PDA

Դիտել ողջ տարբերակը : Երբ ձեռքերս խնդրում են մտքերիս ստեղծագործել ...



A.V...Yan
16.10.2011, 22:39
Սիրում ես կարդալ ուրիշի օրագրերը ...
Սիրում ես իմանալ նրա մտքերը , մտորումներն ու կարծիքները ...
Ուրեմն կարդա ,,, խնդրե՜մ ... այն բաց է քեզ համար ...

A.V...Yan
16.10.2011, 23:29
Լինում է չի լինում մի կյանք է լինում: Կյանքը թատրոն է, մարդիկ՝ դերասաններ, տրված է նրանց ամեն մեկին մի դեր՝ չար, բարի, հարուստ, հպարտ, աղքատ, և բոլորը մինչև իրենց կյանքի վերջը պետք է լինեն այդպիսին:

53167

Կյանքում ապրում է նաև մի աղջիկ: Մտածում է նա, որ այս կյանքը իր համար է, մտածում է նա, որ ինչ լինում է՝ պատահական չէ… չի նեղանում ոչ չարից, ոչ մեղավորից, նրա կարծիքով բոլորն իրենց դերերն են խաղում, նա տխրում է շատ անգամ: Մտածում է՝ կփոխվի կյանքի վերաբերմունքն իր նկատմամբ, մտածում է կհաղթի կյանքին, կապրի դարեդար, որպեսզի տեսնի վերջը թատրոնի: Ի˚նչ է կատարվելու թատրոնի վերջում: Բարի˚ն է հաղթելու, թե˚ չարը: Շատ անգամցանկանում է արևի շողին նայել, ցանկանում է թռչուն լինել, երկնքի խորքերը թռչել և երկնքից թատրոնին նայել: Այդ թատրոնը երբևէ կվերջանա˚: Գիտի հիմա նա՝ ով երկնքում է հիմա… :)

A.V...Yan
17.10.2011, 17:04
Իսկ ի˚նչ ես կարծում , եթե քո անունը գրված լիներ բառարանում , ինչպիսի բացատրություն կունենար :

53170


Խոսքն այստեղ ընդհանրական անունների մասին չէ ( Աստղիկ , Լուսինե , ... ) , այլ հենց ՔՈ :
Ո˚վ ես դու , ի˚նչ ես քեզանից ներկայացնում , կամ ի˚նչն է քեզ բնութագրում :
Փորձիր ուղղակի մտածել այս հարցի շուրջ , իսկ եթե ավելի ճիշտ լինի ՝ գրիր մի քանի րոպեյվա ընթացքում ցանկացած պատասխան , որն իսկապես կնկարագրի քեզ : Ու փորձիր ինքդ քեզ եզրակացություններ …




ՄՏԱԾԻՐ ԱՅՍ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ , ՈՐԸ ՓԱՅԼՈՒՄ Է ՔԵԶ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ …

A.V...Yan
17.10.2011, 18:09
Երբեմն լինում են պահեր , երբ վատ դրության մեջ ես հայտնվում ու քեզ պետք է ուժ , որ կարողանաս դուրս ցատկել նման իրավիճակից ... իսկ երբ դուրս ես գալիս պետք է փորձես մոռանալ դա ու նորից առաջ շարժվել ...



Լինում է չի լինում երկու գորտ են լինում , որոնք հայտնվում են կաթի մեջ : Մեկը մտածում է ՝ անհույս է և խեղդվում է , իսկ մյուսը ոտքերով , ձեռքերով խփում է , որ դուրս պրձնի , արդյունքում կարագ է ստացվում ու նա կարողանում է դուրս թռնել արար աշխարհ …


53171