PDA

Դիտել ողջ տարբերակը : Սեյսմիկ ակտիվություն Հայաստանում

yerevanci
20.10.2011, 19:58
Վերջին օրերին Հայաստանում, հատկապես մերձերևանյան հատվածում, հաճախակի են դարձել 4-5 բալանոց երկրաշարժները, որոնք մտորելու տեղիք են տալիս: Չնայած սեյսմիկ ակտիվությունը նման փոքր ցնցումներով արտահայտվելը բավականին լավ է, քանի որ երկրի ներքին էներգիան դուրս է գալիս և ավելի է փոքրանում ուժեղ երկրաշարժի վտանգը, բայց և այնպես մոտ մեկ ու կես ժամ առաջ ևս մեկ երկրաշարժ է գրանցվել, այս անգամ Մասիս քաղաքից 7 կմ հարավ (հղումն այստեղ՝ http://www.1in.am/arm/armenia_society_38271.html)

VisTolog
20.10.2011, 20:20

Դա երեկ ա եղել:

yerevanci
20.10.2011, 20:41
Դա երեկ ա եղել:

շտապեմ հիասթափեցնել, երեկ այ այս մեկնա եղել http://tert.am/am/news/2011/10/19/earthquake/

VisTolog
20.10.2011, 20:48
շտապեմ հիասթափեցնել, երեկ այ այս մեկնա եղել http://tert.am/am/news/2011/10/19/earthquake/

Մուգ նշածս հատվածները նայիր:

1in.am

Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Առաջին լրատվականին» (http://1in.am/arm/index_.html?from=logo) լրացուցիչ տեղեկացրին, որ այսօր ժամը 19.19–ին ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Մասիս քաղաքից 7 կմ հարավ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Երևան, Մասիս, Արտաշատ քաղաքներում և Մխչյան, Արաքսավան, Դիմիտրով, Մասիս գյուղերում` 3-4 բալ ուժգնությամբ:

tert.am

Ժամը 19.30-ին «ՍՊԱԾ»-ը հաղորդեց, որ Մասիս քաղաքից մոտ 7 կմ հարավ տեղի է ունեցել 3,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև Երևանում, Արտաշատում, Մասիսում:
Տվյալները ճշտվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Այս մասին հաղորդում է Արտակարդ իրավիճակների նախարարությունը:

Տարբերությունը ո՞րնա:

Եթե չես նկատել, ամսաթիվը`

1in.am -ում` 21:02 | Չորեքշաբթի 19.10.2011
tert.am -ում` 20:00 • 19.10.11

ԱԻՆ-ում երկու անգամա նույն լուրը գրված, ուղղակի երկրորդում թարմեցված տեղեկություններ են:

yerevanci
20.10.2011, 21:05

լավ Հով ջան, ոնց որ չէի նկատել դա, բայց դրանով թեմայի իմաստը չի փոխվում, քանի որ վերջին օրերին իրոք մեր տարածքում սեյսմիկ ակտիվություն է

Rammstein
21.10.2011, 00:26
Իսկ թեմայի նպատակը ո՞րն ա, արձանագրել բոլոր երկրաշարժե՞րը, թե՞ ինչ-որ ավելի լուրջ նպատակ կա:

Հայաստանը նոր չի, որ հայտնվել ա սեյսմիկ գոտում, միշտ էլ սեյսմիկ գոտում ա եղել, էնպես որ նման փոքր երկրաշարժերից պետք չի անհանգստանալ: Պետք ա անհանգստանալ միայն մեծ երկրաշարժից, քանի որ Հայաստանը սկսել ա համարվել 9 բալանոց սեյսմավտանգ գոտի միայն 1988-ի երկրաշարժից հետո, հետեւաբար դրանից առաջ կառուցված շենքերից շատերը կարող են չհամապատասխանել մեր սեյսմիկ պայմաններին ու իրոք որոշ տիպի շենքեր ցավոք սրտի չեն համապատասխանում, 9 բալին դժվար թե դիմանան: Բայց դե մեր պետությունը անգամ ամենածանր վիճակում գտնվող վթարային շենքերի հարցերը չի կարողանում լուծել, ուր մնաց վատ սեյսմակայունությամբ շենքերին ուշադրություն դարձնի:

Նոր մի հատ կայք (http://spitakseism.info/index.php?q=node/14) գտա, որտեղ կարճ կոնկրետ տեղեկություն կա, թե որ շենքերն են հուսալի, որոնք` ոչ: Կայքում գրվածին միայն հավելեմ, որ միջհարկային ծածկերի բարձրացման մեթոդով կառուցված շենքերի երկու տեսակ կա` մեկ միջուկանի (էն 16 թաղամասի շենքերը) ու երկու միջուկանի (Նոր Նորքում շատ կան սրանցից): Երկու միջուկանիները շատ ավելի վատն են, որտեւ միջուկներն իրար կապված չեն ու երկրաշարժի ժամանակ համընթաց չեն շարժվում:

Բայց թող ոչ մեկին չթվա, թե եթե տունը ծախի գնա Հյուսիսային պողոտայում տուն առնի, վերջ, լրիվ հուսալի կլինի: Չէ, ինչպես Հայաստանում ցանկացած բան, էնպես էլ հիմիկվա «էլիտար» շենքերի կառուցումը արվում ա նորմերի խախտումներով:

Ինձ թվում ա` թեման կարելի ա տեղափոխել «Կրոն» բաժին, որտեւ մնում ա միայն աղոթել, որ ուժեղ երկրաշարժ չլինի… :))

Rammstein
23.10.2011, 14:45
Երկրաշարժը զգացի՞ք` բառացիորեն 2 րոպե առաջ: :sos

Մի 4-5 բալ կլիներ:

Նաիրուհի
23.10.2011, 14:46
Բառացիորեն մեկ-երկու րոպե առաջ հերթական երկրաշարժը եղավ։ Ուժգնություն-բան, էպիկենտրոն չգիտեմ, բայց մի քանի վայրկյան ցնցումները շատ պարզ զգացվում էին։ Համենայն դեպս մասիվում լավ զգալի էր

Հ. Գ. Հենց նոր մայրիկս զանգեց Գյումրիից. էնտեղ էլ շատ ուժեղ զգացվել է։ Հիմա էլ շենքի բակում բոլորը դրանից են խոսում։

Ձայնալար
23.10.2011, 14:52
Կարգին ցնցեց: Վախեցել էինք :scare

Kita
23.10.2011, 14:54
այ մարդ ես ոչինչ չեմ զգում:( աչքիս մեր շենքից է:( կամ տեղից, բայց նույնիսկ մի թեթև բան չզգացի:(

Կարևորը սենց էլ մնա, ավելի ուժեղ չլինի:)

VisTolog
23.10.2011, 14:58
Փաստորեն երկրաշարժը եղելա Թուրքիայում, 6.4 բալ:

Kita
23.10.2011, 15:08
Փաստորեն երկրաշարժը եղելա Թուրքիայում, 6.4 բալ:

Վիստ աղբյուրը տուր էլի

Kita
23.10.2011, 15:10
7.3 է ցույց տալիս:(
http://quakes.globalincidentmap.com/

Մանուլ
23.10.2011, 15:10
Վիստ աղբյուրը տուր էլի

Հես ա (http://earthquake.usgs.gov/earthquakes/recenteqsww/Quakes/usb0006bqc.php), Կիտ, բայց սրա տվյալներով 7.3 բալ ա, ինչը իմ կարծիքով ավելի հավանական ա:

Kita
23.10.2011, 15:10
Հես ա (http://earthquake.usgs.gov/earthquakes/recenteqsww/Quakes/usb0006bqc.php), Կիտ, բայց սրա տվյալներով 7.3 բալ ա, ինչը իմ կարծիքով ավելի հավանական ա:

Հա հաստատ, մեզ մոտ տենց վառ չէր զգացվի 6ի դեպքում

VisTolog
23.10.2011, 15:17
Հես ա (http://earthquake.usgs.gov/earthquakes/recenteqsww/Quakes/usb0006bqc.php), Կիտ, բայց սրա տվյալներով 7.3 բալ ա, ինչը իմ կարծիքով ավելի հավանական ա:

Նոր են փոխել, 6.3 էր ցույց տալիս: Հիմա արդեն երկու տեղումա ցույց տալիս 7.3:

http://i.imgur.com/Yd86K.png

Hayk Avetisyan
23.10.2011, 15:43
http://quakes.globalincidentmap.com/ սեյսմիկ ակտիվությունների մշտական տեղեկատվության սայթ

Lion
23.10.2011, 16:02
Սատկածը... 88-ից էսկողմ սենց ուժեղ ցնցումներ չէի զգացել...:(

Արէա
23.10.2011, 16:09
Էս ոնց էր թափ տալի էս անտերը :angry

VisTolog
23.10.2011, 16:18
Էպիկենտրոնում 9-10 բալ, Երևանում 3-4, 8 հետցնցում մինչև 6 բալ:

mnowak
23.10.2011, 16:54
Երկրաշարժի պահին մի տեղակ ինձ վատ զգացի ... 2-րդ հարկում եմ ապրում , շարժում չեմ զգացել

Նաիրուհի
23.10.2011, 16:56
Էլի ցնցումներ Վանում (http://www.emsc-csem.org/Earthquake/earthquake.php?id=239908):(

mnowak
23.10.2011, 16:58
Էլի ցնցումներ Վանում (http://www.emsc-csem.org/Earthquake/earthquake.php?id=239908):(
դա ֆոն ա .... aftershock

Նաիրուհի
23.10.2011, 17:11
դա ֆոն ա .... aftershock

Գիտեմ, բայց դե... Արդեն մոտ 20 հետցնցում է եղել։

Էս էլ թուրքական հեռուստատեսություն (http://www.tgrthaber.com.tr/CanliYayin/TgrtHaber.asp)՝ օնլայն։

davidus
23.10.2011, 17:28
Ոտքի վրա էի, բան չեմ զգացել... միայն նկատեցի, որ լուսամփոփը ուժող օրօրվում էր: Ոնց որ ավերածություններ կան հա՞ Թուրքիայում:

mnowak
23.10.2011, 17:32
Ոտքի վրա էի, բան չեմ զգացել... միայն նկատեցի, որ լուսամփոփը ուժող օրօրվում էր: Ոնց որ ավերածություններ կան հա՞ Թուրքիայում:
կան ... որոշ լրատվամիջոցներ ասումեն նույնիսկ 7 հարկանի շենքի փլուզման մասին մասին մնացածը ուղակի շենքերի փլուզման...

ինչ վերաբերվումա ցնցմանը - հետաքրքիրը այն էր որ ցնցում չզգացի բայց գլխապտույտ զգացի

Նաիրուհի
23.10.2011, 17:39
Ոտքի վրա էի, բան չեմ զգացել... միայն նկատեցի, որ լուսամփոփը ուժող օրօրվում էր: Ոնց որ ավերածություններ կան հա՞ Թուրքիայում:

Զոհեր ու վիրավորներ էլ կան ոնց որ։ Համենայն դեպս թուրքական մի ալիքով ահագին վիրավորների ցույց տվեցին։

anahit96
23.10.2011, 18:13
Ցնցումներից մինչև հիմա ահավոր գլխապտույտ ու սրտխառնոց ունեմ,բայց ոչինչ չզգացի,չնայած սենյակիս ջահը համարյա ընկնում էր:Ասում են էպիկենտրոնը Վանն էր ու 800-1000 զոհ կա

VisTolog
23.10.2011, 18:24
Ցնցումներից մինչև հիմա ահավոր գլխապտույտ ու սրտխառնոց ունեմ,բայց ոչինչ չզգացի,չնայած սենյակիս ջահը համարյա ընկնում էր:Ասում են էպիկենտրոնը Վանն էր ու 800-1000 զոհ կա

1000ից ավել էլ կլինի, որտև էդ տարածքում 300.000ից ավել մարդա ապրում:

Ozon
23.10.2011, 21:59
http://www.youtube.com/watch?v=5j8wA2HbDzI

Hayk Avetisyan
24.10.2011, 10:29
53231 :o

Vaio
24.10.2011, 16:29
Երեկ մեր տանը ջահը (люстра) նենց էր ճոճվում, որ մտածում էի ինչ անեի՝ մտնեի սեղանի տակ, թե գնայի սյունի կողքը կանգնեի, էնքան մտածեցի, վերջը մնացի մտածելով տեղս կանգնած՝ հետևելով ջահի ճոճման ընթացքին:

Բայց կարող եմ հաստատ ասել, որ երեկվա երկրաշարժը երկարատև էր՝ մոտ 15-20 վայրկյան կլիներ: Նենց չէր, որ առաջացավ ու միանգամաից վերացավ, լավ էլ երկար էր:

Հ.Գ. Սենց ուժեղ երկրաշարժ կյանքումս չեի զգացել ինձ վրա:

Հայկօ
24.10.2011, 18:06
Ժող, Մեծամորի ատոմակայանում ո՞վ վստահելի ծանոթ ունի: Ինֆորմացիա ա պետք:

My World My Space
24.10.2011, 18:17
Ժող, Մեծամորի ատոմակայանում ո՞վ վստահելի ծանոթ ունի: Ինֆորմացիա ա պետք:

Հայկո ջան ընդեղ լոխ լավ ա....

Rammstein
24.10.2011, 23:16
Ժող, Մեծամորի ատոմակայանում ո՞վ վստահելի ծանոթ ունի: Ինֆորմացիա ա պետք:

Էն, որ ասում են, որ ատոմակայանը 9 բալի համար ա հաշվարկված ու գտնվում ա Հայաստանի ամենաապահով վայրում, սուտ չեն ասում: Եթե մեր ատոմակայանին 1988-ին բան չի եղել, ապա հիմա մտածելը իմաստ չունի: Դեռ 88-ից հետո էլ ավելի են ամրացրել, էնպես որ մեր ատոմակայանը էն Նու Պագաձիի 10-րդ սերիայի չքանդվող զուգարանի պես պինդ ա: :))

Hayk Avetisyan
25.10.2011, 15:57
Երեկ մեր տանը ջահը (люстра) նենց էր ճոճվում, որ մտածում էի ինչ անեի՝ մտնեի սեղանի տակ, թե գնայի սյունի կողքը կանգնեի, էնքան մտածեցի, վերջը մնացի մտածելով տեղս կանգնած՝ հետևելով ջահի ճոճման ընթացքին:

ընդհանուր դուռը կիսաբաց թող ու պարկի չուգունե վաննայի մեջ

Artgeo
25.10.2011, 17:33
Ժող, բայց նենց տխուր ա... Մեր գործի տեղը ամենապատրաստվածը ես էի... ու այ դա իրոք տխուր ա: Մեր բնակչությունը տարական բաներ չգիտի երկրաշարժի ու դրա ժամանակ վարքի մասին: Իսկ ես, որ գիտեի, ոչինչ չկարողացա ասել կամ անել, մի քանի իրենց հիստերիկ պահողների պատճառով, որոնք մնացած բոլորին գժվցրին: ՏԽՈՒՐ Ա...

Նենց տպավորություն ա, կարծես մարդիկ միայն երկրաշարժի ժամանակ են իմանում, որ սեյսմիկ անկայուն տարածաշրջանում ենք ապրում...

Սեյսմոլոգիական կազմակերպությունների մասին խոսելն ավելորդ է... Նրանք թերթերից են իմանում երկրաշարժերի մասին...

Valentina
25.10.2011, 18:12
ընդհանուր դուռը կիսաբաց թող ու պարկի չուգունե վաննայի մեջ

Որ վաննայի մեջ պառկեց ի՞նչ, գոնե սեղանի տակ մտնելը հասկանալիա:

yerevanci
25.10.2011, 18:28
Փաստորեն մի բան զգում էի այս թեման բացելուց

Vaio
25.10.2011, 18:58
Հենց նոր՝ 2 րոպե առաջ, տեղի ունեցավ երկրաշարժ, իմ կարծիքով 4 բալ կլիներ, նախորդից մի քիչ թույլ էր, բայց էլի ՀՍՏԱԿ զգացվեց:

Լավ չի... լավ չի...

Meme
25.10.2011, 19:02
Հենց նոր՝ 2 րոպե առաջ, տեղի ունեցավ երկրաշարժ, իմ կարծիքով 4 բալ կլիներ, նախորդից մի քիչ թույլ էր, բայց էլի ՀՍՏԱԿ զգացվեց:

Լավ չի... լավ չի...

Ես էլ զգացի ֆիլմ էի նայում, ու զգացի թե ոնց էր սենյակիս ջահը ճոճվում, ու մենակ ես դուրս գնացի, տեսնելու ի՞նչ է կատարվում դրսում....Ոչինչ էլ չկար
Անցած անգամ չէի զգացել, մեքենայի մեջ էինք...

Vaio
25.10.2011, 19:02
ընդհանուր դուռը կիսաբաց թող ու պարկի չուգունե վաննայի մեջ

Բա որ պատալոկը փլվի ու բետոնը թափվի վաննայի մեջ?

Moonwalker
25.10.2011, 20:25
Հենց նոր՝ 2 րոպե առաջ, տեղի ունեցավ երկրաշարժ, իմ կարծիքով 4 բալ կլիներ, նախորդից մի քիչ թույլ էր, բայց էլի ՀՍՏԱԿ զգացվեց:

Լավ չի... լավ չի...

Այսօր` հոկտեմբերի 25-ին, ժամը 19.55-ին, Թուրքիայի տարածքում` Վան քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արեւելք տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ:Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից news.am-ին հայտնում են, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանի տարածքում, մասնավորապես Երեւանում` 3-4 բալ ուժգնությամբ:Թուրքիայում նոր ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:

Աղբյուր (http://news.am/arm/news/79358.html)

Ո՜ւֆ է:cry2

yerevanci
25.10.2011, 22:36
Նման հզոր հետցնցումները նորմալ երևույթ են, իհարկե ոչ ցանկալի ու նաև վախենալու առիթ տվող, բայց փաստ, արդեն պաշտոնական հայտարարել են այսօրվա ցնցումների մաին http://1in.am/arm/armenia_society_39154.html

yerevanci
26.10.2011, 10:43
ևս մեկ՝ ավելի թույլ ցնցում http://1in.am/arm/regional_turkey_39174.html

Vaio
26.10.2011, 15:50
Որքան երկրաշարժի օջախի հիպոկենտրոնը խորն է, այնքան լավ?

yerevanci
26.10.2011, 16:56
Որքան երկրաշարժի օջախի հիպոկենտրոնը խորն է, այնքան լավ?

Դե հա խորությունը կապ ունի, բայց առաջնային կարևոր է ալիքների շարժման ձևը, որոնք լինում են ուղղահայաց և հորիզոնական, ուղղահայացի դեպքում երկրաշարժի ուժգնությունը բավականին մեծ է լինում, բայց տարածման արեալները՝ փոքր, իսկ երկրորդի դեպքում ալիքները աստիճանաբար մարում են՝ հեռավորությունից կախված: Իսկ ընդհանրապես նման ուժեղ երկրաշարժերի դեպքում այդ երկու ալիքներն էլ դիտվում են, օրինակ Սպիտակի երկրաշարժի դեպքում

yerevanci
27.10.2011, 16:06
Հայաստանն օգնություն է ուղարկում Թուրքիային http://tert.am/am/news/2011/10/27/armenia-aid

Valentina
27.10.2011, 16:55
Հայաստանն օգնություն է ուղարկում Թուրքիային http://tert.am/am/news/2011/10/27/armenia-aid

Սպասեցին մարդիկ կոտորվեն, նոր են ստեղից ընդեղից օգնություն ընդունում:

yerevanci
27.10.2011, 17:06
Սպասեցին մարդիկ կոտորվեն, նոր են ստեղից ընդեղից օգնություն ընդունում:

դե լավա գոնե հասկացան, որ պետքա իրենց անիմաստ արժանապատվությունը դնել մի կողմ ու դիմել օգնության

Bruno
27.10.2011, 18:41
դե լավա գոնե հասկացան, որ պետքա իրենց անիմաստ արժանապատվությունը դնել մի կողմ ու դիմել օգնության

Ինչ արժանապատվության մասին է խոսքը: Իրենց ուզածը հենց Valentina-ի գրառումն է:

Սպասեցին մարդիկ կոտորվեն, նոր են ստեղից ընդեղից օգնություն ընդունում:

Մի մոռացեք, որ Վանում հիմնականում ապրում են քրդեր, իսկ քրդերը այսօր Թուրքիայի համար մեկ թշնամին են:
Իմ կարծիքով այս երկրաշարժն էլ բնական աղետ չի եղել, այլ հերթական անգամ օգտագործվել է տեկտոնիկական (http://news.students.ru/2010/02/02/tektonicheskoe_oruzhie_istorija_i_sovremennost.html) զենք:

Այնպես որ Հայաստանի սեյսմիկ ակտիվությունը կախված է հզոր պետությունների շահերից: :(

Artgeo
28.10.2011, 01:09
Ցանկացած աղետի ժամանակ, առաջին մի քանի օրը օգնություն չեն ընդունում սովորաբար, շերլոկհոլմսությունը դադարեք

Hayk Avetisyan
28.10.2011, 13:39
Որ վաննայի մեջ պառկեց ի՞նչ, գոնե սեղանի տակ մտնելը հասկանալիա: ասածիդ մեջ իռոնյա եմ տեսնում: Վաննայի մեջ մտնելու սռաջարկությունը ցույց են տվել լուրջ հաղորդումով: Իրանից կոշտ ֆոռմա ու 5 կողմից պահպանում ա:

Bruno
28.10.2011, 13:59
Ցանկացած աղետի ժամանակ, առաջին մի քանի օրը օգնություն չեն ընդունում սովորաբար, շերլոկհոլմսությունը դադարեք

Ավելի լավ է շերլոկհոլմսություն անենք, քան գալուստսահակյանություն:

Փաստորեն 88-ի երկրաշարժը ցանկացած աղետ չեր, քանի որ արդեն հաջորդ օրը օգնություն էինք ընդունում, կամ հենց Թուրքիայի Իզմիտի 1999-ի երկրաշարժը, երբ մի քանի ժամ հետո արդեն օգնություն էին ընդունում:

Տեսնես Reuters-ը ինչի ա այսպես (http://tert.am/am/news/2011/10/26/reuters-turkey/) լուսաբանել:

Moonwalker
28.10.2011, 18:59

Հլը թվերին նայի (բոլորի համար վերցնում ենք պաշտոնականները)՝

Սպիտակ-1988՝ ~ 25.000
Իզմիթ-1999՝ ~ 17.000
Վան-2011՝ ~ 1.000

Տարբերությունը, ԻՀԿ, ամեն ինչ բացատրում է::pardon

Հետո, ենթադրենք թուրքերը քրդերի դեմ տեկտոնական զենք են կիրառել:
Կատարում ենք պարզ հաշվարկ՝
Թուրքիայում քրդերի պաշտոնական թիվը՝ 14-18,5 մլն (վերցնենք 15 մլն.)
Զոհվածների թիվը՝ ~ 1.000 (բազմապատկում ենք 10-ով, իբր թուրքերը կոծկում են իրական տվյալները՝ 10.000)

Փաստորեն դո՞ւրս է գալիս, որ թուրքական կառավարությունը նման ռիսկային ներկայացումը կազմակերպելու համար էդքան ջանք է դրել ու արդյունքում ազատվել է իր թշնամիների միայն ~ 0.07%-ից (էն դեպքում, որ քրդերի թիվն իրականում մեր ընդունածից շատ է, իսկ զոհվածներինը՝ քիչ):
Ինչ խոսք շաա՜տ արդյունավետ օպերացիա է:

:pardon

Կարեն Կանտարով
28.10.2011, 19:43

Նույնը Ամն արեց Յամայկա կղզու վրա,որի արդյունքում զոհվեցին սեվամորթներ,դրանք մարդահաշիվ չեն `քրդերի նման....

Bruno
28.10.2011, 19:53
Մարդու աչքը վախեցնելու համար, պարտադիր չի, որ մարմնի կեսը կտրես, բավական է մի լավ «չափալախ»:

Ամերիկան էլ Ճապոնիային կապիտուլացիայի ենթարկեց ընդամենը 2 ռումբով և թվերը քաղաքականության մեջ ոչինչ չեն ասում:

Moonwalker
28.10.2011, 21:11
Մարդու աչքը վախեցնելու համար, պարտադիր չի, որ մարմնի կեսը կտրես, բավական է մի լավ «չափալախ»:

Ամերիկան էլ Ճապոնիային կապիտուլացիայի ենթարկեց ընդամենը 2 ռումբով և թվերը քաղաքականության մեջ ոչինչ չեն ասում:

Եթե անգամ «չափալախ» կոչվածը աշխատում է, ապա հաստատ ոչ քրդերի դեպքում: Քրդերին արյունով չես վախեցնի՝ ասենք Դերսիմի դեպքերը վկա (իրանց տառապանքն էլ նենց ոչինչ փորձ (http://en.wikipedia.org/wiki/Timeline_of_Kurdish_uprisings) ունի):

Ինչևէ, չօֆֆթոփենք այս ոչ անհամապատասխան թեմայում:

yerevanci
29.10.2011, 10:11
Վանի երկրաշարժի պատճառով ճաքել է Սուրբ խաչի գմբեթը http://tert.am/am/news/2011/10/29/van-akhtamar

Սելավի
29.10.2011, 13:11
Մի հատ թեմա կար որտեղ հաճախ էի գրառումներ անում, հիմա չեմ կարողանում գտնել, դրա համար էլ ստեղ եմ ուզում մի բան գրել, քանզի ասելիքիս հետ համապատասխանում է այս թեմայի վերնագիրը:
Նախ սկսեմ նրանից որ այս վերջի մեկ շաբաթվա ընթացքում, մեր մոլորակում արդեն երրորդ անգամ է տեղի ունենում 7 և բարձր մագնիտուդի ուժգնության երկրաշարժ:
Ծանոթացման կարգով նշեմ նաև որ մեր մոլորակի երկրաշարժերի մոնիտորինգի արդյունքով, մինչև ութսունական թվակաները 7 և բարձր մագնիտուդի երկրաշարժեր մեր մոլորակում տարեկան գրանցվում էր միջինը երեք հատ:
Ութունական թվականներից հետո մի փոքր տարեկան միջինը բարձրացավ հասնելով հինգի:
Որպեսզի կարդացողները պատկերացում ունենան ինչ ասել է 7 և բարձր մագնիտուդի երկրաշարժ, ասեմ որ Լենինականի երկրաշարժը 6,2 մագնիտուդ ուժգնությամբ էր:
Հիմա մի կողմ թողնենք այն հարցը որ կան մարդիկ և սարքավորումներ որոնք օրերի ճշգրտությամբ կարողանում են կանխորոշել երկրաշարժերի օջախները:
Դրա մասին չէ որ ուզում եմ խոսել:
Այլ այն մասին որ միայն 2011 թվականին՝ արդեն իսկ այս օրերի կտրվածքով մեր մոլորակում 14 անգամ տեղի է ունեցել 7 և բարձր մագնիտուդի երկրաշարժ, որից երեքը այս շաբաթվա մեջ:
Այս լինելիք երկրաշարժերի և մնացած բաների մասին ես գրում էի ( ի՞նչ է կատարվում երկիր մոլորակում) համանուն թեմայում: Սակայն հիմա չգտա, թե որ ենթավեռնագրում է այդ թեման դրա համար այստեղ եմ գրում:

Պատահական չէ նաև այժմյան ջրհեղեղները, և ակտիվացող հրաբուխները, դրանք բոլորը նույնպես նույն շղթայի շարքային օղակներն են:
Մեր տարածաշրջանը ընդհուպ մոտեցել է իր աշախարհագրական «սալաքարերի» ( երևվի սենցա հայերեն) էներգետիկ լարվածությանը:
Մեր տարածաշրջան ասվածը՝ դա Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Ազրբեջանի, և Հայաստանի տարածքներն են:
Մի քիչ ավելի մեծ է այդ տարածաշրջան ասվածը աշխարհագրական բնորոշումներով, սակայն բավարարվենք այսքանով, քանզի՝ Միջերկրական ծովի շրջակայքում եթե անգամ տեղի ունենա բարձր մագնիտուդի երկրաշարժ, դժվար Հայաստանում զգացվի ուժեղ ցնցում:
Հիմա այս ներածությունից հետո անցնեմ բուն թեմային:
Հայաստանը՝ ունի բարձր պոտենցիալ հնարավորություն, հայտնվելու երկրաշարժի էպիկենտրոնում, այդ պոտենցիալ հնարավորությունը այսօր արդեն կազմում է 65%

Այստեղ կա մի կարևոր հարց:
Ինչպես վարվել ատոմակայանի հետ: Քանզի ատոմակայանը ավելի շատ վնաս կտա Հայաստանին քան 7 մագնիտուդի ուժգնությամբ երկրաշարժը: (Մոռացեք մասնագետների լոլոները, թե ատոմակայանը ապահով «ձեռքերում է» մասնագետները պատկերացում չունեն անգամ թե ինչ էներգետիկ «ֆազ»-ի մեջ է մտել մեր մոլորակը) :

Եթե անգամ փակեն ատոմակայնը միևնույնն է վտանգը դեռ լինելու է, ամբողջովին վտանգազերծելու համար ինձ թվում է բավականին խոշոր գումարներ են անհրաժեշտ:
Վտանգի աստիճանի մասին արդեն ասվել է Հայաստանի կառավարությանը, սակայն այդ մարդիկ չեն ուզում հրաժարվել իրենց շատ դոլարներ ապահովող այդ բիզնեսից: Եվ այդ զգուշացումները համարում են հեքիաթ:

Եթե հասարակական կազմակերպությունները ոտքի կանգնեն և իրենց միանան բազմաթիվ Հայաստանի քաղաքացիներ, մի գուցե մի բան փոխվի, մանավանդ որ դեռ ժամանակ կա, և մարդկանց կողմից է աշխատելու նաև Երկիր մոլորակը:
Կարճ ժամանակ անց նա ուրիշ տարածաշրջանում, ցույց կտա ամբողջ մարդկությանը, թե որքան վտանգավոր են այդ ժամացուցային «ռումբերը», որոնք տարածված են ամբողջ աշխարհով մեկ: Դա կլինի հստակ մեսեջ ողջ մարդկությանը, որ օր առաջ սառեցնեն իրենց տարածաշրջաններում գտնվող այդ զարհուրելի մեխանիզմները:
Ինձ թվում է, այն երիտասարդները, հասարակական կազմակերպությունները, որոնք այս օրերին իրենց էներգիան ներդնում են ուրիշ ( նույն պես կարևոր) հարցեր լուծելու համար, պետք է այդ միասնական էներգիան այսօր ներդնեն «ուղղեն մոբիլիզացնեն» այս հույժ կարևոր հարցի անհապաղ լուծմանը, բայց ոչ թե ագրեսիվ ձևերով, ինչպես նկատում եմ հիմա են պայքարում, տարբեր հարցերի շուրջ՝ այլ դեբատներով, երկխոսությամբ՝ հանգիս, հավասարակշռված, ծանրակշիռ փաստարկներով, որպեսզի լսելի լինեք:
Ով հանգիստ ու կամացա խոսում, նրան ավելի ուշադիր են լսում:
Այսքանը ժողովուրդ ջան:
Նախորոք ասեմ, գրածիս շուրջ ոչ ոքի հետ չեմ բանավիճելու, բանավիճելը իմը չէ :)

Rammstein
29.10.2011, 19:49
Որպեսզի կարդացողները պատկերացում ունենան ինչ ասել է 7 և բարձր մագնիտուդի երկրաշարժ, ասեմ որ Լենինականի երկրաշարժը 6,2 մագնիտուդ ուժգնությամբ էր:

Էդ փոքր թիվը ո՞րտեղից: Ինետում ամեցածրը 6.8 հանդիպեցի: Տեղ էլ կա, 7.2 ա գրած:

Ինչպես վարվել ատոմակայանի հետ: Քանզի ատոմակայանը ավելի շատ վնաս կտա Հայաստանին քան 7 մագնիտուդի ուժգնությամբ երկրաշարժը:

Էդ ո՞վ ա որոշել, թե ինչքան վնաս կտա ատոմակայանը 7 մագնիտուդ երկրաշարժի դեպքում:

(Մոռացեք մասնագետների լոլոները, թե ատոմակայանը ապահով «ձեռքերում է» մասնագետները պատկերացում չունեն անգամ թե ինչ էներգետիկ «ֆազ»-ի մեջ է մտել մեր մոլորակը) :

Եթե մասնագետները պատկերացում չունեն, ապա ո՞վ ունի, մի՞թե Դուք, հարգելի Սելավի:
Եթե գիտական մակարդակի հիմնավորումներ ունեք ատոմակայանի պոտենցիալ վտանգների մասին, խնդրեմ, գրեք, իսկ եթե չունեք, անտեղի խուսափ մի՛ հրահրեք:

Կարճ ժամանակ անց նա ուրիշ տարածաշրջանում, ցույց կտա ամբողջ մարդկությանը, թե որքան վտանգավոր են այդ ժամացուցային «ռումբերը», որոնք տարածված են ամբողջ աշխարհով մեկ: Դա կլինի հստակ մեսեջ ողջ մարդկությանը, որ օր առաջ սառեցնեն իրենց տարածաշրջաններում գտնվող այդ զարհուրելի մեխանիզմները:

Ռումբեր ասելով ատոմակայաննե՞րը նկատի ունեք: Ուրեմն Դուք անգամ չգիտեք, որ Հայաստանի ԱԷԿ-ը ենթակա չի պայթելու, ռեակտորը պայթող չի: Ու, փաստորեն, առանց մեր ատոմակայանի մասին որեւէ տեղեկություն իմանալու եկել սենց քարոզներ եք կարդում: Ընդամենը գիտեք, որ դա ատոմակայան ա ու եզրակացրել եք, որ ինքը զարհուրելի մեխանիզմ ա:
Մեր ատոմակայանում էնպիսի ռեակտոր ա դրված, որը դնում էին ատոմային սուզանավերի մեջ:

Նախորոք ասեմ, գրածիս շուրջ ոչ ոքի հետ չեմ բանավիճելու, բանավիճելը իմը չէ :)

Էսնքանից հետո էլ ի՞նչ բանավիճել: :pardon

Սելավի
29.10.2011, 22:18
Ռումբ բառը փոխաբերական իմաստով եմ գրել, Ես գիտեմ որ չի տրաքում հարգելի Rammstein:

Եթե գտնում էս որ ատոմակայանը ապահով է, ուրեմ թող քո ասածով լինի:
Մնացածը հասկացիր այնպես ինչպես ուզում էս:

VisTolog
30.10.2011, 00:25
Էդ փոքր թիվը ո՞րտեղից: Ինետում ամեցածրը 6.8 հանդիպեցի: Տեղ էլ կա, 7.2 ա գրած:

53263

Rammstein
30.10.2011, 01:01
53263

Էս էլ USGS-ի սայտը` http://earthquake.usgs.gov/earthquakes/world/events/1988_12_07.php` 6.8 մագնիտուդ:

Ինչեւէ, կարեւորը գիտենք, որ Սպիտակի երկրաշարժը 10 բալ կամ նույնիսկ ավել ա եղել: Իսկ եթե մագնիտուդով ենք ասում, պիտի նաեւ հիպոկենտրոնի խորությունը նշենք:

Artgeo
31.10.2011, 12:28
Ավելի լավ է շերլոկհոլմսություն անենք, քան գալուստսահակյանություն:

Փաստորեն 88-ի երկրաշարժը ցանկացած աղետ չեր, քանի որ արդեն հաջորդ օրը օգնություն էինք ընդունում
Ումի՞ց

Lion
09.11.2011, 23:35
Երկրաշարժ... մի քանի րոպե առաջ... :(

VisTolog
10.11.2011, 00:30
Երկրաշարժ... մի քանի րոպե առաջ... :(

Հա, Թուրքիայումա եղել 5.7:

VisTolog
10.11.2011, 01:48
Թուրքիայի Վան քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևմուտք, այսօր` նոյեմբերի 9-ին, ժամը 23:23-ին, տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am (http://news.am/)-ին հայտնում են, որ երկրաշարժը թույլ զգացվել է նաեւ Հայաստանի Հանրապետության արևմտյան հատվածում:Շիրակի մարզում երկրաշարժը զգացվել է 3 բալ:Մայրաքաղաքում զգացվել են թույլ ցնցումներ, մոտ 3 բալ:Ավելի վաղ NEWS.am (http://news.am/)-ը հայտնել էր, որ Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում երկրաշարժ էր գրանցվել նաեւ նոյեմբերի 9-ի գիշերը ժամը 02:05-ին, որը նույնպես զգացվել էր Հայաստանում, մասնավորապես, Երեւանում: Էպիկենտրոնը գտնվել է 9,4 կմ խորության տակ, իսկ ուժգնությունը կազմել է 5,4 մագնիտուդ:Նշենք, որ 7,2 մագնիտուդով հզոր երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում:

http://news.am/arm/news/81322.html

Ա (http://news.am/arm/news/81322.html)վելացնեմ, որ կառույցներ են քանդվել ու ամենաքիչը 3 զոհ արդեն կա:

VisTolog
10.11.2011, 10:26

Պաշտոնական տեղեկությամբ կա 7 զոհ, քանդվել է 25 կառույց, որից 22 տներ են եղել առանց բնակչի իսկ 2-3-ը եղել են հյուրանոցներ, որտեղից հանվել է 23 վիրավոր: Տարբեր տեղեկությունների համաձայն երկրաշարժից տուժել են 50-ից ավել մարդ:

VisTolog
21.11.2011, 19:19
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին, ժամը 15.52-ին ՀՀ տարածքում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Աշտարակ քաղաքից 12 կմ դեպի հյուսիս:Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:Թույլ ցնցումներ են զգացվել նաև մայրաքաղաքում:

http://news.armeniatv.com/post/id/74656/

VisTolog
25.11.2011, 17:25
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին, ժամը 11.54-ին Նախիջևան-Հայաստանի սահամանային գոտում` Սիսիան քաղաքից 33 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:Էպիկենտորնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 39.3200 և արևելյան երկայնության 45.7800:

VisTolog
27.12.2011, 18:56
Այսօր` դեկտեմբերի 27-ին, ժամը 15.38-ին ՍՊԱԾ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.11-ին Արթիկ քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւելք տեղի է ունեցել 2,3 մագնիտուդով երկրաշարժ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am (http://news.am/)-ին հայտնում են, որ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Արթիկ քաղաքում` 2-3 բալ:

http://news.am/arm/news/87578.html

VisTolog
28.12.2011, 12:14
Մոտ 17 րոպե առաջ երկրաշարժ է տեղի ունեցել մեր տարածքում < 3: ԱԻՆ-ը դեռ ոչինչ չի ասում: Իմ կարծիքով դեռ շարունակվում են ցնցումները::unsure

Նաիրուհի
28.12.2011, 12:17
Մոտ 17 րոպե առաջ երկրաշարժ է տեղի ունեցել մեր տարածքում < 3: ԱԻՆ-ը դեռ ոչինչ չի ասում: Իմ կարծիքով դեռ շարունակվում են ցնցումները::unsure

Լավն էր. թեթև, հավես, պուճուրիկ երկրաշարժ էր :love Էնքան թեթև, որ մեր տանը մենակ ես զգացի :)

VisTolog
28.12.2011, 12:29
Դեկտեմբերի 28-ին, տեղական ժամանակով 11.52-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Արտաշատ քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ:Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:Երկրաշարժը զգացվել է մասնավորապես Երևանում` 3 բալ ուժգնությամբ:

http://www.ema.am/index.php?obj_id=890

yerevanci
28.12.2011, 13:04
Մոտ 17 րոպե առաջ երկրաշարժ է տեղի ունեցել մեր տարածքում < 3: ԱԻՆ-ը դեռ ոչինչ չի ասում: Իմ կարծիքով դեռ շարունակվում են ցնցումները::unsure

չէ ԱԻՆ-ից հենց երկրաշարժից վայրկյաններ անց ճշտեցի ու ասացին, որ այո, Արտաշատի մոտա եղել, իսկ Երևանում առնվազն 3 բալա եղել, մեր տանն էլ մենակ ես զգացի

yerevanci
28.12.2011, 13:34
չէ ԱԻՆ-ից հենց երկրաշարժից վայրկյաններ անց ճշտեցի ու ասացին, որ այո, Արտաշատի մոտա եղել, իսկ Երևանում առնվազն 3 բալա եղել, մեր տանն էլ մենակ ես զգացի

սա էլ հղումը http://www.ema.am/index.php?obj_id=890

VisTolog
28.12.2011, 13:42
Դեկտեմբերի 28-ին, տեղական ժամանակով 11.52-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Արտաշատ քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ:Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:Երկրաշարժը զգացվել է մասնավորապես Երևանում` 3 բալ ուժգնությամբ:

http://www.ema.am/index.php?obj_id=890

սա էլ հղումը http://www.ema.am/index.php?obj_id=890

Արթ ջան երկու գրառում վերև ես արդեն գրել եմ:

Firegirl777
10.01.2012, 10:19
Այսօր՝ 10.01.2012, մոտավորապես 10:02 կամ 10:03 -ին Երևանում տեղի ունեցել երկրաշարժ, երևի մոտավոր 2 կամ 3 մագնիտուտ, զգացել եմ ինքս Խանջյան փողոցի վրա:

VisTolog
10.01.2012, 11:40
Այսօր՝ 10.01.2012, մոտավորապես 10:02 կամ 10:03 -ին Երևանում տեղի ունեցել երկրաշարժ, երևի մոտավոր 2 կամ 3 մագնիտուտ, զգացել եմ ինքս Խանջյան փողոցի վրա:

Կարո՞ղա մետրոնա անցել::D որովհետև ոչ մի տեղ մեր տարածքում, էդ թվում նաև Թուրքիայի տարածքում նենց երկրաշարժ չի գրանցվել, որ զգացվեր Երևանում: Լրատվական կայքերն էլ, էդ թվում ԱԻՆ (http://ema.am)-ը դեռ ոչինչ չի հայտարարել:

Firegirl777
10.01.2012, 12:47
Մի հավատացեք, բայց շուտով կիմանաք, որ իրոք եղել է :(

My World My Space
10.01.2012, 14:25
Վիստ ձեն հանի, հիմա էղե՞լ ա, թե՞ չէ....

VisTolog
10.01.2012, 14:46
Վիստ ձեն հանի, հիմա էղե՞լ ա, թե՞ չէ....

Չի եղել, բայց ամեն դեպքում մի տեղից էլ եմ ինֆո սպասում որ համոզված լինեմ:

Hayk Avetisyan
10.01.2012, 15:01
VisTolog ին նշանակենք ակումբի սեյսմոլոգ:

VisTolog
10.01.2012, 15:09
Մեր տարածաշրջանի երկրաշարժերը ըստ EMSC-ի: (http://www.emsc-csem.org/Earthquake/near_you.php?lat=40.205&lon=44.537&co=ARMENIA&ci=yerevan)

Վերջին երկրաշարժերը ըստ EMSC-ի: (http://www.emsc-csem.org/Earthquake/)

Մեր տարածաշրջանի երկրաշարժերը ըստ USGS-ի:
(http://earthquake.usgs.gov/earthquakes/recenteqsww/Maps/region/Europe.php)

Էս էլ նշված ժամին Գառնու սեյսմիկ կայանի գրանցածը: Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում զգալի ուժով երկրաշարժ չի եղել:

http://i.imgur.com/oOEHK.gif

Հ (http://www.emsc-csem.org/Earthquake/near_you.php?lat=40.205&lon=44.537&co=ARMENIA&ci=yerevan)ամ էլ ֆեյսբուքում լուռա::D

Firegirl777
10.01.2012, 15:16
Էհ, բա էդ ի՞նչն էր, որ տենց հավեսով թափ տվեց Խանջյանի վերգետնյա անցումը…

Vaio
10.01.2012, 17:07
Էհ, բա էդ ի՞նչն էր, որ տենց հավեսով թափ տվեց Խանջյանի վերգետնյա անցումը…

Հնարավոր է` ավտոմեքենաների շարժման, վերգետնյա անցման վրայով անցնող մարդկանց շարժման (քայլելու, վազելու) հետևանքով առաջացած մեխանիկական տատանումն է եղել:

Firegirl777
11.01.2012, 10:40
Դե հնարավոր է, բայց լավ ուժեղ տատանում էր:

zanazan
11.01.2012, 14:48
որ մի քանի գիշեր չեմ քնում, ես ել եմ հաճախ երկրաշարժեր զգում..մինչև 5 բալ...

VisTolog
07.02.2012, 17:53
Փետրվարի 7-ին, ժամը 15.19-ին Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:Երկրաշարժը զգացվել է Երևանում, Մասիսում և Փարաքարում 3 բալ ուժգնությամբ:

ՀԳ Այլ տեղեկություններով` 2,9 բալ, 5կմ խորություն:

yerevanci
10.02.2012, 11:44
Այսօր, ժամը 08.13-ին ՀՀ տարածքում` Ապարան քաղաքից 11 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Tert.am

Tig
15.02.2012, 11:15
Հայաստանում տեղի ունեցած վերջին երկրաշարժերը հնարավոր է՝ խորքային պատճառներ ունեն (http://tert.am/am/news/2012/02/15/earthquakes-i-armenia/)
04:43 • 15.02.12

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունն (ՍՊԱԾ) առաջիկայում Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) և արտասահմանյան մասնագետների հետ համատեղ անցկացնելու է քննարկում՝ պարզելու, թե վերջին մեկ շաբաթում Հայաստանում գրանցված թույլ երկրաշարժերը միայն սեյսմիկ ֆոնի դրսևորու՞մ են՝ թույլ ցնցումների տեսքով, թե՞ դա վկայում է սեյսմիկ ռեժիմի ակտիվացման մասին: Այս մասին Tert.am-ին ասաց ՍՊԱԾ պետ Հրաչյա Պետրոսյանը, ում իբրև սեյսմոլոգի անհանգստացնում է այն փաստը, որ Հայաստանում վերջին շրջանում, ճիշտ է՝ թույլ մագնիտուդի և բալայնության, բայց երկրաշարժեր են տեղի ունենում:

Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթում Արտաշատ քաղաքի մոտակայքում տեղի ունեցան 2.4, Մասիսի մոտ՝ 2,8, Ապարանում էլ՝ 2,7 մագնիտուդով երկրաշարժեր:

Նշենք, որ նախկինում Սեյսմիկ պաշտպանության կենտրոնից մշտապես պատասխանում էին, որ թույլ երկրաշարժերը սեյսմիկ ֆոնի դրևորում են և որոշակի վտանգ չեն ներկայացնում:

Երկրաֆիզիկոս Մանե Հակոբյանը խիստ անհանգստացած լինելով այս տեղեկություններով՝ մեզ հետ զրույցում ասաց, որ չի կիսում Հրաչյա Պետրոսյանի «մեղմ կարծիքը» և ավելացրեց, որ չի հասկանում, թե նա ինչու է լռում: «Հիմա այսպես խոսել և ասել, որ ոչինչ տեղի չի ունենում ճիշտ չէ, բայց սեսյմիկ իրավիճակը լրիվ պատկերացնելու համար պետք է տեղեկացած լինել, մինչդեռ ես տեղեկացված չեմ: Չի կարելի ասել, որ ոչ մի վտանգ չկա, ինչը ինձ համար անհասկանալի է»,- ասաց Մանե Հակոբյանը ավելացնելով, որ չի կարող բացել բոլոր փակագծերը տարածաշրջանում անհանգստացնող իրավիճակի վերաբերյալ:

Դրանք գիտնականի խոսքով երկուսն են. այպես կոչված «արաբական սալը» և մյուս պատճառը, որ տեխնածին է՝ Ադրբեջանում 150 տարուց ավելի գազի և նավթի արդյունահանումը: «Մենք լռելու իրավունքը չունենք: Եկել է ժամանակն ի լուր աշխարհի բարձրաձայնելու այն վտանգավոր իրողությունները, որ առկա են Կասպից ծովի ադրբեջանական սեկտորի և նրան հարակից Ադրբեջանի տարածքներում, որոնք սեյսմիկ առումով կործանարար վտանգ են պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլ ողջ տարածաշրջանի համար և որոնք, այսպես շարունակվելու պարագայում, շատ շուտով, հանգեցնելու են տարածաշրջանային, հնարավոր է, գլոբալ էկոլոգիական աղետի»,- գրել է գիտնականն իր հոդվածում, որը վերնագրված է «Մեր տարածաշրջանի տեխնածին (մարդածին) սեյսմիկ վտանգները» :

Հղում անելով ադրբեջանական 1news.az, ANS Press, APA գործակալությունների և այլ լրատվամիջոցների տարածած սահմանափակ հաղորդագրություններին, Մանե Հակոբյանն իր հոդվածում նաև տեղեկացնում է, որ Ադրբեջանի տարածքի երկրակեղևում, 15 կմ խորության վրա տեղի է ունեցել տեկտոնիկ խզում, որը եկրակեղևի մակերևույթին առաջացնելով հարյուրավոր կիլոմետրեր ձգվող 5-10 սմ բացվածքով նոր ճաք՝ խզվածքից արևելք ընկած երկրակեղեևը նույնքանով տեղաշարժել է դեպի Կասպից ծով: «Չափումները ցույց են տվել, որ իրականում, երկրակեղևի խորքում, բացվածքը 2 մ և ավելի է, իսկ արդեն 5 կմ խորության վրա երկրակեղևի կառուցվածքի ավերված մասի լայնությունը 4 մետր է: Երկրակեղևում այդ խզման պրոցեսը սկվել է 2011թ. մարտի սկզբին Սալյան շրջանի տարածքում և ապա, ըստ ադրբեջանցի մասնագետների, ընթացել երկու ուղղություններով՝ դեպի Շիրվանի շրջան, որպես «հյուսիսային ճառագայթ», և դեպի Լենքորանի շրջան՝ «հարավային ճառագայթ»,- գրում է գեոֆիզիկոսը:

Մեզ հետ զրույցում Մանե Հակոբյանը որպես սեյսմիկ ակտիվության օջախ նշեց նաև Թուրքիան, որը նրա խոսքով լիցքաթափվում է, բայց Ադրբեջանը շարունակում է այս առումով խիստ վտանգավոր մնալ:

Տիկին Հակոբյանը նաև կարծիք հայտնեց, որ ԱԻՆ-ը, որ նախօրեին ևս քննարկել է այս հարցը և որոշակի մտահոգություններ հայտնել, նման տվյալները անպայման պետք է վերցրած լիներ ՍՊԱԾ–ից:

Ի պատասխան Մանե Հակոբյանի այն հայտարարության, որ ինքը մեղմ է գնահատում սեյսմիկ իրավիճակը, ՍՊԱԾ պետ Հրաչյա Պետրոսյանը նշեց, որ Մանե Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ դեռ նախորդ շաբաթվա երեք երկրաշարժերը տեղի չէին ունեցել:

«Այն ժամանակվա տվյալներով գնահատել էինք սեյսմիկ վտանգը և իրավիճակը հանգիստ, բայց այդ հանդիպումից հետո մենք Հայաստանում գրանցեցինք մի քանի թույլ սեյսմիկ ցնցումներ»,- ասաց Հրաչյա Պետրոսյանը՝ նշելով, որ դրանք, այնուամենայնիվ, անջատված էներգիայի առումով «ֆոնային սահմաններում են»:

Բայց Հրաչյա Պետրոսյանը նաև չթաքցրեց, որ իրեն, իբրև սեյսմոլոգի, մեկ շաբաթվա մեջ նշված հաճախությունն անհանգստացնում է:
Նշենք, որ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Սևադա Հովհաննիսյանն էլ վերջերս տված հարցազրույցում անհանգստացնող էր համարել ոչ թե փոքր բալայնության երկրաշարժերի բուն փաստը, այլ այն, որ դրանք տեղի են ունենում մի ուղղությամբ` Արարատ-Երևան-Սևան ուղղության վրա: Գիտնականը կարծիք էր հայտնել, որ դրանք առաջիկա տարիներին նախապատրաստում են ուժեղ երկրաշարժ:

Tert.am

specialist
15.02.2012, 20:12
ես կարամ մի բան ասեմ, չգիտեմ լսել եք թե չէ, բայց սա հաստատ բանա, սրա մասին համարյա չի ասվել ու չի խոսվել,սաղի բերանները փակել են, երբ մանկավարժականի մոտի թունելը սարքելուց են եղել, դեպքա եղել:Գիշերը հողը փախելա շենքի տակից, խառնվել են իրար, գիշերվա մեջ կամազներով հող են բերել լցրել, որ առավոտ արդեն պատրաստ լինի ու մարդ չիմանա սրա մասին:
Եվ վերջապես, Հյուսիսային պողոտայի տակ, սաղ դատարկա, ջուրը տակից տանումա հիմքը, ստորգետնյա ջրերի դեմը չեն կարացել առնեն ու տենց սարքել են վրեն:Եթե աստված չանի մի բան լինի, առաջինը այդ շենքերնեն պառկելու:

VisTolog
15.02.2012, 20:48

Եվ ի՞նչ

specialist
15.02.2012, 21:53
եվ են, որ մեր մոտ սեյսմիկ անվտանգությունը ուղղակի քցածա մի կողմի վրա, մասնագիտական քննարկում չկա կանկրետ բաներ սարքելուց, փող են տալիս, սաղ ստորագրվումա....Սեյսմիկ անվտանգության հարցերում հայերին բան չասեց նաև 88թ.-ը , իսկ նայեք ճապոնիա փորձը.... Եվ են , որ աստված չանի եղավ ետի, մեր շանսերը = է 0-ի:

VisTolog
15.02.2012, 22:20

Դե քանի չի անում, հանգիստ ապրենք::))

specialist
15.02.2012, 22:32
Դե քանի չի անում, հանգիստ ապրենք::))
հանգիստ չենք կարա ապրենք , ամեն վայրկյան կարա անի...

Rammstein
16.02.2012, 00:01
ես կարամ մի բան ասեմ, չգիտեմ լսել եք թե չէ, բայց սա հաստատ բանա, սրա մասին համարյա չի ասվել ու չի խոսվել,սաղի բերանները փակել են, երբ մանկավարժականի մոտի թունելը սարքելուց են եղել, դեպքա եղել:Գիշերը հողը փախելա շենքի տակից, խառնվել են իրար, գիշերվա մեջ կամազներով հող են բերել լցրել, որ առավոտ արդեն պատրաստ լինի ու մարդ չիմանա սրա մասին:
Եվ վերջապես, Հյուսիսային պողոտայի տակ, սաղ դատարկա, ջուրը տակից տանումա հիմքը, ստորգետնյա ջրերի դեմը չեն կարացել առնեն ու տենց սարքել են վրեն:Եթե աստված չանի մի բան լինի, առաջինը այդ շենքերնեն պառկելու:

Երեւանի տակով, մասնավորապես հենց մանկավարժականի, կրկեսի հատվածներում գետ ա հոսում ու դա գաղտնիք չի:

VisTolog
05.03.2012, 17:45
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին տեղական ժամանակով ժամը 15.12-ին Հայաստանում` Աշոցք գյուղից 17 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ:Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:Երկրաշարժը զգացվել է` Աշոցքում, Բավրայում, Զույգաղբյուրում, 3-4 բալ ուժգնությամբ:

Tig
07.03.2012, 11:17
Աշոցքում 2-րդ երկրաշարժն է գրանցվում վերջին 3 օրում
09:25 • 07.03.12

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին տեղական ժամանակով ժամը 23.52-ին Հայաստանում` Աշոցք գյուղից 8 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 2.4 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Հիշեցնենք, որ Աշոցքում ևս մեկ երկրաշարժ տեղի էր ունեցել մարտի 5-ին՝ գյուղից 17 կմ հյուսիս-արևելք։

Tert.am

Tig
12.03.2012, 18:27
Ադրբեջանում հանքաշահագործումը կհանգեցնի աղետների ողջ տարածաշրջանում. Մանե Հակոբյան (http://tert.am/am/news/2012/03/12/azerbaijan-mine/)
17:24 • 12.03.12

«Էկո դաշինքի» մեջ մտնող հասարակական կազմակերպություններն առաջիկայում միջազգային լուրջ շարժում են նախաձեռնելու, որով բարձրաձայնելու են, թե Ադրբեջանում երկրաբանական կեղևում առաջացած տեկտոնիկ խզվածքը և այս պարագայում Իրանի հնարավոր ռմբահարումներն ինչ հետևանքների կարող են հասցնել տարածաշրջանը, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց «էկոդաշինքի» անդամ, տեսաբան-ֆիզիկոս Մանե Հակոբյանը:

Գիտնականը այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած թույլ երկրաշարժը ևս կապում է տեկտոնիկ խզվածքում ընթացող պրոցեսների հետ, որոնք սկիզբ են առել 2011թ. մարտի սկզբին առաջացած տեխնածին տեկտոնիկ խզվածքից:

Մանե Հակոբյանը իր գիտական հոդվածներում մշտապես առաջ է քաշում այն թեզը, որ տեկտոնիկ խզվածքի պատճառը Ադրբեջանում 150 տարուց ավելի ընթացող ինտենսիվ նավթարդյունահանումն ու գազարդյունահանումն է, ինչպես նաև նավթագազային ստորգետնյա դատարկված բնական պահեստարանների կոնսերվացման բացակայությունը, ինչը, ի վերջո, հանգեցնելու է տեխնածին աղետների ու երկրաշարժերի ոչ միայն Ադրբեջանում, այլև ողջ տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 08:53 -ին, ադրբեջանական SalamNews կայքը հաղորել էր, որ Ադրբեջանի Շամախիի և Իսմաիլլիի շրջաններում տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3,5 բալ։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում նշվում է, որ երկրաշարժի հզորությությունը եղել 4, 3 մագնիտուդ։

Մանե Հակոբյանը սարսափած է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմիկ կենտրոնի ղեկավար Ղուրբան Եթիրմիշլիի 15.02.2012թ. հայտարարությունից, որի համաձայն, Ադրբեջանի տարածքում 2011թ.-ի ընթացքում արտանետված սեյսմիկ էներգիան 2010թ–ի համեմատ ավելացել է 25%-ով, իսկ երկրաշարժերի թիվը` 60%-ով:

«Եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա այդ վտանգավոր տեխնածին տեկտոնիկ խզվածքը վաղ թե ուշ հանգեցնելու է խզվածքից աջ, դեպի Կասպից ծով ընկած երկրակեղևի, այդ թվում` մայրաքաղաք Բաքվի, ողջ Ապշերոնյան թերակղզու և այլն, փլուզմանը դեպի Կասպից ծով, հանգեցնելով տարածաշրջանային, հնարավոր գլոբալ բնապահպանական կործանարար աղետի»,- ասաց գիտնականը՝ նշելով, որ փլուզման հետևանքով կարտանետվի ահռելի` բազմաթիվ ատոմային հզոր ռումբերի պայթեցմանը համարժեք էներգիա, ինչն էլ կհանգեցնի բազմաթիվ մեծ մագնիտուդի տեխնածին ավերիչ երկրաշարժերի առաջացմանը։

Գիտնականը վիճակն էլ ավելի անհանգստացնող է համարում հիմա, երբ ակտիվացել են Իրանի միջուկային ծրագրերը խափանելու նպատակով հնարավոր ռմբահարումների մասին Իսրայելի, ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից արվող հայտարարությունները:

Ըստ նրա՝ Իրանի տարածքում խորքային ռմբահարումները կարագացնեն ադրբեջանական տեխնածին տեկտոնիկ խզվածքում ավերման պրոցեսները՝ հանգեցնելով տարածաշրջանային և գլոբալ բնապահպանական աննախադեպ աղետի:

Tert.am

VisTolog
12.03.2012, 20:14
:{

Նենց գունավոր ու ողբերգականա ներկայացնում իրավիճակը, որ եթե լուրջ վերաբերվեմ կարողա գիշերները չքնեմ:D

Tig
18.03.2012, 18:23
Երկրաշարժ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում (http://tert.am/am/news/2012/03/17/quake/)
22:52 • 17.03.12

Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 21.36-ին Հայաստանի Հանրապետության տարածքում` Արարատից 13 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ։

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության՝ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում եղել է 3-4 բալ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երկրաշարժը զգացվել է Վեդի քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Tert.am

VisTolog
18.03.2012, 18:47
Վրաստանում էլ 4 բալ: Մինչև էս 3 կողմից էինք երկրաշարժերով շրջապատված, հիմա արդեն 4 կողմից են լինում, իսկ Հայաստանի սահմանում չկա: Դե, կարելիա ասել չկա...

VisTolog
26.03.2012, 14:32
Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին, տեղական ժամանակով ժամը 19.28-ին Հայաստանում` Գավառ քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

VisTolog
28.03.2012, 17:32
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին, տեղական ժամանակով ժամը 11.43-ին Հայաստանում` Արտաշատ քաղաքից 5 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ:Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 7 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.030և արևելյան երկայնության 44.550.Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է Արտաշատում, Վերին Դվինում և Այգեստանում 3 բալ ուժգնությամբ:

Tig
07.05.2012, 09:43
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը ՀՀ տարածքում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ: (http://tert.am/am/news/2012/05/07/azerbaijan-quake/)
09:31 • 07.05.12

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին, ժամը 08.30-ի սահմաններում նախնական տվյալներով` Ադերբեջանի Զակատալա քաղաքից 27 կմ արևելք, տեղի է ունեցել մոտ 5.8 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:
ՀՀ տարածքում ցնցումներն զգացվել են 3-4 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Սևան, Վանաձոր, Արտաշատ, Իջևան, Երևան քաղաքներում:

Աղբյուր՝ tert.am

Գեա
07.05.2012, 18:29
էլի երկրաշարժ եղավ, ես մի օր վախից մեռնելու եմ գիտեմ:(

Rammstein
07.05.2012, 18:33
էլի երկրաշարժ եղավ, ես մի օր վախից մեռնելու եմ գիտեմ:(

Վախից մեռնել պետք չի: Ավելի ճիշտ ասա` ձերը ինչ շենք ա, ասեմ` արժի վախից մեռնել, թե ոչ: :))

Դեկադա
07.05.2012, 18:39
Ե՞րբ եղավ... այ մարդ ես լրիվ զգացողությունս կորցրել եմ, ոչ մի բան չեմ զգում…մենակ էտ ժամանակ զգում ոմ որ մի քիչ գլխապտույտ եմ ունենում

Rammstein
07.05.2012, 18:41
Ես էսօր էդ երկրաշարժից եմ արփնացել:

Դեկադա
07.05.2012, 18:42
Ես էսօր էդ երկրաշարժից եմ արփնացել:

Առավոտվա եղածն էլ չեմ հասկացել

VisTolog
07.05.2012, 18:43
Ես մեռելի պես քնել էի, որտև 6ին եմ տեղամասից տուն եկել::D

Ասա չէիր ուզում քնեիր, խի քնար::D

ՀԳ Կես ժամ առաջ էլ 5.3 եղավ Ադրբեջան:

Դեկադա
07.05.2012, 18:46
Ես մեռելի պես քնել էի, որտև 6ին եմ տեղամասից տուն եկել::D

Ասա չէիր ուզում քնեիր, խի քնար::D

Ես էլ ասում եմ էս ինչ բան ա Վիստը չի աղաղակում: Ի դեպ մի բան եմ նկատել, մեկ էլ 88-ի երկրաշարչից առաջ էր որ թռչունները անհանգիստ էին ու խմբերով անընդհատ պտտվում էին: Հիմա չեմ հասկանում դրանից են էսօր սենց ոգևորվել թե անձրևի ենք սպասելու

VisTolog
07.05.2012, 18:49

Որ երկրաշարժ չլիներ դա չէի՞ր նկատի::)) Նորմալա, արդեն մի քանի տարիա էդ երևույթը նկատում եմ մեր մոտ:

Գեա
07.05.2012, 18:50
Վախից մեռնել պետք չի: Ավելի ճիշտ ասա` ձերը ինչ շենք ա, ասեմ` արժի վախից մեռնել, թե ոչ: :))
ինը հարկանի պանելային շենք է, մենք էլ յոթերրորդ հարկում ենք, փկվելու հավանականությոնը ձգտում է զրոյի

Դեկադա
07.05.2012, 18:51
ինը հարկանի պանելային շենք է, մենք էլ յոթերրորդ հարկում ենք, փկվելու հավանականությոնը ձգտում է զրոյի

Գեա ջան մերը 14 հարկանի պանելային ա, մենք 3-ում ենք, բայց իմ էս զգացողությամբ աչքիս ես էլ չեմ ջոկելու ու փրկվելու հավանականությունը հասնելու ա 0-ի…

մյուս կողմից էլ մտածում եմ լավա չեմ զգում, թե չէ օրս պիտի դրսերում անցնի

Artgeo
07.05.2012, 20:36
ինը հարկանի պանելային շենք է, մենք էլ յոթերրորդ հարկում ենք, փկվելու հավանականությոնը ձգտում է զրոյի
Մերն էլա տենց ու նույնիկս տրամվայ անցնելուց էր դղրդում: Մտածում եմ որ թռնեմ պատուհանից կենդանի մնալու շանսերը կավելանա՞ն: Թարսի պես նիհարել եմ...

Rammstein
07.05.2012, 21:06
ինը հարկանի պանելային շենք է, մենք էլ յոթերրորդ հարկում ենք, փկվելու հավանականությոնը ձգտում է զրոյի

Գեա ջան, ճանաչենք մեր շենքերը (http://spitakseism.info/?p=1): Պանելային շենքերը ԽՍՀՄ ժամանակ կառուցված շենքերից ամենասեյսմակայունն են: 1988-ին ոչ մի պանելային շենք չի փլուզվել, պարզապես ցավոք Գյումրիում դրանցից քիչ ա եղել: Էնպես որ հեչ կապ չունի, թե որ հարկում ես: Լրիվ նորմալ ա, որ վերին հարկերում տատանումները շատ ավելի ուժեղ են լինում քան ստորին հարկերում, այլ կերպ չի էլ կարող լինել, բայց էդ չի նշանակում, ոչ շենքը քանդվելու ա: :)

Դեկադա ջան, հաստա՞տ գիտես, որ ձերը պանելային ա: Եթե արտաքին պատերը պանելներից են, դեռ չի նշանակում, որ շենքը պանելային ա: Պանելայինը այն շենքերն են, որոնց կրող կոնստրուկցիան պանելներն են: Ձեր տանը պատահաբար սյուներ ու հեծաններ չկա՞ն: Կարող ե՞ս ձեր շենքի նկարը դնել: :) Ուղղակի իմ հիշելով պանելային շենքերը 9 հարկից ավելի չեն սարքել, դրա համար եմ ասում:

Գեա
07.05.2012, 21:51
http://spitakseism.info/img/up/T-2.2.jpghttp://spitakseism.info/img/up/T-2.3.jpg
Նկ. 3-4: Այս շենքերը կարկաս-պանելային են, նույն կոնստրուկցիաներով իրականցված են ինչպես բնակելի /111 սերիայի, 9 հարկանի, նկարներ 3 և 4/, այնպես էլ հասարակական շենքեր /ИИС-04 կոնստրուկցիաներով հիվանդանոցներ, ուսումնական հաստատություններ և այլն /: Անվանում են նաև «վրացական նախագծով» շենքեր, սակայն Վրաստանում դրանք չեն կառուցվել, իսկ Հայաստանում, հատկապես Երևանում, Կումայրիում /Լենինական/ և Վանաձորում /Կիրովական/ սկսած 1970 ական թվականներից դրանցից ամենից շատ են կառուցվել: Երկրաշարժից հետո այդ շենքերի կառուցումը արգելվեց, քանի որ ամենամեծ մարդկային և նյութական կորուստները Լենինական քաղաքում պայմանավորված էին այդ շենքերի փլուզումներով:
Ռամշտայն , այ էստեղ են ասել, ուզում էի լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ ...:))
էս իմ շենքի նմանակները, էն էլ տակի գրածները: Եթե մինչև հիմա քիչըմ հույս կար , էդ էլ մեռավ ...

Rammstein
07.05.2012, 22:50
Ռամշտայն , այ էստեղ են ասել, ուզում էի լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ ...:))
էս իմ շենքի նմանակները, էն էլ տակի գրածները: Եթե մինչև հիմա քիչըմ հույս կար , էդ էլ մեռավ ...

Ի՞նչ ասեմ, Գեա ջան… :pardon
Գրեթե ամբողջ ՀԱԹ-ը էս 111 սերայի շենքերից ա (իհարկե շատ ուրիշ տեղերում էլ կան` Զեյթուն, Քանաքեռ, Արաբկիր…) ու նույնիսկ 88 թվի դառը փորձից հետո ոչ մեկ միջոցներ չի ձեռնարկում դրանց ամրացման համար: :(
Բայց վստահաբար Երեւանի նույն շենքերը ավելի ամուր են, քան 88 թվին ավերվածները, քանի որ գյումրեցիները իրենք իրենց տները սարքելիս էնքան շինանյութ էին կերել, որ չկարողացան մարսել: Տեղից էլ անհաջող կոնստրուկտիվ համակարգը կիսատ-պռատ էին սարքել: Իսկ Երեւանում ավելի բարեխղճորեն են սարքել:

Գեա
08.05.2012, 00:04
ինչ միջոց ձեռնարկել ինչ բան,ցավոք 1988-ից հետո ամեն նոր բնակիչ, շենքում բնակարան գնելուց հետո ներսում էնպիսի ռադիկալ վերանորոգում արեց, հիմնական պատերին կպնելով,ու այդ ամենի համար իհարկե համապատասխան թույլատրություններով,որ մարդ մտածում է , Աստված չանի իսկապես ցնցումը մի քիչ ուժեղ կամ երկար տևի ... մնում ա տանը պարաշուտ պահենք::(

Rammstein
08.05.2012, 00:07
ինչ միջոց ձեռնարկել ինչ բան,ցավոք ամեն նոր բնակիչ, շենքում բնակարան գնելուց հետո ներսում էնպիսի ռադիկալ վերանորոգում արեց, հիմնական պատերին կպնելով,ու այդ ամենի համար իհարկե համապատասխան թույլատրություններով,որ մարդ մտածում է , Աստված չանի իսկապես ցնցումը մի քիչ ուժեղ կամ երկար տևի ... մնում ա տանը պարաշուտ պահենք::(

Ձեր շենքը կարկասային ա, հիմնական (կրող) պատեր չունի: Կրողը միայն սյուներն են ու հեծանները: Պատի պանելները միայն պատող ֆունկցիա ունեն, մեկ էլ գուցե արտաքին պանելները դիաֆրագմայի դեր կարող ա տանեն, չգիտեմ, բայց ամեն դեպքում կրող չեն:

Hayk Avetisyan
08.05.2012, 16:42
Վախից մեռնել պետք չի: Ավելի ճիշտ ասա` ձերը ինչ շենք ա, ասեմ` արժի վախից մեռնել, թե ոչ: :))
Շենք ասիր հիշեցի: Իհարկե կապ ունի տիպարային շենքերի որ տիպին ա պատկանում տվյալ շենքը, բայց արդեն դայել կապ չունի, քանի որ կասկածում եմ թե կգտնեք մուտք որտեղ որև է կամ մի քանի էգոիստ ու անհասկացող հարևան կրող պատեր քանդած չլինի: Առանց հասկանալու քանդում են թե հորիզոնական թե ուղղահայաց կոշտության կողերը <<յա բա խանգառում ա մեբելը դնեն, կամ ալարում են երկար քայլեն սենյակներ են միացնում իրար>>: Կռիվել եմ արել հետները, ըստ իրանց իմ ինչ գործնա, որ շենքը թուլանում ա իրանց բնակարանը օդից կախված մնալույա:

VisTolog
08.05.2012, 16:47
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08.40-ին Ադրբեջանի տարածքում` Շեքի քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ։

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում 3-4 բալ ուժգնությամբ: Նույն օրը, ժամը 18.15-ին Ադրբեջանի տարածքում` Շեքի քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 5,4 մագնիտուդով հետցնցում, 7-8 բալ ուժգնությամբ:

ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ` մասնավորապես Երևանում 3 բալ: Այսօր ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության տնօրեն Հրաչյա Պետրոսյանը մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ սեյսմիկ ռեժիմի վերլուծությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում (Վրաստան, Ադրբեջան, Հյուսիսային Իրան, Արևելյան Թուրքիա) ունենք անջատված սեյսմիկ էներգիայի որոշակի դեֆիցիտ, որը կարող է լրանալ 7-8 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժի կամ մի քանի ավելի թույլ սեյսմիկ ցնցումների ձևով, առավել հավանական է` Ադրբեջանի վերջին երկրաշարժի օջախի գոտում։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Կոչ ենք անում մարդկանց պահպանել հանգստություն և ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին: Մինչև հիմա աշխարհում որևէ գիտնական, որևէ սեյսմիկ ծառայություն դեռևս չի կարող անել երկրաշարժի կարճաժամկետ կանխատեսում, այսինքն՝ ճշգրիտ ասել երկրաշարժի ժամը, տեղն ու ուժգնությունը:

VisTolog
08.05.2012, 16:48
Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «սեյսմիկ ակտիվությունը մեր տարածաշրջանում աճել է»:[/FONT][/COLOR]

«Միայն ամսի 5-ին, 6-ին, 8-ին տարածաշրջանում գրանցվել է 7 երկրաշարժ, դրանցից 2-ը՝ Հայաստանում, 3-ը՝ Իրանում, 1-ը՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, և մեկն էլ, որն ամենից ուժեղն էր՝ 5,9 մագնիտուդով՝ Ադրբեջանում»,- ասաց Հրաչյա Պետրոսյանը և նշեց, որ դրանք բոլորը եղել են նույն օջախային կետում:

Մասնագետը նշեց, որ 2010-ից առ այսօր, Հայաստանում և հարակից տարածքներում, գրանցվել է 1499 երկրաշարժ, որոնցից ամենից ուժեղը՝ Վանին էր: Մասնագետը նաև հավելեց, որ հիշատակված թվում ընդգրկված չեն հետցնցումները:

Հրաչյա Պետրոսյանի խոսքով՝ պատճառները պարզ են. սեյսմիկ ակտիվությունը ժամանակ առ ժամանակ աճում է և նվազում է.«Սա բնական գործընթաց է, սեյսմիկ ակտիվության գոտու համար»:

Որպես զգուշացում՝ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետը ավելացնում է, որ ըստ ուսումնասիրությունների, տարածաշրջանում այս ակտիվությունը դեռևս կշարունակվի, քանի որ, ըստ նրա, դեռևս նույն օջախում կուտակված էներգիա կա, որը պետք է բնականոն ձևով անջատվի:

«Տարածաշրջանում դեռևս կա 5,6 մագնիտուդ էներգիայի կուտակում: Սա մի քանակ է, որը պետք է դուրս գա կամ մեկ երկրաշարժի, կամ մի քանի փոքր երկրաշարժերի ձևով»,-ասաց Հրաչյա Պետրոսյանն ու ավելացրեց, որ եթե մեկ երկրաշարժով դա արտահայտվի, ապա էպիկենտրոնում կգրանցվի Վանի երկրաշարժից թույլ ցնցում, որը կհասնի 7-8 բալ ուժգնության:

Ասուլիսին ներկա շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը հիշեցրեց, որ պետք է մշտապես բարձր պահել մեր հասարակության զգոնությունը, հաշվի առնելով, որ սեյսմիկ պաշտպանությունը մեր ազգային անվտանգության հիմքերից է:

«Դա չի լինում, որ ասեն Աստված մի արասցե, պետք է հասկանալ, որ մեր տարածաշրջանում երկրաշարժեր եղել են և կլինեն»,- ասաց նա։

Գուրգեն Նամալյանը մատնանշեց, որ օրինակ, Երևանի և մյուս քաղաքների այն շենքերը, որոնք խոշոր պանելային կառույցներ են, ավելի կայուն են, քան, օրինակ, կարկասապանելային շենքերը, որոնք կազմում են բնակֆոնդի 15%-ը, սրանց խոցելիությունը բարձր է:

Մասնագետը նաև նշեց, որ նորակառույց շենքերի անվտանգությունն ավելի բարձր է, քանի որ կառուցվում են սեյսմակայուն շինարարության նախագծերի նորմերով: Իսկ թե նորակառույցները որքանո՞վ են էլ ավելի վտանգավոր դարձնում հարակից շինությունների անվտանգությունը, Գուրգեն Նամալյանը պատասխանեց, թե նայած ինչքանո՞վ են շինարարները հետևում սեյսմակայուն շինարարության նախագծերի նորմերին:

«Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի խոսքով՝ իրենք բազմաթիվ նման բողոք-դիմումներ ստանում են հենց բնակիչների կողմից, ովքեր խնդրում են՝ գնալ և գնահատել, թե, օրինակ՝ իրենց շենքի կողքին փորված նոր շենքի հիմքը ինչքանո՞վ կարող է վնասել իրենց շենքի սեյսմակայունությունը:

«Դիմում-բողոքների մասով, եթե ոչ վեպ, ապա վիպակ կարելի է գրել»,- եզրափակեց Պետրոսյանը:

Մասնագետները հավաստիացրեցին, որ բնակչության իրազեկման համար մշտապես դասընթացներ են անցկացվում, իսկ հարցին, թե պետք չէ՞, արդյոք, նման դասընթացներն ավելի շատ պետական պաշտոնյանների համար անցկացնել, Հրաչյա Պետրոսյանը, խոստովանեց՝ նման դասընթացներն ավելի շատ պետք է հե՛նց նրանց, սակայն ոչ թե այն պատճառով, որ նրանք են խախտում այդ նորմերը, այլ, քանի որ, աղետի ժամանակ պաշտոնյաներ են ուղղորդում բնակչությանը:

Rammstein
08.05.2012, 17:38
Շենք ասիր հիշեցի: Իհարկե կապ ունի տիպարային շենքերի որ տիպին ա պատկանում տվյալ շենքը, բայց արդեն դայել կապ չունի, քանի որ կասկածում եմ թե կգտնեք մուտք որտեղ որև է կամ մի քանի էգոիստ ու անհասկացող հարևան կրող պատեր քանդած չլինի: Առանց հասկանալու քանդում են թե հորիզոնական թե ուղղահայաց կոշտության կողերը <<յա բա խանգառում ա մեբելը դնեն, կամ ալարում են երկար քայլեն սենյակներ են միացնում իրար>>: Կռիվել եմ արել հետները, ըստ իրանց իմ ինչ գործնա, որ շենքը թուլանում ա իրանց բնակարանը օդից կախված մնալույա:

Չէ, ամեն դեպքում կապ ունի: Օրինակ՝ միջհարկային ծածկերի բարձրացման մեթոդով շենքերում եթե մի սյուն քանդվի, շենքի էդ հատվածը պիտի որ միանգամից քանդվի, որտեւ հեծաններ չկան, ծածկի սալերն էլ էդքան չեն կարող կրել: Իսկ օրինակ քարե եւ պանելային շենքերում թույլատրելի ա պատշգամբ տանող դռան կողքի պատուհանների տակի հատվածները քանդել (T-աձեւ բացվածքը դարձնել ուղղանկյուն) ու շատերը տենց էլ անում են, դա վնաս չի:
Կարկասային շենքերում, ես էլ եմ լսել սյունը կտրելու դեպքերի մասին, ինչը ուղղակի խայտառակություն ա: Դե ի՞նչ ասեմ, էդ էլ մեր ժողովրդի առանձնահատկությունն ա: Էդ իմաստով շատ յուրահատուկ ժողովուրդ են մերոնք, ոնց որ հաճույք ստանան իրանք իրանց գլխին սարքելուց: Մարդիկ իրանց տունը քանդում են, կայֆ են ստանում, ընտրակաշառք վերցնելով իրանց թշվառության են դատախարտում ու էլի կայֆ են ստանում:

Hayk Avetisyan
08.05.2012, 17:49

Բա լսել ես? որ հարկերի բարձրացման մեթոդով կառուցված շենքերում երբեմն սյունից դուրս եկած վիստուպն են կտրում որ ներսից չերևա :o , իսկ դա ծածկը պահելու համար ա դրած: T-աձեւ բացվածքի հետ կապված, ասեմ դրա հետ միասին մինչև հատակ տաշում են, որը թուլացնում ա շենքը հորիզոնական տատանումների նկատմամբ: Rammstein մասնագիտությամբ ինժիներ շինարար ես թե ճարտարապետ? կարողա կոլեգաներ դուս գանք? :think

Rammstein
09.05.2012, 01:22

Չէ, չեմ լսել, բայց չեմ զարմանում: :{
Գրագետ անողները T-աձեւ բացվածքը մինչեւ հատակ չեն տաշում ու չի թուլացնում: Օրինակ` մեր 4 հարկանի պանելային շենքում խոհանոցից դեպի պատշգամբ մի աստիճան բարձրանում ա, այսինքն պատշգամբի հատակի նիշը էդ պանելի տակի գոտու վերեւի նիշի հետ նույնն ա, ու դրա շնորհիվ դժվար ինչ-որ մեկը «իզուր տեղը» պանել տաշած լինի:

Մի խոսքով, Հայաստանի բնակելի շենքերին ոչ միայն 9 բալանոց սեյսմիկան ա սպառնում, այլեւ մարդկանց 9 բալանոց հայվանությունը:

Ճարտարապետ եմ: :)

Zangezur
09.05.2012, 02:30
Իսկ էս շենքի մասին ինչ կասեք, քանի բալի կդիմանա՝

54204

մենակ կարամ ասեմ, որ շենքը գտնվումա 16 հատ 1x1 մետր սյուների վրա, 18 հարկ

հ.գ. Ասում են, որ շենքը նախատեսվածա եղել 25 հարկի համար, բայց շինարարության կեսից փոշմանել են

Rammstein
09.05.2012, 03:40

Քանի որ, դատելով տեսքից, նոր շենք չի, հետեւաբար հաշվարկված չի 9 բալանոց սեյսմիկայի համար: Մինչեւ 88-ի երկրաշարժը` ամբողջ Հայաստանի տարածքում գործում էին 7 բալանոց սեյսմիկ նորմեր: Սա` ընդհանուր:
Իսկ ավելի կոնկրետ, դատելով հարկայնությունից ու սյուների հաստությունից, պիտի որ մոնոլիտ կարկաս լինի: Նշեմ, որ ներկայումս ՀՀ-ում կառուցվող շենքերի մեծ մասը հենց մոնոլիտ ե/բ կարկասով են, քանի որ միայն դա ա թույլ տալիս նման բարձր շենքեր կառուցել (իհարկե մետաղական կարկասից հետո, որը թանկ ա): Ավելի շատ բան չեմ կարող ասել:

Tig
11.05.2012, 09:50
Երկրաշարժ է տեղի ունեցել Մարտունիում (http://tert.am/am/news/2012/05/10/shtap/)
19:58 • 10.05.12

Այսօր՝ ժամը 18.19-ին, Հայաստանի Հանրապետությունում՝ Մարտունի քաղաքից 13 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:

Ժամը 18.46-ին երկրաշարժին հետևել է հետցնցում՝ 2.1 մագնիտուդով, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ:

Աղբյուր՝ tert.am

VisTolog
15.05.2012, 21:27
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 08.13-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում՝ Շորժա գյուղից 9 կմ դեպի հարավ-արևելք (Սևանա լճում):

Էպիկենտրոնի աշխարհագրական կորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.440 և արևելյան երկայնության 45.370

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

VisTolog
18.05.2012, 19:32
Հ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18.47-ին Ադրբեջանի տարածքում՝ Զակատալա քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.470 և արևելյան երկայնության 46.810:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:

Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Ստեփանակերտ և Վարդենիս քաղաքներում, 3 բալ ուժգնությամբ:

Tig
21.05.2012, 10:24
Երկրաշարժ Գյումրի քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք (http://tert.am/am/news/2012/05/21/quake-gyumri/)
08:08 • 21.05.12

Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 03.07-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Գյումրի քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության՝ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Ըստ նախնական տեղեկության՝ երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում:

Աղբյուր՝ Թերթ.am

Tig
21.05.2012, 10:29
Երկու երկրաշարժ Աշոցք գյուղի շրջակայքում (http://tert.am/am/news/2012/05/21/Quake/)
10:20 • 21.05.12

Արտակարգ իրավիճիակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 08.20-ին, ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Ըստ ԱՒՆ կայքի՝ մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 08.45-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիականցանցի կողմից գրանցվել է նաև 2.7 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Աշոցք գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Հիշեցնենք այսօր 3.2 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ուենցել Գյուրմիրում, որի էպիկենտրոնը գտնվում է Գյումրի քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք:

Աղբյուր՝ Թերթ.am

Vaio
02.06.2012, 21:36
Ժողովուրդ, վերջերս օձերը ակտիվացել են, դուրս են գալիս բներից և հայտնվում տներին մոտ, տներում, նույնիսկ` ավտոճանապարհների վրա (վերջինը ինքս եմ տեսել):

Արդյոք սա չի խոսում մոտ ապագայում հնարավոր սեյսմիկ վտանգի մասին?

Rammstein
03.06.2012, 00:45
Ժողովուրդ, վերջերս օձերը ակտիվացել են, դուրս են գալիս բներից և հայտնվում տներին մոտ, տներում, նույնիսկ` ավտոճանապարհների վրա (վերջինը ինքս եմ տեսել):

Արդյոք սա չի խոսում մոտ ապագայում հնարավոր սեյսմիկ վտանգի մասին?

Ոչ: Երկրաշարժը կանխատեսելու որեւէ գիտականորեն հաստատված ձեւ դեռեւս չկա:

Այսօրվա դրությամբ երկրաշարժից պաշտպանվելու միակ եղանակը համապատասխան ամրության շենքեր կառուցելն ա:

VisTolog
03.06.2012, 01:14
Ժողովուրդ, վերջերս օձերը ակտիվացել են, դուրս են գալիս բներից և հայտնվում տներին մոտ, տներում, նույնիսկ` ավտոճանապարհների վրա (վերջինը ինքս եմ տեսել):

Արդյոք սա չի խոսում մոտ ապագայում հնարավոր սեյսմիկ վտանգի մասին?

Ամեն տարի էլ էս ամիսներին ակտիվանում են:

Vaio
03.06.2012, 01:19
Ամեն տարի էլ էս ամիսներին ակտիվանում են:

Էս տարի սարսափելիա: Սենց տարի երբեք չէր եղել:
Օձերից տուժածների քանակն էլա շատ այս տարի:

VisTolog
23.07.2012, 15:53
14:41 երկրաշարժ է տեղի ունեցել Աշոցքից 3կմ հարավ-արևելք, 2.5 բալ:

Tig
02.08.2012, 10:02
Երկրաշարժ` Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում (http://tert.am/am/news/2012/08/02/quake/)
08:11 • 02.08.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 1-ին` ժամը 23.18-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 22.54-ին Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում` Քաջարան քաղաքից 16 կմ արևմուտք, տեղի է ունեցել 2,5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Ըստ ԱԻՆ կայքի՝ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:

Թերթ.am

Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել (http://tert.am/am/news/2012/08/02/quake2/)
08:18 • 02.08.12

րտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 2-ին՝ ժամը 07.56– ին տեղեկություն է ստացվել, որ տեղականժամանակով ժամը 07.37-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Արտաշատ քաղաքից 5 կմ արևմուտք, տեղի է ունեցել 2,3մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Ըստ ԱԻՆ կայքի երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Ըստ նախնականտվյալների` երկրաշարժը զգացվել էԱրտաշատ քաղաքում 2-3 բալուժգնությամբ:

Թերթ.am

VisTolog
08.10.2012, 00:09
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16.16-ին ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» տեղեկացնում է,որ տեղական ժամանակով ժամը15.43-ին Ադրբեջանի տարածքում՝Շամախի քաղաքից 22 կմ դեպիհյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել5.0 մագնիտուդով երկրաշարժ, որիուժգնությունը էպիկենտրոնայինգոտում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժի հիպոկենտրոնըգտնվում է 20 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ:

Tig
29.11.2012, 12:03
Հայաստանում մշակվել է աշխարհում ամենազգայուն սեյսմիկ դետեկտորը (http://news.am/arm/news/130194.html)
Նոյեմբեր 28, 2012 | 02:34

Հայաստանյան PSI ընկերությունը մշակել է գերզգայուն սեյսմիկ դետեկտոր, որն իր զգայունության աստիճանով էապես գերազանցում է աշխարհում գոյություն ունեցող նմանատիպ բոլոր սարքերին: Այդ մասին NEWS.am-ին ասաց ընկերության ներկայացուցիչ Վարդան Գեւորգյանը, ով սարքը ներկայացնում է Երեւանում ընթացող «Վենչուրային կոնֆերանսում»:

Նրա խոսքով` այս սարքը կարող է գործիք հանդիսանալ երկրաշարժերի մասին տեղեկատվություն ստանալու, քանի որ գրանցում է մինչ երկրաշարժային ամենաթույլ տատանումները, այնինչ ներկայում հայտնի բոլոր դետեկտորները կարողանում են միայն երկրաշարժը գրանցել: Վ. Գեւորգյանն իր գյուտը համեմատեց օձերի գերզգայուն մաշկի հետ: «Օձերն ունեն այդ սենսորներն իրենց մաշկի վրա, ընդերքում ալիքներն ու տատանումները զգում են, ու բնից դուրս են գալիս երկրաշարժիից առաջ ու փրկվում են: Մարդկությունը չունի այդ սենսորը, բայց այսպիսի սարքերը կօգնեն կանխագուշակել երկրաշարժերը»,- ասաց Վ. Գեւորգյանը: Սարքն այնքան զգայուն է, որ հարեւան երկրներում ընդերքում ընթացող տատանումները կարող է գրանցել:

Ընկերությունը ներկայում սենսորներ է մատակարարում Սինգապուրին, սակայն ցանկություն կա զանգվածային արտադրություն հիմնելու: Ներդրումների համար նախնական հարկավոր է 250 հազ. դոլար, ինչը թույլ կտա մի քանի տասնյակ սեյսմիկ դետեկտոր արտադրել, սակայն գործարանային արտադրություն սկսելու դեպքում 6 մլն դոլար է հարկավոր:

Ներկայում աշխարհում սեյսմիկ դետեկտորների միջին գինը 10 հազ. դոլար է, բայց հայկական դետեկտորներն ավելի էժան են` 8 հազ. դոլար, ու պարամետրերով գերազանցում են նույնիսկ ամենաթանկ դետեկտորներին:

NEWS.am