Դիտել ողջ տարբերակը : Հայաստանի Ֆուտզալի Ազգային Հավաքական
AsikoNar
19.10.2011, 11:40
Հայաստանի Ֆուտզալի Ազգային Հավաքականի խաղերը կհեռարձակվեն 12 հեռուստատեսությամբ...
Թբիլիսիում վաղը մեկնարկում է ֆուտզալի աշխարհի գավաթի որակավորման առաջին փուլի խմբային մրցաշարը, որտեղ հանդես կգա նաև Հայաստանը: Ռուբեն Նազարեթյանի սաները մրցելու են Վրաստանի, Մոլդովայի և Մալթայի հավաքականների հետ: Այս հավաքականներն ընդգրկված են A խմբում:
12 TV-ի շնորհիվ հանդիպումները կհեռարձակվեն Հայաստանում:
20 հոկտեմբերի
Վրաստան-Հայաստան 19:15
21 հոկտեմբերի
Հայաստան-Մոլդովա 17:00
23 հոկտեմբերի
Մալթա-Հայաստան 19:30
Որակավորման առաջին փուլում 20 հավաքականներ ընդգրկված են 5 զամբյուղներում: Խմբերի հաղթողները և 2-րդ տեղում հայտնված լավագույն 2 հավաքականները դուրս են գալիս հաջորդ փուլ:
AsikoNar
20.10.2011, 17:33
Այսօր Մոլդովա - Մալթա խաղով մեկնարկեց Ֆուտզալի աշխարհի գավաթի 1-ին ենթախմբի մրցաշարը, որտեղ հանդես են գալիս նաև Հայաստանի և Վրաստանի հավաքականները: Մոլդովացիները ջախջախեցին 10-0 հաշվով: 40 րոպեից կմեկնարկի նաև Վրաստան - Հայաստան հանդիպումը, որը կարող եք դիտել 12-րդ հեռուստաալիքի ուղիղ եթերում:
AsikoNar
20.10.2011, 18:11
ՈՒշադրություն... 8 համարի մարզաշապիկով հանդես եկող Արմեն Գյուլամբարյանի հետ միասին խաղացել ենք ՀՀ 1-ին խմբի առաջնությանը նույն թիմում:
AsikoNar
20.10.2011, 19:05
ԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼ Լ... 0-1 : 9-րդ րոպեին հաշիվը բացում է 10 համարով հանդես եկող Արմեն Դանիելյանը:
AsikoNar
20.10.2011, 19:10
13-րդ րոպեին 6 մետրանոց հարված է նշանակվում մեր թիմի դարպասին: Հարվածում է վրացիների ավագ 7 համարով ելույթ ունեցող Գեորգի Ալթունաշվիլին: Մեր դարպասապահ 1 Էռնեստ Հակոպովը որսում է գնդակը: Ավարտվեց 1-ին խաղակեսը : Մերոնք հաղթում են 0-1 հաշվով:
AsikoNar
20.10.2011, 20:00
29-րդ րոպեին 11 Էդգար Կիրակոսյանը կրկնապատպեց հաշիվը, այնուհետև 31-րդ րոպեին 11 Կախաբեր Մաիսաիան գրավեց մեր դարպասը, իսկ 35-րդ րոպեին 14 Արշիլ Սեբիսկվիերադզեն հավասարեցրեց հաշիվը: Այսպիսով հանդիպումն ավարտված է 2-2 հաշվով: Ցավոք մեզ չհաջողվեց հաղթանակ տանել այս խաղում...
AsikoNar
21.10.2011, 19:08
Մոլդովա 2-2 Հայաստան, Վրաստան 6-0 Մալթա 1-ին խաղակեսից հետո:
Universe
21.10.2011, 19:30
ՈՒՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ.... ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՏԺԺՑՆՈՒՄԱ ԱՋ ՈՒ ՁԱԱԽ, ՀԱԼԱԼԱ ՏՂԵՔԻն, ԱՅ տենց, մոոռթումեեենք...:ura
Ժողովուրդ, բայց ֆուտզալը ո՞րնա...:think
AsikoNar
21.10.2011, 21:09
ՈՒՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ.... ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՏԺԺՑՆՈՒՄԱ ԱՋ ՈՒ ՁԱԱԽ, ՀԱԼԱԼԱ ՏՂԵՔԻն, ԱՅ տենց, մոոռթումեեենք...:ura
Ժողովուրդ, բայց ֆուտզալը ո՞րնա...:think
Մինի ֆուտբոլը, ցավոք սրտի չենք մորթում շատ վատ իրավիճակում ենք հայտնվել, պետք է հուսալ, որ Վրաստան - Մոլդովա հանդիպումը ավարտվի ոչ-ոքի, հակառակ դեպքում այս տարի էլ հրաճեշտ կտանք առաջնությանը...
Universe
21.10.2011, 23:26
Մինի ֆուտբոլը, ցավոք սրտի չենք մորթում շատ վատ իրավիճակում ենք հայտնվել, պետք է հուսալ, որ Վրաստան - Մոլդովա հանդիպումը ավարտվի ոչ-ոքի, հակառակ դեպքում այս տարի էլ հրաճեշտ կտանք առաջնությանը...
Այո, պետք է հուսալլլ...
AsikoNar
22.10.2011, 11:42
Այսօր կկայանա մեր ենթախմբի վերջին հանդիպումները: Սերբիա - Ուելս և Հայաստան - Լիտվա: Խաղերի սկիզբը մեր ժամանակով 17:30: Մեր ընտրանին հաղթանակի դեպքում դուրս կգա հաջորդ փուլ, եթե իհարկե, Սերբիան չպարտվի Ուելսին, հակառակ դեպքում մեզ անհրաժեշտ է ամենաքիչը 3 գնդակի տարբերութամբ հաղթել Լիտվայի հավաքականին:
Այսօր կկայանա մեր ենթախմբի վերջին հանդիպումները: Սերբիա - Ուելս և Հայաստան - Լիտվա: Խաղերի սկիզբը մեր ժամանակով 17:30: Մեր ընտրանին հաղթանակի դեպքում դուրս կգա հաջորդ փուլ, եթե իհարկե, Սերբիան չպարտվի Ուելսին, հակառակ դեպքում մեզ անհրաժեշտ է ամենաքիչը 3 գնդակի տարբերութամբ հաղթել Լիտվայի հավաքականին:
սխալ թեմայում ես գրել... էս ֆուտզալի թեման է :)
AsikoNar
23.10.2011, 10:24
Այսօր կկայանան ֆուտզալի աշխարհի գավաթի նախընտրական մրցաշարի 1-ին խմբի վերջին 2 հանդիպումները: Մալթա - Հայաստան և Մոլդովա - Վրաստան: Մոլդովան և Վրաստանը ունեն 4-ական միավոր, իսկ Հայաստանը 2, Մալթան միավոր չունի: Այսօր մեր տղաներին հարկավոր է հաղթել Մալթային ավելի քան 10 գնդակի առավելությամբ, որպեսզի պայքարեն խմբից դուրս գալու համար , իսկ Մոլդովա - Վրաստան խաղը պետք է ավարտվի ոչ-ոքի, հակառակ դեպքում կգրավենք խմբում 2-րդ տեղը և կանցկացնենք անցումային խաղեր...
AsikoNar
23.10.2011, 10:26
Այսօր 19:30 կսկսի Մալթա - Հայաստան հանդիպումը, որին ուղիղ եթերով կարող եք հետևել 12 հեռուստաընկերությամբ, իսկ Մոլդովա - Վրաստան խաղի մեկնարկը կտրվի 22:00 -ին:
Այսօր 19:30 կսկսի Մալթա - Հայաստան հանդիպումը, որին ուղիղ եթերով կարող եք հետևել 12 հեռուստաընկերությամբ, իսկ Մոլդովա - Վրաստան խաղի մեկնարկը կտրվի 22:00 -ին:
Բոլոր բարոյական ու ոչ բարոյական նորմերի համաձայն վերջին տուր հանդիպումներն անցկացվում են միաժամանակ... Իսկ Վրաստանում էդ առումով անբարոյական նորմերն են իշխում
AsikoNar
23.10.2011, 14:25
Բոլոր բարոյական ու ոչ բարոյական նորմերի համաձայն վերջին տուր հանդիպումներն անցկացվում են միաժամանակ... Իսկ Վրաստանում էդ առումով անբարոյական նորմերն են իշխում
Դե երևի ամենայն հավանականությամբ կիմանան Մալթա - Հայաստան հանդիպման արդյունքը, և նոր դրանից հետո կկողմնորոշվեն, թե ինչ անել
AsikoNar
23.10.2011, 19:00
Այսօր 19:30 - ին սկսվեց ֆուտզալի աշխարհի գավաթի նախընտրական մրցաշարի 1-ին ենթախմբի Մալթա - Հայաստան հանդիպումը: 1 - ին խաղակեսի 13 - րդ րոպեն է , մերոնք հաղթում են 0-2 հաշվով: 7-րդ րոպեին հաշիվը բացել է 16 Արմեն Գյուլամբարյանը, իսկ 8-րդ րոպեին 8 Գրիգոր Կապուկրանյանը կրկնապատկեց հաշիվը:
AsikoNar
23.10.2011, 19:17
1-ին խաղակեսն ավարտվեց. 0-4 : 18-րդ րոպե 8 Գևորգ Կապուկրանյան 0-3, 19-րդ րոպե Արմեն Գյուլամբարյան 0-4: Մեր տղաներին հարկավոր է ավելացնել ճնշումը անհրաժեշտ է հաղթել 11 գնդակի տարբերությամբ: Առաջ Հայաստան:
AsikoNar
23.10.2011, 20:07
Ավարտվեց Մալթա - Հայաստան հանդիպումը: 0-4 : Ժամը 22:00 - ին տեղի կունենա մեր խմբի վերջին հանդիպումը Վրաստանի և Մոլդովայի միջև: Հիշեցնեմ, որ ոչ ոքիից բացի ցանկացած այլ ելքի դեպքում մեր ընտրանին կգրավի խմբում 2-րդ հորիզոնականը:
AsikoNar
23.10.2011, 20:13
Հարգելի ֆուտբոլասերներ շտապեմ տեղեկացնել ձեզ, որ 5 խմբերից հաջորդ փուլ են դուրս գալու նաև լավագույն 2-րդ տեղ գրաված 2 հավաքականներ և եթե Վրաստան - Մոլդովա հանդիպումն ավարտվի ցանկացած կողմի հաղթանակով, ապա 99% հավանականությամբ մեր հավաքականը կհայտնվի հաջորդ փուլում:
Մնում է հավատալ և հուսալ...
AsikoNar
23.10.2011, 20:41
Կներեք հարգելի ֆուտբոլասերներ ես սխալ էի հաշվել, փաստորեն մեզ ուղեգիր բաժին կհասնի միայն 0-0 և 1-1 հաշիվների դեպքում...
Մնում է հուսալ և սպասել...
AsikoNar
23.10.2011, 21:18
Մոլդովա - Վրաստան խաղասկզբից անցավ 5 րոպե 0-0: Եթե խաղն ավարտվի 0-0 կամ 1-1 հաշվով մենք կգրավենք 1-ին տեղը խմբում և դուրս կգանք հաջորդ փուլ: Մի քիչ համբերություն և հավատ ու ամեն ինչ լավ է լինելու...
AsikoNar
23.10.2011, 21:27
10 րոպե անցավ 1-ին խաղակեսի ավարտին մնաց 10 րոպե 0-0
AsikoNar
23.10.2011, 21:39
1-ին խաղակեսի ավարտին մնաց 5 րոպե 0-0
AsikoNar
23.10.2011, 21:55
19-րդ րոպեին Վրաստանի դարպասին նշանակվեց 8 մետրանոց հարված և ի ուրախություն մեզ գնդակը չհայտնվեց ցանցում: Ավարտվեց 1-ին խաղակեսը: 0-0 Ուռռռռռռռռռռռռաաաաաաաաաաա
AsikoNar
23.10.2011, 22:22
2-րդ խաղակեսից անցավ 5 րոպե 0-0
AsikoNar
23.10.2011, 22:24
25 -րդ և 26-րդ րոպեներին թիմերը 1-ական գնադակ ուղարկեցին դարպասները:
Խաղավարտին մնաց 13 րոպե
1-1
AsikoNar
23.10.2011, 22:30
1-2 Վրաստանն առաջ անցավ հաշվի մեջ, իսկ մեր հույսերը վերջնականապես մարեցին...
AsikoNar
23.10.2011, 22:44
36-րդ րոպե 2-2