PDA

Դիտել ողջ տարբերակը : Շախմատի բլից մրցաշար

Tiger29
19.10.2011, 15:19
Ուշադրություն

2011 թ-ի հոկտեմբերի 20-ին` ժամը 22:00-ին կանցկացվի բլից մրցաշար բոլոր ցանկացողների համար:
Ժամակարգը` 5 րոպե
Գրանցումը` տվյալ օրվա մինչ ժամը 21:00-ն:

Խաղերը անկացվելու են` http://bereg.ru/games/club/hall.shtml կայքում:
Գրանցվեք տվյալ կայքում ձեր ակումբի անունով, կամ գոնե դրան մոտ անունով: Գրանցվելու համար http://bereg.ru/games/club/troubles.shtml քաշեք java ծրագիրը, եթե ձեր համակարգիչը տվյալ ծրագիրը չունի: Այնուհետև կայքի սկզբնական էջում կտեսնեք տվյալ պահին խաղացողների անունները` 53180
Սեղմեք գրանցվել այնուհետև նոր խաղացող, գրանցվելուց հետո ձեր անունով մտեք կայք և մինչ խաղի օրը մի քանի պարտիա խաղացեք, որպեսզի խաղի օրը ամեն ինչ ավելի հեշտ լինի:

Եթե մասնակիցների քանակը գոնե 18-ից ավելի լինի, կարելի է մրցաշարը անցկացնել շվեյցարական մրցակարգով 7 խաղափուլով:
Վերջնական որոշումը կկայացվի հոկտեմբերի 20-ին 21:00-22:00-ի միջև ընկած հատվածում, կախված մասնակիցների քանակից:
Կազմակերպված անցկացնելու դեպքում կարծում եմ մինչև 1.5 ժամը կբավականացնի մրցումը վերջացնելու համար:
Բոլորին մաղթում եմ հաջողություն` գրանցվեք անձնական հաղորդագրություն ուղարկելով:

Tiger29
20.10.2011, 20:10
Փաստորեն մրցաշարը ոչ մեկի մոտ հետաքրքրություն չառաջացրեց (միայն AsikoNar-ն է գրանցվել մինչ գրված ժամկետը, ումից ներողություն եմ խնդրում): Մրցումը չեղյալ է հայտարարվում:
Կարծում եմ նրանից էր, որ շատ քիչ գրառում ունեի արած մինչ այս:), սակայն ամեն ինչը պաշտոնական մրցումների կանոններով ցանկանում էի անցկացնել:)
Ամեն դեպքում բոլորին հաջողություն եմ մաղթում և ադմինին կամ մոդերատորերին խնդրում եմ, որ իմ գրառումները ջնջեն: Նախապես շնորհակալ եմ:

AsikoNar
21.10.2011, 09:27
Ներողություն խնդրելու կարիք չկա: Հուսանք հաջորդ անգամ կհաջողվի:

Tiger29
22.11.2015, 22:50
Այսօր Ripsim (http://www.akumb.am/member.php/26064-Ripsim)-ը ցանկություն է հայտնել մասնակցել շախմատի մրցաշարի: Եթե այլ ցանկացողներ կան ես կարող եմ կազմակերպել:
Կարող է լինել կոնկրետ ժամի, կամ էլ` ազատ գրաֆիկով:
Ժամակարգը, պայմանները կարող ենք լրացուցիչ քննարկել: Խաղալու կայքը կառաջարկեմ նորից առաջին գրառման մեջ նշածս կայքը: Ուղղակի <<Google Chrome>>-ով հնարավոր չէ խաղալ: Պետք է ընտրեք այլ բրաուզեր:
Եթե ուզում եք, կարող եք չգրանցվել էլ` խաղաք հյուրով (guest) : Միայն պետք է կայքում առաջարկվող java-ն բեռնել:

Ripsim
22.11.2015, 23:02

Եթե ցանկացողներ լինեն, կարող ենք նաև շախմատի տանը կազմակերպել մրցաշար: Ինչքան գիտեմ, հնարավոր է այնտեղ ևս պայմանավորվել և խաղալ:
Ես երկու տարբերակին էլ /օնլայն կամ օֆֆլայն/ կողմ եմ:

Tiger29
22.11.2015, 23:09
Եթե ցանկացողներ լինեն, կարող ենք նաև շախմատի տանը կազմակերպել մրցաշար: Ինչքան գիտեմ, հնարավոր է այնտեղ ևս պայմանավորվել և խաղալ:
Ես երկու տարբերակին էլ /օնլայն կամ օֆֆլայն/ կողմ եմ:

Այնտեղ հնարավոր է կազմակերպել: Շախմատ և ժամացույց կարելի է վարձել, բայց էդ դեպքում խնդրում եմ առանց ինձ:
Իմ կազմակերպումը հիմնականում լինելու է շատ մասնակիցների դեպքում, եթե շվեյցարական մրցակարգի կարիք լինի: Թե չէ շրջանայինի դեպքում հատուկ պարտավորվածություններ չկան: Մրցակիցները կարող են իրար հարմարեցնել խաղալու ժամը ու վերջ: Պարտիայի արդյունքն էլ կմտցվի աղյուսակ: