Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արթուր Արիստակիսյանը և իր ֆիլմերը



E-la Via
15.10.2011, 14:34
Արթուր Արիստակիսյան
Կինոռեժիսյոր, սցենարիստ, օպերատոր

http://inoekino.ru/pix/authors/8542.jpg



Ստեղծագործող մարդիկ միշտ են օգտագործում ցավը որպես էներգիայի աղբյուր:
Միայն ցավով կարող ես արթնացնել "քնած գեղեցկուհուն"` Հոգուն:

Արթուր Արիստակիսյանը «Ладони» և «Место на земле» ֆիլմերի հեղինակն է, որոնք արժանացել են բազմաթիվ միջազգային մրցանակների:
«Ладони»-ն փաստավավերագրական ֆիլմ է, որ նկարահանվել է 1989-1993 թվականների ընթացքում: Նա այս ֆիլմի թե ռեժիսյորն է, թե սցենարիստը:
«Место на земле»-ն խաղարկային ֆիլմը է, որը նկարահանվել է 2001-ին:
Արթուրն այլևս չի նկարահանում , սահմանափակվել է այս երկու ֆիլմով:
Նրա մասին և նրա հարցազրույցները կարող եք կարդալ՝ հետևելով այս հղումներին:
http://www.hippy.ru/left/artur/
http://www.drugoi-rusart.narod.ru/aristakisyan.html

E-la Via
15.10.2011, 15:02
«Место на земле»` Տեղ երկրի վրա

http://antipunk.org/wp-content/uploads/mesto_na_zemle_film.jpg


Ամենատարօրինակ ֆիլմն է, որ նայել եմ կյանքումս: Տարօրինակ է իր առաջացրած հակասական զգացողություններով, մտքերով, կարծիքներով:

Ո՞րն է մարդու տեղը այս կյանքում:
Դա այն տեղն է, որտեղ մենք ապրում ենք?
Դա այնտեղ է, որտեղ մեզ ապահով,հանգիստ, երջանիկ ենք զգում?
Իսկ միգուցե այնտեղ , որտեղ մեզ սիրում են, ջերմություն ու քնքշանք տալիս?
Կամ էլ այնտեղ, որտեղ մեր կարիքն ունեն?

Սրանք այն հարցերն են, որոնք բարձրացնում է Արթուր Արիստակեսյանը իր ֆիլմում:

«Место на земле»-ն Մոսկվայում գտնվող հիփփիների մի կումունայի պատմություն է, որտեղ հավաքվում են երիտասարդներ, մուրացիկներ, հաշմանդամներ, երեխաներ: Այս փոքր բնակարանում հիսունից ավել մարդ ապրում է կեղտի, գրեթե մշտական կարիքի մեջ, որոնք սնվում են նրանով, ինչ իրենց տալիս են մարդիկ: Բայց սկզբում նրանք այս ամենից չեն նեղում, քանի որ հետևում են իրենց առաջնորդի գաղափարախոսությանը, համաձայն որի, նրա բնակիչները պետք է սիրեն ու սեռական հարաբերության մեջ մտնեն հաշմանդամների, մուրացիկների հետ` դրանով իսկ օգնելով , միգուցե և փրկելով այդ մարդկանց: "Սիրո տաճար" է անվանում առաջնորդն այդ բնակարանը: Աստիճանաբար հիփփիներին այդ գաղափարախոսությունը սկսում է դուր չգալ ու կոմունան կամաց-կամաց սկսում է ներսից փլուզվել, որը սկսվում է առաջնորդի ընկերուհու, սիրելիի հեռանալուց: Դրանից հետո առաջնորդի ընկճվածությունը ցույց է տալիս, որ սերը բոլորի հետ կիսելու գաղափարախոսությունը կեղծիք է, իր հիվանդ երևակայության արդյունքը, որ այս ամենը կազմակերպել է միայն իրեն յուրահատուկ մարդ զգալու համար: Այդ ընթացքում կոմունայի բնակիչների հետ էլ են տեղի ունենում տարբեր դժբախտություններ: Ու երբ նա տեսնում է, որ կոմունան փլուզվում է, որոշում է զոհաբերություն անել...

Ի սկզբանե ֆիլմը պետք է կոչվեր "Մարիա", այդպես է գլխավոր հերոսուհու անունը: Մարիան հաշմանդամ մուրացկան է, որը փնտրում է այն վայրը, որտեղ իրեն սեր կտան ու այն մարդկանց, ում իր սերը կկարողանա տա: Նա միակ մարդն է, որ հավատում է "Սիրո տաճարի" առաջնորդին, հետևում նրան, նրա համար նոր հետևորդներ փնտրում ու նա միակն է, ով իվիճակի է նման սեր տածել ու նաև միակը, ով այդ սերը չի ստանում:

Մի անգամ չէ, որ ֆիլմի ընթացքում տհաճություն զգալով` ցանկանում ես անջատել ու մոռանալ դրա մասին: Բայց եթե դադար էլ տալիս ես, չես կարողանում մոռանալ, անընդհատ վերադառնում ես դրան ու միակ ելքը այն մինչև վերջ նայելու մեջ է:
Ֆիլմն ուղեկցում է "Robert Wyatt- ի "Alifib" երգը: Չեմ պատկերացնում, թե այս տարօրինակ բովանդակությամբ, բայց իր մեջ հույս պարունակող երգը էլ որտեղ ավելի տեղին կհնչեր: Այն դաջվում է հիշողության մեջ:

Եվ այսպես, դժվարությամբ, բայց անդիմադրելի հետաքրքրությամբ, երբ նայում ու վերջացնում ես ֆիլմը, գլխումդ նորից հնչում է "որտե՞ղ է մարդու տեղը" հարցը: Տալի՞ս է արդյոք ֆիլմը այդ պատասխանը…

Ամեն դեպքում, եթե ունեք պինդ նյարդեր, հաստատ արժե այն նայել: