PDA

Դիտել ողջ տարբերակը : Ավտոստոպ

mnowak
19.10.2011, 12:25
Բարև բոլորին

Էսպեսի մի հարց - կարող են պատասխանել թե այն անձինք ովքեր փորց ունեն թե ովքեր շատ ցանկանում են բայց այդպես էլ ռիսկի չեն գնացել:

Ինչքանո՞վ ա ռեալ Հայաստանում ճամփորդել ավտոստոպով:

Սպասում եմ ձեր իդեաներին :)

One_Way_Ticket
19.10.2011, 12:42
Ինքս չեմ սիրում ավտոստոպ և չեմ կիրառում ոչ մի երկրում: Բայց մի անգամ ինձ Ռուսաստանից հյուրեր էին եկել, հենց այդ ոճի ճանապարհորդներ: Խոր Վիրապ գնալու համար սկզբում ավտոբուսով գնացինք մինչև այն կետը, որտեղ պետք է շեղվել մայրուղիից, հետո ավտոստոպով: Նորմալ էր:

Ահա թե ինչ է ասում "ազատ ճանապարհորդների հանրագիտարանը" Հայաստանի մասին (ինֆորմացիան 2006 թվի է).

Автостоп хорош на глухих проселочных дорогах. На магистральных – относительно плох, хотя несколько лучше, чем в России. Сущность автостопа большинству армян неясна. Много деньгопросов. Вблизи городов стопить тяжело из-за обилия очень назойливых таксистов.

mnowak
19.10.2011, 13:22
Եթե անկեխծ ապա ես դա կիրառել եմ միայն այդ դեպքերում երբ ուղակի չի եղել տրանսպորտ: Սպասել եմ բավականին բայց վերջ ի վերջո ինզ սովետական մի մեքենայի վարորդ որոշեց տեղ տա:
Հիմա ես մտածում եմ ավելի երկար ճանապարհ անցնել

Ռուֆուս
19.10.2011, 14:31
Հեծանվարշավների ժամանակ ինձ մի քանի անգամ բախտ է վիճակվել ավտոստոպով ճանապարհորդել Սևանում ու Դիլիջանում (էնքան հոգնած եմ եղել, որ ի վիճակի չեմ եղել քշել) :)) Բեռնատարների վարորդները միշտ օգնել են, եթե նույնիսկ ընդամենը 1-2 կիլոմետր են տարել: Դիլիջանից Երևան գալուց մի վարորդի խնդրեցինք, որ սերպանտինները բարձրացներ, թունելն անցանք, մեզ համոզում էր, որ մենք մեղք ենք, էդքան քշել ենք, հոգնած կլինենք, ինքը մեզ մինչև Երևան կտանի :)) Տեսավ, որ չենք համոզվում, առաջարկեց հետը մի բաժակ խմել, տեսավ, որ դրանից էլ ենք հրաժարվում, նոր հանգիստ թողեց :)) Վարորդները հիմնականում օգնել են ինչքան կարողացել են, բայց եթե հեծանվով չլինեի, դժվար թե ինչ-որ մեկը կանգներ ու օգներ:

mnowak
19.10.2011, 14:49
Ռուֆուս - իսկ ինչու՞ ես կարծում որ չէին օգնի: Եթե ասենք ճամփորդ ա ու մեծ պայուսակովա (ասենք թե)

h_jak
19.10.2011, 15:01
Մի երկու տարի առաջ գործս նենց էր որ Երևանից Լեննական էի գնում շաբաթը 3 անգամ, չնայած ինձ ծանոթներս և բարեկամներս զգուշացրել էին թե մարդ մի վերցրու ճամփից, բա որ ծեծեն, թալանեն, եսիմ ինչ, սակայն ես միշտ հետս մարդ էի վերցնում, նախ նրա համար որ օգնած լինեմ, բարի գործ արած լինեմ (ես ինձ հոգեպես բավարարված էի զգում), երկրորդն `լ մենակ չգնալու համար, ու ասեմ որ շատ տարբեր մարդկանց եմ տարել, թե ուսանողների, թե տատիկ, պապիկների, թե կանանց և երեխաների, չնայած վերջիններս վախով էին նստում մեքենաս. Չնայած դրան եղել էն դեպքեր որ չեմ վերցրել օրինակ 3 տղամարդ էին կանգնած ճանապարհին, ճիշտն ասած հիշեցի ինձ ինչ խորհուրդ էին տալիս ու վախեցա վերցնեմ. Ի դեպ քաղաքում էլ եմ տենց բաներ անում, ասենք անձրևոտ, ձնոտ եղանակներին. Նենց որ հանգիստ կարաք ավտոստոպով ման գալ, 10-ից մեկը հաստատ կկանգնի .

Ռուֆուս
19.10.2011, 15:23
Ռուֆուս - իսկ ինչու՞ ես կարծում որ չէին օգնի: Եթե ասենք ճամփորդ ա ու մեծ պայուսակովա (ասենք թե)

Մեկը եթե ես լինեի ոչ մեկին ճանապարհից չէի վերցնի, բացառությամբ.
ա. արտասահմանցի տուրիստների (մեծ պայուսակով վստահելի տեսք ունեցող ճամփորդը էս կատեգորիայի մեջ ա մտնում)
բ. փչացած ավտոմեքենայի կամ մարշրուտկայի ուղևորների

Մնացած բոլոր դեպքերում կարող ա էդ մարդը խմած ա, ուռած ա, գող ա, մարդասպան ա, բռնաբարող ա, հոգեկան հիվանդ ա, բուրում է հայկական գյուղերի աննման ու անմոռած հրաշագեղ հոտով և այլն և այլն: Մի խոսքով ոչ մի դեպքում չես կարող վստահ լինել, թե ինչ տեսակի մարդ ա ավտոդ նստում ու ինչ կարա անի ճանապարհին:

Մյուս կողմից էլ լավ ա, որ ավտոմեքենա չունեմ ու չեմ քշում ու ոչ մեկի էլ ստիպված չեմ ճանապարհից վերցնել :))

mnowak
19.10.2011, 16:53
h_jak - Ճիշտը որ ասեմ տարածությունը որը մտածում ու պլանավորում եմ անցնել ավելինա քան մինչև Գյումրի սակայն մոտ տաս քեզ նման բարի մարդու որ հանդիպեմ ես մեկ ուղղությունս կծածկեմ ... դե իհարկե նմնանատիպ որպեսի վերադառնամ:
Էս ամառ ես որքով Բյուրականից գնացել էի Արագածի Քարի լիճ (մենակ) -26,6 կիլոմետր ոտքով - իսկ ներքև հասա ավտոստոպով: Իսկ մեկ ամիս անց նույնը կրկնեցի - ու բավականին բարեհաջող:

Ռուֆուս - ինձ թվումա բացի վտանգը հաշվի առնելուց պետքա միքիչ էլ օգնենք միմիանց: Իսկ օգնել մենակ արտասահմանցուն .... դա ես միքիչ ուրիշ բան կանվանեի ... բայց դե լավ , ամեն մարդ յուրովիա նայում նույն հարցին:

h_jak
19.10.2011, 21:14

Արի դու մի չարչարվի, ուր էս ուզում գնաս ես քեզ տանեմ, բերեմ, ու կարանք համարենք որ ինձ կանգնեցրել էս ես էլ կանգնեցի ու քեզ տանում եմ. Հննն ինչ ասիր? լավ միտքա չէ?

mnowak
19.10.2011, 21:49
տենց բան նույնիսկ ամենամոտ բարեկամը հիմիա չի առաչարկում ...
մերսի , բայց բավականին հեռու եմ ուզում գնամ , համել մենակ մի մեքենայով անհետաքրքիրա - ու ամեն դեպքում մերսի :)

h_jak
19.10.2011, 23:40
տենց բան նույնիսկ ամենամոտ բարեկամը հիմիա չի առաչարկում ...
մերսի , բայց բավականին հեռու եմ ուզում գնամ , համել մենակ մի մեքենայով անհետաքրքիրա - ու ամեն դեպքում մերսի :)

Դե ենթադրի որ լավ մոտիկ բարեկամ եմ :) Էդ հեռուն ինչքան հեռու կարա լինի, եթե ՀՀ տարածքումա մաքսիմում Մեղրի կամ Ղարաբաղ պիտի գնաս դա էլ ամենաշատը 350կմ-400կմ. Իսկ անհետաքրքրությքն համար կարաս ճամփին կինո նայես, քնես, պատուհանից գոռաս, ու այն ամենը ինչ կուզես անվտանգության սահմաններում. մնացածը ռուսերեն ասած тебе решать, мое дело предложить .

mnowak
20.10.2011, 08:54
Շնորհակալ եմ առաջարկի համար :) բայս ես բացառապես ավտոստոպով եմ ուզում գնամ ու գամ - իսկ իմ նշանակետը հայաստանում չի :)

h_jak
20.10.2011, 08:59
Շնորհակալ եմ առաջարկի համար :) բայս ես բացառապես ավտոստոպով եմ ուզում գնամ ու գամ - իսկ իմ նշանակետը հայաստանում չի :)

Լավ ոնց կուզես, քեզ բարի ճանապարհ, անփորձանք. իսկ նշանակետդ երևի գաղտնիքա , որ չէս ուզում ասես.

Agni
20.10.2011, 09:15
Վերջերս մի զույգ էր եկել Իսպանիայից /խենթ էին լրիվ:), լավ իմաստով/, ավտոստոպով շրջել էին մեր շրջակից տարածաշրջանը՝ Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան: Ես հետաքրքրվեցի ու իրանք ասեցին, որ Հայաստանում ու Վրաստանում շատ հեշտությամբ է հաջողվել ավտոստոպ անել ողջ տարածքով մեկ ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ պարտադիր գումար էին ուզում:

mnowak
20.10.2011, 09:18
h_jak - շնորհակալ եմ :hands
h_jak , One_Way_Ticket , Ռուֆուս - մերսի որ անտարբեր չեղաք իմ գրառումին , բայց կխնդրեի մնացած ֆորումականներին էլ անտարբեր չմնալ ու մասնակցել գոնե քննարկմանը...
իսկ եթե միանաք նաև ավտոստոպ-արշավին ավելի ուրախ կլինի :hands

mnowak
20.10.2011, 09:20
Վերջերս մի զույգ էր եկել Իսպանիայից /խենթ էին լրիվ:), լավ իմաստով/, ավտոստոպով շրջել էին մեր շրջակից տարածաշրջանը՝ Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան: Ես հետաքրքրվեցի ու իրանք ասեցին, որ Հայաստանում ու Վրաստանում շատ հեշտությամբ է հաջողվել ավտոստոպ անել ողջ տարածքով մեկ ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ պարտադիր գումար էին ուզում:
դե գումար վերցնելով դա արթեն ավտոստոպ չի ... իսկ հեշտությամբ արել են որտև ինչպես մեր զրուցակիցներից մեկը գրելա - արտասահմանցի էին:
Իսկ ի՞նչ եթե դա լինի ոչ արտասահմանցի:

Agni
20.10.2011, 09:31
դե գումար վերցնելով դա արթեն ավտոստոպ չի ... իսկ հեշտությամբ արել են որտև ինչպես մեր զրուցակիցներից մեկը գրելա - արտասահմանցի էին:
Իսկ ի՞նչ եթե դա լինի ոչ արտասահմանցի:
Համաձայն եմ, դա իսկապես խնդիրա մեզ մոտ, ուղղակի էտ մշակույթը չկա: Օրինակ ինչպես հեծանիվով գործի գնալը:
Ես ինքս կյանքում չէի մտածել դրա մասին ու որպես այդ չեղած մշակույթի կրող միշտ խուսափում էի, բայց ինձ հետքրքիր ինֆորմացիա էին տալիս երեխեքը դրոսում, ասենք՝
- Ավտոստոպի ոսկե կանոն. «Երբեք չհուսահատվել, միևնույն է մեկը բարի կլինի ու կգանգնի»:
- Ավտոստոպը լավ է գործում.
* եթե երկու աղջիկ է,
*ավելի ոչինչ՝ եթե զույգ է,
*իսկ եթե տղաներն են որոշել ավտոստոպ անել, ուրեմն պետքա պատրաստ լինեն երկար կանգնելուն::))

mnowak
20.10.2011, 10:02
կարելիա նմանապես ասել որ շատ բաների մշակույթ չկա, ձեռքերը ծալել ու նստել - բայց ոնց որ ասեցի իմ թե էստեղի թե արտերկրի փոքրագույն փորցից , դա անհնար չի - նույնիսկ լավ էլ հնարավորա: Պետքա ուղակի նրփությունները իմանալ մաքսիմում ... ու իհարկե բայկաները չնթունել ոնց որ կանոն - քո հետ կարողա հենց դա չկատարվի այլ լրիվ մի այլ բան:

Agni
20.10.2011, 10:39

Մի խոսքով ինձ շատ հետաքրքիրա, որ վերջացնես ավտոստոպային արշավդ կկիսվես մեզ հետ, ինչպես եղավ:)

mnowak
20.10.2011, 10:51
դեռ սկսեմ - ընթացքում էլ կգրեմ իսկ եթե հանարավոր եղավ օրագրի նման մի բան ստեղծեմ հենց էս նույն թեմայի մեջ:
Բայց մինչ այդ - պլանավորում ...

Ռուֆուս
20.10.2011, 13:48
mnowak, իսկ ու՞ր ես ուզում ճամփորդել:

mnowak
20.10.2011, 15:43
Ռուֆուս - բավականին հեռու (և հետ) , բայց դեռ չեի ուզենա ասել ուր:

Մանուլ
20.10.2011, 21:13
Վախենալու ա :scare:

Երևի 6-7-րդ դասարան էի, դաշնամուրի պարապմունքից դուրս եկա, երթուղայինի էի սպասում: Ժամը 5-6-ի կողմերն էր, բայց ձմեռ էր ու մութ: Մի մեքենա կանգնեց, 45-50 տարեկան տղամարդ դուրս եկավ ու սկսեց համոզել, որ ինձ տուն տանի :scare: Լեղաճաք էի եղել: Դրանից հետո միայն կանգառներում եմ երթուղայինի սպասում ու միայն էն կանգառներում, որտեղ բացի ինձնից ուրիշ մարդ էլ կա :)):

Ֆոտոն
20.10.2011, 22:17
Հայաստանում մենակ չեմ փորձել: 90-ականներին Երևանում շատ էր պատահում, որ ընտանիքով ուշ վերադառնալիս տրանսպորտ չլիներ, ու շատ-շատ բարի մարդիկ մեզ տուն են տարել: Երեխեքս փոքր էինք, ցուրտ էր, մութ էր: Շատ հաճելի զրույցներ են լինում ճանապարհին ու մի տեսակ արկածային բան կար դրա մեջ:

ԱՄՆ Յուտայում մի անգամ պատահեց, որ ընկերուհուս հետ ուշ գիշերով մոտ 15 կմ հեռու խանութ էինք գնացել, անհրաժեշտ էր: Ոտքով էինք գնացել, երևի ոտքով էլ պիտի գայինք, չեմ հիշում: Բայց այնքան հոգնած էինք, որ որոշեցինք մեքենա կանգնեցնել, որ գոնե մի քանի խաչմերուկ մոտենանք տանը, համ էլ ցուրտ էր: Պատկերացրեք, որ ոչ մի մեքենա չկանգնեց: Մոտ մեկ ժամ անիմաստ կանգնելուց հետո ոտքով էլ վերադարձանք: Ճանապարհին էլ արևածագը դիմավորեցինք :)) Երևի վախեցած մորմոնները ռիսկ չէին անում երկու աղջկա տանել. բա որ հանկարծ անչափահաս լինեինք, լրիվ կքաշվեին:

mnowak
21.10.2011, 12:30
Լինումա որ իսկականից ժամերով (ու նւյնիսկ ցուրտ ժամանակ) կանգնում ես , ու կամ մեքենա չի լինում կամ ուղակի ալիքը չի տանում:
Շուտով կսկսեմ պրակտիկ պարապմունքները մինչ երկար ճամփա դուրս գալը:
Ամենի մասին տեղյակ կպահեմ :)

Tirim-tim
01.11.2011, 18:48
Բարև բոլորին

Էսպեսի մի հարց - կարող են պատասխանել թե այն անձինք ովքեր փորց ունեն թե ովքեր շատ ցանկանում են բայց այդպես էլ ռիսկի չեն գնացել:

Ինչքանո՞վ ա ռեալ Հայաստանում ճամփորդել ավտոստոպով:

Սպասում եմ ձեր իդեաներին :)

Ես ինքս չեմ համարձակվել անել ո՛չ Հայաստանում, ոչ էլ այլ երկրում։ Բայց գերմանուհի ու ավստրուհի ծանոթներ ունեի, որոնք համարյա ամբողջ Հայաստանը ավտոստոպով այցելել են։ Ասում են, որ վարորդները շատ բարեհամբույր էին։ Որոշ դեպքերում տանում մինչև ուր կարող էին, իսկ հետ նույնիսկ նրանց հետ սպասում էին, մինչև մեկ այլ մեքենա կգա, որը աղջիկներին կտանի ուր որ պետք է։

Ի դեպ, մենք ինքներս երբ մեքենայով ենք, շատ դեպքերում ճանապարհին սպասող մարդկանց վերցնում ենք։

mnowak
03.11.2011, 21:46
իդեան հետաձգվեց աշխատանքային պարտականությունների ավելացման պատճառով ...
սպասեմ արձրակուրդներին նոր կսկսեմ փորձերըս