PDA

Դիտել ողջ տարբերակը : մի կյանքի հուշեր



melancholia
13.10.2011, 14:28
Պատմությունն այս սկսվեց, երբ մի գեղեցիկ առավոտ նա աչքերը բացեց ու այլևս չգտավ իրեն:Ճիշտ է, աշխատանքը լավ էր կատարված, ու բոլորը գոհ էին, պահպանված էր գեղեցիկ աչքերի նշաձևությունը, հյութեղ շուրթերը առաջվանից ավելի կանչող էին, քիթը, իհարկե քիչ փոխված էր, բայց միևնույնն է, չէր նսեմացնում նրա արիստոկրատ հմայքը: Նա հայելին ձեռքն առավ ու ահաբեկված հայացքով սկսեց զննել իր նոր Ես-ը, ու չնայած գեղեցիկ դիմագծերին, նրա հայացքում դժգոհությունն էր գոռում:
_Լանա, ինչպես միշտ հրաշք ես, գրեթե նույնն ես մնացել, փառք Աստծո, այս մղձավանջն ավարտվեց,-արցունքը հազիվ զսպելով ներս մտավ մայրը, ով սրտատրոփ սպասում էր աղջկա արձագանքին:
Լանան հայելին նետեց անկողնու վրա ու բացակա հայացքով արտաբերեց,- Ես այլևս չկամ:
-Ինչ ես ասում, այ իմ խենթուկ, ինչպես թե չկաս, հապա նայիր , հայելու միջից քեզ մի հրեշտակ է նայում, նույն նշաձև աչիկներով:
-Ես իմ հրեշտակն եմ ուզում, այս նորը, թեպետ ավելի գեղեցիկ է, բայց ……..Մամ, գուցե դեմքիս հետ հոգիս էլ են փոխել?
-Լանա, հիմարություններ ես խոսում, մտածիր, խնդրում եմ: Դու կարող էիր ընդհանրապես չլինել, գոհ եղիր ճակատագրիցդ, ինչպես ես, որ ինձ վերադարձրեց բալիկիս, իմ անուշ հրեշտակին, թեկուզ քիչ ուրիշ դեմքով: Դու նույն Լանան ես, աղջիկս, նույնը:
Մայրը այլևս չէր կարողանում զսպել արցունքը, տեսնում էր աղջկա հիասթափությունը, ու վախ կար հոգում, որ Լանան չի հաղթահարի ևս մեկ հարված, ինչպես ասել նրան,որ….
_Լանա, կգնանք տուն, մի գեղեցիկ խնջույք կկզամակերպենք, թող բոլոր ընկերներդ հավաքվեն ու նոր ուրախություն նվիրեն քո նոր կերպարին, արի այս օրից սկսած նոր կյանքով ապրենք:
-Մամ, մոտ արի գրկեմ: ՈՒզում եմ կրկին փոքր լինել, քո փոքրիկ չարաճճին, և շատ կուզեի ,որ պապան էլի մեր կողքին լիներ, պաշտպաներ մեզ: Մամ, ուզում եմ ինձ պաշտպանված զգալ,չնայած գիտեմ, որ հիմա առավել քան երբևէ իմ հոգատարության ու պաշտպանության կարիքը ունես:
Մայրը ամուր գրկեց աղջկան , սեղմեց կրծքին ու արցունքները վերջապես դուրս ժայթքեցին հոգու ճիչի հետ: Լանան երբեք այդքան մեծ չէր զգացել իրեն, այդքան թույլ, ու միևնույն ժամանակ այդքան ուժեղ: Նա զգում էր, որ այդ առավոտը շատ բան կփոխի իր կյանքում, ու որ մի վայրկյանի թուլացումը կկործանի նրան: Աչքերը ամուր սեղմեց, խոր շունչ հավաքեց, ու որքան ուժ ուներ ներսում բռունցք սեղմեց: Ես այլևս թույլ չեմ լինի, ես պետք եմ քեզ, ես պետք եմ ինձ,-մտքում կրկնում էր նա ու հավատում, որ այլևս ցավ չի զգալու:
Բայց, եթե միայն իմանաինք թե ինչ է սպասվում մեզ ապագայում, ինչերի միջով ենք դեռ ստիպված լինելու անցնել ու դեռ ինչեր զգալ, գուցե այդ օր Լանան էլ այլ կերպ նայեր կյանքին: Նա հավատում էր մարդկային հոգու պարզությանն ու նրա կարողություններին, հավատում էր կյանքի արդարությանն ու ինքն իրեն: Ու չնայած հայելին նրան այլ դիմակ հագցրեց, նոր հայացքի հետ նոր շունչ պարգևեց, միևնույնն է, նա մնացել էր նույն պարզության մեջ: