PDA

Դիտել ողջ տարբերակը : Մազերի բուժում և խնամք



vansed
19.10.2011, 12:21
Հարգելի Ֆորումի անդամներ, կուզենամ Ձեզ հետ միասին քննարկենք այս թեման, ինչ կառաջարկեք դուք?

Hayk Avetisyan
19.10.2011, 15:22
շատ միջոցներ եմ կիրառել, բոլորն ել ժամանակավոր պնդացնող են, այսինքն 1 ամիս խնամումես քիչ ա թափվում, հետո հանկարծ միքիչ հանգիստ ես տալիս տեղը դուս ա գալի: պիտի լինի լինում ա: Սեփական փորձս ասում ա որ օգուտ չունի միջամտելը: Ինձ թվում ա տղամարդկանց մազաթափության հիմնական պատճառը նաև պռավի չունենալը լևի չգնալը և ուշ քնելն ա: Խնդրում եմ չասեք ինչ կապ ունի:

Lem
20.10.2011, 11:57
Ինձ թվում ա տղամարդկանց մազաթափության հիմնական պատճառը նաև պռավի չունենալը լևի չգնալը և ուշ քնելն ա: Խնդրում եմ չասեք ինչ կապ ունի:
Ի՞նչ կապ ունի:

vansed
20.10.2011, 12:01
Հետաքրքիր բան ես ասում:D իսկ ավելի գիտականորեն?

Նարե91
20.10.2011, 14:56
Մազերի խնամքի շատ միջոցներ կան, բայց ես կուզեի առանձնացնել հենց այս մեկը, որը փորձված է ու իսկապես արդյունավետ է… Շամպունի սրվակի մեջ լցնել B1, B6 և E վիտամիններ ու գլուխը այդ շամպունով լվանալ:

Kita
20.10.2011, 15:50
Մազերի խնամքի շատ միջոցներ կան, բայց ես կուզեի առանձնացնել հենց այս մեկը, որը փորձված է ու իսկապես արդյունավետ է… Շամպունի սրվակի մեջ լցնել B1, B6 և E վիտամիններ ու գլուխը այդ շամպունով լվանալ:

իսկ հաբերը մանրացնրած, թե հեղուկ?
Ես մի ժամանակ մասկա էի անում, էլի նույն վիտամիններով + գերչակի ու րիպայի յուղեր, բայց դե բ-ի հոտը շատ ուժեղ է էլի, որ լվանաս դրանով, հոտը չի մնում?

vansed
20.10.2011, 16:03
Ժողովուրդ ինտերնետը փորփրելուց սա գտա, ինչ կասեք այս դեղամիջոցի մասին, Գառնի լոսյոն (http://armenpharm.am/?page_id=7)

Kita
20.10.2011, 16:16
Ժողովուրդ ինտերնետը փորփրելուց սա գտա, ինչ կասեք այս դեղամիջոցի մասին, Գառնի լոսյոն (http://armenpharm.am/?page_id=7)

Երբեք չեմ լսել և նույնիսկ տեսել: Բայց եթե նման բան ես ուզում պատրաստի, ապա էլի դեղատներից գնի <Ֆիտովալ> շամպույնը մազաթափության դեմ, նաև լասիոնն էլ կան, մի կուրս օգտագործի իրար հետ: Օգնում է:
Մեկ էլ Էսթե նատյուրի շամույնը մազաթափության դեմ, էլի լավն է:
Իսկ ամենից զատ միշտ պետք է հետևել և ժամանակին կանգնեցել մազաթափությունը, ականջի հետև չքցել:

vansed
20.10.2011, 16:33
Դե սա կարելի ա փորձել.. մանավանդ որ բնական ա

Գեա
20.10.2011, 16:38
Ժողովուրդ ինտերնետը փորփրելուց սա գտա, ինչ կասեք այս դեղամիջոցի մասին, Գառնի լոսյոն (http://armenpharm.am/?page_id=7)
Կասեմ , որ դեմքի միամիտ արտահայտությամբ դար ակումբում զբաղվում եք այդ լոսյոնի բացահայտ գովազդով:P, ավելի ճիշտ կլիներ անկեղծորեն ասեիք , որ հետաքրքրված եք դրա պրոմոցիայով , ինձ կոնկրետ այդ մոտեցումը ավելի ազնիվ է թվում և այդ պարագայում ավելի կհետաքրքրեր:

vansed
20.10.2011, 16:42
Չէ, ցավոք սրտի դեռ մազաթափության խնդիր չունեմ, գովազդով զբաղվելու համար էլ չեմ վճարվում ցավոք:(

Նարե91
20.10.2011, 21:57
իսկ հաբերը մանրացնրած, թե հեղուկ?
Ես մի ժամանակ մասկա էի անում, էլի նույն վիտամիններով + գերչակի ու րիպայի յուղեր, բայց դե բ-ի հոտը շատ ուժեղ է էլի, որ լվանաս դրանով, հոտը չի մնում?
Չէ հեղուկի տեսքով են՝ ամպուլաների մեջ, հոտ էլ ընդհանրապես չունեն: