Դիտել ողջ տարբերակը : ՀՀ օրհներգ
Չէ՞
Օքեյ, կենդանի այլ հայ կոմպոզիտոր ասա ))
Թաթուլ ?
Գաղթական
05.03.2019, 01:57
Թաթուլ ?
Թաթուլը եզդիա` չկպավ ))
Համ էլ` եթե Հախվերդյանին հավատանք` Ղարաբաղի եզդիա..
Ներսես_AM
05.03.2019, 01:59
Կարծեմ մի անգամ ասել եմ էս թեմայում։ Ես էլ Տրիբունի տղու պես սովետի հովերով չեմ անցել։ Երևի առաջին անգամ սովետի հիմը էս թեման բացվելուց եմ լսել ու իմ համեստ կարծիքով Խաչատրյանի երաժշտությունը վերջն ա հիմիկվա հիմնի հետ համեմատած։
Մանսուրյանը գրել ա հիմնի տարբերակ անցած անգամ։ Հրե՛ս։
https://www.youtube.com/watch?v=GyO3z2Mznwo

Խաչատրյանի երաժշտությունը իմ ականջներին ռուսախոս հայերեն ա հնչում։ Սիրուն ա բայց եսիմ, ինձ համար հայերեն երաժշտությունը Մանսուրյանի երաժշտությունն ա։ Կոնկրետ էս հիմնի տարբերակը ոչնչով չնայած առանձնահատուկ չի, որ ասես հա արի փոխենք եղածը։
Գաղթական
05.03.2019, 02:43
Մենք առաջ նայող պիտի լինենք, խարիզմատիկ ու միշտ հաղթող պիտի լինենք, ուրիշինի վրա աչք չտնկող, բայց եթե մերին կպնեն` չոքցնող պիտի լինենք, խելքին, ուսմանը զոռ տվող պիտի լինենք, աշխարհով մեկ տարածված, բայց միշտ հայաստանաձիգ ու հայաստանամետ պիտի լինենք, համընդհանուր շահը անձնականից բարձր դասող ու իրար ձեռք մեկնող պիտի լինենք, պատահական սխալի նկատմամբ ներողամիտ, բայց դավաճանությունն անողոք հալածող ոիտի լինենք, պատմությունը երբևէ չմոռացող, բայց միշտ դեպի ապագա ուղղորդված պիտի լինենք..
Մի քիչ պաթետիկ ստացվեց..
Բայց ես կուզենայի, որ էս ամենն երևար մեր ազգային օրհներգում..
Էսօրա սկսվում մեր վաղը...
Ներսես_AM
05.03.2019, 02:43
Խաչատրյանի երաժշտությունը իմ ականջներին ռուսախոս հայերեն ա հնչում։ Սիրուն ա բայց եսիմ, ինձ համար հայերեն երաժշտությունը Մանսուրյանի երաժշտությունն ա։ Կոնկրետ էս հիմնի տարբերակը ոչնչով չնայած առանձնահատուկ չի, որ ասես հա արի փոխենք եղածը։
Մի երկու անգամ լսեցի Մանսուրյանինը, ու կարող եմ ասեմ որ ավելի շատ դուրս չի գալիս քան գալիս ա։ Հիմնականում տրագիկ տպավորություն ա թողնում վրես։ Ոնց որ Սերժի Հայաստանում գրած հիմն լինի :D
Մեկ էլ որ կրկներգը Մասիս սարը սիրելու մասին ա վրես ազդում ա ահավոր։

Համաձայն եմ։ Ես էլ ոչ մի առանձնահատուկ բան չտեսա։ Չարենցի Ես իմ անուշն էլ հիմն չէի սարքի։ Ու ընդհանրապես էս թեման ինձ համար թեմա չի։ Ինձ հիմն էլ ա դուր գալիս խոսքերն էլ։ Պարզ հանգիստ հեշտ սովորվող ոչ մի ավելորդ բառ մեջը։ Երաժշտությունն էլ հասարակ նեապոլիտանական երգ ինչ վատ ա։ Եթե չէ Երազի երկիրն էլ ա լավը, բայց տեքստը սեքսիստ ա պապերը եղբայրքը որդիքը ուր են կանա՞յք ԴԴԴ մի խոսքով եղածից լավը չկա։

Հայերենում որդիք-ը առհասարակ զավակի իմաստով էլ ա օգտագործվում :P
Անգամ գրականության մեջ․ "ա՛յ որդի․․․" - հայրը դիմում ա իր աղջկան (չեմ հիշում որ գործում էր)։
Օրհներգը ընդհանրապես պետք չի փոխել նախևառաջ։ Բայց ինչով չի լավ տարբերակ։
Տխուր ա ու պարզունակ, արյուն ու մահ ա պրոպագանդում, փոխանակ՝ շենացում ու ապրեցում։
Ընդհանրապես, զգույշ պետք ա լինել սիմվոլիզմի հետ։ Եթե երկրիդ հիմնական խորհրդանշաններից մեկում պատերազմն ու մահն են գերակայում, թշնամին ու արտասուքը, ճիշտ ոնց որ գուշակի պես՝ կարծես կոդավորում ես արդեն երկրիդ վիճակը։ Երբեք չեմ կարողացել հաճույքով երգել մեր երկրի հիմնը, չի առաջացնում էն հպարտության զգացողությունը, որ մարդ պիտի զգա իր երկրի հիմնը երգելիս։ Մի տեսակ ողբ երգես ասես, ու երաժշտությունն էլ պրիմիտիվ ա ու տափակ/անհամ։
Ինձ, օրինակ, շատ ա դուր գալիս Երևանի հիմնը։ Համ բառերը, համ երաժշտությունը։ Մի ձև հնարավոր լիներ դա Հայաստանի հիմն դարձնել․․․

Էլ չասած, որ Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգի» վրա ա դզած–փչած, ու հատկապես որ դպրոցում երեխեքը էդ ստեղծագործությունը սովորում են իր «Մեր հայրենիք, թշվառ, անտեր․․․» տողերով, ինչքան էլ փորձես մոռանալ, մեկ ա «թշվառ, անտեր»–ը գիտակցությանդ մեջ մեխված ա «մեր հայրենիք» բառերից հետո։ Վստահ եմ, որ փողոցում մարդկանց հարցնես հիմնի մասին, մարդկանց կեսը «թշվառ անտերով» են հիշելու։
Ընդ որում, «Իտալացի աղջկա երգն» էլ հերիք չի Հայաստանի հետ կապ չունի, հետն էլ շատ ոչ միանշանակ ընկալվող պատմական իրադարձություններ ա գովերգում :/
Տխուր ա ու պարզունակ, արյուն ու մահ ա պրոպագանդում, փոխանակ՝ շենացում ու ապրեցում։
Ընդհանրապես, զգույշ պետք ա լինել սիմվոլիզմի հետ։ Եթե երկրիդ հիմնական խորհրդանշաններից մեկում պատերազմն ու մահն են գերակայում, թշնամին ու արտասուքը, ճիշտ ոնց որ գուշակի պես՝ կարծես կոդավորում ես արդեն երկրիդ վիճակը։ Երբեք չեմ կարողացել հաճույքով երգել մեր երկրի հիմնը, չի առաջացնում էն հպարտության զգացողությունը, որ մարդ պիտի զգա իր երկրի հիմնը երգելիս։ Մի տեսակ ողբ երգես ասես, ու երաժշտությունն էլ պրիմիտիվ ա ու տափակ/անհամ։
Հա դե էսա Ալենը կփոխի կակռազ
Հայերենում որդիք-ը առհասարակ զավակի իմաստով էլ ա օգտագործվում :P
Անգամ գրականության մեջ․ "ա՛յ որդի․․․" - հայրը դիմում ա իր աղջկան (չեմ հիշում որ գործում էր)։
Իսկ պապե՞րը ու եղբա՞յրքը
...ինչքան էլ փորձես մոռանալ, մեկ ա «թշվառ, անտեր»–ը գիտակցությանդ մեջ մեխված ա «մեր հայրենիք» բառերից հետո։ /
Հա՜-հա՜, իմ գիտակցության մեջ էլ ա մեխված․․․
Ի դեպ, որպես օրինակ խորհուրդ եմ տալիս լսել Ավստրալիայի հիմնը։ Ե՛վ բառերն են սիրուն ու իմաստալից, և՛ երաժշտությունն ա համակրելի․ երգելիս՝ երգելդ գալիս, ա, թեև կապ էդ երկրի հետ քիչ եմ զգում։
Հա դե էսա Ալենը կփոխի կակռազ
Ու ահագին օգտակար բան արած կլինի հայրենիքի համար, ու ոչ միայն էսթետիկ իմաստով։ Լուրջ եմ ասում։
Իսկ պապե՞րը ու եղբա՞յրքը
Կոնկրետ էս երգը որպես երգ՝ իր իմաստի մեջ օքեյ ա, ու կանանց մտցնելու իմաստ չկա, ուրիշ բանի մասին ա երգը (հո ամեն ինչում կին ու սևամորթ չեն մտցնելու, որ սեքսիզմ ու ռասիզմ չդիտվի :)) )
Բայց եթե խոսքն էն մասին ա, որ սա հիմն դառնա, ես դեմ եմ (եթե իմ կարծիքը հարցնող կա :)) )
Նորից նույն պատճառով հոգս ու հույս, վերջում էլ ջահել որդիքին մատաղ ա անում հայրենիքին ․․․
Հուզական երգ ա, ու լավն ա իր իմաստի մեջ, բայց ոչ որպես երկրի հիմն։
Ի դեպ, ասում են՝ Ամիրխանյանը չի իրական հեղինակը, նա թռցրել ա էս երգը, ու նույնիսկ դատական հայց ա եղել դրա համար, եթե չեմ սխալվում։
Մի կարծիք էլ հայտնեմ։ Լավագույն հիմնը, որ լսել եմ մինչև հիմա, սովետի հիմնն ա եղել, ու հենց իր բառերով։ Մարդ առանց առիթի էլ ուզում երգի :))
Դուխ կա լիքը, հպարտություն, հզորություն, իսկական ձեռժավա, որի դեմ խաղ չկա։ Ափսոս քանդեցին :))
Ուլուանա
05.03.2019, 07:32
Ինձ, օրինակ, շատ ա դուր գալիս Երևանի հիմնը։ Համ բառերը, համ երաժշտությունը։ Մի ձև հնարավոր լիներ դա Հայաստանի հիմն դարձնել․․․
Երևանի հիմնն իրոք շատ լավն ա, երաժշտությունն էլ յուրահատուկ ա ու հզոր: Ես ամեն անգամ լսելիս նենց եմ հուզվում, որ պարտադիր լացում եմ :D :oy: Ինչքան փորձում եմ ինձ զսպել ու չլացել, չի ստացվում, լացելն անխուսափելի ա :)): Բայց դե դա Երևանի հիմնն ա ու որպես Երևանի հիմն ա լավ, որպես Հայաստանի` մի քիչ չեմ պատկերացնում: Հետո էլ ընկնենք, Երևանի համար հիմն ման գա՞նք :)): Գոնե գիտենք, որ էդ մեկը լավն ա, փոխել պետք չի, համենայնդեպս, դրա վերաբերյալ բողոքներ կամ փոխելու առաջարկներ կարծես չենք լսել:
Ուլուանա
05.03.2019, 08:01
Ներկայիս հիմնի վերաբերյալ կարծիքս լիարժեք կերպով արտահայտել են Բարեկամն ու Արշակը, ավելացնելու բան չունեմ: Կուզենայի, որ փոխվեր:
Մանսուրյանինը լսեցի, որպես երգ` հավանեցի, բայց որպես հիմն` եսիմ, կարծես ինչ-որ բան պակասում ա... «Ես իմ անուշ Հայաստանի»-ն էլ, կարծում եմ, լավագույն բանաստեղծությունը չի որպես հիմնի տեքստ:
Սովետական Հայաստանինն էլ եմ հավանում. համ զուտ որպես երաժշտություն ա հաջող, համ ներկայիս հիմնից շատ ավելի հաղթական ա, բայց, ինչպես Գաղթականն ասեց, առաջ ա պետք նայել, մի տեսակ սխալ ու նսեմացուցիչ բան կա հետ գնալու ու Սովետի ժամանակվա հիմնը վերականգնելու մեջ, երբ էդ նույն Սովետից զզվելով ձերբազատվել ենք: Մի խոսքով` հինը թող մնա պատմության գրկում:
Բայց Բարեկամի հետ համաձայն եմ, որ Սովետի հիմնը մնում ա անգերազանցելի իր խրոխտությամբ, դուխով ու հզորությամբ: Ըստ իս, իդեալական հիմնի տիպի օրինակ ա: Ճիշտ ա, էն սովետականության բնորոշ շունչը միանգամից զգացվում ա, բայց դե դա ուրիշ թեմա ա, հատկապես որ չենք առաջարկում այն դարձնել ներկայիս Հայաստանի հիմնը :)): Սովետի հիմնը նաև նրանով ա հաջող, որ բավական հստակ ու հիշվող երաժշտություն ունի, էդ առումով էլ ա քննարկվող մյուս բոլոր հիմներին գերազանցում: Նաև երգելն ա հեշտ, չնայած պարզունակ էլ չի հնչում:
Մի խոսքով` բարդ ա: Հինը չենք հավանում, բայց ուրիշ հարմար տարբերակ էլ չի երևում կարծես, ու հա մնում ենք էդ հնով:
Ի դեպ, հետաքրքիր ա, հարցում անցկացվե՞լ ա հեչ, թե հայերի քանի տոկոսն ա հավանում ներկայիս հիմնը: Իմ տպավորությամբ, համենայնդեպս, մեծամասնությունը չի հավանում:
Մի խոսքով` բարդ ա: Հինը չենք հավանում, բայց ուրիշ հարմար տարբերակ էլ չի երևում կարծես, ու հա մնում ենք էդ հնով:
Դրա համար մասնագետներ կան, հո ժողովուրդը չպիտի ման գա ու գտնի :))
Ուլուանա
05.03.2019, 09:14
Դրա համար մասնագետներ կան, հո ժողովուրդը չպիտի ման գա ու գտնի :))
Հա, բայց մասնագետներն էլ չեն գտնում, փաստորեն: Կամ էլ գտնում են, բայց լավ բաներ չեն գտնում: :))
One_Way_Ticket
05.03.2019, 10:33
Սովետն ուներ իդեոլոգիա։ Լավ թե վատ, աշխատում էր թե չէր աշխատում, բայց այն կար։ Հիմնն էլ արտացոլում էր իդեոլոգիան, դրա համար էլ այդքան լավն էր։
Ավստրալիան նույնպես ունի իդեոլոգիա, որ մարդկանց միավորում է՝ արդարություն։ Land of the fair go, որը հաճախ հակադրվում է ամերիկյան բևեռացվածությանը հարուստների ու աղքատների միջև։ Դրա համար, Advance Australia Fair, այդքան գեղեցիկ է հնչում (չնայած, թե իրականում դա ինչ է նշանակում, այնքան էլ պարզ չէ)։
Իսկ ասենք, ներկայիս Ռուսաստանը չունի իդեոլոգիա, որ մարդկանց միախմբի։ Դրա համար նույն սովետական հիմնի երաժշտության տակ գրված հիմնը շատ ավելի աղքատիկ է հնչում ու բացարձակապես չի ոգեշնչում։ Братских народов союз вековой? Լու՞րջ։
Դրա համար, Advance Australia Fair, այդքան գեղեցիկ է հնչում (չնայած, թե իրականում դա ինչ է նշանակում, այնքան էլ պարզ չէ)։
Ես հասկանում եմ, որ նշանակում ա "միացիր ավստրալիական արդարությունը/արդարամտությունը զարգացնելու / առաջ տանելու գործին" :)
Այսինքն՝ այս հիմնը նաև երդում ա և ուխտ :)
Սովետն ուներ իդեոլոգիա։ Լավ թե վատ, աշխատում էր թե չէր աշխատում, բայց այն կար։ Հիմնն էլ արտացոլում էր իդեոլոգիան, դրա համար էլ այդքան լավն էր։
Ավստրալիան նույնպես ունի իդեոլոգիա, որ մարդկանց միավորում է՝ արդարություն։ Land of the fair go, որը հաճախ հակադրվում է ամերիկյան բևեռացվածությանը հարուստների ու աղքատների միջև։ Դրա համար, Advance Australia Fair, այդքան գեղեցիկ է հնչում (չնայած, թե իրականում դա ինչ է նշանակում, այնքան էլ պարզ չէ)։
Իսկ ասենք, ներկայիս Ռուսաստանը չունի իդեոլոգիա, որ մարդկանց միախմբի։ Դրա համար նույն սովետական հիմնի երաժշտության տակ գրված հիմնը շատ ավելի աղքատիկ է հնչում ու բացարձակապես չի ոգեշնչում։ Братских народов союз вековой? Լու՞րջ։
Սովետը նաև ուներ որակյալ գրաքննություն,․ ամեն աղբ չէր հրատարակվում, ամեն ցածրորակ ֆանտազիա ֆիլմ չէր դառնում, ամեն միջակություն հիմն դառնալուն չէր էլ կարող մոտենալ։
Սովետն ուներ խիստ անորակ նյութական և խիստ որակյալ հոգևոր արտադրանք։
Յոհաննես
05.03.2019, 17:42
Ես էլ Իտալիայի օրհներգն եմ հավանում ու հատկապես իրանց ֆուտբոլիստների կատարմամբ
https://www.youtube.com/watch?v=zWuejWyk4Ts
Էս էլ մերը
https://www.youtube.com/watch?v=ToZhcFl-IYs
Sagittarius
05.03.2019, 23:39
Շնորհակալություն գրառումս մեջբերելու համար։
Խնդրեմ: Սա իրականում, ո'չ քո, ո'չ էլ Ալենին ուղղված հեգնանք չէր, այլ ակնարկ ակումբցիներին, որ շատերն, ներառյալ ես, կարծում են, որ հիմնը փոխելու կարիք կա:
Բայց ես Շինարարի հետ համաձայն եմ, դա ինքնանպատակ պետք է չլինի, Եվրատեսիլի երգ չենք ընտրում, որ օրինակ մի քանի մասնագետ հրավիրենք catchy երգ գրեն ու տան մեզ (չեմ ասում, քո առաջարկած տարբերակը սա է): Հիմնը պետք է ժողովրդի մեջից դուրս գա ու մեծամասնության մոտ Անկախ Հանրապետության հետ կարևոր ասոոցացիա առաջացնի, որ ժողովդրի ասած մազերդ բիզ-բիզ կագնի: Բայց ես տենց երաժշտություն, տեքստ չեմ մտաբերում: Հենց կունենանք, էտ ժամանակ էլ կարելի ա խոսալ էս թեմայի շուրջ:
Sagittarius
05.03.2019, 23:47
Հա դե էսա Ալենը կփոխի կակռազ
Եթե իրա բացած թեմայի արդյունքում ինչ-որ մի նոր տարբերակ առաջ գա որի շուրջ մեծամասնությունը միավորվի, ու մնացածը կտրականապես դեմ չլինի, ուրեմն ավելի լավ:
Ես էս հարցեր քննարկելու հասարակական «տորմուզը» չեմ ընդունում:
Rammstein
06.03.2019, 19:45
Խնդրեմ: Սա իրականում, ո'չ քո, ո'չ էլ Ալենին ուղղված հեգնանք չէր, այլ ակնարկ ակումբցիներին, որ շատերն, ներառյալ ես, կարծում են, որ հիմնը փոխելու կարիք կա:
Բայց ես Շինարարի հետ համաձայն եմ, դա ինքնանպատակ պետք է չլինի, Եվրատեսիլի երգ չենք ընտրում, որ օրինակ մի քանի մասնագետ հրավիրենք catchy երգ գրեն ու տան մեզ (չեմ ասում, քո առաջարկած տարբերակը սա է): Հիմնը պետք է ժողովրդի մեջից դուրս գա ու մեծամասնության մոտ Անկախ Հանրապետության հետ կարևոր ասոոցացիա առաջացնի, որ ժողովդրի ասած մազերդ բիզ-բիզ կագնի: Բայց ես տենց երաժշտություն, տեքստ չեմ մտաբերում: Հենց կունենանք, էտ ժամանակ էլ կարելի ա խոսալ էս թեմայի շուրջ:
Շնորհակալություն պարզաբանման համար։ )
Իհարկե ինքնանպատակ չպիտի լինի։ Բայց ես շատ մարդ գիտեմ, որ կողմ են փոխելուն, այսինքն իմ պատկերացմամբ դա հենց մարդկանց ցանկությունն ա։ Հա, իհարկե էդ մարդիկ ժողովրդի շատ քիչ տոկոս են կազմում, բայց մյուս կողմից ես ժողովրդի մեծամասնության ճաշակին մի քիչ վերապահումով եմ մոտենում (չմոռանանք, որ մեր մոտ Արմենչիկը, Արամեն ու էդ կարգի երգիչներ են համերգի դահլիճներ լցնում ու էդ համերգներին գնացողների մեծ մասը թերեւս դա ա համարում հայկական երաժշտություն)։
Կարճ ասած՝ իմ համար մնում ա միայն էն հարցը, թե ինչով փոխել։ Ինձ դուր եկող երաժշտություն արդեն մի հատ նշել եմ։ Բայց տեքստ ես էլ չգիտեմ։
Թեմայում խոսվեց Ես իմ անուշ Հայաստանիի մասին, բայց իմ համար, ինչքան էլ Չարենցին սիրեմ, դա հեչ օրհներգի տեքստ չի։ Իսկ Մանսուրյանի գործը, որ Արշակը դրել էր, իրոք վատը չի, էսօրվա օրհներգից մի քանի գլուխ բարձր ա, բայց որպես փոխարինող օրհներգ չի ձգում։
Ներսես_AM
17.12.2020, 13:40
Մեր հիմնի մասին
https://www.youtube.com/watch?v=CNlJOG_6vfg
Ներսես_AM
17.12.2020, 13:43
ՈՒ առաջարկում ա «Սարդարապատը» որպես հիմն եղածների միջից
https://www.youtube.com/watch?v=raj9ii_rnEE
Գաղթական
17.12.2020, 14:41
Մեր հիմնի մասին
https://www.youtube.com/watch?v=CNlJOG_6vfg
Շատ ուժեղ էր:
Մեր հիմնի մասին
Հետաքրքիր էր մեկնաբանում երաժշտության իմաստն ու ազդեցությունը, զգացվում էր, որ գործից հասկացող է, բառերի մեկնաբանություններն էլ էին հետաքրքիր։
Ահագին բաների հետ իհարկե համաձայն եմ, բայց վերջերում տեղ-տեղ անցնում էր դավադրական տեսությունների, հետո էլ ուռճացված ազգային հպարտության դոզան շատ էր։ Չնայած որ սկզբերում խոսում էր «հպարտ» բառի բացասական իմաստի մասին, բայց դե վերջերում ոնց որ թե մոռացավ դրա մասին․․․
Մեկ-մեկ մտածում եմ՝ ոնց եղավ, որ մեջս մի գրամ ազգայնականություն չկա, «ազգային սիմվոլների» հանդեպ էլ լրիվ անտարբեր եմ․ ոչ ծնողներս են էսպիսին, ոչ դաստիարակությունս։ Բայց դե դա կարևոր չի։
Լավ տեսանյութ էր։
Ներսես_AM
17.12.2020, 16:23

Ճիշտն ասած տեսանյութով կիսվելուց լրիվ չէի նայել դեռ։ Կեսից իմ ներվերին էլ սկսեց ազդել հենց սկսեց դավադրության տեսությունների գիրկն ընկնել, էլ չշարունակեցի նայել։
Գաղթական
17.12.2020, 16:41
Դավադրության տեսությունը ո՞ր մասում էր:
Ներսես_AM
17.12.2020, 17:34
Դավադրության տեսությունը ո՞ր մասում էր:
որ հատուկ են ինչ որ ուժեր նենց արել որ մեր հիմնը էս խեղճուկրակը լինի
Գաղթական
17.12.2020, 17:37
որ հատուկ են ինչ որ ուժեր նենց արել որ մեր հիմնը էս խեղճուկրակը լինի
Տենց միտք արտահայտե՞ց:
Վայթե ասեց առանց խորանալու դրել են որպես պատմական արժեք:
Գաղթական
17.12.2020, 18:18
ՈՒ առաջարկում ա «Սարդարապատը» որպես հիմն եղածների միջից
https://www.youtube.com/watch?v=raj9ii_rnEE
Ի դեպ՝ հիմնը սրանով փոխելը ու զինանշանն էլ մեջի գիֆով փոխելը շատ հզոր մեսիջ կլինի:
Մեսիջ բոլորին, բայց, առաջին հերթին, հենց հայությանը:
Արդեն էնքան խոսացվեց մեր անճար լինելու, զենք չունենալու, փախչող զինվորների, 30 տարվա անգործության, ժողովրդի հույսի սիմվոլ դարձած Նիկոլի դավաճանության ու մնացած ամեն ինչի մասին, որ մի այլ կարգի բարոյահոգեբանական ճգնաժամի մեջ են բոլորը:
Բոլորը՝ թե ներսում ու թե դրսում:
Էս դեմոռալիզացված ժողովուրդը ուղղակի ի վիճակի չի վաղվա օրը լուսավոր տեսնելու, ուր մնաց, թե դրա համար պայքարելու:
Ինչ-որ մի կարևոր բան գլխիվայր շուռ տալ ա պետք:
ՈՒ առաջարկում ա «Սարդարապատը» որպես հիմն եղածների միջից
https://www.youtube.com/watch?v=raj9ii_rnEE
Ներող լինեն, չնայած հնչող որոշ ճիշտ մտքերին, ընդհանուր առմամբ տգիտություն էր։ Կոնկրետացնեմ․ երաժշտական կառուցվածքին վերաբերվող մասից բացի, մնացածը բիսեդկի մակարդակի ճշմարտություն էր։
Տենց էլ չհասկացանք, որ մեր երկրի խնդիները վատ հիմնց չեն գալիս, այլ վատ հիմնն է գալիս երկրի խնդիրներից...
Ադրբեջնի հիմնը, մինորային է, բայց դա իրենց չխանգարեց իրենց նպատակին հասնել (դեռ հարց է, թե ադրբեջանի բնակությունն արդյունքում ինչ շահեց)
Իր առաջարկով ինքն իրեն հակասում է։
ԻՀԿ Հայաստանի օրհներգը՝ հիմնը (պետական գովերգը) չպիտի կապված լինի տվյալ պետության պատմության որևէ կոնկրետ դրվագի նկարագրության հետ, առավել ևս պետության պատմության հետ ուղղակի կապ չունեցող դրվագի։
Օրհներգ բառն արդեն ամեն ինչ ասում է :) Այն պիտի խրոխտ, վեհ և դրական տոնայնությամբ նկարագրի այն էական, արժեքավոր կողմերը, որոնք որ պետությունը որդեգրել է, ունի կամ պիտի ունենա, միևնույն ժամանակ պիտի լինի առանձնահատուկ և հնարավորինս նկարագրի տվյալ պետության երաժշտական մշակույթի մակարդակը, ինչու չէ նաև ոճը, նույնսկ ազգային ելևէջներով, էպիկ կամ լեգենդար տարրերով։
Նույնատիպ մոտեցում պիտի լինի զինանշանի նկատմամբ։
Բայց եկեք փաստենք, որ մեր հիմնը իր սկզբնական տարբերակով (թշվառ, անտեր․․․) հիմիկվա վիճակին լավ էլ համապատասխանում է։
Իսկ պարտադիր ա՞ որ մեր հիմնում անպայման լինեն մահ ու արցունք, կռիվ ու արյուն։
Մի "դավադրության տեսություն" էլ ես ասեմ․ ինչը որ խորհրդանշում ես, դա էլ ստանում ես։
Իսկ չի կարո՞ղ լրիվ նոր մի հիմն գրվել՝ նոր տեքստով, նոր երաժշտությամբ, բովանդակությունն էլ՝ մեր մշակույթն ու հավատքը, դիմադրողականությունն ու "դարերի միջով անցած ու պահպանված լինելը", օրակարգն էլ՝ հզոր ու ծաղկուն հայրենիք կառուցելը։
Օրինակ ա պետք վերցնել ուրիշ երկրիների հիմներից, Ավստրալիայինը օրինակ, հեռու չգնանք :)
Ուլուանա
19.12.2020, 19:45
Որպես երգ` «Սարդարապատը» շատ լավն ա, բայց ոչ որպես Հայաստանի հիմն: Նոր հիմն ա պետք գրել` նոր ոգով, նոր շնչով ու լիքը հանգամանքներ հաշվի առնելով: Մենակ թե հանկարծ Ավետ Բարսեղյանը չլինի խոսքերի հեղինակը:
Հ.Գ. Էս հիմնի հարցն էլ ոնց որ Նիկոլի հարցը լինի. կարծես միանշանակ ա, որ պիտի փոխվի, բայց եղած այլընտրանքներից ոչ մեկն ընդունելի չի. նորն ա պետք: