PDA

Դիտել ողջ տարբերակը : Նարեկացի արվեստի կենտրոն



Tig
19.10.2011, 11:03
Նարեկացի արվեստի կենտրոն (http://www.imegaservice.com/index.php?act=armenia&op=viewculture&itemid=28&langs=am)


Մեր դռները բաց են… (http://ardarutyun.am/culture/264-2011-02-03-13-42-59.html)

Հինգշաբթի, 03 Փետրվար 2011

Յուրաքանչյուր ազգ առանձնահատուկ է իր մշակույթով, որ բնորոշում է իր դիմագիծը` ինքնատիպ մտածողությամբ և հոգևոր ներուժով: Պատմության հեռավոր խորքերից է մեզ ժառանգվել մեր մշակույթը, որն այսօր ճակատագրի բերումով մեկ այլ կարևոր առավելություն ևս ունի. Համախմբել աշխարհասփյուռ մեր ժողովրդին: Այս ոգով է ստեղծվել «Նարեկացի» արվեստի միությունը: Այն ծնվել է պահպանելու մեր անցյալի մշակույթային արժեքները,համախմբելու արվեստագետներին, նեցուկ կանգնելու առաջին քայլերն անող տաղանդավոր երիտասարդներին: Այս և շատ այլ հարցերի մասին զրուցեցի «Նարեկացի» արվեստի միության ծրագրերի գեղարվեստական ղեկավար Նաիրա Հայրապետյանի հետ:

- Ե՞րբ և ու՞մ կողմից է հիմնադրվել «Նարեկացի» արվեստի միությունը:
- Ոգեշնչված հայ ժամանակակից տաղանդների հանդեպ մեծ հավատով և ուղղուրդվելով Սուրբ Գրիգոր Նարեկացու հոգևոր վեհությամբ 2004թ-ին Նարեկ Հարությունյանի կողմից հիմնադրվեց «Նարեկացի» արվեստի միությունը:Այնուհետև ընդլայնվելով 2006թ-ին նաև Շուշիում:
- Ո՞րն է եղել կենտրոնի ստեղծման հիմնական նպատակը:
- Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակը աջակցել հայ մշակույթի զարգացմանը և պրոպագանդմանը և ոչ միայն պարփակվել Հայաստանի սահմաններով այլ դուրս գալ աշխարհի տարբեր երկրներ`ասելով, որ ունենք հզոր մշակույթ: Կենտրոնը նաև նպատակ ունի աջակցել երիտասարդ ստեծագործողներին, անշահախնդիր տրամադրելով անհրաժեշտ միջոցներ:Մենք նաև կամուրջ ենք հանդիսանում երկու սերունդների միջև կազմակերելով հանդիպումներ:
- Ո՞րն է «Նարեկացի» արվեստի միության առավելությունը:
- Մեր առավելությունը կայանում է նրանում, որ մեզ մոտ կարողանում են այցելել նաև հաշմանդամները: Նրանց համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի նրանք իրենց լիարժեք հասարակության անդամ զգան: Նման ճանապարհով նպաստում ենք նրանց ինտեգրմանը հասարակության մեջ:
- Կպատմե՞ք Շուշիի կենտրոնի մասին:
- Շուշիի կենտրոնը առանձնահատուկ վայր է հատկապես երեխաների և երիտասարդների համար, ովքեր երկար տարիներ շրջապատված էին պատերազմի հիշողություններով: Այս կենտրոնը նաև յուրահատուկ խորհրդանիշ է և կամուրջ ՀՀ, Արցախի և սփյուռքի միջև: Բազմաթիվ երեխաներ են գալիս նորակառույց և վերանորոգված այս հաստատություն մասնակցելու երաժշտության, պարի, լուսանկարչության, թատրոնի դասերին:
- Ովքե՞ր կարող են դիմել ձեզ:
- Մեր դռները բաց են բոլորի առջև: Բոլոր նրանք, ովքեր ստեղծագործելու ձիրք ու նկրտումներ ունեն ազատ մուտք ունեն մեզ մոտ:
- Ի՞նչ կարծիք ունեք մեր երիտասարդների մասին:
- Ունենք շատ զարգացած և տաղանդավոր երիտասարդներ: Ճիշտ աշխատանքի և մատուցման դեպքում հայ երիտասարդը կարող է հասնել բազմաթիվ հաջողությունների: Տարեկան շուրջ 400 միջոցառում է կազմակերպվում «Նարեկացի»արվեստի միության միայն երևանյան կենտրոնում` ցուցահանդեսներ, որոնք ընդգրկում են կերպարվեստի տարբեր ժանրեր` գեղանկարչություն, քանդակակագործությոն, լուսանկարչություն, ֆիլմերի ցուցադրություններ, դասախոսությունն աշխարհահռչակ ռեժիսորների,դերասանների և նկարիչների հետ: Այստեղ գործում է նաև երաժշտական համույթ, որը շրջագայելով ողջ աշխարհում ներկայացնում է հայ արվեստը:
2010թ-ին մշակույթի նախարարության կողմից «Նարեկացի» արվեստի միությանը ճանաչվել է լավագույն մշակույթային կենտրոն և արժանացել պատվոգրի:

Աղբյուր՝ ardarutyun.am

Tig
19.10.2011, 11:05
Նարեկացի արվեստի կենտրոնի տնօրենի դեմ պատվերով քրգործ է հարուցվե՞լ (http://asekose.am/?p=48504)

Նարեկացի Արվեստի Միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե որոշ անհատների կողմից անարդարություն և սպառնալիքներ են ուղղվում իրենց դեմ, մասնավորապես` կալանք է դրվել Նարեկ Հարությունյանին պատկանող անշարժ գույքի վրա և հարուցվել է քրեական գործ` հարկը չվճարելու պատճառաբանությամբ:

Նարեկ Հարությունյանն ասել է, որ «Պատվերով քրգործ է հարուցվել, որ ճնշում գործադրվի իմ ընտանիքի վրա: Կան չար ուժեր, որոնք իմ ուղղությամբ քայլեր են անում, և մեր առաքելությունը տուժում է:Հափշտակելու ախորժակ կա, որն ընդառաջվում է պատվերով և ներքին կարգով»:

Աղբյուր՝ asekose.am




http://www.youtube.com/watch?v=dmGJtyN3dn8

Tig
09.12.2011, 16:04
«Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանին բերման են ենթարկել (http://www.interpress.am/news/id/24931.html#.TuH2jYlKZqU.facebook)

Երեւանում, այսօր` դեկտեմբերի 9-ին, Պետեկամուտների կոմիտեի երկու աշխատակիցներ բերման են ենթարկել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանին: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՊԵԿ-ի քննչական բաժանմունքից փոխանցեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանը:«Ներկա պահին գտնվում եմ ՊԵԿ-ի քննչական բաժանմունքում: Բայց ինձ բերման են ենթարկել կեղծ ցուցմունքների հիման վրա, որպեսզի ինձ ճնշեն»,- ավելացեց Նարեկ Հարությունյանը, հավելելով, որ այս պահին ավելին ասել չի կարող: Նա ընդամենը հասցրեց ասել, որ իրեն բերման են ենթարկել իր հոր քառասունքի օրը:ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ի թղթակցին փոխանցեցին, որ ավելի ուշ կտեղեկացնեն, թե ո՞րն է եղել Նարեկ Հարթունյանին բերման ենթարկելու պատճառը:

Աղբյուր՝ interpress.am

Ambrosine
09.12.2011, 17:08
Արդեն հասել ենք նրան, որ իրենց բարեգործությանը նվիրած մարդիկ էլ տարրական հարգանքի չեն արժանանում: Էլ չեմ ասում, որ նրանց գործունեությունը խափանող քայլեր են իրականացվում: Գոնե Շուշիում այս մարդու կատարած աշխատանքը գնահատեին, եթե Երևանի մասշտաներով դա չի երևում կամ էլ չեն թողնում, որ երևա:

Tig
10.12.2011, 14:20
Ազատություն Նարեկ Հարությունյանին (http://www.facebook.com/pages/Free-Nareg/274845089229762) - ֆեյսբուքյան էջ

Tig
11.12.2011, 22:47
«Նարեկացի» արվեստի միություն - Երկիր Մեդիա (http://masis.tv/component/option,com_afm/pid,122/vfile,1648/lang,hy/)

Tig
11.12.2011, 23:06
Նարեկացի Արվեստի Միությունում սկսել ենք մեծ ստորագրահավաք: Խնդրում ենք աջակցեք մեզ: Մենք բաց ենք երկուշաբթիից-շաբաթ, ժ. 10:00-20:00:

Խնդրում ենք նաեվ մեզ աջակցել օնլաին: Շնորհակալություն! (http://www.facebook.com/events/172838069481354/)

Հասցե` Վարդանանց 16/1

Ֆրեյա
12.12.2011, 09:48
Ինչ-որ մեկը տեղյակ է, կարող է բացատրել ինչ քաղաքական դրդապատճառներով են հետապնդում Նարեկ Հարությունյանին? Ում է խանգարում?

Tig
12.12.2011, 10:10
Ժող, ես էլ իրեն անձամբ չեմ ճանաչում ու մանրամասներին էլ լավ տեղեկացված չեմ, զուտ խոսակցությունների մակարդակով եմ ինֆորմացիաի տիրապետում: Բայց մենակ Նարիեկի ու Նարեկացի կենտրոնի գործունեությանը ծանոթ լինելով հանդերձ, ես պատրաստ եմ իրան աջակցել: Հայաստանում ու Հայաստանից դուրս տենց մշակութային գործիչ, կրկնում եմ ՄԵԾԱՏԱՌՈՎ Մշակութային գործիչ չկա, ով համագործակցած չլինի Նարեկացի կենտրոնի հետ ու ում աջակցած չլինի Նարեկացի Կենտրոնը: Եթե մանրամասներ իմանամ, անպայման կտեղադրեմ:

Ֆրեյա
12.12.2011, 10:33
Երեկ լուրերով տեսա Նարեկ Հարությունյանի պատմությունը եւ նրա հետ մի երկու խոսքով հարցազրույցը, ու ոչինչ չհասկացա...
Պնդում են, որ Հարությունյանների ընտանիքին «հետապնդում» են հարկային մարմինները, բայց այդպես էլ ոչ մի խոսք չեղավ այն մասին, թե ինչու են հետապնդում, այդ ինչ գործունեություն են ծավալում, ում են խանգարում իրենց բարեգործությամբ, որ էդպիսի հետապնդումներ են սկսվել...

Մի քիչ ինտերնետում նայեցի, նորից՝ ոչ մի բացատրություն: Իր հարցազրույցում Նարեկ Հարությունյանը նշում է, որ «չար ուժերը» փորձում են գումարներ հափշտակել...

Նաև կարդացի նախկին տնօրենի հարցազրույցը, որտեղ նա է իրեն բյուրեղյա մաքուր բարեգործ հայտարարում եւ մեղադրանքներ է ներկայացնում Նարեկ Հարությունյանին:

Ինչ-որ չափից դուրս անհայտներ կան այս գործում: Եթե հասարակության աջակցությունն են փնտրում, նախ թող բացատրություններ տան, ոչ թե օդի մեջ իրենց հետապնդումների զոհ ներկայացնեն...

My World My Space
12.12.2011, 11:40
Համաձայն եմ Ֆրեյայի հետ, էս պատմությունն ինձ համար առավել քան մութ ա...

Ի վերջո ո՞վ կարա ինձ ապացուցի, որ բարեգործության քողի տակ չեն կարա այլ գործեր էլ արվեն...

Tig
12.12.2011, 12:03
Համաձայն եմ Ֆրեյայի հետ, էս պատմությունն ինձ համար առավել քան մութ ա...

Ի վերջո ո՞վ կարա ինձ ապացուցի, որ բարեգործության քողի տակ չեն կարա այլ գործեր էլ արվեն...

Բնականաբար ոչ մեկ էլ չի կարա ապացուցի:

Tig
12.12.2011, 12:38
Ես մի բան գիտեմ, եթե լավ գործունեություն ծավալած մարդուն հանցագործ են անվանում, ապա քանի դեռ հստակ ու 100% չի ապացուցվել, որ նա իրոք հանցագործ է, հնարավորինս պիտի աջակցել նրան: Երբ կապացուցվի՝ բարի ճանապարհ:

Ինչ վերաբերվում է մութ անկյուններին, ապա իմ տեսանկյունից որևէ հստակ մեղադրանք հնչեցնելուց հետո, ինկատի ունեմ «հետապնդում», «չար ուժերի կողմից ճնշում» արտահայտությունների հստակեցման դեպքում, մարդ պիտի ունենա հստակ ապացույցներ և հիմնավորումներ, ինչպես նաև, որոշակի չափով իր կյանքի անվտանգության համար ապահով լինել... Մութ անկյունները վաղ թե ուշ լուսավորվելու են: Բայց լավ կլիներ, որ լուսավորվելուց հետո գոնէ մեր արածի համար փոշմանեինք՚, քանի որ չարածի համար փոշմանելը առավել ծանր է նստում... համենայն դեպս իմ վրա:

My World My Space
12.12.2011, 12:52
Ինչի՞ եք իրար խառնվել...
Թող ապացուցեն, որ նա մեղավոր է, եթե չկարողանան, հելեք թքեք երեսներին...
Իսկ առանց մարդու անմեղության մասին հստակ պատկերացում ունենալու նրան աջակցելը փաստաբանի գործն ա, ոչ թե հասարակության...

Tig
12.12.2011, 12:58
Ինչի՞ եք իրար խառնվել...
Թող ապացուցեն, որ նա մեղավոր է, եթե չկարողանան, հելեք թքեք երեսներին...
Իսկ առանց մարդու անմեղության մասին հստակ պատկերացում ունենալու նրան աջակցելը փաստաբանի գործն ա, ոչ թե հասարակության...

Հով, մարդու գլխին գործ սարքելը քանի՞ կոպեկ արժի...
Եթե հասարակական աժիոտաժ զգան, կսկսեն գոնէ մտածել սարքե՞ն, թե՞ ոչ: Իսկ եթե սարքելու խնդիր չկա, ու ամեն ինչ հստակ ու պարզ է, ապա հաստատ հասարակական աժիոտաժը չի կարող խանգարել դրան:

Լուսաբեր
12.12.2011, 14:22
http://tert.am/am/news/2011/12/12/narekharutyunyan1/

Tig
12.12.2011, 16:14
Այսօր` Կենտրոն ալիքի ուղիղ եթերում, ժամը` 21:21-ին, Պետրոս Ղազարյանի "Ուրվագիծ" հաղորդման հյուրեն են Նարեկ Հարությունյանի փաստաբանները` Լեռնիկ Հովհաննիսյանը և Աննի Թորոսյանը:

հ.գ. կարծում եմ շատ հարցեր կպարզաբանվեն...

Tig
14.12.2011, 10:10
Հայաստանից չբացակայելու ստորագրությամբ բաց են թողել:


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=fWeMyxAxCBE

Tig
14.12.2011, 16:41
Վաղը` դեկտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին, «Նարեկացի» արվեստի միության Երևանի կենտրոնում հրավիրված է մամլո ասուլիս վերջին հինգ օրերին հանրային մեծ աղմուկ բարձրացրած Նարեկ Հարթունյանի գործի կապակցությամբ: Մամլո ասուլիսին կխոսեն և լրագրորղների հարցերին կպատասխանեն «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ և «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզիս» ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանը, գործով զբաղվող իրավապաշտպաններ փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, փաստաբան Անի Թորոսյանը և «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատիվ ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը:

Հասցեն` Վարդանանց 16/1:

Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 13-ին, շուրջ հինգորյա կալանքի կիրառումից հետո ազատ են արձակվել Նարեկ Հարթունյանը, «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզիս» ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանն ու ընկերության հաշվապահ Արթուր Գալստյանը: Կալանքը նրանց նկատմամբ կիրառվել էր հոկտեմբերի 9-ին` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:

Դավիթ Իսաջանյան ՆԱՄ հասարակայնության հետ կապերի ղեկավար
Հեռ.` + 374 (0) 10 58-08-50
Էլ. փոստ` [email protected]

Tig
14.12.2011, 18:06
Վաղը` դեկտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին, «Նարեկացի» արվեստի միության Երևանի կենտրոնում հրավիրված է մամլո ասուլիս վերջին հինգ օրերին հանրային մեծ աղմուկ բարձրացրած Նարեկ Հարթունյանի գործի կապակցությամբ: Մամլո ասուլիսին կխոսեն և լրագրորղների հարցերին կպատասխանեն «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ և «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզիս» ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանը, գործով զբաղվող իրավապաշտպաններ փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, փաստաբան Անի Թորոսյանը և «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատիվ ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը:

Հասցեն` Վարդանանց 16/1:

Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 13-ին, շուրջ հինգորյա կալանքի կիրառումից հետո ազատ են արձակվել Նարեկ Հարթունյանը, «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզիս» ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանն ու ընկերության հաշվապահ Արթուր Գալստյանը: Կալանքը նրանց նկատմամբ կիրառվել էր հոկտեմբերի 9-ին` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:

Դավիթ Իսաջանյան ՆԱՄ հասարակայնության հետ կապերի ղեկավար
Հեռ.` + 374 (0) 10 58-08-50
Էլ. փոստ` [email protected]

Ժամի փոփոխություն կա՝ 11:30-ին

Tig
15.12.2011, 10:25
http://www.youtube.com/watch?v=jOTDAuNkzxY&feature=g-all-a&list=PL1CF60DCA28F554FA&context=G1af2bFAAAAAAAAAAA

Tig
15.12.2011, 18:14
Ով է Սեւակ Արծրունին (http://www.lragir.am/armsrc/country57742.html)

Պարզվում է, որ Նարեկ Հարթունյանի ձերբակալությունը կապված էր այն խախտումների հետ, որոնք մի ժամանակ արել էր նրա ընկերության համատնօրեն Սեւակ Արծրունին: Դեռեւս այս տարվա հուլիսին Հետք թերթը գրել էր, որ «Ջի Էյչ Ստորիջ Էնթերփրայզ» ընկերությանը հասցված վնասի մասին դրա հիմնադիր «Կարապետ Հարթունյանը իմացել է 2010 թ սեպտեմբերին, երբ ընկերության տնօրեն է դարձել իր որդին՝ Նարեկ Հարթունյանը: Վերջինս էլ հայտաբերել էր ընկերության միջոցների հափշտակությունը»:

2008 թ հոկտեմբերի 1-ից մինչեւ 2010 թ սեպտեմբերի 11-ը ընկերության տնօրենն էր Արտյոմ Մարտիրոսյանը, իսկ Սեւակ Արծրունին (Արզարունին) հանդես էր գալիս որպես նույն ընկերության գլխավոր տնօրեն: Օրինակ, 2009 թ դեկտեմբերի 1-ին Արծրունին ընկերության անունից պայմանագիր է կնքել ոստիկանության համապատասխան մարմինների հետ իր անձի անվտանգության ապահովման համար: Թե ինչի համար է Արծրունուն 5 թիկնապահ անհրաժեշտ եղել, դժվար է ասել: Այդ ծառայությունն արժե ամսական 1 մլն դրամ:

Երեւի, Սեւակը պաշտպանվում էր «չարակամներից», որոնցից նա շատ ունի: Եվ նրանք ամենեւին էլ հայ ժողովրդի թշնամին չեն, այլ պետական մարմինները:

Հետաքրքիր է, որ ինտերնետում նրա անունը փնտրելիս հիմնականում բացասական տեղեկատվություն է բերվում, չնայած որ նա կապված է խոշոր հայրենասիրական եւ բարեգործական նախագծերի հետ: Օրինակ, պատերազմից անմիջապես հետո Երկիր միությունը, որի անդամ է Սեւակը, Հադրութի շրջանում բնակելի տներ է կառուցել, որոնք այդպես էլ մինչեւ վերջ չեն ավարտվել: Այդ ժամանակ Արծրունու դեմ քիչ էր մնում դատական գործընթաց սկսվեր, սակայն այն փակեցին:

Այնուհետեւ Արծրունին չգիտես ինչու նշանակվեց Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար, սակայն մի քանի ամիս անց բազմաթիվ խախտումներ հայտնաբերվեցին, եւ նրան հեռացրեցին՝ քրեական գործ հարուցելով: Այն նույնպես փակվեց, եւ Արծրունու խախտումները հանրությանը հայտնի չդարձան:

Այնուհետեւ նա կապվեց Հարթունյանների ընտանիքի հետ, ովքեր մտադիր էին Ղարաբաղում խոշոր միջոցներ ներդնել: Այն, որ նրանք որպես տնօրեն էին վերցրել Արծրունուն, Ղարաբաղում արդեն անվստահություն էր առաջ բերել: Անվստահությունն արդարացավ, որովհետեւ պարզվեց, որ Հարթունյանների միջոցով Քարվաճառում կառուցված գյուղը վատ գրունտի վրա է տեղադրված, իսկ Արծրունին չի ջանացել երկրաբանական եզրակացություն ստանալ գյուղի կառուցման համար:

Ինչ-որ ժամանակ Արծրունուն թույլ չէին տալիս Ղարաբաղ մտնել: Ներկայում Արծրունին զբաղվում է Ջավախքի խնդիրներով:

Աղբյուր՝ lragir.am

Ֆրեյա
16.12.2011, 11:24
Իսկ Հարությունյանները ինչու էին այդ մարդուն վերցրել տնօրեն? Չէին հավաքել տեղեկությունները մինչև աշխատանքի վերցնելը? :think

Tig
05.01.2012, 13:06
Ի Զորակցություն Նարեկ Հարությունյանի (http://www.facebook.com/photo.php?v=272237892835746)