաճար": Կան այնտեղ նաև այլ մարդիկ, տոմսով և առանց: Ես չեմ մանրամասնի ու տրվի բացատրություններին թե ես ինչ և ոնց եմ հասկանում (իրադարձությունները) սակայն կատարվեց այն ինչ Տիրոջ կամքն էր, Նա մի տարեղ տիկնոջ ձեռքով տվեց ինձ այն ինչով ես կարողացա մտնեմ այն տեղը որի համար անցել եմ այդքան ճանապարհ և տոնեմ այդ տոնը որը ես ոչ մի անքամ մինչ այդ դեռ նման կերպ չեմ դիմավորել...
Տեսնում ես, Քրիստոսն ասում է.«Ձեր աղոթքների մեջ ինչ որ խնդրեք հավատքով պիտի ստանաք» և դա ճիշտ է: Նման թեմայով կարող ես գրել Ինչ է արել Աստված քո կյանքում բաժնում


Հասկանալով որ գերիշխող մեծամասնությունը այստեղ ուղակի կանտեսի իմ գրածը միայն այն պատճառով որ ես չեմ ներկայացնում Հայ Առաքելական Եկեղեցի ... ես ներկայացնում եմ ձեզ իմ պատմության հակիրճ տարբերակը.Դա այնքան էլ այդպես չի, այստեղ ՀԱԵ ի հակառակորդները ավելի շատ են, բայց դա էական չի, ամեն մարդ կարող է ներկայացնել իր հավատամքը:



ես անցա այս փորձությունը ... սակայն դրանք չավարտվեցին, այլ միայն ավելացան «Եղբայրնե՛րս, բոլորովին ուրախութի՛ւն համարեցէք՝ երբ զանազան փորձութիւններու մէջ իյնաք, գիտնալով թէ ձեր հաւատքին փորձը համբերութիւն կ՚իրագործէ:» Յակոբ.1:2-3, «Ո՛չ միայն այսքան, հապա կը պարծենանք տառապանքներու մէջ ալ. որովհետեւ գիտենք թէ տառապանքը կ՚իրագործէ համբերութիւն, համբերութիւնը՝ փորձառութիւն, ու փորձառութիւնը՝ յոյս. եւ յոյսը ամօթահար չ՚ըներ,» Հռովմ.5:3-5, այնպես որ ուրախ եղիր եղբայրս:)